Դիտել ողջ տարբերակը : Մորգան Ֆրիմեն
Գիտեմ՝ թեմայի վերնագիրը, հավանաբար, շատերիդ շփոթության կամ «էս ինչ ապուշություն էր» վիճակի մեջ դրեց: Բայց թեմաս վերաբերում ա Մորգան Ֆրիմեն դերասանի խարիզմին ու խարիզմատիկությանը: Եկեք մի պահ դուրս գանք « political correctness » -ի շրջանակներից (չգիտեմ՝ հայերեն ոնց կասեն) ու ընդունենք, որ բոլոր սպիտակամորթներս ինչ-որ տեղ ռասիստ ենք: Ինչքան էլ հարգում ու ընկերություն ենք անում սևամորթների հետ, (խոսում եմ հիմնականում իմ անունից) մենք էլի մեր մտքներից ոչ մի վայրկյան չենք հանում նրանց սևամորթ լինելու փաստը: Խոսքս նեգատիվ ընկալման մասին չի: Ոչ էլ պոզիտիվ, եթե ուզում եք իմանալ: Խոսքս մեր միջև տարբերության զգացումի անդադար առկայությունն է: Նորից եմ կրկնում՝ ես սա ասում եմ ամենայնիվ չունենալով ոչ մի նշույլ ռասիզմ իմ մեջ. ինքս ունեմ մի քանի սևամորթ ընկերներ: Ուղղակի՝ վերջիններիս հետ շփվելը նույնը չի, ինչ սպիտակամորթ ընկերներիս: Բառեր չեմ գտնում բացատրելու էդ զգացումը: Բայց դա կա: Հիմա՝ ուղիղ սլացիկ անցում Մորգան Ֆրիմենին: Ես էս մարդուն դիտելուց՝ բացարձակապես չեմ հիշում, որ ինքը սևամորթ ա: (հիմար ա չէ՞ թվում. :դ իմ համար էլ…) Բայց ինքը էն միակ դերասանն ա, ով էնպիսի մի խարիզմա ա պարունակում իրա մեջ, որ նույնիսկ մոռանում ես իր սևամորթ լինելը: (չնայած որ լիքը սևամորթ խարիզմատիկներ կան, բայցևայնպես իրանք միշտ մնում են սևամորթ) Իսկ ինքը՝ ոչ: Ինքը փոխվում ա: Ինքը բոլոր կինոներում համարյա միշտ խաղում ա ինքն իրան: Բայց դա մի էնպիսի վարպետությամբ ու խարիզմայով ա անում, որ միշտ ուզում ես նայես ու մոռանում ես իր սև լինելը: Ինքը սպիտակամո՛րթ ա: Չեք կարծու՞մ: :-Դ : Հ.Գ. թեման ռասիստական բնույթ չի կրում ու չի կրել քանզի պարունակում ա իմ՝ սպիտակամորթ մարդ արարածիս ներքին զգացողություններն ու տարբերություններ տեսնելը՝ անկախ էն փաստից, որ ես հարգում, շփվում ու ընկերություն եմ անում սևամորթների հետ՝ չունենալով ոչ մի վերապահում:
թեման ռասիստական բնույթ չի կրում ու չի կրել քանզի պարունակում ա իմ՝ սպիտակամորթ մարդ արարածիս ներքին զգացողություններն ու տարբերություններ տեսնելը՝ անկախ էն փաստից, որ ես հարգում, շփվում ու ընկերություն եմ անում սևամորթների հետ՝ չունենալով ոչ մի վերապահում:
Ադամ ջան, ոչի՞նչ, որ ասեմ՝ գրառումդ այնուամենայնիվ ռասիստական է ու էն էլ շատ :(
Բայց ինքը էն միակ դերասանն ա, ով էնպիսի մի խարիզմա ա պարունակում իրա մեջ, որ նույնիսկ մոռանում ես իր սևամորթ լինելը: (չնայած որ լիքը սևամորթ խարիզմատիկներ կան, բայցևայնպես իրանք միշտ մնում են սևամորթ) Իսկ ինքը՝ ոչ: Ինքը փոխվում ա: Ինքը բոլոր կինոներում համարյա միշտ խաղում ա ինքն իրան: Բայց դա մի էնպիսի վարպետությամբ ու խարիզմայով ա անում, որ միշտ ուզում ես նայես ու մոռանում ես իր սև լինելը:
