PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆուտբոլի Աշխարհի Առաջնություն 2018

Gayl
06.06.2018, 21:24
Վերջապես մոտենում է երկար սպասված ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Մեկ ամիս շարունակ ամբողջ աշխարհը կապրի ֆուտբոլով, որը լի է հույզերով, լարվածությամբ, պայքարով, հուսալքությամբ, պարտությամբ և իհարկե ՀԱՂԹԱՆԱԿ:
2018 թ_ի Ֆուտբոլի ԱԱ_ը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտերում: Կմասնակցեն 32 հավաքականներ, այսինքն 8 խումբ:
Բացումը կլինի հունիսի 14 ին և առաջին պայքարը կլինի Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև:

Gayl
06.06.2018, 21:48
Շատ հզոր ա պայքար ա սպասվում, հզոր հավաքականները շատ են: Կան հավաքականներ, որոնք անհատական ֆուտբոլիստներով շատ ուժեղ են, փորձեմ միայն անհատական ֆուտբոլիստների որակները հաշվի առնելով լավագույն տասնյակ առաջարկել:
Ֆրանսիա, Բրազիլիա և Իսպանիա եռյակի մեջ չեմ կողմնորոշվում: Ամեն դեքում...
1.Բրազիլիա
2. Ֆրանսիա
3. Իսպանիա
4. Գերմանիա
5. Արգենտինա
6. Բելգիա
7. Պորտուգալիա
8. Անգլիա
9.Ուրուգվայ
10. Խորվաթիա

Տրիբուն
08.06.2018, 22:09
Մրցույթ կազմակերպող չի լինելու՞ :oy

Յոհաննես
08.06.2018, 22:32
Մրցույթ կազմակերպող չի լինելու՞ :oy

+1,կարամ կազմակերպեմ,բայց հաղթողին մաքսիմում գարեջուր պատիվ տամ :oy

Gayl
08.06.2018, 22:42
+1,կարամ կազմակերպեմ,բայց հաղթողին մաքսիմում գարեջուր պատիվ տամ :oy
Բա, որ դու էլ մասնակցես ու հաղթես?)))
Սաղովի հավաքվենք ու քեզ պատիվ տանք:

Յոհաննես
11.06.2018, 17:36
+1,կարամ կազմակերպեմ,բայց հաղթողին մաքսիմում գարեջուր պատիվ տամ :oy

Փաստորեն չեմ կարա կազմակերպեմ:(

Gayl
14.06.2018, 21:33
Մարդ ինչքան մազոխիստ պիտի լինի, որ նստի Ռուսաստան_Արաբիա խաղը նայի:D

Gayl
14.06.2018, 21:36
Ինչպես միշտ ուզում եմ աշխարհի չեմպիոն լինի Ֆրանսիան, իսկ էս տարի ռեալ շանսեր ունի կամ էլ Արգենտինայի վրա եմ կասկածում:ճճ
Լավագույն ռմբարկու Գրիզման:

Յոհաննես
14.06.2018, 22:53
էս էլ վոդկայի ազդեցությունը :)) հուսամ գոլառատ խաղերի պակաս չի լինի ԱԱ֊ում ու խաղի որակը գնալով կլավանա ։ճ

Gayl
16.06.2018, 00:05
Պորտուգալիա_Իսպանիա 3:3
ՄԱԿԱՐԴԱԿ
Իսպանիան հրաշալի խաղ խաղաց, հույս ունեմ հետագայում շատ ավելի լավ կխաղան:
Առաջին անգամ ասում եմ,որ Ռոնալդուն հավաքականում լավ խաղ խաղաց, որովհետև էսօր ինքը ագահ չէր ու հավաքականի արդյունավետության մասին էր մտածում:

Յոհաննես
22.06.2018, 00:03
Խորվաթների ցույց տված խաղը իրոք հիացնումա,էս ԱԱ֊ում լավագույն թիմային խաղը իրանք են ցույց տալիս։
Վաղը ընդհանուր խաղերի մասին կգրեմ ու կնշեմ իմ ֆավորիտներին։

