PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆլայբորդ/flyboard/Կանաչ Գոբլինն իրականություն է



Adam
02.09.2018, 01:17
https://www.youtube.com/watch?v=-kB-BGMXxZc

Ժողովուրդ, ես արդեն մի տարի ա՝ խփնվել եմ՝ իմանալով էս տեխնոլոգիական նոր նվաճման մասին: Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ո՛ր թվից կա, բայց ես ընդամենը մի տարի ա ինչ տեղյակ եմ: Ու եռակի անգամ խփնվել եմ՝ փնտրելով ու տեսնելով, որ ebay-ում նույնիսկ վաճառքի ա դրած՝ անձնական օգտագործման համար: Ստորև ապացույցը՝ 56017 Էն կարգի ա խելքս գնում արդեն, որ փող եմ ուզում հետ գցեմ մի հատ պատվիրեմ մի օր: Չնայած՝ վտանգավոր ա: Բայց դուք իրոք հավատում եք, որ առար ու ֆսյո՛ սկեցիր թռնե՞լ: Հլը ուղեղումս չի տեղավորվում սրա առօրյա օգտագործումը ))))))): Հետո՝ քիչ բարձրությամբ պիտի սկսես, թե չէ՝ մի բան էն չեղավ՝ վայրկյանական մահ ա: Բայց ի՜նչ կայֆ ա: Ըստ ձեզ՝ էս տեմպերով, որ գնաց, 20 տարի հետո (կամ նույնիսկ ավելի շուտ) սա կանոնավոր տրանսպորտի միջոց կդառնա՞: Ո՞նց եք պատկերացնում սրա՝ հասարակության առօրյա ներխուժելն ու դրա մի մաս դառնալը: Ոնց որ ասենք՝ էսօր ավտոմեքենան ա, կամ հասարակական տրանսպորտը: Սա ի՞նչ դռներ ա բացելու ու ի՞նչ տեսակի մեջ: Ու քանի՞ տարի հետո: Ինքներդ կուզենայի՞ք ունենալ: Հաճույք կստանայի՞ք: Թե՞ մենակ ես եմ՝ անկապ վեր-վեր թռնում… ))

Աթեիստ
02.09.2018, 16:21
Սենց բաների կողքին լավ տարածում ա գտնում ալարկոտների տրանսպորտը։

Հովերբորդերը, էլեկտրական հեծանիվները, էլեկտրական самокат-ները, ու լիքը տենց բաներ, որոնք հնարավորինս հեռու են էքստրիմից ու ակտիվությունից։
Ու իմ պատկերացնելով հենց դրանք էլ տարածվելու, ոչ թե ֆլայբորդը։