PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխատանք և ուսում արտասահմանում, ինչի՞ց սկսել



Crossik
06.07.2018, 16:32
Ողջույն բոլորին ))) Որևէ մեկը տեղյա՞ է , թե ինչպես Հայստանից կարելի արտասահմանում աշխատանք գտնել ցանկալի է ուսման հետ համատեղ։ Ես Հայստանում մի քանի կազմակերպությունների դիմեցի, որոնք ուսում և աշխատանք են կազմակերպում ևրոպայում, բայց բոլոր տեղերում ինձ ասեցին, որ մինչև 27 տարին լրացած անձանց համար են այդպիսի ծրագրերը։ Ես 33 տարեկան եմ։ Կխնդրեի փորձով կիսվել եթե որևէ մեկի մոտ ստացվել է այդ տարիքում աշխատանք գտնել ևրոպայում, կամ հուշել, թե առհասարակ ինչից սկսեմ, ինչ կազմակերպություններ կան, կամ օլայն ինչ տարբերակներ կան դիմելու համար։ Շնորհակալություն բոլորիդ ։)

One_Way_Ticket
07.07.2018, 00:16
Ես երկու տարբերակ գիտեմ։
1. Ունիվերսալ տարբերակ․ եթե ունեք որևէ երկրում պահանջված մասնագիտություն, ապա գտնում եք վականսիա, հարցազրույց անցնում, եթե գործատուն որոշի, որ իր երկրում չի կարող նման մասնագետ ճարել, ապա ձեզ հրավիրելու թղթաբանությունը կկազմակերպի։
2. Working holiday visa. սա իրոք երիտասարդների համար է։ Գիտեմ, որ Ավստրալիան շատ եվրոպական երկրների հետ երկկողմ համաձայնագիր ունի մինչև 30 տարեկանների համար մի տարով վիզա տրամադրելու, որը աշխատանքի իրավունք է տալիս։ Հայաստանը չգիտեմ, ինչ-որ երկրների հետ նման համաձայնագիր ունի թե ոչ։

Տարատեսակ օնլայն ու օֆֆլայն միջնորդ-ընկերություններին խորհուրդ կտամ զգուշությամբ մոտենալ։ If something sounds too good to be true, it probably is.

Crossik
07.07.2018, 17:03
մերսի շատ խորհրդի համար, կրթությունս ցավոք հումանիտար է, իսկ միջնորդ կազմակերպությունների ես էլ եմ խուսափում դիմեմ ։)