Gayl
22.06.2018, 13:48
Խորվաթիան էս խաղով ֆինալում ա:love

Gayl
24.06.2018, 02:01
Սկսեցինք:
Ամենատպավորիչ և թիմային խաղով 3 հավաքական կառանձնացնեմ:
Խորվաթիա_թիմային, կազմակերպված ֆուտբոլ են խաղում, ցանկացած հավաքականի համար իրենք պատիժ են, ուղակի հիացնում են:
Բելգիա_ էս հավաքականում համ անհատապես բարձրորակ ֆուտբոլիստներն են շատ համ էլ կարողանում են իրեմց թիմային խաղով ջարդել հակառակորդի պաշտպանությունը:
Իրականում ամենաշատը Բրազիլիայի հավաքականն ա դուրս եկել: Շատ հզոր խաղ են ցույց տալիս, տեխնիկապես հավասարը չունեցող հավաքական ա: Ճիշտ ա մի խաղ նիչյա խաղացին, իսկ մյուսին վերջին պահին հաղթանակ կորզեցին, բայց երևում ա, որ ում ուզեն քացու տակ կքցեն:
Դե մնացած ֆավորիտներից մեկ էլ Իսպանիան ա մի քիչ առանձնանում, Ֆրանսիան էդքան էլ լավ չի խաղում, բայց դե աստղաբույլ ա ու ամեն դեպքում ամենակարևոր պահերին բարձրորակ ֆուտբոլիստը կարողանում է խաղի ընթացքը լրիվ փոխել: Օրինակ էսօր Թոնի Կռոսը Գերմանիային իր հրաշք գոլով հաղթանակ պարգևեց, իսկ ամբողջ խաղը իր ա վրա էր կառուցված:
Արգենտինիայի մարզիչ ԱՊՈՒՇԱ:

Gayl
29.06.2018, 22:19
Էս թեման լրիվ բրախել եք:
Իմացաք չէ Գերմանիան որոշիչ խաղում պարտվելով Հվ.կորեային 2:0 հաշվով չհաղթահարեց խմբային փուլը:
Միշտ երկրպագել եմ Անգլիայի հավաքականին, բայց էս տարի մտա0ում էի շատ թույլ ա ու չեմպիոնությանը չի հավակնում, բայց խաղը լավն ա, կազմակերպված գրագետ ֆուտբոլ են խաղում: Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականներից լավ են խաղում:
Ամգլիան ու Խորվաթիան լուրջ շանսեր ունեն հայտնվելու 1/4 ում միմյանց դեմ: Խորվարթները, եթե նույն տեմպերով խաղան ապա 1/8 ում կկարողանան շրջանցել հավանական հակառակորդ Իսպանիային ու խաղալ Անգլիայի հետ: Ամեն դեպքում հավատում եմ, որ ֆինալում կամ Խորվաթիան ա կամ Անգլիան:

Գաղթական
29.06.2018, 22:33
Իմացաք չէ Գերմանիան որոշիչ խաղում պարտվելով Հվ.կորեային 2:0 հաշվով չհաղթահարեց խմբային փուլը:

Բա դու իմացա՞ր Գերմանիայի մարզիչն ինչա արել ՃՃՃՃՃ

Հ.Գ. Ֆբ կիսվել էի.. առողջությունս չի հերիքի էդքանն էստեղ բերելու:

Gayl
29.06.2018, 22:38
Բա դու իմացա՞ր Գերմանիայի մարզիչն ինչա արել ՃՃՃՃՃ

Հ.Գ. Ֆբ կիսվել էի.. առողջությունս չի հերիքի էդքանն էստեղ բերելու:
Չէ տեղյակ չեմ, նայեմ գամ ասեմ:ճճճ

Gayl
29.06.2018, 22:42
Արաաա վերջն ա:D
Համ խնդում եմ համ գրում, ափսոս նկարները շատ են, թե չէ արժեր ստեղ էլ դնել:ճճճ

Ծլնգ
01.07.2018, 21:48
Ակինֆեևի ոտին ե՞րբ են արձան դնում :D

In post-soviet Russia the goalie scores a kick...

Gayl
02.07.2018, 13:38
Ոչ թե ուզում էի Իսպանիան հաղթեր այլ ուզում էի Ռուսաստանը պարտվեր:

Տրիբուն
07.07.2018, 01:08
Դառավ զուտ եվրոպական առաջնություն։ Մի կողմից տխուր ա, մյուս կողմից էլ լավ ա, որ սթից թիթիզ թիմերը դուրս մնացին - Իսպանիա, Պորտուգալիա, Բրազիլիա, Արգենտինա, ու նույնիսկ Գերմանիա, որի համար ափսոսում եմ, բայց արդար ա իրանց դուրս մնալը ․․․․ Ասենք, Մարիա Գյոցեն արդեն հազար տարեկան ա, կամ Խեդիրիան ․․․ ի՞նչ գործ ունեին իրանք հավաքականում։

Տրիբուն
07.07.2018, 01:11
Կուզենայի Խորվաթիա-Բելգիա ֆինալ, բայց երևի Ֆրանսիա-Անգլիա լինի։

Գաղթական
07.07.2018, 20:16
Ֆուտբոլային կրքերը Բելգիայում...