Ահավոր տխրեցնում է սենց բան կարդալը, կներես:
https://www.youtube.com/watch?v=JD8cpQ6UY8o
Ադամ ջան, ոչի՞նչ, որ ասեմ՝ գրառումդ այնուամենայնիվ ռասիստական է ու էն էլ շատ :(
Ահավոր տխրեցնում է սենց բան կարդալը, կներես:. Գիտեմ :( բայց չեմ կարող փոխել զգացումներս: Կփոխեմ դիրքորոշումս, վերաբերմունքս ու պահվածքս բայց զգացումներս փոխել անզոր եմ: :(
Հռիփսիմե ջան մի հարց. եղե՞լ են քո կյանքում մարդիկ, ովքեր քեզ ասել են «ինձ սևամորթները ո՛չ ռոմանտիկ ո՛չ սեքսուալ չեն քաշում: (I’m not attracted to blacks) Պարզ ու հասարակ: Ինձ թվում ա՝ եղած կլինեն: Իմ կյանքում՝ որ, եղել են: Ես ինքս սևամորթների հանդեպ սեքսուալ ու ռոմանտիկ ցանկություններ չեմ կարողանում ունենալ: Ուղղակի չկա էդ անտեր լիբիդոն, ի՞նչ անեմ: Հիմա ես ռասիստ ե՞մ: Ես չեմ զզվում իրանցից բայց իրանք ինձ սեռապես չեն քաշում: Թույլ չեմ տա ինձ հարցնել՝ քո մասին: Բայց իմ հարցը քեզ. ով որ քեզ ասում ա որ սևերը իրանց չեն քաշում՝ դու իրանց ավտոմատ ռասիստ ե՞ս համարում: Է նույնն էլ իմն ա: Իմը զգացումի մեջ ա, ոչ թե դիրքորոշման: Չգիտեմ՝ համեմատությունս ինչքանով էր տեղին…
Եկեք մի պահ դուրս գանք « political correctness » -ի շրջանակներից (չգիտեմ՝ հայերեն ոնց կասեն) ու ընդունենք, որ բոլոր սպիտակամորթներս ինչ-որ տեղ ռասիստ ենք:
Հիմար միտք ա, չեմ ընդունում ։Դ
Յոհաննես
01.09.2018, 15:26
Հիմար միտք ա, չեմ ընդունում ։Դ
Ռուբ,ես ու դու սպիտակամորթ չենք :D
Հռիփսիմե ջան մի հարց. եղե՞լ են քո կյանքում մարդիկ, ովքեր քեզ ասել են «ինձ սևամորթները ո՛չ ռոմանտիկ ո՛չ սեքսուալ չեն քաշում։
․․․
Թույլ չեմ տա ինձ հարցնել՝ քո մասին:
Շնորհակալություն ։))
Մնացած հարցերով ոչինչ չունեմ ասելու․ եթե ռասիզմի թեման շրջում ես սեռական նախընտրությունների ուղղությամբ, ուրեմն տարբեր լեզուներով ենք խոսում։
Բայց էս մի բանում, կտրվելով ռասիզմի թեմայից, լրիվ հասկանում եմ քեզ ։)
Կփոխեմ դիրքորոշումս, վերաբերմունքս ու պահվածքս բայց զգացումներս փոխել անզոր եմ: :(
Ադամ ջան ։)
Մորգան Ֆրիմենը ուղղակի կարծրատիպային nigga չի խաղում, ոչ էլ աչքդ ա մտցնում, որ ինքը սև ա: Էդքան բան: Երևի պարզ ա, որ եթե nigga չես, անպայման չի՝ սպիտակ լինես:
Ու էս թեման վիրավորում ա ազիատներին, այլմոլորակայիններին ու էլֆերին:
Ի տարբերություն բազմաթիվ «ոչ ռասիստների» Ադամը՝ դատելով իր ֆեյսբուքյան էջից ու իրա գրառումներից, ունի սևամորթ ընկերներ ու կանոնավոր շփվում ա իրանց հետ, ի տարբերություն ոչ ռասիստ բազմաթիվ մարդկանց ովքեր կյանքում չեն տեսել սևամորթ մարդ։
