Դիտել ողջ տարբերակը : Իմ կանխատեսությունները մոտակա ապագայի մասին
Արքա Նաիրի
04.05.2018, 17:13
Իմ մերձավորներն (ընկերներս և կինս) միաձայն պնդում են, որ փաշինյանականները մի քանի ամսվա (առավելագույնս՝ 1 տարվա) ընթացքում, ցույց կտան իրենց ապիկարությունը երկրի կառավարման գործում և խայտառակված կհեռանան։
Ինձ բոլորովին այդպես չի թվում։ Սրանք գողերի մի "շայկա" չեն, որ 1 տարի թալան տան ու երբ տեսնեն, որ իրավիճակը թեժանում է, առանց արյուն թափելու թալանածով փախնեն Կալիֆորնիա կամ Փարիզ։
Սրանք կատաղած նիհիլիստ-հեղափոխականներ են և հենց որ ամբոխն նորից ընդվզի կյանքի պայմանների վատթարացման պատճառով, դժգոհներին կհայտարարեն հակահեղափոխական տարրեր, "սերժականներ", իսկ տնտեսական անկումը կբացատրեն "սերժականների" խարդավանքներով ու սաբոտաժով և առանց վարանելու կանցնեն արյունահեղությամբ ուղեկցվող հեղափոխական ճնշումների (Ժողովրդի անունից, իհարկե, ինչպես ընդունված է ժանրի օրենքներով) ընդհուպ մինչև սարսափի մթնոլորտի ստեղծումը ինչպես հարևան թյուրքական պետություններում է։
Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո էլ ռուսական հասարակությունը վստահ էր, որ բոլշևիկները մի քանի օրով են իշխանությունը վերցրել։ Այնինչ կեղեքումը տևեց 72 երկար տարիներ․․․․
Ով Փաշինյանին և նրա կատաղածներին թեթևամտորեն է վերաբերվում, խորապես սխալվում է։ Սրանք պետությունը կհասցնեն կործանան բայց իշխանությունը չեն զիջի։
Sambitbaba
04.05.2018, 17:47
Չէ, ժողովուրդ, Թաքվորը Շարմազանովի տղեն չի, Թաքվորը՝ սեռժիկն ա...
Արքա, տեսնենք։
Կանխատեսումդ կիրականանա՝ ըստ առկա իրողությունների քայլեր կձեռնարկենք։
Քո կարծիքով ամեն ինչ լավ էր, գոնե էն աստիճանի, որ ոչինչ ձեռնարկել պետք չէ՞ր։
Արքա Նաիրի
04.05.2018, 18:19
Ինչպե՞ս տեղադրել լուսանկար կամ ավատար պրոֆիլում
StrangeLittleGirl
04.05.2018, 19:13
Է հա, հավանականություն կա, որ Նիկոլը կարող ա փոխվի դեպի վատը․ ի վերջո, իշխանությունը մարդուն փչացնում ա։ Բայց ինձ թվում ա՝ իրան մի հարյուր տարի պետք ա, որ հասցնի Սերժի մակարդակին հասնի, իսկ մինչև էդ հաստատ կհանենք, արդեն բանաձևը գիտենք :))
Ինչպե՞ս տեղադրել լուսանկար կամ ավատար պրոֆիլում
1. Գտնում ես քո ուզած ավատարը ու download անում, օրինակ՝
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/a/a4/Serj1.jpg
2. Մտնում էս ստեղ՝
https://www.akumb.am/usercp.php
3. Սեղմում ես խմբագրել ավատարը, սեղմում ես Browse, ընտրում առաջին կետում download արած նկարը և սեղմում Պահպանել փոփոխությունները։
Իմ մերձավորներն (ընկերներս և կինս) միաձայն պնդում են, որ փաշինյանականները մի քանի ամսվա (առավելագույնս՝ 1 տարվա) ընթացքում, ցույց կտան իրենց ապիկարությունը երկրի կառավարման գործում և խայտառակված կհեռանան։
Ինձ բոլորովին այդպես չի թվում։ Սրանք գողերի մի "շայկա" չեն, որ 1 տարի թալան տան ու երբ տեսնեն, որ իրավիճակը թեժանում է, առանց արյուն թափելու թալանածով փախնեն Կալիֆորնիա կամ Փարիզ։
Սրանք կատաղած նիհիլիստ-հեղափոխականներ են և հենց որ ամբոխն նորից ընդվզի կյանքի պայմանների վատթարացման պատճառով, դժգոհներին կհայտարարեն հակահեղափոխական տարրեր, "սերժականներ", իսկ տնտեսական անկումը կբացատրեն "սերժականների" խարդավանքներով ու սաբոտաժով և առանց վարանելու կանցնեն արյունահեղությամբ ուղեկցվող հեղափոխական ճնշումների (Ժողովրդի անունից, իհարկե, ինչպես ընդունված է ժանրի օրենքներով) ընդհուպ մինչև սարսափի մթնոլորտի ստեղծումը ինչպես հարևան թյուրքական պետություններում է։
Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո էլ ռուսական հասարակությունը վստահ էր, որ բոլշևիկները մի քանի օրով են իշխանությունը վերցրել։ Այնինչ կեղեքումը տևեց 72 երկար տարիներ․․․․
Ով Փաշինյանին և նրա կատաղածներին թեթևամտորեն է վերաբերվում, խորապես սխալվում է։ Սրանք պետությունը կհասցնեն կործանան բայց իշխանությունը չեն զիջի։
Գոհ եղեք ու Աստծուն փառք տվեք, որ ժողովուրդը էնքան «կատաղած» է եղել, որ իշխանությունը զավթած ժուլիկներին Մաշտոցի պողոտայի ծառերից կախելու տեղը երգել-պարել է փողոցներում: Էս պահին կատաղածը ժուլիկներն են, աչքիս դեռ իրենց ծակերի տեղը չեն գտել:
Արքա Նաիրի
04.05.2018, 21:34
շնորհակալ եմ Արամին ցուցումների համար
Իմ մերձավորներն (ընկերներս և կինս) միաձայն պնդում են, որ փաշինյանականները մի քանի ամսվա (առավելագույնս՝ 1 տարվա) ընթացքում, ցույց կտան իրենց ապիկարությունը երկրի կառավարման գործում և խայտառակված կհեռանան։
Ինձ բոլորովին այդպես չի թվում։ Սրանք գողերի մի "շայկա" չեն, որ 1 տարի թալան տան ու երբ տեսնեն, որ իրավիճակը թեժանում է, առանց արյուն թափելու թալանածով փախնեն Կալիֆորնիա կամ Փարիզ։
Սրանք կատաղած նիհիլիստ-հեղափոխականներ են և հենց որ ամբոխն նորից ընդվզի կյանքի պայմանների վատթարացման պատճառով, դժգոհներին կհայտարարեն հակահեղափոխական տարրեր, "սերժականներ", իսկ տնտեսական անկումը կբացատրեն "սերժականների" խարդավանքներով ու սաբոտաժով և առանց վարանելու կանցնեն արյունահեղությամբ ուղեկցվող հեղափոխական ճնշումների (Ժողովրդի անունից, իհարկե, ինչպես ընդունված է ժանրի օրենքներով) ընդհուպ մինչև սարսափի մթնոլորտի ստեղծումը ինչպես հարևան թյուրքական պետություններում է։
Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո էլ ռուսական հասարակությունը վստահ էր, որ բոլշևիկները մի քանի օրով են իշխանությունը վերցրել։ Այնինչ կեղեքումը տևեց 72 երկար տարիներ․․․․
Ով Փաշինյանին և նրա կատաղածներին թեթևամտորեն է վերաբերվում, խորապես սխալվում է։ Սրանք պետությունը կհասցնեն կործանան բայց իշխանությունը չեն զիջի։
Սենց կանխատեսումից հետո ճիշտ կլներ անունդ գրեիր, որ հենց իրականացավ, գանք, թագդ upgrade անենք։
Դե իսկ եթե պարզվավ օդից հորինած բարբաջանք ա, արդեն կմտածենք, թե թագն ինչով կարելի ա փոխարինել ;)
Սասունը վզի համար էր ինչ որ բան առաջարկում :D
Նիկոլը որ եկավ իշխանության, էլ գործի չենք գնալու, երեխեքը դասի չեն գնալու, փողոցի մեջտեղը նարդի ու բլոտ ենք խաղալու ու սաղ օրը խորոված ենք ուտելու: Ով չի ուզում, ՀՀԿական ա:
Էս օրերին իրոք զվարճացնում է տարաբնույթ հանրապետականների կամ, սենց ասենք, իշխանական շրջանակներին մոտ կանգնած անձանց ապոկալիպտիկ կանխատեսումները, ընդ որում, քանի որ իրենց ժամանակ երկիրն իրոք ամեն առումով վատ էր, էլ բան չեն գտնում, Արցախի անվտանգությունն են հիշում:
Էս փորացավով տառապողներին ուղղակի հիշեցնեմ, որ վերջին 10 տարում Հայաստանից արտագաղթել է 300.000 մարդ, իսկ որպեսզի պարզ լինի այս թվի ողբերգականությունը, ասեմ, որ մենք 3.000.000 ենք, իսկ համդիյան ջարդերին էլ նույն 300.000 հայը զոհ գնաց: 1.5 միլիարդից 7 միլիարդ հասած արտաքին պարտք, փոշիացրած միջոցներ ու հնարավորություններ, պետական համակարգի դեգրադացում, հասարակության բարոյալքում և այլն և այլն: Հարգելիներս, հենց դուք էիք վտանգում Արցախի անվտանգությունը, թարգեք անմեղ տեսքով աչքերդ ճպճպացնել...
