Դիտել ողջ տարբերակը : Հայերին իմմանենտ հակապետականությու՞ն
Արքա Նաիրի
04.05.2018, 02:48
Ամենավերջին բանը որ հետաքրքրում էր տեղի ունեցած և հաղթած հեղափոխության մասնակիցներին, դա հոգն էր պետականության և Արցախի անվտանգության մասին։
Այդ առնչությամբ ակամա մտորումներ ծագեցին, որոնցից ամենակեղեքողն էր՝ արդյո՞ք պատահական է այն փաստը, որ վերջին 2000 տարվա ընթացքում անկախ պետություն ենք ունեցել միայն Բագրատունիների տիրապետության շատ կարճ ժամանակահատվածում... Այն էլ ոչ թե ներքևից ժողովրդական շարժման հետևանքով, այլ (ոչ այնքան հայ ծագման ) Բագրատունիների ծայրահեղ հմուտ դիվանագիտական խաղի, որոնց հաջողվեց թագ ստանալ և՛ խալիֆից, և՛ կայսրից։
Գուցե պետականության զգացման իմմանենտ բացակայությունն է դրա պատճառը, այլ ոչ այնքան արտաքին հանգամանքները՞

Իհարկե շատ դեպքերում արդյունավետ ա սենց պնդումից սկսել, հետո արդեն առաջ քաշել իբր կարևոր հարցերը, բայց ստեղ էդ տեղը չի ;)
Քանի դեռ չես հիմնավորել էս մի տողը, մնացածը լոլոյա։
Արքա Նաիրի
04.05.2018, 12:46
Ամեն աթեիստի համար էլ ինչից խելքը չի կտրում, "լոլոյա"։ Երկինքն էլ ա "լոլո", Աստված էլ։ Միայն սեփական պարզունակ մտքերն են ոչ "լոլո"

Թագավորն աԲրած կենա :love
Cassiopeia
04.05.2018, 13:30
Ողջույն, ձերդ աստվածահաճո մեծություն
boooooooom
04.05.2018, 13:42
Թագավոր ապրած կենա, մի հատ հասարակ բառերով կարտահայտե՞ս միտքդ, եթե իհարկե ցանկություն ու հավես ունես, որ բանվոր դասակարգն էլ իր կարծիքը հայտնի։
ըհը․․․ Շարմազանովի տղեն էլ ինտերնետի տեղը գտավ․․․․ երեկվանից իմմանենտ զգացողությամբ սպասում էի․․․ողջույն, Հովսեփ ջան։

Ինձ թվում է՝ չարժի (թեկուզ կատակով) ինչ-որ կոնկրետ մեկին վերագրել անհայտ մականվան գրառումները։

Ճիշտ ես․․․ անվան ընդգրկումս չափից շատ ցինիկ էր․․․ բայց դե ինձ թվում է՝ դժվար ինչ-որ մեկը կարծի, թե իմ «վերագրումը» պետք է ի ճշմարտության փաստ ընդունել։
Ամենամազալուն էն ա, որ էս ՀՀԿ-ական գրառումները ու կատարողները միշտ մեգալոմանիայով են տառապում։ Մականունը պիտի ռոյալ լինի, մի քիչ պիտի մեջը Նժդեհից լինի, մի երկու բառ Աստվածաշնչից, մի հղում պատմական որևէ փառահեղ իրադարձության, երկու բառ ի հոգածություն զ՛աշխարհս Հայոց և Արցախի, ու վերջում մի հատ անտաղանդ ու անիմաստ ամփոփում, որպես կանոն նվիրված կայունությանը։

