PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատրաստ եմ լսելու ձեր կարծիքը

Գաղթական
08.07.2018, 21:38
Մեկ-մեկ պատահումա, որ մարդու մասին կարծիք ես ուզում հայտնել, բայց զերծ ես մնում դրանից՝ խուսափելով նրա հավանական ռեակցիայից կամ պահի գուցե ոչ այնքան պատեհ լինելուց և այլն:

ՈՒ էստեղ կապ չունի՝ էդ մարդու մասին կարծիքդ դրակա՞ն էր, թե՞ բացսական:

Այլ բանա իհարկե, եթե մարդն ինքը խնդրի իր մասին տպավորություններովդ կիսվել:
Էս դեպքում ենթադրվումա, որ նա պատրաստ պիտի լինի ցանկացած կարծիք լսելու:

Էսա պատճառը, որ որոշեցի բացել էս թեման էն մարդկանց համար, ով կցանկանար իմանալ, թե ակումբցիներն ինչ տպավորություններ ունեն իր մասին:

Առաջարկում եմ իրենց մասին կողմնակի կարծիքներ լսել ցանկացողներին գրանցվել թեմայում:
Իսկ արտահայտվողներին էլ խնդրանք՝ գրառման սկզբում թեգավորել գրանցված մասնակցին, ում մասին պատրաստվում եք խոսել:
Թեգավորելն անհրաժեշտ է, որ ամենը չխառնվի իրար, եթե միաժամանակ մի քանի հոգի լինեն գրանցված:

Գաղթական
08.07.2018, 21:39
Դե սկսենք.
Քանի որ թեման ես եմ բացել, ես էլ դրա առաջին «զոհ»-ը դառնամ ))
Պատրաստ եմ լսել ձեր կարծիքն իմ մասին:

Gayl
08.07.2018, 21:42
Խնդալու ա,բայց ոնց են թեգավորում?

Gayl
08.07.2018, 21:43
Բռնվի, որ ամենաուշը մի ժամչց ինչ կա ասելու եմ:ճճ

Գաղթական
08.07.2018, 21:47
Բռնվի, որ ամենաուշը մի ժամչց ինչ կա ասելու եմ:ճճ

Մականվան սկզբից @ դիր:

Gayl
08.07.2018, 21:50
Մականվան սկզբից @ դիր:

Արա ես էլ ասում եմ էդ ոնց եք անում ու խիա շնիկն ըտեղ գալի?))
Ապեր ոռի թեմայա, կռվի բուն:ճճ

Գաղթական
08.07.2018, 22:04
Արա ես էլ ասում եմ էդ ոնց եք անում ու խիա շնիկն ըտեղ գալի?))
Ապեր ոռի թեմայա, կռվի բուն:ճճ

Տո չէ, ինչ կռիվ ))
Էս թեմայում գրանցվողը պիտի սկզբից ջանը յուղի ու ընդունի, որ ամեն ինչ կարա լինի:

Gayl
08.07.2018, 23:01
Տո չէ, ինչ կռիվ ))
Էս թեմայում գրանցվողը պիտի սկզբից ջանը յուղի ու ընդունի, որ ամեն ինչ կարա լինի:
Գործ չունես, ուզում ես վերջնական ակումբի վրա զամոկ դրվի?))))

Վիշապ
08.07.2018, 23:11
Սենց թեմա կա՝ Իմ վերևի մարդը (https://www.akumb.am/showthread.php/25949-%D4%BB%D5%B4-%D5%BE%D5%A5%D6%80%D6%87%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A8/page73)
Համ էլ Գաղթական ջան էս քո բացած թեման քո ուզած խնդիը վայթե չի լուծում. Ոնց որ քո նպատակն էր մեկի մասին կարծիք հայտնելը, բայց «ամաչում էիր», հիմա էդ մեկին ենթադրենք քո կարծիքը չի հետաքրքրում, ոնց ե՞ս գայթակղելու, բերես էս թեմա :Ճ

Գաղթական
08.07.2018, 23:11
Գործ չունես, ուզում ես վերջնական ակումբի վրա զամոկ դրվի?))))

Բայց սրան իմաստով մոտ այլ թեմներ էլ կան, ուղղակի էնտեղ ֆորմատնա մի քիչ ուրիշ, ոնց որ ասենք՝ «ակումբցիների առաջին տպավորությունները իրար մասի»ն կամ «իմ վերևի մարդը»:

Գաղթական
08.07.2018, 23:16
Սենց թեմա կա՝ Իմ վերևի մարդը (https://www.akumb.am/showthread.php/25949-%D4%BB%D5%B4-%D5%BE%D5%A5%D6%80%D6%87%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A8/page73)

1. Էնտեղ պարտադիրա, որ դու էլ կարծիք հայտնես՝ մչնչև քո մասին կարծիք լսելը:
2. Քո մասին կարծիք միայն մեկ հոգուց կլսես՝ հաջորդ գրառում կատարողից:

Համ էլ Գաղթական ջան էս քո բացած թեման քո ուզած խնդիը վայթե չի լուծում. Ոնց որ քո նպատակն էր մեկի մասին կարծիք հայտնելը, բայց «ամաչում էիր», հիմա էդ մեկին ենթադրենք քո կարծիքը չի հետաքրքրում, ոնց ե՞ս գայթակղելու, բերես էս թեմա :Ճ

Դե սենց թե նենց չէիր հայտնելու չէ՞:
Բայց սենց գոնե 50/50 շանս ունես )))

Հ.Գ. Իրականում բերածս օրինակա: Էս շեշտեմ, որ հանկարծ տպավորություն չստեղծվի էլի, թե մեկի հետևից ընկած եմ )))

Վիշապ
08.07.2018, 23:27
Հ.Գ. Իրականում բերածս օրինակա: Էս շեշտեմ, որ հանկարծ տպավորություն չստեղծվի էլի, թե մեկի հետևից ընկած եմ )))

Արդեն ստեղծվել ա։ :P

Իրականում ահագին ձանձրալի է, որ ակումբցիները լուրջ թեմաները քննարկելու փոխարեն իրար են քննարկում։ Աշխարհում լիքը հետաքրքիր բաներ կան, որ էստեղ անտեսվում են։ Անձնական հարաբերությունների համար էլ կարծում եմ ֆորումը ամենալավ տեղը չի։

Գաղթական
08.07.2018, 23:39

Հա բայց ակումբցիները հիմնականում իրար քննարկելիս են հիպերակտիվություն ցուցաբերում ))))))

Իսկ, եթե լուրջ, ամեն տեսակի թեմա էլ կա էլի կողք-կողքի:
Իրար պիտի որ չխանգարեն:

Անվերնագիր
09.07.2018, 02:32
Օ՜հ, գրողը տանի: Ես պատրաստ եմ լսել ձեր կարծիքը

Վիշապ
09.07.2018, 04:27
Օ՜հ, գրողը տանի: Ես պատրաստ եմ լսել ձեր կարծիքը

Անվերնո ջան, դու դեմք ես։ Մենակ էն Սաշիկի մանկության հիշողությունները, քամին, գետակը, երկինքը ինչ ասես արժեն։ Սաշիկը շատ հարազատ մեկն ա դառել ինձ :Ճ
Նման ռոմանտիզմով դու պիտի ճանապարհորդես, էնպես որ համապատասխան գործ ման արի։

Գաղթական
09.07.2018, 04:45
Անվերնագիր ջան, էնքան քիչ ես գրում, որ ահագին դժվարա քո մասին մի բան ասելը ))

Բայց մի անգամ, չիդեմ երբ, մտել էի օրագիրդ, վերջին գրառումդ էի կարդացել ու զարմացել, թե էս Սաշիկը յանի էս ինչի՞ մասինա գրում..
Շատ չխորացա, դուրս եկա..

Հետո էլի էիր գրել, էլի մտա ու հանկարծ տեղ հասավ, որ էդ Սաշիկը դու չես ՃՃՃ
Նույն օր ևեթ ամբողջ օրագիրդ կարդացի ու անչափ բավականություն ստացա:

Հումորդ սպանէ գը:

Բայց լավ կանես՝ «ահա և վերջ»-ը թարգես..
Անհամբեր կսպասեմ բանտային խոհերին:

Sambitbaba
09.07.2018, 07:32
Բայց սրան իմաստով մոտ այլ թեմներ էլ կան, ուղղակի էնտեղ ֆորմատնա մի քիչ ուրիշ, ոնց որ ասենք՝ «ակումբցիների առաջին տպավորությունները իրար մասի»ն կամ «իմ վերևի մարդը»:

Կա նաև "Նա, ում մասին ուզում եմ խոսել": Կարելի է հանգիստ գնալ ու խոսել...:)

Գաղթական
09.07.2018, 11:30
Կա նաև "Նա, ում մասին ուզում եմ խոսել": Կարելի է հանգիստ գնալ ու խոսել...:)

Բա էս մասը՞.

Մեկ-մեկ պատահումա, որ մարդու մասին կարծիք ես ուզում հայտնել, բայց զերծ ես մնում դրանից՝ խուսափելով նրա հավանական ռեակցիայից կամ պահի գուցե ոչ այնքան պատեհ լինելուց և այլն:

Adam
07.12.2019, 03:16
Լավ, հիմա ես եթե ստեղ գրառում անեմ… ի՞նչ հավաստիք ունեմ անկեղծության դրսևորում կարդալու՞…
ախր ինձ շատ չեն ճանաչողները է … :Ճ

Գաղթական
07.12.2019, 12:32
Լավ, հիմա ես եթե ստեղ գրառում անեմ… ի՞նչ հավաստիք ունեմ անկեղծության դրսևորում կարդալու՞…
ախր ինձ շատ չեն ճանաչողները է … :Ճ

Բայց քեզ ճանաչողների քանակն ուղիղ համեմատական չի անկեղծության դրսևորման հետ ))

Lion
07.12.2019, 13:06
Պատրաստ եմ լսել իմ մասին ցանկացած կարծիք՝ առիթի դեպքում՝ քննարկել այն, եթե կարծիք արտահայտողն իհարկե, կուզենա։ Չեմ վիրավորվի, արտահայտվողը կարող է մաքսիմալ անկեղծ լինել :)

