PDA

Դիտել ողջ տարբերակը : Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ - 2018

Chuk
18.08.2018, 20:14
Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ավագանին նոր քաղաքապետ չընտրեց՝ դրանով դնելով արտահերթ ընտրությունների հիմքը։

Կառավարությունն օրեր առաջ լուծարեց ավագանին, ԿԸՀն էլ նիստ գումարեց ու որոշեց արտահերթ ընտրությունների օրը. 2018թ., սեպտեմբերի 23։

Այս թեմայում կքննարկենք ավագանու արտահերթ ընտրություններին վերաբերող բոլոր հարցերը։

Chuk
18.08.2018, 20:16
Այս ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսը լիակատար աջակցելու է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժին.

«Ինչպես հայտնի է ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Ավագանու արտահերթ ընտրություններ։ Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացները, սակայն, էապես փոխում են այդ ընտրությունների քաղաքական բովանդակությունն ու նշանակությունը։ Ստեղծված իրավիճակում դրանցով Երևանի կառավարման խնդիրը չէ, որ լուծվում է։ Մի կողմից այն պետք է դիտարկել որպես կարևորագույն փուլ՝ գլխավոր խնդրի՝ Ազգային ժողովի ազատ, արդար, լիովին ժողովրդավարական ընտրությունները նախապատրաստելու առումով, մյուս կողմից՝ որպես վստահության քվե հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությանը՝ մարտիմեկյան ոճրագործության ամբողջական բացահայտման և ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու, ավազակապետական հանցավոր համակարգի կազմաքանդման, կոռուպցիան արմատախիլ անելու և Հայաստանում լիակատար ժողովրդավարություն հաստատելու խնդիրները լուծելու նպատակով։ Հիմնվելով նշված փաստարկումների վրա, Հայ Ազգային Կոնգրեսը որոշում է չառաջադրվել Երևանի Ավագանու առաջիկա ընտրություններին՝ ի աջակցություն ապրիլյան հեղափոխությունը առաջնորդած ուժի որդեգրած քաղաքական գծի։

Միևնույն ժամանակ, Կոնգրեսը սկսում է նախապատրաստությունը հեղափոխության եզրափակիչ փուլին՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին։»

Lion
18.08.2018, 21:57
Ուրախ եմ ՀԱԿ ընտրության համար: Ես՝ Հայկոյին եմ ձայն տալու:

Chuk
18.08.2018, 22:17
Ուրախ եմ ՀԱԿ ընտրության համար: Ես՝ Հայկոյին եմ ձայն տալու:

Մենք միայն մեր ձենը տալով չի, որ կօգնենք ))
Կարծում եմ առաջիկա օրերին իրա հետ հանդիպում կունենանք, համագործակցության եզրեր կգտնենք։

Տրիբուն
04.09.2018, 17:20
Չուկ ջան, թեման բացել ես ու անտեր ես թողել։ Արդեն ոնց որ ցուցակներ-բան կա, դաժե գույներ ․․․ սև-սպիտակ-սիրածան :D Չմոռանաս մի բան անես ստեղ, մի բան լինի ․․․ մարդ ենք, կքննարկենք երևի, կզբաղվենք էլի։

Ծլնգ
04.09.2018, 19:11
Կուզենայի «Լույս»-ի առաջնորդը Մանե Թանդիլյանը լիներ, բայց իրենց առաջին վեցնյակում 4 կին ունենալն է սրտովս։ Ըստ իս այսօրվա քաղաքական դաշտում Մանեն ամենաթույն քաղաքապետը կլիներ, ու մի քիչ իր ափսեի մեջ չի ինքը այս կառավարությունում։ Բայց դե․․․

Ի դեպ ապշած եմ, որ Զառա Բաթոյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակում չի․․․

Chuk
04.09.2018, 19:21
Հլը որ, ուրախ նոտայով բան գրեմ։

Չկար ընտրություն, որի մեկնարկից առաջ արդեն իսկ չիմանայինք, թե որ օլիգարխը, որ թեկնածուն, որ ուժը որ տասովչիկների միջոցով ա ընրակաշառքը բաժանում, որ տասովչիկն ինչքան փող ա շինում, որ թեկնածուի ու որ կռուգի ընտրողի համար ինչքան փող ա նախատեսած։

Գոնե ես, գոնե մեր թաղից էս ընտրությունների մեկնարկն արդեն տված ա, նման լուր չունեմ։ «Իմացածս» տասովչիկները հորիզոնում ընդհանրապես չկան։

Շինարար
05.09.2018, 04:19
Կուզենայի «Լույս»-ի առաջնորդը Մանե Թանդիլյանը լիներ, բայց իրենց առաջին վեցնյակում 4 կին ունենալն է սրտովս։ Ըստ իս այսօրվա քաղաքական դաշտում Մանեն ամենաթույն քաղաքապետը կլիներ, ու մի քիչ իր ափսեի մեջ չի ինքը այս կառավարությունում։ Բայց դե․․․

Ի դեպ ապշած եմ, որ Զառա Բաթոյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակում չի․․․

Ես հույս ունեմ Զառային պահում են ԱԺ նախագահ արտահերթից հետո կամ փոխվարչապետ, թե չէ առայժմ չեմ կարծում ինքը իր տեղում ա երբ Միրզոյանը փոխվարչապետ ա իսկ Հայկը ապագա քաղաքապետ։

Տրիբուն
11.09.2018, 22:13
Էսօր մի քիչ նախընտրական ելույթները նայեցի։ Ասեմ, որ Երևանի նախորդ բոլոր ընտրությունները էնքան տխուր էին, որ չեմ էլ հիշում ինչ էր կատարվում։

Բայց, օբյեկտիվորեն, ասենք մի կողմ դրած Նիկոլ, ՔՊ, հեղափոխություն, և այլն ․․․․ Հայկոն լուրջ թեկնածու ա, շատ կազմակերված, տրամաբանված, հավեսով նախընտրական ա անցկացնում, կարգին ծրագիր ա, ինքն էլ շատ լավ ներկայացնում ա։

Տրիբուն
17.09.2018, 10:36
ԲՀԿ-ի երգն ու ռոլիկը տեսե՞լ եք [emoji1] Էրեկվանից կոտորվում եմ:

Մեկ էլ Փոստանջյանի էն, «Էրեբունիում եմ»-ը: Իմ արև, աթոռից ընկա գիշերը:

Տրիբուն
17.09.2018, 15:09
Արա էս ակումբում նախընտրական ռոլիկ նայող չկա՞ :D

https://www.youtube.com/watch?time_continue=32&v=shEPNPgc58Q

Վայ, կոտորվեք դուք ․․․․ երկու օր ա ուշքս անցնում ա խնդալուց։

StrangeLittleGirl
17.09.2018, 15:28
Արա էս ակումբում նախընտրական ռոլիկ նայող չկա՞ :D

https://www.youtube.com/watch?time_continue=32&v=shEPNPgc58Q

Վայ, կոտորվեք դուք ․․․․ երկու օր ա ուշքս անցնում ա խնդալուց։
Ախ մեռա :D
Բայց խոսքը մեր մեջ, եթե երգն էսքան անհաջող չլիներ, գաղափարը բավական լավն էր։ Քաղաքապետի թեկնածուին հեծանիվ են նստացրել, քշում ա քաղաքով, շտանգայով աղջիկ, կոստով ձյաձյա հեխանիվի վրա, հեծանիվի վրա ընդհանրապես էսքան հսկայական շեշտ։ Բայց երգն ախր շատ վատն էր, ահավոր էր :D

Տրիբուն
17.09.2018, 15:47

Նառայի էն սկզբից տղու ձենով մտնելը սպանում ա [emoji1] Նառա, դու սուսը պետք ա փոխել, Նառա, դու չերգես

StrangeLittleGirl
17.09.2018, 15:49
Նառայի էն սկզբից տղու ձենով մտնելը սպանում ա [emoji1] Նառա, դու սուսը պետք ա փոխել, Նառա, դու չերգես
Հա, էդ մասը վերջն էր :D բայց երևի էս երգից են թխել :D

https://www.youtube.com/watch?v=3KNsBCf34fQ

Տրիբուն
17.09.2018, 15:50
Դուք ֆեյսբուքում Փոտանջյանի «էրեբունիում եմ»-ը գտեք նայեք:

Norton
17.09.2018, 16:19
Ախ մեռա :D
Բայց խոսքը մեր մեջ, եթե երգն էսքան անհաջող չլիներ, գաղափարը բավական լավն էր։ Քաղաքապետի թեկնածուին հեծանիվ են նստացրել, քշում ա քաղաքով, շտանգայով աղջիկ, կոստով ձյաձյա հեխանիվի վրա, հեծանիվի վրա ընդհանրապես էսքան հսկայական շեշտ։ Բայց երգն ախր շատ վատն էր, ահավոր էր :D

Ուզում են ասեն քաղաքային տրնասպորտի հարցում վրնեքս հույս չդնեք՝ հեծանիվ քշեք :D

Ծլնգ
17.09.2018, 20:21
Ախ մեռա :D
Բայց խոսքը մեր մեջ, եթե երգն էսքան անհաջող չլիներ, գաղափարը բավական լավն էր։ Քաղաքապետի թեկնածուին հեծանիվ են նստացրել, քշում ա քաղաքով, շտանգայով աղջիկ, կոստով ձյաձյա հեխանիվի վրա, հեծանիվի վրա ընդհանրապես էսքան հսկայական շեշտ։ Բայց երգն ախր շատ վատն էր, ահավոր էր :D

հեծանիվ, հեծանիվ, հեծանիվ... ութ հեծանվորդ կար, մի 25 հեծանվային դրվագ, բայց ոչ մի հատ սաղավարտ... սուիցիդալների կուսակցություն ա՝ նաֆիգ

Chuk
18.09.2018, 01:44
Մի շաբաթ ա մնացել: Էս պահի էս կանխատեսումս ստեղ էլ դնեմ:

Կանխատեսում.

«Իմ քայլը» --- 61.5-62.1%
ԲՀԿ ---17.0-17.7%
Լույս --- 7.5-8.9%
ՀՅԴ --- 3.1-5.2%
Երկիր Ծիրանի --- 2-3 %
ՕԵԿ --- 2-3%
Մյուսները խառը մանր-մունր

հ.գ.
ԲՀԿ հիմնականում ընտրելու են հին ադաթներին համապատասխան, «Լույս» հիմնականում ընտրելու են Նիկոլի ինադ։

Վահե-91
18.09.2018, 02:06
Լույս դաշինքն ու ԲՀԿ-ն մրցույթ են հայտարարել, թե ու՞մ ռեյտինգը ավելի արագ կհավասարվի պոլին :))

Отправлено с моего Mi MIX 2 через Tapatalk

Chuk
18.09.2018, 03:04
Նենց չի, որ զիլ բանավեճ ա (չէր էլ կարող լինել, հաշվի առնելով ԲՀԿ-ի ներկայացուցչին), բայց էս բանավեճից Վահանը աչքիս զգալիորեն աճեց ))

https://www.youtube.com/watch?v=qKGKtAw28Gk

Chuk
18.09.2018, 03:11
Նենց չի, որ զիլ բանավեճ ա (չէր էլ կարող լինել, հաշվի առնելով ԲՀԿ-ի ներկայացուցչին), բայց էս բանավեճից Վահանը աչքիս զգալիորեն աճեց ))

https://www.youtube.com/watch?v=qKGKtAw28Gk

հ.գ. անպայման 2x արագությամբ նայեք: Վահանն, ասում եմ, աչքիս զգալիորեն աճեց, բայց իրան 4x-ով հանգիստ լսել կլիներ :))

Chuk
18.09.2018, 12:00
60000 ընտրակաշառք։ 4 հոգանոց ընտանիքին կհասնի 240000։ Շատերը կհամաձայնվեն սենց գնով, բայց բաժանողին դժվար թե ձեռ տա ։ճ

http://panarmenian.net/m/arm/news/260161

Տրիբուն
18.09.2018, 18:19
Ասեմ ձեզ, շատ էլ լավ նախընտրական ա։ Ու բողոքում են սև-սպիտակից նրանք, ովքեր ուղղակի չեն դիմանում տեմպին։

Մի քիչ անսովոր ա բոլորիս համար էլ, քանի որ քսան տարի ՀՀԿ-ի տաղտուկ առաջնորդության տակ կաստում-շլվար-գալստուկ-ներդրում-հինգ հազար դրամ-տգետ ռոժեր-թուրք մասոններ տեմպի տակ ընտրություններ ենք արել։ Հիմա պիտի բոլորը մի նոր բան մտածեին, բան չեն կարացել մտածեն, դրա համար էլ հենց մեկը սև ու սպիակ արեց, սաղ վերցրեցին իրանց վրա, որ կոպիտ հակադարձեն, որ գոնե ասելու բան լինի։ Ասենք եթե Նաիրան իրան երեք օր չճղեր նույն բանն ասելով, ի՞նչ պիտի աներ - պիտի էն չմո երը երգեր, մեկ էլ դոդի նման գլուխը տմբտբացնելով ասեր ներդրումներ-ներդրումներ։ Նենց որ, պիտի սաղ շնորհակալ լինեն Հայկոյից որ սև-սպիտակ արեց, թե չէ տաս օր խոսալու թեմա չէին ունենալու։

