PDA

Դիտել ողջ տարբերակը : Մալկոլմ Մակդաուել (underrated)



Adam
31.08.2018, 20:24
Այս թեմայում խոսքս գնալու է մի լեգենդար դերասանի մասին, ով այդպես էլ մնաց քիչ ողջունված՝ համաշխարհային կինոհանրության կողմից: Մալկոլմ Մակդաուել, նույն ինքը՝ Alex Delarge՝ Լարովի նարինջ ֆիլմից: Էս դերասանին հոլիվուդը չընդունեց, ոչ մի մրցանակի դափնեկիր, ոչ մի գլխավոր դեր ու ոչ մի համաշխարհային ճանաչում՝ Մեծ Բրիտանիայից դուրս: Ինչու: Ինքը չդարձավ Anthony Hopkins, կամ Gary Oldman. Չնայած՝ պակաս տաղանդավոր ու խարիզմատիկ չի: Նամանավանդ՝ 60-ից անց հասակում: Երևի կզարմանաք ճաշակիս վրա (եթե իհարկե արդեն չեք զարմացել) ես էս մարդուն ուղղակի ահավոր սիրեցի 80-ականների հայտնի ռոստովյան մսագործ-մարդասպան Անդրեյ Չիկատիլոյի հիման վրա նկարահանված ֆիլմում (Evilenko 2004), որտեղ ինքը ուղղակի փայլում ա Չիկատիլոյի դերում ու էնպես ա խաղում, որ մարմնովդ ավելի մեծ սարսուռ ա անցնում քան իսկական Չիկատիլոյի հարցազրույցները դիտելիս: Ի՞նչ կարծիք ունեք էս դերասանի մասին: Ջահել վախտ ավելի՞ նայվող ու լավ դերեր ուներ, քան հիմա՞…

ivy
01.09.2018, 22:53
Անունը ոչինչ չէր ասում, բայց որ սըրչ արեցի, ճանաչեցի․ ահագին ֆիլմերում տեսել եմ իրեն, բայց ոչ մի դերով չի տպավորվել։ Մենակ հիշում եմ, որ ժամանակին ինչ-որ ձևով Ստինգին էի նմանեցնում։
Էդպիսի շատ դերասաններ կան, որ կարծես որպես դերասան ամեն ինչը տեղն է, բայց նույնիսկ իր չափ ֆիլմերում չեն հայտնվում։ Տարբեր պատճառներ կարող է ունենալ, կարող է նույնիսկ մարդու սեփական վերաբերմունից կախված լինի․ գուցե կան դերասաններ, որոնք ոչ մեծ հռչակ են ուզում, ոչ բարձունքներ, այլ ուղղակի անում են իրենց գործը ու հաճույք ստանում դրանից։ Ինչ գիտենք, որ իր մոտ էլ էդ դեպքը չի։

Աթեիստ
02.09.2018, 15:33
Լավ դերեր ունի, բայց հիշվող՝ ոնց որ քիչ են։
Կալիգուլայից էն կողմ մնացած դերերը չհիշեցի։ Այսինքն հիմա որ գրեցիր, նայեցի, նոր հասկացա, որ տարիքով մարդը ու էն ջահելը փաստորեն նույն դերասանն են ։)
Ընդ որում տարիքով դերերում իսկականից խարիզմատիկ ա, բայց ջահել վախտ չէ։
Ինձ թվում ա էսքան ու էս տիպի տարբեր դերերում խաղացած մարդը եթե ուզենար, որ իրա մասին խոսեին, կարար դրան հասնել։
Էդրիոն Բրոուդիի նման խլյուպիկը ավելի հայտնի ա, քան ինքը։