PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆասթֆուդից կախվածություն

Adam
06.09.2018, 04:35
Ժող, ես արդեն տարիներ շարունակ ֆասթֆուդերից կախվածություն ունեմ (չգիտեմ՝ զգացածս կախվածություն ա, թե չէ, որտև շատերդ կարող ա ասեք՝ դա բուլեմիա ա, ուղղակի) ու արդեն 2 ամիս ա չեմ օգտվում ոչ մի տեղից ու ուտում եմ տանը: Հավատացեք՝ դեպրեսիայի սիմպտոմներ եմ սկսել ձեռք բերել: Բայց հենց ասենք գնում եմ KFC-ի հավիկն իրա ֆրի-ով ու մայոնեզով ծորացնում եմ շուրթերիս՝ հոգեկանս տեղն ա գալիս: Կամ Բուրգեր Քինգի մաքսի whopper-ն իրա թաշախուստներով: Ըստ ձեզ, սա կախվածություն ա ֆասթֆուդի՞ց (տենց բան հնարավոր ա՞) … որտև ես բուլեմիայով չեմ տառապում ու տանը ինչքան էլ համով բան լինի ուտելու, մեկ ա՝ էն ֆասթֆուդից ստացած բավարարվածությունը չեմ ստանում: 2 ամիս ա թարգել եմ նաև կոկա կոլան: Ու ինձ լավ չեմ զգում: Ուտում եմ ավսյանկա, նուշ, չրեր, հատապտուղներ, մրգեր, գազարի սոկ եմ խմում՝ ինքս պատրաստելով (նույնն էլ խնձորի), ձուկ եմ շատ փորձում ուտել, սխտոր, սոխ ու բանջարեղեն, բայց մեկ ա՝ էլի էն չեմ զգում ինձ: Հենց մտա KFC՝ դառնում եմ հին՝ իմ ամեն գույներով ու էնտուզիազմով ես-ը: Սա կախվածություն ա՞:

One_Way_Ticket
06.09.2018, 11:03
Ուտում եմ ավսյանկա, նուշ, չրեր, հատապտուղներ, մրգեր, գազարի սոկ եմ խմում՝ ինքս պատրաստելով (նույնն էլ խնձորի), ձուկ եմ շատ փորձում ուտել, սխտոր, սոխ ու բանջարեղեն, բայց մեկ ա՝ էլի էն չեմ զգում ինձ: Հենց մտա KFC՝ դառնում եմ հին՝ իմ ամեն գույներով ու էնտուզիազմով ես-ը: Սա կախվածություն ա՞:
Բա տանը հավ ինչու՞ չես ուտում, եթե KFC-ում հաճույքով ուտում ես։

Adam
06.09.2018, 11:12
Բա տանը հավ ինչու՞ չես ուտում, եթե KFC-ում հաճույքով ուտում ես։ Հենց էդ ա՝ տանն էլ եմ ուտում: Բայց է՛ն հաճույքը չի ու է՛ն բավարարվածությունը չի: Ինձ թվում ա՝ հոգեբանական ա պրոբլեմս:

One_Way_Ticket
06.09.2018, 17:19
Հենց էդ ա՝ տանն էլ եմ ուտում: Բայց է՛ն հաճույքը չի ու է՛ն բավարարվածությունը չի: Ինձ թվում ա՝ հոգեբանական ա պրոբլեմս:
Գուցե դու պարզապես համեղ չե՞ս պատրաստում :D
Դրսի ոչ ֆաստ-ֆուդ ուտելիքն է՞լ չի բավարարում։

Բարեկամ
06.09.2018, 17:25
Դժվար ա պատկերացնել ոնց կարելի ա կախվածություն ունենալ մի բանից, որն, ասենք, տապակվել ա նույն ձեթի, որտեղ մի հիսուն անգամ արդեն բան են տապակել, կամ, ասենք, մթերքից, որն էնքան հագեցած ա պահպանիչներով /երկարաժամկետ պահման համար/, որ սկի ստամոքսի մեջ պահպանվում ա մի քանի անգամ ավելի երկար, քան պետք ա, մինչ որ մարսվում ա։
Գուցե մտածելով էս բաների մասին, հակակրանք առաջանա մեջդ։