Պետք չի ամեն ինչ խցկել կաղապարների մեջ։ Յուրաքանչյուր մարդու զգացողությունները տարբեր են ու պետք չի դրանք ստանդարտացնել։ Մեզանից ոչ մեկը, համանայն դեպս ես հաստատ, չգիտի թե ինչի ա կոնկրետ Ադամը զգում տարբերություն։ Ինքը շփվում է նրանց հետ։ Ունի ընկերներ։ Ստեղ Ադամի բացթողումն էլ կա, որ ինքը օգտագործում ա ռասիզմ բառը։ Տարբերություն զգալը ու ռասիստ լինելը շատ տարբեր բաներ են։
Իսկ ամենամեծ ռասիստները Թուփաքն ու Սնուփ Դոգգն են, որ իրանց աստվածային տեսքերում սևամորթներին անվանում են bitch, nigga և այլ Ակումբում արգելված բառերով։ Դրա համար եմ ասում, որ պետք չի հանրագիտարան ունենալ, որտեղ գրված ա թե որ խոսքը ու արհայտությունը ինչի նշան ա։ Դա շատ նման ա աշխարհի ամենամեծ ռասիստներից մեկի՝ Հիտլերի մոտեցմանը, որը մարդկանց հստակ որակավորում էր որոշ նշանների վրա հիմնվելով։ Ամենակարևորը գործերին նայելն ա։
Ի տարբերություն բազմաթիվ «ոչ ռասիստների» Ադամը՝ դատելով իր ֆեյսբուքյան էջից ու իրա գրառումներից, ունի սևամորթ ընկերներ ու կանոնավոր շփվում ա իրանց հետ, ի տարբերություն ոչ ռասիստ բազմաթիվ մարդկանց ովքեր կյանքում չեն տեսել սևամորթ մարդ։
Պետք չի ամեն ինչ խցկել կաղապարների մեջ։ Յուրաքանչյուր մարդու զգացողությունները տարբեր են ու պետք չի դրանք ստանդարտացնել։ Մեզանից ոչ մեկը, համանայն դեպս ես հաստատ, չգիտի թե ինչի ա կոնկրետ Ադամը զգում տարբերություն։ Ինքը շփվում է նրանց հետ։ Ունի ընկերներ։ Ստեղ Ադամի բացթողումն էլ կա, որ ինքը օգտագործում ա ռասիզմ բառը։ Տարբերություն զգալը ու ռասիստ լինելը շատ տարբեր բաներ են։
Չգիտեմ ինչքանով ա իմ արձագանքին վերաբերվում, բայց ինքն ա ստանդարտիզացնում բոլորի մտածելակերպը։
Ես էլ տենց յանը տարած անտիռասիստ չեմ, նեգր բառը օգտագործում եմ, ռասիստական հումորների վրա ծիծաղում ու պատմում, շատ քիչ սևամորթների հետ եմ շփվել, բայց կոնկրետ էս միտքը՝
"Եկեք մի պահ դուրս գանք « political correctness » -ի շրջանակներից (չգիտեմ՝ հայերեն ոնց կասեն) ու ընդունենք, որ բոլոր սպիտակամորթներս ինչ-որ տեղ ռասիստ ենք:"
սաղ քաքմեջ ա անում։
Եթե Հայկօի ասածն էր ուզում ասեր՝ օկ, բայց բոլոր սպիտակամորթները ռասիստ չեն, բոլոր ռուսները հարբեցող չեն ու բոլոր լավ տղու քրերը կույս չեն
Ռուբ,ես ու դու սպիտակամորթ չենք :D
Դու մտածի, որ կոկորդս մինչև հիմա ցավում ա :D
Գաղթական
03.09.2018, 16:51
Ընդհանրապես ցանկացած այլ մարդու հետ շփվելիս զգում ես, որ ինքն ուրիշա, քո նման չի:
Ցանկացած այլ մշակույթի ներկայացուցչի հետ շփվելիս էլ, զգում ես, թե ինչքան տարբերություններ կան քո ու իր համար սովորական կարծրատիպերի, աշխարհահայացքների և այլն միջև:
Էս տարբերությունները զգալու մեջ ոչ մի գերբնական բան չկա:
ՈՒ ինչ-որ մեկի համար էս երևույթը զգալը կայֆա, մյուսի համար զզվելի, իսկ երրորդի համար՝ թքած:
Բայց մարդուն ասելը «դու էնքան լավն ես, որ կարծես թե մերոնցից լինես», ամեն դեպքում վիրավորականա «իրանցոց» հանդեպ:
Դե լավ էլի, ժողովուրդ… շատ եք սրտներիդ մոտիկ ընդունում: Ռասիստ բառը օգտագործելով հո չէի ուզում ասեի «այո՛, իրանք մինչև հիմա ստրուկ են ու մեզնից ցածր»: Բնավ: Հետո էլ՝ մենք հայերով ենք քննարկում էս թեման (հայ սև չկա) ու շատ հանգիստ կարանք հայավարի նենց բառեր իրար սղղացնենք, որ թեև ռասիստական կարա հնչի, բայց մտադրությունը դա չի: Ես տարբերությունը տեսնելու մասին եմ խոսում: Իսկ Գաղթականի ասած՝ «իրանք մերոնցից»-ին էլ պետք չի տենց լուրջ տոնայնություն տալ, որտև նույն հենց սևերը, իրար մեջ, հենց օրինակ՝ Էմինեմին white nigga են ասում: Այսինքն դա հո բացասական իմաստով չի միայն… Մի խոսքով, ասում ու ասել եմ, որ ԸՍՏ ԻՍ, բոլորս էլ տեսնում ենք մաշկի գույնի էդ տարբերությունը: Ու դա բոլորիս մոտ էլ ինչ-որ ներքին ռեակցիաներ ա առաջացնում: Անպայման չի՝ վատ: Նորից եմ ասում՝ ստրկային կամ մեզնից ցածրի առումով չէ, այլ տարբերության: Նույնը ոնց որ ազիաթները: Հիմա աշխարհի բնակչության մեծամասնությունը սովոր ա համարել, որ մոդելները (տղա կլինի թե աղջիկ) եվրոպոիդ դեմքեր պիտի ունենան այլ ոչ՝ ազիաթ: Հիմա դա ռասիստություն հո չի՞…
՜Նորից եմ ուզում վերադառնալ սեռական ցանկության հարցին, որ ivy-ին տվեցի: Ու ավելի հստակեցնեմ հարցս: Կան մարդիկ (հաստա՛տ կան) ում սևերը չեն քաշում սեռապես: Ուշադրություն. ո՛չ թե ինչ-որ կամայակա՛ն սև՝ իր արտաքինո՛վ, այլ զուտ եթե արդեն սև ա՝ իրան չի քաշում: Ինչի՞ քաշում: Պատասխանեք հարցիս, խնդրում եմ: Ի՞նչ կապ ունի, որ սև ա. մարդ ա չէ՞, կենդանի չի: Ինչքան էլ սիրուն ու սեքսուալ լինի էդ սևը, տվյալ անձն ասում ա. ես սևերի հանդեպ չեմ զգում սեռական ցանկություն: Չխառնեք սա սեքսուալ «նախընտրությա՛ն հետ» , որտև վերջինս եթե մաշկի գույնին վերագրենք՝ ավտոմատ ռասիստություն ա ստացվում: Կամ մեկն էլ ասում ա. «ես ազիաթների հանդեպ սեռական ցանկություն չունեմ: Ձեր սկզբունքով եթե գնանք՝ իրան պիտի ասենք՝ ինչի՞ չունես , ռասիստ ե՞ս:

Երևի նույն ոճով, ինչպես օրինակ կան մարդիկ, որոնց ճաղատները սեռապես չեն ձգում կամ բեղավորները, օրինակ։ Արտաքին պարամետրեր են, որոնք դեր են խաղում, ի՞նչ կա որ։
Գաղթական
03.09.2018, 18:44
Գաղթականի ասած՝ «իրանք մերոնցից»-ին էլ պետք չի տենց լուրջ տոնայնություն տալ, որտև նույն հենց սևերը, իրար մեջ, հենց օրինակ՝ Էմինեմին white nigga են ասում: Այսինքն դա հո բացասական իմաստով չի միայն…
..Հո բացասական իմաստով չի՞ ՄԻԱՅՆ..