մազալո՞ւ է որ, լրիվ օրինաչափություն է։ Երեկ էն հայտնի նամակից հետո յութուբում աչքովս Շարմազանովենց «չէին սպասում»-ի վիդեոն ընկավ, ասի տեսնեմ Նարեն կա մեջը․․․ չկար, բայց պաթոսի օվերդոզից գլուխս երեկվանից դեռ պտտվում ա․․․
Իմմանենտն ի՞նչ ա։ Մեռածի կիսամեռած ֆրանսերենը...
Sent from my Nexus 6P using Tapatalk
StrangeLittleGirl
04.05.2018, 15:19
Իմմանենտն ի՞նչ ա։ Մեռածի կիսամեռած ֆրանսերենը...
Sent from my Nexus 6P using Tapatalk
Մարքրի՞տ
Sambitbaba
04.05.2018, 17:41
Ամեն աթեիստի համար էլ ինչից խելքը չի կտրում, "լոլոյա"։ Երկինքն էլ ա "լոլո", Աստված էլ։ Միայն սեփական պարզունակ մտքերն են ոչ "լոլո"
Մի տեսակ հին կռիվը շարունակելու հոտ եկավ...
Մի տեսակ Նետին հիշեցի...:think
Սաղ հեչ, չմեռանք, լատիներեն էլ սովորեցինք :Ճ Գուգլը «իմանենտ»-ը թարգմանում է՝ «ներհատուկ»: Եվ իսկապես, ներհատուկ դեգեներատներ կային իշխանություններում, որոնց տանձին չէր երկրի անվտանգությունը, ու միայն մի հոգի ԱԱԾ գեներալ կար, որի գիտելիքներն ու փորձն ու բնազդը ընտրեցին Նիկոլ Փաշինյանին: Հիմա դեգեներատները կհամոզեն, որ երկրի անվտանգության առումներով իրենք ավելի կոմպետենտ են, քան թե ԱԱԾ գեներալը: Շատ ներհատուկ դուրս եկաք է:
Սաղ հեչ, չմեռանք, լատիներեն էլ սովորեցինք :
Էտ գրառումը հասկանալու համար նախ հհկ-երեն ա պետք իմանալ, հետո նոր լատիներեն: Հհկ-երեն էլ ամեն տեղ չեն դասավանդում. մեռնող լեզու ա:
Ամենավերջին բանը որ հետաքրքրում էր տեղի ունեցած և հաղթած հեղափոխության մասնակիցներին, դա հոգն էր պետականության և Արցախի անվտանգության մասին։
Այդ առնչությամբ ակամա մտորումներ ծագեցին, որոնցից ամենակեղեքողն էր՝ արդյո՞ք պատահական է այն փաստը, որ վերջին 2000 տարվա ընթացքում անկախ պետություն ենք ունեցել միայն Բագրատունիների տիրապետության շատ կարճ ժամանակահատվածում... Այն էլ ոչ թե ներքևից ժողովրդական շարժման հետևանքով, այլ (ոչ այնքան հայ ծագման ) Բագրատունիների ծայրահեղ հմուտ դիվանագիտական խաղի, որոնց հաջողվեց թագ ստանալ և՛ խալիֆից, և՛ կայսրից։
Գուցե պետականության զգացման իմմանենտ բացակայությունն է դրա պատճառը, այլ ոչ այնքան արտաքին հանգամանքները՞
Խեղճ Արշակունիները մեր նաիրյան արքայի թեթև ձեռքով իրենք մոռացվեցին:
Իսկ եթե ավելի լուրջ՝ կներեք, բայց սենց անլուրջ պատմական ընդհանրացումներն ուղղակի ծիծաղելի են, քանի որ "վերջին 2000 տարում" այնքան խորն ու բազմաբովանդակն պրոցեսներ են եղել, որ ընդհարացնել դրանք մեկ գրքում հրանավոր չէ, ուր մնաց՝ սենց մեկ պոստում:
Արքա Նաիրի
07.05.2018, 01:20
Խեղճ Արշակունիները մեր նաիրյան արքայի թեթև ձեռքով իրենք մոռացվեցին:
Արշակունիների օրոք Հայաստանն վասալական կախվածության մեջ էր Պարթևական կայսրությունից։ Միայն Բագրատունիների օրոք է մի քանի տասնամյակ անկախ եղել։
Իսկ եթե ավելի լուրջ՝ կներեք, բայց սենց անլուրջ պատմական ընդհանրացումներն ուղղակի ծիծաղելի են, քանի որ "վերջին 2000 տարում" այնքան խորն ու բազմաբովանդակն պրոցեսներ են եղել, որ ընդհարացնել դրանք մեկ գրքում հրանավոր չէ, ուր մնաց՝ սենց մեկ պոստում:
Պրոցեսներ շատ են եղել, բայց միշտ սեփական պետականության բացակայության պայմաններում։ Եվ ինչն ամենատխուրն է, նման ցանկության իսպառ բացակայության պայմաններում։
Իրականում, թեման ես սխալ եմ վերնագրել։ Հայերին ներհատուկ է ոչ թե հակապետականությունը, այլ պետություն ունենալու ցանկության նկատմամբ բացարձակ անտարբերությունը։
Վերադառնալով մեր օրերը՝ իրադրությունը սթափ գնահատելու ունակ ամեն մարդու համար պարզ է, որ Փաշինյանի նման ոչնչության իշխանության գալն երաշխավորվածության հասնող հավանականությամբ կտանի Արցախի կորստին (ընդ որում՝ քիչ ամիսների ընթացքում)։ Բայց հրապարակում գոռացող ամբոխից որևէ մեկին հետաքրքրում էր՞ դա