PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբային պատահական հանդիպումներ



Smokie
14.07.2018, 08:35
Եթե մարդիկ սովորաբար (երբեմն ինքնաբերաբար) որևէ քայլեր են ձեռնարկում ինչ որ հանրահայտ դեմք տեսնելուց, (արտիստ, հաղորդավար, քաղաքական գործիչ (մեղայ Աստծո):))), ապա որոշ ակումբցիներ իմ կարծիքով ունեն չակումբցիներից գաղտնի դեմքեր, որոնց փողոցում, կամ որևէ հանրային վայրում ատաջին անգամ տեսնելիս կուրախանան, կմոտենան, կբարևեն և այլն... Դե, սա առաջին տպավորությունների շարքում կդասվի::oy

Ես դրսում լինելուց` ակնոցներս դրած հիմնականում աշխատում եմ ուշադիր լինել ու եթե հանկարծ որևէ ծանոթ մարդու հանդիպեմ (հատկապես ակումբցու),:)) հերթական անգամ չպարզվի, որ չնկատեցի ու չճանաչեցի::lol

Այս թեման այն գրառումների համար է, որտեղ ակումբցիները կարող են ցանկության դեպքում ուրախ-ուրախ գալ ու ավետիս ուղարկել համայն ակումբին, թե "տեսել եմ իմ վաղեմի ծանոթ ակումբցուն":roll

Smokie
14.07.2018, 08:50
Շեֆին եմ տեսել::))

Ծիծաղելով ու խոսելով քայլում էի ընկերներիս հետ Օպերայի կողմերով: Լսում եմ, որ կողքիցս խոսում է մի մարդ ու վայրկյաններ անց նորից այդ նույն մարդու ձայնը...
- Գե՞-վոորգ:
Նայում եմ դեպի ձախ ու իսկույն տեղն եմ բերում, որ դրանից առաջ մի թեթև լսածս խոսքը իր մեջ պարունակում էր երկու բառ` "Գևո՞րգ, բարև":
Ոնց տեսնում եմ не судьба ա ինձ պատահական հանդիպումների ժամանակ հասցնել նկատել դիմացինին/կողքինին, հետևինին... լավ, էս վերջինը էդքան պարտադիր չի::lol Ի վերջո ես իսկապես շուրջ բոլորի փոխարեն միայն առջևս եմ նայում:

Դե, մի քիչ քայլեցինք, մի քիչ խոսեցինք ու մեր ուղիները բաժանվեցին: Երեկ մեծն ակումբցու հանդիպեցի` mission possible::))

Է՞լ ինչ էի ուզում ասել... Հաաա, բարև Չուկ ջան::)

Smokie
29.03.2019, 12:46
Ուրեմն՝ մի անգամ ընկերներիս հետ նստած էինք Wild West-ում: Մի երկու սեղան ուղիղ մեր դիմաց տեսնում եմ ընկերոջ հետ նստած մարդու: Ամեն անգամ հենց աչքովս ա ընկնում՝ մտածում եմ «իսկականից նման ա», բայց չեմ համարձակվում մոտենալ՝ հաշվի առնելով, որ ես ոչ հազվադեպ կարող ա մարդկանց խառնեմ, իսկ տեսնելուց չճանաչեմ: Մի պահ գնացի լվացվելու, հենց հետ եկա՝ տեսնեմ ձեռքով ա անում: Այ հիմա արդեն ձև չէր սխալված լինեի::)) Քիչ թե շատ խոսեցինք էդ օրը::)

Ուրեմն՝ երեկ էլ ենք գնացել, մեր հետևի սեղանին նստած են երկու հոգի: Վայ, կարծես թե էլի՛ ինքն ա: Ուշադիր ինձ էր նայում, ես էլ աչքերիս չեմ հավատում՝ մտածում եմ էլի նմանացնում եմ, բայց ախր ինձ ա է՛ նայում մարդը::8 Ուղղակի մի հարց էր մնում՝ «ու՞ր ա մորուքը»::D Մոտենում եմ՝ ձեռքը սեղմում:
- Թրաշվել ե՞ս::))
- Չէ, մորուքով եմ::))
Երբ ուզում էի նստեի ընկերներիս հետ, զգում էի, որ ինչ-որ բան է փորձում ասել, մոտեցա: Դու մի ասա մեկ այլ ակումբցու հետ էր, ում առաջին անգամ էի տեսնում::)
Եւ դա կրկին @Chuk (https://www.akumb.am/member.php?u=1)-ն էր::)) Իսկ իր հետ երեկ @Kuk (https://www.akumb.am/member.php?u=11745)-ն էր::))