PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուշակիր գիրքը



Adam
04.09.2018, 22:51
Սկզբից մտածեցի՝ վերնագիրը դնեմ՝ «որն ա եղել ձեր ամենասիրած գիրքը՝ 8-10 տարեկան ժամանակ», որտև մի հատը կար ու դրա ու ինձ դրա տված էմոցիաների մասին ուզում էի էյֆորիայով ծավալվեի… էն էլ հետո միտքս փոխեցի, մտածեցի՝ կարելի ա թեման խաղի վերածել: Մեր ստացած էմոցիաներով (մի քիչ, իհարկե, տեղ թողելով՝ գուշակելու) նկարագրում ու խոսում ենք մի գրքի, պատմվածքի կամ պիեսի մասին: Անվանումը առաջինը ճիշտ գուշակողն իրանն ա գրում ու էդպես շարունակ: Գնաց՛ինք: Ուրեմն՝ մի հատ մեծ վա՜՜յ… մի հատ մե՜՜ծ դրական հոգոց եմ հանում էս պահին՝ հիշելով դա ու իմ զգացումները դրա հետ կապված: Մի հատ նկարազարդումներով գիրք կար, որով ես ապրում էի: Որի հետ քնում էի ու զարթնում, որի քառատողերն ու նկարազարդումներն է՛լ ավելի էին նպաստում գլխավոր հերոսին իմ մտքում ավելի վառ երևակայությամբ պատկերցնելն ու իր մասին հոգալն ու անհանգստանալը: Ինքը շատ արկածների միջով ա անցնում… ավազակներն ուզում են իրան թալանել… մսագործ շունը դաշույն ա քաշում վրան… հետո՝ հին բարեկամներից մի քանիսը իրան ընդունում են մի քանի օրով ու հետո, ճանապարհելով, հետը ուտելիքի պայոկ են դնում (երշիկ-մերշիկ, բուտերբրոտ բան…) ու ինքը նորի՛ց գնում ա … հետո՝ վերջում, կին ա գտնում, տուն ա սարքում ու երեխեք ա ունենում: Ու ես ըտեղ տխրում ու դեպրեսիայի մեջ էի ընկնում, թե ինչի մի քիչ երկար չի շարունակվում պատմությունը… թող անվերջ լիներ էլի :cry ... ու տենց՝ տխուր-տխուր, փակում էի գիրքը ու նորից բացում ու նորից կարդում: Ու տենց շարունակ: Հը… ո՞րն ա :p

Հայկօ
05.09.2018, 01:46
մսագործ շունը դաշույն ա քաշում վրան

...:o

Adam
05.09.2018, 02:08
...:o
Սարկազմ ա՞ թե՞ չես ջոկել :D

Բարեկամ
05.09.2018, 05:03
Ես նենց հավեսով տրամադրվեցի գուշակելուն, հատկապես մանկության սիրելի գրքերի առումով, բայց երևի չի ստացվի, որովհետև իմ մանկության ժամանակահատվածում նկարազարդ գրքեր համարյա չկային, եղածներն էլ տարօրինակ, սարսափազդու նկարներով էին, օրինակ՝ Շառլ Պերոյի հեքիաթների գրքի պատկերները։

Adam
05.09.2018, 13:46
Լավ, ոնց տեսնում եմ՝ ոչ մեկիդ ոչինչ չի ասում հուշածս: :) Խոսքը Վալտեր Քրումբախի «Ճանապարհորդ ոզնու» մասին էր: 56018 Որևէ մեկդ կարող եք շարունակել, եթե խաղը սրտներովդ ա: :-Դ