Բարեկամ
06.09.2018, 17:34
Չլվացված սալաթների /մառոլ/ մասին էլ չեմ ասում

Adam
06.09.2018, 22:01
Բարեկամ ջան, հավատա, որ հա: Մարդը որ ֆասթֆուդի հիվանդությամբ ա տառապում՝ իրա մտքով չի էլ անցնում, թե ինչ ձեթի մեջ ա դա պատրաստվել ու ինչ պայմաններում: Կարևորը համն ա ու ստացածս հաճույքը տվյալ պահին: Ինձ թվում ա՝ հոգեբանական ա կախվածությունս զուտ երևի թե ավելի շատը KFC-ի հետ, որտեղ մի քանի տարի առաջ ընկերներով րիտուալ ունեինք (մտնում էինք ըտեղ՝ ուտելու ու կինոթատրոնն էլ կողքը կպած էր. գնում էինք կինո նայելու: Հիմա իրանցից բոլորը գնացել են տարբեր քաղաքներ ու ինչքան էլ նոր ընկերներ ունեմ, բայց երևի թե հին նոստալգիան իրանն անում ա: Երևի էնտեղ գնալով՝ լավ եմ ինձ զգում՝ հիշելով էդ լավ տարիները: One way ջան, հավատա՝ վատ չեմ պատրաստում, բայց տանը կերածը էն չի: Դրսում ուտելն ավելի կայֆ ա, բայց ինչ խոսք՝ հիվանդության ա վերածվում:

StrangeLittleGirl
06.09.2018, 22:48
Որպես գաղտնիք ասեմ, որ անցյալ տարի մի պահ ես էլ ֆասթֆուդից կախվածություն ունեի։ Ու հա, հեշտ ա ասել ինչ ձեթի մեջ ա տապակվում, ինչը ոնց և այլն։ Բայց նախ, էդ նույնն ա, որ վեգաններն ասում են ձուն հավի դաշտանն ա՝ հույս ունենալով, որ էլ ձու չես ուտի, կամ մսակերին ասում են՝ միսը մեռած կենդանու մարմնի մաս ա, հուսալով, որ էլ չեն ուտի, բայց ընդհանրապես չի ազդում։ Ի դեպ, չգիտեմ՝ Ադամենց մոտ ոնց ա, բայց կոնկրետ Ֆինլանդիայում (որտեղ ֆասթֆուդից կախվածություն ունեի) ու Դանիայում շատ ուժեղ վերահսկվում են պայմանները, ու եթե որևէ բան որևէ հիգիենիկ նորմի չի համապատասխանում, տուգանվում են կամ անգամ փակվում։
Իմ կախվածությունն էլ զուտ առաջացել էր նաև աշխատանքային պայմաններիս պատճառով. գործից էնքան ուշ էի դուրս գալիս, որ սուպերմարկետները փակ էին լինում, տանը ճաշ էփելու հարաքյաթ էլ վրաս չէր լինում։ Հետո մանրից անցավ։ Ես զուտ կենտրոնանում եմ, թե սնունդն ինչ ֆիզիկական էֆեկտ ա տալիս, քանի որ լիքը մարսողական խնդիրներ ունեմ։ Ասենք, որ զգում եմ, թե ոնց ա մարմինս միանգամից փոխվում կանաչի ծամելուց կամ հում բիբար ուտելուց, ինչքան էլ ֆասթֆուդն ավելի համով լինի, էլ ոչ մի բան չի կարողանում ինձ համոզի, որ ֆասթֆուդ ուտեմ։ Ասածս ինչ ա. գուցե դու՞ էլ փորձես դրականի վրա կենտրոնանալ։

Հ.Գ. Ու հա, ֆասթֆուդը համով ա։ Դա կասկածի ենթակա չի։ Ֆասթֆուդն ածխաջրերի ու ճարպերի իդեալական համային բաղադրությունն ունի, դրա համար էլ մարդիկ ձգվում են դեպի էդ։

Ուլուանա
07.09.2018, 05:04
Ինչքան գիտեմ, ֆասթֆուդի մեջ նաև հատուկ ինչ-որ համային հավելումներ (այսպես կոչված համի ուժեղացուցիչներ) են օգտագործում, որոնցից հետո բնական ուտելիքի համն արդեն բավականաչափ ուժեղ ու գրավիչ չի թվում: Լուծումն ամեն դեպքում, կարծում եմ, քիչ-քիչ բնական ուտելիքին սովորելն ա, մինչև առողջ` բնական համային ընկալումները վերականգնվեն:

StrangeLittleGirl
07.09.2018, 09:33

Չկա տենց բան։ Ուղղակի բաղադրիչների իդեալական համադրություն են ստացել, ու բազմաթիվ փորձերով ապացուցված բան ա, որ դա հենց ամենահամով համադրությունն ա։ Ի դեպ, մեզ մոտ կան զանազան «պակաս վնասակար» ֆասթֆուդանոցներ, որտեղ բոլոր բաղադրիչներն օրգանիկ են, էդ թվում՝ իսկական միս ու բանջարեղեն են օգտագործում բուրգերի միջուկի համար։ Ու դա մի տարբերություն ունի սովորական ֆասթֆուդից. հացն ավելի համով ա, ու էդ բուրգերները նույնիսկ ավելի շատ են ձգում, քան մակդոնալդսներն ու բուրգեր քինգերը։ Ադամին ասենք տեղը, թող փորձի :D

Adam
07.09.2018, 09:57
Ու դա մի տարբերություն ունի սովորական ֆասթֆուդից. հացն ավելի համով ա, ու էդ բուրգերները նույնիսկ ավելի շատ են ձգում, քան մակդոնալդսներն ու բուրգեր քինգերը։ Ադամին ասենք տեղը, թող փորձի :D 5 guys -ն ու subway -ը հիշեցի: ))))) Ամեն դեպքում մակդոյից, բուրգեր քինգից ու կաեֆսիից հազար գլուխ քիչ հավելումներով են: Նամանավանդ՝ սաբուեյի հացերը… :love

StrangeLittleGirl
07.09.2018, 11:53
5 guys -ն ու subway -ը հիշեցի: ))))) Ամեն դեպքում մակդոյից, բուրգեր քինգից ու կաեֆսիից հազար գլուխ քիչ հավելումներով են: Նամանավանդ՝ սաբուեյի հացերը… :love
Ահա, subway֊ի հացերը որ տեղում թխում են, ու հոտը տարածվում ա։ Ու համ էլ ինքդ ես որոշում մեջը ինչ զիբիլ լինի :D Բայց Դանիայում չկա subway, Ֆինլանդիայում էլ քաքմեջ արած էր չգիտեմ ոնց։ Ֆինլանդիայում հեսբուրգերը կար, որ իրանց ավելի որակյալ բուրգերներն էին։ Այ էնտեղ էի գնում մեծ մասամբ։

ivy
07.09.2018, 12:16
«Համով»-ի հարցը ահագին փոփոխվող է, ու կարող ես ինքդ քեզ ընտելացնել ուրիշ համերի ու ուրիշ «համով»-ի:
Կներեք, բայց ինձ համար մաքդոնալդսի զիբիլը հենց զիբիլի համ ունի: Թեև երբ նոր էի Գերմանիայում, շատ էլ համով էր թվում:

Եթե որոշ ժամանակ կտրվում ես էդ ուտելիքից ու սկսում ուրիշ բաներով սնվել՝ թարմ, լավ պատրաստված ուտելիքով, համով-ի հարցն էլ քիչ-քիչ փոխվում է:
Ֆաստֆուդից կախվածությունը վերացնելու լավագույն միջոցը խոհարարությամբ զբաղվելն է և լիքը լավ ու առողջ ուտելիքներ հայտնաբերելը:

Տրիբուն
07.09.2018, 12:26
Փասթֆուդ ա, թե չէ, չգիտեմ, ես երբ Երևանում եմ, պիտի մի 2-3 անգամ Բլաք Անգուս ուտեմ: Աշխարհի ամենահամով բուրգերներն են սարքում:

StrangeLittleGirl
07.09.2018, 12:50

Ֆասթֆուդն օբյեկտիվորեն ա համով, ոչ թե սուբյեկտիվորեն, այսինքն՝ էնտեղի բաղադրությունն ունակ ա ուղեղի համային կենտրոնները գրգռելու նենց, ոնց որ ոչ մի առողջ ուտելիք չի կարա անի։ Սա ասում եմ որպես թե՛ էդպիսի մի հետազոտություն կարդացած մեկը, թե՛ որպես տանը խոհարարություն անող ու խոհարարության մեջ լիքը խորացած մեկի հետ ապրող մեկը։ Նույնիսկ ամենաառողջ ու համով թվացող ուտելիքները կարաս մի տրյուկով մի քանի անգամ ավելի համով սարքես ընդամենը մի երկու խոհարարական «անառողջ» տրյուկով։