Արքա Նաիրի
07.05.2018, 02:50
Սկսենք նրանից, որ ես հանրապետականների (ինչպես նաև որևէ հայաստանյան քաղաքական ուժի) հետ որևէ կապ չունեմ, իմ բիզնեսը Հայաստանում չեմ վարում և այլն
Իհարկե ձեզ անհասանելի է այն միտքը, որ կարող է լինել մեկը, ով, որևէ ուղղակի կամ անուղղակի շահ չունենալով, անաչառ և օբյեկտիվ գնահատում է իրավիճակը և հետևություններն բոլորովին նոր իշխանությունների օգտին չեն։
Հասարակ լեզվով ասած՝ թքած ունեմ հանրապետականների վրա էլ, Փաշինյանի ու իր ամբոխի վրա էլ։ Բայց այս ամենի հետևանքով Արցախն կորելու է։
Սրանով էլ վերջացնենք։
Գաղթական
07.05.2018, 04:04
Հայհոյանքս զքեզ, թե դու փողոց դուրս եկած ժողովրդին ամբոխ ես անվանում, անպատվում ու սութի պանիկա տարածում:
Այսինքն, արքա, գործնականում թքեցիր հայ ժողովրդի 98 տոկոսի վրա...: Ի՞նչ ասեմ, պարզ է...
Սկսենք նրանից, որ ես հանրապետականների (ինչպես նաև որևէ հայաստանյան քաղաքական ուժի) հետ որևէ կապ չունեմ, իմ բիզնեսը Հայաստանում չեմ վարում և այլն
Իհարկե ձեզ անհասանելի է այն միտքը, որ կարող է լինել մեկը, ով, որևէ ուղղակի կամ անուղղակի շահ չունենալով, անաչառ և օբյեկտիվ գնահատում է իրավիճակը և հետևություններն բոլորովին նոր իշխանությունների օգտին չեն։
Հասարակ լեզվով ասած՝ թքած ունեմ հանրապետականների վրա էլ, Փաշինյանի ու իր ամբոխի վրա էլ։ Բայց այս ամենի հետևանքով Արցախն կորելու է։
Սրանով էլ վերջացնենք։
ՀՀԿ հեռացի՛ր
ՀՀԿ հեռացի՛ր
ՀՀԿ հեռացի՛ր
:D
ՀՀԿ հեռացի՛ր
ՀՀԿ հեռացի՛ր
ՀՀԿ հեռացի՛ր
:D
Էհ, բան չսովորար էլի հեղափոխական մեթոդներից :D բայերդ պիտի ցուցադրեն ժողովրդի ակտիվությունը, ոչ թե պահանջ ներկայացնեն՝ քայլ արա, մերժիր... և այլն, ոչ թե հեռացիր (30 տարի ա հեռացիր էին գոռում, ո՞վ էր բանի տեղ դնում)։
Նենց որ՝ Քայլ արա՛, անտեսի՛ր Արքային ;)
թքած ունեմ հանրապետականների վրա էլ, Փաշինյանի ու իր ամբոխի վրա էլ։
Իմ կանխատեսումը մոտակա ապագայի մասին էն է, որ նման ոճով շարունակելու դեպքում առաջիկայում ակումբում նոր արգելափակում կլինի:
Sagittarius
07.05.2018, 18:06
ես չեմ հասկանում՝ որոշ մադրկանց տուտուզները խի ա տենց մռմռում, երբ տուտուզդողցին դեռ չի էլ սկսել :)
Արքա Նաիրի
08.05.2018, 01:34
Քանի՞ օրինակ բերեմ պատմությունից, երբ վճռական, իրենց գաղափարներով տարված, բայց անպատասխանատու մոլեգարները իրենց խելքին են գցել ժողովրդի մեծ մասին ու դա աղետալի հետևանքներ է ունեցել հենց այդ ժողովրդի համար։
Հրեաների օրինակը, որոնք Հիսուսից մի քանի տասնամյակ հետո ընկան իրենց կատաղածների (սիքքարակիրներ) խելքին (որոնք միշտ փոքրամասնություն էին կազմում), գնացին հռոմեացիների հետ անզիջում առճակատման և արդյունքում Տաճարը քանդվեց, ժողովրդի զգալի մասն կոտորվեց և արտաքսվեց, հերիք է՞, թե՞ շարունակեմ։
Հիմա սիքքարակիրներին Տաճարի հրապարակի առաջ խանդավառ ողջունող բազմությունը ժողովուրդ է՞ր, թե՞ հիմարացած ամբոխ։