Փոստի համար ասեցի կարողա՞ Բելգիան հաղթի՝ մեզ պրեմիա տան ու հիշեցինք, թե հոլանդահայությունը ո՜նց էր սրտատրոփ սպասում Հոլանդիայի հաղթանակին, որ բոլորին պասպորտ բաժանեն (հետո՝ նոր թագավորի գահ բարձրանալուն ու տենց..):

Բայց դրա համար չէի եկել էս թեմա..

ՈՒրեմն էս բելգիական դրոշակակիրների հետ վեչնի մի կազուս լինումա..

Էն սկզբերից Յուպիլեր գարեջուրն էր իր լոգոյով դրոշներ բաժանել, մարդիկ կախել էին պատուհաններից, հետո ձեռնարկությունների բողոքների հիման վրա եկել տուգանել էին, թե ինչի եք գարեջուրը ձրի գովազդ անում էն դեպքում, երբ ուրօշները դրա համար մեշոկով փող են տալիս..

https://s15.postimg.cc/a2reklzbf/4_AADAF60-8_CBF-49_C1-_A2_C6-_FC82_D9_C3_A2_F4.jpg

Հետո շատերը մեքենաներն էին դևոշներով զարդարել ու, էդ թվում, կողահայելիները:
Սրանց էլ ծանրաձողի մոտ էին հրավիրել, թե դրոշով մարգատը փակել եք..

https://s15.postimg.cc/pbhbye0pn/E7303106-8_D1_F-4_BB4-9_E46-866_D3_F860510.jpg

Մի երկու օր առաջ էլ շուխուր էր, թե խի են էս բելգիացիք Գերմանիայի դրոշը կախում:
ՈՒ ոչ մի բացատրություն չէր հետաքրքրում, թե չէ ախպեր, Բելգիայիննա, ուղղակի ամրացնելու կողմը ուղղահայաց էր ու տենց էին կախել պատուհանից..

Բայց ամենափոստը, որ նախարարներից մեկին էին վրա տվել, թե ինչ իրավունքովա Բելգիայի դրոշի փոխարեն Ֆլանդրիայինը կախել...

Սենց էլ ապրում ենք էլի...

Տրիբուն
08.07.2018, 00:53
Արա, բայց Մոդրիչը ինչ բարձր կարգի ֆուտբոլիստ ա, իմ արև։ Մենակ էտ տղու խաթեր կարելի ա Խորվաթիա բալետ անել։

Մեկ էլ Դե Բրոյների խաթեր Բելգիա։

Gayl
08.07.2018, 02:07
Արա, բայց Մոդրիչը ինչ բարձր կարգի ֆուտբոլիստ ա, իմ արև։ Մենակ էտ տղու խաթեր կարելի ա Խորվաթիա բալետ անել։

Մեկ էլ Դե Բրոյների խաթեր Բելգիա։
Դե Բրյունեի խաղը մի քիչ լավ չի ստացվում, մի քիչ անվստահ ա ու իրական որակները չի կարողանում ցուցադրի: Ազարը շատ լուրջ ծավալուն աշխատանք ա կատարում, ինքն ու Լուկակուն հավաքականի ծանր հրետանին են:

Տրիբուն
13.07.2018, 12:52
Հիմի ո՞վ ա կրելու ֆինալը…

Gayl
13.07.2018, 13:19
Հիմի ո՞վ ա կրելու ֆինալը…

Բայց ասա, որ աշխարհի ամենալավ առաջնությունը էս տարվա առաջնությունն էր:ճճճ
Կարծում եմ Ֆրանսիան կհաղթի, որովհետև անհատապես ավելի հզոր ֆուտբոլիստներ ունի, ցանկացած դիրքում լավ փոխարինողներ, գերհոգնած չեն ֆուտբոլիստները ի տարբերություն Խորվաթիայի: Խորվաթիայի հավաքականը 3 խաղ իրար հետևից 120 րոպե խաղաց, շատ հոգնած են ու մկանային վնասվածքները տեղի ա տվել,բայց ի տարբերություն Ֆրանսիայի ունեն անբացատրելի կամքի ուժ, ճանգռելով հաղթանականեր են քերում:ճճճ

Տրիբուն
13.07.2018, 14:03

Հա, իրոք բոմբ ստացվեց։ Ես սիրում եմ, երբ ֆավորիտներին ջարդում են։ Թող խելքները գլուխները հավաքեն, ոչ թե լոպազ լոպազ դուրս գան դաշտ քայլելու։