Ու ասենք արդեն մի քանի տարի ա գրեթե ամեն օր հում պոմիդոր, վարունգ ու բիբար եմ ուտում։ Ուզում ա հազար տարի էլ անցնի, մեկ ա, դա ինձ համար համով չի։ Համով ա դառնում մենակ մի քանի խոհարարական տրյուկով։

ivy
07.09.2018, 12:54

«Համով»-ը ինքնին սուբյեկտիվ ընկալում է, ոնց որ «սիրունը». օբյեկտիվության մասին էստեղ խոսք գնալ չի կարող:

StrangeLittleGirl
07.09.2018, 13:03
«Համով»-ը ինքնին սուբյեկտիվ ընկալում է, ոնց որ «սիրունը». օբյեկտիվության մասին էստեղ խոսք գնալ չի կարող:

էսպես էին ասում նաև էքսպերիմենտին մասնակցածները :)) որ մի օր հանդիպենք, քո վրա էլ կփորձեմ, ինքդ կհամոզվես։

Adam
07.09.2018, 13:17
«Համով»-ը ինքնին սուբյեկտիվ ընկալում է, ոնց որ «սիրունը». օբյեկտիվության մասին էստեղ խոսք գնալ չի կարող: Այսինքն հնարավոր ա, որ դու ասես ասենք՝ նարնջի հյութը համով բան չի՞… :o , եկեք ընդունենք, որ ստանդարտ բաներ կան, որ չեն կարող համով չլինել (ուրիշ բան՝ էդ ժամանակ, որ դեմ տան՝ կզզվես, որտև շա՛տ ես կուշտ ու շա՛տ ես խմել երևի ու վանում ա. բայց դա՝ կոնկրետ որևէ պահի՛) բայց ասել որ համովը լրիվ սուբյեկտիվ ա՝ դրան է՛լ համամիտ չեմ:

ivy
07.09.2018, 13:18
էսպես էին ասում նաև էքսպերիմենտին մասնակցածները :)) որ մի օր հանդիպենք, քո վրա էլ կփորձեմ, ինքդ կհամոզվես։

Հուսով եմ՝ փորձարկումիցդ հետո մոտս նոր կախվածություններ չեն առաջանա :))

ivy
07.09.2018, 13:21
Այսինքն հնարավոր ա, որ դու ասես ասենք՝ նարնջի հյութը համով բան չի՞… :o , եկեք ընդունենք, որ ստանդարտ բաներ կան, որ չեն կարող համով չլինել (ուրիշ բան՝ էդ ժամանակ, որ դեմ տան՝ կզզվես, որտև շա՛տ ես կուշտ ու շա՛տ ես խմել երևի ու վանում ա. բայց դա՝ կոնկրետ որևէ պահի՛) բայց ասել որ համովը լրիվ սուբյեկտիվ ա՝ դրան է՛լ համամիտ չեմ:

Ես՝ չէ, բայց շատ հնարավոր է, որ մարդիկ լինեն, ովքեր հենց էդպես էլ ասեն:

StrangeLittleGirl
07.09.2018, 13:23
Հուսով եմ՝ փորձարկումիցդ հետո մոտս նոր կախվածություններ չեն առաջանա :))
չեն առաջանա, էղածը բրինձ ա լինելու :D

Հայկօ
07.09.2018, 17:14
Փասթֆուդ ա, թե չէ, չգիտեմ, ես երբ Երևանում եմ, պիտի մի 2-3 անգամ Բլաք Անգուս ուտեմ: Աշխարհի ամենահամով բուրգերներն են սարքում:

Classic Burger փորձի, Անգուսից լավն ա:

Աթեիստ
07.09.2018, 21:03
Այսինքն հնարավոր ա, որ դու ասես ասենք՝ նարնջի հյութը համով բան չի՞… :o , եկեք ընդունենք, որ ստանդարտ բաներ կան, որ չեն կարող համով չլինել (ուրիշ բան՝ էդ ժամանակ, որ դեմ տան՝ կզզվես, որտև շա՛տ ես կուշտ ու շա՛տ ես խմել երևի ու վանում ա. բայց դա՝ կոնկրետ որևէ պահի՛) բայց ասել որ համովը լրիվ սուբյեկտիվ ա՝ դրան է՛լ համամիտ չեմ:

Ես, ոչ մի կերպ չեմ կարա դա համեղ անվանեմ։ Ոնց որ սպասը։

Ծլնգ
07.09.2018, 23:29
Ուրեմն մի անգամ գործուղման եմ թռնում՝ ճամփին պերեսադկով, ու չվերթներիցս մեկը ուշացել էր, վոբշըմ սաղ օրը թռնում էի, հետն էլ արանքում ուտելու ժամանակ չկար, ինքնաթիռային ուտելիքից էլ բոլոր ձևերով խուսափում եմ... քյասա տեղ հասա գիշերվա հազարին։ Էդ տեղն էլ՝ լրիվ գեղ։ Բայց որ էլ ավելի շատ չուշանամ ու գոնե մի երկու ժամ կարենամ գիշերը քնեմ, թափով օդանավակայանից վարձած մեքենան վերցնում եմ ու ճռցնում եմ դեպի հյուրանոց՝ մտածելով որ կողքը մի բաց ռեստորան-մեստորան կլինի էլի։ Ասի, չէ՞, որ տեղը գեղ էր։ Էդ անտեր տեղը գիշերվա հազարին մենակ մակդոնալդսի մեքենայով հաճախորդների սպասարկման պատուհանն էր բաց։ Ամբողջ աշխարհը անիծելով քշեցի էդ մակդոլանդս ու ինչ-որ մի «դվայնոյ» զիբիլ պատվիրեցի, չեմ էլ հիշում ինչ էր... ու էդ մի մակդոլանդսը նենց էր սարքած, որ մի պատուհանի մոտ փողն էիր տալիս, հետո մի քիչ առաջ էիր քշում ու մեկ ուրիշ պատուհանից ուտելիքդ էիր ստանում՝ չգիտեմ բոլորն են տենց թե չէ։ Ու մի հատ էս դվայնոյ զիբիլի փողը տալիս եմ, գնում եմ մյուս պատուհանից ուտելիքը փաթեթով վերցնում եմ ու քշում եմ դեպի հյուրանոց։ Բայց փորս սովից ոռնում ա, նենց որ ձեռքս գցում եմ փաթեթի մեջից մի բան եմ հանում ու սկսում եմ ծամել. զզվելի յուղոտ անհամ զիբիլ էր, բայց դե ճարս ինչ՝ ծամում եմ։ Հյուրանոց հասնելն ու էդ մի «դվայնոյը» վերջացնելս մեկ են լինում ու ձեռս գցում եմ փաթեթի մեջ, որ անձեռոցիկը հանեմ՝ տեսնեմ՝ մեկի տեղը դվայնոյ «դվայնոյ» էր սարքողը դրել։ Աչքիս լավ չի հասկացվել, թե ինչ, բայց պատվիրածս ու վճարածս մի հատ դվայնոյի տեղը փաստորեն երկու հատ դվայնոյ էին տվել։ Արա էդ ի՜նչ համով էր էդ խալյավնի մակդոնալդսը, էդ ի՜նչ համով էր... լրիվ օրվա հոգնածություն-ջղայնություն-դարդերս էլ հանեց :)) էրևի նաև վերջին անգամս էր, որ ֆաստֆուդնոցի ուտելիք եմ կերել՝ մի տաս տարի առաջ էր։ :D չնայած մինչև էդ էլ չէի չարաշահում... համո՞վ են սարքում, հնարքնե՞ր ունեն՝ նիխույա... պաղդոն մոն ֆղանսե... այ էն օրը սու-վիդ հավ էի սարքել՝ դուխովկայում կարմրացնելով, հետն էլ սեփական քրիմ-սոուսովս համեմված պաստա, կողքից էլ թարմ բանջարեղենով աղցան ու նեպալական ոճի տապակված բամյայով... մակդոլանդսն ու մյուսները քաք իրենց ֆաստֆուդն են կերել...

Բայց մի «ֆաստֆուդ» մի օր ինքս պիտի փորձեմ պատրաստել, ուղղակի հլը բավարար խիզախություն չեմ հավաքել՝ պատրաստությունը առնվազն երկու օր ա տևում (https://www.youtube.com/watch?v=PIsIE0oHGgo) :D

Արամ
08.09.2018, 00:20
Classic Burger փորձի, Անգուսից լավն ա:

https://i.imgur.com/QZpk6ls.jpg