PDA

Դիտել ողջ տարբերակը : Արևից մրսածները



Adam
05.09.2018, 04:47
Վիտամին ակումբից էս հումորը հիշեցի, երբ հայկական սերիալի մի նոր ստեղծագործական խումբ որոշում ա թե ինչ դնի իրենց հերթական «դյանագրիգորյանական» սերիալի անունը: Սկզբունքը Դժբախտ Երջանկություն, Դառը քաղցրություն, Անհայտ հայտնին, Սգո տոնախմբություն և այլ՝ հիմարագույն, երկիմաստա-ապուշագույն և տխմարագույն վերնագրեր հորինելն է՝ Դիանա Գրիգորյանի հերթական գլուխգործոցի համար: Եկեք մի քիչ օգնենք իրան: Սկսեմ ես: «Ազնվագույն ջեբկիրները», «Ծիածանի 9-րդ գույնը», «Հմայիչ բորոտը», «Տաք պաղպաղակի սիրահարները», «Ամենակարող գերիները», «Ագռավի ծննդյան 300 ամյակը», «Մոլի բարերարները», «Երկնքին ներքև նայողները», «Ժամերը հաշվող թիթեռնիկը», «Կապտատյաց ցուլը» … և այլն: Ձե՛զ տեսնեմ: :-))

Adam
05.09.2018, 05:22
…։։։

Շինարար
05.09.2018, 05:32
Հիջաբով ֆեմինիստ, քրիստոնեական հանդուրժողականություն, կույս Մարիամ Աստվածածին, հեղափոխական իշխանություններ

Բարեկամ
05.09.2018, 06:17
Լեզվի տեխնիկայում դա կոչվում է oxymoron. երբ իրար հակասող հասկացություններ միանում են մի արտահայտության մեջ։

Հիշեցի Դենի Դեվիտոյի հայտնի ֆիլմը՝ "Renaissance Man", որտեղ նա՝ լեզվի և գրականության ուսուցիչ, ուղարկվում է լեզու-գրականություն դասավանդելու բանակ։ Մի դասի ժամանակ զինվորականներին փորձում է բացատրել լեզվական դարձվածքները, այդ թվում օքսիմորոնը, և որպես օրինակ է բերում "գորշ հաղթանակ", "ամպրոպագոռ լռություն", հետո, նայելով իրեն բութ հայացքով նայող զինվորներին, ավելացնում է․ "զինվորական ինտելեկտ" :))

Adam
05.09.2018, 08:17
Լեզվի տեխնիկայում դա կոչվում է oxymoron. երբ իրար հակասող հասկացություններ միանում են մի արտահայտության մեջ։

Հիշեցի Դենի Դեվիտոյի հայտնի ֆիլմը՝ "Renaissance Man", որտեղ նա՝ լեզվի և գրականության ուսուցիչ, ուղարկվում է լեզու-գրականություն դասավանդելու բանակ։ Մի դասի ժամանակ զինվորականներին փորձում է բացատրել լեզվական դարձվածքները, այդ թվում օքսիմորոնը, և որպես օրինակ է բերում "գորշ հաղթանակ", "ամպրոպագոռ լռություն", հետո, նայելով իրեն բութ հայացքով նայող զինվորներին, ավելացնում է․ "զինվորական ինտելեկտ" :)) Ի դեպ՝ օքսիմորանի հայերեն համարժեք ունե՞նք մենք, թե՞ չէ… լավ կլիներ մի բան հորինել :think

Բարեկամ
05.09.2018, 08:57
Ի դեպ՝ օքսիմորանի հայերեն համարժեք ունե՞նք մենք, թե՞ չէ… լավ կլիներ մի բան հորինել :think

Եսիմ, լեզվաբանները կիմանան։

Հայկօ
05.09.2018, 14:11
Ի դեպ՝ օքսիմորանի հայերեն համարժեք ունե՞նք մենք, թե՞ չէ… լավ կլիներ մի բան հորինել :think

Նրբաբանություն են ասում, բայց ոնց որ թե էնքան էլ տարածված չի:

Ռուֆուս
05.09.2018, 15:47
Ունենք, կոչվում ա օքսիմորոն։

#միթարգմանեք
Ի դեպ՝ օքսիմորանի հայերեն համարժեք ունե՞նք մենք, թե՞ չէ… լավ կլիներ մի բան հորինել :think

Sent from my Pixel 2 using Tapatalk

Adam
05.09.2018, 15:59
Ունենք, կոչվում ա օքսիմորոն։

#միթարգմանեք

Sent from my Pixel 2 using Tapatalk յա, էս երբվանից ես լեզվի տեսչությունում աշխատում :p ... ես ուզում եմ թարգմանեմ: Օքսիդիոտ եմ ուզում կոչել:

Adam
05.09.2018, 16:38
Հետո էլ՝ թեման մենակ օքսիմորանային վերնագրերին չի վերաբերում, այլ հայկական սերիալների հնարավոր իդիոտ ու տափակագույն անունների, որոնք պահի տակ մտքներովս կանցնի (մի քիչ չափազանցված ու ծաղրված, իհարկե) , որ կարող են պատահել: «Վրեժխնդիր մարմնավաճառուհիները» , «Փորձված գայլը», «Էմիգրանտ մանուկները», «Մերկ ծաղրածուն», «Ճանապարհորդ գինեկելոգը», «Հոմոֆոբ պեդոֆիլները», «Կույս տատիկը», «Աղմկոտ շաքարաքլորները», «Վազող թռչուն«, «Հանգուցյալի դեմքի 49 երանգները» , «Իմպոտենտ նապաստակը», «Վայրի թիթեռնիկը», «Կարապի վերջին հարցազրույցը», «Արևի լույս տենչող խավարասերները»…

Adam
08.09.2018, 19:04
«Ի ծնե ծերուկը», «Գառան մորթիով ոչխարը», «Սանձարձակ խանութպանները», «60-ամյա տխրուհին՝ բանջարանոցում…» , «Ֆեմինիստ տնային տնտեսուհիները», «Տանը չմիզող կատուները», «Հասարակաց տան հաշվապահը», «Բենզալցակայանում ծխողները (մաս վերջին)», «Հարսնացուի առաջին ցերեկը», «Նովիչոկից հարբածները», «Եղնիկ հավատացյալը…», «Աղանդավորներ որսացող շունը», «Գեյեր բռնաբարող հավը», «Խոզի գոջու ամրոցը», «Միստիկ ճտերը», «Վարունգի թարս կողմը», «Վաճառվող որբանոցը», «Այրվող վարազը», «Խանութից պարտք վերցնող կատուները», «Խաբեբա արագիլը», «Կարտոֆիլ վաճառող քուվեյթցին» ………

Լեո
09.09.2018, 13:44
https://www.akumb.am/showthread.php/66002-Սերիալների-վերնագրեր

Sambitbaba
09.09.2018, 18:27
Ի դեպ՝ օքսիմորանի հայերեն համարժեք ունե՞նք մենք, թե՞ չէ… լավ կլիներ մի բան հորինել :think

Սրամտաբթությու՞ն...;)

Adam
09.09.2018, 19:16
«Կրիայի օրգազմը», «Ալցգեյմերով հիվանդ թութակը», «Սպիտակ հետույքանի նեգրուհին», «Նավասարդ Կճոյանի հոմոսեքսուալ արկածները Կիպրոսում», «Մազոտ ափեր», «Ունիտազ բացահայտած ղազախը», «Էժակյուլյացյոն խնդիրներ ունեցող կկուները», «Ալարկոտ մրջյուններ», «Գիշերն առիթից օգտվող ավանակը», «Հարսանիքների ժամանակ հետ տվող երգիչը», «Հարություն առած կովը», «Շուշան Պետրոսյանի քրտնքաջուրը», «Կրծկալ Սամյուելի ներքնազգեստը», «Նիհար բուֆետչիկը», «Տնքող առյուծները», «Աճպարար օդաչուն», «Չբեր արագիլը», «Հոկտեմբերյանի շշմած նահանգապետը», «Անառակ աղջկա մեկնումը», «Իմ հետույքը սարերում է…», «ժանտախտով հիվանդ ծրագրավորողը» , «Գազարի փափուկ կողմը», «Շնորհքով ներխուժողները», «Գոմեշների երամը»