Ուզում եմ Խորվարթիան հաղթի :love Մոդրիչի խաթեր հատկապես ․․․

Gayl
13.07.2018, 14:15
Հա, իրոք բոմբ ստացվեց։ Ես սիրում եմ, երբ ֆավորիտներին ջարդում են։ Թող խելքները գլուխները հավաքեն, ոչ թե լոպազ լոպազ դուրս գան դաշտ քայլելու։

Ուզում եմ Խորվարթիան հաղթի :love Մոդրիչի խաթեր հատկապես ․․․

Ես Ֆրանսիայի կողմից եմ, բայց եթե Մբապեն էլի սրիկայություն արեց հավաքականամարզիչա խառը քրֆելու եմ:
Մոդրիչը ֆենոմենա, հոգնել չունի, ջոգելա պատերազմի դաշտում ա ու գնդակ չի կորցնում:ճճ

Ծլնգ
13.07.2018, 19:59
էս սպորտի բաժնում հումորի թեմա չկա, հա՞

Մոսկվայում բարում Ֆրանսիացին ու Անգլիացին իրար հետ խմում եմ ամսի 11-ին, էս Ագնլիացին էլ ասում ա․
― Էսոր Խորվաթների հետ ենք խաղում․․․
Ինչին Ֆրանսիացին պատասխանում ա․
― Ինչպիսի զուգադիպություն, մենք էլ կիրակի օրն ենք հետները խաղում։

Ծլնգ
13.07.2018, 20:07
Մի հատ էլ․․․

Անգլիայի վերջին անգամ ԱԱ-ի ֆինալ դուրս գալու ժամանակ դեռ գոյություն չունեին․
* Սմարթֆոններ
* Թվիթեր (ու սոց ցանցեր ընդհանրապես)
* Ինտերնետ
* ....
* Խորվաթիայի հանրապետությունը

Gayl
14.07.2018, 09:26
Էս տարվա աշխարհի լավագունի տիտղոսը միանշանակ պիտի լինի Մոդրիչինը:

Life
14.07.2018, 22:05
Մոդրիչը էս մունդիալին 63 կմ վազել ա, ավելին քան ցանկացած այլ ֆուտբոլիստ:

Gayl
15.07.2018, 19:29
Արա էս ինչ գազան խաղ ա գնում?

Gayl
15.07.2018, 19:38
Արա էս ինչ վայրենի խաղ ա?

Յոհաննես
15.07.2018, 21:41
մե հրաշք խաղ

Ծլնգ
15.07.2018, 21:50
մե հրաշք խաղ

խաղը լավն էր, սուդյան՝ :[

Յոհաննես
15.07.2018, 21:51
խաղը լավն էր, սուդյան՝ :[

էդ խի՞,սովորական մրցավար էր էլի ։ճ

Gayl
15.07.2018, 21:58
Ընտիրագույն ֆինալ: Ու ընդհանրապես շատ բարձր մակարդակի աշխարհի առաջնություն:
Ծլնգ սուդիան ինչ ա արել? ավելի ճիշտ ինչ չի արել?

Ծլնգ
15.07.2018, 21:59
էդ խի՞,սովորական մրցավար էր էլի ։ճ

Իմ աչքին շատ սխալներ արեց։ ԱԱ-ի եզրափակիչում էդ պենալը պտի չտրվեր։ Առաջի գոլի տուգանայինն էլ էր հարցական։ Խաղի վերջում անկապ տեղը ազատ հարվածը կանգնացրեց, մի երկու ափաշքյարա բան չնկատեց։ Հա, կատարյալ մրցավար չի լինում, բայց դե էս խաղի մեջ շատ էին սխալները։ Էդ պենալը մեկը խաղի ընթացքը փոխեց։ Հա, ֆրանսիայի վերջին երկու գոլը լավն էին, բայց դե... ակնհայտորեն ավելի լավ խաղացող թմի թևերը կոտրեց։

Gayl
15.07.2018, 22:13

Ծլնգ ուրեմն մաքուր ձեռքով խաղ էր, որի հետևանքով շեղեց գնդակի ուղղությունը: Սա էն դեպքն ա, երբ ձեռքով են խաղում ու քարտ չեն ստանում: Հաշվի առ, որ ինքը շատ լավ ա տիրապետում ու էկրանով երկար ուսումնասրեց: Ախպերական մի բրնձի:

Ծլնգ
15.07.2018, 22:19

էնքան լավ ա տիրապետում, որ երկար-երկար նայեց, հետո պտտվեց որ գնա դեպի դաշտ, բայց ֆռաց մի հատ էլ նայեց :D քո համար էդ բրինձը օքեյ ա, ինձ համար հոյակապ խաղը որոշ չափով անդուրացավ... ձեռքերը գլխով հարվածին թռնելուց հետո իմպուլսով ներքև էին իջնում ու հանկարծակի կպավ, եթե չկպներ էլ, հետևը կպած էլի խորվաթ խաղացող էր, ոչ մի ձև խաղի ընթացքը չէր փոխվի... բայց արի բազառ չանենք, քել վաղը ոչ-ֆրանսիացի մեկնաբանների կարծիքը լրատվամիջոցներում կարդանք՝ արժեր ԱԱ-ի եզրափակիչում դրան պենալ տալ, թե՝ չէ

Տրիբուն
15.07.2018, 23:09
Իմ հիշողության մեջ եղած լավագույն ֆինալն էր ․․․․ շատ էի ուզում Խորվաթիան կրեր, բայց Ֆրանսիան իրոք պոպոք թիմ էր էս տարի, ու արժանի չեմպիոն ա։

Life
15.07.2018, 23:18
Մբապպե :love մի հրաշք, մեջը ինչ-որ Պելե-ոտ բան կար էդ տղու..

Gayl
16.07.2018, 00:19
էնքան լավ ա տիրապետում, որ երկար-երկար նայեց, հետո պտտվեց որ գնա դեպի դաշտ, բայց ֆռաց մի հատ էլ նայեց :D քո համար էդ բրինձը օքեյ ա, ինձ համար հոյակապ խաղը որոշ չափով անդուրացավ... ձեռքերը գլխով հարվածին թռնելուց հետո իմպուլսով ներքև էին իջնում ու հանկարծակի կպավ, եթե չկպներ էլ, հետևը կպած էլի խորվաթ խաղացող էր, ոչ մի ձև խաղի ընթացքը չէր փոխվի... բայց արի բազառ չանենք, քել վաղը ոչ-ֆրանսիացի մեկնաբանների կարծիքը լրատվամիջոցներում կարդանք՝ արժեր ԱԱ-ի եզրափակիչում դրան պենալ տալ, թե՝ չէ

Ծլնգ ջան, ախպերս, հոգուդ ղուրբան կապ չունի, որ ոչ մի բան չէր լինի հասկանում ես բացահայտ ձեռքով խաղ ա գնացել: Իսկ մրցավարը երկար նայեց, որտև ֆինալի խաղին պենալ դնելը մեեեծ պատասխանատվությունա, հետևաբար երկու անգամ նայեց: Ծլնգ հասկանալիա, որ խորվաթիա ես բալետ արել, բայց ճիշտդ մի կորցրու:

Ծլնգ
16.07.2018, 03:15

Որ տուգանային ստանա, ձեռքով խաղը պիտի դիտավորյալ լինի։ Ստեղ հաստատ դիտավորյալ չէր, ու նենց չի որ ես եմ մենակ քոռ էլի, սաղ աշխարհը ասում ա, որ Պերիշիչը չէր կարա էդ գնդակը տեսներ, ու չէր հասցնի ձեռը շարժեր, ուղղակի ձեռքը իջացնելուց հանկարծակի կպել ա։ Ճիշտ որոշումը ստեղ անկյունային կլիներ։ Նենց որ, հա, երկար նայեց, բայց սխալ որոշում ընդունեց։ Գայլ, հասկանալի ա, որ ֆրանսիային ես բալետ արել, բայց ճիշտդ մի կորցրու, ախպերս։

Նորից, չեմ ասում, թե Ֆրանսիան արժանի չէր հաղթանակի, հակառակը, ֆրանսիայի վերջին երկու գոլը հոյակապ գոլեր էին, բայց ԱԱ-ի ֆինալում հարցական տուգանայինը ու սխալ պենալը չդզող էր, ու որ չլինեին, հնարավոր ա խաղը ուրիշ ձև վերջանար։ Բայց դե կա ինչ կա․ ֆրանսիացիներին հալալ ա, երկրորդ կեսի սկզբին լավ հակագրոհային ֆուտբոլ ցույց տվին, վերջում էլ լավ պաշտպանվեցին, խորվաթներին էլ հալալ ա՝ գրեթե ամբողջ խաղը իրենց կանտրոլի տակ էր։