Ու ասեմ, օբյեկտիվորեն ու մնացածի հետ համեմատության մեջ, էլի ՔՊ-ն ա տարբերվում, որ գոնե ինչ-որ նորոտ բան ա անում։ Մնացածը հույսները դրել են նույն տխուր ինտոնացիայի վրա, վրեն ավելացրել են մի քանի բնությանն ու մարդկությանն անհայտ «քաղաքական մեկնաբան» «քաղաքագետ» «մեկնաբան» ու ստացել են նախընտրական արշավ։

Norton
19.09.2018, 20:19
60000 ընտրակաշառք։ 4 հոգանոց ընտանիքին կհասնի 240000։ Շատերը կհամաձայնվեն սենց գնով, բայց բաժանողին դժվար թե ձեռ տա ։ճ

http://panarmenian.net/m/arm/news/260161

Ընդհանուր եթե վերցնենք, որ հանրապետականը 240000 ձենով 70 տոկոսա հավաքել, հիմա կնստի 30 մլն․ ԱՄՆ դոլլար, որը հեղափոխությունը հաչամ անելու համար մեծ փող չի, մենակ Սաշիկը մի հաշվի վրա էդքան ունի։

Chuk
19.09.2018, 22:37
Ընդհանուր եթե վերցնենք, որ հանրապետականը 240000 ձենով 70 տոկոսա հավաքել, հիմա կնստի 30 մլն․ ԱՄՆ դոլլար, որը հեղափոխությունը հաչամ անելու համար մեծ փող չի, մենակ Սաշիկը մի հաշվի վրա էդքան ունի։

Եթե էդ կոնտեոստով ես նայում,ապա հա։ Իմ նայած կոնտեքստն էն ա, որ հիմա ռիսկային ա կաշառք տալը։ Էդ քանակի մարդու բաժանելու դեպքում ձև չի չբռնվեն։ Իսկ եթե ռիսկային պահ չլինի, ապա էլի 5-10 հազարով կկարողանան առնել։

Norton
19.09.2018, 22:46
Եթե էդ կոնտեոստով ես նայում,ապա հա։ Իմ նայած կոնտեքստն էն ա, որ հիմա ռիսկային ա կաշառք տալը։ Էդ քանակի մարդու բաժանելու դեպքում ձև չի չբռնվեն։ Իսկ եթե ռիսկային պահ չլինի, ապա էլի 5-10 հազարով կկարողանան առնել։

Մեր հեղափոխական ազգի գինը մի գցի :(

Chuk
20.09.2018, 03:24
Ֆեյսբուքում գրածս ստեղ էլ դնեմ։ Ավելի շատ էնտեղի լսարանի համար է նախատեսված, բայց դե.

-----

Երկար, բայց իմ կարծիքով շատ կարևոր։

------

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու, գործադիրում իշլանափոխության ժամանակ գլխավոր նպատակ սահմանվեց արտահերթ ԱԺ ընտրությունների հասնելը, որը պետք է լինի արդար, թափանցիկ, օրինական։ Այսօր այդ նպատակը ոչ միայն չի փոխվել, այլև դրան հասնելը առավել անհրաժեշտ է դարձել։ Բայց ինչպես հաճախ է լինում, դրա ճանապարհին գործերն ու խնդիրները ավելացել են։ Մասնավորապես մեծագույն կարիք կա վերջնական ջախջախել նախորդ իշխանության ստեղծած հանցավոր խմբավորումը։

Էս ընթացքում քաղաքական դաշտում շատերը փորձում են վերադասավորվել։ Կառավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում Նիկոլը ներկայացրեց արտահերթին հասնելու ճանապարհային քարտեզը։

Գործող Սահմանադրությամբ արտահերթի հասնելու տարբերակը վարչապետի հրաժարականն է, որից հետո 2 անգամ վարչապետի՝ ԱԺում ընտրության տապալվելը։ Սակայն ԱԺում կան ռևանշիստական ուժեր, որոնք էդ տարբերակում կփորձեն չտապալել վարչապետի ընտրությունը, այլ ընտրել ինչ-որ մեկին. դա կարող է լինել Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ ուրիշ որևէ մեկը՝ իրենցից։ Ստիպված պետք է լինելու պայքարը վերսկսել, բայց արդեն որոշակիորեն ընկճված մթնոլորտում։

Նիկոլը դրա համար առաջարկում է գնալ այլ ճանապարհով։ Սահմանադրության մեջ կատարել փոփոխություններ, որոնք կթույլատրեն այլ տարբերակով ցրել ԱԺ-ն։ Բայց այս փոփոխությունները նույնպես պետք է հաստատվի ԱԺ-ում։ Իսկ էնտեղ, ինչպես արդեն նշեցի, կան ռևանշիստական տրամադրություններ։ Մասնավորապես ՀՀԿ-ն արդեն իսկ հայտարարել է, որ չի տեսնում արտահերթ ԱԺի համար նախադրյալ։ Վերջին օրերին արտահերթ ընտրությունների պրոցեսին աջակցել-չաջակցելը կասկածի տակ են դրել ԲՀԿն, անգամ ԵԼՔ-ի՝ գործընկեր ուժերը։ ՀՅԴն ամեն վայրկյան կարող է շուռ գալ Նիկոլի դեմ։

Էս պայմաններում Նիկոլի հիմնական գործոնը, փաստարկը մնում ենք մենք՝ ժողովուրդս, հստակ ձևակերպելով արտահերթի պահանջը։ ԱԱԾի ու ոստիկանության լավ աշխատանքը շատերս ենք գովում, օրենքի տարածումը, նախկին հանցագործությունների բացահայտումն ու հանցագործների պատժումը նպաստող գործոն է, բայց մեկ է, ամեն ինչ որոշվելու է ժողովրդի պահանջից ելնելով։

Իսկ հիմա դառնանք Երևանու ավագանու ընտրություններին ու հասկանանք, թե ի՞նչ կլինի, եթե Նիկոլի թիմը, «Իմ քայլը» դաշինքը քիչ տոկոս հավաքի։

Կկատարվի շատ պարզ մի բան. մեր հակառակորդները կստանան որոշակի հիմք պնդելու, որ Նիկոլի հետևում ոչ թե «ամբողջ ժողովուրդն է» (իրականում՝ մեծամասնությունը, ոչ թե ամբողջը), այլ առավել փոքրաթիվ, բայց ագրեսիվ խումբ, որը փողոց ելնելով փորձում է իր մոտեցումը փաթաթել մեծամասնության վզին։

Ահա այ սենց հետևանքի է բերելու «Իմ քայլի» քիչ ձայն հավաքելը։ Սա բերելու է պրոցեսների վիժեցման։ Թույլ մեջքով Նիկոլը հրաշագործ չի, նրան պինդ, ամուր, կուռ մեջք է պետք սկսածն ավարտին հասցնելու համար։

Վերջին օրերին տարբեր տեղերից լսել եմ նույն միտքը. «Նիկոլը մեկ ա անցնելու ա, ես կընտրեմ Xին, որ Նիկոլը քիչ ձենով անցնի, մի քիչ զգաստանա»։

Տղերք և աղջկերք, սա Նիկոլին զգաստացնելու պահ չի։ Նիկոլին թև ու թիկունք կանգնելու պահ ա։ Նիկոլի քիչ ձեն հավաքելը ոչ թե իրան ա զգաստացնելու (տեսնես ի՞նչ պահով պետք ա զգաստանա), այլ իմ, քո ու Նիկոլի երազանքն ու նպատակն իրականություն դառնալուն խանգարի։ Խանգարի մեր երկիրը վերջապես նորմալ հուն բերելուն։

Սա վստահության հանրաքվե ա, ոչ թե ընտրություն 12 կուսակցություն/դաշինքների մեջ, որոնց մի մասի անունները ոչ միայն դուք, այլև հենց իրենք չեն հիշում, որոնք մասնակցում են՝ առանց որևէ նպատակի։

Հաջորդ ավագանու ընտրություններում մենք արդեն կունենանք ընտրության հնարավորություն։ Էդ ժամանակ ստիպված չենք լինի ոչ միայն այլ խնդիր լուծել՝ Նիկոլին մանդատով օժտելու խնդիրը, այլև կունենանք հնարավորություն իսկապես ընտրության, որտև հիմիկվա անդեմ ուժերի փոխարեն կունենանք դեմք ունեցող ուժեր։

Սա էլ բացատրեմ։ Նախորդ իշխանությունների տարիների քաղաքականությունը գրեթե լրիվ վերացրել է քաղաքական դաշտը, կուսակցություններին հնարավորություն չտալով զարգանալ։ Նիկոլի կառավարության անելիքներից մեկը առաջիկա 4-6 տարիներին պետք ա նաև լինի քաղաքական ուժերին զարգանալու հնարավորություն տալը։ Բարդ խնդիր, որը պիտի արվի։

Ի դեպ, նույնիսկ էս ամենը հաշվի առնելով, «Իմ քայլը» կարողացել է զիլ թիմ հավաքել։ Ես ցանկից ում գիտեմ, լավ դեմքեր են, որոնք շատ առաջ են գնալու ու լավ կառավարեն մեր քաղաքը։

Ուրեմն էս պահի սաղ անկապ տարաձայնությունները պետք ա կարողանալ թողնել մի կողմ ու հնարավորինս մեծ տոկոսով ընտրել «Իմ քայլը» դաշինքին, ու դա ոչ միայն որ Երևանում ամեն ինչ բարեփոխվի, այլ որ Նիկոլը կարողանա շարունակել հանցավոր խմբավորման դեմ պայքարը, ուժեղացնի իր դիրքը արտաքին աշխարհի հետ փոխհարաբերվելիս, կարողանանք գնալ արտահերթ աԺ ընտրություններին։

Էնպես որ ես անում եմ #իմՔայլը
Իսկ դու՞

Lion
20.09.2018, 08:15
Վերջին օրերին տարբեր տեղերից լսել եմ նույն միտքը. «Նիկոլը մեկ ա անցնելու ա, ես կընտրեմ Xին, որ Նիկոլը քիչ ձենով անցնի, մի քիչ զգաստանա»։

Էս մոտեցումը դժբախտաբար ես էլ եմ լսել - ոմանք չեն հասկանում, որ Նիկոլի, այսինքն՝ ժողովրդի իշխանության, հաղթանակը դեռևս վերջնական ամրապնդված չէ...

StrangeLittleGirl
20.09.2018, 10:10
Ես չեմ ուզում, որ Նիկոլը մեծամասնությամբ մտնի ավագանի։ Նախ, իրենց թեկնածուի ընտրությունն ինչքան կարար, վատն էր ու ցույց էր տալիս, որ պոպուլիզմի ուղին են բռնել։ Երկրորդ, եթե մեծամասնություն հավաքի, ավելի են արխայնանալու, իսկ իր կառավարության գործունեությունն ինձ առանձնապես դուր չի գալիս։ Եթե ժողովրդավարության ուղին ենք բռնել, ուրեմն ժողովրդավարություն, ոչ թե մեջք֊բան, ռևանշիստներ, չգիտեմ ինչեր։ Թող էլի ամենաշատ ձայնը հավաքեն, բայց թող չունենան մեծամասնություն, որ սովորեն այլ ուժերի հետ հաշվի նստել, որ հասկանան՝ չէ՛, հասրաակությունը սև ու սպիտակ չի, ու մարդիկ կան, որ զանազան այլ գույների հետևորդ են, որ հասկանան՝ հեղափոխության նպատակը Նիկոլին իշխանության բերելը չէր, այլ ՀՀԿ֊ից ազատվելը։ Երևանի ընտրություններում ՀՀԿ սկի չկա էլ, թե ինչից են վախենում, չգիտեմ։

Շինարար
20.09.2018, 11:00

Սաղ համաձայն եմ բացի էն որ Հայկը ինչքան կարար վատն էր։ Եթե իրոք տենց ես մտածում թույլ տուր կասկածել վատի ու լավի չափանիշներիդ Բյուր ջան, որովհետև ասենք Նաիրա Զոհրաբյանը ավելի վատն ա եթե Հայկին վատն ենք համարում բայց էլի ինչքան կարար վատը չի։

StrangeLittleGirl
20.09.2018, 11:15

Շին, ինչքան կարար վատն էր իրենց ձեռքի տակ եղած հնարավորությունները համեմատելով, ոչ թե այլ կուսակցությունների թեկնածուները։

Տրիբուն
20.09.2018, 11:57
Սա վստահության հանրաքվե ա, ոչ թե ընտրություն 12 կուսակցություն/դաշինքների մեջ, որոնց մի մասի անունները ոչ միայն դուք, այլև հենց իրենք չեն հիշում, որոնք մասնակցում են՝ առանց որևէ նպատակի։

