PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարող է՞ պատահի մեզ հետևում են

Գաղթական
12.06.2018, 18:41
Ինչ որ մի պահից հեռախոսները սկսել են մեզ ավելի լավ հասկանալ:
Google-ը արդեն մի տառից գուշակում ա հարցումներս: YouTube-ը բոլորից լավ գիտի իմ երաժտական ճաշակը, և ամեն անգամ հատուկ ինձ համար ստեղծում է փլեյլսիտ ըստ տրամադրության՝ ինձ հաճելի երգերով (չնայած, որ երգերից շատերը հանարավոր ա առաջին անգամ եմ լսում): Facebook-ը արդեն գիտի ում գրառումներն են ինձ հաճելի, ում լողազգեստով նկարները, որ թերթի որ նորությունը... ու նենց ա անում, որ ես հանկարծ դրանք բաց չթողնեմ:
Ընդհանրապես ինտերնետը ջանք ու եռանդ չի խնայում, մեզ դուր գալու համար: Ինքը ուշադիր հետևում ա մեր շարժումներին, ձեռքերին, աչքերին: Ու եթե հանկարծ թեկուզ մի անգամ փորձես հեատքրքրվել ծխելը թարգելու պրոցեսով, ինտերնետը կսկսի անհանգստանալ. Ամեն քայլափոխի կբերի գովազդային բաններներ՝ «ինչպես շատ արագ թարգել ծխելը», կամ՝ «5 միջոց ծխելը արագ թարգելու համար», կամ նույնիսկ մոտիվացնող «ինչպիսին կլինի քո օրգանիզմը ծխելը թարգելուց հետո» : Ինտերնետը գիտի ինչպես մեզ մոտիվացնել:

Էս մտքերն էկան էն բանից հետո երբ Մամային հարցերեցի կոկորդս ցավում ա ինչ անեմ, ու ինքը պատասխանեց, որ՝ «Հիմար, որ էս ցրտին Սևանում չլողանայիր, հիմա կոկորդդ չէր ցավի»: Իսկ երբ նույնը հարցրեցի Siri-ին, նա օրիորդական գեղեցիկ ձայնով ինձ ինչ որ դեղի անուն շշնջած, ապա քարտեզի վրա ցույց տվեց իմ գտնվելու վայրին ամենամոտ դեղատունը:

Մոտենում են էն ժամանակները, երբ արհեստական բանականությունը սկսելու է մեր մասին մասին ավելի շատ հոգ տանել, քան բոլոր մյուսները

Իհարկե ամեն բան շատ հարմար ու գեղեցիկ է:
Հազարավոր հավելվածներ ու սարքեր հենց նախատեսված են մեր շարժումները, ձայնն ու անգամ հայացքը ճանաչելու, մեր մասին էդ ամբողջ ինֆոն մշակելու, հետևություններ անելու ու արդյունքը մեզ (կամ նաև ուրիշներին) մատուցելու:

Էս ամենը ճիշտա՝ կոմֆորտա:

Բայց ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մեր ազատությունը չի սահմանափակվում սրանով:
Ով երբ ուզենա կարող է, համապատասխան հավելվածերն օգտագործելու դեպքում, տեսնել, թե մենք հիմա որտեղ ենք ու ինչ ենք անում:

Բանը հասել է անգամ նրան, որ մեր սեփական տան մեջ մեր հեռուստացույցը կարող է մեր խոսքը ձայնագրել, որ պատկերացում կազմի մեր նախասիրությունների մասին ու հետևություններ անի դրանից:

Ի՞նչ կարծիքներ կան:
Անհանգստանալու պատճառներ կա՞ն, թե՞ ամեն ինչ հիանալի է:

Sambitbaba
12.06.2018, 19:08

Ինձ թվում է, թե ամեն ինչ կախված է նրանից, թե կոնկրետ ինչ ես որոնում. տագնա՞պ, թե հանգստությու՞ն, թե՞ էլի չգիտեմ ինչ:
Իհարկե, կարելի է համարել, որ քեզ հետևում են (Օրուլեի ականջը կանչի), պատուհանից դուրս նետել հեռուստացույցդ ու փոշեծծիչդ, փակվել մութ պահարանի մեջ ու մտածել, որ հիմա ապահով ես:
Իսկ ի՞նչ, եթե այս աշխարհում շատ ավելի կարևոր բաներ կան, և այդ ամբողջ հարմարավետությունը քեզ տրված է նրա համար, որ այլևս դադարես մտածել առօրեականի մասին ու կենտրոնանաս ավելի կարևորի վրա...

