PDA

Դիտել ողջ տարբերակը : հայկական այընտրանքային երաժշտություն



khawar
05.06.2018, 00:54
ուրեմն վերջերս DEENJES, Side Project, Jrimurner, Melineh, :ana (Anna Vahrami), D. Z ú k, Հող Խոնաւ, Clocker, Աւելուկ, Բոհեմնոցի ժողովրդին, ու նմանատիպ անդերգրաունդ եւ ոչ այնքան, հիմնականում «փախած», կամ զուտ ոճով տարբերուող կատարողների էի յաճախ լսում։ ու մոտս տպաւորութիւն ա ստեղծուել որ համարեա բոլորին (նաեւ նրանց ում չեմ թուել) արդէն գիտեմ, ու սէնց տարբերուող հայերէն կատարողների էլ դժուար գտնեմ։ նաեւ իմ համար շատ ցաւալի ա, որ էստրադային, փոփ երաժշտութիւնից այն կողմ մեր մոտ այլընտրանքային ոճերը շատ զարգացած չեն։ արդիւնքում համարեա բոլորին իմանում ես, ու էլ նորերը չկան լսելու ։Դ

ու հետաքրքիր կը լիներ, որ ստեղ հրապարակէիք ինչ֊որ հայերէն այլընտրանքային ոճով լսելիքներ, որ դժուար ինքնուրոյն գտնեմ։ կամ պարտադիր չի ինչ֊որ փախած ոճ լինի, կարայ օրինակի համար լինի որեւէ քիչ յայտնի հայկական խումբ (ասենք windrose ի մասին մինչ վերջերս չէի լսել), եւ այլն ։Դ

khawar
05.06.2018, 01:04
ի դէպ ստեղ երկու հատ յօդուած որտեղ էլի քիչ յայտնի հայկական երաժիշտների մասին ա գրած, բայց գրողը տանի, բոլորին գիտեմ ։Դ հա, ու անգլերէն երգելը հաշիւ չի ։Դ
https://mediamax.am/am/news/special-report/17373
https://mediamax.am/am/news/special-report/17279/

StrangeLittleGirl
05.06.2018, 01:07
Առասպել լսե՞լ ես։ Side Project֊ի անդամներն են էլի։ Ու եթե համեմատենք տասնհինգ տարի առաջվա երաժշտական դաշտի հետ, հիմա ահագին առաջընթաց կա։

khawar
05.06.2018, 01:10
երեկ եմ իմացել իրենց մասին ։Դ առաջընթաց միանշանակ կայ, բայց ախր յոգնել եմ նոյն խմբերին անընդհատ լսելուց

khawar
05.06.2018, 01:10
նաեւ իրենց մօտ windrose֊ից մարդ կայ

Յոհաննես
05.06.2018, 11:09
նաեւ իրենց մօտ windrose֊ից մարդ կայ

Progart-ը քեզ շատ կսիրի

StrangeLittleGirl
05.06.2018, 12:25
նաեւ իրենց մօտ windrose֊ից մարդ կայ

Էդ հարց ա windrose֊ից մարդ կա Առասպելում, թե windrose֊ում Առասպելից մարդ կա :))

khawar
05.06.2018, 13:52
Էդ հարց ա windrose֊ից մարդ կա Առասպելում, թե windrose֊ում Առասպելից մարդ կա :))

(: շատ խառն ա, կարծես բոլորն իրար ճանաչում են

khawar
05.06.2018, 13:53
Progart-ը քեզ շատ կսիրի

Մի օր չեղաւ տնաշէնը սփիւռք*ում իրանց լսելիքներից դնի ։Դ

StrangeLittleGirl
05.06.2018, 14:32
(: շատ խառն ա, կարծես բոլորն իրար ճանաչում են

Էս սմայլիկը հերիք ա, որ սփյուռքի մասին մատնի :D

khawar
05.06.2018, 23:48
Էս սմայլիկը հերիք ա, որ սփյուռքի մասին մատնի :D

ի դէպ չտես․հայ/(: (https://xn--29a3bng.xn--y9a3aq/(:)

Progart
06.06.2018, 00:54
Progart-ը քեզ շատ կսիրի

լրիւ իֆֆֆ վիճակ ա :love


Մի օր չեղաւ տնաշէնը սփիւռք*ում իրանց լսելիքներից դնի ։Դ

հմմմ, իրանց ո՞ւմ, ասա էստեղ դնեմ :P



https://www.youtube.com/watch?v=isOj_dxRUQY

վերջին շրջանում իմ լսած ամէնակայֆ երգն ա

khawar
06.06.2018, 01:29
*չեմ հասկանում թէ ակումբը ինչպէս օգտագործել* :think

էս ջնջել չի լինու՞մ տո՛, չգիտեմ ինչու ինձ նաեւ շնորհակալութիւն յայտնել թոյլ չի տալիս, կամ ես չեմ ջոկում ձեւը։

khawar
06.06.2018, 01:37
փֆֆ Վազգէնը տարածել էր եվն չաթում :/ Syntax Totalis֊ն էլ իր ալիքն ա։

բայց բան չասի, լաւն ա ։Դ


լրիւ իֆֆֆ վիճակ ա :love

*սրտիկ բեք* :Դ



հմմմ, իրանց ո՞ւմ, ասա էստեղ դնեմ :P


windrose֊ին