))
Ադամ ջան, թողնելով մի կողմ nigga բառի բազմաշերտությունը, փաստենք, որ սևերի մեջ էլ լիքը ռասիստներ կան:
ՈՒ Էմինեմի հասցեին ասված քո նշած արտահայտությունն էլա վիրավորական՝ իմ մատնանշած ենթատեքստում:
Երևի նույն ոճով, ինչպես օրինակ կան մարդիկ, որոնց ճաղատները սեռապես չեն ձգում կամ բեղավորները, օրինակ։ Արտաքին պարամետրեր են, որոնք դեր են խաղում, ի՞նչ կա որ։ Բայց տենց ասողները հիմնականում ճաղատ, թե մազերովի վրա՛ չեն դնում շեշտը, կամ մազերի գույնի, կրծքերի կամ շրթունքների հաստության: Եթե սև ա՝ չկա ցանկություն: Հորմոնները չեն գործում: :)
..Հո բացասական իմաստով չի՞ ՄԻԱՅՆ..
))
Ադամ ջան, թողնելով մի կողմ nigga բառի բազմաշերտությունը, փաստենք, որ սևերի մեջ էլ լիքը ռասիստներ կան:
ՈՒ Էմինեմի հասցեին ասված քո նշած արտահայտությունն էլա վիրավորական՝ իմ մատնանշած ենթատեքստում:
Իմ համար էդ «մերոնցից կամ չմերոնցից» լինելը բնական բան ա: :) Ինչքան մարդը գոյություն ա ունենալու (համենայնդեպս՝ էս դարում), ինչքան ազգերը, սովորույթներն ու լեզուները գոյություն են ունենալու՝ էդ «մերոնքական-չմերոնքական»-ը լինելու ա ու վիրավորվենք-չվիրավորվենք՝ էդ ա հասարակությունը, էդ եմ ես: Հասարակ օրինակ. երբ ակումբ նոր մարդ ա մտնում՝ միանգամից ակումբցիները հո չեն ասում՝ մերոնքական ա: Ժամանակի ընթացքում, չէ՞: Կամ էլ՝ ընդհա՛նրապես չեն ասում: Հիմա՝ էդ մարդը վիրավորվի՞: Կամ ասենք՝ նեղ մասնագիտական կոլեգաների ես հանդիպում այգում, որոնց հետ կան նաև մարդիկ, ովքեր ուրիշ թեմաներից են խոսում: Դու կմտածես չէ՞՝ մենք մերոնցով լինեինք՝ ինչ ուզեինք խոսայինք …
StrangeLittleGirl
03.09.2018, 19:26
Ադամ ջան, էս բացածդ թեման ինքնին բավական ռասիստական ա։ Չգիտեմ էլ որ գրառմանդ անդրադառնամ էստեղ։ Երևի ուղղակի ընդհանուր մտքերս շարադրեմ, որովհետև հատ֊հատ գրառում մեջբերելը շատ երկար կտևի։
