PDA

Դիտել ողջ տարբերակը : Բոուն / Borgen



Ծլնգ
29.04.2018, 01:29
Այս քաղաքական ակտիվ շրջանում, երբ նաև հետաքրքրություն կա պառլամենտական համակարգի նկատմամբ, ասեցի այս չքնաղ սերիալը խորհուրդ տամ, որը կարող է մի քիչ լուսաբանել, թե արևմուտքում ոնց կարող է գործել պառլամենտական համակարգը (Դանիայի օրինակով)։ Իմ տեսած լավագույն քաղաքական դրամաներից է (անձնական դրամաներն էլ են ահագին թեժ)։

30-սերիանոց է (երեք սեզոն՝ 2010-13-ին է ցուցադրվել)։

http://static.tvtropes.org/pmwiki/pub/images/borgen.jpg

Սիսե Կնուսենը ուղղակի ցնցող է գլխավոր դերում․․․

Ռուֆուս
29.04.2018, 02:13
Առաջին երկու սեզոնը լավն էին, երրորդը խայտառակ վատն էր։ Քաղաքականներից՝ House of Cards-ն ինձ ավելի շատ ա դուր գալիս, իսկ սկանդինավյաններից՝ The Killing-ն ու Bron/Broen-ը

Ծլնգ
29.04.2018, 02:22
Առաջին երկու սեզոնը լավն էին, երրորդը խայտառակ վատն էր։ Քաղաքականներից՝ House of Cards-ն ինձ ավելի շատ ա դուր գալիս, իսկ սկանդինավյաններից՝ The Killing-ն ու Bron/Broen-ը

Հա, երրորդը ամենաթույլն էր, բայց խայտառակ վատ չէի ասի։

Ո՞ր House of Cards-ը, ամերիկյա՞ն, թե՞ բրիտանական։ Երկուսն էլ լավն են, բայց ամերիկյանը մի քիչ աբսւորդը շատ ա :))

Իսկ ոստիկանական դրամաներ ճիշտն ասած չեմ սիրում․․․

Ռուֆուս
29.04.2018, 02:42
Հա, երրորդը ամենաթույլն էր, բայց խայտառակ վատ չէի ասի։

Ո՞ր House of Cards-ը, ամերիկյա՞ն, թե՞ բրիտանական։ Երկուսն էլ լավն են, բայց ամերիկյանը մի քիչ աբսւորդը շատ ա :))

Իսկ ոստիկանական դրամաներ ճիշտն ասած չեմ սիրում․․․

Եսիմ, երրորդ սեզոնը չափից դուրս կանխատեսելի ու անկապ էր։

House of Cards-ի ամերիկյանն եմ տեսել, նախքան Թրամփի նախագահ դառնալը լավն էր, հետո Թրամփն ավելի հետաքրքիր դարձավ քան, սերիալը ։ՃՃ

Շատ իզուր, սկանդինավյան նուարը աննկարագրելի լավն ա։