Lion
07.12.2019, 13:08
Դե սկսենք.
Քանի որ թեման ես եմ բացել, ես էլ դրա առաջին «զոհ»-ը դառնամ ))
Պատրաստ եմ լսել ձեր կարծիքն իմ մասին:

Դրսում հաստատված դասական հայ ես, որը չի կտրվում Հայաստանից, մտահոգ է իր ընտանիքի հայապահպանության հարցով և հոգու ամենախորքում երազում է Հայաստան վերադառնալ։ Խելամիտ, զուսպ, լայնախոհ, ընտանիքիդ նվիրված անձնավորություն ես։

Գաղթական
07.12.2019, 13:26
Պատրաստ եմ լսել իմ մասին ցանկացած կարծիք՝ առիթի դեպքում՝ քննարկել այն, եթե կարծիք արտահայտողն իհարկե, կուզենա։ Չեմ վիրավորվի, արտահայտվողը կարող է մաքսիմալ անկեղծ լինել :)

Դու, իմ կարծիքով, շատ դրական հատկանիշներով օժտված մարդ ես ու ինչ մտքիդ ա, էն էլ՝ լեզվիդ ինչը ոչ միշտ ա, որ հալած յուղի տեղ ա անցնում շրջապատում:
Հայրենասեր ես, արդարամիտ, չափից դուրս հավասարակշռված, եթե քեզ վիրավորեն, վերլուծող ես ու նվիրված:
Բացսական կողմ, որ նկատել եմ, մեկ-մեկ մի քիչ շուտ ես պանիկայի մեջ ընկնում:

Lion
07.12.2019, 13:37
Հետաքրքիր էր պանիկայի պահով - իմ շրջապատի մարդիկ, օրինակ՝ կինս, մայրս, ընդհակառակը, միշտ նշում են, որ ոչ սովորական իրավիճակներում ես հենց ընդհակառակը, սառնասիրտ եմ, սթափ դատող, ինձ չկորցնող։ Զարմանալի է, որ ֆորումում հենց նման կարծիք է ստեղծվել։ Ի դեպ, զարմանալիորեն ինքդ ես գրում, «չափից դուրս հավասարակշռված», հետո ասում ես՝ «մեկ-մեկ մի քիչ շուտ ես պանիկայի մեջ ընկնում»։ Գուցե «պանիկայի» տակ այլ բա՞ն նկատի ունեիր...

Մտքի-լեզվի պահով՝ լիարժեք անկեղծ մարդ երբեք չկա և չի էլ կարող լինել։ Իմ թերությունն եմ համարում այն, որ, հատկապես մոտիկներիս հետ կամ «ցավալի» հարցերով, չեմ կարողանում ձևացնել, ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Արդյունքում մոտիկներիս հետ հաճախ դաժան եմ լինում, թեև, ըստ իս՝ արդարացի։

Ամեն դեպքում՝ շնորհակալ եմ կարծիքի համար, իրոք։

Գաղթական
07.12.2019, 17:05
Հետաքրքիր էր պանիկայի պահով - իմ շրջապատի մարդիկ, օրինակ՝ կինս, մայրս, ընդհակառակը, միշտ նշում են, որ ոչ սովորական իրավիճակներում ես հենց ընդհակառակը, սառնասիրտ եմ, սթափ դատող, ինձ չկորցնող։ Զարմանալի է, որ ֆորումում հենց նման կարծիք է ստեղծվել։

Իհարկե հնարավոր ա, որ առօրյա կյանքի ոչ ստանդարտ իրավիճակներում քեզ սառնասիրտ դրսևորես:
Դրա մասին չեմ կարող դատել, քանի որ քեզ միայն վիրտուալում եմ ճանաչում:

ՈՒղղակի քաղաքական քննարկումներից ելնելով էի «պանիկայի» վերաբերյալ կարծիքս ձևավորել, քանի որ դեպքեր են եղել, երբ դատարկ բաներից աղմուկ բարձրացնես, թե վա՜յ, սա վերջն է..

Ի դեպ, զարմանալիորեն ինքդ ես գրում, «չափից դուրս հավասարակշռված», հետո ասում ես՝ «մեկ-մեկ մի քիչ շուտ ես պանիկայի մեջ ընկնում»։ Գուցե «պանիկայի» տակ այլ բա՞ն նկատի ունեիր...

Հա, ասածումս հակասություն կլիներ, եթե «հավասարակշռված»-ի կողքը հատուկ չնշեի՝ «երբ քեզ վիրավորում են»:

«Սառնասիրտ» բառը չուզեցա օգտագործել, քանի որ այն շատ ավելի ընդգրկուն իմաստ կարող է ունենալ ))

Lion
07.12.2019, 17:59
Պարզ է՝ «պանիկան» «վատատես» իմաստով։ Հնարավոր է, ուղղակի ես իմ ողջ կյանքում սկզբունք ունեմ՝ պատրաստվել վատին - լավն իմն է...