Չուկի սաղ գրածի հետ համաձայն եմ։ Էս պահով մի երկու բան ավելացնեմ ․․․

Նիկոլը նախորդների դառը փորձը հաշվի առնելով չի կրկնում նախորդների ոչ մի սխալ։ Իսկ սխալը նրանում էր, որ ժողովրդի աջակցությունը թողած մարդիկ քաղաքականություն-քաղաքականություն էին ուզում խաղալ մի դաշտում, որտեղ քաղաքականությունն իսպառ բացակայում էր։ Հայաստանում քաղաքական ուժեր ու կուսակցություններ, դրանց դասական իմաստով, չեն եղել ու դեռ չկան։ Կան ընդհանուր հետաքրքրություններով խմբեր, որոնք խառը ինտրիգների ու համաձայնությունների արդյունքում ու ՀՀԿ-ի իջացրած քվոտայի սահմաններում, մի կտոր թուլափայ ստացել են կամ չեն ստացել: Նույնն էլ հիմայա ․․․․ քանի որ բոլոր «քաղաքական ուժերը» մնացել են դեռ Սերժիկի դարում, իրանց թվում ա, թե դիշովի դեմարշներով, ինտրիգներով ու շանտաժով կարան թուլափայ պոկեն։ Դրա համար էլ Նիկոլը սկսած հեղափոխության առաջին օրից, շարունակած ԱԺ-ում վարչապետ ընտրելով ու հետո կառավարության ծրագիր հաստատելով, բացարձակ ոչ մեկի հետ համագործակցության, կոալիցիայի ու սենց բաների մասին չի հայտարարել։ Կրկնել ա մի բան․ ժողովրդի իշխանություն, ժողովրդի իշխանություն։ Սաղս էլ հասկանում ենք, որ ֆորմալ առումով կարող ա աբսուրդ ա հնչում, բայց էս ԱԺ-ի ու էս «քաղաքական դաշտի» պարագայում սա միակ ճիշտ ու արդյունք բերող մարտավարությունն ա։

Հայաստանում լիարժեք քաղաքակնա դաշտ կարա ձևովորվի մենակ մի քանի նորմալ ընտրությունների արդյունքում, մի քսան-երեսուն տարի հետո։ Դրա առաջին քայլը սպասվող արտահերթ ԱԺ ընտրություններն են։ Ու քանի որ ներկայումս ԱԺ-ում նստած քաղաքական ուժերը հասկանում են, որ իրանք էլ կոպեկի արժեք չունեն ու ԱԺ-ի տեղը մոռանալու են, կոլեկտիվ գնում են շանտաժի։ Դրա դեմն առենլու միակ ձևը Նիկոլին բացացարձակ (աներկբա, ոնց որ վրչոն ա ասում) ժողովրդական աջակցություն ցույց տալն ա։ Դրա այլընտրանքը ՀՀԿ-ԲՀԿ-Սերժիկ-Ռոբիկ փողի, ինտրիգների ու սրիկայության դաշտն ա, որտեղ ոչ մեկս ոչ մի շանս չունենք։

Նիկոլը շատ լավ գիտի, որ էս ԱԺ-ի վրա հույս դնել հնարավոր չի, դրա համար էլ, ենթադրում եմ, որ մի պահի հղում են տալու Սահմանադրության հոդված 2-ին ու հոդված 204-ին ու քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվե են անելու, պրիտոմ արդեն միանամից հանրաքվե ԱԺ-ին ցրելու ու արհատերթ կազմակերպելու հարցով։

Նենց որ, ես էս սաղ քաղաքականություն, ուժեր, համագործացություն խոսակցություննեը համարում եմ անիմաստ։ Ու՞մ հետ ու հանուն ինչի՞։ Սաղին տեսել ենք, սաղին գիտենք, ինչքան ուզում են քամակները պատառոտեն։ Հայաստանում համարյա զրոյից քաղաքական դաշտ ա ձևավորվելու, ու դրա համար Նիկոլը պետք ա սաղին հաղթի։ Կարաք ինձ պարանոյիկ Նիկոլի վկա անվանենք, կամ էլ խելքը թափած աննորմալ բիձա, բայց ես ուրիշ ելք չեմ տեսնում։

Տրիբուն
20.09.2018, 12:00
Հայկոյի պահով ասեմ ․․․․ եթե ես սկզբից վերապահումով էի մոտենում, քանի որ ինքս էլ սովոր եմ վերջին 25 տարվա մեջ նույն տաղտուկ դեմքերը տեսնել ու դրանց փորձառու քաղաքական գործիչ անվանել, էս նախընտրականի ընթացքում համոզվեցի, որ նույնսիկ Հայկոյի ընտրությունն ա ճիշտ ընտրություն։ Ցանկացած այլ ընտրություն լինելու էր ստանդարտի մեջ ու ՔՊ-ին դնելու էր հավասար դիրքերում մնացած բոլորի հետ - մի քիչ լավ, մի քիչ վատ, սաղ նույնն են ու նույն բանի մասին են։ Հայկոն համ մնացածից դրականորեն տարբերվում ա, համ էլ օբյեկտիվորեն սաղից լավն ա ու ցենտր քաղաքապետ ա լինելու։

Chuk
20.09.2018, 12:05
Ես չեմ ուզում, որ Նիկոլը մեծամասնությամբ մտնի ավագանի։ Նախ, իրենց թեկնածուի ընտրությունն ինչքան կարար, վատն էր ու ցույց էր տալիս, որ պոպուլիզմի ուղին են բռնել։ Երկրորդ, եթե մեծամասնություն հավաքի, ավելի են արխայնանալու, իսկ իր կառավարության գործունեությունն ինձ առանձնապես դուր չի գալիս։ Եթե ժողովրդավարության ուղին ենք բռնել, ուրեմն ժողովրդավարություն, ոչ թե մեջք֊բան, ռևանշիստներ, չգիտեմ ինչեր։ Թող էլի ամենաշատ ձայնը հավաքեն, բայց թող չունենան մեծամասնություն, որ սովորեն այլ ուժերի հետ հաշվի նստել, որ հասկանան՝ չէ՛, հասրաակությունը սև ու սպիտակ չի, ու մարդիկ կան, որ զանազան այլ գույների հետևորդ են, որ հասկանան՝ հեղափոխության նպատակը Նիկոլին իշխանության բերելը չէր, այլ ՀՀԿ֊ից ազատվելը։ Երևանի ընտրություններում ՀՀԿ սկի չկա էլ, թե ինչից են վախենում, չգիտեմ։

Բյուր ջան, ախր էնքան պարզ ա, որ եթե մեծամասնությամբ չմտնեն, ժողովրդավարացման ճամփեն կանգնում ա, Նիկոլի ձեռքերը կապվում են։

Օֆ, եսիմ։ Մենք ժամանակ ունե՞նք էս մի կիսահաղթանակն էլ կորցնենք, ավարտին չհասցնենք։

Գիտե՞ս ինչքան քննադատելու բան ունեմ։ Գիտե՞ս որ անձամբ Նիկոլի հետ ես հաքած եմ։ Բայց սա դեռ էդ պահը չի։

Ի դեպ, մեր քննադատության առատության պատճառը նաև էն ա, որ իրանք թափանցիկ են աշխատում ու կա բովանդակային դաշտ։

Mephistopheles
20.09.2018, 22:09
Մի հատ սենց բան էլ ես ասեմ...

Հայաստանում կոռուպցիան էնքան խորն ա մտած տառացիորեն բոլոր ոլորտներում որ ես էսօր մենակ մի բան եմ տեսնում, անել նենց որ Նիկոլն ու իրա թիմը իշխանությունը վերցնի իրա ձեռը՝ ամբողջովին... մի քանի բան նկատեցի...

ա. ԱԺ-ն լուրջ խնդիր ա ու Օգոստոսի հանրահավաքը ցույց տվեց որ Նիկոլի հենարանը հլա փողոցն ա ու ժողովուրդը, էսի պարզապես պառալիզացնում ա օրնսդրական աշխատանքը որը փոփոխության համար կենսական ա

բ. քոչարյանն ինչքամ էլ սատկած ա այնուամենայնիվ կարում ա հասարակության մեջ անցանկալի ճեղքվածքներ առաջացնի...

գ. էս ավագանու ընտրությունների ժամանակ եղան մի քանի հայտարարություն/կարծիքներ որոնք շատ մտահոգիչ են. էդ եղավ Արամ սարգսյանի ու նաիրա զոհրաբյանի բերանով... ասին եթե տենց ա մենք կարանք խորհրդարանում արտահերթի օգտին չքվեարկել... շատ վտանգավոր բան են ասել չնայած էն բանի որ էդ հայտարարություններով իրանք իրանց վերջնական թաղեցին... եթե րեհաբիլիտացիայի ինչ որ նշույլներ կար, վերացան դրանք... ինչն ա ուշագրավը ստեղ որ կան ուժեր բացի ՀՀԿ-ից որ հլա ուզում են էսօրվա ԱԺ-ն որպես լծակ օգտագործել իշխանության մեջ մտնելու ու քաղաքական գործեն դառնալու... էսի կոռուպցիայի տեսակ ա, ու վատ տեսակ ա.

նենց որ էսօր երկար բարակ մտածելու ու ծրագրեր քննարկելու ժամանակ չի... մոռացեք էտի մինչև ԱԺ-ն չցրվի, նորը չգա տեղը, լեգիտիմ, դեմոկրատիան ոչ մի հող չունի ծիլ տալու...

... իսկ ԲՀԿ-ն իրա շանսն ունեցավ ժամանակին ու բոլորս տեսանք ինչ արեց... իրանց հռետորաբանությունն էսօր վիրավորում ա մարդկանց բանականությունը

Lion
20.09.2018, 23:40
Ու էսօր Նիկոլը շատ կարևոր բան ասեց, էն, ինչ որ ես էի նկատել մի քանի օր առաջ - էսի դեմոկրատիա խաղալու ժամանակը չի, որտեղ Րաֆֆին սիրուն ժպիտով կխոսա, Արտակը սիրուն իրավաբանական բաներ կասի, Զարուհին էլ՝ կերազի: Ստեղ դեռ պայքարա գնում ժողովրդի կողմից ձեռք բերած իշխանությունը պահելու համար, որովհետև Նիկոլի հաղթանակը վերջնական չի ամրապնդվել: Ու դրա համար Նիկոլն ասեց - ձեր քվեն դուք ոչ թե Հայկոյին եք տալիս, այլ իրեն եք վստահության քվե տալիս, որ հետո ինքը վստահ խոսա մյուսների հետ բանակցելիս:

Եվ ուրեմն - թքած Րաֆֆու սիրուն ժպիտի, Արտակի խելոք խոսքերի կամ Զարուհու երազների վրա, որ Քոչարյանենք էկան, սաղին մի մատով կսրբեն, միայն ու միակ մի ելք կա՝ բոլոր ձայները Նիկոլին:

Chuk
21.09.2018, 04:17
Ֆեյսբուքում գրածս ստեղ էլ դնեմ։ Ավելի շատ էնտեղի լսարանի համար է նախատեսված, բայց դե.

-----

Երկար, բայց իմ կարծիքով շատ կարևոր։

------

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու, գործադիրում իշլանափոխության ժամանակ գլխավոր նպատակ սահմանվեց արտահերթ ԱԺ ընտրությունների հասնելը, որը պետք է լինի արդար, թափանցիկ, օրինական։ Այսօր այդ նպատակը ոչ միայն չի փոխվել, այլև դրան հասնելը առավել անհրաժեշտ է դարձել։ Բայց ինչպես հաճախ է լինում, դրա ճանապարհին գործերն ու խնդիրները ավելացել են։ Մասնավորապես մեծագույն կարիք կա վերջնական ջախջախել նախորդ իշխանության ստեղծած հանցավոր խմբավորումը։

Էս ընթացքում քաղաքական դաշտում շատերը փորձում են վերադասավորվել։ Կառավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում Նիկոլը ներկայացրեց արտահերթին հասնելու ճանապարհային քարտեզը։

Գործող Սահմանադրությամբ արտահերթի հասնելու տարբերակը վարչապետի հրաժարականն է, որից հետո 2 անգամ վարչապետի՝ ԱԺում ընտրության տապալվելը։ Սակայն ԱԺում կան ռևանշիստական ուժեր, որոնք էդ տարբերակում կփորձեն չտապալել վարչապետի ընտրությունը, այլ ընտրել ինչ-որ մեկին. դա կարող է լինել Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ ուրիշ որևէ մեկը՝ իրենցից։ Ստիպված պետք է լինելու պայքարը վերսկսել, բայց արդեն որոշակիորեն ընկճված մթնոլորտում։

Նիկոլը դրա համար առաջարկում է գնալ այլ ճանապարհով։ Սահմանադրության մեջ կատարել փոփոխություններ, որոնք կթույլատրեն այլ տարբերակով ցրել ԱԺ-ն։ Բայց այս փոփոխությունները նույնպես պետք է հաստատվի ԱԺ-ում։ Իսկ էնտեղ, ինչպես արդեն նշեցի, կան ռևանշիստական տրամադրություններ։ Մասնավորապես ՀՀԿ-ն արդեն իսկ հայտարարել է, որ չի տեսնում արտահերթ ԱԺի համար նախադրյալ։ Վերջին օրերին արտահերթ ընտրությունների պրոցեսին աջակցել-չաջակցելը կասկածի տակ են դրել ԲՀԿն, անգամ ԵԼՔ-ի՝ գործընկեր ուժերը։ ՀՅԴն ամեն վայրկյան կարող է շուռ գալ Նիկոլի դեմ։

Էս պայմաններում Նիկոլի հիմնական գործոնը, փաստարկը մնում ենք մենք՝ ժողովուրդս, հստակ ձևակերպելով արտահերթի պահանջը։ ԱԱԾի ու ոստիկանության լավ աշխատանքը շատերս ենք գովում, օրենքի տարածումը, նախկին հանցագործությունների բացահայտումն ու հանցագործների պատժումը նպաստող գործոն է, բայց մեկ է, ամեն ինչ որոշվելու է ժողովրդի պահանջից ելնելով։

Իսկ հիմա դառնանք Երևանու ավագանու ընտրություններին ու հասկանանք, թե ի՞նչ կլինի, եթե Նիկոլի թիմը, «Իմ քայլը» դաշինքը քիչ տոկոս հավաքի։

Կկատարվի շատ պարզ մի բան. մեր հակառակորդները կստանան որոշակի հիմք պնդելու, որ Նիկոլի հետևում ոչ թե «ամբողջ ժողովուրդն է» (իրականում՝ մեծամասնությունը, ոչ թե ամբողջը), այլ առավել փոքրաթիվ, բայց ագրեսիվ խումբ, որը փողոց ելնելով փորձում է իր մոտեցումը փաթաթել մեծամասնության վզին։

Ահա այ սենց հետևանքի է բերելու «Իմ քայլի» քիչ ձայն հավաքելը։ Սա բերելու է պրոցեսների վիժեցման։ Թույլ մեջքով Նիկոլը հրաշագործ չի, նրան պինդ, ամուր, կուռ մեջք է պետք սկսածն ավարտին հասցնելու համար։

Վերջին օրերին տարբեր տեղերից լսել եմ նույն միտքը. «Նիկոլը մեկ ա անցնելու ա, ես կընտրեմ Xին, որ Նիկոլը քիչ ձենով անցնի, մի քիչ զգաստանա»։

Տղերք և աղջկերք, սա Նիկոլին զգաստացնելու պահ չի։ Նիկոլին թև ու թիկունք կանգնելու պահ ա։ Նիկոլի քիչ ձեն հավաքելը ոչ թե իրան ա զգաստացնելու (տեսնես ի՞նչ պահով պետք ա զգաստանա), այլ իմ, քո ու Նիկոլի երազանքն ու նպատակն իրականություն դառնալուն խանգարի։ Խանգարի մեր երկիրը վերջապես նորմալ հուն բերելուն։

Սա վստահության հանրաքվե ա, ոչ թե ընտրություն 12 կուսակցություն/դաշինքների մեջ, որոնց մի մասի անունները ոչ միայն դուք, այլև հենց իրենք չեն հիշում, որոնք մասնակցում են՝ առանց որևէ նպատակի։

Հաջորդ ավագանու ընտրություններում մենք արդեն կունենանք ընտրության հնարավորություն։ Էդ ժամանակ ստիպված չենք լինի ոչ միայն այլ խնդիր լուծել՝ Նիկոլին մանդատով օժտելու խնդիրը, այլև կունենանք հնարավորություն իսկապես ընտրության, որտև հիմիկվա անդեմ ուժերի փոխարեն կունենանք դեմք ունեցող ուժեր։

Սա էլ բացատրեմ։ Նախորդ իշխանությունների տարիների քաղաքականությունը գրեթե լրիվ վերացրել է քաղաքական դաշտը, կուսակցություններին հնարավորություն չտալով զարգանալ։ Նիկոլի կառավարության անելիքներից մեկը առաջիկա 4-6 տարիներին պետք ա նաև լինի քաղաքական ուժերին զարգանալու հնարավորություն տալը։ Բարդ խնդիր, որը պիտի արվի։

Ի դեպ, նույնիսկ էս ամենը հաշվի առնելով, «Իմ քայլը» կարողացել է զիլ թիմ հավաքել։ Ես ցանկից ում գիտեմ, լավ դեմքեր են, որոնք շատ առաջ են գնալու ու լավ կառավարեն մեր քաղաքը։

Ուրեմն էս պահի սաղ անկապ տարաձայնությունները պետք ա կարողանալ թողնել մի կողմ ու հնարավորինս մեծ տոկոսով ընտրել «Իմ քայլը» դաշինքին, ու դա ոչ միայն որ Երևանում ամեն ինչ բարեփոխվի, այլ որ Նիկոլը կարողանա շարունակել հանցավոր խմբավորման դեմ պայքարը, ուժեղացնի իր դիրքը արտաքին աշխարհի հետ փոխհարաբերվելիս, կարողանանք գնալ արտահերթ աԺ ընտրություններին։

Էնպես որ ես անում եմ #իմՔայլը
Իսկ դու՞

Բացատրեմ ակումբի պասիվացման պատճառները: Նենց, ուղղակի:

Էս գրառմանս 5 հոգի ակումբում շնորհակալություն են դրել:

Զուգահեռ իրականությունում ավելի քան 200 հոգի լայքել են ֆեյսբուքում, ավելի քան 100 հոգի տարածել:

Ակումբում էս թվերի հետ ո՞նց մրցակցեմ: Իսկ եթե իմ համար ուշադրությունն ա կարևոր ա, պարզ ա, որ նժարը թեքվում ա:

Gayl
21.09.2018, 09:58

Հենց նոր տեսա, որ բարեկամներիցս մեկը գրածդ տարածելա:ճ Լավ էլ տարածվելա գրառումդ;)

Տրիբուն
21.09.2018, 21:02
Մի շաբաթ ա մնացել: Էս պահի էս կանխատեսումս ստեղ էլ դնեմ:Իմ քայլը, 75%

Տրիբուն
21.09.2018, 22:00
Հայաստանի Սոցիալիստական շարժում կուսակցության հայտարարությունը (https://www.a1plus.am/1641925.html)

Մենք չենք կարող համագործակցել կամ մեր վստահության քվեն տալ կապիտալիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող որևէ քաղաքական ուժի:

Բյու՞ր ․․․․․

Տրիբուն
21.09.2018, 23:34
Քրիստոնյա ԼԳԲՏ-ներ ․․․․․ ես մեռա ․․․ :D

Վիշապ
22.09.2018, 00:57
Սրանք սոցիալիստ են, բայց բայց նաև դեմ են ԼԳԲՏ-ին, վիձիմո ԼԳԲՏ-ն իրենց պատկերացրած սոցիալ խավից դուրս ա, այսինքն որոշ մարդիկ ավելի հավասար են, քան ուրիշներ :Ճ
Ես միայն ուրախ եմ, որ այս անմեղսունակները ընտրություններին չեն մասնակցում:

StrangeLittleGirl
22.09.2018, 01:58
Ախ, էս թեկնածուների բանավեճը լրիվ ոնց որ մաֆիա լինի :D հերթով են խոսում, հերթով ասում են՝ ես սև չեմ, սպիտակ եմ :D

Mephistopheles
22.09.2018, 06:09
Ավետ բարսեղյանի սև ու սպիտակ թարս ու շիտակ երգն ա...

Աթեիստ
22.09.2018, 11:55
Բուն բանավեճը

https://www.youtube.com/watch?v=Pd-9nVFHnU8&t

Տրիբուն
22.09.2018, 13:32
Բուն բանավեճը

https://www.youtube.com/watch?v=Pd-9nVFHnU8&t47:50-ից նայեք :)

Mephistopheles
22.09.2018, 22:24
Էսի էն ԼԳԲՏ-ն ա... սրան ընտրեք, նենց լավն ա... աղանդների դեմ էլ պայքարում ա... խաչիկ ստամբոլցյանի թրաշված տեսակն ա...

երկու նախադասությամբ իմ սիրտը գերեց..

Mephistopheles
22.09.2018, 22:28
Ես թարխանյանի աղջկան չէի տեսելու լսել, բայց ինձ թվում էր կարող ա սիրեմ... she lost me at hello... ռուսական ակցենտն էլ վրեն... հայերենն ի՞նչ ա չեք կարում սովորեք 1000 տարի ա երկրում եք ապրում...

Chuk
23.09.2018, 03:14
Էլն ՖԲյան ոճի մեջ.

-----

- Տղա ջան, մի հատ կգա՞ս:
- Ասա՛, տատի ջան:
- Ես պիտի ընտրեմ, բայց ցուցակում չկա:
- Ու՞մ ես ուզում ընտրես, տատի ջան:
- ՀՀԿ-իս, բալես:
- Տատի ջան, ՀՀԿ-ն էս ընտրություններին չի մասկանցում:
- Էէէէ, շաշ-շաշ մի խոսի, ես իրանց պետք ա ընտրեմ:
- Տատի ջան, բայց ՀՀԿ-ն չի մասնակցում:
- Ասում եմ՝ շաշ-մաշ մի խոսի, փողը տվեցին, ասեցին ՀՀԿ:
- Տատի ջան, ՀՀԿ-ն չի մասնակցում:
- Աաա, բա ու՞մ համար են փողը տվել:
- Կարո՞ղ ա ԲՀԿ են ասել:
- Ընչի՞, էդ նույնը չի՞:
- Չէ, տարբեր են:
- Հաա՜, հասկացա, դե ուրեմն ցույց տուր, թե էդ ԲՀԿ-ն ո՞ր տողն ա:
- Տատի, դուրս արի ընտրատեղամասից:
- Ինչի՞, տղա ջան:
- Փողով ընտրել չի կարելի:
- Էդ ո՞նց չի կարելի, ինձ փող են տվել, բա զասլուժիծ չըլնե՞մ:
- Տատի, ոստիկանություն կկանչեմ:
- Վայ ես Օսիպյանի ցավը տանեմ: Ինքն էլ ա Նիկոլի կողմից, չէ՞:
- Տատի, դուրս արի:
- Ինձ հեռացնում ես, բայց ես Նիկոլի խաթր եկել եմ ՀՀԿ-ին ընտրեմ, չե՞ս վախում, որ Նիկոլն իմանա:
- Տատի՛, դուրս արի:
- Այ ձեր նման սրիկաների պատճառով ա մեր երկիրն էս օրին, Նիկոլի ցավը տանեմ, սաղիդ հախից կգա:
- Տատի, դու՛րս արի՛:
- Հաղթելու ենք:

StrangeLittleGirl
23.09.2018, 12:50
Գրողը տանի, հաղորդումը վերջը մինչև վերջ նայեցի։ Հարցնում ա՝ ինչու՞ ձեզ ընտրեմ, մեկն ասում ա՝ փորձ ունեմ, մեկն ասում ա՝ աշխատելու ենք։ Մենակ Անահիտ Թարխանյանը կոնկրետ ասեց՝ ինչ ա անելու։

Gayl
23.09.2018, 14:00
Առաջին անգամ սիրով ու հավատով ընտրության եմ գնացել:

ivy
23.09.2018, 14:09
Ես թարխանյանի աղջկան չէի տեսելու լսել, բայց ինձ թվում էր կարող ա սիրեմ... she lost me at hello... ռուսական ակցենտն էլ վրեն... հայերենն ի՞նչ ա չեք կարում սովորեք 1000 տարի ա երկրում եք ապրում...

Ակցենտ առանձնապես չնկատեցի, բայց եթե անգամ լիներ, հետո՞ ինչ։
Ահագին պատրաստված թեկնածու է Անահիտ Թարխանյանը, ու ինձ դուր եկավ իր մոտեցումը, որ քաղաքապետի ընտրությանը կարելի է զուտ ադմինիստրական և ոչ թե քաղաքական տեսանկյունից նայել, բայց թե ինչքանով է դա համատեղելի հայաստանյան էսօրվա իրավիճակի հետ, ուրիշ հարց է։
Ամեն դեպքում, ինչքան էլ պատրաստված թեկնածու լինի, չէի ուզի իրեն տեսնել Երևանի քաղաքապետի դերում, քանի որ ընդհանուր ահագին բացասական ու անդուր տպավորություն թողնող, մունաթ դեմք է։ Էսպիսի մարդն ինձ համար չի կարող լինել քաղաքի դեմքը։ Ի դեպ նույնն էլ Բարգավաճի Նաիրային է վերաբերվում․ ահավոր անդուր ու վանող բան կա էդ մարդու մեջ, ոնց կարող է սենց մարդը քաղաքի դեմքը լինել։
Ինձ համար առաջադրված բոլոր թեկնածուներից ամենալավը Մարությանն է, որ համ ընդհանուր շատ դրական տպավորություն է թողնում, համ պատասխանատվությունն ու հոգատարությունը թափվում է վրայից․ ինձ համար սրանք շատ կարևոր գործոններ են, մնացածը կարելի է սովորել, իսկ ինչպիսի մարդ լինելը էդքան էլ հեշտ փոփոխման ենթակա չի։ Չնայած չեմ էլ կարծում, որ ինքը մենակ մարդկային կողմից է ուժեղ ու որ գործնական հարցերում լրիվ անտեղյակ ու անփորձ է․ վերջին տարիներին լավ ակտիվ էր քաղաքացիական նախաձեռնություններում, կարծում եմ՝ որոշակի գիտելիք ու փորձ այնուամենայնիվ ունի, ինչ էլ չունի ժամանակի հետ կսովորի․ լավ թիմ է իր հետևում կանգնած։
Մի խոսքով, միանում եմ Տրիբունի կանխատեսմանը, որ ինքը ընտիր քաղաքապետ է լինելու։
Ու եթե անգամ բոլոր քաղաքական ենթատեքստերը մի կողմ թողնեինք ու չնայեինք՝ ով ում առաջարկված թեկնածուն է, ես իմ ձայնը (ընտրելու հնարավորության դեպքում) Մարությանին կտայի։

Chuk
23.09.2018, 14:55
Մարությանին ես սկզբից դիտարկում է միայն որպես ժողովրդի համար սիմպատիչնի տիպար, իսկ հիմա տեսնում եմ, որ առանց չափազանցության պրոֆեսիոնալ ա։

Նույնիսկ էս դեբատ կոչվածում (որն իրականում դեբատ չէր) ամենալավ պահվածքը իրանն էր, կարողանում էր ճիշտ կողմնորոշվել ու հատու պատասխաններ տալ։

Շատերն ասում են, որ էս 2 շաբաթում աճեց, իսկ ինձ թվում ա, որ վաղուց աճած էր, ուղղակի մենք իրան էդ տեսանկյունից չէինք ճանաչում։

Մի խոսքով միանում եմ կանխատեսմանը, որ վերջապես լավ քաղաքապետ կունենանք։

Վահե-91
23.09.2018, 15:31
Իդեալական տարբերակը կլինի, որ Հայկոն լինի քաղաքապետ, Թարխանյանը փոխքաղաքապետ:

Gayl
23.09.2018, 17:54
Ընտրողները բավականին պասիվ են: Մեջը փող չկա, ավտոներով չեն տանում ու չեն գնում ընտրության:ճճ

Աթեիստ
23.09.2018, 19:08
Իդեալական տարբերակը կլինի, որ Հայկոն լինի քաղաքապետ, Թարխանյանը փոխքաղաքապետ:

Չէ, էլի, տենց ոչ ադեկվատին պաշտոն մի տվեք։

Sagittarius
23.09.2018, 21:16
Ընտրողները բավականին պասիվ են: Մեջը փող չկա, ավտոներով չեն տանում ու չեն գնում ընտրության:ճճ

պասիվությունը չէ, կարծում եմ: Էս ցույց ա տալիս, թե ինչքան շատ է իրականում Հայաստանում գրանցված, բայց փաստացի Հայաստանում չապրող մարդկանց թիվը ու նախկինում ինչքան շատ է էտ թվի հաշվին քվեարկություն կեղծվել:

Չեմ հավատում, որ նույնիսկ ըտրակաշառքով 70% միս ու արույնից մարդ ՀՀԿ կողմ ա քվեարկել ու մեկ տարին չլրացած նման կերպ ոտքի ա կանգնում

հ.գ. ամեն դեպքում մասնակցությունը անցած տարվանից բարձր է

Տրիբուն
23.09.2018, 21:30
Ընտրողները բավականին պասիվ են: Մեջը փող չկա, ավտոներով չեն տանում ու չեն գնում ընտրության:ճճԻտոգում նախորդ անգամվանից 25000 ավել մարդ ա մասնակցել։

StrangeLittleGirl
23.09.2018, 21:31
ժող, արդյունքների հաշվարկն օնլայն որտե՞ղ ա հնարավոր հետևել

Chuk
23.09.2018, 21:36
Ընտրողները բավականին պասիվ են: Մեջը փող չկա, ավտոներով չեն տանում ու չեն գնում ընտրության:ճճ

Իրականում ահագին լավ ա, էլի քոփիփեյսթեմ գրածս.

------

ՆՈՐԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների.

2017-ին Երևանի ավագանու ընտրություններում 842147 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 345228-ը, կամ որ նույնն է՝ ընտրողների 40.99 տոկոսը:

Այսօրվա Երևանի ավագանու ընտրություններում 848343 ընտրողից ընտրությանը մասնակցել է 370323-ը, կամ ընտրողների 43.65 տոկոսը:

Հանուն արդարության պետք է նշել, որ 2013-ին և 2009-ին ընտրողների ընդհանուր թիվն ավելի փոքր է եղել, մասնակցությունն ավելի շատ՝ էլի ըստ պաշտոնական տվյալների:

Բայց դե պետք է հստակ ֆիքսել, որ նախորդ անգամները պարտադրաբար տեղամաս բերվածները անհամեմատ շատ են եղել (կասկածներ կան, որ այս անգամ էլ կան հարկադրաբար բերվածներ՝ ԲՀԿ-ի կողմից, ինչն անշուշտ էս պահին չեմ կարող պնդել): Ու այս պայմանում նախորդ ընտրության համեմատ 25000 ավել քաղաքացու քվեարկելը լավ արդյունք է:

boooooooom
23.09.2018, 21:37
Ահավոր էր կազմակերպված բանավեճը. գնացել ընտրել եմ, նոր եմ նայում))): Նախ մի քիչ ավելի շատ ժամանակ էր պետք դրան տրամադրել, հետո Դուլյանի հարցերը էին վատ ընտրված ու պետք չէր բոլորին նույն հարցը տալ։ Ընդամենը պիտի հնարավորություն տաին թեկնածուներին "բացվել", իրար վրա "բոչկա գլորել" մի քիչ, ոչ թե անգիր արած "տնային աշխատանքներ" արտասանել՝ մեկը նվնվալով, մի երկուսը՝ ագրեսիվ, երրորդն էլ ոնց որ "կայֆի տակ" բոլորին սիրում է, բոլորին ժպտում է։
Մի խոսքով սրանք իմ երազած թեկնածուները չէին։
Ես Մեսչյանին կուզենայի քաղաքապետի պաշտոնում (առանց երկար մտածելու))):

Chuk
23.09.2018, 21:38
ժող, արդյունքների հաշվարկն օնլայն որտե՞ղ ա հնարավոր հետևել

Ստեղ, բայց դեռ չեն թարմացնում.

http://www.elections.am/flash/yerevan/default.aspx

Ներսես_AM
23.09.2018, 21:58
Բացի դրանից ըստ ընտրատարածքների մասնակցության տոկոսները ահագին մոտ են իրար, ի տարբերություն անցած տարվա։ Ասենք չի կարող էլի մի համայնքը մյուսից 20 տոկոս մասնակցության տարբերություն տա։

2018
2017

Ավան
46.5
53

Նոր Նորք
44.5
41

Քանաքեռ–Զեյթուն
42.8
33

Արաբկիր
43.4
39

Դավթաշեն
46.9
44

Աջափնյակ
45.6
45

Մալաթիա
42.2
33

Շենգավիթ
44.5
47

Կենտրոն
43.3
40

Էրեբունի
40.8
42

Ընդհանուր
43.7
40.9

StrangeLittleGirl
23.09.2018, 22:03
Նոր Ազատության էջում էս կարդացի.

Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների 65 մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Եթե սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից, դաշինքներից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին: Եթե տեղերի 40 տոկոսից ավելին ստանում են երկու կուսակցություն, դաշինք, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ստացել է առավել թվով մանդատներ: Մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների միջև:
Էս ի՞նչ անասունություն ա։ Տպավորություն ա, որ ՀՀԿ֊ն նենց ա արել, որ ոնց շուռ տաս, իշխանությունն իրանց մնա։ Այսինքն, ստացվում ա, որ չնայած ընտրողների մեծամասնությունը կոնկրետ կուսակցության ձայն չի տվել, մեկ ա տվյալ կուսակցությունը մեծամասնություն ա ստանալու։ Իդիոտներ։
Դե էլ չասեմ շեմքը 6% սարքելը։

Lion
23.09.2018, 22:20
7 թիվը հայտարարողը դզումա, ոնց որ լավ երաժիշտ :)

Դավիթաշեն վարչական շրջանի ընտրատեղամասերից մեկում պատկերը հետևյալն է. Բարգավաճ Հայաստան 8.65% Երևանի հանրություն 0.96% Երևանցիներ 1.92% Երկիր Ծիրանի 0.48% Ժառանգություն 0.01% Ժողովրդական ուղի 0.01% Իմ Քայլը 77.88% Լույս դաշինք 4.81% Դաշնակցություն 0.01% Հայք 0.00% Ռեֆորմիստներ 0.00% Օրինաց երկիր 1.92% Անվավեր 1.44%:

Էդ 77 տոկոսը էն ագրեսիվ փոքրամասնություննա, դուք չեք հասկանում...

Բայց վերջնա ՀՅԴ կատաստրոֆան, խոսքի Երկիր ծիրանին իրանցից շատ ստանա... Դե, ասենք, Երևանցիներ դաշինքից ի՞նչ պահանջես, բայց ասենք ՀՅԴ ջախջախումը կամ ԲՀԿ համեստ արդյունքը խոսուն են...

Lion
23.09.2018, 22:46
Նոր ՖԲ ընկերներիցս մեկը խնդրեց մի քանի բան ասել ՕԵԿ մասի: Ասի՝ ի՞նչ ասեմ, առիթ լինի... կխմենք իրենց կենդանի կենացը :P

Chuk
23.09.2018, 22:51
Տարբեր տեղամասերից ինֆոներ են հասնում, Իմ քայլի 70-80 տոկոսից, շատ տեղերում Լույսի՝ ԲՀԿից շատ ձեն հավաքելուց նստած տեղս ուրախությունից տրտինգ եմ տալիս։ Խայտառակ ուրախ կլինեմ, որ արդյունքներով երկրորդը Լույսը դուրս գա, ոչ թե ԲՀԿն։

Lion
23.09.2018, 22:52
Լույսը չի ձգի, ինքը հազիվ ծերի վրա անցնի, եթե անցնի...

Տրիբուն
23.09.2018, 23:20
Բըլին, էսքան տարիների տառապանքներից հետո ո՞վ կմտածեր, որ ազատ, արդար, առանց գազելի, խուժանի ու 10.000-ի ընտրություններով կգնանք ու իշխանության կուսակցությանը ձայն կտանք։ Ու էքանից հետո էլ կուրախանանք, որ 80%-ով թուրքմենբաշի ա անում։ Բայց մեկա, էս փուլում էս ա պետք ․․․․ ՀՀԿ-ԲՀԿ նախիրը պետք ա մինչև վերջին կաթիլը չեզոքացվի, ու արտահերթ ԱԺ ընտրություններ։

Գաղթական
23.09.2018, 23:40
Արա, էդ դեգենեռատները բնակչության թվի մեջ էլ են 50/50 մտել..

ivy
23.09.2018, 23:53
Տարոսը՝ ԱԺ-ի ընտրություններին ։)

Gayl
24.09.2018, 00:24
Իտոգում նախորդ անգամվանից 25000 ավել մարդ ա մասնակցել։
Դե հա, բայց նախորդների համեմատելը մի քիչ ճիշտ չի: Շատերը թքած են ունեցել, ասել են մեկա հհկ_ն անցնելու ու չեն գնացել, իսկ հիմա 450.000 մարդ չի գնացել: Խի են էսքան անտարբեր? Չեն ուզում վերջապես արդար ընտրություն կատարեն?

ivy
24.09.2018, 00:27

Շատերը երկրում չեն։ 44%-ը իրականում վատ թիվ չի։

Gayl
24.09.2018, 00:29
Ահա և վերջ...
Հայկը ՀԱՂԹԵՑ ոսոխ Բելին:D

Արշակ
24.09.2018, 00:29
Դե հա, բայց նախորդների համեմատելը մի քիչ ճիշտ չի: Շատերը թքած են ունեցել, ասել են մեկա հհկ_ն անցնելու ու չեն գնացել, իսկ հիմա 450.000 մարդ չի գնացել: Խի են էսքան անտարբեր? Չեն ուզում վերջապես արդար ընտրություն կատարեն?
չմասնակցածների մեծ մասը ինձ թվում ա սփյուռքահայ երևանցիներս ենք :(

1. Ցուցակները դեռ ուռճացված են, չեն հասցրել մաքրել
2. Շատերը Հայաստանում չեն (խոպան, ստեղ տուն առնել ու չապրել և այլն)
3. Նախորդ անգամները մեծ մասսայի ստիպողաբար են բերել, էս անգամ հստակ կամարտահայտում ա
4. Մեռելները էս անգամ հանգստանում են, վերջապես խաղաղություն եկավ իրանց շիրիմին

և այլն:

Իրականում շատ լավ արդյունք ա:
Եթե էս սաղ ճիշտ հաշվել լիներ, կտեսնեինք, որ իրական մասնակցությունը իրական բնակչության 50 տոկոսից ավելն ա, ինչը շատ էլ լավ արդյունք ա: Նույնիսկ 43-ն ա լավ արդյունք:

Gayl
24.09.2018, 00:31
չմասնակցածների մեծ մասը ինձ թվում ա սփյուռքահայ երևանցիներս ենք :(

Հա երևի: Ամեն դեպքում հույս ունենանք, որ հաջորդ անգամ ավելի ակտիվ կլինենք:

Gayl
24.09.2018, 00:34
1. Ցուցակները դեռ ուռճացված են, չեն հասցրել մաքրել
2. Շատերը Հայաստանում չեն (խոպան, ստեղ տուն առնել ու չապրել և այլն)
3. Նախորդ անգամները մեծ մասսայի ստիպողաբար են բերել, էս անգամ հստակ կամարտահայտում ա
4. Մեռելները էս անգամ հանգստանում են, վերջապես խաղաղություն եկավ իրանց շիրիմին

և այլն:

Իրականում շատ լավ արդյունք ա:
Եթե էս սաղ ճիշտ հաշվել լիներ, կտեսնեինք, որ իրական մասնակցությունը իրական բնակչության 50 տոկոսից ավելն ա, ինչը շատ էլ լավ արդյունք ա: Նույնիսկ 43-ն ա լավ արդյունք:
Ասածդ լրիվ տրամաբանության մեջ ա, ցերեկը մանթո էի թվերից վռազի մեջ գրառում արեցի:ճճճ

Աթեիստ
24.09.2018, 00:34
Միջնակյալ տվյալներ ։)

Հ.Գ.
Նկարը պարբերաբար կթարմացնեմ ։)
https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/42423076_10157382090443797_2695030448538517504_o.jpg?_nc_cat=0&oh=656f23c2ba896e530a1e99f0fc8c0f18&oe=5C170CD5

Lion
24.09.2018, 00:42
Դե հա, բայց նախորդների համեմատելը մի քիչ ճիշտ չի: Շատերը թքած են ունեցել, ասել են մեկա հհկ_ն անցնելու ու չեն գնացել, իսկ հիմա 450.000 մարդ չի գնացել: Խի են էսքան անտարբեր? Չեն ուզում վերջապես արդար ընտրություն կատարեն?

Կարծում եմ, ցուցակներն ուռճացված են...

Chuk
24.09.2018, 00:45
Կարծում եմ, ցուցակներն ուռճացված են...

Ես վստահ եմ, ու էդ հարցով զբաղվել ա պետք: Էդ մեկն իմ մեղքն ա, որ նորմալ չեմ ուսումնասիրում:
Օրինակ էսօր թռուցիկ նայեցի ու հայտնաբերեցի, որ իմ հարևանի տանը դեռ գրանցված ա իրանց աղջիկը, ով վաղուց Հայաստանում չի ապրում, ԱՄՆ քաղաքացի ա, ու հարսը, ով տղու հաշմանդամ դառնալուց հետո բաժանվել ա, ու արդեն քանի տարի ա հաշվառված ա այլ մարզում:

Lion
24.09.2018, 00:49
82 տոկոսից ավել լինի, արդեն ռսի ասած неприличный կլինի...

Gayl
24.09.2018, 00:50
Ես վստահ եմ, ու էդ հարցով զբաղվել ա պետք: Էդ մեկն իմ մեղքն ա, որ նորմալ չեմ ուսումնասիրում:
Օրինակ էսօր թռուցիկ նայեցի ու հայտնաբերեցի, որ իմ հարևանի տանը դեռ գրանցված ա իրանց աղջիկը, ով վաղուց Հայաստանում չի ապրում, ԱՄՆ քաղաքացի ա, ու հարսը, ով տղու հաշմանդամ դառնալուց հետո բաժանվել ա, ու արդեն քանի տարի ա հաշվառված ա այլ մարզում:
Դու հարևաններիդ վրով էս ինչեր գիտես?:D

Աթեիստ
24.09.2018, 00:51
82 տոկոսից ավել լինի, արդեն ռսի ասած неприличный կլինի...

Կամաց կամաց իջնում ա, բայց էս տեմպերով 80-ից պտի որ չիջնի ։)

Chuk
24.09.2018, 00:54
Դու հարևաններիդ վրով էս ինչեր գիտես?:D

Ապ, շատ հարազատ մարդիկ են, ընդհուպ մինչև քավոր-սանիկական հարաբերությունների: Տղեն էլ ինձ մոտիկ ընկեր էր, ափսոս վթարից հետո մի քանի ամիս կոմայի մեջ մնալուց հետո որ ուշքի եկավ՝ 7 տարեկանի խելքով ա:

Հայկօ
24.09.2018, 00:58
Բըլին, էսքան տարիների տառապանքներից հետո ո՞վ կմտածեր, որ ազատ, արդար, առանց գազելի, խուժանի ու 10.000-ի ընտրություններով կգնանք ու իշխանության կուսակցությանը ձայն կտանք։ Ու էքանից հետո էլ կուրախանանք, որ 80%-ով թուրքմենբաշի ա անում։ Բայց մեկա, էս փուլում էս ա պետք ․․․․ ՀՀԿ-ԲՀԿ նախիրը պետք ա մինչև վերջին կաթիլը չեզոքացվի, ու արտահերթ ԱԺ ընտրություններ։

Այ էս: Նախորդ տասը տարին եմ հիշում՝ 2008-ից սկսած, էդ ընթացքում եղած բազմաթիվ ընտրությունները, մեր տրամադրությունը Ակումբում՝ ամեն անգամ, ոնց էինք հետևում, ինչ էր կատարվում, չհուսահատվելու կոչերը, կամքը, ընկճվածությունը, կռիվները, իշխանության չարախնդալը, անելանելիության զգացումը, ընտրություններին հաջորդող առավոտները, որ ամենածանրն էին, ո՞ր մեկն ասեմ, չափազանց շատ ա եղել: Ու հիմա՝ էս: ՖԲ-ին չեմ հետևում, չգիտեմ, բայց ստեղ մի տեսակ չափազանց քիչ ա ուրախությունը, ինձ մոտ որ ինչ-որ հրճվանք ա հիմա, դեռ լավ չեմ հասկանում: Ոնց որ տասը տարի խեղդվելուց հետո առաջին անգամ կարողանաս ազատ շունչ քաշել, մի անգամ: Մինչև էս ընտրատեղամաս միշտ զոռով էի գնում, ինձ ստիպելով, որովհետև էդ մթնոլորտը զզվելի էր՝ խումբ-խումբ հավաքված գյադեք, իրանց լավ զգացող նախագա-մախագաներ, փնթի, ծախված կնանիք, կոստյումավոր համբալներ, էլի ինչ-որ խուժան, եթերով՝ գժվացնող թվեր: Էս անգամ նենց հանգիստ մտա, քվեարկեցի, դուրս եկա: Մի տեսակ հենց Ակումբն ու Ակումբի մթնոլորտն ա անսովոր, դրսում ընտրություն էր, իսկ ստեղ՝ հանդարտ, խաղաղ, մի երկու գրառում, մի քանի սմայլիկ, պրծ, ե՞րբ էր սենց բան եղել, իրար հետ ենք սաղ անցել: Տասը տարուց ավել, գրողը տանի, ծերացանք: Հլը նորմալ չեմ էլ հավատում:

Lion
24.09.2018, 01:07
Մեծ մարդիկ ենք, զուսպ... հրճվում ենք...;)

http://forumimage.ru/uploads/20180923/15377366636568285.jpg

Cassiopeia
24.09.2018, 01:14
https://youtu.be/zVWWYwFOVQ4

Ներսես_AM
24.09.2018, 01:18
Այ էս: Նախորդ տասը տարին եմ հիշում՝ 2008-ից սկսած, էդ ընթացքում եղած բազմաթիվ ընտրությունները, մեր տրամադրությունը Ակումբում՝ ամեն անգամ, ոնց էինք հետևում, ինչ էր կատարվում, չհուսահատվելու կոչերը, կամքը, ընկճվածությունը, կռիվները, իշխանության չարախնդալը, անելանելիության զգացումը, ընտրություններին հաջորդող առավոտները, որ ամենածանրն էին, ո՞ր մեկն ասեմ, չափազանց շատ ա եղել: Ու հիմա՝ էս: ՖԲ-ին չեմ հետևում, չգիտեմ, բայց ստեղ մի տեսակ չափազանց քիչ ա ուրախությունը, ինձ մոտ որ ինչ-որ հրճվանք ա հիմա, դեռ լավ չեմ հասկանում: Ոնց որ տասը տարի խեղդվելուց հետո առաջին անգամ կարողանաս ազատ շունչ քաշել, մի անգամ: Մինչև էս ընտրատեղամաս միշտ զոռով էի գնում, ինձ ստիպելով, որովհետև էդ մթնոլորտը զզվելի էր՝ խումբ-խումբ հավաքված գյադեք, իրանց լավ զգացող նախագա-մախագաներ, փնթի, ծախված կնանիք, կոստյումավոր համբալներ, էլի ինչ-որ խուժան, եթերով՝ գժվացնող թվեր: Էս անգամ նենց հանգիստ մտա, քվեարկեցի, դուրս եկա: Մի տեսակ հենց Ակումբն ու Ակումբի մթնոլորտն ա անսովոր, դրսում ընտրություն էր, իսկ ստեղ՝ հանդարտ, խաղաղ, մի երկու գրառում, մի քանի սմայլիկ, պրծ, ե՞րբ էր սենց բան եղել, իրար հետ ենք սաղ անցել: Տասը տարուց ավել, գրողը տանի, ծերացանք: Հլը նորմալ չեմ էլ հավատում:

Իրականում անասելի երջանիկ եմ էս օրվա համար։ Առավոտները, որ զարթնում եմ, Հայաստանում արդեն լրահոսը սկսում ա գնալ։ ՈՒ սենց կիսաքնած որ հեռախոսս նայում եմ շատ հաճախ թվում ա թե երազ եմ տեսնում «Նիկոլը վարչապետ» «Իրանց դուռն ա, լավ են անում ջարդում են» «Քոչարյանին ձերբակալեցին» «Մարտի 1–ը բացահայտվել է»։ Բայց հետո զարթնում եմ, չէ ախր իրականություն ա, երազ չի։ Այ այ էդքան գաղջի մեջ ենք ապրել էսքան տարի, որ վեց ամիս ա անցել դեռ թվում ա թե երազ ա։

Աթեիստ
24.09.2018, 01:23
Ոնց որ Ալֆան ՖԲ-ում էր գրել, մեր մոտ սաղ ընտրությունների արդյունքները նախօրոք հայտնի են ։)

Արդեն հասցրել ենք հարմարվել, բայց իրականում իհարկե նստած թվերին ենք նայում, ու հուզվում։
Սենց բան դեռ ոչ մեկից կյանքում չի եղել ։)

Chuk
24.09.2018, 01:45
Տեղամասերից կեսից ավելին հաշվարկված են ու շռնդալից հաղթանակ )))

Դզում ա )))

Հավես ա, որ տոկոսային կանխատեսումումս ծերից-ծեր սխալվեցի :))

Chuk
24.09.2018, 01:56
Դզում ա, որ Զեյնալյան Արտակը գնացել ա «Իմ քայլի» շտաբ, շնորհավորելու համար )))
Սա էլ ա Հայաստանի համար նոր քաղաքական մշակույթ )))))

Ներսես_AM
24.09.2018, 02:22
Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ: Հզո՜ր քաղաքացի:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Ծառայում եմ բոլորիդ:

Նիկոլ Փաշինյան

Ոնց որ Նիկոլն էլ չէր սպասում էսքան մեծ հաղթանակ :))

Gayl
24.09.2018, 02:47
Դզում ա, որ Զեյնալյան Արտակը գնացել ա «Իմ քայլի» շտաբ, շնորհավորելու համար )))
Սա էլ ա Հայաստանի համար նոր քաղաքական մշակույթ )))))
Շատ կարևոր քայլ արեց ու լավ կլիներ, որ ԲՀԿ ի փոխարեն ինքը լիներ:

Chuk
24.09.2018, 02:59
Մի քիչ ուրախանանք: Մենու Հարությունյանը ֆեյսբուքում գրառում ա արել :D

Նիկոլն այլևս երևանցիների անունից խոսելու բարոյական իրավունք չունի , քանզի նրա գոռում կոչյուններին հորդորներին ու հետհեղափոխական էյֆորիան պահելու գործողություններին Երևանի բնակչության 50 տոկոսից ավելը ասել է ոչ՝ առհասարակ չմասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին...