Gayl
16.07.2018, 07:42
Որ տուգանային ստանա, ձեռքով խաղը պիտի դիտավորյալ լինի։
Ով ա ասում? Էս ինչ թազա օրենքներ ես հնարում?:D
Անկախ ամեն ինչից ձեռքը մարմնի մաս չէր կազմում ու շեղեց գնդակի ուղղությունը, ֆսյո էսքանը հերիք էր ախպեր ջան:
Տեսել ես, որ հարձակվողը գնդակով մտնումա հակառակորդի տուգանային հրապարակ և պաշտպանները ձեռները հետևը պահած են դիմավորում, էդ նրա համար ա արվում, որ ինադու գնդակը չքցի ձեռքի վրա:
Ախպեր ջան խաղը հոյակապ են դատել, ես կասեի ֆինալին արժանի: Ֆրանսիայի բախտը բերեց, Ֆրանսիան ուժեղ էր, Խորվաթիան ոչ թե պայքարեց այլ կռիվ տվեց: Ընտիր ֆինալ էր ու նեռվերդ թուլացրու:ճճ

Ծլնգ
16.07.2018, 09:34

Գայլ ջան, քել գնա կանոնները կարդա էլի (https://football-technology.fifa.com/media/1245/lotg_17_18_en.pdf), թոզ փչելուց առաջ․

Handling the ball
Handling the ball involves a deliberate act of a player making contact with the ball with the hand or arm.
The following must be considered:
• the movement of the hand towards the ball (not the ball towards the hand)
• the distance between the opponent and the ball (unexpected ball)
• the position of the hand does not necessarily mean that there is an offence
• touching the ball with an object held in the hand (clothing, shinguard, etc.) is an offence
• hitting the ball with a thrown object (boot, shinguard, etc.) is an offence

Ոշմի ձևով էսի պենալ չէր։ Ձեռքերը հետևներն են դնում, որ բացարձակ խնդիր չառաջանա (ավելի լավ ա ոչ էլ կպնես, քան հանկարծակի կպնես, հետո փորձես ապացուցել, որ հանկարծակի էր), իսկ երբ թռնում ես գլխով խփելու, հլը ոչ մի անգամ չեմ տեսել, որ ձեռքերները հետևը պահեն։ Սովորաբար ձեռքերովդ էլ ես թափ տալիս, որ ավելի բարձր թռնես։ Ստեղ չյոտկի հանկարծակի էր կպել, շատ կարճ հեռավորության վրայից գնդակը ռեզկի ուղղությունը փոխելուց հետո։ Ոչ մի կերպ չէր կարա համարվեր դիտավորյալ ձեռքով խաղ։ Իսկ տուգանքի համար, դիտավորյալը (deliberate act) պարտադիր ա։ Հավայի պենալ էր։ Գրիզմանի շահած տուգանայինի վիդեոն էլ նորից մի քանի անգամ նայեցի՝ չյոտկի դայվ էր։ Ֆրանսիայի առաջի երկու գոլը լրիվ սուդյայի նվերն էին։ Նեռվերս էլ, հանգիստ մնա, թույլ են, ես ֆուբոլի համար ներվ չեմ վատնում, բայց տուֆտա սուդյայությունը էս խաղում չնկատելը դժվար էր։

Տրիբուն
16.07.2018, 10:28
Գայլ ջան, քել գնա կանոնները կարդա էլի (https://football-technology.fifa.com/media/1245/lotg_17_18_en.pdf), թոզ փչելուց առաջ․

Ոշմի ձևով էսի պենալ չէր։ Ձեռքերը հետևներն են դնում, որ բացարձակ խնդիր չառաջանա (ավելի լավ ա ոչ էլ կպնես, քան հանկարծակի կպնես, հետո փորձես ապացուցել, որ հանկարծակի էր), իսկ երբ թռնում ես գլխով խփելու, հլը ոչ մի անգամ չեմ տեսել, որ ձեռքերները հետևը պահեն։ Սովորաբար ձեռքերովդ էլ ես թափ տալիս, որ ավելի բարձր թռնես։ Ստեղ չյոտկի հանկարծակի էր կպել, շատ կարճ հեռավորության վրայից գնդակը ռեզկի ուղղությունը փոխելուց հետո։ Ոչ մի կերպ չէր կարա համարվեր դիտավորյալ ձեռքով խաղ։ Իսկ տուգանքի համար, դիտավորյալը (deliberate act) պարտադիր ա։ Հավայի պենալ էր։ Գրիզմանի շահած տուգանայինի վիդեոն էլ նորից մի քանի անգամ նայեցի՝ չյոտկի դայվ էր։ Ֆրանսիայի առաջի երկու գոլը լրիվ սուդյայի նվերն էին։ Նեռվերս էլ, հանգիստ մնա, թույլ են, ես ֆուբոլի համար ներվ չեմ վատնում, բայց տուֆտա սուդյայությունը էս խաղում չնկատելը դժվար էր։

