PDA

Դիտել ողջ տարբերակը : Մոդերատոր



ivy
08.06.2018, 17:38
Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ով ինչ կարծիք ունի մոդերատորի դերի ու գործառությունների մասին։
Ինչի՞ համար է ֆորումում մոդերատորը։

Նախապես խնդրում եմ թեման չանձնավորել։

StrangeLittleGirl
08.06.2018, 17:43
Որպես որոշ ժամանակ մոդերատոր էղած ու չեղած ակումբցի կարամ ասեմ, որ մոդերատորի հիմնական ու կարևոր դերը բաժինը հսկողության տակ պահելն ա։ Այսինքն, եթե կանոնադրության խախտում կամ ուրիշ խնդիր ա լինում, անմիջապես համապատասխան միջոցներ ձեռնարկի։
Երկրորդական դերը բաժնի քննարկումներն ակտիվ պահելն ա։ Բայց դե սրա համար պարտադիր չի մոդերատոր լինել։ Ցանկացած շարքային ֆորումցի էլ կարա ակտիվացնի քննարկումները։

Իմ համեստ կարծիքով ակումբի էս կարգի պասիվության պայմաններում ակումբը երկու-երեք մոդերատորից ավելի մոդերատորների կարիք չունի։

Gayl
08.06.2018, 17:49
Տուգանելու ու գրառումներ ջնջելու համար:

LisBeth
09.06.2018, 04:41
Շատ գաղափար չունեմ գործունեության հետ կապված ռեգլամենտներից, բայց Բյուր ասածից ոնց հասկանում եմ կան ակտիվ և պասիվ տեսակներ։ Ու ակումբի համար միանշանակ պոզիտիվը հենց ակտիվն ա։ Թեկուզ օրինակ վերցնենք գրական բաժինը, ասենք, որ դու հետաքրքվածութոյւն ես ցուցաբերում, մրցույթներ կազմակերպում, բաժինը ավելի շատ հավակնություն ա ունենում կիսամեռ վիճակից դուրս գալու։ Էնտուզիազմը դրական ա, ասածս սա ա։