Նախ, սկսենք նրանից որ սևամորթ հայեր կան. որդեգրված երեխաներ, հայի և աֆրիկացու երեխաներ, Եթովպիայում դարեր շարունակ ապրած հայեր և այլն, և այլն։ Երկրորդ, մի վատ լուր ունեմ. հայերը սպիտակամորթ չեն։ Գիտե՞ս ինչու։ Որովհետև դասականորեն իրենց սպիտակամորթ համարող (բլոնդ ու կապույտ աչքերով) մարդիկ հայերին որպես սպիտակամորթ չեն տեսնում։ Ու սա ասում եմ «ամենասպիտակ» հայերի մասին, որոնց շարքին երևի դու էլ ես դասվում։ Բայց ոչ էլ որպես սևամորթ են տեսնում, բայց անպայման տեսնում են որպես իրենցից տարբերվող ռասսայի, ինչը շատ բնական ա, որովհետև ռասիզմը հենց իրենցից ա դուրս եկել, ոչ թե Աֆրիկայից կամ Մերձավոր Արևելքից։ Դու ինքդ քեզ նույնացնելով սպիտակամորթների հետ ու պնդելով, որ սևամորթների հետ շփվելիս իրենց մաշկի գույնի մասին մոռանալ չես կարողանում՝ դու ուղղակի բավական լուրջ ռասիստական մոտեցում ես ցույց տալիս։
Մարդու նկատմամբ սեռական ցանկություն ունենալն ու նրան որոշակի ձևով վերաբերվելն իրարից ահավոր տարբերվող բաներ են։ Կապույտ աչքերով բլոնդ տղամարդը կարող ա սևամորթ կնոջ նկատմամբ ուժեղ սեռական ցանկություն ունենա ու բռնաբարի իրան, որովհետև ինքը ռասիստ ա, ու կարծում ա, որ սևերի նկատմամբ կարելի ա տենց վարվել։
Ինչ խոսք, մաշկի գույնը մի բան ա, որը դու տեսնում ես, ինչպես տեսնում ես հասակը, մազերի գույնն ու երկարությունը, հագուստը և այլն։ Բայց եթե մարդու հետ շփվելիս դու չես կարողանում մաշկի գույնը մոռանալ, նշանակում ա, որ մարդուն իդենտիֆիկացնում ես իրա մաշկի գույնի հետ, ինքն իրա մաշկի գույնից էն կողմ չկա քեզ համար, իսկ դա ռասիզմ ա։
Հետո, երբ խոսում ես տարբերություններից, էլի մտնում ես ռասիզմի պղտոր ջրերը։ Մարդկանց հետ շփվելիս, ընկերներ ձեռք բերելիս սովորաբար նմանություններն են միմյանց միավորում, իսկ տարբերությունները՝ վանում։ Դու պնդում ես, թե քո ու սևամորթների միջև տարբերություն կա։ Նշանակում ա, որ դու տարբերությունն ես նկատում, բայց նմանությունները գուցե ավելի շատ լինեն, եթե փնտրես։ Մեկը ես հանգիստ կարամ ասեմ, որ նիգերացի գրող սևամորթ Ադիչիեի ու իմ միջև ավելի շատ նմանություն կա (ինքն էլ ա ֆեմինիստ, ինքն էլ ա գրող, ինքն էլ ա ապրում ոչ էն երկրում, որտեղ ծնվել֊մեծացել ա, շատ էլ որ միակ գիրքը, որ իրանից կարդացել եմ, հեչ դուրս չի էկել), քան ասենք մեր դասարանի Ռաֆոյի, որին դպրոցն ավարտելուց հետո չեմ տեսել ու ցանկություն էլ չունեմ տեսնելու։
Ու վերջում կուզեի էս նախադասությունդ մեջբերել հենց առաջին գրառումիցդ.
