PDA

Դիտել ողջ տարբերակը : «Դուխով» բառը նոր հայերենում

Chuk
07.05.2018, 17:33
Խոսակցական հայերենում վաղուց կա «դուխով» բառը:
2018 թ. համաժողովրդական շարժման ժամանակ այն առավել լայն տարածում ստացավ ու սկսեց ավելի լայնորեն կիրառվել, տեղ գտնելով ոչ միայն բանավոր խոսքում:

Բառի մասին կան տարբեր կարծիքներ: Այստեղ քննարկելու ենք, թե որքանով է կիրառելի այն հայերենում:

Մոդերատորական. Թեման ստեղծվել է «Զրուցարան» թեմայից առանձնացված գրառումների հիման վրա:

Interdenominational
08.05.2018, 22:36
Եթե հարգարժան Ադմինը հարկ է համարել թրոլլինգ անել ավելի քան տասնամյա պատմություն ունեցող հայկական գրագրությամբ՝( հեղինակավոր Ակումբի ավանդույթները խախտող) կայքի գլխագիրը փոխել, ու հայոց լեզվի հերն անիծել, ուրեմն ես ինձ թույլ կտամ նրան նվիրել նույնպիսի ինքնատիպ մի շապիկ՝

http://images.vfl.ru/ii/1525804044/9cd97d59/21666760_m.jpg (http://vfl.ru/fotos/9cd97d5921666760.html)

Ռուֆուս
08.05.2018, 22:45

Լա՞վ ես։

Interdenominational
08.05.2018, 22:50
Լա՞վ ես։

Ավելի քան :) Հումորը մի քաղաքականացրու:

Ռուֆուս
09.05.2018, 12:52
Ավելի քան :) Հումորը մի քաղաքականացրու:

Butthurt-ի տպավորություն թողեցիր: Ու մի ասա «մի քաղաքականացրու», էդ Գալուստի ու Էլեկտրիկ Երևանի մենաշնորհն ա:

Ռուֆ, հանգիստ, սեր ու հանդուրժողականաություն, սեր ու հանդուրժողականություն

Interdenominational
09.05.2018, 20:06
......Ու մի ասա «մի քաղաքականացրու», էդ Գալուստի ու Էլեկտրիկ Երևանի մենաշնորհն ա:

Ասացի, որովհետև 90% հավանականությամբ կանխազգացի, որ ոչ թե գոնե իմ՝ հայերենի վերաբերյալ ունեցածս "հիվանդագին" սկզբունքայնության, այլ քաղաքական շեշտադրում պիտի տեսնես: Չսխալվեցի: Ապացույցը՝ քո կոպիտ, անձնավորված վիրավորական արտահայտությունը: Դա թող մնա քո խղճի վրա: Իսկ իմ հումորը քաղաքական-վիրավորական երանգ չունի (այդ ինչքան պիտի ապերախտ լինեմ, որ ինչ-որ ենթադրյալ ներքին ընդվզումներից կամ համոզմունքներից ելնելով հենց Ադմինին...վիրավորե՞մ )

Այո, Ակումբը ինձ զուտ հայկական անշեղությամբ ու կայունությամբ (հապա Գրականության, Արվեստի կամ Կրոնի բաժինները աչքի անցկացրու) միշտ ներքին հարգանք է ներշնչել: Ճիշտ ու գրագետ կեցվածքով: Մասնակիցների չպայմանավորված միակամությամբ հենց ՀԱՅՈՑ լեզվի հանդեպ:
Դրա համար էլ՝ ինձ համար ինչ-որ ներքին արժեքների անսպասելի տեղաշարժ էր, դրա համար էլ՝ զարմացա, ու կատակեցի, որ եթե Ադմինը թրոլլինգ է անում՝ հայոց լեզուն գրողի ծոցն ուղարկելով, ու ՀԵՆՑ ԱԿՈՒՄԲԻ գլխագիր դարձնելով ռուսածին-հայատառ բառը, այդ դեպքում ես նրան սիրով, ու ժարգոնով "զորակցող" շապիկ կնվիրեմ՝ նույն շրիֆտով, որը պիտի ըստ հղացած գաղափարի մատնանշի իմ ներքին բողոքը Ակումբի բանալիային արժեքների խախտման վերաբերյալ:

Բոլորովին չեմ ողջունում հեգնական տոնդ, Ռուֆուս:
Լավ մնա:

Skeptic
09.05.2018, 20:38
Փոխառություն (http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=29&dt=HY_HY&query=%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)

1. որոշակի պայմաններով դրամական պարտք վերցնելը ◆ Փոխառությունե բնավ չվախնար և երբ անկարող գտնվի յուր պարտքը վճարելու՝ բնավ չկարմրիր: Հակոբ Պարոնյան
2. վերցրած դրամական գումարը, փոխառական գումարի չափը ◆ Մանր փոխառությունները... օգտավետ էր համարում նա: (Րաֆֆի)
3. դրամը որոշակի պայմաններով պարտք տալու ֆինանսական գործառնություն
4. (լեզվբ․) ուրիշ լեզուներից բառեր և լեզվական այլ միավորներ փոխառելը որպես լեզվի հարստացման միջոցներից մեկը, ինչպես և այդ բառերն ու արտահայտությունները ◆ Բառապաշարի հարստացման արտաքին միջոցը ուրիշ լեզուներից կատարվող փոխառություններն են: (Դասագիրք) ◆ Հիպնոս, մոնտաժ, սաբոտաժ բառերը մեր լեզվում գործածվում են իբրև փոխառություններ: (Դասագիրք)
5. (գրկն․) գրողի կողմից ժողովրդական ստեղծագործության կամ այլ գրողի գաղափարի, թեմայի կամ գեղարվեստական հնարանքների օգտագործումը

Աթեիստ
09.05.2018, 20:40
Ֆբ-ից (https://web.facebook.com/hrach.martirosyan.58/posts/2035377453142273)

«Դուխով» բառի մասին
Իմ մի շարք գործընկերներ՝ հայոց լեզվական մշակույթի լավագույն ներկայացուցիչներ, որոնց ես ամենայն անկեղծությամբ շատ եմ հարգում, էս քանի օրը տարբեր առիթներով գրեցին «դուխով» բառի դեմ։ Հարգելով նրանց կարծիքը և չցանկանալով բանավեճ ծավալել նրանց էջերում ու փչացնել նրանց քննարկումների համերաշխ մթնոլորտը՝ ես պարզապես այստեղ կներկայացնեմ իմ ըմբռնումն այդ բառի վերաբերյալ։
«Դուխով» բառի հիմքում ընկած է, իհարկե, ռուս. дух ‘ոգի’ բառն արտացոլող «դուխ»-ը։ Վերջինս արդեն ունի իր որոշակի տեղը խոսակցական լեզվում ու հատկապես «ջահելական» բառապաշարում։ Է՛լ ավելի տարածված է «դուխով»-ը, որը հայակազմ բառ է (քանի որ կազմված է հայերեն գործիական հոլովի «-ով» վերջավորությամբ)։ Ավելի՛ն, այն նաև շատ կոլորիտային է ու մտերմիկ։ Ու ո՛չ պաշտոնական քաջալերանքի նրբիմաստ ու տրամադրություն ունի։ Էլ չե՛մ ասում, որ այդ բառն արդեն իր հստակ տեղն է գրավել Թավշյա հեղափոխության խորհրդանշային համակարգում։ Ուստի այդ բառը բոյկոտելու հորդորները համարում եմ անտեղի։ Պե՛տք չի կոտրել այդ խորհրդանիշն ու դրա ոգին, կամ եթե կուզեք՝ դրա «դուխ»-ը։ https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/fa5/1.5/16/1f642.png:)«Դուխով» բառը եղել է ու կմնա Թավշյա հեղափոխության կարգախոս։
Բազմաթիվ համարժեքներ են առաջարկվել «դուխով» բառի փոխարեն՝ անկոտրում, անվախ, անվարան, անվեհեր, թափով, կորովի, համարձակ, ոգով, սրտով, վստահ և այլն։ Սրանք բոլորն էլ, իհարկե, հրաշալի բառեր են։ Ու շատ լավ է, որ գործածվեն։ Բայց ինչո՞ւ «դուխով»-ի փոխարեն։ Թող գործածվեն «դուխով»-ի կողքի՛ն։ Ու ասեմ, որ դրանցից ո՛չ մեկն էլ լիարժեք չի փոխարինում «դուխով»-ի տրամադրահուզախառը նրբերանգներին։ Ու նաև վանկարկելիս է՛ն ուժն ու երանգը չի ունենա։ Համենայն դեպս՝ ժամանակ կպահանջվի դրանց սովորելու համար։
Պետք չի նաև մոռանալ, որ Թավշյա հեղափոխությունն «անփողկապ» հեղափոխություն է։ Սա իհարկե չի նշանակում, թե այն ցածրախավ շարժում է. ես զզվում եմ դրա «լյումպենապլեբեյական» ելևէջներով որակումներից։ Սա հրաշալի՛ ու բարձրարժե՛ք շարժում է ու ընդգրկում է Հայաստանի բնակչության ամենատարբեր տարիքային ու սոցիալական շերտերը։ Բայց, կրկնում եմ, «փողկապավոր» ու «վեհակեցվածք» չի, այլ ժողովրդական, արշավային՝ ուսապարկով ու կամուֆլյաժով անզեն ու ոչ բռնի շարժում է։ Ու շատ բնութագրական է, որ նրա խորհրդանիշներից մեկը հասարակ ու ջահելական «դուխով» բառն է։
Կտրականապես դեմ եմ այն պնդումներին, թե «դուխով» բառն արտացոլում է մեր ռուսագաղութային անցյալի ամոթալի մի մնացուկ։ Ո՛չ։ Դա ընդամենը հասարակ բառ է՝ հայակազմ ու հայերենացած։ Ու այն գործածողներն իրենց մտապատկերում չունե՛ն նրա ռուսահենք լինելը կամ ռուսականության որևէ այլ ելևէջ։
Հավելյալ հստակության համար.
● Ես արդյո՞ք առաջարկում եմ, որ «դուխով»-ը մտնի գրական-պաշտոնական լեզու։
►Իհարկե ո՛չ։ Այդ բառն ունի իր տեղը, պարզապես թողեք հանգիստ մնա այնտեղ։
● Ես արդյո՞ք դեմ եմ, որ այլ՝ «ավելի հայերեն» հոմանիշներ էլ գործածվեն։
► Իհարկե ո՛չ։ Քա՛վ լիցի, թող գործածեն։ Բայց ո՛չ թե «դուխով»-ի փոխարեն, այլ նրա կողքին, ավելի ստույգ՝ դրանից հետո։
https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/fb4/1.5/16/2666.png♦ Ամենակարևորը՝ «Դուխով» բառը եղել է ու կմնա Թավշյա հեղափոխության կարգախոս։
https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f33/1.5/16/2665.png♥ Բնականաբար՝ լավ է, որ ձգտենք մեր լեզուն հնարավորինս մաքուր պահենք (թեև էդ «մաքուր»-ի ըմբռնումն ու սահմանները վիճելի ու սուբյեկտիվ են)։ Բայց ո՛չ չափազանցությունների մեջ ընկնելով, ո՛չ զոռով ու բռնի։ Ինչպես այս շարժումն է ոչ բռնի ու համերաշխ, այնպես էլ մեր լեզվական քաղաքականությունը թող լինի։
Հավերժ համերաշխությո՛ւն ու բարօրությո՛ւն Հայաստանին ու հայոց լեզվին։

(C) Հրաչ Մարտիրոսյան։

Ծլնգ
09.05.2018, 20:50
դուխով (http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=29&dt=HY_HY&query=%D5%A4%D5%B8%D6%82%D5%AD%D5%B8%D5%BE).

