PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուզում եմ Մաթևոսյան թարգմանեմ

Շինարար
11.06.2018, 19:48
Ես անկեղծորեն հավատում եմ, որ որևէ լեզվի թարգմանություն կատարելիս թարգմանիչը պետք ա նույնքան լավ տիրապետի այդ լեզվին, որքան գրողը օրիգինալի լեզվին է տիրապետում: Բայց ուզում եմ ռիսկի դիմել ու անգլերեն թարգմանել Մաթևոսյանին: Եթե արդյունքից գոհանամ, անպայման կկապվեմ իր ընտանիքի հետ, ու կփորձեմ հրատարակելու իրավունք ձեռք բերել, բայց առայժմ ուղղակի ինքս ինձ համար բզբում եմ: Ուզում եմ մի հատված դնել, որը ես թարգմանել եմ ու հետո անգլերենի լեզվակրի հետ հղկել, բացատրել որտեղ ինչ է ուզում ասել ու փորձել հասկանալ՝ ոնց գրել անգլերեն, որ հնարավորինս պահպանենք Մաթևոսյանի շունչը: Սա դեռ շատ նախնական սևագիր հատված է, բայց կոնկրետ այս գործի թարգմանության վրա եմ հիմա բզբզում, որովհետև թեզիս մեջ քննարկում եմ գործը, իսկ կոնկրետ էս հատվածը օգտագործում եմ որպես բնաբան: Կխնդրեմ խորհուրդներ, թերությունների մատնանշում: Ամբողջական գործը չեմ դնի էստեղ, բայց ընթացքում, որոշ խնդրահրույց պարբերություններ կդնեմ: Հիմա հատվածը, շատ կարճ ա, որովհետև զուտ թեզիս բնաբանն ա՝

Գյուղում ենք, մեր տոհմի մեջ ենք։ Իսկ տոհմեցիները ծաղրածուներ են, ամեն մեկը մի գյուղի կծիծաղեցնի։ Իսկ երբ մի տեղ ենք հավաքվում բոլոր տոհմեցիներս՝ ծիծաղեցնելու ուժը մեծանում է այն հարաբերությամբ, ինչ հարաբերության մեջ է հարյուր առանձին զինվորների հարվածային ուժը հարյուր զինվորանոց վաշտի հարվածային ուժի հետ։ Պարզ է, որ տոհմով կծիծաղեցնենք աշխարհի բոլոր գյուղերին։ Պարզ է, որ հիմա մեր ծիծաղը պետք է գյուղում պատեպատ խփվելիս լիներ ամպրոպի արձագանքի պես։

Հրանտ Մաթևոսյան, «Ծաղրածուների մեր տոհմը»

We are in the village; we are within our clan. And the clansmen are clowns; each of them can make a village laugh. And when all the clansmen gather in one place our power to cause laughter grows the way that the power of a hundred soldiers stamping their feet separately would grow if a hundred soldiers stamp together as a troop. Surely, with our clan we can make all the villages of the world laugh. Surely, our laughter should now be echoing around the walls of the village like a thunderstorm.

Hrant Matevosyan, Our Clan of Clowns

Ծլնգ
11.06.2018, 21:16
Շինարար ջան, առաջարկություններ ունեմ, բայց որ սկսեմ, կարող է թվալ, թե ամբողջն իմ ձևի եմ թարգմանում, ու սրանով չեմ ուզում քեզ վիրավորած լինել։ Ուզո՞ւմ ես իմ տարբերակը դնեմ, հետո կարող ենք քննարկել տարբերությունները, ու թե ինչու եմ կատարել քոնից տարբերվող ընտրություններ։

Հ.Գ.
Լավ գործ ես բռնել... թե ինձ կընդունես թմիդ մեջ, պատրաստ եմ ներդրվել գործին։ Բայց իհարկե չեմ ուզում քո անձնական պլանների մեջ ներխուժած լինել։

Շինարար
11.06.2018, 22:19

Արխային դիր քո տարբերակը, կոնկրետ էս հատվածը դժվար թե խիստ փոփոխության ենթարկեմ, բայց հետաքրքիր ա, համ է կարամ լեզվակրի ցույց տամ, ու տեսնեմ, ինչ ա ասում ա ինքը, որքանով ա անգլերեն:ԴԴ Բայց թիմ չեմ ուզում կազմել ԴԴ ուղղակի քննարկում ծավալել :))

Ծլնգ
11.06.2018, 23:09
Գյուղում ենք, մեր տոհմի մեջ ենք։ Իսկ տոհմեցիները ծաղրածուներ են, ամեն մեկը մի գյուղի կծիծաղեցնի։ Իսկ երբ մի տեղ ենք հավաքվում բոլոր տոհմեցիներս՝ ծիծաղեցնելու ուժը մեծանում է այն հարաբերությամբ, ինչ հարաբերության մեջ է հարյուր առանձին զինվորների հարվածային ուժը հարյուր զինվորանոց վաշտի հարվածային ուժի հետ։ Պարզ է, որ տոհմով կծիծաղեցնենք աշխարհի բոլոր գյուղերին։ Պարզ է, որ հիմա մեր ծիծաղը պետք է գյուղում պատեպատ խփվելիս լիներ ամպրոպի արձագանքի պես։

Հրանտ Մաթևոսյան, «Ծաղրածուների մեր տոհմը»

We are in the village, among our tribe. And the tribesmen are clowns - each will make a whole village laugh. And if my tribesmen gather all in one place, the might of inducing laughs rises in the same proportion that the striking might of a hundred-strong company of soldiers is to that of hundred separate soldiers. Clearly, our tribe will make all villages in the world laugh. Clearly, our laughs should have been bouncing off of the walls of the village like the roar of thunder.

Hrant Matevosyan, Our Tribe of Clowns

Ծլնգ
12.06.2018, 13:20
վերջը կփոխեի՝ like a thunder's roar։

Շինարար
12.06.2018, 13:33

Շատ լավ ա ստացվել։ Չբռնե՞մ ես չթարգմանեմ :))

Ծլնգ
12.06.2018, 13:36
Շատ լավ ա ստացվել։ Չբռնե՞մ ես չթարգմանեմ :))

չանես տենց բան, որ դու էլ չթարգմանես, ո՞վ պիտի անի...

բայց առաջարկս ուժի մեջ է :)

Շինարար
12.06.2018, 13:42
չանես տենց բան, որ դու էլ չթարգմանես, ո՞վ պիտի անի...

բայց առաջարկս ուժի մեջ է :)

Կատակ եմ անում։ Իհարկե փորձելու եմ։ Էնտեղ մի տեղ aն մոռացել ես that of a hundred separate... երկրորդ նախադասությունն ա մի քիչ տարօրինակ ոնց որ նաև ինձ մոտ։ Մաթևոսյանի լավագույն նախադասությունը չի։ Նենց որ մենք մեղավոր չենք։

Ծլնգ
12.06.2018, 14:19

Չէ, այդտեղ «a» պետք չի :) երկուսն էլ քերականորեն ճիշտ կլինեին, բայց a-ի բացակայությունը իմաստային նշանակություն ունի «a hundred separate soldiers» կնշանակի, որ այդ հարյուրին եզակի թվով ես իմաստավորում, իսկ «hundred separate soldiers» կնշանակի, որ հարյուր մեկը մյուսից առանձին հոգնակի զինվորներ են։

Հա, այդ նախադասության հետ համաձայն եմ, համոզված եմ կարելի է ավելի լավ էլ ձևակերպել, բայց ճիշտ ես, իր ամենալավ նախադասությունն էլ չի։

Հայկօ
06.07.2018, 05:17
Շին, ու՞ր հասար, ո՞նց ա առաջ գնում:

Շինարար
06.07.2018, 10:21
Շին, ու՞ր հասար, ո՞նց ա առաջ գնում:
Հայկ ջան, կիսատ թողեցի, որովհետև մի քիչ խառն եմ հիմա։ Սեպտեմբերին թեզս պիտի մուտք անեմ, վերջին շտկումներն եմ անում։ Հրանտը մնաց հետո։

Smokie
20.07.2018, 09:18
Գյուղում ենք, մեր տոհմի մեջ ենք։ Իսկ տոհմեցիները ծաղրածուներ են, ամեն մեկը մի գյուղի կծիծաղեցնի։ Իսկ երբ մի տեղ ենք հավաքվում բոլոր տոհմեցիներս՝ ծիծաղեցնելու ուժը մեծանում է այն հարաբերությամբ, ինչ հարաբերության մեջ է հարյուր առանձին զինվորների հարվածային ուժը հարյուր զինվորանոց վաշտի հարվածային ուժի հետ։ Պարզ է, որ տոհմով կծիծաղեցնենք աշխարհի բոլոր գյուղերին։ Պարզ է, որ հիմա մեր ծիծաղը պետք է գյուղում պատեպատ խփվելիս լիներ ամպրոպի արձագանքի պես։

Հրանտ Մաթևոսյան, «Ծաղրածուների մեր տոհմը»

We are in the village; we are within our clan. And the clansmen are clowns; each of them can make a village laugh. And when all the clansmen gather in one place our power to cause laughter grows the way that the power of a hundred soldiers stamping their feet separately would grow if a hundred soldiers stamp together as a troop. Surely, with our clan we can make all the villages of the world laugh. Surely, our laughter should now be echoing around the walls of the village like a thunderstorm.

Hrant Matevosyan, Our Clan of Clowns

Շինարար ջան հայերենով երբ կարդացի Մաթևոսյանի բնօրինակում զինվորների հատվածը, գրեթե չհասկացա ու անցա առաջ: Իսկ անգլերենով քո թարգմանությունը կարդալուց կարծես թե ավելի լավ ընկալեցի այդ հատվածը::) Ճիշտ է, վստահ չեմ, որ ճիշտ եմ հասկացել, բայց հաստատ ինչ-որ բան ավելի լավ հասկացա::) Հայերենը փորձեցի էլի կարդալ երկրորդ, գուցեև երրորդ անգամ բայց էլի խճճվեցի::think
Այստեղ պարզ երևում է թե ինչպես ես դու թարգմանում:;)