StrangeLittleGirl
12.06.2018, 19:47
Սկզբում ես էլ էի վատանում սենց բաներից։ Ասենք մեկ էլ ֆեյսբուքում հայտնվում են նենց բաների ռեկլամներ, որ մի քանի օր առաջ գուգլել ես։ Գուգլով մեյլ գրելիս ավտոմատ պատասխան ա առաջարկվում։ Ֆեյսբուքը նկարներում մարդկանց ավտոմատ թեգ ա անում։ Սփոթիֆայը քո սիրած երգերն ա նվագում և այլն։
Բայց երբ մի քիչ սկսեցի հասկանալ, թե էս տեխնոլոգիաները ոնց են աշխատում, սկսեցի կայֆ բռնել։

Հիմա իմ նկարների վրա ֆեյսբուքն ավտոմատ ախպորս ա թեգ անում, ֆեյսբուքի ֆիդում լգբտ անձանց համար հոգեբանական ծառայության ռեկլամներ են հայտնվում, գուգլը որպես տան հասցե Կոպենհագենում նախկին գործիս տեղի հասցեն ա ճանաչում, յություբը պոպսա երգեր ա առաջարկում, որոնք երբեք չեմ լսի։

Կարծում եմ՝ ընդհանրապես լավ միտք ա նենց անելը, որ տեխնոլոգիան մեզ ծառայի, ոչ թե մենք իրան։

Աթեիստ
12.06.2018, 20:58
Ես դեմ չեմ որ ինձ հետևեն, քանի դեռ դա պտի օգտագործեմ իմ համար, ոչ թե իմ դեմ։
Էսօր գուգլը լիքը բան անում ա իմ դեմ։

Էս թեմայով լիքը արտահայտվել եմ։ Հիշեցնեմ «I, robot» ֆիլմը։ Ֆիլմում պատմում են, որ ռոբոտները մարդկանց անվտագության մասին մտածելով նկատում են, որ մարդուն ամենաշատը հենց մարդն ա վնասում, ու դրա համար որոշում են բոլորին ազատազրկել։

էսօր գուգլը իմ «անվտագության» համար չի թողնում մեյլով ուղարկեմ էն ֆորմատները, որոնք «կարան նաև վիրուս լինեն», այսինքն եթե ուրիշ մեյլերը ստուգում են, ու վիրուս լինելու դեպքում արգելում, ապա gmail-ը հենց սկզբից ա դեմն առնում։ Նույնն էլ գուգլի բռաուզերը՝ քրոմը։ Հիմա արդեն ունի ներկառուցված անտիվիրուս, ինչը տեսականորեն պտի նշանակեր, որ գոնե մենակ վիրուսների քաշելը կարգելի, բայց նույնիսկ ոչ վիրուս քաշելը շատ դեպքերում նենց մեծ խնդիր ա սարքում (էլի որտև «կարա վիրուս լինի»), որ ամեն մարդ չի կարա քաշի։
Ու սաղ արվում ա մեր «անվտանգության» համար։

Ես որևէ կերպ չեմ կարա gmail-ին ապացուցեմ, որ իրանից ավելի լավ եմ հասկանում, ու ինչ որ կերպ անջատեմ «պարանոյիկ» ռեժիմը։

Վատն էն ա, որ լիքը մարդկանց (այդ թվում մասնագետ), դուր ա գալիս, որ գուգլն իրանց փոխարեն որոշում ա կայացնում։

Ծլնգ
13.06.2018, 00:36
բարի գալուստ Big Data-ի աշխարհ

Ուլուանա
13.06.2018, 06:01
Հիշեցի, որ մի երկու տարի առաջ էս թեմայով բլոգումս գրառում էի արել:

Դրա համար հեչ չեմ սիրում, երբ կոմպի դիմաց եմ լինում, ու մերոնցից մեկը պահի տակ խնդրում ա իր համար ինչ-որ բան որոնել գուգլով, որովհետև զուտ մի անգամ ինձ չհետաքրքրող, ինձ չվերաբերող ինչ-որ բան որոնելու հետևանքով Գուգլը որոշելու ա, որ ես դրանով հետաքրքրված եմ, ու հետո կսկսի ամեն տեղ դրա հետ կապված գովազդներ, հայտարարություններ ու նման բաներ խցկել, զզվացնել: Փաստորեն, ստացվում ա, որ մի անգամ քեզ հետ կապ չունեցող ինչ-որ բան որոնելով` կրակն ես ընկնում անորոշ ժամանակով :)): Սրա մասին էնքան եմ խոսել, որ երբ տղաս հանկարծ ինչ-որ հարց ա տալիս, չեմ իմանում, ասում եմ` հեսա կորոնեմ, արդեն ինքն ա ասում` բայց տենց Գուգլը չի մտածի՞, թե դա քեզ հետաքրքրում ա, ու անընդհատ դրա մասին բաներ բերի կոմպիդ մեջ: Արդեն ինքն էլ ա սկսել դրա մասին մտածել :)):

