PDA

Դիտել ողջ տարբերակը : Ասեղնաբուժությունը Հայաստանում



Վիշապ
02.05.2018, 23:28
Բարև ժող:
Թեման բացում եմ, որովհետև կոնկրետ հարց ունեմ, բացի այդ կարելի է կիսվել ընդհանուր ինֆորմացիայով և կարծիքներով:

Կուզեի իմանալ Հայաստանում կա՞ն պրոֆեսիոնալ ասեղնաբուժության կենտրոններ և որո՞նք են:

Ես ընդամենը մի սեանս փորձեցի Նահանգներում, սուբյեկտիվորեն թեթևություն զգացի, բայց ասում են, որ ասենք խրոնիկական դեպքերի համար օրինակ չինացիների մոտ ընդունված է մինչև մի քանի ամիս երկու երեք օրը մեկ սեանսներ ունենալ:
Էստեղ իմ բժշկական հաստատությունում ազատ բժիշկ ուզած ժամկետներում գտնելը խնդիր է, հետևաբար մտածում եմ Հայաստանում գուցե ավելի հեշտ լինի:

Պրոբլեմի մասին.
Ոչ մի կերպ չեմ կարողանում նյարդային խնդիրներիցս ազատվել՝ ճնշում գլխում, աչքի կոպի թրթռոց, անհահգիստ քուն, կիսապղտոր գիտակցություն, լիցքաթափվել չկարողանալու խնդիր…
Էնպես չի, որ մեռնում եմ, բայց կյանքիս որակի վրա ազդում է:
Արյան անալիզներս ու ֆիզիկական հետազատություններիս արդյունքները լրիվ նորմալ են, մարզավիճակիցս ու ախորժակից ու մարսողությունից չեմ բողոքում:
Էս իմ խելոք բժիշկը ակնարկում էր հակադեպրեսանտների մասին, որոնց անունը չեմ ուզում լսել, ինձ մենակ դեղերից կախվածությունն ա պակասում:

Կարծում եմ պատճառը տևականորեն չափից ավելի աշխատելն ու աշխատանքիս բերումով բազմաթիվ խնդիրների միաժամանակ լուծելու պահանջներն են (multitasking):
Սպորտն ու ռեժիմով քունը ահագին օգնել են, բայց վերահիշյալ մնացորդային էֆեկտները դեռ կան ու մտածում եմ ասեղնաբուժություն ա պետք փորձել:
Կարծիքների ու տեղեկությունների համար շնորհակալություն:

Վիշապ
03.05.2018, 21:51
Ինչքան հասկացա, ակումբում ասեղնաբուժվածներ չկան :Ճ Ինչ արած, ստիպված եմ «նա սվոյ ռսիկ ի ստռախ» փնտրտել ու փորձեր կատարել մարմնիս վրա:
Որ սաղ մնացի, կկիսվեմ արդյուքներով :Ճ

Աթեիստ
03.05.2018, 23:38
Սպասում ենք արդյունքներին ։)

StrangeLittleGirl
03.05.2018, 23:43
Վիշապ ջան, Հայաստանում ասեղնաբուժության գնացած մի հոգու գիտեմ։ Մամաս ա։ Մի տասնհինգ տարի առաջ էր երևի, հենց չինացու մոտ էլ գնում էր, որ ծխելը թողնի։ Բուն ասեղնաբուժության ընթացքում իրոք սկսել էր կամաց-կամաց ավելի քիչ ծխել, բայց հենց վերջացրեց բուժումը, նորից հետ էկավ ծխելուն։ Էստեղից ենթադրում եմ, որ արդյունավետությունը հարատև չի։

Վիշապ
04.05.2018, 00:59
Վիշապ ջան, Հայաստանում ասեղնաբուժության գնացած մի հոգու գիտեմ։ Մամաս ա։ Մի տասնհինգ տարի առաջ էր երևի, հենց չինացու մոտ էլ գնում էր, որ ծխելը թողնի։ Բուն ասեղնաբուժության ընթացքում իրոք սկսել էր կամաց-կամաց ավելի քիչ ծխել, բայց հենց վերջացրեց բուժումը, նորից հետ էկավ ծխելուն։ Էստեղից ենթադրում եմ, որ արդյունավետությունը հարատև չի։

Մեր գործի տեղի աշխատողներից մի երկուսին գիտեմ, որ ասեղնաբուժությամբ խրոնիկ ուսի ցավը և մեջքի բռնվածությունը անցկացրել են, հետո պնդել են, որ հանգստացնում է: Ինչքան հասկանում եմ, ամենից շատ էֆեկտիվ է նյարդային բնույթի խնդիրների համար: Ու ինչքան հասկանում եմ, կոնցեպտը ասեղներով խնդրի հետ կապ ունեցող նյարդային կետերը գրգռելն է, որով օրգանիզմում արթնանում է բնական հակառեակցիա ու ինչ-որ ինքնակարգավորման պրոցեսներ: