PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատանեկան մրցույթ․ վավերագրական ժանր



ivy
15.07.2018, 03:00
Էստեղ կդրվեն վավերագրական ժանրում ընտրված 11 աշխատանքները:
Մրցույթի կանոնների ու ընթացքի մասին՝ էստեղ (https://www.akumb.am/showthread.php/67672)։

Թեմային կցվելու է բազմակի ընտությամբ հարցում, որին կարող են մասնակցել բոլոր ընթերցողները․ խնդրում եմ քվեարկել՝ բոլոր աշխատանքները կարդալուց հետո միայն։

Հիշեցնեմ, որ հաղթողները որոշվելու են՝ ըստ ժյուրիի գնահատականների, որոնք լինելու են ընդհանուր քվեարկությունից դուրս։
Արդյունքները կհրապարակվեն հուլիսի 25-ին։

Թեման բաց է քննարկումների ու կարծիքների համար։

ivy
15.07.2018, 03:03
1․ Երբ Սերը հաղթում է Ատելությունը

Ապրիլյան հեղափոխություն… Լավ է հնչում, չէ՞: Ինձ էլ դուր է գալիս: Վստահ եմ, որ ոչ ոք մեզանից չէր կարող սպասել այսպիսի վերջաբանի, որն իրոք անմոռանալի էր։ Սա երևի կլինի իմ կյանքի ամենամեծ պարծանքը, որի մասին ես մի անգամ չէ, որ կպատմեմ իմ երեխաներին, թե ինչպես սկսվեց այս հեղափոխությունը, մեր «Սիրո հեղափոխությունը»։
Ինձ համար ամեն ինչ սկսվեց երևի Ապրիլի 10-ին։ Ես եմ, Հայկը, Մարտինը, նստած գարեջուր ենք խմում, ու հենց էդ գարեջրի առաջ էլ առաջին անգամ քննարկեցինք ցույցերին մասնակցելու ու չմասնակցելու հարցը։ Մի բան պատմեցի, ձեզ էլ պատմեմ։
95-96 թիվն էր։ Մեր գյուղում անասնագողություն էր եղել։ Քեռին, որ էդ ժամանակ դեռ 20 տարեկան էր, հավաք էր կազմակերպել գյուղում, նամակ էին գրել, սպասում էին, որ մյուս բոլոր գյուղացիները գան՝ ստորագրեն ու ուղարկեն էդ ժամանակի ԱԺ։ Չեմ ասում՝ ով, բայց էդ ժամանակի մեր շրջանում կարևոր դեմքերից մեկը գալիս է մեր գյուղ ու ասում, որ ինչի համար ա սաղ էս, սա միամտություն ա, էս իշխանությունների դեմ խաղ չկա, դեռ մի 20-30 տարի էսպես գնալու ա, ու էդպես։ Մեր վարպետներից մեկը՝ Խոջյան Սամսոնը, ով ի դեպ իմ ամենասիրելի ուսուցիչներից է, մոտենում է էդ մարդուն ու հարցնում։
- Հարգելիս, դու ինձանից ուժեղ ես, չէ՞ :
- Դե հա, երևի,- պատասխանում է էդ մարդը:
- Որ ուզենաս, ինձ կծեծես, չէ՞,- երկրորդ հարցն է տալիս։
- Դե հա, երևի,- էլի պատասխանում է էդ մարդը։
- Բա որ հիմա սկսես ինձ առանց պատճառ ծեծել, ես էլ քեզանից թույլ եմ, չեմ կարա պաշտպանվեմ, բա գոնե չճանկռե՞մ քեզ:
Բոլորը ծիծաղում են, ու էդ մարդը գնում է։ Կատակը կատակի հետ, բայց էս պատմությունը ինձ համար շատ խորը իմաստ ունի։ Այսինքն ի՞նչ, եթե քեզանից ուժեղ է, գոնե չպայքարե՞նք նրա դեմ: Ցույց չտա՞նք, որ մենք էլ մարդ ենք, մսից ու արյունից, մենք էլ ենք ապրել ուզում, մենք էլ իրավունքներ ունենք, ինչո՞վ ենք ձեզանից պակաս որ։ Ես միշտ այս խոսակցությունը նմանեցրել եմ իմ կուրսընկերներից մեկի հետ խոսակցության հետ, որտեղ ինքը ինձ ասում էր.
- Ասողը իրանք են: Կուզեն՝ դեմքիդ ցեխ կքսեն, կուզեն՝ չեն քսի։
Որին հաջորդեց իմ միայն մեկ արտահայտությունը.
-Լավ, թող քսեն, բա գոնե ձևական էլ «թուհ» չասե՞նք:
Որոշումը մեկ էր՝ գնում ենք ցույցի։ Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը վայր դրեց իր վարչապետական մանդատը, և ընդդիմությունը նրան ասաց, որ պետք է հավաքի իր իրերը: Պատմում են, որ նա ծիծաղել է։ Ծիծաղել է մի մարդ, ով 2013 թվականի հունվարի 28-ին Եռաբլուրի պանթեոնում՝ մի կնոջ օգնության աղերսանքներին պատասխանել է. «Եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես…»։ Սա ողորմելի է։ Ի՞նչն էր փոխվել մեր մեջ, հիմնականում մի բան։ Սերժ Սարգսյանը փոխում է ՀՀ իշխանավարությունը նախագահականից վարչապետականի՝ տալով բոլոր լիազորությունները վարչապետին, որ ինքը դառնա վարչապետ։
Անկեղծ, մենք չէինք հավատում ոչ իշխող կուսակցությանը, ոչ ընդդիմությանը։ Մեզ ոտքի հանեց ատելությունը։ Մենք դուրս չէինք գալիս Նիկոլի կողմից, մենք դուրս էինք գալիս Սերժի դեմ, բայց հիմա ստացվեց այնպես, որ մարդը, ում հետևից մենք հիմա պատրաստ ենք գնալ, Փաշինյանն է, որովհետև հակասերժականներ կային և մինչև այս, սակայն նրանք ոչնչի չհասան, իսկ Նիկոլը կարծես նորամուծություն բերեց մարդկանց մեջ, ստիպելով խաղալ իր օրենքներով, խաղաղ և բաց ձեռքերով, որպեսզի զերծ մնա բախումից և այն սխալից, որ կար մինչև հիմա։ Անշուշտ, դա այն էր, ինչ մեզ պետք էր, սակայն ես մինչև վերջին պահն էլ վախենում էի, որ ժողովրդի համբերությունը կսպառվի, ու ժողովուրդը կմտնի ԱԺ ու պարզապես դուրս կհանի ՀՀԿ-ականներին։
Իսկ գիտե՞ք, երբ հասկացա ես, որ ուզում եմ Նիկոլին վարչապետ։ Ամսի 13-ն էր, ԵՊՀ-ի դիմաց։ Չկային դեռ նրանք, ովքեր վերջում պատմում էին, որ հեղափոխությունը դա իրենց անձնական հաղթանակն է, չկային նրանք, ովքեր վերջում խորոված էին անում ու շամպայն տրաքացնում։ Նոր էինք դուրս եկել ԵՊՀ-ից։ Որոշեցինք նստել, մի փոքր հանգստանալ։ Նիկոլը նստեց արձանի դիմացի քարին, գրպանից հանեց չոր անձեռնոցիկը ու մաքրեց քիթը։ Էդ պահին ես հասկացա, որ սա այն մարդն է, ում ես ուզում եմ տեսնել վարչապետ։ Մարդու, մեզ նման, հասարակ, մսից ու արյունից, կենդանի օրգանիզմ, որ ունակ է մտածելու ժողովրդի համար, քանզի ինքն էլ է այդ ժողովրդի մի մասնիկը։
Հետո եկավ ապրիլի 16-ը, ու տեղի ունեցավ բախումը։ Երբ ոստիկանը կրակեց Հայի վրա։ Ես չեմ ուզում վենդետա, բայց ժողովուրդը իրավունք ունի իմանալ այն մարդու անունը, ով կրակել է իր վրա։
Անկեղծ, և այդ օրը, և հետագայում, ինձ մի հարց էլ էր հուզում։ ԲՏՌ բերելու իմաստը ո՞րն էր։ Եթե ուզում էին մեզ վախեցնել, ապա նրանք մեզ շատ վատ են ճանաչում։ Ադրբեջանը վաղուց է մեզ ուզում վախեցնել այդ կերպ, չի ստացվել նրանց մոտ, չի ստացվի և հետագայում։ Միակ մյուս տարբերակը որ կա, դա ժողովրդի վրա կրակելու տարբերակն է։ Եվ այսպես, ԲՏՌ բերելու իմաստը ո՞րն էր։
Կամ ինչո՞ւ ցույցերի ժամանակ ՀՀԿ-ն մեկ անգամ դուրս չեկավ ժողովրդի հետ բանակցությունների։ Եթե նրանք այդքան ճիշտ են, ապա դուրս գան, մեզ էլ բացատրեն իրենց ճշմարտացիությունը։ Միգուցե իրո՞ք իրենք էին ճիշտը, մեզ բացատրեին, գնային տուն։ Իշխանությունը, որ վախենում է իր սեփական ժողովրդից, մի՞թե իշխանություն կոչվելու իրավունք ունի։

Հաջորդ օրերին մի բան եղավ։ Մենք` ցուցարար հավաքվածներս, գալիս էինք մեկ պատճառով. բոլորս ատում էինք այդ իշխանությունը ի դեմս նրա ղեկավար Սերժ Սարգսյանի։ Գալիս էինք մենք մի բանի համար, որպեսզի վերջ դնենք այդ խեղկատակին ու ապրենք նորմալ ու զարգացող երկրում։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց, երբ տեսանք, թե ինչպես են նրանք բերման ենթարկում բոլորին, բոլորին անխտիր, ու թե ինչպես են գռեհիկ և ոչ պատշաճ վերաբերվում աղջիկներին:
Մեծ եղբայրս՝Վազգենը, երբեք չի եղել ցուցարար։ Թե Տարկետման պայքարի ժամանակ, թե դրանից առաջ, նա չի մասնակցել ցույցերին, քանի որ չի տեսել որևէ տարբերակ, որևէ հնարավոր ելք, չի տեսել այդ հարցերի դրական ու ճիշտ լուծումը։ Բայց երբ տեսավ, թե ինչպես են վերաբերվում մեզ, ցուցարարներին, ինչպես են քաշքշում աղջիկներին, առաջին անգամ իր կյանքում որոշեց գնալ ցույցի, ոչ հանուն Սերժի հեռացման, այլ հանուն մարդկանց, հանուն ժողովրդի։ Եվ հաջորդ օրերին այդպես մտածող մարդիկ մեզ միացան, ու մենք այնքան շատացանք, որ եթե նույնիսկ ցանկանային բոլորիս բերման ենթարկել, այդքան մարդուն խցերում չէին տեղավորի։
Եղան դեպքեր, եղան բախումներ նաև քաղաքացիների հետ, երբ ցուցարարները փակում էին ճանապարհը, իսկ մարդիկ գալիս էին և վիճում մեզ հետ։ Մեկ անգամ չէ, որ ես փակել եմ ՍԱՍ-ի (Երիտասարդականի) ճանապարհը։ Մի պատմություն ՍԱՍ-ից։
Ապրիլի 17։ Երիտասարդական։ ՍԱՍ-ի մոտ։ Փակել ենք ճանապարհը նստարաններով ու շինարարության համար նախատեսված քարերով, տեղ-տեղ աղբամաններով ու ստվարաթղթե արկղերով։ Տղերքը զանգեցին ու ասացին, որ կարմիր բերետավորները դուրս են եկել փողոց ու սկսել են ճանապարհները բացել ու բերման ենթարկել։ Բարեբախտաբար, մեր հումորը տեղն էր՝ ՍԱՍ-ն էլ մոտիկ։ Գնեցինք քաղցր ձողիկներ, նստեցինք Մետրոնոմի անցումի քարերին ու սպասում էինք կարմիր բերետավորներին։ Եկան, բացեցին, գնացին, իսկ մենք, մենք՝ ի՞նչ, մենք քաղցր ձողիկներ էինք ուտում։ Անմեղ հայացքներով նայում էինք նրանց, կարծես մենք չէինք ճանապարհները փակել։ Հետո հենց գնացին, 5 րոպե անց, էլի փակեցինք ճանապարհները։ 10 րոպե հետո էլի եկան՝ եկան, բացեցին, գնացին, իսկ մենք, մենք՝ ի՞նչ, մենք էլի քաղցր ձողիկներ էինք ուտում։ Էլի փակեցինք, էլի նստեցինք քարերին ու էսպես մի քանի անգամ, քանի դեռ չսկսեցին ուշանալ, ու մենք էինք ուզում զանգել ասել, որ փակել ենք՝ եկեք բացեք։
Ինչևէ, հաղթեցինք։ Հաղթեցինք։
Սա հեղափոխություն էր իշխանության և մեր մտածելակերպի։ Մարդիկ հասկացել են, որ իշխանությունը նրանք չեն, իշխանությունը մենք ենք։ Հիմա էսպիսի կատակ կա մեր մեջ, որ էլի Նիկոլի թիվն է եկել։ Ու բարեբախտաբար, հենց այդպես էլ կա, որովհետև մեզանից յուրաքանչյուրիս մեջ է արթնացել այդ «Նիկոլ»-ը։ Մարդիկ արթնացել են քնից ու հիմա հավատում են, որ արդեն, գոյություն ունի արդարություն, իրավահավասարություն, խոսքի իրավունք։ Մարդիկ արդեն իրոք պատրաստ են կռվել հանուն իրենց իրավունքների։
Այսօր եղավ առաջին ցույցը Տարոն Մարգարյանի դեմ։ Մարդիկ չեն դադարելու պայքարել։ Նրանք էլ են հավասար իրավունքներ ուզում։ Վերջապես մարդիկ, իրոք, հասկանում են, որ Պատմություն են կերտում, իսկ երբ դա հասկանում ես, իրոք սկսում ես կերտել։
Ու հիմա ի՞նչ է ստացվում: Ողջ երկիրը և իշխանությունը պատկանում են մի մարդու՝ վարչապետին, դա արվել է այն նպատակով, որ Սերժ Սարգսյանը ունենա լիարժեք իրավասություններ անելու ինչ ուզում է։ Իսկ հիմա նրան փոխարինելու է եկել Նիկոլ Փաշինյանը, և Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ ասում են, որ պետք է սահմանադրության մեջ անել փոփոխություններ։ Այսինքն, ի՞նչ է հիմա այստեղ կատարվում՝ իշխանության է եկել ժողովրդի թեկնածուն, իշխանության է եկել հենց ժողովուրդը, և ողջ երկիրը հիմա պատկանում է օրինապահ ու սահմանադրությամբ շարժվող մարդու։ Իշխանության է եկել արդարությունը։

ivy
15.07.2018, 03:04
2․ Բացակաների անունից

Բա՛րև ձեզ։ Ես 2008 թվականին 11 տարեկան էի։ Հա, էդ ի՞նչ կապ ունի։ Լսե՛ք, պատմեմ։ 11 տարեկանում հասկացա, որ արդեն առնվազն 16 տարեկան եմ։ Ուղղակի հանգամանքները ստիպեցին շուտ մեծանալ։ Հիշում եմ, որ շատ էի սիրում մնալ տատիկիս տանը ու օրերով խնդրում էի ծնողներիս, որ թողնեն էնտեղ մնամ։ Բայց էդ օրն ուրիշ էր։ Մաման ինքն ասաց․
-Մի քանի օր տատիկիդ տանը կմնաս, հա՞։
Սկզբում զարմացա, հետո ուրախացա։ Ամենավերջում պապան տաքսիով հասցրեց Նորքի երկրորդ զանգված։ Ուզում էի՝ քայլելով գնայինք, կես ժամ քայլելու ճանապարհ էր, բայց պապան ասաց․
-Ժամանակ չկա։
Ժամանակ չկար։ Երևի հենց էդ պահին հասկացա, որ ամեն ինչ էնքան էլ պայծառ չի, ինչքան ինձ էր թվացել։ Հետո անկապ մտքեր եկան գլուխս։ Հիշեցի, որ երկու օր առաջ կոտրել էր մամայի սիրած ծաղկամանը։ Որ պապան ուղարկել էր քնելու, իսկ ես ոտքս գետնին էի խփել ու չէի գնացել։ Որ դպրոցում ընկերուհուս հետ կռիվ էի արել ու մազերը քաշել էի (ի՛նքն էր մեղավոր)։ «Հա՛, հաստա՛տ էդ ա, հոգնել են ինձանից ու ուզում են թողնել ինձ․ տատիկի տուն են տանում, որ էլ երեսս չտեսնեն»։ Ուզեցի խնդրել, որ չտանեն, ուզում էի ասել, որ ինձ արդեն խելոք կպահեմ, գիշերները շուտ կպառկեմ ու Արմինեի մազերը էլ չեմ քաշի։ Բայց դե ես հպարտ աղջիկ էի։ Ու որոշեցի, որ ավելի լավ է տանեն, եթե մտքներին տենց բան է եկել։ Տատիկի հետ էլ հենց կապրե՛մ։
Դուռը տատիկը բացեց։ Տխուր էր։
«Երևի տատիկն էլ չի ուզում, որ իրենց հետ ապրեմ»,- մտածեցի։
Էդ օրը կյանքում առաջին անգամ ինձ անպետք ու մենակ զգացի։ Լքված իրի նման, որ ոչ մեկին պետք չէ, բայց ափսոսում են դեն գցել։ Ուզում էի լաց լինել ու փախչել։ Բայց ու՞ր պիտի փախչեի։ Տանը ինձ չէի՛ն ուզում, տատիկը չէ՛ր ուզում, Արմինեի հետ էլ կռված էի (մեկ ա՝ ի՛նքն էր մեղավոր)։ Պապան ներս չեկավ։ Տատիկին բարևեց ու ասաց, որ արդեն պիտի գնա։ Հետո ինձ ասաց, որ ինձ խելոք պահեմ, տատիկին չջղայինացնեմ, ու որ մի քանի օրից կգա հետևիցս։ Կյանքումս առաջին անգամ հասկացա, որ «մի քանի» ասվածը ահավոր բան է։ Ե՞րբ պիտի գար։ 2 օրի՞ց։ Հի՞նգ։ Ավելի՞ ուշ։ Հետո տատիկի ձայնը ինձ սթափեցրեց․
-Տղե՛ս, զգու՛յշ կլինես, խնդրում եմ։ Թե ասա՝ Ռուզանը ինչի՞ ա հետդ գալիս։ Ասա՝ մնայիր էրեխու մոտ, էլի։ Ու՜ֆ, մի սորտ եք է՜՝ ինչ դու՛, ինչ ինքը՛։ Ուշադիր կլինես։
-Մա՛մ ջան, մի՛ անհանգստացի,- պապան ասաց,- ամեն ինչ լավ ա լինելու, ա՛ հետևիցդ։
-Տա՛տ, բայց ինչի՞ց պիտի զգուշանային, - հարցրի՝ փորձելով չլսելու տալ էլի հնչած էդ գրողի տարած անորոշ «մի երկուսը»։
-Բալե՛ս, դու որ դասի ես գնում, մաման չի ասո՞ւմ՝ ուշադի՛ր կլինես, զգո՛ւյշ կլինես։ Դե բա՝ ես էլ պապայիդ մաման եմ, ես էլ իմ տղուն եմ ասում։ Մամաները տե՛նց են։ Անհանգստանում են։ Դու էլ, որ մեծանաս, մամա դառանաս, դու էլ ես տենց ասելու քո երեխեքին։
Տատիկը առաջին անգամ կյանքում չհամոզեց։ Առաջին անգամ կասկածեցի տատիկին։ Չէ՛, իրականում մաման իրոք ասում էր, որ ուշադիր լինեմ, բայց մաման ժպտալով էր ասում։ Իսկ տատիկը տխուր էր։ Բայց էլ չհարցրի։
Տատիկը փոխվել էր։ Անընդհատ չէր ասում, որ մի բան ուտեմ։ Տատիկն առաջին անգամ իմ սիրած ճաշերից չէր պատրաստել։ Չէր հարցնում, թե ինչ եմ ուզում խաղալ։ Ուշադի՜ր, երկա՜ր, ժամերով էկրանին էր նայում տատիկը։ Սերիալ չէր նայում, լուրեր էր լսում։ Ու տենց մի քանի օր։ Ես չէի հասկանում, թե ինչ էր կատարվում, բայց հասկանում էի, որ բոլորն ավելի կարևոր բանով են զբաղված, քան իմ հարցերին պատասխանելը։ Էկրանի առաջ օրերով ինչ-որ մոխրագույն մարդիկ էին, շա՜տ մարդիկ՝ իրար գլխի լցված։ Ինչ-որ մարդիկ բարձր ձայնով խոսում էին։ Հետո բոլորով ինչ-որ բան էին գոռում։
Հետո անկախ ինձանից ես էլ սկսեցի նայել էկրանին։ Տատիկը այնտեղ կատարվողը «միտինգ» էր կոչում։ Էդպես 11 տարեկանում սկսեցի հետևել միտինգին, որովհետև, չնայած իմ հարցերին էդպես էլ ոչ ոք չպատասխանեց, ես գիտեի, որ ծնողներս էնտեղ են՝ էդ միտինգում։ Մի օր գիշերը լսեցի տատիկի ձայնը՝ լաց էր լինում։ Հեռախոսովխոսում ու լաց էր լինում։
-Վարդա՛ն, խնդրում եմ քեզ, տու՛ն գնացեք․․․

Գարունս գողացան, երբ 11 տարեկան էի։ Մարտի մեկին պապան չեկավ։ Ու ձնծաղիկ չբերեց։ Ես պատուհանից դուրս էի նայում ու սպասում էի, իսկ պապան չեկավ։ Մաման չզանգեց, որ գոնե ասեմ․ «Մա՛մ ջան, շնորհավոր գարնանդ առաջին օրը»։ Երբ բալկոնից ներս գնացի, տատիկը անկյունում կծկված լաց էր լինում։ Արդեն՝ առանց արցունքները թաքցնելու։ Ուսերը ցնցվում էին։ Էկրանը անջատված էր։ Սենյակում մութ էր։
-Տա՛տ, տա՛տ ջան, ի՞նչ ա եղել,- գոռացի։
Վախից էի գոռում։ Գոռոցովս ուզում էի խեղդել սենյակի լռությունը։ Գոռոցիս մեջ ուզում էի հնարավոր կասկածները թաղել։ Ուզում էի՝ ուղեղս պայթեր։ Մի պահ մոլորակը կանգներ, թափ տար իրեն, ու բոլորը հիշեին, որ պատուհանից դուրս գարուն էր։
- Գնա՛ քնելու,- ասաց տատիկը։
Ուրիշ ոչ մի բան։ Ոչ մի բացատրություն։ Ես գնացի ննջարան, բայց գիշերանոցս չհագա։ Շորերով նստել անկողնուն ու ցնցվում էի։
Գիշերվա կեսին դուռը ծեծեցին։ Վազեցի տատիկի հետևից։ Մաման էր դռան հետևում, աչքերն արցունքոտ էին։
-Մա՜մ, մա՜մ,- ես նետվեցի գիրկը։
Տատս փաթաթվեց մամային, ու էդպես երկա՜ր կանգնել իրար գրկել ու լալիս էին։ Հետո տատս հարցրեց․
-Վարդանը մնա՞ց։
-Հա՛, իրանց տանն ա։
-Մա՛մ, ու՞մ տանն ա պապան։ Ի՞նչի եք լացում։ Մամ, խնդրո՛ւմ եմ, ասե՛ք էլի, ի՞նչ ա կատարվում,- էլ չէի դիմանում, պիտի իմանայի։
-Դավիթ ձյաձյայենց տանն ա պապան, բալե՛ս, հանգի՛ստ եղի, վաղը կգա, խոստանում եմ։
-Կլինի՞՝ մենք էլ գնանք իրանց տուն։ - ասացի։
Դավիթ ձյաձյան ակվարիումով ձկներ ուներ, ու ես սիրում էի խաղալ էնտեղ։ Ձկներին անուններ էի տվել։ Բայց՝ փաստորեն չէր կարելի։ Մաման ասաց, որ Դավիթ ձյաձյան տանը չի։ Բա ի՞նչ էր պապան անում իրենց տանը․․․
Հետո հեռուստացույցները, հեռախոսները, մարդիկ փողոցներում սկսեցին կրկնել էդ ամենազարհուրելի արտահայտությունը։ «10 զոհ, 10 զոհ, 10 զոհ․․․․»։ Պատերը արձագանքում էին՝ 10 զոհ , 10 զոհ, 10 զոհ ․․․․
Իմ մանկական ականջները 11 տարեկանում արյան համը տեսան։ Աչքերիս առջև գարունը մորթվեց ու արնոտվեց։ Ձնծաղիկները չբացվեցին այդ գարուն։ Ինչ-որ մեկի այգու կեռասենիները ծաղկեցին, իսկ ձնծաղիկները՝ չէ․․․․
Պապայենք ասացին, որ այլևս Դավիթ ձյաձյայի ձկնիկների հետ չեմ խաղալու։ Ու ես ոչ մի հարց չտվեցի։ Որովհետև, ինչքան էլ չուզեի, ամեն ինչ արդեն հասկանում էի։ Պահեր էին լինում՝ ուզում էի էլի գոռալ մարտի մեկի նման։ Գոռալ էնքա՛ն բարձր, որ ցնորվեմ ու ուղեղիցս դուրս թափվեն սարսափի օրերը։ Տատիկիս՝ էկրանին գամված տխուր աչքերը։ Մամայի լացը։ Պապայի կախված ուսերն ու կուլ գնացած ձայնը, երբ հետ եկավ։
11 տարեկանում ես մեծացա։ Սովորեցի նոր բառեր՝ «լիդեր», «քաղաքականություն», «պայքար», «հավատ», «եռանդ», «հավաքական կամք», «ուժ», «նահանջ», «կոտրված հույսեր», «արյան մեջ խեղդված երազանք», «տապալված հեղափոխություն», «մահ», «չբացված գարուն», «ծաղկած կեռասենիներ»․․․
Հետո ամեն ինչ ընկավ հունի մեջ։ Մարդիկ էլի դասի էին գնում, գործի, հյուր էին գնում, քեֆ էին անում՝ առիթից-առիթ։ Մարդիկ փողոցներում մուննաթ էին գալիս իրար վրա։
Երևի թե՝ մեկ-մեկ էլ ժպտում էին։ Իսկ Դավիթ ձյաձյան չկար։ Գրեթե ոչ մեկն էդպես էլ չիմացավ, որ իրա կարոտից ձուկիկները սատկեցին․․․
Ես մեծացա ու նոր բառեր սովորեցի՝ «դասադուլ», «գործադուլ», «աղոթք՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում»․․ Հիմա արդեն սովորում էի հենց տեղում՝ հրապարակում։ Ես էն մարդկանցից մեկն էի, որ պայքարում էին, միտինգ էին անում․․․
Մեկ-մեկ կանգնում ու մտածում էի, որ երևի ինչ-որ 11 տարեկան երեխա հիմա հեռուստացույցի էկրանին գամված իր ծնողներին է որոնում։ Ուզում էի գրկել էդ երեխային ու ականջին գաղտնի ասել․ «Չտխրե՛ս, ճուտի՛կ, ամեն ինչ շատ լավ է լինելու»։ Տատիկս հիմա ասում էր․
«Խելառ անտե՛ր, հորն ու մորն ա քաշել․․․»,- ու ես էնքան հպարտ էի, որ հորս ու մորս եմ քաշել․․․․
Ես չէի պայքարում ընդդեմ ինչ-որ բանի։ Ես պայքարում էի՝ հանուն։ Հանուն արդարությա՛ն, հանուն ազատությա՛ն ու հավասարությա՛ն, հանուն իրավունքի գերիշխանությա՛ն։ Ես պայքարում ու հավատում էի ինքս իմ պայքարին։ Հավատում էի, որ ճիշտ եմ, հավատում էի, որ հաղթելու եմ։ Իսկ լիդերները գալիս ու գնում էին։ Լիդերները երևի իրենց պարտականությունն էին համարում կոտրելը, լքելը, գործը կիսատ թողնելը։ Լիդերները մի՛շտ ինչ-որ պահի գնում էին, իսկ ես՝ մասնիկը ժողովրդի քնած գիտակցության, չէի՛ գնում։
Հետո սկսեցի քաղաքական դպրոցներ գնալ, խորությամբ էդ գիտությունն ուսումնասիրել, որ ավելի լավ հասկանամ իրավիճակը։ Գանդիի պոստեռը կպցրի սենյակումս։ Ուսումնասիրում էի, նոր բաներ էի իմանում հին՝ հաջողված պայքարների մասին, գնում էի համալսարան, որ կուրսեցիներիս պատմեմ, թե Պոպովիչը Սերբիայում ինչ հավես հաղթանակ է կարողացել տանել։ Բայց համալսարանում ինձ սպասում էին օտար ու դատարկ դեմքեր՝ ոչինչ չասող բութ դեմքեր, որ հանրապետական ուսխորհրդականների բաժանած համերգի տոմսերի համար իրար գլուխ էին ջարդում։ Իրենք ինձ ասում էին․
-Լա՛վ էլի, ասենք հերիք չի՞, աղջի՛կ ջան։ Թարգի՛ էդ ակտիվիզմը։ Արի՛ գնանք Լոֆթ՝ մաֆիա խաղալու։ Մեկ ա՝ ո՛չ մի բանի չես հասնելու քո էդ անկապ պայքարով․․․
Ես փորձում էի բացատրել, որ մաֆիա խաղալուց ավելի կարևոր բաներ կան, բայց իրենք երիտասարդություն էին ուզում՝ սիրահարվել էին ուզում, խաղալ էին ուզում,
խմել ու տենց էլի։

(շարունակելի)

ivy
15.07.2018, 03:04
(շարունակությունը)

18 տարեկանում լրիվ մենակ մնացի։ Մեն-մենակ՝ մի մեծ անապատի մեջտեղում։ Զգացի, որ ավելի մոլորված եմ երևի, քան 11 տարեկան ժամանակ՝ հայացքս հեռուստացույցի էկրանին։ Մեր հարևանը, որ մամայիս կոֆեի բաժակը նայում էր մի ժամանակ, դադարեց մեր տուն գալ․ մենք էդ բուկլետները չէինք վերցնում։ Մարտի մեկերը գալիս ու գնում էին։ Առանց ձնծաղիկ ու առանց իսկական լիդեր մարտի մեկերը։ Գարունը իր ձեռագիրը փոխեց 2008-ին ու առհավետ։ Գարուններս էլ չէին սկսվում մի փունջ ձնծաղիկով։ Գարուններն արդեն լռությամբ էին սկսվում ու պապայի՝ Դավիթ ձյաձյայենց տուն գնալով․․․
Ուղիղ 10 տարի անց գարունս դիմավորեցի Նյու Ջերսիում։ Ձյուն էր գալիս։ Թարմ, փափուկ ձյուն։ Կյանքումս առաջին անգամ մարտի մեկին լաց եղա՝ Դավիթ ձյաձյայի ձկներին հիշեցի ու լաց եղա։
Մեկ էլ՝ մի ամիս անց ամեն ինչ փոխվեց։ Ես մաֆիա լավ էի խաղում, բայց թե ինչ կատարվեց՝ չհասկացա։ Մի ամիս էր մնացել, որ իքսչենջս վերջացնեմ ու հետ գամ Հայաստան։ Ջերսիում հազիվ ծաղկել էին կեռասենիները, բայց էնտեղ դրանց չերրի բլոսսմ էին ասում։ Զարթնեցի, ու հայալեզու ֆեյսբուքս պայթում էր։ Ամեն ինչ փոխվել էր։ Փողոցները փակել էին։ Փոքր քույրիկս գնացել էր դպրոց, որ քաղաքի հակառակ ծայրում էր, ու մնացել էր էնտեղ՝ փողոցները փակել էին։ Մաման ստիպված էր եղել ոտքով գնալ երեխու հետևից։ Մի քանի երիտասարդի ծեծել էին։
Նստել էի հանրակացարանում՝ Երևանից ուղիղ 9090 կիլոմետր հեռավորության վրա ու անուններ էի կարդում։ Նոր հերոսների անունները կարդում էի ու բան չէի հասկանում։ Ոնց որ մաֆիայի նոր օյին էին սկսել, խաղաքարտերը լա՜վ խառնել ու նորից էին բաժանել երևի։ Էն մեգաբութ դեմքով կուրսեցիներս կինոյի էս նոր սեզոնում հեղափոխական թույն տպեր էին դարձել։ Իրանք փողոցներ էին փակում։ Իրանք հիմա ինչ-որ պայքարել էին սկսել, երևի մոռացել էին, որ «մեկ ա՝ ոչ մի բան չէր փոխվելու»։ Նոր լիդերներ կային՝ հների դուբլյորները։ Պայքար կար՝ գաղափար չկար։ Քաղաքական տեքստ ու միտք չկար։ Ընդհանրապես՝ չկար։ Կենաց կար՝ լի՜քը հավես, սիրուն կենացիկներ։ Անու՜շ։ Սկսվել էր «ծյապիկների հեղափոխությունը»։ Մարդիկ փողոցներում խորոված էին ուտում ու մայթերով մեքենա էին քշում։ Ու պարում էին։ Դե գարուն էր, տա՜ք, ու մարդիկ բզբզում էին։ Հավե՜ս։ Հետո «ակԾիվիստ» ընկերներիցս մեկը նամակ գրեց ինձ․ «Չե՞ս ամաչում, մենք ստեղ լուրջ պայքար ենք մղում, իսկ դու «Բոն Ջովի»-ի համերգ ես գնացել»։ Մի քանի անգամ նամակը կարդացի, հետո՝ գրողի անունը, հետո՝ էլի նամակը, հետո՝ գրողի անունը։ Մե՜ծ ու խնդալու դիսոնանս կար։ Խնդալու էր։ «Դե հիմա՝ it’s my life»,- գրեցի ու դուրս եկա օնլայն ճահճից։
Տենց մի քանի օր ես հեռվում դաս էի անում, իսկ հայրենիքում մարդիկ զբաղված էին պայքարելով։ «Դուլերի» հեղափոխությունն էր։ Բոլորը դուլ էին անում՝ աշակերտները, ուսանողները, օֆիսների՝ լուրջ դեմքով, ֆորմալ շորերով «ֆորմալ մարդիկ», օդանավակայանի ու ատոմակայանի (ատոմակայանի՛, գրողը տանի) աշխատակիցները։ Կեցցե՛ դուլը։ Մարդիկ քայլում էին ու երգում։
Հետո մարդիկ գրկախառնվում էին աջ ու ձախ։ Մարդիկ երջանիկ էին։ Իրար աչքերի մեջ սեր ու համերաշխություն էին տեսնում, բայց Ջերսիից էդ սերը չէր երևում․ հեռուն էր երեւի շատ։ Ինչ-որ մեկը ոնց-որ թե հաղթել էր։ Ասում էին՝ թե չարը՝ բարուն։ Բայց ես 11-ում արդեն դադարել էի հավատալ հեքիաթներին։ Լա՛վ, դե հիմա հաղթել՝ հաղթել ա, շնորհավո՛ր։ Ամենահավորը սկսվեց հետո երևի թե։ Մամայենց կարոտել էի, բայց որ նայում էի էկրանին, ճիշտ ոնց որ 10 տարի առաջ, մի տեսակ՝ հետ գնալս չէր գալիս։ Վախենալո՛ւ էր։ Ահավոր վախենալու էր։ Ֆանատիզմը առհասարակ ԱՄԵՆԱՎԱԽԵՆԱԼՈՒ բանն է․․․
Մայիսի վերջին ես վերադարձա Նոր Հայաստան։ Երկար ու հոգնեցնող ճանապարհով, Փարիզի օդանավակայանում 9 ժամ սպասելով։ Լի՜քը ուղեբեռ ունեի․ բարեբախտաբար ճանապարհի հին ամերիկացիներն ու ֆրանսիացիները օգնում էին։ Հետո նստեցի դեպի Երևան եկող ինքնաթիռը ու զգացի, որ Նոր Հայերն էլի մենակ ուտելու մասին են երազում ու ինչ-որ ծանոթ աղջկա անձնականից են խոսում։ Երեկոյան կողմ ինքնաթիռն իջավ հայրենի հողի վրա։ Ես տանն էի։ Նոր Հայաստանո՛ւմ։ Նոր Հայաստանում օդանավակայանի չորս առողջ ու բարձրահասակ տղամարդ աշխատակիցներից ոչ մեկի մտքով չանցավ օգնել, որ երեք ուղեբեռներս դուրս հանեմ՝ դեռ ուղեղով գործադուլ էին անում երևի։ Նոր Հայաստանում տաքսու վարորդներն էլի առաջվա պես հասցե գտնել չգիտեին՝ մուննաթն, իհարկե, ուղևորի վրա։ Նոր Հայաստանում չորս օր անընդմեջ համալսարան գնացի՝ մոտ 6 ժամ սպասելով, որ դեկանիս բռնացնեմ՝ վերադարձիս հրամանը ստորագրի․․․ Նոր Հայաստանում էլի 20 համարի ավտոբուսին 68 րոպե սպասեցի ու մի ոտքիս ծայրի վրա մի կերպ կանգնած՝ գլխիս էլ առնվազն երեք ծանր քաշային՝ հասա տուն (դե կարևորը հասա։ Կարող էր ավելի վատ էլ լինել )։ Նոր Հայաստանում էլի՛ ամեն ինչ առաջվանն էր։ Նոր Հայաստանում մի բան էր մենակ փոխվել։ Առաջ՝ փողոցներում ու օնլայն հարթակում մարդիկ կային։ Հիմա՝ զոմբիներ։ Ես վերադարձա Նոր Հայաստան ու հայտվեցի զոմբիների ապոկալիպսիսի մեջ։ Երջանիկ մասսայի մեջ, ովքեր չգիտեն, թե ինչի համար են այդքան երջանիկ։ Իրենք այլևս հարցեր չեն տալիս ու պատասխաններ չեն պահանջում։ Իրենք այլևս անարդարություն չե՛ն տեսնում։ Ամեն ինչից գոհ են։ Փառք են տալիս մեծ առաջնորդին ու ճաշակում սեփական հաղթանակի պտուղները, որ չկան։ Իրենց գլխի մեջ իրավիճակը հաստատ փոխվել է։ Լայվ կենացների ու «ծյապիկների» դարում ենք։ Սիրուն հունցված, ոչինիչ չասող խոսքերի ու էդ խոսքերից էյֆորիայի մեջ ընկնող, աղոթող տատիկների ու գրկախառնվող ջահելների դարում։
Հիմա բոլորը հիացած լսում են քաղցր խոստումները՝ կյանքում առաջին անգամ սիրահարված ծինեյջեռի անմեղ ու կույր աչուկներով, ու ո՛չ մեկը չի կանգնում ու հարցնում․ «Բա ո՞նց, բա ե՞րբ, ․․․ բա ինչի՞ չարեցիք»։ Հիմա բոլորը սիրում են իրար ու թքած, որ մե՛կ ա՝ էլի փողոցում դեմքներից մուննաթը կախ ա։ Քաղաքական տեքստերը անցած էտապ են։ Հիմա ոչ մեկը դրանց հավեսը չունի։ Հիմա արդեն կեռասենիները ամբողջ թափով ծաղկում են՝ սահմանին։ Հիմա բոլորը հեղափոխական են՝ կուրսիս տղաները, որ իրավունք բառին մի տեղից են ծանոթ՝ տենց առարկա կար համալսարանում, մասնագիտական չէ՛ր, էդ դասերի ժամանակ Ժողի դիմաց աղջիկների իվելյուեյշնով էին զբաղվում իրենք։ Մեր կուրսի Լիանչիկը, որին դասերի ժամանակ էդպես էլ չտեսա՝ դասադուլավորների առաջին շարքերում էր։ Մեր հարևան Նանոր տոտան արագ կերպով մոռացավ թե քանի բուկլետ է բաժանել։ Դե հիմա՝ մեծ կին ա, տարիքն անցել, մոռացել ա՝ ի՞նչ կարող ենք անել։ Ոչի՛նչ, շուտով էլի՛ ընտրություն կլինի՝ ինքը էլի՛ բուկլետ կբաժանի՝ ուրիշ մարդկանց նկարներով։ Մեր բակի Սուրիկ ձյաձյան էլ դարձավ հեղափոխական՝ չնայած ամեն ընտրությունից հետո իր «հալալ քրտինքով» աշխատած խորովածի հոտը մի օր բոլորիս խեղդում էր։ Բյութի բլոգեր աղջիկների պահարանը ամենաարագ կերպով համալրվեց նոր՝ «դուխով» ատրիբյութիկներով։ Նախկին հանրապետական ուսխորհրդականներից մի երկուսը լրիվ միամիտ Նոր Ուժի օգնական ու խորհրդական դարձան։ Նախկին զինվածները զինաթափ եղան ու Մոնա Լիզայի ժպիտով դուրս եկան բանտերից՝ կենաց խմելու։
Նոր Հայաստանում տեքստերը գրվում են, ասվում, մոռացվում։
ՄԵՆՔ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԵ՛ՆՔ։
Ու գիտե՞ք ինչ․ հաշիվը բերե՛ք ու ինձ բացակա դրեք այս հեղափոխությունից։
Չներկայացա՛ծ։
Ի՛նձ ու Դավիթ ձյաձյայի ձկնիկներին։

ivy
15.07.2018, 03:05
3․ Գեղարվեստական հեղափոխություն

Ես մի աղջիկ եմ: Ես իմ կյանքում առաջին անգամ ստեղծել եմ հեղափոխական հիշողությունների մի բույլ, որը կպատմեմ ձեզ:

Ես ապրում եմ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում ,այն նաև խոշորացված համայնք է համարվում: Այստեղ ամեն ինչ իրոք թեժ էր և անսպասելի գարնանային-հեղափոխական այդ օրերին:
Մտքերը կարդալուն միշտ հանդիպել եմ և երբ ապրիլի 20-ն էր ընկերուհիս կարդաց իմ մտքերը, գրեց իմ և նրա զուգադիպված գաղափարը, որը հետևյալն էր. ինչու պետք է մեր ապագայի համար պայքարեն միայն երևանցիները և մի քանի այլ համայնքներ, իսկ մենք նստենք մեր տեղերում: Եվ որոշեցինք ապրիլի քսանմեկին`շաբաթ առավոտ կազմակերպել ցույց: Ահա. գրեթե հիանալի է, բոլորը ծանոթները ում առաջարկում ենք մասնակցել, ասում են, որ գալու են, մեր ուրախությանը սահման չկա:
Շաբաթ է, գնում ենք մշակույթի տուն, այնտեղ պատրաստում ենք պլակատներ, արդեն բոլորին հայտնի արտահայտություններով՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «Քայլ արա մերժիր Սերժին», «Ազատ, անկախ ՀԱՅԱՍՏԱՆ»:
Քայլում ենք Երևան-Գյումրի ավտոճանապարհով, վանկարկելով, ժպտալով, ֆոտոներ անելով: Հասնում ենք մեր կայանատեղիին, որտեղ մինչ այդ հավաքվել էին մի քանի ավտոմեքենաներ և նաև կային ոստիկանության աշխատակիցներ:
Մենք սկսում ենք վանկարկել, մոտենում են ոստիկանները արհեստական ձևով հարցնում են, թե ինչու՞ ենք հավաքվել,պատասխանում ենք, բացատրելով, որ մեր քայլն ենք անում: Շարունակում ենք, ասում են, որ գնանք տուն, քանի որ բան չի փոխվելու, իմաստ չկա: Դե իհարկե չենք լսում: Մոտ մեկ ժամ նույն իրադրությունն է: Եվ մենք որոշում ենք փակել ճանապարհը: Մեծերից մի քանիսը քարերր են գլորում և մենք նստում են դրանց վրա. վերջ ճանապարհը փակ է: Մի քանի ավտոմեքենաներ են գալիս, սկսում են բանակցություններ վարել, սակայն մենք անփոփոխ կերպով հայտնում ենք մեր որոշման մասին: Մի տատիկ է գալիս, ասում է, որ հիվանդանոցից է գալիս, և մենք հարգելով նրա վիճակը ընդամենը մեկ րոպեով նրա համար բացում ենք ճանապարհը ու նորից փակում: Այս ընթացքում մեզնից չեն հեռանում և’ հանդիմանությունները, և’ գովասանքները: Կան մոտ հինգ բեռնատար մեքենաններ, որոնց վարորդները հայեր չեն, նրանք թերթ են ընթերցում ու հետում են մեզ: Փորձում ենք գտնել որևէ լրագրողական էջ, սակայն չի ստացվում: Բոլորին բացատրում ենք, որ մեր նպատակը այն է, որ Նիկոլ Փաշինյանը և մյուս ցուցարարները իմանան, որ մենք հոգեպես իրենց հետ ենք և աջակցում ենք գործնականորեն: Երեք ժամ փակված ճանապարհը բացելուց հետո մենք գնում ենք տուն: Ես պատմում եմ մեր քայլերի,արկածների մասին: Մեկ օր ոչ մի գործողություն չենք կազմակերպում: Ապրիլի 23-ին նորից նույնն ենք կրկնում, սակայն այս անգամ մեզ միանում է հարևան Արագածավան գյուղը։ Ճանապարհը փակվում է, մի քանի ժամ անց խաբարբզիկ ինտերնետը ուրախ լուր է հայտնում` Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Բառիս բուն իմաստով քեֆ-ուրախություն է սկսվում, պարեր, երգեր: Համագյուղացիները կատակելով ասում են, թե մինչև երկու գյուղ չմիացան, ճանապարհը չփակեցին, վարչապետը հրաժարական չտվեց:
Այս ամենը շարունակվեց նաև մայիսի 2-ին: Այս անգամ Արտենիի հիմնական և միջնակարգ դպրոցների, հիվանդանոցի, գյուղապետարանի աշխատակիցների հետ միասին նորից ճանապարհ փակվեց, երգեր, պարեր, և այս անգամ վանկարկում էինք. «ՆԻ-ԿՈ՜Լ ՎԱՐ-ՉԱ-ՊԵՏ»: Եվ կարծես մեր և բազմահազար մարդկանց վանկարկումները տեղ հասան: Մայիսի 8-ին հաղթեց թավշյա, սպիտակ հեղափոխությունը, և այդ օրը պապիկս ասաց.

-Նիկոլը գեղարվեստական հեղափոխություն արեց՝ սիրուն ու խաղաղ:

Մեր պայքարը չավարտվեց: Մայիսի 17 ին մենք ամբողջ գյուղով պտտվելով ստորագրություններ հավաքեցինք մեր համայնքի բնակիչներից, ովքեր ուզում են, որ մենք լինենք անկախ համայնք, առանձնացված և ոչ թե խոշորացված. պատճառները շատ էին: Այդ մեկ օրվա ընթացքում պտտվելով, վերցնելով ստորագրություններ, անձնագրի տվյալներ ես շփվեցի իմ համագյուղացիերի հետ և հասկացա, որ շատ բան է փոխվել, նրանք հույսով սպասում ու հավատում են փոփոխությունների ալիքին: Եվ հիմա մենք էլ սպասում ենք մեր պատասխանին խոշորացման վերաբերյալ: Եվ այս նյութը գրելով հիմա, ես հաստատապես ասում եմ, որ ալիքը փոփոխությունների արդեն սկսվել է, իրոք սկսվել է:

Իրոք, չլսված ու չտեսնված քայլը կատարվեց մեր փոքրիկ ու ՄԵԾ երկրում: Մենք ինչ-որ չափով կրթվեցինք, գործնականորեն «շփվեցինք» մեր իրավունքների հետ և զարգացանք որպես Հայաստանի հպարտ քաղաքացիներ: Շատերը հիմա էլ են թերագնահատում, բայց ես հավատում եմ ու սպասում եմ ու գիտեմ, որ ՀԱՅ ԱԶԳԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԻ ՉԱՓՈՎ ԿՏՐՎԻ, ԴՈՒԽՈ՛Վ: Վերջիվերջո տարիներ հետո ես էլ հպարտանալու տեղ կունենամ, որ մի մասն եմ կազմել հեղափոխական գործողությունների, և կասեմ` ինձ բացակա չդնեք, թավշյա հաղթանակը դաջվեց նաև մեր համայնքում`գործնականորեն:

ivy
15.07.2018, 03:07
4․ Հեղափոխության իմ բաժին ներկան

Ինձ բացակա չդնե՛ք:
Դասից, թե՞ հեղափոխությունից:
Օրինակ, ես մեկ բացակայի տեղը, երեք տեղ ներկա ստացա: Դասի գնալը այդ ժամանակ ինձ համար հավասարազոր էր ինքնախաբեության ու ինքնադավաճանության: Կյանքումս առաջին անգամ նայեցի Ազգային Մկների ժողովը: Ո՞ւ, ու ինչ, հասկացա,որ ծաղրածուներ մենակ ցիրկում չեն: Առաջին դասարանի հանդեսի նմանացրեցի, նախօրոք, տետրի մի էջից ձեռքով , անհավասար պոկված թղթի կտորների վրա գրված, գիշերը անգիր արված խոսքեր, դե ցերեկն էլ ուրիշ ծաղրանիստ կար, իսկ ժամանակ չունեին սովորելու: Գիտեի՝ խաբված ենք, թալանված, բոլորն էլ գիտեին, բայց ոչ առերես ստորացված: Խեղդվեցի:
Կուրսով դասադուլ սկսեցինք, համալսարանում մենք առաջինն ու նախաձեռնողն էինք:Ապրի Տաթևս,թևեր տվեց,ավելի ճիշտ, թևեր ունեինք, բայց հավի էին: Մեծ պատիվ է, չ՞է: Իհարկե, ինչ-խոսք կային չհավատներ ու թերհավատներ.իսկ որտե՞ղ չկան, թող լինեն: «Ինձ բացակա չդնե՛ք հեղափոխությունից, դասից՝ ինչքա՜ն ուզում եք դրեք» արտահայտությունը յուրաքանչյուրիս սազական էր շատ: Չդնողներ էլ եղան, շարողներ էլ: Կարգ ու կանոնի՞ց, վախի՞ց թե՞ վերևներից ստիպված, էական չէր:
Անցնեմ երեք ներկաներիս: Վանաձոր, Աբովյան, Երևան ու Հայաստանս: Երբ սկսեցինք դասադուլը գնացել էի հարազատ քաղաք՝ Վանաձոր: Ուրախությանս և իմ ու Երևանի միջև հեռավորությանը չափ չկար: Բայց ոչինչ, ծննդավայրում հաղթանակը (հրաժարականը) ավելի սրտանց նշվեց: Մեկ է հեղափոխությունը քաղաք ու գյուղ չի ճանաչում: Տեսնո՞ւմ եք այս նկարը, Նիկոլի Վանաձոր գալու օրն է արված:
http://i68.tinypic.com/2gwukwp.jpg
Նկարը Վանաձորիս լրիվ պատկերն ու կերպարն է, նրա ապրած ու դեռ ապրելիք օրերն ու տարիները։ Վառ է, գունավոր, սիրուն, միասնական ու պարզ (մեր մեջ ասած միամիտը, չնայած ի՜նչ միամիտ է, բան է ասում են էլի, լավ էլ «շուստրի» ենք): Անձրևանոցների գունային շարքը անձրևից հետո որոշել էր ծիածանը բերել քաղաքի սիրտ, տոնն էին նշում, իսկ անձրևը մեր մշտական հյուրն է, բա մի «թաս» կենաց չասեր Նիկոլի համար։
Հետո Աբովյանում վարչապետ էինք ընտրում ՝ պարելով ու վոլեյբոլ խաղալով: Փողոցը փակել էին 2-ից 5-րդ դասարանցիները՝ իրենց դասղեկների ձեռքը բռնած: Նոր սերունդ էր, ավելի ԴՈՒԽՈՎ: Սովորում էին պաշտպան կանգնել իրենց ու կողքիների իրավունքներին,երկրին: Սովորել դեռ կհասցնեին ավելի լավ ու արդեն հենց իրենց ստեղծած Հայաստանում:
Մի օր էլ Երևանում էինք ընկերուհիներով, հրապարակը մեզնով էինք արել, չ՞է չէինք սեփականացրել, է, ուղղակի ցրվում, կորում էինք, հետո ահավոր վատ կապի պատճառով զույգ-զույգ կամ կենտ–կենտ շրջապտույտ անում, զանգ անում ու էլի հայտնվում կորածների վայրում՝ ժամացույցի տակ էլի: Այդ ընթացք լուր տարածվեց, թե Կարեն Կարապետյանն էլ է հրաժարական տվել: Վարկյանի տասնորդական մասով փողոցները դարձան պարահրապարակներ, ավտոշքերթների տարածքներ ու էլ ում մտքով ինչ անցավ: Հայրս էլ էր այդ օրը Երևան,պատկերացնում ե՞ք, քայլելու սեր առանձնապես չունեցող և շնչառության խնդիր ունեցող մարդը՝ Երևանի կեսը քայլեր էր ընկերներ հետ ու շատ լավ էր զգում իրեն: Մի ամբողջ հեղափոխության մասնիկ էր կազմում ախր:
- Տե՛ս, ես էսօր եկա, դրա համար էլ հրաժարական տվեց:
Մի ամբողջ հայ ազգ էր այսպես կարծում: Ամեն մեկը իր սրտի ու մտքի չափով, իր երևակայության ու կամքի չափով: Տարիք, սեռ, մասնագիտություն ու դիրք կապ չունեին. Բոլորը լավն էին, միասին էին լավը, ուժեղ էին, իրավունք ու հույս ունեին: Թեկուզ, պարզվեց այդ լուրը սուտ է, հիասթափվել չկար. այսօր չի տվել,վաղը կտա: Ու տվեց, բա ո՞նց չտար, քայլել էինք, պարել, հոգնել էինք, բայց օգնել իրար, միասին մի բռունցք էինք ու այդ բռունցը չէր հարվածում: Մեր բռունցքը սիրո էր, խաղաղության ու արդարության:
Մենք հաղթեցինք, մայիսը մեր հաղթական ամիսն է, չհաղթելու տարբերակ չկար: Մայիսի 9-ը եռատոնից քառատոն դարձրեցիք ես ու դու, ժամերով հրապարակում կանգնած մեր բարի Լեյլա տատիկը, կապույտ «սպառծիվկայով»,ժամը 1-ի կողմերը տուն գնացող Իռայի մարդը, շրջապատից ճշտած տեղեկություներով «լավ տղա» Մաքս ու էլի շատ-շատերը: Սա դեռ պատմության ինտերնետային երեսն էր,դեռ քան՜ի ու քան՜ի պատմություններ ու մարդիկ պայքարեցին, քայլեցին ու չլուսաբանվեցին: Կարևորը միասնական էին, համախմբված, բռունցք արած ու ձեռքները վեր ու խաղաղ էին պայքարում: Երգում էին, պարում, փողոցը փակում բաց սրտերով: Ծեծվում ու բերման էին ենթարվում, առանց մի կաթիլ վախի ու ափսոսանքի այն մարդիկ,ովքեր օրեր առաջ «երկիրը երկիր չի» խոսքը բերաներին դուրսն էին կյանք փնտրում: Մեծ հայրենականում հաղթանակածների, Շուշին ազատագրածների և Արցախում կռվածների սերունդներն էին դուրս եկել: Ապրիլյան տեսած սերունդն էր կռվում, այս անգամ այլ թշնամու դեմ: Ու ես մեկ էլ իմ հային այսպես համխմբված տեսել էի 2 տարի առաջ ապրիլյանին: Ու ինչպես Համո Սահյանն էր ասում. «Խաղաղ ժամանակներում երկիրը ղեկավարությանն է, իսկ պատերազմի ժամանակ անունը դնում են հայրենիք ու հանձնում են ժողովրդին»: Բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել՝ Հայրենականին, Արցախյան պատերազմին ու այս դարի ապրիլին: Ժողովուրդս անտրտունջ վերցրեց, անուն էլ ինքը դրեց հայրենիք ու հաղթեց: Թավշյա հեղափողության ժամանակ խաղաղ պայմաներում հենց մենք վերցրեցինք կառավարությունը, անունն էլ ընդմիշտ կնքեցինք հայրենիք ու տերը դարձանք մեր իսկ երկրի:
Հարսանիքը լեռներում թողած այս անգամ կազմակերպեցինք փողոցում՝ լավ ճոխ սեղաններով ու ավանդական խորովածով: Ու ինչպես մերոնք լեռներում հաղթեցինք, այնպես էլ մենք փողոցում: Պայքարի ձև մենք էինք փոխել, թշնամիններն էլ «մերոնցական» էին: Արյուն չէինք ուզում: Արդյունքում դարձանք անարյուն հեղափողության երկիր, միակ ու առաջին երկիրը:

ivy
15.07.2018, 03:09
5. Փոքրիկ քայլերի արվեստը

- Մեկնարկել է ՛՛Իմ քայլը՛՛ շարժումը, որի առաջորդ Նիկոլ Փաշինյանը և իր համախոհները շարժման շրջանակներում ոտքով Գյումրուց պետք է հասնեն Երևան, - մի տեսակ հանդիսավոր տոնով կարդում է մայրս՝ հայացքը հեռախոսի էկրանին:
- Գյումրուց Երևան ոտքո՞վ, - զարմանքով արձագանքում է տատս: Դա ավելի շատ հռետորական հարցադրում էր հիշեցնում:
- Մարտի 31-ին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Գյումրու Վարդանանց հրապարակից մեկնարկել է ՛՛Իմ քայլը՛՛ շարժումը, որն ուղղված է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ, - ընտանիքիս անդամներին շարունակում է ինֆորմացնել մայրս:
- Է՜հհ, սաղ սուտ ա, - ինչ-որ անտարբեր, սառն ու անհույս եղանակով վրա է բերում տատս:
- Բայց ինչի՞ ես էդպես ասում, տա՛տ: Պայքարելը չպայքարելուց հո՞ լավ է, - ինչպես միշտ ընդդիմախոսում եմ ես:
- Ի՞նչ պայքար: Ոչ մի բան էլ չի փոխվելու: Մեջտեղ էլի ժողովուրդն ա տուժելու: Էդպիսի շարժումներ շատ ենք տեսել: Մարդիկ էլ չեն հավատում:
- Դե եթե բոլորն էդպես մտածեն, երբեք էլ ոչինչ չի փոխվի: Պիտի հավատաս ու գործես՝ ինչ-որ բան փոխելու համար:
- Է՜է, հլը էրեխա ես, հեքիաթների ես հավատում: Փորձը ցույց ա տալիս, որ բան էլ չի փոխվում: Աշխարհը ոնց անօրեն կար, տենց էլ մնալու ա, - տատիս կարծիքին հակամետ կարծիք է արտահայտում մայրս, ով հենց նոր վայր դրեց հեռախոսը ու խորասուզվեց մտքերի մեջ: Նայեցի տատիս: Կարծես նա էլ էր տխրել մորս վերջին խոսքերից:
- Ձեր փորձը միշտ չի, որ արդիական ա: Հիմա ժամանակն ա, որ երիտասարդությունը կերտի իր փորձը: Էնպես որ՝ ամեն ինչ էլ հնարավոր ա: Գոնե պիտի պայքարես՝ հնարավոր դարձնելու համար, - ոգևորությամբ շարունակում եմ ճառերս:
- Ի՞նչ ասեմ: Կապրենք, կտեսնենք, - խոսակցությունը եզրափակում է մայրս:
Թեման փակում ենք ու մոռանում, յուրաքանչյուրս գնում մեր գործին, թեև փողոցում մեր գործերի ամբողջ ծանրությունն ու բեռը իր ուսերին էր վերցրել մեզ պես մի մարդ, կամ մեզնից ավելի բարձր: Բարձր՝ ո՛չ այն բանի համար, որ պաշտոնյա է, քաղաքական գործիչ,չէ՛: Բարձր, որովհետև մեզ պես՝ տանը տաքուկ ու հարմարավետ բազմոցին թիկն տալու, իր գործով զբաղվելու փոխարեն պաստրաստվում էր ոտնատակ տալ գրեթե ողջ Հայաստանը, համախմբել մարդկանց, իր քայլը դարձնել համեստ օրինակ ու Երևան հասնելուն պես գրանցել առաջին նվաճումը: Ասում են՝ ամենամեծ նվաճումները սկսվել են փոքրիկ քայլերից: Այս քայլն էլ պիտի դառնար մի մեծ հաղթանակի առհավատչյա:
Քայլարշավի մասին երկար ժամանակ ոչ ոք ոչինչ չէր խոսում ու երևի չէր էլ հիշում, որովհետև յուրաքանչյուրս իր գործերն ու խնդիրներն ուներ և իր բաժին քայլն էր անում՝ դրանք լուծելու համար: Սակայն մեր ու փողոցում կանգնած մարդկանց քայլերը տարբեր էին: Սեփական խնդիրների տիրույթներում արած մեր քայլը համազգային հնչեղություն չունեցավ, որովհետև հետապնդում էր միայն մեր՝ մեկ հոգու շահը:
Երևի ոչ-ոք չէր հավատում շարժման հաջողությանը ու լուրջ չէր ընդունել նախաձեռնությունը: Դե, մարդկանց էլ կարելի էր հասկանալ՝ քանիցս խաբված լինել ու վերստին հավատա՞լ… իսկապես դժվար էր: Բայց հակառակ անհավատների՝ եղան հավատավորներ, ովքեր դուրս եկան փողոց ու համալրեցին ՛՛քայլ անողների՛՛ շարքերը: Մարդիկ կիսեցին առաջնորդի ուսերին դրված բեռը, միացան ազատության ու արդարության համար մղված պայքարին, իրենց հավատով վարակեցին մյուսներին ու հաղթելու հավանականությունն ինքնին մեծացավ: Յուրաքանչյուր քայլ իր հետ փողոց էր բերում մի նոր մարդու՝ նոր պատճառ՝ չնահանջելու, պայքարելու ու հաղթելու համար:
Ոտքով Գյումրուց Երևան հասնելը առաջին նվաճումն էր, բայց ո՛չ միակը: Ո՛չ անձրևը, ո՛չ ցուրտը և ո՛չ էլ սաստիկ շոգը խոչընդոտ չհանդիսացան նպատակին հասնելու ճանապարհին: Ինչ-որ խորհուրդ էր կրում այս քայլարշավը: Մարդկանց համախմբելուց բացի՝ այն կարծես փորձում էր ցույց տալ, որ անկախ արգելքներից, դժվարություններից ու խոչընդոտներից , մարդիկ շարունակում են ու պիտի շարունակեն մաշել դեպի նպատակ տանող ճանապարհը՝ հանուն վաղվա լավ Հայաստանի:
Պայքարը հետզհետե ահագնանում էր: Քաղաքն անհանգիստ էր: Փողոցում պայթեց առաջին նռնակը,նռնակի հետ էլ՝ հազարավոր սրտեր: Շատերը փողոց դուրս եկան ո՛չ որպես ցուցարար: Նրանք դուրս եկան՝ պաշտպանելու կողքինին: Հենց այս հոգատարությունն էլ ազդարարեց թավշյա հեղափոխության սկիզբը: Հարյուրավոր, հազարավոր, տասհազարավոր մարդիկ դուրս եկան փողոց: Նրանցից յուրաքանչյուրը փողոց դուրս գալու իր պատճառն ուներ, սակայն նպատակը նույնն էր՝ թոթափել ազգադավների ծանր լուծը, ապրել ու իրենց հետնորդներին թողնել ազատ ու անկախ Հայաստան, Հայաստան, որի ապագան դրված չէ կասկածի տակ:
Մարդկանց փողոց դուրս բերեց ատելությունը՝ զորավոր մի զգացմունք: Բայց հենց ատելությունն էլ սեր երկնեց մարդկանց խամրած աչքերում, փայլ ընծայեց դրանց, ու այդ երկունքը կոչվեց հեղափոխություն՝ սիրո հեղափոխություն: Ատելությունը դարձավ հզոր շարժառիթ՝ սիրո հեղափոխություն կերտելու համար, որովհետև սերն ավելի զորավոր է, քան ատելությունը:
Հեղափոխությունները Հայաստանում անսեր չեն լինում: Պայքարն այստեղ անզեն է, հեղափոխությունները՝ թավշյա, մարդիկ՝ միաբան, ձեռքերը՝ բաց, վեր պարզած, աչքերը՝ կրակ թափող, բռնկուն, սրտերը՝ միազարկ, մարտական կանչի ՛՛հու՛՛ -երը՝ միաբերան,հուժկու, անվախ, աներկյուղ:
Մարդիկ պայքարում էին սիրով ու սիրո համար, անսեր Հայաստանում չմնալու համար, բայց պայքարում էին անզեն, բաց ձեռքերով: Ու ստացվեց այնպես, որ բաց ձեռքերի դեմ նռնակները, վահաններն ու փշալարերն անգամ անզոր էին, որովհետև փշալարերից այն կողմ տարածվում էր ուրիշ Հայաստան՝ իսկական Հայաստանը, ո՛չ այն Հայաստանը, որ պարփակված էր կառավարական շենքերի պատերի ներսում: Սա հեղափոխություն էր իշխանության ու մտածելակերպի, սա հավատի ու սիրո հեղափոխություն էր: Հեղափոխվեցինք մենք, հեղափոխվեցին մարդիկ, հեղափոխվեցին բոլորը: Մենք սկսեցինք գիտակցել, որ մեր խոսքը մի օր լսելի է դառնում, եթե պայքարում ենք՝ այն լսելի դարձնելու համար, հասկացանք, որ ապրում ենք ժողովրդավար երկրում,որի կառուցողն ինքներս ենք և հասկացանք, որ ՛՛ժողովրդավարություն՛՛ եզրույթը քաղաքականության աշխարհում հորինված միֆ չէ: Այն իրական է ճիշտ այնքան, որքան իրական էր զօրուգիշեր փողոցներում անցկացնող մարդկանց սրտում վառվող ցանկությունը՝ այն իրական դարձնելու: Ի վերջո մենք հասկացանք, որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք այն արդարության համար, որի համար կոկորդ ենք պատռում: Ու այս ամենի արդյունքում մենք հաղթող դուրս եկանք մեր իսկ կողմից մղված մարտում: Միայն հեքիաթներում չէ, որ հաղթում է բարին: Դա պատահում է նաև կյանքում, եթե կա անսահմանության միավորներով չափվող հույս, հավատ և սեր:
Համաժողովրդական շարժումը հաղթեց դեռևս այն ժամանակ, երբ յուրաքանչյուր անհատ պատասխատու դարձավ կողքինի համար, երբ սեփական շահը զոհաբերեց ընդհանուրի համար կամ չափուձև արեց ու համապատասխանեցրեց ընդհանուրի շահին: Շարժումը հաղթեց, երբ մարդիկ սովորեցին փոքրիկ քայլերի արվեստը ու մոլեռանդորեն հավատացին փոքրիկ քայլերի ուժին: Այդժամ քայլը դարձավ որոշիչ, քայլը թռիչք դարձավ ու կրճատեց վերևում ու ներքևում կանգնածի միջև առկա հեռավորությունը: Չէ՛… Հասկացնել տվեց, որ չկան վերևում ու ներքևում կանգնած մարդիկ: Կա հայ ազգ ու հայ ժողովուրդ, կա մեկ Հայաստան, մեկ ամբողջական Հայաստան՝ առանց փշալարերի,վահանների ու ատելության ՛՛կառուցած՛՛ պատերի:

Իսկ ոտներիցս բարի բա՞ն – չկա՜:
Իրենց շարժումով, որ քայլ է կոչվում,
Նրանք ուզում են հենց ա՛յն կրճատել,
Ինչի անունը տարածություն է,
Հեռավորությո՜ւն…
Պ.Սևակ


* * *
- Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,- հեռուստացույցից լսվում է արդեն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի ձայնը, ով հարյուրհազարավոր մարդկանց հետ կանգնած է հրապարակում,- դուք հաղթել եք: Թավշյա հեղափոխությունը հաղթել է:
- Թավշյա հեղափոխությունը հաղթել է, - ինքնաբերաբար կրկնում եմ ես:
- Եվ ուրեմն՝
Կեցցե ազատությունը:
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցեն մեր երեխաները, որ ապրում են ազատ և անկախ Հայաստանում, - խոսքն ավարտում է նորընտիր վարչապետը:
- Հեղափոխությունը հաղթել է, - ասում եմ ու ինքս դժվարանում հավատալ: - Սա երա՞զ է, թե՞ իրականություն,- աչքերիցս գլորվում է առաջին արցունքը: - Իրականություն է, - համոզվում եմ վերջապես: Մաքրում եմ արցունքներս ու գոռում.
Կեցցե նոր Հայաստանը:
Կեցցե այն Հայաստանը, որ կարծրատիպեր է կոտրում:
Կեցցե այն Հայաստանը, որ անհավատին հավատավոր է դարձնում:
Կեցցե այն Հայաստանը, որն արդեն եկել է:

ivy
15.07.2018, 03:11
6. Բացակայից չեմ նեղվում
դուխով դրեք

-Լուզ տեսե՞լ ես քաղաքում ինչ է կատարվում, իրոք հալալա երտասարդությունը:
-Հա մամ շատ լավա,- անտարբեր պատասխանում եմ ես՝ ավելորդ կասկածներից խուսափելու համար:
-Մենակ թե խնդրում եմ դու չգնաս, քո տարիքը չի, շատ վտանգավորա, աղջիկ երեխա ես... ես շատ եմ վախենում:
-Հա մամ, ես ոնց միշտ դաս, դասից տուն:
Առավոտ 7:30: Ականջակալներ, սովորականից մի քիչ ծանր պայուսակ:
-Մամ գնացի:
Կներես մամ ջան, խաբեցի: Խաբեցի հանուն քեզ, հանուն ինձ, հանուն գյումրեցի Շուշան տատիկի, ով 30 տարի տնակումա ապրում, հանուն մեր հարևանի տղա Արեգի, ով հիմա սահմանում մեր խաղաղ օրնա ապահովվում, հանուն քեզ շատ հարազատ դարձած Էլենի, ով բուժվումա ձեր հիվանդանոցում, ում հայրը տաքսու վարորդա աշխատում:
Հեռախոսի զանգը սթափության կոչերա անում.
-Ես կամուրջից ոտքով եմ գալիս: Իջի միանգամից գնանք:
-Լավ, բայց դանդաղ արի մի 40 րոպեից հազիվ հասնեմ:
-Հանգիստ արի, ես գոռալով գալիս եմ, խնդիրն էնա բոլորը ազդանշան են տալիս, ու հիմա մենակ ես եմ գոռում:
Հանդիպում ենք,շատ ենք քայլել: Ես՝ Դավիթաշենից, նա՝ Զեյթունից:
-Լուզ գիտես ի՞նչնա վերջը. էնքան եմ քայլել աչքիս, երբ հաղթենք վերջացնենք էլ չկարանամ տոռմուզ տամ:

-ԲԱՐև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ-, մեզ է միանում խաղաղ,բաց ձեռքերով պայքարող ցուցարարների մի ուրիշ, հարազատ խումբ:
-ԲԱՐև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՊԱՐՏ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, բայց եկեք հարմար տեղ գտնենք մեկա ողջ օրը ստեղ ենք:
-Գիտե՞ք չէ, ասել են բացակա են դնելու:
-Թող դնեն, վաղը իրանք էլ են միանալու հաստատ,տենանք հիմա ովա բացակա դնելու:
-Ջուր կուզե՞ք:
-Քաղցր վերցրեք !
Նայում եմ շուրջս: Ես,որ աշխատում եմ միշտ զգացմունքներս թաքցնել բոլորից հիմա անզոր եմ: ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ՀՈՒՅՍ,ՀԱՎԱՏ, ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ: Ու ակամայից Հ-երի շարքին միանում, հոմանիշ են դառնում ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՅ, ՀԱՅԱՍՏԱՆ անունները:
ՍԵՐ: Նույն վայրկյանին ինձ թվում էր, որ իմ իմացած սերը,ոչ թե ստեղծվել էր Շեքսպիրի կամ Անդերսենի գրքերում,այլ այդ մարդաշատ հրապարակում:
ՍԵՐ: Քանի՜ տարի եք այս բառը խեղդել ձեր իսկ ստեղծած կառվարական շենք-տների 4 պատերի մեջ: Երբեք !, լսու՞մ եք, սեր բառը երբեք կապ չի ունեցել ու չի ունենալու ձեզ հետ: Միշտ! լսու՞մ եք միշտ ամայացացած, օտարացած ու կարոտած եք մնալու էտ բառին:
Ու մինչ շատերը իրանց վերջին նկարն էին հանում սենյակի 4-րդ պատից, մենք խաղում էինք, պարում, բարձր ծիծաղում: Պայքարում էինք, առաջ գնում, կռվում էինք, բայց առանց զենք, առանց բռնություն... երգելով: Ակամայից Չարենցի « Ամբոխները խելագարված »-ն էի հիշում.
«Ըմբոստացած, խելագարված, չտանելով հին կյանքը էլ,
Անծիր դաշտում այդ հավաքված՝ նրանք կռվի էին ելել։
Մայր էր մտնում իրիկնային արևը՝ թեժ լույսով վառված։-
Ու երգելով կռվում էին ամբոխները խելագարված »։-
Հիմա հիշելով գիտակցում եմ, որ էն ժամանակ չէինք հասկանում ինչ ենք անում, քանի մարդու կյանքա փոխվում, արժեհամակարգ, քանի մարդու աչքերի մեջ արցունքներին փոխարինելու է գալիս հավատը վաղվա օրվա հանդեպ: Չկար միտք, անգամ թեթև կասկած, որ չի ստացվելու:
Տարիներ շարունակ «իյա իրոք »արտահայտությունից հետո մեր երկրում 2 տեղը գրավող «մեկա բան չի փոխվելու» արտահայտությանը եկավ փոխարինելու «մենք ենք տերը մեր երկրի» արտահայտությունը,որը իր փառավոր ուղին անցավ զուտ արտահայտությունից դառնալով իրականություն,նաև ապրելակերպ:
«Հեղափոխությունը նախ և առաջ պետք է յուրաքանչյուրիս միջից լինի»՝ կարդալով իր միտքը կժպտա ընկեր Մելքոնյանը: Մենք հեղափոխվել ենք՝ հեղափոխելով մեր երկիրը, դուք տեսել եք ընկեր Մելքոնյան: Երբ մեծ հոգատարությամբ էինք վերաբերվում սովորական փողոցին,ժպտում մեր ոտքը պատահաբար տրորած անծանոթին, հավելյալ տոպրակ վերցնում աղբի համար (մարդ ես մեկ էլ աղբամանին մոտ չեղանք,հո գետնին չենք գցի), երբ հասկանում էինք, որ մերնա դրա համար էլ խնամքով ու սիրով ենք վերաբերվում: Ոտքով էինք գնում տուն ժամը 10-ին, դուխ էր տվել մեր ընտրած ու մեր կողմից սիրված վաչապետը: Դուխով էինք, որովհետև չկար ուրիշ հնար, կամ հիմա էր, կամ երբեք: Երկրում շուտվանից իրավիճակ է փոխվել, դուխով ենք բոլորս, անգամ առանց գլխարկ:
Ես երջանիկ եմ, որ հայ եմ:Առավել ևս, որ չնայած տարիքիս արդեն գիտակից հայ եմ: Եվ ուրեմն կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցենք մենք, մեր ծնողները, ընկերները, հարազատները, կեցցե գյումրեցի Շուշան տատիկը, կեցցեն արագ ապաքինվող Էլենն ու նրա տաքսու վարորդ հայրիկը, կեցցեն Արեգն ու մեր բոլոր հայ զինվորները, կեցցենք բոլորս, որ այևս ապրում ենք ազատ, անկախ Հայաստանում:

ivy
15.07.2018, 03:12
7. Իրականության բացակա կողմը

Պատկերացրեք, որ սուրճ եք եփում: Դառը, շատ դառը սուրճ: Այնքան դառը, որ մի կում անելուց հետո անհամ կթվա նաև շոկոլադը, եթե իհարկե այն նույնպես դառը չէ:
Բայց մինչ խմելը պատկերացրեք, թե ինչպես է եփվող սուրճի սերը կամ փրփուրը թշշալով բարձրանում վերև: Եթե հասցրեցիք անջատել գազօջախի կրակը, ուրեմն ապրեք՝ ուշադիր եք, իսկ եթե սուրճը թափվեց և մտքում ինքներդ ձեզ վրա բարկանալով, մաքրում եք թափված սուրճը և հարամված համարում ընդմիջումը, ուրեմն ապրեք՝ անուշադիր եք:
Երեք րոպե, եթե ոչ ավել կամ պակաս: Ընդամենը երեք րոպե է պետք, որ սուրճը պատրաստ լինի, բայց այն գազօջախի վրայից չենք հանում մինչև փրփուրը չհասնի սրճեփի բերանին: Իսկ դա հաշված վայրկյաններ է տևում: Երեք րոպե սուրճը հանգիստ եփվում է ինքն իր մեջ, իսկ հետո շատ արագ փորձում է դուրս գալ սահմաններից. այն սահմաններից, որտեղ ինքն իրեն եփվում էր: Ստացվում է, որ վերջին մի քանի վայրկյանն են որոշիչը: Համեղ սուրճ չենք խմի, եթե չթողնենք, որ այդ վերջին վայրկյաններն իրենց գործն անեն:
Անհամբերներն, իհարկե, մի կերպ կուլ կտան չեփվածը, արագ-արագ կխմեն ու կանցնեն իրենց գործին, ստամոքսին խաբելով, թե իբր կուշտ են: Իսկ սուրճը սիրում է, երբ իրեն վայելում են…
Հիմա կմտածեք՝ ի՞նչ կապ ունի սուրճը նրա հետ, ինչի մասին, որ կանխագուշակում էիք՝ կկարդաք։
Իսկ ես դրա կողքին կավելացնեմ. կկարդա՞ք արդյոք, թե ի՞նչ է նշանակում հեղափոխությունը, ինչպե՞ս եղավ, ո՞վ արեց, կամ թե այդ ժամանակ ի՞նչ էին գրում ու խոսում մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը և համացանցը։ Իսկ մարդի՞կ. ի՞նչ էին խոսում։ Ո՞վ գիտե, երևի բոլորն էլ նույն էին մտածում։
Ես չեմ խոսելու քաղաքականության, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, բեմում կանգնած մարդկանց, շատ խոսողների ու քիչ լռողների, գնաճի ու հոգևոր թերաճի, երկար-բարակ լոզունգների, հայրենապաշտական կեղծ պաթոսի, սիրո և համերշխության անունների տակ ծածուկ իրար հայհոյողների կամ իշխանության եկած նոր գլուխների մասին (բայց վստահ եմ, որ հետագա տողերս, փոքրիշատե, կշշնջան այս թեմաներով)։
Այդ ամենից երկու ամիս է անցել, իսկ այդ երկու ամսվա մասին կարելի է խոսել ամենավերջում, որովհետև այն ինչ եղավ՝ արդյունքն էր տարիներով կուտակված անտարբերության, ատելության, փողի իշխանության ու անարդարության։ Ահա թե ինչու սկզբում պատասխանել է պետք գլխավոր հարցին՝ ինչու՞։

*****
Սովորական օրերին երկիրը սովորական արևն է ջերմացնում, սովորական մարդիկ քայլում են ամենասովորական փողոցներով, որոնց համար այն կամ աշխատանքի, կամ խանութներով շրջելու, կամ համալսարան գնալու և կամ՝ հազարումի տեղ գնալու ճանապարհ է: Մեր երկրում ամեն ինչ սովորական է՝ մարդիկ, ժամանակակից գրականությունը, երաժշտությունը՝ իր բոլոր ժանրերով, խելացիներն ու չխելացիները, թափանցիկ ապակիների հետևում միշտ հպարտ կանգնած մանեկենները և նույնիսկ՝ հեղափոխությունը:
Այո՛, ականջ շոյող բառ է մի ազգի համար, որի վերջին «հեղափոխությունը» Թեհլերյանի Թալեաթին սպանելն է եղել: Եվ գրեթե հարյուր տարի հետո՝ անարդյունք բազում՝ «փողոց դուրս եկե՛ք» վանկարկումներից և սովորական փողոցներում սովորական ջրցաններից ջրվելու և սովորական մահակներով ծեծ ուտելուց հետո, հասարակության պայքարող զանգվածը նորից որոշեց և ոչ մի հանգամանքում հետ չգնալ:
Ընդամենը 40 օր էր պահանջվում, որ երկիրը սովորականից դառնա մի փոքր անսովոր: Եվ միայն մի ապրիլ այսքան տարիներ անց դարձավ մարդկանց հոգևոր վերաճի ամիս:
Այդ քառասուն օրը օրացույցի օրերից դուրս ինչ-որ ժամանակ էր, որ եկավ խցկվեց ազգի՝ նախկինում չսիրած ամսվա մեջ:
Հասարակության երևակայական աշխարհում այդ ժամանակաշրջանն այն Հայաստան էր, որ պիտի վաղը գար: Մենք այն ամեն օր աղոթքի նման կրկնում էինք մտքում, սոց.ցանցերում, կենացների արանքում, հարբած կերուխումների ավարտին, կամ էլ ազգայնամոլական պաթոսի սրման ժամանակ: Դա մի շրջան էր, որ եթե գար, մենք չէինք իմանալու, թե ինչպես վարվենք այդ Հայաստանի հետ. այն մի ուտոպիա էր, որտեղ բոլորը քաղաքագետ-վերլուծաբան կլինեին՝ անկախ իրենց մասնագիտությունից, կլիներ խոսքի և մտքի ազատություն, յուրաքանչյուրը ազատ կզբաղվեր մեծ ու փոքր ձեռնարկատիրությամբ, բոլորն անխտիր տարին երկու անգամ կգնային Դուբայ (սա միակ բանն է, որ չի փոխվի մեր մեջ), բարձր աշխատավարձ և կենսաթոշակ կստանային և այլն, և այլն:
Մի խոսքով՝ հանրության երևակայական աշխարհը հիմնականում նյութական բարիքների առատաձեռնություն է երազել, որովհետև ինչպես բոլորս գիտենք՝ շատ շատերիս ընտանիքներում կարտոֆիլն է օրվա «սեղանի զարդը» :
-Չէ, չեմ հեգնում, անկեղծ չեմ հեգնում- ասում էր արդեն ընդդիմադիր երեսփոխան պրն. Աշոտյանը՝ ԱԺ-ի իր ելույթներից մեկում:
Իսկ ես հեգնում եմ՝ կեղծավոր ժպիտով: Հեգնում եմ, որովհետև խոսում եմ հասարակության ստվար զանգվածի անունից, բայց պիտի խոսեմ նաև հասարակության նոսր զանգվածի անունից, որովհետև իրենք նույն ինստիտուտի ոսկե օղակն են: Իրենք ապրում են նույն երկրում՝ ամեն օր կարտոֆիլով սնվող մարդկանց մեջ: Չէ, ներեցե՛ք, այդ մարդկանց կողքին, բայց ոչ՝ մեջ:
Իրենք գոհ են իրենց կյանքից, աշխատանքից, երկրից։ Գոհ են, որովհետև իրենց կազմակերպած ընտրությունների նման թափանցիկ մի սահման են գծել, որից ներս իրենց տունն է, իսկ ծայրամասերը և քաղաքից դուրսը՝ մյուսներինը: Այդ թափանցիկ սահմանը շատ տեսանելի կերպով ընդգծում է ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ բառը, որով դեռ ոչ մի սոված չի կշտացել:
Այդ ոսկե օղակն իր մեջ է կաղապարել երկրի «հարստությունը», որի կարիքն իրականում ունեն հանրապետության կարկատված ասֆալտները, կիսաքանդ դպրոցները, վագոններում ապրող անտունները, բարձրագույն կրթության համար վճարվելիք մեծ վարձերից «նիհարած» ընտանիքները, հազարումի հիվանդություններից մեռնող երեխաները, ջահելները, տարեցները, երկրի սահմանները սոված ստամոքսով ու ժանգոտած զենքերով պահող զինվորներն ու սպաները, անորակ սերմերից ու քիմիկատներից տուժած (ավելի շատ, քան բնությունից) գյուղացիները: Այդ հարստությունից տուժել է երկրի բնությունը, մշակույթը, տնտեսությունը, սոցիալական կյանքը, մարդկային փոխհարաբե-րությունները:
Այն հարստությունը, որը պետք է օգներ, որ վերոնշալ թվարկվածները զարգանա-յին ու էլ ավելի լավը դառնային:
Բայց, մեր երկրում սովորական է դարձել, հանուն այդ ոսկե օղակին մի քայլ ավել մոտիկ լինելու, կաշառ/վել, ստել ու քծնել: Իսկ մարդիկ ամենաշատը սիրում են ստելով ու կաշառելով քծնել:
27 տարի շարունակ փոփոխության հեղեղները եկան ու անցան՝ տանելով հին կեղտերն ու բերելով նորերը: Մենք ինքերս որպես ազգ՝ շուստրի ենք, թշվառ ու մտահոգ, ինչպես կասեր Վանոն՝ աքսորված արձակագիրը, նաև մարդասպանը (ասում են՝ չգիտեմ, բայց շատ են ասում):
Շուստրի ենք մեր խելքի ու ծուլության շնորհիվ:
Թշվառ ենք՝ գեներով ու ազգի դավաճանների երեսից:
Մտահոգ ենք, որովհետև ունենք հազարամյա պատմություն, որից երբեք դասեր չքաղեցինք: Մտահոգ ենք, որովհետև գիտենք, որ երբեք էլ չենք քաղելու...
Բայց մենք նաև զառամյալ ենք, որովհետև ամեն երկրորդս՝ «ինչո՞վ ես հպարտանում» հարցին կպատասխանի 2 կանխատեսելի ձևով՝ «մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը» և «հպարտ եմ, որ հայ եմ» : Զառամյալ ենք, որովհետև հպարտանալու մյուս առիթները մի խուրց կարմիր դիպլոմներն են, տանը մնացած աղջկան/տղային ոսկե օղակում ապրող մեկի հետ ամուսնացնելն է, կամ էլ՝ տնից Արարատի սեգ կատարները տեսնելու հնարավորությունն է: Վերջ...
Իսկ դուք հպա՞րտ էիք, երբ քայլում էիք քաղաքով ու բոլորն իրար հարազատի նման ժպտում էին: Հպա՞րտ էիք, երբ ամբողջ աշխարհն էր խոսում ձեր երկրի մասին: Հպա՞րտ էիք, երբ ուսանողությունը ոտքի ելավ՝ պահանջելու բարձրագույն բառին համապատասխան կրթություն: Հպա՞րտ էիք, երբ մի նոր հույս ծնվեց սեփական երկրում ստրկացած մտածելակերպով ու հոգով ապրող մարդկանց մեջ։ Հպա՞րտ էիք, երբ պետության քաղաքացիները սովորեցին բռնությանը սիրով պատասխանել, սկսեցին իրացնել իրենց իրավունքներն առանց վախի, և նույնիսկ վաղ առավոտյան մաքրել քաղաքն իրենց թողած աղբից, որովհետև սկսել են երկիր սիրել ու պետություն հարգել։
Հիմա հպարտ լինելու շաբլոն առիթները վերջին երկու ամսում իրենց տեղը զիջել են «վարչապետ» բառին: Եկեք նրանով հպարտանանք միայն այն ժամանակ, երբ երկրում մարդիկ էլ ՄԻԱՅՆ կարտոֆիլով չեն սնվի, երբ ծնողներն իրենց կաշվից դուրս գալով չեն վճարի ԲՈՒՀ-երում սովորող իրենց երեխայի ուսման վճարները, երբ մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունը չի մակարդվի կոմպլեմենտար եզրույթով, և նաև, երբ մարված կլինի արտաքին պարտքի գոնե կեսը: Իսկ միայն այս ամենի համար (ինչն ասում եմ գերլավատես մարդու տրամադրությամբ) մեզ պետք են ՏԱՐԻՆԵՐ: Այնպես, որ ավելի լավ է դեռ հպարտանանք, անհաս փառքի ճամփա դարձած, Արարատով…

շարունակելի

ivy
15.07.2018, 03:13
շարունակությունը

*****
Ապրիլ ամիսն, ինչպես ասացի, հայերիս համար այդքան էլ բախտավոր չի եղել: Բախտավոր չի եղել, որովհետև ազգի միասնական հիշողության մեջ դաջված դժբախտություններն ամենաշատը կապված են ապրիլի հետ:
Հենց գալիս էր գարնան երկրորդ ամսվա հերթափոխը, բոլորս սիրում էինք մեզ հատուկ ձայնային ինտոնացիայով ասել.
- Բա սա ապրի՞լ ա, որ մենք ապրում ենք:
Դե ինչ, ժամանակը եկավ ապացուցելու, որ բոլոր ամիսներն էլ ապրելու ամիսներ են՝ նույնիսկ ապրիլը:
Այս ապրիլի հետ եկավ նաև այն Նոր Հայաստանը, որի մասին միշտ ենք երազել։
Բայց միայն այդ բառը եկավ, պատմության վերնագիրը եկավ։ Պատմությունն ինքներս պիտի թելադրենք և հետևենք, որ գրողները սևագրություն չդարձնեն մաքրագիրը։ Պիտի հետևենք, որ մեր տված թանաքով գրեն, ոչ թե կողքից տված գրիչով, հետևենք, որ չարտագրեն ուրիշներից, որ լուսանցքներում մատների շողքը չարտատպեն, հետևենք, որ ձեռագիրը պետական լինի, ոչ թե իշխանական։ Հետևենք, որ փաստերն ու թվերը ճիշտ գրեն, որ լույսը ձախից լինի, որ լավ տեսնեն թուղթը։ Հետևենք, որ թավշյա դառնա նաև մեր ապրելակերպը։
Դեռ երկու ամիս առաջ «սեփական իշխանությանը» հաղթած քաղաքացիներից քչերն էին հասկանում, որ սա դեռ միայն սկիզբն է։ Ինչ-որ մի բանի վերջը մի նոր սկիզբ է, իսկ ինչ-որ բան շարունակելը ավելի հեշտ է, քան նորից սկսելը։ Օրինակ, նախորդ իշխանությունը շարունակում էր իր նախորդի գաղափարախոսությունը, ահա թե ինչու փոփոխության շունչը տարիներով մարդկանց միայն կողքով էր անցնում։
Իսկ հիմա մի փոքր այլ է վիճակը։ Հիմա իշխանություն է դարձել ընդդիմությունը։ Նոր իշխանության կողքին, հին իշխանության մանկլավիկներն են, որոնք միշտ ունեն իրենց տեղը՝ անկախ գլխավոր աթոռի փոփոխությունից։
Ու սա՝ ամենավատն է, ինչ կարող է լինել։ Վատ է, երբ գիտես, որ ցանկացած պահի կարող են մեջքից հարվածել այն մանդատով, որը ժողովուրդն է «տվել»։

Իսկ դու, որպես մի նոր իշխանություն պիտի ապացուցես ժողովրդիդ, որ իրենք ճիշտ ընտրություն են արել։ Հայերս միշտ ուրախանում ենք փոփոխության միջանցիկ քամիներով, մտածում, որ ամեն ինչ փոխվեց, ահա ամռանը վերջապես Դուբայ կգնանք։ Չէ՛, փողոց դուրս եկած մարդկանց մեծամասնության մոտ ոչ ֆինանսապես է բան փոխվել, և ոչ էլ՝ սոցիալապես։ Իսկ երկրում միջանցիկ քամիներով շատ շուտ ենք հպարտանում։ Իսկ դա թոքաբորբ կառաջացնի, թե ուղղակի կհովացնի տապը, կիմանանք ավելի ուշ՝ երբ գա ժամանակը։ Իսկ ժամանակը գալիս է միշտ ճիշտ ժամանակին։
Ճիշտ ժամանակին սովորական փողոցները դարձան պայքարի օջախներ, որտեղ մարդիկ մոռացել էին, որ ռասիստ են, հոմոֆոբ, կամ թե ծայրահեղական։ Ճիշտ ժամանակին մեր երկրի սովորական փողոցներում մարդիկ մեկը մյուսով երջանիկ էին, որովհետև բոլորը սիրում էին իրար, պաշտպանում էին իրար, գրկում էին ծեծողին, համբուրում՝ հայհոյողին։ Ճիշտ ժամանակին փոփոխությունների հույսն ավելի մեծացավ, իսկ հուսալքվածների շարքերը նոսրացան՝ ստվեր գցելով քաղաքական աթեիստների վրա։
Մարդկանց զոռով չէին ստիպում, որ հավատան, որ քայլեն դեպի վտանգը, որ ազատվեն երկրում քաղաքացի լինելու կոմպլեքսից։ Այո՛, մեր երկրում քաղաքացի լինելը կոմպլեքս էր դարձել, որովհետև օրենսդիր մարմնում թաղից մինագամից կառավարություն բերվածները արդարության մասին խոսելը «գործ տալու» ինստիտուտ էին հռչակել։ Մարդիկ սեփական կամքով փոխում էին իրենց անհավատությունը՝ հավատով, սուտը՝ ճշմարտությամբ, կեղծիքը՝ արդարությամբ, ստրկացած միտքը՝ ազատ քաղաքացի լինելով։
Հիմա մարդիկ լցված են մեծ հույսերով, ուզում են ամեն ինչ մի օր շուտ լուծում ստանա։ Դա նորմալ է, և դա կանխագուշակել էր պետք։ Նորմալ է, որ ամեն մեկն իր արդարության հարցը լուծելու համար պիտի սկսի փողոց փակել, պիտի գործադուլներ ու ցույցեր անի, բողոքի, բողոքի, բողոքի։ Շատերը, և նույնիսկ նոր կառավարությունը համարում են դա պետության նկատմամբ «սաբոտաժ»։ Բայց մարդիկ սովորել են իրենց իրավունքներն իրացնել, թեկուզ շատ դեպքերում անգրագետ ձևով, բայց սովորում են։ Ու դա կանխագուշակել էր պետք, որովհետև մենք շուտ սովորող ազգ ենք։ Երբ տեսնում ենք, որ մի միջոց աշխատում է՝ սկսում ենք կրկնել։ Եվ պետք չէ կոչ անել դադարեցնել ցույցերը, ինչ է, թե այդ պահին դրա լուծման համար ժամանակ չկա։ Անկախ նրանից հանցագործին ազատելու համար է այդ բողոքը, թե բնապահպանական խնդրի, պետք է մարդկանց ցույց տալ, որ պետությունը նույնպես մտահոգ է իր խնդրով, և եթե անհնար է հանցագործին ազատել, որովհետև նա մարդ է սպանել, ուրեմն սահմանադրությունը պիտի դնի քաղաքացու առջև և ասի. «կարդա՛»։
Մեր իրականությունը բացակա կողմեր ունի, որոնք ոչ թե չեն երևում, այլ ուղղակի ցույց չեն տալիս:
*****
Հեղափոխությունը եփվեց սուրճի նման: Անչափ դառն էր սեփական աթոռից պոկ չեկող իշխանավորի, և քաղցր՝ վաղվա ավելի լավ օրվա համար պայքարող երիտասարդի համար:
Հեղափոխությունը եփվեց դանդաղ, բայց երեք րոպեի նման անցավ այդ քառասուն օրը: Եվ երբ առանց առաջնորդի անհնար էր թվում պայքարը, ազգը վերջին վայրկյանի որոշիչ գործառույթն իր ուսերին վերցրեց: Այն որոշիչ մի քանի վայրկյանի, որը սուրճի սերն է տալիս:
Մենք եփվեցինք մեր զայրույթի, անճարունակ լինելու վախի, սեփական երկրում հյուրի կարգավիճակով ապրելու հոժարության, օրվա հացի հույսին մնալու, երեխաների ապագան սահմաններից դուրս ապավինելու մեջ: Եվ հետո մրուրով հարուստ այդ դառը սուրճը հյուրասիրեցինք նրանց, ովքեր «մի հատ դառը կոֆե» էին ուզել: Իսկ սուրճը շատ դառն էր. չդիմացան:
Իսկ մենք հիմա պատրաստում ենք մեր սուրճը՝ սիրո, համերշխության, ավելի արդար կյանքի, ավելի մաքուր հավատքի, և ավելի մեծ հույսերի մեջ եփվելով: Մենք այն կխմենք 3 րոպե անց, իսկ այդ երեք րոպեն հիմա կլինի, թե մի քանի տարի հետո, դա արդեն կվորոշենք ինքներս:
Մենք չգիտենք ինչ կլինի այս ամենից հետո, բայց մենք հավատում ենք ավելի լավի գոյությանը, որովհետև՝

«…երանի՛ նրանց, որոնք չեն տեսնի եւ սակայն կհավատան» (Հովհ. 20; 29)

ivy
15.07.2018, 03:14
8․ #Թավշյա: Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը

#Թավշյա-յի մասին հաստատ մի օր ֆիլմ կնկարեն՝ գեղարվեստական, ու Նիկոլ Փաշինյանը էնտեղ live մտնելու cameo կունենա: Հավես կլինի: Բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ այդ ֆիլմը հենց մեր հետ տեղի ունեցածն է, որ մեր #թավշյա-ն սցենար է (բառիս լավագույն, այսինքն՝ ոչ քաղաքական իմաստով): Այդ դեպքում ես կուզենայի լինել նրա սցենարիստը: Իսկ թե ինչու, ես՝ որպես ապագա մասնագետ, կբացատրեմ ամենայն քթամազությամբ: Եվ այսպես, #թավշյա-ն սցենարիստի աչքերով՝ քայլ առ #քայլ_արա: Գնացինք:

Մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է թողարկում Գյումրիի Վարդանանց հրապարակից, որտեղ հայտարարում է իր քայլարշավի մասին ու նշում շարժման նպատակը. Սերժ Սարգսյանը դրժել է հայ ժողովրդի հետ կապած իր պայմանը և ուզում է վարչապետ դառնալ, իսկ դա անթույլատրելի է: Դրա համար էլ շարժման կարգախոսն է՝ #քայլ_արա_մերժիր_Սերժին:

Գրագետ քայլ համար մեկ. շարժումն ունի իր կերպարները: Մի կողմից Նիկոլը՝ որպես կինոյի տղա (պրոտագոնիստ, ձեռքի հետ մի քանի տերմին սովորենք), մյուս կողմից Սերժը՝ որպես գլխավոր չարագործ (անտագոնիստ): Ու շատ կարևոր է, որ դա Սերժն է, ոչ թե իշխանությունը, կամ Հանրապետական կուսակցությունը, կամ մեր թշնամիները ու նման «անհասականալի բաները»: Որովհետև ո՞վ է իշխանությունը: Ըստ Սահմանադրության՝ մենք բոլորս: Կամ ո՞վ է հանրապետականը: Գուցե հենց ձեր հարևան Մանուշ մորքուրը, ով ամբողջ կյանքում ազնիվ ապրել է, հետո՞ ինչ որ դասատու է ու ընտրությունից ընտրություն ստիպված է եղել ձեր դուռը թակել ու պայմանականորեն իշխանամետ գրանցել ձեր ողջ ընտանիքը՝ Չալո շունիկով ու մահացած պապիկով:

Կարևոր փաստ, որը գիտեն սցենարիստները. մարդիկ ավելի լավ են ընկալում չարանենգ հակառակորդ ուժը, երբ այն կոնկրետ մարդու դեմք ունի: Այս առումով Սերժ Սարգսյանը շատ հարմար դեմք է:

Բայց կա խնդիր. Նիկոլ Փաշինյանը նույնպես շատ կոնկրետ ու ճանաչված մարդ է, ով բավական երկար կենսագրություն ունի (օրինակ, իմ կենսագրությունից առնվազն երկու անգամ երկար), որի ընթացքում բազմաթիվ քայլեր է արել, որոնք, գուցե, ոչ բոլորին են դուր գալիս: Այդ դեպքում ինչպե՞ս համոզել ժողովրդին, որ Նիկոլը կարող է լինել բոլորի՛ հերոսը: Այստեղ շատ կարևոր է քայլարշավը՝ որպես միֆ: Միֆ՝ ոչ թե քաղաքական-բացասական իմաստով, այլ մշակութային: Տեսեք: Աշխարհի բոլոր դիցաբանություններում հերոսը շատ կարևոր քայլ անելուց առաջ յուրօրինակ «ծոմ» է պահում, այսինքն՝ որոշակի զրկանքներ է կրում: Կարճ-կոնկրետ, Հիսուսը քառասուն օր անցկացրեց անապատում միայնակ: Ինչո՞ւ է դա կարևոր: Որովհետև այդ ժամանակը պետք է հերոսին՝ հասկանալու համար՝ ինչ է անելու, և ուժ հավաքելու համար, զուգահեռ անցյալ մեղքերից մաքրվելու ու հանգիստ սրտով առաջ գնալու համար: Այ թե ինչ է քայլարշավը #թավշյա-յի ու Նիկոլի համար: Տեսանյութում մենք դեռ հին Նիկոլին ենք տեսնում՝ սափրված, մի քիչ մանկական դեմքով, շատ էմոցիոնալ: Բայց արդեն ուսապարկով ու սպորտային հագուստով: Երբ նա կհասնի Երևան, դա արդեն ուրիշ Նիկոլ է լինելու՝ զինվորական շապիկով, անթրաշ, ուժեղ: Քայլարշավը դառնում է ինքնամաքրման ու ինքնակերտման ակտ, որը ջնջում է ասոցիացիաների երկար շղթան, որը Փաշինյանը կրում էր մինչ այդ: Սցենարիստը, ով նման տեսարան է գրում, գործի է դնում մշակութային ամենահզոր միֆերը, որոնք խորապես արմատացած են մեր ենթագիտակցության մեջ:

Շարունակելով միֆերի թեման: Շատ կաարևոր միֆ է սոց.ցանցերում տարածվող event-ը՝ այսինչ օրը այսինչ ժամին Նիկոլը կհասնի Ազատության հրապարակ: Կասեք՝ հա ի՞նչ, միշտ էլ նման event-ներ էին տարածում: Միակ տարբերությունն այն է, որ քանի Նիկոլը Երևանում չի, ձեր լրահոսում պտտվող event-ը կարծես ասում է՝ ՆԱ ԿԳԱ: Ու սա արդեն մյուս՝ թերևս ավելի հզոր առասպելի սկիզբն է: Խոսքը «վերադարձող հերոսի» միֆի մասին է, որը, կրկին, այս կամ այն ձևով առկա է բոլոր ազգերի դիցաբանություններում: Հեռու չգնանք: Հայերի համար դա Փոքր Մհերն է, ով մի օր դուրս կգա Ագռավի քարից, կքանդի հին աշխարհը ու կստեղծի նորը: Նույնպիսի հերոս է Նիկոլը, ով Վարդանանց հրապարակից գալու է Ազատության հրապարակ: Բայց մինչ այդ…

Ազատության հրապարակը պատրաստվում է: Օրինակ, մի խումբ հումորով ակտիվիստներ կոպեկներ են հավաքում՝ Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկելու համար: Հիմարություն, կասեք դուք, միևնույն է դա թոշակի գնացողը չի: Հիշում եմ՝ մամաս, երբ Սերժին տեսնում էր հեռուստացույցով (այսինքն՝ տարին մի անգամ), ասում էր՝ սա իսկական հրեշ ա: Դե հիմա գուցե մամայիս մեր ոչ բարով-խերով նախագահի արտաքին տվյալները չէին գոհացնում, բայց ամեն դեպքում հրեշը ահ ու սարսափ առաջացնող էակ է, և մարդիկ վախենում են նրանից ու նրա դեմ պայքարելուց, ինչպես, օրինակ, Շվարցի հանրահայտ պիեսում էր, որը շատ էին սիրում հոլովել #թավշյա-յի հակառակորդները: Իսկ ո՞րն է վախի դեմ լավագույն միջոցը: Այո՛, ծիծաղը: Երբ դուք ծիծաղում եք հրեշի վրա, նա արդեն այնքան էլ սարսափելի չի թվում:

Նիկոլենք, որովհետև նա արդեն #մենակ չէ-մենակ չէ-մենակ չէ (ըհը, մեր ֆիլմը soundtrack էլ ունեցավ), հասնում են Ազատության հրապարակ ու ճամբար խփում #ռոդեննոց-ում: Առաջին օրերի երևանյան պայքարը կարելի է բնորոշել մեկ բառով՝ ԱՂՄՈՒԿ: Ու նորից, աղմուկ ոչ թե կենցաղային-բացասական, այլ մշակութային իմաստով, որովհետև 21-րդ դարում, երբ ինֆորմացիոն հոսքը չափազանց արագ է ու ծավալուն, իսկ մշակութային արտադրանքը՝ բազմազան ու մշտապես այլընտրանքային, աղմուկը ամենակարևոր երևույթն է արվեստագետի համար, ով պետք է իր տեղը գտնի այդ աղմուկում: Մեր դեպքում շարժման կազմակերպիչները իրենք են ստեղծում հսկայական աղմուկ, որով կարծես չեղյալ են հայտարարում ցանկացած այլ գործունեություն: Ինքնրեդ մտածեք, էլ ի՞նչ գործունեություն, եթե մարդիկ սերիալի փոխարեն live են նայում: Փառք մեդիայի աստվածներին, իրադարձությունների (սցենարիստի համար այս բառը շա՜տ կարևոր է) ու (դեռ) մանր-մունր պերիպետիաների (էլի սցենարական տերմին ա, նշանակում ա փոփոխություն լավից դեպի վատը, կամ հակառակը) պակաս չկա, Ռադիոտան ջանը սաղ լինի:

Ապրիլի 15-ին սկսվում է #քաղաքացիական_անհնազանդությունը: Հաջորդ օրը արդեն լսվում են նռնակների պայթյունները ու Նիկոլը ստանում է իր առաջին մարտական սպին, բայց շատ արագ վերադառնում է առաջնագիծ: Աղմուկը անասելի թափ է ստանում, ու դա պատահական չէ. ըստ Նիկոլի շարժման կուլմինացիան (գործողության գագաթնակետը, սովորեք էս սցենարական տերմինները), երևի, ապրիլի 17-ն է, երբ Ազգային Ժողովը պիտի ընտրի կամ չընտրի Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Ապրիլի 17-ին սկսվում է առաջին (բայց ոչ վերջին) մեծ ներկայացումը: Սերժ-հրեշի թիմակիցները որքան հնարավոր է գարշելի են, ու իրենց լսելիս ուզում ես ջարդուփշուր անել հեռուստացույցն ու լափթոփը: Բայց տեղում են նաև մյուս ճամբարի ներկայացուցիչները, ովքեր, ինչպես Էդմոն Մարուքյանն ասեց, այստեղ են, որ փչացնեն բորենիների տոնը (լավ, բորենի չի ասել, բայց լավ է հնչում): Ու դա կարևոր է, որովհետև չնայած բոլորը գիտեն, որ բացարձակ մեծամասնությունը կազմող այդ թայֆային ոչ ոք չի կարող խանգարել ընտրել Սերժին, բայց ամեն դեպքում պետք է լինի մեկը (մի կողմը), որը ժողովրդի սրտից կխոսա:

Էս ժողովուրդ բառը շատ յուրահատուկ նշանակությամբ է գործածվում #թավշյա-յի ժամանակ: Օրինակ, «ժողովրդի թեկնածու» բառակապակցության մեջ: Բոլորը գիտեն, որ գործնականում այդպիսի տերմին չկա, ու գիտեն, որ վարչապետին հրապարակում չեն ընտրում: Գիտեն նաև, որ Նիկոլը հատ-հատ չի հարցրել Հրապարակում եղած բոլոր մարդկանց՝ ո՞վ է նրանց վարչապետը: Եթե հարցներ, գուցե մի ստվար զանգված անվաներ Արարատ Միրզոյանին կամ Սասուն Միքայելյանին: Բայց այստեղ աշխատում է կարևոր փաստ համար մեկ-ի հակառակ հնարքը. որքան անհասկանալի է ասածիդ իմաստը, այդքան քիչ վտանգ են զգում լսողները: Որովհետև երբ ասում ես՝ եկեք Նիկոլի՛ն սարքենք վարչապետ, կարող է արդարացի հարց առաջանալ՝ բայց ինչո՞ւ Նիկոլին որ: Իսկ երբ ասում ես՝ ժողովրդի թեկնածու, այ սա հնչում է հպարտ, մերոնքական ու ամենակարևորը՝ անհասկանալի:

Ժողովրդի թեկնածուն շատ կանխատեսելի պարտություն է կրում ապրիլի 17-ին, բայց դրանից շարժումը միայն շահում է: Քաղաքացիական անհնազանդության ու բողոքի ակցիաները նոր թափ են առնում, դառնում համատարած: Իհարկե մարդիկ են ձերբակալվում: Բայց Նիկոլը շարժման առաջին օրից համառորեն պնդում է՝ #ոստիկանը_մերն_է: Սա էլ է շատ կարևոր: Որովհետև ոստիկանությունը, որպես (ըստ սցենարի) անտագոնիստի շարժիչ ուժ, շեղում է մարդկանց ուշադրությունը Սերժ Սարգսյանի անձից: Որովհետև երբ ասում ես՝ ախ այդ թուրքի ծնունդ ոստիկանները, այն զայրույթը, որը նախատեսված էր Սերժ Սարգսյանի համար, կիսվում է: Իսկ եթե «ոստիկանը մերն է», ուրեմն մենք պահում ենք զայրույթը անձամբ Սերժ Սարգսյանի համար:

Ապրիլի 21-ին անհասկանալի նախագահ Արմեն Սարգսյանը ժամանում է հրապարակ: Դա այն չէ, ինչ ուզում են ցուցարարները, որովհետև բոլորը սպասում էին, որ պիտի գա հենց հրեշը, բայց ամեն դեպքում լավ նշան է: Ուզես-չուզես, Արմեն Սարգսյանը դեռ ասոցացվում է բոլորին զզվեցրած իշխանության հետ ու համարվում է Սերժի օգնականը (սցենարիստների լեզվով՝ կոնտագոնիստը):

Փաստ, որը գիտեն սցենարիստները. որքան հմայիչ է չարագործը, այդքան լավ: Այս հարցում մեր բաախտը այդքան էլ չի բերել՝ Սերժ Սարգյանին ոչ մի կերպ չես կարող հմայիչ անվանել, բայց Արմեն Սարգսյանը այդ բացը հաջողությամբ լրացնում է: Բացի այդ նա հիշեցնում է մեզ մանկուց ծանոթ ևս մեկ պերսոնաժի: Սասունցի Դավթի մոտ եկած ծերունուն հիշո՞ւմ եք, ով ասաց. «Թագավորն է քո թշնամին, կռիվ ունես, իր հետ արա»: Պարզապես մեր դեպքում դա ասում է ոչ թե ծերունի-Արեմենը, այլ Դավիթ-Նիկոլը:

Ապրիլի 22-ին վերջապես հրեշը դուրս է գալիս իր որջից ու հասնում հակառակորդ ճամբար՝ «Մարիոթ» հյուրանոց: Սերժ Սարգսյանը գալիս է առանց փողկապի, ապուշ ժպիտը դեմքին: Նիկոլը մեջքով է շրջվում նրան ու երկար տեղավորում իր ուսապարկը աթոռի ոտնակի մոտ: Բոլորը սառում են, սցենարիստի ձեռքերը քոր են գալիս. այս բանակցությունները կարող են դառնալ հերոսի և չարագործի գլխավոր մենամարտը («սցենարական» իմաստով, իհարկե): Բայց չէ, լավ սցենարիստը գիտի, որ հնդիսատեսի լոզերը պիտի երկար գնան, մինչև համը բերանին հասնի. Սերժ Սարգսյանը շատ արագ հեռանում է «Մարիոթի» դահլիճից, բայց ասում է շատ կարևոր մի բան՝ ակնարկում մարտի մեկի իրադարձությունները: Էստեղ ֆլեշբեք. կրակոցներ, գոռում-գոչյուններ, Հայաստանի կորսված գարունը, Նիկոլի ձերբակալությունը, այսինքն՝ մեր սցենարը ունի ուժեղ կոնֆլիկտային նախապատմություն, որը ինչ-որ բան էր փոխել գլխավոր հերոսի կյանքում: Թո՜ւյն:

Հիմա լավ սցենարիստը պիտի շատ արագ զարգացնի իրադարձությունները (էս բոլոր բառերը՝ սցենարական իմաստով, հասկանում եք): Վիշապը միանգամից պատասխան հարված է հասցնում. Նիկոլին ձերբակալում են, ցուցարարներին ցրում: Բայց դրանից շարժումը չի տարրալուծվում, այլ ավելի մեծ թափ է առնում: Փաստորեն Սերժի այդ քայլը ու համառորեն տարածվող բամբասանքները, որ Նիկոլ Փաշինյանին կզրկեն մանդաթից, ասել է թե՝ անձեռնմխելիությունից, նրա հուսահատության վերջին ճիգն էին: Հաջորդ օրն արդեն Նիկոլին ազատ են արձակում ու Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս: «Ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր», կարծես ասի՝ ես պարտվեցի, դուք՝ հաղթեցիք:

շարունակելի

ivy
15.07.2018, 03:15
շարունակությունը

Ապրիլի 23 – համապետական տոն: Այ սա մեր պատմության իրական կուլմինացիան է: Կուլմինացիայից հետո լավ սցենարիստը պետք է որքան կարելի է շուտ ավարտին հասցնի բոլոր սյուժետային գծերը: Բայց չէ՜, լավ սցենար գրելուց երբեմն բարդ է լինում վերջակետ դնել:

Հայտնվում է Կարեն Կարապետյանի կերպարը: Իրականում շատ թույլ պերսոնաժ՝ գլխավոր անտագոնիստի թափուր տեղը գրավելու համար: Բայց գրագետ: Տեսնելով Նիկոլի ստեղծած առասպելի հզորությունը՝ Կարենը փորձում է նույն բանը անել: Հիշո՞ւմ եք մեկ օրվա մեջ տարածված այն հոդվածները, որ «իրականում Կարեն Կարապետյանն է ժողովրդին հաղթանակ բերել, քանի որ ինքն է ազատել Նիկոլին»: Շատ լավ առասպել: Բայց այստեղ Կարեն Կարապետյանը պիտի հասկանար, որ ինքը մի օրում չի կարողանա փոխել այդքան բուռն կրքերի ուղղությունը: Որ ինքը կինոյի տղան չի: Որ ինքը բոլորովին այլ պերսոնաժ է՝ խորամանկ պալատական, ում հանդիսատեսը կարող է սիրել, չի բացառվում, բայց դրա համար շատ ժամանակ ու զանազան իրադարձություններ են պետք, ոչ թե երկու հոդված ու բանակցություններին չգնալը:

Եվս մի փաստ, որը գիտեն սցենարիստները, իսկ Կարեն Կարապետյանը չգիտեր. հանդիսատեսին պետք է ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, նա չի ընկալում չ-գործողությունը (չնայած, Սարտրը ասում էր, որ որոշում չկայացնելն էլ է որոշում, բայց դե ինքը սցենարիստ չէր): Փաստորեն, Կարեն Կարապետյանի արած միակ գործողությունը Սերժի աթոռին մի քանի օր նստելն ու հրաժարական տալն էր: Չէ, էս տեսարանը ես կկրճատեի, դա սյուժեին ոչինչ չի տալիս:

Մայիսի 1-ին #ազգս ԱԺ նիստ է լսում: Եվ իհարկե Նիկոլ Փաշինյանը չի ընտրվում վարչապետ: Ու դարձյալ. կարևոր փաստ, որը գիտեն սցենարիստները, բայց ՀՀԿ-ն չգիտեր. եթե հերոսը հաղթել է գլխավոր հրեշին, պարզ է, որ նրա շուրջ համախմբված բորենիներին (ախր շատ լավ է հնչում, է) կհաղթի ու կհաղթի: Եվս մի քանի օր շարունակվում են անհնազանդության և պայքարի ակցիաները: Եվ իհարկե, թշնամին պարտություն է կրում:

Երեք անգամ հաղթելը՝ Սերժին, Կարենին ու ԱԺ-ին, նույնպես մշակութային կարևոր միֆ է: Պատահական չէ, որ հեքիաթներում վիշապը, օրինակ, Զմեյ Գառինիչը, երեք գլուխ ունի, ու հերոսը՝ Իվան արքայազնը, կամ Իվան Դուռակը, ստիպված է երեք անգամ նրա գլուխը թռցնել. կրկնությունը, որպես արտահայտչամիջոց, մի կողմից ավելի է լարվածություն է առաջացնում (որը սցենարիստները անվանում են սասպենս), մյուս կողմից ընգդծում է բաղձալի հաղթանակը:

Վարչապետ ընտրվելուց հետո մեր Նիկոլը ժպիտով live է մտնում նախագահի նստավայրից: Մարդիկ տեսնում են այն, ինչ երկար ժամանակ ընտրյալներին հասանելի մի բան էր համարվում, իսկ հիմա բոլորինն է, քանի որ հաղթել է ժպտերես ժողովրդի թեկնածուն, ասել է թե՝ ժողովուրդը: Իսկ սա արդեն լիարժեք happy-end է:

Հիմա ստուգում ենք, որքանով էր հաջող մեր սցենարը: Դա անելու համար նայում ենք՝ ինչ փոփոխություն եղավ հերոսների հետ պատմության ընթացքում: Նիկոլը անթրաշ մարդ էր՝ դարձավ վարչապետ: Քաղաքական ակտիվիստները՝ նախարարներ: Արմեն Սարգսյանը՝ ժողովրդի սիրելին (դա էլ է ճիշտ սցենարական քայլ, երբ չար հերոսներից մեկը վերջում պուպուշ ու բարի է դառնում):

Հետո ի՞նչ կլինի, խոշոր եղջերավոր անասունների կյանքում ի՞նչ փոփոխություններ կլինեն, կամ ժպիտը կիլոգրամով թե մետրո՞վ կչափեն, դա արդեն ուրիշ պատմություն է: Մեր պատմությունը վերջանում է նախագահականի live-ով, այսինքն՝ շատ ԼԱՎ է վերջանում:

Ու եթե Նիկոլին Նոբելյան չտան (ու չեն էլ տա), Օսկար ստանալու շանսը դեռ իրական է:

Մնաք #դուխով:

ivy
15.07.2018, 03:19
9. «Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով

Մայիսի 8-ն էր, որ (ան)դիտավորյալ հագա սպիտակ վերնաշապիկ ու գնացի դպրոց: Մի քանի անգամ էի գնացել ցույցի (առանց տնեցիներիս ասելու. չէին թողի)։ Փորձառությունս ու գիտակցությունս բավարար չէի համարում` կարծիք կամ դիրքորոշում արտահայտելու համար: Ինձ հետաքրքրում էին այլ մարդիկ, նրանց նպատակները, գիտակցությունը, ենթագիտակցությունը, կարծիքը... ամեն ինչ: Միգուցե նման կերպով ցանկանում էի հագեցնել սեփական տեղեկատվական քաղցը… միգուցե: Այդպես՝ ծնվեց հոդվածի միտքը: Որոշեցի, որ դասից դուրս եմ գալիս, (միայմ մայրիկիս ասացի) ու գնում` հարցազրույցներ վերցնելու: Միացա ընկերուհիներիս ու միասին նստեցինք քսանմեկ համարը, որ իջնենք կենտրոն: Պարզվեց` փոքր-ինչ կարմրացրել եմ նրանց, երբ սկսել էի երթուղայինի ժողովրդին «խոսցնել»: Որոշել էի, որ հոդվածիս նպատակն էր լինելու թավշյա հեղափոխությունը երեք բառով նկարագրելը։
«Նիկոլի առաջին քայլից հեռվից նայել եմ։ Բոլորս էլ կուզենք ազատ, անկախ, ոչ բռնապետ երկրում ապրել։ Երեխաներիս համար եմ գնացել․ նրանց համար ազատ, խաղաղ երկիր էի ուզում»։ Սվետլանա, 58 տարեկան
Այն պահին երբ տիկին Սվետլանան ավարտեց իր խոսքը, նրան անմիջապես շարունակեց նրա քույր Անահիտը։ «Ոչ ոք աննպատակ չի գնա ցույցի, բոլորս էլ պայքարում ենք ազատ, արդար և մաքուր երկրի համար»։ Անահիտ 50 տարեկան
Սկիզբը հուսալի էր: Այս մարդիկ ամեն օր Հրազդանից Երևան էին հասնում հանուն գաղափարի ու ապագայի հուսալիության տեսլականով։ Մտքում արդեն կառուցում էին երազանքի Հայաստանը ու կարևորը գիտակցում էին հույսից իրականություն դառնալու հնարավորությունը: Այդ կանանց աչքերը փայլում էին. «Վաղուց այսքան լիահույս չէինք եղել»:
Հասանք կենտրոն ու եկավ այն պահը, որ բոլորին հրաժեշտ տվեցի ու առանձնացա. մենակ աշխատել եմ սիրում: Սկսեցի բուն հարցմամբ զբաղվել:
«Թավշյա, սպիտակ, բաց». Տաթևիկ 17
«Հայրենասիրություն, հայ, ազգ». Գայանե 22
«Պայքար, հարգանք և փոխադարձ օգնություն». Անի 22
Անին հիշողությանս մեջ մնաց. միասին ամենից շատը խոսեցինք: Հոգեբանություն էր սովորում ու ինձ բաց չէր թողնի մինչ չհիմնավորեր պատասխանը: «Ամեն մեկն իր անհատական նպատակն ունի։ Ես սա անում եմ երկրիս և ապագա երեխաներիս համար: Մարդ կա «լայվ» անելու համար է գալիս, մյուսը՝ գաղափարից ելնելով, մեկ ուրիշը՝ աղջիկ կպցնելու: Ամեն ինչ ունի խորքային դրսևորում»:
Համամիտ եմ Անիի հետ, սակայն իր ասածներց մեկը հատկապես գրավեց ուշադրությունս՝ այդ «լայվերը»: Ինձ թվում է` դրանք ապահովեցին, որ հեղափոխությունն անցնի առավելագույնս թափանցիկ։ Արդյունքում` անհրաժեշտ չէր դիտել հեռուստացույց, որտեղ ցուցադրվում է այն ինչ պետք է, սակայն պետք է ընդունել, որ մեծ էր ապատեղեկատվության հնարավորությունը. կիբեր աշխարհում ավելի հեշտ էր խոցել մեծ քանակով մարդկանց:
Վերադառնանք մեր հասարակական երեք բառերին:
«Համախմբվածություն, հաջողություն, Նիկոլ». ասաց 17-ամյա Գարիկը, որ դրոշներ էր վաճառում:
«Մարթին Լյութեր Քինգի և Մահաթմա Գանդի պատմական միաձուլումն է պարոն Փաշինյանը. նրան անհրաժեշտ է Խաղաղության Նոբելյան մրցանակ տալ: Մարդկանց խաղաղության և փոփոխության տենչումը ֆենոմենալ է». նշեց ԱՄՆ-ից ժամանած 49 տարեկան Ջիմը: Նրա կողքին կանգնած էր նրա 10-ամյա որդին: Իրոք, այս երևույթը ֆենոմենալ է նաև համաշխարհային համատեքստում: Ջիմն ԱՄՆ-ից հասել էր Երևան, որպեսզի տեսներ, թե ինչպես են մարդիկ տոնում իրենց հաղթանակը: Ինչո՞ւ էր սա նրա համար կարևոր, ինչո՞ւ էր բերել իր երեխային, ի՞նչն էր նրան գրավել այստեղ:
«3 բառը քիչ է». Սուրեն 41
Առիթ ունեցա հանդիպելու նաև ուկրաինաբնակ շվեյցարացի ֆոտոլրագրող Դիրքին, որ ընդգծեց, որ շատ նման միջոցառումներ էր նկարել, սակայն առաջին անգամ էր, որ իր ֆոտոխցիկը արյուն չէր ֆիքսել:
Շարունակեցի...Մոտեցա ոստիկաններին, ովքեր իմ առաջին հարցին` «կարելի՞ է Ձեզ մի հարց տալ», պատասխանեցին, որ հարց չմնաց, որ չպատասխանեն։ Երեք հոգով էին, բայց ընդամենը մեկը համաձայնեց։ Այլ լրագրողների պես զինված չէի, ձեռքիս՝ տետր էր ու գրիչ։ Նա պատասխանն էր` «միասնականություն, հերոսություն ու հզորություն»։
64-ամյա տիկին Տանյան Էջմիածնից էր հասնում Երևան. «Սեր,միություն, համբերություն.այլ բառ չունեմ: Անքուն գիշերներս բերեցին վերջնական երջանկության»։
«Աղմկոտ, հետաքրքիր, զվարճալի, համ էլ դասի չգնացի» Նինա 11 տաերական
«Կարևորագույն, երիտասարդ, ապագայաորոշ». Նինայի մայր տիկին Աննա, 43
«Ցոգոլ, շլոր, խնձոր» Ցոգոլ վաճառող Գագիկ 53, որ իր կապերը ընգծելուց հետո ասաց
«Միասին մերժինք Սերժին». Լուսինե, 17
«Միասնական զզված ժպիտ». Իզաբելա, 18
«Սպիտակ, ազգային, անկեղծ». Լենդ, 26
«Մորուք, Իռա ու Աշոտ». Վահե, 24
—Մորուք, խի՞:
—Դե ապեր, մենք մորուքով ենք, Նիկոլն էլ ա մորուքով:
«Գժություն, գժություն, գժություն». Սաթեն, 19
«Ուժ, համերաշխություն, սեր, ժպիտ». Սուրեն 29
«Նիկոլն եկավ, Սերժը գնաց». Վոլոդյա 15:
Նա բարձրաշենցի էր: Նշեց, որ լավ կլինի դպրոցը դառնար 10 տարի։ Հարցրեցի՝ ինչո՞ւ։ Ասաց՝ էն վախտ լավ էր։ Հետաքրքիր է, որ այս պատանին «էն վախտ չի եղել», ի՞նչ գիտի որ լավ էր։ Նրա կողքին էր 11-ամյա Տիգրանն էր, որ ընգծեց. «Ամեն մարդ պետք է Նիկոլի նման լինի, մենք եկել ենք՝ Նիկոլին շնորհավորելու»։ Որոշեցի հարցնել, թե ով է Նիկոլը։ Պատասխան՝ նախկին պատգամավոր, որ այնպես արեց, որ նախկին վարչապետը հրաժարական տա։
Արդեն հրապարակում էի, իսկ ՀՀ-ն ուներ նոր վարչապետ: Մարդիկ պարում էին, իրար շնորհավորում: Ինձ մի բան էր հետաքրքրում. սա անձնավորման արդյունք էր, թե, իրոք, մարդկանց ազգային ինքնագիտակցությունն էր բարձրացել: Վերջին օրերի ընթացքում մարդիկ այս երևույթը հիմնականում կապում էին նախկին և նոր վարչապետների անունների հետ: Մի՞թե մեկ մարդու փոփոխության արդյունքում ժողովուրդը այսքան երջանկացան: Ըստ իս, այստեղ ազգի ինքնորոշումն ու հաստատումն ավելի մեծ դեր պետք է ունենային, քան այս կամ այն մարդու որոշումը: Մոտս վախ էր առաջացել, թե սա կարող էր վերակերպվել անձնապաշտության:

14 տարեկան Արեգը Հայթաղի միջնակարգ դպրոցի աշակերտ էր։ Նա ինձ պատմեց, որ դպրոցով երթ էին արել․ «Մենք դասադուլ արեցինք, որպեսզի ՀՀԿ-ն գնա, անգամ առանց հարցնելու պարոն Սարգսյանի նկարը հանեցինք պատից»:
Էդուարդ Շարմազանովի դստեր՝ Նարեի, հոդվածի նկատմամբ քննադատություններից հետո ինձ թվացել էր, թե մարդիկ մեղմ ասած միայն կոպիտ են խոսում նախկին կառավարության մասին, սակայն այս տղան այնքան հարգալից ու կիրթ էր:
Հետո հանդիպեցի Ղազախստանից եկած 13-ամյա Էդգարին, ով 3 բառ հայերենով ինձ չասաց, բայց ուներ այնպիսի բարեկամներ, որոնք համառորեն ինձ համոզում էին, որ պատանին գիտի հայերեն։ Պարզեցի, որ նա դպրոցից բացակայել էր, որ դառնա «մեծ հեղափոխության մի մասնիկը»: Նրա բարեկամներն ասացին, որ անպայման ետ է գալու տղան` Հայաստանում բնակվելու: Անշուշտ, միայն ուրախության առիթ է, եթե հայրենադարձության չափը մեծանա հեղափոխությունից:
Հիմնականում մարդիկ կրկնում էին «սեր», «խաղաղություն», «ուրախություն», «երջանկություն», «հաղթանակ», «ուժ» և նման բառերը: Հասկանալի դարձավ, որ թավշյա հեղափոխությունը դարձավ համահայկական երջանկության առիթ:
Բացի զրույցներից նաև փորձում էի լսել, թե ամբոխում ինչ են խոսում: Ներկայացնեմ ամենահիշարժան մի քանի արտահայտությունները՝
1) Ապե, սիրուն աղջիկ տեսա, օգնի մոտենամ,
2) Չգիտեմ՝ ինչի են գոռում, բայց քել մենք էլ,
3) Գիտե՞ս մշակույթի նախարարը ինչ ա անելու,
4) Քրոջդ ձեռը բռնի, չկորի,
5) Էս ով ա հիմա խոսում:
Ի սկզբանե հասկացել էի, որ այլ մարդկանց հարցնելով` դժվար գտնեմ, թե որն է ինձ համար ճշմարտությունը։ Թե ինչպիսի երևույթ էր թավշյա հեղափոխությունն ինձ համար մնաց ոչ լիարժեք պատասխան ունեցող հարց, բայց անշուշտ այն դարձավ հայոց և համաշխարհային պատմությունների վառ ու պատմաբանների կողմից դեռ լիարժեք չվերլուծված մի կետ։ Հոդվածիս նպատակը փոխվեց. ինձ պետք չէր սահմանել«Թավշյա հեղափոխությունը» երեք բառով։ Ես ցանկացա հասկանալ մարդկանց, փորձել զգալ, թե ինչպիսի հույզեր են ունեցել, պարզել` արդյոք անձնավորումը կարող է վտանգել իրողությունը։ Ես դեռ շատ հարցեր ունեմ, բայց մի բան կարող եմ հաստատակամորեն ասել` «Թավշյա հեղափոխությունը» (որոշների մոտ լինի անձնավորում, մյուսների` գաղափարախոսություն կամ սեփական անձի հաստատում) առիթ դարձավ, որպեսզի հայերը միավորվեն, զգան ազգային ինքնությունը ու պայքարեն հանուն փոփոխության։

ivy
15.07.2018, 03:22
10. Նիկոլի թիվ

***
150 դրամ

Մի քանի տարի առաջ՝ մի օր, որոշվեց, որ քաղաքային տրանսպորտը դառնալու է 150 դրամ, ու իմ պատանեկան հիշողության մեջ բացվեց հաղթանակի մի նոր էջ՝ տրանսպորտը չդարձավ 150 դրամ։ Ինչ խոսք, ես չէի ուզում ավել վճարել, դա իմ բուֆետի, երեխեքով հավաքվելու, պաղպաղակի փողն էր, բայց ես ավելի շատ ուրախ էի, երբ դեռ պարզ չէր, թե ի վերջո կփոխվի տրանսպորտի գինը, թե ՝ ոչ։ Այնքան հաճելի էր, որ պայքարում էի, էներգիաս (ավելորդը չէ) օգտագործում էի ու ինձ ազատ էի զգում, դեմ էի գնում վատ բանի ու միայնակ չէի, ամենահավեսն այն էր, որ ես ինձ լավն էի համարում, որովհետև ինձ պայքարող, ուժեղ էին համարում բոլորը, բացի սիրելի հայրիկիցս, ով, իմ ամեն տանից դուրս գալիս, պարտաճանաչ կերպով ասում էր, որ ցույցը աղջկա տեղը չի, ու որ բան չի փոխվելու։ Երևի հենց էս ամենի համար էլ հենց իմացա, որ չի թանկանալու տրասպորտի գինը, ինձնից գոհ զանգեցի հայրիկին․
- Պա՜պ, իմացա՞ր, 150 դրամ չի դառնալու տրանսպորտը։
- Արի՜ տուն, մամադ լավ չի, էդ 150 դրամը մեզ չի փրկելու։
Ես քայլում էի քաղաքապետարանի շենքից դեպի Մաշտոցի պողոտա, ու տրանսպորտը, որ մնացել էր նույն գնին, այդպես էլ չէր գալիս, ես ինձ հիմար էի զգում, կատարյալ ապուշ, որը փողոցներով էր վազվզում՝ սեփական կարևորությունը փաստելու համար՝ փոխարենը լուրջ բաներով զբաղվելու, իսկ լուրջ բաները վաղուց էին սահմանված՝ իմ ընտանեկան և հասարակական նորմերից ելնելով․ ես պետք է «լուրջ» աշխատանք գտնեի (հայրիկի համար ցանկալի էր պետական հիմնարկում), «լուրջ» վերաբերեի դասերիս, առհասարակ լրջանայի ու ամենակարևորը խնամեի մայրիկին, ում համար դժվար թե կարևոր էր տրանսպորտը կթանկանար, թե չէ․ միևնույն է տանից դուրս չէր գալիս։ Ես այնքան էի ուզում, որ հայրիկն ինձնով հպարտանա, որ ես թեթևացնեմ նրա «պետական աշխատող» կոչման հետ առաջացած խնդիրները, ցածր աշխատավարձի հետ կապված վախերը, ես ուզում էի «լուրջ» պիտակին համապաստասխան լինել։ Բայց այնքան հեռու էի ես այդ ամենից ու նեղվում էի իմ անկապությունից, երազանքներիս տխմարությունից, արածներիս տեսական մեծությունից ու զգալի ոչնչությունից։
Ես ցույցերին գնում էի, որովհետև վախենում էի առօրյա կյանքից ու պատասխանատվությունից, ձանձրույթից։ Ես հավատում էի մեծ բաների իրականացմանը, կարևորությանը, ու իմ համար մի քանի տարի առաջվա այդ օրերի խելահեղությունը հույս էր մեծ մի բանի, որին իմ մասնակցության շնորհիվ՝ ես էլ ձեռք էի բերում այն ցանկալի զգացումը՝ սեփական կարևորության գիտակցումը։ Դա կարևոր էր իմ նման շատերի համար, բայց ոչ այն աշխատավոր մարդու, ով պարտադիր արթնանում էր ժամը 8-ին, գնում էր աշխատանքի ամենակարճ ճանապարհով, մշակում էր մրգատու ծառերով մեր այգին, որ կոմպոտ փակեինք (ձմռանը կյանքը հեշտ չէ), ով իր աննշան աշխատավարձով հիվանդ կնոջն էր պահում, երազկոտ աղջնակին, ով բացի երազկոտ լինելուց՝ նաև ուսանող էր, այդ ամենը կարևոր չէր այն մարդու համար, ում աչքերի մեջ վաղուց հանգել էր Նիկոլի ասած հույսի արեգակը, և ով բնականորեն հիասթափված էր ամենքից, իսկ ամենից շատ՝ քաղաքականությամբ զբաղվողներից, ում մեծ ախորժակով պոռնիկ էր կոչում, ուներ ատելի դեմքեր, ովքեր, ըստ իրեն, մեղավոր էին, որ ինքն աշխատում է օրական 12 ժամ և հազիվ ծերը ծերին է հասցնում, ու կային մի քանիսը, ում հայհոյելիս սկսում էր հազալ ու դողացող ձեռքերով վառել «Գառնի» սիգարետի հերթական հատիկը ու կար մեկը, ում սրտանց սիրում էր ու կնեղանար, եթե մի թթու խոսք ասեիր, քեն կքաշեր օրերով – ասում էր․ «Նիկո՜լը, թե մի բան փոխի էդ տղեն կփոխի, մեջներից պլոճիկով տղեն Նիկոլն ա»։
Մի անգամ սխալվեցի ու խոսքի մեջ նեղացրի հայրիկին։
- Դու էլ մի գլուխ սրան-նրան ես մեղադրում, ոնց որ ամբողջ օրը պայքարում ես, ու քո տեղը էս անտեր երկրի վրա չես կարողանում գտնել։ Նիկոլովդ էլ սպանեցիր արդեն։ Ինքն էլ էնքան դուխ չի ունեցել, որ առաջ գնա՝ թեկուզ մեկ-մեկ էլ սրան-նրան գցելով։ Ի՞նչ ես հասկացել կյանքիցդ, արդեն 65 տարեկան ես, ամսվա սկզբից մինչև վերջ սպասում ես էդ աշխատավարձիդ, ոչ մի երկիր չես տեսել (երկիր տեսնելն իմ համար հաջողության հետ էր ասոցացվում), ամբողջ օրը կարտոֆիլ ես ուտում, երեխուդ էլ 500 դրամով ես համալսարան ուղարկում։ Նիկոլը գոռում ա էդ ամբիոններից, կարդում ա, բարի ա ու իրան հարգում են, նույնը՝ դու, բայց չգիտեմ ինչից ա, որ երբ տեղ ենք գնում միշտ հոպարն ա նստում մեքենայի ղեկին, իսկ դու մեքենա էլ չունես, իսկ էդ նույն ազգային ժողովում նայի Նիկոլին ոնց են վերաբերում ու էդ «չար ձյաձյաներին»՝ ոնց ։
Ասեցի ու մի բաժակ էլ թեյ լցրեցի։ Աչքերս վառվում էին, շուրթերս փքվել էին ու սպասում էի հայրական վաստակած ապտակի ու ատում էի ինձ ավելի, քան բոլոր այն մարդկանց ու իրավիճակները, որոնց պատճառով հայրիկս խեղճացել ու կուչ էր եկել, որովհետև էդ պահին հենց ես էի ամենավատը, ամենախղճուկը։ Սպասումներս չարդարացան, արժանապատվությու՞նն էր, թե՞ իմ հանդեպ սերը, թե՞ զավակի տխմարության գիտակցումը, չգիտեմ, բայց մի բան չթողեց, որ 65 տարեկան Արամը՝ հայրիկս, այդ պահին հարվածեր իր տխմարիկին՝ ինձ։ Ես ընդունում էի այդ պահին, որ չափն անցել էի, բայց դժվար էր ներողություն խնդրել, որովհետև հայրիկիս էլ, Նիկոլին էլ ես սիրում էի, բայց ձախողակ էի համարում։ Նրանց բարությունն ինձ համար անզորություն էր, իսկ արդարամտությունը՝ տխմարություն։ Հայրիկը շարունակում էր իբր լրացնել իր թերթը, իսկ մայրիկը ինձ նայում էր, ինչպես ժողովրդական խոսքն է ասում «ինչպես թուրքը՝ խոզի մսին»։ Դա առաջին անգամն էր, որ ես ինձ լիարժեք դժբախտ էի զգում, անօգնական ու կարիք ունեի գոռալու՝ այն հույսով, որ դա կանցկացնի հիվանդ մայրիկի հայացքից ու հայրիկի խեղճության տեսքից առաջացած անտանելի սրտխառնոցը։

***

Ժամանակի զգացումից միշտ լավ չեմ եղել։ Հիշում եմ, որ դեռ ուսանող էի, քննական շրջան էր, ես արդեն աշխատում էի սուպերմարկետում, վաստակում էի գումար և բավականին կանոնակարգված կյանքով էի ապրում՝ չնայած, որ ձանձրույթն ինձ տանջում էր, ու հույսս կտրել էի, թե մի օր կիրականացնեմ հայրիկի երազանքն ու «մեծ» մարդ կդառնամ։ Ես բավականին փոխվել էի, մեծացել էի, այսինքն՝ երազանքներս անգույն էին դարձել կամ դրանց էլ բանի տեղ չէի դնում, ավելին՝ ծաղրում էի պատրանքներով ապրող մարդկանց, հասկանում էի, որ կյանքն ամենևին էլ հրաշք չի, իսկ այս զգացումները, ըստ իս, ամենաառաջին նախանշաններն են մեծանալու ու անկրակ դառնալու։ Ես գրեթե չէի հիշում ցույցերը, ընկերներին, ովքեր իմ հետ պայքարում էին, ում ես հավատում էի, չէի հիշում անգամ կռիվները ցույցերի ժամանակ, գրեթե ամեն ինչ ջնջել էի՝ դրանք անհասկանալի, անբացատրելի անցյալ համարելով, բայց մի դեպք լավ հիշում էի․ նստել էի ավտոբուս ընկերուհուս հետ, ով, ի դեպ, լրագրող պետք է դառնար։ Ես բավականին ագրեսիվ էի այդ ցույցերի շրջանում, ու այս դեպքում դա դրսևորվեց իր ողջ զորությամբ։ Մի տատիկ, ավտոբուսից իջնելիս, 100 դրամ վճարեց, իսկ վարորդը հենց նրա վրա փակեց դուռը՝ բղավելով, որ գինը 150 է։
- Չեմ հասկանում, դուք հիմա՞ր եք։ Չե՞ք տեսնում, որ տատիկն իջնում է,- գոռացի ես ավտոբուսի մի ծայրից մյուսը։
Վարորդը, ով երևում էր պակաս ագրեսիվ չէր ու բավականին զարգացած «քֆուրախառը» բառապաշար ուներ, ինձ կանչեց ավտոբուսի դիմացի մաս։ Մինչ այդ տատիկն իջավ և ի զարմանս ինձ՝ ոտքից գլուխ չափեց ինձ, որն անկեղծ ասած ինձ բարկացրեց ու ևս մեկ անգամ համոզեց, որ ուժեղները, չարերը, գռփողները երբեք չեն քննադատվում․ ու որ բարի մարդիկ տխմարներ են, ուրիշ ոչինչ։
- Դու գոնե հասկանում ես, որ էս անտեր ավտոբուսն իմ երեխեքի կաթի փողն ա ինձ տալիս, աղջի՜կ,- հեգնական, բայց դեռ անքֆուր հայտարարեց ավտոբուսի վարոդը, ու նրա խոսքը համընդհանուր հուզական ֆոնի վրա հավանության առաջացավ։
Ընկերուհիս՝ Թամարան, վախենում էր ու համոզում էր, որ ոչինչ չխոսեմ ու իջնենք ավտոբուսից, մի պահ ես էլ դա լավ միտք համարեցի, բայց որոշեցի, որ դուխը գործի կեսն է, ու որոշեցի պատասխանել վարորդին, ով երեխայի կաթի հիասքանչ փաստարկով արդեն 1։0 էր արել ինձ։
- Իսկ ինչի՞ չեք մտածում, որ եթե մեզ հետ պայքարեք ոչ միայն ձեր երեխաների կաթի մասին այդքան չեք անհանգստանա, այլև այն տատիկի, ում նոր դռան հարվածին արժանացրիք, ավելի հանգիստ կաշխատեք, առավոտից իրիկուն դժգոհ մարդկանց դեմքեր չեք տեսնի,- իմ խոսքը չարժանացավ այն հաջողությանը, ինչ որ քիչ առաջ վարորդի հնչեցրածը՝ թեև իմ դեպքում կային և՜ կաթի, և՜ տատիկի, և՜ երջանիկ մարդկանց մասին փաստարկներ։
Իրականում, ես արդեն հիասթափված էի, ամբողջ սրտով հավատում էի, որ հայերս արժանի ենք էն ամենին, ինչ ունենք, ու դեռ քիչ էր իմ համար այդ պահին տատիկին ավտոբուսի դռան տակ թողնելը, ու սրտանց փափագում էի, որ տրանսպորտի գինը դառնար 250 դրամ, որ բոլոր այդտեղ լուռ ու հնազանդ նստած մարդիկ վճարեին ավել ու ավել ու հասկանային, որ այն աղջիկը, ում իրենք արհամարհեցին, իրենց համար էր խոսում։
Այժմ, երբ աշխատում էի ու մեծացել էի, այսինքն մեջիս կիրքը բավականին կորել էր, երբ անտարբեր էի դարձել գրեթե ամեն ինչի հանդեպ, նույնիսկ եթե ինձ գցեին ավտոբուսի դռան տակ 50 դրամի համար, երևի թե ձայն չէի էլ հանի, կբարձրանայի, ներողություն կխնդրեի ու մտքումս կկրկնեի իմ սիրելի խոսքը, որի հեղինակն ի դեպ ես էի․ «հայ ծնվելն ի ծնե անեծք է», ես ատում էի հայերին, իմ նյարդեերի վրա ազդում էր վախկոտությունը, որ մեզ բոլորիս միավորում էր ու դարձնում ոչխարի հոտ, ինչպես մեզ բավականին դիպուկ կերպով անվանելու էին որոշ պետական այրեր։

շարունակելի

ivy
15.07.2018, 03:23
շարունակությունը

***
Էլեկտրիկ Երևան

Մի քանի տարի առաջ՝ մի օր, երբ արդեն անտանելի աշխատանքից նոր դուրս էի եկել ու հեռախոսով ֆեյսբուքի էջն էի թերթում ու քայլում էի Կարապի լճի մոտերքով, մեկը կանչեց անունս ավտոմեքենայի մեջից․
- Արփ, բարև, էս ո՜նց ես փոխվել, չճանաչեցի քեզ։ Ցույցերի՞ց ես գալիս։ Զգույշ կլինես, ամենադիմացները մի կանգնիր, ասում են վտանգավոր ա շատ, եթե ջուրն ուժեղ հարվածի, կարող ես նույնիսկ հաշմանդամ դառնալ։ Տու՞ն ես գնում, կարող եմ քեզ տանել։
Անին էր, իմ խուճուճ, գժոտ մանկության ընկերուհին, ում հետ փոքր ժամանակ հավերժ ընկերության երդում էինք տվել, բայց ում հետ արդեն բավականին ժամանակ է գրեթե չէի շփվում։ Անիի հայրիկը իշխող կուսակցության Ավանի ներկայացուցիչներից էր, չգիտեմ բան ու գործի անունն ինչ էր, բայց վստահ եմ, որ աշխատում էր մի երկու ժամ (եթե դա կարելի էր աշխատել համարել) ու ապրում էր բավականին լավ, Անիի հայրիկին հիշում եմ ևս մեկ միջադեպից․ մի անգամ, երբ Անիին ասացի, որ դպրոցական էքսկուսիային չեմ կարող գնալ իր հետ, Մանվել ձյաձյան գրպանից հանեց ինչ–որ թղթադրամ և մեկնեց ինձ, ես գուշակում եմ, որ կարմրեցի, որովհետև այդ ժամանակ ներսիցս մի բան գլվլում էր, ու ահավոր ցավում էր մեկ փորս, մեկ գլուխս, մեկ էլ երկուսն իրար հետ։ Ես չէի ուզում վերցնել գումարը, դա վերջնական ստորացում կնշանակեր իմ համար, և հետո ինչ էի անելու այդ գումարով․ հայրիկը ճղելու էր գումարը և հաստատ թույլ չէր տալու գնալ էքսկուրսիա, իսկ հետո նա կարծելու էր, թե ես եմ ասել, որ փող չունենք, և դրա համար էր Անիի հայրիկն ինձ գումար տվել։ Մանվել ձյաձյան անհասկացողի նման պնդեց, որ կնեղանա, եթե ես չվերցնեմ գումարը, իսկ Անին էլ տեսարանն ավելի դրամատիկ դարձնելու համար սկսեց լաց լինել՝ ասելով, որ առանց ինձ չի գնա Գառնի էքսկուրսիա։ Ի վերջո ես վերցրի գումարը ու ամենաանբախտ աղջնակի դեմքով քայլերս ուղղեցի դեպի տուն՝ ճանապարհին հազար ու մի տեքստ մտածելով հայրիկին ներկայացնելու համար։ Տուն մտա, հայրիկը ժպտաց, ու ես վերջնականապես փլուզվեցի։ Սկսեցի լաց լինել անվերջ ու անհագ, հայրիկը արագ մոտեցավ, գրկեց ինձ ու խնդրեց, որ պատմեմ, թե ինչ է եղել։

- Հայրիկ, ես Անիենց տանն էի, միասին դասերն էինք անում, Անին անգլերենից լավ չի, ես օգնում էի իրեն, նա ինձ հարցրեց, թե վաղը էքսկուսիային ինչ եմ հագնելու, ու ես ասացի, որ չեմ կարող գնալ։ Նա շատ խնդրեց, սկսեց լաց լինել ու Մանվել ձյաձյան ինձ սա տվեց։
Ես գումարը մեկնեցի այնպես, կարծես դա մահաբեր զենք էր, որով ես քիչ առաջ սպանել էի մարդու՝ հավանաբար հենց հայրիկին։ Ես չգնացի էքսկուրսիային ու թեև բավականին երկար ժամանակ է անցել այդ օրերից, ես շատ լավ հիշում եմ երկու հայացք՝ հայրիկի հայացքը, երբ մայրիկին գրկած լաց էր լինում, երբ ըստ իրենց՝ ես արդեն քնած էի և Անիի հայրիկի հեգնական հայացքը, երբ հայրիկը գումարը նրան տվեց, երբ ավտոմեքենայով եկել էին իմ ետևից։ Ես ամբողջ օրը լալիս էի, մոռացել էի էքսկուրսիայի, Անիի ու ամեն ինչի մասին ու մենակ մտածում էի, թե ինչի աշխարհում լավ մարդիկ միշտ աղքատ են, բարի մարդիկ՝ խեղճ։ Երեկոյան, երբ հայրիկը նոր էր վերադարձել աշխատանքից, ես դեմքի ամենաուրախ արտահայտությամբ հայտարարեցի, որ ընկերներիցս մեկը պատմել է, թե ինչքան անհետաքրքիր է անցել էքսկուրսիան ու որ ես շատ ուրախ էի, որ մնացել էի տանը, հենց այդ օրը ես հայտարարեցի նաև, որ դառնալու եմ քաղաքական գործիչ ու լինելու եմ պարտադիր ընդդիմադիր։ Հայրիկին դուր եկավ ասածս ու նա անկեղծ ժպտաց։

- Հայրիկ , իսկ ընդդիմությունը կարո՞ղ է դառնալ իշխանություն , եթե պայքարի ։

- Եթե ճիշտ պայքարի , իհարկե կարող է , Արփի՜ , բայց դրա համար նախադրյալներ են պետք , ռեսուրսներ , հասկանում ես՞։

- Չէ՜, հայրի՜կ , չեմ հասկանում ։

- Երբ ընդդիմադիր դառնա իմ աղջիկը, կհասկանա , մեր երկիրն էլ դեռ չի կարող իշխանափոխություն տեսնել ։

Շատ ժամանակներ են անցել այն օրերից, երբ ես ու Անին անգլերեն էինք անում, երբ ի նշան հավերժական ընկերության երդման՝ չեմ հիշում, թե ինչ թաղեցինք հողի մեջ, երբ ես հայտարարեցի, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ դառնալու, շատ բաներ են փոխվել այժմ, Անիի հայրիկն արդեն մեր համայնքում «լուրջ» դեմք է, Անին սովորում է իմ երազանքների ֆակուլտետում – միջազգային հարաբերություններում, մենք նոր տուն ենք տեղափոխվել, որի վարձն ավելի մատչելի է և որը, թեև նույն համայնքում է, բայց Անիենց շքեx տնից բավականին հեռու է։ Ինձ շատ հետաքրքրեց, թե Անին ինչ ցույցերից էր խոսում։ Ի՞նչ էր կատարվում երկրում, ես չգիտեի, ի՞նչ ուժեղ ջրի մասին էր Անին խոսում, ես չէի հասկանում, սուպերմարկետի աշխատանքն ինձ ուժասպառ էր անում, լվանում էր մտքերս, կոտրում էր երազանքներս ու ես էլ սկսում էի հավատալ , որ չնայած ամենալավն էի սովորում, շատ կարդացած էի, գեղեցիկ, բայց աշխատելու էի սուպերմարկետում մինչև կյանքիս վերջ, ես այլևս չէի հետևում երկրում տեղի ունեցող իրադարձություններին, բայց մանկության ընկերուհու հետ այդ հանդիպումից հետո հետաքրքրությունն այրում էր, ես անհամբեր սպասում էի , թե երբ եմ հասնելու տուն ու լուրերին հետևեմ։ Իմ սովորության համաձայն՝ լուրերը նայեցի 5 տարբեր հեռուստաալիքներով, որովհետև չէի վստահում ոչ մեկին, ի վերջո բոլոր տեսածներս ու լսածներս համադրելով՝ հասկացա, որ երկրում խառը իրավիճակ է, որ հիմա էլ էլեկտրաէներգիայի գինն են ուզում թանկացնել, որ մարդիկ հոգնել են այդ ամենից և դուրս են եկել փողոց։ Այդ օրերին, ես աշխատանքի վայրում ամեն օր սխալներ էի անում, ուշքս ու միտքս ուրիշ տեղ էր։ Ես Բաղրամյանում կոչեր էի անում, մարդկանց առաջնորդում էի, հույս էի տալիս, իսկ ֆիզիկապես վաճառում էի հաց ու կարկանդակներ, նպարեղեն, որոնց վրայի կոդերը հաճախ սխալ էի հավաքում և արժանանում էի տխմար մենեջերիս՝ աշխատանքից հեռացման սպառնալիքներին։ Ես շատ էի նեղվում, որ մարդ, ով ո՜չ կրթություն ուներ, ո՜չ շփման կուլտուրա ինձ անընդհատ նկատողություններ էր անուm, մի անգամ էլ, երբ գիշերային հերթափոխով էի աշխատում, եկավ ու անհարգալից ասաց, որ դարակները մաքրեմ։
- Հիմա չեմ կարող, գլուխս պտտվում է, մի փոքր ուշ կմաքրեմ։
Ես իսկապես լավ չէի զգում, ինձ թվում էր՝ եթե բարձրանամ՝ վերևի դարակները մաքրելու, կընկնեմ ուղիղ մենեջերիս սեքսուալ ու երկար ոտքերի տակ։
- Դու ինձ արդեն նյարդայնացնում ես, աղջի՜կ ջան։ Հերիք չի՝ մի շաբաթից ավել անջատված ման ես գալիս, ոսպի տեղը բրինձ ես կշռում, հիմա էլ չես մաքրում դարակները։ Արագացրու՜, թե չէ դուրս կշպրտեմ քեզ գործից, ու էդ ուսմանդ վարձը , որը քեզ դժվար էլ փրկի, չես իմանա ոնց տաս։
- Ռադդ քաշի, փչացած պոռնիկ, քո կարծիքով չեմ հասկանում, որ սրա-նրա տեղերի մեջ քաշ ես գալիս մի երկու գրոշի համար։ Ինձ շատ հետաքրքիր ա, թե ինչ ես անելու երբ էդ սիրուն ոտերդ թառամած կլինեն ու էլ չես կարենա մարդկանց նեղացնել ու ճնշել։
Երբեմն, երբ վիրավորվում էի, ես սարսափելի մեկն էի դառնում, անկառավարելի կարող էի վերջին բառերով վիրավորել մարդկանց, արագ հասնել տուն ու լաց լինել՝ մարդկանց չարությունից ազդված, բայց էս անգամ, երբ, շատ մեղմ ասած, թքեցի մենեջերի, զզվելի աշխատանքի վրա, էդ հիմարին մատ ցույց տվեցի՝ մի լուսանկարի տղայից ոգեշնչված, ես տուն չգնացի։ Ոտքերս քայլել էին ուզում, կոկորդս գոռալ, հոգիս պայքարել, միտքս՝ հավատալ ուրիշ Հայաստանի, ուրիշ ապագայի, որտեղ մենեջերս գործազուրկ կլիներ, հայրիկս՝ երջանիկ, մայրիկս՝ առողջ, Անիի հայրիկն էլ՝ ինչ ուզում էր թող լիներ, բայց հայրիկիցս ցածր, ցածր ամեն ինչում։ Ես իջա Բաղրամյան պողոտա առաջին անգամ այն օրը, երբ որոշեցի, որ հոգնել եմ ու էլ չեմ դիմանում, ես փախա մենակությունից ու որոշեցի, որ նորից սկսելու եմ հավատալ խենթ երազանքներիս, շատ գիշերներ այդ օրվանից հետո լուսացան Բաղրամյան պողոտայում, շատ դեմքեր ու դեպքեր հանդիպեցին, եղան օրեր, երբ հայրիկը զանգեց ինձ ու ասեց, որ ամբողջ Բաղրամյան պողոտայով մեկ զինտեխնիկա է դրված ու պահանջեց, որ տուն գնամ, իսկ մոտալուտ փորձանքի մասին շշուկներն ինձ ավելի երջանկացրին, ու ես կասկածի տակ դրեցի հազարավոր հեղինակությունների կարծիքը, թե բան չի փոխվելու, ես այնքան էի ուզում, որ փոխվի իրավիճակը ու ես այնքան ունեի դրա կարիքը՝ որպես երեխա, որպես քաղաքացի, որպես զավակ, որպես աշխատող։ Էլեկտրիկ Երևանի ժամանակ էր, որ ես հասկացա, թե հայրիկն ինչ նկատի ուներ, երբ ասում էր, որ ընդդիմությունը կարող է դառնալ իշխանություն, եթե ճիշտ պայքարի ու ունենա համապատասխան ռեսուրսներ։ Ու թեև հազարավոր մարդիկ էին հավաքվում փողոցում, քնում էին դրսում, երգում էին, պարում ու ինչքան «ջրում էր ոստիկանությունը, շատանում էինք» ու թեև նույնիսկ մայրիկիս 60-ամյակին ես էլի Բաղրամյանում էի, ես պարզ հասկանում էի, որ դեռևս չի լինելու այն, ինչին վաղուց սպասում էր իմ՝ ի ծնե ընդդիմադիր հոգին։

շարունակելի

ivy
15.07.2018, 03:23
շարունակությունը

***
Իմ ու հայրիկի քայլը

Անցած տարի ընդունվել էի սեզոնային աշխատանքի «լուրջ» տեղ, հասկացել էի, որ իմ խնդիրն իրականում այն էր, որ ես բավական ինքնավստահ չէի ու թեև կարող էի հաջողության հասնել ու կարելի է ասել, որ բավականին լավ մասնագետ էի դարձել, բայց երկար ժամանակ վախենում էի նույնիսկ ինքնակենսագրական ուղարկել «լուրջ» աշխատավայրեր։ Այս անգամ որոշումն այլ էր, ու թեև իմ այժմյան աշխատավայրի դիմաց մի քանի տարի առաջ նստացույց էի արել ու ատելով ատում էի հանրապետականներին, հարցազրույցի ժամանակ, երբ մի քանի փուլ արդեն անցել էի ու վերջնական հաղթանակը շատ մոտ էր թվում, կատակին տվող լուրջ հարցին, թե ընտրություններում ում եմ ընտրել, ես ինքս ինձ մի լավ մտովի քրֆեցի ու ասացի, որ Ավանից եմ ու ծիծաղեցի։ Ավանն, ի սկզբանե միշտ եղել է կուսակցականացված, մի ամբողջ համայնք կարծես մի մարդու հայաթ լինի, ու երևի դա էր պատճառը, որ իմ պատասխանը հստակ մի բան նշանակեց նրանց համար․ այն, որ ես ընտրել եմ իրենց։ Չգիտեմ դա էր պատճառը, թե այն, որ ես շատ լավ խոսում էի օտար լեզուներով ու տարիքիս համեմատ ընտիր աշխատանքային փորձ ունեի, ես անցա մրցույթը, շատերից ընտրվեցի հենց ես։ Դուրս գալով շենքից, որտեղ քիչ առաջ իմ համար շատ բան էր որոշվել, ես երջանիկ էի, խառն էին մտքերս, բայց գերական այն միտքն էր, որ հայրիկը կհպարտանա, իրեն երջանիկ կզգա, որ ես նման լավ տեղ եմ աշխատելու, թեև ինքը գումար չի ունեցել իմ երազանքների կրթությունն իմ համար ապահովելու, ես շատերից քիչ եմ էքսկուրսիա գնացել ու անգլերեն պարապել, բայց այնքան խելոք եմ եղել, որ ընտրվել եմ այդքան մարդու միջից։ Խեղդվում էի հուզմունքից, բարձրակրունկների վրա ավելի հպարտ ու ձիգ էի քայլում։ Միայն մի բան կար, որ խառնում էր հոգիս ու բոլոր զգացումներս․ դժվար էր հավատալ, որ մի լավ աշխատանքի համար ես իսկապես կորցրել էի դեմքս ու որոշել, որ լավ աշխատանքն ավելի կարևոր էր, քան ազատությունս, արժանապատվությունս, բայց մի՞թե ես նույնը չէի անում, ինչ իմ պոռնիկ մենեջերը, մի տարբերությամբ, որ մարմնիս տեղը, ես զոհում էի հոգիս, վաճառքի էի հանում ազատությունս, սկզբունքներս։ Բայց մի՞թե նժարին իսկապես դրված էր լավ աշխատանքը, թե՞ հայրիկիս հպարտ հայացքը տեսնելն ու ինձ տրված մի կյանքը ձախողակի պես քարշ չտալու ձգտումը։
Ես աշխատեցի մոտ երկու-երկուսուկես ամիս, այդ ընթացքում շատ անգամներ լսեցի, թե ինչպես նշանդրեքի, հարսանիքի, թաղման, կնունքի արարողությունների ժամանակ հայրիկը խոսում էր իր Արփիից, ով իր ուժերով նման աշխատանք էր ձեռք բերել։ Ես շատ անգամներ ինձ համոզեցի, որ ճիշտ որոշում էի կայացրել ու անիմաստ բարդացնում էի իմ առանց այն էլ բարդ կյանքը։ Այո, ես միշտ եմ եղել սարսափելի վերլուծող մեկը, բայց այս անգամ ամեն ինչ այլ էր։ Ես դեռ երբեք այդքան մոտ չէի եղել ինքնավերլուծությանը, ինքնափնտրմանը, այն պահին, երբ սարսափելի մի զգացում է խեղդում հոգիդ միայն այն մտքից, որ ապրածդ, սիրածդ, ձգտածդ քոնը չի եղել, դա հայրիկի հպարտանալու առիթն էր, մայրիկի հիվանդությունը մեղմացնող երջանկության պահեր, «չուզողների» մղձավանջը, իսկ ու՞ր էի ես այս ամենում, անհասկանալի էր։ Ես մի խղճուկ անկյունում փակել էի իմ սերերը, իմ կիրքը կյանքի, մարդկանց, հեղափոխության, էներգիայի հանդեպ։ Իսկ էներգիան ամենուր էր․․․ փողոցներում, տներում, մարդկանց աչքերում։ Ես նախանձում էի, ցավով եմ ասում, երբ ընկերներս գոռում էին մտքի եկածը, քֆրտում էին ուզած գործչին, իսկ ես մենակ էի։ Իմ հոգում կոչեր էին, աղմուկ, մարդկանց սերը, իսկ ես չէի կարող բղավել, որովհետև ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ մի տխմար որոշել էր, որ իմ երկրում հաջողության հասնում էին միայն հոգին ու այդ էներգիան, այդ սերը կոտրելով, էքսկուրսիայի փող ունենում են նույն մարդիկ, սիրելի մասնագիտությունս ինձնից խլում են նույն մարդիկ, իսկ մնացածը հպարտ են, բայց իրենց ձախողակ են համարում, մինչև որ որոշեն, որ իրենք էլ դառնալու են նույն մարդը, նույն անդեմը։
***
Երևանում մի շատ սիրելի տեղ ունեմ՝ «Հոդված 3»-ը։ Անունից էլ պարզ է, որ մարդիկ այստեղ մարդու իրավունքների, ազատությունների, քաղաքացիական հասարակության պաշտպաններ են, լուսավոր մարդիկ, լուսավոր պատեր, ընտիրագույն միջավայր լավ ընկերներ ձեռք բերելու համար։ Մի օր, երբ հերթական անգամ սիրելի վայրում սիրելի սուրճն էի խմում, ընկերներիցս մեկը զանգահարեց։ Նրանք, ովքեր ակտիվ ցուցարարներ են կամ գոնե եղել են, կհասկանան, որ պայքարի ընկերները հոգի են, մուրազ, իրենք հատուկ են ու ուրիշ, իրենց հետ ֆուտբոլ կնայես, միգուցե բամբասես, լավ հաց կուտես, բայց իրենք ո՜չ ֆուտբոլ նայելու, ո՜չ հաց ուտելու, ո՜չ էլ բամբասելու ընկերներ են, իրենք պայքարի ընկերներ են ու վերջ։ Աստղն էր զանգողը, իմ պայքարի ընկերը, ոտքից գլուխ կրակ, արևոտ մի աղջիկ, ում նայելիս կարծում ես․ դե սիրունիկ աղջիկ է, իսկ շփվելիս հասկանում ես, որ դե սիրունիկ աղջիկն ինքդ ես, որ կաս։ Իր գաղափարները, դուխը, պեպեններն ու ժպիտը սթափեցնում են նույնիսկ էն պահերին, երբ գմփուցիկներ (մենք դրան այդպես էինք ասում) են բաց թողնում ու ինքը գոռում ա «ականջներդ փակի, բերանդ բացի» կամ հակառակը, ու դու հասկանում ես, թե ինչ հավես պահ ա գմփուցիկի տակ ընկնել Աստղի հետ, ջրվել Աստղի հետ, ընկեր լինել Աստղի հետ։
Վաղուց չէինք զրուցել Աստղիկի հետ, ու դեռ չգիտեր իմ տխրահռչակ աշխատանքի մասին, բայց զգում էի՝ հենց իմանար, ժպտալու էր ու ասեր․ հուսով եմ գործդ լավ ես անում, էս երկրին փինաչիներ պետք չեն։ Վախենում էի, ամաչում էի ասել, որ աշխատում եմ մի հիմնարկում, որի առաջ ժամանակին միասին կանգնած գոռում էինք, ոստիկանների հետ ասում-խոսում ու պայքարում։
- Արփ , Բաղրամյանում ենք, չգիտեմ ինչ են գմփացրել էս անգամ, բայց աչքերս վառվում են, ահավոր վախեցել եմ, կգա՞ս մոտս։
- Մի քանի րոպեից կգամ, Թումանյանի վրա եմ «Հոդվածում»-ում։ Առաջին շարքերից հետ գնա, խնդրում եմ, արդեն դուրս եմ եկել։
- Դու արի ինձ մի ասա ինչ անեմ, քի՞չ ես հետս ամենադիմացները կանգնել, ինչի՞ տակդ լցրեցիր։ Շուտ արի, հետդ էլ քացախ բեր։
- Քացա՞խ։- Աստղն արդեն անջատել էր, ինչ պետք էր ասել էր ու հաստատ իմ հետ խոսելուց ավելի կարևոր գործ ուներ էնտեղ անելու։
Էն, որ Աստղը վախեցել էր արդեն վախենալու էր , էն , որ կանչում էր հենց ինձ, ջերմացնող էր, էն, որ հիշեցրեց ամենադիմացներում կանգնելու մասին, ցավեցնող էր, իսկ էն, որ քացախ ուզեց, արդեն կատակ չէր։ «Հոդված»-ից մինչև Բաղրամյան մոտ 15 րոպեի ճանապարհ է։ Ես հասա երևի 5 րոպեում, շունչս մարմնիցս դուրս էր գալիս խելագարի պես, ինչի մասին ասես մտածում էի, ավելի ճիշտ, էն ներքին հիմար երկխոսություններից էի լսում․
Աստղի պեպենները սիրուն են շատ։
- Հիմա՞ր ես դու։ Էս նեղ պահին, ի՞նչ պեպեններ։
- Ինչի՞ մասին կուզեմ կմտածեմ․ էդ ինձ օգնում ա։
- Դու լրիվ հիմար ես, հիմար, հիմար․․․
- Ինչի՞, ես ուղղակի լավ ապրել եմ ուզում։
- Դու հոգեվաճառ ես։
- Չբռնեմ ամեն ինչ թողնե՞մ։
Հարցիս պատասխանը չէի գտել, երբ տեսա Աստղի դեմքը, վախեցած չէր, բայց ինչպես ժողովրդական խոսքում են ասում «մանթո» էր։ Ինձ տեսավ, գրկեց առանց ձևականությունների։
- Լացես, կսպանեմ։
- Բայց ինչի՞ պետք ա լացեմ, Ա՜ստղ, քո հետ ամեն ինչ կարգին ա։
- Քո հետ չեմ, մի պահ քիչ էր մնում լացեի, գրողը տանի։
Աստղը երբեք չէր լացում, համենայնդեպս մարդկանց մոտ, ինքը լացողներից զզվում էր, թողնում գնում էր, եթե մոտը լացեիր։ Հազարավոր մտքերից, տեղի բարձր լարումից ու Աստղի կախ ընկած պեպենների տեսքից, աչքերս լցրեցի, սպասում էի, որ կթողնի կգնա ու տենց էլ եղավ։
- Հետևիցս չգաս, Արփ, չեմ նեղացել, ուղղակի շոկի մեջ եմ, էսօր մեր ոստիկանները մեզ ցավեցրին, կրակեցին, խփեցին մի ինչ-որ քնձռոտ աշխատավարձի համար մեր վրա չգիտեմ ինչ գցեցին, հասկանու՞մ ես։ Մարդիկ են վիրավորվել, Նիկոլին են տարել, ականջներիս մեջ էլ մի ձեն կա, որը հաստատ չի դիմանա քո լացուկոծին։
Կան պահեր, որ պարտավոր ես մտածել մի բանի մասին, բայց մտածում ես լրիվ ուրիշ բանի մասին։ Քնձռոտ աշխատավա՞րձ, վիրավոր մարդի՞կ, Նիկո՞լ։ Ես ու՞ր էի հասել, ո՞նց էի փոխվել, ժամանակին ինքս իմ տեսակի վրա ցեխ էի շպրտում ու հիմա ոտքից գլուխ ցեխ էի։ Տուն դժվար էր հասնելը այս օրերին, տրանսպորտի ճանապարհը հիմնականում փակ էր, մարդիկ էլ ոչ թե գնում էին տուն, այլ հեղափոխություն անելու։ Քայլում էի դեպի Երիտասարդական, այնտեղից տրանսպորտն աշխատում էր երբեմն։ Ինչքա՜ն ուրիշ էր Երևանս, ոգևորվել էր ու ինքն էլ վազում էր ցուցարարների հետ, քաղաքը էներգիա էր շնչում։ Ես նայում էի մարդկանց, ովքեր լավն էին , ովքեր կատարել էին իրենց վստահ որոշումը, ովքեր ապահով էին, որովհետև ո՜չ ոստիկանական բաժանմունքում, ո՜չ ճամփա փակելիս, ո՜չ Բաղրամյանում բախումների ժամանակ միայնակ չէին, այնքա՜ն հպարտ էին իրենցով, այնքա՜ն ազատ, անկաշկանդ, իսկ ես քայլում էի ու վախենում, լավ նպատակի համար համախմբված ամբոխին, ուժին հակառակ քայլելը հեշտ բան չի, ու ես ինչպես միշտ էլի մտածում էի, թե ինչպես են մարդիկ հանգիստ, անվախ ապրում, երբ բոլորն են իրենց դեմ․ երբ իրենք մենակ են։
Երբ տուն հասա, հայրիկը քնած էր, ուզում էի խոսել իր հետ, իր կարծիքը հարցնել, ասել իմ որոշման մասին։ Չգիտեի՝ ինչպես կարձագանքի ու ինչ կմտածի իմ մասին, կհիասթափվի՞ թե՞ կհպարտանա, կհավատա՞ վերջապես , որ իր սիրելի Նիկոլը, էն պլոճիկով Նիկոլը կփոխի իր կյանքը, իր երկրի կյանքը, կվառի տարիներով հանգած աչքերի լույսը , որը հոգնել էր, հոգնել էր քանիցս ու տեսել հազարավոր քմծիծաղներ, հեգնական, կարեկցող ժպիտներ՝ իր հպարտ, արժանապատիվ, մաքուր հոգուն ուղղված։ Ես սիրում էի հայրիկիս ու նրա ժպիտն էր իմ պայքարի անունը, նրա հպարտությունն էր իմ շարժիչ ուժը ու նրա ավելի հեշտ կյանքն էր իմ վերջնանպատակը։ Նրա հետ խոսելու համար ես բավականին լավ էի պատրաստվել։ Որպես պոտենցիալ քաղաքական գործիչ՝ զգում էի, որտեղ զգացմունքների վրա շեշտը դնեմ, որտեղ՝ փաստերի, որտեղ՝ ծրագրերի ու որտեղ՝ լսեմ ըմբռնող ու ուշադիր՝ մտքում խոսքս պատրաստելով։ Հայրիկի համար սառը, առանց աղի թան էի պատրաստել ու բաստուրմայով ձվածեղ, երկու բան, որ նրա հոգին հաստատ ջերմացնում էին ու տրամադրությունը բարձրացնում։ Հայրիկը շուտ արթնացավ, նստեց, Հ1 ալիքը միացրեց ու իրեն հատուկ պաշտոնական տոնով ասաց․
- Արփի, էն հաղորդումը, որ նայում էիր, Հ1-ով չէ՞ր։
- Ո՞ր մեկը, պապ։
- Ամենախելացին։
- Չէ՜, պա՜պ Արմենիայով էր։
Ո՜նց էի մոռացել, որ էդ օրը «Ամենախելացին» կար։ Էդ նշանակում էր, որ անկախ ամեն ինչից, ես հայրիկի հետ կխոսեի միայն հաղորդման ավարտից հետո։ Հարցերն ուշադիր լսելուց, մասնակիցների հետ հուզված պատասխանելուց ու հաղորդավարի ճաշակով հագուկապի մասին մի քանի մեկնաբանություն անելուց հետո, եկավ իմ հաղթական պահը․ հայրիկը հիշեց, որ քաղցած է․
- Ա՜րփ, ինչ ունենք ուտելու։
- Պա՜պ, բաստուրմայով ձվածեղ եմ սարքել, կուզե՞ս։
- Հա բա ոնց։ Մի հատ էլ սառը թան սարքի Արփի ջան։
- Թան էլ եմ սարքել, պա՜պ։ Ուզում եմ հետդ խոսեմ։ Ուտես վերջացնես, խոսենք հա՞։
- Լավ Արփի, տղա – մղա կա՞։
- Չէ՜ պապ, ուրիշ հարց ա։

շարունակելի

ivy
15.07.2018, 03:25
շարունակությունը

Հայրիկը, ի ուրախություն ինձ, շատ արագ հաց կերավ ու հավանեց իմ սարքած ձվածեղն էլ, թանն էլ։ Արդեն երեկո էր, մենք նստել էինք մեր բալկոնում (ավելի ճիշտ մեր չէ, մենք, ինչպես խանութի աշխատողն էր ասել, տնվորներ էինք), այսինքն՝ նստել էինք տանտերերի բալկոնում ու իմ ամբողջ լարվածությունը, հետաքրքիր էր, բայց անցել էր։ Հայրիկի հայացքի մաքրությունը հստակ ասում էր, որ պարտավոր էի անկեղծ լինել մինչև վերջ։ Մարդը, ով նախընտրել էր ազնվությունը, արդարամտությունը, պարզությունը իր ողջ կյանքում, արժանի էր լիարժեք անկեղծության։
- Հայրիկ, ես գիտեմ, որ քեզ դուր է գալիս իմ աշխատանքը ու նկատել եմ ինչպես ես հպարտանում, երբ խոսք է գնում իմ կրթությունից, իմ ձեռքբերումներից։ Դա շատ պարտավորեցնող է, ես երջանիկ եմ զգում՝ քո աչքերում փայլ տեսնելով ու հատկապես, երբ հասկանում եմ, որ այդ փայլի պատճառը ես եմ։ Հայրի՜կ, բայց ես չեմ ուզում այսպես շարունակել։ Սա իմ կյանքը չէ։ Ես լավ եմ վաստակում, ինձ հարգում են, գնահատում են աշխատանքս, բայց ես այլևս չեմ կարող, ես ինձ վատ եմ զգում ամեն անգամ, երբ իմ ընկերներին եմ տեսնում, երբ ինքս ինձ հետ անկեղծ զրույցի եմ բռնվում։ Ես լավ չեմ, պա՜պ։ Մի անգամ, երբ խոսում էինք, իմ փոքր ժամանակ, հիշու՞մ ես, ես ասացի, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ դառնալու, որովհետև ուզում էի ինքս ինձ, քեզ, բոլորին ապացուցել, որ լավ մարդիկ , պատվով մարդիկ կարող են հաղթել , նրանք ձախողակ չեն, ինչպես ես հիմարաբար մտածում էի։ Հայրի՜կ , ես դուրս եմ գալիս աշխատանքից։ Իմ նման մարդիկ չեն հիշվելու պատմության մեջ, բայց գոնե ընկերներիս, հարազատներիս աչքերում, մտքերում ես կամ ու մնալու եմ, իսկ թե ինչպես՝ ես եմ ընտրում։ Դու ինձ ասացիր, որ ընդդիմությունը կարող է դառնալ իշխանություն, եթե ռեսուրսներ ունենա։ Ես կարծում եմ՝ պահը եկել է, ու ես ուզում եմ դրա մի մասը լինել։ Ես ուզում եմ ազատ լինել, ուզում եմ տեսնել հեղափոխությունն այնպես, ինչպես պատկերացրել եմ ամենակենցաղային դժվարությունների, ձախողումների, հիասթափությունների ժամանակ։ Ես սիրում եմ մեր երկիրը, սիրում եմ Նիկոլին, սիրում եմ քեզ ու պարտավոր եմ անել այդ քայլը։
Հայրիկի դեմքին նայողը կկարծեր, թե հենց նոր Նոբելյան մրցանակ է ստացել՝ գիտության ոլորտում կատարած մեծ աշխատանքի համար ու ստացել է տարիների աշխատանքի փոխհատուցումն ու վաստակած պարգևը։ Նրա երջանկության մեջ այնքան իմաստ կար, այնքան թաքուն խոհեր, այնքան մեծ սեր ու հոգատարություն։ Ես չէի կարողանում գուշակել նրա մտքերը, ոչ էլ Նոբելյան մրցանակակրի հայացքի գաղտնի իմաստները, բայց ես ինձ հանգիստ էի զգում, վերջապես վերադարձել էի սեփական կաշի , որտեղ ինձ հարմար էր ու հաճելի, վերջապես Աստղի հետ հանգիստ կարող էի դիմացի շարքերում կանգնել, կոչեր անել, ազատ լինել, սիրել էն ինչ ուզում էի ,ում ուզում էի ու թքած, թե ինչ-որ մի օր ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը կասեր, որ ես ձախողակ էի, այլևս կարևոր չէր, քանի որ ես արդեն երջանիկ էի ու դա ինձ թևեր էր տալիս։
- Մի բան գիտեի, որ ասում էի՝ Նիկոլը կարգին տղա ա։ Արփի, ապրի՜ր քո կյանքով , ամենքի մտքերի, քո մասին կարծիքների, ուրիշների հետ համեմատությունների մեջ քեզ դարձրել ես անկարևոր, անարժեք, մինչդեռ բոլորը թքած ունեն քո վրա, իսկ կյանքդ անցնում է, ու դու երջանկությունից գլուխ չես հանում։ Վազի՜ր , երկուսուկես ամիս ժամանակ ես արդեն կորցրել քեզ գտնելու ճանապարհին։ Նիկոլին էլ, եթե մոտիկից տեսնես, ասա որ ինքը հաղթելու ա ու էդ հաղթանակը հայ ժողովրդի հաղթանակն ա լինելու։
- Իսկ կարողա ՞ դու ինքդ էլ գայիր ու ասեիր։ Միասին վաղուց չենք քայլել, իսկ քայլ կարծեմ չենք էլ արել։
Հայրիկը մի լավ ծիծաղեց, հասկացանք միմյանց ու երկուսս էլ հպարտ էինք իրարով առավել քան երբևէ։ Մի քանի րոպեից արդեն մեր հին ու կոլորիտային դռան դիմաց կանգնած էր ներկայանալի կոստյումով մի տղամարդ, իսկ նրա թևից բռնել էր վառվռուն աչքերով մի աղջիկ, ում շուրթերը անորոշ վերև էին բարձրացել, իսկ ժպիտն ավելի շատ արհեստական էր, քան գեղեցիկ։ Նրանք երկուսն էլ շտապում էին, մեկը կորցրած առավել քան 14 տարի իր ժամանակներից, իսկ մյուսը՝ մեկուկես ամիս՝ Նիկոլի թվից։

ivy
15.07.2018, 03:26
11. Հեղափոխության դիտորդները

Տատս սար բարձրանալիս երբեք զառիվերով ուղիղ չի քայլում, այլ մեկ դեպի աջ, մեկ դեպի ձախ: Ասում եմ` ծանրության ուժին է խաբում:
Հիմա էլ Վարդան ձյաձյան է այդպես անում. բախվում է պատին, հետ շպրտվում դեպի աստիճանավանդակը ու այդպես մինչև 4-րդ հարկ: Կխնդրեմ, որ մինչ տուն մտնելը մեր դուռն էլ բացի. վերանորոգումից հետո չի ստացվում ինքնուրույն բացել: Լսում եմ պատին բախվող ապակե շշի զնգոցը ու ծանրության ուժին խաբելու տարբերակը բացառում:
Վարդան ձյաձյայենց տանը սկսված տուրուդմբոցի պատճառով այդպես էլ չեմ համարձակվում թակել դուռը:
Բերդի «կլյուչնիկ» Վարդան ձյաձյան 3 օրը մեկ է տուն գալիս: Ապրիլի 23-ին էլի ծեծուջարդ էր. «կլյուչնիկի» տուն գալն ու Թավշյա հեղափոխության ամենաթունդ օրերից մեկը համընկնել էին: Իրեն հարցնենք` ինքն էլ է հեղափոխություն անում` լոկալ, անթավիշ ու հստակ պարբերականությամբ` 3 օրը մեկ:
Իսկ Հեղափոխությունը եկավ ու անցավ Վարդան ձյաձյայի տան մոտով, երևի էլի տուրուդմբոց էր, ինքն էլ նայեց-նայեց ու չհամարձակվեց դուռը թակել:
․․․
Արմավիրից ամեն օր Երևան գալիս տրանսպորտի սպասող մարդկանց վերցնում, հետը բերում էր ցույցի: «Ո՞ւմ շնորհակալ լինենք, տղա ջան» հարցին պատասխանում էր` «Նիկոլին, ցավդ տանեմ, մեր Նիկոլին»: Ու մարդիկ երախտապարտ ժպտում էին: Մտածում ես` Հեղափոխությունն էլ ոնց է լինում, էս է, եղել է:
Բայց սուտ էլ կար, սուտ էլ․
Լիլոն միջին վիճակագրական ուսանող է: Էստեղ էլ հեղափոխությունն ու քննաշրջանն էին համընկնել: Ինչ աներ, ցույցի էր, չէր հասցրել սովորել, ստիպված արտագրեց քննությանն ու գնաց թավշյա ժպիտով հաղթանակ կերտելու: Ու կերտեց: Վարդան ձյաձյան հեղափոխությունը տանն էր անում, Լիլոն` փողոցում, բայց երկուսն էլ ստում էին: Որովհետև Հեղափոխությունը ներսում չէին արել: Չեն լողացել ու ամեն օր հագուստն են փոխում, ներսի փտած ռեժիմին չեն մերժել, բայց երկրում իրավիճակ են փոխում:
Վարդաններն ու լիլոներն են մեզ տարիներով ճահիճի մեջ պահել, իրենք էլ դեռ չեն շտապում դուրս գալ, փոխել հագուստն ու մերժել ներսի փտած ռեժիմին: Ես ու Թավշյա հեղափոխությունը «գրազ ենք բռնում»՝ մի քիչ այլ ֆորմատով․ երկուսս էլ հասնելու ենք ամենաիսկական ու «զտարյուն» Հեղափոխությանը՝ առանց վարդանների, լիլոների ու դե՜ աշոտների։ Եթե հաղթեմ, Թավշյա հեղափոխությունն էլ կհաղթի, եթե պարտվեմ, ինքն էլ տանուլ կտա «գրազը», որովհետև երկուսս էլ նույն բանին ենք ձգտում։ Մոտեցումն է տարբեր․ ես ներքևից եմ բարձրանում վեր, ինքը վերևից իջնում է ներքև։ Ինձ համար Հեղափոխությունը ՀՈԳԻՆԵՐԻ հեղափոխությունն է, Թավշյա հեղափոխության համար՝ լիդերների հեղափոխություն։ «Գրազակիցս» իր գործն արդեն արել է ու լավ է արել, բայց ամեն անգամ բախվելով «զոռբայության» հասնող անհանդուրժողականությանը, բուհից, համայնքի բյուջեից, պետությունից ու աշխարհից անվերջ «քերելու» նկրտումներին ու տեղ-տեղ անտանելիորեն կուտակված մշակույթի չգոյությանը, հասկանում եմ, թե ինչքան անելիքներ կան սեփական հոգիներում։
Ու եթե կուզեք՝ ես ու Հեղափոխությունը սեղմում ենք միմյանց ձեռքերը ի նշան խորը ու երկարատև դաշինքի։

Ուինսթոն
15.07.2018, 15:56
Բոլոր աշխատանքները հետաքրքիր էին, անկեղծ։
Հավանեցի 7-րդ և 8-րդ աշխատանքները։
Բոլորին հաջողություն են մաղթում։
Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին նման գեղեցիկ մրցույթ ստեղծելու համար։ ☺

Ծլնգ
15.07.2018, 21:37
Սկսենք կարծիքներ գրել, հը՞ :))

Վերջից սկսեմ...

11. Հեղափոխության դիտորդները. կարճ, հակիրճ, տեղը-տեղին փյուրիստական տեսանկյուն է ներկայացնում, որ հեղափոխության վերջնական հաղթանակի համար պիտի բոլորս անցնենք ինքնամաքրման ուղով։ Մի երկու բավական կենդանի պատկերներ կան գործում, բայց ընդհանուր իմ համար լավը այս գործի հենց լակոնիկ ու հակիրճ խոսքով իր ուղերձն է։ Գրազի մտահաղացումը հոյակապն է. փաստորեն հեղինակը ոչ միայն բողոքում է, այլ ինքն էլ է լծվում այդ ինքնամաքրման խորհուրդին։

10. Նիկոլի թիվ. այս գործն էլ նախորդի նման կարծես գեղարվեստական էր որպես ներկայացվել։ Ու եթե նախորդի վավերագրական լինելու փաստը ինձ համար միանշանակ է, ապա այս գործը նույն հաջողությամբ կարող էր դիտվել և՛ որպես գեղարվեստական, և՛ որպես վավերագրական։ Բայց հակված եմ այն ընկալել որպես վավերագրական՝ կառուցվածքի շնորհիվ. գեղարվեստական ընկալվելու համար, ըստ իս, կառուցվածքը շատ հստակ ու անճկուն է։ Այս գործն իմ աչքին չքնաղ longform լրագրության նմուշ է։ Չէի զարմանա այս տիպի գործ կարդալ Նյույորքերում կամ Աթլանտիկում։ Հոյակապ կառուցված, լավ պատմողականի ու եկրխոսությունների միաձուլում, հստակ ասելիք ու վառ երևացող գիծ։ Երկրի մի ամբողջ պատմական շրջանի պատմություն. անձնական կենսագրական տվյալների վրա հիմնված։ Երկար գործ էր, բայց ափսոսացի, երբ ավարտվեց... կկարդայի, ու կկարդայի։ Հետաքրքիր է, հեղինակը լրագրո՞ղ է։

9. «Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով. այնքա՜ն անմիջականություն կա այս գործում։ Ոնցոր լրագրողի հում մտքերը ականջ դնես, երբ ձայնագրիչի նյութն է լսում, բայց վերջնական չի մշակել դեռ այն։ Ու կարծես այս ամբողջ գործով հեղինակն ուզում է ասել, որ դեռ ինքն էլ չի կողմնորոշվել հեղափոխոթյան ինչ լինելու մեջ, ու շատ գեղեցիկ ձևով է դա ասում՝ ուրիշների կարծիքների բազմազանության մի հատվածով։ Երբ առաջին անգամ վերջացրեցի այս գործն ընթերցելը, ժպիտ էր դեմքիս։ :) հիմա էլ է ժպիտ... շնորհակալություն հեղինակին, որ չի փորձել ճոխացնել, պաթոսի տակ թաքցնել իր վերջնական կողմնորոշման բացակայությունը։ Ավարտը, ըստ իս, ուրիշ գործում կլիներ թույլ, բայց այստեղ այդ ավարտի թուլությունն էլ է գործն ու դրա ուղերձն ուժեղացնում։ Այո, նորմա՛լ է, որ դեռ վերջնական կողմնորոշում մարդ չունի, նորմա՛լ է, երբ մարդիկ տարբեր ընկալումներ ունեն թավշյա հեղափոխության մասին, նորմա՛լ է, երբ տարբեր բաներ ուզելով նույն նպատակին ենք հասել։ Շատ լավն էր գործը. ես հաստատ այդ ամենը ավելի լավ չէի կարող ասել։

Մնացածների մասին հետո կարծիքս կգրեմ։

StrangeLittleGirl
15.07.2018, 21:47
1. Երբ սերը հաղթում է ատելությանը

Անկեղծ տեքստ էր։ Դուրս եկավ, որ հեղինակը հեղափոխության մասին իր մտքերն ու զգացողությունները ներկայացնում։ Բայց մտքերը տեղ-տեղ շատ ցաքուցրիվ էին։ Լավ կլիներ՝ հեղինակը նախապես դասավորած լիներ մտքերը ու մի տեղից մյուսը չթռներ։ Մեկ էլ տեղ-տեղ շարադրությունների պաթոսն էր ներխուժում, բայց ապրի հեղինակը, որ դրան շատ չի տրվել։

Քաղցր ձողիկների տեսարանն ամենահաջողվածն էր։ Շատ հավես էր նույնիսկ կասեի։ Եթե ողջ գործն էդ տեսարանի շուրջ ծավալվեր, ահագին հաջողված գործ կլիներ։

StrangeLittleGirl
15.07.2018, 22:22
2. Բացակաների անունից
Բավական բարդ ա գրել մի գործի մասին, որի հետ բովանդակային առումով համաձայն չեմ, բայց գործն իրոք լավն ա։
Բովանդակային մասով մի բան ասեմ․ 2008-ին էլ մնացածներս էինք հանրահավաքների մասնակիցներին «զոմբի» անվանում։ Հետո մեծացա ու հասկացա, որ անկախ քաղաքական համոզմունքներից ամեն դեպքում հեչ լավ չի դիմացինին «զոմբի» անվանելը։
Գործն ահագին լավն էր։ Թե՛ անկեղծ էր, թե՛ շատ սուր էր գրված, թե՛ համարձակ էր՝ դեմ գնալով մեծամասնության պատկերացումներին։ Տեղ-տեղ էլի կլիշեներ ու պաթոս էին սողոսկում, բայց ընդհանուր գործը դրանից չէր տուժում։

Հեղինակին կուզեի հրավիրել թեյ խմելու, որ մի քիչ զրուցենք էս թեմաներից։ Լիքը բան կուզեի իրեն ասել, բայց ոնց հասկանում եմ՝ մրցույթի ավարտից հետո էլ Երևանում չեմ լինի։ Հույս ունեմ՝ հեղինակը կգրանցվի ակումբում, էստեղ կզրուցենք :)

Interdenominational
15.07.2018, 22:38
Չէ՜....ես երևի սպասեմ մինչև ամեն ինչ հանդարտվի... մրցանակաբաշխվի, ծափահարվի, գրկախառնվի, ու միայն հետո ընթերցեմ: Մրցույթը՝ մրցույթ, բայց լուրջ գործ եք ձեռնարկել ... ու պիտի սպասեմ այդ լրջության խմորմանը:

StrangeLittleGirl
15.07.2018, 22:44
3. Գեղարվեստական հեղափոխություն
Ահագին ուրախալի ա, որ գործերը ոչ միայն Երևանից են էկել, այլև մարզերից։ Հեղափոխությունը հաստատ տեղի չէր ունենա, եթե մարզերն էլ չմիանային։ Ու էս գործն արտացոլում ա մի կոնկրետ գյուղի մասնակցությունը, որը գուցե ինքն իրենով փոքր ա, բայց այ էսպիսի բազմաթիվ փոքր գյուղերի ու քաղաքների մասնակցության շնորհիվ ա հեղափոխությունը տեղի ունեցել։ Մի քիչ կուզենայի, որ հեղինակն ավելի շատ մանրամասներ պատմեր ցույցերից։

Interdenominational
15.07.2018, 22:55
3. Գեղարվեստական հեղափոխություն
...ոչ միայն Երևանից են էկել, այլև մարզերից։

Ակումբի ադմինիսրտացիան հեռատեսություն ունեցավ խուսափել "երևանակենրոնության" գայթակղությունից, ինչի համար մի առանձին ներքին գոհունակությամբ եմ հետևում այս ամեն ինչին...

StrangeLittleGirl
16.07.2018, 20:26
4․ Հեղափոխության իմ բաժին ներկան
Լավ էր․ էս մի գործն էլ ինձ տարավ Աբովյան ու Վանաձոր։ Նկարի պահը, դրա խորհրդանշականությունը դուրս շատ եկավ։ Կուզենայի, որ հեղինակը մի քիչ մանրամասներ զգացողություններն ու իրադարձությունները Վանաձորում ու վերացական պաթոսի փոխարեն ավելի շուտ իր սեփական զգացողություններից գրեր։

Ծլնգ
17.07.2018, 07:02
Մնացածների մասին հետո կարծիքս կգրեմ։
Շարունակեմ կարծիքներս․

8. #Թավշյա: Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը․ այս մեկն ինձ համար ահագին յուրահատուկ գործ էր, քանի որ բավականին օրիգինալ կերպով ներկայացնում էր և՛ վավերագրական փաստերը, և՛ դրանց վերլուծությունը, իբր թե սցենարիստի հայացքով։ Այս վերլուծական տարրը շատ-շատ դուրս եկավ, քանի որ վերլուծական լրագրության մեծ սիրահար եմ, իսկ այս դեպքում դրան տրվել էր նաև գերազանց գեղարվեստական լուծում էլ։ Տերմինների ընթացիկ բացատրություններն էլ էին դուրս ահագին գալիս, ոնց որ սցենարիստի հետ նույն սենյակում իր մտքերը լսելիս լինեի։ Բայց մի բան որ դուրս չեկավ, դա հեշթագակոխ անելն էր։ Նաև ավարտը մի քիչ թույլ էր իմ աչքին․ շատ ավելին էի սպասում գործը կարդալուց։ Հեղինա՛կ, շնորհակալությո՜ւն այս գործի համար, բայց գիտեմ, որ ավելի լավ վերջ էլ ունես քո մեջ գործիդ համար։

7. Իրականության բացակա կողմը․ ճիշտն ասած, այս մի գործն ինձ հեչ չկպավ։ Նախ մի քիչ շատ էր ծամծմած, հետո սուրճի հետ համեմատությունը հեչ ինձ համար չգործեց, ամբողջ գործի ընթացքում մորալիստական տոնայնությունը հոգնացուցիչ էր, ու այդ բոլորից հետո վերջը մի քիչ շատ կտրուկ էր ու գործին, ըստ իս, չսազող։ Ներիր, հեղինակ, բայց այս գործը հեչ «իմը» չէր։

6. Բացակայից չեմ նեղվում դուխով դրեք․ այս գործի անվանման մեջ կետադրական նշան ա պակա՞ս։ Նախ ինձ համար թույլ կողմերը․ ! նշանը շատ աչք ծակող էր և շեղող․ հայերենի բացականչական նշանը ախր այնքան ավելի լավն է քան սա, հեղինակ ջան, ի զեն առ դա։ Մյուս բացահայտ թույլ կողմն ինձ համար վերջն էր, որն ամբողջ գործը վերածեց կենացի։ Լավ կողմերից էլ․․․ սովորաբար լիրիկական քաղվածումները շատ դժվար է անել ու շատ դեպքերում թուլացնում են գործը, ու այս մրցույթում էլ շատերն էին դա արել, հիմնականում՝ անհաջող։ Բայց այս գործում «Ամբոխները խելագառված»-ից մեջբերումը շատ դիպուկ էր, չնայած վավերագրական գործի մեջ կուզենայի, որ մի քիչ ավելի շատ համեմատությունները վերլուծվեին։ Նաև մեկ այլ բան էլ դուրս եկավ․ երբ մրցույթի խորագրի շուրջ քննարկումներ էին գնում, միտք հայտնեցի, որ «բացակա» բառը շատ բնական է լինելու աշակերտ-ուսանող պատանիների համար ու լավ բառախաղի տեղ է տալու։ Որոշ հեղնակներ օգտվել էին դրանից, այս գործում էլ կար դասերից բացակա ստանալը, բայց հեղափոխությունից բացակա չլինելը, ինչն ընդհանուր համով էր։ Ամբողջական կարծիք վախենամ չունեմ այս գործի մասին՝ հա՛մ լավ կողմեր կային, հա՛մ՝ թույլ։ Երկու «հեղափոխություն անող» խմբերի հանդիպումը ահագին լավ պատկեր էր, օրինակ։ Բայց ամեն դեպքում մի քիչ հումոտ էր այս գործն ինձ համար։

5. Փոքրիկ քայլերի արվեստը․ Այս գործի մասին էլ սկսեմ թույլ կողմերից․ վերջը նորից կենաց է ու չի սազում գործի հիմնական մարմնին; Սևակից մեջբերումը այստեղ չի գործում ու բացասական տպավորություն է թողնում, ըստ իս; «փոքրիկ քայլեր»-ը գործի մեջ լավ բացահայտված չի, ու այնպես էլ չհասկացա, թե փոքրիկ քայլերը կոնկրետ ինչի մասին էր։ Սկիզբը լավն էր, այդ տնային զրույցը ահագին տրամադրում էր հետագային, բայց մի ձև գործի հետ լավ չէր կապված։ Հիմանական մասը հմուտ գրված շարադրության նման էր։ Հեղինակ ջան, փորձիր ավելի խիզախ գրիչ զարգացնել․ գրիր սեփական հույզերիդ մասին, գրիր քո մասնակցության մասին, գրիր աչքերովդ տեսածի մասին․․․ գրիր այն, ինչ քեզնից բացի ոչ ոք չի կարող գրել։ Ընդհանուր լավ էր գրված, բայց առաջին տեսարանից դուրս հեղինակի ներկայությունը նկարագրվածի մեջ, ավաղ, չերևաց։

Մնացած չորս գործի մասին կգրեմ հետո։

Ծլնգ
17.07.2018, 07:21
3. Գեղարվեստական հեղափոխություն
Ահագին ուրախալի ա, որ գործերը ոչ միայն Երևանից են էկել, այլև մարզերից։
Հա՛։ Շատ-շատ գործեր կային Երևանից դուրս կատարված հեղափոխության մասին։ Շատ հավես էր սա, ոնցոր գործերի հետ մեկտեղ Հայաստանով շրջագայելուց լինեի ու այդ բոլոր գործերը համատեղ ահագին տեղայնականացրեցին հեղափոխությունը։ Նաև սա ինձ մեկ անգամ ևս ցուցադրեց, որ մրցույթում առանձին վավերագրական ժանր ունենալը ճիշտ միտք էր։ Ապրեն բոլոր գրողները, թե՛ երևանցի, և թե՛ երևանից դուրս գտնվողները։

ivy
17.07.2018, 08:48
Հա՛։ Շատ-շատ գործեր կային Երևանից դուրս կատարված հեղափոխության մասին։ Շատ հավես էր սա, ոնցոր գործերի հետ մեկտեղ Հայաստանով շրջագայելուց լինեի ու այդ բոլոր գործերը համատեղ ահագին տեղայնականացրեցին հեղափոխությունը։ Նաև սա ինձ մեկ անգամ ևս ցուցադրեց, որ մրցույթում առանձին վավերագրական ժանր ունենալը ճիշտ միտք էր։ Ապրեն բոլոր գրողները, թե՛ երևանցի, և թե՛ երևանից դուրս գտնվողները։

Հայաստանից դուրս էլ կային, կարծես։

Ծլնգ
17.07.2018, 13:49
Հայաստանից դուրս էլ կային, կարծես։

Վավերագրական ժանրո՞ւմ։

StrangeLittleGirl
17.07.2018, 13:55
Վավերագրական ժանրո՞ւմ։

Հա :) Հենց էդ առաջին չորսի մեջ են։

StrangeLittleGirl
17.07.2018, 14:04
6. Բացակայից չեմ նեղվում
դուխով դրեք


Սկիզբը բավական խոստումնալից էր, բայց գնալով ավելի պաթետիկ դարձավ։ Կուզեի, որ հեղինակը ավելի մանրամասն պատմեր, թե ինչ էին երգում երթերի ժամանակ, ինչ էին խոսում, ինչ էին մտածում։

ivy
17.07.2018, 14:19
Վավերագրական ժանրո՞ւմ։

Չանցածների մեջ կային, գոնե մեկը որ հաստատ գիտեմ՝ դրսից էր, մեջն էլ պարզ գրված էր, որ շուտով վերադառնալու են Հայաստան: Գեղարվեստական ժանրում էր դրված:
Էստեղ ոնց որ «Բացակաների անունից»-ն է դրսից, թեև գրված է՝ «մայիսի վերջին վերադարձա Հայաստան», բայց պարզ չի՝ ընդմիշտ վերադարձավ, թե նորից հետ է գնալու:

Ծլնգ
17.07.2018, 14:39
Չանցածների մեջ կային, գոնե մեկը որ հաստատ գիտեմ՝ դրսից էր, մեջն էլ պարզ գրված էր, որ շուտով վերադառնալու են Հայաստան: Գեղարվեստական ժանրում էր դրված:
Էստեղ ոնց որ «Բացակաների անունից»-ն է դրսից, թեև գրված է՝ «մայիսի վերջին վերադարձա Հայաստան», բայց պարզ չի՝ ընդմիշտ վերադարձավ, թե նորից հետ է գնալու:

«Բացակաների անունից»-ի հեղինակը կարծես ուսանողական փոխանակման ծրագրով էր Նյու Ջերսիում, ու (ընդմիշտ) վերադարձել էր Հայաստան։ Սրանից դուրս մեջս վավերագրականներից Հայաստանից դուրս գրող չէր տպավորվել։ Գեղարվեստականում, հա, կային կարծես։

Տրիբուն
17.07.2018, 15:23
Ես էլ կարդացի։

Հավանել եմ 6-ն ու 8-ը։

6-ը լրիվ կարճ ու կոնկրետ վավերագրական էր ու շատ պարզ արատացոլում էր էր օրերի միջին մասնակցի տեսածն ու ապրումները։ Առանց վերջի կեցցեների երևի ավելի լավը կլիներ։

8-ը օրիգինալ էր - 100 տոկոսանոց վավերագրական չէր, բայց ոչինչ, փոխարենը կրեատիվ էր։

3-ն ու 4-ն էլ էին լավը, բայց քվերակելու եմ 6 և 8։

Հա, ու կոնկրետ չեմ հավանել 2-ը։ Երբեք չեմ սիրել հակադրվող օրիգինալությունը։

Տրիբուն
17.07.2018, 15:24
Էս ես փաստորեն առաջին քվերակողն էի։ Ու էս պահի դրությամբ իմ հավանած գործերը հաղթում են։ :D

ivy
17.07.2018, 15:28
Էս ես փաստորեն առաջին քվերակողն էի։ Ու էս պահի դրությամբ իմ հավանած գործերը հաղթում են։ :D

Տրիբուն, բա գեղարվեստականները ։))

Հիշեցնեմ, որ գլխավոր մրցանակակիրները որոշվում են ժյուրիի գնահատականներով։

Տրիբուն
17.07.2018, 15:29
Տրիբուն, բա գեղարվեստականները ։))

Հիշեցնեմ, որ գլխավոր մրցանակակիրները որոշվում են ժյուրիի գնահատականներով։

Ջան, համբերություն էլի ․․․ 22 հատորանոց հանրագիտարան եք դեմ տվել։ Էտ նախ պետք ա կարդալ, հետո էլ հիշել, թե ինչ ենք կարդացել։

ivy
17.07.2018, 15:32
Ջան, համբերություն էլի ․․․ 22 հատորանոց հանրագիտարան եք դեմ տվել։ Էտ նախ պետք ա կարդալ, հետո էլ հիշել, թե ինչ ենք կարդացել։

Էհ, պիտի 63-հատորանոցը տայինք, որ տեսնեիք հանրագիտարանը որն ա ։))

Բայց հաաաամբերատար սպասում եմ ։)

Տրիբուն
17.07.2018, 15:32
Ու սրանից հետո ծավալի սահմանափակում դրեք։ Լավ ստեղծագործությունը պիտի ամենաշատը 50 բառ լինի։

Տրիբուն
17.07.2018, 15:32
Էհ, պիտի 63-հատորանոցը տայինք, որ տեսնեիք հանրագիտարանը որն ա ։))

Բայց հաաաամբերատար սպասում եմ ։)

Խնդրում եմ մոտդ նշի, որ ես պատասպանատու մարդ եմ։

ivy
17.07.2018, 15:38
Ու սրանից հետո ծավալի սահմանափակում դրեք։ Լավ ստեղծագործությունը պիտի ամենաշատը 50 բառ լինի։

Երկար գրողներին բան չասեք։
Ու խոսքս բոլոր երկար գրողների մասին ա :B

Ծավալի սահմանափակում չկա ու չի լինի. էս հարթակը գրելու համար է, ինչքան շատ, էնքան` լավ։

StrangeLittleGirl
17.07.2018, 22:12
5. Փոքրիկ քայլերի արվեստը
Էս գործի մեջ պաթոսն անհամեմատ ավելի շատ էր, վավերագրությունն ու ստեղծագործականությունը՝ անհամեմատ ավելի քիչ։ Հեղինակին խորհուրդ կտայի պարզապես պատմեր իր օրերից․ ի՞նչ էր անում հեղափոխության օրերին, մաման ջղայնանու՞մ էր վրան։ Թերահավատությունն ինչ-որ կերպ փոխվե՞ց։

StrangeLittleGirl
17.07.2018, 22:47
7. Իրականության բացակա կողմը
Հեղինակն ահագին կարևոր մտքեր է արտահայտում։ Ահագին հետաքրքիր տեսանկյուն էր եղած լինելով հեղափոխության մեջ ու դրա կողմից՝ քննդատական միտք հնչեցնելը։ Բայց կուզենայի, որ հեղինակն ազատվեր հենց իր քննադատած պաթոսից ու ավելի կոնկրետ, ավելի համակարգված մտքերն արտահայտեր։ Ապրի հեղինակը :)

StrangeLittleGirl
17.07.2018, 23:04
8․ #Թավշյա: Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը
Էս ինչ լավն էր :D
Վավերագրականում առայժմ միակ գործն էր, որ սկզբից մինչև վերջ հավեսով, առանց հոգնելու ու ձանձրանալու կարդացի։ Սցենարիստի դասերը լավ ա սովորել, հումորը տեղը, հեղափոխությունն էլ սցենարիստի տեսանկյունից մի լավ հերձել ա։ Ապրի հեղինակը։

StrangeLittleGirl
17.07.2018, 23:16
9. «Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով
Էս գործն էլ էր ահագին լավը :) Հավես էր՝ նախորդը սցենարիստի, իսկ էս մեկը լրագրողի տեսանկյունից տեսնել, ընդ որում՝ պստիկ, դպրոցական լրագրողի։ Չնայած լրագրության մեջ էդ երեք բառը բավական անիմաստ, ոչինչ չասող միջոց ա, բայց հեղափոխության կոնտեքստում շատ լավ էր ստացվել՝ ընդգրկելով հեղափոխության բոլոր շերտերին (մարզից էկած ցուցարարներին, ոստիկաններին, դպրոցականներին, ծնողներին և այլն)։

Օլինա
17.07.2018, 23:18
Հեղինակը ես եմ, համաձայն եմ Ձեզ հետ: Մյուս ստեղծագործությունների ֆոնին իմը բավականին պաթետիկ էր: Մտքերն իսկապես շատ էին, հիշողությունները՝ նույնպես: Բայց գրելիս ինքս ինձ կաղապարել եմ: Չգիտեմ ինչն էր պատճառը: Կարծում եմ հարցը ավելի շատ մրցույթի էության սխալ ընկալման մեջ էր: Իմ մեջ մրցույթը տպավորվել էր որպես շարադրությունների մրցույթ: Երևի դա էր պատճառը, որ ստեղծագործությունն էսպիսին ստացվեց: Համենայնդեպս շնորհակալ եմ կարծիքների համար: :)

Օլինա
17.07.2018, 23:20
5. Փոքրիկ քայլերի արվեստը
Էս գործի մեջ պաթոսն անհամեմատ ավելի շատ էր, վավերագրությունն ու ստեղծագործականությունը՝ անհամեմատ ավելի քիչ։ Հեղինակին խորհուրդ կտայի պարզապես պատմեր իր օրերից․ ի՞նչ էր անում հեղափոխության օրերին, մաման ջղայնանու՞մ էր վրան։ Թերահավատությունն ինչ-որ կերպ փոխվե՞ց։

:) :)

StrangeLittleGirl
18.07.2018, 00:24
10. Նիկոլի թիվ
Լավն էր :) Հուզիչ էր ահագին՝ լինելով էսքան անձնական ու էսքան անկեղծ հաղորդելով հեղինակի զգացածը։ Սա էլ հեղափոխության մի ուրիշ կողմ էր, էն երկընտրանքը՝ լինե՞լ համակարգի մաս, թե՞ դուրս գալ դրա դեմ։ Նաև հոր ու դստեր հարաբերություններն էր ուսումնասիրում։ Մենակ մի խնդրանք հեղինակին, վերջակետի գոյության մասին մի մոռացի, թե չէ շունչս կտրվեց էդքան ստորակետներից :))

StrangeLittleGirl
18.07.2018, 00:29
11. Հեղափոխության դիտորդները
Ոնց հասկանում եմ, Վարդան ձյաձյան ալկոհոլիզմ ունի։ Չնայած բովանդակային մասերին չեմ կպնում ընդհանրապես, բայց էստեղ պիտի անդրադառնամ։ Հեղինակ ջան, մարդիկ ալկոհոլիզմ ունեն ոչ թե էն պատճառով, որ ներքին հեղափոխություն չեն արել, այլ որովհետև կյանքի հանգամանքներն էդպես են դասավորվել (ժառանգականության ու միջավայրի բարդ համադրություն)։ Պետք չի իրենց մեղադրել։
Ընդհանուր առմամբ, հեղինակն էստեղ հետաքրքիր մտքի է անդրադառնում՝ ներքին հեղափոխությանը։ Կուզենայի, որ ավելի մանրամասն գրեր դրա մասին։

ivy
18.07.2018, 01:27
Մեր լավ մասնակիցներ, դուք իհարկե կարող եք կարծիքներ հայտնել երկու թեմայում էլ, բայց դեռ աշխատեք չնշել, թե ով որ աշխատանքի հեղինակն է։ Դա կհայտարարվի վերջում և ձեզ էլ հնարավորություն կտրվի մանրամասնորեն անդրադառնալու ձեր ստեղծագործություններին, եթե ունենաք էդպիսի ցանկություն։

Ուրախ ենք, որ էստեղ եք, զինվեք համբերությամբ ու մնացեք մինչև վերջ :)

Smokie
18.07.2018, 15:38
1.Երբ Սերը հաղթում է Ատելությանը

Առաջին պատմվածքը կարդացի դեռ ու այնպիսի տպավորություն է, որ թերագնահատված է ակումբում: Մյուսներն էլ կկարդամ նոր հաստատ համոզված կլինեմ դրանում::oy Գուցեև որևէ բան փոխվի այդ ընթացքում::roll

Ինձ բավականին դուր եկան հեղինակի բերած օրինակները` թե ինչու էր պետք պայքարել: Լավն էր ճանապարհը փակելու հատվածը::hands
Շատ հավանեցի ընդհանուր գրվածքը՝ հետաքրքիր էր ու հիմնականում գրագետ: Չգիտեմ ինչու շնորհակալություն քիչ է ստացել, իսկ քվե դեռ ընդհանրապս չունի:

Միայն մի-երկու հատվածներում ուղղագրական ճշտումներ մտցնեմ: (Ի դեպ, պատմվածքը կարդալուց հետո ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հեղինակը ոչ թե կնեղվի ու կնեղանա դիտողություններից, այլ կաշխատի սխալների վրա):
1.Հուսով եմ հեղինակը մտածված է վերնագրի Սերը և Ատելությունը մեծատառերով սկսել՝ հենց այդպես է պատկերացրել: Չէ լավ, հուսով չեմ՝ գրեթե վստահ եմ: :aha
2.«Ես միշտ այս խոսակցությունը նմանեցրել եմ իմ կուրսընկերներից մեկի հետ խոսակցության հետ»: Նախ երկու հետերը խանգարում են միմյանց երբ այսքան մոտիկ են, երկրորդը՝ եթե նույնիսկ չխանգարեին, կարծում եմ էլի սխալ կլիներ երկրորդը: Որովհետև, օրինակի համար՝ չենք ասում «նմանեցնում եմ քո հետ/նրա հետ», այլ «նմանեցնում եմ քեզ/նրան»: Նույնն էլ այս դեպքում ճիշտ կլիներ .«Ես միշտ այս խոսակցությունը նմանեցրել եմ իմ կուրսընկերներից մեկի հետ խոսակցությանը»::ok
Իսկ կուրսընկեր բառ կա՞: Դասընկեր լսել եմ, բայց կուրսընկերը երևի խորթ հնչեց ականջիս: Գուցեև կա նման բառ, կամ այդ բառն էլ է հեղինակը հատուկ «ստեղծել». Ասենք ես էլ եմ սիրում բառերի հետ խաղալ ու տարբեր բառեր ստեղծել, կամ ընդհանուրներ տանել::))
3.Անձեռոցիկ, ոչ թե անձեռնոցիկ: Սա գուցե մանրուք թվա շատերին ու շատ անգամ, բայց ամեն դեպքերում պետք է ճիշտն իմանալ ու ճիշտ գրել:;)


Ապրես հեղինակ ջան, շարունակիր նույն կերպ::good

Ծլնգ
18.07.2018, 16:09
Մնացած չորս գործի մասին կգրեմ հետո։

Շարունակեմ կարծիքներս․

4․ Հեղափոխության իմ բաժին ներկան․ թեթև արագ կարդացվող (և հավանաբար՝ գրված) գործ է։ Ահագին բառախաղեր ու կլիշեներ կան մեջը, որոնք համ են տալիս։ Իմ աչքին Համ Սահյանի խոսքը կոնկտեքստին լավ չկպավ, այդ մասը թերի էր ինձ համար։ Առաջին ու երրորդ դեմքերի վերջավորությունների խառնաշփոթ կար, որ սայթակել էր տալիս՝ այլապես թեթև գործն ընթերցելիս։ Լավ պատկերավոր (թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով) թեթև գործ էր։

3․ Գեղարվեստական հեղափոխություն․ շա՜տ հավես գործ է այս մեկը։ Պարզ, առօրյա լեզվով նկարագրված են հեղափոխական առօրյայից դեպքեր՝ «մի աղջկա» աչքերով։ Մրցույթի կազմակերպման ակունքներում հենց այսպիսի գործեր էի ակնկալում վավերագրական ժանրում․ անպաճույճ լեզվով իրողությունների մասին պատմող։ Լեզվի տեսանկյունից իհարկե գործը կատարյալ չի, բայց դա սպասելի է ու իր հմայքն ունի այստեղ։ Նաև մի հոյակապ հակադրություն կա գործի մեջ, որ համոզված չեմ ինքը հեղինակը նկատել է։ Դա է՝ վավերագրականի ու գեղարվեստականի համա-հակադրությունը․ մինչև վերջին տառը վավերագրական պատումով «վավերագրական» հեղափոխությունը պապիկի թեթև լեզվով հռչակվում է «գեղարվեստական»։ Ցնցող էր սա։ Շնորհավո՜ր, հեղինակ ջան, ու երբեք չդադարես այսպես անպաճույճ գրել, խնդրում եմ։ Շատերն այս պարզության հասնում են տարիների քրտնաջան աշխատանքից հետո, իսկ քեզ մոտ, կարծես, դա բնական է ստացվում։

2․ Բացակաների անունից․ շատ ուրախ եմ, որ մրցույթում ներկայացված էին նաև «բացակաների» տեսանկյուններ՝ ընդդեմս այս գործի էլ։ Լավ էր գրված ու տեսանկյունը լավ էր ներկայացված ու սա կարևոր է։ Հուսով եմ՝ մեկ օր հեղինակը կկարողանա «զոմբիներին» էլ ներել ու չի զլանա իր տեսանկյուններով էլ շարունակել իր ակտիվիզմը (ի դեպ, համաձայն չեմ նախորդ կարծիքներից մեկի հետ, թե այստեղ «զոմբին» քաղաքական համոզմունքներով պայմանավորված պիտակ է)։ Չքննադատելու հայրենիք ոչ մեկս էլ չունենք․ չքննադատվող հայրենիքը լճացման ուղու վրա է․․․ քննադատողներ էլ են պետք, ներողներ էլ ու հակա-կարծիքներով արթնացնողներ էլ։ Գրական տեսանկյունից գործը լավն էր սկզբից մինչև վերջ, ու զգացվում էր, որ գրված է անկեղծ, հոգու ներսից եկող հույզերով։ StrangeLittleGirl-ի նման ես էլ կուզեի հեղինակի հետ հանդիպել, բայց ոչ թե ինչ-որ բան սովորեցնելու նկատառումներով, այլ որ ուղղակի ձեռքը սեղմեի։

1․ Երբ Սերը հաղթում է Ատելությունը․ սա էլ էր թեթև անպաճույճ գործ, բայց պատման թելը մի քիչ ոլոր-մոլոր էր ինձ համար։ Գյուղի միջադեպը շատ համովն էր, պատմելու ոճն էլ ահագին ծանոթ ոնցոր լիներ (ակումբի Գայլին մի պահ նմանացրեցի)։ ՍԱՍ-ի ճանապարհը փակելու մասին դրվագը շատ լավն էր ու արժեքավոր՝ հեղափոխության համընդհանուր պատկերի համար․ մի պահ մտածեցի, որ գործին կսազեր «քաղցր ձողիկների հեղափոխությունը» անվաումը․․․ կարծում եմ այն ինչ փորձել է հեղինակը ասել (սերը հաղթեց սկզբնական ատելությունը որպես հեղափոխական շարժառիթ) ինքը գործը այնքան էլ չասեց։ Այս իմաստով մի քիչ անմշակ է այս գործն ինձ համար։ Բայց հավես զգացողություններ ստեղծող պատում էր, ոնցոր պանդոկում կողքդ նստած նոր ծանոթդ իր հեղափոխական օրերի մասին մտքերը պատմելուց լիներ։

Smokie
18.07.2018, 17:11
2.Բացակաների անունից

Բարև, հազար բարի հեղինակ ջան:;)
Առաջին մասը (մինչև շարունակելին) կարդացի որոշակի մտավախությամբ, կանգնած էի մեծ ինտրիգի առաջ, «ի՞նչ է լինելու հետո»: Իսկ այն ավարտելիս արդեն զգում էի, որ երկրորդ մասի հեղափոխականը լինելու ես դու:;)
Այդպես էլ ընթանում էր ամեն ինչ, դու արդարության մարտիկ էիր և դա միանգամայն ողջունելի է:
Հետո եկավ մեր թվականը ու բնականաբար շատ հետաքրքիր ձևով մի մեծ անակնկալ մատուցեց ինձ (վստահ եմ, ոչ միայն ինձ): Անսպասելիч բայց հետաքրքիր անակնկալ:

Գիտե՞ս ինչ եմ ուզում քեզ ասել սիրելի հեղինակ: Դու ունես պատմելու ձիրք, ունես հետաքրքիր, յուրահատուկ մտածելակերպ ու քո տեսածը, քեզ հետ կատարվածը ճիշտ ու մատչելի ներկայացնելու տաղանդ: Երբեք չկորցնես այս ամենը ու չդադարես գրելը:
Հայաստանի ապագան քեզանից է կախված ու քեզ պես խելացի, շուտ մեծացած մարդկանցից: Ես հավատացել եմ, հավատում եմ ու հավատալու եմ, որ ի վերջո մի օր ամեն ինչ լավ է լինում: Ուզում եմ, որ դու էլ հավատաս դրան: Դու գիտես թե ինչպիսինն ես ուզում տեսնել այս երկիրը: Ու դու ըստ երևույթին վստահում ես ինքդ քեզ, ինչի համար շատ ուրախ եմ՝ չէ՞ որ դա կարևոր նախապայմանն է: Ես ուզում եմ, որ չկորի քո ակտիվիստական ձիրքը և պայքարելու ոգին: Միշտ քեզ հետ լինի:;)

Smokie
18.07.2018, 19:36
3․ Գեղարվեստական հեղափոխություն
Սա էլ էր բավականին լավը: Ինձ մոտ երբեմն այնպիսի զգացողություն էր, որ հեղինակը դպրոցական է::) Եթե այդպես է, ապա շատ ուրախ եմ, որ համարձակ ու վստահ կանգնեց: Որ եղավ առաջիններից մեկը, որ Արենի համայնքում արեց իր քայլը: Շատ ուրախ եմ, որ կան նաև Երևանից դուրս պայքարը ներկայացնող ստեղծագործություններ::aha Կարծես ողջ ժողովրդի անունից խոսեր, ոչ թե հենց իր: Թավշյա հեղափոխության ժամանակ պայքարող յուրաքանչյուր անձնավորության սրտից էր խոսում ու պայքարում ու վարվում էր այնպես՝ ինչպես կաներ մեծամասնությունը: Ու լավ է, որ մեր հեղինակը գիտեր նաև, որ Նիկոլի վարչապետ դառնալով բոլոր խնդիրները միանգամից չեն լուծվում, որ ժողովուրդը իր նոր վարչապետի հետ միասին դեռ շատ անելիքներ ունի: Եւ իհարկե շատ լավ է, որ դրական հույսերով է նայում ապագային:

4․ Հեղափոխության իմ բաժին ներկան
Այս ստեղծագործությունն էլ նախորդների պես սկսվեց նույն պատմողական, գեղարվեստական ոճով ու հետո վերածվեց վավերագրականի: Մինչ այդ հատվածներին հասնելը ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ բոլոր ստեղծագործություններն էլ գեղարվեստական են ու սկսում էի մտածել, որ ես չեմ տարբերում գեղարվեստականը վավերագրականից: Սա հենց իմ պատկերացրած վավերագրական ժանրն էր:;)

Լավ ձեռագիր, հրաշալի պատմելաոճ ու համառ գործելաոճ, հասուն միտք: Հրաշք նկար՝ ես էլ եմ շատ սիրում վառ, գույնզգույն տեսարաններ::roll Իրավիճակի նկարագրություն միաժամանակ երեք քաղաքներում: :)

Բայց ստեղծագործության մեջ կային նաև սխալներ:
1.Այս մեկը բավականին տարածված սխալ է ու շատերն են դա ընկալում որպես ճիշտ: Անձրևանոցը դա անձրևից պաշտպանվելու թիկնոցն է, (дождевик): Զոնտիկը հովանոցն է::flower
2.Երբեմն հանդիպում էին անուշադրության սխալներ՝ ստորակետը կպած էր հաջորդ բառին, մի տեղ էլ բացականչական նշանը բաղաձայնից հետո էր, ոչ թե դրանից հետո եկող ձայնավորի «քան՜ի-քան ՜ի»: Կամ օրինակ այստեղ նայիր հեղինակ ջան «Երևանի կեսը քայլեր էր ընկերներ հետ ու շատ լավ էր զգում իրեն»: Հասկանու՞մ ես գրելուց հետո անհրաժեշտ է սկզբից մինչև վերջ աչքի անցկացնել ամբողջությամբ: Կարդալ, որ նման սխալներ չլինեն::) Հաստատ համոզված եմ, որ ինքդ էլ կնկատես այդ պատահական սխալները::)
3.«Մեր բռունցքը սիրո էր, խաղաղության ու արդարության»: Ականջիս շատ խորթ հնչեց շեղատառերով նշածս խոսքերը: Ավելի ճիշտ կհնչեր այսպես՝ «Սա (կամ «դա») սիրո, խաղաղության ու արդարության բռունցք էր:

Ուզում էի ասել, որ որևէ մարդու համար կենաց չեն խմում, այլ ուղղակի խմում են իր կենացը, բայց որ կարդացի նախադասությունը... «անձրևը մեր մշտական հյուրն է, բա մի «թաս» կենաց չասեր Նիկոլի համար»: Ոնց տեսնում ես հեղինակ ջան, ես էլ եմ բոլոր մարդկանց պես սխալվում: Այնպես որ նեղվելու խնդիր ընդհանրապես չկա: Համամիտ ես չէ՞: Այդ դեպքում խնդրում եմ ասա, ու՞ր է հարցականի նշանը հենց նույն «չասեր» բառի վրա::))

Իհարկե ուրախ եմ քեզ համար, որ այդքան ոգևորվում ես, բայց պետք չի դրա արդյունքում գրելուց շտապես ու հենց այդպես էլ ուղարկես: Թող ստեղծագործությունդ գեղեցիկից ու հետաքրքիրից բացի նաև գրագտ լինի, դա պակաս կարևոր պայման չի:;)

Smokie
18.07.2018, 21:32
Հաջորդ ստեղծագործության մասին խոսելուց առաջ կուզեի արտահայտել իմ կարծիքը պաթոսի մասին: Ինձ համար դա միանգամայն բնական երևույթ է, նույնիսկ կարող եմ ասել, որ իսկապես ոչ քիչ դեպքերում գեղեցկացնում է ստեղծագործությունը: Կարծում եմ շատ քիչ է եղել, երբ պատանեկական ստեղծագործության մեջ հանդիպող պաթոսը չեմ հավանել: Կարծում եմ պատանեկան շարադրություններում հանդիպելիս էլ տհաճություն չեմ զգա ու սխալ բան չեմ տեսնի դրա մեջ: Մանավանդ այս թեմայի ստեղծագործություններում եթե անգամ պաթոսն առկա է, ինձ վրա միայն դրական ազդեցություն է թողնում::hands

5. Փոքրիկ քայլերի արվեստը
Այս ստեղծագործության մեջ ինձ հատկապես դուր եկավ քայլերը որպես թռիչք ներկայացնող հատվածը: Ընդհանուր ստեղծագործությունը իր մեջ ներառում էր պատանեկան երկար ու գեղեցիկ տպավորություններ:Պարզ երևում էր, թե հեղինակը որքան էր սկզբից ուզու՛մ հավատալ հաղթանակին ու թե որքան երջանիկ էր ժողովրդի ամեն մի փոքր քայլը տեսնելով:

Մի խոսքով՝ մաղթում եմ, որ այս ոգևորվածությունդ ու հայրենիքի նկատմամբ այս հույսդ, հավատդ ու սերդ երբեք չխամրի հեղինակ ջան::clap:good

Smokie
19.07.2018, 20:58
6. Բացակայից չեմ նեղվում
դուխով դրեք

Սա էլ վատ գործ չէր հեղինակ ջան:;) Էլի երջանիկ, ոգևորված, սիրուն նկարագրություն: Սակայն վերնագիրդ ընդամենը մի փոքրիկ հատվածում էր երևում: Եթե հատուկ էիր այդպիսի վերնագիր ստեղծել, որ մրցույթի ստեղծագործությունները ընթերցողները ամենասկզբից կարծեն թե բացակա էիր հեղափոխությանը ու հետո անակնկալի գան՝ ապա ասեմ, որ շատ հետաքրքիր, խորամանկ քայլ էր:;)

Բայց ստեղծագործության մեջ կային սխալներ
1.Է անորոշ դերբայը դու բառից առանձնացված ես չէ՞ գրել: Ապրես:;) Բայց նույն կերպ էլ պետք էր ա-ն գրել, ինչը ոչ մի անգամ չես արել::acute
2.«Քանի՜ տարի եք այս բառը խեղդել ձեր իսկ ստեղծած կառվարական շենք-տների 4 պատերի մեջ»: Այստեղ նշված առաջին նախադասությունը ավելի նման է հարցի, քան բացականչության, ինչու՞ ես առաջին բառի վրա սխալ կետադրական նշան դրել:
3.«Երբեք !,» Իսկ այստեղ ինչու՞ նույն կերպ չես օգտագործել մեր հայկական բացականչականը ու հետն էլ բառից առանձին ես այն գրել ու ստորակետի կողքը: Ընդհանրապես մի երկու տեղում կետադրական նշանդ բառերին կպած էր՝ կարծում եմ անուշադրության սխալներ էին: Բայց կա ևս մի բան... «« Ամբոխները խելագարված »-ն էի հիշում.» չակերտներից ու փակագծերից հետո բացատ դնելը սխալ է հեղինակ ջան: Լավ է, որ ոչ միշտ ես այդպես արել:ok
4.Մեկ էլ, Արեգը ոչ թե ապահովվում ա ձեր խաղաղ օևը, այլ ապահովում::aha

LisBeth
20.07.2018, 00:06
1. Երբ սերը հաղթում է ատելությանը ֊ Կատակի ու քաղաքական իրականության միջև համեմատությունը խորանալուց միայն տուժում ա, այսինքն մենակ առաջին հայացքից կարելի ա նման եզր գտնել։ Իրադարձությունները ավելի շատ ընդհանուր էին, դե իսկ ավարտը ընթացքի սերժը սենց նիկոլը նենց ոճի խոյափիլիսոփայության տրամաբական եզրահանգումներն էին։ Թույլ գործ ա, ոչ մի նոր բան։

LisBeth
20.07.2018, 00:22
2. Բացակաների անունից ֊ էս գործին զու ալտերնատիվ վիժնի ու յին իրադաձությունների յետ համեմատության համար պլյուս եմ դրել։ Իսկ որպես վավերագրություն ներկայացման ձևը երևի մի քիչ էն չի, նկատի ունեմ անտնական խոհերը ներգրավվելը։ Երևի կարա լինի, որպեսզի այդքան էլ չոր չթվա ու զուտ փաստերի նկարագրություն չլինի։ Բայց իմ տեսակետից բավակն էր ներկայացնել իրադարձությունները, սեփական բերաբերմունքի ազդեցությունը ընթերցողի բրա կանխելու համար, այսինք հնարավորություն տվցվեր ձրավորել այլ կարծիք, ինքնուրույն։ Սենց էլ կարելի ա, բայց խանգարող ա մի տեսակ։

LisBeth
20.07.2018, 00:34
3. Գեղարվեստական հեղափոխություն ֊ մի տեսակ նաիվ ու անկեղծ էր։ Կարճ ու հեշտ կարդացվող վավերագրություն, մինչև վերջի պարբերություն ընթացքը սլացիկ էր։ Դե իսկ եզրահանգումների տոնը իհարկե ոգեւորության ու լավատեսության վկան ա։ Շնորհակալ եմ հեղինակին։

ivy
20.07.2018, 01:18
10․ Նիկոլի թիվ

Եթե ամբողջ մրցույթին մենակ էս աշխատանքը գար, արդեն իսկ ափսոսած չէի լինի էս ամբողջը կազմակերպելու համար։
Բոլոր 63 գործերից իմ ամենահավանած աշխատանքն է։ Հաստատ կուզեի էս ստեղծագործությունը տպագրված տեսնել։
Շատ-շատ լավն է․ երեք անգամ կարդացել եմ։ Վերջինն էլ քիչ առաջ էր։ Անկեղծ ու կենդանի շարադրանք, սյուժեի ընտիր կառուցվածք, ազգի ու անձնական պատմության սահուն համադրություն։ Էնքան տեսանելի էր նկարագրված ընտանիքը, էնքան իրական։ Չգիտեմ էլ ինչ ասեմ․․․ Շնորհակալ եմ հեղինակին աշխատանքի համար։

LisBeth
20.07.2018, 06:25
4. Հեղափոխության իմ բաժին ներկան ֊ մասնակին էլի տանուլ ա տվել համընդհանուր իրադարձություններին, տեքստի մեծ մասը սենց ու նենց եղած ժողովրդի գովերգ ա։ Դե հա, տեղ կա գովելու, բայց չափաբաժին կա որից անցնելը հեշտ ա։ Սենց պահերի համար էի ասում, որ զգացմունքները ձեզ խեղդում են, մի հատ դադար տվեք հանգստացեք :)

LisBeth
20.07.2018, 06:34
5. Փոքրիկ քայլերի արվեստը ֊ վերնագիրը լավն ա, ինչպես նաև սկիզբը։ Բայց վերջում Սևակը ու անխղճորեն չարաշահած "կեցցե՛ " ների տարափը փչացնում եմ գործը։ Ու շատ կեղծ բառ ա, շատ կեղծ ա նաև սա երազ է թե իրականություն բացականչությունը։ Ընդհանրապես տեքստերի մեջ էդ ձևով էմոցիաները արտահայտելը հազվադեպ ա բնական թվում։

LisBeth
20.07.2018, 06:40
6. Բացակայից չեմ նեղվում դուխով դրեք ֊ էլի լավ սկսվեց ու էլի հանգավ կեցցեների տարափից։ Հետն էլ տեքստն էր փնթի, նո նե մնե օբ էտըմ սուձիծ:D Բայց մի փաստ կար որ չխամրեց, էդ էն ա որ "իյա, իրո՞ք" արտահայտությունը մեր երկրում առաջին տեղն ա գրավում։

LisBeth
20.07.2018, 06:57
7. Իրականության բացակա կողմը ֊ Սաղ գործից մենակ սուրճի հետ ականջից քաշած բերած համեմատությունը մնաց։ Ու մեկ էլ կեղծավոր ժպիտով հեգնելը։ Հա բայց ինչի՞ էլի ։))

Նախընտրականի պես արդեն կսկսեի հուսահատվել, եթե չիմանայի որ ընդեղ մի երկու լավ բաներ կան։ Ընդմիջում անեմ գամ էդ էլ գրեմ թափով։

Smokie
20.07.2018, 12:33
7. Իրականության բացակա կողմը

Հեղինակ ջան դու շատ, շատ, շատ խելացի անձնավորություն ես:;)
Հավես համեմատություններ (սուրճ), գրագետ մեկնաբանություններ, որի գրեթե ամեն մի դրվագը ըմբռնելը իմ համար շատ կարևոր էր, բայց նաև բարդ::oy Երկար տևեց այս ստեղծագործության ընթերցանությունը:
Ի դեպ, երբ նկատեցի, որ մի երկու տեղ բառերը բաժանել ես գըծի-կով, ինձ համար (կարծում եմ ոչ միայն իմ) պարզ ու ակնհայտ էր, որ դու համակարգչով հավաքելու փոխարեն հիմնականում նախընտրում ես գրել թղթի վրա: Ու իհարկե հարգանքս բազմապատկվեց:;) Նույնիսկ կարող եմ ասել՝ պատկերացնում եմ, թե որքան գեղեցիկ ու մաքուր ձեռագիր կունենաս::)) Իսկ երբ շարունակության մեջ հանդիպեցի թղթի վրա գրելու, լուսանցքների ու մաքրագրերի մասին՝ այլևս կասկած լինել չէր կարող, որ ձեռքով գրելու կողմնակից ես::))

Կարծում եմ ուղղակի անուշադրության սխալ էր վերջում հանդիպող «կվորոշենք»-ը: Չէ:;)

Ու կարծում եմ, որ այս գործի օգտին քվեարկելու եմ:;)

Smokie
20.07.2018, 18:11
8․ #Թավշյա: Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը
Շատ ապրես հեղինակ ջան: Դիպուկ նկարագրություններ ու համեմատություններ էին: Հուսով եմ մի օր իսկապես ֆիլմ կնկարահանվի այս հեղափոխության հիման վրա և դու կլինես ոչ միայն դրա սցենարիստը, այլև պրոդյուսերը ինչու՞ ոչ::)) Ուսուցողական, գեղեցիկ, հեքիաթային ստեղծագործություն էր:;)

Որոշեցի հաջորդիվ խառը հերթականությամբ ընթերցել պատմվածքները:
11. Հեղափոխության դիտորդները
Հմմմմմ, բավականին տարբերվում էր մյուս ստեղծագործություններից: Կարճ էր բայց բավականին օրիգինալ էր հեղինակ ջան ու մեծ ասելիք ուներ ի՞նչ խոսք::)
Գիտե՞ս, իրականում մարդիկ չպետք է սպասեն հեղափոխությանը, որպեսզի իրենք էլ հեղափոխվեն: Այլ այդ ինքնահեղափոխությունը պետք է լինի ամեն մի անհրաժեշտության դեպքում: Մարդ միշտ պետք է ձգտի կատարելագործվել, թերությունները շտկել ու պայքարի սեփական անարդար վարքի դեմ:;)
Այս հեղափոխությունից հետո մեզ իսկապես պետք են անկեղծ, ազնիվ, չխաբող ու չխախտող մարդիկ ոչ միայն պաշտոնյաների շրջանում, այլև ամբողջ ժողովրդի:;)

ivy
20.07.2018, 23:21
1. Երբ Սերը հաղթում է Ատելությունը

Սա մեր առաջին ստացած աշխատանքն էր մրցույթում․ այսպես ասած, բացումն իրենով եղավ։ Ու երբ կարդացի, ահագին ուրախացա աշխատանքի որակից։ Շատ լավ սկիզբ էր։
Մենակ վերնագրի մեջ ոնց որ հոլովային անհարթություն կա, կամ ինձ է թվում․․․
Լավ պատում էր, անմիջական, մտերմիկ տոնով ու Սասի ձողիկներով։ Հետն էլ առանց ավելորդ սենտիմենտների։ Ինձ դուր եկավ։

ivy
20.07.2018, 23:28
2․ Բացակաների անունից

Պատմողը ինչ-որ ձևով քրոջս հիշեցրեց։ Հետաքրքիր էր մի հատ էլ էս տեսանկյունից ներկայացված աշխատանք կարդալ։ Ստեղծագործության շարադրանքն էլ եմ հավանել։ Ընդհանուր շատ հաջողված աշխատանք եմ համարում։

ivy
20.07.2018, 23:36
8․ #Թավշյա։ Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը

Հավեսն էր, օրիգինալ :) Գրագետ ձևով արված աշխատանք էր։
Բայց ժանրային իմաստով ինձ էդքան էլ հետաքրքիր չէր։

ivy
20.07.2018, 23:51
9. «Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով

Հեղինակը մի քիչ կամուկացի մեջ էր՝ ուղարկել էս աշխատանքը մեր մրցույթին, թե չէ․ չէ՞ որ իր վերաբերմունքը հայաստանյան իրադարձություններին ոչ մի ձևով չի երևում աշխատանքում, իսկ դա նախագծի պահանջների մեջ է մտնում։
Իսկ ես կարծում եմ, որ էսպիսի աշխատանք ստեղծելու մտահղացումը ինքնին վերաբերմունք է կատարվածին։ Ու լավ էր, որ էսպիսի գործ էլ ունենք մրցույթում․ համենայնդեպս սա ինձ մոտ ամենաշատ տպավորված ստեղծագործություններից մեկն է։

նիլեմ
21.07.2018, 13:40
1. Երբ Սերը հաղթում է Ատելությունը
Տիպիկ վավերագրական ժանրի գործ էր: Հեղինակը պատմեց սկզբից մինչև վերջ, պատմեց այն, ինչ բոլորս տեսել էինք ու տեսնում ենք, բայց նաև հետաքրքիր պատմություններ կային՝ սկսած գյուղի դեպքից մինչև ՍԱՍ-ի ճանապարհը փակելն ու քաղցր ձողիկները, ժպտացրեց))) Եղբայրդ՝ Վազգենը լավ քայլ է արել ու ի միջի այլոց նկատենք, որ այդ հանկարծ հայտնված մարդկանցով էր հրապարակը օր օրի ավելի լցվում ու խտանում, էլ չէինք դիմանում... Մի քիչ տեխնիկական մասին անդրադառնամ՝ վերնագիրը մի տեսակ լավ չընկալեցի. երբ Սերը հաղթում է Ատելությունը, թե երբ Սերը հաղթում է Ատելությանը: Ինձ թվում է՝ երկրորդ տարբերակն ավելի ճիշտ է, կամ ես միտքը սխալ եմ հասկացել: Մեկ էլ մի նախադասություն կար, մեջբերում եմ ՛՛Իսկ գիտե՞ք, երբ հասկացա ես, որ ուզում եմ Նիկոլին վարչապետ՛՛: Ինձ թվում է ՛՛ուզում եմ Նիկոլին վարչապետ՛՛ արտահայտությունը ճիշտ չէ, կամ գոնե վարչապետ-ից առաջ ճիշտ կլիներ բութ դնել, այնուամենայնիվ՝ շնորհակալ եմ))) Եվ կներեք սխալ չակերտներիս համար;)

նիլեմ
21.07.2018, 13:57
2. Բացակաների անունից
Մմմ դաա.. Գիտեք՝ հետաքրքիր էր, շատ, որովհետև պատմում էր մարդ, ով մարտի 1-ից ավելի շատ բան գիտի կամ ավելի շատ բան է հիշում, քան ես, ու դրա արդյունքում կարողացել է զուգահեռներ տանել, համեմատել: Մեջբերեմ մի տող ու շարունակեմ. ՛՛Բայց համալսարանում ինձ սպասում էին օտար ու դատարկ դեմքեր՝ ոչինչ չասող բութ դեմքեր, որ հանրապետական ուսխորհրդականների բաժանած համերգի տոմսերի համար իրար գլուխ էին ջարդում՛՛: Գիտեք՝ այս խնդրին ես էլ եմ բախվում (ինչպես հասկացա նույն համալսարանի ուսանող ենք), բայց խոստովանենք, որ ծայրահեղացնում եք, որովհետև հանրապետականը, ուսխորհրդականն ու ՛՛սուպերդեբիլը՛՛ միմյանց հոմանիշները չեն: Հեղափոխությունն էլ մեկշաբաթյա կամ մեկամսյա գործընթաց չէ, ուստի մայիսի վերջին դուք չէիք կարող այլ բանի հանդիպել, քան կար մինչ հեղափոխությունը: Եվ ոչ, մենք քննադատելու հայրենիք ՈՒՆԵՆՔ, և Դուք կարող եք ստանալ Ձեր ներկան, որովհետև հեղափոխությունը դեռ չի ավարտվել))) Փաստորեն անդրադարձս բովանդակային մասին էր վերաբերում, մնացածին չեմ էլ ուզում անդրադառնալ, լավ էր ամեն ինչ: Սիրուն եք պատմում, շնորհակալություն;)

Gayl
21.07.2018, 14:08
«Բացակաների անունից» ստեղծագործության հետ կապված ուզում էի գրեի, բայց հետո գրածս ջնջեցի:
Հուզեց, կոկորդս սեղմված կարդացել եմ: Ամբողջ մարտի մեկը նորից տեսա ու զգացի:
Հեղինակ ջան դու բացակա չես, հեղափոխությունը չի սկսվում և ավարտվում հրապարակում, տարբերվող մտածելակերպ ունես ու դրա համար էլ քո գրածը կարդալուց հետո որոշեցի, որ էլ ոչ մեկի գրածը չեմ կարդալու:

նիլեմ
21.07.2018, 14:08
3. Գեղարվեստական հեղափոխություն
Շատ պարզ, թեթև սկսեցիք (՛՛Ես մի աղջիկ եմ՛՛) ու այդպես էլ շարունակեցիք: Վերևում էլ նշել էին՝ իրոք հրաշալի է, որ մարզերից էլ կան հեղինակներ, ովքեր պատմելու բան են ունեցել: Ինչպես հասկացա՝ Ձեր հեղափոխությունն էլ, ինչպես և իմը, դեռ չի ավարտվել... հրաշալի է: Մի քանի վրիպակներ կային, ոչինչ: Կարծում եմ՝ կարող էիք էլի հագեցնել ընթացիկ պատմություններով)))) Շնորհակալություն;)

նիլեմ
21.07.2018, 14:22
4․ Հեղափոխության իմ բաժին ներկան
Հեղինակ ջան, վերնագրից սկսած մի բացակայով երեք ներկա ստացած լինելու պատմությունով վերջացրած կարելի է միանգամից ասել, որ սիրուն մտքեր ունեք: Երեք ներկաներն էլ համով-հոտով պատմել էիք ու տեքստում արագություն կար, որը շատ եմ սիրում: Բայց մի բան ասեմ՝ ինչո՞ւ եք այդքան շտապել: Ստորակետերը, բառերը իրար կպած, բա եղա՞վ: Հետո տառասխալներ կային, որոնք էլի շտապելու արդյունք էին: Օրինակ սա կարդացեք. ՛՛Այդ ընթացք լուր տարածվեց, թե...՛՛: Ո՞ւր են -ում տառերը: Վերջում Սահյանին, Շուշիի ազատագրումը (հավանաբար դա եք նկատի ունեցել ՛՛Հարսանիք լեռներում՛՛ բառերով) ու էլի որոշ բաներ բերել, իրար եք կապել, բայց կարծես թե՝ այնքան էլ լավ չի ստացվել: Խորհուրդս է՝ մի՛ շտապեք;) Շնորհակալություն)))

նիլեմ
21.07.2018, 14:44
5. Փոքրիկ քայլերի արվեստը
Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, բայց նռնակի պայթելու պատմությունից հետո փշաքաղվեցի ու փշաքաղված կարդացի կինչև վերջ:o Վերնագիրը ու հետո դրա շուրջ զարգացումները սիրուն էին ու ինձ թվաց, որ կարելի էր հենց միայն դրա վրա գեղարվեստական ժանրի գործ ստանալ: Մտածեք այդ մասին, հեղինակ ջան: Այս միտքը շատ հետաքրքրեց, փաստորեն հեղափոխության բնորոշումն եք տվել, հավանեցի. ՛՛Մարդկանց փողոց դուրս բերեց ատելությունը՝ զորավոր մի զգացմունք: Բայց հենց ատելությունն էլ սեր երկնեց մարդկանց խամրած աչքերում, փայլ ընծայեց դրանց, ու այդ երկունքը կոչվեց հեղափոխություն՝ սիրո հեղափոխություն՛՛: Լավ էր կառուցված. սկսեցիք տանը (հավանաբար բազմոցին նստած) և ավարտեցիք մոտավորապես նույն պատկերով, տպավորություն էր, որ ամեն ինչ հենց այդպես է եղել՝ բազմոցին հանգիստ նստած: Տեխնիկականի մասին էլ ամենակարևորն եմ հիշում, ասեմ, չմոռանամ, հայերեն չակերտներ օգտագործեք, հեղինակ ջան, ոչ թե իմ օգտագործածներից :Դ (պարզապես այժմ հնարավորություն չունեմ հայերենները գտնելու): Շնորհակալություն;)

նիլեմ
21.07.2018, 14:57
6. Բացակայից չեմ նեղվում
դուխով դրեք
Տանը խաբող ու ցույցի գնացողի կերպարը հարազատ էր, իմ օրի եք եղել, հեղինակ ջան ;) Սկիզբը շատ խոստումնալից էր, ավելի հագեցած պատմությունների էի սպասում: Բայց չպատմեցիք, բացի այդ՝ շտապել եք: Հենց սկզբում այսպես էիք գրել. ՛՛...իրոք հալալա երտասարդությունը՛՛: Երիտասարդությո՞ւնը, թե՞ երիտասարդությանը: ՛՛Է՛՛ օժանդակ բայի փոխարեն ՛՛ա՛՛ էիք օգտագործել, նորմալ եմ վերաբերվում, երբեմն առանց դրա անհամ է ստացվում, բայց ինչպես նշածս հատվածում, այդպես նաև մյուս տեղերում բային կպած էիք գրել՝ հալալա, լավա... Ճիշտ չէ))) Հ-երի շարքը կարող էիք ավելի զարգացնել, ինչ-որ բան կստացվեր՝ ինձ թվում է: Վերջում էլի կասեմ, որ մտքերը լավն էին, բայց զարգացնել էր պետք, մի քիչ շտապում էիք: Շնորհակալություն;)

ivy
21.07.2018, 17:45
3․ Գեղարվեստական հեղափոխություն


Ես մի աղջիկ եմ։
:)

Լավն էր մի աղջկա պատմությունը՝ իրենց համայնքի, պայքարի ու գեղարվեստական հեղափոխության մասին։

ivy
21.07.2018, 17:51
4․ Հեղափոխության իմ բաժին ներկան

Երբ կարդում եմ, մտածում եմ, որ միայն լավը կարող եմ ասել էս աշխատանքի մասին, բայց զարմանալիորեն հետք չի թողնում, արագ մոռանում եմ, հետո ստիպված եմ լինում նորից վերադառնալ ու նայել, թե էս վերնագրի տակ որ ստեղծագործությունն էր։

ivy
21.07.2018, 17:53
5․ Փոքրիկ քայլերի արվեստը

Սկիզբը շատ լավն է, բայց վերջին հատվածի կեցցեների քանակից մոտս գլխապտույտ առաջացավ։ Ամեն դեպքում, ուրախ եմ, որ աշխատանքն անցավ գլխավոր փուլ։

ivy
21.07.2018, 17:58
6. Բացակայից չեմ նեղվում
դուխով դրեք

Հավեսն են էս էրեխեքը․ ոնց որ արդեն ասվեց՝ եթե սենց ըմբոստ ու խիզախ չլինեիք, հեղափոխությունն էլ չէր լինի։ Դուք եք էս ամեն ինչի հեղինակը։
Ու շատ լավ եք պատում կատարվածի մասին։ Մենակ էդքան կեցցեներ որ լցնում եք տեքստում, մի քիչ թուլացնում է գործը․․․

ivy
21.07.2018, 18:01
7. Իրականության բացակա կողմը

Սուրճի հետ անհասկանալի զուգահեռները հանած՝ ահագին հավանել եմ պատումը։ Բայց սա էլ առանձնապես հետք չի թողնում։ Կարդալուց հետո միանգամից մոռանում եմ, միայն սուրճի հոտն է մնում, որն էլ էս կոնտեքստում ահագին խորթ է թվում։

ivy
21.07.2018, 18:06
11․ Հեղափոխության դիտորդները

Նկատե՞լ եք՝ ինչքան տատեր ու պապեր կային պատմվածքներում։ Դե մամա ու պապաներն էլ հետը։ Բոլոր սերունդները ներկա էին, հավես էր :)
Պատմվածքը հավանել եմ․ ասելիքը հետաքրքիր ձևով ներկայացնող, սեղմ տեքստ։ Բերդի «կլյուչնիկ» Վարդան ձյաձյան լավ կերպար էր։

ivy
21.07.2018, 18:10
էստեղ էլ՝ լիքը հաջողություն բոլոր մասնակիցներին, լավն եք դուք :kiss

նիլեմ
21.07.2018, 18:37
7. Իրականության բացակա կողմը
Շատ լավ եք գրում, հեղինակ ջան: Էյֆորիան չկար, վերլուծում եք այն ինչ կա, ներկայում, ոչ թե՝ «էն ի՜նչ արեցինք»:) Կարծես մի «ՍՏՈՊ» լիներ, որը հորդորում էր մի հատ խորը շնչել, հանգստանալ, իրավիճակին նայել մաքսիմալ ադեկվատ: Երկար գրելու կարիք էլ չկա, հավանեցի, շնորհակալ եմ;)

նիլեմ
21.07.2018, 19:16
8․ #Թավշյա: Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը
Վերնագիրն ու թեգածի վանդականիշները վանեցին առաջին հայացքից: Կարդալու ընթացքում տպավորությունը փոխվեց: Նախ շնորհակալություն տերմինաբանության համար, մի օր պետք կգա:hands Որպես սցենարիստ արված վերլուծություններում նկատեցի նաև մարքեթինգային կողմը, որի մասին էլի էի կարդացել մի հոդվածում. դե մասնագիտական էր: Մի հատված ժպտացրեց. «Որովհետև երբ ասում ես՝ ախ այդ թուրքի ծնունդ ոստիկանները, այն զայրույթը, որը նախատեսված էր Սերժ Սարգսյանի համար, կիսվում է: Իսկ եթե «ոստիկանը մերն է», ուրեմն մենք պահում ենք զայրույթը անձամբ Սերժ Սարգսյանի համար»: Վերաբերմունքը հեղափոխությունը դրական էր, դա զգացվում էր, բայց կուզեի ավելի խորությամբ, տրամաբանորեն հիմնավորված լիներ: Շնորհակալություն;)

նիլեմ
21.07.2018, 21:52
9. «Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով
Ինձ թվում է խնդիրը, որը դրել եք, բավականին կաղապարել է Ձեզ, պետք չէր հեղափոխությունը սահմանել երեք բառով, հատկապես, որ մրցույթը պահանջում էր ներկայացնել անպայման Ձեր վերաբերմունքը, որը ես կարծես չտեսա: Դուք ուրիշներով հետաքրքրվեցիք, պրպտումների մեջ էիք, բայց կարծես չգտաք Ձեր փնտրածը: Կիսատ է: Զարգացնել էր պետք: Իսկ ինչ վերաբերում է անձնավորմանը, կարծում եմ՝ այն պետք է, բայց առանց կուրության, երևի ոսկե միջինը ամենաօպտիմալ տարբերակը կլինի. առանց անձնավորման փոփոխության համար անհրաժեշտ էներգիան չի ճարվի, այս հարցը սցենարիստի պատմվածքում էլ էր շոշափվում, իսկ մեծ չափով անձնավորումը տանում է ֆանատիզմի, որը չի օգնում, մի բան էլ վնասում է: Ամեն դեպքում՝ շնորհակալ եմ;)

նիլեմ
21.07.2018, 22:23
10. Նիկոլի թիվ
Արփի, Արփի՜… Երկար էր, արագ-արագ, տառերը «կուլ տալով» կարդացի: Շնորհակալ եմ, որ այսքանը պատմել, գրել եք: Չեմ ասի բարդ, կասեմ հետաքրքիր կյանք եք ունեցել, եթե իհարկե առաջին դեմքը գեղարվեստական հնարք չէ: Ու ընտիր ճանապարհ եք բռնել: Իրոք որ, խայտառակ վերլուծող ու խորացող եք: Ուրիշ ասելու բան չունեմ, շնորհակալություն;)

նիլեմ
21.07.2018, 22:39
11. Հեղափոխության դիտորդները
Օլա՜... Լավ «ձեռքսեղմում» էր, համ դաշինք էր, համ «գրազ»՝ մի քիչ այլ ֆորմատով: Չպատմեցիք՝ ինչ եղավ, ինչ արեցիք այդ ամիսներին, միանգամից՝ «ունենք այն, ինչ ունենք»:) Ոչ թե կարճ էր, այլ լակոնիկ, հասցրիք ասել այն, ինչ պիտի ասեիք՝ տեղավորվելով շատ փոքր ծավալի մեջ: Բայց կարծում եմ՝ գեղարվեստականության համար արժեր ծավալվել, հատկապես, որ բառերի ու տեքստի հետ լավ եք աշխատում: Կոնկրետ մի օրինակ բերեմ. ոչ մի կերպ չնշելով «հարբեցող» բառը, այնուամենայնիվ հասկացրիք, թե ով է Վարդան ձյաձյան, սա հրաշալի տեխնիկա է, Պալանիկի խորհուրդներից:
Քիչ վերևում կարդացի «ալկոհոլիզմի» մասին, որը արդյունք է «ոչ այն բանի, որ մարդը ներքին հեղափոխություն չի արել»: Կարծում եմ՝ ցանկացած բացասական երևույթ՝ մարդասպանությունից մինչև կաշառակերություն կարելի է ինչ-որ կերպ արդարացնել՝ որպես փաստարկ բերելով զանազան ժառանգական ու սոցիալական հանգամանքներ, սակայն դրանից երևույթը չի փոխվում: Ինքս գիտեմ մարդու, ով վերջին յոթ-ութ տարում ընդհանրապես չի հարբել, թեպետ մինչ այդ եղել է սարսափելի, «խռոնիկ» հարբեցող, ով ընտանիքը մի օր գտել է սնանկացման եզրին ու կամքի ուժով ուշքի եկել՝ ի պաշտպանություն այդ ընտանիքի հանդեպ ունեցած սիրո: Եվ էլ ինչ մարդ, որ ինքն իրեն չհաղթի… Հեղինակ ջան, շնորհակալ եմ:

Ուլուանա
22.07.2018, 14:25
1․ Երբ Սերը հաղթում է Ատելությունը
Անկեղծ, ոգեշունչ ու հուզախառը գործ էր: Հեղինակի ոգևորությունն ամեն տողից կաթում էր: Ընդհանուր հավանեցի, բայց շարադրանքը մի քիչ խառն էր, զգացվում էր, որ հեղինակի հույզերի հեղեղը տեղ-տեղ թույլ չի տվել, որ ավելի կուռ կառուցի տեքստը: Հավես էին էն հատվածները, որոնցում հեղինակի անմիջական մասնակցությունն էր երևում հեղափոխությանը, օրինակ` փողոց փակելու պահերը: Մեկ էլ էս պահն եմ հավանել.

Իսկ գիտե՞ք, երբ հասկացա ես, որ ուզում եմ Նիկոլին վարչապետ։ Ամսի 13-ն էր, ԵՊՀ-ի դիմաց։ Չկային դեռ նրանք, ովքեր վերջում պատմում էին, որ հեղափոխությունը դա իրենց անձնական հաղթանակն է, չկային նրանք, ովքեր վերջում խորոված էին անում ու շամպայն տրաքացնում։ Նոր էինք դուրս եկել ԵՊՀ-ից։ Որոշեցինք նստել, մի փոքր հանգստանալ։ Նիկոլը նստեց արձանի դիմացի քարին, գրպանից հանեց չոր անձեռնոցիկը ու մաքրեց քիթը։ Էդ պահին ես հասկացա, որ սա այն մարդն է, ում ես ուզում եմ տեսնել վարչապետ։ Մարդու, մեզ նման, հասարակ, մսից ու արյունից, կենդանի օրգանիզմ, որ ունակ է մտածելու ժողովրդի համար, քանզի ինքն էլ է այդ ժողովրդի մի մասնիկը։

Ուլուանա
22.07.2018, 14:49
2. Բացակաների անունից
Էս գործի հետ կապված էնքան խառը զգացողություններ ունեմ:
Շարադրանքը շատ լավն էր` գրագետ, պատկերավոր, դիպուկ: Լրիվ գեղարվեստական գրվածք էր, իմ կարծիքով: Հեղինակի` հեղափոխության ընկալումներն էին ինձ համար խորթ: Զգացվում է, որ լուրջ նեղվածություն կա մեջը, որի պատճառով ինքը կարծես միայն բացասական բաներ է կարողացել տեսնել ու զգալ հեղափոխության հետ կապված: Անկեղծ, ցավում եմ շատ իր վերապրածի ու դրա պատճառով ապրած հիասթափության համար, որի պատճառով նրան չի հաջողվել ապրել ու զգալ էն, ինչ ապրել ենք շատերս` իր ասած «զոմբիները»` անկախ հեռավորությունից: Չեմ ուզում գրառումս հակառակում համոզելու քարոզ դառնա, դրա համար չեմ ծավալվի: Բայց հուսով եմ` ժամանակի ընթացքում հեղինակի ընկալումներն ու վերաբերմունքը կփոխվեն հեղափոխության ու դրա զարգացումների հետ կապված: Կամ գուցե արդեն փոխվել են ինչ-որ չափով, ի՞նչ իմանաս: :)

Համենայնդեպս, ողջունում եմ հեղինակի համարձակությունը` ոչ պոպուլյար տեսակետ արտահայտելու: Ամեն մարդ ռիսկ չէր անի :)):

Ուլուանա
22.07.2018, 15:06
3․ Գեղարվեստական հեղափոխություն
Սա էլ էր շատ անկեղծ, անմիջական գրվածք: Պուպուշ պատմություն :): Ուրիշ ասելու բան ոնց որ թե չունեմ:

Ուլուանա
22.07.2018, 15:34
4. Հեղափոխության իմ բաժին ներկան
Եվս մի ոգեշունչ գործ` հեղինակի թեժ մասնակցության նկարագրություններով: Հետաքրքիր էր գրված, հումորով, հավես դիպվածների նկարագրությամբ, բայց նաև բավական անփույթ շարադրանք էր` լիքը վրիպակներով:

Ընդհանրապես էս մրցույթներին ես հատուկ աշխատում եմ չանդրադառնալ կոնկրետ լեզվական սխալների, որովհետև էդ առումով ես որ միանում եմ, անջատվելը դժվար է լինում, ավելի լավ է` ընդհանրապես չմիանամ: Եթե որևէ մեկին հետաքրքրեն իր գործում եղած լեզվական սխալներն ու անճշտությունները, միշտ պատրաստ եմ գրել, բացատրել: Բայց ինչքան նկատել եմ, դա շատ քչերին է հետաքրքրում, իսկ քանի դեռ չի հետաքրքրում, ինքնակամ բոբո ծյոծյայի դեր ստանձնելու ցանկություն չունեմ: Բայց վրիպակների մասին, կարծում եմ, պետք է միշտ նշել, քանի որ դրանք ոչ թե իմացության հարց են, այլ պատասխանատվության: Եթե մարդ իր գրածը գոնե մեկ անգամ կարդա, դժվար թե շատ լինեն վրիպակները: Իսկ մրցույթի ներկայացնելուց առաջ, կարծում եմ, ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ է պետք կարդալ գործը:

Արէա
22.07.2018, 15:41
1․ Երբ Սերը հաղթում է Ատելությունը

Կարծում եմ չարժեր պայքարելու անհրաժեշտության տրիվիալ ճշմարտությունը կողմնակի պատմությամբ հիմնավորել։ Կեղծ խորիմաստության տպավորություն է ստեղծվում։
Չեմ հասկանում էս հակադրությունը. ծիծաղել է մի մարդ, ով էսպիսի բան է ասել։ Այսինքն էդպիսի բան ասողը չէ՞ր կարող ծիծաղել, թե՞ իրավունք չուներ։

Ոստիկանը կրակեց Հայի վրա։
Պետք չի էսպիսի բաներ գրել։ Հայի, էն էլ մեծատառով հայի։
Եզդի չկա՞ր պայքարողների մեջ, մալական չկա՞ր, հույն, ուկրաինացի, ռուս, չկայի՞ն։
Էդքան էլ չհավանեցի էս տարբերակը, բացի էն քարին նստելու, ու գրպանի անձեռոցիկն օգտագործելու հատվածը։ Ի տարբերություն նախորդների, էս կտորը շատ բնական է ստացվել։

Արէա
22.07.2018, 15:59
2․ Բացակաների անունից

Շարադրանքը լավն է։ Սյուժեն լավն է։ Հեղինակը գրել գիտի։
Բայց, սիրելի հեղինակ, ինչի՞ց ես նեղվել։
Մենակ նրա համար, որ վերջում քո ասած ծյապիկենք լցվեցին հրապարակ ու սկսեցին խորոված անել, մենակ դրա համար էս ամբողջ գործընթացից ուզում ես քեզ բացակա՞ դնեն։
Չգիտեմ, լավ շարադրված, գեղեցիկ գործ, անհասկանալի նեգատիվ տրամադրությամբ։
Ամենայն հավանականությամբ ինքնատիպ երևալու ջանքեր են։
Ու մի բան էլ։ Ջղայինացնել։ Վերջերս հաճախ եմ հանդիպում էս բառին երիտասարդների տեքստերում։ Դպրոցո՞ւմ են էսպես սովորեցնում։ Ջղայնացնելն է ճիշտը, ոչ թե ջղայինացնել։

Ուլուանա
22.07.2018, 16:03
5. Փոքրիկ քայլերի արվեստը
Սկիզբը լավ էր, բնական, ակնհայտորեն անձնական փորձի վրա հիմնված: Հետո պաթոսը գնալով շատացավ, բնականությունը պակասեց: Կուզենայի շարունակության մեջ էլ ավելի շատ հեղինակի անձնական հույզերը տեսնել:

Արէա
22.07.2018, 16:07
3․ Գեղարվեստական հեղափոխություն

Անբնական ու ավելորդ է առաջին պարբերությունը։ Կարծես հայերեն չլինի։ Նույնը այստեղ. մտքերը կարդալուն միշտ հանդիպել եմ։ Կարելի է գրել. հաճախ եմ հանդիպել մտքերը կարդալ կարողացող մարդկանց։ Բայց էլի լրիվ ավելորդ նախադասություններ են։ Կարելի էր ուղղակի գրել, ինչպես ընկերուհու հետ որոշեցին, որ միայն երևանցիները չպիտի պայքարեն, առանց մտքեր կարդալու տարօրինակ փաստից։ Պարզ, հասարակ, առանց դես ու դեն ընկնելու։
Վերջում էլ. ՀԱՅ ԱԶԳԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԻ ՉԱՓՈՎ ԿՏՐՎԻ։ Պետք չի, ժողովուրդ, էսպիսի վերամբարձ, մեծամիտ բաներ մի գրեք։

Արէա
22.07.2018, 16:29
4․ Հեղափոխության իմ բաժին ներկան

Լավ է գրված, առանց ճոռոմաբանության, պարզ, առօրէական, ինչպես կպատմես ընկերոջդ։
Վերջում, ճիշտ է, հեղինակը չի դիմացել գայթակղությանն ու մի քիչ ավելի վեր է բարձրացել, քան արժեր, բայց ընդհանուր տպավորությունը լավն է։

Ուլուանա
22.07.2018, 16:30
6. Բացակայից չեմ նեղվում, դուխով դրեք
Էլի ոգևորությամբ լի գործ է, բայց շարադրանքը բավական անփույթ է: Հեղինակ ջան, պետք էր կողմնորոշվել` ի վերջո, ա՞ օժանդակ բայով ես գրում, թե՞ է: Լրիվ նորմալ կլիներ, եթե հեղինակի խոսքը լիներ է-երով, խոսակցությունները` ա-երով, բայց քեզ մոտ հենց առաջին նախադասության մեջ, որն, ի դեպ, խոսակցություն է, սկզբում մի հատ է կա, հետո` ա: Սա հասարակ անփութություն է: Դրանից հետո գործի կեսը ա-երով է, ընդ որում` բոլոր ա-երը նախորդող բային կպած, ինչը սխալ է, գրելիս պետք է գոնե անջատ գրել: Է-ն գրելիս երբևէ կպած չեք գրի, չէ՞, հետևաբար ինչու՞ է ա-ի դեպքում մարդկանց թվում, թե պիտի կպչի բային:

ՍԵՐ: Նույն վայրկյանին ինձ թվում էր, որ իմ իմացած սերը,ոչ թե ստեղծվել էր Շեքսպիրի կամ Անդերսենի գրքերում,այլ այդ մարդաշատ հրապարակում:
Իսկ էդ ո՞վ է ասել, թե սերը Շեքսպիտի կամ Անդերսենի գրքերում է ստեղծվել: Մինչև Շեքսպիրն ու Անդերսենը իրար սիրել գոյություն չունե՞ր:
Չարենցի «Ամբոխները խելագարված»-ից հատվածը տեղին մեջբերում էր, շարժմանը լրիվ համահունչ:
Ընդհանուր առմամբ առանձնապես չտպավորեց ինձ էս գործը:

Արէա
22.07.2018, 16:40
5․ Փոքրիկ քայլերի արվեստը

Մայրը կարծես նույն բանն էր ասում ինչ տատը, էլ ի՞նչ հակամետ։
Ես երևի խիստ եմ դատում, ու հեղինակը գուցե շատ ավելի փոքր է, քան կարծում եմ, բայց ընդհանուր շատ տրիվիալ մտքեր են, շատ վերամբարձ ոճով ձևակերպված։ Որպես դպրոցական շարադրություն վատը չէ, բայց ավելին էլ չէ, ցավոք սրտի։
Ու Սևակից մեջբերումն էլ, ոչ մի կապ չունի էս հեղափոխության քայլերի հետ. էնտեղ անհույս թափառումներ են, ու բաժանող տարածության պատկերավոր նկարագրություն է, էստեղ՝ դեպի նպատակակետն ուղղված քայլեր։

Արէա
22.07.2018, 16:56
6․ Բացակայից չեմ նեղվում․ դուխով դրեք

Ա-ն օժանդակ բայ է, գրվում է առանձին։ Էսպիսի նշան «!» հայերենում չկա։ Ամբողջովին մեծատառերով գրված նախադասությունները անհասկանալի են. նախադասության կարևորությունը որոշում է նախադասության իմաստը, ոչ թե գրելաձևը։
Ընդհանուր առմամբ վատը չէ էս տարբերակը։ Ընդհանուր ֆոնին առանձնանում է առավել բնականությամբ, ու անմիջականությամբ։ Կեղծ, արհեստական կառուցվածքները քիչ են։
Դեռ ամենահավանածս տարբերակն է։

Ուլուանա
22.07.2018, 16:59
7. Իրականության բացակա կողմը
Հետաքրքիր ու կարևոր մտքեր, վերլուծություններ կային գործում, բայց ընդհանուր մի տեսակ խրատական տոն կար, որը վանող էր: Սուրճ եփելու պրոցեսի երկարաշունչ նկարագրության ու հեղափոխության հետ կապը չընկալեցի:

Արէա
22.07.2018, 17:12
7․ Իրականության բացակա կողմը

Ապրեք՝ ուշադիր եք։ Ապրեք՝ անուշադիր եք: Լավն էր էս պահը :)
Բայց շատ էր ձգած սկզբում սուրճի հետ անցկացվող զուգահեռները։
Ինձ դուր եկավ էս ստեղծագործության ամբողջ ընթացքում անցնող նուրբ սարկազմը, ու վերջին նախադասությունն էլ էս դիտանկյունից նայելիս ավելի տեղին եմ համարում, քան կլիներ առանց դրա։
Բայց, ընդհանուր առմամբ շատ էր ձանձրալի ձգած։ Խմբագրելու շատ տեղ ունի։

Ուլուանա
22.07.2018, 17:24
8․ #Թավշյա: Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը
Լավն էր շատ :)): Մեծ հաճույք ստացա կարդալիս: Հավես մտահղացման հավես իրագործում: Նուրբ հումորն էլ էր շատ լավը: Ընդհանուր մի տեսակ թեթև, հանգիստ ու չպարտադրող տոն կար, որը նույնպես գրավիչ էր դարձնում ընթերցումը: Ապրի հեղինակը :):

Արէա
22.07.2018, 17:26
8․ #Թավշյա։ Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը

Լավն է մտահղացումը, շատ հետաքրքիր են զուգահեռները, համեմատությունները։
Մի քիչ երկար է, էդ հետաքրքրության, յուրօրինակության էֆֆեկտը, որն էս ստեղծագործության մեխն էր, կեսերից սովորական, նաև ինչ-որ չափով ձանձրալի է դառնում։
Ընդհանուր առմամբ լավն է էս տարբերակը։

Ուլուանա
22.07.2018, 17:43
9. «Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով
Հետաքրքիր մոտեցում էր լրագրողի տեսանկյունից ներկայացնելը: Հետաքրքրությամբ կարդացի: Հեղափոխությունը երեք բառով նկարագրելու մարդկանց փորձերը հետաքրքիր էին:

Ափսոս, որ հեղինակի վերաբերմունքը չերևաց: Ճիշտն ասած` ինձ համար մի քիչ նույնիսկ տարօրինակ է, որ Հայաստանում ապրելով, էդ ամենի մեջ լինելով` մարդը կարող է վերաբերմունք չունենալ էդպիսի մասշտաբի ու կարևորության իրադարձության նկատմամբ: Բայց մյուս կողմից էլ` եթե իսկապես չկա այդ վերաբերմունքը, գնահատելի է, որ մարդը չի փորձում հակառակը ձևացնել:
Մեկ էլ գործը մի քիչ ցաքուցրիվ էր, կարելի էր ավելի համակարգված ներկայացնել:

Արէա
22.07.2018, 17:44
9․«Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով

Հետաքրքիր էր մտահղացումը, ի տարբերություն իրականացման։
Գուցե արժեր ոչ թե նույնությամբ գրի առնել պատասխանները, այլ պատասխանների հերթականությամբ, երեք-երեք բառերով կառուցել սյուժե, պատմություն։
Վերջիվերջո սա պատմվածք պիտի լիներ, թեկուզ և վավերագրական։
Էս տեսքով ձանձրալի ու քիչ հետաքրքիր գործ է դարձել։

Արէա
22.07.2018, 18:01
10․ Նիկոլի թիվը

Հեղինակ ջան, անկեղծ ասած դժվարությամբ հաղթահարեցի պատմվածքը։
Եթե վստահ չեք, որ ամեն նախադասությունը, ամեն պարբերությունը մի նոր բան է ասելու, որ մինչ էդ չէր ասվել, կամ գոնե ճանապարհ է բացում, որ մեկ երկու նախադասություն հետո ասվի էդ նոր բանը, ապա մի գրեք էդ նախադասությունները, եթե վեպ չեք գրում, ու եթե նպատակ չունեք ծավալ ապահովելու։

Արէա
22.07.2018, 18:06
11․ Հեղափոխության դիտորդները

Տատի ու Վարդանի համեմատությունը տեղին չէր։
Ընդհանրապես, էս մրցույթում շատ են բոլորը ինչ-որ երևույթ համեմատում մեկ այլի հետ, երբ դրա կարիքը բոլորովին չկա, կամ ընդհանրապես համեմատելի եզրեր չունեն։
Հետաքրքիր տեսակետ է, որ փոփոխությունների համար երկրում հեղափոխությունից բացի, նաև մարդկանց ներսում պիտի հեղափոխություն լինի։

Ուլուանա
22.07.2018, 18:25
10. Նիկոլի թիվ
Շատ լավն էր, հուզիչ էր ու շատ-շատ անկեղծ: Հեղինակի ինքնավերլուծություններն ահագին հետաքրքիր էին, ինձ հոգեհարազատ: Չնայած երկարությանը` մինչև վերջ էլ մեծ հետաքրքրությամբ, կլանված կարդացել եմ: Մի ամբողջ ինքնակենսագրություն էր` քաղաքականի հետ հաջողությամբ միահյուսված: Մեծ շնորհակալություն հեղինակին :):

Ուլուանա
22.07.2018, 18:41
11. Հեղափոխության դիտորդները
Ընդհանուր գաղափարը լավն էր, բայց Վարդան ձյաձյայի օրինակը մի քիչ տեղին չէր, համոզիչ չէր:
Վերջին հատվածն էր շատ հաջող.

Վարդաններն ու լիլոներն են մեզ տարիներով ճահիճի մեջ պահել, իրենք էլ դեռ չեն շտապում դուրս գալ, փոխել հագուստն ու մերժել ներսի փտած ռեժիմին: Ես ու Թավշյա հեղափոխությունը «գրազ ենք բռնում»՝ մի քիչ այլ ֆորմատով․ երկուսս էլ հասնելու ենք ամենաիսկական ու «զտարյուն» Հեղափոխությանը՝ առանց վարդանների, լիլոների ու դե՜ աշոտների։ Եթե հաղթեմ, Թավշյա հեղափոխությունն էլ կհաղթի, եթե պարտվեմ, ինքն էլ տանուլ կտա «գրազը», որովհետև երկուսս էլ նույն բանին ենք ձգտում։ Մոտեցումն է տարբեր․ ես ներքևից եմ բարձրանում վեր, ինքը վերևից իջնում է ներքև։ Ինձ համար Հեղափոխությունը ՀՈԳԻՆԵՐԻ հեղափոխությունն է, Թավշյա հեղափոխության համար՝ լիդերների հեղափոխություն։ «Գրազակիցս» իր գործն արդեն արել է ու լավ է արել, բայց ամեն անգամ բախվելով «զոռբայության» հասնող անհանդուրժողականությանը, բուհից, համայնքի բյուջեից, պետությունից ու աշխարհից անվերջ «քերելու» նկրտումներին ու տեղ-տեղ անտանելիորեն կուտակված մշակույթի չգոյությանը, հասկանում եմ, թե ինչքան անելիքներ կան սեփական հոգիներում։
Ու եթե կուզեք՝ ես ու Հեղափոխությունը սեղմում ենք միմյանց ձեռքերը ի նշան խորը ու երկարատև դաշինքի։

Բարեկամ
23.07.2018, 19:40
Վավերագրականների մեջ երկու գործ են ինձ համար առանձնանում․ Բացակաների անունից և Նիկոլի թիվ։
Դրանք կշեռքի հակառակ նժարներին են, բայց նժարները պահում են միմյանց նկատմամբ հորիզոնական հավասարակշիռ դիրքում, ու էդ հավասարակշռության առանցքը գրականությունն է։
Գրականություն գնահատելիս պետք է մոռանալ նյութի վերաբերյալ անձնական տեսակետը և գնահատել զուտ գրականությունը։
Էս երկու գործերը լավագույնն էին։

Smokie
24.07.2018, 14:13
9. «Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով

Հեղինակ ջան ու դու փորձառությունդ ու գիտակցությունդ բավարար չէ՞իր համարում կարծիք արտահայտելու համար:
Մի՞թե գտնում ես, որ արդեն մեծ ու կարևոր քայլ չէր դպրոցական աղջկա համար (սեռդ հասկացա` ընկերուհիների փաստը հաշվի առնելով):)) գնալ ու համարձակորեն բազմաթիվ մարդկանցից հարցազրույց վերցնել էն դեպքում՝ երբ ընկերուհիներդ կարմրում էին: Կամ, որ անկախ ամեն ինչից մի քանի անգամ մասնակցել ես ցույցերին:
Դու իհարկե կարող ես սովորել: Օր-օրի ավելի ու ավելի շատ բան սովորել: Շատ խելացի քայլ է` տարբեր մարդկանց իրենց կարծիքներով հանդերձ ուսումնասիրելը ու դա իհարկե քեզ էլ է օգնելու, որ աճես: Իսկ երբևէ փորձե՞լ ես հարցազրույց վերցնել ինքդ քեզանից:;)
Դու էլ ես բավականին գրագետ գրում, ունես հետաքրքիր մտածելակերպ ու կարող ես վարպետորեն արտահայտել կարծիքդ: Դու էլ մեր ժողովրդի մյուս ներկայացուցիչների պես մեր բոլորի հպարտությունն ես: Կեցցես:;)

Smokie
24.07.2018, 14:34
10. Նիկոլի թիվ

Տխրությամբ և դառնությամբ համեմված գեղեցիկ ստեղծագործություն մի անձի անհատական պայքարի մասին: Այո՛, անհատական: Եւ հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից ու հետաքրքրությունը մեծացնում: Այստեղ քիչ էր խոսվում ժողովրդի ապստամության, հայերի միասնականության ու հերոսական պայքարի մասին: Փոխարենը մեր տաղանդավոր հեղինակը շատ բաներ ներկայացրել էր մի մարդու աշխարհահայացքով: Հետաքրքիր ձևով ցույց էր տվել անարդարությունը, մարդկանց կարգավիճակների տարբերությունը, ինչպես նաև իր անձնական պայքարը հանուն սեփական կարծիքի և պայքարը ինքն իր դեմ` սեփական անճշտության դեմ: Եւ ինչպես ճնշող մեծամասնությունը` այս ստեղծագործությունն էլ ունեցավ ուրախ վերջաբան: :)
Ինչպես նաև սա այն ստեղծագործությունն էր, որտեղ ամենաերկարն էր խոսվել մի քանի տարի առաջվա պայքարների մասին և որտեղ ամենաշատն էր հիշվել այդ ամենը: Երբեմն մտածել եմ, թե ինչու՞ է հենց այս վերնագիրը ընտրվել անհատական պայքարը նկարագրող պատմվածքի համար: Գուցե պատճառը հենց այն է, որ այստեղ հիշվել են նաև մյուս երևանյան պայքարները իրենց տարեթվերով ու ցույց է տրվել դրանց թողած ազդեցությունների տարբերությունը այս հեղափոխության հետ:
Ապրես հեղինակ ջան: Հարգանքներս::hi

Օլինա
24.07.2018, 18:27
5․ Փոքրիկ քայլերի արվեստը

Մայրը կարծես նույն բանն էր ասում ինչ տատը, էլ ի՞նչ հակամետ։
Ես երևի խիստ եմ դատում, ու հեղինակը գուցե շատ ավելի փոքր է, քան կարծում եմ, բայց ընդհանուր շատ տրիվիալ մտքեր են, շատ վերամբարձ ոճով ձևակերպված։ Որպես դպրոցական շարադրություն վատը չէ, բայց ավելին էլ չէ, ցավոք սրտի։
Ու Սևակից մեջբերումն էլ, ոչ մի կապ չունի էս հեղափոխության քայլերի հետ. էնտեղ անհույս թափառումներ են, ու բաժանող տարածության պատկերավոր նկարագրություն է, էստեղ՝ դեպի նպատակակետն ուղղված քայլեր։

Հակամետ նշանակում է մի բանին հակված, տրամադիր: Երևի շփոթում եք հակոտնյա (իրարամերժ), հակառակ բառերի հետ: :) Իսկ Սևակից մեջբերումը պարզապես հարմարեցված էր հեղափոխության գաղափարի հետ: Իհարկե Սևակը լրիվ ուրիշ հեռավորություն նկատի ուներ, բայց տվյալ կոնտեքստում մեջբերմանը կարելի է նայել ուրիշ տեսանկյունից: Տվյալ դեպքում հեռավորությունը ո՛չ թե մարդու և իր սիրած էակի մեջ է, այլ մարդու ու գործող իշխանության միջև, իսկ քայլերն էլ արվում են այդ հեռավորությունը կրճատելու համար, ինչպես ասվում էր գրվածքում: :)

Արէա
24.07.2018, 19:27
Հակամետ նշանակում է մի բանին հակված, տրամադիր: Երևի շփոթում եք հակոտնյա (իրարամերժ), հակառակ բառերի հետ: :)

Իրոք որ, այ քեզ խայտառակություն :))
Հակամետը համամիտի հակառակը պիտի լիներ, փաստորեն հակամետը համաձայն է նշանակում :oy

Օլինա
24.07.2018, 20:37
Իրոք որ, այ քեզ խայտառակություն :))
Հակամետը համամիտի հակառակը պիտի լիներ, փաստորեն հակամետը համաձայն է նշանակում :oy

Խայտառակության հարց բնավ չկա: :) Հայերենը հարուստ ու գեղեցիկ լեզու է: Տվյալ դեպքում ո՛չ թե հակա- նախածանցն է, այլ հակ արմատը «հակում» բառից: Մետ-ն էլ կարծում եմ ինքնին հասկանալի է: :)
Ամեն դեպքում շնորհակալ եմ Ձեր կարծիքի համար: Այստեղ հնչող յուրաքանչյուր կարծիք ինձ համար շատ կարևոր է՝ անկախ այն բանից, թե հակամետ է իմ կարծիքին, թե հակառակ: :)

ivy
24.07.2018, 21:00
Օլինա, իսկ ի՞նչ կարծիքի ես մյուս ստեղծագործությունների մասին, ո՞րն ես ամենաշատը հավանել ։)

Օլինա
24.07.2018, 22:44
Օլինա, իսկ ի՞նչ կարծիքի ես մյուս ստեղծագործությունների մասին, ո՞րն ես ամենաշատը հավանել ։)

Շատ հավանել եմ «Բացակաների անունից», «#Թավշյա» գործերը: Առաջինը մեծ հետաքրքությամբ եմ կարդացել, թեև ես ունեմ այլ պատկերացումներ հեղափոխության մասին: Դա էլ գրավեց, որ նա, ունենալով այլ կարծիք կատարվածի մասին, չի վախեցել դրանք բարձրաձայնել: Միայն կոպիտ էր վաղվա օրվա համար պայքարող ցուցարսրին տրված «զոմբի» բնութագրումը: Մյուս գործն էլ հետաքրքիր էր, որովհետև կրեատիվ ձևով էր պատմում հեղափոխության մասին: «Իրականության բացակա կողմը» էլի վատը չէր: Շատ բան չեմ հիշում, տպավորվել էր սուրճի հետ համեմատությունը, թեև կապը հեղափոխության հետ չընկալեցի: Վերջին տողերն էին շատ լավը: Բայց ընդհանուր գործը տպավորվել էր որպես դժգոհության արտահայտություն: :)

ivy
24.07.2018, 22:51
Օլինա, դու մեր 15-ամյա Օլգա՞ն ես։
Մտքերդ ընտիր ես շարադրում, ու շատ լավն է գրավոր խոսքդ։

ivy
25.07.2018, 00:09
Արդյունքները

http://i68.tinypic.com/106eq1d.jpg

1-ին տեղ
#Թավշյա։ Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը
Սոնա Արսենյան, 22 տարեկան

2-րդ տեղ
Նիկոլի թիվ
Մարինե Մանուկյան, 21 տարեկան

3-րդ տեղ
Բացակաների անունից
Գայանե Վարդանյան, 20 տարեկան

__________________

Երբ Սերը հաղթում է Ատելությունը
Վահագն Գիշյան, 18 տարեկան

«Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով
Քնար Օհանջանյան, 17 տարեկան

Իրականության բացակա կողմը
Սուսինա Խաչատրյան, 19 տարեկան

Բացակայից չեմ նեղվում. դուխով դրեք
Լուիզա Մկրտչյան, 17 տարեկան

Գեղարվեստական հեղափոխություն
Ինեսա Զոհրաբյան, 16 տարեկան

Հեղափոխության դիտորդները
Մելինե Աբրահամյան, 19 տարեկան

Հեղափոխության իմ բաժին ներկան
Աստղիկ Նիկողոսյան, 19 տարեկան

Փոքրիկ քայլերի արվեստը
Օլգա Գասպարյան, 15 տարեկան


Սոնա, շնորհավո՜ր: Քո աշխատանքը նախընտրական փուլում էլ էր մաքսիմալ բալեր հավաքել. էստեղ էլ էնքան շատ միավոր ունի, որ նույնիսկ գեղարվեստական ժանրի հաղթող աշխատանքներից է առաջ անցել: Գրագետ, հետաքրքիր ու սիրուն արված գործ էր. չէր կարող աննկատ մնալ:
Հավես էր քեզ ֆեյսբուքում գտնելը ու մի քիչ քեզ կողքից ուսումնասիրելը. ահագին տարբերվող կերպար ես:
Շփվիր հետներս, գուցե ընկերանաս Ակումբի հետ, ուրախ կլինեինք, եթե էդպես լինի :)

Մարինե, էնքան էմոցիոնալ եմ աշխատանքիդ կապակցությամբ, ու համոզված եմ՝ տպավությունը դեռ երկար ժամանակ չի խամրելու: Շատ ուրախ եմ, որ քո ստեղծագործությունը հաղթողների մեջ է, ու հավանաբար շատերն են կիսում իմ կարծիքը:
Լավ էր, որ հասցրեցինք մի քիչ իմեյլներով էլ շփվել. գրածդ շնորհակալական նամակն էլ քո թույլտվությամբ կիսեցի ժյուրիի մյուս անդամների հետ:
Անպայման շարունակիր գրել, ու գրածներդ էլ դիր մեզ մոտ, որ կարդանք. հիմա արդեն գիտես, որ աշխատանքներդ ուրիշներին ցույց տալը էդքան էլ վախենալու չի :)
Մնա մեզ հետ:

Գայանե, նայիր հարցման արդյունքներին, տես, թե ինչքան է մարդկանց դուր եկել քո աշխատանքը. ընդհանուր քվեարկության մեջ ակումբցիների մեծամասնությունը քեզ է ձայն տվել:
Կարծում եմ, լավ է, որ նաև էսպիսի աշխատանք կա հաղթողների շարքերում: Ինչքան էլ կիսենք կամ չկիսենք տեսակետդ, էսպիսի գործերն էլ պիտի ճանաչվեն ու ըստ արժանվույն գնահատվեն:
Դու շատ լավ ես գրում: Եթե ուրիշ աշխատանքներ էլ ունես, անպայման կիսիր դրանք մեզ հետ:
Ակումբը կարող է հետաքրքիր հարթակ դառնալ՝ մտքերդ ու դիրքորոշումներդ արտահայտելու համար: Ինչպես տեսնում ես արդյունքներից, մենք չենք թշնամանում այլակարծությանը:

Վահագն, Քնար, Սուսինա, Լուիզա, Ինեսա, Մելինե, Աստղիկ և Օլգա, ձեզ էլ ենք լի՜քը շնորհակալություն հայտնում մասնակցության և լավագույն աշխատանքներ ներկայացնելու համար:
Շարունակե՜ք ստեղծագործել ու կիսել մեզ հետ ձեր աշխատանքները:
Ակումբը ձեզ համար է ու ձերն է:

Chuk
25.07.2018, 00:46
Վավերագրական ժանրում «Անտարես» հրատարակչության կողմից տրվող լրացուցիչ մրցանակին արժանացած գործն է.

Իրականության բացակա կողմը
Սուսինա Խաչատրյան, 19 տարեկան

Մանրամասները՝ հիմնական թեմայում (https://www.akumb.am/showthread.php/67672-%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%E2%80%A4-%C2%AB%D4%B9%D5%A1%D5%BE%D5%B7%D5%B5%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%E2%80%A4-%D5%AB%D5%B6%D5%B1-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1-%D5%B9%D5%A4%D5%B6%D5%A5%D6%84%C2%BB?p=2578533&viewfull=1#post2578533):

Ծլնգ
25.07.2018, 01:08
Ժողովո՛ւրդ, շնորհավո՜ր, թե՛ եզրափակիչ փուլ անցածներին, և թե՛ ում գործերը չանցան։ Երբեք չդադարեք գրել, խնդրում եմ․․․ գրե՛ք ինքներդ ձեր համար, գրե՛ք մեր բոլորի համար, գրե՛ք ապագա սերունդների համար, գրե՛ք, որովհետև չեք կարող չգրել․․․

Հ․Գ․
Բոլոր եզրափակիչ անցած գործերը և եզրափակիչին մեկ բալով չանցած գործերը հավաքել եմ մեկ ժողովածուի մեջ, որը կարող եք ներբեռնել այստեղից (https://files.fm/u/n2cdk8ze) (ներբեռնեք մինչև Օգոստոսի 7-ը)։ Տարածե՛ք ընկերների, բարեկամների, ծանոթների մեջ․․․ ձեր գործերը արժանի են ընթերցվել թե՛ ակումբում, թե՛ ակումբից դուրս (շնորհակալություն ivy-ին՝ սրբագրելու համար)։

Ruby Rue
25.07.2018, 02:09
Էստեղ ամենաշատն ուզում եմ շնորհավորել Գայանեին։ Իմ կարծիքով «Բացակաների անունիցը» լավագույն աշխատանքն էր, ու Գայանեին շատ թեթևակի իմանալով չգիտեմ էլ, թե ոնց իմացել էի, որ ինքն է։ (Եթե իմ իմացած Գայանեի մասին է խոսքը։ :)

Սո՜ն, քեզ էլ շնորհավոր, չգիտեմ ոնց մտքովս չէր անցել, որ դու կարող ես գրած լինել։ :))

StrangeLittleGirl
25.07.2018, 02:21
Շնորհավորանքներս բոլոր մասնակիցներին ու հատկապես հաղթողներին :)
Նրանք, ովքեր չեն հաղթել, ուզում եմ հիշեցնել, որ ահագին բարդ ընտրությունից հետո այնուամենայնիվ հայտնվել են վերջնական փուլում՝ անցնելով ակումբի բավական խիստ ժյուրիի քննադատության միջով։
Ուղղակի չեմ կարող չնկատել, որ մրցանակային տեղերում երեքն էլ աղջիկներն են, ինչը ևս մեկ անգամ կոտրում է կարծրատիպը, թե գրելը տղամարդկային գործ է։ Շատ ապրեք ու շարունակեք գրել։ Հույս ունեմ՝ ակումբում կմասնակցեք քննարկումներին։

Օլինա
25.07.2018, 02:41
Օլինա, դու մեր 15-ամյա Օլգա՞ն ես։
Մտքերդ ընտիր ես շարադրում, ու շատ լավն է գրավոր խոսքդ։

Ես եմ: :) Ուզում եմ Ձեզ ու մյուս կազմակերպիչներին մեծ շնորհակալություն հայտնել նման հնարավորություն ընձեռելու համար: Շատ ուրախացա, երբ իմ գործը տեսա գլխավոր փուլում: Ափսոս, որ մրցույթի գլխավոր փուլում միայն նոր գաղափարներ ծագեցին՝ մյուս գործերից ոգեշնչված: Մրցույթի ողջ ընթացքում հետևում էի երկու ժանրերում էլ հնչած բոլոր կարծիքներին: Գեղարվեստական ժանրի համար էլ գործ ունեի, որ թողեցի կիսատ: Շնորհակալ եմ բոլոր լավ ու վատ կարծիքների համար: Լավերը ոգեշնչում էին, ուրախացնում: Վատ կարծիքներից իհարկե տխրում էի, բայց ավելի շատ տխրում էի այն բանից, որ շատ դեպքերում համաձայն եմ նրանց հետ: Քննադատություններն անպայման կօգնեն ինձ աճել: Կարծեմ Նալբանդյանը նման միտք ուներ. «Չկա գրականություն առանց քննադատության»:
Սրտանց շնորհավորում եմ բոլոր հաղթողներին: Բոլորն էլ արժանի էին: Շնորհավորում եմ նաև մասնակիցներին, ցանկանում նոր հաջողություններ:
Հույս ունեմ՝ էլի կկազմակերպվեն նմանատիպ մրցույթներ: Ինչևէ, ուրախ էի թեկուզ կարճ ժամանակով լինել ակումբի անդամ: :)
Շնորհակալություն: :)

Chuk
25.07.2018, 02:46
Ինչևէ, ուրախ էի թեկուզ կարճ ժամանակով լինել ակումբի անդամ: :)

Բայց ինչի՞ կարճ ժամանակով ))
Ակումբը մրցույթներից դուրս էլ կարող ա շատ հետաքրքիր լինի: Մենք ուրախ կլինենք քո գրածները կարդալ նաև մրցույթներից դուրս, ուրախ կլինենք քննարկումներում քո կարծիքը լսել, հետդ զրուցել ))

Օլինա
25.07.2018, 02:48
Բայց ինչի՞ կարճ ժամանակով ))
Ակումբը մրցույթներից դուրս էլ կարող ա շատ հետաքրքիր լինի: Մենք ուրախ կլինենք քո գրածները կարդալ նաև մրցույթներից դուրս, ուրախ կլինենք քննարկումներում քո կարծիքը լսել, հետդ զրուցել ))

Եթե նոր բաներ գրեմ ու վստահ լինեմ, որ կարելի է դա հանձնել Ձեր դատին, անպայման կտեղադրեմ կայքում: :)

StrangeLittleGirl
25.07.2018, 02:52
Եթե նոր բաներ գրեմ ու վստահ լինեմ, որ կարելի է դա հանձնել Ձեր դատին, անպայման կտեղադրեմ կայքում: :)

Անպայման տեղադրի նոր գրածներդ։ Կարող եմ քեզ խոստանալ, որ թե՛ կկարդամ, թե՛ կքննադատեմ՝ աշխատելով միաժամանակ անկեղծ ու ոչ կոպիտ լինել։

Օլինա
25.07.2018, 02:58
Անպայման տեղադրի նոր գրածներդ։ Կարող եմ քեզ խոստանալ, որ թե՛ կկարդամ, թե՛ կքննադատեմ՝ աշխատելով միաժամանակ անկեղծ ու ոչ կոպիտ լինել։

Շատ-շատ շնորհակալ եմ: :)

սուսինա
25.07.2018, 04:42
Ինչպես ասում են՝ գիշերն ամենալավ ժամանակն է լավ նորություններ իմանալու համար։ Էնքան հաճելի է, երբ իսկապես գնահատում են աշխատանքդ՝ առողջ քննադատության «ընկերակցությամբ»։ Ժյուրիի բոլոր անդամներին հատ-հատ երախտապարտ եմ։ Ճիշտ է, գործս հաղթողների շարքում չկար, բայց ինձ համար ավելի հաճելի անակնկալ էր խրախուսական մրցանակ ստանալը, այն էլ՝ «Անտարեսից» ։ 10 օր շարունակ գիշեր-ցերեկ հետևել եմ քննարկումներին, հատ առ հատ կարդացել եմ բոլոր դիտողություններն ու կարծիքները։ Առողջ քննադատությունից ավելի մոտիվացնող բան իմ ստեղծագործական «կենսագրության» մեջ չի եղել։ Իրոք հարգանքի արժանի գործ ա ձեր աշխատանքը, քանի որ իրականում շատ բարդ ա առողջ քննադատելը։ Դուք դա էնպես լավ եք անում, որ «բացասական» կարծիքներն ավելի են ոգևորում։ Ուրախությունից դժվար էս գիշեր քնեմ։

Ռատատ
25.07.2018, 21:55
Բարևներ բոլորին, ես Սոնան եմ: Փաստորեն էսքանի մեջ մենակ ես եմ չգիտեմ որ կենդանու ականջում քնած, որ ոչ կարդացել եմ հրապարակումները, ոչ ոգևորվել կարծիքներից:

Ռատատ
25.07.2018, 22:03
Երկար~ր շնորհակալական-շնորհավորական տեքստ էի գրել, չպահվեց, ու լավ է, էդքան պաթոսը հեչ ինձանից չի))))
Ժողովուրդ, նախ շնորհավոր, Երկրորդ շատ շնորհակալություն (կամ հակառակ հերթականությամբ): Երրորդ խոստանում եմ բոլորի գործերը հատիկ-հատիկ կարդալ (բայց հետո որ ձեր տան մոտ կամեռայով աղջիկ հայտնվի, ասի` արի քո պատմությունը նկարենք, չզարմանաք, ես իսկականից սցենարիստ եմ, զգուշացնում եմ

StrangeLittleGirl
25.07.2018, 22:05
Երկար~ր շնորհակալական-շնորհավորական տեքստ էի գրել, չպահվեց, ու լավ է, էդքան պաթոսը հեչ ինձանից չի))))
Ժողովուրդ, նախ շնորհավոր, Երկրորդ շատ շնորհակալություն (կամ հակառակ հերթականությամբ): Երրորդ խոստանում եմ բոլորի գործերը հատիկ-հատիկ կարդալ (բայց հետո որ ձեր տան մոտ կամեռայով աղջիկ հայտնվի, ասի` արի քո պատմությունը նկարենք, չզարմանաք, ես իսկականից սցենարիստ եմ, զգուշացնում եմ

:love շատ լավն էր գործդ

Ռատատ
25.07.2018, 22:21
:love շատ լավն էր գործդ

Մերսի~

ivy
26.07.2018, 16:19
Էստեղ ամենաշատն ուզում եմ շնորհավորել Գայանեին։ Իմ կարծիքով «Բացակաների անունիցը» լավագույն աշխատանքն էր, ու Գայանեին շատ թեթևակի իմանալով չգիտեմ էլ, թե ոնց իմացել էի, որ ինքն է։ (Եթե իմ իմացած Գայանեի մասին է խոսքը։ :)

Սո՜ն, քեզ էլ շնորհավոր, չգիտեմ ոնց մտքովս չէր անցել, որ դու կարող ես գրած լինել։ :))

Ինձ թվում է, քո իմացած Գայանեի մասին է խոսքը :)
Էսօր վերջապես գտա իրեն, խոսեցինք. դասերի ու աշխատանքի մեջ խրված է՝ Հայաստանից դուրս, օգոստոսի 8-ին նոր վերադառանալու է և միանա քննարկումներին:

Բարեկամ
26.07.2018, 17:01
Մի բան եմ ուզում ասել Բացակաների անունից գործի մասին, քանի որ վավերագրականում ժամանակ չունեցա որևէ կոնկրետ գործի մասին գրելու։
Էս գործի մասին ամենահակասականն էին կարծիքները՝ բովանդակային առումով։ Անգամ ժյուրիի գնահատականները, եթե չեմ սխալվում, ցատկում էին 1-ից մինչև 11:
Իրականում ես ուրախ եմ, որ այս տեսակետն էլ դրվեց ընթերցողի սեղանին, և խնդիրը ճիշտ ու սխալը չի, այլ տեսակետ, որը ձևավորվել է մանկության տարիներին ապրած ու հետո իր զարգացման ու հաստատման փուլերն անցած ստրեսի արդյուքնում։ Հեղինակին կարելի է հասկանալ, ինչպես և կարելի է հասկանալ, որ "Նոր" Հայաստան ոտք դնելուն պես նա պիտի նկատեր իրեն չօգնող աշխատակիցներին ու պիտի մունաթ լսեր տաքսիստի խոսքերում ու նմանապես "զոմբիական" ուրախության հետ կամ հետևում մունաթային արտահայտություններ էլ մարդկանց դեմքերին պիտի երևան գային իր համար։
Առանց միամիտ ակնկալիքների, որ "Նորածին" Հայաստանում առաջին իսկ օրերից բոլորը պիտի մի հրաշքով դառնային "ուրիշ", հեղինակի հետ հենց նույն ժամանակ՝ մայիսի վերջին, ես էլ վայրէջք կատարեցի հայրենիք, բայց ինձ հենց օդանավակայանում մարդիկ /աշխատողները/ արդեն փոխված երևացին, ավելի լայն ժպիտներով, ավելի սիրալիր։ Գուցե իրականում նրանք նույնն էին՝ այն էին, ինչ առաջ, առանձնապես չէին փոխվել, բայց մարդ նման դեպքերում տեսնում ու նկատում է այն, ինչ փնտրում է։, և անտեսում է մնացածը։ Իսկ իր նկատածը դառնում է գերակա, և իրեն թվում է, թե դա իրական ու միակ պատկերն է, որ կա։

StrangeLittleGirl
26.07.2018, 20:46
Մի բան եմ ուզում ասել Բացակաների անունից գործի մասին, քանի որ վավերագրականում ժամանակ չունեցա որևէ կոնկրետ գործի մասին գրելու։
Էս գործի մասին ամենահակասականն էին կարծիքները՝ բովանդակային առումով։ Անգամ ժյուրիի գնահատականները, եթե չեմ սխալվում, ցատկում էին 1-ից մինչև 11:
Իրականում ես ուրախ եմ, որ այս տեսակետն էլ դրվեց ընթերցողի սեղանին, և խնդիրը ճիշտ ու սխալը չի, այլ տեսակետ, որը ձևավորվել է մանկության տարիներին ապրած ու հետո իր զարգացման ու հաստատման փուլերն անցած ստրեսի արդյուքնում։ Հեղինակին կարելի է հասկանալ, ինչպես և կարելի է հասկանալ, որ "Նոր" Հայաստան ոտք դնելուն պես նա պիտի նկատեր իրեն չօգնող աշխատակիցներին ու պիտի մունաթ լսեր տաքսիստի խոսքերում ու նմանապես "զոմբիական" ուրախության հետ կամ հետևում մունաթային արտահայտություններ էլ մարդկանց դեմքերին պիտի երևան գային իր համար։
Առանց միամիտ ակնկալիքների, որ "Նորածին" Հայաստանում առաջին իսկ օրերից բոլորը պիտի մի հրաշքով դառնային "ուրիշ", հեղինակի հետ հենց նույն ժամանակ՝ մայիսի վերջին, ես էլ վայրէջք կատարեցի հայրենիք, բայց ինձ հենց օդանավակայանում մարդիկ /աշխատողները/ արդեն փոխված երևացին, ավելի լայն ժպիտներով, ավելի սիրալիր։ Գուցե իրականում նրանք նույնն էին՝ այն էին, ինչ առաջ, առանձնապես չէին փոխվել, բայց մարդ նման դեպքերում տեսնում ու նկատում է այն, ինչ փնտրում է։, և անտեսում է մնացածը։ Իսկ իր նկատածը դառնում է գերակա, և իրեն թվում է, թե դա իրական ու միակ պատկերն է, որ կա։
Իրոք, համաձայն եմ հետդ։ Երևի հեղինակը դեռ չի եղել հետհեղափոխական Հայաստանում կամ եթե եղել ա, շատ քննադատաբար ա մոտենում։ Լիքը բաներ իրոք չեն փոխվել ու նույնն են մնացել, բայց երկու անգամ հետհեղափոխական Հայաստան այցելելուց հետո մի լուրջ տարբերություն եմ նկատել․ մարդիկ այլևս հուսալքված չեն։ Հիշում եմ՝ ձմռանն ու անցյալ ամռանը Հայաստան այցելելուց հետո չէի ուզում Հայաստան նորից գնալ, որովհետև տրամադրությունն ահավոր էր, բոլորը հուսալքված էին թվում։ Իսկ հիմա մարդիկ ուրախ են, մեջները լիքը հույս։ Ու դա ահագին կենդանություն ա տալիս թե՛ Երևանին, թե՛ Հայաստանին ընդհանրապես։

Շինարար
26.07.2018, 21:16
Մի բան եմ ուզում ասել Բացակաների անունից գործի մասին, քանի որ վավերագրականում ժամանակ չունեցա որևէ կոնկրետ գործի մասին գրելու։
Էս գործի մասին ամենահակասականն էին կարծիքները՝ բովանդակային առումով։ Անգամ ժյուրիի գնահատականները, եթե չեմ սխալվում, ցատկում էին 1-ից մինչև 11:
Իրականում ես ուրախ եմ, որ այս տեսակետն էլ դրվեց ընթերցողի սեղանին, և խնդիրը ճիշտ ու սխալը չի, այլ տեսակետ, որը ձևավորվել է մանկության տարիներին ապրած ու հետո իր զարգացման ու հաստատման փուլերն անցած ստրեսի արդյուքնում։ Հեղինակին կարելի է հասկանալ, ինչպես և կարելի է հասկանալ, որ "Նոր" Հայաստան ոտք դնելուն պես նա պիտի նկատեր իրեն չօգնող աշխատակիցներին ու պիտի մունաթ լսեր տաքսիստի խոսքերում ու նմանապես "զոմբիական" ուրախության հետ կամ հետևում մունաթային արտահայտություններ էլ մարդկանց դեմքերին պիտի երևան գային իր համար։
Առանց միամիտ ակնկալիքների, որ "Նորածին" Հայաստանում առաջին իսկ օրերից բոլորը պիտի մի հրաշքով դառնային "ուրիշ", հեղինակի հետ հենց նույն ժամանակ՝ մայիսի վերջին, ես էլ վայրէջք կատարեցի հայրենիք, բայց ինձ հենց օդանավակայանում մարդիկ /աշխատողները/ արդեն փոխված երևացին, ավելի լայն ժպիտներով, ավելի սիրալիր։ Գուցե իրականում նրանք նույնն էին՝ այն էին, ինչ առաջ, առանձնապես չէին փոխվել, բայց մարդ նման դեպքերում տեսնում ու նկատում է այն, ինչ փնտրում է։, և անտեսում է մնացածը։ Իսկ իր նկատածը դառնում է գերակա, և իրեն թվում է, թե դա իրական ու միակ պատկերն է, որ կա։

Մի բան էլ ես ասեմ էլի:

Քանի որ ահագին կարդացի կարծիքներ՝ նաև այս տեսանկյունը կա և այլն, գործը կարդացի: Գիտեմ, որ հեղինակը տարիքով փոքր ա, կաշխատեմ շատ զգույշ խոսել, չնայած ես սկսնակ հեղինակների մասին միշտ եմ զգույշ խոսում, որպեսզի ոչ ոքի թևեի կորտվելուն ակամա չնպաստեմ:

Հազար ու մոտեցում կարող ա լինի: Գրողի դերը իմ կարծիքով քննարկման բերելն ա մոտեցումները, ոչ թե միակողմանի պրոպագանդիստական ոճով ներկայացնելը: Հակառակ կողմին ինչքան խորությամբ փորձես հասկանաս, էնքան գործդ շահելու ա: Գրականությունը իմ կարծիքով չի կարող հայհոյել իր ընթերցողին, մարդկանց զանգվածներին, ամբողխին, բայց պիտի բացատրի նրանց, փորձի հասկանալ, թերությունները հայտնաբերելիս խորքը վերհանի: Գրականությունը կարող ա ապտակի, բայց սիրով: Մաթևոսյանը ապտակելիս ասում ա «Միամի՜տ, սիրելի՜, թու՜յլ, հավատավոր»: Չես կարող գրել ու ընդունվել ու հասկացվել դիմացինին «ծյապիկներ» ասելով: Իհարկե չգիտեմ էդ ինչ ա նշանակում, գուցե «Միամի՜տ, սիրելի՜, թու՜յլ, հավատավոր» ա նշանակում, էդ դեպքում անտեսեք գրառումս, բայց կոպիտ ա հնչում: Ինձ համար արվեստը մաքրող, վեհացնող, բարձրացնող, ազատացնող, աչքերը բացող պիտի լինի, բայց ոչ նվաստացնող: Արվեստը չպիտի ասի այ կեղտոտ գնա քեզ մաքրի, պիտի ձևը գտնի ինքը մաքրելու, այ ստոր վեր բարձրացի, պիտի ինքը վեհացնի ու բարձրացնի, այլ ստրուկ, ազատվի, ո՞նց ազատվեմ, եթե բանալին արվեստի ձեռքերում ա, հույսս դու էիր, որ քո օգնությամբ գտնեմ դեպի բանալին տանող ճանապարհը: Արվեստը կարա նենց անի, որ ես ինձ ծյապիկ զգամ, բայց չի կարա ինձ ասի՝ այ ծյապիկ: Առանց սեր արվեստ չի ստեղծվի, ես չեմ հավատում էդ տեսակ արվեստին: Արվեստը չպիտի իմ ինքս իմ ներսինը դուրս թափելու մասին լինի, այլ պիտի օգնի, որ յուրաքանյուրս մեզ ճանաչենք: Նոր մի քննադատի րիվյու էի կարդում իմ թեզիս մաս կազմող պիեսներից մեկի մասին: Քննադատը սենց ա բնութագրում. ասում ա՝ էս պիեսը էնպիսի թատրոն ա ներկայացնում, որ օգնում ա հանդիսատեսին հայտնաբերել ինքն իրեն ու իր գիտակցության կերպը, խթանում ա, որ նրանք վերաձևեն իրենց կյանքը ու քաղաքակրթությունը, դրդում ա, որ հակադրվեն իրենց խնդիրներին ու համատեղ փնտրեն լուծումներ ու փրկության ուղի: Պիեսը հզոր ապտակ ա պահպանողականության, անցյալի հանդեպ նոստալգիայի ու աճող կրոնական ֆունդամենտալիզմի ճիրանների մեջ խրված հասարակությանը, բայց ամբողջ տեքստը կարդալիս էդ հասարակության հանդեպ Մաթևոսյանի ասած «Միամի՜տ, սիրելի՜, թու՜յլ, հավատավոր» զգացմունքներ են առաջանում:

Ներվը լավ բան ա, առանց ներվի հեղափոխություններ չեն լինում, ստեղծագործության մեջ լիքը ներվ կար, սեր էլ կար երևի, բայց կորսված էր նեղացածության մեջ: Խռովածի հետ հաշվի չեն նստում: Չե՞ս զգացել, որ մեկից նեղացած ես լինում, երբ հարաբերությունների պարզաբանման ժամանակ քո նեղացածությունն ես շեշտում, դիմացինին ներշնչում ես մեղավորության զգացում էդ միջոցով, ոչ մի լավ բանի չի բերում, որովհետև ոչ ոք էլ չի սիրում, երբ իրեն պարտադրում են իր մեղավորության զգացումը: Ուրիշ ձև ա պետք ա գտնել մարդկանց լսեցնելու ու հասկացնելու, եթե գտնում ես, որ դու մի բան ավելի գիտես ու ուզում ես, որ քեզ լսեն: Ես որ սենց եմ մտածում, ու ծյապիկ բառը կարդալուց հետո քննարկողների գովեստները անհասկանալի մնացին: Դիդակտիկ տոնի համար ներողություն եմ խնդրում, ինձ հետ պատահում ա:)

Բարեկամ
27.07.2018, 07:28
Շինարար ջան, լիովին համաձայն եմ հետդ, բայց իմ գնահատականներում ես հաշվի եմ առել հեղինակների տարիքը, բոլորինը։

Գրողին, էդ ասածներդ իրագործելու համար, հասունություն ա պետք՝ մասնագիտական և/կամ կյանքի փորձի, ինչը չի նշանակում, թե 21 տարեկանում դա բացառվում ա, Հեմինգուեյն էլ "Ծերունին ու ծովը" 18-ում ա գրել, բայց մեր ակնկալիքներն էլ էդ չափաձողով (իմ շատ սիրելի Մաթևոսյանն էլ՝ նվեր) հո չպիտի՞ լինեն, ու, անկեղծ ասած, ես ավելի թույլ գործերի էի արդեն վարժվել (ստացված 63 աշխատանքների վրայով անցնելով), դրա համար այս մի քանի աշխատանքներն ինձ համար ուրախալի բացառություն էին (առիթից օգտվելով ասեմ, թե որոնք էին․ Նիկոլի թիվը, Սցենարիստը և Բացակաների անունից՝ վավերագրականներից, Անանձնականը, Դավադրության տեսությունը և Շերեփների սիմֆոնիան՝ գեղարվեստականից):

Շինարար ջան, միանգամայն ճիշտ ես, որ բարձրորակ գրականությունը պիտի չարտահայտի անձնական վերաբերմունք /չշփոթել տեսակետի հետ/, ընթերցողի երեսին չպիտի շփացնի պարտադրանք՝ լինի դա լուծումների, թե հարցերի բարձրացման առումով /նման դեպքում հեռանում ա գրականությունից ու դառնում հրապարակախոսություն/, և առավելևս՝ զերծ պիտի լինի կլիշեներից։
Բացակաների անունից-ում կար վառ արտահայտված վերաբերմունք /վիրավորվածություն-վրդովմունք-արհամարհանք/ և կային կլիշեներ։ Բայց ես դրանց մեղմ վերաբերվեցի /ըմբռնումով/, քանի որ կառուցվածքն ու գեղարվեստականությունը գրականություն էին։ Մյուս գործերում այս առանձնահատկությունների պակասի պատճառով /կամ շնորհիվ/ էր, որ այս գործն առանձնացավ ինձ համար, դրա համար էլ գնահատել եմ բարձր։ Բացի այդ, տվյալ դեպքում, այսինքն՝ էս մրցույթի շրջանակներում, ինձ համար նշանակալից էր նաև տեսնել, զգալ ու ընկալել հե՛նց վերաբերմունքը /որն է՛լ ավելի էր շեշտված կլիշեներով/, որովհետև մրցույթի վերնագիրն էլ ("ինձ բացակա չդնեք") ենթադրում էր նման ակնկալիք՝ թե ինչու՞ պիտի չդնենք /կամ դնենք/ բացակա, ու էս առումով Բացակաների անունից-ը համահունչ և համաշունչ եմ համարում մրցույթի թեմային ու պահանջին, և դրա էնէրգետիկան ստեղծագործականության շնորհիվ լիարժեք փոխանցվեց ու արձագանքվեց իմ մեջ (անկախ համամիտ եմ, թե ոչ), ինչի համար շնորհակալ եմ հեղինակից։

Շինարար
27.07.2018, 10:47
Բարեկամ ջան, իրականում նպատակս պրիտենզիաներ ներկայացնելը չէր ժյուրիին, ոչ էլ հեղինակին։ Ուղղակի մտորման թեմա բոլոր հեղինակների համար։ Նաև հեղափոխության էյֆորիայի մեջ գտնվողների։ Նույն Եգիպտական հեղափոխության մասին ամենահաջող գործերը լի են լուրջ վերապահումներով հեղափոխության նկատմամբ, մասնակիցների մեծ խմբերի նպատակների վերաբերմամբ, ինչը ինչպես կյանքը ցույց տվեց արդարացված էր։ Ուղղակի առաջարկս ա հեղինակներին մտորել էս մասին։

StrangeLittleGirl
27.07.2018, 11:59
Կմեռնեմ, եթե չասեմ։ Հեմինգուեյը «Ծերունին և ծովը» տասնութում չի գրել։ Ընդհանրապես տասնութ տարեկանում ինքը չեմ կարծում, թե էս մրցույթի մասնակիցներից շատ լավ էր գրում։ Քսանչորս-քսանհինգում նոր սկսել ա տպագրվել։

Իսկ մնացածի մասով․ ասելով, թե ինչ պիտի գրողը գրի, ինչ՝ չէ, ինչ վերաբերմունք պիտի արտահայտի, ինչ՝ չէ, գրականությունը դնում եք կաղապարների մեջ։ Գրողն ազատ ա գրելու էն, ինչ ուզում ա։ Կուզի կքրֆի, կուզի կգովի, կուզի կլացացնի, կուզի կփորձի լրիվ օբյեկտիվ գրել, կուզի իրա վերաբերմունքը լրիվ մեջը կլինի։ Էդ սաղ գրականություն ա։

ivy
27.07.2018, 12:22
Անանձնականը, Դավադրության տեսությունը և Շերեփների սիմֆոնիան՝ գեղարվեստականից

«Ներանձնական հեղափոխություն» ։)

Բարեկամ
27.07.2018, 13:40
«Ներանձնական հեղափոխություն» ։)

Էնտեղ կարծեմ անաձնական սիրուն բառը կար, տպավորվել էր :)

Բարեկամ
27.07.2018, 13:42
Կմեռնեմ, եթե չասեմ։ Հեմինգուեյը «Ծերունին և ծովը» տասնութում չի գրել։ Ընդհանրապես տասնութ տարեկանում ինքը չեմ կարծում, թե էս մրցույթի մասնակիցներից շատ լավ էր գրում։ Քսանչորս-քսանհինգում նոր սկսել ա տպագրվել։

Իսկ մնացածի մասով․ ասելով, թե ինչ պիտի գրողը գրի, ինչ՝ չէ, ինչ վերաբերմունք պիտի արտահայտի, ինչ՝ չէ, գրականությունը դնում եք կաղապարների մեջ։ Գրողն ազատ ա գրելու էն, ինչ ուզում ա։ Կուզի կքրֆի, կուզի կգովի, կուզի կլացացնի, կուզի կփորձի լրիվ օբյեկտիվ գրել, կուզի իրա վերաբերմունքը լրիվ մեջը կլինի։ Էդ սաղ գրականություն ա։

Բյուր, գրողը միշտ էլ ազատ ա գրելու ինչ ուզում ա, ոչ մեկ արգելք չի կարող լինել, ընթերցողն էլ ազատ ա՝ գնահատելու:

Շինարար
27.07.2018, 15:10
Կմեռնեմ, եթե չասեմ։ Հեմինգուեյը «Ծերունին և ծովը» տասնութում չի գրել։ Ընդհանրապես տասնութ տարեկանում ինքը չեմ կարծում, թե էս մրցույթի մասնակիցներից շատ լավ էր գրում։ Քսանչորս-քսանհինգում նոր սկսել ա տպագրվել։

Իսկ մնացածի մասով․ ասելով, թե ինչ պիտի գրողը գրի, ինչ՝ չէ, ինչ վերաբերմունք պիտի արտահայտի, ինչ՝ չէ, գրականությունը դնում եք կաղապարների մեջ։ Գրողն ազատ ա գրելու էն, ինչ ուզում ա։ Կուզի կքրֆի, կուզի կգովի, կուզի կլացացնի, կուզի կփորձի լրիվ օբյեկտիվ գրել, կուզի իրա վերաբերմունքը լրիվ մեջը կլինի։ Էդ սաղ գրականություն ա։

Բյուր ջան, ով ինչ ուզում ա գրի։ Ես իմ ընթերցողի կարծիքն եմ հայտնում։ Իմ կարծիքով ընթերցողին քֆրտելով մեծ լսարան չես ձեռք բերի։ Չեմ հասկանում անդրադարձդ։ Հո կարծիքներ լռեցնելով չի թե ինչ կուզենք կգրենք։ Գրե՞լ եք հանձնե՞լ եք ընթերցողին։ Պատրաստ եղեք արձագանքի։ Կարծեմ հեղինակին ոչ մեկ չի արգելել իր գրչի ազատության հարցում։ Մրցանակային տեղը վկա։

Շինարար
27.07.2018, 15:12
Էնտեղ կարծեմ անաձնական սիրուն բառը կար, տպավորվել էր :)

Մեծարենցի անանձնական երջանկությունը։ Ես էլ նկատեցի էդ բառը։

StrangeLittleGirl
27.07.2018, 15:15
Բյուր ջան, ով ինչ ուզում ա գրի։ Ես իմ ընթերցողի կարծիքն եմ հայտնում։ Իմ կարծիքով ընթերցողին քֆրտելով մեծ լսարան չես ձեռք բերի։ Չեմ հասկանում անդրադարձդ։ Հո կարծիքներ լռեցնելով չի թե ինչ կուզենք կգրենք։ Գրե՞լ եք հանձնե՞լ եք ընթերցողին։ Պատրաստ եղեք արձագանքի։ Կարծեմ հեղինակին ոչ մեկ չի արգելել իր գրչի ազատության հարցում։ Մրցանակային տեղը վկա։

Ու՞ր ա ընթերցողին քֆրտել։

Շինարար
27.07.2018, 17:00
Ու՞ր ա ընթերցողին քֆրտել։

դու չասի՞ր կուզի կքրֆի: Քեզ հետ եմ չէ՞ զրուցում: Մի բան էլ ավելացնեմ էլի: Էս կարգի արտահայտությունները «ասելով, թե ինչ պիտի գրողը գրի, ինչ՝ չէ, ինչ վերաբերմունք պիտի արտահայտի, ինչ՝ չէ, գրականությունը դնում եք կաղապարների մեջ։ Գրողն ազատ ա գրելու էն, ինչ ուզում ա» իմ կարծիքով ավելի են խոչընդոտում գրականության զարգացումը, քանը կաղապարների առաջարկը, որովհետև հայտարարելով, թե ով ինչ ուզի կգրի, սպանում ենք դիսկուսի հնարավորությունը: Որովհետև ի վերջո գրականությունը քննարկում ենք մեր աշխարհընկալումներից ելնելով, մեր պատկերացումներից, մեր ճաշակից ելնելով: Եթե մի բանում ամեն բան թույլատրելի ա, ինչպե՞ս կարանք սահմանենք դա: Չափանիշ ա պետք չէ՞: Ես առաջարկում եմ իմ չափանիշը, մյուսը իրենը, մյուսը իրենը, տենց դիսկուս ա ձևավորվում: Օդից չէ չէ՞ գրականության կանոնը ձևավորվել, որոշակի դիսկուսի արդյունքում ա դա, որոշակի չափանիշների պայմաններում ա դա տեղի ունենում: Ու եթե նույնիսկ ինչ-որ մի գործ մեզ ցնցում ա դուրս լինելով կանոնից, չափանիշների մեջ չտեղավորվելով, էդ նույն կանոնի առկայությունն ա, էդ նույն չափանիշների առկայությունն ա նպաստում, որ էդ գործը տենց ցնցող լինի, որովհետև եթե չափանիշներ չկան, ո՞նց կարանք նկատենք, որ գործը չափանիշներից դուրս գալով ինչքան ցնցող ա:

Չեմ սիրում քո էս բերնիս գալը, թե ով ինչ կուզի կանի: Այ բանը, ես հիմնավորում եմ, թե ինչու պիտի չասես ծյապիկների հեղափոխություն, եթե նույնիսկ նպատակդ ցույց տալն ա, որ դա ծյապիկների հեղափոխություն ա, ասում էս գրականությունը դնում ես կաղապարների մեջ: Չեմ ասում չի մի արա, ասում եմ պետք չի, որովհետև սենց ու նենց: Եթե դու գտնում ես, որ սխա՞լ եմ, խնդրեմ հակադրվիր, բայց պարզաբանելով, ոչ թե մի նախադասությունով անհիմն մեղադրանք ներկայացնելով: Հասուն մարդիկ ենք, մանկապարտեզ չի: Եթե չափանիշներ չլինեին, գրականագիտություն ու գրաքննադատություն որտեղի՞ց էր լինելու: Կամ ո՞նց եք էդ գործերը առանց կաղապարների գնահատել մեկից տասնմեկ բալանոց սանդղակով:

Բարեկամ
27.07.2018, 17:43
Կմեռնեմ, եթե չասեմ։ Հեմինգուեյը «Ծերունին և ծովը» տասնութում չի գրել։ Ընդհանրապես տասնութ տարեկանում ինքը չեմ կարծում, թե էս մրցույթի մասնակիցներից շատ լավ էր գրում։ Քսանչորս-քսանհինգում նոր սկսել ա տպագրվել։

Իսկ մնացածի մասով․ ասելով, թե ինչ պիտի գրողը գրի, ինչ՝ չէ, ինչ վերաբերմունք պիտի արտահայտի, ինչ՝ չէ, գրականությունը դնում եք կաղապարների մեջ։ Գրողն ազատ ա գրելու էն, ինչ ուզում ա։ Կուզի կքրֆի, կուզի կգովի, կուզի կլացացնի, կուզի կփորձի լրիվ օբյեկտիվ գրել, կուզի իրա վերաբերմունքը լրիվ մեջը կլինի։ Էդ սաղ գրականություն ա։

Բյուր, փաստորեն ասում ես, որ էս աշխարհիս երեսին ի՜նչ էլ գրվի, սաղ գրականություն ա, էնքան որ գրվի։

StrangeLittleGirl
27.07.2018, 20:12
դու չասի՞ր կուզի կքրֆի: Քեզ հետ եմ չէ՞ զրուցում: Մի բան էլ ավելացնեմ էլի: Էս կարգի արտահայտությունները «ասելով, թե ինչ պիտի գրողը գրի, ինչ՝ չէ, ինչ վերաբերմունք պիտի արտահայտի, ինչ՝ չէ, գրականությունը դնում եք կաղապարների մեջ։ Գրողն ազատ ա գրելու էն, ինչ ուզում ա» իմ կարծիքով ավելի են խոչընդոտում գրականության զարգացումը, քանը կաղապարների առաջարկը, որովհետև հայտարարելով, թե ով ինչ ուզի կգրի, սպանում ենք դիսկուսի հնարավորությունը: Որովհետև ի վերջո գրականությունը քննարկում ենք մեր աշխարհընկալումներից ելնելով, մեր պատկերացումներից, մեր ճաշակից ելնելով: Եթե մի բանում ամեն բան թույլատրելի ա, ինչպե՞ս կարանք սահմանենք դա: Չափանիշ ա պետք չէ՞: Ես առաջարկում եմ իմ չափանիշը, մյուսը իրենը, մյուսը իրենը, տենց դիսկուս ա ձևավորվում: Օդից չէ չէ՞ գրականության կանոնը ձևավորվել, որոշակի դիսկուսի արդյունքում ա դա, որոշակի չափանիշների պայմաններում ա դա տեղի ունենում: Ու եթե նույնիսկ ինչ-որ մի գործ մեզ ցնցում ա դուրս լինելով կանոնից, չափանիշների մեջ չտեղավորվելով, էդ նույն կանոնի առկայությունն ա, էդ նույն չափանիշների առկայությունն ա նպաստում, որ էդ գործը տենց ցնցող լինի, որովհետև եթե չափանիշներ չկան, ո՞նց կարանք նկատենք, որ գործը չափանիշներից դուրս գալով ինչքան ցնցող ա:

Չեմ սիրում քո էս բերնիս գալը, թե ով ինչ կուզի կանի: Այ բանը, ես հիմնավորում եմ, թե ինչու պիտի չասես ծյապիկների հեղափոխություն, եթե նույնիսկ նպատակդ ցույց տալն ա, որ դա ծյապիկների հեղափոխություն ա, ասում էս գրականությունը դնում ես կաղապարների մեջ: Չեմ ասում չի մի արա, ասում եմ պետք չի, որովհետև սենց ու նենց: Եթե դու գտնում ես, որ սխա՞լ եմ, խնդրեմ հակադրվիր, բայց պարզաբանելով, ոչ թե մի նախադասությունով անհիմն մեղադրանք ներկայացնելով: Հասուն մարդիկ ենք, մանկապարտեզ չի: Եթե չափանիշներ չլինեին, գրականագիտություն ու գրաքննադատություն որտեղի՞ց էր լինելու: Կամ ո՞նց եք էդ գործերը առանց կաղապարների գնահատել մեկից տասնմեկ բալանոց սանդղակով:
Շին, ստեղ ուրիշ բան ա ընթերցողի դեմքին ուղիղ թռնելը, ուրիշ բան ա՝ գործի մեջ որևէ տեսակի արտահայտություն օգտագործելը։ Իհարկե, եթե ընթերցողի դեմքին ուղիղ թռնում ա, ուղիղ ասում ա՝ դու ով ես, որ հասկանաս իմ գրածը, առնվազն ընթերցողի համար տհաճ ա կարդալը։ Բայց «ծյապիկների հեղափոխությունը» էդ կատեգորիայից չի։ Դա հեղինակի՝ հեղափոխությանը տված գնահատականն ա, իրա իրավունքն ա, ու դրանից իրա գործը չի դադարում գրականություն լինելուց։

Ինչ վերաբերում ա էդ չափանիշները, չափանիշները գրականագետներն են որոշել, որ սպիտակ գինու գավաթը ձեռներին, ոտը ոտին գցած նստեն էս ու էն գործը սենց ու նենց վերլուծեն, իսկ գրողները գրում են նենց, ոնց որ իրանց հարմար ա (ու ցավոք, ներկայիս կապիտալիստ աշխարհում նաև նենց, ոնց որ հրատարակչին ա հարմար, բայց դա մի կողմ թողնենք)։ Գրողը գրականագետի համար չի գրում, ընթերցողի համար ա գրում, ու ընթերցողը, որը էդ վերին չափանիշներից ու զանազան այլ վեհ գաղափարներից խաբար չի, վերջնական գնահատական դնողն ա։ Գրականության սահմաններն ընթերցողով են որոշվում, ոչ թե գրականագետների գծած չափանիշներով, որոնցից իրանք էլ կարգին գլուխ չեն հանում, որտև միշտ էլ հայտնվում ա գրող, որը քանդում ա էդ չափանիշները, ու գրականագետները նորից գլուխ են ջարդում, որ նոր չափանիշներ հորինեն։

StrangeLittleGirl
27.07.2018, 20:13
Բյուր, փաստորեն ասում ես, որ էս աշխարհիս երեսին ի՜նչ էլ գրվի, սաղ գրականություն ա, էնքան որ գրվի։
Ես տենց բան չեմ ասել։
Որևէ տեքստ գրականություն լինելու համար պետք ա ստեղծագործական կոմպոնենտ ունենա։

Շինարար
28.07.2018, 01:07
Շին, ստեղ ուրիշ բան ա ընթերցողի դեմքին ուղիղ թռնելը, ուրիշ բան ա՝ գործի մեջ որևէ տեսակի արտահայտություն օգտագործելը։ Իհարկե, եթե ընթերցողի դեմքին ուղիղ թռնում ա, ուղիղ ասում ա՝ դու ով ես, որ հասկանաս իմ գրածը, առնվազն ընթերցողի համար տհաճ ա կարդալը։ Բայց «ծյապիկների հեղափոխությունը» էդ կատեգորիայից չի։ Դա հեղինակի՝ հեղափոխությանը տված գնահատականն ա, իրա իրավունքն ա, ու դրանից իրա գործը չի դադարում գրականություն լինելուց։

Ինչ վերաբերում ա էդ չափանիշները, չափանիշները գրականագետներն են որոշել, որ սպիտակ գինու գավաթը ձեռներին, ոտը ոտին գցած նստեն էս ու էն գործը սենց ու նենց վերլուծեն, իսկ գրողները գրում են նենց, ոնց որ իրանց հարմար ա (ու ցավոք, ներկայիս կապիտալիստ աշխարհում նաև նենց, ոնց որ հրատարակչին ա հարմար, բայց դա մի կողմ թողնենք)։ Գրողը գրականագետի համար չի գրում, ընթերցողի համար ա գրում, ու ընթերցողը, որը էդ վերին չափանիշներից ու զանազան այլ վեհ գաղափարներից խաբար չի, վերջնական գնահատական դնողն ա։ Գրականության սահմաններն ընթերցողով են որոշվում, ոչ թե գրականագետների գծած չափանիշներով, որոնցից իրանք էլ կարգին գլուխ չեն հանում, որտև միշտ էլ հայտնվում ա գրող, որը քանդում ա էդ չափանիշները, ու գրականագետները նորից գլուխ են ջարդում, որ նոր չափանիշներ հորինեն։

Այսինքն դու քննարկման կարևորությունը բացառում ես։

StrangeLittleGirl
28.07.2018, 01:33
Այսինքն դու քննարկման կարևորությունը բացառում ես։
Որտե՞ղ տեսար տենց բան։
Վերջն եք, հերթով չասածս բաներն են վերագրում ինձ։

Smokie
28.07.2018, 07:09
Իմ շատ սիրելի մասնակիցներ ջան, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ::clap Ամեն մեկիդ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ ու հաղթանակներ ու բոլորիցդ շատ շնորհակալ եմ::love

Հուսով եմ ձեզ դեռ տեսնելու ենք թե ակումբում, (թե որպես անդամ, թե որպես մրցույթների մասնակից), թե ակումբից դուրս::good