Խանութում քարտով բան ես առնում, մինչև խանութից հասնում ես տուն, արդեն այցելածդ բոլոր կայքերում դրա հետ կապված գովազդներ ես տեսնում: Մի երկու տարի առաջ էլ ինտերնետում մի ժակետ էի տեսել, հավանել, որոշել էի առնել, բայց դեռ հետաձգում էի, ընդամենը որոնում անելով գտել էի էդ ժակետը, ուրիշ ոչ մի բան չեմ արել դրա հետ կապված: Բայց էդ օրվանից հետո էդ ժակետը ամեն տեղ աչքս էր խոթվում: Հատկապես ֆեյսբուքը բառացիորեն զզվացրեց-թողեց. ամեն օր լրահոսում բերում էր էդ ժակետը, տակը գրած. «Դեռ չե՞ս կողմնորոշվել», հաջորդ անգամ` «դեռ չե՞ս ուզում գնել», հետո` «դու դեռ մտածու՞մ ես»: Մի խոսքով` էնքան զզվցրեց, վերջը առա, որ գլուխս ազատեմ: Ճիշտ ա, սենց թե նենց պիտի առնեի, ուղղակի տենց ավելի շուտ առա:

Չգիտեմ, մի կողմից, իհարկե, լավ ա, հարմար ա, որ քեզ հաճախ ցույց ա տալիս հենց քեզ հետաքրքրող, քեզ վերաբերող բաները, մյուս կողմից էլ էն միտքը, որ մեզ հետևում են, բնականաբար, կաշկանդում ա ու անազատության զգացողություն ա առաջացնում: Ուղղակի երևի պիտի արդեն ընդունենք սա որպես էսօրվա կյանքի արդեն անխուսափելի ու անդարձելի իրողություն ու փորձենք հնարավորինս ի շահ մեզ օգտագործել ու ուղղորդել էդ երևույթը:

Արշակ
13.06.2018, 16:39
Կոմֆորտի, կյանքը հեշտացնելու, մեզ հետևելու մասին նշեցիք, բայց մի երրորդ ոչ պակաս լուրջ պրոբլեմ կա էս ամեն ինչի մեջ։

ֆիլտր–պղպջակ էֆեկտը․
https://en.wikipedia.org/wiki/Filter_bubble

ֆիլտր–պղպջակը ինտելեկտուալ մեկուսացումն ա, որն առաջանում էն պատճառով, որ google–ը, facebook-ը և այլն, հասկանալով քո ճաշակը, հետաքրքրություններն ու քաղաքական և այլն հայացքները, սկսում են ըստ էդ նախընտրությունների քոնթենթ հրամցնել, արդյունքում ավելի ու ավելի ես մեկուսանում քո միջավայրի մեջ։ Ասենք եթե քաղաքական աջ հայացքներ ունես, քեզ քաղաքական աջ հայացքներ արտահայտող հոդվածներ ա դեմ տալիս, եթե էսինչ երգիչներին ես սիրում, էդ երգիչների ու էդ ոճի երգեր ա առաջարկում, արդյունքում կտրվում ես այլ ոճերից և այլն։ ՈՒ հետո զարմանում ես թե ո՞նց եղավ, որ Տրամպը դառավ ԱՄՆ նախագահ, եթե շուրջդ բոլորը Հիլարիի ֆանատ էին։ :))

Էն որ Ֆբ–ում մեկ էլ հայտարարում եք է․ «ով հոմոֆոբ ա ջննջվեք ընկերներիս մեջից», «ով ռաբիզ ա սիրում ինքնամաքրվեք», «ով դեմ ա պարտադիր կուտակայինին, ձեններդ չլսեմ» և այլն, տենց գիտեք թույն սկզբունքային եք, բայց էդպիսով ձեզ շրջապատում եք միայն ձեր նման մտածողների հայելիով ու ավելի ու ավելի եք մեկուսացնում ձեզ աշխարհից, ձեզնից տարբերվողներից ու բացառում եք հակադիր կարծիք ունեցողների միջև երկխոսության հնարավորությունը։

Մի խոսքով, google–ը, facebook–ը, spotify–ը ու մյուսները էդ ամենը կազմակերպում են ձեր փոխարեն, թողնելով ձեզ ձեր հարմարավետ պղպջակում :)

TED Talk էս թեմայով․
https://www.ted.com/talks/eli_pariser_beware_online_filter_bubbles

StrangeLittleGirl
13.06.2018, 17:06

Վաբշե առողջ բան ա ընկերների միջից հոմոֆոբներին ու ֆաշիստներին վերացնելը։ Էն իմաստով ա առողջ, որ ֆեյսբուքն անձնական տարածք ա, ու չես ուզենա ամեն վայրկյան քեզ ներվայնացնող նյութ կարդալ։ Եթե ուզում ես տեսնել աշխարհում ինչ կա֊չկա, կարաս հանգիստ մտնես ասենք ֆաշիստ կուսակցության էջ, բոլ֊բոլ պոստերն ու քոմենթները կարդաս, ու սիրտդ կհովանա։