Բայց ինքը էն միակ դերասանն ա, ով էնպիսի մի խարիզմա ա պարունակում իրա մեջ, որ նույնիսկ մոռանում ես իր սևամորթ լինելը:
Դու էս նախադասության մեջ նշում ես «խարիզմա» բառը դրական իմաստով, նշում ես, որ դրանից ինքն էնքան ունի, որ մոռանում ես իրա մաշկի գույնը, այսինքն՝ կոպիտ ասած՝ ինքը սև ա, բայց լավն ա (=խարիզմա ունի)։ Էս քո արտահայտությունը հիշեցրեց սեքսիստական կոնտեքստում հնչող «ինքն էնքան խելոք ա, որ նույնիսկ մոռանում ես իր աղջիկ լինելը» տիպի արտահայտությունները։ Սեքսիստական ա հնչում, չէ՞։ Դե սա փոխադրի դեպի մաշկի գույն, ու կտեսնես, թե ոնց ա միանգամից ռասիզմի վերածվում։
StrangeLittleGirl
03.09.2018, 19:37
Ես ռասիստ եմ :)
Էսքանն ասելուս նպատակը ոչ թե էն էր, որ դու խոստովանես, որ ռասիստ ես, այլ որ մտածես մոտեցումներիդ մասին, փորձես հասկանալ որտեղից են գալիս ու փորձես փոխել։
Մոդերատորական պատասխան. Մորգան Ֆրիմենը սևամորթ է: Թեմայի վերնագիրը խմբագրվել է. առաջարկում եմ քննարկել դերասանին, ոչ թե դերասանի մաշկի գույնի ու տաղանդի փոխհարաբերությունը:
Թեմայի նախկին վերնագիրն էր «Մորգան Ֆրիմեն. սևամո՞րթ, թե՞ սպիտակամորթ»:
Էսքանն ասելուս նպատակը ոչ թե էն էր, որ դու խոստովանես, որ ռասիստ ես, այլ որ մտածես մոտեցումներիդ մասին, փորձես հասկանալ որտեղից են գալիս ու փորձես փոխել։ Բյուր ջան, մոտեցում չի: Զգացում ա: Դա չեմ կարող փոխել: Ոչինչ, թող ռասիստ համարվեմ, աշխարհի վերջը չի :) կլինեմ պասիվ ռասիստ: Առանց ագրեսիայի և էքստերիոր ցուցադրման:
Բյուր ջան, մոտեցում չի: Զգացում ա: Դա չեմ կարող փոխել: Ոչինչ, թող ռասիստ համարվեմ, աշխարհի վերջը չի :) կլինեմ պասիվ ռասիստ: Առանց ագրեսիայի և էքստերիոր ցուցադրման:
Ռասիզմը ես ասոցացնում եմ գոռոզության, ինքնահավանության ու քաղքենի, սահմանափակ աշխարհայացքի հետ: Սա զգացում ա, ոչ մի ձև չեմ կարող փոխել: Աշխարհի վերջը չի չէ՞ երևի:
Բյուր, իսկ քո ուղիղ համեմատականը ռասիզմի ու սեքսիզմի միջև՝ էս կոնտեքստում, մի քիչ էքստրեմալ եմ համարում: Օրինակ՝ էդ «էնքան խելոք ա, որ չես զգում, որ աղջիկ ա»-ն մի քիչ էքստրեմ ա: Կյանքում իմ մտքով տենց բան չի անցել (թե չէ Ջոան Ռոուլինգին հանճար չէի համարի) ու ոչ մեկին չեմ լսել՝ տենց բան ասելուց: Այ, իմ կարծիքով՝ սեքսիզմը միայն ու միայն դիրքորոշում ա: Ի տարբերություն ռասիզմի, որն առաջին հերթին զգացում ա, հետո նոր էդ զգացումի վրա մարդիկ իրանց բացասական դիրքորոշումը, վերաբերմունքն ու պահվածքն են կառուցում: Իսկ իմ տարբերությունը ռասիստների հետ էն ա, որ ես զգացումը թողնում եմ զգացում՝ առանց դրա վրա դիրքորոշում կառուցելու:
Ռասիզմը ես ասոցացնում եմ գոռոզության, ինքնահավանության ու քաղքենի, սահմանափակ աշխարհայացքի հետ: Սա զգացում ա, ոչ մի ձև չեմ կարող փոխել: Աշխարհի վերջը չի չէ՞ երևի:
Եթե գրածդ զուտ զգացում ա, այլ ոչ՝ դիտավորյալ վիրավորանք՝ իմ հասցեին, ինչ ուզում ես զգա, ինչի հետ ուզում ես ասոցացրու, ինձ ինչ:
Էսքանն ասելուս նպատակը ոչ թե էն էր, որ դու խոստովանես, որ ռասիստ ես, այլ որ մտածես մոտեցումներիդ մասին, փորձես հասկանալ որտեղից են գալիս ու փորձես փոխել։ Հա, մեկ էլ մի փոքրիկ նրբություն. սա ոչ թե խոստովանանք ա, այլ թեմայի էս կոնտեքստի բանավեճը դադարեցնելու զիջում-համաձայնություն:
StrangeLittleGirl
03.09.2018, 23:23
Բյուր, իսկ քո ուղիղ համեմատականը ռասիզմի ու սեքսիզմի միջև՝ էս կոնտեքստում, մի քիչ էքստրեմալ եմ համարում: Օրինակ՝ էդ «էնքան խելոք ա, որ չես զգում, որ աղջիկ ա»-ն մի քիչ էքստրեմ ա: Կյանքում իմ մտքով տենց բան չի անցել (թե չէ Ջոան Ռոուլինգին հանճար չէի համարի) ու ոչ մեկին չեմ լսել՝ տենց բան ասելուց: Այ, իմ կարծիքով՝ սեքսիզմը միայն ու միայն դիրքորոշում ա: Ի տարբերություն ռասիզմի, որն առաջին հերթին զգացում ա, հետո նոր էդ զգացումի վրա մարդիկ իրանց բացասական դիրքորոշումը, վերաբերմունքն ու պահվածքն են կառուցում: Իսկ իմ տարբերությունը ռասիստների հետ էն ա, որ ես զգացումը թողնում եմ զգացում՝ առանց դրա վրա դիրքորոշում կառուցելու:
Էքստրեմալ չի, նույն կարգի բան ա։ Բնականաբար, ես քեզ չեմ ասում՝ սեքսիստ ես։ Հակառակը՝ գիտեմ, որ սեքսիստ չես, ու հենց դրա համար եմ համեմատությունն էդպես տանում, որ պարզ լինի։
Էրնե՜կ սեքսիզմը մենակ դիրքորոշում լիներ։ Էնքա՜ն շատ են հենց քո նման զգացողություն ունեցողները, բայց ոչ թե սևամորթների, այլ կանանց նկատմամբ («Որ կնոջ հետ խոսում եմ, չեմ կարողանում մոռանալ, որ կին ա») ու էնքա՜ն արմատացած ա սեքսիզմը մեր ժամանակակից քաղաքակրթության մեջ (ինչպես և ռասիզմը, ի դեպ), որ ամեն քայլափոխին հանդիպում ա։
Չգիտեմ ինչքանով ա իմ արձագանքին վերաբերվում, բայց ինքն ա ստանդարտիզացնում բոլորի մտածելակերպը։
Ես էլ տենց յանը տարած անտիռասիստ չեմ, նեգր բառը օգտագործում եմ, ռասիստական հումորների վրա ծիծաղում ու պատմում, շատ քիչ սևամորթների հետ եմ շփվել, բայց կոնկրետ էս միտքը՝
"Եկեք մի պահ դուրս գանք « political correctness » -ի շրջանակներից (չգիտեմ՝ հայերեն ոնց կասեն) ու ընդունենք, որ բոլոր սպիտակամորթներս ինչ-որ տեղ ռասիստ ենք:"
սաղ քաքմեջ ա անում։
Եթե Հայկօի ասածն էր ուզում ասեր՝ օկ, բայց բոլոր սպիտակամորթները ռասիստ չեն, բոլոր ռուսները հարբեցող չեն ու բոլոր լավ տղու քրերը կույս չեն
Freeman վերաբերում էր թեմայի ընդհանուր մթնոլորտին ու ամենաշատը «հիմար» բառին։
Ռոջեր Ուոթերսը որ իրա համարյա բոլոր ալբոմներում անրդրադառնում ա հոլոքոստին, էսօր հրեաների կողմից համարվում ա անտիսեմիթ։
Ջորջ Կարլինը՝ դաժանություն քարոզող։
Բայց դե դա մեղ մասած ընդհանրապես տենց չի։
Իսկ «բոլորի» պահով լիովին համաձայն եմ։
ՀԳ՝ եթե պատասխանս քեզ վիրավորել է, ներողություն։