PDA

Դիտել ողջ տարբերակը : Էմմա Ուաթսոն. գեղեցկուհի՞ թե՞ դերասանուհի



Adam
06.09.2018, 10:07
Շատերը կհամաձայնեն, որ Էմմա Ուաթսոնը ֆիզիկապես անթերի գեղեցկությամբ աղջիկ ա (մեկը՝ ես) ու իրան ու իրա հարցազրույցները նայելուց՝ չես կշտանում իրա քաղցր խոսքից, ամոթխածությունից ու անթերի գեղեցկությունից: Բայց արդյո՞ք ինքը դերասանուհի ա. էն էլ՝ լավ: Ըստ իս՝ չէ: :( ցավով եմ նշում, բայց Էմմայի տաղանդը դերասանական արվեստում շատ քիչ եմ համարում (Հարրի Փոթթերի իր դերերը չհաշվենք, որտև դրանք մանկական դերասանության դրսևորումներ էին ու առանձնապես չէին աչքի ընկնում իրենց հմտությամբ. բոլորն իրան սիրում էին զուտ eye candy լինելու համար): Ոչ Արանոֆսկու «Նոյի» մեջ ես իրան հավանեցի, ո՛չ էլ Ալեհանդրո Ամենաբարի «Regression »-ում, որտեղ ուղղակի սարսափելի ա խաղում ու դերն էլ հեչ իրան համապատասխան չէր: Մի խոսքով, Emma Watson, զուտ հմայիչ տիկնի՞կ թե՞ նաև դերասանուհի:

Հայկօ
06.09.2018, 21:15
Ոչ էն, ոչ էն :)):

Adam
06.09.2018, 21:20
Ոչ էն, ոչ էն :)): լավ էլի, Հայկ ))) ես գիտեի՝ ինքը քո ճաշակով կլիներ… բա ո՞վ ա քո ճաշակով: Ջենիֆեր Լոուրենսը՞ (շատ լավն ա, բայց մեջը ինչ-որ բար-ի պոռնիկի vibe կա, բայց ինչ խոսք՝ շատ սիրուն ա): Բայց Էմման շատ լավն ա ինչ ուզում ես ասա:

Աթեիստ
06.09.2018, 21:41
լավ էլի, Հայկ ))) ես գիտեի՝ ինքը քո ճաշակով կլիներ… բա ո՞վ ա քո ճաշակով: Ջենիֆեր Լոուրենսը՞ (շատ լավն ա, բայց մեջը ինչ-որ բար-ի պոռնիկի vibe կա, բայց ինչ խոսք՝ շատ սիրուն ա): Բայց Էմման շատ լավն ա ինչ ուզում ես ասա:

:love

Իսկ թեմայի հերոսություն որպես դերասանուհի մենակ Պոտտերից գիտեմ (սկի լրիվ չեմ նայել, մենակ երեխա վախտվա խաղացածները), ու ոչ որպես գեղեցկուհի եմ ընկալել, ոչ որպես դերասանուհի։

Adam
06.09.2018, 21:45
56019

Հայկօ
06.09.2018, 21:53
Ասում ա՝ ուզում եմ էս նոր «Գեղեցկուհին ու հրեշը» նայեմ, բայց հրեշին հլը Հարի Պոտերից չեմ սիրում :)):

Յոհաննես
06.09.2018, 22:26
Ոչ էն, ոչ էն :)):

+1
Իմ թոփը՝Ջենիֆեր Քոնելի,Ջեսիկա Չեսթեյն(այ ինքը և որպես դերասանուհի,և որպես գեղեցկուհի :love ),Նիկոլ Քիդման։

Smokie
06.09.2018, 23:00
Իմ կարծիքով ինքը Հարրի Փոթթերներում ոչ միայն գեղեցկուհի էր, այլև գեղեցիկ խաղով դերասանուհի: Հենց մեկը էդ ֆիլմաշարի համար իրեն սիրում եմ ու կսիրեմ:
Մնացած ֆիլմերը չեմ դիտել:

ivy
07.09.2018, 13:25
Շատերը կհամաձայնեն, որ Էմմա Ուաթսոնը ֆիզիկապես անթերի գեղեցկությամբ աղջիկ ա (մեկը՝ ես) ու իրան ու իրա հարցազրույցները նայելուց՝ չես կշտանում իրա քաղցր խոսքից, ամոթխածությունից ու անթերի գեղեցկությունից: Բայց արդյո՞ք ինքը դերասանուհի ա. էն էլ՝ լավ: Ըստ իս՝ չէ: :( ցավով եմ նշում, բայց Էմմայի տաղանդը դերասանական արվեստում շատ քիչ եմ համարում (Հարրի Փոթթերի իր դերերը չհաշվենք, որտև դրանք մանկական դերասանության դրսևորումներ էին ու առանձնապես չէին աչքի ընկնում իրենց հմտությամբ. բոլորն իրան սիրում էին զուտ eye candy լինելու համար): Ոչ Արանոֆսկու «Նոյի» մեջ ես իրան հավանեցի, ո՛չ էլ Ալեհանդրո Ամենաբարի «Regression »-ում, որտեղ ուղղակի սարսափելի ա խաղում ու դերն էլ հեչ իրան համապատասխան չէր: Մի խոսքով, Emma Watson, զուտ հմայիչ տիկնի՞կ թե՞ նաև դերասանուհի:

Պուպուշն ա, էդքանը միայն :)

ivy
07.09.2018, 13:27
լավ էլի, Հայկ ))) ես գիտեի՝ ինքը քո ճաշակով կլիներ… բա ո՞վ ա քո ճաշակով: Ջենիֆեր Լոուրենսը՞ (շատ լավն ա, բայց մեջը ինչ-որ բար-ի պոռնիկի vibe կա, բայց ինչ խոսք՝ շատ սիրուն ա): Բայց Էմման շատ լավն ա ինչ ուզում ես ասա:

Իսկ Ջենիֆեր Լոուրենսից մի այլ կարգի ալերգիա ունեմ՝ թե որպես դերասանուհի, թե զուտ արտաքնապես, ու դժվար եմ պատկերացնում, թե ոնց կարելի է իրեն հավանել:

Adam
07.09.2018, 13:41
Իսկ Ջենիֆեր Լոուրենսից մի այլ կարգի ալերգիա ունեմ՝ թե որպես դերասանուհի, թե զուտ արտաքնապես, ու դժվար եմ պատկերացնում, թե ոնց կարելի է իրեն հավանել: Բայց «Մայր» -ում հո չես ասի՝ վատն էր…

ivy
07.09.2018, 13:43
Բայց «Մայր» -ում հո չես ասի՝ վատն էր…

Չեմ նայել. չնայելու պատճառներից մեկն էլ ինքն էր :))

Adam
07.09.2018, 13:45
Չեմ նայել. չնայելու պատճառներից մեկն էլ ինքն էր :)) Խնդրում եմ՝ նայի ու գրի կարծիքդ ֆիլմի, սցենարի ու հատկապես՝ իրա խաղի մասին: Հետաքրքրությամբ կկարդամ :)

StrangeLittleGirl
07.09.2018, 13:46
Խնդրում եմ՝ նայի ու գրի կարծիքդ ֆիլմի, սցենարի ու հատկապես՝ իրա խաղի մասին: Հետաքրքրությամբ կկարդամ :)

Աաաաաա, լավ էլի Ադամ :D հազիվ էս ֆիլմի մասին բազարները վերջացել են։

Adam
07.09.2018, 13:48
+1
Իմ թոփը՝Ջենիֆեր Քոնելի,Ջեսիկա Չեսթեյն(այ ինքը և որպես դերասանուհի,և որպես գեղեցկուհի :love ),Նիկոլ Քիդման։

Ջեսիկա Չեսթեյնը լավիկն ա, բայց մի քիչ շա՛տ սառնոտ ա մի տեսակ: Բայց ինչ խոսք՝ հոյակապ դերասանուհի: Իրա իմ ամենասիրած դերն Ինտերստելլարինն ա: Շշում ա:

Adam
07.09.2018, 13:51
Աաաաաա, լավ էլի Ադամ :D հազիվ էս ֆիլմի մասին բազարները վերջացել են։
Էս ֆիլմի մասին բազարները պիտի շարունակվեն հավեեե՜՜րժ: Քանի դեռ ինքը կա: Իսկ հենց բազարները վերջանա՝ պիտի ամեն ինչ քանդե՜լ ու զրոյի՛ց նորից թազա բազարներ սկսել: Ու տենց՝ անընդհատ: :-դ

StrangeLittleGirl
07.09.2018, 13:55
Էս ֆիլմի մասին բազարները պիտի շարունակվեն հավեեե՜՜րժ: Քանի դեռ ինքը կա: Իսկ հենց բազարները վերջանա՝ պիտի ամեն ինչ քանդե՜լ ու զրոյի՛ց նորից թազա բազարներ սկսել: Ու տենց՝ անընդհատ: :-դ

աաաաաաաա :D
ի դեպ, ակումբում կարծեմ առանձին թեմա կա էս ֆիլմին նվիրված

ivy
07.09.2018, 13:59
աաաաաաաա :D
ի դեպ, ակումբում կարծեմ առանձին թեմա կա էս ֆիլմին նվիրված

Էստեղ (https://www.akumb.am/showthread.php/22173-%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4-%D5%A5%D5%B4-%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AC?p=2563720&viewfull=1#post2563720) սկսվեցին քննարկումները, բայց էդպես էլ առանձին թեմա չբացվեց:

Տրիբուն
07.09.2018, 14:50
Էմմա Ուաթսոնը, ոնց Փոթթերի վերջին սերիայում հոնքերը կիտած դիլխոր ու անհանգսիտ դեմքով խաղաց, տենց էլ շաունակեց մնացած դերերը խաղալ։ Ինքը վեշնի ինչ-որ միանման մտազբաղ/դիլխոր վիճակներում ա։ Իսկ ինձ էտ հեչ դուր չի գալիս։ Գեղեցկության հետ կապված էլ բան չեմ կարա ասեմ։ Կուտվի, բայց իմ դրիմ գեղեցկուհին չի հաստատ։

Ինձ իրանից շատ դուր էր գալիս Bonnie Wright-ը, Ջինիի դերասանուհին։ Մի հատ ֆիլմ կա, After the Dark (https://www.imdb.com/title/tt1928340/)։ Նենց, մի անգամ նայելու կինոյա։ Բայց Բոնին ինձ մեջը շատ դուր էկավ, ու հույս ունեի, որ ահագին կերևա հետո։ Բայց չէ, չի երևում։

Adam
07.09.2018, 14:54
Էմմա Ուաթսոնը, ոնց Փոթթերի վերջին սերիայում հոնքերը կիտած դիլխոր ու անհանգսիտ դեմքով խաղաց, տենց էլ շաունակեց մնացած դերերը խաղալ։ Ինքը վեշնի ինչ-որ միանման մտազբաղ/դիլխոր վիճակներում ա։ ))) համամիտ եմ:

Յոհաննես
07.09.2018, 17:58
Ջեսիկա Չեսթեյնը լավիկն ա, բայց մի քիչ շա՛տ սառնոտ ա մի տեսակ: Բայց ինչ խոսք՝ հոյակապ դերասանուհի: Իրա իմ ամենասիրած դերն Ինտերստելլարինն ա: Շշում ա:

Ինտերստելլարում լավնա,բայց այ Կենաց Ծառի մեջ ֆանտաստիկա,եթե չես նայել,անպայման նայի,էդ ֆիլմում եմ սիրահարվել իրան։Ամբողջ ֆիլմը գեղագիտական բումա,էն որ զգայական մակարդակում շատ քիչ ֆիլմեր կարան մրցեն սրա հետ։