Բայց ընդհանրապես էս պղպջակները լավ էլ բախվում են, հատկապես երբ մի echo chamber (https://en.wikipedia.org/wiki/Echo_chamber_(media))֊ը հագնում ա մյուսին։ Ու ստեղ ամենատխուրն էն ա, որ էդ օնլայն պատերազմները չեն նպաստում, որ մարդը կարծիքն ու մոտեցումները փոխի։ Նենց որ երևի լավ ա մարդ ա մեր պղպջակում խախանդ ապրելը, իսկ եթե ուզում ես հոմոֆոբին խելքի բերել, գնա հետը սուրճ խմելու, ոչ թե ֆեյսբուքում պատերազմելու։

Նոր զգացի, որ երկրորդ դեմքով եմ գրել։ Արշակ, քեզ նկատի չունեմ, վերացական երկրորդ դեմք ա :))

Արշակ
13.06.2018, 17:06
Հիշեցի, որ մի երկու տարի առաջ էս թեմայով բլոգումս գրառում էի արել:

Դրա համար հեչ չեմ սիրում, երբ կոմպի դիմաց եմ լինում, ու մերոնցից մեկը պահի տակ խնդրում ա իր համար ինչ-որ բան որոնել գուգլով, որովհետև զուտ մի անգամ ինձ չհետաքրքրող, ինձ չվերաբերող ինչ-որ բան որոնելու հետևանքով Գուգլը որոշելու ա, որ ես դրանով հետաքրքրված եմ, ու հետո կսկսի ամեն տեղ դրա հետ կապված գովազդներ, հայտարարություններ ու նման բաներ խցկել, զզվացնել: Փաստորեն, ստացվում ա, որ մի անգամ քեզ հետ կապ չունեցող ինչ-որ բան որոնելով` կրակն ես ընկնում անորոշ ժամանակով :)): Սրա մասին էնքան եմ խոսել, որ երբ տղաս հանկարծ ինչ-որ հարց ա տալիս, չեմ իմանում, ասում եմ` հեսա կորոնեմ, արդեն ինքն ա ասում` բայց տենց Գուգլը չի մտածի՞, թե դա քեզ հետաքրքրում ա, ու անընդհատ դրա մասին բաներ բերի կոմպիդ մեջ: Արդեն ինքն էլ ա սկսել դրա մասին մտածել :)):
Սրա շատ պարզ լուծում կա․ ցանկացած բրոուզեր ունի private browsing/Incognito mode, որի դեպքում տարբեր համակարգերում լոգին ինֆոն ու քուքի–մուքիները չեն օգտագործվում, այսինքն՝ գուգլ որոնումդ չի կապվի քո անձնական հաշվին։ Բայց, սա չի ապահովում կատարյալ անոնիմություն, նենց որ պետական հեղաշրջում կամ էդ կարգի հույժ գաղտնի գործողություններ անելուց հույս չի կարելի դենել incognito mode–ի վրա, տենց խնդիրների համար այլ գործիքներ կան, բայց քո խնդրի տիպի առօրյա հարցերի համար incognito mode–ը բավարար ա։

Ուլուանա
13.06.2018, 17:18

Հա, գիտեմ, արդեն վաղուց տենց էլ անում եմ ինձ չհետաքրքրող բաները որոնելիս: Ուղղակի մեկ-մեկ պահի տակ մոռանում եմ էդ հնարավորության մասին :)):

Ծլնգ
13.06.2018, 18:49
Երեխեք... Adblock, private browsing, tor (հեղաշրջումների համար :)) )... ու ձեր բոլոր խնդիրները լուծվում են։ Ոչ էլ հիշում եմ վերջին անգամ երբ եմ ինտերնետում գովազդ տեսել, հլը մի հատ էլ իմ որոնումների հաշվին լինի։ ՖԲ-ի պակասն էլ ա օգնում, ինչպես նաև smart speaker չունենալը...

Alphaone
13.06.2018, 19:44
Սկզբում ես էլ էի վատանում սենց բաներից։ Ասենք մեկ էլ ֆեյսբուքում հայտնվում են նենց բաների ռեկլամներ, որ մի քանի օր առաջ գուգլել ես։ Գուգլով մեյլ գրելիս ավտոմատ պատասխան ա առաջարկվում։ Ֆեյսբուքը նկարներում մարդկանց ավտոմատ թեգ ա անում։ Սփոթիֆայը քո սիրած երգերն ա նվագում և այլն։
Բայց երբ մի քիչ սկսեցի հասկանալ, թե էս տեխնոլոգիաները ոնց են աշխատում, սկսեցի կայֆ բռնել։

Հիմա իմ նկարների վրա ֆեյսբուքն ավտոմատ ախպորս ա թեգ անում, ֆեյսբուքի ֆիդում լգբտ անձանց համար հոգեբանական ծառայության ռեկլամներ են հայտնվում, գուգլը որպես տան հասցե Կոպենհագենում նախկին գործիս տեղի հասցեն ա ճանաչում, յություբը պոպսա երգեր ա առաջարկում, որոնք երբեք չեմ լսի։

Կարծում եմ՝ ընդհանրապես լավ միտք ա նենց անելը, որ տեխնոլոգիան մեզ ծառայի, ոչ թե մենք իրան։

Տեխնոլոգիան կարդում ա, որ պետք ա մեզ ծառայի ու lur zptum. Իսկ եթե առանց կատակի, անկախ ամեն ինչից բոլոր ժամանակներում էլ մարդկանց հետևել են(սովետի ժամանակների ականջ դնող հարևանների մասին բալլադները վկա) ու եթե անգամ էս ամենը մեզ հետևելու համար ա, ավելի լավ չի, որ գոնե մենք էլ դրանից շահենք հանձինս կոմֆորտի: Ու ընդհանրապես, էս մասին դեռ դպրոցում Ազիմովի ռոբոտների շարքը կարդալուց էի մտածում, առանց պատկերացնելու, որ հաստատուն գնում եմ իր նկարագրած աշխարհի առաջին փուլում ապրելու: Էնտեղ էնքան հավես ա տված արհեստական բանականություն-մարդ փոխհարաբերությունները, ռոբոտների հոգեբան անգամ կա (սՌտիկ): Բավական ա հետևել ռոբոտոտեխնիկայի երեք օրենքներին ու լիքը խնդիրներից կարելի ա խուսափել:

Alphaone
13.06.2018, 19:50
Երեխեք... Adblock, private browsing, tor (հեղաշրջումների համար :)) )... ու ձեր բոլոր խնդիրները լուծվում են։ Ոչ էլ հիշում եմ վերջին անգամ երբ եմ ինտերնետում գովազդ տեսել, հլը մի հատ էլ իմ որոնումների հաշվին լինի։ ՖԲ-ի պակասն էլ ա օգնում, ինչպես նաև smart speaker չունենալը...

Adblock-ն ու tor-ը հազար տարվա ընկեր են, բայց private browusing չեմ մտաբերում, որ ծանոթ լինենք, երկու բառով կպատմե՞ս, թե՞ անգյալությունս հաղթահարեմ, գուգլեմ:

Ծլնգ
13.06.2018, 20:56
Adblock-ն ու tor-ը հազար տարվա ընկեր են, բայց private browusing չեմ մտաբերում, որ ծանոթ լինենք, երկու բառով կպատմե՞ս, թե՞ անգյալությունս հաղթահարեմ, գուգլեմ:

Բրաուզերների «private» պատուհանների մեջ որոնումներ անել և այլն... Արշակը սրա մասին արդեն նշել էր։ Ասենք եթե գուգլիդ մեյլը բացած ա բրաուզերի մեջ, ապա կողքի թաբի մեջ եթե գուգլով բան որոնես դա կցվելու ա մեյլիդ որպես քո մասին հավելյալ տեղեկություն։ Այս օրերին իմ գրեթե ամբողջ ոչ-թորային բրաուզինգս փրայվեթ ա։

StrangeLittleGirl
13.06.2018, 22:07
Տեխնոլոգիան կարդում ա, որ պետք ա մեզ ծառայի ու lur zptum. Իսկ եթե առանց կատակի, անկախ ամեն ինչից բոլոր ժամանակներում էլ մարդկանց հետևել են(սովետի ժամանակների ականջ դնող հարևանների մասին բալլադները վկա) ու եթե անգամ էս ամենը մեզ հետևելու համար ա, ավելի լավ չի, որ գոնե մենք էլ դրանից շահենք հանձինս կոմֆորտի: Ու ընդհանրապես, էս մասին դեռ դպրոցում Ազիմովի ռոբոտների շարքը կարդալուց էի մտածում, առանց պատկերացնելու, որ հաստատուն գնում եմ իր նկարագրած աշխարհի առաջին փուլում ապրելու: Էնտեղ էնքան հավես ա տված արհեստական բանականություն-մարդ փոխհարաբերությունները, ռոբոտների հոգեբան անգամ կա (սՌտիկ): Բավական ա հետևել ռոբոտոտեխնիկայի երեք օրենքներին ու լիքը խնդիրներից կարելի ա խուսափել:
Հիմա իրականում մեզ հետևելու տարբերակներն ավելի շատ են, ու մենք են էդ ինֆորմացիան տրամադրում։ Անկեղծ ասած ես չգիտեմ կոմֆորտը որտեղ ա, երբ սփոթիֆայն իմ փոխարեն որոշում ա ինչ լսեմ։ Դրա համար հրաժարվեցի բաժանորդագրությունից։ Ես հիմա երաժշտություն առնում եմ մենակ երաժշտական խանութներից վինիլ սկավառակի տեսքով։ Դե թող գլուխ ջարդեն ու մտածեն իմ կոմֆորտի մասին, երբ գաղափար չունեն, թե ինչ երաժշտություն եմ լսում։ Ու շարքը կարելի ա շարունակել։ Իրոք չեմ հասկանում, թե ոնց կարա էս ամեն ինչը ոմանց համար կոմֆորտ լինի։

Alphaone
14.06.2018, 19:34

Բյուր, դու մի մասնավոր օրինակ ես առանձնացնում ու ասում, որ կոմֆորտ չկա: Կա, ուղղակի շատ դեպքերում համը հանած ա

Ուլուանա
14.06.2018, 20:22
Ի դեպ, հետևելու ձևերն արդեն էնքան են զարգացել, որ կարող ես չաթով մեկի հետ խոսել ինչ-որ թեմայով, հետո խոսացածդ թեմայի հետ կապված ինֆորմացիա բերի: Ինձ հետ վերջերս եղավ նման բան: Հաստատ ոչինչ չեմ որոնել էդ թեմայով, նույնիսկ հատուկ չեմ որոնել, որ չբերի, բայց մի հատ google talk-ով, մի հատ էլ սքայփով խոսակցությունները, փաստորեն, բավական եղան, որ Գուգլն իմանա, որ ես էդ թեմայով հետաքրքրված եմ, ու համապատասխան ինֆորմացիան դեմ տա անընդհատ: Էլի եմ ասում, ես մտադրություն չեմ ունեցել էդ թեմայով խորանալու ու հատուկ ոչինչ չեմ որոնել, որ հետո գլուխս չտանի, բայց, փաստորեն, չանցավ:

Ասեմ ավելին, դեպքեր եմ լսել, երբ մարդիկ նույնիսկ ինտերնետով ոչինչ չեն արել, զուտ ռեալ խոսակցություն են ունեցել, հեռախոսով էլ չէ, այլ ռեալ, որից հետո տվյալ սպեցիֆիկ ինֆորմացիան ինտերնետով հրամցվել ա իրենց: Ըստ երևույթին, մոտակայքում գտնվող ու ինտերնետին միացած հեռախոսներն ինչ-որ կերպ ունեն էդ հնարավորությունը` ինֆորմացիա ստանալու և համապատասխանաբար իրացնելու: Մի խոսքով` վախենալու ժամանակներում ենք ապրում...

Ծլնգ
14.06.2018, 21:19
Էդ հեչ, մի դեպք էր եղել մի երկու տարի առաջ, որ մի սուպերմարկետների ցանցից մի 15 տարեկան աղջկա նորածին երեխայի խնամքի ապրանքներով գովազնդեր էին սկսել գալ։ Աղջկա հայրն էլ գնացել էր այդ ցանցի իրենց մոտակա խանութի ղեկավարության հետ կռիվ, թե բա 15 տարեկան աղջկաս ի՞նչ եք սովորեցնում։ Բայց մի երկու շաբաթ հետո պարզվել էր, որ աղջիկը հղի է, ու խանութների ցանցը դրա մասին ավելի շուտ էր իմացել քան աղջիկն ու իր ծնողները․․․ ասում եմ, welcome to the big data world!

Freeman
14.06.2018, 21:29
Չեմ հասկանում, թե ինչ վատ բան եք տեսնում էդ ամեն ինչի մեջ, բիգ դատան էլ, ԱԲ-ն էլ սովորական գործիք են, որից օգտվելու ձևը մենք ենք որոշում։
Էլ չասեմ, որ հիմա լիքը ձևեր կան էդ հետևելուց խուսափելու համար։

Sambitbaba
14.06.2018, 21:43
Ի դեպ, հետևելու ձևերն արդեն էնքան են զարգացել, որ կարող ես չաթով մեկի հետ խոսել ինչ-որ թեմայով, հետո խոսացածդ թեմայի հետ կապված ինֆորմացիա բերի: Ինձ հետ վերջերս եղավ նման բան: Հաստատ ոչինչ չեմ որոնել էդ թեմայով, նույնիսկ հատուկ չեմ որոնել, որ չբերի, բայց մի հատ google talk-ով, մի հատ էլ սքայփով խոսակցությունները, փաստորեն, բավական եղան, որ Գուգլն իմանա, որ ես էդ թեմայով հետաքրքրված եմ, ու համապատասխան ինֆորմացիան դեմ տա անընդհատ: Էլի եմ ասում, ես մտադրություն չեմ ունեցել էդ թեմայով խորանալու ու հատուկ ոչինչ չեմ որոնել, որ հետո գլուխս չտանի, բայց, փաստորեն, չանցավ:

Ասեմ ավելին, դեպքեր եմ լսել, երբ մարդիկ նույնիսկ ինտերնետով ոչինչ չեն արել, զուտ ռեալ խոսակցություն են ունեցել, հեռախոսով էլ չէ, այլ ռեալ, որից հետո տվյալ սպեցիֆիկ ինֆորմացիան ինտերնետով հրամցվել ա իրենց: Ըստ երևույթին, մոտակայքում գտնվող ու ինտերնետին միացած հեռախոսներն ինչ-որ կերպ ունեն էդ հնարավորությունը` ինֆորմացիա ստանալու և համապատասխանաբար իրացնելու: Մի խոսքով` վախենալու ժամանակներում ենք ապրում...

ժողովուրդ, ձեզ հետ երբեք չի՞ պատահել, որ մտածեք մի մարդու մասին ու այդ պահին նա ձեզ զանգահարի, կամ շենքի անկյունից դուրս գա ձեր առջև, կամ... կամ ինքնաթիռում ձեր կողքի տեղը նրանը լինի...
Ձեզ... հետևու՞մ են...

Ծլնգ
14.06.2018, 21:54
Սամը Կաշպիրովկու դարից մի անեկդոտ հիշել տվեց․․․

Երկու ընկեր իրար հետ քայլում են, մեկը մյուսին ասում ա․
― Ես տելեպատ եմ։
― Չեմ հավատում, ո՞նց կապացուցես։
― Այ էս ա էն շենքի անկյունից մի մարդ դուրս կգա, ձեռը ռեզինի լոդկա։
Շարունակում են քայլերը, մեկ էլ շենքի անկյունից փրփրած բերանով մեկը դուրս ա թռնում, ու հարցնում․
― Տղերք, չգիտե՞ք, ռեզինի լոդկա ուրդո՞ւց կարամ առնեմ։

Sambitbaba
15.06.2018, 08:36
Էն որ անցյալ շաբաթ փնթփնթում էիր, որ քեզ բայեզյան ստատիստիկայի կուրսի մասին տեղյակ չէին պահել ու էն որ էսօր նստած մեկին բայեզյան ստատիստիկա ես բացատրում։

Կարո՞ղ ա հետևում են...:o

StrangeLittleGirl
15.06.2018, 09:39
Կարո՞ղ ա հետևում են...:oՉեմ Սամ, հետևելու կարիք չկա [emoji3]էս նենց թեմա ա մեր ոլորտում, որ անընդհատ շոշափվում ա: Իսկ նախկին ուսանողներիցս մեկը ֆբ-ում գրել էր ո՞վ կարա ինձ բացատրի, ես ասեցի՝ կարամ (առանց համապատասխան գիտելիք ունենալու): Բացատրեցի ու տեղում ինքս սովորեցի: Ստեղ որևէ հետևելու հարց չկա:

Sambitbaba
15.06.2018, 11:54
Չեմ Սամ, հետևելու կարիք չկա [emoji3]էս նենց թեմա ա մեր ոլորտում, որ անընդհատ շոշափվում ա: Իսկ նախկին ուսանողներիցս մեկը ֆբ-ում գրել էր ո՞վ կարա ինձ բացատրի, ես ասեցի՝ կարամ (առանց համապատասխան գիտելիք ունենալու): Բացատրեցի ու տեղում ինքս սովորեցի: Ստեղ որևէ հետևելու հարց չկա:

Էդ ընդամենը կատակ էր, Բյուր ջան... Ուղղակի ինչ-որ հիշեցրեց այս թեման, նման էր ոնց որ...
Եթե դուրդ չեկավ, կներես...:(

StrangeLittleGirl
15.06.2018, 12:07
Չեմ հասկանում, թե ինչ վատ բան եք տեսնում էդ ամեն ինչի մեջ, բիգ դատան էլ, ԱԲ-ն էլ սովորական գործիք են, որից օգտվելու ձևը մենք ենք որոշում։
Էլ չասեմ, որ հիմա լիքը ձևեր կան էդ հետևելուց խուսափելու համար։
Էնքան էլ չէ։ Երբ փողատերերն են որոշում ոնց օգտվեն, կարողանում են լիքը ուղեղներ լիքը ինֆո սրսկել։ Մասնավորապես, տվյալներ կան, որ հիմա ուժեղ ֆաշիստական պրոպագանդա ա գնում, ու դա մտնում ա մարդկանց ուղեղները (ընտրությունների արդյունքները վկա)։ Ահավոր վտանգավոր ա դա։

Բյուր, դու մի մասնավոր օրինակ ես առանձնացնում ու ասում, որ կոմֆորտ չկա: Կա, ուղղակի շատ դեպքերում համը հանած ա
Կոնկրետ իմ տվյալները հավաքելով ու փորձելով զանազան բաներ վրաս ծախել՝ փորձելով գուշակել, թե էդ պահին ինչի կարիք ունեմ, հեչ կոմֆորտ չի։ Կարծում եմ՝ մեր սերունդը բավականաչափ գրագետ ա, որ երբ իրեն ինչ֊որ բան պետք լինի, կարողանա տեղը գտնի ու առնի։ Ասենք ես տարին էրկու անգամ Հայաստան եմ գալիս։ Հլը որ Գուգլն էդքան խելոք չի, որ կանխատեսի, թե երբ ա դա լինելու։ Դրա համար տոմսերի ռեկլամներն աչքս կոխում ա տոմսերն առնելուց հետո։ Եթե նույնիսկ սկսի կանխատեսել, մեկ ա ես միշտ նույն կայքերից որոշակի գնի սահմաններում եմ առնում, ու առանց իրանց ռեկլամի էլ մտնելու եմ։ Ու սենց կարելի ա ցանկը շարունակել։ Իրանց մանիպուլյացիաներն ինձ վրա չեն ազդում, ոչ էլ լրացուցիչ կոմֆորտ են ստեղծում։ Բայց լիքը մարդիկ կան, որոնց վրա կարում են ազդեն, ու իրանց թվում ա, թե կոմֆորտ ա ստեղծվում իրանց համար։

Freeman
15.06.2018, 22:22
Էնքան էլ չէ։ Երբ փողատերերն են որոշում ոնց օգտվեն, կարողանում են լիքը ուղեղներ լիքը ինֆո սրսկել։ Մասնավորապես, տվյալներ կան, որ հիմա ուժեղ ֆաշիստական պրոպագանդա ա գնում, ու դա մտնում ա մարդկանց ուղեղները (ընտրությունների արդյունքները վկա)։ Ահավոր վտանգավոր ա դա։

Գրքերից սկսած ցանկացած բան կարելի ա օգտագործել ցանկացած պրոպագանդայի համար, էս դեպքում պետք ա պրոպագանդայի դեմ պայքարել, կամ հակառակ պրոպագանդա անել, ոչ թե տեխնոլոգիայի մեջ վատ բան տեսնել։
Փողատերերն էլ իրար դեմ մրցակցում են, թե ով հասարակ օգտագործողի համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի ու հաստատ ոչ մեկ իրա սկզբունքի համար ավել մի քանի միլիարդից չի հրաժարվի ու սկսի զուտ անկապ բաներ սրսկել։

Կոնկրետ իմ տվյալները հավաքելով ու փորձելով զանազան բաներ վրաս ծախել՝ փորձելով գուշակել, թե էդ պահին ինչի կարիք ունեմ, հեչ կոմֆորտ չի։ Կարծում եմ՝ մեր սերունդը բավականաչափ գրագետ ա, որ երբ իրեն ինչ֊որ բան պետք լինի, կարողանա տեղը գտնի ու առնի։ Ասենք ես տարին էրկու անգամ Հայաստան եմ գալիս։ Հլը որ Գուգլն էդքան խելոք չի, որ կանխատեսի, թե երբ ա դա լինելու։ Դրա համար տոմսերի ռեկլամներն աչքս կոխում ա տոմսերն առնելուց հետո։ Եթե նույնիսկ սկսի կանխատեսել, մեկ ա ես միշտ նույն կայքերից որոշակի գնի սահմաններում եմ առնում, ու առանց իրանց ռեկլամի էլ մտնելու եմ։ Ու սենց կարելի ա ցանկը շարունակել։ Իրանց մանիպուլյացիաներն ինձ վրա չեն ազդում, ոչ էլ լրացուցիչ կոմֆորտ են ստեղծում։ Բայց լիքը մարդիկ կան, որոնց վրա կարում են ազդեն, ու իրանց թվում ա, թե կոմֆորտ ա ստեղծվում իրանց համար։

Չեմ հասկանում, թե խի կոնֆորտ չի։
Հա էդ ռեկլամներն իդեալական չեն աշխատում ու չեմ էլ հիշում տենց դեպք, որ ինձ կողքից բացվող որևէ ռեկլամ որևէ հարցով օգնել ա, շատ շատ կարող ա ինչ-որ կուրսեր-մուրսերի ռեկլամների վրա կտցնեմ, մի երկու բան նայեմ, փակեմ, կամ ինչ-որ "Էժանացած" նոթբուքի պարամետրեր նայեմ, փակեմ, բայց ընտրելուց մեկ ա բացելու եմ հազար բան համեմատեմ։
Ուղղակի էստեղ էն պահն էլ կա, անտեր ռեկլամները մեկ ա տենալու ես, ասենք էն, որ ինձ տամպոնի ռեկլամ չեն ցույց տալիս, դրա փոխարեն ասենք ցույց են տալիս power bank-ի ռեկլամ, ինչքան էլ որ արդեն ունեմ power bank, մեկ ա ավելի հարմար ա, քան տամպոնի ռեկլամ ցույց տալը, որը միտք չունեմ օգտագործելու։

Alphaone
15.06.2018, 23:35
freeman հենց էդ ա, որ կոմֆորտի մեջ դիտարկում ենք են, ինչ կա, էն, ինչ չկա, մնում ա անտեսանելի ու չենք էլ մտածում, որ կարա բիգ դատայի հետ կապ ունենա