Բա ասում էիք ողջ ժողովուրդը մեզ հետ ա, Նիկոլը ոնց ասի ողջ ժողովուրդը տենց ա անելու , բա տեսա՞ք, որ Երևանում Նիկոլի խոսքը ընտրելու իրավունք ունեցող երևանցիների 50 տոկոսից ավելի համար արժեք չուն...

Կարճ ասած՝ Երևանի բնակչության մեծամասնությունը ընտրություններին չմասնակցելով արդեն իսկ մերժեց Նիկոլին և Նիկոլն այևս բարոյական իրավունք չունի խոսել երևանցիների անունից և ճիշտ կանի արտահերթ ընտրությունների մասին խոսելու փոխարեն կամովի զիջի զոռբայությամբ և շանտաժով բռնազավթած իշխանությունը:

Երևանցիները լավ ապտակ հասցրեցին իրենց անունից մեծ մեծ խոսացող Նիկոլին:

Իմ սրտի մայրաքաղաք...❤️

Chuk
24.09.2018, 04:25
Ահա և վերջ )))

1. Իմ քայլը - 294.109 ձայն, 81.06%
2. ԲՀԿ - 25.219 ձայն, 6.95%
3. Լույս - 18.112 ձայն, 4.99%
4. ՀՅԴ - 5.882 ձայն, 1.62%
5. Երկիր Ծիրանի - 5.059 ձայն, 1.39%
6. ՕԵԿ - 3.948 ձայն, 1.09%
7. «Երեվանցիներ» - 2.985 ձայն, 0.82%
8. Ժառանգություն - 2.709 ձայն, 0.75%
9. «Հանրություն» - 2.502 ձայն, 0.69%
10. ԺՈՒԿ - 799 ձայն, 0.22%
11. Ռեֆորմիստներ - 792 ձայն, 0.22%
12. «Հայկազուններ» - 692 ձայն, 0.19%

StrangeLittleGirl
24.09.2018, 10:20
Չնայած Հայկոյի նկատմամբ բոլոր տեսակի վերապահումներիս, իրոք հրաշալի մի բան կատարվեց, որ նախորդ իշխանությունները տենց էլ չէին կարողանում անել։ Ի՞նչ թափանցիկ քվեատուփ, ի՞նչ բիոմետրիկ տվյալներ, ի՞նչ ցուցակների հրապարակում։ Նորմալ ընտրություններ անցկացնելու համար ընդամենը ցանկություն էր պետք, ուրիշ ոչինչ։ Ե՞րբ էր էղել, որ առավոտը զարթնեմ, արդյունքները նայեմ, ոչ թե ներվայնությունից ատամնրս կրճտացնեմ, այլ հանգիստ պատրաստվեմ գործի գնալու։

Ի դեպ, հետաքրքիր էր դիտորդներից մի քանիսին թվիթերով հետևելը։ Էլի հանձնաժողովի անդամների իրար մեջ փսփսալը, գաղտնի հեռախոսազանգեր ստանալը, թվերը դիտորդներից թաքցնելը և այլն կար։ Բայց սրանք հին համակարգի մնացորդներն են, որ իրանց մեծ ք֊ի տեղ են դնում։

Մեկ էլ մասնակցության պահով ասեմ, որ նախորդ ընտրություններին էլ ա մասնակցությունը ցածր էղել, դեռ էս անգամ ավելի բարձր էր, նենց որ նորմալ ա։ Ու հա՛, շատերս դրսում ենք։ Եթե մեզ թողնեին քվեարկել, գուցե ավելի մեծ լիներ մասնակցությունը։ Դե պլյուս սաղ սուտի ցուցակները։

Տրիբուն
24.09.2018, 11:38
Դզում ա, որ Զեյնալյան Արտակը գնացել ա «Իմ քայլի» շտաբ, շնորհավորելու համար )))
Սա էլ ա Հայաստանի համար նոր քաղաքական մշակույթ )))))

Լույսը շատ լավ շանս ա ստանում ապագա ԱԺ-ում լինել լուրջ ընդդիմություն։ Ու ես էլի էն կարծիքին են, որ ես Լույսի ու Իմ Քայլի բաժանումը շատ լավ մտածված էր, որ ԲՀԿ-Դաշնակներին դուրս մղեն դաժե ընդդիմություն դառնալու հնարավորությունից։ Ապագա ԱԺ-ում վերջապես կարա լինի իրոք որակ գաղափարական դասավորություն․ Իմ Քայլը՝ ձախ կենտրոնամետ (ինչքան էլ որ Բյուրը կարծի, որ Նիկոլենց մոտ ձախություն չկա ) ու Լույս՝ աջ ու արևմտյանամետ։

StrangeLittleGirl
24.09.2018, 11:55

Հա, Նիկոլենց մոտ ձախություն չկա :)) Ես հույս ունեմ՝ սոցիալ֊դեմոկրատները կհասցնեն ԱԺ ընտրություններին :P
Հ.Գ. Մոռացա ասել. ՔՊ֊ի ներսում կան ձախ ուղղվածությամբ մարդիկ, բայց ըստ էության ընդհանուր քաղաքականությունն էդ ուղղությամբ չի գնում, նենց որ կարծում եմ կա՛մ կառանձնանան, կա՛մ կդառնան ՔՊ֊ի ձախ թև։

Ներսես_AM
24.09.2018, 14:31
Ով հաղթեց և ով պարտվեց Երևանի ընտրություններում

Միքայել Զոլյան

Եվ այսպիսով, ավարտվեցին Երևանի ընտրությունները: Փորձեմ ներկայացնել առաջին տպավորություններս ընտրությունների կապակցությամբ: Բայց նախ մասնակցության մասին: Դեռ վերջնական թվերը չկան, բայց, կարծես, անկհայտ է, որ մասնակցությունն առնվազն ավելի ցածր չէ, և անգամ մի քանի տոկոսով ավելի բարձր է, քան անցյալ տարի: Եվ սա այն պայմաններում, երբ մարդիկ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, քվեարկել են «անվճար»: Արդեն իսկ շատ խոսվել է այն մասին, որ նախորդ ընտրություններում մասնակցությունն ուռճացվել կամ խթանվել է տարբեր ապօրինի մեթոդներով: Բացի այդ, կա ընտրացուցակների և Երևանի իրական բնակչության համապատասխանության խնդիր: Գաղտնիք չէ, որ շատ երևանցիներ մշտական կամ սեզոնային բնակվում են արտերկրում, բայց գրանցված են Երևանում, շատերն էլ ապրում են Երևանում, բայց ունեն Հայաստանի այլ վայրերի գրանցում: Այնպես որ, ընտրության արդյունքները բավականին ներկայացուցչկական են և հնարավորություններ են տալիս հետևություններ անել հանրության տրամադրությունների մասին:

Իսկ այժմ անցնենք հաղթողներին և պարտվողներին: Եվ այսպես:

1. Իհարկե, Երևանի ընտրության կարևորագույն արդյունքն է Իմ Քայլը դաշինքի ջախջախիչ հաղթանակը: Ըստ էության, տեղի ունեցածը հանրաքվե էր այն հարցի շուրջ՝ շաորւնակել, թե չշարունակել հեղափոխությունը, և ընտրողը տվեց միանշանակ պատասխան: Իհարկե, Իմ Քայլի համար էլ այս բարձր տոկոսը ինչ-որ առումով նաև դժվարություններ է ստեղծում, քանի որ այժմ նրանք պետք է փորձեն պահել այդ տոկոսը մինչև ԱԺ ընտրություններ, մինչդեռ ակնհայտ է, որ այժմ սկսվելու են բազմաթիվ բարդություններ, այդ թվում Երևանի կառավարման առումով: Այժմ Երևանին սպասվում է անցումնային շրջան, որի ընթացքում անխուսափելի են խառնաշփոթը և սխալները, որոնք արդեն կվերագրվեն Մարությանին և նրա թիմին, և բնականաբար կօգտագործվեն նրանց մրցակիցների կողմից: Սակայն, ընդհանուր առմամբ, հենց այս ընտրությունը ցույց տվեց, որ Փաշինյանի ղեկավարած ուժն ունի վստահության այնպիսի հսկայական պաշար, որը դեռ երկար կծառայի իրեն: Ընտրության արդյունքը կարևոր էր նաև արտաքին աշխարհի համար, քանի որ ցույց տվեց, որ նոր իշխանությունն ունի հանրության անվերապահ աջակցությունը: Մինչ այսօր, կարծում եմ, մեր երկրի որոշ գործընկերների մոտ, մասնավորապես Մոսկվայում, կային կասկածներ Հայաստանի նոր իշխանության ժողովրդականության վերաբեյալ, և չէր բացառվում այլ ուժերի վրա խաղադրույք կատարելու տարբերակը: Այժմ, կարծում եմ, հավանական է, որ այս մարտավարությունը կվերանայվի, համենայն դեպս, եթե այնտեղ հետևում են իրադարձություններին և ադեկվատ են գնահատում իրավիճակը:

2․ Երկրորդ և երրորդ տեղ գրաված ուժերի՝ ԲՀԿ և Լույսի համար, այս ընտրությունները ևս բավական հաջող անցան: Գուցե նրանք ունեին ավելի բարձր հավակնություններ, բայց եղած արդյունքն էլ վատը չէ: Ընդ որում, այս երկու ուժերի ոչ վատ արդյունքը ձեռնտու է նաև Փաշինյանի ղեկավարած քաղաքական թիմին: Քանի դեռ ԲՀԿ-ն և Լույսը կենթադրեն, որ նաև ԱԺ ընտրություններում կարող են հաղթահարել անցողիկ շեմը, նրանք չեն ունենա լուրջ պատճառներ դիմադրելու ԱԺ ցրմանը և արտահերթ ընտրություններին: Այս առումով, կարծում եմ, նրանց շահերի որոշակի համընկնումը ՀՀԿ-ի հետ, որը նկատելի էր ընտրությունների օրերին, ժամանակավոր բնույթ ուներ, և այժմ մենք կտեսնենք, թե ինչպես են այդ ուժերը կրկին փորձում վերադառնալ այսպես ասած «հեղափոխական ճամբար»: Իհարկե, սա հնարավոր սցենարցներից մեկն է, և մենք չենք կարող բացառել, որ կան նաև այլ, չերևացող գործոններ, որոնք կարող են ազդել նրանց դիրքորոշման վրա: Համենայն դեպս, ԲՀԿ-ն և Լույսը շահած դուրս եկան այս ընտրություններից: Բացի այդ, կարծում եմ, սա դրական արդյունք էր անձամբ Արտակ Զեյնալլանի համար, ով թերևս ապագայում բավական լուրջ պոտենցիալ ունի որպես քաղաքական գործիչ:

3. Ակնհայտ է, որ ամենաշատ կորցնողն այս ընտրության մեջ ՀՀԿ-ն էր, որը չմասնակցեց: Սակայն, եթե մասնակցեր, կարծում եմ, էլ ավելի շատ կկորցներ: ՀՀԿ-ն չուներ լավ տարբերակներ, և պետք է ընտրեր վատի և շատ վատի միջև: Այնպես որ, սա թերևս օպտիմալ որոշում էր ՀՀԿ-ի համար, քանի որ մասնակցության դեպքում նրա տոկոսները կարող էին պարզապես չնչին լինել: Այժմ, ՀՀԿ-ն իր համար թողել է հնարավորություն բերելու այն փաստարկը, թե նա շարունակում է վայելել այն մարդկանց վստահությունը, ովքեր մնոացին տանը: Իհարկե, սա թույլ փաստարկ է, բայց թույլ փաստարկն ավելի լավ է, քան փաստարկների բացակայությունը: ՀՀԿ-ի համար ևս անհանգստացնող պետք է լինի այն, որ ընտրույթունը ցույց տվեց, որ ՀՀԿ անդամների ելույթները գրեթե ոչ մի ազդեցություն չեն թողնում ՔՊ վարկանիշի վրա:

Ավելին, չեմ բացառում, որ Շարմազանովի և Աշոտյանի ելույթները, ընդհակառակը, ինչ-որ չափով ավելացրին թե՛ Իմ Քայլ դաշինքին տրված ձայները, թե՛ մասնակցությունՆ ընտրություններին: Ի դեպ, ենթադրում եմ, նույն արդյունքն ունեցան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները, ով նախընտրական օրերին գրեթե օր ու մեջ հանդես էր գալիս հարցազրույցներով: Ավելին, կարծում եմ, Լույսի համեմատաբար ցածր տոկոսը հենց նրա արդյունքն է, որ վերջին օրերին ստեղծվել էր տպավորություն, որ նախկին իշխանության որոշ շրջանակներ աջակցում են հենց Լույսին: Նախկին իշխանության ներկայացուցիչները, եթե ուզում են պահպանել գոնե մինիմալ դիրքեր քաղաքական համակարգում, պետք է հետևություններ անեն այս ամենից:

4. Ընտրություններին մասնակցած կառավարության մեջ ներկայացված ուժերից ամենաանհաջողը հանդես եկավ ՀՅԴ-ն: Եվ սա այն պայմանններում, երբ, ի տարբերություն մյուս կուսակցությունների, որոնց մեջ շատ են այսպես ասած մեկ մարդու կուսակցությունները, ՀՅԴ-ն ունի ինստիտուցիոնալ լուրջ կարողություն, պատմական ժառանգություն, Սփյուռքում մեծ աջակցություն: Բայց ցավոք, այդ արդյունքը ՀՅԴ հայաստանյան կառույցի ղեկավարության վերջին 20 տարվա գործունեության բնական և միանգամայն կանխատեսելի արդյունքն էր: Հուսով եմ՝ այս անհաջողությունը կօգնի ՀՅԴ-ին հասկանալ, որ այսօր կուսակցությունը կարիք ունի սկզբունքային փոփոխություների, եթե կուզեք, ներքին հեղափոխության: Եթե այդ հեղափոխությունը տեղի ունենա, ՀՅԴ-ն ընտրողներին կներկայանա որպես այլ՝ դինամիկ, ժամանակակից, առաջադեմ կուսակցություն, ոչ թե բառացիորեն անցյալ դարում մնացած կառույց: Այլապես կհայտնվեն այլ ուժեր, որոնք կգրավեն քաղաքական դաշտի այն բևեռը, որի հանդեպ հավակնություն ունի ՀՅԴ-ն:

5. Ընտրություններին մասնակցած մյուս ուժերի վերաբերյալ այս պահին կասեմ ընդամենը մի բան: Կարծում եմ՝ նրանք ամեն դեպքում արժանի են հարգանքի ընտրապայքարին մասնակցելու համար: Եվ նրանց ստացած ցածր տոկոսները չպետք է դառնան ծաղրի առիթ: Ի վերջո, քաղաքական պայքարը հենց դա է: Դու պետք է պատրաստ լինես մտնել պայքարի մեջ անգամ այն իրավիճակում, երբ հաղթանակի շանսերը մոտենում են զրոյի, և սա միանգամայն նորմալ է ժողովրդավարական քաղաքական գործչի համար: Իհարկե, եթե խոսքը Օրինաց երկիր կուսակցության մասին չէ: Այդ քաղաքական ուժի որոշումը՝ մասնակցել այս ընտրություններին, ինձ համար հանելուկ է մնում:

Եվ վերջապես, ընտրության մեծագույն արդյունքը թերևս այն էր, որ մենք համոզվեցինք՝ Հայաստանի քաղաքացին ընդունակ է ունենալու նորմալ, ժողովրդավարական, անգամ մի քիչ անհետաքրքիր, մի խոսքով միանգամայն եվրոպական չափանիշներին համապատասխանող ընտրություն: Չկային հայաստանյան ընտրություների ավանդական հատկանիշ դարձած ընտրատեղամասերի դիմաց մգացրած ապակիներով կայանած մեքենաները և սպորտային կազմվածքով երիտասադրները: Առավել ևս, ընտրության օրը ընտրատեղամասերի ներսում մարդիկ միմյանց վրա չէին բղավում, միմյանց չէին քաշքշում, միմյանց չէին ծեծում:

Մենք համոզվեցինք, որ այս ամենի պատճառն ամենևին այն չէր, որ հայաստանցիները, ինչպես պնդում էին ոմանք, պատրաստ չեն քաղաքակիրթ ընտրության: Այս ամենն ուներ հստակ կազմակերպիչներ, և հենց այդ կազմակերպիչները չեզոքացվեցին, մենք համոզվեցինք, որ հայաստանցին առնվազն նույնքան քաղաքակիրթ է, նույնքան ընդունակ է կատարել գիտակցված ընտրություն, որքան ցանկացած այլ ժողովրդավարական երկրի քաղաքացի: Եվ սա մեր բոլորիս փայլուն հաղթանակն է:

https://www.civilnet.am/news/2018/09/24/%D5%88%D5%BE-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A5%D6%81-%D6%87-%D5%B8%D5%BE-%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%BE%D5%A5%D6%81-%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4/345430

Հայկօ
25.09.2018, 00:00
ՀՅԴ-ի 1.62%-ից մի տեսակ շատ եմ ուրախացել :)): Ու ավելի շատ ուրախացնում ա իրանց անունը՝ հայ հեղափոխական դաշնակցություն:

Վերջին 20 տարում իրանց ստեղծած ամենամեծ արժեքը «Մեղեդին» ա :)):

Chuk
25.09.2018, 00:21
ՀՅԴ-ի 1.62%-ից մի տեսակ շատ եմ ուրախացել :)): Ու ավելի շատ ուրախացնում ա իրանց անունը՝ հայ հեղափոխական դաշնակցություն:

Վերջին 20 տարում իրանց ստեղծած ամենամեծ արժեքը «Մեղեդին» ա :)):

Ես ուզում էի 1 տոկոսից քիչ լինեն ։ճ
Բայց իրանց քարոզարշավի մի դրվագը դզել էր, ավագանու ծիտ թեկնածուներն եկել էին, Մեղեդիում մատուցողություն էին անում, ես էլ ասում էի՝ այ տենց դաշնակներդ կսպասարկեք Կոնգրեսականին ։ճ

Chuk
25.09.2018, 00:27
Էս ընտրությունների ամենաբոց պահը։ Դանիել Իոնեսյանը գնացել ա խնդրահարույց տեղամաս։ Դիմում ա հանձնաժողովի նախագահ աղջկան.
- Տիկին, ինչպե՞ս ձեզ դիմեմ։

Հանձնաժողովի տարիքով քարտուղարուհի կինը վրդովվում է.
- Իսկ ինչու՞ տիկին։

- Դե ես չգիտեի ոնց դիմեմ, - արդարանում ա Դենին։
- Օրիո՛րդ, - պատասխանում ա երիտասարդ նախագահուհին, - կարելի էր նախապես ծանոթանալ կարգավիճակին։

տեսագրությունն էստեղ՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=1890943504317377&id=100002052385109

Ա՜խ, Կառլ... նախապես ծանոթանալ կարգավիճակին։ Ախր սիրուն ջան, որպես կանոն ծանոթանալուց հետո դուք արդեն օրիորդ չեք լինում ։Դ

Mephistopheles
25.09.2018, 01:29
Մնաց մի հատ... էտ էլ ըլնի էլ ինտերնետից դուրս եմ գալու նախնաական պայմանավորվածությանս համաձայն...

Ներսես_AM
25.09.2018, 01:34
Չուկ, տեղյա՞կ ես Լևոն պապին ինչի չէր գնացել ընտրությունների։

Chuk
25.09.2018, 01:38
Չուկ, տեղյա՞կ ես Լևոն պապին ինչի չէր գնացել ընտրությունների։

Չէ, Ներս ջան:
Բայց ասեմ, որ ՀԱԿ-ը շնորհավորական ուղերձ ա հղել, որն անշուշտ իր համաձայնությամբ ա:

Mephistopheles
25.09.2018, 04:17
Լևոնը երևանցի չի... կարծեմ հալեպցի ա, եթե չեմ սխալում

Lion
25.09.2018, 08:26
Չուկ, տեղյա՞կ ես Լևոն պապին ինչի չէր գնացել ընտրությունների։

Ապե, դե մեծն Լևոնը գնա և ինչ որ դերասանի ձեն տա՞: Իրա ЧСВ (чувство собственного величия) հետ կարա վիճի միայն ազգային ազատագրական պայքարի առաջնորդ և անկախության հիմնադիր Պարույր Հայրիկյանը...

Տրիբուն
25.09.2018, 11:34
Ինձ թվում ա Լևոնը շատ էլ ճիշտ ա արել, որ չի գնացել։ Ինքը շատ լավ հասկանում ա, որ էս հեղափոխությունը հնի ոչ լավի ոչ վատի հետ ոչ մի ձևի չպետք ա ասոցացվի։ ՀԱԿ-ը ոնց տենում ենք ճիշտ արեց, որ չմասնակցեց ընտրություններին, թե չէ Ժառանգություն էր լինելու։ Նենց որ կարան մանրից լուրջ պատրաստվեն ԱԺ ընտրություններին, եթե երկու հոգի խելոք մարդ մնացել ա ընդեղ։

Ներսես_AM
25.09.2018, 14:58
Հազար ու մի պատճառ կարա լինի, թե ինչի չի գնացել։ Համենայն դեպս, ոչ մի նորմալ բացատրություն չեն տվել։ ՈՒղղակի մի տեսակ չդզեց, որ գրել էին «բոլոր 3 նախագահները չեն մասնակցել»։ Էն երկուսը պարզ ա ինչի չեն մասնակցել։ Բայց Լևոնինը մի տեսակ չդզեց, դրա համար հարցրեցի։ Վերջը տաս տարի առաջ տաս հոգին էս օրվա համար պայքարում էին զոհվել։ Մեծ պատմություն չի, ուղղակի չդզեց։

Chuk
25.09.2018, 15:40
Օֆ, այ մարդ։ Ես լուրջ չեմ հասկանում ես քննարկումը։

1. Կոնգրեսը մինչ ընտրությունները իրա աջակցությունն ա հայտնել Նիկոլի թիմին, երբ որ էդ թիմը դեռ ձևավորված էլ չէր՝ ձևակերպելով, քր պաշտպանելու ա հեղափոխությունը հաղթած ուժին

2. Կոնգրեսի եթե ոչ բոլոր, ապա գրեթե բոլոր ակտիվ անդամները օգնել են Իմ քայլի քարոզարշավին, ոնց սոց ցանցերում, նենց էլ սոց ցանցերից դուրս։ Դա արել են առանց ավելորդ հավակնությունների (մեկը՝ ես)

3. Կոնգրեսից 3 հոգի որպես անհատ եղել են Իմ քայլի ցուցակներում, հիմա դարձել են ավագանի (մեկը կուսակցական է, երկուսը թիմի անդամ են)

4. Կոնգրեսից լիքը մարդ եղել ա Իմ քայլի վստահված անձ տեղամասում, մի մասն էլ որպես դիտորդ վերահսկել ա ընտրությունը

5. Կոնգրեսը ընտրությունից հետո շնորհավորել ա հաղթանակը՝ բավական լավ տեսքով

Էս սաղ հեչ, բայց որ Լևոնը չի գնացել ընտրատեղամաս՝ մեջ։ Ի դեպ դեռ հարց ա, թե ժողովրդի մքտ ինչ ռեակցիա կտար գնալը։ Հեն ա, մի հատ յեքա զանգված հոգեխանգարվել ա ՀԱԿի շնոչհավորանքից ու սկսել ա մտածել, թե Սատանա Լևոնը երկիրը կործանման ա տանում։

Հանգիստ թողեք էդ մարդուն, ինչքան կարում ա, անում ա, իրա տարիքի համար։

Գաղթական
25.09.2018, 18:42
https://i.postimg.cc/1tgSJSQn/5_DA532_E7-_B518-47_C8-9343-4583752_B0648.png

Chuk
26.09.2018, 01:23
Էս քարոզարշավին «Իմ քայլի» տված ամենակարևոր ու լուրջ խոստումն էն էր, որ Նիկոլը հնչեցրեց մասնավորապես Արաբկիրում ընտրողների հետ հանդիպմանը. «Ընտրեք մեզ, տվեք մանդատ, որ արտահերթ ԱԺ ընտրություններ կազմակերպենք» (բառացի չեմ մեջբերում, բայց էդ ասեց): Իսկ հիմա տեսեք, թե իր շնորհավորական տեքստում ինչ ա ասում ՀՀԿ-ն.

«Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու է ողջ հասարակության խնդիրը»
Դե ինչ, ես էլ եմ հուսով, ավելին, որպես հասարակության մի մաս վերահսկելու եմ, որ էդ խոստումն անպայման կատարվի :))

Տրիբուն
10.10.2018, 12:18
Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը (https://www.lragir.am/2018/10/10/385788/)

Շնորհավո՛ր ․․․․ Ես շատ դրական ակնկալիքներ ունեմ։ Հայկոն ցենտր քաղաքապետ ա լինելու։

Chuk
11.10.2018, 02:59
Արուսյակ Ջուլհակյանը սենց բան ա ֆեյսում գրել, բերեմ ստեղ.

Մի փոքր աչք ու ականջ շոյող վիճակագրություն։ Երեւանի ավագանու մշտական 4 հանձնաժողովներից 3-ը նախագահելու են անկուսակցականներ։ Բնականորեն պահպանվել է նաեւ սեռերի հավասարակշռությունը։ 4ից երկուսը կին են, երկուսը` տղամարդ։ Այս վերջին հարաբերակցությունն, ընդ որում, վերջում հասկացանք, նախապես պլանավորված չի եղել:)

Ի դեպ, Արուսն ինքը ընտրվել ա իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Զիլ ընտրություն:

Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Շուռն ա ընտրվել: Ավելի լավ նորություն չէի կարող սպասել:

Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Սաթենիկ Մկրտչյանի ու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մնացականյանի մասին վստահ կարծիք չունեմ, որտև քիչ եմ ծանոթ: Բայց էն երկուսը զիլագույն են ))