դուլ...
ըմմմմմ
դուկատ...

մեկ այլ փորձ՝ դուխով (http://bararanonline.com/%D5%A4%D5%B8%D6%82%D5%AD%D5%B8%D5%BE)

Բառը չի գտնվել

Հ.Գ.
հանճարեղ գովազդային ակցիա՝

https://www.youtube.com/watch?time_continue=69&v=EkX6yYdnt4A

Ծլնգ
09.05.2018, 20:56
Ֆբ-ից (https://web.facebook.com/hrach.martirosyan.58/posts/2035377453142273)

(C) Հրաչ Մարտիրոսյան։

որպես ժողովրդական շարժման կարգախո՞ս :ok

«դուխով պահպանենք հայերենը»?! :think

StrangeLittleGirl
09.05.2018, 21:02
դուխով (http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=29&dt=HY_HY&query=%D5%A4%D5%B8%D6%82%D5%AD%D5%B8%D5%BE).

դուլ...
ըմմմմմ
դուկատ...

մեկ այլ փորձ՝ դուխով (http://bararanonline.com/%D5%A4%D5%B8%D6%82%D5%AD%D5%B8%D5%BE)

Բառը չի գտնվել

Հ.Գ.
հանճարեղ գովազդային ակցիա՝

https://www.youtube.com/watch?time_continue=69&v=EkX6yYdnt4A

Ծլնգ ջան, որտև ռուսերենից եկած փոխառությունները համառորեն բառարան չեն մտցնում։ Որևէ բառի՚ լեզվում գոյություն ունենալը ցույց տալու լավագույն ձևը կորպուսներն ուսումնասիրելն ա։ Քանի որ հայերենը բանավոր կորպուս չունի, առաջարկում եմ գրավոր կորպուսում ստուգել։ (http://www.eanc.net/EANC/search/?interface_language=am) Էստեղ երևում ա, որ գրավոր կորպուսում բոլ֊բոլ հանդիպում ա, ու ինչ֊որ մեկի հորինած սեփական լեքսիկոնի բառը չի։ Ավելին՚ կարելի ա նաև հեշթեգի հանդիման հաճախականությունը ստուգել։ Էլ չասեմ ֆեյսբուքյան գրառումների մասին։ Ուրեմն եթե նույնիսկ տեսականորեն հայերենում դուխով բառ չկար, ապա առնվազն էս շարժումից սկսած կա։ Դա արդեն եղելություն ա, ինչքան էլ մաքրամոլները գլուխներս արդուկեն։

Ծլնգ
09.05.2018, 21:08

Բյուր ջան, տենց «զոնտիկն» էլ ա հայերենի մաս, «պաժառն» էլ... մեկը ես ինձ այնքան էլ մաքրամոլ չեմ համարում, բայց դե «դուխով պահպանենք հայերենից» մի պահ հեռախոսիս լարը կախ ընկավ...

StrangeLittleGirl
09.05.2018, 21:19
Բյուր ջան, տենց «զոնտիկն» էլ ա հայերենի մաս, «պաժառն» էլ... մեկը ես ինձ այնքան էլ մաքրամոլ չեմ համարում, բայց դե «դուխով պահպանենք հայերենից» մի պահ հեռախոսիս լարը կախ ընկավ...

Հա, դրանք էլ են հայերեն բառեր։ Համ էլ զոնտիկ չէ, զոնծիկ։
Իսկ «դուխով պահպանենք հայերենը» ընտիրագույն լուծում ա. ցույց ա տալիս, որ ակումբը հեղափոխությունից անմասն չի մնացել, ցույց ա տալիս, որ հայերենի պահպանությունը մենակ պահածոյացված գրական լեզվի պահպանությունը չի ու ցույց ա տալիս, որ Չուկն էս վերջերս էս կողմերում էրևացել ա:

Ծլնգ
09.05.2018, 21:30

Հենց նույն քո հղած կորպուսը ասում ա, որ զոնտիկը շատ ավելի հայերեն ա քան զոնծիկը, որը իմ ականջին զուտ ռուսիզմ ա հնչում... ու նաև այս տիպի բաների պատճառով է, կարծում եմ, որ այսպիսի խորհրդային ժամանակվա վիժվածքները չեն մտնում բառարաններ։

մնացածի պահով՝ օքեյ...

Ռուֆուս
10.05.2018, 00:18
Ասացի, որովհետև 90% հավանականությամբ կանխազգացի, որ ոչ թե գոնե իմ՝ հայերենի վերաբերյալ ունեցածս "հիվանդագին" սկզբունքայնության, այլ քաղաքական շեշտադրում պիտի տեսնես: Չսխալվեցի: Ապացույցը՝ քո կոպիտ, անձնավորված վիրավորական արտահայտությունը: Դա թող մնա քո խղճի վրա: Իսկ իմ հումորը քաղաքական-վիրավորական երանգ չունի (այդ ինչքան պիտի ապերախտ լինեմ, որ ինչ-որ ենթադրյալ ներքին ընդվզումներից կամ համոզմունքներից ելնելով հենց Ադմինին...վիրավորե՞մ )

Այո, Ակումբը ինձ զուտ հայկական անշեղությամբ ու կայունությամբ (հապա Գրականության, Արվեստի կամ Կրոնի բաժինները աչքի անցկացրու) միշտ ներքին հարգանք է ներշնչել: Ճիշտ ու գրագետ կեցվածքով: Մասնակիցների չպայմանավորված միակամությամբ հենց ՀԱՅՈՑ լեզվի հանդեպ:
Դրա համար էլ՝ ինձ համար ինչ-որ ներքին արժեքների անսպասելի տեղաշարժ էր, դրա համար էլ՝ զարմացա, ու կատակեցի, որ եթե Ադմինը թրոլլինգ է անում՝ հայոց լեզուն գրողի ծոցն ուղարկելով, ու ՀԵՆՑ ԱԿՈՒՄԲԻ գլխագիր դարձնելով ռուսածին-հայատառ բառը, այդ դեպքում ես նրան սիրով, ու ժարգոնով "զորակցող" շապիկ կնվիրեմ՝ նույն շրիֆտով, որը պիտի ըստ հղացած գաղափարի մատնանշի իմ ներքին բողոքը Ակումբի բանալիային արժեքների խախտման վերաբերյալ:

Բոլորովին չեմ ողջունում հեգնական տոնդ, Ռուֆուս:
Լավ մնա:

Այ որ միասին խմելու առաջարկն ընդունած լինեիր, քեզ շատ մեծ սիրով ու հանդուրժողականությամբ կբացատրեի, թե թրոլլինգն իրականում ինչ ա։ Չուկի Ակումբի պաստառը փոխելը թրոլլինգ չի, բայց Նիկոլի վարչապետ ընտրվելու օրը քո կողմից արված իբր թե հումորային գրառումը լավ էլ թրոլլինգ էր։

Թարգիր butthurt-դ ու լավ մնա։ Չեմ սիրում կեղծավորություն։

Chuk
10.05.2018, 02:40
Ասացի, որովհետև 90% հավանականությամբ կանխազգացի, որ ոչ թե գոնե իմ՝ հայերենի վերաբերյալ ունեցածս "հիվանդագին" սկզբունքայնության, այլ քաղաքական շեշտադրում պիտի տեսնես: Չսխալվեցի: Ապացույցը՝ քո կոպիտ, անձնավորված վիրավորական արտահայտությունը: Դա թող մնա քո խղճի վրա: Իսկ իմ հումորը քաղաքական-վիրավորական երանգ չունի (այդ ինչքան պիտի ապերախտ լինեմ, որ ինչ-որ ենթադրյալ ներքին ընդվզումներից կամ համոզմունքներից ելնելով հենց Ադմինին...վիրավորե՞մ )

Այո, Ակումբը ինձ զուտ հայկական անշեղությամբ ու կայունությամբ (հապա Գրականության, Արվեստի կամ Կրոնի բաժինները աչքի անցկացրու) միշտ ներքին հարգանք է ներշնչել: Ճիշտ ու գրագետ կեցվածքով: Մասնակիցների չպայմանավորված միակամությամբ հենց ՀԱՅՈՑ լեզվի հանդեպ:
Դրա համար էլ՝ ինձ համար ինչ-որ ներքին արժեքների անսպասելի տեղաշարժ էր, դրա համար էլ՝ զարմացա, ու կատակեցի, որ եթե Ադմինը թրոլլինգ է անում՝ հայոց լեզուն գրողի ծոցն ուղարկելով, ու ՀԵՆՑ ԱԿՈՒՄԲԻ գլխագիր դարձնելով ռուսածին-հայատառ բառը, այդ դեպքում ես նրան սիրով, ու ժարգոնով "զորակցող" շապիկ կնվիրեմ՝ նույն շրիֆտով, որը պիտի ըստ հղացած գաղափարի մատնանշի իմ ներքին բողոքը Ակումբի բանալիային արժեքների խախտման վերաբերյալ:

Բոլորովին չեմ ողջունում հեգնական տոնդ, Ռուֆուս:
Լավ մնա:

Թռոլինգ չկա: «Դուխով»-ը հայերեն բառ ա: Դրա մասին վաղը թեմա կբացեմ ))

Chuk
10.05.2018, 02:41
Հաջորդ գրառումները չէի կարդացել, փաստորեն կարելի ա հենց ստեղից գրառումներ տեղափոխել-առանձնացնելով ստեղծել թեման ))

Chuk
10.05.2018, 02:58
Խոսակցական հայերենում վաղուց կա «դուխով» բառը:
2018 թ. համաժողովրդական շարժման ժամանակ այն առավել լայն տարածում ստացավ ու սկսեց ավելի լայնորեն կիրառվել, տեղ գտնելով ոչ միայն բանավոր խոսքում:

Բառի մասին կան տարբեր կարծիքներ: Այստեղ քննարկելու ենք, թե որքանով է կիրառելի այն հայերենում:

Մոդերատորական. Թեման ստեղծվել է «Զրուցարան» թեմայից առանձնացված գրառումների հիման վրա:

Chuk
10.05.2018, 03:02
Եթե հարգարժան Ադմինը հարկ է համարել թրոլլինգ անել ավելի քան տասնամյա պատմություն ունեցող հայկական գրագրությամբ՝( հեղինակավոր Ակումբի ավանդույթները խախտող) կայքի գլխագիրը փոխել, ու հայոց լեզվի հերն անիծել, ուրեմն ես ինձ թույլ կտամ նրան նվիրել նույնպիսի ինքնատիպ մի շապիկ՝

http://images.vfl.ru/ii/1525804044/9cd97d59/21666760_m.jpg (http://vfl.ru/fotos/9cd97d5921666760.html)

Interdenominational, սաղ հեչ, բայց որ շապիկի օրիգինալը ստանամ, խոստանում եմ երբեմն դուխով հագնել ))

Ուլուանա
10.05.2018, 06:37
Դեռ մի քանի տարի առաջ հաստատ խիստ քննադատաբար կվերաբերվի «դուխով» բառի` հայերենի բառապաշար մուտք գործելուն: Դե, մի ժամանակ ինչքան ուժ ունեի` մաքրամոլ էի: Բայց հիմա փորձում եմ ավելի լայնամիտ ու հանդուրժող լինել: Ճիշտն ասած` ընդհանուր առմամբ համաձայն եմ Հրաչ Մարտիրոսյանի հիմնավորումներին ու հենց իր հիմնավորումներով առաջնորդվելով էլ կփորձեմ արտահայտել վերապահումներս էդ բառի հետ կապված («Ես արդյո՞ք առաջարկում եմ, որ «դուխով»-ը մտնի գրական-պաշտոնական լեզու։ Իհարկե ո՛չ։ Այդ բառն ունի իր տեղը, պարզապես թողեք հանգիստ մնա այնտեղ»):

Թեև ինքս դեռ էսթետիկորեն չեմ հաշտվում գլխարկների, շապիկների ու այլ պարագաների վրա հայերեն տառերով էդ բառը տեսնելուն, բայց գիտակցաբար նորմալ եմ համարում, դրա դեմ բան չունեմ, չեմ քննադատում: Բայց, օրինակ, Ակումբի ճակատին էդ բառը, ճիշտն ասած, տհաճ ձևով աչքս ծակում է ու ոչ միայն աչքս: Նախ որքան էլ որ Ակումբը ժամանցային հարթակ համարվի, ամեն դեպքում առնվազն «շապիկը» որոշակի պաշտոնականություն է ենթադրում, մի տեսակ անձնագրի պես մի բան, հետևաբար Ակումբին «պաշտոնապես» ներկայացնող հատվածում «դուխով» բառի օգտագործումը տեղին չեմ համարում, իսկ հաշվի առնելով նաև, թե ինչ նախադասության մեջ է` առավել ևս ընդունելի չի, իմ կարծիքով: «Դուխով պահպանենք հայերենը». չափից դուրս պարադոքսալ է հնչում. համենայնդեպս, ինչքան էլ ինձ համոզում եմ, չի հաջողվում չընկալել որպես ծաղրական: Ասենք, եթե գրված լիներ. «Հարստացնենք հայերենը», դեռ կարելի էր մի կերպ հասկանալ, թեև էլի նորմալ չէր լինի` տեղը հաշվի առնելով, բայց «դուխով»-ն ու «պահպանենք»-ը մի նախադասության մեջ, էն էլ իրար հաջորդելիս, ոչ մի կերպ չեմ կարող ընդունելի համարել: Իսկ ցույց տալու համար, որ Ակումբը հեղափոխությունից անմասն չի մնացել, կարծում եմ, կարելի էր առանձին ինչ-որ բաններ կամ ուղղակի խորհրդանշական ինչ-որ պատկեր դնել` շարժման հայտնի խորհրդանիշներից մեկը վերցնելով, որը կարող էր ներառել նաև «դուխով» բառը, որպեսզի անմիջականորեն ասոցիացվեր հենց շարժման հետ: Իսկ էսպես ոնց որ ուղղակի արհեստականորեն (հատուկ մաքրամոլների ինադու) խցկած բառ լինի:

Բարեկամ
10.05.2018, 07:08
Դուխովը, կարծում եմ, կարելի ա հանգիստ մտցնել հայերեն լեզվաբառապաշարի մեջ, ավելի ճիշտ՝ դա արդեն հայերեն բառ ա, քանի որ նախ ռուսերենում նման հոլովով ու դրանից բխող իմաստով այն գոյություն չունի (с духом), և եթե փորձես անգամ ռուսին բացատրել դրա կիրառության իմաստը, կարող ա լավ չհասկանա կամ բուն, ճշգրիտ իմաստով չհասկանա, քանի որ դուխով-ը առաջացել ա զուտ հայերեն լեզվամտածողության արդյունքում․ փոխառություն չի, օտարամուծություն չի, հետևաբար հայերեն ա /ինչպես, ի դեպ, շատ-շատ այլ հայերեն բառեր, որոնց "օտարածինության" մասին մենք նույնիսկ տեղյակ չենք/։
Հենց դրանումն էլ հայերեն լեզվի ճկուն հարստանալու ունակությունն ա։

Բարեկամ
10.05.2018, 07:31

Ինձ թվում ա էս շապիկը ժամանակավոր ստատուսի պես մի բան ա, ինչպես Նոր տարվա տոների ժամանակ ա փոխվում։

Ուլուանա
10.05.2018, 07:43
Ինձ թվում ա էս շապիկը ժամանակավոր ստատուսի պես մի բան ա, ինչպես Նոր տարվա տոների ժամանակ ա փոխվում։
Կամ` ինչպես Նոր տարվա տոների ժամանակ ա դրվում ու տարիներով չի փոխվում :D:

Interdenominational
10.05.2018, 07:56
....... բայց Նիկոլի վարչապետ ընտրվելու օրը քո կողմից արված իբր թե հումորային գրառումը լավ էլ թրոլլինգ էր։

Նորից եմ կրկնում՝ մի քաղաքականացրու, հարգելիս: Կրկնակիորեն չեմ ողջունում քո՝ պարզունակ դիվանագիտությամբ բևեռների բաժանելու ծայրահեղականությունը:

Եթե թրոլլ ու առավել ևս՝ չարակամ լինեի, վերջին ժամանակներս գրեթե ամեն օր երկու ժամ ավելի չէի մնա աշխատավայրում, վարչապետի պատկերով շապիկներ պատրաստելով, մտածելով, որ թող մի դպրոցական ավելի հագնի (բնականաբար՝ առանց մի կոպեկ հավելավճարի այդ ամենի համար)
Եթե թրոլլ լինեի, վերջին դեպքերից հետո ռուսաստանյան բարեկամներիս չէի համոզի կասեցնել փաստաթղթերիս կարգավորման ընթացքը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու, ու ընդմիշտ մեկնելու վերաբերյալ:

Չեմ սիրում կեղծավորություն։

Չեմ սիրում կեղծ հայրենասիրություն: Իմ ներքին հավատը այլ որակներ ունի: Այն երբևէ չի դրսևորվել սոցցանցերում գոռում-գոչյունով: Իսկ դու փորձիր հանդուրժել ինքդ քեզ, ու նորից եմ կրկնում՝ մի վիրավորիր, ու մանավանդ իմ հայոց լեզվի վերաբերյալ գրառումը դեղին մամուլի ճարպկությամբ մի օգտագործիր որպես թե քո համոզմունքներին հակակշռող ինչ-որ մտացածին բան:

Sambitbaba
10.05.2018, 09:42
Հա, որպես "ճակատագիր" ինձ էլ առանձնապես դուր չի գալիս իր այս տարբերակով: Բայց շատ հաճելի կլիներ, եթե Չուկը սարքեր, ասենք, "Դուխով Ակումբ"::love

Հիմա կոնկրետ թեմայի մասին:
Ժողովուրդ ջան, կարծում եմ, դուք ուղղակի չեք տեսնում բառի ահավոր խորհրդանշական լինելը... Եվ նույնիսկ Հրաչ Մարտիրոսյանն էլ թեթևակի նշեց այդ կարևոր հատկանիշը մյուս հոմանիշների կողքին ու անցավ...
Բայց այս տեղի ունեցածը, այս պայծառ հաղթանակը, ախր մինչև ուղն ու ծուծը լիքն է ոգու առկայությամբ: Չէ՞ որ այս հեղափոխությունը առաջին հերթին հենց Ոգու հեղափոխություն էր, ուզում եք համարեք, որ ձեր ամեն մեկի առանձին վերցրած ոգիների, թե մի միասնական, գրկախառնված, հոզոր Ոգու՝ կապ չունի:
Եվ այս կոնտեքստում արդեն ոչ մի իմաստ չեմ տեսնում բառի հայերեն լինել-չլինելու տարբերակը: Որովհետև նույնիսկ երբ բացարձապես պարզ է, որ դուխով բառը հայերենում կիրառվում է այլ իմաստով, մեկ է, առաջնահերթը քողարկել ուղղակի անհնարին է, իմ սիրելի ու խելագար ջահելների հաղթանակը վկա. դուխով՝ նշանակում է. Ոգու առկայությամբ:

Սա՝ Ոգու հեղափոխություն էր, և հաղթեց ձեր Ոգի՛ն: Ձեր Դու՛խը:

Գաղթական
10.05.2018, 12:44
Բառի մասին կան տարբեր կարծիքներ: Այստեղ քննարկելու ենք, թե որքանով է կիրառելի այն հայերենում:

Քննարկենք, թե որքանով է կիրառելի, թե՞ որքանով է ընդունելի դրա կիրառությունը..

Բայց քանի սենց հավաքվել ենք, մի քանի տենց «հայկականացված» բառեր էլ իմ կողմից ասեմ, որ էլի օտարալեզու արմատ ունեն, բայց նենցա ձևափոխված ու իմաստափոխված, որ ելակետային լեզվի կրողի կողմից այլևս անհասկանալի են..

- դամաշնիկ.
ռուսը, եթե սա էս տեսքով օգտագործելուց էլ լինի լրիվ ուրիշ (https://russian_argo.academic.ru/3113/домашник) բան կհասկանա
- բանբանեռկա.
թեև հրուշակագործության մեջ գոյություն ունի (https://ru.m.wikipedia.org/wiki/Бонбоньерка) սենց տերմին, բայց խոսակցական լեզվում ռուսի կոմպը կախումա՝ էս բառը լսելիս..
- մուտիտ անել.
հայկական ժարգոնում օգտագործվում է «ստել» իմաստով, բայց ելակետային արտահայտությունը (https://dic.academic.ru/dic.nsf/dic_synonims/251964/мутить), որից ինքն առաջացելա, բոլորովին այլ իմաստ ունի..

..առայժմ այսքանն եմ հիշում..

ivy
10.05.2018, 13:08
Ինձ թվում է, «դուխով պահպանենք հայերենը» արտահայտության մեջ Չուկը հատուկ իմաստ է դրել՝ ցույց տալով, որ հայերենը պահպանել կարելի է նաև հենց էդ բառով, որը շատերի կողմից էս օրերին հալածվում է՝ որպես հայերենին վնասող, օտար բառ։ Իմ ընկալմամբ հաջող բառախաղի պահ կա էստեղ։ Ու էդ առումով ընտիր գաղափար է, եթե անգամ հաշվի առնենք, որ առաջին հայացքից արտահայտությունը մի քիչ անբարեհունչ է թվում։
Իսկ ընդհանուր, «դուխով»-ը խոսակցական հայերենում շատ էլ կիրառելի բառ է ու ոչ թե նորամուծություն է։ Մենք շատ ուրիշ ներառած-ինտեգրած բառեր ունենք մեր լեզվում, ինչը ցանկացած լեզվում էլ բնական է։

Ծլնգ
10.05.2018, 14:20
Դուխով պահպանենք հայերենը,
Ակումբն էլ սարքենք մի լյուստռա,
Որ ինչպես մաշնի մեջ լցնում են բենզինը՝
Մայրենիի լույսով մեզ անի զապռավկա։
:drinks

Գաղթական
10.05.2018, 14:43
..առայժմ այսքանն եմ հիշում..

- դավայծի.
շեղվելով նախնական իմաստից՝ հայկականացված հրաժեշտ տալու եղանակ

- գուդուլոտ.
«ինչ կա՞» հարցի պատասխան, ծիպը ոչ լավա, ոչ վատ էլի ))

Տրիբուն
10.05.2018, 15:57
Մեր մեջ ասած, ես մինչև Interdenominational-ի մաքրամաքուր հայերենը կարդում եմ ու փորձում եմ հասկանալ, թե ասածն ինչ ա, մաքրամաքուր ոռահան եմ լինում:

Chuk
10.05.2018, 17:15
Նախ մի ֆիքսում անեմ: Լեզվաբան, թարգմանիչ ու կինոգետ Զավեն Բոյաջյանը հանդես եկավ հետևյալ խոսքով.

«Դուխով»-ի մասին մի նկատառում ունեմ. եթե հայաստանցին նույնիսկ հեղափոխական իրադրության մեջ սեփական լեզվի ընձեռած բառերից մեկնումեկի փոխարեն (իսկ էս «դուխով»-ը տասնյակ հայերեն համարժեքներ ունի) նախապատվությունը տալիս է օտար, էս դեպքում՝ ռուսերեն, հայերենին սազեցրած բառի՝ իբրև նշանաբանի, թե ինչի, այսինքն՝ գերադասում է իր գաղութային անցյալից ժառանգած արտահայտչաձև, ուրեմն հայաստանցու գիտակցության մեջ լեզվական հեղափոխություն գոնե առայժմ չի կատարվել:
Հետո առաջարկեց օրինակներ.

սրտով, թափով, հոգով, վստահ, անվախ, համարձակ, անվարան, անկոտրում, անվեհեր, կորովի և այլն:

Սա լայնորեն տարածվեց, շարժմանը սկսեցին մեղադրել գաղութային հոգեբանություն ունենալու, հայերենը չհարգելու ու այլ մահացու մեղքերում:

Ակումբում շապիկի փոփոխությունը առաջնահերթորեն դրան էր պատասխան, բայց նաև շարժման դուխը ակումբ բերելու փորձ էր, ինչպես նաև ժամանակին համընթաց քայլելու փորձ:

Հաջորդ գրառմանս մեջ կփորձեմ ավելի առարկայական խոսել: Սա նախապատմությունն էր:

Chuk
10.05.2018, 17:31
Հայերենը մենակ գրական լեզուն չի: Հայերենն ունի բազմաթիվ բարբառներ, խոսակցական լեզու մտնում ու դրանից դուրս են գալիս նոր բառեր՝ ամեն օր:

Խոսակցական լեզվի բառերի մի մասն էնքան էն ամրանում լեզվում, որ մի օր մտնում են գրական լեզու: Ընդ որում հեչ պարտադիր չի, որ դրանք չունենան այլ համարժեքներ:

Օրինակ մենք ունենք «Որոնել» ու «Փնտրել» հոյակապ բառերը, բայց կասկած չունեմ որ ժամանակի շնչում ծնված «Գուգլել» բառը մի օր նաև գրական լեզու է մտնելու: Այսօր արդեն նրա տարածվածությունն ահռելի է, պարզապես չենք օգտագործում պաշտոնական գրագրության մեջ: Բայց բառն արդեն հասցրել է օգտագործվել հեռուստա ու ռադիո հաղորդումներում, մամուլում, գեղարվեստական գրականությունում, մասնագիտական գրականությունում՝ ինտերնետին առնչվող, մեր ամենօրյա գրավոր ու բանավոր խոսքում: Ժամանակի խնդիր է, որ այն ամրագրվի բառարաններում, օգտագործվի նաև պաշտոնական գրագրությունում:

Դուխով բառը, դեռ մեկ ամիս առաջ, մեկն էր հազարավոր խոսակցական բառերից, որոնք մեծ հաջողությամբ մտել էին մեր լեզվի մեջ, բայց մեծ շանս ունեին մի սիրուն օր դուրս գալ այդ լեզվից, լուրջ հետք չթողնելով մեր լեզվի վրա: Բայց վերջին իրադրությունները «Դուխով» բառին տվեցին այլ կարգավիճակ»: Դարձավ բառ, որն առանց չափազանցության չշրջանցեց որևէ հայաստանցու, բառը սովորեցին սփյուռքում, նույնիսկ այլազգիները: Բառը լայնորեն շրջանառվեց, ոչ էնքան Նիկոլի ինչքան Արոյի բրենդինգի շնորհիվ, ամենատարբեր կրիչներով տարածվեց, օգտագործվեց մամուլում, մեր ամենօրյա գրագրության մեջ, լայնորեն հնչեց ռադիո ու հեռուստա հաղորդումներում: Այսօր «Դուխով» բառը անքակտելիորեն մտել ա հայերենի մեջ: Հետդարձի ճանապարհ չկա: Որտև իրականում լեզվի կրող ա՝ կիրառելով, որոշում, թե որ բառն ենք վերցնում, որը մերժում: «Դուխով»-ը վերցրեցինք: Որևէ մեկը չի կարող, ինչքան ուզում է արմատներից խոսել, կանխել էս բառի հաղթարշավը հայերեն:

Ու դրա մեջ սարսափելի բան չկա: Ժամանակի ամենատարբեր պահերում մենք հազարավոր բառեր ենք վերցրել այլ լեզուներից: Դրանցից շատ-շատերն ենք վերցրել հենց էսպես խոսակցականով: Ասենք ինչ տրամաբանությամբ ա վերցնել հավանաբար թուրքական ծագումով «թասիբ» բառը, այն դարձնել գրական բառ, ամրագրել բառարաններում, մասնագիտական գրականությունում ու չվերցնել «Դուխ»-ը, նրան այլ հնչերանգային իմաստ հաղորդել, սարքել «Դուխով»-ն ու դարձնել հայերեն բառ:

Երկուսն էլ խիստ նորմալ ու բնական են:

Էս թեմայում ծաղրական օրինակներ են փորձում բերել: Կարող եմ հարյուրավոր ուրիշ խոսակցական ու ժարգոնային օրինակներ բերել: Բա հետո՞: Է, թող դրանցից մեկը այ սենց մտներ լեզու: Է կարող ա դեռ մտնի էլ: Ի՞նչ մի սարսափելի բան կա:

Երբեք պետք չի վախենալ լեզվի հարստանալուց: Ու այո՛, սա հարստացում ա: Սա լեզվին նոր շունչ բերել ա: Ինքը մտավ լեզու, որտև ուներ էներգետիկա, ուներ հայերենին չհակասող կազմություն, հնչողություն: Մտավ, սիրելիներս, դուխով մտավ ու դուխով տեղավորվեց:

Մնացածը լրիվ բլա-բլա ա, կներեք իհարկե, բայց ձեր որևէ ընդդիմացում էդ բառի հաղթարշավի դեմն էլ չի կարող առնել: «Դուխով» հայերեն բառ ա: Ու ակումբի «Դուխով պահպապնենք հայերենը» կարգախոսը միայն հայերենանպաստ ա, հայերենապահպան ա, հայերեն ա, հայեցի ա, ժամանակի տենդենցը հաշվի առնող, լեզվի զարգացումը խրախուսող ա, ակումբի ստեղծման մոտիվներին համապատասխան ա:

Դուխներդ տեղը պահեք: Սիրեմ գը ձեզ )))

Տրիբուն
10.05.2018, 17:35
Դուխով պահպանենք հայերենը,
Ակումբն էլ սարքենք մի լյուստռա,
Որ ինչպես մաշնի մեջ լցնում են բենզինը՝
Մայրենիի լույսով մեզ անի զապռավկա։
:drinks

Անեգդոտ հիշեցի…

Երկու հայ Մասկվա տեղ տաքսի են նստում, ու մեկը մյուսին հայերեն ասում ա. «Հըլը էս տաքսու շոֆեռի ուռոդ ռոժին նայի»…

StrangeLittleGirl
10.05.2018, 18:07
Հայերենը մենակ գրական լեզուն չի: Հայերենն ունի բազմաթիվ բարբառներ, խոսակցական լեզու մտնում ու դրանից դուրս են գալիս նոր բառեր՝ ամեն օր:

Խոսակցական լեզվի բառերի մի մասն էնքան էն ամրանում լեզվում, որ մի օր մտնում են գրական լեզու: Ընդ որում հեչ պարտադիր չի, որ դրանք չունենան այլ համարժեքներ:

Օրինակ մենք ունենք «Որոնել» ու «Փնտրել» հոյակապ բառերը, բայց կասկած չունեմ որ ժամանակի շնչում ծնված «Գուգլել» բառը մի օր նաև գրական լեզու է մտնելու: Այսօր արդեն նրա տարածվածությունն ահռելի է, պարզապես չենք օգտագործում պաշտոնական գրագրության մեջ: Բայց բառն արդեն հասցրել է օգտագործվել հեռուստա ու ռադիո հաղորդումներում, մամուլում, գեղարվեստական գրականությունում, մասնագիտական գրականությունում՝ ինտերնետին առնչվող, մեր ամենօրյա գրավոր ու բանավոր խոսքում: Ժամանակի խնդիր է, որ այն ամրագրվի բառարաններում, օգտագործվի նաև պաշտոնական գրագրությունում:

Դուխով բառը, դեռ մեկ ամիս առաջ, մեկն էր հազարավոր խոսակցական բառերից, որոնք մեծ հաջողությամբ մտել էին մեր լեզվի մեջ, բայց մեծ շանս ունեին մի սիրուն օր դուրս գալ այդ լեզվից, լուրջ հետք չթողնելով մեր լեզվի վրա: Բայց վերջին իրադրությունները «Դուխով» բառին տվեցին այլ կարգավիճակ»: Դարձավ բառ, որն առանց չափազանցության չշրջանցեց որևէ հայաստանցու, բառը սովորեցին սփյուռքում, նույնիսկ այլազգիները: Բառը լայնորեն շրջանառվեց, ոչ էնքան Նիկոլի ինչքան Արոյի բրենդինգի շնորհիվ, ամենատարբեր կրիչներով տարածվեց, օգտագործվեց մամուլում, մեր ամենօրյա գրագրության մեջ, լայնորեն հնչեց ռադիո ու հեռուստա հաղորդումներում: Այսօր «Դուխով» բառը անքակտելիորեն մտել ա հայերենի մեջ: Հետդարձի ճանապարհ չկա: Որտև իրականում լեզվի կրող ա՝ կիրառելով, որոշում, թե որ բառն ենք վերցնում, որը մերժում: «Դուխով»-ը վերցրեցինք: Որևէ մեկը չի կարող, ինչքան ուզում է արմատներից խոսել, կանխել էս բառի հաղթարշավը հայերեն:

Ու դրա մեջ սարսափելի բան չկա: Ժամանակի ամենատարբեր պահերում մենք հազարավոր բառեր ենք վերցրել այլ լեզուներից: Դրանցից շատ-շատերն ենք վերցրել հենց էսպես խոսակցականով: Ասենք ինչ տրամաբանությամբ ա վերցնել հավանաբար թուրքական ծագումով «թասիբ» բառը, այն դարձնել գրական բառ, ամրագրել բառարաններում, մասնագիտական գրականությունում ու չվերցնել «Դուխ»-ը, նրան այլ հնչերանգային իմաստ հաղորդել, սարքել «Դուխով»-ն ու դարձնել հայերեն բառ:

Երկուսն էլ խիստ նորմալ ու բնական են:

Էս թեմայում ծաղրական օրինակներ են փորձում բերել: Կարող եմ հարյուրավոր ուրիշ խոսակցական ու ժարգոնային օրինակներ բերել: Բա հետո՞: Է, թող դրանցից մեկը այ սենց մտներ լեզու: Է կարող ա դեռ մտնի էլ: Ի՞նչ մի սարսափելի բան կա:

Երբեք պետք չի վախենալ լեզվի հարստանալուց: Ու այո՛, սա հարստացում ա: Սա լեզվին նոր շունչ բերել ա: Ինքը մտավ լեզու, որտև ուներ էներգետիկա, ուներ հայերենին չհակասող կազմություն, հնչողություն: Մտավ, սիրելիներս, դուխով մտավ ու դուխով տեղավորվեց:

Մնացածը լրիվ բլա-բլա ա, կներեք իհարկե, բայց ձեր որևէ ընդդիմացում էդ բառի հաղթարշավի դեմն էլ չի կարող առնել: «Դուխով» հայերեն բառ ա: Ու ակումբի «Դուխով պահպապնենք հայերենը» կարգախոսը միայն հայերենանպաստ ա, հայերենապահպան ա, հայերեն ա, հայեցի ա, ժամանակի տենդենցը հաշվի առնող, լեզվի զարգացումը խրախուսող ա, ակումբի ստեղծման մոտիվներին համապատասխան ա:

Դուխներդ տեղը պահեք: Սիրեմ գը ձեզ )))
Չուկ :love

Գաղթական
10.05.2018, 18:23
Էս թեմայում ծաղրական օրինակներ են փորձում բերել: Կարող եմ հարյուրավոր ուրիշ խոսակցական ու ժարգոնային օրինակներ բերել: Բա հետո՞: Է, թող դրանցից մեկը այ սենց մտներ լեզու: Է կարող ա դեռ մտնի էլ: Ի՞նչ մի սարսափելի բան կա:

Էս իմ բերած օրինակների մասին է՞ր ՃՃՃ

Հավատացնում եմ, որ ծաղրելու ցանկություն չունեյի, այլ «դուխով»-ին համարժեք բառեր էի ուղղակի գրել:

Թե չէ դուխովն ու մնացածները քանի անգամ կօգտագործեն եթերում ու այլուր, մեկն ինձ համար, էս պահին, հարյուրերորդականա )))

Գաղթական
10.05.2018, 18:26
Հա, մոռացա՝ Ակումբի նոր շապիկը (?) իմ դուրն էլա եկել:

Chuk
10.05.2018, 19:50
Էս իմ բերած օրինակների մասին է՞ր ՃՃՃ

Ավելի շատ Ծլնգի ու interdenominational-ի։ ա դե Մարտին ջան, լեզուս կոտրվում ա ամեն անգամ մականունդ գրելուց :))

Ծլնգ
10.05.2018, 21:01
Դուխներդ տեղը պահեք: Սիրեմ գը ձեզ )))

Չնայած հիմնականում Չուկի գրածին ի պատասխան սա երևի կդիտվի, բայց մտքերս դրանից զատ են․․․ ու ամեն դեպքում ծաղրականի, համեմատականի ու բացատրականի միջև տարբերություններ կան, ու դա էլ է հարստացնում հայերենը․․․

Բայց մի բանի շուրջ վսյո տակի պատասխանեմ Չուկին, քանի որ դա էլ զուգահեռ է ընդհանուր մտքիս․․․

Օրինակ մենք ունենք «Որոնել» ու «Փնտրել» հոյակապ բառերը, բայց կասկած չունեմ որ ժամանակի շնչում ծնված «Գուգլել» բառը մի օր նաև գրական լեզու է մտնելու: Այսօր արդեն նրա տարածվածությունն ահռելի է, պարզապես չենք օգտագործում պաշտոնական գրագրության մեջ: Բայց բառն արդեն հասցրել է օգտագործվել հեռուստա ու ռադիո հաղորդումներում, մամուլում, գեղարվեստական գրականությունում, մասնագիտական գրականությունում՝ ինտերնետին առնչվող, մեր ամենօրյա գրավոր ու բանավոր խոսքում: Ժամանակի խնդիր է, որ այն ամրագրվի բառարաններում, օգտագործվի նաև պաշտոնական գրագրությունում:

Ես էլ էմ աջ ու ձախ օգտագործում «գուգլել» բառը, բայց դեռ երբեք այն չեմ օգտագործել որպես փնտրելուն կամ որոնելուն ամբողջովին համարժեք, ասենք երբեք Ակումբի որոնման միջոցով չեմ գուգլել, ոչ էլ օրինակ վիքիպեդիայում եմ գուգլել․․․ կամ որ տնեցիքից մեկը ինչ-որ բան է ման գալիս, չեմ ասում՝ գնա էն պահարանում գուգլի․․․

Հիմա դուխովի մոմենտով․․․ մի երկու քայլ հեռվից սկսեմ։ Ու նույնիսկ այդ հեռվից սկսելուց առաջ էլ, մի հատ նախաբան էլ ես ասեմ։ Երևի որոշներդ գիտեք, որ Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլի պատմության մեջ ամենացայտուն խաղացողներից մեկը լինելով, իր կարիերայի վերջը գնացել է ոչ շատ ֆուտբոլային ԱՄՆ-ի Լոս Անջելես Գելըքսիում ձոնելու։ Ու առաջին հենց խաղում, դեռ Եվրոպայից երկու օր առաջ ժամանած ու ջեթլագված վիճակում, խաղի վերջին 20 րոպեում փոխարինմամբ ներս է մտնում ու երկու գոլ խփում, որոնցից մեկը ուղղակի ցնցող էր։ Հա, ԼԱ Գելըքսին խաղի մեծ մասը պարտվում էր 3:0 հաշվով, բայց Զլատանի ներս մտնելուց ոչ շատ առաջ երկու գոլ ի պատսխան արդեն խփել էին ու իր երկու գոլերի հետ մեկտեղ, որոնցից վերջինը ավելացված ժամանակի ընթացքում էր, հաղթեցին 4:3 հաշվով։ Դե Զլատանն էլ լինելով Զլատան, հետխաղային ասուլիսի ժամանակ ասեց՝ ժողովուրդը Զլատան էր ուզում, ես էլ մտա ու տվեցի իրենց Զլատան, ու տենց շարունակ (խորհուրդ կտամ ամբողջ ասուլիսը (https://www.youtube.com/watch?v=Vd6aO_57O1c) նայել, տեղով Զլատանություն ա :D)։ Բայց նաև հույս հայտնեց, որ սենց բաներ այլևս չեն լինի, ու որ թիմը ավելի ստաբիլ կխաղա ոչ թե ամեն խաղի ժամանակ սենց վերվարանքների միջով կանցնի։

Հիմա «դուխ»-ի մասին․ համաձայն եմ, լրիվ հայերենի լեզվամտածողության մեջ մտած բառ է, ու ես էլ առանց մտածելու եմ «դուխդ չգցես» ասում․․․ խոստովանեմ, որ «դուխով»-ը այնքան էլ բառապաշարիս բառ չի, ու դժվար թե դառնա, բայց դե հա, համաձայն եմ, լրիվ նույնքան հայերեն է, ինչքան զոնտիկը, պաժառը ու զապռավկեն։ Բայց կա մի մեծ բայց․․․ «դուխով պահպանենք հայերեն»-ի մեջ իմ կոգնիտիվ դիսոնանասը (իմացական աններդաշնակությունը?) ոչ թե այնքան բառի ռուսարմատության մեջ էր, այլ կոնտեքստի անհամապատասխանության։

Ուրախ եմ, որ իշխանափոխությունը այսպիսի հեղափոխության միջոցով եղավ, ոչ թե, խոսքի, ընտրությունների։ Ու կարծում եմ, որ ամբողջ ժողովրդին պետք էր այպիսի տոնախմբությունը։ Ասենք ոնց որ ավանդական կառնավալը (մեր համանման Բարեկենդանը մի քիչ ավելի համեստ է, դե հայուգեն, բան ։Ճ) իրենից ներկայացնում է անցումային ծես (rite of passage), որ ձմռան քունն ու հակասոցիալականությունից ժողովուրդը սթափվի ու նաև սոցիալական դերերի շրջմամբ խաղերի ու քեֆ-ուրախության միջոցով գարնանային զարթոնք ապրի, այնպես էլ ՀՀԿ-ի «ձմեռից» հետո Հայքին կառնավալ էր պետք՝ լիովին սթափվելու համար։ Բայց կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, որ հեղափոխականությունը լավ կլինի ավելի շուտ քան ուշ վերածվի աշխատանքային կայունության։ Ու այս պարագայում խորհրդանշական է նաև Նիկոլի «աշխատանքային» տրամադրությունը մայիսի 8-ից ի վեր։ Ու սա ինչ-որ տեղ նման է զլատանական այն կայունության հույսի արտահայտմանը․․․ մտածողության դրական հեղաշրջումը լավ բան է, բայց դե տենց երկար ապրել էլ չի լինի, թե չէ այդ հեղափոխականությունն էլ կդառնա մի հատ անանցանելի տենդագին քուն, ոնցոր հետհեղափոխան շատ կիսամոլոր երկրներում՝ սկսած Սովետից ու վերջացրած Կուբայով ու Իրանով։

Հիմա «դուխով»-ի մասով․․․ դուխով-ը հայերենում ինձ համար կենացի բառ է, որը հոյակապ գտած էր ժողովրդին ոտքի հանելու ու ոտքի ելած պահելու համար։ Իսկ Բոյաջյանի հետ համաձայն եմ այն պարագայում, որ հայ ազգի գոնե այս պատմա-ժամանակային պահին իր առաջարկած ոչ մի տարբերակը համարժեք չէր լինի «դուխով»-ին, որովհետև այսօրվա հայ ժողովրդի դուխը «դուխով» է պահվում ու չի-գցվում, ոչ թե վստահությամբ, սրտով, ոգով կավ որևէ այլ մարմնական կամ արտամարմնային երևույթով։

Բայց այդ ամենի հետ մեկտեղ, դուխով․․․ հեղափոխություն են անում, պարիսպներ են քանդում, թշնամու դեմ մարտի են ելնում, իրենց վրայից ստորացնող պարավանդներն են դեն նետում․․․ անցումային ծիսակատարության մեջ են մտնում, մի խոսքով, տարերային վերածնունդով են անցում, ասենք ոնց որ Փյունիկն է, իր մահը կանխազգալով, ինքնահրկիզմամբ նոր ծնունդ առնում։ Իսկ «պահպանելը»՝ իմ նեղ ուղեղի մեջ այսպիսի հեղափոխական գործողությունների հետ հեչ չի միատեղվում․ պահպանելու գործողությունը աշխատանքային գործընթաց է ենթադրում, ըստ իս։ Ի վերջո, պահպանողականությունը, ինչ-որ իմաստով, նաև հականիշ է հեղափոխականությանը, որը փոփոխություն է խորհրդանշում։

Այնպես որ, հուսով եմ, որ դուխովը կշարունակի հայերենում մնալ կենացի բառ, որովհետև Զլատանի նման, հույս ունեմ, որ հեղափոխականությամբ ստացված այս զարթոնքը ավելի շուտ քան ուշ սահուն կանցնի աշխատանքաին կայունության, ուր փոփոխությունները տեղի կունենան համակարգային տրամաբանությամբ, ոչ թե տարերային գործառույթներով։

Ու ինչքան Փյունիկը «պաժառ» չի որ ընկնում է, այնքան էլ ինձ համար հայերենը «դուխով» չի որ պահպանվում է։ Բայց դե ասածս ոչ մի ձև ակումբին չի վերաբերվում, քանզի ակումբը ես չեմ, ինչպես ժողովուրդը Բոյաջյանը չի․․․ (սրա մեջ մեծամտություն տեսնողները սխալ տեղ են «գուգլում»․ սրանով միայն ասում եմ, որ ես եմ «սխալը», ոչ թե ակումբը կամ Չուկը, ինչպես Բոյաջայնն է փաստացի սխալ՝ ժողովրդի դեմը)։

Իսկ ընդհանուր առմամբ՝ դուխո՛վ հանդուրժողական ըլլանք :))

Տրիբուն
10.05.2018, 21:39
Զուտ ինտուիտիվ ..... դուխովը հայերեն ա, քանի որ դուխով բառ ուրիշ ոչ մի լեզվում չկա, չնայած հիմքը ռուսերեն դուխ-ն ա: Բայց պաժառն ու զոնտիկը հայերեն չի, ռուսերեն ա, հայերեն արտասանությամբ:

ivy
10.05.2018, 21:40
Զուտ ինտուիտիվ ..... դուխովը հայերեն ա, քանի որ դուխով բառ ուրիշ ոչ մի լեզվում չկա, չնայած հիմքը ռուսերեն դուխ-ն ա: Բայց պաժառն ու զոնտիկը հայերեն չի, ռուսերեն ա, հայերեն արտասանությամբ:

Իսկ զոնտիկով ու պաժառո՞վը ։))

Տրիբուն
10.05.2018, 21:47
Իսկ զոնտիկով ու պաժառո՞վը ։))

Հայերեն չի:

Դուխովը, ոչ մի ձևի ռուսերեն ճիշտ չի թարգմանվում :)

Տրիբուն
10.05.2018, 21:49
Զոնտիկով - с зонтиком
դուխով - с духом չի լինում, լինու ա մենակ собраться с духом

Ծլնգ
10.05.2018, 21:52
Հայերեն չի:

Դուխովը, ոչ մի ձևի ռուսերեն ճիշտ չի թարգմանվում :)

հա, դե ռուսները անբաշար ազգ են... ու վաբշե, միլյոնով բռակ ենք տվել... smh

Mephistopheles
10.05.2018, 21:57
Չուկ, էս Թռամփի ստերագրությունը հանի էլի... please

Ծլնգ
10.05.2018, 22:07
Չուկ, էս Թռամփի ստերագրությունը հանի էլի... please

օրն էլ եկավ, զորւթյուն, որ Մեֆին շորնակալություն ասեմ :D էս քանի օր ա Թրամփի անունը հազիվ եմ զսպում, որ մատներիս տակից դուրս չգա...

Գաղթական
10.05.2018, 22:19
Դուխովը, ոչ մի ձևի ռուսերեն ճիշտ չի թարգմանվում :)

Отдушинский

Գաղթական
10.05.2018, 22:32
Отдушинский

+
Ս Աձիկօլոնըմ

Գաղթական
10.05.2018, 22:40
«Դուխով» բառի սկիզբը հայերեն «դու» դերանունն է, «խ»-ն էլ խոյն է, համարձակ, բայց ուշ բարկացող: Եվ ուրեմն, դու պետք է քո մեջի խոյի համարձակությամբ քայլ անես, բայց այս անգամ առանց պոզահարելու, կամ էլ թավշյահարելով

(с) Գ.Դանիելյան

Գաղթական
10.05.2018, 22:45
Էս ինչ ուժեղ կուպե եմ ընկել ))))))))

Ռուսներն էլ շատ մտածեցին, չգտան թարգմանությունը էտ բառի ու ասին` хотим как в Армении...
(с) Ս. Աննա

Գաղթական
10.05.2018, 23:01
ինձ թվում է, որ թարգմանելու կարիք չկա, որովհետև ռուսները լավ գիտեն, որ հեղափոխություը սկսեցին դուխովները,որին միացան սլուխովերը, իսկ վերջում` նյուխովները
(с) Ա.Պողոսյան

Հ.Գ. այ մարդ էնքան կարդացի, կողքս կինս փռշտաց, ասում եմ՝ «դուխո՛վ»..

Interdenominational
10.05.2018, 23:24
Չգիտեմ քննարկվող թեմայի զավեշտականությունը ուր կհասնի: Ու որտեղ կվերջակետվի: Մի տեսակ տխրությամբ զգացի, որ Ակումբը դադարում է լինել մեր հասարակության յուրօրինակ պիրզման:
Գլուխը քարը այդ չարաբաստիկ "դուխովը", բայց չի կարելի այսչափ մոլագար լինել, պարոնայք, հարգելիներս: Ինձ արդեն հասցրին մեղադրել կեղծավորության մեջ, բայց մեր վայ-լեզվաբանների վատ թաքցված կեղծավորությունը խղճահարության է արժանի: Ցավով եմ նշում: Հասկանում եմ, ամեն ինչ սկիզբ է առել դեռևս 2017թ. "Դուխով ընտրեք Ելքը, և ինքներդ Ձեզ համար բարձր ազդարարեք` Երևան ջան, ելք կա՛." (c) Արայիկ Հարությունյան:
Այս ամենը հասկանում եմ, ըմբռնումով եմ վերաբերվում: Բայց չի կարելի այսօր, կատակախառն գրառումների մեջ մեջ... հայերենի հերն անիծել:
Հասկանում եմ նաև, որ Chukը ձգտում է թեման հավասարակշռել հնարավորինս ներշնչյալ "փաստարկներով":
Ու նաև՝ ըմբռնումով եմ վերաբերվում երկրորդ պլանի շեփորահարների ռեպլիկներին:

Չգիտեմ ով է ակումբցի Ծլնգը, բայց նա շատ խորաթափանցն է: Ու ցավում եմ, որ նրա նրբին ու ճիշտ "մեսսիջները" աննկատ են մնում Ակումբի կարծես թե հասուն մասնակիցների կողմից:

Дух-ը հայերեն չի եղել ու չի լինի: Ու եթե շատերը համարում են, որ դա յուրօրինակ հարգանքի տուրք է Վարչապետի ու նրա կարգախոսի հանդեպ՝ եկեք այլ կերպ, ուղղակի ամեն մեկս լինենք օրինապահ ու արժանավոր ժառանգորդը Նոր Հայաստանի:

Ուզում եմ վերաձևակերպել իմ վաղեմի ծանոթ հրետանավորի "Արքաներ" հետակետի ավագի ասվածը՝ "Եթե մենք չենք զոհվել, դադարե՞լ ենք հայրենասեր լինելուց:"..."Եթե մենք չենք ընդունում ԴՈՒԽՈՎԸ՝ դադարու՞մ ենք զորակիցը լինելուց Նոր Հայաստանին":

Բոլորին ամենայն բարիք: Էլ ցանկություն չունեմ ոչ մեկի հետ վիճելու ու սուր ճոճելու ԱՅՍ թեմայում:

Ծլնգ
10.05.2018, 23:28
Դուխովը, կարծում եմ, կարելի ա հանգիստ մտցնել հայերեն լեզվաբառապաշարի մեջ, ավելի ճիշտ՝ դա արդեն հայերեն բառ ա, քանի որ նախ ռուսերենում նման հոլովով ու դրանից բխող իմաստով այն գոյություն չունի (с духом), և եթե փորձես անգամ ռուսին բացատրել դրա կիրառության իմաստը, կարող ա լավ չհասկանա կամ բուն, ճշգրիտ իմաստով չհասկանա, քանի որ դուխով-ը առաջացել ա զուտ հայերեն լեզվամտածողության արդյունքում․ փոխառություն չի, օտարամուծություն չի, հետևաբար հայերեն ա /ինչպես, ի դեպ, շատ-շատ այլ հայերեն բառեր, որոնց "օտարածինության" մասին մենք նույնիսկ տեղյակ չենք/։
Հենց դրանումն էլ հայերեն լեզվի ճկուն հարստանալու ունակությունն ա։

Ինչքան հասկանում եմ, դուխով-ը հայերենում որպես ձևի մակբայ է օգտագործվում (դուխով մերժիր Սերժին), էլ ի՞նչ հոլով։ Ռուսերեն սրա համարժեքներն են одухотверенно, воодушевлённо, որոշ դեպքերում երևի կարելի է նաև օգտագործել с душой («ոգով» իմաստով)։ Պարտադիր չի որ համարժեքը լինի տառացիորեն թարգմանված․․․

Իսկ ռուսերեն շատ ավելի լավ ու ռուսական դուխով ներշնչված համարժեք էլ կա՝ лихо! Նենց որ այդ «ռուսերեն չի թարգմանվում» տռողները նույն անեկդոտից են, ինչ «շունը ռուսերեն չի պպզում»-ը։

Տրիբուն
10.05.2018, 23:35
Ինչ-որ շատ հավայի լրջին տվեցիք:

Թող ով ուզում ա դուխով ասի, ոչ չի ուզում, դուխիս ասի :)))

Ռուֆուս
10.05.2018, 23:43
Ինչ-որ շատ հավայի լրջին տվեցիք:

Թող ով ուզում ա դուխով ասի, ոչ չի ուզում, դուխիս ասի :)))Ձյաձ, քո հետ խմելու հավես կա, քանի տարի ա դրան եմ սպասում։ Արի խմենք #նորՀայաստանում։

Sent from my Nexus 6P using Tapatalk

Ծլնգ
10.05.2018, 23:54
Չգիտեմ ով է ակումբցի Ծլնգը, բայց նա շատ խորաթափանցն է: Ու ցավում եմ, որ նրա նրբին ու ճիշտ "մեսսիջները" աննկատ են մնում Ակումբի կարծես թե հասուն մասնակիցների կողմից:

Ցավալու բան չկա, իմ Միջդավանական եղբայր․․․ ակումբը դուխովներին ա սիրում, ոչ թե ծլնգավորներին, էն էլ՝ իմ նման լաչառ :D

Տրիբուն
11.05.2018, 00:00
Ձյաձ, քո հետ խմելու հավես կա, քանի տարի ա դրան եմ սպասում։ Արի խմենք #նորՀայաստանում։

Sent from my Nexus 6P using Tapatalk

Պաաաաայ, հաստատ: Ես կիրակի մեկնում եմ արտերիր, հունիսի 3-ին գալիս եմ Երևան, ու հորս արև, էտ օրերին գնում ենք խմենք: Նայի, երդվացել եմ :)))

Ռուֆուս
11.05.2018, 00:02
Պաաաաայ, հաստատ: Ես կիրակի մեկնում եմ արտերիր, հունիսի 3-ին գալիս եմ Երևան, ու հորս արև, էտ օրերին գնում ենք խմենք: Նայի, երդվացել եմ :))):love

Sent from my Nexus 6P using Tapatalk

Բարեկամ
11.05.2018, 05:11
Ինչքան հասկանում եմ, դուխով-ը հայերենում որպես ձևի մակբայ է օգտագործվում (դուխով մերժիր Սերժին), էլ ի՞նչ հոլով։ Ռուսերեն սրա համարժեքներն են одухотверенно, воодушевлённо, որոշ դեպքերում երևի կարելի է նաև օգտագործել с душой («ոգով» իմաստով)։ Պարտադիր չի որ համարժեքը լինի տառացիորեն թարգմանված․․․

Իսկ ռուսերեն շատ ավելի լավ ու ռուսական դուխով ներշնչված համարժեք էլ կա՝ лихо! Նենց որ այդ «ռուսերեն չի թարգմանվում» տռողները նույն անեկդոտից են, ինչ «շունը ռուսերեն չի պպզում»-ը։

Դուխովը հայերենի մի ոչ լեզվակիր անգլերեն թարգմանեց Street guy with guts.
одухотверенно, воодушевлённо - ոչ մի ձև չեմ տեսնում որպես դուխովին համարժեք։ Դրանց սիրուն հայերեն համարժեք կա՝ ոգեշնչված, որը դուխովի հետ նույն հարթակի վրա չի, դուխովը ավելի շատ անվախության, համարձակության հետ ա կապված։
лихо! - հայերենում ավելի շատ դզեց!-ին համարժեք, դուխովի հետ էլի իմաստային համարժեքություն չեմ տեսնում։
Էնպես որ դուխովը մնում ա զուտ դուխով, ու սա էն բառերից ա, որ փափուկ ներծծվել ա հայերենում ու դիպուկ արտահայտում ա էն, ինչին մենք ասում ենք դուխով ու չենք կարող ասել որևէ այլ համարժեքով հայերենում։

One_Way_Ticket
11.05.2018, 05:37

Իմ կարծիքով դուխովին ամենամոտ ռուսերեն բառը смелее-ն է։

Բարեկամ
11.05.2018, 05:59
Իմ կարծիքով դուխովին ամենամոտ ռուսերեն բառը смелее-ն է։

Քիչ, թե շատ՝ երբ որպես կոչական ա օգտագործվում։ Իսկ երբ որպես ածակա՞ն (դուխով տղա)։ Իսկ երբ որպես մակբա՞յ (գնաց ու դուխով խփեց)։ Չկա ռուսերենում համարժեք մեկ բառ, որը լիարժեք կփոխարինի հայերեն դուխովին իր բոլոր ձևերում և իմաստներում։

One_Way_Ticket
11.05.2018, 06:25
Քիչ, թե շատ՝ երբ որպես կոչական ա օգտագործվում։ Իսկ երբ որպես ածակա՞ն։ Իսկ երբ որպես մակբա՞յ։ Չկա ռուսերենում համարժեք մեկ բառ, որը լիարժեք կփոխարինի հայերեն դուխովին իր բոլոր ձևերում և իմաստներում։
Ածականի հարցը ավելի բարդ է :) Смелый-ը մոտ է, բայց համաձայն եմ, նույն երանգը չունի։

Բարեկամ
11.05.2018, 06:28
Ածականի հարցը ավելի բարդ է :) Смелый-ը մոտ է, բայց համաձայն եմ, նույն երանգը չունի։

Հա, դուխովը յուրահատուկ բառ ա։ Օրինակ էդ բառն ինձ ահագին ոգեշնչում ա դուխով լինելու, իսկ Смелый-ն՝ չէ :)

Դուխովը երևի այսպես կստուգաբանեի․ անվախ, համարձակ, շիտակ՝ վստահ լինելով, ներքին համոզմունք ունենալով իր ճշմարտացիության մեջ, գումարած՝ աննահանջ։ Հայերենում ես չգիտեմ ուրիշ մի բառ, որ էդ իմաստային նուրբ համադրությունն արտահայտի։

Ծլնգ
11.05.2018, 06:38
Դուխովը հայերենի մի ոչ լեզվակիր անգլերեն թարգմանեց Street guy with guts.
одухотверенно, воодушевлённо - ոչ մի ձև չեմ տեսնում որպես դուխովին համարժեք։ Դրանց սիրուն հայերեն համարժեք կա՝ ոգեշնչված, որը դուխովի հետ նույն հարթակի վրա չի, դուխովը ավելի շատ անվախության, համարձակության հետ ա կապված։
лихо! - հայերենում ավելի շատ դզեց!-ին համարժեք, դուխովի հետ էլի իմաստային համարժեքություն չեմ տեսնում։
Էնպես որ դուխովը մնում ա զուտ դուխով, ու սա էն բառերից ա, որ փափուկ ներծծվել ա հայերենում ու դիպուկ արտահայտում ա էն, ինչին մենք ասում ենք դուխով ու չենք կարող ասել որևէ այլ համարժեքով հայերենում։

одухотверенно, воодушевлённо բառերը բերել էի որպես «с духом»-ի ավելի ռուսերեն ձևերը։ Համաձայն եմ, որ լրիվ համարժեք չեն, բայց սրանք բերված էին որպես ռուսերենում «դուխ առած լինել»-ուն համարժեքի բացակայության հակակշիռ։

Лихо-ն ռուսերենում շատ լայն իմաստ ունի․ և՛ քո ասած «դզեց» իմաստով՝ «лихо получилось», և՛ խելակորույս իմաստով՝ «лихой он», և՛ չարաբաստիկ՝ «лихие 90-ые» և մի քանի վագոն այլ իմաստներ էլ։

Քիչ, թե շատ՝ երբ որպես կոչական ա օգտագործվում։ Իսկ երբ որպես ածակա՞ն (դուխով տղա)։ Իսկ երբ որպես մակբա՞յ (գնաց ու դուխով խփեց)։ Չկա ռուսերենում համարժեք մեկ բառ, որը լիարժեք կփոխարինի հայերեն դուխովին իր բոլոր ձևերում և իմաստներում։

բացի смело-смелее, браво-бравее, храбро-храбрее, удало-удалее «հասարակ» բառերից, ռուսերենում, ինչպես ասեցի, лихо-ն բոլոր քո բերած իմաստները ունի, and then some... կոչական՝ лихо, братцы, лихо!, ածական՝ лихой мОлодец, մակբայ՝ лихо разгромили, лихо танцевали, лихо поскакали և այլն․․․ էլ չեմ ասում ինչքա՜ն առած ու թևավոր խոսք կա лихо-ի տարբեր իմաստների օգտագործմամբ։

Ծլնգ
11.05.2018, 06:41
Հա, դուխովը յուրահատուկ բառ ա։ Օրինակ էդ բառն ինձ ահագին ոգեշնչում ա դուխով լինելու, իսկ Смелый-ն՝ չէ :)

Դուխովը երևի այսպես կստուգաբանեի․ անվախ, համարձակ, շիտակ՝ վստահ լինելով, ներքին համոզմունք ունենալով իր ճշմարտացիության մեջ, գումարած՝ աննահանջ։ Հայերենում ես չգիտեմ ուրիշ մի բառ, որ էդ իմաստային նուրբ համադրությունն արտահայտի։
սրտով=սիրտ առած?

Բարեկամ
11.05.2018, 06:43
одухотверенно, воодушевлённо բառերը բերել էի որպես «с духом»-ի ավելի ռուսերեն ձևերը։ Համաձայն եմ, որ լրիվ համարժեք չեն, բայց սրանք բերված էին որպես ռուսերենում «դուխ առած լինել»-ուն համարժեքի բացակայության հակակշիռ։

Лихо-ն ռուսերենում շատ լայն իմաստ ունի․ և՛ քո ասած «դզեց» իմաստով՝ «лихо получилось», և՛ խելակորույս իմաստով՝ «лихой он», և՛ չարաբաստիկ՝ «лихие 90-ые» և մի քանի վագոն այլ իմաստներ էլ։

բացի смело-смелее, браво-бравее, храбро-храбрее, удало-удалее «հասարակ» բառերից, ռուսերենում, ինչպես ասեցի, лихо-ն բոլոր քո բերած իմաստները ունի, and then some... կոչական՝ лихо, братцы, лихо!, ածական՝ лихой мОлодец, մակբայ՝ лихо разгромили, лихо танцевали, лихо поскакали և այլն․․․ էլ չեմ ասում ինչքա՜ն առած ու թևավոր խոսք կա лихо-ի տարբեր իմաստների օգտագործմամբ։

Էդ բոլոր իմաստներով հանդերձ և էդ իմաստների մեջ лихо-ն դուխովի երանգն ու բառազգացողությունը չունի, ինչ ուզում ես ասա :)
лихо-ն ավելի շատ թեքվում ա հավես-ի, հավեսով-ի կողմը, առավելագույնս՝ կտրիճ, անգլերենում ավելի ճշգրիտ համարժեքը կա դրա՝ cool:

Բարեկամ
11.05.2018, 06:43
սրտով=սիրտ առած?

չէ, էդ գոտեպնդվածն ա, որը հաջորդում ա երկչոտ, տատանվող, անվստահ վիճակին, կամ դրանից դուրս գալու անցումնային պահն ա։

Ծլնգ
11.05.2018, 06:52
Էդ բոլոր իմաստներով հանդերձ և էդ իմաստների մեջ лихо-ն դուխովի երանգն ու բառազգացողությունը չունի, ինչ ուզում ես ասա :)

ինչ ուզում ես ասա, ունի՛, ու մի քանի վագոն էլ վրից ;) ու այդ ամենի հետ մեկտեղ, лихо-ից ռուսի դուխը փչում ա (էն՝ «там русский дух, там Русью пахнет» իմաստով), իսկ մենք, ներող կլինեք, դրել բառային վիժվածքը ժողովրդական լեզվամտածողության գագաթնակետն ենք հասցնում․․․

One_Way_Ticket
11.05.2018, 07:02

Ես Բարեկամի հետ համաձայն եմ։ Лихо-ն ուրիշ է։ Ես նույնիսկ կասեի որակապես ուրիշ։ Այն ավելի շուտ բնութագրում է երևույթի արտաքին տեսքը, սիրունությունը, մինչդեռ դուխովը՝ ներուժը։

Ծլնգ
11.05.2018, 07:21
Ես Բարեկամի հետ համաձայն եմ։ Лихо-ն ուրիշ է։ Ես նույնիսկ կասեի որակապես ուրիշ։ Այն ավելի շուտ բնութագրում է երևույթի արտաքին տեսքը, սիրունությունը, մինչդեռ դուխովը՝ ներուժը։

ուրեմն քո հետ էլ համաձայն չեմ :))

Հ․Գ․
Речами тих, да сердцем лих.

One_Way_Ticket
11.05.2018, 07:36
ուրեմն քո հետ էլ համաձայն չեմ :))

Հ․Գ․
Речами тих, да сердцем лих.
Բերածդ ասացվածքում лих-ը լրիվ ուրիշ իմաստով է օգտագործվում: "Վատ" նշանակությամբ, որը բառի հնացած ու պոետիկ իմաստն է, ու որը ես երբևէ խոսակցական լեզվում չեմ լսել (ինչպես և այդ ասացվածքը)։
Ավելի մանրամասն նայիր այստեղ։
https://ru.wiktionary.org/wiki/%D0%BB%D0%B8%D1%85%D0%BE%D0%B9
Իսկ այ առաջին՝ удалой, молодецкий իմաստով, որը վերաբերվում էր մինչ այդ բերածդ օրինակներին, այն պարտադրում է արտաքին տեսանելիությունը։ Եթե վարորդը դուխով քշում է ավտոն ու պատրաստ է ցանկացած պահի կտրուկ մանևրերի, ապա նրան лихач չես ասի, քանի դեռ փաստացի ոչ մի արտառոց բան չի արել։

Բարեկամ
11.05.2018, 08:06

դրա ամենամոտ իմաստը հայերենին երևի "վսյոտակի" կտրիճն ա, որը հայերենում, կոնտեքստից կախված, և՛ դրական, և՛ հեգնական-բացասական իմաստներով ա գործածվում։

Ծլնգ
11.05.2018, 08:09
Բերածդ ասացվածքում лих-ը լրիվ ուրիշ իմաստով է օգտագործվում: "Վատ" նշանակությամբ, որը բառի հնացած ու պոետիկ իմաստն է, ու որը ես երբևէ խոսակցական լեզվում չեմ լսել (ինչպես և այդ ասացվածքը)։
Ավելի մանրամասն նայիր այստեղ։
https://ru.wiktionary.org/wiki/%D0%BB%D0%B8%D1%85%D0%BE%D0%B9
Իսկ այ առաջին՝ удалой, молодецкий իմաստով, որը վերաբերվում էր մինչ այդ բերածդ օրինակներին, այն պարտադրում է արտաքին տեսանելիությունը։ Եթե վարորդը դուխով քշում է ավտոն ու պատրաստ է ցանկացած պահի կտրուկ մանևրերի, ապա նրան лихач չես ասի, քանի դեռ փաստացի ոչ մի արտառոց բան չի արել։

Հա, համաձայն եմ․․․ այդ մեկը մտքովս եկավ որպես արտաքինին հակադրվող ներքուստ лих-ը, որը այդ թևավոր խոսքում չարամիտ իմաստով է մասնակցում։ Չարաբաստիկ ու վատ իմաստով հիմա էլ է օգտագործվում, օր՝ «лихо мне», «лихой, он какой-то», էլ չեմ ասում «лиха беда - начало» ասացվածքը շատ տարածված է, դե ու лихорадка բառը իր բոլոր սլենգային հապավումներով այդ նույն лих արմատից է սերում։ Лихач-ն էլ երանգներից մեկն է, բայց ոչ միակը, ու ընդհանրացնող օրինակ չի։ Խոսակցական ռուսերենը շաաաաաաաաաաատ ճկուն է, կարծում եմ շատ ավելի շատ, քան նույն հայերենը, ու մեկ բառը տարբեր կոնտեքստներում կարող է լրիվ հակառակ իմաստ, հնչերանգ, տոնայնություն և այլն արտահայտի։ Հենց այդ նույն երեքտառանոց բառը ոնց ասես կարաս պտտես ու ինչ իմաստ ասես կարաս տաս։ Лихо-ն խոսակցականում դրան նման է։ Ու «քայլ արա՝ դուխով» շատ լավ տեղավորվում ա «ступай лихо» ձևի մեջ (և՛ ռիսկով, և՛ թափով, և՛ անձնուրաց և լիքը ուրիշ իմաստներով)։

Ի դեպ, որպես ռուսներին լոզունգ՝ ступай лихо, пошли Вована на... выход

Գաղթական
11.05.2018, 08:38
Բայց զգում ե՞ք ինչա կատարվում..
Համացանցի ողջ տառաճանաչ հայ հանրությունը նստած ռուսական արմատով բառի ռուսերեն թարգմանություննա փնտրում...
...ու չի գտնում... )))

Հ.Գ. քանի որ «դուխով»-ը խոսակցական հայերենա, ես դա ավելի շուտ կհամադրեյի նույնքան խոսակցական ռուսերեն «не ссы»-ի հետ:

Տրիբուն
11.05.2018, 14:56
Դուխովի հայերեն չլինելը կեղծ օրակարգ է:

Գաղթական
11.05.2018, 14:58
Դուխովի հայերեն չլինելը կեղծ օրակարգ է:

Ընդվզում #ՆորՀայաստան-ի բարոյահոգեբանական արժեքների դե՞մ

Ծլնգ
11.05.2018, 15:12
Դուխովի հայերեն չլինելը կեղծ օրակարգ է:

Դուխով բառը կեղծ օրակարգ է․․․ ftfy

Ու մեկն իմ ասածը հենց սկզբից էլ դա էր։

Սահակ
14.05.2018, 07:04
Դուխովը շատ ավել է քան թավշյա հեղափոխության կարգախոս։

Դուխովը նոր մտածելակերպ է։ Հայաստանի նոր ընդդիմությունը որը գալու է մի օր որ մերժի Նիկոլին էլի դուխով է լինելու։ Եվ նրանց մերժողները նույնպես դուխով են լինելու։

Դարեր շարունակ ստրկական մտածելակերպից ժողովուրդը անցնում է մի նոր մտածելակերպի՝ դուխով մտածելակերպի։

Գաղթական
14.05.2018, 12:47
Հայաստանի նոր ընդդիմությունը որը գալու է մի օր որ մերժի Նիկոլին էլի դուխով է լինելու։ Եվ նրանց մերժողները նույնպես դուխով են լինելու։

Այսինքն դու լավի հույս չունե՞ս ))

Ի՞նչ պարտադիրա հա մեկը մյուսին մերժի:
Առողջ քննադատությունն իհարկե ամենակարևոր բաներից մեկնա՝ որակի բարձրացման համար, իսկ մերժելու համար արդեն պիտի անթույլատրելիի սահմանները հատված լինեն:

Սահակ
15.05.2018, 03:31
Այսինքն դու լավի հույս չունե՞ս ))

Շատ մեծ հույսեր ունեմ, ու հենց դրա համար կարծում եմ որ Նիկոլը ցմահ վարչապետ չի լինելու, ու իրենից ավելի դուխովները իրեն կգան փոխարինելու։ Մի խոսքով։

Ի՞նչ պարտադիրա հա մեկը մյուսին մերժի:
Առողջ քննադատությունն իհարկե ամենակարևոր բաներից մեկնա՝ որակի բարձրացման համար, իսկ մերժելու համար արդեն պիտի անթույլատրելիի սահմանները հատված լինեն:

Համաձայն եմ, «մերժել» բառը միքիչ փոխաբերական իմաստով եմ օգտագործել։