Ինձ այս ամբողջ պատմության մեջ մի բան է հետաքրքրում՝ լավ, կարելի է լինել ինչ հայացքների տեր ասես՝ ազգայնական կամ կոսմոպոլիտ, արևմտամետ կամ ռուսամետ, ատել հանրապետականներին կամ չատել։ Բայց չեք տեսնու՞մ, որ Նիկոլն ինքնին (այս ամենից աբստրահված) մարդկային արժեքից զուրկ ոչնչություն է, վրան մարդու շնորհք չկա։ Ինչպե՞ս կարելի է նման դատարկ արարածի սեփական ու սեփական պետության ճակատագիրն վստահել առաջնորդ ընտրելով։ Եվ ի՞նչ արժե ազգը, որի մոտ մարդու գնահատման նման տարրական չափանիշներն ատրոֆացված են։
Ինչևէ, հակվում եմ կնոջս կարծիքին, որ ժողովրդի մտավոր մակարդակը մի օր պիտի արտահայտվեր և արտահայտվեց։
Վատն այն է որ ամեն ինչ իր գինն ունի և հայերին այս ամբոխավարությունը թանկ է նստելու
Արքա Նաիրի
08.05.2018, 01:36

08.05.2018, 05:25
Չուկ ջան, դուխո՛վ:
Արքա Նաիրի
08.05.2018, 05:54
Իմ կանխատեսումը մոտակա ապագայի մասին էն է, որ նման ոճով շարունակելու դեպքում առաջիկայում ակումբում նոր արգելափակում կլինի:
Go ahead
Քանի՞ օրինակ բերեմ պատմությունից, երբ վճռական, իրենց գաղափարներով տարված, բայց անպատասխանատու մոլեգարները իրենց խելքին են գցել ժողովրդի մեծ մասին ու դա աղետալի հետևանքներ է ունեցել հենց այդ ժողովրդի համար։
Հրեաների օրինակը, որոնք Հիսուսից մի քանի տասնամյակ հետո ընկան իրենց կատաղածների (սիքքարակիրներ) խելքին (որոնք միշտ փոքրամասնություն էին կազմում), գնացին հռոմեացիների հետ անզիջում առճակատման և արդյունքում Տաճարը քանդվեց, ժողովրդի զգալի մասն կոտորվեց և արտաքսվեց, հերիք է՞, թե՞ շարունակեմ։
Հիմա սիքքարակիրներին Տաճարի հրապարակի առաջ խանդավառ ողջունող բազմությունը ժողովուրդ է՞ր, թե՞ հիմարացած ամբոխ։
Ուզո՞ւմ ես լիքը օրինակներ, բերեմ, որ ժողովուրդն ընտրել է իր առաջնորդին ու այն ծաղկեցրել է երկիրը - Վաշինգտոն, Գանդի, Բոլիվար - այս ցանկը կարող եմ շատ շարունակել:
Ինձ այս ամբողջ պատմության մեջ մի բան է հետաքրքրում՝ լավ, կարելի է լինել ինչ հայացքների տեր ասես՝ ազգայնական կամ կոսմոպոլիտ, արևմտամետ կամ ռուսամետ, ատել հանրապետականներին կամ չատել։ Բայց չեք տեսնու՞մ, որ Նիկոլն ինքնին (այս ամենից աբստրահված) մարդկային արժեքից զուրկ ոչնչություն է, վրան մարդու շնորհք չկա։ Ինչպե՞ս կարելի է նման դատարկ արարածի սեփական ու սեփական պետության ճակատագիրն վստահել առաջնորդ ընտրելով։ Եվ ի՞նչ արժե ազգը, որի մոտ մարդու գնահատման նման տարրական չափանիշներն ատրոֆացված են։
Ինչևէ, հակվում եմ կնոջս կարծիքին, որ ժողովրդի մտավոր մակարդակը մի օր պիտի արտահայտվեր և արտահայտվեց։
Վատն այն է որ ամեն ինչ իր գինն ունի և հայերին այս ամբոխավարությունը թանկ է նստելու
Քո իրավունքն է, եթե ընտրական իրավունք ունես, կարող ես մյուս ընտրություններին հանրապետականների հոտած ճահճի օգտին քվեարկել: Ի դեպ ասած, հենց Սերժի իշխանությունն էին ուզում փաթաթել ժողովրդի վզին, որ չստացվեց: Քեզ համար Սերժի քրեա-օլիգարխիկ համակարգը ոնց որ ավելի ադեկվատ ու լավ իշխանության տեսակ էր, հա? Ճաշակին ընկեր չկա...
Լիո՛ն վարչապե՛տ
Լիո՛ն վարչապե՛տ
Լիո՛ն վարչապե՛տ