Ծլնգ, էս քո մեջբերում ապացուցում ա, որ Գայլը ճիշտ ա, ու պենալ չկար: Մի հատ ինքդ ուշադիր կարդա:

Gayl
16.07.2018, 10:59
:D
Հեսա գնամ կարդամ, հենց հիմա գնում եմ կարդալու:ճճճճ Ժամանակ ունենաս ասա օնլայն դասեր կազմակերպեմ համ էլ գիտելիքներդ ավելի լավը կդառնա:ճճ
Ծլնգ սենց ասեմ ջոկի: Որ ասածիս վրա կես տոկոս կասկածեի կկարդայի, բայց քել գուգլ չանեմ մի երկու բառով ասեմ կարողա ջոկես:
Դիտավորյալ այսինքն մտածված ձեռքին հպումը պենալ չի, բայց պենալ ա, երբ ձեռքով կասեցնում, շեղում ա գնդակը: Հմի մեր լավ ախպեր Պերիսիչը փոխեց գնդակի ուղղությունը իրա ոտքի վրա: Արդյոք տեսել էր գնդակը? Ենթադրվում է որ ոչ որովհետև գտնվում էր ֆուտբոլիստի թիկունքում, բաաաայց ես էլ ասում եմ տեսել էր, որտև գտնվում էր դիստանցիայի վրա ու ցատկի պահին տեսադաշտ ուներ հետևաբար գնդակը տենալու տարբերակ կար: Իսկ քանի որ գնդակը տեսնելու շանսա ունեցել ու ձեռքով շեղելա գնդակի ուղղությունը ապա նշանակվում ա 11 մետրանոց: Ախպեր 11 մետրանոց: Ախպեր հենց կրկնապատկերը տեսա ասացի չենալը մեջնա ու սուդիան ռիսկ չէր անի տեսագրությունը տենալուց հետո սխալ որոշում կայացներ, որտև տզին ձեռ կտային: Ֆսյո էսքանը, եթե էլի պիտի շարունակես ուրեմն մեր բիսետկից գնա:ճճճ

Տրիբուն
16.07.2018, 11:04
Ծլնգ, էս քո մեջբերում ապացուցում ա, որ Գայլը ճիշտ ա, ու պենալ չկար: Մի հատ ինքդ ուշադիր կարդա:

Չէ վայ ներող .... դու ճիշտ ես :)))) խառնել էի մի պահ, գիտեի Գայլը ասում ա պենալ չկար, դու ասում ես կար:

Տրիբուն
16.07.2018, 11:05
Վոբշեմ, հավայի պենալ էր ....

Gayl
16.07.2018, 11:10
Վոբշեմ, հավայի պենալ էր ....

Ձյաձ ռիսկ չէր անի հավայի պենալ դներ, լրիվ տոչնիի մեջ ա: Պարտադիր չի թռնի ձեռով խփի գնդակին: Մարդը թռնելու պահին տեսադաշտ ուներ ու ձեռը հետ չտարավ: Որ ռակաշետից լիներ կասեի հա, բայց ռակաշետ չկար ու ձեռով պահեց գնդակը: Մարդը երկար նայեց ու որոշում կայացրեց:

Ծլնգ
16.07.2018, 11:13
Վոբշեմ, հավայի պենալ էր ....

պենալն էլ էր հավայի, դրա առաջի տուգանայինն էլ․․․ ասում էմ գյոզալ խաղը քաքմեջ արեց, դրել հեքիաթներ եք պատմում :D

Ծլնգ
16.07.2018, 11:17
Ձյաձ ռիսկ չէր անի հավայի պենալ դներ, լրիվ տոչնիի մեջ ա: Պարտադիր չի թռնի ձեռով խփի գնդակին: Մարդը թռնելու պահին տեսադաշտ ուներ ու ձեռը հետ չտարավ: Որ ռակաշետից լիներ կասեի հա, բայց ռակաշետ չկար ու ձեռով պահեց գնդակը: Մարդը երկար նայեց ու որոշում կայացրեց:

Գայլ ջան, Մատուիդին տեսադաշտը փակում էր, գնդակն էլ ռեզկի գլխից ուղղությունը փոխեց, չէր կարա էլի ինքը էդ գնդակի դիրքը կանխատեսեր, որ մի հատ էլ ձեռքը դեմը դներ։ Էդ անտեր VAR-ի ցավը էն ա, որ դանդաղ արագությամբ ա նայում, ու հաշվի չի առնում, որ իրական խաղի մեջ ուզենար էլ չէր հասցնի ձեռը դիտավորյալ գնդակի ուղղությամբ շարժեր։

Gayl
16.07.2018, 11:21
Ոչ թե դիտավորյալ փակեց գնդակի ուղղությունը, այլ ձեռը հետ չտարավ, էդքանը հերիքա:
Դե լավ հա իմքնագոլ արեց, հմի ինչ կապ ունի շտռաֆը ճիշտ էր, թե չէ? Որ ճիշտ լիներ իմքնագոլ չէր անելու?)))

Ծլնգ
16.07.2018, 11:29
Ոչ թե դիտավորյալ փակեց գնդակի ուղղությունը, այլ ձեռը հետ չտարավ, էդքանը հերիքա:
Դե լավ հա իմքնագոլ արեց, հմի ինչ կապ ունի շտռաֆը ճիշտ էր, թե չէ? Որ ճիշտ լիներ իմքնագոլ չէր անելու?)))

այ ախպեր էդ տասնորդական վայկրյանին որ դեռ ներքև իջնելու մեջ ա, ո՞նց հետ տաներ

որ շտռաֆը չլիներ, ինքնագոլի հարց էլ չէր լինի :D ու քանի որ շտռաֆ չպիտի լիներ, գոլ էլ հավանաբար չէր լինի

Gayl
16.07.2018, 11:36
այ ախպեր էդ տասնորդական վայկրյանին որ դեռ ներքև իջնելու մեջ ա, ո՞նց հետ տաներ

որ շտռաֆը չլիներ, ինքնագոլի հարց էլ չէր լինի :D ու քանի որ շտռաֆ չպիտի լիներ, գոլ էլ հավանաբար չէր լինի

Չգիտեմ էդ ինչ օրենքներ ես բերել ստեղ դրել, բայց մտի ֆիֆայի կայք ու մանրամասն կարդա որն ա համարվում դիտավորյալ ու երբ են համարում, որ ձեռքով խաղ կար: 11 մետրանոցը ինչ, որ չափ փոխեց խաղը, բայց երկփրդ խաղակեսում Ֆրանսիան լրիվ ուրիշ խաղ խաղաց ու 10 րոպեում 2 հատ էլ խփեց, Խորվաթիան էն հավաքականնա, որ ընդամենը մեկ գոլով պարտվելուց ու ունենալով 45 րոպե չպիտի հանձնվեր, բայց ֆուտբոլիստների հոգնածությունն անհատապես ավելի թույլ լինելը տեղի տվեց:
Ամեն դեչքում էս խաղերը ընտիր էին, լրիվ կայֆ խաղեր էին:

Ծլնգ
16.07.2018, 11:45

Արի դու մտի ու մանրամասն կարդա, հետո էլ մի քանի անգամ էլ նայի պավտոռը, ու ուշադրություն դարձրու պերսիսիչի գլխի (հայացքի) ուղղության վրա, ու կհամոզվես, որ ինքը էդ գնդակը ոչ էլ տեսել էր, մինչև ձեռքից դուրս գնալը։

Հա, լավ խաղեր էին, բան չունեմ ասելու, բայց չդզող ա էլի, որ ֆրանսիայի նման խաղացողներով թիմը դայվերի հաշվին ա առաջ էթում։ Ու ամեն դեպքում երկու նվեր գոլով առաջին կեսը ավարտելուց հետո ահագին խաղի մթնոլորտի վրա ազդում ա։ Շատ հնարավոր ա, որ առաջին կեսից հետո որ առավելություն չունենային, ֆրանսիացիք տենց գլուխոյ պաշտպանություն չէին բռնի, ու խորվաթներն էլ ստիպված չէին լինի սաղ թմով առաջ գան, որ տենց հակագրոհներ բաց թողեին։ Բայց դե ունենք էն ինչ ունենք, ու չեմ ասում, թե ֆրանսիան արժանի չէր հաղթանակի, բայց մեկ ա չդզող ա, որ ԱԱ-ի ֆինալում տենց սխալներ ա սուդյան թույլ տալիս։

Gayl
16.07.2018, 12:16
Պավտորը տեսել եմ, գլխի թեքությունը մենց էր, որ կարար գնդակը տեսներ, լրիվ ճշտի մեջ պենալ էր: Առաջին գոլը Մանջուկիչն ա խփել, թեմա չկա ստեղ, նույն հաջողությամբ Լլյորիսը տըֆտեց:
Միակ վիճելի պահը եղելա պենալը, բայց տեսագրությունից հետո վիճելի չէր: