PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարդկության վերատրամաչափումը



Sambitbaba
25.03.2018, 08:01
ՔՐԱՅՈՆ


ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ




Աշխարհը 2013 թվականից հետո













ԹԱՐԳՄԱՆՉԻ ԿՈՂՄԻՑ

Տիեզերական էություն Քրայոնի և Կալիֆոռնիայի բնակիչ Լի Քերոլի բազմամյա համագործակցության մասին ասելու առանձնապես բան չունեմ, քանի որ Ակումբում այդ մասին ահագին խոսվել է, իսկ հետաքրքրվողները նրանց հետ ծանոթացել են արդեն "Գրականություն" բաժնում, Դևիդ Թոմասի "2012 և հետ", նույնպես իմ թարգմանած գրքում: Հաղորդատվության թեման առայժմ քչերին է հետաքրքիր, և շատերի համար դա ուղղակի ցնդաբանություն է: Իսկ հետաքրքրվողները հաստատ տեղյակ են Քրայոնի գործունեությանը, քանզի նման կարգի գրականության մեջ նա, եթե ոչ առաջին, ուրեմն առաջիններից մեկն է իր կարևորությամբ:

Քրայոնի գրքերը ոչ մի կապ չունեն որևէ կրոնական ուղղության կամ աղանդի հետ: Սա ուսմունք է իմացության, սա պատասխան է այնպիսի հարցերի, ինչպես. ո՞վ է մարդը, ի՞նչ է նա անում այստեղ, ո՞րն է նրա կյանքի նպատակը: Խոսվում է վերամարմնավորումների մասին, Տիեզերքի ձևի, կառուցվածքի մասին, մարդկության դերի, նպատակի, նրա կարևորության մասին ամբողջ Տիեզերքի համար:

Արդեն մոտ տասնհինգ տարի հետևելով Քրայոնի հաղորդատվություններին, խորինս համոզված եմ մարդկության համար նրանց կարևորությանը: Մեծ հաճույքով կթարգմանեի նրա բոլոր գրքերը, ցավոք դրա հնարավորությունը չունեմ: Բայց և այնպես դրանք տարիներ առաջ մասամբ թարգմանել է Գրիգոր Մանուչարյանը: Ես ծանոթ եմ նրա առաջին գրքին, "Կրայոն. Ուղերձներ մարդկությանը"(2009) վերնագրի տակ, իսկ հաջորդ մեկ կամ երկու գրքերին, որոնց մասին տեղեկացնում է թարգմանիչն առաջին գրքում, - ծանոթ չեմ, բայց շատ ուրախ կլինեի, եթե այնուամենայնիվ հրատարակված լինեին:

Առաջին տասներկու գրքերը գրված են մինչև 2012 թվականը, որի մասին Քրայոնը միշտ խոսել և հսկայական կարևորություն է տվել, անվանելով այն "Մեծ Անցման" նշանակետ: Իսկ այս, տասներեքերորդ գրքում նա արդեն խոսում է մեր, այդ "Մեծ Անցումը" հաջողությամբ իրագործելու և նրանից հետո սպասվող փոփոխությունների մասին:



Ս-բաբա

Sambitbaba
25.03.2018, 08:17
ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆԸ


Քրայոնի տասներեքերորդ գիրքը հսկայական քանակության տեղեկություններ է պարունակում վերատրամաչափման (վերակալիբրում) մասին: Խոսքը գնում է սիրո և իմաստության, մթի և լույսի, Ոգու հետ մեր հարաբերությունների, Երկրագնդի հետ մեր հարաբերությունների, մեզանից ամեն մեկի մեջ ապագա փոխակերպումների լիակատար վերաբեռնման մասին հաջորդ 18 տարիների ընթացքում:

Դրա համար Քրայոնը մնում է Երկրագնդի վրա: Մենք մոտենում ենք գիտակցության մեջ արմատական փոփոխությունների հնարավորությանը, մեզ համար ամբողջ ամենասրբազան արժեքների վերագնահատմանը: Փոփոխությունները գալիս են, բայց առանց հին կռվից մնացած մթի մասնակցության, որը մենք վարում էինք այս ամբողջ ժամանակ: Քրայոնը վստահեցնում է. "Դեռևս երբեք աշխարհում այսպիսի մեծ արթնացում չի եղել":
Հնարավորությունները հսկայակա՛ն են: Ցանկանում եք ավելի արա՞գ: Համբերությու՛ն: Դուք հետևում եք ծրագրին: Եվ դա իրոք այդպես է":






ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄ


1. Չափման պրոցեսի շտկում ստանդարտին համապատասխան կարգավորման հաշվին:
2. Գործողության կամ պրոցեսի շտկում կամ կարգավորում:


Մեթաֆիզիկայում.

Գիտակցումն այն ստանդարտի, ինչպես եղել է, և իրականության շտկումը համաձայն նրա, ինչպես կարող է լինել: Հոգևոր ստանդարտի փոխակերպում, որի հետ համեմատվում է գոյություն ունեցող ամեն ինչ: "Նորմալության" չափանիշի փոխակերպում:

Sambitbaba
25.03.2018, 08:23
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


ՔՐԱՅՈՆ. ԳԻՐՔ 13


ԼԻ ՔԵՐՈԼ




Ողջու՜յն, և բարի գալուստ Քրայոնի տասներեքերորդ գրքի էջերը: Ես Լի Քերոլն եմ, Քրայոնի ամենաառաջին հաղորդատուն և այս գրքի վրա աշխատելու պահին արդեն քսանչորսերորդ տարին է, որ ներկայացնում եմ Քրայոնին, այդ մեծագույն հրեշտակային էներգիան:

Ամեն հերթական գրքի սկզբում ես սովորաբար պատմում եմ, թե ով է Քրայոնը, ինչպես նաև կիսվում եմ, թե ինչ տեղի ունեցավ իմ կյանքում նախորդ գրքի հրատարակումից հետո: Ու նաև ես սիրում եմ խորհել այն մասին, թե որքան տարօրինակ ու զարմանալի բան է թվում հաղորդատվությունը մարդկանց, ովքեր առաջին անգամ են ծանոթանում Քրայոնի գրքի հետ:

Անձամբ ես Քրայոնի հետ աշխատանքի այս բոլոր տարիներից հետո մնացել եմ ինժեներ հոգում և մենակյաց իմ իրականության մեջ և ինձ լրիվ սովորական մարդ եմ զգում (չնայած հարազատներիցս ոմանք կվիճեին սրա հետ): Եվ այնուամենայնիվ ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ տեսք ունի այս ամենը միջին-վիճակագրական մարդու համար, ում եկեղեցին սովորեցրել է հաղորդատվության մեջ միայն չարիք տեսնել (հարկա՛վ): Դրան գումարած՝ գիրք համար 13՝ սարսափ է ու վերջ, չէ՞: Եթե դա ձեր մեջ արձագանք է գտնում, ուրեմն ուղղակի փակեք այս գիրքը: Այն ձեզ համար չէ:

Ես գիտակցում եմ, որ վերջին տարիներս "Քրայոնի խումբը" նշանակալիորեն լայնացել է, իսկ քրայոնիտները (մի շփոթեք քրիպտոնիտի հետ՝ նյութի, որից վախենում է Սուպերմենը), այսինքն մարդիկ, ովքեր ընտրել են այս գիրքը, - ինձ պես վերվարածներ են: Այդ պատճառով ես որոշեցի մի կողմ թողնել այն ամենն, ինչը, ջանալով բացատրել բոլոր տարօրինակությունները, սովորաբար ասում եմ ներածության այս մասում, և ուղղակի խորհուրդ եմ տալիս ձեզ կարդալ այդ մասին նախորդ գրքերում: Հիմա ես ունեմ շատ ավելի հետաքրքիր տեղեկություններ. մեր մոլորակի համար կարգացուցակի մասին, մեր զգացած էներգիաների մասին և մեզ սպասվող վճռական փոփոխությունների մասին:

"Ինչպե՞ս Լի, մի՞թե դու չես պատմելու մեզ տարբեր տարօրինակ բաների մասին, որ տեղի են ունեցել քեզ հետ այս մոլորակի էկզոտիկ վայրերով ճամփորդությունների ընթացքում": Դե լավ, կարող է և պատմելու եմ, բայց միայն դիտարկվող թեմաների կոնտեքստում, պատմելիս այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունենում Երկրի վրա:

Sambitbaba
25.03.2018, 18:56
ՔՈՂԱՐԿՎԱԾ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ


Ես ծնվել եմ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, և կյանքիս առաջին քառասուն տարիների ընթացքում բոլորովին չեմ հետաքրքրվել էզոթերիկայով, Նյու Էյջով կամ կամ բնիկ ժողովուրդների աստվածաբանությամբ: Ինչպես և մարդկանց մեծամասնությունը, ես աբողջովին սուզված եմ եղել իմ մշակույթի մեջ, իսկ կրոնական հատկանիշներն ուշադրության եմ արժանացրել ընդամենը հետաքրքրությունս բավարարելու համար: Կարևոր էլ չէ, եղել եմ քրիստոնյա թե հուդայական, չէ՞ որ մենք բոլորս էլ տեղեկություններն ապագայի մասին ստանում ենք այս կամ այն ժողովրդի Սուրբ Գրքից: Նույնիսկ եթե դու հաճախել ես եկեղեցի կամ սինագոգ տարին ընդամենը մեկ անգամ, միևնույն է, լսել ես նույն բանը. մոլորակի վրա բոլոր մարգարեություններում խոսվում է այն մասին, թե ինչ է տեղի ունենալու Հազարամյակի նախօրեին և ինչ տեսք են ունենալու "վերջին ժամանակները":

Հիշում եմ, շատ վաղուց մեր քաղաք էին եկել ինչ-որ քարոզիչներ, որոնք ասում էին մեզ, որ աշխարհում ամենասարսափելի բաների սկզբը դառնալու է Մերձավոր Արևելքը: Նրանք պատմում էին համբարձման մասին և բաժանում էին գրքեր նրանց մասին, ում "թողնելու են այստեղ": Կային ուրիշ գրքեր էլ, որ գրել էին Աստվածաշունչն ուսումնեսիրողները, և նրանք բոլորը պնդում էին, որ 2000 թվականին հասնելիս ինչ-որ վիթխարի բան տեղի կունենա՝ վիթխարի ու հրեշավոր (կամ սքանչելի, եթե դուք ընտրյալների թվին եք պատկանում): Ամենաշատը վախեցնում էր այն, որ տարեցտարի նորությունների բովանդակությունները կարծես թե հաստատում էին այդ մարգարեությունը:

Մերձավոր Արևելքը հստակորեն հետևում էր քարոզիչների սարսափելի սցենարին:

Ու նաև կային Նոստրադամուսի մարգարեությունները՝ կեղծ-աստղագուշակի, որը տեղեկություններ էր ստանում ապագայի մասին ու գրի էր առնում իր խորհրդավոր կատրեններով, որպեսզի կոլեգաները չիմանան, թե ինչով է նա զբաղված: Այդ գրառումները, հետագայում ուսումնասիրվելով տարիներ շարունակ, լրիվ համապատասխանում էին այն քարոզների՛ն: Իսկ դա արդեն իրոք որ սարսափելի էր: Ես մեծացել եմ այդ ամենի հետ:

Այն ժամանակներում մենք բոլորս լսել ենք նման մարգարեություններ աշխարհի վերջի մասին, նույնիսկ նախքան "History" հեռուստաալիքը կորոշեր առևտրական նպատակներով մարդկանց վախեցնելն՝ իր հացը սարքել: (Անգլերեն history, այսինքն "պատմություն" բառը նրա անվան մեջ միայն խորամանկ հնարք էր, որպեսզի դուք նրանց ապագայի մասնագետներ համարեք: Բայց նրանք մասնագետ չեն: Նրանք լավ կարողանում են միայն... հըմմ... հեքիաթնե՛ր պատմել:) Ապագայի մասին գուշակությունները լցրեցին գրախանութները, ժամանակ առ ժամանակ հայտնվում էին հեռուստաէկրանների վրա, իսկ վերջին տարիներս նաև համացանցում:

Այդպիսին էր մեր ժամանակների մարգարեությունը, և շատերը նրանցից, ով հիմա կարդում է իմ խոսքերը, նույնպես ընկան դրա ազդեցության տակ, և չկային այլ տեղեկություններ, որոնք կբացատրեին տեղի ունեցածը (և գիրքը, որը հիմա դուք կարդում եք, հենց այդ մասին է): Նույնիսկ Նյու Էյջի շատ հետևորդներ տրվեցին "Դատաստանի Օրվա" այդ խուճապին:

Կարևոր չէ, թե ինչ հոգևոր համակարգի էիք դուք հետևում. նրանցից յուրաքանչյուրում կային մարգարեություններ հայտնության մասին, այս կամ այն կերպ կապված դարավերջի հետ: Դեպքերի ճնշող մեծամասնությամբ մեզ ասում էին նույնը. մինչև դարավերջ մենք չենք ապրի: Այդ թեման քննարկվում էր ամենուր և, թվում է, բխում էր բոլոր հոգևոր աղբյուրներից: Հոլիվուդն էլ, ինչ խոսք, չէր կարող բաց թողնել նման դեպքը և մայաների օրացույցի ավարտից երկու տարի առաջ բաց թողեց ֆիլմ-աղետ "2012" անունով: Ինձ այն, մեր մեջ ասած, ավելի շուտ կոմեդիա թվաց:

Եվ ահա արդեն 2013 թվականի վերջն է (և ես գրում եմ տասներեքերորդ գիրքը), իսկ մենք ոչ մի տեղ չկորանք (եթե հիշողությունս ինձ չի դավաճանում): Ես ամբողջ ժամանակ կրկնում եմ այս վերապահությունը, չէ՞ որ ինձ անվերջ պնդում են, որ իմ տարիքում ես արդեն կարող եմ շատ բան չհիշել:

Sambitbaba
26.03.2018, 08:28
ԱՄԵՆ ԻՆՉ ՄՆՈՒՄ Է ԻՆՉՊԵՍ ԱՌԱՋ


2012 թվականը մենք արդեն հեռու հետևում ենք թողել, բայց հին մարգարեությունները ոչ մի կերպ չեն դադարում: Սքանչանալու մասին "Թողնվածները"* վեպերի բազմաթիվ հատորների հիման վրա այժմ նկարում են ֆիլմ, չնայած համբարձման ժամկետները վաղուց արդեն անցել են: Եվ մինչև օրս ընթանում է "Փրկվածները"** հեռուստասերիալը՝ սա նրանց մասին է, ով նախապատրաստվում է աշխարհի վերջին: Կարծում եմ, նրանց մոռացել են տեղեկացնել, որ աշխարհի վերջն այդպես էլ չեկավ: Բանն ահա թե ինչն է. որպեսզի ֆիլմը կամ հեռուստասերիալը իր ծախսերը հանի, վեց-յոթ տարի է անհրաժեշտ, այդ պատճառով էլ այդ գաղափարները դեռևս շարունակում են առաջ հրել արդեն այն բանից հետո էլ, ինչ "Դատաստանի օրը" վաղուց անցել է: Վախը միշտ էլ լավ է վաճառվում, ինչպիսին էլ լինեն փաստերը, այդ պատճառով, նույնիսկ երբ սքանչացման և աշխարհի վերջի բոլոր ժամկետներն անցել են, փողի հոսանքը չի ցամաքում, չէ՞ որ գտնվում են մարդիկ, ում խելքն ուղղակի գնում է, թող նույնիսկ անիմաստ, բայց "սարսափիկների" համար: Բարի գալուստ Հոլիվու՜դ:

Մեր մեջ ասած, "Թողնվածները" վերջին տասնամյակում սքանչացման մասին իմ սիրած գիրքն է: Նրա հեղինակներից մեկի, բապտիստ հոգևորական-ֆունդամենտալիստ Թիմ ԼաՀեյի հետ ես ապրում էի միևնույն քաղաքում և երեխա ժամանակս (օրինակելի տղա) մի երկու անգամ նույնիսկ հանդիպել եմ նրան: Բայց կա մի գիրք ևս, որն ուղղակի պաշտում եմ, - "Թող ինձ մենակ թողնեն":*** Այն գրել է Թեդ Նոէլը, նույնպես քրիստոնյա հոգևորական: Նա պնդում է, իբր Թիմն աղավաղել է Սուրբ Գրքի իմաստը, որպեսզի իր գիրքն ավելի լավ վաճառվի և նրանում բավականաչափ "էքշն" լինի ֆիլմի համար: Ի՞նչ: Քրիստոնյաների միջև կարող են տարաձայնություննե՞ր լինել: Պատկերացրեք, այո՛:

Այնպես որ ամեն ինչ մնում է ինչպես առաջ: Մարդկանց մի ամբողջ սերունդ մինչև օրս հավատում է մոտակա աշխարհի վերջին, որին մենք սպասում էինք դեռ այն ժամանակները, երբ ես երեխա էի: Մենք անընդհատ վախենում էինք, որ այն մեզ հանկարծակիի կբերի, և նույնիսկ այսօր էլ եկեղեցիները շարունակում են ասել այդ մասին: Այնպես որ, կարծում եմ, աշխարհի վերջն այդպես էլ շարունակելու է անվերջ մոտենալ, և որոշ շրջանակներում մարդիկ իրենց ամբողջ կյանքը վախենալու են կոնցեպտից, որը շարունակ անհիմն է դուրս գալիս: Ծագելու են աշխարհի վերջի հերթական տարեթվեր, իսկ մարդիկ ջանալու են համապատասխանել հայտնության մասին տեղեկություններին: Նրանք կրնկակոխ հետևում են նրանց, ով իրենց պատմում է սիրող Աստծո մասին, որը պատրաստվում է մոխրեցնել իրենց, եթե նրանք չանեն այն, ինչ կարգադրում են իրեն "Աստծո հիմնած իշխանությունները" (Հռոմ. ԺԳ;1):

Ես ելույթ էի ունենում Մոսկվայում 2012 թվականի մայիսյան հենց այն օրը, որը հայտնի քարոզիչ Հարոլդ Քեմպինգը հայտարարել էր որպես աշխարհի վերջ: Նույնիսկ Մոսկվայում լսել էին այդ մասին, բայց (որքան հիշում եմ) ոչինչ այդպես էլ տեղի չունեցավ: Եվ չնայած դրան, Քէմպինգը հետաձգեց սարսափելի դատաստանը մինչև հոկտեմբերի 21-ը: Երևում է, նրան թվաց, թե ինքը ոչ այնքան հիմար տեսք ունի առաջին վրիպումից հետո: Իհարկե, նորից ոչինչ տեղի չունեցավ: Միայն ավելի հիմար տեսք, առանց որևէ պատասխանատվության:

Եվ դա չի դադարի, քանի դեռ մարդկանց մի ամբողջ սերունդ խելքի չի եկել: Եվ նույնիսկ այդ ժամանակ կգտնվեն խեղճեր մեկ այլ մշակույթից, ու անհրաժեշտ կլինեն այնպիսի տեղեկություններ, որպեսզի նրանք իրենց մեղավոր զգան իրենց իսկ կյանքի համար: Նրանց ուղղակի անհրաժեշտ է տառապել կամ գոնե անհանգստանալ, որպեսզի գոնե ինչ-որ կերպ զգան իրենց հոգևոր լինելը: Ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչու՞ մարդիկ, ում ազատել են բռնակալի իշխանությունից, այդքան ձգտում են նորից վերադառնալ և ապրել ավտորիտար իշխանության լծի տակ: Ճամփորդելով աշխարհում, ես հետաքրքրությամբ դիտում եմ, որ որոշ մշակույթներում մարդիկ շատ ավելի խելամիտ են, իսկ մեկ ուրիշում՝ պատրաստ են հավատալ փաստորեն ինչի ասես և ում ասես:

- - - - - - - - - - - -
* Տես Թիմ ԼաՀեյի և Ջերրի Բ. Ջենքինսի "Թողնվածները" և այլ գրքերը: Այստեղ "սքանչացումը"՝ քրիստոնեական տերմին է, որը նշանակում է կենդանի բարեպաշտների համբարձումը "երկնքում Աստծոն հանդիպելու համար" (տես 2 Կորնթ. ԺԲ; 2-4 և Հայտն. ԺԲ 5):
** Survivalistst.
*** I want to Be Left Behind.

Sambitbaba
26.03.2018, 19:58
ԳՐԵԳ ԲՐԵՅԴԵՆ


Իսկ ի՞նչ, եթե ես ասեմ ձեզ, որ կա ևս մեկ մարգարեություն, որի մասին գիտեն շատ մարդիկ ամբողջ աշխարհում, նույնիսկ իրար անծանոթ, և այդ տեղեկությունը երևան է եկել բոլոր այն մարգարեություններից առաջ, որոնք դուք լսել եք մանկությունից: Այն հազարավոր տարեկան է, այն շատ ավելի տարիքով է, քան քրիստոնեությունը և գրերի մեծամասնությունը մոլորակի վրա: Հետաքրքրվա՞ծ եք: Ես շա՛տ էի հետաքրքրված:

Այդ մարգարեությունն իրական է: Եվ այս գիրքը՝ հենց նրա մասին է: Այդ տեղեկությունը եղել է միշտ, բայց այն ոչ մի կապ չունի Դատաստանի օրվա հանդեպ ժամանակակից տարվածության հետ: Այն այդքան հետաքրքիր չէ, չէ՞ որ այնտեղ խոսվում է դեպի լավը մեծ փոփոխությունների և հավասարակշռության մասին: Ամենատարօրինակն այն է, որ մոլորակի վրա համարյա բոլոր բնիկ ժողովուրդները գիտեն այդ մասին: Բայց ֆիլմեր նրանք չեն նկարահանում:

Իմ ընկեր Գրեգ Բրեյդենը՝ ժամանակակից աշխարհի ամենալավ հռետորներից ու դասախոսներից մեկն է: Նա գիտնական է (բոլոր համապատասխան դիպլոմներով հանդերձ), որն իր կարիերայի ամբողջ առաջին կեսը զբաղվել է հրթիռաշինությամբ: Երբ Գրեգը սկսեց ուսումնասիրել հինավուրց մշակույթները, նրա աշխարհայացքը շուռ եկավ, և այդ որոնումները նրան բերեցին այնտեղ, որտեղ նա գտնվում է այսօր: Կա մի մեծ ճշմարտություն ևս, և հները նրա մասին խոսել են հազարամյակներ շարունակ:

Իր դասախոսությունների ժամանակ Գրեգը պատմում է որոշ հին ուսմունքների մասին: Նա անձամբ անց է կացնում գիտարշավներ Տիբեթում և Պերուում (Երկրի մարզեր, որոնք կարևոր դեր են խաղում էներգետիկական տեղաշարժում), ինչպես նաև գրում է գիտական ու պատմական փաստերի մասին, որոնք նա հայտնաբերել է այդ տեղերն ուսումնասիրելիս: Գրքերում ու դասախոսություններում նա խոսում է այն մասին, որ այդ մարզերը հետազոտելու ընթացքում նա մի եզրակացության է հանգել: Ստացվում է, որ մարդկության պատմության ընթացքում եղել են մի քանի շրջադարձային կետեր, երբ մենք ամբողջովին կորցրել ենք քաղաքակրթությունը և կուտակած ամբողջ տեղեկությունները: Կարելի է ասել, որ քաղաքակրթությունը մի քանի անգամ նորից է ծնվել: Բացի այդ, Գրեգի կարծիքով, մարդկային գիտակցությունը հակված է զարգանալ ալիքաձև, որոնք լիովին կարելի է հաշվել ու կանխագուշակել:

Գրեգի բազմաթիվ գրքերից մեկի անունն է "2012. Մեծ փոփոխությունների ժամանակը"*: Այն լույս տեսավ 2009 թվականին: Այդ գրքում նա պատմում է իր հայտնաբերությունների մասին՝ գիտական տեսանկյունից: Օգտագործելով հների տեղեկությունները, նոր՝ "ֆրակտալների օրենքները" նա կիրառում է "ժամանակի հինավուրց ալիքների" հանդեպ: Նա ենթադրում է, որ ամեն ինչ, սկսած մեր ծերանալուց և վերջացրած փոխհարաբերություններով, և նույնիսկ ազգերի միջև պատերազմներով, - ուղղակի ալիքներ են, որոնք վերադառնում են մեր անցյալից: Վերադարձի ժամանակ ամեն ալիք իրենից հենց իր հզորացված տարբերակն է ներկայացնում: Ինչ-ի՞նչ: Կարո՞ղ է արդյոք գոյություն ունենալ ժամանակի և գիտակցության ցիկլային համակարգ: Հնարավո՞ր է արդյոք նման բան: Դա ինչ-որ նո՞ր բան է:

- - - - - - - - - - -
* Բնօրինակում՝ Fractal time: The Secret of 2012 and a New World Age.

Sambitbaba
27.03.2018, 19:33
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՄԱՅԱՆԵՐԻ ՀԵՏ


Քրայոնի տասնմեկերորդ գրքում ես պատմում եմ իմ կարճատև այցի մասին Շոչիկալկո, մայաների հնագուն մշակույթի հնեաբանական պեղումների ոչ մեծ մի տեղամաս Մեհիկո քաղաքից ոչ հեռու: 2007 թվականին ես ծանոթացա մի ինժեների հետ, որն աշախտում էր վերաստեղծելու վրա այն պայմանները, որոնք հին մայաներին թույլ էին տվել հետևել երկնքին և կազմել իրենց նշանավոր օրացույցը: Հորհե Բիասը հարյուրավոր ժամեր նստել էր մթության մեջ վերոհիշյալ տեղամասում կառուցած նրանց ստորգետնյա աստղադիտարանում: Միակ լուսավորությունը քարանձավում արևի և լուսնի աղոտ լույսն էր, որը ներս էր թափանցում երկար ուղղահայաց թունելով: Ուղղորդելով լույսը մի քանի ոչ մեծ անցքերի համակարգով, որոնք մայաները տեղադրել էին հորի շուրջ, նրան հաջողվեց կենտրոնացված պատկեր ստանալ սեղանի վրա, որը տեղադրված էր հողե հատակին և օգտագործվում էր ստացված պատկերը հետազոտելու համար: Կիրառելով ինժեներական իր գիտելիքները, Հորհեն փորձեց հասկանալ, թե ինչ կարող էին տեսնել մայաները և ինչպես կարող էին դա մեկնաբանել:

Իր "2012 թվականի գաղտնիքը. շարժման կենսարար էներգիան" գրքում (առայժմ այն միայն իսպաներեն է հրատարակված) Հորհեն նկարագրել է իր աշխատանքն այդ պեղումների ժամանակ, որը նրան վերջիվերջո թույլ տվեց տեսնել այն, ինչը երբևէ տեսել են մայաները: Չնայած իր աշխատանքին փոքր մեծությունների հետ, նա պնդում է, որ մայաների մեթոդի օգնությամբ նրան հաջողվեց տեսնել նույնիսկ Երկրագնդի առանցքի առաջընթացությունը՝ մոտավորապես հենց այնպես, ինչպես մայաներն էին տեսել: Աստղագիտության մեջ այդ առաջընթացությունը կապված է գիշերահավասարների նախազգուշացման հետ և տեղին է (պատրա՞ստ եք) ֆրակտալային ժամանակի վերաբերյալ: Ըստ էության, մայաների օրացույցը կարող է լինել նմուշը նրա, ինչի մասին խոսում է Գրեգը:

Ի դեպ, կատակով, և ձեզ ի գիտություն հիշեցնեմ, որ հենց այդ տեղում էինք մենք փորձեր անց կացնում օրբերի* հետ, որը ես նկարագրել եմ Քրայոնի 11-րդ գրքում**: Այդ մասին դուք կարող եք կարդալ նաև իմ կայքում, www.kryon.com/orbs բաժնում: Կարո՞ղ է արդյոք ինչ-որ մեկն իրոք օրբեր ստեղծել: Ի՞նչ է դա: Կայքում դուք միայն առաջին հարցի պատասխանը կգտնեք: Պատկերացրեք, թե ինչպե՛ս է հնարավոր մայաների այդ ստորգետնյա աստղադիտարանում օրբեր ստեծղել:

Վերջիվերջո ստորգետնյա աստղադիտարանի խորքերից Հորհեն ինձ դուրս բերեց արևի տակ, որպեսզի ևս մի քանի դաս անց կացնի: Նա հանգամանորեն ցույց տվեց մայաների ոչ այնքան մեծ բուրգի պատի վրայի պատկերագրերը և պատմեց նրանց մասին: Գրերը սքանչելի պահպանվել էին, և նրանք կարելի է հեշտորեն կարդալ (եթե ուժեղ եք մայաների լեզվում): Այնտեղ խոսվում էր ֆրակտալային ժամանակի և մարդկային ներունակ գիտակցության կրկնվող սխեմայի մասին: (Այդ սխեման հաճախ իրենից ներկայացնում է ժամանակի ալիք, կամ պաչակուտի, - ժամանակային գիծ, բաժանված 500 տարի երկարությամբ հատվածների:) Ամեն հատված ունի սկիզբ և վերջ մոտավորապես 30 տարի երկարությամբ, երբ մարդկությունը հսկայական փոփխություններ կարող է ապրել: Եվ հենց հիմա մենք գտնվում ենք այդպիսի սահմանային ժամանակաշրջանու՛մ:

Սխեման ակներև է, եթե պատկերագրերին նայես փորձառու Հորհեի աչքերով: Բուրգի պատերին փորագրված գծերը մատնացույց էին անում ապագայի ժամանակային գծերի հնարավորությունները, երբ մարդկությունը կանցնի բարձր և ցածր գիտակցության ցիկլերի միջով: Մայաների խորհրդանիշներն ու պատկերագրերը փորագրված էին ալիքաձև և սխեմատիկորեն ցույց էին տալիս նրանց օրացույցում նկարագրված գուշակությունների կառուցվածքը: Ես լուսանկարեցի այդ պատկերները, և մինչև օրս էլ դա իմ ամենասիրելի լուսանկարներից մեկն է, որոնք ես ցույց եմ տալիս իմ սեմինարների ժամանակ: Դա բարդ գիտական մեկնաբանություն պահանջող գաղտնի կամ հանելուկային գուշակություն չէ: Ցանկացած մարդ, ով գիտի մայաների լեզուն, կարող է այն կարդալ: Ի դեպ, այսօր բավական շատ մայաներ են մնացել, և նրանք կարողանում են կարդալ իրենց հին գրերը, այդ պատճառով ես սովորաբար ասում եմ մարդկանց. "Եթե չեք հավատում ինձ, հարցրեք մայաների՛ն":

Ուղեղի՝ ժամանակի հետ կախում ունեցող հնարավորությունների մասին տեղեկությունն անմիջական կապ չունի մեր ապագայի հետ, եթե դուք կանգնած չեք հենց այնտեղ, հնեաբանի կողքին, որը ձեզ ամեն ինչ բացատրում է: Հնարավո՞ր է արդյոք, որ մայաներն իրոք հայտնաբերել են հնարավորությունների այդ ցիկլը, որի մասին գրել է Գրեգը: Եթե այո, ուրեմն որտեղի՞ց վերցվեցին Դատաստանի օրվա մասին բոլոր այդ մարգարեությունները մասսայական տեղեկատվական միջոցներում: Եվ ինչու՞ "History" հեռուստաալիքը (և ուրիշ ալիքներ նույնպես) ասում են այն մասին, որ մայաների օրացույցը վերջանում է 2012 թվականով:

Պատախանել հեշտ չէ, բայց բանն այն է, որ մայաներն ունեին բազմաթիվ քուրմեր, և պարտադիր չէ, որ նրանք բոլորը զբաղված լինեին օրացույց կազմելով: Ինչպես և ցանկացած այլ մշակույթում, ամեն ինչ բարդանում էր մարդկային անհատականությամբ, քաղաքականությամբ և իշխանության կառուցվածքով: Ձեր կողմից շատ միամիտ կլիներ ենթադրել, որ մայաները պարզասիրտ ժողովուրդ էին, որոնք հավատարիմ էին ինչ-որ մեկ գաղափարի և իրենց ամբողջ պատմության ընթացքում հետևում էին մեկ առաջնորդի վարդապետություններին: Սակայն շատ ֆիլմերում նրանք հենց այդպիսի տեսք ունեն (շնորհակալություն, Մել***): Ճշմարտությունն այն է, որ իշխանության վերևում միշտ խառնաշփոթ էր, ինչպես եգիպտացիների ու հռոմեացիների մոտ: Ավելի ուշ ծագած հաջորդ երկու մշակույթներում արդեն կար բացարձակ իշխանությամբ օժտված բացարձակ տիրակալ, բայց եթե դուք ուսումնասիրել եք պատմությունը, ուրեմն գիտեք, որ անընդհատ ծագում էին տարաձայնություններ, նյութվում էին դավեր և փոխվում էին տիրակալները: Քաղաքական սպանությունները սովորական երևույթ էին, և մարդիկ անընդհատ պայքարում էին գահին մոտ լինելու համար նույնիսկ հենց գահի վրա: Դե, կամ էլ ջանում էին, որպեսզի իրենց չսպանի նա, ով նստած է գահին:

Այնպես որ նույնիսկ քուրմերի մեջ էլ գոյություն ուներ մրցակցություն: Պատկերացրե՛ք միայն: Նրանք վիճաբանում էին հոգևոր սկզբունքների մասի՞ն: Զայրացուցի՛չ է: Այդ պատճառով, օրացույցի մասին մեզ հասած տեղեկություններն իրենցից ներկայացնում են բոլոր այդ անձանց գաղափարների խառնուրդը, օրացույցի հետ կապված, և երբեմն նույնիսկ ոչ մի կապ չունեցող: Ամանահայտնի մարգարեությունները՝ Չիլամ Բալամն է, կամ "Հովազի մարգարեն": Նրանք շատ հոռետեսական են: Նրանք ստեղծվել են օրացույցի վրա աշխատանքից անկախ, մեծամասնությամբ Յուքաթան թերակղզում: Իրականում մայաների բազում մարգարեություններ են եղել աշխարհի վերջի մասին՝ ամեն ինչ կախված էր նրանից, թե որ քուրմին լսես: Եվ ո՞վ էր վերջիվերջո ճշմարիտ:

Եթե դուք եղել եք Մայա-Ռիվերայում կամ մայաների հին քաղաքներում, ուրեմն տեսել եք գնդակ խաղալու համար նախատեսված մարզադաշտերը: Այդ տեղերն օգտագործվում էին տարբեր ծիսակատարությունների համար, և նրանցից ոմանք հրեշավոր էին: Հաճախ մարզադաշտերում տոնում էին տարած հաթանակը, գլխատելով պատերազմում պարտված արքաներին ու քուրմերին: Եվ այդպիսի պայմաններում ծնվեց մի սովորույթ էլ՝ պարզաբանել, թե ո՞ր քուրմն է ճշմարիտ "Ոգու ուղերձ" ստացել: Դրա համար օգտագործում էին ներկայումս հռչակավոր խմբակային խաղը, որը մայաների տարբեր համայնքներ խաղում էին ոչ մեծ գնդակի և օղի օգնությամբ:

Հաղթում էր այն թիմը, ում առաջինն էր հաջողվում գնդակն անց կացնել օղի միջով: Ընդ որում, խաղացողները գնդակին կարող էին դիպչել միան գլխով, կրունկներով, ծնկներով և արմունկներով: Քուրմը, ում թիմը հաղթում էր, ստանում էր իր հոգևոր տեղեկությունների ճշմարտացիության ապացույցը և ժամանակավորապես հաղթող էր դառնում: Մայաներն օգտագործում էին խաղը, որպեսզի պատահականությունը կամ ճակատագիրը լուծի տարաձայնությունը, ճիշտ նույնպես նրանք ընտրում էին, թե ով կմեռնի, իսկ ով կենդանի կմնա հաղթանակի տոնակատարության ժամանակ: Բայց նրանք այդ անում էին հաճա՛խ: Այդ պատճառով կարող եք պատկերացնել, թե հոգևոր տեղեկությունների որքան շատ տարբերակներ նրանք ունեին:

Դա շատ լուրջ խաղ էր (վիճակախաղի էր դրվում կյանքը), իսկ հաղթանակ էր բերում ընդամենը մեկ գոլը (գնդակի անցնելն օղակի միջով): Ամեն ինչ ավարտվում էր արարողությամբ, որի ժամանակ սպանում էին պարտված թիմի կապիտանին: Կարծում եմ, մահը նրա համար պատիվ էր ( ինչպես և մայաների բազմաթիվ այլ զոհաբերություններ), բայց ինձ ահավոր հետաքրքիր է, համարու՞մ էր արդյոք այդպես ինքը կապիտանը պարտության պահին, երբ հակառակորդի գնդակն անցնում էր օղի միջով:

Այնպես որ 2012 թվականով ավարտվող մայաների օրացույցի շուրջ այդ ամբողջ վազվզոցը, մասնավորապես հրահրված է նրա բարդությամբ: Բացառիկ օրացուցային մարգարեություններ չեն եղել: Մարգարեությունների նշանակալի մասը կազմում էին տեղեկությունները, որոնք ստացված էին քուրմերից, ովքեր իրենց նպատակներն էին հետևում (և հաղթանակ էին տարել խաղի ժամանակ):

Մի խոսքով, մարդիկ, ովքեր զբաղված էին մայաների օրացուցյը կազմելով, ուղղակի անում էին իրենց գործը: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ 2012 թվականի ձմեռային արևակայության օրը ֆրակտալային ժամանակի շրջադարձային կետը դարձավ: Ինչպես նաև դա գալակտիկական հավասարեցման տարին էր, 26 000 տարի տևողությամբ ժամանակաշրջանի գիշերահավասարների հաստատման սկզբնական ու վերջնական կետը (հիշու՞մ եք, ես այդ մասին ասել եմ առաջ): Այդ հավասարեցումը հրահրված է մոլորակի առանցքի առաջընթացի ժամանակաշրջանով, որը տևում է 26 000 տարի և սկսվում ու ավարտվում է այն ժամանակ, երբ Արևը մի գծի վրա է կանգնում (եթե նայենք Երկրից) Գալակտիկայի կենտրոնի հետ (որքան հնարավորինս մենք կարողանում ենք սահմանել նրա տեղը):

Այդ պատճառով 2012 թվականի դեկտեմբերի 21-ի արևակայությունն իրենից ներկայացնում է ֆրակտալային ժամանակի կետը, ինչպես նաև կապ ունի քուրմերի որոշ այլ կոնցեպտների հետ: Մեր մշակույթում այդ օրը կապակցվում է նաև աշխարհի վերջի հետ, չէ՞ որ "History" հեռուստաալիքը գերազանց կարողանում է ընտրել, թե ում թողնի էֆիր, որպեսզի ամենահամոզիչ և ճշմարտանման վախ ներդնի մարդկանց մեջ այն բանի հանդեպ, ինչը չկա և երբեք չի լինի:

Իմիջիայլոց, ինչ-որ մեկը պատրաստվու՞մ է բողոքել այդ հեռուստաալիքի հաշվով և պատասխանատվության կանչել նրան մեր երեխաներին վախեցնելու համար: Դեռ որքա՞ն տարիներ մենք պետք է լսենք երբեք չիրականացող այդ սարսափելի գուշակություննրը, որպեսզի վերջիվերջո արտահայտենք մեր բողոքը նման ծրագրավորման դեմ:

- - - - - - - - -
* Օրբ - Լուսանկարչական սխալմու՞նք, թե՞ նուրբ աշխարհի բնակիչներ, - այս վեճը դեռևս կոնկրետ եզրահանգման չի եկել:
** KRYON - "Lifting The Veil"
*** Լի Քերոլը նկատի ունի "Հայտնություն" ֆիլմի ռեժիսոր և արտադրող Մել Գիբսոնին

Sambitbaba
28.03.2018, 22:24
ԳԱԼԱԿՏԻԿԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՈՒՄ


2012 թվականի հավասարեցման մասին պատմելիս, ես չեմ ցանկանում ընկնել ավելորդ մանրամասների մեջ: Ամբողջ այդ տեղեկությունները կարելի է գտնել համացանցում: Փնտրեք աստղագիտություն, այլ ոչ էզոթերիկա բառով, և, խնդրում եմ, մի՛ օգտվեք Վիքիպեդիայից: Դասավանդողները չեն օգտվում, եկեք մենք էլ այդ չանենք:

Առաջընթացը (պրեցեսիա) ազդեցություն է գործում այն բանի վրա, թե ինչպիսին ենք մենք տեսնում երկինքը: Մեր կողմից ուսումնասիրվող հին ժողովուրդների մեծամասնությունն ինչ-որ կերպ գիտեին այդ մասին և գրի են առել իրենց գիտելիքները, որպեսզի մենք տեսնենք, որ նրանք գիտեին: Ինչ-ի՞նչ: Հները գիտեին Երկրի առանցքի առաջընթացի մասի՞ն: Պատկերացրեք, այո՛:

Խելքս ուղղակի գնում է ասել այն, ինչի մասին քչերն են մտածում: Որտեղի՞ց հները կարող էին իմանալ երկնային մարմինների շարժման մասին, եթե մենք ինքներս ընդամենը մի քանի հարյուր տարի առաջ իմացանք, որ Երկիրը կլո՛ր է: Մենք ինչ է, ճանապարհին ինչ-որ գիտելիքնե՞ր ենք կորցրել: Կարծում եմ, Գրեգ Բրեյդենն իրավացի է իր ենթադրություններում, և մենք հսկայակյան քանակության օգտակար փաստեր ու դիտարկումներ ենք կորցրել անցյալի ժամանակային ալիքներիում: Շրջադարձային կետերը, որոնց մասին նա խոսում է, հնարավոր է, որ իրոք եղել են: Սթափ միտքը լրիվ տեղին է այն պահին, երբ մենք սկսում ենք հասկանալ, որ հները գիտեին Գալակտիկայում մեր գտնված տեղը, իսկ նրանք, ովքեր մի քանի դար առաջ նավարկություն էին սկսում Եվրոպայից, վախենում էին, որ ցած կընկնեն Երկագնդի ծայրից:

Նաև ինձ հետաքրքիր է դիտել որոշ հանրամատչելի հեռուստասերիաներ: Որոշ պրոֆեսիոնալ պատմաբաններ ներկայումս հարցադրում են. նախքան "մեզ հայտնի" քաղաքակրթությունը, կարո՞ղ էր արդյոք որևէ այլ քաղաքակրթություն էլ գոյություն ունենալ: Կարո՞ղ է լինել այնպես, որ եվրոպացիները շատ լավ գիտեին ամերիկյան մայր ցամաքի մասին Կոլումբոսից հարյուրամյակներ առաջ: Եթե հավատանք վերջին ժամանակներս լույս աշխարհ ելած որոշ լիովին համոզիչ ապացույցների, դա լրիվ հնարավոր է:

Եվրոպացիները կարող էին նույնիսկ առևտուր անել ամերիկյան Մայր ցամաքի բնակիչների հետ, ընդ որում օգտագործելով դրա համար ոչ այլ ինչ, քան հանքերից հանած պղի՛նձը: Դա զարմանալի է, չէ՞ որ ստացվում է, որ պատմությունը կարող է լինել բացարձակապես ոչ այնպիսին, ինչպիսին մենք այն մեզ պատկերացնում ենք: Ավելին, դա նշանակում է, որ մենք կորցրել ենք դարերի կարևոր գիտելիքները և նույնիսկ չենք էլ կասկածում այդ մասին: Նրանք խորն են թաքնված՝ նշանակում է, դա եղել է շատ ու շատ վաղուց:

Հետաքրքիր է հայացք գցել որոշ երևույթների վրա, որոնք ազդեցություն են գործում 2012 թվականի էներգիայի վրա: Որպես սկիզբ, եկեք փոքր ինչ խոսենք աստղագիտության մասին: Առանձնապես մտորել էլ պետք չէ: Ուղղակի կարդացեք: Մենք ապրում ենք պարուրաձև գալակտիկայում, և եթե դուք տեսել եք ուրիշ պարուրաձև գալակտիկաների լուսանկարներ էլ (օրինակ, Անդրոմեդայի), ուրեմն գիտեք, որ նրա մեջ միլիարդավոր աստղեր համախմբված են հսկայական ու նեղ օղակի մեջ գալակտիկայի կենտրոնի շուրջ (դա նման է ափսեի): Գիշերային երկնքում մենք տեսնում ենք այդ շրջանագիծը և այն Ծիր Կաթին ենք անվանում: Մեր արևային համակարգն, իհարկե, գտնվում է այդ գալակտիկական շրջանագծի մեջ, այդ պատճառով տրամաբանական է, որ 2012 թվականի գալակտիկական հավասարեցումը լինի երկնքում մեզ տեսանելի այդ սխեմայի հենց կենտրոնում:

Երբ երկրագնդի առանցքի առաջընթացությունը մոտենա իր սկզբի և վերջի հաշվարկման կետին, այդ առանցքը "կանցնի Ծիր Կաթինի միջով": (Ես զգուշացրել էի, որ պետք չէ առանձնապես մտորել:) Այսինքն, երբ Արևը գտնվի մեր Գալակտիկայի կենտրոնի հետ մեկ գծի վրա (եթե նայենք Երկրից), երկնքում առանցքը կլինի Ծիր Կաթինի շերտի ճիշտ կենտրոնում: Այդ պատճառով, երբ հավասարեցում է տեղի ունենում, Գալակտիկայի շրջանագծի միջով մենք նայում ենք հենց նրա կենտրոնին:

Շրջանագծի այդ մասն ատսղագետները հաճախ կոչում են "մութ պատռվածք": Բանն այն է, որ աստղադիտակի օգնությամբ այդ տեղում կարելի է տեսնել ուրիշ աստղերը ծածկող բազմաթիվ հսկայական ու մութ գազային ամպեր: Այդ մթագնումները դժվար է տեսնել սովորալան աչքով, եթե միայն հետևես գիշերային երկնքին լիակատար մթության մեջ: Այդ դեպքում նրանց կարելի է տեսնել: Ծիր Կաթինի մեջ այդ մթագնումները կատարելապես ակնհայտ են, եթե դուք գիտեք, թե ուր եք նայում: Եվ իհարկե, հները, ինչպես համաստեղությունների, այնպես էլ այդ մթագնումների համար անուններ են հորինել:

Sambitbaba
29.03.2018, 18:43
ՀԱՎԱՍԱՐԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ




Հավասարեցումը տեղի է ունենում շատ դանդաղորեն: Այն հայտնվում է երկնքում Ծիր Կաթինի շերտի վրա, և ամբողջ ընթացքը տևում է 36 տարի: 18 տարի տևում է անցումը մինչև շերտի կեսը և 18 տարի՝ շերտից դուրս գալը: Այդ պատճառով, հավասարեցման փաստացի պահի ամեն կողմից կան 18 տարիներ: Հավասարեցման կենտրոնական կետը համընկավ 2012 թվականի արևահավասարի հետ, որից հետո սկսվեց 26000 տարի երկարությամբ առաջընթացության հաջորդ ցիկլը: Այդ 36 տարիների ընթացքում նույնպես էներգետիկական հավասարեցում է կատարվում: Բնիկ ժողովուրդներն ու էզոթերիկական մարգարեներն ասել են մեզ, որ հենց հավասարեցման ժամանակաշրջանում է, որ, հնարավոր է, տեղի կունենա ԱՆՑՈՒՄԸ:

Եկեք մի փոքր շեղում կատարենք: Երբևիցէ դուք լսե՞լ եք մարգարեություններ այն մասին, որ 2012 թվականի վերջում վրա կհասնի "խավարի երեք օրը": Շատերը լսել են այդ մասին, բայց ոչինչ տեղի չունեցավ (որքան ես հիշում եմ): Թե՞ տեղի ունեցավ: Շատ մարգարեություններ գրված են այլաբանական լեզվով: Նոստրադամուսի գուշակությունների մեծ մասը գրված է հենց այդպես, ինչպես նաև աստվածաշնչյան մարգարեությունների մեծ մասը: Իսկ ի՞նչ, եթե նախագուշակած "խավարի երեք օրերն" իրոք տեղի են ունեցել: Հետևեք մտքիս:

Ինչպես արդեն ասացի, հավասարեցման ընթացքը տևում է 36 տարի, մինչև Արևը դանդաղորեն շարժվում է (պատրա՞ստ եք) Մութ պատռվածքի միջով (աստղագիտության մեջ դա այդպես է կոչվում): Ի՞նչ, եթե խավարի այդ երեք օրն իրոք նկարագրում է երևույթը, որը տեղի է ունենում հենց հիմա. երեսունվեցամյա անցումը (երեք տասներկուամյակ) Մութ պատռվածքի միջով: Ինձ դուր է գալիս այդ թեորիան, չէ՞ որ այն բացատրում է, թե ինչու սարսափելի մարգարեությունը տեղի չունեցավ այնպես, ինչպես շատերը սպասում էին:

Նկատելով ժամանակի մեջ այդ համապատասխանությունը, ես մտածեցի իմ և իմ կոլեգաների՝ հաղորդատուների, գրողների, ընթերցողների և ապաքինողների աշխատանքի մասին: Եվ բոլոր այդ մարդկանց մոտ՝ համարյա առանց բացառության, - գիտակցված պայծառացման ուղին սկսվել է 18-22 տարի առաջ: Դա 36-ամյա առաջընթացության՝ Մեծ Անցման ժամանակաշրջանի սկիզբն էր:

Ինչպես նաև հիշեցի տարբեր նշաններ, որոնցով ուղեկցվում էր այդ ֆենոմենի սկիզբը: 11:11-ը՝ 1987 թվականի Ներդաշնակային Զուգամերձությունը, ավետաբերն էր այդ անցման, փաստորեն հայտարարումը նրա սկզբի: 1994 թվականի (18-ամյա ժամանակահատվածի սկիզբը) առթիվ ես հրատարակեցի Քրայոնի առաջին գիրքը: Այդ ամենը լիովին համապատասխանում էր հին գուշակություններին և ֆրակտալային ժամանակի մասին թեորիային:

Սովետական Միությունը նույնպես փլվեց հավասարեցման սկզբից անմիջապես առաջ, դրանով իսկ փոխելով "ժամանակակից հայտնության" մասին գուշակությունը, որը դուք բոլորդ էլ լսել եք: Դուք երբևիցէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչու այդպիսի նշանակալի իրադարձություն, ինչպիսին Սովետական միության փլուզումն է, չի հիշատակվել Նոստրադամուսի գուշակություններում: Իմիջիայլոց, աստվածաչնչյան "Հայնտնության" մեջ նույնպես: Դա սյուրպրիզ էր բոլորի համար (հատկապես Պենտագոնի): Հնարավո՞ր է արդյոք, որ մարդկային քաղաքակրթությունն ինքն էր կանգնած փոփոխությունների շեմին: Հնարավո՞ր է, որ այս անգամ մենք ինքներս որոշեցինք, որ այս անգամ վերջ չի լինի և մենք ուղղակի կանցնենք նոր էներգիայի մեջ՝ հավասարեցմա՛ն միջով:

Sambitbaba
30.03.2018, 19:08
ԵՎ ՆՈՐԻՑ ՕՐԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ



Մայաների օրացույցը, որի հետ մենք մեծացել ենք, ավարտվել է: Այն վերջացավ 2012 թվականին: Ամեն ինչ պարզ է՝ դա նրանց "երկար հաշվի" վերջն էր: Դա բարդ է, բայց պատկերացրեք օրացույց, որը կախված է ձեր պատին: Տարվա վերջին (մեր հաշիվը հավասար է 365 օրվա) այն վերջանում է: Եվ ի՞նչ է տեղի ունենում: Նույն մեխից մենք նոր օրացույց ենք կախում: Այդպես էին վարվում նաև մայաները, բայց շատ ավելի հազվադեպ: Եվ նրանց պահոցքում կան օրացույցներ ընդհուպ մինչև 4000 թվական: Այնպես որ խոսքը ժամանակների վերջի մասին չէր: Ընդամենն ընթացիկ օրացույցի վերջի մասին: Բայց դուք ինքներդ էլ այդ գիտեք, ճի՞շտ է: Դուք դեռ այստեղ եք, իսկ դրսում 2013 թվականն է (սա ես հենց այնպես, համենայն դեպս եմ հիշեցնում): Իմիջիայլոց, հարցրեք այդ մասին մայաներին: Նրանք թեթևացած շունչ կքաշեն, իմանալով, որ նրանց հետ կապված բոլոր այդ վախերը հետևում են արդեն:

Բայց մայաները գիտեին բոլորաշրջանի վերջի կարևորության մասին, չէ որ այդ պահը նրանց այնքան վերջնական էր թվում, որ պետք էր նոր օրացույց և նոր հաշիվ սկսել: Ես հիշում եմ, թե ինչ ցույց տվեց ինձ Հորհե Բիասը քարե գլիֆներում: Այնտեղ ցույց էր տրված հսկայական վերելք (մարդկության ներուժը խորհրդանշող) և մեկնաբանություն. "հնարավորություն, հասնել գիտակցության՝ մարդկությանը երբևիցէ հայտնի ամենաբարձր մակարդակի" (2013 թվական):

Նաև ինձ դուր է գալիս մեկ այլ գիտնականի, Ջեֆ Սթրեյի աշխատանքը: Ջեֆը սկսեց հետազոտել 2012 թվականը մոտ քսանհինգ տարի առաջ և կատարած եզրակացությունները հրատարակեց իր "2012-ից հետո*" գրքում: 2000-ի սեպտեմբերին նա կազմեց "Dire Gnosis 2012**"-ը, որի խնդիրն էր հնարավորինս շատ տեղեկություններ հավաքել ամբողջ աշխարհի մարդկանցից: Այդ ծրագիրը Համացանցում տվյալների ամենալավ բազան դարձավ 2012 թվականի մասին: Հազիվ թե Ջեֆը հաղորդատվությունների գիրք կարդա, չէ՞ որ նա գիտնական է և հակված է հիմնվել պատմական փաստերի, այլ ոչ թե Մեծ Կենտրոնական Արևից եկած, "Ք" տառով սկսվող ծիծաղելի անունը կրող "մագնետիզմի անտեսանելի վարպետի" խոսքերի վրա: Բայց ես ցանկանում եմ մատնացույց անել Ջեֆի պնդումն այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ 2012 թվականին:

Ջեֆի պնդումները՝ կարծիքներ են մարդու և գիտնականի, որը լավ գլուխ է հանում 2012 թվականի մասին հասանելի պատմական տեղեկություններից: YouTub-ին տված հարցազրույցում նա կիսվել է իր կարծիքով այն մասին, թե ինչ է սպասվում մեզ 2012 թվականից հետո. "Հնարավոր է, մեր ընկալումը կլայնանա մինչև նոր ոլորտներ, տեղի կունենա անցում դեպի գիտակցության նոր մակարդակ և կլինեն պարադիգմերի փոփոխություններ": Այնպես որ նույնիսկ Ջեֆին ամեն ինչ այնքան էլ ողբերգական չի թվում: Նա ենթադրում էր, որ մենք մուտք ենք գործում սկզբունքորեն նոր մի ինչ-որ բանի մեջ:

- - - - - - - - - - - -
* Geoff Stray, Beyond 2012: Catastrophe or Awakening? A complete Guide to End-of-Time Predictions.
** տես http://diagnosis2012.co.uk.

Sambitbaba
31.03.2018, 19:30
ՍՊԱՍԵՔ, ՍԱ ԴԵՌ ՎԵՐՋԸ ՉԷ:
ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՎԵՐՋԸ ՉԷ՛



Հիմա ավելի դժվար կլինի, և ես ստիպված եմ լարվել: Այս գիրքը շոշափում է բոլոր նշված թեմաները: Տեղի են ունենում արմատական փոփոխություններ և լիակատար վերատրամաչափում այն ամենի, ինչին մենք ընտելացել ենք Երկրի վրա որպես հին հոգիներ և Լույսի Ծառայողներ: Այսպես, 2013 թվականը նշանավորեց բացարձակապես նոր էներգիայի ի հայտ գալը, և Քրայոնն այդ թեմային այնքան հաղորդատվություններ նվիրեց, որ մեկ գրքում նրանք նույնիսկ չտեղավորվեցի՛ն: Իսկ ինչո՞վ էի ես զբաղված, երբ հայտնաբերեցի այդքան կարևոր թեմա, և որին ստիպված եղա հատկացնել սեփական կյանքիս վեց ամիսը 2012 թվականին:

Ես հայտնվեցի Հայայի* ևս մեկ (և շատ կարևոր) հավասարեցման հենց ամենակենտրոնում, ինչի մասին ուղղակի անհրաժեշտ է պատմել: Երբ ես մտածում էի, որ արդեն որոշել եմ գրքի ընդհանուր բովանդակությունը և պատրաստ եմ սկսել, տեղի ունեցավ մի բան:

2010 թվականի վերջին ես թռա Չիլի: Սանտյագո քաղաքը եռում էր. ինչ-որ արտասովոր բան էր կատարվում: Երբ ես հայտնվեցի հյուրանոցում ու միացրեցի հեռուստացույցը, փլված հանքահորից դուրս էին հանում 33 հանքափորներից առաջիններին: Մինչ այդ մի քանի շաբաթ նրանց կերակրում ու բուժում էին մի ոչ մեծ խողովակի միջոցով: Փողոցներում բոլորը ցնծում էին, ամենուր ծածանվում էին դրոշներ: Մեկ օրից ավել ես հետևում էի "երեսուներեք մարդու պատմության" ընթացքին: Դա շատ նշանակալի իրադարձություն է, և հիմա ես չեմ ասի ձեզ, թե ինչպես արտահայտվեց այդ մասին Քրայոնը, որովհետև այդ ուղերձի լրիվ տեքստը կբերեմ քիչ ավելի ուշ: Հաղորդատվությունը տեղի ունեցավ չիլիական անապատում հենց այդ տեղը այցի ժամանակ մեր 2012 թվականի Կունդըլինիի Շրջագայության շրջանակներում: 2010 թվականին այդ իրադարձությանը հետևում էին ավելի շատ մարդիկ, քան երբ մարդը վայրէջք կատարեց Լուսնի վրա՛:

Այն ժամանակ ես չգիտեի դա, բայց ավելի ուշ մի տեղ հավաքեցի գլուխկոտրուկի բոլոր մասերն ու հասկացա, թե իրականում ինչ տեղի ունեցավ Հարավային Ամերիկայում և ամբողջ Երկրի վրա: Այդ գիտակցումն ինձ եկավ ուղիղ մեկ տարի անց Պերու կատարած այցի ժամանակ, և ես լսում էի դա նորից ու նորից, շփվելով տեղի բնիկ ժողովուրդների հետ:

- - - - - - - -
* Երկիր մոլորակի էներգիան: Քրայոնն օգտագործում է նրա շումերական անուններից մեկը՝ Գայա: Ռուսերեն թարգմանության մեջ կիրառվում է առավել հայտնի հունական տարբերակը՝ Գեյա: Իսկ մենք մեր ընթերցողին կփորձենք ընտելացնել իրեն առավել հարազատ անվանը՝ Հայա (թարգմ.):

Sambitbaba
01.04.2018, 19:17
ՓԵՏՐԱՎՈՐ ՕՁԻ ՈՒՂԻՆ



Երբ 1998 թվականին Քրայոնը ելույթ էր ունենում ՄԱԿ նիստի ժամանակ, նա խոսեց բնիկ ժողովուրդների տոհմավագների Խորհրդի ստեղծման մասին: Ահա թե ինչ ասաց նա.



Այժմ հիանալի ժամանակ է, որպեսզի ստեղծվի իմաստության Խորհուրդ, այս մոլորակի բնիկ Մարդկանց խորհուրդ (առանց քվեարկություններին մասնակցության),
որի նիստերը նույնպես տեղի կունենան այս շենքում: Եվ մենք ասում ենք ձեզ, որ այս շենքի* գիտակցությունը վերջիվերջո կաջակցի այդ գաղափարին: Մարդկանց գիտակցությունը կաջակցի դրան: Մոլորակի
գիտակցությունը ձեզ մղում է դրան: Դա հաջորդ տրամաբանական քայլն է՝ և երբ դուք հայտարարեք այդ մասին, սկզբում հայտարարեք հանրությանը: Իսկ նա կանի մնացածը, որպեսզի օգնի ձեզ այդ ծրագիրն իրականանցել:

Քրայոնի 1998 թվականի հաղորդատվությունը ՄԱԿ-ում



ՄԱԿ-ն այնքան էլ ընդունակ չէ ընկալել իմաստուն խորհուրդներ և հետևել դրանց, և սովորաբար այդ մեծ ասամբլեան ավելի շատ քաղաքական ճարտասանություն ունի, քան իսկական գործողություններ: Այո, ՄԱԿ 20 000 աշխատակիցներն իրենց համարյա ամբողջ ժամանակը ծախսում են երեխաների փրկության վրա: Նրանք միլիոնավոր երեխաներ են փրկել հիվանդություններն արմատախիլ անելու ծրագրերի և մաքուր ջրի և ուտելիքի առաքման շնորհիվ այնպիսի տեղեր, ուր դուք ոչ մի գնով չէիք ցանկանա գնալ: Բայց քաղաքականության մեջ նրանք մեծ դժվարամիտներ են: Սակայն ես միևնույն է այցելում եմ այնտեղ և անց եմ կացնում հաղորդատվություններ, երբ ինձ հրավիրում են, չէ՞ որ դա Նյու-Յորքում գտնվող ՄԱԿ շենքի դահլիճները լցնում է դրական էներգիայով:

Մի քանի ամիս անց Վուդի Վասպրան՝ բնիկ հավայացի և Հյուսիսային Ամերիկայում լակոտա ցեղի հարգարժան տոհմավագ, - որոշեց այդ նպատակն իրականացնել: Նա հանդիպեց բազմաթիվ տոհմավագների հետ: Ես պատմել եմ այդ մասին Քրայոնի ութերորդ՝ "Ուղենիշն անցնելով" գրքում (գլուխ 14): Այդ հոդվածում շոշափված թեմաներից մեկն էր "փետրավոր օձը": Ես պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեի դրան, չէ՞ որ իմ սեփական գիրքը հայտնություն էր պարունակում մոլորակի ապագայի մասին:

Հոդվածում խոսվում էր Երկրի Կունդըլինիի շարժման մասին մոլորակի բնիկ ժողովուրդների տեսանկյունից: Դա էներգիայի շարժումն է հյուսիսից դեպի հարավ, որը Երկրի գիտակցությունը բերում է նոր հավասարակշռության: Այն սկսվել է 2012 թվականից 18 տարի առաջ, մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում:

- - - - - - -
* ՄԱԿ շտաբ-բնակարանը

Sambitbaba
02.04.2018, 17:54
ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ
ԱՐԾՎԻ ԵՎ ԱՆԳՂԻ ՄԱՍԻՆ


2012 թվականից ընդամենը մի քանի տարի առաջ ինչ-որ տարօրինակ բան սկսեց տեղի ունենալ: Ամբողջ Երկրի բնիկ ժողովուրդների մեջ ինչ-որ շարժում սկսվեց: Մեզանից շատերը չգիտեին այդ մասին, բայց այդ ժողովուրդները փոխանակվում էին կարծիքներով, իսկ նրանց տոհմավագները հանդիպում էին իրար հետ: Սովորաբար այդ բնիկ ժողովուրդներն այնքան էլ չեն շփվում: Նրանցից ամեն մեկն իր յուրահատուկ արարողություններն ունի, իր խնդիրները սպիտակ քաղաքակրթության հետ և իր համոզմունքները: Սակայն հանկարծ նրանք գտան մի ինչ-որ ընդհանուր հայտարար, բայց այնքան էլ չէին ընդարձակվում այդ մասին:

Նրանք հասկացան, որ իրենց մարգարեությունները 2012 թվականի մասին և այն մասին, ինչ տեղի կունենա հետո, համարյա ամբողջովին համընկնում են: Այդ մարգարեություններում խոսվում էր 500-ական տարի հատվածների բաժանված մի բոլորաշրջանի մասին: (Հիշու՞մ եք, թե ինչ էինք ասում մենք մայաների մասին: Պաչատուկի՝ այդպես էին նրանք անվանել այդ հատվածները:) Հատվածներից մեկն ավարտվում էր 2012 թվականին, և նրա ավարտը կապված էր արծվի և անգղի մասին մարգարեության հետ:

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ. եթե մարդկությունը կենդանի մնա 2012 թվականի հավասարեցումից հետո, կսկսվի մոլորակի հավասարակշռման վերականգնումը: Հյուսիսային կիսագունդը, որը հայտնի է որպես տղամարդկային կիսագունդ, առաջին անգամ կսկսի հավասարակշռվել Հարավային՝ կանացի կիսագնդի հետ: Խորհրդանշորեն դա մարմնավորվում է արծվի և անգղի հանդիպման մեջ: Պաչատուկիի հատվածների մասին այլ մարգարեություններ մատնացույց էին անում հյուսիսի հնարավոր զավթիչներին (այսինքն իսպանացիներին): Նրանք բոլորը ճիշտ էին:

Նրանց մարգարեություններն ասում էին նույն բանի մասին, ինչի մասին իմ գրքում պատմեց Վուդի Վասպրան, կապված լակոտա ցեղի հետ: Փետրավոր օձի ուղին այդ պատմության մասն էր, բայց հիմա այդ մասին խոսում են նորից ու նորից, անվանելով այն տարբեր կերպ: Երբ մենք գտնվում էինք Պերուում, մի նշանավոր ու հարգարժան շաման մեզ պատմեց այն մասին, որ ամբողջ տարածաշրջանում զգացվում է "կատվառյուծի արթնացումը": Թվում է, թե որտեղ էլ մենք գտնվեինք, ամեն տեղ ինչ-որ բան էր կատարվում, և իմացյալ մարդիկ հասկանում էին, որ փոփոխությունները սկսվում են:

Sambitbaba
03.04.2018, 18:04
ԵՎ ՆՈՐԻՑ
ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ



Ամբողջ մոլորակի հին տոհմերը սկսեցին հավաքվել մեկտեղ: Հեռավոր ցեղերի շատ տոհմավագներ ձևավորեցին կոմիտեների պես ինչ-որ բան, որտեղ պայմանավորվում էին հանդիպումների և տեղաշարժի տոնակատարության մասին: Այդ կոմիտեներից մեկը կոչվում էր "Երկրի Արմատներ": Առաջին անգամ այն հավաքվեց Կենտրոնական Ամերիկայում 2005 թվականին: Եկան հարյուրավոր մարդիկ: Հոփի, լակոտա և այլ ցեղեր, որոնց անունները ես չգիտեմ, եկան հյուսիսից և հարավից, որպեսզի տոնեն արծվի և անգղի մասին
մարգարեությունը (www.rajcesdelatierra.org).

Դոն Ալեհանդրոն, մայաների տոհմավագը (գերագույն տոհմավագը), նույնպես մասնակցում էր մարգարեության մասին տեղեկությունների տարածմանը: Նրա հոգևոր անունն է՝ Ուակատել Ուտիվ, որ նշանակում է "Թափառական Գայլ": Նա մեծ օգնություն ցուցաբերեց "Դարերի տեղաշարժը" ("The Shift of the Ages") ֆիլմի ստեղծման գործում: Նրա աշխատանքները կարելի է գտնել YouTube և շատ այլ կայքերում: Գուգլեք նրա անունը, և կտեսնեք, թե տեղեկությունների ինչպիսի քանակություն կարելի է գտնել: Կամ ուղղակի մտեք www.shiftoftheages.com կայքը:

Գրքի այս մասը ես գրում եմ Կոլումբիայում (Հարավային Ամերիկա): Այստեղ ես հանդիպեցի մի մարդու, որն անդամն է արթնացման ևս մեկ խմբի, որը հայտնաբերել է միևնույն ճշմարտությունը: Նա ասում է, որ այդպիսի խմբեր Եվրոպայում էլ կան:

Հանդիպումները շարունակվում են մինչև օրս, և նրանց հիմնական թեման՝ մեծ ճշմարտությունն է, որի մասին առաջներում ես երբեք չէի լսել: Պատկերացրեք, մեծագույն մարգարեությունը բոլորից, որոնք ակնարկում էր Քրայոնը, մինչև օրս հայտնի չէ հանրությանը: Մենք չափազանց զբաղված էինք մեր արևմտյան գործերով և արևմտյան մարգարեություններով, որպեսզի գոնե ուշադրություն դարձնեինք դրա վրա: Ինչն է ավելի հետաքրքիր, որ այդ մարգարեությունը մեզ ասում է դեպի լավը զարմանալի փոփոխությունների մասին: Այն կապված չէ աշխարհի վերջի հետ, այդ պատճառով այն չուներ ոչ մի շանս մասսայական տեղեկատվական միջոցներից ներս սողոսկել: Հիմա այդ հնարավորությունը կա: Դուք կարդում եք նրա մասին:

Sambitbaba
04.04.2018, 17:38
ԵՎ ՆՈՐԻՑ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ



Ես ցանկանում եմ, որ դուք ինչպես հարկն է հասկանաք այս մարգարեության նշանակությունը: Հենց այդ պատճառով է, որ հիմա այստեղ են Քրայոնը և ուրիշներ: Այն կապված է ուղերձի հետ, որը թողել էր Քրայոնը դեռևս 1989 թվականին: Դուք կարող եք կարդալ այն Քրայոնի առաջին գրքում, որի անունն է "Վերջին ժամանակները": Քրայոնը սկսեց խոստումով, որ հազարամյակների սահմանին աշխարհի վերջ չի լինի: Նա ասաց, որ չի լինի համաշխարհային պատերազմ, որը կանխագուշակում է սուրբ գիրքը: Նա ասաց, որ փոխվելու է ինքը մարդկային էներգիան: Նա ասաց, որ կփոխվեն մագնիսական դաշտերը (այդպես էլ պատահեց): Նա ասաց, որ կփոխվի եղանակը (և այն փոխվե՛ց): Գլուխկոտրուկի բոլոր այս կտորները դասավորվում են մի կտավի վրա. սկսվում է լիակատար վերատրամաչափումն ամենի, ինչ հայտնի է մեզ: Ամենի՛:

Հաջորդիվ մարգարեության մեջ ասվում է, որ մոլորակի իմաստությունը նորից կկենտրոնանա ոչ թե հյուսիսում, այլ հարավում: Այստեղ խոսքը գնում է ոչ թե կոնկրետ իմաստության, այլ նրա "վերախմբավորման" մասին: Դարեր շարունակ Հյուսիսային կիսագնդում իմաստության ավանդական կենտրոնը համարվել են Տիբեթն ու Հնդկաստանը: Հենց այնտեղ է Գրեգ Բրեյդենը կատարել իր հետազոտությունների մեծ մասը, և հենց այնտեղ է հայտնաբերել բազմաքանակ հինավուրց գրերով հսկայական գրադարանները, որոնք դեռևս հայտնի չեն լայն հանրությանը:

Եթե վերհիշենք, թե ինչ տեղի ունեցավ այդ տարածաշրջաններում, կարելի է հասկանալ, որ հին էներգիան փաստորեն ջանում էր թաքցնել այդ գրերը: Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ խախտված է հավասարակշռությունը և երկվությունն է գերիշխում: Այդպիսին էր իրավիճակը մեր ամբողջ գրի առնված պատմության ընթացքում: Դալայ-Լաման գիտի, որ երբեք տուն չի վերադառնա, բայց նա գիտի նաև, որ իր հաջորդ վերամարմնավորումն այնուհադերձ վերադառնալու հնարավորություն ունի: Նա գիտի հավասարակշռության վերականգնման մասին:

Հավասարակշռության վերականգնումը կբերի Տիբեթի և Հնդկաստանի իմաստության վերախմբավորմանը,, որն աստիճանաբար կտեղափոխվի Բոլիվիայի և Պերուի շրջան: Այն կկենտրոնանա Տիտիկակա լճի և Արևի կղզու գոտում: (Տիտիկակա լիճը գտնվում է Բոլիվիայի և Պերուի տարածքներում): Այն կտարածվի նաև մոտակա շրջանները, օրինակ, Մաչու-Պիկչու և Անդերի որոշ մասեր: Շատ բնիկ ժողովուրդներ այդ տեղափոխությունն անվանում են մոլորակի Կունդըլինի էներգիայի տեղաշարժ:

Կունդըլինին՝ լավ փոխաբերություն է, բայց շատ մարդիկ շատ են սիրում երեքտարածքային կանոններ կիրառել ամբողջ այդ էզոթերիկական տեղեկատվությունների հանդեպ: Նրանք փնտրում են մոլորակի չակրաները, տեղեր, որտեղով հիմա անցնում է էներգիան, և նման տարբեր բաներ: Ոմանք հարցնում են նույնիսկ. "Իսկ կանցնի՞ արդյոք այդ էներգիան ջրանցքով, որը մենք կառուցել ենք Պանամայում": Քրայոնը խոսել է այդ մասին հաղորդատվություններում, և նրանք հրատարակված են (ավելի համառոտ այդ մասին՝ քիչ ուշ): Դա էներգիա է, այլ ոչ թե բանակ: Այդ պատճառով անհնար է չափել նրա ցուցանիշները Երկրի մակերեսին: Դա հյուսիսից հարավ սողացող ինչ-որ նյութական օբյեկտ չէ:

Ոմանք հարցնում են. "Եվ ի՞նչ կլինի Տիբեթի հետ հիմա առանց նրա իմաստության": Ծիծաղելի է: Մեր գիտակցությունն այնքա՜ն երեքտարածքային է: Տիբեթը ոչինչ չի կորցնի, իսկ նրան լցնող իմաստությունը կաճի և կվերականգնի հավասարակշռությունը: Այդ տեղաշարժը վերաբերվում է մոլորակի ամբողջական փոխակերպմանը և ամբողջ իմաստության վերախմբավորմանը: Իմաստությունը, որը միշտ կար Հարավային Ամերիկայում, այժմ ամբողջովին կարթնանա, դրանով փոխելով էներգիաների հարաբերությունը: Հասկանու՞մ եք:

Մի փորձեք պատկերացնել ձեզ էներգայի ֆիզիկական տեղաշարժը Տիբեթից Բոլիվիա, այլ ուղղակի մտածեք մի պղինձ ջրի մասին, որն սկսում է տաքանալ օջախի վրա: Երբ սառը ջուրն սկսի տաքանալ, դուք ինչ է, կնայեք պղնձին ու կհարցնե՞ք. "Իսկ որտե՞ղ է գտնվում հիմա ջերմաստիճանը: Այն տեղափոխվում է պղնձի մի մասից մյու՞սը": Ոչ: Ամբողջ ջուրն է մասնակցում այդ պրոցեսին: Նույնն էլ վերբերվում է վերախմբավորմանը: Այն տեղի է ունենում ամբողջ Երկրի վրա, և Հայան ակտիվորեն մասնակցում է դրան: Դա վերաբերվում է Բյուրեղյա Ցանցին և ամբողջ մարդկային գիտակցությանը: Երկիրը "տաքանում է" հավասարակշռված իմաստությամբ:

Կունդըլինին՝ պարուրաձև շարժման և վերարտադրման փոխաբերական իմաստն է: Դա ընդամենը փոխաբերություն է, որը մեզ է հասել բնիկ ժողովուրդներից, որոնք միշտ կիրառում են այդ փոխաբերությունները: Այն խորհրդանշում է նոր ծնունդ և շարժում, կապված ծննդին նախապատրաստվելու համար տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների հետ: Տվյալ դեպքում խոսքը գնում է Հայայի և մարդկության ներսում աննախադեպ էներգիայի ծննդյան մասին:

Քրայոնի խումբը տոնեց Կունդըլինիի հավասարակշռության վերականգնումը, ուղևորվելով ճամփորդության դեպի Հարավային Ամերիկայի սրբազան վայրերը: Սկսած 2012 թվականից մենք մի քանի ցնցող շրջագայություններ կատարեցինք, շրջանցելով Հարավային Ամերիկայի հարավային մասը (Հորն հրվանդանը) տարածաշրջանով, որի անունն է Պատագոնիա: Մենք սկսեցինք Բուենոս-Այրեսից Արգենտինայում և ավարտեցինք Սանտյագոյում (Չիլի), իրականացնելով 12-օրյա նավարկություն: Հետո 30 օրերի ընթացքում մենք ճամփորդեցինք ավտոմեքենաներով և ավտոբուսներով, նավակներով և ինքնաթիռներով: Անցանք Անդերը, այցելեցինք չորս երկիր, լինելով Երկրի վրա ամենազարմանալի հոգևոր տեղերում: Եվ խորինս զգացինք նոր էներգիան: Սարերի և կիրճերի պահապանները դիմավորում էին մեզ և խոսում էին մեզ հետ Քրայոնի միջոցով: Մենք գիտակցեցինք, որ մեր կապը Բազումքցիների հետ առաջվա պես սերտ է, և շնորհիվ Քրայոնի բազմաթիվ հաղորդատվությունների լսեցինք արթնացման մասին, որը տեղի է ունենում այդ ամբողջ տարածաշրջանում:

Մենք նստել էինք Տիտիկակա լճի վրա գտնվող Արևի կղզու կատարին 4000 մետր բարձրության վրա և, քանի Քրայոնը պատմում էր արծվի և անգղի մարգարեության մասին, զգում էինք լճի և շրջապատող սարերի անդորրը: Երբ Անդերի ամենաբարձր սարի (Ակոնկագուա) ստորոտին, սկսեցի փոխանցել հաղորդատվությունը, ես զգում էի հների շշունջն ու Հայայի նուրբ սերը: Ես փոխանցում էի ուղերձը, կանգնած Մաչու Պիկչուին դեմ առ դեմ սանդղափուլի վրա, որտեղ Քրայոնը խոսում էր կատվառյուծի արթնացման մասին, - և պերուացիները հասկանում էին, թե ինչի մասին է նա խոսում:

2012 թվականին Քրայոնի հետ "Կունդըլինի շրջագայության" ժամանակ մենք 28 հաղորդակվություն կատարեցինք: Մենք ձայնագրում էինք դրանք ամենուր, որտեղ էլ գտնվեինք, օգտագործելով էլեկտրականության մարտկոցները, եթե դրանք կային: Մեր սարքավորումները մենք փորձարկեցինք կեղտով, քամով, ջրով և արևի այրող ճառագայթներով: Մի քանի ամիս անց ես ստիպված եղա փոխել համարյա ամբողջ էլեկտրական սարքերը, նույնիսկ միկրոֆո՛նը: Բայց այդ անել արժեր, և, հենց որ մենք հետ հասանք քաղաքակրթությանը, որտեղ կար կապ Համացանցի հետ, ես բոլոր ձայնագրությունները տեղադրեցի Քրայոնի համացանցային կայքում: Ցանկանու՞մ եք տեսնել 9 րոպեանոց անվճար տեսագրություն մեր ճամփորդության մասին: Ստեղնաշարի վրա հավաքեք www.kryon.com/kundalinitour:

Sambitbaba
05.04.2018, 19:14
33


Չիլիական անապատում մեր ավտոբուսը երկար ընթանում էր կեղտոտ ճանապարհներով, տանելով մեզ լեռնաարդյունաբերական ընկերության տնօրենների հետ հանդիպմանը: Մենք գնում էինք հենց այնտեղ, որտեղ 2010 թվականին փրկվել էին 33 հանքափորներ: Դա Հարավային Ամերիկայում մայրական էներգիայի ծննդյան խորը փոխաբերություն է և, ըստ Քրայոնի, ԿԱՐԵԿՑԱՆՔ ՀԱՐՈՒՑՈՂ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ, որն ուժեղ ներգործություն ունեցավ ամբողջ մոլորակի վրա, բայց բերեց ոչ թե վշտի, մահվան և սարսափի, այլ ուրախության և հիացմունքի էներգիա: Այդ իրադարձությանը հետևում էին Պրինստոնյան համալսարանի "Համաշխարհային գիտակցություն" ծրագրի սահմաններում, իսկ նրա ազդեցությունը չափել են Համաշխարհային միասնության ծրագրի արբանյակները:

Եթե որևէ մեկը չգիրտի, հենց այդ համակարգերը հայտնեցին մասսայական կարեկցանքի մասին այնպիսի իրադարձությունների վերաբերյալ, ինչպիսիք էին արքայորդու կին Դիանայի մահը 1997 թվականին, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները և 2004 թվականի Հնդկական օվկիանոսի ցունամին: Ես վկայակոչում եմ այն գիտական փորձերը, որոնց մասին խոսել եմ նախորդ գրքերում: Այդ փորձերը ցույց տվեցին, որ միլիոնավոր մարդկանց մտքերի միասնությունն իրոք փոխում է մոլորակի գեոմագնիսական բնութագրերը և պատահականորեն գեներացված թվերի շարքից ստեղծում է "սխեմա" այդ երևույթները չափելու համար: Կարեկցանքի էներգիան փոխակերպու՛մ է մոլորակը:

Քրայոնն ասաց, որ դա սկիզբ հանդիսացավ Երկրագնդի ապագայի վերատրամաչափման համար, որտեղ կարեկից գործողությունը նշանակալի փոփոխությունների կատալիզատոր կդառնա: Նա ասաց նաև, որ դրական երևույթներին մոլորակը կսկսի արձագանքել նույնքան ուժգնորեն, որքան առաջ արձագանքում էր արհավիրքներին: Չիլիական հանքափորների փրկությունը՝ "կարեկցանք հարուցող իրադարձությունների" շարքից առաջինն է ընդամենը:

33 թիվն անհնա՛ր է արհամարհել: Քրայոնի տասներկուերորդ գրքում ես մի ամբողջ գլուխ եմ նվիրել թվերի էներգիային և թվագիտությանը: Ես օգտվել եմ հինավուրց տիբեթյան համակարգից, որտեղ 33-ը՝ նկարագրված վերջին կառավարող թիվն է համարվում: Կառավարող թիվը՝ դա երկու միանման թվեր են կողք-կողի (օրինակ, 11, 22, 33, 44 և այլն): Սակայն այդ հինավուրց գրքում նկարագարված չեն 44-ից մինչև 99 թվերի նշանակությունները: Եթե հավատանք հներին, մենք դեռևս չենք հասել զարգացման այն մակարդակին, որտեղ մեր էներգիան կարող է համապատասխանել այդ թվերին: Այդ պատճառով 33-ը՝ շատ կարևոր թիվ է, իսկ եթե մտածենք, թե ինչեր տեղի ունեցան այդ շաբաթների ընթացքում, այն ուղղակի ապշեցուցի՛չ է դառնում:

Թվագիտական համակարգում, որը ես ուսումնասիրել եմ, 33 թիվը նշանակում է "Քրիստոսի Կարեկցանք": Ինչպես արդեն ասացի, դա ներկայումս գոյություն ունեցող թվերի շարքում ամենաբարձր էներգիա պարունակող թիվն է: Նույնիսկ Սի-Էն-Էնում, լուսաբանելով այդ իրադարձությունը, նկատեցին, թե որքան հաճախ է հանդիպում 33 թիվը: Հասարակությունը տարօրինակ համարեց այդ թվի անընդհատ դրսևորվելը մի քանի շաբաթների ընթացքում, քանի դեռ շարունակվում էին փրկարարական աշխատանքները: Իմիջիայլոց, հանքի անկայունությունը հրահրվել էր փլուզումից կես տարի առաջ երկրաշարժի հետևանքով, որը տեղի էր ունեցել ժամը 3:33-ին:

Իսկ հետո փրկարարները փորել էին հողը 33 օր և հայտնաբերել էին 33 հանքափորների: Հայտնի գրության վրա, որը հանքափորներն ուղարկել էին հորատիչ մեքենայի հետ 700 մետր խորությունից, կար ուղիղ 33 գրանիշ (բացատների հետ միասին): Երբ այդ պատմությունն ու փրկությունն ավարտվեցին, ասում են, որ վերջին Մարդը, ում դուրս հանեցին, ոտք դրեց հողի վրա ուղիղ ժամը 0:33 կեսգիշերին: 33 թվով համանմանություններն ավելի շատ են. հավաքվել է մի ամբողջ մետաֆիզիկական պատմություն, որը դուք կարող եք կարդալ իր ամբողջ մանրամասներով: Շարունակեք կարդալ:

Sambitbaba
06.04.2018, 18:15
ԻՄ ՀԱՆԵԼՈՒԿԸ


Վերջապես պատմությունը հասավ իմ դժվարին կացությանը, հանելուկին, որն ինձ տանջում էր ամբողջ 2012 թվականի ընթացքում, որի հիանալի լուծումը գտնվեց միայն մի քանի ամիս առաջ: Ես սովորում եմ, որ այդպես աշխատում է Ոգին, ամենավերջին պահին ներկայացնելով մեզ իր որոշումները:

Մեկ տարուց ավել Քրայոնը կիսվում էր մեզ հետ հրաշալի տեղեկություններով այն ամենի մասին, ինչ ես պատմեցի ձեզ այս նախաբանում: Մտեք իմ կայքում անվճար աուդիոձայնագրություննրի էջը և կտեսնեք, թե ինչ հանելուկի մասին եմ ես խոսում: Ուշադրություն դարձրեք 2012 թվականին ստացած մի քանի հաղորդատվությունների վրա. www.kryon.com/freeaudio: Այնտեղ տեղեկությունների անհավանական քանակություն կա: Կհերիքեր հաղորդատվությունների ու տեղեկությունների ամբողջ երկու գրքի՝ այն մասին, թե ինչ է տեղի ունենում հենց հիմա: Եվ դա չհաշված 2013 թվականի հաղորդատվությունները: Բայց ես կարող եմ միայն մեկ գիրք գրել: Քրայոն, ի՞նչ անեմ ես: Ի՞նչ կրճատեմ:

2011 և 2012 թվականների աուդիոձայնագրություններում ներկայացված են երկու լիարժեք թեմաներ և նրանց վերաբերվող տեղեկությունների ու հաղորդատվությունների հսկայական քանակություն: Առաջին թեման՝ մոլորակի էներգիայի վերատրամաչափումն է նոր էներգիայի համար (տեղեկություն, որը կապված է Մարդկանց հետ), իսկ երկրորդը՝ Կունդըլինիի շարժումը և արծվի ու անգղի մասին մարգարեությունը (տեղեկություն, որը կապված է Հայայի հետ): Ո՞րն ընտրել նրանցից Քրայոնի տասներեքերորոդ գրքի համար: Որոշումը եկավ 2012 թվականին:

Ներկայացնում եմ ձեզ առաջին գիրքը Քրայոնի մասին, որը գրել եմ ոչ ե՛ս: "Հայայի էֆեկտը. համագործակցության հրաշալի համակարգ Հայայի և Մարդկության միջև", որը նույնպես լույս է տեսնում 2013 թվականին: Ավստրալիացի գրող և բնախույզ Մոնիկա Մուրանիայի* այդ գիրքն իրենից ներկայացնում է հավաքածուն ամենի, ինչ Քրայոնը երբևիցէ ասել է Հայայի մասի՛ն: Իմ ժամանակը երբեք չէր հերիքի նման աշխատանքի համար: Այն ամփոփում է իր մեջ նաև Քրայոնի նոր հաղորդատվությունները, որոնք դեռևս չեն հրատարակվել: Այնտեղ ներառնված են բոլոր տեղեկությունները Կունդըլինիի շարժման մասին և նույնիսկ այն հաղորդատվությունները, որոնք ստացվել են Հարավային Ամերիկայում մեր՝ Կունդըլինիի Շրջագայության ժամանակ:

Դա զարմանահրաշ հետազոտական աշխատանք է, որի համար պահանջվեց լսել Քրայոնի հաղորդատվությունների մեր ունեցած բոլոր ձայնագրությունները և կարդալ նրա բոլոր գրքերը, ինչպես նաև Համացանցում եղած բոլոր հարցերն ու պատասխանները: Ավելին, Մոնիկան տվեց երեսունից ավելի նոր հարցեր, որոնց Քրայոնը պատասխանեց նրա գրքում: Նրանք հրատարակվելու են առաջին անգամ: 2012 թվականի շատ աուդիոհաղորդատվություններ ներկայացված են վերանորոգված տեսքով (ձայնագրությունների վերանայման ընթացքում Քրայոնը հաճախ հավելյալ տեղեկություններ է տալիս): Այդ գիրքը կլինի առաջինը երեքից՝ երեք որոշակի թեմաների վերաբերյալ, որոնց տեղեկությունների գլխավոր աղբյուրը հանդիսանում է Քրայոնը**:

Ինչ խոսք, որ, թույլատրելով օգտագործել Քրայոնի խոսքերն այդ գրքի համար, ես ակտիվորեն մասնակցեցի նրա վրա աշխատանքին: Ես ջանասիրաբար համագործակցում էի, ձգտելով ստանալ Քրայոնից բոլոր բարդ հարցերի պատասխանները, ընդ որում գիտենալով, որ Մոնիկայի գիրքն ինձ թույլ կտա կենտրոնանալ վերատրամաչափման թեմայի վրա: Դրա համար պահանջվեց մի քանի ամիս և բազմաթիվ էլեկտրոնային նամակներ: Ըստ իս, Մոնիկայի նոր գիրքն ամբողջովին բացահայտում է մոլորակի Կունդըլինիի շարժման թեման և Քրայոնի նոր տեղեկություններ է բովանդակում իր մեջ: Այնտեղ պատմված է նաև 33 հանքափորների ամբողջ պատմությունը, որը Մուրանիային պատմել է մեր չիլիացի բարեկամ Հորհե Բյանկին:

Շնորհիվ Մոնիկայի աշխատանքի, ես հնարավորություն ստացա գրել այս գիրքը, որը դուք հիմա բռնել եք ձեռքներիդ, - գիրք վերատրամաչափման մասին, հիմնված Քրայոնի հաղորդատվությունների վրա: Այնպես որ, թանկագին ընթերցող, 2013 թվականին լույս տեսան երկու գիրք Քրայոնի տված տեղեկություններով, ստացված մի քանի տարիների ընթացքում: Հայայի մասին գիրքը դուք կարող եք գտնել Քրայոնի կայքում, ճիշտ այնտեղ, որտեղ կգտնեք նաև Քրայոնի մնացած գրքերը: Համեցեք նաև Մուրանիայի կայքը. www.monikamuranyi.com.

- - - - - - - -
* Monika Muranyi, The Gaia effect: The Remarkable System of Collaboration Between Gaia and Humanity.
** Քանի որ այսօր արդեն հրատարակված են բոլոր երեք գրքերն էլ, հետաքրքրվողներին ներկայացնում եմ բոլոր նրանք. 1."Հայայի էֆեկտը. համագործակցության հրաշալի համակարգ Հայայի և Մարդկության միջև"; 2."Մարդու Ակաշան.Ներքին Ծրագրի ակտիվացումը"; 3. "Քրայոնը մարդկային Հոգու մասին. Անդըրսահմանային գաղտնիքների բացահայտումը" (թարգմ.)

Sambitbaba
07.04.2018, 19:56
ԻՍԿ ՀԻՄԱ՝ ԱՅՍ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ


Եթե դուք թերթեք էջերը և նայեք բովանդակությունը, կհասկանաք, որ այս գիրքն իր մեջ պարունակում է հսկայական քանակության տեղեկություններ վերատրամաչափման մասին: Նույնիսկ մոլորակի վրա մեր կյանքի հիմնական էներգիան վերանայման է ենթարկվում նշանակալի փոփոխությունների լույսի տակ:

Այդ տեղեկությունները լրջորեն տարբերվում են նրանից, ինչ դուք կարող էիք կարդալ Քրայոնի ուրիշ գրքերում: Փաստորեն սա ամեն ինչի վերբեռնում է՝ սիրո սկզբունքների և իսկական իմաստության, լույսի և մթի, Ոգու հետ մեր փոխհարաբերությունների, Հայայի հետ մեր փոխհարաբերությունների, գալիք հնարավորությունների և փոփոխությունների, - մեզանից ամեն մեկի կյանքում հաջորդ մոտ 18 տարիների ընթացքում:

Այդ պատճառով է Քրայոնն այստեղ: Հիմա ես դա գիտեմ: Այս կետին հասնելու համար վերջին քսան տարիները կամ մոտավորապես այդքան՝ մենք ճեղքեցինք-անցանք անհավանականորեն հին էներգիայի միջով: Մութը չի ցանկանում պարտվել մի կռվում, որը նա հսկողության տակ է պահել դարեր շարունակ, և իր առաջնավիճակը պահպանելու համար կկռվի մինչև վերջ: Բայց այդ ամենի լույսի տակ հիշեցնեմ. հներն ասում էին, որ կգա ժամանակ, երբ կհիմնվի լույսի և մթի նոր հարաբերակցություն, և կսկսվի մի պրոցես, որի մասին Քրայոնը մեզ ասում էր ավելի քան 23 տարի: Մենք մոտենում ենք գիտակցության շատ դանդաղ փոխակերպման հնարավորությանը, վերատրամաչափմանն ամենի, նույնիսկ նրա, ինչ ամենասրբագույնն է մեզ համար: Փոփոխությունները գալիս են, բայց արդեն առանց այս ամբողջ ժամանակ մեր վարած հին կռվից մնացած մթի մասնակցության:

Քրայոնի երևան գալու հենց ամենասկզբից ծանր էներգիան պայքարում էր Լույսի Ծառայողների հետ: Նրանք, ովքեր հույսները դրել էին Դատաստանի օրվա վրա, խորհուրդ էին տալիս մեզ կասկածել Քրայոնի համարյա ամեն խոսքին: 1993 թվականին Քրայոնի վրա հրապարակավ հարձակվեց մի (պատրա՞ստ եք) Լույսի Ծառայո՛ղ: Նույնիսկ Նյու Էյջ շարժումը սկսեց մասնատվել նոր հոսանքների՝ համաձայն նոր տեղեկությունների ի հայտ գալու: Քրայոնի առաջին գրքի (1993) բովանդակությունը մոտավորապես այսպիսին էր.

Դուք փոխեցիք ապագան: Փոխվեց մարդկության գիտակցությունը, իսկ Մագնիսական Ցանցը կտեղաշարժվի (այդպես էլ եղավ): Շուտով դուք կտեսնեք Երկրի վրա խաղաղություն ստեղծելու իսկական հնարավորությունները: Ինչ էլ ձեզ ասեն անցյալի մարգարեությունները, դուք կանցնեք 2000 թվականը և մոլորակի համար նոր պարադիգմ կստեղծեք: Արմագեդոն չի լինի, չի գա Դատաստանի օրը, որի մասին ձեզ ասել են դարեր շարունակ:

Սա ավելի քան քսան տարի առաջ էր:

Բայց նրանց, ովքեր թանձրացնում էին վիճակը՝ իչպես Նյու Էյջում, այնպես էլ այդ շարժման սահմաններից դուրս, - Քրայոնի ասածը դուր չեկավ: Ուղղակի վախի վրա կարելի էր լավ փող աշխատել: Շատ մարդիկ ծախսում էին իրենց փողերը գուրուների վրա և տալիս էին իրենց ուժը հոգևոր առաջնորդներին, որոնք ասում էին. "Սա միակ ճշմարտությունն է: Հետևեք ինձ կամ կկործանվեք, քանզի դուք չգիտեք այն, ինչ գիտեմ ես: Հետևեք ինձ և բերեք ձեր փողերը": Բայց հիմա ամեն ինչ սկսել է փոխվել:

Այս ժամանակների ընթացքում հին հոգիներն այնքա՜ն փոփոխություններ են ապրել: Մոլորակի վրա տեղի էին ունենում փոքրիկ պատերազմներ, և մենք հարցնում էինք մեզ, իսկ չի՞ հաղթում արդյոք հին էներգիան: մենք տեսանք ահաբեկչական գործողություններ՝ նրանք այնքան սարսափելի էին, որ ազդեցին օդային ճանապարհորդությունների ապագայի վրա: Մենք տեսանք դպրոցներում գնդակահարված երեխաների, նաև, լրագրողների, որոնց գլխատում էին փողոցում ուղիղ եթերի ժամանակ: Մի՞թե երբևիցէ ինչ-որ բան կարող է փոխվել: Մի՞թե մարդու էությունը կարող է հաղթահարել այդ ամենը:

Դե ինչ, պատրաստվեք լսելու, թե ինչ տեղի ունեցավ 1989 թվականին, երբ Քրայոնը հայտնվեց առաջին անգամ: Նրա առաջին ուղերձից երկու տարի անց (1991), աղբարկղը նետելով բազմադարյա մարգարեությունները, պաշտոնապես փլուզվեց ՍՍՀՄ-ը:

Այս 23 տարիների ընթացքում Քրայոնը բազմաթիվ գուշակություններ է արել: 2008 թվականին Չիլիում նա լսարանին խորհուրդ տվեց նախապատրաստվել հողաշերտերի խոշոր տեղաշարժմանը քիչ ավելի հարավ այն տեղից, որտեղ մենք գտնվում էինք: Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես նա ասել էր. 2010 թվականին տեղի ունեցավ 8,8 բալանոց երկրաշարժը, քիչ հարավ այն տեղից, որտեղ Քրայոնը փոխանցել էր իր ուղերձը: Քրայոնը նախագուշակեց հնարավոր հեղափոխությունն Իրանում, և այն սկսվեց նրա խոսքերը հրատարակելուց մեկ տարի անց, բայց անմիջապես ճնշվեց: Ի դեպ, նա շարունակում է խոսել այդ հեղափոխության մասին և պնդում է, որ այն առաջվա պես հնարավոր է Իրանի ապագայում:

Այժմ մեր առջևում ևս մեկ խաչմերուկ է հայտնվել: Քրայոնը նորից առաջ է քաշում Նյու Էյջի ոգով խռովարարական գաղափարներ այն ժամանակ, երբ շատերը միայն սևանկար են տեսնում մեր շուրջ: Բայց հիմա ամենն այլ կերպ է: Քսան տարիների ընթացքում մենք համոզվեցինք, որ Քրայոնի ուղերձները, հավանաբար, ճշգրիտ են և ճշմարիտ, և չնայած այս գրքում բազմաթիվ անհավանական գուշակություններ կան իր հավասարակշռությունը վերականգնել սկսած Երկրի մասին, նրանք նույնպես կարող են կատարվել: Հիմա դրան ավելի հեշտ է հավատալ, չէ՞ որ մենք իրոք տեսնում ենք փոփոխությունները: Հնարավոր է, այս անգամ մենք չենք հանդիպի դիմադրության նրանց կողմից, ով ցանկանում է պահպանել առաջնավիճակը: Հնարավոր է, այս անգամ նրանք կանցնեն մեր շարքերը և չե՞ն պատերազմի մեզ հետ: Ես երազում եմ այդ մասին:

Վայելեք այս գիրքը, թանկագիններս: Նորից Քրայոնը խոսում է ապագայի մասին, որը ոչ ոք չի նախատեսել և չի նախագուշակել, բայց այդ ապագան սկսել է մարմնավորվել արդեն հենց ձեր աչքերի առջև: Ամեն մի հաղորդատվություն ես կուղեկցեմ մի քանի խոսքերով կամ զգացումներով, որոնք ես կուզեի փոխանցել նաև ձեզ:



Լի Քերոլ

Sambitbaba
08.04.2018, 19:23
Հաշվեք դիկտատորներին այս մոլորակի վրա, թանկագիններս, և այդ թիվը համեմատեք նրա հետ, ինչ կար ընդամենը մի քանի տարի առաջ: Տեսեք,
թե ինչպես որոշ երկրների քաղաքացիներ առաջնավիճակի դարավոր պահպանումից հետո վերջապես որոշեցին, թե ինչ են իրենք ցանկանում և ինչ չեն ցանկանում: Գնահատեք երկրների
և էկոնոմիկաների միավորման ջանքերը և համեմատեք դրանք փոքր քանակի հետ նրաց, ովքեր ցանկանում են վարել պատերազմներ, սերմանել վախ և բաժանվածություն: Հաշվեք
հին էներգիա ունեցող առաջնորդներին, որոնք այժմ իսկ վախենում են նրանից, ինչ տեղի է ունենում մոլորակի վրա: Վախենում են կորցնել իրենց հզորությունը: Խորհեք այդ ամենի շուրջ:
Չէ՞ որ, ինչ էլ ձեզ ասեն, դուք կարող եք դուրս նայել պատուհանից և տեսնել լույսի գալուստը: Թող տեղի ունեցածի իրական լինելու գիտակցումն իրոք դուրս մղի խոսքերը նրանց,
ով ցանկանում է ձեզ իր հետևից դեպի մութը տանել: Թող Աստծո սերը նվիրի ձեզ դարերի իմաստությունը, ձեզ, հին հոգիներ, քանզի դա ձեր պատասխանատվությունն է
և ձեր ժառանգությունը մոլորակի արթնացման նոր օրերի մեջ:


Ք ր ա յո ն
մայիս, 2013

Sambitbaba
09.04.2018, 19:04
ՔՐԱՅՈՆ



ՍԿՍՎՈՒՄ Է...


Սա 2012 թվականի առաջին հաղորդատվությունն է: Քրայոնը սկսում է պատմել այն մասին, թե ինչ պետք է մենք զգանք այժմ:
Չնայած իրականում ամեն ինչ սկսվելու է 2013 թվականին, Քրայոնը նախապես զգուշացնում է մեզ, թե ինչի է հետևում սպասել:
Անձամբ ես առանձնապես չէի սպասում, որ էներգիան այդքան կփոխվի, - մինչև ինքս չապրեցի մինչև 2013 թվականը, երբ ամեն ինչ
սկսեց փոխակերպվել: 2012 թվականի հաղորդատվությունները մղեցին ինձ անել այն, ինչ առաջ ես երբեք չէի արել: Ես հետաձգեցի
2013 թվականի մեր գլխավոր միջոցառումը՝ Քրայոնի ամառային Լույսի Կոնֆերանսը: Այժմ ես գիտեմ, թե ինչու այդպես վարվեցի:


Լի Քերոլ





ԳԼՈՒԽ 1

ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ


ՔՐԱՅՈՆԻ ՈՒՂԻՂ ՀԱՂՈՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈՒՆՎԱՐ 2012


Ողջույն, թանկագիններս, ես Քրայոնն եմ, Մագնիսական Ծառայությունից: Վարագույրի այն կողմից եկած արարածների հատկանիշն է՝ կարեկցանքը: Բայց միշտ ծագում են հարցեր: Ոմանք հարցնում են. "Ինչպե՞ս իմանալ, թե ով է գալիս ինձ մոտ: Ինձ մոտ գալիս են այս կամ այն վախերը, և երբ հաղորդատվության ժամանակ ես բացում եմ բերանս, ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա: Ես Տիեզերքի ինչ-որ էնե՞րգիա եմ անց կացնում իմ միջով": Իսկ մենք կպատասխանենք. ախ, որքա՜ն երեքտարածքային է ձեր կողմից ենթադրել, որ ձեզ շրջապատող հրեշտակները կարող են նման բան թույլատրել: Եթե դա կարեկցանքի էներգիան է, ուրեմն այն գալիս է Աստծոց: Եթե ոչ՝ ուրեմն ձեզանից: Ամեն ինչ շատ պարզ է: Պետք չէ պատկերացնել բազմաթիվ մութ էներգիաներ, որոնք երազում են միայն հարձակվել ձեզ վրա: Դա մարդկային տեսակետ է: Դուք այնքան եք մարդկայնացրել Աստծոն, որ նույնիսկ չեք նկատում, երբ Ոգին բռնում է ձեր ձե՛ռքը:

Թող այսօր ամեն ինչ փոխվի: Գիտեցեք. ուր էլ ճանապարհվեք, դուք կարող եք անվանել այդ ինչպես կուզեք, բայց ձեզ հրաշալի շքախումբ է ուղեկցում: Դա սքանչելի համակարգ է:

Sambitbaba
10.04.2018, 18:20
2012


Ես ցանկանում եմ ձեզ հետ խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունենում այժմ մոլորակի վրա: 2012 թվականի իմ առաջին լիարժեք հաղորդատվությունը ես կուզեի նվիրել դեպի ձեզ եկող էներգիաների հատկություններին: Այդ էներգիան փոխվում է:

Իմ բացատրությունից հետո հին հոգիներն ավելի շատ բան կիմանան այն զգացումների մասին, որոնք ապրում են հիմա և ավելի լավ կհասկանան, թե ինչն է դրանք հրահրում: Ես այս ուղերձը փոխանցում եմ ձեզ սիրո մեջ: Դուք վախենալու ոչինչ չունեք: Դուք անվտանգության մեջ եք:

Էներգիան, որն այսօր ստանում է Երկիրը, սպասվում էր վաղուց: Հները կանխագուշակել էին նրա գալը, նաև մեր վերջին հաղորդատվությունները, նույնիսկ հաղորդատվությունը երկրում, որը դուք անվանում եք Պերու, նվիրված էին այդ փոփոխություններին՝ մենք այն անվանում ենք փետրավոր օձի շարժում [առաջին անգամ հիշատակվում է Քրայոնի ութերորդ գրքում 2000 թվականին]: Փոխվում են հարաբերությունները մոլորակի կիսագնդերի տղամարդկային և կանացի էներգիաների միջև: Հյուսիսային կիսագունդը, որը միշտ ծանրաբեռնված էր տղամարդկային էներգիայով, փոխվում է: Հարավային կիսագունդը, որտեղ անհավասարակշռությունն այդքան արտահայտված չէ, փոխվում է: Հարավային կիսագնդի հների իմաստությունը սկսում է ճնշել Հյուսիսային կիսագնդդի հների իմաստությանը: Եվ դուք տեսնում եք, թե ինչպես է Մարդը փափկում:

Հոգևոր մակարդակի վրա հին հոգիներն առաջինն են զգում այդ տեղաշարժը և պատրաստվում են կենսաբանական փոփոխությունների: Դուք սպասում էիք դրան և ահա այն տեղի է ունենում: Ամբողջ մոլորակը զգում է այդ: Ապակայունացումը երկրներում, որտեղ դարերով ամեն ինչ կայուն էր, - այդ փոփոխությունների արդյունքն է: Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ մարդկությունը դառնում է ավելի կարեկցող, ձգտում է միասնության, այլ ոչ թե բաժանվածության, և սկսում են ի հայտ գալ նոր գաղափարներ և իմաստություն:

Sambitbaba
11.04.2018, 20:35
ՆՈՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Նոր գիտակցությունը ծնում է նոր հայտնագործություններ՝ ավելի բարձր գիտություն, ավելի բարձր մտածողություն և լուծումներ այն խնդիրների, որոնք դուք անվանում էիք մարդկության հիմնական հարցեր: Բնակչության կտրուկ աճը, ջրի և սննդի պակասը, էներգիայի սպառումը՝ այդ ամենը կփոխվի: Հաջորդ երկու սերունդների ընթացքում ի հայտ կգա նոր մտածողություն, նոր գաղափարներ և նոր հայտնություններ: Իսկ ինչ-որ բան կփոխվի նույնիսկ հաջորդ 18 տարիների ընթացքում: Փոփոխությունները տեղի են ունենում, և ես ցանկանում եմ պատմել, թե առաջինն ովքեր այդ կզգան: Նրանք նստած են այս աթոռներին, լսում են իմ ձայնը և կարդում են այս տողերը, և նրանք եղել են այս մոլորակի վրա այնքան անգամներ, որ ընտելացել են հին էներգիային: Հին հոգի, դու սկսում ես վերհիշել: Դուք սկսում եք վերհիշել, թե ինչպիսին էր ամեն ինչ առաջ և ինչպիսին կարող է նորից դառնալ: Հին հոգի, դու սկսում ես վերատրամաչափվել: Երեքտարածքային աշխարհում դա արտահայտվում է փոփոխություներով բջջային մակարդակի վրա:

Այդ էներգետիկական փոփոխությունները, որոնց մասին մենք խոսում ենք, նման չեն լինելու նյու-էյջական ոգով էզոթերիկական կախարդանքների: Նրանք հստակորեն արտահայտվելու են քաղաքականության և գիտության մեջ: Դուք դիտարկելու եք դրանք ամբողջ մոլորակի վրա, երբ էներգիան սկսի շեղվել սպասվող ընթացքից: Աստիճանաբար: Ես արդեն ասել եմ այդ մասին: Աստիճանաբար: Երկրները, որոնք տարիներ շարունակ գտնվել են մեկուսացման մեջ, սկսել են բացել դարպասները: Խորհուրդ եմ տալիս մի քանի լուսանկար անել, որովհետև աշխարհն այլևս նախկինը չի լինելու: Աստիճանաբար: Նրանք կմիանան ձեզ, և նրանց երեխաները կծանոթանան ձեր երեխաների հետ, և դուք կհասկանաք, որ ձեր մեջ կան ինչ-որ ընդհանուր բաներ, և դրանք ոչ թե ցածր մակարդակի էներգիայի ատրիբուտներ են, որոնց մասին ձեզ ասել էին:

Sambitbaba
12.04.2018, 18:22
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ
ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՁՈՒՄԸ


Այսօրվա և վաղվա հաղորդատվությունների թեման է լինելու հին հոգիների վերատրամաչափումը: Նրանք կլինեն նման, բայց երկրորդն առաջինի շարունակությունը չի լինի: Ոչ մի Ա և Բ մասեր: Ես Կասեմ ամեն ինչ այսօր, և վաղն էլ կասեմ ամեն ինչ: Ես ցանկանում եմ բացատրել, թե դուք ինչ կարող եք սպասել և թե ձեզանից ոմանք ինչի վրա են արդեն աշխատում. վերատրամաչափում: Ձեր կենսաբանական կառուցվածքը պետք է փոխվի: Այն պետք է ներծծի և մշակի ավելի նուրբ էներգիա, ինչպես նաև դառնա այդ էներգիայի մասը: Եթե դա տեղի ունենա, կսկսվի միջուկի, կամ էներգիայի կենտրոնի, վերատրամաչափումը:

Ձեզանից նրանք, ովքեր ուսումնասիրել են ձեզ շրջապատող էներգետիկական կազմությունների ներկայացրած Ցանցը, արդեն գիտեն վերատրամաչափման մասին: Դուք գիտեք հավասարակշռության էներգիայի մասին, որն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի Մարդն սկսի փոխվել: Դուք գիտեք մարմնի այսպես կոչված երիտասարդացման մասին, ինչը նույնիսկ այսօր էլ հիշատակվել է; բջիջների մասնատման և այն մասին, որ ձեր օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ, ներառյալ ուղեղի, սրտի և կաշվի բջիջները, վերանորոգվում է: Նրանք պետք է վերափոխվեն, և եթե նրանք վնասված են, ուրեմն պետք է վերանորոգվեն: Նրանք այդպես են կառուցված: Ես կրկնում եմ, ով Մարդ, մի՞թե քեզ տարօրինակ չի թվում, որ ծովաստղը կարող է վերականգնել իր կորցրած վերջավորությունը, իսկ դու՝ ոչ: Մի՞թե դա տարօրինակ չէ: Ամեն ինչ կփոխվի:

Եթե ամեն ինչ վերականգնվում է, մի՞թե տարօրինակ չէ, որ հիվանդությունը կարող է փոխել Մարդու մտածելակերպը, և գիտնականները կհաստատեն, որ հիվանդի ուղեղի բջիջները սկսում են մահանալ, տեղափոխվել, փոխվել, թունավորվել, և մարդ կորցնում է նույնիսկ հիշողություններն իր սիրո մասին: Իսկ որտե՞ղ է վերականգնումը: Որտե՞ղ է վերանորոգումը: ԴՆԹ այլ կերպ է կառուցված, թանկագիններս: Բջիջները պարտավոր են հետևել ձևանմուշին և ստեղծել նոր, թարմ բջիջներ: Ահա՛ թե ինչպես պետք է լինի: Ձեր գիտությունը կտեսնի այդ, և ձեր հոգևոր մարմիններն էլ կտեսնեն այդ, և նրանք, ովքեր այժմ նստած են այստեղ, և նրանք, ովքեր այժմ կարդում են այս տողերը, պետք է վերատրամաչափվեն, որպեսզի կարողանանան աշխատել դրա հետ:

Վերատրամաչափումը տեղի է ունենում մեքենայորեն: Ձեզ պետք չէ խնդրել այդ մասին: Ես կրկնում եմ: Դա տեղի կունենա, որովհետև դուք՝ հինավուրց հոգիներ եք: Հենց այդ պատճառով եք դուք այստեղ: Ձեզ պետք չէ այդ մասին խնդրել: Բայց դուք սպասում էիք վերատրամաչափմանը և սկսում եք վերհիշել այդ մասին: Բայց, հնարավոր է, դա այնքան էլ այն չէ, ինչ դուք սպասու՞մ էիք:

Դա այնքա՛ն էլ հարմար բան չէ: Հիմա ձեզանից ոմանք կհասկանան, թե ուր ենք մենք տանում, երբ սկսում ենք նկարագրել, մեղմ ասած, ոչ ամենալավագույն բնորոշ հատկանիշները, որոնք ձեզանից ոմանք կզգան վերատրամաչափման ընթացքում: Այո, ոմանք, բայց ոչ բոլորը: Ամեն Մարդ ունի իր սեփական, եզակի ճանապարհը, և բոլորն իրենց սեփական զգացումներն են ապրելու: Եվ սա ընդհանուր ցուցակը չէ նրա, ինչ տեղի է ունենալու բոլոր հինավուրց հոգիների հետ: Ավելի շուտ, դրանք վերատրամաչափման հնարավոր բնորոշ հայտանիշներն են, որոնք կարող են ապրել հինավուրց հոգիները, որոնք եկել են այստեղ և պատրաստ են առաջ ընթանալ այս մոլորակի վրա:

Sambitbaba
13.04.2018, 18:41
ՑՈՒՑԱԿ



Ոմանց մոտ գլխապտույտ է առաջանում: Դա վերատրամաչափման բնորոշ հատկանիշ է: Ընդամենն անցողիկ ախտանիշ: Բայց այն տագնապ է հրահրում, չէ՞ որ գլխապտույտի ժամանակ ոմանք կկորցնեն իրենց կողմնորոշումը տարածության մեջ և նույնիսկ կարող են ընկնել: Ինչպե՞ս դուք կվարվեք այս նոր տեղեկության հետ: Նախ և առաջ գիտեցեք, որ ուղեղի ինչ-որ հիվանդությամբ չեք վարակվել: Երկրորդ, զգույշ եղեք քայլելիս: Հասկանու՞մ եք:

Կան ուրիշ ախտանիշներ էլ: Դուք խնդիրներ եք ունենալու քնի հետ: Արթնանալու եք ոչ թե մեկ անգամ, այլ երկու և նույնիսկ ավելի: Ոմանք արդեն զգում են նման բան, այնպես որ գիտեցեք, թե բանն ինչում է: Դա վերատրամաչափում է:

Առաջին հարցը, որը տալիս է Մարդը. "Որքա՞ն երկար է դա շարունակվելու": Ահա մեր պատասխանը. այնքան, որքան կպահանջվի, ով խիտ նյութական աշխարհի բնակիչ: (Քրայոնը ժպտում է:) Կարծում եմ, դուք հասկացաք: Վերատրամաչափումը կտևի այնքան, որքան կպահանջվի, և եթե դուք դիմադրեք, այն ավելի երկար կտևի: Ավելին, եթե դուք սկսեք դեղամիջոցներ ընդունել դրա դեմ, ախտանիշներն ուղղակի կսկսեն կրկնվել ու կրկնվել: Ուրախությամբ դիմավորեք այն և գնացեք նրա հետևից: Ասացեք ձեր բջիջներին, որ ամեն ինչ հասկանում եք, և լողացեք հոսանքի ուղղությամբ, այլ ոչ թե նրան հակառակ: Այդպես դուք կարագացնեք ընթացքը, և այն ավելի արագ կավարտվի:

Ամեն կենսաբանական Մարդ տարբերվում է մյուսից, և հիմա մենք կասենք այն, ինչ վաղուց չենք ասել, բայց ձեզ անհրաժեշտ է դա լսել: Ձեր առողջության համար օգտակար բոլոր նյութերը համարյա հարյուր տոկոսով կապված են ձեր Ակաշայի* ժառանգության հետ: Որտե՞ղ եք դուք անց կացրել ձեր բազում մարմնավորումների մեծ մասը: Միգուցէ Ասիայու՞մ: Հնարավոր է, Հնդկաստանում կամ Տիբեթու՞մ: Կամ Հարավային կիսագնդու՞մ: Ամեն վայրում և յուրաքանչյուր մշակույթի մեջ գոյություն ուներ սեփական խոհանոց, որը ձեզ թույլ էր տալիս առողջություն և հավասարակշռություն պահպանել: Բայց այս կյանքում դուք հայտնվեցիք Հյուսիսային կիսագնդում:

Ես ցանկանում եմ ասել, որ ձեր վրա հսկայական ազդեցություն է թողնում նաև այն սնունդը, որը դուք կերել եք առաջ (ձեր անցյալ մարմնավորումներում):

Հնարավոր է, դուք բուսակեր էիք: Հնարավոր է, միայն սերմեր էիք ուտում: Այդ պատճառով ձեր բջիջները հենց այդ սնունդն են տենչալու հավասարակշռության վերադառնալու համար: Հասկանու՞մ եք: Կան նաև նրանք, ովքեր ապրել են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և ովքեր երբեք չեն սնվել այնպես, ինչպես սնվում են Ասիայում կամ հարավում: Այդ պատճառով իրենց երկրում նրանք սննդի հետ կապված խնդիրներ չեն ունենա: Լսեք. գոյություն չունի ընդհանուր պատասխան "Ի՞նչ պետք է ուտել հոգևոր առողջության համար" հարցին: Չկա ոչ մի "պետք է": Բայց կան ձեր "բնածին" մասնիկի հստակ ազդանշաններ, որոնք կօգնեն հասկանալ, թե ամենից լավ ինչն է համապատասխանում ձեր մարմնին: Այլ խոսքերով ասած, լսեք ձեր բջիջներին (տես գլուխ 6):

Ինչու ես խոսեցի՞ այս մասին: Որովհետև ուրիշները սկսելու են խորհուրդ տալ ձեզ, թե ինչով սնվել, որպեսզի վերատրամաչափման ժամանակ ազատվեք ախտանիշներից: Եվ ես կասեմ ձեզ. ուշադրություն մի դարձրեք նրանց վրա: Լսեք ինքներդ ձեզ, և թող ձեր Ակաշայի Ժամանակագրությունը հայտնի, թե ինչ է ձեզ պետք: Մի զարմացեք, եթե ձեզ մոտ հանկարծ ի հայտ գա ալերգիա այն սննդամթերքների հանդեպ, որոնք դուք կերել եք միշտ: Ես ձեզ կասեմ. ձեր կենսաբանական կառուցվածքը վերատրամաչափում է սկսել: Այդ բնորոշ հատկանիշը պարտադիր է այն բանի համար, որպեսզի դուք կարողանաք առաջ ընթանալ, որպեսզի կարողանաք փոխակերպվել ու հաստատել առավելագույնս իմաստուն հավասարակշռություն:

Ձեզնից շատերին կդադարի դուր գալ մշակված ուտելիքը, որովհետև դուք նրան սովոր չեք ձեր Ակաշայի մակարդակի վրա: Հասկանու՞մ եք, թե ինչի մասին եմ ես ասում: Եթե դուք պատրաստվում եք ձեր իմաստության խորքերից դուրս հանել ձեր շամանական էներգիան, որը դուք ճանաչել և վերապրել եք նորից ու նորից անցյալում, ուրեմն ի հայտ կգա էլի ինչ-որ բան՝ օրինակ, սննդի հավասարակշռված օրաբաժին, - և դուք ստիպված կլինեք գործ ունենալ նաև դրա հետ: Մի՛ դիմադրեք:

Սպասեք դրան: Դա անհրաժեշտ է տեսնել և զգալ: Ընդունեք դա ինչպես կա՝ դա վերատրամաչափում է: "Թանկագին ոգի, - կասեք դուք, - շնորհակալ եմ վերատրամաչափման համար, այն բանի համար, որ դու հոգ ես տանում և գիտես, որ դա հենց այն է, ինչին ես ցանկանում եմ հասնել, և այն է, ինչ ես ցանկանում եմ անել": Մարդ, վերատրամաչափման որակից է կախված քո հետագա կյանքը: Այլևս երբեք դուք ստիպված չեք լինի անցնել այս ամենի միջով: Ակաշայի Տարեգրությունների ժառանգությունը՝ դա ոչ միայն ծագումնաբանությունն է այն Մարդկանց, ումից դուք լույս աշխարհ եք եկել (ծնողների): Դուք այդ գիտեք: Ձեզ ժառանգություն հասած Ակաշայի Ժամանակագրությունը՝ այն է, ինչ դուք փորձել եք ձեր բոլոր մարմնավորումներում, անկախ ձեր ծնողների գեների: Երբեմն դրանք ամենանշանակալի և դժվար երևույթներն են, որոնց հետ դուք ստիպված եք գործ ունենալ: Նրանք, ովքեր նստած են այստեղ հիմա ու լսում են իմ ձայնը, սկսում են բախվել այդ երևույթների հետ: Եվ դա երկրորդ տեսանկյունն է. սպասեք, որ անցյալի այդ բնորոշ հատկանիշները դրսևորեն իրենց, որպեսզի դուք կարողանաք ազատվել նրանցից:

- - - - - - -
Ակաշա - Տարածությունը լցնող գերզգայուն հոգևոր էություն: Համատիեզերական գիտելիքների թաքնագիտարան: Այնտեղ են հավաքված երբևիցէ ծնունդ առած բոլոր մտքերը, գիտելիքները բոլոր այն գիտակից էությունների, որոնց կարելի է գտնել ամբողջ Տիեզերքում: Նրան տարբեր անուններ կարելի է տալ, կարելի է հասկանալ այն ամենատարբեր իմաստներով: Բայց ամենից առաջ դա՝ Ամենատես Աչք է, որի ամենակուլ հայացքից ոչինչ թաքնվել չի կարող: Ստացվում է, որ այդ բառը հայերեն թարգմանության կարիք էլ չունի, քանզի հենց իր մեջ պարունակում է իր իմաստը. Ակաշա - Ակըն աշա, կամ Աչքը Դիտի, կամ Դիտող Աչք:
Քրայոնը պնդում է, որ բացի համընդհանուր Ակաշան, Երկիրը, որպես մտածող կենդանի արարած, ունի իր անձական Ակաշան, ինչպես նաև ամեն Մարդ ունի իր անձնական Ակաշան:

Sambitbaba
14.04.2018, 18:37
ԱՆՑՅԱԼԻՑ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ



Հնարավոր է, դուք լիովին չեք իրագործել ձեր վերջին մի քանի մարմնավորումների կենսական դասերը և զգացել եք, որ այս կյանքում ձեր մոտ ավելի լա՞վ կստացվի: Անպայման կստացվի, չէ՞ որ դուք արդեն Երկրի վրա եք: Եվ Երկրին պետք չէ, որ դուք համակված լինեք վախով: Նա ցանկանում է, որ դուք ասեք ձեզ.


Ես ընդունում եմ այս վերատրամաչափումը: Ինչ էլ որ տեղի ունենա
իմ մարմնի հետ հիմա, դա կանցնի: Այս մոլորակի վրա ես աստվածայինի մասնիկն եմ՝ իմաստուն, ճշմարիտ, և այստեղ իմ տունն է: Սա իմ
ժամանակն է: Իմ բջջային կառուցվածք, լսիր ինձ. եթե ինչ-որ բան
այնպես չէ, թող դա անցնի: Թող դուրս գա մնացուկների հետ: Թող
ելնի դուրս, որովհետև այն անպատեհ է, այն չի համապատասխանում
Աստծո սիրո էներգիային: Թող իմ գիտակցություն մուտք գործի միայն այն, ինչը լիքն է կարեկցանքով:

Ձեզանից ոմանց սա դժվար կլինի ասել:

Sambitbaba
15.04.2018, 19:04
ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Եկեք խոսենք այն մասին, թե ինչն այնքան դժվար չի լինի ֆիզիկական մակարդակի վրա:

Նախ, դուք կկարողանաք ազատվել նույնիսկ ամենավատ սովորություններից, որոնք ունեիք, ընդ որում շատ արագորեն: Դա Լույսի Ծառայողների էներգիայի հետ համագործակցելու նոր էներգիա է:

Հասկանու՞մ եք:

Ա՜խ, խնդրում եմ, եկեք կանգ առնենք և խոր շունչ քաշենք, չէ՞ որ ես խոսում եմ նրանց հետ, ով լսում է իմ ձայնն ու կարդում է խոսքերս, ով հազարավոր տարիներ անց է կացրել հալածանքների, տառապանքների և տանջանքների մեջ: Ձեր մեջ կան նրանք, ում այրել են խարույկի վրա: Ուղղակի էներգիան, որը դուք բերել եք Երկիր, բոլորովին չէր համապատասխանում նրա հետ, ինչ կատարվում էր այնտեղ: Սկզբում սուրբ տղամարդկանց ու կանանց խնդրում են ապաքինել ինչ-որ մեկին, իսկ հետո՝ գնալ գյուղի ծայրն ու ժայռից թռչել ցած: Բայց վախն այնտեղ է: Իսկ դուք այստեղ եք: Ես ճանաչում եմ ձեզ: Դուք վերադարձել եք: Բայց հիմա մոլորակը սկսում է փոխվել, և ամբողջ ձեր փորձը, որը դուք այստեղ եք բերել Ակաշայի Տարեգրություններից, կսկսի փոխներգործել նոր էներգիայի հետ:

Ա՜խ, խորը շունչ քաշեք, չէ՞ որ եկել է ժամանակն ավելի հզոր դրսևորման համար՝ ոչ հենց այս րոպեին, այսօր, այս ժամին, այլ աստիճանաբար: Քվանտային ժամացույցը սկսել է շարժվել ձեր ուղղությամբ: Երկիր է գալիս խանդավառությամբ լի ավելի նուրբ էներգիա: Դուք ծնվել եք նրա հետ: Դա ձեր գործիքն է: Նախկինում դա տարօրինակ և աննորմալ էր համարվում, համարվում էր թուլության դրսևորում: Դուք վտարյալներ էիք: Ձեզանից ոմանցից հրաժարվեցին ձեր ընտանիքները: Ես գիտեմ, թե ով է այստեղ: Ես ասում եմ ձեզ, որ այս նոր էներգիայի մեջ նույնիսկ նրանք կարող են նայել ձեզ և տեսնել այլ կերպ, տեսնել, որ դուք ավելի նուրբ եք դառնում, չգիտենալով նույնիսկ, որ իրենք էլ են փոխվում:

Շատ բան լինելու է ոչ այնպես, ինչպես առաջ էր: Ունե՞ք դուք սովորություն, որից կցանկանայիք հրաժարվել: Դա ձեր մտածելակե՞րպն է, թե՞ ձեր օրական ուտելիքը: Դրանով դու թունավորում եք ձեր մարմի՞նը: Ծխու՞մ եք: Դա սպանում է ձեզ և դուք այդ մասին գիտե՞ք: Ես գիտեմ, թե ում հետ եմ խոսում, թանկագիններս: Դուք ցանկանու՞մ եք դա փոխել: Ես ասում եմ ձեզ, որ նոր էներգիայի մեջ ձեր գործողություններն ազդելու են ձեր մարմնի վրա այլ կերպ, եթե նույնիսկ առաջ դուք արդեն փորձել եք դա:

Լսեք, ձեզանից ոչ ոք իրավունք չունի ասել, հինավուրց հոգի, իմաստուն հոգի, դու իրավունք չունես ասել. "Ես փորձեցի, բայց ինձ մոտ ոչինչ չստացվեց": Հակառակ դեպքում դուք նման կլինեք երեխաների, որոնք չգիտեն, թե ինչպես է կառուցված աշխարհը: Ավելի լավ է ասեք. "Այս անգամ ինձ մոտ կստացվի: Կստացվի, որովհետև իմ մարմինը սկսել է լսել ինձ: Սա իմ ժամանակն է":

Sambitbaba
16.04.2018, 19:19
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳՒԱՆ
ԵՎ ՆՐԱ ԿԻՐԱՌՈՒՄԸ


Այսպիսով, նոր էներգիան համագործակցություն է բերում: Ամեն ինչ ավելի լավ պետք է դառնա: Ամեն ինչ շարժվում է առաջ, այլ ոչ հետ: Երբ դուք սկսեք ասել խոսքեր այն մասին, թե ինչ եք ցանկանում ներմուծել ձեր կյանքի մեջ և այդ պրոցեսը սկսվի, շատերն անմիջապես կտեսնեն դրական արդյունքները: Համաժամություն՝ ահա ամեն ինչի բանալին: Մի կանգնեք տեղում ու սպասեք, որ ամեն ինչ ինքն իրեն կատարվի: Մի փորձեք ցուցաբերել ինչ-որ բան, իսկ հետո փակվել խորդանոցում ու սպասել: Աշխատեք հայտնվել այնտեղ, որտեղ կարելի է սպասել այդ ցուցաբերման արդյունքներին: Հասկանու՞մ եք: Հենց այնտեղ էլ դու կգտնեք պատասխանները, չէ՞ որ ձեր շուրջ կլինեն մարդիկ, որոնք դրանք ունե՛ն: Նրանք փնտրում են ձեզ, իսկ դուք որոնում եք նրանց: Մի թաքնվեք: Դա վերատրամաչափման ռեժիմն է: Դուք ցանկանում եք թաքնվել, չէ՞ որ ձեզ ինչ-որ այլ կերպ եք զգում:

Sambitbaba
17.04.2018, 20:22
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՑՐՏԱՌՈՒԹՅՈՒՆ


Դուք կսկսեք ավելի հաճախ հիվանդանալ ցրտառությամբ, բայց կբուժվեք ավելի արագ: Ինչի՞ց է դա: Ցրտառությունը Մարդու համար միշտ ծառայել է որպես կենսաբանական ընթացքի վերատրամաչափում: Մրսել անհրաժեշտ է, այդ պատճառով դուք չեք կարող դրանից ազատվել: Անհրաժեշտ է անցնել դրա միջով: Ձեր վարակամերժ համակարգի համար սովորական ցրտառությունը՝ ինքնակարգավորման ցիկլային հնարավորություն է: Միգուցէ դուք այդ մասին չգիտեի՞ք: Այդ պատճառով, սովորական ցրտառությունից ազատվելու համար ձեզ պետք չէ տարբեր դեղամիջոցներ ընդունել: Դա ձեր ներքին վերատրամաչափման սարքն է: Որոշակի իմաստով ցրտառություններն ամրացնում են ձեր օրգանիզմը և պետք է կանոնավոր կերպով կրկնվեն: Մի զարմացեք, երբ հիվանդանում եք: Մի ասեք. "Ես չէի կարծում, որ կհիվանդանամ, չէ՞ որ վերջերս էի հիվանդացել": Դա վերատրամաչափում է:

Սա էլ հենց մենք ցանկանում էինք ձեզ ասել, որպեսզի դուք իմանաք, թե ինչ է կատարվում, և չվախենաք: Կան բազմաթիվ դրական երևույթներ, որոնք վկայում են հիրավի դրական էներգիայի մասին, որը ծագում է մոլորակի վրա և նոր հնարավորություններ է ընձեռնում մարդկությանը: Դա Լույսի Ծառայողներին սատարող էներգիա է: Այլևս պետք չէ հոսանքին հակառակ լողալ, թանկագիններս:

Այսպիսով, դուք բոլորդ գիտեք, և ես էլ գիտեմ, թե ով եք դուք: Գլխավորը՝ համառություն ցուցաբերել: Ի միջի այլոց ինչ-որ բանի հասնել չի կարելի, բայց չէ՞ որ դուք ինքներդ էլ այդ մասին գիտեիք, ճի՞շտ է: Երբ դուք համառություն եք ցուցաբերում ցուցաբերելու համար այն, ինչ ձեզ անհրաժեշտ է, Տիեզերքը լսում է: Երբ դուք ուղերձներ ստանաք վարագույրի իմ կողմից, ես կասեմ ձեզ այն, ինչ ինքներդ էլ ամենայն հավանականությամբ գիտեք: Մենք ժամացույց չունենք: Ես ձեզ հետ խոսում եմ ներկայի մասին:

Ես տեսնում եմ այս դահլիճի էներգիան, և ես տեսնում եմ, թե ովքեր են այստեղ: Ես տեսնում եմ հինավուրց հոգիների: Ես խոսում եմ ձեզ հետ ներկայում: Ձեզանից է կախված, թե ինչպես են աշխատում ձեր ժամացույցները և թե ձեր իրականության մեջ որքան ժամանակ կպահանջվի: Իմ իրականության մեջ դա արդեն տեղի է ունեցել, ամեն ինչ կայացել է, չէ՞ որ ամենահզոր ենթադրյալ հնարավորությունները նյութականացած իրականություն են դառնում: Դուք կարո՞ղ եք մտածել այդ կերպ: Դուք կարո՞ղ եք դուրս գալ այստեղից, պատկերացնելով ձեզ, որ ամեն ինչ արդեն տեղի է ունեցել: Այս դահլիճում կա էներգիա, որը հենց հիմա ներթափանցում է այնտեղ, որտեղ նրան անհրաժեշտ է լինել:

Sambitbaba
18.04.2018, 18:25
ԹԵ ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՀՈԳԵՎՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ


Եվ ի՞նչ կարող եք դուք սպասել հոգևոր մակարդակի վրա: Վերատրամաչափում նշանակում է առողջ մարմին մեջ և երջանիկ, առանց ողբերգության ու վախի, այս մոլորակի վրա գտնվելու հնարավորություն: Հինավուրց հոգիները հիշում են, որ այդպիսին է ներկա ժամանակի ներուժը:

Իմ գործընկերն արդեն ասել է ձեզ, որ հինավուրց հոգիների՝ իրենց ինքնագնահատման հետ կապված լուրջ խնդիրները, - ամենամեծ հանելուկներից մեկն է իր համար: Ոչինչ չհասկանալով, նա ասում է, որ չի պատկերացնում, թե ինչու հինավուրց հոգիներն այդպիսի խնդիրներ պետք է ունենան: Ես կասեմ ձեզ, թե ինչու. բանն այն է, որ հարյուրավոր տարիների ընթացքում դուք բռնցքահարվածներ եք ստացել: Հենց որ դուք երկու քայլ առաջ էիք գնում, ձեզ անմիջապես մեկ քայլ հետ էին շպրտում՝ իսկ երբեմն նույնիսկ հինգ քայլ: Եվ, գալով այս կյանք, ի՞նչ ունեիք դուք սպասելու: Շատ քիչ բան: Երբ ձեզանից ոմանք դեռևս պատրաստվում են ինչ-որ գործ սկսել, մի սուր ձայնիկ ներսում անմիջապես ասում է. "Դե ահա, ես գիտեի, որ այդպես էլ լինելու է": Չէ որ դուք շատ բան չեք սպասում, ճի՞շտ է: Ուղղակի հին էներգիայի մեջ ձեր բոլոր գործողությունները դիմադրության են հանդիպել: Բոլորը: Ամեն անգամ, երբ դուք փորձել եք գործիմաց առաջարկություն անել ինչի մասին էլ լինի, ձեզ հրամայել են լռել: Ամեն անգամ, երբ բարդ խնդրի մեջ դուք տեսել եք հոգևոր իմաստություն, ուրիշ ոչ ոք այն չի նկատել: Ոչ ոքու դա հետաքրքիր չի եղել: Դուք նորից ու նորից տարագրության մեջ եք հայտնվել: Երբ իրավիճակը տաքացել է էր, դուք լուծում եք փնտրել: Մնացած մարդկանց մեծամասնությունը ձեռքն է առել զենքը: Հիմա մենք ասում ենք, որ ամեն ինչ փոխվում է:

Այնպես որ հոգևոր մակարդակի վրա դուք ձեզ ավելի շատ կսիրեք, և հիմա ձեր մոտ երևան է եկել այդպիսի հնարավորություն, չէ՞ որ ձեր ներսում գոյություն ունի "բջջային համակարգ" ԴՆԹ միլիարդավոր մասնիկներով: Այդ մասնիկները սկսում են արձագանքել և պատրաստվում են ձեզանից հրահանգներ ստանալ: Բջիջներն, այսպես ասած, ձեզնից որոշումներ են սպասում և ասում են. "Լավ, գլխավորը դու ես: Ի՞նչ պետք է մենք անենք":

Sambitbaba
19.04.2018, 21:48
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ
ԲԱՆԱԼԻՆ


Ինքնագնահատումը՝ ծրագիր է: Ծրագի՛ր: Դա փորձով կուտակված և ձեր կողմից սերտված տեղեկություն է: Դուք կարող եք այն վերածրագրավորե՛լ: Պետք է ընդամենն ասել ինքդ քեզ. "Թանկագին բջջային համակարգ, - կասեք դուք, - ես արժանի եմ լինել այստեղ: Սա իմ ժամանակն է: Ես ունեմ այն, ինչ ցանկանում են ուրիշները: Սա իմ ժամանակն է: Ես Երկիր մոլորակի ծրագրի կարևոր մասնիկ եմ: Ես վաստակել եմ իմ զորավարական գունաժապավենները: Սա իմ ժամանակն է: Թանկագին բջջային համակարգ, ազատվիր ամեն անպատեհ բանից, հուզական խնդիրներից, որոնք խանգարում են ինձ առաջ ընթանալ և դրսևորել իմ ամբողջ գեղեցկությունն ու հզորությունը: Հզորությունը, որի մասին ես խոսում եմ, - հնարավորությունն է՝ կարեկցանք ու լույս տարածել ամենուր, որտեղ էլ ես լինեմ":

Ձեր բջջային համակարգը կժպտա ձեզ, կտարածի ձեզ իր ձեռքերը, այնպես ինչպես վաղուց էր դա ցանկանում, և կասի. "Մենք քո գործընկերները կլինենք այդ համատեղ արարման գործում: Հառա՛ջ":

Sambitbaba
20.04.2018, 20:21
ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր



Վերատրամաչափում: Կլինեն բարդ հատկանիշներ, կլինեն սքանչելի էլ: Ինչպե՞ս դուք կզգաք ձեզ, եթե հանկարծակի ավելի պայծառացած դառնաք, ստանաք ավելի շատ տեղեկություններ: Ձեզ կթվա, թե ավելի եք մոտեցել Աստծոն՝ բայց նաև ցրտառություն եք կպցրել: (Քրայոնը ժպտում է:) Երբեմն դուք կսայթաքեք, բայց նաև կծիծաղեք դրա վրա: Այդպիսին է կենսաբանության կառուցվածքը: Փոփոխությունները որոշ ժամանակ կտևեն: Ամիսներ, կարող է և ավելի:

Բախվելով վերատրամաչափման խնդիրների և անհարմարությունների հետ, գիտեցեք, թե ինչու են նրանք ծագում: Եվ զուգընթացաբար ուրախացեք նրան, ինչ տեղի է ունենում ձեր ներսում, ինչը լիքն է կարեկցանքով և ձեր կյանքը դեպի լավն է փոխում: Ամեն ինչ կսկսի կանոնավորվել:

Sambitbaba
24.04.2018, 19:14
ԱԶԱՏ ԿԱՄՔ ԵՎ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ


Այդ ամենը ենթադրում է, որ դուք ականջ եք դնում այս ուղերձին, կյուրացնեք այն և կսկսեք այն ցուցաբերել: Այլ խոսքերով ասած, դուք ազատ ընտրության հնարավորություն եք ստանում: Եթե դուք արհամարհեք իմ ուղերձը, փոփոխությունները շատ փոքր կլինեն: Դուք հինավուրց հոգիներ եք, և դուք ունեք ազատ ընտրության իրավունք:

Վերջապես, որպես օրինակ ես կբերեմ վերատրամաչափման մասին ամենից հաճախ տրվող հարցերից մեկը. "Քրայոն, դու ասում ես, որ Երկրի էներգիան փոխվում է: Նշանակում է, դա կզգա ամբողջ մարդկությունը: Ճի՞շտ է": Այո: Դա կզգա ամբողջ մարդկությունը: Դուք կտեսնեք այդ, որովհետև կառավարությունները կսկսեն արձակվել ու ստեղծվել նորից: Դուք կտեսնեք այդ, որովհետև կփոխվի մտածելակերպը:

Դուք կտեսնեք դա այնպես, ինչպես իմ գործընկերը նկարագրել է նախկին հաղորդատվությունների ժամանակ: Ձեր մտածելակերպը կփոխվի:

Հին էներգիայի համակարգերը կսկսեն ոչ թե վերականգնվել, այլ փոխվել: Հասարակարգերը, որոնք անփոփոխ գոյատևում էին հազար տարի, հանկարծակի կսկսեն փոխվել: Հաջորդ երկու սերունդների ընթացքում համագործակցությունն ու միացումը նորմա կդառնան: Մի օր կգա ժամանակ, երբ դուք հետ կնայեք այս օրվան և կասեք. "Մենք բարբարոսներ էինք": Եվ դա՝ փոփոխություն է:

Sambitbaba
25.04.2018, 20:33
ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ


Վարագույրի իմ կողմում ես գտնվում եմ ներկայում: Ավելի ճշգրիտ ժամանակ ասել չեմ կարող: Ուղղակի ես ասում եմ ձեզ այն, ինչ տեսնում եմ: Ես տեսնում եմ վերջնականապես ապաքինված մոլորակը, նոր գիտությամբ: Ես տեսնում եմ մոլորակ, որտեղ այլևս չկան անբուժելի հիվանդություններ և մաքուր ջրի պակասություն: Երբե՛ք: Ես տեսնում եմ ժամանակ, երբ բոլոր Մարդիկ ունեն էլեկտրականություն, այն հեշտ կլինի ստանալ, այն կարժենա շատ էժան, և դուք հեշտությամբ կկարողանաք տաքացնել ձեր բնակարանները: Դրսևորման քվանտային ապուրի մեջ բոլոր այս իրադարձություններն առավել մեծ հնարավորություն ունեն: Բայց ճշգրիտ ժամանակն ասել ես չեմ կարող:

Բայց փոխարենը ես կարող եմ ասել ձեզ, որ Երկրի վերատրամաչափման ընթացքում կարող են բարդություններ ծագել: Որոշ խնդիրներ կապված կլինեն քաղաքականության հետ, իսկ մյուսները կսաստկանան վերատրամաչափման հատկանիշներով, և Երկիրը կզգա այդ: Կպայծառանա՞ն արդյոք բոլորը: Ոչ: Հինավուրց հոգիներ, դուք ներկայացնում եք Մարդկային բնակչության կես տոկոսից ոչ ավելին, և այդ լուցկին կվառեք մթի մեջ: Մենք արդեն ասել ենք ձեզ այդ մասին. դուք տանում եք լուցկին մթի մեջ, որտեղ մի քանի ճրագներ լուսավորում են տարածությունը բոլորի համար: Դա ձեր աշխատանքն է, միայն թե այն ավելի հեշտ է դարձել:

Ես խոսում եմ ներկայի մասին: Ես չեմ կարող հայտարարել ճիշտ ժամանակը: Լքելով այս դահլիճը, հասկացեք այս պնդման իմաստությունը: Սովորեք տեսնել հնարավորությունները, այլ ոչ թե առօրյա նորությունները, և եթե վաղը ոչինչ տեղի չունենա, մի բարկացեք, անմիջապես արդյունք ստանալ ձգտող Մարդիկ: Աստված համբերատար է. դուք համբերատար եք: Մի՞թե ոչ մի արժեք չունի՝ ապրելով ձեր բոլոր կյանքերը, գալ հիմա՛ և հնարավորություն տալ այս մեկին:

Այս դահլիճում կան նրանք, որոնք խորհում են այն մասին, թե որքան ժամանակ է իրենց մնացել, չէ որ այնպիսի՜ բաներ են կատարվում: Դուք գիտեք, թե ում հետ եմ ես խոսում: Եվ ես կպատմեմ ձեզ այն հնարավորության մասին, որը տեսնում եմ, - ես տեսնում եմ շատ երկար կյանք: Ոմանք կասեն ինձ. "Այո, բայց... այո, բայց... այո, բայց"... Ինչ էլ ես ձեզ ասեմ, ոմանք կգտնեն արդարացումը նրա, թե ինչու դա տեղի չի ունենա: Այդ ձեզ հետ ձեր հին էներգիան է խոսում: Վերատրամաչափվե՛ք: Սկսեք տեսնել այն, ինչ այսօր հնարավոր է, և արեք դա նրանով, ինչ ԿԱ:

Sambitbaba
26.04.2018, 18:34
ՔՎԱՆՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ



Եվ վերջապես. որքան ավելի շատ են գիտնականները հետազոտում ատոմային կառուցվածքը մանրաշխարհի մակարդակի վրա, իսկ հետ Տիեզերքը՝ գերաշխարհի մակարդակի վրա, - այնքան ավելի շատ ընդհանրություններ են հայտնաբերում: Ձեր գիտնականները սկսում են տեսնել, որ պատահականությունները երեքտարածքային աշխարհում՝ բոլորովին էլ պատահական չեն: Նրանք տեսնում են գիտակից կազմակերպում: Դա նշանակում է, որ այն հատկանիշներում, որոնք դուք անվանում եք աշխարհի արարում, ամեն ինչ ստեղծված է կյանքի համար, կարեկցանքի համար: Այն, ինչ դուք տեսնում եք, Աստծո ձեռքերի գործն է:

Անհնար է այլևս շարունակել հերքել Արարչի գոյության փաստը:

Երբ դուք դիմեք ձեր ներսը և սկսեք աշխատել ձեզ հետ, ես կուզենայի, որ դուք տեսնեք հենց այդ: Ժամանակն է հասկանալ, որ դուք՝ պատահականություն չեք: Կյանքը պատահականություն չէ: Ոչինչ ձեզ հետ պատահականորեն տեղի չի ունենում: Ամեն ինչ հենց այնպիսին է, ինչպիսին դուք այն ստեղծում եք: Կա համակարգ, այն կարելի է ուղղորդել, ծրագրավորել և վերածրագրավորել: Դա դրսևորում է:

Դա դաս է ամբողջ մարդկության համար՝ ստեղծել ապաքինված Երկիր, ստեղծել խաղաղ Երկիր, հասնել նախկինում անհավանական բարձունքների հայտնագործությունների և առողջության բնագավառներում: Դա սկիզբն է: Ես ժամացույց չունեմ: Բայց ես տեսնում եմ հենց իրենց, հավանական հնարավորությունները, և քանի իմ գործընկերը նստած է ձեր առջև, ես ասում եմ ձեզ նրանց մասին: Հնարավորությունները, որոնք մենք տեսնում եք, ավելի լավն են նրանցից, որոնք մենք դիտում էինք անցյալ տարի: Եթե Լույսի Ծառայողները հաջողությամբ անցնեն վերատրամաչափումը, նրանք կարագացնեն ընթացքը: Մի՛ դիմադրեք:

Այսպիսով, դուրս գալով այստեղից, վերադառնալով սովորական կյանքին և սուզվելով առօրեականության մեջ, հիշեք այստեղ մեզ հետ անց կացրած այս մի քանի րոպեների մասին և ասացեք. "Ես ցանկանում եմ, որ դա ինձ մոտ ստացվի": Այնքա՜ն հեշտորեն դուք նորից սայթաքում եք հին էներգիայի մեջ, չգիտակցելով, թե ով եք իրականում: Ահա թե ինչու է անհրաժեշտ վերատրամաչափումը՝ որպեսզի դադարեք այդպես մտածել: Այն, ինչ տեղի է ունենում բազմատարածքային մակարդակի վրա, կապված է գիտակցության հետ, որը գոյատևում է ժամանակից և տարածությունից դուրս: Փաստը, որ դուք գտնվում եք այս մոլորակի վրա և կրում եք լույս, ծնում է էներգիա, և դուք նույնիսկ չէիք էլ կասկածում, որ այն ունեք: Այդ պատճառով մենք ցանկանում ենք, որ դուք լինեք առողջ, չտառապեք ու չվախենաք: Նրանք, ում թվում է, թե իրենք մոլորակի համար ոչինչ չեն անում, գտնվում են սևուսպիտակ աշխարհում, անգիտակցաբար իրենց շուրջ վառ գույներ տարածելով:

Այդ պատճառով, եթե ցանկանում եք, դրեք ձեր առջև նպատակ: Մարդկանց դա դուր է գալիս: Եվ ահա թե ինչ կասեմ ես ձեզ. ձեզանից շատերն արդեն իսկ փոխվում են այն պատճառով, որ ապրում և շրջապատողների հանդեպ կարեկցանք են փորձարկում: Այս դահլիճում գտնվողներից ոմանք ուսուցիչներ են, մյուսները՝ փոխանցքներ, երրորդներն՝ ապաքինողներ: Իսկ ոմանց այս ամենը հետաքրքիր չէ, և ես նրանց էլ գիտեմ, չէ՞ որ այս ուղերձը ոչ բոլորի համար է: Դուք կանգնած եք շեմին այն հնարավորության, հանուն ինչի ես այստեղ եմ եկել: Քրայոնն այդ պատճառով է այստեղ՝ ես ցանկանում եմ օգնել ձեզ անցնել այդ սահմանը: Շնորհավորում եմ ձեզ, որ այդքան հեռու եք հասել:

Հին էներգիան դիմադրելու է, թամկագիններս: Պատրաստ եղեք դրան, բայց այս անգամ արդեն սպասեք հաղթանակի: Եվ կհաղթեք: Չէ՞ որ հիմա, 2012 թվականին, առավելությունը տեղաշարժվում է Լույսի Ծառայողների կողմը: Դա նշանակում է, որ լույսը տեսանելի է դարձել, և շատ վաղուց ցանված սերմերը սկսել են ծլարձակել:

Եվ դա իրոք այդպես է



Ք ր ա յո ն

Sambitbaba
27.04.2018, 18:59
ՔՐԱՅՈՆ



ԻՍԿ ՀԻՄԱ՝ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ



Քրայոնը շատ է սիրում անել այդ՝ խոսել ֆիզիկայի մասին, - և այս սեմինարին մասնակցում է դոկտոր Թոդ Օվոկայտիսը:
Քրայոնին դուր է գալիս զրուցել դոկտոր Թոդի հետ, քանի որ Թոդի մեջ նա ճանաչել է լեմուրական քուրմի: Այնպես որ, եթե դուք դեմ չեք
փոքր-ինչ խորասուզվել գիտության մեջ, այս հաղորդատվությունը ձեզ դուր կգա: Եթե գիտությունը ձեզ դուր չի գալիս, միևնույն է, թերթեք
այս հաղորդատվությունը, քանի որ հաջորդ գլխում ձեզ սպասվում է անակնկալ՝ եզակի հաշվետվություն այն մասին, թե ինչ եմ ես զգում,
երբ նստում եմ բազմոցին և հաղորդատվություն եմ կատարում: Դա ձեզ կզարմացնի՛:


Լի Քերոլ





ԳԼՈՒԽ 2

ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ
ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ


ՔՐԱՅՈՆԻ ՈՒՂԻՂ ՀԱՂՈՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈՒՆՎԱՐ 2012


Ողջույն, թանկագիններս, ես Քրայոնն եմ, Մագնիսական Ծառայությունից: Մենք պետք է քննարկենք ընդամենը մի քանի թեմա, բայց անել դա պետք է դանդաղ և հանգամանորեն, չէ՞ որ մենք գործ ունենք այնպիսի երևույթների հետ, որոնց մասին իմ գործընկերը ոչինչ չգիտի: Ես նրան հղելու եմ ներըմբռնողական տեսիլքներ, իսկ նա, ստանալուն զուգընթաց, կթարգմանի դրանք իրական ժամանակի ռեժիմով: Նույիսկ ձայնը, որը դուք լսում եք; գիտակցությունը, որը դուք ընկալում եք; և նրան շրջապատող էներգիան, - այդ ամենը կապված է քվանտային վիճակում Ոգու հետ միաձուլվելու նրա ունակության հետ: Դրա շնորհիվ նա կարող է այսպես կոչված իրական ժամանակի մեջ փոխանցել այն ուղերձները, որոնք ինքը չի գիտակցում: Նա ասես քաշվում է մի կողմ, ինչպես և հիմա, և հետաքրքրությամբ սպասում է, թե ինչ է տեղի ունենալու: Դա մոլագարություն չէ:

Տղամարդը, որը նստած է բազկաթոռին, ինձ թույլատրել է դա, բայց երբեք այդ մասին առանձնապես չի մանրամասնել: Շատ տարիներ առաջ, երբ ես ասացի նրան. "Այդ կերպ մենք հաղորդատվություններ անց կացնենք միասին", - նա պատասխանեց. "Ես չեմ ուզում մոլագար լինել": Այդ ժամանակ ես նրան առաջարկեցի միաձուլում: Ես ասացի. "Եթե այդ րոպեներին դու միաձուլվես ինձ հետ, ուրեմն կգա մի օր, երբ այդ միաձուլումն անընդմեջ կդառնա": Եվ նա համաձայնվեց: Հետ նա հարցրեց ինձ. "Միաձուլումը՝ դա ինչ-որ արտասովոր բա՞ն է": Ես պատասխանեցի. "Ոչ": Դա կարող է անել ամեն Մարդ՝ չնստել ուրիշ մարդկանց առջև և կատարել հաղորդատվություն, ինչպես հիմա, այլ ուղիղ կապ հաստատել ամենայն գոյի Արարչի հետ: Դրանում արտասովոր ոչինչ չկա: Իրականում Երկրի վրա ամեն Մարդ ներըմբռնողաբար զգում է, թե ինչ է ուզում. կապվել Աստծո հետ: Դա արել են շատ Մարդիկ, նրանք արել են դա շատ անգամ, և այդ նույն բանն արել են նրանցից էլ առաջ, և նույնիսկ ավելի առաջ (բացատրությունը հաջորդիվ): Ճիշտ միաձուլման արդյունքում դուք կապ եք հաստատում արարման Սկզբնաղբյուրի հետ և դադարում եք լինել Մարդ ըստ ձեր ընբռնման:

Նրանք, ովքեր սերմանել են այս մոլորակը, այժմ գտնվում են նրա վրա: Նրանք չեն մահանում: Նրանք գտնվում են քվանտային վիճակում և կարող են գնալ ուր ցանկանան: Նրանք բնակվում են Երկրի բազմաթիվ մասերում, այդ թվում Շաստա սարի մեջ, Հավայական կղզիներում (եթե խոսում ենք ԱՄՆ մասին) և մոլորակի վրայի շատ այլ ճակատամուտքերում: Շատերը նրանցից, ովքեր կարդում են իմ խոսքերը, հասկանում են, թե ինչի մասին է խոսքը: Հասկանում են նաև, թե ինչպիսին է հեռանկարը բոլոր այն մոլորակների, որոնք, հատելով բեկման կետերը, անցնում են որոշակի պրոցես և սկսում են նորը: Նոր պրոցես, որը նրանց թույլ կտա իրենց իրականությունը երեքտարածքային մակարդակից տեղափոխել հաջորդը:

Sambitbaba
28.04.2018, 18:54
ԻՄ ՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ



Ես չեմ ջանում հանելուկներով խոսել, բայց միևնույն ժամանակ չեմ բացահայտում մանրամասներն այն երևույթների, որոնք ձեզ դեռևս հայտնի չեն: Ոգին խոստանում է մարդկությանը. քանի որ տվյալ պահին դուք ապրում եք ազատ ընտրության մոլորակի վրա, ձեր համար հուշարարություն անել մենք չենք կարող: Ամենը, ինչի մասին խոսում ենք մենք, պետք է արդեն գտնվի Մարդու հնարավոր մտքերի մեջ: Բոլոր ապագա հայտնագործություններն արդեն աճում են ինչ-որ տեղ Մարդու գիտակցության մեջ: Եթե դեռ այդպես չէ, մենք այդ մասին չենք խոսում: Այդ կերպ մենք հարգանք ենք ցուցաբերում այն փորձությանը, որը ձեզ սպասվում է, և փորձին, որի համար դուք եկել եք այստեղ: Այդպիսին է ձեր համաձայնությունը մեզ հետ:

Հավանաբար, դուք առաջին անգամ եք հաղորդատուից նման բան լսում. մենք չենք խոսում ձեզ հետ այն մասին, ինչը դեռևս այստեղ չէ այս կամ այն տեսքով: Դա ճշմարտություն է: Բայց սովորաբար Մարդու ստեղծագործ մտքին, նույնիսկ հնարագետ, տոկուն, փիլիսոփայական մտքին, կարող են անհրաժեշտ լինել տասնամյակներ, նախքան մասսաները կկարողանան լսել նրան: Եվ այսօր ես փոքր-ինչ կպատմեմ պոտենցիալ հնարավորությունների մասին նրա, ինչն արդեն ներկա է այստեղ: Դա գուշակություն չէ սուրճի մրուրի վրա: Դա արդեն այստեղ, Երկրի վրա է: Ես համառոտ մի քանի փաստ կշարադրեմ:

Sambitbaba
29.04.2018, 19:34
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՐ ԷՆԵՐԳԻԱՆ ԵՎ ՀԵՏՈ


Ձեզ շրջապատում է նոր էներգիա, և դա միայն սկիզբն է: Այն տարբերվում է անցյալ Նոր էներգիայից: 2011 թվականի վերջը, որը հոսեց 2012-ի սկզբի մեջ, բերեց այն, ինչը մենք արդեն վաղուց նախագուշակել էինք: Դա Թրերի Կամուրջն է: Թրերի Կամուրջը, նախկինում նկարագրված*, - կամուրջ է, որի վրայով մարդկությունը մի էներգիայից մյուսն է անցնում, և այդ Անցումը փառաբանվում է ամբողջ Տիեզերքում: Անցմանն ուրախանում են նրանք, ովքեր օգնել են սերմանել այս մոլորակը, և նրանք, ովքեր վերջիններիս օգնել են սերմանել, և նրանք, ովքեր կային նրանցից առաջ, և նրանք, ովքեր կային էլ ավելի առաջ: Նրանք բոլորը կանգնած են ձեր շուրջ, և ձեր առջև, և ձեր կյանքի արահետին, խաչելով իրենց թրերը ձեր գլխավերևում և տոնելով հաղթանակը: Ինչպես զինվորական սովորությամբ ամուսնական արարողության ժամանակ, երբ զինակիցները կանգնել են թրերը խաչած, և դուք անցնում եք նրանց միջով, և դա Թրերի Կամուրջն է, և հիմա դուք դրանով եք զբաղված:

Ո՜վ թանկագիններս, դա նորից կարող է հանելուկային թվալ, բայց նրանք, ովքեր խաչել են թրերը, անցել են նույն ճանապարհը, ինչ դուք: Նրանք ԳԻՏԵՆ, թե ինչ է տեղի ունենում հիմա և թե ուր դա կարող է ձեզ հասցնել: Նրանք շատ վաղուց սպասում են դրան: Նրանք այնքան շատ են, Տիեզերքի տարբեր ծայրերից, և նրանք բոլորը ճանաչում են ձեզ:


- - - - - - -
* Քրայոնի ութերորդ, "Ուղենիշն անցնելով" գրքում, գլուխ 8

Sambitbaba
30.04.2018, 20:04
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՅՆՏԵՂ, ԻՆՉ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ


Ձեզ օգնում են:

Ի՞նչ է տեղի ունենում մոլորակի հետ, երբ նա սկսում է փափկել: Հինավուրց հոգիները՝ Լույսը կրողներ են, և միշտ Լուսակիրներ են եղել: Այդ նրանք են, ովքեր կարող են մնացածներին մթի մեջ ցույց տալ լույսը Երկրի վրա: Դուք դրանով էիք զբաղված երկար տարիներ, և ձեր կռիվը շատ անհավասար էր:

Սա ծամծմված փոխաբերություն է, բայց պարզության համար մենք հենց այն էլ կկիրառենք: Պատկերացրեք, որ նրանք ներկա են հազարամյակներով մթի մեջ խարխափող մոլորակի վրա: Դա ուղղակի մութ է: Չար կամ առեղծվածային՝ ոչինչ, ուղղակի լույսի բացակայություն: Դա մութ է, որի մեջ մարդկությունը չի միավորվում, քանզի այդ դժվար է անել, քանի դեռ Մարդկային ամբողջ ցեղը շրջապատված է մթով: Դժվար է հասկանալ ինչ անել, եթե չես տեսնում, թե ուր ես գնում: Այդ պատճառով խնայեք ձեզ: Դա, ինչպես ուրիշ ոչինչ, կապված է կենդանի մնալու ձգտման հետ, ամենահիմքերի հետ:

Կենդանի մնալու ձգտման մեջ դուք ձեր շուրջ եք համախմբում ուրիշ Մարդկանց, որպեսզի անվտնագնություն և հարմարավետություն զգաք: Դուք լսում եք նրանց, զգում եք նրանց, խմբերի պես ինչ-որ բաներ եք հավաքում ձեր շուրջ և, փոխաբերական իմաստով, կուտակվում եք մթի մեջ: Սա ձեր մոլորակի փոխաբերությունն է այն տեսքով, ինչպիսին դուք նրան գիտեք: Պատերազմներն էլ սկսվում են, որովհետև դուք մթի մեջ եք: Դուք չեք տեսնում ուրիշներին, այդ պատճառով վախենում եք նրանցից և միշտ պատրաստ եք պաշտպանել ձեր իրականությունը: Եվ այդպես եղել է ձեր համարյա ամբողջ պատմության ընթացքում: Եվ հանկարծ հայտնվեց լույսը:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ մթի մեջ լույս է վառվում, թող նույնիսկ շատ թույլ: Հակարծակի շատերը սկսում են տեսնել և կարող են տաղաշարժվել մի տեղից մյուսը: Պատկերացրեք, որ դուք դարեր շարունակ մթի մեջ խարխափել եք A կետից դեպի B կետը և հանկարծ ճանապարհը լուսավորվում է: Տեսնելով ճանապարհը ձեր առջև, դուք այլևս չե՛ք վախենում անհայտությունից: Դուք կարող եք միավորվել, տեսնելով, որ մյուսները նույնպես ձե՛զ են նման: Դուք կարող եք գիտակցել: Դուք կարող եք ճանաչել:

Ես ասել եմ ձեզ այս ուղերձի թեմայի մասին: Այն կարելի է անվանել "Մոլորակի վրա գիտելիքների վերատրամաչափում": Անճանաչելի ձեզ համար և շատ դանդաղ, տեղի է ունենում մոլորակի փափկեցումը և նրա էներգիայի անցումը արական սկզբից դեպի իգական սկիզբը: Այլ կերպ ասած, տեղի է ունենում խախտված հավասարակշռության վերականգնումը: Հյուսիսային կիսագունդը միանում է Հարավայինին, այդ պատճառով կոպիտ Հյուսիսային կիսագունդ այլևս չկա, այլ կա փափկած, հավասարակշռված: Դա պետք է տեղի ունենա, որպեսզի Աֆրիկան անի այն, ինչ անհրաժեշտ է (Գուշակությունները հաջորդիվ:)

Գտեք Աֆրիկան քարտեզի վրա և դուք կհասկանաք, թե ինչի մասին եմ ես խոսում: Հավասարակշռությունը պետք է վերականգնվի, և դա տեղի է ունենում: Առաջիկա 75 տարիների ընթացքում Աֆրիկան բառացիորեն նոր աշխարհ կդառնա: Ի՞նչ տեղի կունենա, երբ դուք ապաքինեք աշխարհամասը և հիմնական անհրաժեշտությունները բավարարվեն առանց հիվանդությունների վրա հսկողության անհրաժեշտության և առանց դիկտատորների: Ահա մեր պատասխանը. կսկսվի քաղաքակրթության՝ սահմաններ չունեցող ծաղկունք, և միակ բանը, ինչի մասին նա պետք է մոռանա, - աղքատությունն է: Հետևեք դրան տարածության վրա:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ Երկիրը փափկում է և ավելի շատ լույս է հայտնվում: Փոխվում են անգամ ահաբեկիչները: Խորհուրդ եմ տալիս հետևել դրան, Մարդիկ: Խորհուրդ եմ տալիս հետևել այդ ամենին: Դուք կտեսնեք, որ տեղի են ունենում բացարձակապես անսպասելի երևույթներ: Երբ Սովետական Միությունը փլուզվեց, արդյո՞ք ձեզանից շատերը հասկացան, թե ինչու դա տեղի ունեցավ առանց քաղաքացիական պատերազմի: Բանն այն է, որ Մարդիկ, ովքեր ապրում էին այնտեղ, այլևս հին էներգիայի վրա չէին հենվում: Գիտակցության ֆիզիկայի մեջ գալիս է ժամանակ, երբ հին էներգիան այլևս չի պահպանվի, եթե Մարդկանց կոլեկտիվը նրա սկզբունքներին չի հավակնում: Ի՞նչ տեղի կունենա, եթե աշխարհի մեծ մասն այլևս պատերազմ չուզենա: Դուք տեսնու՞մ եք, որ դա սկսվել է: Որևէ մեկը ձեզ ասե՞լ է, որ ձեր "հերթական համաշխարհային պատերազմն ինչ-որ ուշանում է": Երեքտարածքային աշխարհում հենց այդպես է որ կա: Հին էներգիայի պարագիգմում այդպես է:

Նայեք որոշ երկրների: Ես ժամացույց չունեմ (այս ֆրազով Քրայոնն ասում է մեզ, որ վարագույրի իր կողմում ժամանակային շրջանակներ չկան, կան միայն հնարավորություններ): Ես ուղղակի կասեմ ձեզ, որ դա շուտով տեղի կունենա (Ոգու բառապաշարով դա կարող է նշանակել "տաս տարի հետո"): Ուշադիր նայեք որոշ երկրների և գտեք նրանց տարբերությունները: Որոշ փոփոխություններ ակնհայտ կլինեն, ուրիշները՝ ոչ այնքան ակնհայտ (թաքնված կամ ենթադրյալ): Բայց ակնհայտները դուք շուտով կտեսնեք՝ Կուբա, Կորեա (Հյուսիսային), իհարկե Իրան, և Վենեսուելա: Տեսեք, թե ինչ տեղի կունենա, երբ նրանք սկսեն գիտակցել, որ Երկրի վրա նրանք ավելի շատ դաշնակիցնե՛ր ունեն: Նյունիսկ նրանց ատելությանն աջակցող եղբայրներն ասում են. "Հավանաբար, արդեն բավական է: Դա մեզ այլևս օգուտ չի տալիս": Հետևեք համաժամանակություններին: Ղեկավարները, որոնք արդեն մահացել են կամ կմահանան հաջորդ մի քանի տարիների ընթացքում, իրենց հետ կտանեն հին համակարգը: Հետևեք նրանց, ով կգրավի նրանց տեղը, և հիշեք այս հանդիպումները, որտեղ ես նկարագրում էի ձեզ այդ հնարավորությունները:

Sambitbaba
02.05.2018, 18:19
ՀԻՆ ԷՆԵՐԳԻԱՆ ԿԵՆԴԱՆԻ Է, ԲԱՅՑ ԴԺԲԱԽՏ


Ահա թե ինչ ես ձեզ կասեմ. հին էներգիան մահանում է, չնայած և դիմադրում է ոտքուձեռքով: Հին էներգիան չի հանձնվում՝ երբեք: Հին էներգիան ուղղակի մահանում է՝ դանդաղորեն, դիմադրելով մինչև վերջ: Դեռ երկա՜ր կգտնվեն մարդիկ, որոնք հին էներգիայի մեջ են ապրում: Կլինեն մարդիկ, որոնք համոզված են, որ ցանկացածը ստանալու միակ միջոցը՝ ողբերգություն, պատերազմներ և վախ ստեղծելն է: Նրանք կհայտնվեն այնպիսի տեղերում, որոնք դուք անվտանգ էիք համարում, և կփորձեն ձեզ քարշ տալ իրենց հետևից: Նրանք ի վիճակի չեն համակերպվել այն բանի հետ, որ Երկիրը փափկանում է իրենց վերաբերյալ, և կփորձեն ճոճել զենքերը, սպառնալ և այդ կերպ ցուցադրվել նորություններում: Նրանք մեծամասնությունը չեն, Մարդիկ, բայց հաճախ հենց նրանք են ճչում բոլորից բարձր: Եթե դուք իդեալական առողջություն ունեք և ձեզ հիանալի եք զգում, բայց ահա ձեր ոտքի բութ մատը թեթևակի ցավում է, - ինչի՞ մասին եք մտածելու: ՁԵՐ ՈՏՔԻ ԲՈՒԹ ՄԱՏԻ ՄԱՍԻ՛Ն: Եվ երբ դուք նայում եք հեռուստացույց, որտեղ անվերջ բութ մատերի մասին են խոսում, հոգեպես ընկճվում եք: Ես գիտեմ, որ դուք հասկացաք փոխաբերությունը:

Sambitbaba
03.05.2018, 16:49
ԵՎ ՆՈՐԻՑ ԵՂԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ


Վերջին մի քանի տարիների ընթացքում իմ գործընկերը մեծ հաճույքով ձեզ ուղերձներ է փոխանցել եղանակի մասին: Դա համընդհանուր տաքացու՞մն է: Ոչ: Ամեն ինչ կարգի՞ կգա: Ոչ: Դա երկու սերունդ տևող երկարությամբ բոլորաշրջան է: Երկրաշարժները, ցունամիները, հրաբուխներն ու փոթորիկները չեն դադարի: Դա կյանքի վերատրամաչափումն է օվկիանոսում, ամեն հնարավոր միջոցներով մարդկությունը պետք է ապրի դա: Դա հայտնի և սպասելի բոլորաշրջան է, բայց ժամանակակից պատմության մեջ ձեզ հետ նման բան չի պատահել, այդ պատճառով դուք այն մինչև վերջ չեք հասկանում:

Ես ցանկանում եմ ասել ձեզ, որ անհրաժեշտ պահին և անհրաժեշտ տեղում ապահովության մեջ գտնվելու համար դուք էլ ունեք այն նույն ներըմբռնողական մեխանիզմը, ինչ կենդանիները: Բայց դուք դրան չեք հավատում: Ձեր ավտոմեքենայի կայանատեղ գտնելու համար դուք կանչում եք Կայանատեղի Հրեշտակին, բայց Կյանքի Հրեշտակին չեք կանչում երբեք: Փոքրը ձեզ հասանելի է, իսկ մեծը գաղտնիք է թվում: Իսկ սխեման նույնն է. "Թանկագին ոգի, որտե՞ղ ես ապրեմ: Թանկագին ոգի, ես ու՞ր գնամ": Եվ Ոգին պատասխանում է ձեզ, իսկ դուք դա ներըմբռնողություն եք համարում: Եվ անմիջապես ասում եք. "Չէ հա՜: Դրանք իմ մտքերն են: Ոչ, ներողություն: Ես երկնքի՛ց ձայնի եմ սպասում": Դուք ինչպես միշտ չեք հասկանում, որ հենց այդպես է Աստված խոսում ձեզ հետ՝ ձեր ներքին ձայնի միջոցով, որը բռնել է ձեր ձեռքը և տրված հարցից հետո դրսևորվում է որպես ներըմբռնողության առաջին բռնկում:

Երբեմն դուք պատասխան եք ստանում նույնիսկ նախքան ձեր հարցը տալը, չէ՞ որ մենք գիտենք, որ դուք պատրաստվում եք այն տալ: Երբեմն մեր համբերությունը չի հերիքում սպասել պատասխանել, մենք այնքան ուրախ են, որ դուք պատրաստվում եք ինչ-որ բան հարցնել, - և պատասխանը գալիս է հարցից առաջ, շատ ավելի առաջ: Դրանք ուղերձներ են: Նրանց պետք է սպասել: Նրանք ուղեկցում են մոլորակի վերանորոգմանը, և այս տարի նրանք կսկսեն կատարելագործվել: Եվ ինչ, դուք կլսե՞ք այդ ուղերձները, թե՞ դեն կնետեք դրանք, որովհետև այդ մասին մտածեցիք "դուք":

Sambitbaba
05.05.2018, 20:12
ՆՈՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ



Եկեք հիմա խոսենք ֆիզիկայի մասին, չէ՞ որ այժմ մենք կարող ենք արդեն հաղորդել մի նոր տեղեկություն, սքանչելի տեղեկություն, որը գիտնականները սկսում են նկատել և մասնակիորեն հասկանալ:

Հիմա ձեր առջև հատակին նստած է մի տղամարդ, Յավին:

Ես լավ ճանաչում եմ նրան:

(Քրայոնը նկատի ունի բժշկական գիտությունների դոկտոր, ԴՆԹ ուսումնասիրող և Քրայոնի խմբի անդամ Թոդ Օվոկայտիսին, որը այդ հաղորդատվության պահին նստած է գետնին: Քրայոնն ասում է, որ դոկտոր Օվոկայտիսն անցյալում եղել է լեմուրական գիտնական և ճշմարտությունների պահապան լեմուրական Երիտասարդացման Տաճարում, որը նկարագրված է Քրայոնի երկրորդ "Մի՛ մտածիր որպես մարդ" (1994) գրքում:)

Հետաքրքիր է, ճի՞շտ է, թե Ակաշայի հիշողության շտեմարաններն ինչ են արթնացնում Մարդու մեջ: Ձեր Ակաշան՝ հոգու հիշողությունն է, որի խնդիրն է Ակաշայի մասին տեղեկություններ տալ Երկրի էներգիայի փոխակերպմանը համապատասխան, երբ դա անհրաժեշտ է արթնացման պրոցեսը սկսելու համար: Նիկոլա Տեսլան իր լաբորատորիայում ստեղծել է առարկաներ, որոնք ծավալ չունեն, - դուք դա հակաձգողականություն եք անվանում: Նա գիտեր, թե ինչպես առանց լարերի փոխանցել էներգիան (գետնի վրայով, ընդ որում, այլ ոչ օդով), և շատ ճնշված էր, քանզի նրան չհաջողվեց դա հիմնավորել: Այն ժամանակ այդպիսի տեխնոլոգիաների ժամանակը դեռ չէր եկել և, բացի այդ, գիտակցական մակարդակի վրա երկրի էներգիան դեռևս պատրաստ չէր դրան: Նա չկարողացավ հաղթահարել օտար համոզմունքների խոչընդոտները: Իմիջիայլոց նա, ինչպես նաև Այնսթայնը, արդեն հետ են վերադարձել, և դուք կճանաչեք նրանց, երբ հասկանաք, թե ինչ են նրանք մտադրվել անել:

Ձեր ժամանակի էներգիան հիմա պատրաստ է իրենց դարաշարջանից առաջ ընթացած այդ թեորիաներին, և այն ժամանակներում նրանք նույնքան ճշմարիտ էին, որքան հիմա: Դուք կտեսնեք, թե ինչպես բացարձակապես նոր գիտությունը կպատասխանի երկար տարիներ ձեզ հանգիստ չտվող շատ հարցերի; պատասխաններ, որոնք ձեզ կստիպեն գոչել. "Եվ ինչու՞ այս ամենն ավելի շուտ նրանց միտքը չի եկել":

Ընդ որում, ի հայտ կգա սառը միջուկային սինթեզ: Ես արդեն ասել եմ այդ մասին: Միջուկային սինթեզի հետ գիտական փորձը ճիշտ էր (խոսքը գնում է Փոնսի և Ֆլեյշմանի էքսպերիմենտի մասին, որը ոչ ոք լուրջ չընդունեց):

Հետազոտողները չկարողացան կրկնել արդյունքը, քանի որ չգիտեին մագնիսական բնորոշումների մասին, որոնք ազդեցին էքսպերիմենտի վրա (որը նրանք անց էին կացնում նկուղում, տարբեր էլեկտրական համակարգերի շրջապատում): Նրանք մտածում էին, որ դա ուղղակի քիմիա է: Բայց այդպես չէ: Դա պատահական ֆիզիկական հայտնագործություն էր, որն առայժմ հանելուկ է մնում, բայց իր մեջ պարունակում է քիմիա և մագնետիզմ՝ և քչերն են ուսումնասիրում այդ համադրությունը: Դա տեղի ունեցավ նաև Տեսլայի հետ, երբ նա հետևում էր, թե ինչպես առարկան թռչում է ստենդից, բայց դրան բացատրություն տալ չկարողացավ: Նա գիտեր, որ դա ինչ-որ կերպ կապված է մագնետիզմի հետ, բայց այն ժամանակվա գործիքների և տեխնոլոգիաների օգնությամբ չկարողացավ այն կառավարել: Դուք կարո՞ղ եք դա պատկերացնել: Ուրեմն հասկանում եք նաև, թե ինչու էր նա ճնշված: Այս մոլորակի վրա հայտնագործությունները հաճախ հենց այդպես են կատարվում:

Sambitbaba
06.05.2018, 18:34
ԶՐՈՒՅՑ ՅԱՎԻԻ (ԴՈԿՏՈՐ ԹՈԴԻ) ՀԵՏ


Թոդն այստեղ է, և այդ նոր էներգիայի մեջ նրա լեմուրական Ակաշան սկսում է բացել իր գիտելիքները: Էներգիան շարժվում է առաջ և նրա գիտակցության մեջ մաքրում է հին գրառումները: Թոդն ամեն ինչ անմիջապես չի հասկանում: Ձեզանից ոչ ոք չի հասկանում: Նա մտապատկեր էր ունեցել, որից էլ սկսեց իր հետազոտությունները (նկատի է առնվում մի քանի տարի առաջ նրա տեսած երազը ԴՆԹ մասին), բայց հիմա նա վերհիշում է այն, ինչ կամաց-կամաց բացվում է իր առջև:

Նրա մակուղեղի խորին տոնինգի* մասին Յավիին հղած իմ ուղերձներն օդից չէին վերցված: Նա արդեն գիտեր այդ մասին: Բայց, ասենք այսպես, նրան պետք էր բոթել, որ նա նա իր ժամացույցը լարի 2012 թվականի վրա (ծիծաղ): Դա աշխատեց, և նա ժամանակին պատրաստ կլինի: Բայց այդ տեղեկությունները նա արդեն ուներ: Նա արդեն ինչ-որ պատկերացում ուներ ձայնային տոների մասին, չէ՞ որ նա գիտի ֆիզիկայի այն փուլի մասին, որի մասին ոչ ոք չի խոսում, - և այսօր մենք կխոսենք:


- - - - - -
* Օվոկայտիսն ինքը իր www.lemurianchoir.com կայքում տոնինգի այսպիսի բացատրություն է տալիս. "Մեկ ձայնավորի երկար երգումը, մարմնի տարբեր մասերի վրա ձայնի ազդեցությունը զգալու նպատակով: Առանց մեղեդի, առնց խոսքերի, առանց ռիթմ՝ ուղղակի թրթռացող շնչառության ձայնը... Բառացիորեն մերսելով մարմինն ու միտքը ներսից դուրս, ներդիտարկային տոնինգն օգնում է ինչպես կենտրոնանալ, այնպես էլ ապակենտրոնանալ, ազատվել բացասական հուզումներից, հանել սթրեսը, բարձրացնել դիմացկունությունը":

Sambitbaba
07.05.2018, 20:39
ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՄԱՆ ՏԱՃԱՐԸ


Երբ Թոդը Յավի էր, ղեկավարում էր մի կազմակերպություն, որը Լեմուրիայում կրում էր Երիտասարդացման Տաճար անունը: Շատ ավելի ուշ եղան փորձեր վերաստեղծել այն Ատլանտիդայում, բայց ոչինչ չստացվեց, չէ՞ որ Յավին այնտեղ չէր: Յավին ուներ մի հատկություն, որը լեմուրացիներն արտասովոր էին համարում, - նա ապրեց երեք անգամ ավելի, քան մնացածները: Եվ նա որոշ գաղտնի գիտելիքներ ուներ էներգիայի, հատկապես ԴՆԹ մասին: Երիտասարդացման Տաճարում նա հայտնաբերեց այն, ինչը հետազոտում է ներկա պահին: Ես ժամացույց չունեմ: Որան շու՞տ: Ինքներդ կտեսնեք:

Հիմա, շարունակելով ուղերձս, ես դիմում եմ Յավիին. բարի լույս, Յավի: (Ուշադրություն դարձրեք, որ օրվա ժամը նշանակություն չունի, չէ՞ որ այդ պահին մոտ 17:00 էր: Շատերը չնկատեցին անգամ: Այդպես կատակում է Քրայոնը:)

Թոդ. - Բարի օր, Մագնիսական Վարպետ:

Մենք արդեն խոսել ենք քեզ հետ: Մենք արել ենք այդ հրապարակավ և առանձին: Մենք քեզ անհարմար վիճակի մեջ չենք դնի, չէ՞ որ մեր ուղերձները միշտ լիքն են սիրով, որպեսզի, հնարավոր է, արագացնեն այն իրադարձությունները, որոնք արդեն այստեղ են, և որպեսզի նրանք հասնեն քո ժամացույցին (և նորից խոսքը երեքտարածքային ժամանակի մասին է): Ի՞նչ ես դու հիշում Երիտասարդացման Տաճարի մասին, որը հայտնվում է քեզ որոշակի տեսանկյուններում: Դու հիշու՞մ ես, թե ինչպիսի էներգիաներ կային այնտեղ:

Թոդ. - Մենք օգտագործում էինք Երկրի մագնիսական միջուկը, որն առանձնապես կենտրոնացված էր որոշ գոտիներում և առավել հզորացված էր տեղամասի բարձրությամբ:

Դուք հիշում եք, թանկագին ունկնդիրներ և ընթերցողներ, Որ Երիտասարդացման Տաճարը գտնվում էր Լեմուրիա սարի կատարին: Լեմուրիան՝ մոլորակի բարձրագույն սարն է: Այդպիսին է նա այսօր էլ, բայց հիմա նա ջրի տակ է: Նրա անունն է Հավայիի: Հավայիի կզղիները մեկ հսկայական սարի կատարներն են: Եթե չափենք այդ սարը հիմքից մինչև գագաթները, այն ամենաբարձրը կլինի մոլորակի վրա: Գագաթին ձյուն է նստած, նույնիսկ հիմա: Կարո՞ղ եք պատկերացնել, որ նա վեց կիլոմետրով ավելի բարձր էր: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ տեսք ուներ նա տիեզերքից: Նրան էլ հենց ընտրեցին բազումքցիները: Իհարկե, այդպես եղել է:

Յավի, հավանաբար հիշում ես, դու միշտ մրսում էիր: Դու չէիր կարող տաճարում ջեռուցիչ դնել, քանզի այդ դեպքում այն չէ՛ր աշխատի: Այսօր, երբ դու նայում էիր ֆիլմ ժամանակակից գիտության մասին, որը բերել էր իմ գործընկերը (տեսաժապավեն գերխճճվածության մասին, որն ավելի շուտ ցուցադրել էր Լին), Տեսա՞ր դու որևէ հետաքրքիր բան, ինչի մասին կարող էիր վերհիշել:

Մենք խոսում ենք ջերմաստիճանի մասին. մենք խոսում ենք ուժեղ ցրտի մասին, որի դեպքում քչանում է դիմադրությունը էներգիայի հոսքի առջև: Դա կատալիզատոր է, որը մագնիսական ուժն ուժեղացնում է 10, 100, նույնիսկ1000 անգամ, կախված ջերմաստիճանից: Դա գործոններից մեկն է, որի շնորհիվ դուք աշխատում էիք տաճարում առանց որևէ տեխնիկական հարմարանքներ կիրառելու:

Ես ցանկանում եմ հարցնել քեզ. ի՞նչ ես դու հիշում այն ֆիզիկական սարքի մասին, որն անհրաժեշտ կլիներ դրա համար: Ես հարցնում եմ քեզ այն պատճառով միայն, որպեսզի իմանամ քո Ակաշայի ծրագրերը: Մենք ասել ենք, որ գոյություն ունի ինչ-որ բան "նպատակային Մարդ" անվան տակ:

Թոդ. - Ներկա պահհին վճռական որակը՝ մագնիսական շարժիչն է, որն ըստ որոշակի սխեմայի տեղադրվում է այսպես կոչված "նպատակային Մարդու" վերևում և ներքևում: Այնտեղ կային մագնիսական ուժեր՝ զրոյական գոտու կետը, որը ստեղծում է խճճվածություն, իսկ ավելի մեծ նշանակություն ուներ հետադարձ պտույտը և հետադարձ սպինը:

Շատ լա՛վ է: Տպավորում է: Հիմա լուրջ հարց: Եվ ուրեմն, մարդն ունի խճճվածություն, ճի՞շտ է: Իսկ ինչի՞ հետ է դա կապված քվանտային մակարդակի վրա: Հիշու՞մ ես: Թույլ տուր գիտենալ ահա թե ինչ: Քանի՞ Մարդ կար սենյակում:

Թոդ. - Մոտ տաս:

Եվ կա՞ր առանձնահատուկ մեկը նրանց մեջ:

Թոդ. - Մարդ-նմուշօրինակ:

Ճի՛շտ է: Այո, իրոք: Դու հիշու՞մ ես որևէ այլ մանրամասներ Մարդ-նմուշօրինակի մասին, որը կարող ես նկատել, եթե տեսնես նրան: Դեռ չես հիշում: Եվ այսօր մենք կփորձենք արթնացնել դա քո հիշողության մեջ, եթե դու դեմ չես:

Թոդ. - Համաձայն եմ:

Ես դեռ կվերադառնամ քեզ, Յավի, բայց հիմա ցանկանում եմ նկարագրել այդ պրոցեսը, որպեսզի դուք բոլորդ հասկանաք, թե ինչ է տեղի ունենում: Այդ պրոցեսի մեջ տեղի է ունենում հայտնություն: Ես կբացատրեմ ձեզ ատոմային կառուցվածքի հիմքերը: Ես արդեն խոսել եմ այդ մասին, բայց այսպիսի մակարդակի վրա երբեք: Եկեք միասին նայենք էլեկտրոնին, ասես թե մենք նրա չափ ենք և գտնվում ենք նրա կողքին: Իսկ հիմա, իմ գործընկեր, խոսիր ավելի դանդաղ, չէ՞ որ դու դրան երբեք չես սովորել, և շատ կարևոր է, որպեսզի ուղերձը դու հաղորդես ինչպես կա, առանց ծաղկեցնելու (Քրայոնը դիմում է Լիին):

Ֆիզիկոսներն ասում են, որ էլեկտրոնները պտտվում են: Ոչ, չեն պտտվում և չեն կարող պտտվել: Էլեկտրոնը մակերես չունի, չէ՞ որ նա էներգիա է: Նա չի պտտվում, բայց ունի էլեկտրական ներուժ: Յուրաքանչյուր մասնիկ այս մոլորակի վրա, ամենն, ինչ դուք տեսնում եք, ամեն ինչ Տիեզերքում, ունի բևեռականություն: Սա նոր տեղեկություն է: Ամեն ինչ ունի բևեռականություն և ամեն ինչ ստեղծված է այնպես, որպեսզի հավասարակշռի ինքն իրեն: Եվ այդ բևեռականությունը՝ ինչպես դուք եք անվանում, պլյուսն ու մինուսը, - ստիպում է նրանց շարժվել և հավասարակշռել իրենց դաշտում՝ ես նկատի ունեմ գոյություն ունեցող ամեն ինչ, լինի այն նյութական կամ ոչ:

Սակայն բոլոր բևեռականությունները սովորաբար ընկնում են ազդեցության տակ նրա, ինչը ես կոլեկտիվի ճնշում եմ անվանում: Էլեկտրոնները, որոնք կրում են (կամ պտտվում են բևեռականության հետ միասին) այսպես կոչված լիցք՝ դե, ասենք, դրական, - ձգվում են դեպի բացասական էլեկտրոնները, որպեսզի իրար չեզոքացնեն: Նրանք փնտրում են իրար, որպեսզի չեզոք հավասարակշռություն ստեղծեն: Նրանք ձգտում են հավասարակշռության, հակառակ դեպքում նրանք դժբախտ են: Ես օգտագործում եմ այս բառը միայն նրա համար, որպեսզի ընդգծեմ հավասարակշռություն չգտած ֆիզիկական մասնիկի վիճակը: Նույնիսկ գիտությունից հեռու մարդիկ կարող են դա հասկանալ:

Բայց նույնիսկ հյուլեների մեջ էլեկտրոնը ոչ միշտ է գտնում իր զույգին, չէ՞ որ չկա այնպիսի կանոն, ըստ որի էլեկտրոնները միշտ պետք է ստեղծվեն զույգ քանակով: Այդ պատճառով միշտ կգտնվի այն էլեկտրոնը, որին կարելի է անվանել երրորդն ավելորդ է, և այդ ժամանակ ամբողջ հյուլեն դառնում է դրականորեն կամ բացասականորեն լարված, կախված այդ "երրորդն ավելորդ է" լիցքից: Երբ դա տեղի է ունենում, այդպիսի հյուլեն սկսում է փնտրել ուրիշ հյուլե, որի մեջ "երրորդն ավելորդ է" էլեկտրոնը հակառակ լիցքն ունի: Այդ երևույթը կոչվում է մագնիսականություն: Ես հենց նոր բացատրեցի ձեզ մագնիսականության երևույթը: Գիտությունը մասնավորապես գիտի այդ: Բայց գիտնականները դեռ չեն հասկացել, որ գոյություն ունեցող ամեն ինչ տիրապետում է երկվության: Նրանք կասկածում են այդ մասին, և կան թեորիաներ, որոնք շուտով այդ ցույց կտան, և այսօր ես մի այդպիսի թեորիա ձեզ ներկայացրեցի, որովհետև ինչ-որ մեկի գլխում այն միշտ գոյություն է ունեցել:

Բոլորի մոտ՝ ամենափոքրից մինչև ամենամեծ օբյեկտները, նույնիսկ գալակտիկաները, - կա երկվություն: Ձեր գալակտիկայի կենտրոնում, այսպես կոչված սև խոռոչի մեջ, գտնվում է քվանտային երկտակտ շարժիչ, և շուտով ես կպատմեմ ձեզ թե ինչու է այդպես:

Սա լուրջ հարց է, և հիմա ես կպատասխանեմ նրան: Ինչու՞ ամեն ինչ ունի բևեռականություն: Ինչու՞ ամեն ինչ այդպես է ստեղծվել. ամենն, ընդհուպ մինչև էլեկտրոնը: Ամենափոքրիկ մասնիկները, նույնիսկ այսպես կոչված Հիգգսի բոզոնը ("Աստծո մասնիկը") և քվարքները, - բոլորը բևեռականություն ունեն: Ինչու՞: Ես կասեմ ձեզ, թե ինչու՝ ֆիզիկոսները կսկսեն ծիծաղել: Ոչ թե այն պատճառով, որ դա հիմարություն է, այլ այն պատճառով, որ կհամաձայնվեն: Եթե ոչ, ուրեմն Տիեզերքը սարսափելի տաղտուկ տեղ կլիներ: Չէ՞ որ, օժտելով երկվությամբ ամեն մի մասնիկ, դուք ստեղծում եք ակտիվ Տիեզերք, որն ինքն է ձգտում հավասարակշռության և երբեք նստած չէ տեղում: Եթե այլ կերպ լիներ, այն կլիներ անշարժ, անփոփոխ և ոչ ստեղծագործ: Այդ պատճառով առանց բևեռականության կյանք էլ չէր լինի: Կյանքը ծնվում է հյուլեական մասնիկների երկվությամբ, բևեռականությամբ: Կյանք անհրաժեշտ է Տիեզերքին իր գոյության համար: Առանց կյանք նյութն անիմաստ է՝ իսկ դուք կարծում էիք, թե ամեն ինչ ընդհակառա՞կն է: Կյանքը պատահականորեն հայտնվել է մեկ մոլորակի վրա՞: Ա՜հ, որքա՜ն երեքտարածքային միտք է դա: Իրականում կյանքը ՄՏԱԴՐՎԱԾ Է:

Sambitbaba
09.05.2018, 18:33
Եկեք շարունակենք զրույցը, որպեսզի ինչ-որ եզրակացությունների հանգենք: Յավի, դու հենց նոր նկարագրեցիր Տաճարում գերխճճում ստեղծելու պրոցեսը: Դու նկարագրեցիր մագնիսական երևույթները և զրոյական կետերը: Շատ լա՛վ է: Միգուցէ դու հասկանու՞մ ես, որ մագնիսական երևույթներ ու զրոյական կետեր կան նույնիսկ քո գալակտիկայի կենտրոնում:

Թոդ. - Անշուշտ:

Դա նշանակում է, որ գալակտիկան գտնվում է ինքն իր հետ խճճվածության վիճակում: Դա բացատրում է, թե ինչու բոլոր համաստեղությունները և արևային համակարգերը չեն հետևում շարժման նյուտոնյան սկզբունքներին: Փոխարենը նրանք ինչպես մի ամբողջականություն տեղափոխվում են կենտրոնի շուրջ մշտական արագությամբ, չէ՞ որ նրանք խճճվածության վիճակում են: Ես ուղղակի բացատրեցի պատճառը, իսկ գիտնականները շուտով կսկսեն դա հասկանալ: Մինչև օրս դա գաղտնիք էր, իսկ հիմա դուք գիտեք:

Այսպիսով, դուք գտնվում եք գերխճճվածության վիճակում: Ամենամեծ օբյելտը, որը միայն դուք կարող եք պատկերացնել՝ գալակտիկան, - գտնվում է ինքն իր հետ խճճվածության վիճակում: Հնարավո՞ր են արդյոք այլ խճճվածություններ էլ, որոնք դուք չեք տեսնում և չեք նկատում ձեր առօրյա կյանքում: Այո, հնարավոր են: Եկեք քննարկենք:

Ով թանկագին Մարդ, այն, ինչ ես կասեմ հիմա, սքանչելի է: Դա կապված է ԴՆԹ հետ, և Յավին այդ մասին գիտեր:

Նա կարողանում էր ինչ-որ կախարդական բան կատարել:

ԴՆԹ ծրագիրը կատարյալ է: Բարի բժիշկն իր ներկա մարմնավորման մեջ (որպես Թոդ) ձեզ կասի այդ մասին: Այն կատարյալ է, և այն ձեր մեջ է, բայց չգիտես ինչու նրա աշխատանքը՝ կատարյալ չէ: Դա հակասություն է թվում, չէ՞ որ այն կատարյալ է և ստեղծված է երկար կյանքի համար, սակայն ինչ-որ մի հակառակ բան է անում:

ԴՆԹ պետք է ծառայի որպես տեղեկատվական աղբյուր՝ մարդու գիտակցությամբ ստեղծված շրջապատող միջավայրից էներգիա ընդունելու համար: Կայացնելով որոշակի հակազդում այն էներգիայի վրա, որի մեջ գտնվում է, նա հարմարվում է դրան: Այլ խոսքերով ասած, եթե մոլորակն ունի ցածր էներգիա, մարդու ԴՆԹ կունենա նույնը: Դա քվանտային շարժիչ է, և եթե Մարդու գիտակցությամբ ծնված քվանտային էներգիան բարձր չէ, ուրեմն շարժիչը վատ է աշխատում:

Ես ուզում եմ պատմել ձեզ, թե ինչ է կյանքը՝ ոչ թե կենսաբանական, այլ հոգևոր կյանքը: Ինտելեկտուալներ, պինդ կացեք, ձեզանից շատերին դա դուր չի գա: Հոգևոր կյանքը, որը սահմանել է Ոգին, Մարդուն օժտում է ազատ ընտրությամբ: Երբ է դա տեղի՞ ունենում: Երբ Մարդը կատարում է իր առաջին շունչը: Ոչ թե արգանդում: Ոմանք կասեն. "Այդպես չէ, այդպես չէ: Հոգին կնոջ մարմնի մեջ կենդանի է": Սպասեցեք: Ես խոսում եմ հոգևորի մասին՝ այն մասին, ինչ տեսնում է Ոգին, երբ դուք գալիս եք վարագույրի այն կողմից և կատարում եք ձեր առաջին շունչը:

Մոր արգանդում երեխան ընտրության ազատություն չունի: Երեխան լիովին կախված է մոր ընտրությունից ընդհուպ մինչև ծնունդ: Այդ հոգին է, որ պատրաստվում է ընտրության ազատությանը, և նախկինում մենք քննարկել ենք հոգու արձագանքի հետ կապված բազմաթիվ հոգևոր հատկանիշներ: Իսկ հիմա ես խոսում եմ բևեռականության (երկվության) հետ կապված կյանքի մասին, ընտրության ազատության մասին:

Եկեք խոսենք մոր ներսում գտնվող երեխայի մասին, որովհետև ես ցանկանում եմ ձեզ մի պրոցես նկարագրել: Ես ցանկանում եմ խոսել հղիության 240 օրերի մասին: Այդ ժամանակ երեխան կատարյալ ԴՆԹ ունի: Նա դեռ չի կատարել իր առաջին շունչը: ԴՆԹ դեռ չի գնահատել մոլորակի էներգիան, չէ՞ որ նա դեռևս մոր ներսում է: Դուք հասկանու՞մ եք: Մոր արգանդում գտնվում է իդեալական երեխա: Ըրեխայի ԴՆԹ տիրապետում է Ակաշայի և իր ծնողների բոլոր հատկանիշներին, բայց կան տարբերություններ, որոնց մասին դուք չգիտեք: ԴՆԹ 100% հենց այնպիսին է, ինչպիսին մտադրված է եղել:

ԴՆԹ մեջ քվանտային հրահանգները սերտորեն կապված են իր առաջին շունչը կատարել պատրաստվող երեխայի կենսաբանական կառուցվածքի հետ: Թոդ, Յավի, ես կասեմ քեզ այն, ինչը դու արդեն գիտես:

Sambitbaba
10.05.2018, 21:09
ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՄԱՆ ՏԱՃԱՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


Երիտասարդացման Տաճարում երկու Մարդ գտնվում են քվանտային մակարդակի վրա խճճվածության վիճակում:

Մեկը՝ նպատակն է: Մյուսը՝ "նմուշը": ԴՆԹ օգնությամբ կյանքի երկարության ավելացումը, որը կիրառում էր Յավին, ամփոփված էր նմուշին նպատակի հետ խճճելու մեջ, մի Մարդու որոշակի հատկությունները մյուսին փոխանցելու նպատակով:

Դա հնարավոր կլիներ այն դեպքում միայն, եթե ԴՆԹ ունենար քվանտային հատկություններ, իսկ նա դրանք ունի: Ավելի քան տաս տարի մենք կրկնում էինք, որ ԴՆԹ 90%-ը, նրա չկոդավորվող, այսպես կոչված "աղբային" մասը՝ քվանտային հրահանգների հավաքածու է: Դրա համար ԴՆԹ մոլեկուլը պետք է տիրապետի քվանտային հատկությունների, որոնք առայժմ հայտնաբերված չեն, բայց իրականում գոյություն ունեն և պարունակում են հրահանգներ ԴՆԹ մոլեկուլների ավելի քան երեք միլիարդ մասնիկների քիմիական կառուցվածքի համար: Հատկապես դա վերաբերվում է գեների ստեղծման պատասխանատվությունը կրող և սպիտակուցները կոդավորող մասի մեջ մտնող քիմիական միացություններին: Պարզորեն ասած, ԴՆԹ շատ շարժունակ է և կարող է փոխել իրականությունն ամենի, ինչը դուք "նորմալ" եք համարում:

Յավի, դու շատ լավ նկարագրեցիր Մարդ-նմուշի հետ խճճվածություն ստեղծելու նպատակը: Հիմա մենք կասենք, որ նմուշը, առաջին հերթին, կին է, և երկրորդ, նա հղի է:

Եվ դուք ստանում եք...

Թոդ: - ԴՆԹ իդեալական աղբյուր:

Ճի՛շտ է:

Այսպիսով, Երիտասարդացման Տաճարի գաղտնիքը երկու մասից է բաղկացած. նախ Երկրի վրա կատարյալ ԴՆԹ պարունակված է նորածին երեխայի մեջ, և դուք կարող եք փոխանցել նրա մի քանի հատկությունները, նախքան նա իր մեջ կներծծի մոլորակի էներգիան; և երկրորդ, դուք կարող եք երկարացնել կյանքը և ապաքինել հիվանդությունը ԴՆԹ մոլեկուլի հետ քվանտային շփման միջոցով: Դուք հասկանու՞մ եք, թե ինչի կարող է դա բերել: Միայն իր մեջ երեխա կրող իմաստուն, աստվածային կինը, կարող է հայտնվել նմուշի սեղանի վրա: Դուք սկսու՞մ եք հասկանալ, թե որքան սքանչելի է դա և ինչի կարող է բերել:

Ավանդական գիտության մեջ մի քանի հայտնագործություններ կարվեն: Նախ, դուք կհայտնաբերեք ԴՆԹ մի քանի գաղտնիքներ և դրանք կապված կլինեն սաղմի հետ: Հետևեք, թե գիտնականներն ինչպես են հետազոտում սաղմային բջիջները և կախարդանքներ հայտնաբերում նրանց մեջ: Դուք արդեն գիտեք, որ ընկերքի մեջ արտասովոր ցողունային բջիջներ կան: Դուք նմանապես գիտեք, որ ծրագրավորված ցողունային բջիջները պահպանվում են հասուն մարդու օրգանիզմում: Իսկ ի՞նչ կասեք չծնված երեխայի ԴՆԹ մասին: (Ինտելեկտուալներ, խնդրում եմ, շարունակեք կարդալ, հակառակ դեպքում հանգիստ չեք ունենա:) Երկրորդ, շնորհիվ քո աշխատանքի, Յավի, դու կգտնես կատարյալ նմուշ, որը թույլ կտա չդիմել այն բանի կիրառմանը, ինչ դուք օգտագործում էիք Լեմուրիայում: Այդ պատճառով դու կլինես այն Մարդը, ով կանի դա: Դա Երկրի վրա քո առաքելության շարունակությունն է, և այն կատարելապես հարմար է 2012 թվականի և հաջորդիվ ապագայի համար:

Չծնված երեխայի սաղմնային բջիջները՝ թաբու են հասարակության համար: Նույն հաջողությամբ նրանք կարող էին գտնվել Մարսի վրա, չէ՞ որ ոչ մի գիտություն չի կիրառի այդ բջիջները երեքտարածքային եղանակով, իսկ այլ կերպ դուք առայժմ չգիտեք: Եթե փորձեք էլ, միևնույն է ոչինչ չի ստացվի: Կան քվանտային պրոցեսներ, որոնք դուք դեռ նոր սկսել եք ուսումնասիրել, և նրանք ոչ միայն չեն խանգարում, այլև օգնում են, և թույլ են տալիս մի կենսաբանական բջջի հատկությունները փոխանցել մյուսին, և մեկ Մարդուց մյուսին: Անլար ցանցի միջոցով: (Քրայոնը նորից կատակում է:) Եթե առաջներում ձեզ պետք էր երկու հազար կիլոմետր լար, հիմա դուք բավարարվում եք արբանյակներով: Այս համեմատությունը ցուցադրում է, որ դուք սկսել եք արմատապես փոխել ձեր պատկերացումներն էներգիայի փոխանցման մասին: Եկեք խոսենք այն տաճարի մեջ գտնվող մոր մասին:

Սեղանին պառկած կինը՝ նմուշը, - շահել է "լեմուրական վիճակախաղում" (Քրայոնը կատակում է), չէ՞ որ նա գիտի, որ իր երեխան, գտնվելով ուրիշ Մարդու հետ խճճվածության վիճակում, թող նույնիսկ շատ ծեր և հիվանդ, կատարելագործում է իր ապագան: Դա բարդ է հասկանալ, բայց ուրիշին օգնելու պրոցեսը գրանցվում է փոքրիկի Ակաշայում և երեխան կծնվի ապաքինողի հատկանիշներով: Սա բարդ և հակասական հայտարարություն է, և այն ըմբռնման ջանքեր է պահանջում, չէ՞ որ ձեր երեքտարածքային մտածելակերպը փորձում է նրա մեջ ինչ-որ վատ բան գտնել: Ես կարող եմ ասել միայն, որ քվանտային համակարգը գծային չէ, և եթե դուք փորձեք վերլուծել այն, ձեր տրամաբանությունը քարուքանդ կլինի: Դուք կարո՞ղ եք ժամանակը պատկերացնել շրջանի տեսքով: Կարո՞ղ եք պատկերացնել, որ գտնվում եք միաժամանակ երկու տարբեր տեղերում և նույնիսկ ձեր կամքով փոխում եք ձեր բջջային կառուցվածքը, որպեսզի ուրիշ օբյեկտի մասնիկ դառնաք: Եթե չեք կարող, նշանակում է, այս իրավիճակը հավասարակշռված մեկնաբանել էլ ձեզ մոտ չի ստացվի: Չէ՞ որ այդ ամենը ԴՆԹ քվանտային հնարավորությունների մասն է: Եթե չեք հավատում ինձ, հարցրեք բազումքցու (Քրայոնը խորհրդավոր կատակում է):

Իսկ հիմա, Յավի, դու հասկանու՞մ ես, թե ինչ էիք այն ժամանակ դուք անում: Քեզ պատասխաններ պե՞տք են:

Թոդ. - Իսկ նրանք պե՞տք էն: Այո՛:

(Ծիծաղ:)

Յավի, ինչի՞ մասին ես դու երազում: Երազում ես ինչ-որ բանի մասին, ինչ չգիտես և ուզու՞մ ես:

Թոդ. - Ես երազում եմ ԴՆԹ վերատրամաչափման և համահունչ հավասարեցման մասին, որը մեզ թույլ կտա ազատ տեղաշարժվել, - կարծում եմ, ինչպես բազումքցիները քվանտային վիճակում, - մի տեղից մյուսը:

Իհարկե, դու խնդրում ես այդ մասին, չէ՞ որ քո Ակաշայի հիշողություններով դու գիտես, որ այդ պրոցեսի հնարավորությունները շատ ավելի լայն են:

Եվ դու գիտես, որ դա իրական բան է:

Միևնույն ժամանակ բոլոր ներկաներն իրենց հարց են տալիս այն մասին, ինչ հենց նոր լսեցին. "Հիմա որտե՞ղ կարելի է գտնել մի հղի կին և կատարել այդ":

(Ծիծաղ:)

Այդքան հեշտ չէ ամեն ինչ և բազումքցիներն այդ մասին գիտեին:

Բոլոր այս տեղեկություններն ի սկզբանե եկել են նրանցից և փոխանցվել են քեզ, Յավի: Դա այն ժամանակ էր, ոչ հիմա: Բազումքցիներին այլևս պետք չէ հղի կին, որպեսզի անեն այն, ինչ նրանք անում են այսօր: Նրանք նույնպես ունեն ԴՆԹ, բայց այն գտնվում է ամբողջովին զարգացած քվանտային վիճակում՝ վիճակում, որը հնարավոր է նաև մարդկային ռասայի համար:

Հիշեցնեմ, որ իմ գործընկերն արդեն պատմել է ձեզ ֆիզիկական երևույթների մեխանիզմի մասին: Այժմ վերադառնանք բևեռականության քննարկմանը, որից սկսվել էր այս հաղորդատվությունը: Այդ "մեխանիզմը", Յավի, մասնիկն է այն բնական երևույթի, որը դու հայտնաբերեցիր: Ֆիզիկական երևույթներն ակտիվ են և ձգտում են հավասարակշռության: Այլ կերպ ասած, յուրաքանչյուր դաշտ, որը դու ստեղծել ես ընթացքում, տիրապետում է՝ պատրա՞ստ եք, - իդեալական ԴՆԹ հատկություններին: Այն արդեն տեսնում է չծնված երեխայի ծրագրի հատկությունները: Հղի կին ձեզ պետք չէ: Այդ հատկությունները կարող են փոխանցվել Մարդուն և ընդունվել Մարդու կողմից ցանկացած ձևով, որը նրա բջջային կառուցվածքը պատրաստ է ընդունել:

Քո աշխատանքի մեջ դու ստեղծել էիր բազումքային հատկություններով օժտված քվանտային դաշտ, և, ենթարկվելով նրանց ազդեցությանը, բջիջները սկսում էին լսել: Այդ պրոցեսը դեռևս կանոնավորված չէ, բայց վերջիվերջո դու կհասկանաս, թե ինչպես այդ անել: Իսկ երբ հասկանաս, կստեղծես վերականգման մեթոդ ապագայի միջոցով, առանց Մարդ-նմուշի, բայց Մարդ-նմուշի հատկություններով:

Շուտով գիտությունը նույնպես կհասկանա և այդ, և ուրիշ պրոցեսներ: Դու մենակ չես լինի: Չպետք է լինի այնպես, որ միայն դու իմանաս կյանքի գաղտնիքը, հետևաբար ուրիշներն էլ կլինեն: Կենդանիների սաղմերի հետազոտությունները կօգնեն հասկանալ, թե ինչպես մարդը կարող է աճեցնել իր կորցրած վերջավորությունները, ինչպես նաև անել շատ այլ բաներ, որոնց մասին մենք ասել ենք 23 տարիների ընթացքում: Դա իր հետևից կբերի մեկ լուրջ հարց ևս. որպիսի՞ն է կենդանիների դերը մոլորակի վրա: Գոյություն ունի՞ արդյոք նրանց վերամարմնավորում: Բայց այդ մասին մեկ ուրիշ անգամ:

Սպասեք, չէ՞ որ շուտով դա ի հայտ կգա, և հասակավոր մարդու ցողունային բջիջները կարևոր կիրառում կգտնեն: Եվ այդ ամենը դարսված է ուղիղ ձեր առջև: Եվ այդ ամենը սպասում էր 2012 թվականին:

Յավի, քո արժանիքներից մեկն այն է, որ դու ապրում ես բազումքցիների հետ: Դու առաջվա պես խճճվածության վիճակի մեջ ես գտնվում նրանց հետ, այլ ոչ թե երրորդ տարածքում: Ինչպես 26000 տարի առաջ, այսօր էլ նրանք ցանկանում են լսել քո գուներանգումները: Նրանք պատրաստ են: Եվ քո ուղարկած ազդանշանի մեջ ասվելու է. "մարդկությունը եկել է և պատրաստվում է մնալ" (նկատի է առնվում 2012 թվականի ձմեռային արևակայության համար կազմակերպած Թոդի "Լեմուրական երգչախումբ" նախագիծը):

Եվ այդպիսին է իմ այսօրվա ուղերձը: Ոմանք կասեն. "Չափից դուրս գիտական է, Քրայոն": Ուրիշները կասեն. "Իրոք որ, Արարչի համակարգի ամբողջ գեղեցկությունը հենց մեր առջևում է": Թանկագիններս, մի վախեցեք գիտական մանրամասնություններից: Ձեզ պետք չէ դրանք գիտենալ ու հասկանալ, մենք ձեզ խնդրում ենք ուղղակի ուրախանալ: Չէ՞ որ Արարիչ-Աստված՝ Տիեզերքի գլխավոր ֆիզիկոսն է, և Նա կիրառել է այդ գործիքները, որպեսզի կյանքի համակարգ ստեղծի և սիրո հավասարակշռություն: Այս ամենը Մարդու կյանքն ու գիտելիքները նոր մակարդակ է հանում:

Կրկնում եմ. ամեն մի հյուլեի մեջ տարածությունը միջուկի և էլեկտրոնների միջև լցված է Աստծո սիրով: Դա, եթե ցանկանում եք, Աստծո ապուրն է, ստեղծված կյանքի համար և պատրաստ բռնել ձեր ձեռքը, եթե դուք այդ ցանկանաք: Դա մոլորակի գիտելիքների վերատրամաչափումն է, առաջին քայլը դեպի քվանտային պարադիգմ: Պատրաստվեք դրան:

Ես ժամացույց չունեմ: Ես չեմ կարող ասել ճշգրիտ ժամանակը: Կարող եմ ասել միայն, որ շուտով: Երբ մենք նոր սկսել էինք խոսել ձեզ հետ շատ տարիներ առաջ, ամեն ինչ այլ կերպ էր: Գիծը մենք անցանք միասին, և հիմա սկսվում է աշխատանքը:
Եվ դա իրոք այդպես է:


Ք ր ա յո ն

Sambitbaba
14.05.2018, 17:24
ՔՐԱՅՈՆ



ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎ ՀԱՐՑՆՈՒՄ ԷՐ...


Ինձ համար ամենադժվար հարցերից է. "Ի՞նչ եք դուք զգում, երբ նստած եք բազկաթոռին": Իրականում,
եթե ես ձեզ ասեմ, դուք չեք հավատա: Սովորաբար ես այդպես էի պատասխանում: Դրանք չափազանց անձնական ապրումներ են եղել,
ինձ համար միշտ դժվար էր խոսել կամ գրել այդ մասին: Իսկ հիմա կասեմ: Ժամանական է ազատ արձակել գիտակցության այդ ամբողջ
հոսքն ու պատմել ձեզ: Դա շատ լուրջ ընթերցում կլինի: Պատրաստվեք:


Լի Քերոլ





ԳԼՈՒԽ 3

ՀԱՂՈՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ
ՓՈՐՁԸ



Լի Քերոլ


Ես նստում եմ բազկաթոռին և լռում եմ: Կարևոր չէ, թե որքան բազմաքանակ է իմ լսարանը: Ես արել եմ դա մարդկանցով լեցուն հսկայական դահլիճներում, և բնության գրկում, շրջապատված ընդամենը մի քանի մարդով: Տպավորությունն այնպիսին է, ասես թե ես պետք է անցնեմ կամուրջի վրայով, և դրա հետ մեկտեղ անվերջ տատանվում եմ:

Ես պատրաստվում եմ մտնել իրականության մշուշի մեջ, որը նկարագրության ենթակա չէ: Կարելի է սովորել հաղորդատվության, բայց ոչ ոք ձեզ չի սովորեցնի նրան, ինչ հիմա ես կզգամ ու կտեսնեմ: Մշուշն այնտեղ է, որտեղ սերն է ապրում, և այնտեղ ցանկանում ես մնալ: Երեքտարածքային գիտակցությունը նման բանի պատրաստ չի, և ինձ պահանջվեց տասնամյակից ավելի, որպեսզի մտնեմ այդ հաճախականության մեջ, այդ տեղը, որտեղ ես կախվում-մնում եմ իմ երեքտարածքային աշխարհի մասին գիտելիքների և այն բանի միջև, ինչ ինձ "հայտնի է" որպես Աստծո զավակի:

Ինչպե՞ս կարելի է բացատրել տարածքային տեղաշարժն ամեն մի բջջի, որը շշնջոց է լսում: Քանի ես հաղորդատվություն եմ կատարում, իմ բջջային համակարգը փոխվում է՝ ա՜հ, ինչ զգացմունք է դա: Իմ աչքերը փակ են, բայց հանկարծ ես դադարում եմ նրանք զգալ: Ուրիշները կարող են հաղորդատվություն կատարել բաց աչքերով: Ես չեմ կարողանում:

Հոգին ոչնչացնում է երեքտարածքային զտիչները և ինձ տանում է իմ իրականությունից, բայց ես մնում եմ իմ մարմնում: Ոչ ոք դրան սովորեցնել չի կարող: Անհնար է սովորեցնել նրան, թե ինչպես մաքրվել ու մոռանալ ամենն, ինչ գիտես: Անհնար է սովորեցնել նրան, թե ինչպես հետ նայել և տեսնել իրականության մեկ կողմը միայն: Ասես լքել ես ափը և հետադարձ հայացք ես գցում մարդկային գոյատևության բուն էության վրա, որի հետ այլևս ոչ մի կապ չունես:

Կարդալով այս, հանդարտություն զգացեք:

Այնտեղ, որտեղ գտնվում եմ ես, ձայներ չկան: Ես զգում եմ թեթևակի զեփյուռի, քամու շշնջոցի նման ինչ-որ բան: Այն ուղերձ ունի ինձ համար, որը վերծանել ես չեմ կարող, և այնուհանդերձ կարող եմ: Դա ծանոթ ձայն է, խոսող մի լեզվով, որը ես այնքա՜ն լավ գիտեմ, բայց ինչպես հարկն է հիշել չեմ կարողանում: Դա դեռևս հաղորդատվություն չէ՞, թե՞ արդեն հաղորդատվություն է: Այնտեղ ժամանակ գոյություն չունի, և ես զգում եմ ինչ-որ մեծ բանի վեհությունը: Ի՞նչ է դա: Իմ ո՞ր մասի հետ եմ ես պատրաստվում հանդիպել:

"Ո՞վ է այստեղ":

Ուղերձը տեղ է հասցվում միանգամից իմ բոլոր բջիջներին, բայց ոչ թե ձայնի օգնությամբ: Ես արդեն, բազկաթոռին նստած, խոսու՞մ եմ: Ունի՞ արդյոք դա նշանակություն: Ես իմ իրականություն կվերադառնա՞մ: Արդյոք դա նշանակություն ունի՞: Հանկարծ ես լսում եմ ձայն: Այն ինձ չի պատկանում, բայց դա Լիի ձայնն է: Հնչում է տարօրինակ, չէ՞ որ դա այն բազմաթիվ ձայներից մեկն է միայն, որոնք կան իմ մեջ: Իմ Ակաշան արձագանքում է տեղի ունեցածի ճշմարտությանը, և շշունջն ավելի բարձր է դառնում:

"Ողջույն, թանկագիններս, ես Քրայոնն եմ, Մագնիսական Ծառայությունից:"

Ես ինչ է, դեռ նո՞ր եմ սկսում: Բայց ես այդ մշուշի մեջ էի արդեն այնքա՜ն երկար ժամանակ: Ես գիտե՛մ, թե որտեղ եմ ես: Շա՜տ ու շատ անգամներ ես այստեղ եմ եղել: Արժե՞ արդյոք վախենալ: Դա այն ուղին է, որով վերջիվերջո մենք բոլորս դեպի լու՛յսն ենք գնալու:

Ուրիշ տեղ գնալու ճանապարհին շատերը եղել են այստեղ: Ես այդ գիտեմ: Վերջին հոգոցը հանելուց հետո մենք այստեղ ենք ճանապարհվում: Ամենն, ինչ իրական է կամ երբևիցէ իրական է եղել, կանգ է առնում, և քամու շշունջը մեզ տանում է լույսի ուղղությամբ: Բայց իմ դեպքում այդպիսի ճանապարհ չկա, չէ՞ որ ես համաձայնվել եմ մտնել և դուրս գալ: Բայց իրականում ճանապարհի պես մի բան այնուամենայնիվ կա՝ այնտեղ ես կանգ եմ առնում և սպասում եմ:

Ես զգում եմ մարդկությունը դահլիճում իմ առջև, բայց ես զգում եմ նրանց Ակաշաները, այլ ոչ ֆիզիկական մարմինները: Լին խոսում է: Ես լսում և հիշում եմ՝ Քրայոնի հետ մենք այդպես ենք պայմանավորվել: Ոչ մի տեղ չեմ գնում: Ես այստեղ եմ Լիի հետ: Բայց այդ շշնջացող ձա՜յնը: Ես չեմ ցանկանում հեռանալ այստեղից երբեք:

Ուրիշ տեղ գնալու ճանապարհին շատերն են այս տեղը եկել: Ոմանք այդ իրականությունը հերքում են: Ոմանք համարում են, որ մահացել են: Ոմանք վախենում են, բայց մեծամասնությունը նշանակալի հանդարտություն է զգում:

Ճանապարհը տանում է միայն մեկ ուղղությամբ, և զեփյուռը հետևում է դեպի լույսը: Ոմանք մոտենում են լուսի ամենաեզրին և հետ են վերադառնում: Բայց, լսելով քամու ձայնը, դուք այլևս երբեք նախկինը չեք լինի:

Ի՞նչ է կատարվում Մարդու հետ, որը ճամփորդություն է կատարում դեպի մի իրականություն, որն ավելի ուժեղ է իրականությունից, որտեղ նա գոյատևում է որպես Մարդ իր ըմբռնմամբ: Ինչպե՞ս նման բան կարող է լինել: Բանն այն է, որ նույնիսկ հետ վերադառնալով մարմին, նա ծարավի է հայտնվել այդ "իրականության" մեջ: Ոչ ոք չի կարող ձեր կարծիքը փոխել տալ, չէ՞ որ դուք ապրել եք այդ և գիտեք, որ այնտեղ ինչ-որ տեղ նման վայր գոյություն ունի: Դուք զգացել եք ձեր իրական տեղն ամբողջ Տիեզերքում, և Մարդկային կյանքը հիմա ձեզ զարտուղի ճանապարհ է թվում:

Տարիներ շարունակ ես դիպել եմ քամու դեմքին, բայց միայն վերջին չորս տարիների ընթացքում Քրայոնն ինձ թույլ տվեց մնալ նրա մեջ, զգալ նրան, լսել և տրվել նրան: Մառախուղը խտանում է, բայց ես չեմ վախենում: Ես զբաղված եմ դրանով երկու տասնյակ տարի և գիտեմ, որ կարող եմ հետ վերադառնալ: Ես երբեք վախ չեմ զգում: Երբեք: Լին շարունակում է խոսել, և ինչ-որ կերպ ես այդ ամենը գիտակցում եմ:

Մարդկանց փոխանցվող ուղերձը շատ պարզ է: Դրանք անվերջանալի քվանտային այբուբենի առաջին երեքտարածքային դասընթացներն են: Ինչպե՞ս դա նկարագրել: Լեզուն ինչ-որ ավելի մեծ բան է դառնում: Այն դառնում է Աստծո բուն շնչառությունը, ինձ աջակցող ուժը, ամենայն գոյի էությունը: Ես ցանկանում եմ մնալ այստեղ: Այստեղ ամեն ինչ լավ է:

Քրայոնը գիտի, թե երբ է պետք կանգ առնել: Շատերը կարող են ժամերով հաղորդատվություն կատարել, բայց ես չեմ կարող: Քրայոնի հաղորդատվությունների մեծամասնությունը մեկ ժամից քիչ են տևում, հակառակ դեպքում ես կտրվեմ նրա շշունջին, որն ասում է ինձ, որ ես Տանն եմ:

Իմ նախնիներն այստեղ են: Որքան ավելի երկար եմ ես մնում այստեղ, մառախուղն այնքան ավելի է ցրվում: Ես տեսնում եմ, թե ով եմ և ով եմ եղել: Իմ ԴՆԹ լայնանում է, ցուցադրելով ինձ հսկայական ճամփորդություն: Հայտնվում են նրանք, ովքեր այդ սերմերը ցանել են իմ մեջ:

Լին շարունակում է խոսել, բայց հիմա դա նշանակություն չունի: Շշունջը երաժշտություն է դառնում: Ա՜խ, խնդրում եմ, թույլ տվեք լսել և ճանաչել այդ երգը: Ես գիտե՛մ այդ երգը: Ես ուրիշ մոլորակի վրա եմ, բայց դա այդպես չէ: Ես ամենուր եմ, բայց դա այդպես չէ: Երգն աներևակայելի գեղեցիկ է: Դա Տունն է: Այն սքանչելի է:

Բջիջների մասնատումը կանգ է առել: Ծերացումը կանգ է առել: Ո՞վ գիտե, թե էլ ինչ է կանգ առել: Ի՞նչ տարբերություն: Ես կամուրջի վրա եմ, բայց ես կապված եմ: Զգում եմ, որ ամրագոտին քաշում է ինձ, և նրա արծաթե փայլը ձգում է իմ սիրտը: Ինչու՞ հետ վերադառնամ: Դեռ երկա՞ր է այս ամրագոտին կաշկանդելու ինձ, որպեսզի ես մնամ Մարդ:

Երաժշտությունը դառնում է քիչ ավելի բարձր, ես նոր միայն սկսում եմ լսել, թե ինչպիսին այն կարող է լինել: Ինչպե՞ս լույսը կարող է լինել երաժշտություն: Ինչպե՞ս ես կարող եմ լսել լույսը: Ախ, ո՜չ:

"Եվ դա իրոք այդպես է":

Ես վերադարձա: Նստած եմ բազկաթոռին: Ամեն ինչ վերջացել է, և հաճախ ես թախիծ եմ զգում, որը ոչ ոքու ցույց տալ չեմ կարող:



* * *

Sambitbaba
15.05.2018, 18:50
* * *


Արժե, որ շատերը կարդան սա: Մի օր, իմ թանկագին բարեկամներ, մենք բոլորս նորից կանցնենք այդ ճանապարհով: Ես նույնպես կանցնեմ՝ վերջին անգամ որպես Լի: Երբ դա տեղի ունենա և ամրագոտին պոկվի, ես կլսեմ երաժշտությունը և "կվերհիշեմ" ամեն ինչ: Քամու մեջ ես կլսեմ ձայն և կճանաչեմ երգը:

Եվ ես Տանը կլինեմ:

Հետմահու մեր ԴՆԹ քվանտային մասնիկները լայնանում և դիպչում են Աստծո դեմքին:

Նրա որոշ մասնիկներ վերադառնում են Արարման Քարանձավ, իսկ ուրիշները՝ դեպի արարման աղբյուրն ինքը: Մեր հոգին կենդանի է, կենդանի է ինչպես երբեք, և ազատ է փխրուն մարմնից, որը մենք կրում էինք այդ բոլոր տարիները: Այնտեղ ուրախություն է և ազատություն: Այնտեղ ըմբռնում է և անվերջանալի իմաստություն: Մենք բոլորս կանցնենք այդ ճանապարհով, որովհետև այդպիսին է աշխարհի դրվածքը, - բոլորս: Որտեղից ես գիտե՞մ: Ես հաճախ եմ լինում այնտեղ, ես տեսել և զգացել եմ դա: Քրայոնն ինձ թույլ է տալիս նստել, դիտել և "գիտենալ":

Իսկ նրանք, ովքեր մնում են Երկրի վրա, ողբում են և տխրում, չէ՞ որ իրենց աշխարհում նրանք տեսնում են կորուստ միայն, վիշտ և միայնություն: Եթե՜ միայն նրանք կարողանային հայացք նետել իրենց Ակաշայի ներսը և վերհիշել՝ վերհիշել:

Մահվան մեջ ցավ չկա: Նույնիսկ խոսքն ինքը՝ ընդամենը բժշկական տերմին է, չէ՞ որ հոգու համար դա միայն անցում է, և "մահ" անունով անցումը հրաշալի՛ է: Կայնքն ընդամենն այնպիսին է, ինչպիսին մենք այն համարում ենք, բայց ճշմարտությունն այն է, որ մենք ապրում ենք հավերժ:




* * *


Հաճախ իմ սեմինարներն ավարտվում են Քրայոնի հաղորդատվությունից հետո: Փոքրիկ խմբերում ես հաճախ մարդկանց առաջարկում եմ ինքնակամ ցրվել՝ կամ մնալ ու ներդիտարկել, եթե ցանկանում են: Դա ինձ թույլ է տալիս "վայր իջնել սարից" (մենք դա այդպես ենք անվանում) և վերատրամաչափվել:

Մեծ սեմինարների ժամանակ, որտեղ ինձ օգնում է մեր թիմը, ես հաճախ հեռանում եմ բեմահարթակից իմ ընկերներից շատ ավելի վաղ: Հաճախ Պեգգի Ֆենիքս Դուբրոն, Ռոբերտ Քոքսոնը և դոկտոր Թոդ Օվոկայտիսը մնում են: Նրանք պարում են, խոնարհվում ու հրաժեշտ են տալիս մոտ տաս րոպե: Ես այդպես չեմ կարող: Ես դեռևս լսում եմ քամին և փորձում եմ հասկանալ, թե իրականություններից ո՞ր մեկն է իմը: Այժմ առաջին անգամ ես խոստովանում եմ այդ մասին: Եթե դուք տեսել եք այդ ամենը նախկին տարիների ընթացքում, հիմա արդեն գիտեք ճշմարտությունը: Եվ տեսնելով, որ ես արագ հեռանում եմ դահլիճից, հիմա դուք կիմանաք արդեն, թե պատճառը որն է:




Լի Քերոլ

Sambitbaba
19.05.2018, 19:55
[QUOTE=Sambitbaba;2570868]
ՔՐԱՅՈՆ



ԺԱՄԱՆԱԿՆ Է ՄՏԱԾԵԼ ՀԱՄԸՆԴՀԱՆՐՈՐԵՆ


Հունվարին մենք ծովային ճամփորդություն կատարեցինք Պատագոնիայի
շուրջ: Դա Հարավային Ամերիկայի ամենահարավային մասն է: Քրայոնը մեզ
պատմեց ժամանակի և Արևային համակարգի վերատրամաչափման մասին:


Լի Քերոլ





ԳԼՈՒԽ 4

ՏԻԵԶԵՐՔԻ
ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ


ՔՐԱՅՈՆԻ ՈՒՂԻՂ ՀԱՂՈՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈՒՆՎԱՐ 2012



Ողջույն, թանկագիններս, ես Քրայոնն եմ, Մագնիսական Ծառայությունից: Ես այնքա՜ն շատ բան եմ ցանկանում ձեզ ասել, բայց եկեք չշտապենք: Մենք հարգում ենք այս դահլիճում կուտակված էներգիան: Մեր շուրջ մենք ստեղծում ենք իմաստության ոլորտ, որպեսզի նրանք, ովքեր ցանկանում են, կարողանան լսել: Մենք դիմում ենք շատերին, ոչ միայն նրանց, ով այս դահլիճում է: Ես ցանկանում եմ, որ դուք հարգեք այս պահը, չէ՞ որ այն գոյություն ունի ձե՛զ համար: Սա դատարկ տեղեկություն չէ: Այս տեղեկությունը խորը Մարդկային դրոշմ է կրում: Դա նշանակում է, որ ամենն, ինչ նկարագրել եմ ես, ստեղծել եք դուք: Ես գիտեմ, որ այս ուղերձը հաղորդվում է երկու լեզուներով (անգլերեն և իսպաներեն): Սա շատ բարդ, բայց նաև պարզ տեղեկություն է: Ձեզ հարկ է լսել, որպեսզի հասկանաք կոնցեպտները, որոնք ձեզ համար նախապես պատրաստել են նրանք, ովքեր գտնվում են վարագույրի իմ կողմում և գիտեն, թե ով եք դուք:

Մոլորակի վրա տեղի են ունենում փոփոխություններ: Եթե դուք իրոք հին հոգի եք, նրանք վերեբերվում են ձեզ, և ամեն մեկի վրա այդ ազդեցությունը տարբեր կերպ է գործում: Այլ խոսքերով ասած, ձեզանինց ամեն մեկը յուրովի է արձագանքում այդ էներգիային: Հին հոգիները մի շատ հետաքրքիր բան ունեն: Նրանք հինավուրց են, և դա նշանակում է, որ նրանցից ամեն մեկն իր առանձնահատուկ կենսափորձն ունի: Ձեզանից ամեն մեկն անհատականորեն է արձագանքում մոլորակի փոփոխություններին: Սակայն դուք բոլորդ մի հետաքրքիր բան եք զգում: Ձեր իմաստությունն ու գիտելիքները սրվում են, և դուք զգում եք, որ մոլորակի էներգիան շարժվում է դեպի ձեր գիտակցություն, այլ ոչ թե նրանից դուրս:

Մենք խոսեցինք Մարդու վերատրամաչափման մասին, և հիմա կքննարկենք մի անսպասելի թեմա՝ Տիեզերքի վերատրամաչափումը: Այսօր ես բարդ հարց եմ բարձրացնում, չէ՞ որ նրա որոշ կոնցեպտներ դուրս են երեքտարածքայնության շրջանակներից: Այնպես որ ես չեմ շտապի:

Sambitbaba
20.05.2018, 19:06
ԺԱՄԱՆԱԿԸ


Մենք կսկսենք նախագուշակություններից այն էներգիայի մասին, որի մեջ դուք գտնվում եք: Պատկերացրեք ավտոմեքենաներով լի մրցավազքի ուղին: Մեծ, իսկապես մեծ մի ճանապարհ: Ենթադրենք, որ շրջապտույտն ավարտելու համար վարորդներին անհրաժեշտ է մեկ տարի: Նրանք հոգնում են: Երբեմն դուրս են գալիս մեքենայից, և նոր վարորդ է շարունակում մրցավազքը: Երբեմն նոր վարորդն է հոգնում և վերադառնում է նախկինը: Այդ պատճառով որոշ ավտոմեքենաներ վարում են փորձառու վարորդները, իսկ որոշները՝ ոչ: Վերջիններիս գոնե մեկ պտույտ կատարելու համար մի քանի տարի կպահանջվի:

Ենթադրենք, ուղեգծի վրա կա մի բարդ տեղամաս, փոսերով ծածկված: Ոմանք չեն տեսնում դրանք և անփորձ վարորդներն ընկնում են փոսերը: Փորձառուները շրջանցում են: Ձեր երեքտարածքային ընկալմամբ այդ տեսարանը դժվար չէ պատկերացնել: Բայց դա ժամանակի փոխաբերությունն է:

Մրցուղին խորհրդանշում է ձեր երեքտարածքային պատկերացումը ժամանակի մասին, որը դուք ուղիղ ճանապարհ եք համարում: բայց այն ուղիղ չէ: Դա շրջան է: Հիմա պատկերացրեք, որ դուք այդ մեքենաներից մեկի վարորդն եք և շրջանի մասին չգիտեք: Ենթադրենք, որ դուք արդեն ոչ թե մեկ անգամ անցել եք այդ շրջանով: Սկսնակը կարող է մտածել, որ ճանապարհն ուղիղ է և անվերջանալի, քանի որ այն գնում է հորիզոնից այն կողմ: Բայց դուք, հին հոգիներ, գիտեք, որ մրցուղին ուղղակի հսկայական է և նրա պտույտը տեսնել անհնար է, ճիշտ ինչպես չի կարելի տեսնել Երկրի կորությունը: Ղեկին նստած հին հոգին գիտի մրցուղու բարդ տեղամասերի մասին: Դուք հասկանում եք նաև, որ այդ փոխաբերության մեջ, երբ դուք առաջ եք ընթանում և նայում եք ձեր առջև, դուք միաժամանակ թե ապագային եք նայում, և թե անցյալին: Դա այն կոնցեպտներից մեկն է, որոնք չի կարողանում հասկանալ ձեր երեքտարածքային միտքը, - փոխելով ապագան, դուք նաև անցյալն եք փոխում: Արդեն իսկ այդ կոնցեպտը բացատրում է, թե որտեղից վերցվեցին 2012 թվականի մասին նախագուշակությունները:

Բայց 2012-ը՝ մրցուղու բարդ տեղամասերից մեկն է միայն և հները նրա մասին գիտեին: Նրանք կարող էին նախագուշակել առջևի խնդիրը մրցուղու վրա, որովհետև այդ տեղամասը՝ շրջանագծի մի մասն է: Դա լավ հայտնի է, և նրանք, ովքեր հասկանում են դրանում, այդ երևույթը կանվանեին ֆրակտալային ժամանակ: Մարդկության պատմության մեջ որոշ բարդ տեղամասեր իրոք բերել են մարդկության ոչնչացմանը: Որոշները բերել են նոր մարդկության ծագմանը: Էներգիան, որի մեջ դուք հիմա գտնվում եք, երկակի ներուժ ունի: Դուք կարող էիք ամեն ինչ սկսել նորից, կամ սկսել այն, ինչ մոլորակի վրա դեռևս երբեք չի եղել:

Քսաներկու տարի առաջ մենք ասացինք ձեզ. "Պատրաստվեք փոփոխությունների": "Պատրաստվեք կլիմայական պայմանների փոփոխությանը", ասացինք մենք: Եվ հիմա դա տեղի է ունենում: Դա տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ այդ ասաց Քրայոնը կամ մարգարեներ, այլ որովհետև հինավուրց հոգիները նախազգացին գալիք դժվարությունները:

Նրանք արդեն անցել էին ժամանակի շրջանագիծը և գիտեին, թե որտեղ են իրենց տհաճություններ սպասվում: Դա հետազոտված տարածություն էր: Ես կասեմ ձեզ ամենաբարդը. շրջանցելով այդ դժվարությունները և ընթանալով առաջ, դուք փոխում եք ամբողջ մրցուղու էներգիան: Եվ, ճանապարվելով ապագա, դուք փոխում եք անցյալը: Դա հեշտ չէ հասկանալ, բայց այդպիսի փոխաբերությունը գծային գիտակցությանը թույլ է տալիս պատկերացնել, թե ինչպես է այդ ամենը կառուցված: Չէ՞ որ ձեր երեքտարածքային ընկալման մեջ դուք համոզված եք, որ ապագան բխում է նրանից, ինչ եղել է անցյալում: Դուք շարժվում եք միայն մեկ ուղղությամբ և համարում եք, որ գնում եք ուղիղ ճանապարհով: Անցյալ փորձից բացի ուրիշ ոչինչ դուք չունեք, - և այն բավականաչափ լավը չէ:

Վերափոխելով մրցուղին, դուք փոխում եք նրա կանոնները: Սա պարզեցված սխեմա է, բայց ես ցանկանում եմ ասել, որ առջևում ձեզ նոր պարադիգմ է սպասվում: Հին հոգիներն առաջինը կտեսնեն այն, և նրանք սերմեր կցանեն ամբողջ մարդկության համար: Երիտասարդ մարդիկ կտեսնեն, չէ՞ որ դա գրված է նրանց Ակաշայի ժառանգության մեջ: Մարդու բնությունն ինքը աստիճանաբար կփոխվի, ի հայտ կգա նոր մտածելակերպ, որի ներքո դուք այլևս չեք առաջնորդվի միայն ձեր այսպես կոչված անցյալի փորձով: Ձեր մոլորակը միակը չէ, որտեղ դա տեղի է ունեցել: Բայց սա միակ մոլորակն է ձեր գալակտիկայում, որտեղ դա տեղի է ունենում հենց հիմա:

Sambitbaba
21.05.2018, 18:01
ԼԱՅՆ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ


Հիմա ես կասեմ այն, ինչն էզոթերիկական տեսանկյունից անհավանական է թվալու: Ձեր գալակտիկան գիտի, թե ինչ է տեղի ունենում այստեղ, Երկրի վրա: Ես չեմ խոսում ձեր գալակտիկայում կյանքի ձևերի մասին: Ես խոսում եմ իրենց՝ ֆիզիկական սկզբնունքների մասին, որոնք դուք "օրենքներ" եք համարում: Տիեզերքը նպաստում է այդ փոփոխություններին, նա սպասում էր դրանց, չէ՞ որ հենց դրա համար եք դուք այստեղ եկել:

Հետո ինձ դժվար է լինելու բացատրել: Դուք համարում եք, որ ֆիզիկան՝ ուղղակի Տիեզերքի կառուցվածքի հիմքում ընկած օրենքների հավաքածու՞ է: Թույլ տվեք հարցնել. ինչպե՞ս դուք կբացատրեք այն, ինչը որոշ աստղագետներ անվանում են "գիտակից մտադրություն": Չնայած ոչ մի բանի, Տիեզերքը ստեղծվել է կյանքի համար: Ենթադրվում է, որ ֆիզիկական պրոցեսները պետք է պատահական լինեն և հետևում են պատահական կանոնների: Բայց առայժմ այդպես չէ: Համապատասխան գործիքների զարգացման հետ մեկտեղ աստղագետներն ավելի ու ավելի էին համոզվում գիտակից մտադրության գոյության վրա: Ինչպե՞ս դա կարելի է բացատրել: Նրանք միայն մաթեմատիկան են ընդունում: Ստեղծել այն, ինչը դուք տեսնում եք ձեր առջև և անվանում եք Գալակտիկա, - դա նույնն է, ինչ զառի վրա 10 000 անգամ անընդմեջ վեց թիվը գցե՛լ: Եվ դա անիմաստ է, չէ՞ որ այդ պրոցեսները պատահական չեն և բնության նկարագրության համար զանգաձև կորագծին չեն համապատասխանում: Այդ պատճառով նրանք ասում են այն, ինչ ասում են:

Աշխարհի արարումով պետք է մի ինչ-որ ուժ զբաղվեր: Դա փոխու՞մ է ձեր պատկերացումները ֆիզիկական երևույթների մասին և այն մասին, ինչ դուք տեսնում եք ձեր առջև: Ես կպատմեմ, թե ինչպես ֆիզիկան սկսում է համագործակցել ձեզ հետ: Ժամանակային ֆրակտալը հայտնի էր վաղուց, և դուք կարող էիք գնալ տարբեր ուղղություններով: Այլ խոսքերով ասած, դուք գիտակցության բազմաթիվ պոտենցիալ տարբերակներ ունեիք: Հիշեք հների մարգարեությունների մասին: Նրանց մեջ խոսվում էր համաշխարհային պատերազմի մասին: Նրանց մեջ խոսվում էր մարդկության կործանման մասին: Շատ հոգևոր համակարգեր աշխարհի վերջ էին կանխագուշակում: Շատ համակարգեր ձեզ որոշակի համոզմունքներ էին ներշնչում, որպեսզի դուք պատրաստ լինեք, - և ոչինչ այդ ամենից չիրականացա՛վ: Դա ինչ-որ բան ասու՞մ է այն փոփոխությունների մասին, որոնք սպասվում են ձեզ: Ի հայտ են գալիս մտածողության նոր պարադիգմեր: Այդ պարադիգմերը կարող են լուծել խնդիրներ, որնք հիմա անլուծելի են թվում: Եկեք խոսենք մի անհավանական բանի մասին:

Sambitbaba
22.05.2018, 20:21
ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ


Այժմ, իմ գործընկեր, ես խնդրում են խոսել դանդաղ, որպեսզի հեշտ լինի թե քեզ, և թե թարգմանչի համար: Քսաներկու տարի առաջ մենք ասացինք ձեզ, որ Երկրի մագնիսական դաշտը հսկայական ազդեցություն է գործում ձեր գիտակցության վրա: Մագնիսական ուժերը՝ քվանտային էներգիա են: Ինչպես նաև ձգողականության ուժը, և լույսը: Ձեզ քվանտային դաշտ է շրջապատում, այսինքն Երկրի մագնիսական դաշտը: Մենք ասացինք, որ Մարդու գիտակցության փոխակերպման հետ միասին կփոխվեն մագնիսական ուժերն էլ: Նրանք պարտավոր են լրացնել ձեր գործողությունները: Ինչպե՞ս մոլորակի գիտակցությունը կարող է լայնանալ, եթե մագնիսականությունը մնում է նախկինը: Այդպես չի լինում: Հետևաբար մագնիսականությունը պետք է փոխվի:

Եվ փոփոխությունները սկսվեցին ձեր մոլորակի մագնիսական լեյ գծերի իրական տեղաշարժից, և դա գրանցված է: Ես նախագուշակել էի դա ավելի քան քսան տարի առաջ: Այժմ ձեր կողմնացույցները ցույց են տալիս, որ իմ նախագուշակություններն իրականացել են: Սկսած 1989 թվականից մագնիսականությունը նշանակալիորեն փոխվել է:

Եվ դրա վրա կանգ չի առնի: Ի՞նչ եք դուք կարծում, ուրիշ էլ ի՞նչ կարող էր փոխել մի ամբողջ մոլորակի մագնիսական կազմությունը: Նրան վերատրամաչափվել է պետք և դրա համար նրան անհրաժեշտ է օգնել: Ձեր Արևային համակարգը՝ մոլորակի մագնիսական փոփոխությունների շարժիչն է: Եթե դուք ինչ-որ բան գիտեք Արևային համակարգի կառուցվածքի և նրա էներգիաների մասին, ուրեմն կհասկանաք դա:

Ձեր Արևային համակարգի կենտրոնը Արևն է: Նրանից ծագում է այսպես կոչված արևային քամի, որը համարյա ամբողջությամբ կապված է մագնիսականության հետ: Դա, բառացիորեն, Արևի դուրս նետած մագնիսական էներգիան է, որը պարունակում է միայն այն, ինչ ստեղծել է Արևը: Մագնիսական էներգիան ունի անուն՝ հելիոսֆերա: Այդ մագնիսական քամին Արևն ուղարկում է Երկրի մագնիսական դաշտին, և այդ պրոցեսը փոխում է ձեր մոլորակը:

Եթե Երկրի վրա էներգիան միշտ նույնը մնա, շատ քիչ բան կարող է փոխվել: Եթե ձեզ տեխնիկական մանրամասներ են հարկավոր, պատկերացրեք, որ Արևի մագնիսական քամին ազդում է Երկրի մագնիսական ուժերի վրա, ինչի արդյունքում երկու փոխներգործող մագնիսական դաշտեր են ստացվում: Դա ծնում է այսպես կոչված ինդուկցիա, որը գիտության համար հանելուկ է մնացել: Մեկմեկու ծածկող մագնիսական դաշտերի այդ "ապուրը" էներգիային թույլ է տալիս շփվել տեղեկություններով և հզորանալ առանց էներգիայի աղբյուրի: Այդ երևույթը լայնորեն կիրառվում է Երկրի վրա, բայց նրա հատկությունները մինչև վերջ չեն ուսումնասիրվել:

Այսպիսով, ահա թե ինչ է տեղի ունենալու: Հետևեք Արևի վրա տեղի ունեցող փոփոխություններին: Դուք կարող եք դա արևային հողմեր անվանել, բայց իրականում նրանք ի կատար են ածում ձեր վերատրամաչափումը և ձեզ անհանգստություն կպատճառեն: Հասկացեք, մոլորակի վրա և նրա շուրջ կա զգայուն էլեկտրոնիկայի մեծ քանակություն, և այդ սարքերն արձագանքելու են հողմերին: Դուք սպասում եք, որ երբ հսկայական արևային հողմ տեղի ունենա, Երկրի մագնիսական դաշտը կմնա նույնը: Հաղորդագրությունների որոշ տեսակներ կխախտվեն: Հնարավոր է, որ կխախտվեն նաև էլեկտրոցանցերը:

Հետևեք Արևին, չէ՞ որ նա փոփոխությունների ընթացքի մեջ է գտնվում: Դա տեղի է ունենում շնորհիվ գիտակից մտադրության, Աստծո և Արարչի սիրո, որը հանուն ձեր գիտակցության փոխակերպում է աշխարհը: Զարգանում է բառացիորեն յուրաքանչյուր Մարդու ԴՆԹ դաշտի վրա ազդող նոր մտածելակերպ: ԴՆԹ ինֆորմացիան փոխվում է, ինչը Մարդուն թույլ է տալիս յուրացնել ու կատարելագործել նոր իրականության հատկությունները, որոնք առաջ չկային:

Այժմ ես պատրաստվում եմ ավելի խորանալ ֆիզիկայի մեջ. որոշ բաներ շատ վաղուց արդեն շատ մոտ էին գտնվում: Արևային համակարգի մագնիսական բնութագրերը փոխվում են: Ահա ձեզ առաջադրանք. գտեք դրա հաստատումը: Դուք կտեսնեք այդ, բառի բուն իմաստով, չէ՞ որ ձեր Արեգակնային համակարգը տեղաշարժվում է Տիեզերքում: Այն կտրում անցնում է տիեզերքի որոշակի ատրիբուտներ, որոնք փոխում են նրա մագնիսական բնութագրերը, և վերջիններս այլևս չեն լինի այնպիսին, ինչպիսին առաջ էին: Դա ազդեցություն է թողնում Արևի վրա: Դուք դրանում բոլորաշրջան տեսնու՞մ եք: Ցիկլային իրականության ֆրակտալում մի բանը կատարելագործում է մյուսին: Ձեր շարժումը կենտրոնի շուրջ փոխում է Արեգակնային համակարգը: Արեգակնային համակարգի նոր դիրքը փոխում է Արևի ատրիբուտները: Արևի ատրիբուտները հասնում են Երկիր հելիոսֆերայի միջոցով, ազդելով ձեր ԴՆԹ վրա:

Ինտելեկտուալները կառարկեն. "Դա անտրամաբանական է: Բոլոր այն պրոցեսները, որոնք շուտով կազդեն Երկրի վրա, տեղի են ունենում արդեն միլիարդավոր տարիներ, պատրաստվելով հատվել Արեգակնային համակարգի հետ, - չէ՞ որ դրանք հենց նոր չեն ծնվել: Այլ խոսքերով ասած, այդ ամենը միևնույն է տեղի էր ունենալու: Կարևոր չէ, փոխվում է գիտակցությունը, թե ոչ": Ես ընդունում եմ այդ փաստարկը, բայց բացատրեմ: Ենթադրենք, որ XVII դարում մոլորակին է մոտեցել երաժշտություն հաղորդող մի տիեզերանավ և երաժշտություն հաղորդող ռադիոազդանշաններ է հղել Երկրին: Թույլ տվեք հարցնել. այդ ազդանշաններն իրակա՞ն էին: Այո, ես հենց նոր ասացի ձեզ այդ մասին: Երաժշտությունը սքանչելի էր և իսկակա՞ն: Այո: Երկրի վրա քանի՞ մարդ լսեց այդ երաժշտությունը: Եվ պատասխանն է. ոչ մի՛: Ուղղակի այն ժամանակ ռադիոընդունիչ դեռ չէին հայտնաբերել:

Այդ օրինակի մեջ տիեզերանավը միշտ անում էր այն, ինչ պարտավոր էր: Դուք հասկանու՞մ եք փոխաբերությունը: Մագնիսական բնորոշումների փոփոխությունները միևնույն է տեղի կունենային, բայց եթե Երկիրը պատրաստ չլիներ, ոչ ոք ոչ մի երաժշտություն չէր լսի: Չէր լինի ոչ մի արձագանք, և Մարդիկ կմնային այնպիսին, ինչպես միշտ, եթե ընդհանրապես գոյություն ունենային՝ չէ՞ որ ոմանք պնդում են, որ ձեզ հերթական ինքնաոչնչացում էր սպասվում: Փոխելով ապագան, դուք անցյալն էլ եք փոխում: Դուք փոխում եք Արեգակնային համակարգի էներգիան և էլի ինչ-որ բան: Ձեզ դժվար է հասկանալ դա, թանկագիններս, բայց մենք այլ կերպ կասենք. ձեզանից շատ, շատ հեռու ինչ-որ բան փոխվում է: Դուք չեք հավատում դրան, որովհետև այդ ամենը չափազանց հեռու է ձեզանից, իսկ երրորդ տարածքում այդքան հեռու գտնվող օբյեկտները ձեր իրականության ոլորտ չեն մտնում: Բայց քվանտային վիճակի մեջ նրանք ձեզ հետ միասին են: Ամբողջ գալակտիկան պտտվում է որպես մի ամբողջականություն և ամենապարադոքսային կերպով: Աստղերի և համաստեղությունների պտույտը չի ենթարկվում մեխանիկայի նյուտոնյան օրենքներին, որը դուք սովոր եք տեսնել Արեգակնային համակարգում ամեն տեղ, - չէ՞ որ կենտրոնի հանդեպ տարածությունը նշանակություն չունի: Բոլոր աստղերը պտտվում են միևնույն արագությամբ: Դա կապված է նրանից, որ գալակտիկան գտնվում է սեփական կենտրոնի հետ խճճվածության վիճակում: Նման վիճակի մեջ չկա ոչ ժամանակ, ոչ տարածություն: Մոլորակի վրա գիտակցության փոխակերպումը հրահրել է նաև գալակտիկայի կենտրոնի փոխակերպումը: Բանն այն է, թանկագիններս, որ այստեղ տեղի ունեցած ամեն ինչ "հայտնի է" կենտրոնին:

Մեզ հետաքրտքիր է ձեր գիտնականների արձագանքն այս փաստին: Դուք հասկացել եք, որ ձեր Տիեզերքի ծագման թեորիայի մեջ չի հերիքում այն էներգիան, որն անհրաժեշտ էր ձեր Տիեզերքն այդ տեսքով ստեղծելու համար: Բացի այդ, դուք արդեն նկատել եք գալակտիկայի պտույտի արտասովոր տեսանկյունները, որոնց մասին ես հենց նոր պատմեցի: Եվ դուք հաշվել եք, որ նման կառուցվածք պահպանելու համար պետք է գոյություն ունենա ոմն երեքտարածքային նյութ՝ դուք այն "մութ նյութ" եք անվանել: Ծիծաղելի՛ է: Դուք երբևիցէ խորհե՞լ եք բազմատարածքային երևույթի գոյության մասին, որը տրվում է դիտարկման և մաթեմաթիկական նկարագրության, և ունի հսկայական ուժ, բայց մնում է անտեսանելի: Դա բոլորովին էլ նյութ չէ, և այն երեքտարածքային չէ: Դա քվանտային էներգիան է:

Թույլ տվեք երկու խոսք ասել ֆիզիկայի մասին: Եվ նորից ես կփորձեմ պարզ խոսել: Ձեր գիտնականներին հայտնի բոլոր ֆիզիկական տեսանկյուններն իրենց զույգն ունեն: Ներկա պահին ձեր երեքտարածքային պարադիգմում կան ֆիզիկայի չորս օրենքներ: Քիչ ավելի ուշ դրանք կլինեն վեցը: Ձեր գալակտիկայի կենտրոնում գտնվում է այսպես կոչված սև խոռոչը, բայց դա միասնական օբյեկտ չէ: Դա երկվություն է: Ոչ մի եզակիություն գոյություն չունի: Պատկերացրեք, որ դա մեկ էներգիա է, բաղկացած երկու՝ թույլ և հզոր քվանտային ուժերից: Եվ որ ամենագլխավորն է՝ նա գիտի, թե ով եք դուք: Դա գիտակցության շարժիչն է: Ուրիշ գալակտիկաներում այն այլ է: Այն եզակի է:

Ձեր գալակտիկայի ֆիզիկական բաղկացուցիչն ինքը նախորոշվում է նրանով, թե ինչ եք դուք այստեղ անում: Տիեզերքն ուսումնասիրող աստղագետները կհայտնաբերեն, որ տարբեր գալակտիկաներ տարբեր ֆիզիկական օրենքներ ունեն: Կարո՞ղ է արդյոք լինել այնպես, որ սրան նման ուրիշ գալակտիկաներում էլ ինչ-որ բան տեղի է ունենում: Այդ հարցին ես չեմ պատասխանի:

Sambitbaba
23.05.2018, 19:19
ԱՅԼ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ


Թանկագին Մարդ, ամեն ինչ ավելի լուրջ է, քան դու կարծում ես: Հինավուրց հոգի, ամենն ավելի լուրջ է, քան դու մտածում ես: Այդ պատճառով մենք աղաչում ենք ձեզ մնալ այս մոլորակի վրա և փոխել ձեր բջջային կառուցվածքը, անդրադառնալ ձեր Ակաշային և հայացք նետել ձեր ներսը: Այլ խոսքերով ասած, պետք չէ պրոյեկցել անցյալն ապագա իրականության վրա, չէ՞ որ հիմա դուք կարող եք անել այն, ինչ առաջ անել անընդունակ էիք: Հայան համագործակցում է ձեզ հետ: Տիեզերքը համագործակցում է ձեզ հետ, և Լույսի Ծառայողներն անցնում են դրսևորման պարադիգմ:

Ինչ վերաբերվում է ձեր մարմնին, շատերը երիտասարդանում են, այլ ոչ թե ծերանում: Դուք գտնում եք լուծումը խնդիրների, որոնք առաջ համարվում էին անլուծելի: Ձեզ ասում են, որ բնակչությունն ավելանում է ամեն տաս տարին մեկ միլիարդ հոգուց ոչ պակաս: Եվ ի՞նչ է ասում ձեր անցյալը: Ի՞նչ խնդիր կարող է ծագել: Տեղի կունենա բնակչության կտրուկ աճ: Արդյունքում, ենթադրում եք դուք, կսկսվի ջրի և սննդի պակաս, գերբնակչություն և սովամահություն: Այդպես է ասում ձեր անցյալը:

Թանկագին Մարդ, թույլ տուր պատմել քեզ այդպիսի ենթադրության նախադրյալների մասին: Այդ ենթադրության նախադրյալն այն է, որ Մարդն ուղղակի չափազանց նյութական է, որպեսզի նկատի այդ, և պատկերացում անգամ չունի, թե ինչպես փոխի իրավիճակը: Դա հին ընկալում է, հիմնված մարդու հին բնույթի վրա: Հետևեք, թե ինչ է տեղի ունենում: Հետևեք: Թե ինչ է: Տեղի ունենում: Դուք կհասկանաք ամեն ինչ և անցյալի անլուծելի խնդիրների համար նրբագեղ լուծումներ կգտնեք:

Դուք կտեսնեք դա գիտության համարյա բոլոր բնագավառներում: Դա կօգնի մարդուն ապրել առանց պատերազմների ավելի երկար և առողջ կյանք: Կգա ժամանակ, երբ ահաբեկչություննրից հուշ անգամ չի մնա, թանկագիններս: Ա՜հ, հավասարակշռությունը բացարձակ չի լինի, Մարդ: Դա կյանքի մասն է: Բայց երկիրը չի ըմբոստաանա երկրի դեմ, հոգևոր խումբը չի ըմբոշխնի մեկ այլ հոգևոր խմբի:

Այդ սերմերը դուք ցանում եք հիմա, և Տիեզերքը գիտի, թե ով եք դուք: Ձեր գալակտիկան լցվում է ձեր հաղթանակի արձագանքո՜վ: Մահվան մեջ ցավ չկա: Ահա թե ինչ ես ձեզ կասեմ. դուք այստեղ եք գալիս միլիարդավոր տարիներ: Հինավուրց հոգիները սկսում են նոր իրականության դրսևորումը: Ես ժամացույց չունեմ: Ես չեմ կարող ձեզ ասել, թե որքան ժամանակ կգնա դրա վրա: Բայց դուք ունեիք 18 տարի շատ բաներ փոխելու համար, և շուտով մենք կտեսնենք այդ էներգիան:

Sambitbaba
24.05.2018, 20:10
ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ ԵՎ ՆՈՐ ՀԱՅԱՑՔ


Իմիջիայլոց, ի՞նչ տեղի կունենա Արեգակնային համակարգի հետ մագնիսական բնութագրերի փոփոխության դեպքում: Այժմ դուք կտեսնեք, թե ինչպես է սկսվում փոխվել աստղագիտությունը: Կգտնվեն նրանք, որոնք աստղագիտության մեջ կսկսեն քվանտային ֆիլտր կիրառել: Դա արդեն տեղի է ունենում: Ինչպիսի՞ն է ձեր քվանտային նշանը: Այն տարբերվում է երեքտարածքային նշանից: Կգա մի օր, թանկագիններս, երբ գիտնականները, փոխելով իրենց պատկերացումները, կկարողանան կիրառել այն, ինչը ես անվանում եմ քվանտային ֆիլտր: Ի հայտ կգա աստղադիտակների համար մշակված ֆիլտր, որտեղ կիրականացվի հենց իր՝ ֆիլտրի գերսառեցման համակարգը: Աստղագետները կկարողանան նայել տիեզերք և առաջին անգամ տեսնել քվանտային հատկանիշներ:

Առաջինն, ինչ նրանք կնկատեն, - այն է, որ գալակտիկայի կենտրոնում ոչ թե մեկ, այլ երկու օբյեկտ գոյություն ունի: Հետո նրանք կտեսնեն գույներ Մարդու շուրջ: Եվ ի հայտ կգա մարդկային աուրայի էներգիան ուսումնասիրող գիտության նոր բնագավառ: Այդ ամենը կլինի:

Ե՞րբ: Ձեզանից է կախված: Իսկ առայժմ դուք կարող եք ըմբռնման, խաղաղության, հարգանքի և սիրո սերմեր ցանել: Ջանացեք քիչ զայրանալ, քիչ դրամատիկականացնել: Փոխ առեք Վարպետների որակները, և հենց այդ ուղղությամբ են հիմա զարգանում ձեր ունակությունները: Ավելի փափուկ եղեք ամեն ինչում: Այլ կերպ նայեք մեկմեկու:

Կգա ժամանակ, երբ պատերազմներ չեն լինի: Նրանք, ովքեր գտնվում են այս դահլիճում և լսում են ինձ, կհասկանան, որ ես ճիշտ եմ: Հետևեք գիտության մեջ նոր երևույթներին: Իսկ տեսնելով դրանք, հիշեք այս օրը, երբ ես պատմեցի ձեզ, թե ինչպես է ամեն ինչ կազմված իրականում:

Օրհնյալ է Մարդը, որը հասկացավ, որ այս ուղերձն ի՛ր մասին է, այլ ոչ տիեզերքի:
Այն քո ներքին էության մասին է և քո հոգու ճամփորդության՝ և քո ներքին Տիեզերքի մասին:
Եվ դա իրոք այդպես է:


Ք ր ա յո ն




Մարդիկ հավատում են, որ իրենց ուղեղն ի վիճակի է ընկալել Տիեզերքում գոյություն ունեցող բոլոր մտքերը, և ոչ մի սահմանափոկումներ չկան: Նրանք հավատում են,
որ ցանկացած պահի մի ինչ-որ ինտելեկտուալ կտա անհրաժեշտ գաղափարը: Եվ այդպես ծագում է զարգացած մտածողության նոր աստիճանը: Բայց պատմությունը չի հաստատում այդ,
այդպես չէ՞: Բանն այն է, որ թեորիաներն ու հայտնագործությունները ձեզ տրվում են այն ժամանակ, երբ դուք պատրաստ եք դրան: Ձեր մտածողությունն ի վիճակի չէ հաղթահարել այդ
հոգևոր հատկանիշը:

Ավելի վաղ մենք խոսել ենք այն մասին, որ դեռևս մի քանի դար առաջ Մարդու ստեղծած մեքենաների միջոցով թռիչքը պետք է ակնհայտ բան դառնար: Այժմ, իհարկե, դա հայտնի է ձեզ:
Քանի մենք խոսում ենք, հազարավոր Մարդիկ գտնվում են օդում, թռչելով մի տեղից մյուսը և կիրառելով սկզբունքները, որոնք թռչունները ցուցադրել են հազարավոր տարիներ առաջ:
Բայց մարդկության համար դա նորություն է, քանի որ միայն վերջերս է հայտնաբերվել: Որքա՞ն եք դուք նայել թռչուններին ու երազել թռչելու մասին: Որքա՞ն են որոշ մշակույթներում
օդապարուկներ բաց թողել: Բայց դուք ոչ մի կերպ չէիք կարողանում կռահե՛լ: Ինչպե՞ս դա կարող էր պատահել անսահմանափակ ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող մարդու հետ:

Թանկագիններս, վարպետների կարեկցանքը նույնպես ներկա էր այստեղ հազարավոր տարիներ, բայց հիմա դուք այն տեսնում եք ու նաև կա համապատասխան էներգիա:
Ժամանակն է թռչե՛լ:



Ք ր ա յո ն

Sambitbaba
26.05.2018, 19:22
ՔՐԱՅՈՆ



ԲԱՐԴ ԹԵՄԱ՛


Այս զրույցում Քրայոնը խոսում է այն մասին, որ մեզ համար սովորական դրվածքի հիմքն ինքը պետք է փոխվի:
Մութն ու լույսը բացարձա՞կ են՝ այո՞, թե ոչ: Ի՞նչ կարող ենք մենք սպասել կառավարությունից
էկոնոմիկայի բնագավառում: Ինչպե՞ս է դա կապված մոլորակի վրա լույսի և մթի հարաբերակցության հետ:
Անմիջականորե՛ն: Կհավատա՞ք դուք արդյոք նախագուշակություններին: Ամենակարևորը, որ մարդիկ,
որոնք կկարդան սա ապագայում, կուրախանան, չէ որ արդեն այնքա՜ն նախագուշակություններ են իրականացել:


Լի Քերոլ





ԳԼՈՒԽ 5

ՄԹԻ ԵՎ ԼՈՒՅՍԻ
ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ


ՔՐԱՅՈՆԻ ՈՒՂԻՂ ՀԱՂՈՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՓԵՏՐՎԱՐ 2012



Ողջույն, թանկագիններս, ես Քրայոնն եմ, Մագնիսական Ծառայությունից: Ես դիմում եմ նրանց, ովքեր օժտված են իմաստության նրբագեղությամբ: Դուք կարող եք ենթադրել, որ դա ձեզ չի վերաբերվում, չէ՞ որ այստեղ կան նրանք, ով բառացիորեն առաջին անգամ է նման բան զգում, բայց այս դահլիճը լեցուն է նրբագեղությամբ: Այստեղ առկա է ընկալման նրբագեղությունը, և այն շրջապատում է ձեզ, որպեսզի դուք կարողանաք տեսնել, թե ինչն է ճշմարիտ, ինչը ոչ, - ներառյալ հենց այս ուղերձն էլ:

Մոլորակի վրա տեղի է ունենում իմաստության արտահայտում: Դիմում եմ ձեզանից նրանց, ով կասկած ունի իր հանդեպ կամ նրանում, ինչ տեղի ունեցավ այսօր (Քրայոնի սեմինարը), կամ կարծում է, որ իրեն ձեռնածվության են ենթարկում ինչ-որ գիտելիքների և էներգիաների օգնությամբ: Ձեզ հետևում է նայել ձեր ներսը և զգալ Աստվածային սիրո այդ անմիջական և մաքուր էներգիան: Անմիջական՝ նշանակում է չմշուշապատված որևէ ֆիլտրերով: Դուք տեսնում եք նրան այնպիսին, ինչպիսին այն կա: Դուք կտեսնեք ամենի նպատակահարմարությունը, այդ թվում Երկրի վրա ձեր տեղի, ձեր ապրելակերպի և մտերիմների հետ փոխհարաբերությունների, ինչպես նաև ամենի, ինչին դուք սովորել եք, - նպատակահարմարությունը: Ձեր իմաստությունը ձեզ կասի, որ այդ ամենը պետք է և ճիշտ է և որ դուք ոչ մի սխալ չեք գործել: Դուք ավելի իմաստուն եք, քան կարծում եք:

Այս դահլիճում շատ հինավուրց հոգիներ կան, և հին հոգիները փոխակերպում են այս մոլորակը: Նրանց իմաստությունն ուղեկցվում է էներգետիկական պաշարով: Դուք էլ հենց այդ հինավուրց հոգիներն եք, թանկագին Մարդիկ: Բայց այդ փոփոխությունների ճշգրիտ ժամանակը դուք մի նշանակեք, չէ՞ որ ոչ Ոգին, ոչ Հայան ձեր ժամացույցին չեն նայի: Այդ փոփոխությունների մեջ ավելի լավ է վստահեք Աստծո կարեկցանքին: Նայեք, թե ինչն է տեղին ձեր կյանքում հիմա, իսկ հետո կատարեք մի քայլ հետ և ստեղծեք այդ: Ականջ դրեք դրան: Հետևեք, թե ինչպես է դա տեղի ունենում: Ճամփորդություն կատարեք ապագա, որտեղ դա արդեն կա: Զգացեք այդ ձեր կյանքում:

Օրհնյալ է այն Մարդը, որը գիտի, որ ինքը ծրագրի և համակարգի մասն է, չէ՞ որ այդպիսի Մարդիկ խաղաղության սերմեր կցանեն Երկրի վրա:

Sambitbaba
30.05.2018, 19:11
ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՄԱՆ ԷՆԵՐԳԻԱՆ


Հաղորդատվությունների շարքը մենք ցանկանում ենք շարունակել "Ամեն ինչի վերատրամաչափում" անվան տակ: Մենք արդեն պատմել ենք ձեզ մոլորակի, մարդկության և Տիեզերքի վերատրամաչափման մասին: Այժմ եկեք խոսենք լույսի և մթի վերատրամաչափման մասին և ձեզ համար դրա նշանակության մասին:

Եվ սկզբում ես ցանկանում եմ բացատրել, թե ինչն եմ անվանում լույս և մութ, իսկ հետո կպատմեմ, թե ինչ նկատի ունեմ 2012 թվականի նոր էներգիայի անվան տակ: Երբ ես ձեզ ասում եմ մթի կամ լույսի մասին, ի՞նչ է ձեր միտքը գալիս: Ես կնկարագրեմ, թե շատերին ինչպիսի մտածելակերպի են սովորեցրել. նրանց սովորեցրել են մտածել լավի և վատի մասին: Նրանք փորձում են այդ երևույթները տեղավորել իրենց սեփական սխեմայի մեջ, կիրառելով գծային մտածողություն, չէ՞ որ նրանց այդպես են սովորեցրել: Նրանք կհիշեն դիցաբանությունը, որտեղ խոսվում է ոմն պոչավոր արարածի մասին, որը փորձում է տիրել նրանց հոգուն, ինչպես նաև այլ հանելուկային գործող անձանց մասին, որոնք աշխատում են այդ գլխավոր չարագործի համար:

Եվ ես կրկնում եմ. ձեր հոգու հետևից ընկած արարածը՝ հեքիաթ է, թանկագիններս: Ձեր իրականության մեջ նա գոյություն չունի: Դուք կարող եք առարկել. "Սպասի՛ր, Քրայոն: Դու ցանկանում ես ասել, որ չարը գոյություն չունի՞": Ոչ, թանկագիններս, ես այդ չեմ ասել: Բայց ես ասում եմ, որ այս մոլորակի վրա ամբողջ մութը Մարդուց է գալիս: Երկրի վրա չարը գոյություն ունենալու համար ձեզ պետք չէ այդ էներգիան վերագրել ինչ-որ դիցաբանական արարածի: Ամենամութ մութը կարող են ստեղծել Մարդիկ, եթե ցանկանան: Մութ ուժը կարող է ծագել, որովհետև Մարդիկ հզոր են և կարող են այն դրսևորել: Այնքան էլ բարդ բան չէ մութ դրսևորելը:

Բայց մենք արդեն ասել ենք ձեզ, որ շուտով մոլորակի վրա մթի և լույսի հավասարակշռություն կտիրի: Նրանց շուրջ, ովքեր լույս են բերում մութ սենյակներ, այլևս մութ չի լինի, չէ՞ որ մութը՝ լույսի բացակայությունն է: Բայց եթե կան լուցկին ձեռքներին ընդամենը մի քանի Մարդիկ, մութը շատ կլինի: Եվ դուք կզգաք նրա ազդեցությունը ձեր վրա, չէ՞ որ դուք ապրում եք լույսի և մթի՝ մարդկության ստեղծած ցանկացած հարաբերականության ներքո:

Դուք կարող եք անվանել դա համակարգ: Կենդանի ամեն ինչ՝ բացարձակապես ամեն ինչ, - հայտնվում է լույսի և մթի ստեղծած այն հարաբերականության ազդեցության տակ, որը ստեղծում է մարդկությունը: Մթի և լույսի սահմանումը կապված է մարդկային գիտակցության հավասարակշռության հետ, չէ՞ որ ինքը մարդն է ստեղծում լույսն ու մութը մոլորակի վրա: Այդպիսին է մտադրությունը: Մեր ուղերձի թեման հնչում է այսպես. Ի՞նչ է նշանակում Երկրի էներգիաների նոր հարաբերականությունն անձամբ ձեզ համար, հենց այսօր:

Երկրորդ սահմանումը. 2012 թվականի էներգիան՝ նշագիծ է, վաղուց արդեն անցյալ դարձած ժամանակային շրջանակների մտացածին ընկալում, և այդ նշագիծը միաձուլված էներգիաներին թուլատրություն է ընձեռնում փոխակերպել իրականությունը: Երկիրը՝ Հայան, - սկսում է փոխակերպվել ձեզ հետ և ձեր համար, և մոլորակի էներգիան անցնում է աննախընթաց մակարդակներ:

Sambitbaba
31.05.2018, 20:51
ԵՐԿՐԻ ԿՈՒՆԴԸԼԻՆԻԻ ՇԱՐԺՈՒՄԸ


Ես հաղորդատվություն եմ անց կացրել մի տեղամասում, որը դուք անվանում եք Պերու: Մենք խոսում էինք հների՝ փետրավոր օձի ճամփորդություն կոչվող մի մարգարեության մասին: Դրա մեկ այլ անունն է՝ իմաստության հավասարակշռումը մոլորակի վրա: Ոմանք դա անվանել են Կունդըլինիի շարժում: Կունդըլինին՝ դա էներգիա է, որը միշտ շարժման հետ է կապված: Հաճախ նրան վերարտադրություն էն անվանում, և փոխաբերականորեն դա նշանակում է մարդկության նոր ծնունդ:

Այդ շարժման ժամանակ խաղաքարտի վրա է դրված քաղաքակրթության գոյությունն ինքը, և դուք արդեն հաղթահահել եք նշագիծը՝ հավասարեցումը, որին քչերն էին հավատում: Ձեզ այդպիսի հնարավորություն է տրվում արդեն հինգերորդ անգամ, և հիմա, թանկագիններս, դուք սլանում եք դեպի Երկրի վրա հավանական խաղաղության հաստատումը:

Քսաներեք տարի առաջ մենք ասացինք, որ դա տեղի կունենա, և հավանականությունը մեծ էր: Այժմ ձեր շուրջ ամեն ինչ ապստամբում է դրա դեմ, չէ՞ որ փոփոխություններն արդեն սկսվում են: Ես կրկնելու եմ նորից ու նորից. հին էներգիան այդքան հեշտ չի հանձնվում, նա պայքարելու է մինչև վերջ, որպեսզի պահպանի իր դիրքերը, և նա դիմադրելու է իր հեռացմանը: Եվ այդ էներգիայի մասին մենք խոսում ենք հիմա, իսկ մեր թեման է՝ մթի և լույսի հարաբերությունը մարդկային գիտակցության մեջ: Շատերն անվանում են դա երկվություն, կամ, ինչը նույնն է, դուալիզմ:

Sambitbaba
01.06.2018, 19:01
ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՅԴ ՆՈՐ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ
ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ՁԵՐ ՎՐԱ


Եկեք սկսենք անձնականից, հետո կանցնենք ավելի ընդհանուր թեմաների, իսկ հետո՝ առավել համընդհանուրներին: Վերջում ես կկատարեմ մի նախագուշակություն, որը դուք դեռ չեք լսել, - միայն վերջերս ծագած մի հնարավորության մասին:

Թանկագիններս, ես Քրայոնն եմ: Ես սիրառատ տեղեկություններ եմ հաղորդում մոլորակի և ձեր սեփական էներգիայի մասին: Ես երբեք չեմ խոսում այն մասին, ինչն արդեն չի ստեղծվել մարդկային գիտակցության ներուժի շնորհիվ: Հաճախ դուք նախագուշակություն եք լսում, իսկ հետո այն իրականանում է: Եվ դուք դա մոգություն եք համարում: Բայց դա այդպես չէ: Դա էներգիա է այն պատահական և քաոսային տեղում, որը դուք անվանում եք քվանտային, և այն գնահատում է Երկրի և ձեր կյանքերի վերաբերյալ հնարավոր իրադարձությունների հավանականությունը: Այնպես որ ապագան կառավարվում է հավանականություններով, որոնք այս մոլորակի վրա ստեղծված են ձեր գիտակցությամբ որպես քաղաքակրթություն, - և դա մոգություն չէ, այլ գնահատականը նրա, ինչ դուք ստեղծում եք:

Քսաներեք տարի առաջ մենք տեսնում էինք այսօրվա հնարավորությունները, չէ՞ որ մենք սկսել էինք զարգացնել դրանք, և այն ժամանակ ցանվեցին սերմերը նրա, ինչ դուք տեսնում եք հիմա: Դա միաժամանակ թե սքանչելի է և թե բարդ: Փոփոխությունները միշտ ուղեկցվում են դժվարություններով: Նույնիսկ սքանչելիորեն հավասարակշռված Մարդը կասի. "Ես գտել եմ հավասարակշռություն և ուրախ եմ": Հետո կգա մեկն ու կասի. "Հիմա մենք կփոխենք այդ": Իսկ այն հիանալի հավասարակշռված Մարդը կգոչի. "Ո՜չ: Ես հիանալի հավասարակշռված եմ: Պետք չէ՛ ոչինչ փոխել": Չէ՞ որ փոփոխություննեերը նշանակում են, որ կշեռքի մի նժարին հավելյալ ծանրություն կհայտնվի և դուք ստիպված կլինեք նորից վերականգնել հավասարակշռությունը: Դա միշտ տհաճ է և հավելյալ աշխատանք է պահանջում: Բայց այս անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի: Այս անգամ ավելի դժվա՛ր կլինի: Մենք անվանում ենք դա վերատրամաչափում:

Համառոտ պատմելով իմ անցյալ ուղերձի (հաղորդատվության) բովանդակությունը, ես կնկարագրեմ ձեզ, թե ինչ է դա նշանակում: Այդ հին էներգիայի մեջ դուք պաշտպանվում էիք մթից: Եթե դուք բուժարար էիք, պաշտպանվում էիք նրանցից, ում մոտ խախտված էր հավասարակշռությունը, ով հոգեբանական խնդիրներ և նույնիսկ ֆիզիկական հիվանդություններ ուներ: Եվ դուք որոշակի միջոցներ էիք կիրառում, որպեսզի ապահովեք ձեր պաշտպանությունը: Դրա համար հատուկ պրոցես գոյություն ուներ, բուժական գործողություն: Հիմա ես ասում եմ ձեզ, որ այդ պրոցեսն այլևս չկա:

Այդպիսին է համառոտ բովանդակությունը: Եթե դուք անընդհատ լույս եք ստեղծում, մութն այլևս ընտրություն ուղղակի չունի: Մենք կրկնել ենք այդ նորից ու նորից և հիմա վերադառնում ենք ելակետին՝ անձամբ ձեզ. ուր էլ դուք ճանապարհ ընկնեք, մութը ձեզ վնաս պատճառել չի կարող: Լսու՞մ եք: Նա չի կարող ձեզ վնաս պատճառել: Ձեր լույսի էությունը՝ Աստծո սերն է, և դուք լուսարձակում եք այն, Լույսի Ծառայողներ, - դուք լուսարձակու՛մ եք այն: Ոչ մի մութ ձեզ չի հասնի, քանի դեռ դուք լուսարձակու՛մ եք:

Այժմ թույլ տվեք նկարագրել լուսարձակել դադարելու և ոչ թե առաջ, այլ հետ գնալու մի շատ լավ միջոց: Ասացեք. "Ես չեմ կարող: Ես ո՞վ եմ որ: Ես արժանի չեմ": Շատ կրոնական առաջնորդներ կասեն ձեզ, որ դուք արժանի չեք: Նրանք կասեն, որ դուք ծնվել եք աղտոտ և անարժան եք նույնիսկ Աստծո հետ խոսել: Նրանք կասեն, որ դուք պետք է տառապեք, որպեսզի գրավեք Աստծո ուշադրությունը և արժանանաք նրա խրախուսանքին: Բայց Աստված ձեր մեջ է, և նույնիսկ սիրո Վարպետն ինքը ասաց ձեզ այդ մասին: Հետևաբար դուք ոչ թե աղտոտ եք ծնված, այլ մե՛ծ: Եթե ձեր մեջ կա Աստված, ուրեմն ձեր մեջ կա նաև լույս:

Մենք անցնում ենք երկրորդ կետին. ապրումներ, զայրույթ, հուսահատություն: Դրանք շատ են: Լքելով այս դահլիճը, պատրաստվու՞մ եք դուք արդյոք ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ նրանցում: Դա երկվությունից է կախված, ճի՞շտ է: Եթե դուք Լույսի Ծառայող եք, եթե դուք այս մոլորակի վրա ամենուր ձեր շուրջ լույսի հավասարակշռությունը փոխող փարոս եք, դուք ակնթարթորեն իշխանություն կստանաք զայրույթի, հուսահատության և ապրումների վրա: Իշխանություն նրանց վրա՛: Բայց ձեզ շրջապատող Մարդկանց փոխել չեք կարող: Ուղղակի չեք կարող: Նրանք կկատաղեն և կսկսեն անել, ինչ մտքներին գա, նրանք կսկսեն զայրանալ և վշտանալ: Հնարավոր է, նրանք կփորձեն նույնիսկ ձեզ համբերությունից հանել: Կարծում եմ, դուք հասկանում եք, թե ում մասին եմ ես ասում: Ես գիտեմ, թե ով է ներկա այստեղ, ով է կարդում այս ուղերձը: Նրանք կանեն այդ, ջանալով հսկողություն ձեռք բերել ձեր վրա, և եթե նրանք կարողանան ազդել ձեր վրա, ուրեմն դուք ընկել եք նրանց կարթը, ճի՞շտ է:

Եթե Մարդն ընկնի ապրումների մեջ, եթե կարողանա բավականաչափ զայրանալ, եթե նրա մոտ ստացվի ձեզ հանել հավասարակշռությունից, նշանակում է, նա հաղթել է մթի և լույսի պայքարում: Այդ պայքարը շարունակվում է տարիներ, չէ՞ որ մթի և լույսի հարաբերակցությունը համարյա միշտ հավասար է եղել, բայց այնքա՜ն հաճախ թեքվել է մթի կողմը: Մութն ավելի հարմար էր և կույր: Բոլոր այս տարիներին Լույսի Ծառայողները ստիպված էին շատ ծանր աշխատել, որպեսզի իրե՛նք հաղթեն կռվում և թշնամու ազդեցության տակ չընկնեն: Հուսով եմ, դուք հասկանում եք, թե ինչի մասին եմ ես ասում: Լույսի Ծառայողները ստիպված էին լողալ հոսանքին հակառա՛կ:

Բայց հիմա, քանի Երկիրը փոխվում է, էներգիան գալիս է դեպի ձեզ: Լույսի Ծառայողներ, ձեզ առավել հեշտ կլինի կառավարել ձեր զգացմունքները, ինչ էլ տեղի ունենա ձեր շուրջ: Եվ այդ ժամանակ դուք կկարողանաք ուղղակի գտնվել այնտեղ, զգալ բոլոր հրեշտակների աջակցությունը, և ուրիշները կարող են փորձել վիրավորել ձեզ որքան ցանկանան, բայց դուք նրանց պատասխանելու անհրաժեշտություն չեք ունենա: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս փորձել անցնել այդ փորձությունը, չէ՞ որ ձեզանից ոմանք մի երկու օր հետո կգան գործի և նրանց համար կարող է հեշտ չլինել: Այդպես է կառուցված երեքտարածքային աշխարհը: Մթի և լույսի հին հարաբերակցությունը փորձելու է պահպանել իր հին դիրքերը, չհասկանալով, որ ամեն ինչ փոխվել է: Եվ ինչպե՞ս դուք կարձագանքեք: Կարո՞ղ եք օգտագործել ձեր ուժը:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ մի Մարդ սկսում է ճիշտ վարվել: Վերջիվերջո մնացածները նու՛յնպես կցանկանան միանալ նրան: Դա հաճելի է և լավ: Ստեղծելով լույս, դուք ոչ միայն փոխում եք ձեզ: Այս մոլորակի վրա ձեր գործողությունները տեսանելի են բոլորին: Յուրաքանչյուր փոքրիկ հաղթանակ տանը կամ աշխատավայրում օգնում է ձեզ հանգիստ ոտք դնել այնտեղ, որտեղ առաջ անհնար էր: Այդ հաղթանակը տեսնում են բոլորը, և դուք ավելի հավասարակշռված եք թվում:

Վարագույրի այս կողմում մենք բոլորս գիտենք, թե դուք ի՛նչ արեցիք: Մենամարտի դաշտը լքելիս, լսե՛ք մեր ծափահարությունները և իմացեք, որ հաղթել եք. այս անգամ դուք կարթը չընկաք, դուք ազատագրվեցիք այդ ազդեցությունից: Ձեզանից ոմանք հասկանում են, թե ինչի մասին եմ ես խոսում: Զայրույթը, հուսահատությունը, ապրումները՝ դրանք այլևս չպետք է լինեն ձեր կյանքում:

Հնարավոր է, որ մենամարտի մի դաշտից մյուսն անցնելիս, դուք կորոշեք, որ ավելի լավ է հեռանաք քաղաքից, պատռեք ձեր կապերը, լքեք ձեր աշխատանքը, որպեսզի ամեն ինչ կարգի ընկնի: Մի շտապեք: Ի՞նչ տեղի կունենա, եթե կոնկրետ ձեզ համար ամեն ինչ սկսի փոխվել, և խնդիրները, որոնք առաջ անհանգստացնում էին, այլևս ձեզ չհուզեն: Կփոխվեն պայմանները, ճի՞շտ է: Դուք կկարողանաք գտնվել միևնույն իրավիճակներում, բայց ամեն ինչ լրիվ այլ կերպ կլինի: Դուք այլևս հուսահատություն չեք զգում: Այլևս չեք չարանում, եթե նույնիսկ շրջապատողները շարունակում են կեղեքվել իրենց վախերով: Դա ձեր թույլ է տվել դառնալ ավելի իմաստուն և կատարելագործել դրսևորման ձեր ունակությունները:

Ես կասեմ ձեզ, թե վերջիվերջո ինչ կարող է լինել: Այդ անհանգստացած Մարդիկ կտեսնեն ձեզ, և նրանցից ոմանք առանձին կմոտենան ձեզ ու կհարցնեն. "Ինչպե՞ս է դա քեզ հաջողվում: Ես էլ կուզենայի ավելի քիչ անհանգստանալ: Ես տեսնում եմ, որ դու փոխվել ես: Ինչ-ինչ պատճառներով դու բացարձակապես հանգիստ ես: Չգիտես ինչու ժպտում ես, և ես քո մեջ Աստվածային հանգստություն եմ տեսնում, ու ես էլ եմ այդպես ուզում: Դու չես բամբասում: Ուրիշներին վատ ոչինչ չես անում: Երբ սկսում ես խոսել, հարգանք ես ցուցաբերում բոլորի հանդեպ: Ես լսում եմ դա: Ինչ-որ բան փոխվել է քո մեջ և ես կուզենայի իմանալ, թե կոնկրետ ինչ": Եվ այդ ժամանակ, թանկագին Մարդ, դուք պարտավոր ես բացվել նրա առջև և ասել. "Ես գտել եմ այն, ինչի գոյության մասին երբեք չեմ էլ կասկածել: Ես իմ մեջ գտել եմ Աստծոն": Դա ուժեղ է, և մեր գործողություններն ապացուցում են այդ:

Կետ Երրորդ. դուք նկատու՞մ եք, թե ինչպես է փոխվում մարմինը: Այն ձեզ թույլ է տալիս ոչ միայն ինքնուրույն ապաքինվել, այլ դրա հետ մեկտեղ նաև ավելի լավ զգալ: Բջիջները փոխներգործում են, և ծերացումը դանդաղում է: Ձեր մարմինն ավելի երիտասարդ կլինի, եթե նրա քիմիական կառուցվածքը ստիպված չլինի պայքարել անհանգստությունների հետ:

Sambitbaba
03.06.2018, 19:36
ՄՈԼՈՐԱԿԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ


Ամփոփում. բոլոր իրադարձությունների հավասարակշռությունը, ամբողջ պատմության ընթացքում Մարդկանց կողմից արված ամեն բան, մոլորակի վրայից ոչ մի տեղ չի անհետանում: Քվանտային մակարդակի վրա այն գրված է այսպես կոչված Բյուրեղյա Ցանցի վրա: Ամենը, ինչ տեղի է ունենում մոլորակի վրա, ինչը ստեղծել են Մարդիկ, էներգիայի տեսքով մնում է այստեղ: Ամեն իրավիճակ, որի ներքո ստեղծվում է էներգիա, պահպանվում է Բյուրեղյա Ցանցում: Եթե Մարդիկ ստեղծում են մութ էներգիա, Բյուրեղյա Ցանցը մութ է ճառագում: Եթե ստեղծվում է լույսի էներգիա, այն ճառագում է լույս:

Վերջին քսաներեք տարիների ընթացքում (հատկապես վերջին տասնութի) դուք փոխեցիք Հայայի լույսի և մթի հարաբերակցությունը: Քվանտային մակարդակի վրա Հայան կարգավորվում է Բյուրեղյա Ցանցի ալիքների վրա: Դա նշանակում է, որ էներգիան փոխվում է ոչ միայն ձեզ մոտ, այլև լույս աշխարհ եկած յուրաքանչյուր նորածնի: Կարելի է ասել, որ ծնվելու պահին մարդկային ԴՆԹ "նայում" է իր շուրջը և ներծծում է Բյուրեղյա Ցանցից դեպի իրեն եկող էներգիան: Դա կյանքի համար տրված սկզբնական էներգիան է: Այդ պատճառով ձեր գործողություններն ազդեցություն են գործում Երկրի էներգիայի վրա և նույնիսկ ապագա մարդկանց գիտակցության վրա: Մտածեք այդ մասին: Միլիարդավոր տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել: Մարդու բնույթը մնացել է նույնը, և այդ պատճառով դուք չէիք տեսնում ոչինչ, բացի պատերազմներն ու հուսահատությունը: Հիմա մոլորակի վրա ամեն ինչ սկսում է փոխվել շնորհիվ Լույսի Ծառայողների:

Երեխաները փոխվում են: Նրանք ուրիշ են: Նրանցից ոմանք ձեռք են բերում քվանտային հատկություններ: Շատ մեծահասակներ ծիծաղում են դրա վրա, ուղղակի վայելելով Երկրի բարելավումը և նույնիսկ չցանականալով ընդունել նշանակալի փոփոխությունները, չէ՞ որ նրանք կաշկանդված են իրենց իրականության մեջ: Բայց փոփոխությունները կատարվում են, և նրանք կապված են այն բանի հետ, որ Երկրի վրա մթի և լուսի հարաբերակցությունը ազդեցություն է թողնում նորածնի ԴՆԹ վրա: Պատմությունն այլևս չի կրկնվում, և մոլորակի բնակչությունն այյլևս չի ձգտում բաժանվածության և մասնատման, այլ կամաց-կամաց ջանում է միասնանալ: Դա մի քանի սերունդ կտևի, այդ պատճառով դա այնքան ակնհայտ չէ, ինչպես այն պրոցեսները, որոնք տևում են շաբաթներ, որոնց սովորաբար հետևում է Մարդն իր անհամբերության և դեպի արագընթաց ինտելեկտուալ իրականությունը ձգտման մեջ:

Դա նշանակում է, որ դուք կարող եք մնալ այստեղ ավելի երկար, քան ձեզ այդ մասին ասել են: Ձեզ հասանելի է երկար կյանքը՝ շատ երկար կյանքը: Ես դիմում եմ նրան, ում պետք էր սա լսել: Մենք մաքուր մտադրություն ստեղծելու վերաբերյալ հրահանգներ էինք տվել: Մենք ասել էինք, որ եթե դուք ակտիվացնում եք ձեր հավատի ընթացքը, բառի բուն իմաստով դիմելով ձեր ներսը և միաձուլվելով ձեր ներքին "Ես"-ի հետ (Բնածինը կապված է կենսաբանական կառուցվածքի քվանտային գիտակցության հետ), դուք սկսում եք բազմատարածքային Մարդ դառնալ, դրանով մոտենալով Տիեզերքում ամբողջ նյութի իսկական իրականությանը: Գոյատևումը երեքտարածքային աշխարհում՝ նորմալ իրականությունը չէ: Դա մտածելակերպի փակ համակարգի իրականություն է, որը, երևակայությանը հետևելու փոխարեն ստեղծում է միայն այն, ինչն արդեն հայտնի է:

Բնածին գիտակցությու՞ն: Ինչի՞ է պետք ուսումնասիրել կինեզիոլոգիան, եթե ոչ նրա համար, որպեսզի ուսումնասիրեք այն, ինչը դուք դեռևս չգիտեիք: Բնածինը՝ դա էներգիա է, որի հետ դուք շփվում եք մկանային տեստի ժամանակ: Բնածինը՝ բանալի է: Մթի և լույսի հարաբերակցությունը մոլորակի վրա տեղաշարժվում է լույսի կողմ, և ձեզ ավելի հեշտ է դառնում շփվել ձեր բջջային կառուցվածքի հետ ու սկսել մի պրոցես, որը տեղի է ունենալու ինքն իրեն այնքան ժամանակ, քանի դուք շարունակելու եք ձեր կյանքում ձգտել դեպի լույսը:

Sambitbaba
06.06.2018, 20:22
ԲԱՎԱԿԱՆ Է ՍԵՓԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԵՐԱԳՐԵԼ ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԻՆ


Բավական է հավատալ ամենակարող արտաքինին և սկսել վստահել ամենակարող ներքինին, ինչպես անում էին վարպետները: Իսկ ի՛նչ, եթե մոլորակի վրա իսկական աստվածայնությունն ու հզորությունը թաքնված են Մարդկանց մեջ, այլ ոչ թե երկնային հրեշտակների ու տպավորիչ ճակատներով բարձր շենքերի: Մարդը նախընտրում է իր հզորությունը փոխանցել ուրիշներին, լինեն դրանք Մարդիկ թե ոչ, քանի որ Մարդկանց մեծամասնությունն ինքն իրեն չի վստահում: Բայց ի՞նչ, եթե դուք կարող եք հավասարակշռության բերել ձեր առողջությունը և կասեցնել ծերացման պրոցեսը: Թանկագիններս, դուք պարտավոր եք ապրել 200 տարուց ոչ պակա՛ս: Դուք երիտասարդանու՛մ եք: Այդպիսին եք դուք մտադրվա՛ծ եղել, բայց մտադրությունը հարյուր տոկոսով չի իրականանում մթի և լույսի որոշակի հարաբերակցության պատճառով, որն այս մոլորակի վրա տևեց միլիարդավոր տարիներ: Այժմ ամեն ինչ փոխվում է:

Դուք որոշակի նոր բաներ կնկատեք հաջորդ սերնդի մեջ և սերնդի, որը կհաջորդի նրան. մարդիկ կսկսեն ապրել ավելի երկար առանց որևէ գիտության օգնության: Դա տեղի կունենա մեքենայորեն, և կենսաբանները տարակուսանքի մեջ կմնան: Ինչու՞ են Մարդիկ շատ ավելի երկար ապրելու: Նրանք կասեն. "Միգուցէ խնդիրը սնունդն է: Կարող է, պատճառն այս է, իսկ կարող է և այն: Կարող է, դա կապված է այն բանի հետ, որ մենք սովորեցինք բուժել հիվանդությունները": Նրանք կգտնեն բազմաթիվ պատճառներ, բայց դրանցից ոչ մեկը ճշմարիտ չի լինի, չէ՞ որ նրանք ոչինչ չգիտեն ձեր արարքների էներգիայի մասին և ԴՆԹ վրա նրա ազդեցության մասին: Հաշվի առնելով այն, թե որքան ուժեղ եք դուք կեղտոտում շրջապատող միջավայրը, առեղծվածային է, բայց Մարդիկ սկսելու են ապրել շատ ավելի երկար:

Sambitbaba
07.06.2018, 18:31
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Ես ցանկանում եմ խոսել կառավարությունների մասին, չէ՞ որ այդ ոլորտում նույնպես դուք փոփոխություններ կտեսնեք: Սկզբի համար հիշեք պատմությունը. երկար տարիներ, նույնիսկ ձեր կյանքի օրոք և ձեր տատիկների ու պապիկների օրոք, երկրների ղեկավարները պատերազմում էին իրար հետ ուղղակի այն պատճառով, որ ունեին այդպիսի հնարավորությու՛ն: Գոյություն ուներ այսպիսի բարբարոսական համոզմունք. "Եթե մենք հզոր ենք, ուրեմն արժանի ենք նրան, որպեսզի նվաճենք թույլերին ու խլենք նրանց հողերը": Սա պատմություն է, և այդպես եղել է ոչ այնքան վաղուց:

Թույլ տվեք հիշեցնել, որ պատմության վերջին 30 000 տարիները լիքն են նման օրինակներով: Նրանք բառացիորեն մարդկության պատմությունն են կազմում: Ավելի հզորը հարձակվում էր ավելի թույլի վրա, դուք նկատե՞լ եք: Ուժեղին նույնիսկ պատճառ էլ պետք չէր: Եթե երկիրը բանակ չուներ, վերջիվերջո ինքը երկիրն է՛լ էր վերանում: Այսօր նման բաներ այլևս չկան ոչ մեր և ոչ էլ ժամանակակից կառավարությունների մեծամասնության գիտակցության մեջ: Բայց երբեմն նման բան դեռևս պատահում է, և տեսնելով այդ, թող նույնիսկ ոչ մեծ մաշտաբներով, բայց դուք զզվանք եք ապրում, ճի՞շտ է: Նման մոտեցումը հարցին այլևս ճիշտ չի թվում և վրդովում է ձեզ: Այժմ պետությունները հարգանք են տածում օտար անկախության հանդեպ, և նվաճումների զգտումը մնացել է անցյալում:

Կառավարությունները փոխվում են: Վերաբերմունքը փոխվում է: Դուք կասեք. "Մենք հասել ենք ինչ-որ բանի": Եվ կլինեք ճիշտ, չէ՞ որ այդ առումով մոլորակն իրոք որ փոխվել է: Ո՞րն է հաջորդ քայլը: Ինչպե՞ս են շարունակելու զարգանալ կառավարությունները, որոնց գործունեությունն արդեն նշանակալիորեն տարբերվում է նրանից, ինչը նորմա էր համարվում ձեր մանկության ժամանակաշրջանում: Դուք փոփոխություններ կտեսնեք կառավարությունների բուն վարքում: Կհավատաք ինձ թե ոչ, բայց դուք կնկատեք, որ նրանք ավելի ազի՛վ են դառնում: Ոմանք կպահանջեն այդ ազնվությունը, ուրիշներն այդ չեն ցանկանա, և այդ հողի վրա կծագեն հակադրություններ:

Հնարավոր է, որ դեռևս ձեր կյանքի օրոք նախընտրական արշավների ժամանակ թեկնածուներն այլևս չեն ջանա արատավորել մեկմեկու՛: Մի՞թե զարմանալի չի լինի, երբ մի թեկնածու վեր կենա և ասի. "Ես համաձայն չեմ իմ ընդդիմախոսի հետ, բայց նա նվիրված անձ է, և ես տեսնում եմ, որ նա իր երկիրը սիրում է, ինչպես ես: Ես համաձայն չեմ նրա հետ, և ահա թե ինչու, և ահա թե ինչ եմ ես առաջարկում": Եվ դա ավելին է, քան ճշմարիտ վարքը: Դա մտածողության նոր պարադիգմ է:

Այժմ դուք ավելի շուտ կասեք. "Իմ ընդդիմախոսը՝ վատ մարդ է: Նայեք, թե ինչ է նա արել, ինչպիսի սխալներ է գործել, որքան անբարեբարո է նա և անազնիվ": Դա հին պարադիգմ է, թանկագիններս: Հետևեք փոփոխություններին: Առաջինն, ով այդպես կվարվի խոշոր քաղաքական հրապարակի վրա, թարմ օդի շիթ կներմուծի քաղաքականության մեջ, և համակարգն այլևս երբեք նախկինը չի լինի: Նրանց, ովքեր նման հարցեր են ուսումնասիրում, նոր պարադիգմը կենսունակ կթվա: Երբ դուք ձեր աչքերով տեսնեք փոփոխություններն այդ ոլորտում, կհասկանաք, որ դա իրական բան է: Շուտով ընտրություններ են լինելու (հաղորդատվությունն անց էր կացվում 2012 թվականի փետրվարին): Մեծ փոփոխություններ մի սպասեք, չէ՞ որ հին էներգիան դեռևս ուժեղ է: Կարող է պահանջվել ևս չորս տարի, որպեսզի դուք տեսնեք տարբերությունը, կարող է, ևս չորս տարի: Բայց կգա մի Մարդ և կհիմնի նոր ստանդարտներ, որոնք այնքան կտարբերվեն նախկիններից, որ բոլորը կհասկանան. դա իրոք որ աշխատում է:

Քվեարկվելով ընտրություններում, ինդիգոներն այլ կերպ կվարեն կամպանիան և իրենց ավելի ազնիվ կպահեն: Նրանք մտածում են բովանդակորեն և տեսնում են իրենց զրուցակիցների գիտակցության արձագանքը, իսկ ներկայիս ավագ սերունդն այդպես չի կարողանում: Այսպիսով, մենք ասում ենք ձեզ. ի՞նչ է ուրեմն փոխելու մթի և լույսի հարաբերակցությունը: Այն կազդի ընտրությունների արդյունքների վրա՛: Եվ արդեն դրա ժամանակն է: Մի սպասեք, որ դա կլինի հենց հիմա, բայց դա տեղի կունենա: Սպասեք առողջ իմաստի վրա հիմնված ավելի բովանդակային կամպանիաների, որտեղ հին մեթոդներն այլևս չեն կիրառվի, որոնցից դուք կառչած եք արդեն 200 տարի:

Sambitbaba
10.06.2018, 20:02
ՖԻՆԱՆՍՆԵՐԸ


Ահա կարճ տեղեկատվություն այս թեմայի վերաբերյալ. վերջին հինգ տարիները դուք պայքարում էիք ձեր ֆինանսական համակարգերի հետ, ջանալով նրանց ավելի ազնիվ դարձնել և հնարավորինս մաքրել ժլատությունից:

Ժամանակակից պատմաբանները ձեզ կասեն, որ անցյալում նման բան անհնար կլիներ, չէ՞ որ մեծ փողերն անձեռնմխելի էին: Բայց դուք որոշեցիք տակնուվրա անել փեթակը և սկսեցիք ցանել առավել կատարյալ համակարգի սերմերը: Ներկա էկոնոմիկական անկումը՝ մեծ փողերի վերատրամաչափումն է: Դուք նկատեցիք մեծ փողերի այդ խնդիրը, և մենք նախազգուշացրեցինք ձեզ համարյա մեկ տարի այն բանից առաջ, ինչ դա տեղի ունեցավ: Մենք նույնիսկ ասացինք, թե առաջին հերթին որտեղ են ծագելու խնդիրները (ապահովագրման ոլորտը) և որ դա լինելու է մոլորակի ամենամեծ ապահովագրական ընկերություններից մեկը (այդպես էլ եղավ):

Խորհեք այդ մասին: Մենք տեսել էինք, որ այդպես լինելու է, քանզի այդպիսին է էներգիան: Այն դանդաղ ստեղծում է նշանակալի հնարավորություններ, որոնք կարելի է նախագուշակել: Դեռևս ոչինչ ավարտված չէ, չէ՞ որ հին հանակարգը պետք է վերականգնվի: Հնարավոր է, դուք նկատել եք, որ ձեր բանկիրները շփոթված են: Եթե նկատել եք: Կարևոր չէ, թե ինչ է թույլատրում նրանց կառավարությունը կամ որքան փող են նրանք ստանում այդ ամենն իրականացնելու համար: Նրանք ոչինչ չե՛ն անում: Նրանք քարացել են նոր պարադիգմի լապտերների լույսի տակ և չգիտեն, թե այլևս ինչպես վարվեն: Դա ձեզ ցույց է տալիս այդ փոփոխությունների նոր և ոչ վերջնականական լինելը և դա համեմատելի չէ նախկին ոչնչի հետ:

Եվ դա, իմ թանկագին Մարդ, մթի և լույսի հարաբերակցության փոփոխությունն է: Դուք հասկանու՞մ եք: Ազնվությունը հաղթանակ է կրում հաստության և իշխանության վրա, և համակարգը փոխվում է: Այն կարող է փոխվել նորից, բայց կգա օրը, երբ նրանք, ովքեր ունեն փող, քանդելով ժլատության վրա հիմնված համակարգը, պարտավոր կլինեն առաջարկել փոխադարձ եկամտաբեր պայմաններ: Դուք դեռ չեք տեսել այդպիսի համակարգեր, բայց կտեսնեք: Դուք չեք հավատա ինդիգոների՝ բանկերի հետ փոխեկամտաբեր համագործակցությանը վերաբերվող որոշ գաղափարների, և այլևս չեն լինի նրանք, ով կորցրել է ամեն ինչ ու քորում է ծոծրակը, հարցնելով. "Ի՞նչ տեղի ունեցավ իմ տան հետ": Կծագեն ձեր էկոնոմիկայի դասագրքերում դեռևս չնկարագրված նոր համակարգեր:

Sambitbaba
12.06.2018, 18:03
ՄՈԼՈՐԱԿԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՆ


Մոլորակի վրա կգա ժամանակ, երբ կմնա, հավանաբար, հինգ դրամատեսակից ոչ ավելի: Միասնությունը՝ ամեն ինչի բանալին է: Դա մի կառուցվածք է, որն աշխատանքի մեջ համակենտրոնացնում է ազնվությունը, հզոր առևտուրը և հարմարավետությունը: Ամբողջ աշխարհամասեր կմիավորվեն առևտրական խմբերի մեջ, և կլինեն շատ ավելի քիչ կանոններ ու մանրամասնություններ, որոնք պետք է հասկանալ, և այդ պատճառով համակարգը կլինի ավելի էֆեկտիվ, և ավելի քիչ դրամափոխներ կլինեն: Բացի այդ, դա կօգնի արմատախիլ անել ծայրահեղ աղքատությունը, չէ՞ որ աղքատներն ավելի ակտիվ մասնակցություն կունենան իրենց երկրի կյանքում: Ահա թե ուր է գնում Երկիրը: Կարող է ևս երկու սերունդ պահանջվել, նախքան դա կիրականանա և նկատելի կլինի, բայց մի օր դուք կարթնանաք և կհասկանաք, թե ինչի եք հասել: Դուք զբաղված եք միասնանալով, այլ ոչ թե պառակտմամբ: Եվ դա հակասում է Մարդու նախկին վարվելակերպի՛ն:

Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում ինչ-որ մեկը կարթնանա և կասի. "Լսեք, համաշխարհային պատերազմ չեղավ: Մի՞թե դա հիանալի չէ: Եվ մենք այլևս չենք պատերազմելու, չէ՞ որ բոլորն առևտուր են անում իրար հետ: Հնարավոր է, որ մենք արդյունավետ հավասարակշռությու՛ն ենք գտել": Կարող է, ինչ-որ մեկը նույնիսկ կվերանվանի "Դատաստանի օրվա ժամացույցը", չէ՞ որ սլաքները, կարծես թե, սկսել են հետ շարժվել:

Դա Պոլիաննայի սկզբունքն* է, ճի՞շտ է: Շատերն են այդպես մտածում, և դա նրանց հիմարություն է թվում: Ինչ-որ մեկը կվիճի և կասի. "Քրայոն, դա սխալ և շատ միամիտ տեղեկություն է: Մեր ինքնաոչնչացումն ու Արմագեդոնը՝ ընդամենը ժամանակի խնդիր է: Վերջիվերջո, մարդիկ միայն դրան էլ հենց ընդունակ են": Դե ինչ, թանկագիններս, առաջ հենց այդպես էլ կա՛ր: Դուք ազատ եք լսել կամ չլսել նրանց, ովքեր կառչում են հին կանոններից: Նրանք կասեն. "Աշխարհի վերջ կլինի": Ոմանք նույնիսկ մինչև վերջին ակնթարթը կրկնելու են, որ դեկտեմբերի 21-ին (հաղորդատվությունն անց է կացվել 2012 թվականին) գալու է աշխարհի վերջը:

Ես ձեզ խնդրում եմ մի բան անել նրանց համար: 2012 թվականի դեկտեմբերի 22-ին ուղղակի զանգահարեք նրանց և հիշեցրեք, որ ամբողջ սարսափը մնացել է հետևում, իսկ Երկիրն իր տեղում է: Եվ այդ ժամանակ, հնարավոր է, նրանք կմիանան ձեզ և կսկսեն խաղաղության սերմեր ցանել Երկրի վրա, այլ ոչ թե արբենալ նրանով, ինչը ստեղծում է լարվածություն, վախ ու տագնապ: Նրանցից ոմանք կարող են այդ անել: Մյուսները կարոտելու են իրենց ապրումները և սկսելու են վախի այլ աղբյուրներ փնտրել: Դատաստանի օրվա և դավադրության թեորիայի համախոհներ միշտ լինելու են որքան ուզես: Քրայոնի ուղերձը նրանց դուր չի գա:

- - - - - - - - -
* "Մարդիկ հակված են առաջին հերթին համաձայնվել այն դրական պնդումների հետ, որոնք հենց իրենց են վերաբերվում":

Sambitbaba
14.06.2018, 21:26
ՆԱԽԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ


Իսկ հիմա նախագուշակություն. ես ձեզ չէի հայտնի այս տեղեկությունը, եթե այն արդեն իր իրականացման ճանապարհին չլիներ: Ես չեմ կարող ասել ճշգրիտ ժամանակը, թե երբ նախագուշակությունը կկատարվի, չէ՞ որ Ոգին ժամացույց չունի: Մենք չգիտենք, թե հիմա ժամը քանիսն է: Դա ձեր կողմից ստեղծված երեքտարածքային կոնցեպտ է: Այն ձեզ ծառայում է գոյատևելու համար և այն անհրաժեշտ է: Երեքտարածքային աշխարհում առանց ժամացույց դուք Ա կետից Բ կետն ընկնել չեք կարող: Քվանտային վիճակում ոչ Ա և ոչ էլ Բ կետ չկան: Քվանտային վիճակում դուք միշտ գտնվում եք երկու կետերում էլ, այդ պատճառով ժամացույց գոյություն չունի: Աստված ժամացույց չունի: Այդ պատճառով, երբ դուք Ոգուց ինչ-որ բան անելու խորհուրդ եք ստանում, դուք պետք է սպասեք համաժամանակության, այլ ոչ թե գլխակտուր վազեք այդ բանը հենց հիմա իրականացնելու: Այս ուղերձների մեջ խոսվում է այն հնարավորությունների մասին, որոնք ի հայտ կգան իրենց ժամանակին ձեզ հանդիպած մարդկանց և ձեր ստեղծած համաժամանակությունների օգնությամբ:

Ձեր երկրում ինչ-որ բան այնպես չէ: Դա ինչ-որ մեծ բան է, կապված մեծ փողերի հետ, և դրան տապալում է սպասվում: Հնարավոր է, դա արտասովոր տապալում կլինի, բայց այն կլինի: Ես ճշգրիտ ժամանակ ասել չեմ կարող, բայց կասեմ, որ դրա հնարավորությունը շատ մեծ է: Մի քանի տարի առաջ ես ասացի, որ, երբ բոլորը կարողանան խոսել իրար հետ, այլևս ոչ մի դավադրություն չի լինի: Այդ տեսանկյունը մի քանի տարի առաջ դուք դիտարկել եք մեկ այլ բնագավառում, որը դուք անվանում եք ծխախոտի արդյունաբերություն, որտեղ գոյություն ունեին շատ մեծ միավորություններ: Բայց նրա հիմքում չկար բավականաչափ ազնվություն, չէ՞ որ նրանք երիտասարդներին "կապում" էին իրենց արտադրությանը, զրկելով նրանց առողջությունից և ամբողջ բնակչությանը մղելով դեպի վաղաժամ մահ:

Արդյունքում ձեր երկիրը դադարեցրեց այդ ապրանքի մասսայական գնումները, և այժմ այդ բնագավառը փորձում է գոյատևել, վաճառելով այն այնպիսի երկրների, որոնք դեռևս չեն կասկածում այն մասին, ինչ գիտեք դուք: Դա կոչվում է ազնվության հաղթանակը փողի վրա: Մենք ասում ենք այդ մասին, որպեսզի ցույց տանք, որ նորից կարող է նման բան պատահել, և այդպիսին է մեր նախագուշակությունը: "Բիգ Ֆարման" (Ամերիկայի խոշորագույն դեղագործական ընկերությունը) շուտով կփոխակերպվի կամ կփլուզվի: Երբ գոյություն ունի բնագավառ, որը հանուն փողի մարդկանց հիվանդ է դարձնում, նոր գիտակցության ներքո այն կենդանի մնալ չի կարող:

Այդ փակ օղակի մեջ պտտվում են հսկայական գումարեր, և ազնվության պակասն աստիճանաբար ավելի նկատելի է դառնալու: Կհաշվվեն հանուն եկամտի կործանված կյանքերը, դուք կտեսնեք շփոթված դեմքեր և նույնիսկ մեկ-երկու ինքնասպանություն: Միտքն այն մասին, որ բնագավառը, որը պարտավոր է բուժել մարդկանց, միտումնավոր կերպով նրանց հիվանդ է դարձնում, կցնցի հենց հիմքերը նրա, ինչը համարվում է ճիշտ և արվում է իբր մարդկության բարօրրության համար:

Նրանք անկում կապրեն, և դուք կիմանաք նրանց անունները, և նրանք ստիպված կլինեն քայլել մնացած աշխարհին համընթաց, զրկված ձգտումից դեպի ժլատությունը, որն իրենց բերեց փլուզման: Նմանապես կարող է փոխվել կարծիքն այն մասին, թե որ երկրում են գտնվում լավագույն բժշկական հայտնագործություններն ու մեթոդները, և այս երկրում շատերը կդիմեն օվկիանոսից այն կողմ իրենց առողջությունն ապաքինելու համար:

Այդպիսին է մեր նախագուշակությունը: Երբ դա սկսի տեղի ունենալ, և, հնարավոր է, ամեն ինչ կսկսվի մի ֆիլմից (նրա վրա հիմա աշխատում են և դա առայժմ գաղտնիք է), ես ցանկանում եմ, թանկագինս, որ դու վերհիշես, թե որտեղ ես առաջին անգամ լսել այդ մասին: Հնարավոր է, որ նախապես ստացված այսպիսի տեղեկությունը կհաստատի ասածիս իրական լինելը, - կհաստատի, որ ձեր այսօրվա լսած հաղորդատվությունը գալիս է այն աղբյուրից, որի մասին մենք խոսում ենք. ձեր ներսից:

Երբ դու այստեղ չես, դու ինձ հետ ես: Ես գիտեմ քո դեմքը, և ես գիտեմ, թե իրականում դու ով ես: Ես գիտեմ քո իսկական անունը. ոչ այն, որը դու կրում ես հիմա: Այդ է այսօրվա ճշմարտությունը: Ամենուր վերատրամաչափում է կատարվում: Մենք կշարունակենք խոսել այդ մասին, կշարունակենք հայտնությունների այս բոլորաշրջանը, և դուք կիմանաք շատ ավելին: Արդեն ժամանակն է: Սա 2012 թվականի էներգիան է:

Եվ դա իրոք այդպես է:


Ք ր ա յո ն



- - - - - - - - - - - - - - - - - - - - -



Երբ դուք սերտ հարաբերությունների մեջ եք ձեր Բարձրագույն "Եսի" հետ, դուք սերտ հարաբերությունների մեջ եք ձեր բոլոր էլեմենտների հետ: Երբեմն
Մարդիկ մտածում են, որ ուղերձները ստանում են հրեշտակներից, իսկ այս հրեշտակներն ուղերձներ են ստանում ուրիշ հրեշտակներից, և այդպես շարունակ: Ամեն ինչի մեջ
Մարդիկ իշխանության վերարքայություն են գտնում, չէ՞ որ իրենց սեփական իրականության մեջ այդ բանը գոյություն ունի: Բայց Աստված այդպիսի հասկացություն չունի,
չէ՞ որ Աստծո իմաստությունը՝ միակ ճշմարտությունն է, որն անփոփոխ է և լիովին առկա է ամենուր և միշտ: Ճշմարտությունը ճշմարտություն է, իսկ քանի որ ձեր ներսում Աստծո մասնիկ է գտնվում,
հոգևոր արթնացման դեպքում դուք հասանում եք բացարձակ ճշմարտությունը: Այդ պատճառով կարելի է վերցնել արթնացած Մարդու աշխարհի մեկ ուրիշ, ձեզ անծանոթ մասից,
նույնիսկ խոսող ձեզ անծանոթ լեզվով, և նրա մոտ էլ միևնույն ճշմարտությունը հայտնաբերել: Ձեր միջի Աստված՝ ճիշտ այնպիսին է,
ինչպես նրա միջի Աստված:


Ք ր ա յո ն


Թիվ 14, "Երեք Հոսանք"
գլխից

Sambitbaba
19.06.2018, 19:37
[QUOTE=Sambitbaba;2571292]
ՔՐԱՅՈՆ



ԲԱՆԱՎԵՃԵ՛Ր


Ես պետք է վարվեմ այսպե՞ս, թե՞ այնպես: Ինչպե՞ս խոնարհվեմ "ճիշտ" մարդկանց
կամ ինչպե՞ս լինեմ նրանց հետ: Պե՞տք է արդյոք ուտել "ճիշտ" սնունդ, դիմել բժիշկների և ընդունել դեղամիջոցներ:
Ո՞րն է ճիշտ: Իրո՞ք Աստծո համար միևնույն է: Որոշ պատասխաններ ձեզ կզարմացնեն: Դա դա
համոզմունքների վերատրամաչափու՛մ է:


Լի Քերոլ





ԳԼՈՒԽ 6

ԿԱՆՈՆՆԵՐԻ
ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ


ՔՐԱՅՈՆԻ ՈՒՂԻՂ ՀԱՂՈՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈՒՆՎԱՐ 2012



Ողջույն, թանկագիններս, ես Քրայոնն եմ, Մագնիսական Ծառայությունից: Դուք արդեն սկսե՞լ եք ինչ-որ բան զգալ: Ձեր ընկալումը փոխվում է, և ձեզ ավելի հեշտ է իմ հետևից գալ քվանտային տարածք: Այս նավը (հաղորդատվությունը տեղի է ունենում նավով շրջագայության ժամանակ) ձեզ մեկուսացնում է ցամաքից, և դա կարծես թե բավական է, որպեսզի մոռանաք ձեր առօրեական կյանքի իրականությունները: Շրջագայության վերջում, ուրախության էներգիայով համակված, դուք կմիանաք ձեր ընտանիքներին: Ի հայտ կգան նոր որոշումներ, նոր կռահումներ, և հենց հիմա գոյություն ունի երեք ապաքինումների հավանականություն: Ոմանց մոտ տագնապին կփոխարինի հանդարտությունը: Կծագի հստակություն ապագայի ծրագրերի վերաբերյալ, և ամենն այն պատճառով, որ դուք բոլորդ միասին այստեղ էիք ինձ հետ:

Դրան հասնելու ձեր պատրաստակամությունը ծնում է վիճակ, որը նոր պարադիգմ է, նոր ապրելակերպ, ավելի հստակ մտածողության հնարավորություն: Որքան ավելի հաճախ եք դուք այդ անում, այնքան ավելի հաճախ եք զգալու փոփոխությունները: Վայելեք այդ պահը, մի լարվեք, գիտենալով, որ դա անվտանգ է, ճշմարիտ և տեղին: Թանկագիններս, բացեք այսօր ձեր սրտերը, և եկեք վարժվենք հոգևոր տրամաբանության մեջ:

Հաղորդատվությունը մեծ չի լինի, բայց ես ցանկանում եմ ձեզ մի տեղեկություն հայտարարել: Այս ուղերձը ես կանվանեմ "Կանոնների վերատրամաչափում": Մենք կխոսենք այն բանի վերատրամաչափման մասին, թե որոշ պատասխանատու անձանց կարծիքով դուք ինչ "պետք է" կամ "չպետք է" անեք: "Պատասխանատու ինչի՞ համար", - կհարցնեք դուք: Կան նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում "կանոնների" համար և դուք գիտեք, թե նրանք ով են: Դա ավանդույթն է, կրոնական իշխանությունները, պատմությունը և անցյալի դասերը: Այս տեղեկությունը վերաբերվում է ամեն մի կանոնի, բայց ոչ պարտադիր նրան, ինչ ձեզ սովորեցրել են: Ամեն ինչ փոխվում է, և մոլորակի վրա էներգիայի վերատրամաչափման հետ մեկտեղ սկսում է փոխվել նաև այն հանելուկը, որի վրա դուք, Լույսի Ծառայողներ, այսքան երկար աշխատում էիք: Այսօր մենք կանդրադառնանք կանոնների մասին ընդամենը մի քանի հարցերի, բայց դրանք հարցեր են, որոնց հեշտ է պատասխանել և որոնք հնչում են բավական հաճախ: Նրանք վերաբերվում են տարբեր թեմաների:

Sambitbaba
20.06.2018, 18:56
ՊԱՇՏԱՄՈՒՆՔ


Եկեք սկսենք հոգևոր հարցից. Աստվա՞ծ է արարել աշխարհը: Այո, արարել է Աստված: Այո, արարել է Աստվածուհին: Նշանակում է, արարչին պետք է երկրպագե՞լ: Ամբողջ մարդկությունն ընդունել է այս փաստը և այդ պատճառով դեռևս ամենասկզբից երկրպագել է բազմաթիվ ձևերի մեջ Աստծո մասին պատկերացումներին: Էզոթերիկական Նյու Էյջ շարժման մեջ պաշտամունք գոյություն չունի: Այնտեղ մեծ զոհարաններ կամ շենքեր չկան: Չկա տեղ, որտեղ կարելի կլիներ ծնկի գալ և երախտագիտություն հայտնել Աստծոն ամեն ինչի համար: Մեկնումեկը կսկսի վիճել ձեզ հետ, մատնացույց անել ձեզ ու ասել. "Դու չե՛ս պաշտում Աստծոն, ինչպես հարկն է": Ի՞նչ պատասխանել դրան: Դուք ի՞նչ կասեիք:

Ես արդեն բերել եմ այս փոխաբերությունը. դուք հավատու՞մ եք, որ Արարչի մասն եք: Մոլորակի վրա ապրող Վարպետներն ասում էին այդ մասին: Նրանցից մեկը, որն այստեղ էր վերջերս, Քրիստոսը, գտավ իրեն: Եվ ասաց. "Աստծո Որդին ԵՍ ԵՄ": Հետո նայեց շուրջն ու ավելացրեց. "Դուք նույնպես": Եվ ձեր ներսում էլ գոյություն ունի այդ մեծագույն "ԵՍ ԵՄ"-ը, բայց նրան դժվար է տեսնել և հասկանալ, չէ՞ որ Մարդը սովոր է մեծությունը փնտրել աստվածության մեջ: Նրանք փնտրում են երևակայական Աստծոն երկնքում, բայց այդ որակը սեփական անձի ներսում չեն տեսնում:

Եկեք կրկնենք, թե ինչ է նշանակում "ԵՍ ԵՄ": Եկեք կողմնորոշվենք "Աստծո Որդի" տերմինի վերաբերյալ: Այն նշանակում է, որ դուք կապված եք Արարչի հետ: Այն նշանակում է, որ Արարիչը լավ էլ կարող է ձեր ընտանիքի անդամը լինել: Այն նշանակում է, որ ձեր ներսում կա տեղեկություն և ըմբռնումը նրա, որ դուք իրոք Նրա ընտանիքի անդամներն եք: Մտածելով այն մասին, թե ինչ է գտնվում ձեր ներսում, դուք դառնում եք ավելի հանգիստ, ազատվում եք ապրումներից և ձեզ անվտանգության մեջ եք զգում:

Մարդու ներսի զգացումը՝ պարտադիր Արարչի մեծությունը չէ, այլ Արարչի հետ ազգակցական կապը: Ես հարցնում եմ ձեզ. ինչպե՞ս եք դուք վերաբերվում ձեր կենսաբանական ընտանիքին: Ու՞մ էիք դուք վերջերս երկրպագում: Ձեր մո՞րը: Հո՞րը: Քրո՞ջը: Եղբո՞րը: Դուք կպատասխանեք. "Ոչ, մենք մեկմեկու չենք երկրպագում: Մենք հարգում ենք իրար: Մենք սպասում ենք մեր ընտանիքի անդամների հետ հանդիպմանը: Քույրերի և եղբայրների: Դա կապված է ոչ թե անհանգստության հետ, այլ ավելի շուտ ուրախության, խնդության և հաճույքի: Մենք հոգ ենք տանում մեկմեկու մասին: Մենք սիրում ենք իրար": Եվ այդպիսին է, թանկագիններս, ձեր պատասխանն այդ կանոնին:

Չկա պաշտամունք, բայց կա երախտագիտություն, ճանաչում, երախտագիտության և սիրո արարողություններ: Դա շատ ուժեղ տարբերվում է ծնկաչոք պաշտամունքից, դուք հասկանու՞մ եք: Ինչու՞ չհետևել Վարպետի խոսքերին: Եթե դուք Աստծո Որդի կամ Դուստր եք, մի՛ երկրպագեք Աստծոն: Եղեք ընտանիքի մասնիկը: Գնահատեք այն, ինչ ձեր ներսում է: Զգացեք ձեր մոտիկությունն Արարչի հետ, երբ նստած եք բազմոցին, և մի մեծարեք այն, ինչը չպետք է մեծարվի: Ուղղակի սիրեք այն, ինչ ձեր ներսում է:

Sambitbaba
23.06.2018, 21:18
ՀԱՄԱՏԵՂ ԲՆԱԿՎԵԼՆ
ՈՒԺԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ



Եվս մեկ բան. ձեզանից ոմանց ասել են, որ Լույսի Ծառայողներին պետք է միավորվել իրար հետ, որպեսզի ավելի շատ լույս ստեղծեք: Դա տրամաբանական կլիներ, չէ՞ որ Լույսի Ծառայողները պետք է համախոհներ լինեն և միավորվեն խմբերում, և ապրեն միասին: Նրանք ավելի շուտ կկառուցեին լույս բլուրի վրա կոչվող այդ քաղաքը, եթե աշխատեին խմբով:

Բացի այդ, միավորումը կնպաստեր շփմանը, ուսուցմանն ու պաշտպանվելուն Երկրի հին էներգիաներից և այն ամենից, ինչը կարող էր խոչընդոտ հանդիսանալ իսկական Լույսի Ծառայողի ճանապարհին: Ուրեմն ի՞նչն այնպես չէ այստեղ: Եվ ես ձեզ կասեմ, որ այդպիսի համոզմունքը ծնվում է հին գծային պարադիգմից: Նրանք, ովքեր մտածում են այդպես, ջանում են ստեղծել նոր կյանք, բայց տեսադաշտից բաց են թողել Լույսի Ծառայողի իսկական առաքելությունը:

Դուք սովորում եք լինել կյանքի ինքնաբավ արարիչներ: Եվ դուք այդ անել կարող եք նույնիսկ անապատի կենտրոնում: Դա "ԵՍ ՆԱ ԵՄ ՈՎ ԵՄ" ֆրազի էությունն է: Չէ՞ որ դուք չեք ասում. "Ես նա եմ ով եմ, քանի դեռ նրանք նա են ով են": Հասկանու՞մ եք: Դուք ինքնաբավ փարոսնե՛ր եք: Ե՞րբ եք վերջին անգամ մի ժայռի գագաթին փարոսների մի ամբողջ կույտ տեսել: Նրանք իրար պետք չե՛ն: Ե՞րբ եք վերջին անգամ տեսել փարոսների համաժողո՛վ:

"Բայց դա հիմարություն է, - կասեք դուք: - Փարոսներն ամրացվում են ժայռերին: Նրանք չեն կարող մեկմեկու հյուր գնալ": Այո, բայց չէ՞ որ նրանք կարող են մեկմեկու լույս ուղարկել, ճի՞շտ է: Վերջիվերջո, փարոսներն այդ անել գիտեն: Հնարավոր է, Լույսի Ծառայողները նույնիսկ կարող են քվանտային մակարդակի վրա խճճվածության վիճակի մեջ մտնել իրար հետ և այդ ժամանակ տարածությունը նշանակություն չի՞ ունենա: (Սեմինարի ժամանակ քննարկվել է քվանտային խճճվածությունը:) Եվ հնարավոր է, եկել է մոլորակի վրա ձեր տեղի մասին պատկերացումների պարադիգմը: Ձեզ պետք է պաշտպանությու՞ն: Ձեր լույսը վտանգի տա՞կ է:

Լքելով այս տեղն ու նավը, երբ շրջագայության ավարտից հետո վերադառնաք նավահանգիստ, դուք տարբեր կողմեր կցրվեք: Ամբողջ աշխարհով մեկ: Ոմանք կհեռան չուզենալով, արցունքն աչքերին, և դուք կասեք. "Ինձ դուր եկավ: Ես ցանկանում եմ մնալ ու շարունակել": Բայց ես կասեմ ձեզ, որ ձեր թախիծն ինքը՝ հին պարադիգմի մա՛ս է: Հենց որ դուք դիպաք մեկմեկու սրտերի, դա ձեզ հետ է լինելու ձեր ամբողջ կյանքում, եթե դուք այդ ցանկանաք: Դուք կարող եք կապ հաստատել և պահպանել այն: Ձեր հանդիպումն այստեղ կարող է ստեղծել լույսի ցանց, և վերադառնալով այնտեղ, որտեղ դուք ապրում եք ձեր ժայռի վրա, դուք ինքներդ կարող եք ճառագել լույս մթի մեջ, որտեղ ապրում եք: Հասկանու՞մ եք:

Խմբերով ապրել պարտադրող կանոններ գոյություն չունեն: Եթե դուք այդ անեիք, մոլորակի մնացած մասը կմնար մթի մե՛ջ: Դա ծայրահեղ էգոիստական է և օգտակար է միայն խմբի համար, և ուրիշ ոչ ոքու: Նրանք, ովքեր համախմբվում են խմբերի մեջ, ուղղակի ցանկանում են վայելել մեկմեկու ներկայությունը, բայց մոլորակին ոչ մի կերպ չեն օգնում: Դա երկրորդ կանոնն է:

Sambitbaba
01.07.2018, 21:13
ՀՈԳԵՎՈՐ ՍՆՈՒՆԴ.
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍՆՈՒՆԴԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ


Եկեք փոխենք թեման: "Քրայոն, եթե ես Լույսի Ծառայող եմ, ինչո՞վ պետք է սնվեմ: Ես տարբեր կարծիքներ եմ լսել: Ոմանք ուտում են միս, իսկ մյուսները չեն ուտում, երրորդները հրաժարվում են եփված ուտելիքից, չորրորդները չեն հրաժարվում: Իսկ ոմանք նույնիսկ ոչինչ չեն ուտում ու սնվում են օդո՛վ: Ի՞նչ անեմ ես, որպեսզի հարգեմ իմ Աստծոն և մարմնին այն սնունդով, որը ես օգտագործում եմ":

Շատերն անմիջապես մատնացույց կանեն տարբեր կրոնական գրեր և կպատասխանեն. "Ահա՛ թե ինչ է պետք անել": Մյուսները, ավելի քիչ հավատացյալները, կպատմեն մաքրման համար տարբեր քիմիական տարրերի մասին, ճշմարիտ սնուցման և առողջության մասին: Երրորդները կպնդեն ձեր ընտանիքի ավանդույթների մասին կամ կխորհեն կենդանիներ ուտելու բարոյական տեսանկյան մասին: Եվ որտե՞ղ է ճշմարտությունը: Շատերին նման մոտեցումը հարցին գիտակից և տրամաբանական է թվում:

Թանկագիններս, ո՞րն է նպատակը: Լինել առողջ և միաժամանակ հարգել Աստծո՞ն: Մեծամասնությունը կպատասխանի. "Այո": Լավ, ուրեմն եկել է հոգևոր տրամաբանության ժամանակը: Հարց. որտե՞ղ է, ինչպես մենք արդեն պարզեցինք, գտնվում Աստված: Պատասխան. Արարիչը մեր ներսում է: Ինչպե՞ս կարելի է երկրպագել այդ աստվածային ոլորտը մեր ներսում: Պատասխանը. հնարավորինս երկար մնալ կենդանի՛: Հնարավորինս երկար լույս ճառագել մոլորակի վրա: Եվ ուրեմն ինչպե՞ս կարելի է սննդի մեկ օրաբաժին նշանակել բոլորի համար, եթե դուք բոլորդ այդքան տարբեր եք և ինքնատիպ: Եթե խոսքը գնաց այդ մասին, ինչպե՞ս կարելի է առողջ սննդի ընդհանրացված սկզբունքներ ստեղծել մարդկային օրգանիզմների այդպիսի հսկայական քանակության այդքան տարբեր տիպերի համար: Բայց դա տեղի է ունենում:

Ահա պատասխանը. ձեզանից ամեն մեկի ներսում գոյություն ունի բնածին տեսանկյուն: Բնածին տեսանկյունը՝ մարմնի գիտակցությունն է: Բնածին տեսանկյունը՝ մարմնական գիտակցության էներգիան է, որը դուք օգտագործում եք մկանային տեստի (կինեզիոլոգիա) ժամանակ: Բնածին տեսանկյունը գիտի այն մասին, թե ինչ է տեղի ունենում ձեր մարմնի բջջային մակարդակի վրա, իսկ դուք այդ չգիտեք: Բնածին տեսանկյունը՝ հենց իր, ԴՆԹ գիտակցությունն է: Դա մարմնական գիտակցվածության սկզբնաղբյուրն է:

Բնածին տեսանկյունը գիտի այն մասին, ինչը մենք Ակաշայի ժառանգություն ենք անվանում: Դա գիտելիք է այն մասին, թե ով եք դուք եղել ձեր անցյալ մարմնավորումներում: Առողջ և երկար կյանք ապահովելու համար սննդի ձեր բոլոր պահանջները հիմնված են բջջային կառուցվածքի վրա, որը գիտի, թե ինչ է նա ուզում և ինչ է իրեն անհրաժեշտ: Իսկ անհրաժեշտ է այն, ինչին նա սովոր է, թանկագիններս:

Կարևոր չէ, թե ով եք դուք և որտեղ եք ապրում: Եթե անցյալ կյանքում ապրել եք Հնդկաստանում, ուրեմն հնդիկի կերակուր կուզեք՝ եթե նույնիսկ հիմա ապրում եք Մոնտանայու՛մ: Եթե մի քանի կյանք ապրել եք Ասիայում, իսկ հիմա բրուկլինցի եք, միևնույն է ասիական ուտելիք եք ուզելու: Ձեր քիմիական կառուցվածքը հիշում և ցանկանում է այն, ինչը, ինչպես իրեն է թվում, անհրաժեշտ է լավ մարսելու և առողջության համար:

Ձեր Ակաշայի ժառանգությունը շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան ձեզ է թվում: Անցյալ մարմնավորումների էներգիաներն անցյալում չե՛ն մնացել: Դա ներկայումս գոյություն ունեցող ձեր հոգևոր կառուցվածքի քվանտային էներգիան է, դա այն է, ինչը ձեր այս անգամվա "ամբողջական եսի" մասն է կազմում: Այս ամենն ազդեցությու՛ն է գործում ձեզ վրա:

Մարմինը ձեզ կասի նույնը, եթե հարցնեք նրան: Բջջային կառուցվածքը տենչալու է այն, ինչին դուք սովոր եք, և սովորական քիմիական բաղադրությունը ձեր օրգանիզմին հանգիստ ու կոմֆորտ կնվիրի: Եթե դուք նորեկ եք այդ մշակույթում և վերջին հինգ կյանքերը նրանից հեռու եք անց կացրել, մի զարմացեք, եթե հակում կզգաք նախկին մշակույթի ճաշատեսակների հանդեպ: Բուսակերական դիետան օգտակար կլինի ձեզ այն դեպքում, եթե դուք ականջ դնեք ձեր Ակաշային: Դուք ուտում եք այն, ինչը բարենպաստ ազդեցություն է գործում ձեր բջջային կառուցվածքի վրա, այլ ոչ թե այն, ինչ ձեզ կարգադրում են ուտել ձեր հոգևորը բարձրացնելու համար:

Ականջ դրեք ձեր մարմնի գիտակցությանը, և նա ձեզ շատ բան կպատմի այն մասին, թե ով եք դուք եղել: Չկան ոչ մի կանոններ, բացի մեկից. ապրեք և առողջ եղեք: Լսեք ձեր բջջային կառուցվածքին, և նա ձեզ կասի, թե կոնկրետ ինչ է պետք ուտել: Մի՞թե հոգևոր իմաստով դա տրամաբանական չէ: Մի փորձեք ուրիշի վզին փաթաթել ձեր պատկերացումները "ճիշտ" սնվելու մասին: Հարգեք Ակաշայի համակարգը և հասկացեք, որ ձեր բնածին տեսանկյունը շատ ավելի լավ գիտի, թե ինչն է ձեզ հարմար:

Sambitbaba
06.07.2018, 18:59
ԲԺԻՇԿՆԵՐ ՈՒ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ,
ԹԵ՞ ՀՈԳԵՎՈՐ ՄԵԹՈԴՆԵՐ


"Թանկագին Քրային, ես լսել եմ, որ պետք է մոտ լինել բնությանը և ապաքինման համար գիտություն չկիրառել: Այցը բժշկին՝ անհարգալից վերաբերմունք է Աստծո հանդեպ: Վերջիվերջո, մի՞թե դու չես ասում, որ մենք ի վիճակի ենք ապաքինել ինքներս մեզ գիտակցությա՛ն օգնությամբ: Ինչու՞ ընդհանրապես դիմել բժիշկների, եթե ամեն ինչ կարող ենք ինքներս անել: Ավելին, իմ բժիշկը պայծառացած մեկը չէ, նա պատկերացում անգամ չունի իմ բնածին տեսանկյան մասին կամ իմ հոգևոր մարմնի կարիքների մասին: Ես ի՞նչ անեմ":

Նախ և առաջ, ով Մարդ, ինչու՞ ես ցանկանում միանգամից այդքան շատ բան դասավորել դարակներիդ վրա: Դուք ինչպես միշտ ցանկանում եք միայն "այո" կամ "ոչ" պատասխաններ լսել շատ դժվար հարցերի վերաբերյալ: Դա կապված է ձեր երեքտարածքային, գծային հայացքից փաստորեն ամեն ինչի վրա: Սովորե՛ք մտածել երեքտարածքային շրջանակներից դուրս: Նայեք այս բաժնի վերնագրին: Այնտեղ հարց է տրվում, թե երկու միջոցներից ո՞րն է ճշմարիտը:Այսինքն ենթադրվում է, որ հնարավոր չէ օգտվել միանգամից երկու միջոցից էլ, քանի որ նրանք հակասում են մեկմեկու:

Եկեք դիմենք հոգևոր տրամաբանությանը: Ահա ենթադրական պատասխանը. "Մի դիմեք բժիշկներին, դուք ամեն ինչ կարող եք բուժել գիտակցության օգնությամբ": Բայց ես կհարցնեմ. իսկ արդյո՞ք ձեզանից շատերն այս դահլիճում արդեն կարող են այդ անել: Դուք բոլորդ հինավուրց հոգիներ եք, բայց արդյո՞ք պատրաստ եք այդ անել: Գիտե՞ք, թե ինչպես: Արդեն հասել եք լավ արդյունքների՞: Կարո՞ղ եք հենց հիմա ազատվել հիվանդություններից կամ քիմիական խախտումներից:

Ես կասեմ ձեզ ճշմարտությունը, եթե նույնիսկ դուք այն նկատել չեք ցանկանում: Դուք պատրաստ չե՛ք դրան: Դուք դեռևս պատրաստ չեք հոգևոր գործիքների օգնությամբ իրականացնել լիակատար ապաքինման վերաբերյալ ամբողջ աշխատանքը: Լեմուրացիներն այդ կարողանում էին, որովհետև նրանց սովորեցրել էին բազումքցինե՛րը: Դա Աստծո խոստումներից մեկն է. կգա օրը, երբ ԴՆԹ կգործի այնքան էֆեկտիվորեն, որ դուք կկարողանաք ընդմիշտ հրաժարվել բժշկությունից և բոլոր քիմիական դեղամիջոցներից, չէ՞ որ Արարչի էներգիան ձեր մեջ կաշխատի 100 տոկոսով, ինչպես Երկրի վրա քայլող մեծ Վարպետների մոտ է:

Դա հնարավոր կլինի պայծառացած Երկրի վրա, թանկագիններս, դեպի ուր դուք ձգտում եք: Վերջին ժամանակներս դուք նորություններ դիտե՞լ եք: Նայեք պատուհանից դուրս: Դուք արդեն պայծառացե՞լ եք: Մենք ասում ենք, որ էներգիան շարժվում է այդ ուղղությամբ, բայց դուք դեռ նպատակակետին չեք հասել:

Եթե ինչ-որ մեկը զգում է, որ ի վիճակի է ապաքինել իրեն, թող սկսի սովորել հենց հիմա: Շատերը երախտապարտ կլինեն, հասկանալով, որ արդեն տիրում են ինչ-որ ունակությունների: Եկեք սկսենք այդ պրոցեսը, բայց ոչ մի վայրկյան չմտածեք անգամ, որ արդեն հասել եք այն մակարդակին, երբ խնդիրներն առողջության հետ կարելի է չեզոքացնել սեփական ուժերով: Դուք սովորում եք մեծ պրոցեսին, և վերջիվերջո կյուրացնեք այն, եթե ցանկանաք ձեր բջիջների հետ շփվել քվանտային մակարդակի վրա: Ոմանց մոտ դա գերազանց կստացվի, մյուսները միայն սկզբնական փուլում կլինեն:

Այժմ ես կուզեի պատմել, թե ինչպես է գործում Ոգին և ինչպիսին են հնարավորությունները հաջորդ մի քանի տարիների ընթացքում: Այս մոլորակի վրա մենք նոր հայտնագործություններ ենք տալիս բժիշկներին և նոր գիտություն: Դրան կհետևեն խոշոր հայտնագործություններ մարդկային օրգանիզմի և նրա քվանտային հատկությունների մասին:

Տեսեք այն, ինչ արդեն տեղի է ունեցել, չէ՞ որ այդ գիտական տվյալների մի ինչ-որ մասը դուք արդեն ստացել և օգտագործում եք: Պատկերացրեք գիտություն, որը թույլ է տալիս վերապատվաստել սիրտը, այն դեպքում երբ ձեր սեփականն արդեն անհուսալի է դարձել: Իհա՛րկե: Այդ վիրահատությունն ամեն ամիս կատարում են այս մոլորակի վրա և ոչ թե մեկ անգամ: Այդ տեղեկությունը դուք ստացել եք Արարչից, դուք այդ հասկացա՞ք: Այն չի ընկել ձեր վրա մութ էներգիայի ինչ-որ գրադարանի դարակից, որպեսզի նրա օգնությամբ հնարավոր լիներ չարիք գործել:

Այսպիսով, Լույսի Ծառայող, եթե քեզ անհրաժեշտ լինի նոր սիրտ, դու կդիմես բժիշկների՞, թե՞ կստեղծես այն բանականության օգնությամբ: Եթե դուք համոզված չեք, որ ինքնուրույն կարող եք փոխել ձեր սիրտը, ավելի լավ է օգտվեք Աստծոց ստացած և վիրաբույժների ձեռքը հանձնված տեղեկություններից: Դա կփրկի ձեր կյանքը և այդ կերպ դուք դեռևս կկարողանաք մնալ այստեղ և ձեր լույսը հղել Երկրին: Դուք հասկանու՞մ եք, թե ինչի մասին ենք մենք խոսում:

Բացի այդ, դուք կարող եք փոխել դեղամիջոցները և գործի գցել կառուցվածքով զարմանալի, բայց ոչ այնքան երեքտարածքային մի պրոցես: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կարևոր դեղամիջոցների հանդեպ կիրառել այն, ինչը ես հոմեոպաթիկ սկզբունք կանվանեի: Եթե ձեզանից որևէ մեկն իր քիմիական պրոցեսները փոխելու համար ընդունում է կարևոր դեղեր, ձեզ կարող է թվալ, թե դուք ուրիշ ընտրություն չունեք: "Դա ինձ օգնում է կենդանի մնալ, - կասեք դուք: - Ես առայժմ չեմ կարողանում դրա համար գիտակցությու՛նս կիրառել, այդ պատճառով դեղեր եմ ընդունում":

Եթե դուք պատկանում եք այդ կատեգորիային, նոր էներգիայի մեջ դուք կարող եք մեկ այլ բան փորձել: Դրա հետ մեկտեղ առաջնորդվեք անվտանգության, առողջ իմաստի և տրամաբանության սկզբունքով: Ահա թե ինչ եմ ես խորհուրդ տալիս. հոմեոպաթիկ սկզբունքը հիմնված է նյութի ամենափոքր քանակության ընդունման հետ, որպեսզի ձեր բնածին տեսանկյունը տեսնի այդ: Բնածին տեսանկյունը տեսնում է, թե ինչ եք դուք փորձում անել, և համապատասխան ձևով կարգավորում է օրգանիզմի քիմիական պրոցեսները: Կարելի է ասել, որ դուք ձեր մարմնին "հավասարակշռության ազդանշան" եք ուղարկում: Այդքան փոքր քանակության դեղամիջոցն անկարող է ազդել ձեր քիմիական պրոսեցների վրա՝ բայց դա աշխատու՛մ է:

Մարմինը (բնածին տեսանկյունը) տեսնում է, թե ինչ եք դուք փորձում անել, և գործակցում է ձեզ հետ: Որոշակի իմաստով կարելի է ասել, որ մարմինն ինքն է ապաքինվում, որովհետև հոմեոպաթիկ նյութի օգնությամբ դուք նրան հրահանգ տվեցիք: Ինչու՞ չփորձել այդ բանը կարևոր դեղամիջոցների հետ: Սկսեք փոքրացնել դեղաքանակը և զրուցեք ձեր բջիջների հետ, և հետևեք, թե ինչ է տեղի ունենում: Եթե ոչինչ չստացվի, դեղաքանակը քչացնել դադարեք: Ի զարմանս ձեզ, ժամանակի ընթացքում կարող եք հասնել հաջողության:

Հնարավոր է, ձեզ մոտ կստացվի սովորական դեղաքանակը կրճատել մեկ քառորդով: Դա հոմեոպաթիկ սկզբունք է, որը ձեզ թույլ է տալիս օգտագործել նշանակված դեղը, բայց իջեցնել նրա քանակը մինչև սովորական երեքտարածքային դեղաքանակի մի փոքր մասի: Դուք կշարունակեք այն ընդունել ներս, և բացի այդ, քիմիական նյութերի հետ հավելյալ ազդանշաններ ուղարկել: Ազդանշանն ուղարկված է, մարմինը գործակցում է, քչանում է կողմնակի էֆեկտների վտանգը:

Երբ խոսքը գնում է Ոգու մեծագույն համակարգի մասին, անհնար է ամեն ինչ դասավորել "այո" կամ "ոչ" դարակների վրա: Բայց կարելի է օգտվել հոգևոր տրամաբանությունից և տեսնել այն, ինչ ձեզ տվել է Աստված այն հայտնագործությունների և մեթոդների մեջ, որոնք կիրառվում են մոլորակի վրա: Գնացեք վիրահատման, փրկեք ձեր կյանքը, վեր կացեք և ասացեք. "Շնորհակալություն քեզ, Աստված, սրա համար, և այն բանի համար, որ ես ծնվել եմ մի աշխարհում, որտեղ դա հնարավոր է": Հասարակ թեմա չէ սա, ճի՞շտ է: Դուք բոլորդ այնքա՜ն տարբեր եք իրարից: Թանկագիններս, դուք ինքներդ կհասկանք, թե ինչ պետք է անեք: Մի անհանգստացեք կայացրած որոշման վերաբերյալ, չէ՞ որ ձեր բնածին տեսաանկյունը կհուշի ձեզ, թե ինչն է ճիշտ, եթե միայն դուք լսեք նրան:

Sambitbaba
07.07.2018, 19:22
ԱՍՏՎԱԾ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ:
ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ


Այժմ եկեք անցնենք վերջին հարցին: Ոմանք ձեզ կասեն, որ Աստված միևնույնն է՝ երեկ, այսօր, ընդմիշտ: Եվ այդ պատճառով, կասեն նրանք, պետք չէ կառչել նյու-էյջական հայացքներից, չէ՞ որ Աստված չի փոխվելու, նրա էներգիան միշտ նախկինը կլինի: Եվ ձեր բոլոր գաղափարներն էներգիայի և Աստծո փոխվելու վերաբերյալ՝ ուղղակի հիմարություն են: Նրանք կզգուշացնեն ձեզ. "Հեռու՛ մնացեք այդ Նյու Էյջ շարժումից և ավելի լավ է հենվեք ավանդույթների և կրոնական ու հոգևոր ուսմունքների համակարգին, որոնք արդեն կայունացած են և իրենց պատմության ընթացքում միլիարդավոր հետևորդներ են գրավել":

Այդ համոզմունքը հիմնված է մոլորության վրա, թանկագիններս: Ես ցանկանում եմ հայտարարություն անել: Աստված միևնույնն է՝ երեկ, այսօր, ընդմիշտ: Դա սքանչելի է, չէ՞ որ Արարիչ-Աստված երբեք չի փոխվի: Թե ինչն է իսկապես փոխվում, դա Մարդու վերաբերմունքն է անփոփոխ Աստծո հանդեպ: Թե ինչն է փոխվում, դա Մարդու ունակությունն է ազատագրվել հին էներգիայից և նոր էներգիայի մեջ գտնել Աստծոն իր ներսում: Փոխվում է Մարդը, այլ ոչ Աստված:

Ինքը շրջապատող միջավայրը (Հայան) համագործակցում է ձեզ հետ, որպեսզի դուք ավելի լավ հասկանաք Աստծոն՝ անփոփխին երեկ, այսօր և ընդմիշտ: Նյու Էյջի մեջ Մարդ ընդունում է, որ իր հարաբերությունները Ոգու հետ փոխվում և ավելի իրական են դառնում: Դա նշանակում է, որ այժմ Մարդ կարող է նորովի, ավելի խորը տեսնել և զգալ Արարչին սեփական անձի մեջ: Նոր հոգևոր գործիքները ձեր առջև են, և ձեր "Ես"-ի գիտակցումն աստիճանաբար սկսում է աճել: Մարդը փոխվու՛մ է: Աստված մնում է նախկինը:

Հրաժարվեք ավանդույթից, չէ՞ որ այն պահում է ձեզ ձեր իսկ հորինած բանտում, որտեղ դուք լռվել եք աստվածաբանության վրա և չեք նկատում սեփական հոգու մեծությունը:

Sambitbaba
08.07.2018, 19:18
ՄԻԱԿ ԿԱՆՈՆԸ


Կարելի է ասել, որ գոյություն ունի մի հատկություն, որը վերաբերվում է բոլոր կանոններին: Դա այն է, որ ամենուր պետք է հոգևոր իմաստություն կիրառել: Շրջապատող էներգիան պետք չէ բաժանել համակարգների, ինչպես այդ ցանկանում է ձեր գծային գիտակցությունը: Ավելի լավ է խառնեք ամեն ինչ հոգևոր տրամաբանության մեկ ապուրի մեջ, որն էլ հենց ձեր կյանքում իմաստ կունենա: Մի կիրառեք ձեր կանոններն ուրիշ մարդկանց հանդեպ: Ավելի լավ է գտեք այն, ինչը հարմար է հենց ձեզ, և ուրախացեք դրան, ամրապնդելով դրանով ձեր առողջությունը:

Թանկագիններս, ես ձեր եղբայր և քույր Քրայոնն եմ: Ես ճանաչում եմ ձեզ: Կարևոր չէ, երիտասարդ եք դուք կամ ոչ: Դուք բոլորդ հինավուրց հոգիներ եք, և դեռ շատ երկար լինելու եք միասին: Հիշեք այդ մասին: Սա 2012 թվականի առաջին ամիսն է: Բազմաթիվ նոր փոփոխությունների սկիզբը:

Եվ դա իրոք այդպես է:


Ք ր ա յո ն

Sambitbaba
27.07.2018, 19:45
.....

Sambitbaba
27.07.2018, 19:58
ՔՐԱՅՈՆ



ՆԱԽԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵ՛Ր


Բոլորն էլ սիրում են նախագուշակություններ: Նայեք "Հոգևորություն" գլուխը: Ե՞րբ ենք մենք կորցնելու Հռոմի Պապին: Հե՜յ,
մենք արդե՛ն նրան կորցրել ենք: Եվ իրոք, այս հաղորդատվությունից ընդամենը 12 ամիս անց Պապը լքեց իր պաշտոնը և նրա տեղը գրավեց Ֆրանցիսկը:
Հնարավոր է, այժմ արդեն մյուս բոլոր նախագուշակությունները ձեզ ավելի հետաքրքի՞ր կթվան: (Ես ժպտում եմ:)


Լի Քերոլ





ԳԼՈՒԽ 7

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ


ՔՐԱՅՈՆԻ ՈՒՂԻՂ ՀԱՂՈՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՓԵՏՐՎԱՐ 2012



Ողջույն, թանկագիններս, ես Քրայոնն եմ, Մագնիսական Ծառայությունից: Մարդիկ, որոնք ինձ հետ հանդիպումների են գալիս, - հիմնականում հինավուրց հոգիներ են: Մենք նախատեսել էինք այդ: Ավելի քան քսան տարի առաջ, երբ իմ գործընկերը նոր սկսում էր միայն, հանդիպումներին հետաքրքրասեր հոգիներ էին գալիս: Ամեն ինչ փոխվել է: Հինավուրց հոգիների լուրջ վերաբերմունքը նրանց բերում է սրա նման դահլիճներ և վայրեր, որտեղ նրանք կարող են լսել կամ կարդալ: Վարագույրի իմ կողմում ոգին արձագանքում է հնարավորություններին, և ես նորից կկրկնեմ, որ ժամացույց չունեմ: Ընթերցողներին մենք տեսնում ենք նույնքան լավ, որքան նրանց, ով այսօր այստեղ է եկել: Հնարավորությունները մենք տեսնում ենք որպես իրականություն: Իրականությունը, որը մենք տեսնում ենք, ձեզ դրդել է այս ուղերձը կարդալ թղթի կամ համակարգչի էկրանի վրա: Եվ մեզ համար դա տեղի է ունենում այս դահլիճում հավաքույթի հետ միաժամանակ, որտեղ ներկա են ձեզանից քչերը: Ձեր ապագան՝ մեր ներկան է:

Ձեր իրականության մեջ մենք տեսնում ենք ոչ թե էմպիրիկ կանոններ, այլ գոյատևման հնարավորություններ: Իսկ նշանակում է, մենք գիտենք, թե ով եք դուք՝ ունկնդիրներդ, ընթերցողներդ և այստեղ ներկաներդ: Դուք կարծում եք, որ գիտեք, թե որքան եք դուք "այստեղ", բայց իրականում չեք հասկանում, թե ինչ է նշանակում "այստեղ", չէ՞ որ այն շատ ավելի մեծ է, քան դուք կարծում եք: Ձեր "այստեղն" ընդգրկու՞մ է ապագան: Ձեր "այստեղը" ներառնու՞մ է հաջորդ սերունդներին: Հասկանում եք, յուրաքանչյուրը, ով կարդում կամ լսում է այս խոսքերը, կարևոր չէ, թե երբ, պատկերացնում է հնարավորություն, որը մեզ համար գոյություն ունի ներկայում: Այդ մասին մենք կխոսենք այսօր: Այդ ուղերձը մենք կանվանենք "Ազատության ընտրության վերատրամաչափում":

Մի պահ դադար տանք: Այս պահին, ինչպիսին էլ լինի ուսուցումը, ինչպիսին էլ լինեն խոսքերը, տեղի է ունենում էներգիայի արտահայտում: Լսիր, ընթերցող. ես գիտեմ, թե ով ես դու: Էներգիայի արտահայտումը տեղի է ունենում հենց հիմա, ձեզ համար: Նախքան աթոռներից վեր կենալը, դուք այսօր կարող եք փոխվել: Որովհետև կստանաք էներգիա, որն ուղարկում ենք մենք, և կարևոր չէ, թե ըստ ձեզ, ժամը քանիսն է հիմա կամ որտեղ եք դուք գտնվում, - էներգիան լցվում է ձեր ԴՆԹ քվանտային տեղեկությունների մեջ, ձեր հոգու կառուցվածքի մեջ: Այդ գործին մասնակցում են ձեր Բարձրագույն "Եսի" Ակաշան ինքը և ձեր հոգու էներգիան: Այդ արթնացումը կշարունակվի մինչև ձեր կյանքի վերջը, չէ՞ որ այսօր դուք որոշում եք ընդունում: Այդքան կարևոր է ազատությունը Մարդու համար:

Մարդը կարող է շրջադարձ կատարել 180 աստիճանով: Դուք միայն վերհիշե՛ք ձեր պատմությունը: Հիշեք, թե ինչեր եք արել վերջին տարիներս: Անհամազոր կառավարություններն ընկան (կամ գտնվում են դրա ընթացքում), անհամազոր ֆինանսական համակարգերը սնանկացան: Եվ սակայն դուք շարունակում եք հարցնել. "Որտե՞ղ են փոփոխությունները": Նրանք քո շուրջն են, թանկագինս, բայց տեղի են ունենում աստիճանաբար, այլ ոչ վերջին շաբաթների ընթացքում: Համբերեք, և թող փոփոխությունների անիվը պտտվի իր արագությամբ:

Sambitbaba
31.07.2018, 18:03
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ
ԱՅԴՔԱՆ ՀԵՇՏ ԲԱՆ ՉԷ


Ընտրության ազատությունը կարող է հեշտ կոնցեպտ թվալ: Ընտրության ազատությունը Մարդու համար նշանակում է ազատություն՝ ընտրել ամենն, ինչ նա իրեն հարմար կգտնի: Բայց դա բոլորովին այդպես չէ: Դուք կարող եք ընտրել միայն այն, ինչ ի վիճակի եք պատկերացնել, կամ այն, ինչը, ինչպես ձեզ է թվում, կարող եք փոխել: Դուք չեք կարող ընտրել այն, ինչը ձեզ թվում է անհասանելի: Օրինակ, լաբիրինթոսում առնետներն ունեն ընտրության ազատություն: Նրանք կարող են գնալ ուր ասես: Բայց, օրինակ, առնետների մտքով երբեք չի անցնում վերացնել այդ վիճակը: Դա չկա նրանց գիտակցության կամ իրականության մեջ, չէ՞ որ նրանք շրջապատված են ամուր պատերով, որոնցից կազմված է լաբիրինթոսը: Առնետներն ուղղակի փորձում են ընտրել ուղղություն այդ պատերի և իրենց առջև դրված խնդրի շրջանակներում:

Մարդն ապրում է տարածական ընկալմամբ, և դա նույնն է ինչ ապրել ոչ թե գունավոր, այլ սևուսպիտակ աշխարհում: Կարելի է ասել, որ Մարդիկ միշտ ունեցել են ընտրություն սևուսպիտակ շրջանակներում, բայց գույների մասին նրանք չգիտեին: Իսկ եթե չկան գույներ, ուրեմն դուք չեք կարող ընտրել կարմիրը, կապույտը կամ կանաչը: Հասկանու՞մ եք: Հիմա պատկերացրեք, որ այդ գույները բազմատարածքային իրականություն են կազմում: Եվ Մարդը (թող որ նա ունի ընտրության ազատություն) չի կարող նույնիսկ պատկերացնել այն, ինչը չի կարող պատկերացնել: Եվ նա չի ընտրում գույնը ոչ թե այն պատճառով, որ չունի ընտրության ազատություն, այլ չի ընտրում այն, որովհետև չգիտի գույնի գոյության մասին: Թանկագիններս, հենց այս իրավիճակն է, որ այսօր փոխվում է: Դուք սկսում եք տեսնել կոնցեպտներ, որոնք ձեզ համար երբեք կոնցեպտներ չե՛ն եղել: Պատրաստվե՛ք գույներին:

Ես կբերեմ փոքր ցուկակը նրա, ինչին հետևում է սպասել, և ձեզանից ոմանք շուտով կտեսնեն դա, իսկ ոմանք՝ էլի ինչ-որ ժամանակ անց: Ես ուղղակի տեղեկություն եմ հայտնում, առանց ճշգրիտ ժամանակի: Եվ եթե դուք հարցնեք. "Թանկագին Քրայոն, իսկ ե՞րբ դա կլինի", - ես կպատասխանեմ. "Այո": Թանկագիններս, դա տեղի կունենա, չէ՞ որ մենք տեսնում ենք այդ բոլոր հնարավորությունները, և նշանակում է, դրսևորումներն արդեն տեղի են ունենում:

Sambitbaba
03.08.2018, 17:33
ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Կետ առաջին. հոգևորականությունը: Ձեր մոլորակի հոգևորական համակարգերը սկսում են փոխվել: Դա չի նշանակում, որ նրանցից ոմանք կվերանան: Նրանք ուղղակի կփոխվեն: Մոլորակի խոշորագույն հոգևորական համակարգերից ոմանք՝ դուք նրանց պաշտոնական կրոններ եք անվանում, - կփոխվեն: Արտաքին հեղինակություններից շեշտը կփոխվի ներքին հեղինակությունների վրա: Ի հայտ կգա երկրպագման նոր ձև, աստիճանաբար կփոխվեն կանոնները, չնայած հիմնական դոկտրինան կմնա նույնը:

Քրիստոսի դոկտրինայի հիմքում միշտ էլ ընկած է եղել Աստծո որոնումները ներսում: Նրա ուսմունքներն ակնհայտ են: Հրաշքները բերվել են որպես օրինակներ նրա, թե ինչի են ընդունակ Մարդիկ: Նրանք չեն կոչել ձեզ երկրպագել Աստծոն: Եվ երբ դուք հասկանաք այդ, Հիսուսի ուսմունքները կմնան Հիսուսի ուսմունքներ: Կփոխվի մեկնաբանությունը միայն:

Մերձավոր Արևելքի մեծագույն մարգարեների ուսմունքները հիմնված են միասնության և սիրո վրա: Եվ երբ սուրբ խոսքերի մեջ ներդրվի նոր իմաստություն, կփոխվի Մարդը, այլ ոչ թե մարգարեների խոսքերը: Իրականում մարգարեների մեջ դուք կսկսեք տեսնել ավելի մեծ աստվածային ոգեշնչում, իսկ նրանց իմաստությունը ձեզ ավելի խորը կթվա:

Շուտով դուք կկորցնեք Հռոմի Պապին: Ես ժամացույց չունեմ: Մեր "շուտովը" ձեզ համար կարող է նշանակել ինչ ասես: Նա, ով կփոխարինի նրան, կզարմացնի ձեզ, չէ՞ որ նրա կազմակերպությունը մինչև այդ պահը կլինի մահամերձ վիճակում: Այլ կերպ ասած, մարդիկ ավելի ու ավելի քիչ կհետաքրքրվեն կրոնական կարիերայով: Ավելի ու ավելի քիչ երիտասարդներ կհետաքրքրվեն այդ կազմակերպությամբ, և նոր Պապը ստիպված կլինի ինչ-որ բան փոխել, որպեսզի իր Եկեղեցին չխորտակվի: Սա նշանակում է, որ նրա կազմակերպությունը կմնա, բայց կհակվի ավելի ժամանակակից հայացքների այն ամենի վերաբերյալ, թե ինչ է սպասվում ձեզ բոլորիդ նոր էներգիայի պայմաններում: Դա Եկեղեցու անկում չէ: Դա աստվածայինի վերատրամաչափումն է ներսում, և այն համապատասխանելու է նոր սերնդին: Դա փոխշահավետ իրավիճակ է: Նոր Պապի համար հեշտ չի լինի, չէ՞ որ հին գվարդիան տեղում է: Հնարավոր է, նրա վրա նույնիսկ մահափորձ կկատարվի, չէ՞ որ հին էներգիան իր դիրքերն այդքան հեշտորեն չի զիջում: Սա առաջին կետն է: Սպասեք դրան: Դա հոգևորական համակարգերի կառուցվածքի փոխակերպումն է: Դա հոգևորական համակարգերի վերակառուցումն է, որոնք հիմա համապատասխանելու են Մարդու վրա ուղղված, այլ ոչ թե մարգարեների վրա ուղղված բարձրագույն ճշմարտությանը:

Sambitbaba
06.08.2018, 20:19
ԱՊՐՈՒՄՆԵՐ


Կետ երկրորդ. խախտելով ձեր պատկերացումները Մարդու բնույթի մասին, Մարդիկ այլ կերպ են արձագանքելու իրենց ապրումներին: Ներկա պահին այդ ապրումները հրապուրիչ են: Դուք տեսնում եք, թե ինչպես են մասսայական տեղեկատվական օրգաններն իրենց վերջին թռիչքը կատարում իրականությունը լուսաբանելու համար և ցուցադրում են ձեզ "ռեալիտի շոու", որպեսզի դուք կարողանաք ապրումներ դիտել, կարծես թե տանը ձեզ ձեր սեփականը չի հերիքում: Ես ցանկանում եմ, որ դուք դիտարկեք այդ փոփոխությունները, չէ՞ որ նրանք ձեզ ցույց են տալու մարդու բնույթի բուն էության փոփակերպման սկիզբը: Վերջիվերջո այդ ամենը կորցնելու է իր հրապուրանքը: Ամբողջովին: Կգա ժամանակ, երբ դուք հետ կնայեք ու կհիշեք այն մասին, թե ինչպես էիք նայում նման հաղորդումներ, և կասեք. "Ի՜նչ բարբարոսն էի ես": Դա փոխվելու է:

Սա նշանակում է, որ շուտով փոխվելու են Մարդկանց հաճույքների նախընտրությունները: Դրանք փոփոխություններ են, կախված այն բանի հետ, թե Մարդ ինչ կցանկանա զգալ իր կյանքում և իր ազատ ժամանակ: Ավելի շատ դրդապատճառներ կլինեն նայել այն, ինչ հանգստացնում է հոգին, այլ ոչ թե դրդում է նրան ապրումների: Այն, ինչով նրանք սնվում էին հին էներգիաների ժամանակ, իրենց այլևս չի սնելու: Եթե դուք դիտեիք հիսունական թվականների հեռուստաշոու, այն ձեզ դուր կգա՞ր: Չէ՞ր թվա այն ձեզ անհամ և ծիծաղելի իր պարզունակությամբ: Դա այդպես է, և դա կապված է ձեր ժամանակակից իրականության մեջ տեղի ունեցող փոփոխությունների հետ: Այդ պատճառով Մարդիկ այլ կերպ են ընկալելու ապրումները:

Ձեզ ավելի շատ հետաքրքրելու են ոչ այնքան ապրումները, որքան նոր տեղեկություններ ստանալն ու հաճելի զգացողությունները: Դա տեղի կունենա: Գիտեմ, ձեզանից ոմանք կասեն. "Կասկածում եմ, Մարդը Մարդ է": Մեկնումեկը նույնիսկ կվիճի. "Քրայոն, Չէ՞ որ դու ասում էիր, որ հին հոգիները մարդկության ընդամենը փոքրիկ մասն են: Հետևաբար նրանք մեզ հետ միասին չեն փոխվի: Ինչպե՞ս մարդկության մեծամասնությունը կարող է փոխվել": Ահա թե ինչ կպատասխանեմ ես. որոշ երևույթներ ընդգրկելու են ամբողջ աշխարհը, մյուսները՝ միայն հինավուրց հոգիներին: Ինքներդ կտեսնեք: Բայց սկզբում ձեզ մոտ կցանվեն սերմեր: Եվ ձեր զգացմունքները, և ձեր վարմունքները վերջիվերջո կտեսնեն նաև մնացած մարդիկ: Հինավուրց հոգիներ, ինչպիսի՞ զգացմունքներ են առաջացնում ձեզ մոտ ժամանակակից հեռուստահաղորդումները: Դուք արդեն առարկու՛մ եք: Դուք արդեն տեսնում եք բարբարոսությունը: Դուք արդեն տեսնում եք այն լրագրողներին, որոնք չեն պահպանում բարոյական նորմերն ու ձգտում են վախեցնել, այլ ոչ թե տեղեկացնել ձեզ: Դա կփոխվի: Դուք այդ կպահանջեք:

Պատկերացրեք. հինավուրց հոգիները՝ էներգիա տվող սերմեր են, որոնք աճում և հումք են պատրաստում նոր սերմերի համար: Արդյունքում նույնիսկ երիտասարդ հոգիները մուտք կստանան դեպի սերմերի այդ ժառանգությունը նոր Երկրի էներգիայի մեջ: Սա երկրորդ կետն է:

Sambitbaba
07.08.2018, 20:40
ԿՅԱՆՔԸ ԿԵՐԿԱՐԻ, ԲԱՅՑ...


Կետ երրորդ. այս մասին մենք արդեն խոսել ենք, բայց շարունակում ենք կրկնել, չէ՞ որ Մարդիկ դրան չեն հավատում: Եթե կյանքի տևողությունն ավելանա, ոմանք սկսելու են վախենալ գերբնակչությունից: Դուք տեսել եք, թե ինչպես է դա տեղի ունեցել մինչև ներկա պահը, մաթեմաթիկայում գոյություն ունի երկրաչափական առաջատվության օրենքը, և այն չի կարելի փոխել: Եվ երբ դուք մտածում եք Երկրի բնակչության մասին, նրա ավելացման մասին վերջին քսան տարիների ընթացքում, դուք վախենում եք: Ինչպե՞ս կարելի է փոխել այդ առաջատվությունը:

Պատասխանը հեշտ է, բայց պահանջում է փոփոխություններ մտածելակերպի մեջ: Պատասխանը կլինի. կենդանի մնալու նոր սցենարը հասկացող քաղաքակրթություն: Հին սցենարի մեջ հիմնական բնակչությանը պնդում էին, որ ռասան լավացնելու համար անհրաժեշտ է ունենալ շատ երեխաներ, բայց դուք կսկսեք հասկանալ նոր սցենարի տրամաբանությունը: Ակաշայի բազմադարյան իմաստությունը կմիջամտի կենդանի մնալու նոր սցենարին: Այժմ ամեն կին չէ, որ կնայի իր վրա ու կասի. "Իմ կենսաբանական ժամացույցն առաջ է ընթանում": Ոմն կին կմտածի. "Ես մայր եմ եղել տասնչորս կյանք շարունակ: Այս անգամ զերծ կմնամ": Այդ կինը հասկանում է, որ ոչինչ չի կորցնում և մեղավոր էլ չէ ոչ մի բանում, նա ուղղակի զգում է, որ կենդանի մնալու նոր սցենարի հատկանիշներից մեկն է՝ փոքրիկ ընտանիքը կամ ընդհանրապես նրա բացակայությու՛նը: Բացի այդ, ինչպես մենք արդեն ասել ենք, նույնիսկ նրանք, ովքեր այսօր չեն մտածում բնակչության քանակությունը հսկելու մասին, կհասկանան, թե որտեղից են հայտնվում երեխաները (Քրայոնը կատակում է):

Նոր Աֆրիկայի հատկանիշների մեջ է լինելու կրթությունն ու ապաքինումը, ինչպես նաև բնակչության աճի զրոյալան տոկոսը, ինչպես որոշ զարգացած երկրներում: Նրանք, ովքեր հիմա հավատարիմ են որոշակի հոգևոր դոկտրինաների, կտեսնեն, որ մարդու ծննդյան վերաբերյալ նրա սկզբունքները փոխվել են՝ հետևեք դրան: Նրանք կստանան ընտրության ազատություն, տեղին նույնիսկ պաշտոնական կրոնի համակարգում: Հասկանում եք, ամեն ինչ փոխվում է, և առողջ միտքը կթելադրի. "Միգուցէ մոլորակի համար կլինի ավելի լավ, եթե ես երեխա չունենամ, կամ ունենամ ընդամենը մեկ երեխա": Եվ ակնհայտը. "Հնարավոր է, որ էկոնոմիկական առումով ավելի լավ կլինի սահմանափակվել մեկ երեխայով: Իմ կողմից դա ավելի իմաստուն կլինի: Այդպես ավելի լավ կլինի հենց իր՝ երեխայի համա'ր": Հետևեք այդ փոփոխություններին: Եթե ձեզանից ոմանք հավատարիմ են ավանդական դոկտրինաներին և կասեն, որ դա զայրացուցիչ մոլորամտություն է, ես ձեզ կուղարկեմ Հռոմի նոր Պապին (Քրայոնը ժպտում է): Եթե ձեզանից ոմանք մտածում են, որ առանց հսկողության բազմանալն անխուսափելի բան է, խորհուրդ եմ տալիս նայել վիճակագրությունը (որը դուք չեք տեսել կամ ժամանակ չեք գտել նայել) այն մասին, թե այդ ոլորտում ինչի են հասել զարգացած երկրներն առանց գրավոր կարգադրությունների: Դա արդեն տեղի է ունենում: Սա երրորդ կետն էր:

Sambitbaba
11.08.2018, 18:17
ԷՆԵՐԳԻԱ (ՆՈՐԻՑ)


Կետ չորրորդ. մոլորակի բնական պաշարները սպառելի են, դրանք բավարար չեն նախկին ապրելակերպը պահպանելու համար: Մենք ասում ենք այդ մասին արդեն տաս տարի: Հետևեք գիտության շահագրգիռ հետաքրքրությանը էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և այդպիսի հետազոտությունների ֆինանսավորման (վերջապես) մեծացմանը: Դուք կտեսնեք, որ այնտեղ ֆինանսներ են ներդնում ընկերություններ, որոնք այդ տեխնոլոգիաներից կարող են ավելի շատ կորցնել, քան ուրիշները: Դա մտածողության գալիք փոփոխությունների լիարժեք գիտակցման սկիզբն է: Հայայից դուք կարող եք էներգիա վերցնել, այլ ոչ թե ֆիզիկական միջոցներ: Մենք խոսում ենք երկրաջերմային աղբյուրների, մակընթացային ալիքների, քամու մասին: Եվ նորից խնդրում ենք ոչինչ չբարդացնել տեխնիկական մակարդակի վրա: Որովհետև տեխնոլոգիաների դարաշրջանում Մարդու զբաղմունքներից մեկն է՝ բարդացնել հասարակ երևույթները: Նայեք ձեր միջուկային տեխնոլոգիաներին՝ աշխարհի ամենաբարդացրած ու թանկ ջերմային շարժի՛չն է:

Մակընթացություներից ու ալիքներից էներգիա ստանալու ներկայումս գոյություն ունեցող գաղափարները տեխնիկական հրաշքներ չպետք է լինեն: Պատկերացրեք կառանատեղում ալիքների մեջ թիաբերաններով անիվ, որն էներգիա է արտադրում երկու ուղղություններով (թե մակընթացության և թե տեղատվության ժամանակ) և միացված է գեներատորին, որն ի վիճակի է սպասարկել մի քանի թաղամաս, այլ ոչ թե ամբողջ քաղաքներ: Ձգտեք պարզեցման և հրաժարվեք կենտրոնացված էներգետիկական համակարգերի գաղափարից: Սա վերաբերվում է նաև քամուն և էներգիայի երկրաջերմային աղբյուրներին: Ջանացեք ստեղծել ավտոնոմ համակարգեր տների խմբեր սպասարկելու համար: Եթե էլեկտրոցանց չլինի, ուրեմն էլեկտրոցանաի աշխատանքի խափանման վախ էլ չեք ունենա: Այդպիսին կդառնա ապագան, և այն կգա ավելի վաղ, քան թե ուշ, եթե դուք սկսեք գործել այդ կերպ: Ընդ որում, կքչանան ծախսերն էլ:

Sambitbaba
12.08.2018, 19:10
ՋՈՒՐԸ


Մենք ասել ենք ձեզ, որ մոլորակի կարևոր բնական աղբյուրներից մեկը, որը փոխվելու է և դա ձեզ հանելուկային է թվալու, - խմելու ջուրն է: Ձեզ համար այն նոր ոսկի է դառնալու, թանկագիններս: Մենք նաև ակնարկել ու նորից խնդրել ենք ձեզ. քանի դեռ չի առաջացել նրա վերանալու հնարավորությունը, սովորեք աղազատել այն իրական ժամանակում առանց տաքացնելու: Այդպիսի միջոց կա, այն իրականալի է, և ոմանք արդեն հետազոտություններ են անում: Այդպես դուք էժան խմելու ջուր կստանաք մոլորակի համար:

Սկսվում է փոխվել մոտեցումը հարցին: Աստիճանաբար դուք կնկատեք այդ, և միակ բանը, որ կանգնած է ձեր ճանապարհին, - մեծ փողերով ընկերություններն են, որոնք հակում են հին համակարգին: Դա նույնպես կփոխվի: Մեծ փողերը միշտ ձգտում են ներդրվել նոր բաների մեջ, բայց նոր բաներ ստեղծել ցանկանում են, ընտրելով եղածից: Իսկ եղածն է նավթը, ածուխը, ամբարտակները և չվերականգնվող պաշարները: Վերջին հարյուր տարիների ընթացքում քիչ բան է փոխվել, ճի՞շտ է: Այժմ դուք տեսնելու եք ընտրության ազատության փոփոխությունները: Կտեսնեք, թե ինչպես տնօրենների խորհուրդներում ընդունվում են որոշումներ, որոնք աներևակայելի կլինեին դեռ երկու սերունդ առաջ: "Ամենավատն, ինչ նրանք կարող են անել", այժմ կարող է դառնալ "Լավագույնն, ինչ նրանք կարող են անել": Այդպես, թանկագիններս, փոխվում է կամքի ազատության հասկացությունը: Երբ վաղվա մտավորականները տեսնում են այլընտրանքներ, որոնք առաջ չէին նկատում, դա կոչվում է փոփոխություն: Դա չորրորդ կետն էր:

Sambitbaba
13.08.2018, 20:21
ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է
ԶԱՐՄԱՑՆԵԼ


Կետ հինգերորդ. ոմանք չեն հավատա ամեն ինչում բարոյականություն և ազնվություն դրսևորելու հնարավորությանը: Այլ խոսքերով ասած, Մարդիկ հենց այնպես չեն աջակցի այն, ինչը, ինչպես իրենց են ասել, ստատուս քվո է: Նրանք կնայեն և կասեն. "Հավանաբար, կարող էր և ավելի լավ լինել: Պետք է մի ինչ-որ ավելի բարոյական և ազնիվ բան գտնել": Այո, ոմանք կառարկեն ձեզ. "Հասկացիր, հաստատությունների ձեռքին են բոլոր խաղաթաթերը, դու ստիպված ես լսել նրանց: Եթե դու ցանկանում ես ստանալ բժշկական ապահովագրություն կամ անշարժ գույքի վարկ, քեզ ավելի լավ է անել այնպես, ինչպես նրանք են կարգադրում": Ես ձեզ համար նորություններ ունեմ: Նույնիսկ ա՛յդ է փոխվելու:

"Ի՞նչ անես, - կհարցնի Մարդը: - Ողջ իշխանությունը նրանց է պատկանում": Անցյալում դուք ոչինչ անել չէիք կարող: Այժմ ես ձեզ կպատմեմ հնարավորությունների մասին: Դուք դուրս կգաք լաբիրինթոսից և ձեր շուրջը կնայեք: Դուք կասեք. "Ուրեմն ես կստեղծեմ իմ սեփական կազմակերպությունը": Ոմանք հենց այդպես էլ կանեն: Նոր կազմակերպությունները, հիմնված բարոյականության վրա, հողմի պես կանցնեն հին էներգիայի միջով: Այլ խոսքերով ասած, այսօրվա պատանիները կդառնան նրանք, ովքեր կստեղծեն նոր բանկային համակարգ, նոր առողջապահական համակարգ, նոր ապահովագրական համակարգ: Եվ երբ դուք տեսնեք նրանց ծրագրերը, կասեք. "Ինչու՞ մենք ինքներս այդ մասին չէինք մտածել":

Վերջին տասնամյակի ընթացքում դուք տեսել եք նորարարություններ ու հայտնագործություններ, որոնք հին իրականության սահմաններից դուրս ելնող ոչ ստանդարտ մտածողություն էին պահանջում: Իհարկե, տեսել եք: Ես չեմ կարող ասել ձեզ, թե ինչ կլինի, չէ որ այդ մասին դուք դեռ չե՛ք մտածել: Բայց հնարավորություններն արդեն տեսանելի ձևեր են ստանում: Թույլ տվեք օրինակ բերել: Ասենք թե, քսան տարի առաջ դուք նախագուշակել էիք, որ կհայտնվի մի բան Համացանց անունով և նրանից կարելի կլինի օգտվել այն գործիքների վրա, որոնք դուք չունեք, և այն տեխնոլոգիաների օգնությամբ, որոնք դուք պատկերացնել անգամ չեք կարող: Ձեր ձեռքի մեջ կտեղավորվեն ամբողջ գրադարաններ, գրքերով լիքը շենքեր, - բոլոր գոյություն ունեցող գիտելիքների համաշխարհային հանրագիտարան և այնտեղ մուտք գործելու հնարավորություն: Ավելին, ցանկացած տեղեկություն դուք կարող եք ստանալ անվճա՛ր: Կարևոր չէ, թե որքան երկար և հաճախ դուք կօգտվեք այդ սպասարկումից, այն կլինի անվճար:

Եվ եթե այն ժամանակ դուք լսեիք այս մասին, հավանաբար կասեիք. "Եթե մենք նույնիսկ հավատանք, որ դա հնարավոր է տեխնիկապես (իսկ մեզ թվում է, որ անհնար է), միևնույն է այդ ամենն իր գինն ունի: Այդ ամենի համար հաստատ հարկ կլինի վճարե՛լ: Այլ կերպ ինչպե՞ս բիզնես վարել": Եվ ահա պատասխանը. նոր հայտնագործության հետ հայտնվում են բիզնեսի նոր պարադիգմեր: Դուք չգիտեք այն, ինչ չգիտեք, այդ պատճառով պետք չէ պատկերացնել ապագան, ելնելով հին էներգիայի սկզբունքներից:

Sambitbaba
14.08.2018, 18:23
ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
(ԴԻՏԱՐԿՈՒՄ)


Մարդը բարոյականության և ազնվության է ձգտելու նույնիսկ ամենաանսպասելի ոլորտներում: Ես ասել եմ այդ մասին անցյալ շաբաթ, հետևաբար այժմ կրկնում եմ ընդամենը: Կգա ժամանակ, երբ դուք կպահանջեք այդ ձեր քաղաքագետներից՝ ազնվություն և բարոյականություն: Եվ երբ թեկնածուներն սկսեն իրար վրա աղբ թափել, դուք երես կթեքեք նրանցից, և ձեր ձայները նրանք չեն ստանա: Նրանք շատ արագ ամեն ինչ կհասկանան, համաձա՞յն եք: Ի՞նչ եք կարծում այս տարբերակի մասին:

Թույլ տվեք նկարագրել ևս մեկ հնարավորություն: Երկիրը, որտեղ մենք այժմ գտնվում ենք (ԱՄՆ), այդ հատկանիշը կիրառելու նմուշը կդառնա: Ես ժամացույց չունեմ: Սպասեք, որ երիտասարդությունը սկսի այդ պրոցեսը, և նա այդ կանի, չէ՞ որ վաղը նա ձայնի իրավունք է ստանալու և այսօրվա էներգիան այլևս չի ընդունի: Նրանցից ոմանց համար դա այնքան զարհուրելի է, որ նման էներգիայի դեպքում նրանք նույնիսկ քվեարկելու չեն գնա: Շուտով դուք այդ կտեսնեք: Դա հինգերորդ կետն է:

Sambitbaba
18.08.2018, 20:23
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Կետ վեցերորդ: Կարճ կասեմ: Հետևեք նորությունների փոփոխություններին: Նրանք պետք է փոխվեն: Երբ մասսայական տեղեկատվության միջոցները հասկանան, որ այդ ոլորտում Մարդու մոտ փոխվում են նախընտրությունները, նրանք կսկսեն նոր ապրանք արտադրել: Մի օր կստեղծվի լավ լուրերի ալիք, և այն շատ հրապուրիչ կլինի: Այն կլինի իսկական և ազատ ապրումներից, որոնք այսօր առավել հրապուրիչ են թվում: Երեկոյան այդ ալիքը կմիացնեն ընտանեկան ընթրիքի ժամանակ: Այնտեղ իրավիճակները կլուսաբանվեն բոլոր կողմերից, այլ ոչ թե ցույց կտրվի միայն դրա ողբերգական տեսանկյունը: Դուք կլսեք այն մասին, թե ինչ է տեղի ունենում մոլորակի վրա և ինչի մասին այսօր ձեզ ոչ ոք չի ասում, և երբ դա տեղի ունենա (մենք ժամացույց չունենք, թանկագիններս), բացասական ապրումներ հրահրող ալիքները հզոր մրցակից կունենան: Ես անընդհատ խոսում եմ այդ մասին: Մարդու բնույթն ինքը գունավոր է դառնում, այլ ոչ թե սևուսպիտակ: Հետևեք դրան: Դա վեցերորդ կետն էր:

Sambitbaba
20.08.2018, 20:40
ՆԱԽԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Կետ յոթերորդ: Ահա ևս երկու նախագուշակություն: Վերջերս մենք նախագուշակություն ենք արել: Այժմ մենք այն կկրկնենք: Այժմ մոլորակի վրա տեղի են ունենում պրոցեսներ, որոնք բերելու են խոշորագույն դեղագործական ընկերությունների անկմանը: Մոտավորապես նույնն էր ծխախոտի արդյունաբերության ոլորտում, երբ Մարդիկ գիտակցեցին նման բիզնեսի անբարոյականությունը, տագնապեցին և զայրացան: Դուք տեսաք մի արդյունաբերություն, որը գիտակցաբար երիտասարդության վզին էր փաթաթում կախվածություն, որը բերում էր մահվան: Եվ դա ակնհայտ դարձավ: Այնքան էլ շատ ժամանակ պետք չեղավ, ճի՞շտ է: Մենք խոսում էինք այդ մասին վերջերս, և ես կրկնում եմ. երբ մի ամբողջ բնագավառ հանուն եկամուտ ստանալու փչացնում է մարդկանց առողջությունը, նրան անկում է սպասում: Վաղ թե ուշ: Եվ շուտով դուք կլսեք նրա փլուզման դղրդոցը:

Դուք կտեսնեք, որ Մարդիկ այլ կերպ կսկսեն նայել իրենց առողջությանը: Գիտե՞ք խրոնիկական հիվանդությունների լավագույն դեղամիջոցը: Ոչ միայն այս երկրում, այլև ամբողջ աշխարհում: Ես կասեմ ձեզ: Մի՛ հիվանդացեք: Եվ դա, թանկագին Մարդ, շուտով իրականություն կդառնա: Շուտով դուք կսկսեք հասկանալ ձեր մարմնին այնպես, ինչպես երբեք: Ձեր ԴՆԹ ունի վերականգնման հնարավորություն և ի վիճակի է գոյատևել հարյուրավոր տարիներ: Այժմ դուք կարճատև եք մնում այստեղ և մահանում եք: Կկատարվեն հետազոտություններ: Կյանքի տևողությունը կավելանա: Մարդը կսկսի փնտրել բնական միջոցներ ու պրոցեսներ, որոնք գոյություն ունեին միշտ, և խոշորագույն դեղագործական ընկերությունների անկման հետ միասին այդ հետազոտություններն ավելի եռանդուն կընթանան: Եվ դուք կզարմանաք, թե ինչու այդ մասին չգիտեիք նախկինում, կնայեք հետ ու կկնճռոտվեք, ինչպես անցյալ դարի հիսունական թվականների գովազդ նայելիս, որտեղ ժպտացող բժիշկն առաջարկում էր ծխախոտի որոշակի տեսակներ:

Ես ժամացույց չունեմ, թանկագիններս: Ճշգրիտ ժամանակը չեմ կարող ասել: Ես միայն երաշխավորում եմ, որ դա տեղի կունենա: Այդպես պետք է լինի: Բարոյական տեսանկյունից զուրկ խոշոր համակարգերը նոր էներգիայի մեջ գոյություն ունենալ չեն կարող: Դուք հասկանու՞մ եք: Ոմանք կասեն. "Հուսամ, որ այդ կտեսնեմ": Անպայման: Հնարավոր է, դուք ուրիշ կլինեք, բայց դուք կլինեք այստեղ և կտեսնեք այդ, հինավուրց հոգիներ (Քրայոնը ժպտում է): Եվ դա յոթերորդ կետն է:

Sambitbaba
21.08.2018, 19:26
ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՎԵՐՋԸ


Կետ ութերորդ. վերջինը և լավագույնը: Հազարամյակներ շարունակ այս մոլորակի վրա Մարդիկ պատերազմում էին իրար հետ: Եթե դուք վերհիշեք այդ պատերազմների պատճառների մասին, շատ արագ կհասկանաք, որ այդ պատճառները լավագույնները չէին, - հողեր, պաշարներ, ժլատություն, իշխանություն: Դրանք պատճառներ չեն: Դրանք հին էներգիայի նկարագրություններ են: Դրանք պատճառներ չեն: Պատճառ կարող էր հանդիսանալ պաշտպանությունը զավթիչներից: Բայց ի՞նչ, եթե զավթիչի գիտակցությկունը դադարի գոյություն ունենալ:

Երբ ավելի քան քսան տարի առաջ ես հայտնվեցի իմ գործընկերոջ կյանքում, նրան առանձին ասացի, որ մեր առաջին ուղերձներն անհավանական են լինելու: Շատերը կծիծաղեն դրանց վրա: Բայց մենք ասացինք նրան, որ Մարդու բնույթն ինքը և գիտակցությունը կփոխվեն, և կցանվեն խաղաղության սերմեր, և կգա ժամանակ, երբ պատերազմներ այլևս չեն լինի: Իրոք, շատերը ծիծաղում էին, չէ՞ որ մարդիկ վերհիշում են պատմությունը և տեսնում են գործողություններ, որոնց հիմքում ընկած է "Մարդու բնույթ" անունը կրող բացարձակ էներգիան: "Դա անհնա՛ր է: Պատերազմներ միշտ կլինեն: Նրանք միշտ եղել են: Հետևաբար կլինեն միշտ": Սա դուք եք՝ նեղ շրջանակներում, սևուսպիտակ ներուժի մեջ, որտեղ տեսնում եք միայն սևուսպիտակ ներկան ու սևուսպիտակ անցյալը: Դուք ոչ մի պատկերացում չունեք ձեր գիտակցության ներսում գոյություն ունեցող բազմագույն երանգների մասին, և Աստծո սքանչելի սիրո մասին:

Հյուսիսային Կորեան՝ փոփոխությունների շեմին է, և մենք ասել ենք ձեզ այդ մասին: Ինչի՞ համար էր դա պետք: Հին էներգիայի մահը, և ես խնդրում եմ ձեզ հետևել, թե ինչպես է դա տեղի ունենում: Երիտասարդ առաջնորդի խորհրդատուները ջանալու են ամբողջ ուժով, որպեսզի վերադարձնեն նրան հին էներգիային: Նրա ազատ ընտրությունը նշանակալիորեն տարբերվելու է նրա հոր ընտրությունից, չէ՞ որ նա սկսել է ինչ-որ գույներ տեսնել: Հետևեք դրան: Փոփոխություներն ավելի շատ ժամանակ կպահանջեն, քան դուք կցանկանայիք, բայց դա սկիզբների սկիզբն է:

Հարավային Ամերիկան նորից կմիավորվի (ավելի վաղ, քան ուշ) շնորհիվ այն բանի, ինչ այս տարի ենթադրաբար կարող է տեղի ունենալ Վենեսուելայում: Դուք կտեսնեք, թե ինչպես է փոխվում Իրանը: Մենք ժամացույց չունենք: Կան միայն հնարավորություններ: Դա կարող է տեղի ունենալ ընտրության ազատության շնորհիվ: Սրանք մարգարեություններ չեն: Սա իրականության փոխակերխումն է, թանկագիններս, այդ պատճառով ութերորդ կետը կդառնա բոլոր պատերազմների վերջը դնելու ցանկությունը: Այդ կուզենան Մարդիկ: Այդ կցանկանան կառավարությունները: Մոլորակի վրա կսկսի դրսևորվել իմաստության գործոնը, և դուք չեք պատկերացնում անգամ, թե որքան ուժեղ է այն: Երբ դուք մտածում եք կառավարության մասին, ի՞նչ է ձեր գլուխը գալիս: Այսօր դուք տեսնում եք նորմալ գործունեության խախտում, չէ՞ որ կա աքսիոմա, որն ասում է. որքան ավելի շատ մարդիկ են ջանում ինչ-որ բան անել միասին, այնքան ավելի վատ է արդյունքը: Ամեն ինչ հանգում է ամենաթույլ օղակին: Եվ ես կասեմ ձեզ, որ նույնիսկ այդ կոնցեպտները պատկանելու են հին էներգիային: Փոխարենը դուք շուտով կտեսնեք, որ իմաստության դրսևորումն ամենահավանական հնարավորությունը կդառնա: Եվ դա ութերորդ կետն է:


Ես ժամացույց չունեմ: Ճշգրիտ ժամանակն ասել ես չեմ կարող: Ես կարող եմ ասել միայն, որ դա սկսել է իրականանալ, և շուտով դուք կտեսնեք սերմերը՝ հենց հիմա, անվանված բոլոր ութ կետերից յուրաքանչյուրում:

Ինչ-որ մեկը կասի. "Այ քեզ բան, Քրայոն, դու շատ ավելի նախագուշակություններ ես անում, քան առաջ": Ես ցանկանում եմ պատմել ձեզ, թե ինչ է տեղի ունենում, թանկագիններս: Ես ոչինչ չեմ նախագուշակում: Ես ուղղակի ասում եմ այն մասին, ինչն արդեն գոյություն ունի ձեր իրականության հնարավորությունների ապուրի մեջ: Ահա թե ինչ են անում Մարդիկ այս մոլորակի վրա և նրանք, ովքեր հավատում են այս ուղերձին, պետք է թեթևացած շունչ քաշեն և ասեն. "Վաղու՜ց ժամանակն է":

Այժմ մենք նորից կբաժանվենք, բայց սկզբում ես ցանկանում եմ մի նախազգուշացում անել: Սերմնացաններ, դուք ունեք տասնութ տարի, ուրպեսզի նոր սերմեր ցանեք: Նրանք կաճեն շատ ավելի արագ, եթե դուք այդ անեք հիմա, այլ ոչ թե հետո: Ձեր խնդիրն է՝ տիրապետել ավելի բարձր մակարդակի գիտակցության այդ հարցում տանը և աշխատավայրում և իմաստության օգնությամբ ձեզ շրջապատողներին ցույց տալ ձեր գիտելիքները: Ցույց տվեք նրանց Աստծո սերը ձեր կյանքում, վերաբերվելով նրանց այնպես, ինչպես կվերաբերվեիք ձեզ, - մի՛ շտապեք չարանալ և շտապեք ներել: Ստեղծեք ձեր շուրջ հանգիստ, խաղաղության մթնոլորտ, որն այնքն հաճելի տեսք կունենա, որ մարդիկ կցանկանան լինել ձեր կողքին: Մի դատապարտեք:

Այդ սերմերը խփոխեն մոլորակի Բյուրեղյա Ցանցը, և ձեր երեխաները, և ձեր երեխաների երեխաները ժառանգություն կստանան այն, ինչ դուք անում եք այսօր: Փոփոխությունները տեղի կունենան գիտակցության մեջ: Այդ պատճառով եք դուք այստեղ:

Այդպիսին է այսօրվա ճշմարտությունը, և ես կկրկնեմ. երբեմն պետք է քայլ կատարել հետ, որպեսզի հետո գնաս առաջ, բայց այդպես կա և եղել է միշտ: Եթե դուք նայեք ձեր վերջին հիսուն տարիներին, կտեսնեք Մարդու բնության շշմեցուցիչ փոփոխություններ: Բայց դրանք չեն կարող համեմատվել այն ամենի հետ, ինչ դուք դեռ կտեսնեք:


Ես Քրայոնն եմ: Քսաներկու տարի առաջ իմ գործընկերն ինձ իր կյանք թողեց: Ես գիտեի, որ նրան անհրաժեշտ կլինի չորս տարի, որպեսզի գործի անցնի: Այդպես էկ եղավ: Տասնութ տարի առաջ սկսվեց հավասարեցումը: Եվ աշխատանքը սկսվեց: Ես այստեղ եմ շնորհիվ նրա, ինչ արել է մարդկությունը: Քրայոնը միշտ եղել է այս մոլորակի վրա, բայց միայն վերջին տասնութ տարիների ընթացքում դուք կարևոր ուղերձներ եք լսում փոփոխությունների մասին: Ցանցի հավասարեցման խումբը ժամանել է 1989 թվականին և լքել է մոլորակը 2002-ին, և այդ ընթացքում տեղակայվել են մագնիսական բնութագրերը: Ինչպես և մենք ասում էինք, սկսել է փոխակերպվել Մարդու գիտակցությունը:

Այդսպիսին է մեր այսօրվա ուղերձը: Լքեք այս դահլիճը փոխակերպված:

Եվ դա իրոք այդպես է:


Ք ր ա յո ն

Sambitbaba
23.08.2018, 20:51
Կարո՞ղ էին ձեր ծնողները, պապերն ու տատերը սպասել,
որ սառը պատերազմի աշխարհաքաղաքական համակարգն այդքան հիմնականորեն կփոխվի ութսունական թվականներին:
Չնայած ամենի, ցանկացած տրամաբանության և ցանկացած նախագուշակությունների մոլորակի վրա:
Ինչու՞ եք դուք կասկածում, որ նման բան կարող է նորից պատահել:
Դուք տեսե՞լ եք Երկրորդ համաշխարհային պատերազմի ձեր նախկին թշնամիների հանդեպ ներումը
և հարաբերությունների փափկելը:
Եթե դա կարողացավ տեղի ունենալ ընդամենը երկու սերունդ հետո,
ինչու՞ եք դուք կասկածում,
որ նման մի բան կարող է տեղի ունենալ նաև կրոնների հետ:

Դուք իրո՞ք մտածում եք, որ հազարավոր տարիների բոլոր այս հոգևոր ուսմունքները
հենց այնպես կանհետանան մոլորակից:
Դա այնքան էլ հնարավոր բան չէ, մի՞թե ոչ:
Ոչ, ավելի լավ է սպասեք,
որ նրանք կփոխակերպվեն մի ինչ-որ ավելի ամբողջական և հրաշալի բանի:
Սպասեք, որ փոփոխությունները կընդունվեն և կգովաբանվեն, այլ ոչ թե դիմադրություն կհրահրեն:
Եկել է ժամանակը, երբ դա պետք է տեղի ունենա:
Դա հոգևոր բարեշրջման և գիտակցական բարեշրջման նախակարապետն է Երկիր մոլորակի վրա:

Դա նոր Մարդն է, դա նոր ապագան է:
Դուք հաղթահարում եք ճգնաժամը, անցնում եք 2013 թվական և հետո, և հիմա ես նկարագրեցի այն,
ինչ կարող է տեղի ունենալ,
և մենք ասում ենք, որ այդ տեղի կունենա:


Ք ր ա յո ն

Sambitbaba
25.08.2018, 18:54
ՔՐԱՅՈՆ



ԿԱՊԸ ՀԱՅԱՅԻ ՀԵՏ


Այս թեման Քրայոնի առանձին գիրք է պահանջում: Սպասեք, կա՛ այդպիսի գիրք
(այդ մասին կասվի գրքի վերջաբանում): Եթե տեղի է ունենում մարդկության վերատրամաչափում և Հայայի էներգիան անմիջականորեն կապված է մեզ հետ,
ուրեմն Հայան նույնպես վերատրամաչափվում է: Դա իրոք այդպես է, հների մեծամասնությունը նախագուշակել է այդ երևույթը:
Եվ ինչպե՞ս է դա աշխատում:
Ինչպե՞ս է դա կարգավորված:
Լսեցեք ուրեմն...


Լի Քերոլ





ԳԼՈՒԽ 8

ՀԱՅԱՅԻ
ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ


ՔՐԱՅՈՆԻ ԿԵՆԴԱՆԻ ՀԱՂՈՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐՏ 2012




Ողջույն, թանկագիններս, ես Քրայոնն եմ, Մագնիսական Ծառայությունից: Ես ճանաչում եմ այս ընտանիքը, որը նստած է իմ առջև, և ես կրկնում եմ. մենք գիտենք, թե ովքեր են գտնվում այստեղ, ովքեր են լսում կամ կարդում այս ուղերձը: Այս ամենը տեղի է ունենում իրականության սահմաններից դուրս արտաժամանակային վիճակում, որի մեջ դուք գտնվում եք տվյալ պահին: Իմ արտաժամանակային ու քվանտային իրականությունը լիքն է հնարավորություններով նրանց, ում ես ճանաչում եմ, - ով կլսի ու կկարդա այս ուղերձը: Եվ չնայած ձեզ, այս դահլիճում նստածներիդ, կարող է թվալ, որ միայն մեր հանդիպումն է, որ տեղի է ունենում ներկայում, - ինձ համար ներկայում է տեղի ունենում ամեն ինչ:

Ես կուզենայի ձեզ հետ տանել մի քանի հազար տարի առաջ: Աստիճանաբար, քանի ժամանակը հետ է գնում, անհետանում են շենքերը, նրանց տեղում մնում է միայն մերկ հողը և հայտնվում են բնիկ ժաղավուրդները: Նրանք երկու գլխավոր զբաղմունք ունեին. երկու գործ, որոնք պարունակում էին իրենց մեջ նրանց համար ամենակարևոր ամեն բան: Առաջինը՝ պաշտել նախնիներինն իսկ երկրորդը՝ պաշտել Հայային:

Բնիկ ժողովուրդների էներգիաները կենտրոնացած էին երկրի վրա, բայց ոչ թե ուղղակի երկրին, որ իրենց սնունդ և ջուր էր տալիս, այլ այդ երկրի կոնկրետ էներգիային: Ձեզանից շատերը գիտեն, թե ինչի մասին եմ ես ասում, եթե դուք ուսումնասիրել եք նրանց կյանքը: Այդպես ապրում էին բնիկ ժողովուրդներն ամբողջ մոլորակի վրա, չէ՞ որ նրանք ներըմբռնողաբար զգում էին, որ Հայան՝ էներգիան է նրա, ինչը դուք անվանում եք Մայր Երկիր, և այդ էներգիան ուղղված էր մարդկության վրա մի հասարակարգում, որը շատ ավելի պարզունակ էր ձերից: Այն մարդիկ լիքն էին մոլորակի և իրենցից առաջ ապրած իրենց նախնիների հետ միասնության էներգիայով:

Ես պատմում եմ ձեզ սա, որովհետև այսօր մենք կխոսենք այն մասին, որ այդ միասնությունը դեռևս գոյություն ունի և այն փոխվում է: Հնարավոր է, դուք այդ միասնությունն ընկալում եք ոչ այնպես, ինչպես հները, բայց միասնությունը կա, և նրա առկայությունը ձեզ հանելուկային է թվում: Ես կօգնեմ գլուխ հանել դրանից, կնկարագրեմ համակարգն ու նրա կառուցվածքը: Եվ մի զարմացեք, եթե սկսեմ Մարդու բջջային համակարգից: Ես այլ ելք չունեմ, չէ՞ որ հենց այնտեղ են թաքնված գաղտնիքները:

Sambitbaba
27.08.2018, 21:40
ԿԱՊԸ ՀԱՅԱՅԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ
ՄԻՋԵՎ


Ահա մի պմդում, թանկագիններս. "Ինչ տեղի է ունենում ձեր գիտակցության հետ, այն տեղի է ունենում նաև Հայայի հետ: Ինչ տեղի է ունենում Հայայի հետ, այն տեղի է ունենում նաև ԴՆԹ հետ": Նրանց միջև շատ ավելի սեղմ համագործակցություն կա, քան դուք կարծում եք: Բնիկ ժողովուրդներն աղոթում էին ոչ թե անձրևի մասին: Նրանք չէին աղոթում լավ բերքի մասին և աստվածությունների չէին երկրպագում: Իրենց իրականության մեջ նրանք զգում էին մոլորակը և գիտեին, որ նա իրենց մասն է: Դա ամենն էր, ինչ նրանք ունեին: Եվ նրանք միշտ միասնական էին մոլորակի հետ, իսկ անձրևը կամ բերքը Հայայի հետ միասնության արդյունքն էին, և նրանք անց էին կացնում հավասարեցման արարողություններ, այլ ոչ թե դիմում էին աղոթքներով: Եվ եթե նրանք չէին ստանում ցանկացածը, ուրեմն գիտեին, որ հավասարեցումը խախտված է: Այսօր այդ տեսանկյունը ձեզ չի հերիքում, բայց հավասարեցման պրոցեսը դեռ կա և գործում է:

Եկեք վերադառնանք ԴՆԹ-ին: ԴՆԹ բջիջը գտնվում է ձեր ներսում, այն եզակի է: Նրա նման որևէ այլ բան գոյություն չունի, չէ՞ որ նրա մեջ ամփոփված է աստվածայինի այն էլեմենտը, որը կենդանիները չունեն: Որոշ կենդանիների ԴՆԹ մեջ ինչ ասես կա: Կան կենդանիներ, որոնք կարող են վերամարմնավորվել անգամ, դրանք հատուկ կենդանիներ են, որոնք անում են այդ ձեր, Մարդկանց համար: Բայց նրանք չունեն հոգի, ինչպես դուք, և նրանք չունենք այն աստվածային կայծը, որն ունեք դուք: Նրանց բոլորաշրջանը՝ ձեզ աջակցող սիրո բոլորաշրջան է:

Sambitbaba
28.08.2018, 19:14
ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԵՐԱՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄԸ.
ՀԱՅԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ


Ես հազվադեպ եմ դիպչում այս թեմային, և ձեզ հարկ է գիտենալ, որ մոլորակի բոլոր համակարգերն աշխատում են ձեզ համար: Դա Մարդուն աջակցելու համար ստեղծված համակարգն է, վկայակոչված նրա կյանքն ավելի լավ ու հեշտ դարձնելու համար, չէ՞ որ Հայան արձագանքում է ամենին, ինչ տալիս է իրեն Մարդը: Եթե դուք սիրում եք կենդանիներին, ուրեմն հավանաբար նկատել եք, թե որքան կարճատև է նրանց կյանքը՝ չափազանց կարճատև է: Ես կհայտնեմ ձեզ որոշ տեղեկություններ, և եթե դուք հավատում եք այս ուղերձի ճշմարտացի լինելուն, հավատացեք սրան էլ. կենդանիները, որոնց դուք սիրել եք, հետ կվերադառնան ձեզ: Հոգին ինքն է շարունակում այդ հարաբերությունները, և եթե դուք այդ ցանկանաք, ուրեմն այդ սերը կգտնեք նորից՝ այդպես է կառուցված Մարդու մեջ աստվածայնությունը հարգող կարեկցանքային աջակցության համակարգը: Դուք գիտեի՞ք, որ ձեր ԴՆԹ ունի քվանտային հատկություններ, որոնց մասին մենք խոսում ենք երկար տարիներ: Հենց երեկ իմ գործընկերը պատմեց այդ մասին:

Sambitbaba
31.08.2018, 18:28
ԴՆԹ ՔՎԱՆՏԱՅԻՆ ԴԱՇՏԸ


Գիտությունը սկսում է հասկանալ, որ, հնարավոր է, ԴՆԹ մոլեկուլն ունի հատկություններ, որոնք տեղեկություններ են փոխանցում Տիեզերում քվանտային կառուցվածքի շարժման համար: Դա նշանակում է, որ ԴՆԹ ինքը՝ քվանտային շարժիչ է: Ւսկ հիմա ես ցանկանում եմ ավելի լայնացնել այդ պատկերը, չէ՞ որ ԴՆԹ մեկը չէ: Դա ընտանիք է, և մի Մարդու մարմնի մեջ այդ ընտանիքի հարյուր տրիլիոն անդամներ են հաշվվում: Բայց ձեր առջև մի հանելուկ է, որով գիտնականները դեռ չեն սկսել զբաղվել. ինչպե՞ս ամբողջ մարմնի ԴՆԹ կարող է նույն բանն "իմանալ": Ներկա պահին գիտնականները նույնիսկ անհրաժեշտություն չեն տեսնում հետազոտել ԴՆԹ մոլեկուլների միջև փոխներգործությունը: Նրանք դեռ չեն տեսել նրա դաշտը, նրանք դեռ չեն տեսել նրա կառուցվածքը, նրանք դեռ չեն տեսել նրա ստվերները: (Լի Քերոլի ծանոթագրությունը. "ատոմի ստվերը" հայտնագործվեց այս հաղորդատվությունից մեկ ամիս անց:)

Մարդու օրգանիզմում ԴՆԹ պետք է աշխատի որպես մի ամբողջականություն, որպեսզի կարողանա գործել գիտակցությունը նրա, ինչը մենք անվանում ենք մարդկային մարմնի բնածին տեսանկյուն:

ԴՆԹ բոլոր մոլեկուլները պետք է գործեն համակցված: Գլխագագաթից մինչև կրունկներն այդ մոլեկուլները պետք է գործեն հրահանգների միասնական խմբին համապատասխան: Դա յուրահատուկ ինֆորմացիա է, չէ՞ որ մոլորակի վրա գոյություն չունի ճիշտ նույնպիսի ԴՆԹ ունեցող մեկ այլ Մարդ: Այդ պատճառով դուք պետք է ընդունեք, որ ձեր մարմնում տեղի են ունենում ԴՆԹ բոլոր մոլեկուլները միավորող պրոցեսներ: Այլ կերպ գոյատևել դուք չէիք կարող:

ԴՆԹ մոլեկուլների միջև պետք է կապ լինի: Նրանց մեջ արտադրվում են գեները, և նրանց մեջ է պահվում ամբողջ ինֆորմցսիան՝ ձեր Բարձրագույն "Եսը", Ակաշայի Ժամանակագրությունները, և այդ ամենը պետք է թրթռա որպես մի ամբողջություն, տրիլիոն մասնեկներ պետք է թրթռան որպես մեկ ամբողջություն: Մենք ասում ենք սա ձեզ, որպեսզի ֆիզիկոսները տեսնեն և վերջապես հասկանան, որ Մարդն ունի ԴՆԹ, որը մշտապես գտնվում է խճճվածության* վիճակի մեջ: Դա նշանակում է, որ բոլոր մասնիկները միահյուսված են մեկմեկու հետ և գործում են որպես մեկ ամբողջություն:

- - - - - - -
* Խճճվածություն - սա քվանտային ֆիզիկայի հասկացություն է, որն այժմ ուսումնասիրվում է մակրոմակարդակի վրա: Խճճվածության որոշ տիպեր ստեղծում են "քվանտային կողպեք", իսկ մյուսները՝ ոչ: ԴՆԹ դեպքում տեղեկությունը՝ դաշտի քվանտային հատկությունների միջնորդությամբ, "ամփոփված է" ԴՆԹ մոլեկուլների միջև: - Հեղինակի ծանոթագր.

Sambitbaba
04.09.2018, 18:47
ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆԻ
ՄԻԱՀՅՈՒՍՎԱԾ ԴՆԹ


Ֆիզիկայում գոյություն ունի հատկություն՝ դեռևս անհայտ և չհետազոտված, - և ես առաջին անգամ կպատմեմ նրա մասին, որպեսզի դուք ավելի լավ հասկանաք, թե ինչպես է այն աշխատում: Ավելին, երբ այդ մասին հայտնի դառնա, դուք կվերհիշեք, թե որտեղ եք լսել այդ մասին: Եթե մոլեկուլների շուրջ գոյություն ունեն բազմաթիվ քվանտային դաշտեր, նրանք անպայման պետք է հատվեն: Դաշտերը հատվում են իրար հետ, և գիտությանն արդեն հայտնի է, թե այդ դեպքում ինչ է տեղի ունենում. ստեղծվում են բազմաթիվ հատվող մագնիսական դաշտեր: Մագնիսականությունը՝ քվանտային էներգիա է, այդ պատճառով ԴՆԹ մեջ նույն բանն է տեղի ունենում: Տեղի է ունենում կախարդանք, որն առայժմ գիտական բացատրություն չունի, և այն կոչվում է ինդուկցիա:

Առօրեական կյանքում դուք բախվում եք այդ երևույթի հետ, դիտելով, թե ինչպես Արևի՝ հելիոսֆերա (արևային քամի) կոչվող մագնիսական դաշտը բախվում է Երկրի մագնիսական դաշտի, այսինքն Մագնիսական Ցանցի հետ: Դուք տեսնում եք կայծե՛ր: Հյուսիսափայլը: Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ հատվում են մագնիսական դաշտերը: Այդ վիճակում կարելի է տեղեկություններ հաղորդել, և էլեկտրոնիկայում այդ երևույթը լավ հայտնի է և օգտագործվում է ամեն օր:

Բայց եթե պատկերացնենք, որ ամեն մոլեկուլի շուրջ գոյություն ունի ոչ թե մագնիսական, այլ քվանտային դաշտ, ուրեմն ստացվում են ոչ թե կայծեր, այլ խճճվածության կառավարվող վիճակ: Խաչվող քվանտային դաշտերը դեռ ուսումնասիտված, հայտնաբերված կամ չափված չեն:

Երբ դա տեղի ունենա, գիտնականները կտեսնեն Մարդու շուրջն ընդհանուր դաշտ ստեղծող խճճվածության մեխանիկան, դաշտ, որը շատ ավելի մեծ չափեր ունի, քան կարելի էր սպասել: Ի՞նչ կարող է գտնվել այդ դաշտի մեջ, որի լայնությունը տասնութ մետր է: Ինչ-որ մեկը տեսե՞լ է այն: Այո՛: Դուք կգտնեք այդ ձեր հին գրերում, Արքայությունների չորրորդ գրքում (Աստվածաշունչ): Եվ մենք կկրկնենք այն, ինչ Տեսավ Եղիսեն, թե ինչպես վարպետ Եղիան համբարձվեց սեփական կամքով և նրա էներգետիկ դաշտը լուսավորվեց երկրի վրա: Այն լուսարձակում էր, և Եղիան լքեց մոլորակը լույսի գնդի մեջ, որը նրա համար տեղափոխվելու միջոց էր ծառայում: Եղիսեն անվանեց այն Մերկաբա, ինչը երբայերեն նշանակում է կառք: Այսպիսով, այն ունի անուն, և հոգևոր երկրներում նրա գոյությունն ընդունում էին ոչ միայն հները: Մեր օրերում նրա մասին գիտեն մարդիկ, որոնք տիրապետում են պայծառատեսության շնորհին: Մերկաբան՝ Մարդու քվանտային դաշտն է:*

Այնպես որ իրականում Մերկաբան՝ քվանտային դաշտ է, և այդ դաշտն իր մեջ մեծ քանակությամբ տեղեկությւններ է պարունակում: Այդ տեղեկությունները մեզ ոչկառուցվածքային են թվում, բայց իրականում մենք տեսնում ենք նրանց հստակ կառուցվածքը: Դա հենց իր՝ Մարդու ձևանմուշների դրոշմամայրն է (մատրիցա), այն պատրաստ է և սպասում է, թե երբ իրեն կփոխի մեկ այլ քվանտային դաշտ, և այդ դաշտը գիտակցություն է կոչվում: Ես դեռ ոչինչ չասացի Հայայի մասին, ճի՞շտ է: Սա մեզ բերում է նրան, ինչի մասին սկզբում ես ակնարկեցի միայն, պատմելով, թե ինչպես է ամեն ինչ կառուցված:

Եվ ահա նստած է Մարդը, և այն, ինչի մասին մենք հենց նոր պատմեցինք, կանոնավոր աշխատում է, բայց դուք այդ չեք տեսնում: Անտեսանելին և անչափելին գիտությունը հերքում է: Էներգետիկական դաշտեր մարդկանց շու՞րջ: Հաջորդ անգամ, երբ գիտնականը վեճի մեջ սկսի հաղթել, խնդրեք նրանից մի գործիք, որը կչափի կարեկցանքը, անհանգստությունը կամ սերը: Ի՞նչ: Նման գործիք նա չունի՞: Նշանակու՞մ է դա արդյոք, որ ձեր քիմիական պրոցեսների վրա ազդող բոլոր այդ զգացումներն ուղղակի գոյությւն չունեն: Ոչ: Նրանք ոչ միայն գոյություն ունեն, նրանց նաև կարելի է չափել: Ուղղակի այժմ է անհնար: Կարող է պատահել այնպես, որ մոտակա ապագայում "ինչը չի կարելի չափել, այն գոյություն չունի" պարադիգմը վերջապես կփոխվի:

- - - - - - -
* Մերկաբան՝ մարդու քվանտային դաշտն է, որի միջոցով վերջինս կապի մեջ է մտնում ամբողջ Տիեզերքի հետ: Եվ հայերեն թարգմանության կարիք բոլորովին չունի, քանզի լիովին համապատասխանում է իր նշանակությանը. Մեր-կաբա, նույնն է ինչ՝ Մեր-կապը: - Թարգմանչի ծանոթագր.

Sambitbaba
06.09.2018, 18:40
ՔՎԱՆՏԱՅԻՆ ԴԱՇՏԸ
ԵՎ ՄԱՐԴՈՒ ԲՆԱԾԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ


Յուրաքանչյուր Մարդու շրջապատում է մի սքանչելի դաշտ, և ոմանք այն կախարդական դաշտ են անվանում, չէ՞ որ այդ դաշտում են ամփոփված ոչ միայն ձեք Ակաշայի Ժամանակագրությունը, այլև ձեր Բարձրագույն "Եսի" (հոգու) հատկանիշները: Այն արտացոլում է ԴՆԹ մոլեկուլի բուն էությունը, և եթե դուք ունենայիք քվանտային տեսողություն, ուրեմն կկարողանայիք նայել Մարդու վրա և կարդալ տեղեկություններ այն մասին, թե ով է նա, ով է եղել, որոնք են նրա խնդիրները: Դուք կտեսնեիք այն, ինչը մենք անվանում ենք Մարդու բնածին տեսանկյուն՝ նրա բջջային կառուցվածքի գիտակցությունը:

Այս դահլիճում գտնվողներից ոմանք տիրապետում են այդպես տեսնելու ունակությանը, և դուք նրանց կկոչեիք արտազգայուն-ախտորոշիչներ և այլն: Այս դահլիճում գտնվող ապաքինողները հենվում են պայծառատեսության վրա, և նրանք տեսնում են Մարդու շուրջ գտնվող այդ դաշտը: Դա գաղտնիք չէ: Դա մոգություն չէ: Դա գիտություն է: Ես դեռևս ոչինչ չեմ ասել Հայայի մասին, ճի՞շտ է: Ես արդեն մոտ եմ դրան:

Մարդու բնածին տեսանկյունը՝ կամուրջ է բջջային կառուցվածքի (և ԴՆԹ) գիտակցության և մարդկային երեքտարածքային գիտակցության միջև: Այս դահլիճում ներկա են նրանք, ով այսպես կոչված կինեզիոլոգիայով է զբաղվում: Կինեզիոլոգիան՝ միջոց է բնածին տեսանկյան հետ շփվելու համար: Մարդը խելոք է, բայց, որքան էլ տարօրինակ հնչի, բավարար խելոք չէ այն բանի համար, որպեսզի գիտենա սեփական մարմնի մեջ տեղի ունեցող պրոցեսների մասին: Մենք արդեն խոսել ենք այս մասին և դա գաղտնիք չէ այլևս, ճի՞շտ է: Հնարավոր է, հենց հիմա ձեր մարմնում զարգանում է մի հիվանդություն, բայց դուք ժպտում եք և ոչինչ չեք կասկածում անգամ նրա մասին, քանի դեռ ցավ չեք զգացել: Մի՞թե դա տարօրինակ չէ: Բայց բնածին տեսանկյունն ամենասկզբից այդ մասին գիտի:

Դուք կարող եք օգտագործել մկանային թեսթը (կինեզիոլոգիան), որպեսզի իմանաք, թե ինչի հանդեպ ունեք ալերգիա կամ ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմում, տալով հարցեր, որոնց կարելի է պատասխանել "այո" կամ "ոչ": Մի՞թե զարմանալի չէ, որ դուք ստիպված եք կատարել այդ արարողությունը, որպեսզի հասկանաք պրոցեսները, որոնք տեղի են ունենում ձեր սեփական մարմնում: Դուք կարող եք ասել ձեզ. "Հնարավո՞ր է, որ ինչ-որ բան ինձ չի հերիքում: Մենք պետք է անմիջապես իմանանք, եթե ինչ-որ բան է տեղի ունենում մեր բջջային կառուցվածքու՛մ": Եվ դուք ճիշտ կլինեք: Իրոք որ, պետք է գոյություն ունենա կամուրջ այդ ամբողջ տեղեկությունների՝ քվանտային տեղեկությունների, - և ձեր գիտակցության միջև: Եվ դուք ճիշտ կլինեք: Ես դեռևս ոչինչ չեմ ասել Հայայի մասին, ճի՞շտ է: Եվ ահա մենք հասանք լավ նորությունների:

Sambitbaba
09.09.2018, 20:15
ՀԱՅԱՅԻ ԷՆԵՐԳԻԱՆ ԿԱՌԱՎԱՐՎՈՒՄ Է
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ


Հայան համագործակցում է մարդկանց հետ: Հայան միշտ գնահատում է մարդկային հատկանիշները: Երբ մոլորակի վրա կային քիչ մարդիկ և նրանք շփվում էին Հայայի հետ, Հայան պատասխանում էր նրանց: Ինչպես նաև ձեր ԴՆԹ: Հայայից նա իմացավ, թե որքան լավ է ամեն ինչ աշխատում: ԴՆԹ, որ իրենից Մարդու ծրագիրն է ներկայացնում, ստեղծված է Հայայի հետ համագործակցելու համար, իսկ Հայայի դերն է՝ արձագանքել Մարդու գիտակցությանը: Դա փակ համակարգ է, որտեղ բոլոր էլէմենտներն ազդեցություն են գործում իրար վրա:

Ի սկզբանե, ԴՆԹ պետք է Մարդու համար շատ երկար կյանք ապահովի; բացի այդ, նա ընդունակ է լիովին վերականգնվել և ինքնաապաքինվել: ԴՆԹ կոչված է ծառայել որպես կամուրջ ձեր և ձեր բնածին տեսանկյան միջև, որը միշտ ներկա է ձեր մեջ: Բայց ամեն ինչ այլ կերպ է տեղի ունենում, ճի՞շտ է: Դուք լսել եք անցյալի մարդկանց մասին, որոնք շատ երկար կյանք են ապրել: Թե՞ սուրբ գրքում վրիպակ է եղել: Ոչ: Ուրեմն ի՞նչն է անցյալի Մարդուն թույլ տվել ապրել ավելի երկար և մնալ առողջ: Նրանք իրո՞ք ապրում էին այդքան երյար: Ես կպատասխանեմ. այո, իրոք, և ահա թե ինչու: Ձեզ և ուրիշ մարդկանց շրջապատող էներգետիկական դաշտն այնքան սերտորեն է կապված Հայայի հետ, որ դուք համագործակցում եք մեկմեկու հետ և փոխում եք մեկմեկու: Հները գիտեին այդ մասին և այդ պատճառով միասնական էին մոլորակի հետ: Շուտով դուք նույնպես կսկսեք դա հասկանալ:

Մարդու գիտակցությունից Հայան կիմանա, թե ինչպիսի էներգիա պետք է ստեղծել մոլորակի վրա: Մենք ասել ենք ձեզ այս մասին քսաներկու տարվա ընթացքում: Այս պրոցեսն աշխատում է նաև հակառակ կողմի վրա, չէ՞ որ ձեր ԴՆԹ որպես մի ամբողջություն արձագանքում է մոլորակի այսպես կոչված Բյուրեղյա Ցանցին: Դա մոլորակի՝ մարդկության կուտակած էներգիան և իրադարձություններն իր մեջ պարունակող "մտքի էզոթերիկական ցանցն" է:

Մենք արդեն պատմել ենք Բյուրեղյա Ցանցի մասին: Դա թաղանթի պես մի բան է Երկրի շուրջ, որն անհնար է տեսնել, բայց որը պահում է իր մեջ ամբողջ էներգիան ու պատմությունը յուրաքանչյուրի, ով երբևիցէ ապրել է այս մոլորակի վրա: Երբ դուք ծնվում և արձակում եք ձեր առաջին շունչը, ձեր մարդկային էության քվանտային դաշտն ուսումնասիրում է Բյուրեղյա Ցանցը և հարմարվում է մոլորակի էներգիային: Մարդկությունը վերարտադրվել է այդ էներգիայի մեջ իր այստեղ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում:

Այժմ մոլորակի էներգիան լիքն է պատերազմների հազարամյակներով, պայքարով հին էներգիայի հետ, տղամարդկային շովինիզմով ու անհանդուրժողականությամբ: Եվ այդ էներգիային է, որ ձեր ԴՆԹ համակերպվում է ի ծնե: Եվ չնայած ԴՆԹ պետք է աշխատի ամբողջ 100 %-ով, այսօր նա ստիպված է գործադրել իր 30 %-ը միայն: Եվ այս իրավիճակը փոխվում է, թանկագիններս, չէ՞ որ տեղի է ունենում գիտակցության տեղաշարժ, և այդ պատճառով ԴՆԹ արդյունավետությունն աճում է: Բնական է, դա առաջին հերթին արտացոլվում է նրանց վրա, ովքեր ծնվում են հիմա: Կատարելով իրենց առաջին շունչը, նրանք հասնում են 35%-ի և դառնում են Մարդիկ, որոնք շատ ավելի վաղ հասակում ունեն ավելի շատ գիտակցվածություն: Նրանք ասես բնազդաբար յուրացնում են ամբողջ մարդկության գիտակցվածությունը, այլ ոչ թե սովորում են դրան զրոյից, ինչպես անում էիք դուք:

Մենք ասել ենք ձեզ այդ նոր երեխաների մասին, և այդ պատճառով ձեր երեխաներն այդքան արտասովոր են և դուք գիտեք այդ մասին: Այստեղ ներկաներից շատերն ունեն թոռներ, և դուք իրականում տեսնում եք այդ ամենը: Ձեր երեխաներն ուրիշ են: Դուք կարող եք ասել. "Ինչ վատ է, որ մենք չենք կարող ինքնուրույն բարձրացնել մեր ԴՆԹ արդյունավետությունը": Բայց դուք կարո՛ղ եք: Չէ՞ որ մոլորակի էներգիան գտնվում է սպասողական վիճակի մեջ և պատրաստ է ազդանշան ուղարկել այն հինավուրց հոգուն, որն սկսել է հասկանալ, որ ինքը կարող է փոխել սեփական դաշտը գիտակցության, մաքուր մտադրության և կարեկցանքի օգնությամբ: ԴՆԹ քվանտային "հետքը" դուք կարող եք փոխել կարեկցանքի օգնությա՛մբ: Մենք ասել ենք այդ մասին ամենասկզբից, այնպես որ թույլ տվեք ընդհանրացնել ասվածը հասարակ, ոչ գիտական բառերով: Մի շտապիր, գործընկեր: Խոսիր հստակ (Քրայոնը դիմում է Լիին):

Sambitbaba
14.09.2018, 17:42
ԴՆԹ ՆՈՐ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄԸ ՀԱՅԱՅԻ
ՆՈՐ ԷՆԵՐԳԻԱՅԻՆ


Երբ դուք ծնվեցիք, ձեր ԴՆԹ հարմարվեց Երկրի վրա տեղի ունեցածի էներգիային: Այն ստեղծեց մի իրականություն, որը դուք Մարդու բնույթ եք անվանում: Հիմա Երկիրը փոխվում է և այսօր Բյուրեղյա Ցանցն աստիճանաբար բարձրացնում է իր քողը, և ձեր ԴՆԹ սկսում է արձագանքել դրան: Առաջին արձագանքը դուք տեսնում եք ձեր երեխաներից, և նրանք արդեն ծնվում են այլ մտածողությամբ: Նրանց մտածողությունն այնքան գծային չէ, որքան ձերը: Դուք նկատե՞լ եք այդ:

Ժամանակի ընթացքում այդ տարբերությունն ավելի հստակ կդառնա: Վերջիվերջո կհայտնվի ավելի էֆեկտիվ ԴՆԹ, որը կձևավորի բնածին տեսանկյան և սովորական մարդկային ուղեղի միջև բացակայող այն կամուրջը: Սա նշանակում է, որ ձեզ մոտ ավելի շատ ներըմբռնողական պայծառացումներ կլինեն այն մասին, թե ինչ է տեղի ունենում ձեր բջջային կառուցվածքի մեջ: Ոմանց մոտ առաջին անգամ կփոխվեն սննդի հանդեպ իրենց սովորույթները, և դուք կլսեք ձեր բջջային կառուցվածքին, որը ձեզ կասի. "Եթե ես փոխեմ այս և այս ուտելիքը, ուրեմն կապրեմ ավելի երկար": Ադրյունքում ձեր վարքը սննդի հանդեպ կփոխվի ինչ-որ անբացատրելի կերպով: Ձեր բնածին տեսանկյունը կսկսի շփվել ձեզ հետ:

Սովորույթները, որոնք տարիներ շարունակ ունեիք դուք, կսկսեն կորչել, որովհետև ձեր բջջային կառուցվածքը կօգնի ձեզ ազատվել նրանցից, գիտենալով, որ նրանք ձեզ օգուտ չեն բերում: Մի զարմացեք, եթե դրանցից մեկը կլինի շատակերությունը և նյութափոխանակական փոփոխությունները ձեզ նորմայի կբերեն: Ընդ որում դաժան դիետաների հարուցած անհարմարավետություն դուք չեք զգա: Մյուսները կհրաժարվեն նրանից, ինչին հակվել են, և դա նրանց թույլ կտա նշանակալիորեն մեծացնել իրենց կյանքի տևողությունը:

Դուք կտեսնեք բջջային համակարգի վերակենդանացումը և կզարմանաք: Դուք կսկսեք ապաքինվել ավելի արագ և կհասկանաք այդ: Դուք կնկատեք, որ սկսել եք հիվանդանալ ավելի քիչ, քան առաջ: Ձեր գերակշռող երեքտարածքային իմաստությունը կասի. "Դու ծերանում ես, այնպես որ ավելի ու ավելի շատ ես հավանդանալու": Բայց այդպես չի լինի, և դուք կհասկանաք, որ փոփոխություններն իրոք տեղի եբն ունենում: Մենք ասում ենք ձեզ, թանկագիններս. դուք կարող եք ունենալ նույնն, ինչ ձեր երեխաները: Դուք աստիճանաբար արթնանում եք և զգում եք մոլորակի նոր էներգիան, որը ձեզ թույլ է տալիս ապրել ավելի երկար: Ձեր ԴՆԹ պատրաստ կլինի ավելի էֆեկտիվ համագործակցության: 35 տոկո՞ս: Իսկ միգու՞ցէ 40, հինավուրց հոգի: Շուտով այդ թիվն ավելի կմեծանա:

Եղյա մարգարեի, Հիսուսի՝ վարպետ Քրիստոսի, Բուդդայի, Մուհամեդի, Պարամահանսա Յոգանանդայի և շատ ուրիշների ԴՆԹ աշխատում էր 90-100%: Նրանք բոլորը որոշում ընդունեցին այն մասին, թե ինչպես օգտագործեն այն, և դուք կարող եք տեսնել ու զգալ դա նրանց մեջ: Եղիա մարգարեն որոշեց լքել մոլորակն ու համբարձվել սեփական մտադրությամբ և ընտրությամբ: Ահա թե ինչ հզորություն է տալիս ԴՆԹ: Հիսուս Քրիստոս որոշեց անել նույն բանը, բայց յուրովի, հանուն իրեն շրջապատող մարդկանց, որոնց ԴՆԹ շատ ավելի թույլ էր աշխատում:

Մարդու մեջ կան էներգիաներ, որոնք հանդես են գալիս որպես պայծառացման կատալիզատորներ: Դրանցից մեկն է կարեկցանքը, և դուք զգացիք այդ այսօր, ճի՞շտ է: (Քրայոնը նկատի ունի պատմությունը Չիլիում 33 հանքափորների մասին, որն ուսուցիչ Հորհե Բյանկին պատմել էր հաղորդատվությունից առաջ:) Այն շարժեց ձեր սրտերը: Ի՞նչ կասեք դուք այս դահլիճի էներգիայի մասին: Ի՞նչ գույնի էր այն, որքա՞ն էր խտացած: Շատերը կասեն, որ ոչ մի գույն էլ չկար: Մյուսները կասեն. "Խտացած ի՞նչ իմաստով, Քրայոն":

Քանի դուք նստած էիք այստեղ, այս աթոռներին, ձեր վրա իջավ էներգիա, և դուք ձեր սրտերի վրա մի փոքր ճնշում զգացիք: Դուք կարեկցեցիք նրանց, ովքեր կյանք վերադարձան, և տեսաք նրանց հարազատների սրտերը, լցված այնքան, որ նրանք լալիս էին ուրախությունից: Ահա թե ինչի մասին եմ ես ասում՝ մի ինչ-որ անտեսանելի, բայց հուզումներով լի բանի մասին: Դուք կարող եք ձեր շուրջ ստեղծել մի այնպիսի բան, ինչը կփոխի այս դահլիճում ներկաների կյանքը: Հայան ճանաչում է ձեզ, և կարեկցանքի յուրաքանչյուր ակնթարթ պահպանվում է:

Հանգստյան այս օրերին ձեզանից ոմանք այստեղ են եկել ապաքինություն գտնելու հույսով, և ես գիտեմ այդ մասին: Եվ հիմա հիանալի ժամանակ է ապաքինվելու համար: Դա վերաբերվում է նաև նրանց, ովքեր հիմա կարդում են իմ խոսքերը: Հնարավոր է, դուք այստեղ եք այդ նույն պատճառո՞վ: Այստեղ ներկա են իմ ուղեկիցները: Այստեղ ներկա է կարեկցանքը: Այստեղ զգացվում է հինավուրց հոգիների խորությունը: Սա հնարավորությունների քվանտային ապուր է, թանկագիններս: Ինչու՞ չօգտվել դրանից հենց հիմա: Որոշեք, որ վեր կկենաք այս բազկաթոռներից և ձեր կամքով ձեր ներսում կտնկվեն առողջության սերմերը, որի մասին դուք խնդրում եք: Վերցրեք ձեզ այն ապաքինումը, որը միշտ հասանելի էր ձեզ, չէ՞ որ դուք սկսել եք կապ հաստատել ձեր սեփական Մերկաբայի գիտակցության հետ:

Հոգևոր կազմակերպություններում հաճախ են հրաշքներ տեղի ունենում: Հիվանդանոցներում կան այսպես կոչված ինքնաբերական վերականգնման բազմաթիվ արձանագրված դեպքեր: Դա մի երևույթ է, որի դեպքում բջջային համակարը հանկարծակի անում է այն, ինչը գիտությունն ի վիճակի չէ բացատրել: Տեղի է ունենում լիակատար ազատագրում հիվանդությունից, երբեմն բառացիորեն մեկ գիշերվա ընթացքում: Բայց ահա թե ինչ կասեմ ես ձեզ. ԴՆԹ ժամանակավորապես սկսում է գործել 100 %-ով և մաքրում է մարմինը տկարությունից: Դուք տեսել եք նման դեպքեր, ուղղակի չգիտեիք, թե ինչպես դրանք բացատրեք:

Իսկ ինչու՞ չանել դա հենց հիմա: Եթե դուք կարող եք պատկերացնել դա, ուրեմն կարող եք ստանալ: Պատկերացրեք, որ ունեք իդեալական բջջային առողջություն: Թանկագին Մարդ, Երկրին անհրաժեշտ է, որ դու ապրես ավելի երկար, քան կարծում ես: Մեզ պետք է ձեր լույսը: Ինչու՞ չանել այդ հիմա:

Թող հենց հիմա բոլոր ներկաները իրենց կարեկցանքով լի գիտակցությունները համախմբեն քվանտային գիտակցության մեջ, թող խճճվածության վիճակի մեջ մտնեն այստեղ ներկա մարդկանց, այս հաղորդատվությունը կարդացող մարդկանց հետ, ապաքինման համար կարեկցանք հղելով նրանց, ում դա անհրաժեշտ է, չգիտենալով ոչ նրանց դեմքերը, ոչ նրանց անունները: Դա սքանչելի է: Մի անգամ դուք կտեսնեք, թե ինչի է ընդունակ Մարդկանց համախմբումը, երբ բոլորդ միասին ապաքինված դուրս կգաք մի այսպիսի արարողությունից հետո: Իսկ ինչու՞ ոչ:

Եթե դուք ի վիճակի եք կես օր անց կացնել հավաքույթի մեջ և լքել այն ավելի երիտասարդ, քան կայիք, - ինչու՞ այդ չանել: Եվ դուք կսկսեք տեսնել ասօրվա իմ ասած խոսքերի ճշգրտությունն ու ճշմարտությունը: Դա հակասում է գերիշխող գիտական թեորիաների տրամաբանությանը, բայց լիովին ներգծվում է Աստծո սիրո ոլորտի մեջ:

Մենք լքում ենք այս վայրը, բայց մնում ենք այստեղ: Նման հանդիպում այլևս չի կրկնվի՝ հոգիների այս նույն թվով, ձեր անուններով, ձեր Ակաշայով, որովհետև այս հանդիպումը նույնքան եզակի է, որքան և դուք: Դուրս եկեք այս դահլիճից փոխված և գիտեցեք, որ Քրայոնն ապրում է ոչ այն մարդու մեջ, որը նստած է այս բեմի վրա:

Քրայոնն ապրում է քվանտային այն ապուրի մեջ, որը կա Աստված: Եթե ցանկանում եք, այդ ապուրը դուք այսօր կարող եք վերցնել ձեզ հետ:

Եթե ցանկանում եք:

Եվ դա իրոք այդպես է:


Ք ր ա յո ն

Sambitbaba
15.09.2018, 17:48
Ես կկրկնեմ. հին էներգիան հենց այնպես չի հանձնվում, և հնարավոր է, որ մոտ ապագայում ձեզ դժվար կլինի տեսնել բարելավումները,
որովհետև փոփոխություններն այդպես են կարգավորված:

Լույսի Ծառայող, հինավուրց հոգի, մի՛ վախեցիր քո հրահրած փոփոխություններից: Դու հարյուրավոր կյանքեր ես ապրել,
որպեսզի ստեղծես այս տեղաշարժը, և հիմա նրա իրականանալու ժամանակն է: Դու հայտնվեցիր ճիշտ կյանքում և ճիշտ ժամանակին:
Հետևիր փոփոխություններին, ըմբռնիր դրանք, ամեն օր ուրախացիր նրանց և երախտագետ եղիր Աստծոն այն բանի համար,
որ մասնակցում ես դրան, չէ՞ որ այս ամենը քո բոլոր ջանքերի ու սպասումների պտուղներն են, և այդ պատճառով է
Քրայոնն այստեղ: Եվ զարմանալի չէ, որ մենք լվանու՛մ են ձեր ոտքերը:

Մտածեք բոլոր այդ երևույթների մասին,
չէ՞ որ դուք եք դրանք ստեղծել:


Ք ր ա յո ն

Sambitbaba
16.09.2018, 17:22
ՔՐԱՅՈՆ



"ԵՍ"-Ի ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ.
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ


Գնացի՛նք:

Դուք հենց նոր իմացաք, որ էներգիայի մասին այս բոլոր զրույցների մեջ դուք վերջիվերջո կլսեք խորհուրդներ այն մասին, թե ինչպես փոխեք ձեր սեփական անձը:
Փաստորեն դա ամենակարևոր վերատրամաչափումն է, և մեզ անհրաժեշտ է երեք գլուխ այն քննարկելու համար: Տեղեկությունները միշտ ինչ-որ տեղ կրկրնվում են,
այդ պատճառով դուք կարող եք նաև մի երկու կրկնության հանդիպել: Բայց մեզ անհրաժեշտ է փոխել մեր աշխարընկալումը, որպեսզի գլուխ հանենք այն բանից,
ինչ տեղի է ունենում: Ահա առաջին գլուխը:



Լի Քերոլ





ԳԼՈՒԽ 9

"ԵՍ"-Ի ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ.
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ


ՔՐԱՅՈՆԻ ՈՒՂԻՂ ՀԱՂՈՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԱՊՐԻԼ 2012




Ողջույն, թանկագիններս, ես Քրայոնն եմ, Մագնիսական Ծառայությունից: Ամենը, ինչ այսօր կասվի այս ուղերձում, վերաբերվում է մարդուն, և այդ ամենը բառացիորեն փոխում է նրա իրականության տիպարը: Այսօր դուք լսեցիք (նկատի է առնվում նույն օրը կայացած սեմինարը) նոր մտածողության բազմաթիվ օրինակներ, և մեր ուղերձը կշարունակի այդ թեման: Սկսած այս տարվա առաջին հաղորդատվությունից, մենք անընդհատ խոսել ենք այն մասին, որ ամեն ինչ փոխվում է, և խնդրել ենք ձեզ հետևել գոյություն ունեցող ամեն ինչի այսպես կոչված վերատրամաչափմանը:

Այժմ ես շփվում եմ ձեզ հետ գծային միջոցով, ինչպես դուք սովոր եք: Դա հնարավոր է շնորհիվ մարզվելու և փորձի, որը կուտակել է իմ գործընկերը երկար տարիների ընթացքում: Նա ընդունակ է բազմատարածքային հաղորդումները ներըմբռնողաբար փոխանցել վարագույրի իմ կողմից դեպի ձերը:

Հաղորդատվությունը՝ հոգևոր հաղորդումների փոխանցման պրոցեսն է Մարդու միջոցով: Բայց դրա հետ մեկտեղ մարդկային երեքտարածքային ֆիլտրը ոչ մի տեղ չի անհետանում: Մշակույթը, լեզուն, մտածելակերպն առաջվա պես տեղում է: Այդ պատճառով ճշգրիտ հաղորդատվություն իրագործելու համար հաղորդատուն նույնպես պետք է սովորի քաշվել մի կողմ և տեղեկությունների հոսքը բաց թողնել հնարավորինս քիչ ֆիլտրների միջով: Հաղորդատվությունը երբեք նկատի չի առնվել որպես Մարդու ազատ կամքի տիրապետում: Այդ դեպքում այն մոլագարության պես մի բան կլիներ, իսկ դա այդպես չէ: Ավելի շուտ, դա միաձուլում է, որն իրագործվում է սիրո մեջ և թուլ է տալիս փոխանցել ձեզ տեղեկություններ, էներգիա և հայտարարություններ ձեզ սիրող աղբյուրի կողմից:

Ես ասում եմ այս մասին, որովհետև նման դասերը դժվար է փոխանցել: Եթե դուք ծանոթ չեք իրականության որոշակի տիպի հետ, ինձ համար դժվար կլինի ձեզ դրան սովորեցնել: Դուք չեք կարողանա հասկանալ այդ: Բայց ես անում եմ այդ այսօր, գիտենալով, թե որքան դժվար է դա ըմբռնման համար: Ես փոխանցում եմ ձեզ ուղերձ, բաղկացած երեք մասից: Այսօր կլինի առաջին մասը: Սակայն ամեն մասը լիարժեք է ինքնին: Եվ այս ուղերձն էլ ավարտուն կլինի, ինչպես մյուսները: Եվ երբ դուք բոլոր երեք ուղերձները միացնեք իրար, նրանք ավելի մեծ բան կլինեն, քան ուղղակի նրանց հանրագումարը: Կներգրավվի երրորդ լեզու, և այս պատմությունը՝ ավելին է, քան այն բառերը, որոնք դուք լսում եք:

Եթե ձեր գիտակցությունը բաց է նման տեղեկության համար, թանկագիններս, դուք արդեն կհասկանաք, որ ձեր մարմինը գիտակցում է տեղի ունեցածը: Երիտասարդ, դու ժառանգում ես մի մոլորակ, որը շշմելիորեն տարբերվում է քո ծնողների գիտեցած մոլորակից: Էներգիան փոխվում և վերատրամաչափվում է: Ձեզանից շատերը սկսում են հասկանալ, թե ինչ նոր բան է դրսևորվել Լույսի Ծառայողի համար: Այս ուղերձը ես կանվանեմ ""Ես"-ի վերատրամաչափում": Մի շփոթեք սա "Մարդու Վերատրամաչափման" հետ, որի մասին ես արդեն խոսել եմ: Սա ձեր էության վերատրամաչափումն է:

Sambitbaba
17.09.2018, 18:30
ԷՆԵՐԳԻԱՆ. ՍԽԱԼ ՀԱՍԿԱՑՎԱԾ
ԿՈՆՑԵՊՏ


Էներգիան ինքնին՝ դժվար է սահմանել կամ բացատրել: Հաճախ, երբ Մարդիկ խոսում են էներգիայի մասին, նրանք նկատի են առնում այն, ինչը գծայնորեն զարկահոսում է բազմաֆազային համակարգի լարերի մեջ, - օրինակ, էլեկտրականությունը: Մենք այդ մասին չենք խոսում: Էներգիան, որի մասին խոսում ենք մենք, - եզակիական տեղեկություն չէ: Երեքտարածքային չէ: Ավելի շուտ դա Երկրի և գիտակցության միաձուլման, մեզ ամենուր շրջապատող բազմատարածքային որոշիչն է, որն իրագործում է այն, ինչը դուք դրսևորում եք անվանում: Դուք ծնվել եք որոշակի էներգիայի մեջ: Մենք խոսում ենք որոշակի էներգիայի մեջ գոյություն ունեցող մոլորակի Ցանցի մասին, բայց այն հստակ սահմանում չունի: Դուք կարող եք մտնել սենյակ և ասել. "Այսօր այստեղ ինչ-որ տհաճ էներգիա է": Իսկ մյուս օրը կմտնեք և կասեք. "Ի՜նչ լավ էներգիա է: Ա՛յ քեզ էներգիա": Եթե ինչ-որ մեկը խնդրի բացատրել ձեր այդ վարմունքը, ձեզ դժվար կլինի այդ անել: Բայց դուք օգտագործում եք միևնույն բառը դրական և բացասական երևույթները սահմանելու համար, որովհետև հասկանում եք, որ դա հակադիր հասկացություն է:

Այսօրվա հաղորդատվության ընթացքում ես ցանկանում եմ խոսել այն էներգիայի միասին, որին դուք սովոր եք Երկրի վրա, ինչ էլ որ դա ձեզ համար նշանակի: Դա այն էներգիան է, որի մեջ դուք ապրում եք, աշխատում եք, ներդիտարկում եք, երկրպագում եք, - և այդ էներգիան փոխվում է: Այն ազդեցություն է գործում ամենի վրա ինչը դուք համարում եք նորմալ, որովհետև դա ձեր հարմարավետության միջավայրն է: Եթե մենք կարողանայինք ձեզ խորհուրդ տալ էներգիայի վերաբերյալ, մենք կասեինք. "Սպասեք, որ նորմալը փոխվելու է": Այդ դժվար է անել:

Մարդն ապրում է, գիտենալով, թե որտեղ պետք է գտնվի նորմալը և ինչպիսի զգացմունքներ պետք է հրահրի: Եթե դուք տեղափոխվում եք Ա կետից Բ կետը, սպասում եք որոշակի երևույթներ՝ օդ, որը շնչում եք; ձգողականության ուժը, որն զգում եք; մագնիսական դաշտը, որին սովոր են ձեր բջիջները շնորհիվ Ցանցի: Իսկ եթե ես ձեզ ասեմ, որ այդ երևույթներից շատերն այլևս նախկինը չե՞ն լինի: Բայց միակ բանը, որը դուք որպես Մարդ իրոք կնկատեք, - որ ինչ-որ բան փոխվել է: Ձեզանից ոմանք կասեն. "Ինչ-որ տարօրինակ էներգիա է այսօր": Այն ավելի՛ն է, քան տարօրինակ: Այն վերատրամաչափվու՛մ է:

Sambitbaba
25.09.2018, 22:28
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՅՈՒՐԵՂՅԱ ՑԱՆՑՈՒՄ -
ԱՆՑՅԱԼԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ


Եկեք մեր զրույցը սկսենք նրանից, ինչը ձեզ մոտ այլ զգացումներ է հրահրում: Որպես օրինակ վերցնենք վերատրամաչափումը և համառոտ կրկնենք մեր վերջերս տված ուղերձը Ցանցերի մասին: Մենք ասացինք ձեզ, որ այս մոլորակի Բյուրեղյա Ցանցը՝ Հայայի էզոթերիկական, անտեսանելի, բազմատարածքային հատկանիշը, - փոխվում է: Մենք ձեզ ասացինք, որ դա հիշողությունն է մարդկության գործերի մասին: Այն հիշում է Մարդկանց և նրանց գործերը: Դա մարդկային գործունեության հիշողության էզոթերիկական ցանցի պես մի բան է:

Հետևաբար, Բյուրեղյա Ցանցը կապված է Հայայի հետ և պատասխանատու է այսպես կոչված դարպասների համար, ինչպես նաև այն բանի համար, ինչը դուք անվանում եք հին և բացասական էներգիա: Այն առավել նկատելի է տեղերում, որտեղ եղել են պատերազմներ, քանի որ արտացոլում է հիշողությունն այն մասին, ինչ արել են Մարդիկ կռվի ժամանակ: Այն արձագանքում է մարդկային զգացումներին: Դա Բյուրեղյա Ցանց է, իսկ բյուրեղյա ամեն ինչի նշանակությունն է՝ հիշողության և թրթիռները պահպանելու ունակությունը: Պատկերացրեք մի անտեսանելի ցանց մոլորակի շուրջ, որը հիշում է, թե ինչ են արել Մարդիկ:

Տեղերում, որոնք հրահրում են մթի զգացում, հնարավոր է, կայացել են անվերջանալի պատերազմներ և եղել է ռազմի դաշտ, որտեղ դուք չէիք ուզենա գտնվել: Լույսի Ծառայողները հաճախ զգում են մահվան, վախի ու տագնապների դառնությունը: Այդ ամենը պահպանվում է հողի մեջ, և դուք գիտեք. ես խոսում եմ այն մասին, ինչը դուք զգացել եք ինքներդ, ինչի մասին լսել եք ուրիշներից: Բայցի այդ, ցանցի մեջ կան ապաքինման և ուրախության դարպասներ, որոնք իմ գործընկերը նույնիսկ անվանում է Հայայի ընդերք, - տեղեր, որտեղ դուք կարող եք լողալ մարդկային կարեկցանքի օվկիանոսում:

Որոշ ժամանակ առաջ մարդկության մասին մի շատ կարևոր բան հաղորդեցինք մենք ձեզ: Մենք ասացինք ձեզ, որ Մարդիկ պատասխանատու են մոլորակային Ցանցի տեղակայման, կամ "բեռնման" համար: Սակայն, համաձայն ձեր էներգիայի ընթացքի, այդ համակարգը դուք սովորաբար գծային հիշողություն եք համարում: Այսինքն դուք մտածում եք, որ դրական և բացասական իրադարձությունները հիշվում և պահպանվում են Ցանցի միևնույն մակարդակի վրա: Բայց ամեն ինչ կառուցված է ոչ այդպես, և ձեզ լավ հայտնի է դա: Ի՞նչ եք դուք տեսնում նորություններում: Ո՞ր կողմի վրա է ուղղված թեքությունը՝ ուրախությա՞ն, թե սարսափի: Դա Մարդու բնության հավասարակշռությունն է, և Ցանցն արտացոլում է մարդկության այդ հատկանիշը: Այն նշանակալիորեն թեքվել է բացասականի կողմը:

Մինչև ներկա պահը, թանկագիններս, Երկիրը ոչ գծայնորեն հիշում էր մութ էներգիան, և շեշտը տեղաշարժված էր այն տեղերի վրա, որտեղ զոհվել են շատ մարդիկ, որտեղ շատ տառապանք է եղել: Մենամարտի սարսափը Ցանցը հիշում է շատ ավելի լավ, քան երեխայի ծնունդը: Այդ նա է պատասխանատու այսպես կոչված ուրվականների ու տեսիլքների դրսևորման համար, ու նաև բոլոր այն մղձավանջների, որոնք անգամներ շարունակ խաղարկվում են, ասես ձայնագրված տեսաժապավենի վրա, - դա Բյուրեղյա Ցանցն է:

Երբ դուք նայում եք մոլորակին ու հարցնում եք, թե ինչ թրթռումներ են այսօր, այդ հարցին պատասխանելու համար կիրառվում է Բյուրեղյա Ցանցի չափումը: Մոլորակի թրթռումը նրա վրա է հիմնված՝ այն բանի վրա, թե ինչ են Մարդիկ անում և արել անցյալում: Եվ մենք ձեզ ասացինք, որ Ցանցի՝ մարդկային գործողությունները հիշելու միջոցը սկսել է փոխվել:

Այժմ դուք ունեք հետևյալ քվանտային հարցի պատասխանը. ինչպե՞ս ապագայի գործերը կարող են փոխել անցյալը: Դա տեղի է ունենում հենց հիմա, չէ՞ որ այն, ինչ դուք անում եք հիմա, փոխում է Ցանցի "հիշելու համակարգի" գծայնությունը: Տեղի է ունենում հետևյալը. դրականը Ցանց է ուղարկելու շատ ավելի հզոր ու հսկայական էներգիա: Եվ այդ էներգիան կփոխարինի իրենով ամենն, ինչ այնտեղ կար, - այսպես կոչված անցյալի էներգիան:

Կգա այն օրը, երբ դուք կհայտնվեք պատերազմի դաշտում ու կասեք. "Ես ոչինչ չեմ զգում": Բանն այն է, որ այդ ճանապարհով անցել են Մարդիկ՝ Լույսի Ծառայողները, - և ամեն նրանց քայլ փոխել է դաշտի հատկությունները: Այդ կերպ նոր էներգիան ներկայում ապրող Մարդկանց կարող է թույլ տալ վերագրել անցյա՛լը:

Դա ձեր իրականության ոլորտից դուրս է: Ձեզ հետ միասին մենք տարբեր հայացքներ ունենք դրա վերաբերյալ: Դուք ցանկանում եք, որ պահպանման պրոցեսը լինի գծային, իսկ այն այդպիսին չէ: Եվ մենք ասում ենք, որ տեղի է ունենում "Ես"-ի վերատրամաչափում՝ այսինքն վերատրամաչափում նրա, ինչը դուք իրականություն եք համարում: Ավելի անձնական հայտարարություն գտնել անհնար է: Պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ էներգիան մարդկության համար, եթե փոխվեր պատմությա՛ն էներգիան:

Եթե Ցանցն արտացոլում է մարդկային գիտակցությունը և Ցանցը վերատրամաչափվում է, նշանակում է, ճիշտ այդպես էլ վերատրամաչափվում է նաև Մարդու "Եսը": Մարդկային բնությունը փոխվում է Ցանցում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան: Արդյունքում մարդկությունը դառնալու է ավելի նուրբ և սարսափի վրայի շեշտը կտեղաշարժվի դեպի գեղեցիկը:

Պատկերացրեք վիճակ, երբ ջրի հետ խառնվելիս՝ յուղը մակերես դուրս չի գա: Դուք կասեք. "Բայց յուղը միշտ մակերես է դուրս գալիս: Այդ տեղի է ունենում նրա բջջային կապերի և խտության հետևանքով: Այն միշտ դուրս է լողում": Իսկ եթե մենք ասենք, որ կգա այն օրը, երբ ֆիզիկան ինքը կփոխի իրականությունն ամենի, ինչ ձեզ հայտնի՞ է: Իսկ եթե յուղի խտությունը հավասարվի ջրի խտությանը և այն ուղղակի գտնվի ջրի մեջ, առանց վեր բարձրանալու՞: Եթե այդ տեղի ունենար, դուք կասեիք. "Ինչ-որ սարսափելի բան է կատարվում: Ինչ-որ բան այստեղ այն չէ": Դուք այդ չէիք հասկանա, և դրանում կա իմաստ: Ձեր իրականությունը ձգում է ձեզ դեպի այն, ինչը եղել է միշտ, և պատնեշում է ձեզ նրանից, ինչը կարող էր լինել:

Եթե ինչ-որ բան փոխվում է այն աստիճանի, որ խեղում է ամենն, ինչ դուք համարում եք ճշմարիտ և իրական, դուք ինչպե՞ս կարձագանքեք: Ելնելով ապրումների ձեր բազային փորձից և այն ամենից, ինչին դուք սովորել եք այս մոլորակի վրա, ինչպե՞ս կվարվեք: Դուք կարո՞ղ եք վերատրամաչափվել և ասել. "Ես հասկանում եմ, որ առաջ այսպես էր, իս հիմա այլ կերպ է լինելու" - և ընթանալ առաջ: Թե՞ կնայեք այդ ամենին ու կասեք. "Հետաքրքիր է, ե՞րբ ամեն ինչ կլինի ինչպես առաջ էր": Եվ դրանում է, թանկագիններս, մեր ուղերձի իմաստը, չէ՞ որ երբ մոլորակի վրա էներգիան փոխվում է, նույնիսկ հինավուրց հոգիներին դժվար կլինի զսպել իրենց ու չասել. "Իհարկե, Քրայոն, այդ ամենը հրաշալի է: Դա սքանչելի է: Ինձ դուր է գալիս: Ես դրա հետ կաշխատեմ": Իսկ հետո դժվար պահին նրանք կասեն. "Ես հոգնե՜լ եմ սրանից: Ե՞րբ ամեն ինչ կլինի ինչպես առաջ էր": Բանն այն է, որ դուք մեծացել եք մի էներգիայի մեջ, որտեղ իրականությունն այդպիսին էր, իսկ հիմա այն փոխվում է:

Sambitbaba
26.09.2018, 22:09
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ


Այժմ մենք կխոսենք այն մասին, թե ինչպիսին է Լույսի Ծառայողը: "Եսի" վերատրամաչափումը կբերի նաև ինքնագնահատականի վերատրամաչափմանը: Մենք արդեն հիշատակել ենք այդ մասին. Լույսի Ծառայողը վախենում է մթից: Որովհետև ամեն մարմնավորման մեջ մութը հաղթել է ձեզ, ճի՞շտ է: Այսօր մենք նստած են հինավուրց հոգիներով լի դահլիճում, որոնք այս կյանք են եկել նորից և վախենում են նրանից, թե ինչ է իրենց համար նախապատրաստել այդ մութ էներգիան: Բայց միևնույն է դուք եկել եք, և եկել եք, գիտենալով, թե ինչ է տեղի ունենալու:

Շատ մարգարեներ ասում էին, որ 2000 թվականը չեք ապրի: Այժմ դուք արդեն 2012 թվականու՛մ եք: Ամեն անգամ, երբ դուք գալիս եք այստեղ, մութ ուժը հանդես է գալիս ձեր դեմ:

Ես առաջին անգամ եկել և ծանոթացել եմ իմ գործընկերոջ հետ 1987 թ. Ներդաշնակային զուգամերձությունից անմիջապես հետո: Ես ասացի նրան, որ այստեղ եմ շնորհիվ այն ամենի, ինչ արել է մարդկությունը: Հակառակ դեպքում ես այստեղ չէի լինի, չէ՞ որ սովորեցնելու ոչինչ ես չէի ունենա, դուք ոչինչ չէիք կարողանա սովորել: Ի՞նչ իմաստ կար գալ և քսան տարի սովորեցնել ձեզ ինչ-որ բան, եթե հետո դուք բոլորդ մեռնելու էինք սարսափելի մահով: Ոչ մի՛: Ես եկա շնորհիվ այն բանի, ինչ տեղի է ունենում հիմա:

Ամենախորաթափանցները, նրանք, ովքեր զգացին Քրայոնի էներգիայի հայտնվելը մոլորակի վրա, գիտեին, թե ինչու եմ ես եկել: Ես ներկայացնում էի մի ամբողջ խումբ, որը շտապում էր կիսվել լավ նորություններով հինավուրց հոգիների հետ և ցավում էր նրանց համար, չէ՞ որ այդ նրանք էին, որ Ահեղ Դատաստանի օրվա էներգիան հետ շուռ տվեցին: Հակառակ բոլոր նախագուշակությունների, էներգիան փոխվեց:

Սովետակն Միությունը փլուզվեց՝ այդպիսի մաշտաբի աշխարհաքաղաքական իրադարձություն երբեք և ոչ ոք չէ՛ր նախագուշակել: Եվ մոլորակի վրա հնարավոր Արմագեդոնը վնասազերծվեց: Սկսեցին տեղի ունենալ նաև այլ իրադարձություններ ու երևույթներ, որոնք անցյալում նախատեսված չեն եղել: Ձեզ անհրաժեշտ էին խորհուրդներ ու խրատներ, որպեսզի դուք հասնեք ներկայիս ահա այս օրվան: Անհաժեշտ էր իրականացնել կենդանի մնալու և այն ամենի վերատրամաչափումը, ինչը դուք իրականություն եք համարում: Եվ հիմա սա է ձեր խնդիրը. կիրագործե՞ք արդյոք վերատրամաչափումը, թե՞ միշտ հետ եք նայելու հույսով, թե երբ վերջապես ամեն ինչ նորից "կարգի" կգա:

Sambitbaba
28.09.2018, 19:08
ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀՈԳՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


Սա երեք ուղերձներից առաջինն է: Սա աջակցություն է և ճանաչում հինավուրց հոգու էության և բացատրություն, թե ինչու նա պետք է իմանա այն, ինչ մենք ցանկանում ենք նրան ասել: Այնպես որ մենք ուղղակի կշարադրենք բոլոր փաստերը, որպեսզի դուք դրանք տեսնեք. ամենահինավուրց հոգիները, որոնք ներկա են այս դահլիճում և լսում են այս ուղերձը, անցել են ամենավատի միջով: Ձեր ԴՆԹ Ակաշայի քվանտային հիշողության մեջ արձանագրված ամեն մի կյանք իր մեջ զգացմունքների մտահետքեր է պարունակում:

Դուք այս աշխարհ եք եկել, սպասումով, որ ամեն ինչ առաջվա պես է լինելու: Հենց որ սկսեցիք արթնանալ և գիտակցել ճշմարտությունը, որը պատկանում էր ձեզ անցյալում, հասկացաք, որ նորից ստիպված եք թաքնվել: Դուք կարող էիք փակել այն ձեր հիշողության մեջ, բայց միևնույն է, այն կա ձեր Ակաշայում: Ձեզանից ոմանց ոչ այնքան վաղ անցյալում այրել են խարույկի վրա: Հետո ձեզանից ոմանք վերադարձել են և դա կրկնվել է նորի՛ց: Քանի՞ մարմնավորում է քեզ անհրաժեշտ, շաման, մինչև դու կասես. "Ես այլևս չեմ պատրաստվում դրա միջով անցնել":

Այս անգամ դուք արթնացել եք ժամանակակից հասարակարգում: Այժմ դուք Լույսի Ծառայողներ եք, բայց ասում եք. "Ես կայցելեմ էզոթերիկական հավաքույթները, բայց այդ մասին ուրիշներին չեմ ասի, չէ՞ որ ես չեմ ցանկանում նորից անցնել այդ ամենի միջով": Դուք ոչ բոլորին եք պատմում ձեր համոզմունքների մասին, որովհետև հոգնել եք լողալ հոսանքին հակառակ, որը ձեզ ջարդուխուրդ է անում քարերի վրա: Դուք հոգնել եք կորցնել ձեր հարազատներին ու մտերիմներին կամ նույնիսկ ձեր աշխատանքը, որովհետև համարձակվել եք մտածել, որ Աստված ձեր ներսում է: Սա հինավուրց հոգու պատմությունն է, նրա, ով գտնվում է այս դահլիճում և լսում է այս խոսքերը:

Այդ ամենի արդյունքում հինավուրց հոգին գալիս և խիզախորեն դառնում է Լույսի Ծառայող Երկրի վրա, բայց նրա ինքնագնահատականը շատ ցածր է: Սա ինքնահակասությու՛ն է: Կարելի՞ է արդյոք լինել փարոս և չհավատալ սեփական լույսին կամ կատարածդ աշխատանքի գոնե մի փոքր արժեքավորությանը: Կարո՞ղ են արդյոք վրա հասնել ալիքներն ու հանգցնել քո լույսը: Բայց հենց այդպես են իրենց զգում նրանք, ովքեր հիմա նստել իմ առջև ու լսում են իմ ուղե՛րձը: Եվ ոչինչ չի կարելի դրա հետ անել: Անցյալն՝ անցյալ է:

Էներգետիկական փոփոխությունները մոլորակի վրա չեն կարող ակնթարթորեն ինքնագնահատականի հսկաներ ու հերոսներ ստեղծել, հատկապես նրանց մեջ, ով այդքան երկար ժամանակ գոյատևել է հին էներգիայի ներքո: Հնարավոր է, դուք մտածում եք, որ պատրա՞ստ եք այդ փոփոխություններին: Պատրաստ չեք: Պատրաստ չեք գալիք էներգիային: Եվ մենք այդ էլ ենք ցանկանում քննարկել:

Ինչ-որ բան կփոխվի, և ձեզ հասանելի կդառնա դրսևորումը նրա, ինչի մասին դուք կարող էիք երազել միայն, բայց դրա համար անհրաժեշտ է հավատ, փոխակերպում և նոր ըմբռնում: Ձեզ մոտ ի հայտ կգան նոր պատկերացումներ կենդանի մնալու մասին, որոնք անհրաժեշտ կլինեն, որպեսզի հասկանաք. եթե վերցնենք տարբեր տարածքներ, ուրեմն ոլորտներում, որոնք անհնար է տեսնել, դուք կլինեք ավելի ուժեղ, քան ոլորտներում, որոնք ընդունակ եք տեսնել: Ձեզ չեն սովորեցրել դրան ոչ դպրոցում, ոչ տանը, և դուք դրանով երբեք չեք զբաղվել: Այդպիսին է ձեր վիճակը տվյալ պահին: "Եվ ի՞նչ, այդ դեպքում, տեղի կունենա, Քրայոն": Ես կպատասխանեմ. դուք ստիպված եք ցանկանալ փոխվել: Եթե ակտիվորեն չձգտեք փոփոխությունների, ուրեմն միշտ լողալու եք մակերեսին, ինչպես այն նախկին յուղը:

Sambitbaba
30.09.2018, 20:04
ՄՈՒԹԸ: ԱՅՆ ԿԵՆԴԱՆԻ՞ Է


Հիմա դուք մտածում եք, թե գիտեք մոլորակի վրա մթի և լույսի փոխներգործության մասին: Թույլ տվեք պատմել ձեզ այդ մասին այնպես, որպեսզի դուք հասկանաք: Եկեք նորից խոսենք մթի և լույսի հատկանիշների մասին: Մենք անընդհատ կրկնել ենք ձեզ, որ մութը՝ լույսի բացակայությունն է: Բայց ի՞նչ անել այդ տեղեկության հետ: Ձեր հոգևոր դիցաբանություններում ասվում է, որ մութը պետք է գիտակից լինի: Մութը պետք է ունենա գիտակցություն, ասում եք դուք, և այդ պատճառով կա մութ ուժ, որն ունի անուն, և, հետևաբար, դուք նրանից վախենում եք: Դուք հասկանում եք, որ ֆիզիկայի օրենքների համաձայն լույսի ներքո մութը գոյություն ունենալ չի՛ կարող: Բայց միևնույն է, դուք դրան չեք հավատում: Մութը՝ հարաբերակցություն է, այլ ոչ թե էություն:

Ոմանք կասեն. "Սպասիր, Քրայոն: Դու ցանկանում ես ասել, որ չարը գոյություն չունի՞": Ես այդ չեմ ասել: Լսեք, Մարդը տիրապետում է հզորության, և երբ Մարդը վերցնում է լույսից զուրկ ինչ-որ բան և կիրառում է այն իր իսկ ստեղծած գիտակցության համեմատ, այդ բանը մարդկային չարիք է դառնում: Այն ունի գիտակցություն, որովհետև Մարդն է այն տեղադրել այնտեղ: Բայց գոյություն չունի առանձին ինչ-որ էություն, որն ի վիճակի է տիրել ձեր հոգուն: Եվ վերջ: Գոյություն ունի միայն լույսի և մթի հարաբերակցություն: Մարդիկ են պատասխանատու այն բանի համար, որ մութը դիտարկվում է այնպես, իբր օժտված է գիտակցությամբ, չէ՞ որ դրսևորումն աշխատում է ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմի վրա:

Դուք բոլորդ ընտելացել եք լույսի և մթի որոշակի հարաբերակցության Երկրի վրա: Բայց դա անգիտակից հարաբերակցություն է:

Լույսի Ծառայող, սա առաջինն է, ինչը դու պետք է յուրացնես: Ոչ մի ուժ քեզ հակադրված չէ՛: Երբ քեզ ասում են այդ մասին, դու չես հավատում: Քեզ դժվար է այդ հասկանալ, չէ՞ որ քեզ միշտ սովորեցրել են, որ ինչ-որ բան անընդհատ խոչընդոտներ է դնում քո ճանապարհին: Այո, դա իրոք այդպես է, բայց այդ "ինչ-որ բանը"՝ մթի մեջ խարխափող Մարդիկ են, այլ ոչ թե անձնավորված մութը:

Որքան վառ է ձեր լույսը, այնքան քիչ մութ է ձեր շուրջ: "Օ՜, Քրայոն, ինձ դա դուր է գալիս: Ինչպե՞ս իմ լույսն ավելի վառ դարձնել": Դա շատ հե՛շտ է: Պետք չէ վախենալ մթի՛ց: Երբ դուք վախենում եք մթից, ձեր էներգիան դուք նրան եք տալիս, ճի՞շտ է: Չէ՞ որ անցյալում Մարդու ստեղծած մութը քարուքանդ է արել ձեր կյանքը: Խաղասեղանին է դրվել ձեր կենդանի մնալը: Այժմ այդ իրավիճակը փոխվում է, ինչպես նաև մթի և լույսի հարաբերակցությունը:

Դուք այնքա՜ն բան ունեք վերատրամաչափելու, թանկագիններս: Ու՞մ եք դուք փորձում հաճոյանալ, Լույսի Ծառայողներ: Ահա թե ինչ կասեմ ես ձեզ. եթե փորձում եք հաճոյանալ Աստծոն, դուք արդե՛ն այդ անում եք: Հակառակ դեպքում ես այստեղ չէի լինի: Եթե դուք փորձում եք հաճոյանալ նրանց, ովքեր գտնվում են վարագույրի այն կողմում և կարող են ձեր ծնողները լինել, որոնք հետևում են ձեզ, - դուք արդեն այդ անու՛մ եք: Ամեն ինչ լավ է շնորհիվ այն լույսի, որը դուք բերեցիք այստեղ և շարունակում եք բերել: Դու զգու՞մ եք այդ: Թե՞ դուք քաջալերանք եք փնտրում ինչ-որ մեկ ուրիշից և այն չեք ստանում: Եկել է այդ զգացումները վերատրամաչափելու ժամանակը:

Հասկացեք ահա թե ինչ. Աստված մարդկային հուզումներ չունի: Մի կարծեք, թե Աստված նստել ու հույս է տածում ինչ-որ բանի հանդեպ կամ ուզում է, որ դուք անեք այս կամ այն բանը: Աստված՝ Տիեզերքի արարիչ սկիբն է, և դուք Աստծո մասնիկներն եք: Հետևաբար "աստվածահաճո" բան անել նշանակում է սիրել սեփական անձն այնքան, որպեսզի Աստվածային ամբողջի մասը լինես: Ահա թե ինչ է անհրաժեշտ գիտենալ ձեր մտածողության և գալիք փոփոխությունների մասին:

"Քրայոն, դու ցանկանում ես ասել, որ դժվարություններ չեն լինի, որովհետև նոր էներգիաներն ավելի բարյացկա՞մ են": Օ՜, թանկագիններս, դժվարություններ կլինե՛ն: Երկրի վրա մթի և լույսի միջև պայքարը՝ դասական բան է: Դուք դիտելու եք դա, ինչպես նայում եք ֆուտբոլ, և էներգիաները տեղաշարժվելու են մի կողմից մյուսը, և ձեզ թվալու է, թե ոչ ոք չի հաղթում ու չի պարտվում, այլ կա ընդամենը շարժում հետ-առաջ: Նայելով դրան, դուք ի՞նչ եք մտածելու: Հայացք նետելով ձեր սրտի սիրտը, ի՞նչ եք դուք ասելու. "Դե ինչ, մենք պարտվեցինք: Ոչինչ տեղի չի ունենում": Իրո՛ք: Եվ դա այն պատճառով, թանկագիններս, որ դուք կարծում եք, թե նայում եք երեքտարածքային խաղադաշտի: Դուք չեք տեսնում այն, ինչ տեղի է ունենում դրա հետևում և դրա տակ: Դա դժվար է նկարագրել: Դա պայքարն է լույսի և մջի միջև:

Sambitbaba
04.10.2018, 17:15
ԻՆՉՊԵ՞Ս ՄՈՒԹԸ ԿԱՐՈՂ Է
ՄԱՐՏՆՉԵԼ ՄԵԶ ՀԵՏ


"Այսպիսով, Քրայոն, եթե մութը չունի գիտակցություն, ուրեմն ինչպե՞ս նա կարող է մարտնչել մեզ հետ": Ես կհիշատակեմ մթի մի քանի հատկանիշներ, որոնք կօգնեն այդ բանը բացատրել: Ձեզ դիմակայում են մթի մեջ գտնվող Մարդիկ: Մութն ինքնին՝ ուղղակի ինչ-որ հարաբերակցություն է:

Մութ, բացասական էներգիան չի կարող տեսնել, թե ինչ եք դուք անում լույսի մեջ: Այն ոչինչ չի հասկանում լույսի մասին, և դա ձեր առավելությունն է, չէ՞ որ դուք տեսնում եք ամեն ինչ, իսկ մթի էներգիան՝ ոչինչ: Մթի մեջ քայլող և իրենց մտադրություններից մութ ստեղծող Մարդիկ երբեք չեն կարող մարտնչել ամեն ինչ տեսնող Լույսի Ծառայողի հետ: Բարոյականությունը չի նկատում մութ էներգիային և այդ պատճառով միշտ հաղթում է: Ազնվությունը, կարեկցանքն ու սերը միշտ հաղթում եմ մթին: Բարյացկամությունն ու հոգևոր ներդաշնակությունը նման են գուներանգի սևուսպիտակ աշխարհում նրանց, ով գիտակցաբար գոյատևում է մութ էներգիայի մեջ:

Դա ուղղակի էներգիա է: Օրինակ, ձգողականության ուժը՝ էներգիա է, և մագնիսական ուժերն էլ են էներգիա: Եթե դուք տեսնում եք մագնիսական ուժերի գործունեությունը և տեսնում եք, որ նրանց ազդեցության տակ մարմինները ձգվում են իրար ընդառաջ, մի՞թե դուք այդ ուժերին անուն եք տալիս և գիտակցություն եք նրանց վերագրում: Դուք նրանց համարում եք էությու՞ն: Ոչ: Դուք ասում եք. "Դա ֆիզիկա է: Դա էներգիա է: Այն տեղաշարժվում է մի տեղից մյուսը, ինչպես յուղը և ջուրը, - դա նույնպես ֆիզիկա է: Դա ուղղակի էներգիա է: Յուղը մակերես է ելնում իր խտության պատճառով: Նրա խտությունը ջրի խտությունից քիչ է": Լույսն ու մութը նույնպիսի հատկություններ ունեն, և մութը վերանում է այնտեղ, որտեղ կա լույս: Այն սարսափելի չէ: Այն կենդանի չէ:

Եվ կա մի կարևոր տարբերություն. նոր էներգիայի մեջ դուք լույս եք ստեղծում: Եվ դրանով փոխում եք մոլորակի խտությունը: Դուք հասկանու՞մ եք, թե ինչի մասին եմ ես ասում: Եվ համեմատաբար տեղաշարժվում է նաև լույսի ու մթի հարաբերակցությունը: Մութը գիտակցություն չունի: Այն նահանջում է լույսի առջև: Այն նահանջում է Լույսի Ծառայողի առջև: Դուք հասկանու՞մ եք, թե ինչ եմ ես ասում: Միլիարդավոր տարիներ այդ հարաբերակցությունն անփոփոխ էր: Եվ հանկարծ, երբ դուք գնում եք դեպի նա, մութը սկսում է նահանջել: Քանզի չի կարող գոյատևել այնտեղ, որտեղ դու՛ք եք: Այն չի կարող առաջվա պես մնալ կենդանի, և հիմա պետք է պայքարի իր ստատուս-քվոն պահպանելու համար: Բայց հարաբերակցությունն աստիճանաբար փոխվում է: Եվ ամենն այն պատճառով, որ դուք դադարում եք վախենալ:

Թանկագին Լույսի Ծառայողներ, այս ուղերձն այսօրվա և վաղվա հաղորդատվությունների համար է: Ես պատրաստվում եմ թվարկել երևույթները, որոնք, ինչպես դուք կտեսնեք, կապված են այդ փոփոխությունների հետ: Ահա մի շատ կարևոր կետ այդ ցուցակից. ի՞նչ եք դուք պատրաստվում անել այդ նոր ուժի հետ: Չնայած և մութն օժտված չէ գիտակցությամբ, այն առաջվա պես հավասարակշռող ուժի դեր է խաղում: Այդ պատճառով դուք կարող եք սպասել, որ փոփոխությունները նրա մեջ՝ ազդեցություն են թողնելու ձեր շուրջ ամեն ինչի վրա: Մարդկային բնույթի այդքան հզոր գործոնների հավասարակշռությունը վերականգնել դուք չեք կարող, առանց երկու կողմերի փոփոխությունները հրահրելու: Դուք հասկանու՞մ եք: Պետք չէ մթին օժտել անձնականությամբ:

Եթե դուք ընկնեք ժայռից, ու՞մ եք մեղադրելու: Ձգողականության ուժը կառավարող հրեշի՞ն: Ձեզ ցած է հրել ինչ-որ գիտակցությու՞ն: Ինչպե՞ս է նա համարձակվել ձեզ նետել ցած և ցավ պատճառել: Այդպիսին է ուժի օրինակը, որը գործում է տվյալ դեպքում, բայց լավ հայտնի է ձեզ:

Հակառակ ձգողականության ուժի, թանկագիններս, մոլորակի վրա այդ հարաբերակցությունը՝ բազմատարածքային, ճկուն և դինամիկ երևույթ է: Այդպես եղել է միլիարդավոր տարիներ, բայց հիմա ամեն ինչ փոխվում է: Հարաբերակցությունը տեղաշարժվում է այս կամ այն կողմ և կախված է այն էներգիայից, որը դուք որոշել եք ստեղծել: Դա ձեր ճակատագիրն է: Բայց եթե դուք ձեր էներգիան չվերակարգավորեք, ոչինչ տեղի չի ունենա:

"Եսի" վերատրամաչափումը սկսվում է ըմբռնումից այն փաստի, որ մութն այլևս իշխանություն չունի ձեր վրա: Այն ոչ թե հարձակվելու է, այլ նահանջելու է ձեզանից: Եթե դուք վախենում եք ինչ-որ բանից, ուրեմն մութը հաղթել է: Այդպիսի հարաբերակցության մասին ենք մենք խոսում: Այդ ամենը դժվար է բացատրել, չէ՞ որ այդպիսի երևույթներ տեղի են ունենալու ոչ թե երեքտարածքային մակարդակի վրա: Նույնիսկ իմ գործընկերը նստել այստեղ և ինքն իրեն հարց է տալիս, թե լա՞վ աշխատեց արդյոք ինքն այսօր: Ես կասեմ նրան. "Դու աշխատեցիր բավականին":

Լույսի Ծառայողի վերատրամաչափումը՝ պրոցես է, երբ Լույսի Ծառայողը գտնում է իր իսկական լույսը, լույսն արարչի: Նա հասկանում է, որ այդ լույսի տեղն այստեղ է, և հիմա նրա ժամանակն է, և նա կարող է այն միացնել: Մոտակայքում մութը գոյություն անգամ չի կարող ունենալ, եթե նրանք միացնեն իրենց լույսը և ճառագեն կարեկցանք ու համբերություն:

Թող աստվածայնություն բխի ձեզանից յուրաքանչյուրից, քանի դուք ապրում եք այս մոլորակի վրա և հասկանում եք բոլոր այս փոփոխությունները, չէ՞ որ նրանք անխուսափելի են:

Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչու եք դուք այստեղ: Դուք այստեղ եք հենց այդ պատճառով: Ոչ թե որպեսզի անեք, այլ որպեսզի լինեք: Այսինքն, լինեք լույս այնտեղ, որտեղ առաջ մութն էր: Սա է այսօրվա ուղերձը: Ես Քրայոնն եմ, և ես սիրում եմ մարդկությանը:

Եվ դա իրոք այդպես է:


Ք ր ա յո ն

Sambitbaba
07.10.2018, 19:08
ՔՐԱՅՈՆ



"ԵՍ"-Ի ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ.
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ


Քրայոնը շարունակում է խոսել լույսի և մթի մասին: Այդ թեման քննարկվել է հինգերորդ գլխում, ինչպես նաև վերջին գլխի առաջին մասում:
Մենք նորից կրկնում ենք այդ տեղեկությունը, որովհետև, սխալ հասկանալով այն, մենք կորցնում ենք մեր ուժերը: Ժամանակն է ազնվորեն խոսել այն մասին,
թե ինչն ենք մենք հասկանում որպես "պայմանագիր"*, և այն մասին, թե որքան ժամանակ ենք ծախսում "դավադրությունների թեորիայի", այլ ոչ թե մեզ վրա:
Քրայոնը մոտենում է մեր էության ամենահիմքերին, որտեղ հին էներգիային յուրահատուկ վախը, ապրումներն ու մտածողությունը կանգնել են մեր մեծության ճանապարհին:



Լի Քերոլ





ԳԼՈՒԽ 10

"ԵՍ"-Ի ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ.
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ


ՔՐԱՅՈՆԻ ՈՒՂԻՂ ՀԱՂՈՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԱՊՐԻԼ 2012




Ողջույն, թանկագիններս, ես Քրայոնն եմ, Մագնիսական Ծառայությունից: Այսօրվա ուղերձը՝ նորից "Եսի" վերատրամաչափման մասին է: Այս ուղերձը հասկանալու համար ունկնդիրն ու ընթերցողը պետք է դուրս գան սահմաններից նրա, ինչը ես անվանում եմ կենդանի մնալու իրականություն: Փոխարենը մենք ձեզ խորհուրդ ենք տալիս խորանալ երևույթների պոտենցիալ հնարավորությունների մեջ, որոնք արդեն իրական են, բայց զգալի ապացույցներ չունեն: Ասելով զգալի ապացույցներ, ես նկատի ունեմ, որ դրանք երեքտարածքային որակներ չեն, որոնք դուք կարողանում եք հասկանալ: Ես խնդրում եմ այդ մասին, որովհետև դա անհրաժեշտ է ձեր անհատական տեսանկյան, ձեր "Եսի" բուն էության վերատրամաչափման համար:

Պետք է ասեմ, որ այսօրվա հաղորդատվությունը՝ երեկվանի շարունակությունն է, բայց այն ինքնին կլինի հասկանալի և ամբողջական : Սակայն, եթե դուք լսեք այս երկու հաղորդատվությունները միասին, նրանք ավելի ամբողջական կլինեն: Նախքան կսկսենք, ես համառոտ կկրկնեմ այն, ինչ ձեզ ասացի երեկ երեկոյան:


- - - - - - -
* Այլ կերպ ասած՝ համաձայնություն (անգլ. contract): Քրայոնի հաղորդատվություններում այդպես է կոչվում հոգու և Ոգու միջև պայմանագիրը, որը կնքվում է կոնկրետ տվյալ մարմնավորման ժամանակաշրջանում:

Sambitbaba
10.10.2018, 18:01
ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՄԱՆ
ՓՈԽՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԸ


Փոխվում է մոլորակի էներգիան, բայց դա էներգիա է ոչ ձեր սովորական ըմբռնմամբ: Մենք արդեն ասել ենք առաջ. եթե մենք հարցնենք ձեզ, թե ինչ է էներգիան, մեծամասնությունը ձեզանից կպատկերացնի էլեկտրալարերի միջի հոսանքը կամ մի տեղ, որը որոշակի զգացումներ է հրահրում: Դուք ենթադրում եք, որ էներգիան՝ ինչ-որ բան է, ինչն անընդմեջ բխում է Մարդուց: Մանկուց ձեզ չեն սովորեցրել, որ Մարդն անընդմեջ ստանում և առաքում է որոշակի բազմատարածքային էներգիաներ: Նման պատկերացումը հղացնում է միտք ինչ-որ տարօրինակ, տագնապալի և անբնական բանի մասին: Բանն այն է, որ այդ էներգիայի մեջ անհնար է բացահայտել ճանաչման և հաստատման ենթակա կայուն և մշտական հատկանիշներ: Այդ պատճառով այն դուրս է մնում սահմաններից նրա, ինչը գուք գիտակից, ձևակերպված և էմպիրիկ (ստուգման ենթակա) կանվանեիք: Եվ ինչպե՞ս դուք կարող եք օգտագործել ինչ-որ բան, եթե նույնիսկ չեք հասկանում որ այն գոյություն ունի: Դա բարդ է, բայց հենց այդ ենք մենք ձեզ խնդրում:

Բացի այդ, կան տեսանկյուններ, որոնք սահմանափակում են ձեր հավատը կամ կապված են մարդկային կանխակարծության հետ: Դուք հենվում եք ավանդույթի, իսկ հաճախ էլ դիցաբանությունների վրա (ինչը, ինչպես ձեզ սովորեցրել են, ճշմարիտ է): Նման համոզմունքներից մեկի մասին մենք խոսեցինք երեկ երեկոյան: Մենք հարցրեցինք ձեզ, թե ի՞նչն եք դուք համարում մութ, և ինչը՝ լույս: Հետո մենք փորձեցինք բացատրել, որ մութն ինքնին գիտակցությամբ օժտված չէ: Մենք գիտենք, որ գիտակցության առկայություն դուք վերագրում եք բոլոր նման երևույթներին, որովհետև այդպիսին է ավանդույթը և այդպես ավելի հեշտ է: Զգալով դիմադրություն, դուք հորինում եք դրան համապատասխան մի էություն, չփորձելով անգամ հասկանալ, որ դա կարող է լինել ուղղակի էներգիա, որը որոշակի ազդեցություն է գործում:

Sambitbaba
12.10.2018, 22:12
ՀԱՄԱՌՈՏ
ՄԹԻ ԵՎ ԼՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ


Մենք նորից սահմանում կտանք մթին և լույսին: Մենք շարունակում ենք կրկնել, որ, ի տարբերություն մթի, լույսն ունի ակտիվ հատկություններ: Այդ պատճառով մութը կարելի է համարել լույսի բացակայություն: Բայց դուք կարող եք հասկանալ հարաբերակցությունն այս երկու երևույթների միջև: Եթե մենք ձեզ ասեինք, որ մթի և լույսի միջև հարաբերակցությունը կփոխվի, դուք կպատասխանեիք. "Ես դա հասկանում եմ": Եթե մենք ասեինք ձեզ, որ լույսը կփոխվի ու մութն էլ խփոխվի, դուք կհարցնեիք. "Իսկ ի՞նչ է դա նշանակում": Չարը կփոխվի՞: Կհայտնվեն ավելի շատ հրեշտակնե՞ր: Մարդ, ինչու՞ ես դու այդպիսի համառությամբ ֆիզիկական երևույթներին անձնական որակներ տալիս: Եթե դուք մտցնեք ձեր ձեռքը մի անտեսանելի տեղ ու զգաք, թե ինչպես ինչ-որ բան դուրս է հրում այն, ձեր մարմինը կփշաքաղվի և դուք կասեք. "Ո՞վ կա այնտեղ": Դա ծիծաղելի՛ է: Թույլ տվեք հարցնել: Երբ դուք ցատկում եք, իսկ ձգողականության ուժը ձեզ քաշում է ցած, մի՞թե ձեզ պատում է քրտինքը և դուք սարսռած հարցնում եք. "Ո՞վ կա այնտեղ": Դուք վախենու՞մ եք: Ոչ: Դուք գիտեք ձգողականության ուժի մասին, որովհետև մեծացել եք նրա հետ, իսկ չէ՞ որ նա կարող է հրել ինչպես ոչ ոք: Չէ՞ որ դուք չեք համարում, որ դա ինչ-որ մի էության ձեռքի գործն է:

Երբ լաբորատորիայում դուք աշխատում եք մագնիսական ուժերի հետ, երբ աշխատում եք դրական և բացասական ուժերի հետ, որոնք ձգում ու վանում են, դուք զարմանալի անտեսանելի ուժ եք դիտարկում: Եվ դուք նրան անուն տալի՞ս եք: Ոչ: Միայն տգետ Մարդիկ, ոչինչ չհասկանալով, կարող էին այդպես վարվել: Մանուկ հասակում նրանք իրար ձգող ու վանող մագնիսներ չէին տեսել: Այստեղ ներկա գիտնականներ, լաբորատորիաներում, ատոմային մակարդակի վրա, դուք տեսնում եք ատոմներ, որոնց ուղղակի չեն հերիքում որոշ բաղադրամասեր: Այդպիսի ատոմները փնտրում են ուրիշ ատոմներ, որոնք այդ բաղադրամասերն ունե՛ն: Նրանք անընդհատ ձգում ու վանում են իրար, որովհետև անհավասար էներգիան փորձում է հավասարակշռություն գտնել: Դա ֆիզիկա է: Դա էներգիա է, և ատոմները միշտ ձգտում են գտնել անհրաժեշտ բաղադրամասեր ունեցող ատոմային կառուցվածք, կամ վանում են նրան, որն այդ դերին չի համապատասխանում: Ամբողջ բանը հավասարակշռություն գտնելն է: Դա մագնիսականություն է:

Ես կասեմ ձեզ ճշմարտությունը, թանկագիններս: Կոտոշավոր ու պոչավոր ոչ մի բացասական էություն ձեզ հետ չի հրում: Բայց կան անտեսանելի ուժեր, նրանք ձգում և վանում են, և դուք ցանկանում եք հավատալ, որ դրանք կենդանի արարածներ են: Ահա ճշմարտությունը լույսի և մթի մասին. դրանք մարդկային գիտակցության հատկություններն են և ֆիզիկական երևույթներ, որոնք միասին վերցրած ստեղծում են համակարգ, որն ազդեցություն է գործում ձեզ վրա: Բայց ոչ մի մութ էություն ձեր հոգու հետևից չի ընկել:

Sambitbaba
14.10.2018, 21:20
ՄՈՒԹ ԷՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


"Քրայոն, ես չեմ կարող հավատալ, որ ոչ մի մութ էություն չկա: Դու լու՞րջ ես ասում": Եկեք հիմա հիշենք, թե ինչի մասին էինք մենք խոսում առաջ: Անցյալում ես հիշատակել եմ որոշ մութ էությունների մասին: Այո, նրանք կան: Բայց նախ և առաջ ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ Մարդը հակված է անձնականացնել ամեն մութ բան և վախենալ նրանից: Խորհուրդ եմ տալիս օգտվել ձեր հոգևոր տրամաբանությունից և սովորել հասկանալ, թե ինչն ինչոց է: Ձեր ավանդույթներն ու աստվածաբանությունն ուժեղ են, և այդ նրանք են ձեզ թեքում այդ ուղղությամբ: Եվ դուք սովորաբար վախենում եք ամեն ինչից մթի մեջ, չջանալով անգամ հասկանալ այն ճշմարտությունը, որը թաքնված է այնտեղ: Այդ մասին է մեր այսօրվա զրույցը, ինչպես նաև նախկին հաղորդատվությունը:

Մութ էությունները մոլորակի վրա իրական են: Բայց նրանց հետևում ոչ թե ֆիզիկական երևույթներ են կանգնած, այլ գիտակցություն: Դուք պետք է հասկանաք, որ որոշ Մարդիկ այնքան են իրենց զրկել լույսից, որ իրենք են դարձել մութ էություններ: Նրանք օգտագործում են իրենց "մթի ուժը", որպեսզի ուրիշ մարդկանց վախի ստրուկներ դարձնեն: Դրանք մութ էություններ են և այդպիսին է նրանց ընտրությունը: Հաճախ նրանք նաև հզոր են, չէ՞ որ նրանցից է ելնում չարի գիտակցությունը: Դուք դիտարկել եք նրանց ձեր պատմության ընթացքում, և դուք տեսել եք, թե որքան հաճախ է մարդկությունն ընկնում նրանց հզորության կարթը: Դա հին էներգիա է, որտեղ չարը սնուցում է ինքն իրեն և շարունակում է մթագնել լույսն ամենուր իր շուրջ:

Բացի Մարդիկ, կան նաև այլ մութ էություններ, որոնք անընդհատ հայտնվում և անհետանում են: Այդ արարածներն օժտված են գիտակցությամբ, նրանք գալիս են ձեզ մոտ և փորձում են վախեցնել ձեզ, որպեսզի տեսնեն ձեր արձագանքը: Դա մարդկային գիտակցության զարգացման հավերժական քննություն է, և ինքը փաստը նրա, որ համարյա բոլոր ֆիզիկական երևույթներն օժտված են բևեռականությամբ, պետք է ասի ձեզ այն մասին, որ դա արդարացի է նաև մթի և լույսի գիտակցության համար: Բայց մենք արդեն շատ անգամ ենք ասել, որ Տիեզերքի ուրիշ անկյուններից եկած այցելուները ձեզ վրա իշխանություն չունեն, եթե դուք այն նրանց չտաք: Նրանց "ներսում" չկա Աստված, դրանք ուղղակի գիտակից կենսաբանական օրգանիզմներ են: Ամենաշատը նրանք զարմանում են, որ ձեր "ներսում" կա Աստված, նրանք ուղղակի չեն կարողանում այդ հասկանա՛լ: Եվ նրանք հայտնաբերել են, որ վախը՝ միջոց է կասեցնել ձեզ, քանի դեռ իրենք ուսումնասիրում են այն, ինչ ցանկանում են:

Եթե դուք կրեք ձեր լույսը, ոչ մի մութ էություն ձեզ մոտենալ չի կարող: Նրանք կտեսնեն ձեր լույսը և կգնան այլ ուղղությամբ: Նրանց գոյությունը կախված է առավել թույլ Մարդկանցից, որոնք նրանց մեջ տեսնում են հզորություն և ցանկանում են միանալ այդ հզորությանը: Ձեզ համար մենք միշտ մեկ խորհուրդ ենք ունեցել. գտեք Աստծո սերը ձեր կյանքում և հասկացեք, որ պատկանում եք արարման աղբյուրին: Ձեր Բարձրագույն "Եսը" առանձնահատուկ է այս գալակտիկայի համար, և ուրիշ ոչ մի կենդանի արարած այն չունի: Ձեզ մոտ Երկրի վրա այն կա, և այդ պատճառով ներկա ժամանակաշրջանում Երկիրը՝ ազատ հոգևոր ընտրության միակ մոլորակն է: Դուք ինքներդ լույս եք:

Sambitbaba
17.10.2018, 19:07
ԲՅՈՒՐԵՂՅԱ ՑԱՆՑԸ


Մոլորակի վրա տարբեր համակարգերի բազմատարածքային հատկանիշները հավասարակշռվում են ճիշտ նույնպես, ինչպես մագնիսական ուժերը, և նրանք միշտ գործում են: Հատկանիշներից մեկը, որի փոփոխությունների մասին մենք պատմել ենք, ու նաև ամենաէզոթերիկական հատկանիշներից մեկն է՝ Բյուրեղյա Ցանցը: Այժմ Բյուրեղյա Ցանցն իրադարձությունները մտապահում է ոչ գծային կերպով: Եթե տեղի է ունենում ինչ-որ բացասական բան, Ցանցը սկզբում մտապահում է այդ իրավիճակը, քանի որ նրա մեջ հզորության ավելի մեծ գործակից է տեսնում, քան դրական իրադարձության մեջ: Եվ այդ պատճառով նախկին ճակատամարտերի տեղերում դուք լավ զգում եք այդ: Բացասական գործողությունները գնահատվում են որպես ավելի նշանակալի: Դա կփոխվի:

Երբ Մարդու գիտակցության ազդեցության տակ փոխվում է էներգիան, կփոխվի նաև Բյուրեղյա Ցանցի մեջ մտապահելու միջոցը: Այդպես անցյալում էլ է եղել: Եվ ձեր այսօրվա արարքները գրառվում են այն իրադարձությունների վրա, որոնք Բյուրեղյա Ցանցը երեկ է մտապահել: Ասենք, թե ներկայիս ձեր գործողությունները ջնջում կամ փոխարինում են էներգիայի մաս, որը Ցանցը մտապահել է անցյալում: Եվ մենք նորից վերադառնում ենք աքսիոմային, որի մասին ես արդեն ասել եմ. ձեր ապագայի գործերը փոխու՛մ են անցյալը: Չէ՞ որ Բյուրեղյա Ցանցն ավելի ոչ գծային է դառնում, քան առաջ, և իրադարձություններն էլ սկսում է մտապահել ոչ այնպես, ինչպես անցյալում: Լույսի զգոն Ծառայողը, մոտակա ապագայում կանգնելով մարտի դաշտում, այլևս այդքան ուժեղ չի զգա մարտի իրադարձությունները: Մենք ասել ենք, որ պետք է սպասել այդ: Այսօր ձեր մտքերը վերգրում են տեղեկություններն ինքնագնահատականի մասին, որը պահված է Բյուրեղյա Ցանցի հիշողության մեջ, և դա դժվար գործողություն է:

Երեկ երեկոյան մենք կանգ առանք դրա վրա. մենք ցանկանում էինք ավելի լավ բացատրել մթի և լույսի վանման ու ձգողության էներգիան, ինչպես նաև պատմել այն մասին, ինչ լիովին կարող է տեղի ունենալ հետո: Գարծադրեք մաքսիմում ճիգեր՝ և մի փորձեք պատկերացնել մութն անձի կամ էության կերպարանքով: Մութը հիմար է, Այն գիտակցություն չունի: Դա ուղղակի մասն է համակարգի, որը ջանում է կենդանի մնալ և պահպանել հավասարակշռությունը, ինչպե նաև բազում այլ համակարգեր մոլորակի վրա: Համակարգեր, որոնք ատոմային մակարդակի վրա ձգտում են հավասարակշռության, և դա կյանքի համար պայքարի տեսք ունի, քանզի շարունակվում է հավերժ:

Sambitbaba
20.10.2018, 19:29
ՎԵՐՋԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ


Երբ դուք իրոք սկսեցիք վերգրել համակարգի հատկանիշները, մթի և լույսի հարաբերակցությունն էլ սկսեց տեղաշարժվել: Լույսի Ծառայող, ես ջանում եմ ասել քեզ, որ մութը դիմադրելու է և, ձգտելով հավասարակշռության, ձգտելով մնալ կենդանի, պատասխանելու է ավելի ուժեղ: Բայց քանի որ դա կապված է ոչ թե գործնական գիտության, այլ գիտակցության հետ, կան որոշ տեսանկյուններ, որոնք դուք ոչ մի կերպ չէիք սպասում: Դուք կարող եք հսկել մութ էներգիան, երբ այն փորձում է հավասարակշռությունը վերադարձնել նախկին վիճակին: Եվ ես կրկնում եմ, չէ՞ որ ոմանք մինչև օրս չեն հասկանում. եթե դուք լույսի մասնիկ եք, ուրեմն կարող եք խաբել մթին, չէ՞ որ դուք կարող եք տեսնել, իսկ մութը՝ ոչ: Սա է ամբողջ գաղտնիքը, թանկագիններս, բայց մութը շարունակում է հանդես գալ բազմատարածքային մակարդակի վրա, ջանալով հանգցնել լույսը: Դա ճակատամարտ է փոփոխությունների համար, և հենց այդ կերպ են գործում ֆիզիկական ուժերն ամբողջ Տիեզերքում՝ ձգում են և վանում են:

Մարդկության ամբողջ պատմության մեջ առաջին անգամ Լույսի Ծառայողներն ակնհայտ առավելություն ունեն, չէ՞ որ Հայան զգում է ձեր գործողությունները: Դուք հաղթահարում եք գիշերահավասարների ազդարարակետը և անցնում եք մի մակարդակ, որտեղ փոխվում է մոլորակի էներգիաների հարաբերակցությունն ինքը, և այն ձեզ հետ է, այլ ոչ թե ձեր դեմ: Դուք խաղաղության սերմեր եք ցանելու Երկրի վրա, և այլ պրոցեսը խախտելու է լույսի և մթի նախկին հարաբերակցությունը: Վերջիվերջո, ինչպես որոշ այլ մոլորակների վրա, որոնք մենք հիշատակել ենք, այնքան քիչ մութ կմնա, որ պատերազմներ այլևս չեն լինի: Երկրների միջև ինչպես առաջ տարաձայնություններ կծագեն, բայց այլևս երբեք ուրիշ Մարդու սպանությամբ նրանք չեն լուծվի: Մարդկությունն աստիճանաբար այդ տարբերակը դիտարկել կդադարի: Պատերազմներ ուղղակի չեն լինի:

Մենք ասել ենք ձեզ, որ մի անգամ դուք հետ կնայեք այն ամենի վրա, ինչ եղել է մինչև 2012 թվականը, և կտեսնեք հստակ սահմանը: Դուք կասեք. "Այն ժամանակ Մարդիկ բարբարոսներ էին: Այսօր մենք լրիվ այլ ժաղովուրդ ենք": Այնքան ամեն ինչ կփոխվի: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է արդյոք այդքան փոխվել Մարդու բազային բնույթը: Ահա թե ինչ է ձեզ սպասվում: Ամեն ինչ այդքան լուրջ է:

Մենք ասել ենք Սրերի Կամուրջի մասին: Մենք ասել ենք գալիք ճակատամարտի մասին, և ահա նրա ժամանակը եկել է: Դուք նրա մասնակիցներն եք: Փոխաբերականորեն Սրերը՝ տոնակատարություն են նշանակում: Դուք քայլ եք անում Սրերի Կամուրջի տակ, ինչպես, ըստ զինվորական սովորույթների, հարսանիքների և հանդեսների ժամանակ: Ոգին բարձրացնում է այդ Սրերը ձեզ համար և խաչաձևում է ձեր գլխավերևում, և դուք անցնում եք նրանց տակով: Լույսի Ծառայող, ճանապարհվելով դեպի մարտի դաշտ, դու արդե՛ն հաղթեցիր: Ամեն ինչ սկսվում է սեփական "Եսը" փոխելով, և դա հեշտ չի լինելու:

Sambitbaba
23.10.2018, 18:56
ՆՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Եկեք փոքր ինչ խոսենք այն մասին, ինչ երեկ չհիշատակեցինք: Եկեք թվարկենք որոշ երևույթներ, որոնք կծագեն բազային մութ էներգիայի հավասարակշռության խախտման ժամանակ: Եթե դուք նկատեք այդ երևույթները, ուրեմն կգիտենաք, թե ինչ է տեղի ունենում, և ձեզ ավելի հեշտ կլինի այն հաղթահարել:

Հիշեք, որ բազային մութը գիտակցություն չունի: Մենք կրկնում ենք. երբ մենք խոսում ենք այդ մասին, պատկերացրեք ձեզ ձգողականության ուժը և այլ քիմիական ու ֆիզիկական երևույթներ, որոնց շարժումը հավասարակշռություն է ստեղծում: Պատկերացրեք յուղը և ջուրը: Ի՞նչ կլինի, եթե յուղի խտությունը փոխվի: Տեղի կունենա նոր ճակատամարտ բազում խառնուրդների հավասարակշռությունը վերականգնելու համար: Եթե դիտենք այս տեսանկյունից, ինչպե՞ս, ձեր կարծիքով, իրեն կպահի մութը, որպեսզի հավասարակշռի ձեր լույսը: Թեև նա գիտակցություն չունի, սակայն տեղաշարժվում է այնպես, ասես թե ունի: Եթե նա սովոր է որոշակի հավասարակշռության, իսկ ձեր լույսը մեծանում է, ուրեմն նա արձագանքելու է դրան:

Մութն ինքնին բնական տեսանկյուն է, բայց ձգտում է հավասարակշռության: Սակայն մարդկային գիտակցության օգնությամբ մութը կարող է չարիք դառնալ: Հիշու՞մ եք մեր զրույցը մութ էությունների մասին: Մոլորակի հավասարակշռության բազային հատկանիշը սեփական գիտակցություն չունի, բայց էներգիաների նոր հարաբերակցությունը սկսում են նկատել գիտակցության ցածր մակարդակ ունեցող էությունները: Դա աշխատում է երկու ուղղություններով էլ, թանկագիններս: Պատկերացրեք "մթի ծառայողների"՝ որպես հակադրոություն Լույսի Ծառայողների: Նրանք կան ինչ-որ տեղ, և դա օգնում է բացատրել այնպիսի պրոցեսների գոյությունը, որոնց դեպքում Մարդը կարող է կանչել դևական ուժերի նման ինչ-որ բան: Դա ստիպում է հավատալ կախարդանքին և հեշտությամբ ներգրվում է նրանց համոզմունքների համակարգի մեջ, ովքեր դրանից վախենում են: Մարդիկ օժտում են մթին հզորությամբ, եթե վախենում են նրանից: Եթե դուք սնուցում եք նրան վախով, նա ավելի ուժեղ է դառնում: Դա դժվար է, բայց հենց այդ պատճառով էլ մենք ձեզ սովորեցնում ենք:

Չնայած դուք չեք մարտնչում ոչ մի մութ արարածի հետ, որոշակի իմաստով դուք հակարդված եք մութ "կուտակող" ուրիշ Մարդկանց ստեղծած էներգիային: Մարդու բնության էլեմենտներից մեկը կռվելու է լույսի հետ, բայց հիշեք. այդ էլեմենտը դեռևս գտնվում է մթի մեջ, և այդ պատճառով չի կարող տեսնել այն, ինչ տեսնում եք դուք: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կջանա անել այդ մութ էներգիան, որպեսզի վերականգնի հավասարակշռությունը և հանգցնի ձեր լույսը: Եկեք տեսնենք:

Sambitbaba
06.11.2018, 21:24
ՎԱԽԸ՝
ՄԹԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՔՆ Է


Վախը մասնակիորեն կամ նույնիսկ ամբողջովին հանգցնում է լույսը: Եթե մթին հայտնի է ինչ-որ բան շնորհիվ գիտակից Մարդկանց, ուրեմն դա այն է, որ, ներշնչելով ձեզ վախ, նա հաղթում է: Ֆիզիկայում, բնության մեջ և ամբողջ մոլորակի վրա գոյություն ունեցող հավասարակշռությունը դիմադրում է փոփոխություններին: Եթե փոփոխություններն անխուսափելի են, համակարգի որոշակի էլեմենտներ մահու կռիվ են տալու, որպեսզի պահպանեն ստատուս-քվոն: Դրա հետ դուք կբախվեք 2013 թվականին և հետո: Դա հին պարադիգմն է և մարդկային էներգիաների հին հարաբերակցությունը, և նրանք փորձում են նախկինը մնալ: Եթե խոսենք Մարդու լեզվով, երբեմն դա կլինի ժլատություն, իշխանություն և բավարարվածություն իրերի գոյություն ունեցող կարգով: Այդ ամենն աստիճանաբար կգա իր վերջին, բայց մութը փախստարանի պես ինչ-որ բան կլինի նրանց համար, որը հանուն կենդանի մնալու կցանկանա վերականգնել հին հարաբերակցությունը, բայց նրանք այլևս հաղթել չեն կարող: Դուք Լույսի Ծառայողներ եք, և դուք սերմեր եք ցանում: Ահա թե ինչ է հետևում սպասել:

Եթե նրանք ստիպեն ձեզ վախենալ, ուրեմն կհաղթեն: Եվ նրանք, ովքեր լսում են, ովքեր կարդում են, ովքեր ներկա են այս դահլիճում, կարող են ասել. "Ես չեմ վախենում, Քրայոն: Իմ սրտում Աստծո սերն է: Ես չեմ վախենում: Ես նույնիսկ մահից չեմ վախենում": Բայց ահա թե ինչ ես ձեզ կասեմ, թանկագիններս. դուք կարող եք վախենալ: Որովհետև, Լույսի Ծառայողներ, մութը, Մարդու օգնությամբ, գիտի ձեր աքիլեսյան գարշապարի մասին: Ինչի՞ց դուք կարող էիք վախենալ:

Ես կկրկնեմ: Լույսի Ծառայողներն ունեն որակ, որը ձեզ կարող է պարադոքսային թվալ: Դա ցածր ինքնագնահատականն է: Երբևիցէ ձեզ հաղթե՛լ են: Ես արդեն ասել եմ ձեզ այդ մասին: Ես ասել եմ այդ մասին երեկ: Ձեզանից շատերը եկել են այս մոլորակ, չգիտենալով նույնիսկ, թե ինչ է տեղի ունենալու այս անգամ: Կար հավանականություն, որ դուք կգաք այս նշանավոր ժամանակներում և կհատեք գիծը, բայց դա անորոշ տեղեկություն էր: Իսկ ի՞նչ, եթե ամեն ինչ տեղի ունենար այնպես, ինչպես անցած մարմնավորումների ժամանակ էր: Քանի՞ անգամ ուրիշ Մարդիկ ձեզ զոհաբերել են հանուն աստվածաբանության, որովհետև դուք ձեզ տարօրինակ էիք պահում, ունեիք ինչ-որ շնորհ, կամ կարող էիք տեսնել գույներ, կամ, որ ավելի վատ է, կարող էիք բուժել մարդկանց: Ինչպե՞ս է այդ ամենն ազդել ձեր էության վրա:

Եվ ահա դուք այստեղ եք: Դուք եկել եք այս կյանք, և լույսը՝ ձեր ուժն է, իսկ ինքնագնահատականը՝ ձեր թուլությունն է, և դուք այդ գիտեք: Ես կրկնում եմ. ի՞նչը կարող էր ձեզ վախեցնել: Ես ձեզ կասեմ:

Նախ. դու իրո՞ք համոզված ես Նյու Էյջի ոգով այս էզոթերիկական շաղակրատության մեջ: Այս ամենը տեղի է ունենում իրո՞ք, թե դու ուղղակի խելագար մոլորությամբ և Նյու Էյջի հոգևոր դատարկությամբ համակված դյուրահավատ հարիֆ ես: Դու միշտ միամիտ ու անգիտակի՞ց ես եղել: Հարցրու ազգականների՛դ: Նրանք խմբով կասեն. ԱՅՈ՛: Բայց դու կասես. "Ես սխալվելուց չեմ վախենում: Ես գիտեմ, որ ճիշտ եմ: Ես զգում եմ դա սրտով: Իմ մեջ է Աստծո սերն ու դարերի իմաստությունը": Եվ ես կասեմ, որ որոշ իրադարձություններ կստիպեն կասկածել ինքներդ ձեզ: Միշտ էլ կա այդ անջնջելի կասկածի սերմը, որը մնում է ձեր մեջ մինչև մահ: Դուք հասկանու՞մ եք, թե ուր եմ ես տանում միտքս, թանկագիններս: Լույսի Ծառայողներն ընկրկում են, երբ խոսքը հասնում է սեփական հավատը պաշտպանելուն: Նրանց հեշտ է հաղթել:

Այդ մութը, գիտակցություն չունեցող, ձգտում է վերականգնել մթի և լույսի հարաբերակցությունը:

Ատոմային կառուցվածքի պես, նա նույնպես գիտի, ինչ անել: Մութը գիտի, որ դուք վախենում եք: Հեգնանքն այն է, որ դրա հետ մեկտեղ նա շատ քիչ բան գիտի լույսի մասին՝ նա գիտի միայն իր մասին: Նա ձեզ նույնիսկ չի էլ տեսնում: Դուք կարող եք պարել նրա շուրջ, քայլել նրա շուրջ: Բայց նա կարող է ձեզ վախեցնել: Նա կարող է ձեր ճշմարտացիության հանդեպ կասկածներ ծնել ձեր խորքում: Մութը կարողանում է կասկածներ սերմանել: Դրանում նա մասնագետ է:

Թանկագիններս, եկեք խոսենք ձեր հակումների մասին: Ձեզ սովորեցրել են երեքտարածքային աշխարհում երեքտարածքային հոգևորության շրջանակներում, և ձեր առաջնորդները նորից ու նորից կրկնել են. "Եթե դուք ձեզ ճիշտ չպահեք, ձեզ ձախողում է սպասվում: Դուք չեք հաճենա Աստծուն: Դուք կարող եք նույնիսկ զրկվել ձեր հոգուց": Եվ ձեր մոտ կարող է ծագել միտք, որ, հնարավոր է, - միայն հնարավոր է, - դուք ամեն ինչ ոչ այնպե՛ս եք անում: Եվ ձեր ախալ արարքներով դուք բարկացրել եք Աստծուն, կամ նույնիսկ ավելին: Դուք չեք կատարում ձեր պատգամը Երկրի վրա: Վերջիվերջո, եթե դուք այն կատարած լինեիք, մի՞թե ձեր կյանքն ավելի լավը չէր լինի:

Ենթադրենք, որ գալիս է Լույսի Ծառայողի նման մեկը և ասում է, որ դուք ձախողվել եք և չեք հաճոյացել Աստծուն: "Դու չես կատարում քո գործարքը: Դու մոլորվել ես քո հավատի մեջ և այդ պատճառով հիմա մենակ ես, Աստված լքել է քեզ": Դուք կլսեք նոր մարգարեների և նրանք ձեզ կթվան նա, ով իրականում չեն: Դրանք կլինեն մթի իսկական ներկայացուցիչներ, որոնք ձևացնում են, թե իրենք լույս ունեն: Դա պատերազմ է, որի մասին մենք խոսել ենք: Դա համոզմունքների պատերազմ է, և մութը գիտի, թե ինչպես եք դուք մտածում:

Լույսն ու մութը, շարժվելով հետ ու առաջ, բախվում են բազմատարածքային մակարդակի վրա, - դուք այդ չէիք սպասում, և խնդիրը միայն վախը չէ: Մութը խաբում է ձեզ, եթե դուք թույլատրում եք: Մութը կգա և կասի. "Դու արդեն գտե՞լ ես քո կյանքի նպատակը": Այս դահլիճում գտնվող Լույսի Ծառայողներից շատերը կասեն. "Ոչ ամբողջովին: Բայց մի օր կգտնեմ": Իսկ մութը կգոչի. "Ուրեմն դու հիմար ես: Արդեն շատ ուշ է: Դու սխալ մարդու էիր հետևում, դու սխալ էիր ներդիտարկում, և ահա ապացույցը՝ քո կյանքում ամեն ինչ այնպես չէ: Դու խաբեցիր Աստծոն և ինքդ քեզ: Հետևիր ինձ": Այդ խորամանկությունը շատ պարզ է թվում, թանկագիններս, ճի՞շտ է: Բայց բանն այն է, որ հինավուրց հոգիներն առաջի՛նը կհավատան դրան: Մութն այնքա՜ն երեքտարածքային է, և նա գիտի, որ դուք հոգնել եք, իսկ հիմա եկել են դժվար ժամանակները:

Հետևեք դրան, թանկագիններս, չէ՞ որ այդպես դուք կարող եք իմանալ, թե որտեղ է մութը և որտեղ այն չկա: Եթե մութն ասի. "Դու ամեն ինչ փչացրեցի՛ր", - դա սխալ տեղեկություն է և նրանում լույս չկա: Մի՞թե Ոգին կասեր այդպես: Ոչ: Եթե այս մոլորակի վրա ինչ-որ մեկը մոտենա ձեզ և ասի. "Դու չգտար քո նախորոշումը" կամ "Ե՞րբ վերջիվերջո դու հոգևոր կդառնաս", - այդ խոսքերը գալիս են ոչ լույսից:

Ես ճշմարտությունն եմ ասում և շարունակում եմ ասել այն նորից ու նորից: Լույսի Ծառայողներն այստեղ են եկել նրա համար, որպեսզի կանգնեն և ճառագեն լույս, այլ ոչ նրա համար, որ ինչ-որ բան անեն: Դուք ծնվել եք այս մոլորակի վրա, որպեսզի Ա կետից հասնեք Բ կետը, ունենաք կարեկցանք ուրիշ Մարդկանց հանդեպ և ցույց տաք ընտանիքին, թե ինչ է սերը: Ձեր առաքելությունն է այս մոլորակի վրա՝ սիրո օրինակ ծառայել ձեզ շրջապատողների համար, լինել նուրբ և հանգիստ, պահել ձեզ վարպետի պես: Դուք այստեղ եք եկել ոչ թե նրա համար, որ գրեք գրքեր, հիմնեք ապաքինման կենտրոններ կամ անեք այն, ինչ, ինչպես ձեզ են ասել, դուք պետք է անեք: Դուք լսու՞մ եք ինձ: Լինել այստեղ՝ ահա թե ինչու եք դուք եկել: Մենք ուրախանում ենք ձեր լույսի՛ն: Քանի դեռ դուք գտնվում եք Երկրի վրա և հասկանում եք այդ, մութը չի կարողանա ձեզ դիպչել, չէ՞ որ դուք չեք վախենա ակնհայտորեն կեղծ տեղեկություններից: Դուք եք ստեղծել այդ կանոնները, թանկագիններս: Ոչ ոքի թույլ մի տվեք ձեզ կանոններ բացատրել: Դուք գիտեք այդ կանոնները, որովհետև նրանք փորագրված են ձեր սրտի վրա Աստծո սիրով:

Sambitbaba
07.11.2018, 19:23
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ


Թույլ տվեք պատմել մի կոնցեպտի մասին, եթե նախկինում դուք այն չեք լսել: Ձեզ պե՞տք է պայմանագիր: Լավ: Եթե ձեզ ասում են, որ մոլորակի վրա դուք ունեք պայմանագիր, - դա լավ է: Բայց այն գրված է անտեսանելի՛ թանաքով: "Ի՞նչ, - կհարցնեք դուք: - Այդպես չէ, չէ՞ որ ես եմ գրել այն և հիշում եմ, թե ինչ էր այնտեղ ասվում": Դե ինչ, թանկագիններս, ես ունեմ նորություն ձեզ համար: Ձեր պայմանագիրը հիմնված է հին էներգիայի վրա, որը դուք ստանում եք այստեղ գալիս, և այն կարելի է նորից գրել ցանկացած ժամանա՛կ: Ի՞նչ կասեք դրան: Եթե դուք եկել եք այս մոլորակ ունենալով որոշակի պայմանագիր, կապված ձեր կյանքի, ձեր Ակաշայի և ձեր ուղու հետ, ի՞նչ, ձեր կարծիքով, տեղի կունենա, եթե մոլորակը փոխվի: Պայմանագիրը կմնա նու՞յնը: Ոչ: Այս համակարգը կառուցված է այնպես, որ այն կարելի է փոխել ցանկացած պահի: Ձեր միակ պայմանագիրն է՝ լինել այստեղ և համաժամանակություն ստեղծել ուրիշների հետ: Եվ դրանով դուք փոխում եք պայմանագիրն ու նպատակը: Ի՜նչ հիանալի համակարգ է դա: Այն գիտի, թե ինչ եք դուք անու՛մ:

Մութը սիրում է այս թեման և նա կգա ձեզ մոտ օտար դիմակով ու կասի. "Որտեղի՞ց քեզ այսքան լիություն: Քո պայմանագրում ասված է, որ դու եկել ես ու պետք է տառապես, ինչպես մնացած վարպետներն ու մարգարեները: Դու այդ մասին գիտեի՞ր: Ինչ-որ բան կարճ ժամանակով կարող է կարգավորվել, բայց վերջիվերջո ամեն ինչ նորից վատ կդառնա, չէ՞ որ Աստծոն սիրող Մարդը պետք է տառապի": Ինչ-որ մեկը ձեզ նման բան ասե՞լ է: Այո՛: Եվ ես ցանկանում եմ ասել. "Նայեք մթի դեմքի՛ն": Չէ՞ որ երբ ուրիշները կարգադրում են ձեզ, թե ինչն անել, դա պայքար է: Ինքնագնահատականը՝ ձեր աքիլեսյան գարշապարն է, հինավուրց հոգիներ: Ի՞նչ եք դուք պատրաստվում դրա հետ անել:

Sambitbaba
11.11.2018, 22:20
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՐԻ ՈՒՂԻՆԵՐԸ


Ես ցանկանում եմ համառոտ նկարագրել իրադարձությունները, որոնք ընդունակ են վախեցնել ձեզ և ստիպել կասկածել ձեր համոզմունքներին: Գոյություն ունի հավանականություն, որ մութը հանկարծակի ձեզ տարակուսանքի մեջ կգցի: Երբ դուք մտածում եք, որ երկրի վրա խաղաղություն եք ստեղծում, կարող է փոքր պատերազմ սկսվել: Եթե այդ հնարավորությունն իրականանա, ինչպե՞ս դուք կվարվեք: Կկախե՞ք թևերդ և կասեք. "Ես գիտեի, որ սխալվում եմ: Մութը հաղթեց, և ոչինչ չի փոխվել": Թե՞ կնայեք դրան և կասեք. "Ես տեսնում եմ, որ սա խաբկանք է: Ուղղակի Մարդիկ արձագանքում են փոփոխություններին և մարտնչում են մութ էներգիայի հետ: Դա երկար չի տևի":

Ես մի կարևոր բան էլ կասեմ ձեզ. երիտասարդներն այս մոլորակի վրա պատերազմ չեն ցանկանում: Նրանք չեն ուզում, որ ինչ-որ տեղ լինեն պատերազմներ, և չեն ցանկանում, որ շարունակվեն իրենց հայրերի պատերազմները: Եթե պատահի պատերազմ, ավագները կասեն, որ դա ցանկալի փոփոխությունների հասնելու միակ ճանապարհն է: Եվ նորից մութը ջանք չի խնայի պարկեշտ երևալ:

Միևնույն ժամանակ դուք կնայեք այդ ամենին և կասեք. "Ի՞նչ է կատարվում: Ես կարծում էի, թե ամեն ինչ կարգի է ընկնում": Լսեք, էլ ինչպիսի՞ն կարող է լինել ամենավատ իրադարձություններից մեկը, որը կստիպի ձեզ կասկածել մոլորակի վրա տեղի ունեցող փոփոխություններին: Ես կասեմ ձեզ, թե ինչ պետք է սպասել: Դուք երբեք չէիք մտածի, թե դա կարող է տեղի ունենալ, - պառակտում Նյու Էյջի ներսում: Հնարավոր է, դուք ստիպված կլինեք որոշում ընդունել: Կամ ոչ:

Ես ձեզ խորհուրդ չեմ տալիս մասնակցել որևէ պառակտումների: Եթե ձեր գիտակցության մեջ չկան դարակներ, որտեղ ամեն ինչ կարելի է դասավորել, ինչպե՞ս նրա մեջ կարող է պառակտում տեղի ունենալ: Եթե ձեր գիտակցության մեջ չկան կազմակերպություններ ու դոկտրինաներ, ինչպե՞ս այնտեղ կարող է պառակտում կատարվել: Բայց կգտնվեն նրանք, որոնք կասեն. "Արարողություններն ու էներգիաները միշտ միատեսակ են, բայց դու ամեն ինչ սխալ ես անում: Այդ պատճառով մենք վռնդում ենք քեզ, քանի դեռ դու չես փոխվել: Մեր աչքերում Լույսի Ծառայող լինել դու անկարող ես": Բարի գալուստ հին աշխարհ, որտեղ Մարդիկ միշտ վերցնում են աստվածային հատկանիշները, սեփական իմաստ են տալիս դրանց և դնում են անհրաժեշտ դարակի վրա, մեղադրելով ձեզ սխալի մեջ: Ի՞նչ կանեք դուք, եթե դա տեղի ունենա ձեր տանը, եթե այդպես են վարվում ձեր մտերիմները: Ինչպե՞ս դուք կվարվեք:

Sambitbaba
12.11.2018, 21:58
ՍԵՓԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ
ՊԱՀՊԱՆՈՒՄԸ


Փորձեք այսպիսի տարբերակ. "Ուռա՜, ես կշարունակեմ իմ ճանապարհը, և իմ կյանքում ուրիշ մարդկանց ապրումներ չեն լինի: Ես ազա՛տ եմ: Կեցցե՛ն ճշմարտության ձեր որոնումները: Դուք գնում եք ձեր ճանապարհով, և թող իմ սերը լինի ձեզ հետ: Իսկ միևնույն ժամանակ ես կլինեմ այստեղ, կլուսավորեմ, ինչպես միշտ: Ես կենտրոնացած եմ ներքին Աստծո վրա, և ինձ ուրիշ ոչինչ պետք չէ":

Պահեք ձեր ներսի Աստծո սերը և բաց մի՛ թողեք: Թող գիտակցությունը չխաբի ձեզ և չստիպի մտածել, իբր դուք պետք է այս կամ այն կողմ գնաք: Եթե դուք տիրապետում եք վարպետի էներգիային, ձեզ ոչինչ չի դիպչի: Թող մնացածը տրվեն սեփական ողբերգություններին: Իսկ դուք առայժմ նոր էներգիայի սերմեր ցանեք մոլորակի վրա: Դրա համար եք դուք այստեղ եկել:

Sambitbaba
13.11.2018, 20:03
ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Ասեկոսներ կգնան դավադրությունների մասին, և դրանց թեմաները ճշմարտանման ու այլանդակ կլինեն: Մթին դա դուր է գալիս, և դավադրությունների տեսությունները՝ մթի գործիքներից մեկն է: Դրանք բավականին էֆեկտիվ են, չէ՞ որ ոչ ոք չգիտի, ճշմարի՞տ է արդյոք այդ տեղեկությունը: Մութ էներգիան հենց դրա վրա է դրել իր հույսը: Կհայտնվեն դավադրությունների տեսություններ, որոնց մասին դուք առաջ չէիք լսել, և դրանք շատ կլինեն: Ճանաչեք նրանց, երբ նրանք հայտնվեն: Հասկացեք, որ նրանք լույսից չեն գալիս և կեղծ են: Ճանաչեք ու դեն նետեք: Մի թողնեք նրանց մուտք գործել ձեր իրականություն: Նրանց միակ նպատակն է՝ կասկածներ հարուցել ձեր մեջ այն բանի վերաբերյալ, որ դուք անցել եք 2012 թվականի նշագիծը և նոր իրականություն եք մտել: Նրանք փորձելու են համոզել ձեզ, որ ոչինչ չի փոխվել:

Պարտադիր չէ վիճել նրանց հետ, ով առաջ է տանում այդ գաղափարները: Ձեր խնդիրն է՝ տեսնել Աստծո սերը ձեր կյանքում, ինչպես նաև ճանաչել այն ուրիշների մեջ էլ: Ուրիշ ոչինչ ձեզ պետք չէ: Մոռացեք այդ տեղեկությունների մասին և ընթացեք առաջ, ցանելով լույսի սերմեր Երկրի վրա: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչերի միջով են անցել վարպետներն այս մոլորակի վրա: Գիտե՞ք, թե ով է դիմակայել նրանց և ինչ զենքով, բայց ինչպե՛ս նրանք վարվեցին: Ոչ մի կե՛րպ: Որևէ տեղ դուք կարդացե՞լ եք այն մասին, որ վարպետները վիճել կամ մտել են բանավեճերի մեջ, պարզաբանելով, թե ով է ճիշտ: Դա նրանց պետք չէր: Նրանք դրանից բարձր էին, բարձր էին նման ամեն ինչից: Նրանք առաջ էին ընթանում և իրենց լույսն էին տանում այնտեղ, ուր այն անհրաժեշտ էր:

Sambitbaba
14.11.2018, 19:46
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԿՈՂՄՆ Է


Այս ուղերձը ձեզ չպետք է վախեցնի, չէ՞ որ մթի և լույսի հին հարաբերակցությունը ոչ մի շանս չունի: Այս ամենը ես ասում եմ հիմնականում նրանց համար, ով կարդում ու լսում է ինձ այս դահլիճի սահմաններից դուրս: Շատերը չունեն այն, ինչ ունեն հինավուրց հոգիները, - բազում մարմնավորումների իմաստությունը, ինչպես նրանք, ով ներկա է այստեղ այսօր: Նրանք, ովքեր նստած են այստեղ, ամեն ինչ հիանալի հասկանում են: Ձեզանից ոմանք արդեն մասնակցել են ճակատամարտին և գիտեն ճշգրիտ, թե ինչի մասին եմ ես խոսում: Դիտարկեք այն, ինչի մասին ես պատմեցի այսօր: Դա իմ ուղերձի ճշմարտության և իրական լինելու ապացույցն է: Այդպիսի հավանականություններ գոյություն ունեն, և մութը նորից հաղթանակ տանելու շանս չունի:

Մութը որպես իրենց իրականություն ընտրած Մարդիկ շուտով կհասկանան, որ հին մեթոդներն այլևս չեն գործում: Հետևեք դրան: Կգտնվեն նրանք, ովքեր նորից կփորձեն էթնիկական պատերազմներ հրահրել: Բայց օրինակները, որոնք աշխատել են քառասուն կամ հիսուն տարի առաջ, այլևս չեն գործում, չէ՞ որ նրանք շատ ավելի քիչ համախոհներ են գտնում, քան առաջ: Հին առաջնորդները տհաճորեն կզարմանան, տեսնելով, թե որքան քիչ մարդ է ուզում իրենց հետ համագործակցել: Ի հայտ կգա նոր լռելյալ համաձայնություն, որ չնայած հին խնդիրները դեռ կան, բայց դրանք չի կարելի լուծել առավել մեծ բռնության օգնությամբ: Նրանք, ովքեր առաջվա պես կկառչեն անցյալի մեթոդներից՝ անցյալում այնքան էֆեկտիվ, - նեգատիվ և այլանդակ մեթոդներից, - կբացահայտեն, որ այսօր դրանք այնքան էլ լավ չեն գործում:

Ահաբեկություն. կգա օրը, թանկագիններս, երբ մի քանի հնից մնացած ահաբեկիչներ այլևս չեն կարողանա նորակոչիկներ ներգրավել իրենց դրոշների ներքո: Նույնիսկ նրանց շրջանում աստիճանաբար հասկանալի կդառնա, որ ահաբեկությունն այլևս չի գործում: Եվ մութն այդ կերպ օգտագործող Մարդիկ աստիճանաբար կվերանան: Մութն իսկապես հիմար է, գծային, և արձագանքում է միայն հավասարակշռության խախտմանը: Աստիճանաբար դուք կտեսնեք, թե ինչպես է մոլորակը փոխում իր գիտակցությունը, և սերմերը, որոնք դուք ցանել եք սիրով և Աստծո կարեկցանքով, կծլարձակեն ու կծաղկեն: Եվ՝ այո՛, - դուք կլինեք այստեղ և կրտեսնեք այդ ամենը: Չնայած ձեզ կարող է թվալ, թե Քրայոնը կատակում է, դուք բոլորդ վերադառնալու եք այստեղ: Դուք բոլորդ, այստեղ ներկաներից ամեն ոք:

Sambitbaba
16.11.2018, 23:25
ՁԵՐ ՎԵՐԱԴԱՐՁԸ


Ես դիմում եմ դահլիճում ներկաներին: Լքելով Երկիրը վերջին անգամ, դուք անհամբեր սպասում էիք վերադարձին: Դուք գիտեիք հնարավորությունների մասին, որոնք իրականանում են այսօր, և վերադարձաք հնարավորինս արագ, որպեսզի զբաղվեք գլուխկոտրուկով: Այժմ դուք նոր սկզբի շեմին եք, բայց ձեզանից ոմանք ասում են, որ դուք հոգնել եք և ճակատամարտը տարված է: Դժվա՛ր թե: Թույլ տվեք հարցնել. այս կյանքից հետո, բազմաթիվ մարմնավորումների ընթացքում բոլոր այս սրբազան սերմերը ցանելուց հետո, կարո՞ղ եք դուք արդյոք հեռանալ և անորոշ գուշակել, կծլարձակե՞ն արդյոք այդ սերմերը երբևիցէ: Դուք հենց այդ եք պատրաստվում անել: Հարյուրավոր մարմնավորումների ընթացքում դուք անցել եք փորձությունների միջով և հասել եք մի կետի, որտեղ էներգիան համագործակցում է ձեզ հետ, որպեսզի հենց այնպես թողնեք-հեռանա՞ք: Ես այդպես չե՛մ կարծում: Ձեր հաջորդ մարմնավորումն այնքա՜ն բան է խոստանում:

Դուք ստիպված չեք լինի նորից անցել այդ բոլոր փորձությունների միջով: Ձեզ պետք չէ նորից այս մոլորակ վերադառնալ հոգով չկրթված, իսկ հետո նորից բացահայտել բոլոր այս գիտելիքները, ինչպես այս կյանքում էր: Դեռ մանուկ հասակում, գիտակցելով ձեզ, դուք ներըմբռնողաբար կվերհիշեք կարեկցանքի՝ որպես կենսակերպի մասին:

Ես ասում եմ, որ, երբ դուք վերադառնաք, թանկագիններս, ամեն ինչ կլինի ոչ այնպես, ինչպես այս անգամ: Այս կյանքում ստացած ձեր բոլոր գիտելիքները ձեզ հասանելի կդառնան ակնթարթորեն, եթե դուք այդ ցանկանաք, և դուք կկանգնեք իմաստության ճանապարհին, չհասնելով նույնիսկ քսան տարեկան հասակի: Մի՞թե դուք այդ չեք ուզում: Դուք ձեր նախկին սխալներն այլևս չեք կրկնի: Չեք տառապի անհաջող հարաբերություններից կամ այլ խնդիրներից, որոնք ձեզ համար հենց այնպես չանցան: Դուք կգաք, արդեն իսկ տիրապետելով ներըմբռնողական իմացությանն այն մասին, թե ինչ է ձեզ պետք: Եվ ես կպատմեմ ձեզ, թե կոնկրետ ինչ կսկսեք դուք փնտրել, երբ բավականին հասունանաք:

Ուր էլ դուք ճանապարհվեք, փնտրելու եք ձեր ցանած սերմերի ծիլերը: Ցանկանալու եք ստուգել արդյունքը: Ես դա չեմ բացատրի: Դա ուղղակի նշանակում է, որ դուք արդեն կիմանաք, որ նրանք աճում են, և նրանց շնորհիվ Երկրի վրա քիչ ավելի լուսավոր կլինի: Հասարակության մեջ ավելի շատ կարեկցանք կլինի, մոլորակն ավելի մեղմ կդառնա:

Թանկագիններս, կգա օրը, երբ դուք կնայեք այդ ամենին և կասեք. "Մենք կարողացանք այդ անել": Եվ ձեր ինքնագնահատականը կտրուկ կբարձրանա մինչև համապատասխան մակարդակ՝ խոսքը ոչ թե էգոյի, այլ ձեր մեջ Աստծո մասնիկի մասին է: Եվ դուք կասեք. "Այս մոլորակի հետ ամեն ինչ կարգին է": Եվ կհասկանաք, թե ինչու եք այստեղ:

Ես Քրայոնն եմ, և ես սիրում եմ մարդկությանը: Եվ դա իրոք այդպես է:


Ք ր ա յո ն

Sambitbaba
18.11.2018, 22:08
ՔՐԱՅՈՆ



"ԵՍ"-Ի ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ.
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ


Քրայոնն ավարտում է եռերկությունը "Ես"-ի վերատրամաչափման մասին,
նկարագրելով Մարդու որոշ հիմնական զգացումներ և կանգ առնելով նրանցից ամեն մեկի վրա:
Նա կոչ է անում մեզ դուրս գալ հին մտածողության սահմաններից՝ ընդառաջ նոր ընկալման,
որտեղ տեղ կա "ներքին Աստծո" համար:



Լի Քերոլ





ԳԼՈՒԽ 11

"ԵՍ"-Ի ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ.
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ


ՔՐԱՅՈՆԻ ՈՒՂԻՂ ՀԱՂՈՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԱՊՐԻԼ 2012




Ողջույն, թանկագիններս, ես Քրայոնն եմ, Մագնիսական Ծառայությունից: Վարագույրի իմ կողմում գոյություն չունի ժամանակ ձեր հասկացողությամբ և ձեր իրականությունն՝ իմը չէ: Երբեմն ես խոսում եմ այն մասին, ինչ, ելնելով մարդկային ամենալուրջ հավանականություններից, տեղի կունենա ձեր ապագայում: Այդ մասին մենք պատմում ենք ձեզ և այդ մասին է մեր այսօրվա ուղերձը՝ մարդկության փոխակերպվելու հնարավորության մասին: Ով էլ լինի այս ուղերձն ընթերցողը, մեր միջև գոյություն ունի կապ, որի մասին դու կարող ես չկռահել: Այդ կապը ստեղծված է քո բազմաթիվ վերամարմնավորումներով այս մոլորակի վրա և քո հոգու բուն էությամբ, որի հետ մենք մտերիմներ ենք: Այդ մտերմությունն անենաամուրն է լինում այն ժամանակ, երբ դու չես ձևանում, որ Մարդ ես:

Մոլորակների ու գալակտիկաների առաջանալուց շատ ավելի առաջ մենք զվարճանում էինք Տիեզերքի հետ՝ դու և ես: Դժվար է բացատրել այն, ինչ ենթակա չէ բացատրության, չէ՞ որ արարման Սկզբնաղբյուրի հատկանիշն այն է, որ նա միշտ եղել է և միշտ կա: Մեր իրականությունն իրենից ներկայացնում է շրջան, իսկ այդ պատճառով նա չունի ոչ սկիզբ, ոչ վերջ: Ժամանակը՝ հատկանիշ է, որը տեղադրված է ձեր իրականության մեջ ֆիզիկական Մարդու համար, որն այժմ պետք է գոյատևի չորս տարածքներում: Այդ պատճառով է, որ դուք երբեմն նայում եք ձեր շուրջը և ձեր գիտակցությունը ձեզ հարցեր է տալիս ժամանակի մասին, օրինակ. "Ե՞րբ է դա տեղի ունեցել: Ե՞րբ դա տեղի կունենա: Որտե՞ղ ես կլինեմ": Կհավատաք թե ոչ, վարագույրի իմ կողմում այդ հարցերից և ոչ մեկն իմաստ չունի: Ձեր հոգին գոյություն է ունեցել շատ ու շատ առաջ, նախքան կհայտնվեր Հայա մոլորակի վրա: Ձեր ժառանգությունը հսկայական է, և այն, ինչ դուք, թողնելով ձեր դրոշմը, ստեղծում եք հենց հիմա, այս գալակտիկայում կմնա հավերժ: Ոչ այնքան վաղուց այդ ամենը գոյություն ուներ միայն հավանականությունների տեսքով, նույնիսկ երբ ես ձեզ մոտ եկա քսաներկու տարի առաջ և առաջին անգամ ասացի. "Ողջույն, թանկագիններս, ես Քրայոնն եմ, Մագնիսական Ծառայությունից": Շատ բան է տեղի ունեցել այն ժամանակից ի վեր և շատ հնարավորություններ են արդեն իրականացել: Վերադառնանք հիմքերին:

Sambitbaba
19.11.2018, 19:07
ԴՈՒՐՍ ԳԱԼ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ


Հաղորդատվությունների ժամանակ գործընկերս նկարագրում է երևույթներ, որոնք գտնվում են ձեր իրականության սահմաններից դուրս, և այդ պատճառով դրանք դժվար է իմաստավորել: Նա անում է այդ, որպեսզի նախապատրաստի ձեզ գիտակցմանն այն բանի, որ անհրաժեշտ է դեն նետել թվացյալ իրականության ծածկոցը և անցնել կյանքի հաջորդ էտապին: Դեն նետելով ձեր համոզմունքների ծածկոցը, դուք կկարողանաք ավելի հստակորեն զգալ որոշ ունակություններ, որոնց մասին նույնիսկ չեք էլ կասկածում: Մեզ համար այդ ամենն ակնհայտ է, բայց ձեզ առաջվա պես գաղտնիք է թվում: Սակայն գաղտնիքը սկսում է բացահայտվել, երբ դուք լայնացնում եք ձեր իրականության հատվածքամասի սահմանները: Բոլոր այս փոխաբերությունները նշանակում են, որ որոշակի մակարդակի վրա, Մարդիկ, ձեզ անհրաժեշտ է լինել միայնակ և ազնվորեն վերլուծման ենթարկել ձեր համոզմունքներն ինքներդ ձեր մասին:

Մենք պետք է բարձրացնենք բարդ և հաճախ շատ անձնական թեմաներ: Այս հաղորդատվությունը կրում է նույն անունը, ինչ որոշ նախկիններ: "Ես"-ի վերատրամաչափման շարքից այս երրորդ մասում մենք կսկսենք տալ հիմնական հարցերը ապագայում ձեր կենդանի մնալու մասին: Կարո՞ղ եք դուք արդյոք ընթանալ առաջ: Կա՞ն արդյոք խոչընդոտներ ձեր ճանապարհին: Խանգարու՞մ է արդյոք ինչ-որ բան ձեր զարգացմանը: Ինչպե՞ս իմանալ, թե ինչ անել:

Sambitbaba
21.11.2018, 20:43
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ.
ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ


Ահա թե ինչ ես կասեմ. ինչպես և ձեր կյանքի մնացած բոլոր ոլորտներում, ձեզ պետք է ընդունել ձեր խնդիրները, իսկ հետո կատարել նախապատրաստական աշխատանք: Դուք կարո՞ղ եք, ինչպես մենք ասում էինք, ստանալ Ակաշա մուտք գործելու հնարավորություն: Այո: Կարո՞ղ եք հայտնաբերել այն, ինչը կդանդաղեցնի ձեր ծերացումը: Այո: Կարո՞ղ եք իսկապես փոխել ձեր կյանքը, որպեսզի նորից վերաստեղծեք ձեզ որպես հանդարտ Մարդ, որն այժմ, հնարավոր է, ընդհանրապես գոյություն չունի: Այո: Կարո՞ղ եք գտնել լուծումը խնդիրների, որոնք այժմ անլուծելի եք համարում: Այո: Բայց ձեզ պետք է նախապատրաստվել:

Այժմ մենք անցնում ենք ամենաբարդին: Դուք ստիպված եք կատարել, ինչպես ասում են, ինքներդ ձեր ինվենտարիզացիան: Պետք է ուշադիր և ազնվորեն դիտեք հին էներգիայի բոլոր հիմնական սկզբունքները և բարդ հարցեր տաք ինքներդ ձեզ: Իհարկե, դուք ունեք ցուցակ՝ և այնտեղ կա հինգ կետ: Պատրա՞ստ եք: Դուք կարող եք նստել և ասել. "Այո, պատրաստ եմ": Բայց ես կարող եմ պատասխանել. "Իսկ հնարավոր է, և ոչ": Չէ՞ որ ձեզ անհրաժեշտ է յուրացնել այս մոլորակի վարպետների ուսմունքներից որոշ հատկանիշներ: Դա բոլորովին էլ բարդ չէ, թանկագիններս, եթե միայն ձեր իրականության շրջանակները ձեզ այդ թույլ կտան: Ամեն ինչ սկսվում է ըմբռնումից, ընդունելուց, համոզմունքից և մտադրությունից:

Sambitbaba
22.11.2018, 22:11
ԻՆՉԻ՞Ց ԵՔ ԴՈՒՔ
ՎԱԽԵՆՈՒՄ


Կետ առաջին - վախ: Ինչի՞ց եք դուք վախենում: Դուք կասեք. "Ես չեմ վախենում ոչնչից, եթե խոսքն իմ հոգևոր լինելու մասին է: Ես պատրա՛ստ եմ ընթանալ առաջ": Ճի՞շտ: Ես ցանկանում եմ ձեզ մի բան ասել. դուք շատ բաներից եք վախենում, բայց չեք գիտակցում այդ վախը: Ձեր վախերից ոմանք թաքնված են խորը ներսում, ձեր անորսալի Ակաշայի մեջ, և իրենց ներգործությունն են թողնում ձեր կյանքի ամեն օրվա վրա: Այդ պատճառով ձեզանից շատերն այդքան անհաջողություններ են կրում: Ձեր մեջ դուք պահում եք բազում տեղեկություններ անցյալից, որը ներտպվել է ձեր վարքի մեջ և ստիպում է ձեզ փախչել, երբ դուք տեսնում եք այն, ինչ ձեզ դուր չի գալիս: Դա վախն է: Այսպիսով, դա առաջինն է: Ի՞նչը կարող է փոխել ձեր գործողությունները կամ խանգարել ինչ-որ տեղ գնալ: Դուք կպատասխանեք. "Սպասիր-սպասիր, Քրայոն: Հնարավոր է, նման ինչ-որ բան կա, բայց դա իմ մեղքը չէ": Համբերեք: Ես կհասնեմ դրան:

Sambitbaba
23.11.2018, 20:00
ԷԳՈ


Կետ երկրորդ - էգո: "Դե, Քրայոն, այդ մասին կարող ես չանհանգստանալ: Այդ հարցը ես պարզաբանել եմ շատ տարիներ առաջ: Իմ էգոյի հետ ամեն ինչ կարգին է: Ես Լույսի Ծառայող եմ և շատ լավ գիտեմ, թե ինչ է էգոն": Ճի՞շտ: Թույլ տվեք հարցնել. շփվելով ուրիշ Լույսի Ծառայողների հետ, ինչի՞ մասին եք դուք խոսում: Նստում և լսում եք նրա՞նց, վայելում եք նրանց խոսքերի գեղեցկությու՞նը, թե՞ խոսում եք այն մասին, թե ինչ եք անում դուք և ինչպես եք օգնում մոլորակին: Խոսու՞մ եք այն մասին, թե ինչպես աշխատեցիք ձեր վրա և ինչ արդյունքների հասաք: Դա էգոյից է գալիս, թանկագիններս, եթե հանկարծ այդ չգիտեիք: Հնարավոր է, դուք հպարտանում եք ձեր բազմաթիվ նվաճումներով ձեր վրա մետաֆիզիկական աշխատանքում: Ես կբացեմ ձեզ գաղտնիքը: Եթե դուք իրոք աշխատել եք ձեր վրա, ուրեմն երբեք այդ մասին չեք ասի ոչ ոքի՛: Դա տեսանելի կլինի ըստ ձեր իմաստության և հանգիստ լռության: Փորձեք մի վարժություն կատարել: Հաջորդ անգամ ձեր ընկերների հետ ընթրիքի ժամանակ փորձեք ձեր մասին չխոսել: Մի ասեք ընդհանրապես ոչինչ, եթե ձեզ այդ մասին չեն հարցրել: Այդպես դուք կիմանաք ձեր սովորությունների մասին և կհասկանաք, "թաքնվու՞մ է" արդյոք էգոն որպես Լույսի Ծառայող ձեր նվաճումների հետևում: Այդ վարժությունը թույլ կտա հայտնաբերել նախկինում չնկատված սովորությունը: Ես նորից կհարցնեմ. արդյո՞ք իրենց այդպես էին պահում վարպետները Երկրի վրա: Հանդիպելով ուրիշներին, նրանք խոսու՞մ էին իրենց մասին և այն մասին, թե որքան շատ բան են արել: Պատասխանն է. ոչ: Նրանք նստում էին ոտքերի մոտ նրանց, ով գալիս էր իրենց տեսնելու, և լսում, և խոսում էին Մեծ կենտրոնական աղբյուրի գեղեցկության մասին, և շրջապատողներին էին հղում բարերար իմաստություն և սեր:

Sambitbaba
24.11.2018, 21:20
ԶԱՅՐՈՒՅԹ


Կետ երրորդ - զայրույթ: Ի՞նչ կասեք զայրույթի մասին: Ինչպիսի՞ն են ձեր փոխհարաբերությունները: Հնարավոր է, դուք կասեք. "Ես հազվադեպ եմ զայրանում": Բայց ես չհարցրեցի, թե որքան հաճախ: Ի՞նչն է զայրացնում ձեզ և ինչու: Ի՞նչն է պատճառի դեր կատարում և ինչու՞ այն գոյություն ունի: Ամեն Մարդ իր այդպիսի պատճառաբանություններն ունի:

Եվ նորից. ո՞րն էր պատճառը վարպետների համար: Եվ պատասխանն է. պատճառը նրանց մոտ բացակայում էր: Լրիվ: Փոխարենը նրանք հիասթափություն էին ապրում: Եթե դուք երբևիցէ հանդիպել եք զայրացած թվացող վարպետի, իրականում նա վշտացած ու հիասթափված է եղել ինչ-որ իրավիճակից: Նրանց հիասթափեցրել է այն, ինչը հիասթափեցնում է Աստծոն ձեզանից յուրաքանչյուրի ներսում, - պատերազմը, դաժանությունը Մարդկանց հարաբերություններում, սեր տեսնել չցանկանալը, ինչպես նաև հավասարակշռությունը խախտող վախը: Եվ ուրեմն ի՞նչն է հրահրում ձեր զայրույթը: Եթե ինչ-որ բան միշտ զայրացնում է ձեզ, նշանակում է, որ ունեք մի բան, ինչի վրա պետք է աշխատել, այնպես չէ՞: Դուք կասեք. "Սպասիր, Քրայոն, հասկանու՞մ ես, չէ՞ որ դա իմ մեղքը չէ": Համբերեք: Ես դրան կհասնեմ:

Sambitbaba
25.11.2018, 21:37
ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ


Կետ չորրորդ - հակազդեցություն: Ինչի՞ն եք դուք արձագանքում: Ի՞նչ թեմայով եք շտապում խոսել և արտահայտել ձեր կարծիքը: Միգուցէ դա քաղաքականությու՞նն է: Ինչ-որ մեկը բացարձակապես սխալ մտքեր է աարտահայտում: Դուք ամեն ինչ ավելի լավ գիտեք, այդ պատճառով ուղղակի պարտավոր եք ճշտել նրան: Ի՞նչն է պատճառ ծառայում: Ես խոսում եմ զայրույթի մասին: Ես խոսում եմ խթանին հակազդելու մասին:

Ամենատարածված հակազդեցություններից մեկը՝ պաշտպանությունն է: Եթե ինչ-որ մեկը ձեզ ասի ինչ-որ բան և դա ճչացող սուտ լինի, ինչպե՞ս դուք կվարվեք: Հնարավոր է, դա կապված է ասողի անգիտության կամ մոլորության հետ, բայց դուք ինչպե՞ս կարձագանքեք: Անմիջապես կուզենաք նրան ուղղե՞լ: Հնարավոր է, կշտապեք բերել որոշ փաստեր, որպեսզի պարզեք նրան իրավիճա՞կը: Եվ նորից ես հարցնում եմ ձեզ. թանկագիններս, տեսե՞լ եք արդյոք դուք նման պաշտպանություն վարպետների մոտ, որոնք քայլել են այս մոլորակի վրա: Երբ նրանց մեղադրում էին, մի՞թե նրանք կորցնում էին ինքնատիրապետումը և ի պաշտպանություն իրենց դասախոսություններ էին կարդում: Պատասխանն է. ոչ: Չկային պատճառներ, չկային հակազդեցություններ: Դուք նկատե՞լ եք: Վարպետները գտնվել ենք բացարձակ և լիակատար խաղաղության մեջ իրենց անձի հետ: "Սպասիր, Քրայոն: Դա իմ մեղքը չէ: Հասկանու՞մ ես, բանն այն է, որ..." Սպասեք: Ես կհասնեմ դրան:

Sambitbaba
27.11.2018, 20:03
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ


Հինգերորդ կետ - դատապարտում: Դատապարտու՞մ եք դուք ինչ-որ մեկի կամ ինչ-որ բան: Նայելով ուրիշներին, ի՞նչ եք առաջին հերթին տեսնում: Դուք կասեք. "Ես դատապարտելու հակված չեմ": Ես ձեզ այդ մասին չեմ հարցրել: Ի՞նչ եք դուք տեսնում: Ի՞նչ էին տեսնում վարպետները, երբ նայում էին ուրիշներին: Նրանք տեսնում էին ներսի Աստծոն: Դա առաջինն էր, ինչ տեսնում էին նրանք: Ինչպիսին էլ լիներ իրավիճակը, որտեղ էլ նրանք գտնվեին, պատկերը նրանք տեսնում էին ամբողջությամբ: Եթե ինչ-որ մեկը մայրուղու վրա կտրի ձեր ճանապարհը, դուք կտեսնե՞ք Աստծոն նրա ներսում, թե՞, ոչ պատշաճ կերպով նկարագրելով նրա գիտակցությունը, կդատապարտեք բնավորությունն ու արարքը: Հասկանու՞մ եք, թե ինչի մասին եմ ասում: Ի՞նչն է ձեզ համար պատճառ ծառայում, թանկագիններս: "Քրայոն, լսիր, խնդրում եմ: Դու չես կարող վարպետներին օրինակ բերել մեզ, սովորական Մարդկանց: Դա անազնիվ է: Մենք նրանցից տարբերվում ենք"... Ես դեռ ձեզ խոսք կտամ:

Sambitbaba
28.11.2018, 20:41
ՄԱՐԴՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԸ


Այժմ ես խոսքը տալիս եմ Մարդուն: Ասացեք, ի՞նչ եք դուք մտածում այդ առիթով:

"Քրայոն, դու չես հասկանում: Ես այստեղ եմ եկել այդ հատկանիշներով և ամբողջ կյանքս ջանացել եմ ազատվել նրանցից: Այո, ես գիտեմ, երբեմն ես դատապարտում եմ, երբեմն զայրանում եմ, երբեմն հակազդում եմ: Ես ոչինչ չեմ կարողանում անել իմ համոզմունքների հետ, այդպես ինձ սովորեցրել են ծնողներս, դա նստած է խորը իմ գլխում: Ես ոչինչ անել չեմ կարող և վարվում եմ այնպես, ինչպես վարվում եմ, որովհետև ես այդպիսին եմ: Այո, ես գիտեմ, կան որոշակի պատճառներ: Բայց, Քրայոն, չէ՞ որ ես ընդամենը Մարդ եմ, և բոլորովին էլ վարպետ չեմ: Մի գործադրիր ճնշում ինձ վրա: Այդ ամենը՝ սովորական մարդկային բնագծեր են: Նրանց հետ մենք ոչինչ անել չենք կարող: Մենք ծնվում ենք նրանց հետ, և նույնիսկ Լույսի Ծառայողներն էլ զերծ չեն դրանից":

Sambitbaba
01.12.2018, 22:38
ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ախ, իմ թանկագին Մարդ, դու ճիշտ ես քո ընկալման մեջ, բայց նոր տեղեկությանը դեռևս չես տիրապետում: Դու սահմանափակված ես իրականության քո սերտած ավանդույթներով: Թույլ տվեք հայտնել ձեզ անսպասելի լավ նորություններ:

Դուք բոլորդ ծնվում եք հակազդեցությունների և վարքի մտահետքերով կամ ձևանմուշներով: Բայց այդ ամենը հնացած մարդկային հատկանիշներ են, որոնք շատ են ուզում փոխվե՛լ: Նրանք աղոթու՛մ են փոփոխությունների մասին: Յուրաքանչյուր ձեր արդարացում հաշիվ չէ, չէ՞ որ գոյություն ունի ճշմարտություն, որը լսել դուք չեք սպասում:

Ահա նոր գաղափարը. վերևում նշված բոլոր հատկանիշները, որոնք դուք փորձում եք հրամցնել որպես մարդկային բնույթ, այդ ճշմարտությանը չե՛ն վերաբերվում: Դա անձի հիմնական հատկանիշների ելընթացային ձևանմուշ է, և այն արդեն հնացել է ու պատրաստ է փոխվել: Վարպետները կլսեն ձեր առարկությունները և կասեն. "Դուք պարտավոր չեք ունենալ բոլոր այդ հատկանիշները: Ինչու՞ չձերբազատվել նրանցից: Մի՞թե դուք չեք հասկանում, որ մենք, քանի դեռ գտնվում էինք Երկրի վրա, ցույց տվեցինք ձեզ, թե ինչպես այդ անել: Ինչու՞ մենք Երկիր եկանք Մարդու կերպարանքով, ինչպես դուք":

Դուք հետաքրքիր գծային ենթադրություն եք անում, թանկագիններս, ասելով, որ ձեր մարդկային անհատականության էլեմենտները՝ այն է, ինչի հետ դուք ծնվել եք և ինչը միշտ ձեզ հետ կլինի: Որ դա ԴՈՒՔ եք, և դուք ստիպված եք ապրել դրա հետ և մշտապես աշխատել դրա վրա: Դուք սոսնձում եք ձեր այդ հատկանիշները ձեր անձին և համարում եք, որ հենց այդպես էլ պետք է լինի: Դա ավանդական մտածողություն է, և ձեզ թվում է, որ ամեն Մարդ ունի անհատականության անփոփոխ գծեր: Բայց այդպես չէ:

Ես ցանկանում են ձեզ ասել, որ ցուցակի՝ և շուտով մենք այն նորից կկրկնենք, - ամեն հինգ կետերից յուրաքանչյուրը՝ տրված է ձեզ այն փոխելու համար: Այդ հատկանիշների փոփոխությունը՝ ձեր բազային անհատականության վերատրամաչափումն է, որը կբերի ձեզ բազմատարածքային մտածողության, թույլ կտա վերականգնել հավասարակշռությունը և հասնել ցանկացածին: Վերգրելով անձի այդ ձևանմուշները, դուք կկարողանաք հաջողության հասնել բոլոր այն տեսանկյուններում, որոնք մենք նկարագրեցինք: Եթե դուք չմաքրեք ձեր ճանապարհը, ապագայում ձեզ ավելի բարդ կլինի:

Հոգեբանները և հոգեբույժները՝ թող օրհնի Աստված այս Մարդկանց, չէ՞ որ նրանք աշխատում են ուրիշների հետ, ջանալով օգնել նրանց վերականգնել կյանքում իրենց հավասարակշռությունը... Նրանք աշխատում են համառորեն և կրքոտ: Հոգեբանների ու հոգեբույժների մեջ ամենահետաքրքիրն այն է, որ նրանցից շատերի մոտ ի սկզբանե խախտված է եղել հավասարակշռությունը, և դա բերել է նրանց դեպի խնդիրը լուծելու ձգտումը, որպեսզի օգնեն մարդկությանը: Նրանք տեսնում են դա իրենց մեջ և այդ պատճառով գիտեն, թե ինչ է դա: Նրանք ուսումնասիրում են այդ: Նրանք աշխատում են դրա հետ և սովորում են դրան: Բայց եթե դուք հարցնեք, թե ինչպես են նրանք այդ անում, նրանք կպատասխանեն, որ աշխատում են մարդկային բնույթի հետ, մարդու վարքի անփոփոխ մոդելի հետ, որը տրվում է գիտական հետազոտման:

Օգտագործելով այդ կայուն մոդելը, նրանք փորձում են վերանորոգել այն Մարդու գիտակցության օգնությամբ, ըմբռնման, պրակտիկայի և կրկնողության օգնությամբ: Երբեմն դա կախվածություններից, վախից, վնասակար սովորություններից և այլնից ազատվելու 12-քայլային ծրագիր է: Բայց գիտությունը կենտրոնանում է միայն քարացած և փոփոխության ոչ ենթակա մոդելի վրա: Դա "Մարդու բնույթն" է, և համարվում է, որ այդ անփոփոխ մոդելն անհնար է փոխել: Նրան կարելի է հասկանալ, թաքցնել կամ խաբել, բայց ոչ փոխել: Եվ դրանում է, իմ թանկագին Մարդ, տարբերությունը Մարդու գծային և քվանտային մոդելների միջև: Եվ այժմ մենք ասում ենք ձեզ, որ պետք չէ աշխատել ձեր վախերի ու ցանկությունների վրա: Դուք կարող եք ուղղակի դրանք վերգրել:

Հիմա մենք նորից կանցնենք այդ ցուցակով: Ամենը, ինչ տեղի է ունեցել ձեր կյանքում, կարելի է վերգրել: Չի կարելի փոխել անցյալը, բայց կարելի է փոխել ձեր հակազդումը նրան: Եվ ամենն, ինչ դուք օգտագործում էիք որպես ձեր վարքն արդարացնելու միջոց, կպատկանի հիմա ուրիշ Մարդու՝ նրան, ով դուք էիք առաջ, այլ ոչ նրան, ով դուք կաք հիմա: Դուք կսկսեք վերգրել անձնական բնութագիրների գոյություն ունեցող մտահետքերը, որպեսզի մոտենաք անցյալի վարպետներին: Սկսելով, դուք կհայտնաբերեք, որ դա այնքան էլ բարդ չէ և տեղի է ունենում մեքենայորեն:

Sambitbaba
02.12.2018, 20:15
ՎԱԽ: Ինչի՞ց եք դուք վախենում: Ձեր բոլոր ենթագիտակցական վախերի հիմքում ընկած են իրադարձություններ ձեր անցյալ մարմնավորումներից: Դա տվյալների պես մի բան է, որոնք դուք կրում եք ձեզ հետ և որոնք գրվել են շատ վաղուց, բայց դեռևս ակտիվ են: Ինչի՞ց եք դուք խուսափում: Ի՞նչն է ստիպում ձեզ չընդունել որևէ այլ էներգիայից եկող ինչ-որ բան, ինչը դուք չեք կարողանում բացատրել: Բոլոր այդ երևույթները, նույնիսկ անբացատրելիները, կարելի է, վերգրելով, ջնջել: Դուք դրանք չեք թաքցնում: Դուք վերգրում եք դրանք: Ակաշան պատրաստ է փոփոխությունների, որպեսզի համապատասխանի ձեր ներկա կյանքի նպատակին:

Թանկագիններս, մենք արդեն նկարագրել ենք այդ արարողությունը: Նախապես ձեռք առնելով միջոցներ, սկսեք փոխել ձեր վախերը: Դիտավորյալ ձեզ գցելով ինչ-որ իրավիճակների մեջ, որոնցից դուք ջանում եք խուսափել, բարդություններ ստեղծեք ձեր համար: Ակտիվորեն մասնակցեք իրավիճակների, որոնց առաջ երբեք չէիք մասնակցի: Եթե ամաչկոտ եք, սկսեք խոսել Մարդկանց հետ, նույնիսկ երբ ձեզ չեն հարցնում: "Ինչպե՞ս եք": Շատ շուտով դուք կհասկանաք, որ դա շատ ավելի հեշտ է, քան դուք կարծում էիք, չէ՞ որ դուք փոխում եք հենց ձեր անձի մտահետքերը: Շատ շուտով դուք կդադարեք խուսափել նրանից, ինչից խուսափում էիք առաջ, չէ՞ որ բնածին մարմնական գիտակցությունը կսկսի համագործակցել ձեզ հետ: Նա կիսում է ձեզ հետ ենթագիտակցական բոլոր վախերը ջնջելու ձեր ցանկությունը: Դուք կվերատրամաչափեք դրանք, վերգրելով, որպեսզի նրանք համապատասխանեն Մարդու նոր էներգիային: Դուք չեք թաքցնի այդ սխալները ծրագրերով և արարողություններով: Նրանք ուղղակի կդադարեն գոյություն ունենալ, որովհետև դուք կվերգրեք այնտեղ պահպանված տեղեկությունները, փոխելով դրանք նոր տեղեկություններով, որը դուք ակտիվորեն ստեղծում եք:


ԷԳՈ: Էգոն ձեզ համար այլևս խնդիր չի հանդիսանա: Դուք կհպարտանաք ձեզանով պատշաճ մակարդակի վրա և երբեք ստիպված չեք լինի պատմել շրջապատողներին, թե ինչպես եք հպարտանում ձեզանով: Դուք չեք ցանկանա խրախուսանք փնտրել: Ոգին ճանաչու՛մ է ձեզ: Մի՞թե դա բավական չէ: Աստծո սերը ձեզ տանում է մի տեղից մյուսն ու ասում է. "Մենք մեծարում ենք քեզ: Մենք սիրում ենք քեզ": Այդքանը պե՛տք է որ բավական լինի: Դուք ստիպված չեք լինի պատմել շրջապատին ձեր նվաճումների մասին, քանի դեռ նրանք ինքները չեն հարցրել: Երբեք այլևս չեք սկսի զրույցը հետևյալ խոսքերով. "Ահա թե ով եմ ես, ահա թե ինչ եմ արել, ահա թե ինչի եմ հասել": Դուք նույնիսկ չեք ցանկանա դիմակավորվել ինքնակատարելագործման տակ. "Ահա թե ինչպես ես հասա ինքնազարգացման": Դուք ձեզ լիարժեք կզգաք առանց այդ սովորույթի:

Sambitbaba
05.12.2018, 20:08
ԶԱՅՐՈՒՅԹ: Սա վերաբերվում է ոչ բոլոր ներկաներին, այլ միայն ոմանց: Ինչ-որ բան ձեզ տհաճ կլինի լսել: Զայրույթը՝ խնդիր է, որը ստեղծված է անցյալի էներգիայով: Դուք զայրանում եք, քանզի ինչ-որ բան ձեր զայրույթի պատճառ է հանդիսանում: Այդ պատճառը՝ տեղեկությունն է: Դուք ծրագրավորվա՛ծ եք: Դուք ծրագրավորված եք քիմիական մակարդակի վրա, որպեսզի արձագանքեք նրան, ինչը նույնիսկ չեք էլ հիշում: Երբեմն դա կապված է այս կյանքի հետ, իսկ երբեմն ոչ: Կարևոր չէ, թե որտեղից դա հայտնվեց, բայց դուք ծրագրավորված եք և գիտեք այդ, չէ՞ որ ձեզ այդ փաստն ի՛նքն է զայրացնում: Դուք արձագանքում եք հուզական մակարդակի վրա, և ձեր քիմիական պրոցեսները սկսում են փոխվել: Դուք պետք է ընդունեք, որ դա կարևո՛ր պրոցես է:

Կուզեի՞ք ազատագրվել ձեր զայրույթի պատճառներից: Եթե վերգրեք դրդապատճառ ստեղծող բազային տեղեկությունները, ուրեմն այլևս երբեք չեք զայրանա: Օ՜, դուք կզգաք հիասթափություն, բայց երբեք այլևս զայրույթ: Գիտե՞ք, թե որն է տարբերությունը: Մարդու մարմնում այլևս երբեք չեն հայտնվի զայրույթի քիմիական պրոցեսները: Դրանք արագացնում են սրտի զարկերը, բարձրացնում են արյան ճնշումը և բառի բուն իմաստով խցանում են տրամաբանությունն ու առողջ իմաստը: Դրանք բոլորը բազային պաշտպանական բնազդներ են, և նրանք վերաբերվում են այլ ժամանակաշրջանի: Երբ ջնջվեն դրանք հրահրող տեղեկությունները, զայրույթի պատճառներ չեն լինի: Զայրույթը կդադարի ձեր կյանքի հատկանիշներից մեկը լինել և որոշ ժամանակ անց դուք կսկսեք դա հասկանալ: Հիասթափությու՞ն: Այո: Թախիծ, խղճահարություն, կարեկցա՞նք: Այո: Բայց ոչ զայրույթ:

Մենք հարցրել ենք ձեզ. կարո՞ղ եք դուք արդյոք հասնել այնպիսի մակարդակի, երբ Մարդը մատնացույց անի ձեզ, վիրավորի և ներկայացնի կեղծ մեղադրանքներ, իսկ դուք կնայեք նրա աչքերին և կարեկցանքից բացի, ուրիշ ոչի նչ չեք զգա: Ոչ մի զայրույթ: Ոչ մի դրդապատճառ: Հնարավո՞ր է դա արդյոք: Այո:


ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ: Պատկերացրեք հուզական դրդապատճառների վրա ձեր ակնթարթային հակազդեցությունների բացակայությունը՝ մեքենայական պաշտպանության բացակայությունը: Դուք կարող եք հասնել այնպիսի մակարդակի, երբ ամենն, ինչին սովորաբար արձագանքում էիք, այլևս չի դիպչի ձեզ, այլևս ձեզ չի կառավարի: Հակազդեցությունը՝ ձեր անձի բնավորության շրջանակներում գտնվող ծրագրի հանդեպ մեքենայական արձագանքն է, որին դուք անկարող եք խոչընդոտել: Դուք մեքենայորեն պաշտպանվում եք: Դուք մեքենայորեն արտահայտվում եք, երբ լսում եք այն, ինչ ձեզ դուր չի գալիս: Իսկ եթե դուք կարողանայիք ամբողջովին վերգրե՞լ այդ մտահետքը:

Օ՜, դուք կհամաձայնվեք ոչ ամեն ինչի հետ: Բայց պե՞տք է արդյոք արձագանքել: Պե՞տք է ձեզ արդյոք ընդհանրապես պաշտպանել ինչ-որ բան: Թանկագիններս, երբ ծագում են նման իրավիճակներ, դա ուրիշ Մարդու նախաձեռնությունն է, այլ ոչ ձեր: Դա նրա խնդիրն է, այլ ոչ ձեր: Պաշտպանելու ի՞նչ կա այստեղ: Երբ, ինչպես ես ասում էի, Աստված այդքան ուժեղ սիրում է ձեզ, և տեսնում է ձեր մեջ Աստվածային Մարդուն, իր փորձի հետ լիակատար համաձայնության մեջ օրեցօր ապրող այս մոլորակի վրա, մի՞թե ձեզ բավական չէ դա: Եթե ինչ-որ մեկն անարդարացիորեն մեղադրում է ձեզ, դուք հիասթափությու՞ն եք ապրում, թե կարեկցանք նրա հանդեպ: Ցուցաբերեք կարեկցանք: Դուք այդ կարո՞ղ եք: Ձեզ պետք չէ հակազդել: Օտար կարծիքը ձեր էությունը փոխել չի կարող:

Sambitbaba
06.12.2018, 20:45
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ: Ի՞նչ եք մտածում նրանց մասին, ով բավականաչափ տեղեկացված չէ կամ, հնարավոր է, ինչ-որ բան չի հասկացել և վիրավորում է ձեզ և, հնարավոր է, նաև ուրիշ մարդկանց: Ի՞նչ եք մտածում նրանց մասին, ովքեր ձեր համոզմունքները չեն կիսում: Ինչպիսի՞ն եք դուք նրանց տեսնում: Սա ամենալուրջ խնդիրներից մեկն է, թանկագիններս, կհավատաք դուք ինձ թե ոչ:

Ինչպիսի՞ն է Աստված տեսնում նրանց, ում մասին ես խոսում եմ: Ինչպիսի՞ն է նրանց տեսնում վարպետը: Միլիոնավոր Մարդիկ ունեն որոշակի հոգևոր համոզմունքներ, որոնք դուք կարող եք չկիսել: Ինչպիսի՞ն եք դուք նրանց տեսնում: Իրենց պոռթկման մեջ նրանք ասում են, որ Աստված ձեզ կպատժի, եթե դուք չպահեք ձեզ ճիշտ այնպես, ինչպես իրենք: Եվ, նրանց հետ շփվելիս, ի՞նչ եք դուք տեսնում:

Ես կասեմ ձեզ, թե ինչ են տեսնում վարպետները, և թող ձեզ համար դա փորձություն լինի: Վարպետները կասեն. "Օրհնյալ է այն Մարդը, որն Աստծոն գտնում է յուրաքանչյուր միջոցով, քանի որ դա համապատասխանում է նրա ճանապարհին: Մի՛ դատապարտեք նրան, ով գտնում է Աստծոն ոչ այնպես, ինչպես գտել եք դուք, հինավուրց հոգիներ: Չէ՞ որ այն, ինչ գտել են նրանք, տվյալ պահին համապատասխանում է իրենց ճանապարհին: Ուրախացեք այն բանին, որ նրանք գոնե ձգտում են գտնել Արարչին իրենց ներսում, թող նույնիսկ յուրովի: Եթե նրանք ցանկանան մագլցել աստիճաններով, սողալ ու լալ իրենց ոգին սփոփելու համար, դա իրենց իրավունքն է: Եթե նրանք ցանկանան ստեղծագործական աղբյուր համարել մարգարեին, դա պետք է հարգել: Չէ՞ որ նրանք էլ փնտրում են այն, ինչ փնտրում էիք դուք և ինչ մինչև օրս փնտրում է ամբողջ մարդկությունը: Ամեն Մարդ ունի իր ճանապարհն ու իր ժամը: Հարգանքով ու կարեկցանքով նայեք դրան, ուրախությամբ և ըմբռնումով: Այդպիսին նրանց տեսնում է Աստված, հինավուրց հոգիներ: Ժամանակն է հասկանալ դա և վարվել աստվածակերպ":


Մենք մոտենում ենք ամենահիմքերին, ճի՞շտ է: Հինգ կետերից ամեն մեկն իրենից ներկայացնում է գծային կենսունակության բազային հատկանիշ, և նրանք բոլորը պատկանում են հեռավոր հինավուրց Մարդուն, որը դուք էիք անցյալ բազմաթիվ մարմնավորումների ընթացքում: Դուք կարող եք վերգրել այդ տեղեկությունները հենց այսօր: Դրանք հատկանիշներ են, որոնց վրա մենք խորհուրդ ենք տալիս աշխատել, չէ՞ որ երբ մասնակիորեն վերգրեք գոնե յուրաքանչյուրը նրանցից, ձեր առջև ասես դուռ կբացվի, և ամենը, ինչի մասին դուք խնդրել էիք, կսկսի իրականանալ համաժամանակությունների օգնությամբ:

Ես ձեզ չէի ասի դա, եթե այդպես չլիներ: Դա Մարդու հոգևոր համակարգն է նրա լավագույն տեսքով: Կիրառեք վարպետությունը, որի օրինակները ցուցադրել են վարպետները պատմության ընթացքում: Սկսեք ձեզ փոխել, որպեսզի մոտենաք նրան, ով լինելու եք: Ահա թե ինչ է փոխվելու Երկրի վրա: Այդպիսին է հինավուրց հոգու խնդիրն այսօրվա համար: Եվ դա իրոք այդպես է:

Ես Քրայոնն եմ, և ես սիրում եմ մարդկությանը:


Ք ր ա յո ն

Sambitbaba
08.12.2018, 20:04
ՔՐԱՅՈՆ



ԲՅՈՒՐԵՂՅԱ ՑԱՆՑԻ ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ


Սա "Վերատրամաչափում" շարքի 2012 թվականի վերջին հաղորդատվությունն է:
Ինչպես դուք արդեն հասցրեցիք կարդալ, հատկապես ութերորդ գլխում, Հայային և Մարդուն
կապում են սերտ փոխհարաբերություններ: Մենք ունենք նաև տեղեկություններ այն մասին,
թե 2013 թվականից սկսած էներգիայի փոփոխությունն ինչպես է ազդելու գոյություն ունեցող ամեն ինչի վրա:
Հայան փոխվում է, մենք փոխվում ենք, և մոլորակի ապագան այլ է լինելու:



Լի Քերոլ





ԳԼՈՒԽ 12

ԲՅՈԻՐԵՂՅԱ ՑԱՆՑԻ
ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ



ՔՐԱՅՈՆԻ ՈՒՂԻՂ ՀԱՂՈՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՕԳՈՍՏՈՍ 2012




Ողջույն, թանկագիններս, ես Քրայոնն եմ, Մագնիսական Ծառայությունից: Իմ գործընկերը բացում է դռները, և շնորհիվ հոգևոր մտադրության գործունեության, տեղի է ունենում միաձուլում: Այնքան էլ դժվար չէ հասկանալ ձեր մոլորակի վրա ուղղված հաղորդատվություն կոչվող այս ուղերձների հոսքը, չէ՞ որ այն տարբերվում է նրանից, ինչը դուք անվանում եք համակվածություն ինչ-որ էությամբ: Աստված՝ էությու՞ն է: Կարելի՞ է արդյոք համակված լինել Աստծով:

Հաղորդատվությունը, որը դուք դիտում եք հիմա, իրենից ներկայացնում է միաձուլումը Մարդու Բարձրագույն "Եսի" և էներգիայի նրա, ինչը դուք "վարագույրի այն կողմ" եք անվանում: Բայց Մարդու կանխակալությունը ձգտում է բոլոր ուղերձները վերագրել ինչ-որ անձի կամ էության, չհասկանալով, որ այդպես չի լինում: Կարելի՞ է արդյոք աստվածաշնչյան "Աստծո խոսքերի" հեղինակներին մոլագարներ անվանել:

Այժմ ես դիմում եմ ձեզ իմ գործընկերոջ գիտակցության միջոցով, օգտագործելով նրա ամբողջ փորձը, բառապաշարն ու բանականությունը: Այդ ամենը պահանջվում է հենց հիմա, որպեսզի նրա լեզվով փոխակերպվեն մտքերի այն խմբերը, որոնք ես ցանկանում եմ ձեզ հասցնել: Նրա համաձայնության շնորհիվ ստեղծվում է նոր՝ բազմատարածքային էներգիա: Այդ էներգիան անհնար է լսել, բայց կարելի է զգալ: Իրական քվանտային վիճակում ժամանակ գոյություն չունի:

Այդ պատճառով յուրաքանչյուրը, ով լսում է ինձ կամ կարդում է այս գիրքը, կստանա այդ էներգիան, եթե ցանկանա: Եթե ընթերցողն այդպիսի մտադրություն հայտնի, նրա համար դա նույնքան թարմ կլինի, որքան ներկա պահին այս դահլիճում անձամբ գտնվող ամեն մեկի համար:

Հետևաբար կրկնենք. այս հանդիպումից շատ ժամանակ անց, կլինեն մարդիկ, դեռևս կապված այդ էներգիայի հետ, լինի դա ձայնագրությունների թե տառադարձությունների միջոցով, և նրանց համար մեր հանդիպումը կկայանա ներկայում: Այդ պատճառով թույլ տվեք դիմել նրանց, ով այս հաղորդատվության հետ կծանոթանա ձեզանից հետո, չէ՞ որ մենք տեսնում ենք, թե ով դա կարող է լինել, և տեսնում ենք, թե ինչպես են նրանք կարդում այս էջերը: Այստեղ կա ավելին, ինչ հասանելի է աչքին, թանկագիններս, շատ ու շատ ավելին:

Sambitbaba
09.12.2018, 22:20
ԻՆՉՈՒ՞ ԵՔ ԴՈՒՔ ԱՅՍՏԵՂ


Ես մի փոքր կպատմեմ այն մասին, թե ինչու եք դուք այստեղ: Եթե լրիվ պարզ խոսենք՝ դա կապված է Հայայի՝ Երկրի էներգիայի հետ: Դա նաև կապված է ձեր բոլորի հետ՝ նրանց, ովքեր եկել են արարման ակունքից, ակունքից, որը դուք անվանում ենք Աստված, և նրանց, ով եկել է այս մոլորակ կյանք կյանքի հետևից, որպեսզի հիմք նախապատրաստի Երկրի վրա խաղաղության և շատ այլ բաների համար: Դա կապված է ձեր Բարձրագույն "Եսի" հետ:

Այս մոլորակի հնարավոր ապագան փոխվում է, և փոփոխություններն ընթանում են ըստ ժամկետացանկի, չէ՞ որ նախորդ մոլորակները, որոնք անցել են նույն փորձը, փոփոխությունների ժամանակաշրջանին հասել են ցանքից մոտավորապես 300 000 տարի հետո: Երկրի ցանքը՝ բազումքցիների կողմից ձեզ փոխանցվող ԴՆԹ պրոցեսն էր, իսկ բազումքցիները բնակիչներն են վերջին մոլորակի, որն անցել է դա: Ցանքը՝ պատմությունն է աշխարհի արարման մասին, ժամանակաշրջանը, երբ ինքը մարդկությունը գիտելիքներ է ստացել լույսի և մթի մասին: Այդ հնարավորությունը հերթով տրվել է մեկ մոլորակի մյուսի հետևից: Ոմանք հասել են տեղաշարժի, իսկ ուրիշները՝ ոչ: Նեկա ժամանակաշրջանում դուք միակն եք, ով անցնում է դրա միջով, և փոփոխությունները դեռ նոր են սկսվում: Շնորհիվ այդ փոփոխությունների վերջիվերջո դուք կիրականացնեք մեկ այլ մոլորակի ցանքը: Բայց այդ մասին ուրիշ անգամ:

Մեր վերջին հանդիպման ժամանակ մենք քննարկում էինք մարդկային որակները, որոնցից ձեզ անհրաժեշտ է ազատվել, որպեսզի այդ փոփոխությունների մեջ մտնեք մաքրված: Իսկ մինչ այդ մենք խոսում էինք այն մասին, թե որքան երիտասարդ եք դուք՝ մարդկային ռասան շատ ու շատ երիտասարդ է, իսկ Երկիրը ծեր է: Մենք ասել ենք ձեզ, որ Երկիրն ու գալակտիկան միևնույն տարիքի են: Մենք ասել ենք ձեզ, որ հազարավոր տարիներ առաջ, նախքան Երկրի վրա կհայտնվեին միկրոբները, ուրիշ մոլորակների վրա գոյություն ունեին մարդակերպ ռասաներ, և նրանցից ոմանք նույնիսկ հասել են համբարձման: Թանկագիններս, դա նշանակում է, որ ձեր ԴՆԹ մեջ պահված է հարուստ ժառանգությունը նրանց, ովքեր ծնել են նրանց, ով եղել է ձեզանից առաջ և ում մեջ նույնպես եղել է Աստծո սերմը: Նախքան բազումքցիները եղել են նրանք, ովքեր նրանց ցանել են, և եղել են նրանք, ով եղել է էլ ավելի առաջ: Դուք երիտասարդ եք, բայց դրոշմը ձեր ԴՆԹ մեջ հին է, շատ հին է: Ըստ ժամկետացանկի փոփոխությունները պետք է տեղի ունենան հենց հիմա, քանզի անցել է արդեն մոտ 200 000 տարի ձեր ցանքից հետո և հիմա դուք արդեն մտնում եք էներգետիկական փոփոխությունների ժամանակաշրջանը:

Sambitbaba
10.12.2018, 21:15
ԻՍԿ Ի՞ՆՉ ՀԵՏՈ


Այժմ մենք կխոսենք այն մասին, ինչ արդեն տեղի է ունեցել, և այն մասին, թե էլ ինչ է փոխվելու էզոթերիկական մակարդակի վրա: Այս ամբողջ ժամանակը, Մարդիկ, դուք անց եք կացրել, ջանալով հասնել մի կետի, որտեղ կգիտակցեք, որ գիտակցության մակարդակի բարձրացումը ձեր մոլորակի վրա իրոք հնարավոր է: Դա տեսնում են ոչ բոլորը: Շատ Մարդիկ չեն տեսնում ոչինչ, բացի խնդիրներն ու ողբերգությունները, բայց հինավուրց հոգիներն ամեն ինչ հասկանում են, չէ՞ որ նրանք սպասում էին դրան: Դուք դանդաղ շարժվում եք դեպի առանց պատերազմների մոլորակ: Դուք դանդաղ համաձայնության եք հասնում ձեզ շրջապատող աշխարհի նոր իմաստության մասին և որոնում եք, թե ինչ է հետևում անել հետո: Նոր հայտնագործություններն առանցքային դեր են խաղում: Կարվեն նոր հայտնագործություններ, որոնք մարդկությանն ավելի շատ հնարավորություններ կտան ցանկացած ժամանակ ստանալ խմելու ջուր և ավելի էֆեկտիվ էներգիա, և դա կհերիքի նույնիսկ ցուրտ ձմռանը և ձեզ մոտ այլևս ցանցերի խաթարում չի լինի (էլեկտրոցանցերը ձեզ այլևս պետք չեն գա): Մենք ասել ենք ձեզ այն մասին, որ դա տեղի կունենա: Բայց եկեք քննարկենք էզոթերիկական տեսանկյունները (նյութական աշխարհի սահմաններից դուրս գտնվող էներգիաների հետ կապված երևույթները), չէ՞ որ նրանք նույնպես փոխվում են:

Ո՞րն է ձեր՝ Երկրի վրա գոյատևելու նպատակը: Դուք նրա համար չեք այստեղ, թանկագիններս, որպեսզի կյանք կյանքի հետևից ուղղակի փորձարարությամբ զբաղվեք: Չկա ոչ մի էքսպերիմենտ: Կա ծրագիր՝ սքանչելի ծրագիր: Դա համակարգ է, և այդ համակարգի մեջ ձեր մոլորակը մոտենում է իր ներուժն իրականացնելուն, երբ կփոխվի Մարդու բնույթն ինքը: ԴՆԹ նույնպես փոխվում է՝ ոչ թե քիմիական բաղադրությունը, որը դուք կարող եք չափել, այլ Մերկաբա ստեղծող քվանտային էներգիան: Դա Մարդու քվանտային մասն է, որը փոխաբերականորեն լուսավորում է մութ տարածությունը: Դա Աստծո մասնիկն է ձեր մեջ, որը սկսում է ակտիվանալ, և այդ ակտիվացման ընթացքում Մարդու մոտ փոխվելու է նրա մտածելակերպը: Հինավուրց հոգիների ծնունդների միջից այն տարածում է իրեն այնտեղ, որտեղ նրանք փոխում են իրենց հին գիտակցությունը, և դա դանդաղ պրոցես է:

Այդ ժամանակահատվածին դուք մոտենում եք 2012 թվականի դեկտեմբերի 21-ին՝ հավասարակշռության հաստատման հատվածի կենտրոնում: Ամբողջ Երկրագնդի վրա, մեկը մյուսին հաջորդող բոլոր ժամային գոտիների վրա, այդ պահը կդառնա 36-ամյա հավասարեցման միջնակետը: Հաջորդ 18 տարիները, սկսած 2013 թվականից, արտակարգ կարևոր են, և ահա մենք հասանք էզոթերիկային: Ո՞րն է նպատակը: Ինչպիսի՞ն է փոփոխությունների մեխանիզմը: Ինչպե՞ս է դա կառուցված: Մենք ցանկանում ենք պատմել այդ մասին, չէ՞ որ շատերն այս տեղեկությունը կարդալու են 2012 թվականից շատ ավելի հետո:

Sambitbaba
11.12.2018, 23:27
ԲՅՈՒՐԵՂՅԱ ՑԱՆՑԻ ՄԱՍԻՆ


Այն, ինչը մենք անվանում ենք Բյուրեղյա Ցանց, - մարդկության փոխներգործության մեխանիզմն է Հայայի հետ: Դա ոչ պարտադիր է տեղի ունենում իրական ժամանակի ռեժիմում, չէ՞ որ ցանցը կուտակում է տեղեկություններ: Մենք ասել ենք, որ դուք չեք կարող այն տեսնել, բայց այն գոյություն ունի: Դա բազմատարածքային էզոթերիկական ցանց է, որը ծածկում է Երկրի ամեն կտոր՝ ամեն: Այժմ այն գտնվում է ձեր ոտքերի տակ, ուր էլ դուք ճանապարհվեք: Կարելի է ասել, որ դա մարդկային էներգիան հիշող մոլորակի թաղանթի պես մի բան է:

Երկրաբանությանը հայտնի են նյութեր, որոնք հիշում և պահպանում են թրթիռների հաճախականությունները: Կարելի է ասել, որ Բյուրեղյա Ցանցը պահպանում է հիշողությունն ու էներգիան: Էներգիան, որը նա պահպանում է ամենից լավ և ինչի համար նա ստեղծված է, - դա ամենն է, ինչը կապ ունի Մարդու հետ: Մոլորակը համագործակցում է ձեզ հետ շնորհիվ այդ Ցանցի: Մարդկային գիտակցությունը ներհյուսվում է Ցանցի մեջ ձեր գործողությունների օգնությամբ ձեր կյանքի ամեն օր, և ամենն, ինչ դուք անում եք, ունի որոշակի էներգիա:

Հազարամյակներ շարունակ մարդկության ստեղծած էներգիան միատեսակ է եղել: Մարդկային բնույթն այնքան էլ չի փոխվել, այդ պատճառով անընդհատ կրկնվում էր նույն բանը: Դուք շատ լավ տեսնում եք դա ձեր անցյալում, չէ՞ որ պատմությունը կրկնվում է. պատերազմները կրկնվում են, կառավարությունները կրկրնվում են, ժլատությունը կրկրնվում է, և ահա սկսվում են փոփոխություններ: Դուք սկսում եք նկատել աննշան փոփոխություններ ձեր առօրյա կյանքում. ձեր երեխաները փոխվում են, կառավարությունները փոխվում են, սովորական Մարդիկ արթնանում են և տեսնում են փոփոխություններ, որոնք տեղի են ունենում նրանց աչքերի առջև և սկսում են ազդել իրենց կյանքի հիմքերի վրա:

Քանի մենք խոսում ենք այս մասին, կառավարությունները, որոնք գոյություն ունեն շատ վաղուց, կրախի են ենթարկվում: Նրանց առաջնորդները թաղվել են լիակատար ու բացարձակ հերքման մեջ, կառչում են մինչև վերջ, նույնիսկ մինչև մահ: Նրանք չեն կարողանում հավատալ տեղի ունեցածին, չէ՞ որ տասնամյակներ շարունակ ոչինչ չէր փոխվում, և նրանց թվում է, որ նորից ամեն ինչ առաջվանը կլինի: Նրանք, ովքեր կային նրանցից առաջ, և նրանք, ովքեր կային ավելի առաջ, հենվում էին միևնույն ոճի կառավարման վրա: Նրանք չէին հավատում Մարդու բնույթի փոխակերպմանը և հերքում էին փոփոխությունները: Հին էներգիան կրում էր կայունություն, իսկ հիմա ամեն ինչ փոխվում է:

Տեղի ունեցած ամեն ինչ գրառվում է Բյուրեղյա Ցանցի մեջ: Հարցս ես ուղղում եմ ձեզանից նրանց, ովքեր զգում են էներգիան. ի՞նչ եք դուք զգում, երբ կանգնած եք կռվի դաշտում, որտեղ ընդամենը մի քանի հարյուրամյակ առաջ մարտեր են ընթացել: Նրանք, ովքեր զգում են էներգիան, հուզումներ են ապրում, ճի՞շտ է: Հնարավոր է, դուք զգում եք հուսակտուր վիշտ կամ փրկության ակնկալումներ մահվան մեջ: Շատ բան է տեղի ունենում Մարդկանց հետ պատերազմի ժամանակ, և պատերազմի դաշտում ոտքերի տակ եղած Բյուրեղյա Ցանցն այդ մասին գիտի ամեն ինչ: Նա պահպանու՛մ է այդ էներգիան:

Sambitbaba
14.12.2018, 22:56
ԲՅՈՒՐԵՂՅԱ ՑԱՆՑԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ


Մինչև այս պահը Ցանցի մեջ գրառվել են առավել ողբերգական հուզումներով իրադարձությունները: Եթե մոլորակի վրա տեղի է ունեցել ուժեղ հուզումներ հրահրող իրադարձություն, Մարդիկ, որոնք զգում են նման բաներ, կարող են գնալ այնտեղ, որտեղ դա տեղի է ունեցել, և զգալ այդ հուզումները: Սովորաբար դա կապված է ողբերգության և մասսայական զոհերի հետ: Եվ մարդկային էությունն առաջին հերթին հենց այդպիսի իրադարձություններն է հիշում, և հիշողության միջից ամենից դժվար է ջնջել՝ մահն ու ողբերգությունը:

Սակայն մոլորակի վրա հարաբերությունները սկսում են փոխվել և Մարդու համար առավել կարևոր տեսանկյունների հատկանիշները նույնպես փոխվել են սկսում: Հնարավոր է, նույնիսկ Մարդու էությունն է սկսում փոխվել: Մոլորակը սկսում է փոխվել, և համոզմունքը, որ ձեզ անխուսափելի վերջ է սպասվում, սկսում է վերանալ: Նախկին համոզմունքները բազմադարյան մարգարեությունների արդյունք դարձան, որոնք արտացոլում էին շատ հին գաղափարն այն մասին, որ այդ ժամանակները ոչ թե սկիզբ, այլ վերջ կդառնան:

Կգտնվեն Մարդիկ, ներառյալ հինավուրց հոգիներն ու Լույսի Ծառայողները, որոնք վեր կկենան և կասեն. "Այս և այս բանը չի կարող փոխվել, որովհետև"... Եվ նրանք կանվանարկեն մարգարեական հատկանիշների մի ամբողջ ցուցակ, այսինքն ցուցակն ամենի, ինչը գոյություն ուներ հին էներգիայի մեջ, - որոշում չունեցող խնդիրներ ու հարցեր: Համարվում է, որ դրանք անհնար է լուծել կամ փոխել և վաղն ավելի վատ կլինի, քան այսօր:

Ինչու եմ ես ձեզ ասու՞մ այս մասին: Եթե բնակչությունն ավելի պայծառացած է, մոլորակի վրա ավելի շատ իմաստություն է հայտնվում: Դուք կգտնեք անլուծելի խնդիրների լուծումները: Դուք չգիտեք այն, ինչ չգիտեք: Եթե դուք ամեն ինչ տեսնում եք սևուսպիտակ լույսի տակ, և հանկարծ սկսում են ծնվել երեխաներ, որոնք ընդունակ են տեսնել գույները, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ տեսք կունենան նրանց համար ձեր գործողությունները: Նրանք կտեսնեն այն, ինչ դուք երբեք չեք տեսել: Այդ երեխաները ձեզ տարօրինակ ու խելառ կթվան, չէ՞ որ նրանք խոսում են գույների ու երանգների մասին, իսկ սևուսպիտակից բացի այլ բան դուք չգիտեք: Ահա թե ինչ է տեղի ունենում: Երկիրն ինքն է փոխում իր կառուցվածքը, որովհետև դուք փոխում եք ձեզ: Ձեր Բյուրեղյա Ցանցը կուտակել է այդ բոլոր իրադարձություններն ու պահպանել է դրանք: Դա մոլորակի էներգիան է և նա կառավարվում էր զգացմունքներով, հուզումներով, մահով, սիրով, ուրախությամբ և կարեկցանքով: Բայց այդ բոլորի մեջ ողբերգութունը էներգիաների թագուհին էր:

Իսկ հիմա ես կպատմեմ այն մասին, թե ինչպես է այդ ամենը փոխվում: Երբ դուք փոխվում եք, Հայան արձագանքում է դրան և, արտացոլելով ձեր փոփոխությունները, ինքն էլ ավելի բազմատարածքային է դառնում: Եվ Բյուրեղյա Ցանցն էլ ամեն ինչ այլ կերպ է հիշելու:

Sambitbaba
15.12.2018, 19:24
ՄԵԾԱԳՈՒՅՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ.
ՑԱՆՑՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅԼ ԿԵՐՊ Է ՀԻՇՈՒՄ


Գլխավոր փոփոխությունը. Բյուրեղյա Ցանցն այլևս չի հիշելու իրադարձությունները գծային կերպով: Ահա թե ինչ է դա նշանակում: Ավելանալով ըստ իրադարձությունների ընթացքի, էներգիան կուտակվում է շերտերով: Այն, ինչ ամենացածում է, տեղի է ունեցել սկզբում, իսկ այն, ինչ ամենավերևում է, տեղի է ունեցել վերջում, և տեղի ունեցած ամեն ինչ հավելացվում է գծային և անփոփոխ պարունակությանը: Համարվում է, որ այդ շերտերը հավերժական են և փոխել դրանք չի կարելի: Իսկ եթե արդեն գոյություն ունեցող շերտերում դուք փոխեք որոշ էներգիաների կարևորության մակարդա՞կը: Եթե անցյալում տեղի ունեցած ամբողջ ողբերգությունը կորցնի՞ իր նշանակությունը: Պատկերացրե՞ք, որ Ցանցը արձագանքի դրան և պատմության բոլոր շերտերում անցյալի ամբողջ սարսափն ու ողբերգությունները կորցնեն իրենց էներգիայի մասը: Հասկանու՞մ եք, որ դա անհնար կլիներ, եթե ժամանակը լիներ գծային: Գծային ժամանակն անշարժություն և անփոփոխություն է պահանջում: Ինչ եղել է անցյալում՝ եղել է, և վերջ:

Բայց քվանտային ժամանակն իրենից ներկայացնում է շրջան, այդ պատճառով, եթե "կանոնները" փոխվում են և փոխվում է ինչ-որ բան շերտի մեջ, ուրեմն փոխվում է նաև ամբողջ շրջանի էներգիան:

Եթե Ցանցի քվանտային փոփոխությունները հնարավոր լինեին, կկարողանայի՞նք արդյոք մենք փոխել անցյալը: Պատասխանը բացասական է: Անցյալը ձեզ համար գծային է, բայց դուք կարող եք փոխել ձեր պատկերացումը, թե ինչպես է այն հիշվում, և մասնավորապես հենց այդ էլ անում է Բյուրեղյա Ցանցը հիմա՝ վերատրամաչափվում է անցյալի, ներկայի և ապագայի մակարդակի վրա: Եվ դա արդեն ինքնին կփոխակերպի մոլորակը:

Հանկարծակի Բյուրեղյա Ցանցը սկսում է մաքրվել նախկին պարունակությունից (փոխվում է նրա հիշած շերտերի կարևորությունը), չէ՞ որ հիմա նա այլ կերպ է արձագանքում լույսին ու մթին: Մինչև ներկա պահը նրան հիմնականում կառավարում էին մութ երևույթները: Այդպիսին է Մարդու բնույթը: Մենք ասել ենք ձեզ, որ պետք է արթնանա այս մոլորակի ընդամենը կես տոկոսից ավելի քիչը, որպեսզի փոխվի ամբողջ մոլորակը: Դա գծայի՞ն է հնչում: Ոչ: Դա նույն սկզբունքն է: Լույսը սկսում է գերակշռել մթին, և դուք նրանք եք, ովքեր հնարավորություն ունեն ավելի մեծ ազդեցություն գործել Բյուրեղյա ցանցի վրա, քան երբևիցէ առաջ: Անցյալի հին էներգիան, ինչպիսին էլ այն լինի, այլևս երբեք նախկին ազդեցությունը չի ունենա:

Sambitbaba
16.12.2018, 20:49
ՀԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՆՈՐ ՑԱՆՑԻ ՎՐԱ



Հին էներգիան մոլորակի վրա ձևավորում է կառուցվածք, և Մարդիկ ընտելացել են որոշակի երևույթների, այդ թվում նաև Բյուրեղյա Ցանցի աշխատանքին: Հին էներգիան հենվում է այն բանի վրա, որ Բյուրեղյա Ցանցը հիշում է դրամատիկական, այլ ոչ ինչ-որ այլ իրադարձություններ: Սա նշանակում է, որ բացասական իրավիճակներն ավելի շատ էներգիա են պարունակում, քան դրականները: Իրավիճակը փոխվում է, և լույսի ու մթի նախկին հարաբերակցությունն արձագանքելու է դրան: Հասկանում եք, գոյություն ունի Մարդու կողմից ընկալվող լույսի և մթի հարաբերակցության գիտակցություն: Լույսի և մթի հին հարաբերակցությունը գոյություն է ունեցել դարեր շարունակ, բայց երբ այն սկսում է փոխվել, Մարդիկ չգիտեն, թե ինչպես արձագանքեն:

Այս ամենը մոլորակի վրայի էներգիաները նկարագրող փոխաբերություն է: Բայց ես կասեմ ձեզ, որ, չնայած ամեն տեսակ "առողջ իմաստի", կգտնվեն Մարդիկ, որոնք հին էներգիան իրենց հետ գերեզման կտանեն, որովհետև դրա հետ ուղղակի ոչինչ անել չեն կարող: Նրանք ուրիշ ոչինչ չգիտեն: Կգտնվեն նրանք, որոնք կսկսեն գոռալ ու դիմադրել, չհավատալով, որ շուրջն ամեն ինչ փոխվում և այդքան հրաշալի է դառնում: Դուք կտեսնեք այդ կառավարություններում, դուք կտեսնեք այդ քաղաքականության մեջ, դուք կտեսնեք այդ բանկային համակարգում, դուք կտեսնեք այդ ապահովագրության ոլորտում և դուք կտեսնեք այդ դեղագործական ընկերություններում: Նրանք բոլորը հուսում են, որ հին միջոցները կշարունակեն աշխատել (չեն փոխվի):

Բյուրեղյա Ցանցը սկսում է արթնանալ և արձագանքել լույսին ու կարեկցանքին, այլ ոչ թե բացասական ապրումներին: Եթե մոլորակի վրա տեղի ունենա ճակատամարտ, Ցանցը "կտեսնի" այն ոչ այնպես, ինչպես կտեսներ առաջ: Դուք գիտե՞ք, թե ինչ է տեղի ունենում, երբ պատերազմն ուշադրություն չի գրավում: Շատ շուտով այն դառնում է անիմաստ, և մենք ասում ենք ձեզ այդ մասին: Բյուրեղյա Ցանցի մեջ գրանցվելու է միայն այն, ինչը հավասարակշռությունը տեղաշարժում է լույսի կողմը, ու նաև գնահատվելու է դա այլ կերպ: Ցանցը չի գնահատելու մութն ու ողբերգությունն ինչպես առաջ և այլ կերպ է ընկալելու սարսափի և ատելության հուզումները: Այն ամենն, ինչ այդքան ուժեղ ազդեցություն է գործել Մարդու էության վրա անցյալում և ինչը դուք ամենից լավ եք հիշում՝ մահը, ողբը, սպանությունները, - շատ ավելի քիչ նշանակություն են ունենալու: Ա՜հ, այն ոչ մի տեղ չի կորչի, բայց դուք այդ մասին լսել չեք ցանկանա, թանկագիններս: Պատրաստվեք դրան:

Կգա օրը, երբ դուք կմիացնեք նորությունների ալիքը, սպասելով լսել միայն լավ նորություններ: Երբ հին էներգիայի լրագրողները պատմեն զարհուրելի իրադարձությունների մասին և "իրավիճակը սրեն", դուք ցավ կզգաք ձեր սրտում և կանջատե՛ք հեռուստացույցը: Կանջատեք, որովհետև այդ տեղեկությունները չեն համապատասխանում ձեր ներսում գտնվող Աստծո մեծությանը: Դուք հասկանու՞մ եք, թե ինչ եմ ես ասում: Երբ ձեզանից շատերն անջատեն հեռուստացույցը, նորությունների ծրագրի ստեղծողները կգիտակցեն դա և կսկսեն հասկանալ, որ Մարդու բնույթը փոխվում է: Եվ նրանք նույնպես կփոխվեն:

Sambitbaba
18.12.2018, 00:40
ԱՐԴՅՈՒՆՔԸ


Կփոխվի Մարդու բնությունն ինքը, և ապրումներն այլևս չեն կառավարի Երկրի Բյուրեղյա Ցանցին: Սա թարմ նորություն է: Սա մոլորակի հետ ձեր շփման վերատրամաչափումն է. ամեն ինչ կատարելապես այլ կերպ է լինելու: Այդ մասին մենք ցանկանում ենք ձեզ պատմել:

Ինչպե՞ս դուք կվարվեք դրա հետ: Ինչպե՞ս կվարվեք հետո: Թույլ տվեք ցույց տալ, թե որքան նշանակալի փոփոխություններ են դրանք: Այս դահլիճում ներկա են նրանք, ով չի կարող լուծել իր խնդիրները, և նրանք սպասում են համաժամանակայնության ու ներըմբռնողական պատասխանների: Ոգու հետ աշխատանքի ընթացքում, թանկագիններս, դուք սկսում եք վերականգնել ձեր սեփական հավասարակշռությունը: Դա նշանակում է, որ որքան էլ խախտված լինի ձեր հավասարակշռությունը երրորդ տարածքում, կլինի որոշակի պատճառ, որը կակտիվացնի էներգետիկական հավասարակշռության ընթացքը, որին դուք կվերադառնաք մեքենայորեն: Դուք վերականգնում եք հավասարակշռությունը: Դրանով է զբաղված հինավուրց հոգին:

Երբ դուք սկսեք լուծել ձեր խնդիրները, որոնց հետ եկել եք այսօր, լինեն դրանք խնդիրներ կապված առողջության հետ, հարաբերությունների կամ կենսանպատակի հետ, նրանց որոշումները ստեղծելու են լույս: Սա փոխաբերություն է, թանկագիններս, որպեսզի դուք կարողանաք տեսականորեն պատկերացնել տեղի ունեցածը: Արարման ներքին աղբյուրի օգնությամբ ձեր խնդիրների լուծումը այլ էներգիա է ստեղծում՝ լույս: Լուծումն ու հավասարակշռությունը ստեղծում են լույս, և այդ լույսն ակնթարթորեն ընկալվում է Բյուրեղյա Ցանցով: Նա նկատում է այդ լույսը նույնքան արագ, ինչպես նախկինում ողբերգություններն էր նկատում: Լույսը լցվում է Ցանցի մեջ և աստիճանաբար փոխակերպում է մոլորակն ինչպես երբեք առաջներում:

Եվ երբ դուք, ընդունելով ձեր կյանքն ավելի լավը դարձնելու որոշում, լքեք այս դահլիճը, դուք կսկսեք արարել լույս և ճառագել կարեկցանք, և մոլորակը կտեսնի ու կհիշի այդ: Դրա համար եք դուք այստեղ: Դա է ձեր նպատակը, անկախ այն բանից, թե ինչ էիք առաջ մտածում: Ձեր բոլոր նպատակներն ուղղված են ներքին խաղաղություն հաստատելու վրա:

Մենք արդեն ասել ենք այս մասին: Երբեմն մենք Մարդկանց հանձնարարություններ ենք տալիս, որպեսզի զբաղեցնենք ինչ-որ բանո՛վ: Իսկ դուք մտածում եք, որ աշխատում եք սեփական նպատակն իրականացնելու վրա՞: Ձեր նպատակն է՝ լինել և սիրել Աստծոն: Դա ձեր նպատակն է և այն իրագործելու ընթացքում դուք ամուսնանում եք, ունենում եք երեխաներ և կարիերա եք ստեղծում: Կյանքում պատահում են տառապանքներ և մահ: Եվ ընթացքում գրվում են գրքեր, գալիս ու գնում են մտերիմներ: Ընթացքում դուք վերականգնում եք սեփական հավասարակշռությունը, և այդ ամենի մեջ Հայան տեսնում է ձեր որոշումների լույսը:

Երբ դուք ծնվում եք, ձեր հոգևոր բնազդները կառավարվում են ձեր Ակաշայի (ձեր բոլոր յուրացրած դասերի բնազդային հիշողության) ժառանգությամբ: Դուք գիտեք, որ Աստված ներսում է: Դուք գիտեք, որ ձեզ օգնում են: Ներըմբռնողականորեն դուք գիտեք ձեր սերմի կենսաբանական ծագման մասին և սիրո մասին նրանց, ով ձեզ ցանել է: Եվ այդ ամենը գոյություն ունի ձեր մեջ ի ծնե և ստեղծում է այն Մարդուն, որը կարող է անել այն, ինչ տվյալ պահին չի կարող անել ուրիշ ոչ մի Մարդ, - դուք կարող եք փոխակերպել մոլորակը:

Երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի այդ փոփոխությունները Երկրի վրա իսկապես իրական դառնան: Բայց հիմա դուք սանդուղք եք սարքել այնտեղ, որտեղ այն չկար: Դուք սկսել եք կառուցել կամուրջ, որն առաջ չկար: Մի վախեցեք գալիքից, չէ՞ որ որոշ էներգիաներ կջանան ձեզ հետ հրել: Այդ էներգիաները կույր են և չեն պատկերացնում, թե որքան լույս է կանգնած ձեր մեջքին և ձեզ առաջ է հրում: Նրանք չեն տեսնում լույսը: Նրանք գոռալու և ճչալու են և արագացնելու են սեփական վախճանը լիակատար հերքման մեջ, բայց դուք հինավուրց հոգի եք և արդեն տեսել եք այդ: Հնարավոր է, ձեզ համար դա հանելուկայի՞ն է հնչում: Այս պահին այդպես էլ պետք է լինի:

Այնպես որ, թանկագիններս, ամեն ինչ լավ է: Դուք կարո՞ղ եք նայել ձեր կյանքին և ասել այդ: Ամեն ինչ լավ է: Կարո՞ղ եք դուք հավատալ, որ ձեր կյանքը նպատակ ունի: Ծեր եք թե երիտասարդ՝ նշանակություն չունի, չէ՞ որ շուտով դուք փոխելու եք ձեր դերերը: Ահա թե ինչ եք դուք անում: Այս երկրային առասպելի վերջաբանը դուք բաց չեք թողնի, ես ձեզ խոստանում եմ: Դուք բոլորդ կվերադառնաք, որպեսզի մասնակցեք մոլորակի բարեշրջմանը: Մենք կտեսնենք այդ, թանկագին ընտանիք, որովհետև նախկինում արդեն տեսել ենք: Դա սովորական ընթացակարգ է, որի միջով դուք անցել եք շատ անգամ, բայց երբեք Երկիր մոլորակի վրա: Ժամանակը եկել է:

Այդպիսին է իրավիճակն այսօր:

Եվ դա իրոք այդպես է:


Ք ր ա յո ն

Sambitbaba
18.12.2018, 20:58
ԴԱՐԵՐԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ


Տեղի է ունենում մոլորակի առանցքի առաջընթացություն Երկրի 26 000-ամյա ցիկլի շրջանակներում: Այն ունի
շարժման և արարման պոտենցիալ հնարավորություն, որը դիտարկում եք դուք այսօր: Որքան ավելի շատ եք
դուք մոտենում այդ պահին, այնքան ավելի բարձր են հավանականությունները: Ընդամենը վեց հարյուր տարի առաջ
բնիկ ժողովուրդներն այդ գուշակությունները համարում էին փաստ, այլ ոչ թե ուղղակի հնարավորություն:

Նրանք ցույց են տվել այդ տեղեկություններն իրենց օրացույցներում, և դուք տեսել եք այդ գրերը նրանց բուրգերի
պատերին: Հարցրեք բնիկ ժողովրդի տոհմավագին. "Ի՞նչ է տեղի ունենում հիմա: Դուք սպասու՞մ էիք դրան":
Նա կպատասխանի. "Այո, այդ ամենի մասին գրված է": Բայց մի՞թե զարմանալի չէ, որ այդ մասին ստիպված ենք ասել մենք,
իսկ թերթերը լռում են: Հեռուստացույցով նույնպես դա չեն ցուցադրում՝ միայն թե ոչ ճշմարտությունը:
Ձեզ միայն կցկտուր պատառիկներ են հասնում:

Այդ փոփոխությունների արդյունքները բազմանիստ են: Եթե դուք ցանկանում եք իմանալ ընդհանուր ադրյունքը, -
վերջիվերջո նրանք մարդկությանը թույլ կտան մուտք գործել նոր իրականություն՝ ձեր ապագա: Բայց այժմ
պետք է կարեկցական գործողությունների սերմեր ցանել և համբերատար սպասել, մինչև նրանք ծլարձակեն:


Ք ր ա յո ն

Sambitbaba
19.12.2018, 20:09
ՔՐԱՅՈՆ



ԱՆՈՐՍԱԼԻ ԱԿԱՇԱՆ


Ես ցանկանում եմ այս գրքի մեջ ներառնել գոնե մի երկու հաղորդատվություն 2013 թվականի
էներգիայի մասին, և ահա նրանցից մեկը, այն բավականին հետաքրքիր է: Այստեղ մի շարք տեղեկություններ կան այն մասին,
թե ինչպես է մարմնական գիտակցությունը (բնածին տեսանկյյունը) աշխատում ուղեղի հետ: Ինչու՞ մենք չենք կարողանում լիարժեքորեն զգալ,
թե ով ենք եղել առաջ: Իրո՞ք ունեցել ենք անցյալ մարմնավորումներ: Այստեղ դուք որոշ պատասխաններ կգտնեք:



Լի Քերոլ





ԳԼՈՒԽ 13

ԱՆՈՐՍԱԼԻ
ԱԿԱՇԱՆ



ՔՐԱՅՈՆԻ ՈՒՂԻՂ ՀԱՂՈՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՕԳՈՍՏՈՍ 2013




Ողջույն, թանկագիններս, ես Քրայոնն եմ, Մագնիսական Ծառայությունից: Իմ գործընկերը զիջում է իր գիտակցությունն ինձ շարժումով, որը մշակվել է մեր համատեղ գործունեության տարիների ընթացքում: Դա Մարդու բարդ հատկանիշ է, չէ՞ որ Մարդը ցանկանում է լիովին կառավարել կենսական կարևորություն ունեցող իր բոլոր տեսանկյունները: Այդ տեսանկյուններից մեկը՝ գիտակցությունն է, այդ պատճառով այս հաղորդատվությունը, որն անց է կացնում նա, փոքր-ինչ տարբերվում է անցյալի հաղորդատվություններից: Մենք արդեն ասել ենք, որ հաղորդատվության ընթացքում Մարդը մոլագար չի դառնում: Դա միասնություն է, գործընկերություն, և հենց այդ էլ դուք դիտարկում եք: Եվ երբ իմ գործընկերը քայլ է կատարում կողմ, նա նայում և տեսնում է տեղի ունեցող ամեն ինչ: Հետո, եթե հարկ լինի, նա նույնիսկ կարող է դա գրի առնել: Որովհետև մենք ունենք Մարդ, որն ի վիճակի է աշխատել իր անձի յուրաքանչյուր սրբազան մասնիկի հետ՝ նոր և փոխակերպված: Դա մասնակցություն է, այլ ոչ թե մոլագարություն:

Այս նոր միջոցը մարդկությանը հնարավորություն է տալիս մտավոր կերպով և զգացմունքայնորեն մասնակից դառնալ ուղերձներ փոխանցելու ընթացքին: Դա դրականորեն է ազդում հենց այդ ուղերձների վրա, չէ՞ որ հաղորդատվություն անց կացնող Մարդն ինքը հանդես է գալիս նաև թարգմանչի դերում: Նա թարգմանում է ուղերձն իր լեզվով և անցնում է մի համակարգի միջով, որը տեղադրված է վահանագեղձի մուտքի վրա: Այդ համակարգը բազմատարածքային կապ է ապահովում երեքտարածքային աղբյուրի (վահանագեղձի) միջոցով: Այդ ամենը նշանակում է, որ մեր այսօրվա հաղորդատվությունը, ինչպես նաև շատ նախորդները, իրենից ներկայացնում է համակցությունը նոր տեղեկության և նրա, ինչ ասվել է նախկինում շատ այլ հաղորդատվություններում: Այժմ մենք կմիավորենք բոլոր այդ տեղեկությունները մեկ ուղերձի մեջ, որպեսզի ներկայացնենք ձեզ նոր կոնցեպտը:

Sambitbaba
21.12.2018, 20:34
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱԿԱՇԱՆ


Մենք ցանկանում ենք մանրամասն խոսել Մարդու Ակաշայի մասին: Դուք կնկատեք, որ մենք հազվադեպ ենք կիրառում Ակաշայի Ժամանակագրություններ բառակապակցությունը: Բանն այն է, որ ժամանակագրություն բառի իմաստն ինքը ձեզ մոտ ստեղծում է գծային պատկերացում, հիշեցնում է իրադարձությունների ցանկի պես մի բան, իսկ մենք չենք ցանկանում, որ դուք այդպես մտածեք: Ավելին, մարդկային Ակաշան՝ դա ոչ թե ուղղակի մարմնավորումների ժամանակագրություն է: Հենց դրանից էլ մենք այսօր կսկսենք: Մենք չենք շտապի, որպեսզի ինչպես հարկն է բացատրենք բոլոր նոր կոնցեպտները, չէ՞ որ ձեզ անհրաժեշտ է հիմնավորապես պարզաբանել այն ձեզ համար:

Ի՞նչ եք դուք մտածում, երբ մենք խոսում ենք Ակաշայի մասին: Այս հաղորդատվությունը մենք անվանել ենք "Անորսալի Ակաշան", դրանով մատնանշելով հատկանիշը, որի մասին պետք է խոսենք: Մարդու Ակաշան՝ պատմությունն է ամենի, ինչ ապրել է Մարդը Երկիր մոլորակի վրա: Ձեր մեջ առկա են Ակաշայի՝ մարդկության հետ կապ չունեցող այլ հատկանիշներ էլ, բայց նրանք շատ լավ թաքնված են և այսօր մենք նրանց մասին չենք խոսելու: Կարելի է ասել այսպես. մեծ մասը նրա, ինչը մենք անվանում ենք մարդկային Ակաշա, - ձեր անմիջական փորձն է Երկիր մոլորակի վրա: Այդ Ակաշան նույնպես թաքնված և անորսալի է, բայց դրսևորվում է անընդհատ և աննկատելի ձեզ համար: Մենք սկսում ենք բացատրել, թե ինչպես այն կարող է գտնվել ձեր մեջ և միևնույն ժամանակ մնալ աննկատելի:

Sambitbaba
23.12.2018, 21:00
ԱԿԱՇԱՅԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ


Մարդկանց մեծամասնությունը չի գիտակցում, որ ամեն օր գործ ունի Ակաշայի հետ: Այն կառավարում է Մարդկանց մեծամասնությանը, բայց նրանք այդ մասին նույնիսկ չեն էլ կասկածում: Սկզբի համար ես ցանկանում եմ հենց հիմա ձեզ հայտնել, որ Ակաշան փոխներգործում է ձեզ հետ ոչ ամենասովորական կերպով: Ոչ այնպես, ինչպես դուք եք սպասում: Եկեք կանգ առնենք մի պահ, և նայենք, թե ընդհանուր առմամբ, ինչ բան է Ակաշան: Ակաշան՝ համակարգ է, թանկագիններս, հիանալի համակարգ: Ես նստած եմ ձեր առջև և գիտեմ, թե ով է ներկա այստեղ, ես գիտեմ ձեր մարմնավորումների մասին, նրանցից յուրաքանչյուրի մասին: Ես գիտեմ ներկայիս ձեր խնդիրները: Ես նստած եմ այստեղ որպես խորհրդատու, որը երբեք Մարդ չի եղել, նստել ու դիտում եմ, թե ինչպես եք դուք աշխատում մարդկային խնդիրների վրա, և նրանք ինձ զարմանալի են թվում:

Դուք կարող էիք ձեզ անվանել կենսաբանական գոյատևման արտահայտման վրա մասնագիտացված հոգիների խումբ (այդպես է Քրայոնը նկարագրում խումբը, որն ապրում է բազմաթիվ մարդկային մարմնավորումներ): Տիեզերքը, գալակտիկաները և ամենայն գոյը ստեղծող Արարման Աղբյուրը (Աստված) ունի մասնագետների էլիտային խումբ՝ և այդ խումբը դու՛ք եք: Դուք մասն եք այն ապուրի, որը կա Աստված, որը պատասխանատուն է ամենի, ինչով որ դուք զբաղվում եք: Դա դժվար դեր է, այդ պատճառով դրա համար ընտրված են մի քանի միլիարդ հոգիներ: եթե դուք ցանկանում եք գիտենալ, թե որն է ձեր հոգու որպես մասնագետի միջուկը, դա սերն է և կարեկցանքը: Դա է ինքը միջուկը: Դուք ոչ միշտ եք նկատում այդ, բայց դա այդպես է, և երբ դուք գալիս եք Երկիր, ձեր առաքելությունն է՝ տալ դա, կիսվել դրանով հենց մոլորակի էներգիայի հետ: Ակաշան՝ այն համակարգն է, որն օգնում է ուղղորդվել Մարդկանց իրավիճակներում, կապված ուսուցման և լուծումներ գտնելու հետ:

Աստծո մասնիկի հատկանիշը, որը կաք դուք, մնում է վարագույրի իմ կողմում: Դուք մոլորակ եք գալիս որպես կենսաբանական արարած, և ձեր իսկական էությունը թաքնված է ձեզանից, քանի դեռ դուք դժվարությամբ մաքառում եք մութ Երկրի վրա: Դուք չեք տեսնում, որ ջանում եք գտնել լույս, որը գտնվում է ձեր իսկ բջջային կառուցվածքի մեջ: Դժվար է ձեզ համար: Երկրի վրա ապրող բոլոր վարպետները փորձել են ցույց տալ ձեզ Աստծո այդ մասնիկը Մարդու մեջ և ասել են ձեզ, որ այն գոյություն ունի: Բայց նրան գտնել է պետք:

Քրայոնն այստեղ է արդեն շատ վաղուց: Ես այստեղ ձեզ հետ էի, երբ դուք հետևում էիք նրան, թե ինչպես Երկրի արարման ժամանակ կարգավորվում էին Ցանցերը: Դա ճիշտ այնպես էր, ինչպես դրանից առաջ մենք հետևում էինք ուրիշ տեղերում ուրիշ մոլորակների արարմանը: Արդեն այն ժամանակ մենք գիտեինք, որ մի անգամ դուք կանեք այն, ինչ անում եք հիմա, նորից ու նորից, նորից ու նորից: Մի խումբն առաջինն է գալիս, մյուսները գալիս են ավելի ուշ: Այդպիսին է համակարգը: Այդ համակարգում գոյություն ունի գիտակցությունը, ընտրության ազատությունը գնահատող կառուցվածքի իրական հատկանիշ և կոնցեպտներ, որոնց մասին մենք կխոսենք հենց հիմա: Այդ ամենը նշանակում է, որ Ակաշան՝ սխալմունք չէ, գաղտնիք չէ և պատահական համակարգ չէ: Դա կանխամտորեն ստեղծված կառուցվածք է, որի խնդիրն է՝ օգնել ձեզ:

Ակաշան ներկառուցված է ձեր մեջ: Այն այնտեղ է ամենասկզբից, այն հայտնվել է ձեր կենսաբանական օրգանիզմում ձեր "գիտակցության արարման" ընթացքում: Դա ձեր մասն է, և այն հնարավոր չէ հեռացնել, հնարավոր չէ ջնջել, նրա հետ դուք ապրում եք ամեն օր: Դա մասն է համակարգի, որի հետ դուք ծնվել եք, բայց այն կարելի է կատարելագործել, հասկանալ և փոխել բարեշրջման ընթացքի շրջանակներում:

Sambitbaba
29.12.2018, 22:02
ԱՆՈՐՍԱԼԻ ԱԿԱՇԱՆ


Այժմ ես կպատմեմ, թե ինչու է Ակաշան անորսալի, թանկագիններս: Այդ համակարգը, այդ սքանչելի համակարգը ցանկանում է միշտ գտնվել ձեր ձեռքի տակ, որպեսզի միշտ օգնի ձեզ ձեր կյանքի ընթացքում: Բայց այն համարյա ամբողջովին ենթարկված է Մարդու ազատ կամքին մոլորակի վրա: Եթե Մարդը որոշում է, որ մոլորակին պետք է վերադառնալ դեպի մութ, Ակաշան իրեն որոշակի կերպ է պահում: Եթե Մարդը որոշում է, որ մարդկությունը պետք է բարձրացնի մարդկային գիտակցության մակարդակը, իսկ լույսը պետք է գերակշռի, Ակաշան իրեն պահում է այլ կերպ: Այնպես որ, ինչպես տեսնում եք, այն շարժունակ է, այլ ոչ թե "հաստատված է" ի ծնե: Այն փոխվում է ձեզ հետ միասին: Առաջին հերթին, այն միշտ շարժման մեջ է:

Այնքա՜ն անորսալի է այն: Եթե ես խնդրեմ ձեզանից յուրաքանչյուրին. "Պատմիր քո անցյալ մարմնավորումների մասին", - ավելի շուտ, նույնիսկ ամենապայծառացածները կասեն. "Ես ճշգրիտ չգիտեմ: Հնարավոր է, ես եղել եմ այստեղ կամ այնտեղ, իսկ կարող է և չեմ եղել: Իմ գիտակցության ապուրի միջից ես չեմ կարող առանձնացնել ինչ-որ մեկ կյանք: Ես ունեմ տարօրինակ վերհիշողություններ, բայց ես համոզված չեմ, որ եղել է այսպես կամ այնպես": Եվ դուք ճի՛շտ կլինեք: Եվ ուրեմն ինչու՞ է Ակաշան այդքան անորսալի:

Ես կբացատրեմ, բայց լսեք ուշադիր՝ սա նոր տեղեկություն է: Ակաշան՝ ուղեղի գործողություն չէ: Այն գտնվում է ոչ թե հիշողության հանգույցներում, և երբ դուք փորձում եք պատասխանել Ակաշայի մասին վերևում բերված հարցերին, դուք տեղեկություններ եք փնտրում գիտակցության այն կառուցվածքներում, որոնք աշխատում են սովորական հիշողության և մարդկային ուղեղի հանգույցների հետ: Ակաշան գտնվում է ոչ թե ձեր ուղեղում, այդ պատճառով որոնվող վերհիշողությունները դուք այնտղ չեք գտնի: Իսկ Ակաշան բնակվում է ձեր ԴՆԹ մեջ: Եվ հանկարծակի պարզվում է, որ Ակաշայի հետ փոխհարաբերությունը լրիվ այլ բնույթ ունի: Այն գծային չէ, և ուղեղը չի կարող այն հիշել, ինչպես հիշում է ցանկացած այլ տեղեկություն: Ուղեղը ձեզ փաստեր չի ներկայացնի: Ակաշան անորսալի՛ է: Եվ ինչպե՞ս է այն շփվում ձեզ հետ:

Ձեր և ձեր գիտակցության հետ ԴՆԹ շփվում է ոչ այնպես, ինչպես ուղեղը: Մենք արդեն նկարագրել են դա առաջ, և դա բարդ պրոցես է: Բայց և այնպես ես կասեմ. ձեր ԴՆԹ մեջ պարունակվող տեղեկությունն այսպես թե այնպես պետք է հասնի ձեր ուղեղին, որպեսզի դուք կարողանաք այն ընկալել (գիտակցել և հավատալ): Հետո այն ընկնում է ձեր գիտակցության մեջ և գործում է որոշակի կերպով: Հիմա մենք կնկարագրենք այդ պրոցեսը: Դա տեղի է ունենում այն բանի օգնությամբ, ինչը մենք անվանում ենք հատվող բազմատարածքային դաշտեր: Գիտության համար դա գաղտնիք չէ, չէ՞ որ էլեկտրոնիկայում դուք անընդհատ կիրառում եք տեղեկությունների փոխանցման այդ մեթոդը: ԴՆԹ չի շփվում ձեզ հետ հիշողության, հանգույցների, կառուցվածքի կամ գծայնության մակարդակների վրա: Այն շփվում է ձեզ հետ զգացմունքների միջոցով:

Բազմաշերտ դաշտերի վերադրման պրոցեսն էլեկտրոնիկայում կոչվում է ինդուկցիա: Ճիշտ նույն կերպ Արևը մոլորակի Բյուրեղյա Ցանցին տեղեկություններ և նույնիսկ աստղագիտական հատկանիշներ է փոխանցում հելիոսֆերայի օգնությամբ՝ օգտագործելով հատվող բազմատարածքային դաշտերը: Դա բնական երևույթ է, որը տեղի է ունենում անընդհատ և իրենից ներկայացնում է մասնատվածքային պրոցես (բաղկացած բազմաթիվ կրկնվող էլեմենտներից): Բայց այդ ամենը տեղի է ունենում ԴՆԹ բազային մակարդակի վրա: Ձեր ԴՆԹ շրջապատված է ձեր գիտակցության հետ փոխներգործող դաշտով, այսպես կոչված մարմնական գիտակցությամբ կամ բնածին տեսանկյունով: Ձեզ պետք չէ, որ այդ ամենից գլուխ հանեք: Ուղղակի գիտեցեք, որ Ակաշան անորսալի է, որովհետև կառուցված է ոչ այնպես, ինչպես ձեր սովորական հիշողությունը: Այն արտասովոր է: Դա ԴՆԹ հետ փոխներգործության մասն է:

Sambitbaba
02.01.2019, 01:10
ԻՆՉՊԵ՞Ս Է ԱԿԱՇԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՆ
ԱԶԴՈՒՄ ՄԱՐԴՈՒ ՎՐԱ


Եկեք խոսենք այն մասին, թե ինչպես է այն կառուցված, ինչպիսին է նրա այսօրվա էներգիան և ինչ ուղղությամբ է այն զարգանում: Ակաշան ունի այն, ինչը մենք անվանում ենք շարժառիթներ: Շարժառիթներն Ակաշայից ուղեղ են փոխանցում որոշակի զգացումներ և ձեզ թույլ են տալիս զգալ ինչ-որ բան: Դա, ինչպես մենք արդեն ասել ենք, նման է վերհիշողության, և Ակաշայի համակարգը ոչ պարտադիր է տեղեկություն փոխանցում ինչ-որ մի առանձին անցյալ կյանքի մասին: (Դա կարող է տեղի ունենալ ավելի ուշ, ԴՆԹ արթնացումից և փոխակերպումից հետո:) Սովորաբար ԴՆԹ շարժառիթներն ուղեղին չեն փոխանցում, թե ով եք դուք եղել, որտեղ եք եղել կամ երբ եք եղել: Նրանք ցույց չեն տալիս ձեր անունը կամ սեռը, չնայած ձեզ կարող է թվալ, որ դուք դրանք գիտեք: Փոխարենը ձեզ են հասնում փորձի և զգացմունքների վրա հիմնված գաղափարներ:

Ակաշայի շարժառիթները մարդկության մոտ այժմ չեն տարբերում նրանցից, որոնք գոյություն են ունեցել միլիարդավոր տարիներ: Առաջինն, ինչ դուք կզգաք ձեր Ակաշայից, առաջինն, ինչ մուտք է գործում ձեր գիտակցություն, - կենդանի մնալու բնազդներն են: Նրանք կապված են անցյալ փորձի հետ, որը ծնել է վախ, ապրումներ և անավարտ գործեր: Դուք գիտեք, որ ես ճիշտ եմ: Ի՞նչ ես դու զգում, հինավուրց հոգի: Այն, ինչից վախենում ես: Ակաշան փոխանցում է այդ ձեր գիտակցությանը, բայց ոչ թե տեղի ունեցածի մասին հիշողությունների տեսքով, այլ անցյալի իրադարձությունների հետ կապված կենդանի մնալու զգացման տեսքով: Ակաշայի այդ հատկանիշները կոչվում են շարժառիթներ, որովհետև ձեզ դրդում են գործելու, իսկ շատ դեպքերում՝ անգործության: Դուք ինչ-որ բան զգում եք, և այդ զգացումները խանգարում են ձեզ գնալ ինչ-որ տեղ կամ անել ինչ-որ բան: Դա ներըմբռնու՞մ է, թե Ակաշայի վերհիշողություն: Գաղափարները, որոնք դուք ստանում եք, գտնվում են ԴՆԹ մակարդակի վրա, մուտք են գործում ուղեղ և կառավարում են ձեզ, ազդելով ձեր մտածողության հուզումնային տեսանկյան վրա: Ինչու՞ նրանք այդքան ցածր էներգիա ունեն: Որտեղի՞ց են վախն ու ապրումները: Որտեղի՞ց են գալիս չավարտված գործերը և՝ այո, եկեք իրերն անվանենք իրենց անուններով՝ մեղքի զգացողությունը: Որտեղի՞ց: Դուք հինավուրց հոգինե՛ր եք: Մի՞թե դուք արժանի չեք ինչ-որ ավելի լավ բանի: Մենք արդեն ասել ենք ձեզ այդ մասին: Էներգիան այն ամենի, ինչ դուք ստեղծել եք մոլորակի վրա, կառավարում է Հայայի գիտակցությանը, ձեր ԴՆԹ էֆեկտիվությանը և մարդկության ապագային: Այն խորհրդանշում է ձեր ազատ ընտրությունը մինչև այս պահը, բայց իրավիճակը փոխվում է:

Sambitbaba
03.01.2019, 02:03
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱԿԱՇԱՅԻ
ՎԵՐԱՏՐԱՄԱՉԱՓՈՒՄԸ


Պատկերացրեք, որ Ակաշան կարգավորում է իր շարժիչները: Իսկ եթե վախի, ապրումների և անավարտ գործերի փոխարեն Ակաշան սկսի փոխանցել ձեզ մի ինչ-որ այլ բա՞ն: Դա լինելու է, թանկագիններս, դա գալու է նոր էներգիայի և վերատրամաչափման հետ միասին, ինչը տեղի է ունենում հենց հիմա: Կփոխվի ձեր փոխհարաբերությունն Ակաշայի հետ, որովհետև ձեր թրթիռներն ավելանում են: Ձեր մարմնի բոլոր բջիջները գիտեն, թե ինչ է տեղի ունենում նոր դարաշրջանում: Դուք կհարցնեք. “Քրայոն, նշանակու՞մ է դա արդյոք, որ այդ փոփոխությունները զգում է ամեն մարդու Ակաշան”: Պատասխանն է. այո՛: Տարբերությունը միայն այն է, թե թույլ տալի՞ս է արդյոք ուղեղը դա զգալ կամ ոչ: Եվ այստեղ արդեն գործի է լծվում մակուղեղը:

Ուղեղը նույնպես ունի իր շարժիչները, և նրանցից ոմանք՝ հոգևոր շարժիչներ են: Դուք դրանք ֆիլտր եք անվանում: Ուրիշերն անվանում են համոզմունքների ֆիլտրեր: Ուղեղը ձեզ թույլ է տալիս հավատալ այս կամ այն երևույթներին հիմնվելով անցյալ փորձի վրա և “իրերի գոյություն ունեցող վիճակն” ընդունելուն համապատասխան: Դուք ստեղծում եք նոր գիտակցություն, այդ թվում թույլատրելով Ակաշային խոսել նրա հետ: Նրանք, ովքեր հիմա ներկա են դահլիճում և լսում են այս ուղերձը, և նրանք, ովքեր լսում և կարդում են այն հետո, կսկսեն հասկանալ, որ, ուժեղացնելով իրենց գիտակցվածության լույսը, մուտք են գործում ճշմարտության սահմաններից ներս: Եվ փոխհարաբերությունն Ակաշայի հետ սկսում է փոխվել: Մակուղեղն ավելի լավ է աշխատում, ֆիլտրերը հստականում են, և Ակաշայի շարժիչները սկսում են փոխվել:

Մարդկության մեծամասնությունն ունի ֆիլտրեր, որոնք չեն թույլատրում նոր հոգևոր մտածելակերպի մուտքը: Մարդիկ սահմանափակված են համոզմունքների սեփական շրջանակներով, իսկ ԴՆԹ կարող է փոխանցել նոր տեղեկություններ, ուղղակի նրանք “կարգավորված” չեն այդ ռադիոկայանի համեմատ: Բայց մարդկությունը կարող է փոխվել, եթե նույնիսկ այդ տեղեկությունները նա առայժմ չի ստանում: Դրանում է հինավուրց հոգու համակարգի առավելությունը, չէ՞ որ դուք հնարավորություններ եք ստեղծել ամբողջ աշխարհի համար, և ամեն Մարդ կարող է դա տեսնել, եթե ցանկանա: Այդպես է աշխատում ընտրության ազատությունը:

Այժմ մենք կխոսենք ամենահզոր և տարածված շարժիչներից մեկի և նրա աշխատանքի սկզբունքի մասին: Բայց սկզբից ես ցանկանում եմ հիշեցնել, որ ամեն կանոն ունի բացառություններ, այդ պատճառով այն, ինչ ես ասում եմ, չի վերաբերվում բացարձակապես ամեն մի Մարդու: Միշտ կան նրանք, ովքեր տարբերվում են մյուսներից: Դա կապված է նրա հետ, որ ձեր կյանքի ճանապարհը, ձեր մարգարեությունը և ձեր գործողությունները մոլորակի վրա հանուն մարդկության յուրահատուկ են միայն ձեզ համար: Նրանք միանման չեն բոլոր հոգինրի համար: Եվ այն, ինչի մասին ես կպատմեմ, - ընդհանուր տեղեկություն է; դա ամենն է, ինչ ես կարող եմ ասել: եկեք քննարկենք Ակաշայի սովորական շարժիչներից ամենակարևոր բացառություններից մեկը, և այդ ժամանակ դուք կսկսեք հասկանալ, որ ես ձեզ ճշմարիտ տեղեկություններ եմ հաղորդում, չէ՞ որ դուք կարող եք դա ինքներդ տեսնել:

Հրաշամանուկին կառավարում են ոչ թե վախը, ոչ թե ապրումները և ոչ թե անավարտ գործերը: Հրաշամանուկը, որն ինչպես պրոֆեսիոնալ նվագում է դաշնամուրի վրա, երբ ընդամենը չորս տարեկան է, ամբողջովին ենթարկվում է իր վարպետությանը: Աղջնակը, որն ութ տարեկանում նկարում է, ինչես իսկական նկարիչ, ենթարկվում է իր վարպետությանը, ահա և վե՛րջ: Հրաշամանուկները հոգ չեն տանում կենդանի մնալու մասին, քանի դեռ իրենց վարպետությունն իրենց հետ է: Այն շատ գծային է, այն ամբողջովին համակում է նրանց, և նրանք չեն կարող մտածել որևէ այլ բանի մասին: Եվ ծագում է հոգեբանական հանելուկ՝ կա Մարդ, նա ոչ մի կերպ չի կարողանում վերհիշել բարդ տաղանդի մասին, որը դեռ չի ունեցել իր ներկա կյանքում, սակայն այդ տաղանդն առկա է: Հոգեբանները չեն կարողանում հասկանալ. Ինչպե՞ս նման բան կարող է լինել, եթե ուղեղում այդ հիշողությունները չկան: Այդ տեղեկությունները ԴՆԹ ուղարկում է ուղեղին այն արագությամբ, որով ուղեղն ի վիճակի է դրանք ընդունել: Դա բազում մարմնավորումների վարպետությունն է: Ու՞ր են շարժվում մատները: Ինչպե՞ս պահել վրձինը: Որտե՞ղ են նոտաները ստեղնաշարի վրա: Դուք հիշու՞մ եք երաժշտությունը:

Դրանք հատուկ դեպքեր են, թանկագիններս, բայց նրանք հանդիպում են բավականին հաճախ, որպեսզի դուք հասկանաք. այստեղ սինապսների և հիշողության հետ ոչ մի կապ չկա: Այդ Ակաշան է բազմատարածքային մակարդակի վրա երեխային ուղարկում կոնցեպտուալ մի ինչ-որ բան՝ կերպարվեստ, երաժշտություն, պոեզիա, քանդակագործություն: Պահանջվում են մի քանի մարմնավորումներ, որպեսզի նկարիչը դառնա իսկական վարպետ, և նա շարունակելու է ծնվել նորից ու նորից, շարունակելով իր վարպետությունը: Ամենն, ինչ ցանկանում է նա, - շարունակել զբաղվել դրանով: Այդ պրոցեսը շատ է տարբերվում ձերից, և հնարավորություններն այն ամենի, ինչի մասին ես ասացի, նրանց համար հանգում են միայն մեկ բանի, նրանք կենտրոնացած են միայն մեկ բանի վրա, և դուք տեսնում եք դա հրաշամանուկների մեջ: Այդ պատճառով, ընդ որում, շատ ստեղծագործ մարդիկ չեն կարողանում հարմարվել սովորական կյանքի հետ, չէ՞ որ նրանք ամբողջովին կլանված են իրենց արվեստով և մոռանում են իրական կյանքի և շրջապատող մարդկանց մասին: Նրանք հետաքրքրվում են միայն իրենցով և իրենց վարպետությամբ:

Sambitbaba
04.01.2019, 03:31
ԿԱՐՄԱ


Մարդկանց մեծամասնությանը կառավարում է շարժիչներից մեկը, որը դուք անվանում եք կարմա: Այսպիսով, կարման՝ դա ավելին է, քան ուղղակի անավարտ գործերը: Կարման՝ պատիժ չէ անցյալի արարքների համար, թանկագիններս: Դա դատապարտման հատկանիշ է, բայց ոչ մի կերպ կապված չէ Աստծո հետ: Կարման՝ անցած մարմնավորումների զգացումն է և հուզումնային արձագանքը, որը հրահրում է ձեզ կամ անել այդ նորից, կամ դրանից հեռու մնալ: Կարման շատ հզոր է, և Մարդկանց մեծամասնությունը զգում է այդ, բայց նրանք չեն հասկանում, որ որոշակի շարժիչ են ստանում իրենց ԴՆԹ Ակաշայից: Հաճախ կարման նույնիսկ նկատի՛ էլ չի առնում իրավիճակի ավարտը: Երբեմն ոստիկանը նորից ոստիկան է դառնում, զինվորականը նորից դառնում է զինվորական, իսկ մայրը՝ նորից մայր: Դա վերհիշողությունների շարժիչն է՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական: Երբեմն դա ուղղակի հուզում է: Երբեմն դա ձևավորում է դասական մտածելակերպ և ծագում են խնդիրներ:

Դուք ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչ դասական մտածելակերպ է դա: Դա դասական խնդիր է, որի հետ հոգեբաններն իրոք շատ մեծ դժվարությունների են հանդիպում: Այն բարդ է նկարագրել, բայց դուք կհասկանաք, որ այն գոյություն ունի, երբ ես պատմեմ նրա մասին: Երբեմն ԴՆԹ փոխանցում է տհաճ տեղեկություն, բայց դուք հիշում եք այն, ասես այն ընթացիկ է հիմա, - և առանց նրա ապրել չեք կարող: Դա կարման է: Որոշ Մարդիկ ծնվում են համոզմունքով, որ անարժան են այստեղ գտնվում: Եթե այդպիսին է նրանց գիտակցությունը, ԴՆԹ ջանում է համագործակցել նրանց հետ: Դուք այդ գիտեիք, ճի՞շտ է: Բջջային կառուցվածքը լսում է մարդկային մտքերը: Ցածր ինքնագնահատականը դրսևորվում է խնդիրների մեջ, որոնք, ինչպես կռահում եք, նրան ավելի ցած են տանում: Բացի այդ, խնդիրները ստեղծում են դրամա, որից որոշ Մարդիկ ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել:

Մարդը, որի հետ վատ են վերաբերվել մանուկ հասակում, ունի գործողությունների բազմաթիվ տարբերակներ: Հնարավոր է, նա ինքն է ստեղծել այդ հանելուկը, որպեսզի տեսնի, կարո՞ղ է արդյոք խախտել այդ կարծրատիպը (կարման իր ամբողջ գեղեցկությամբ): Սակայն երբեմն նա ուղղակի ապացույցն է գտնում իր զգացման՝ իրեն պետք չէ այստեղ գտնվել: Եվ այդ Մարդը պատռում է մի տանջալի հարաբերություններ և սկսում է ուրիշները, նորից ու նորի՛ց: Մտերիմները նայում են նրան և ասում են. “Ի՞նչ է քեզ պատահել: Դու կրկնում ես միևնույն սխա՛լը”: Ակաշայի մակարդակի վրա նա անընդհատ հետևում է միևնույն ցուցմունքներին: Դա զոհի հարմարավետության տարածքն է: Դուք հասկանու՞մ եք:

Այդպես է աշխատում Ակաշան: Նա ձեզ ցույց է տալիս գոյատևության սկզբունքները: Նա ստիպում է ձեզ վախենալ, եթե դուք վախեցել եք նախկինում: Եթե ես ասեի ձեզ, թանկագիններս, որ ձեզ սպանել են ձեր համոզմունքների պատճառով, դուք, հնարավոր է, կհավատայիք ինձ: Դա տեղի է ունեցել հինավուրց հոգիների մեծամասնության հետ: Եթե ես ձեզ հարցնեի, թե որտեղ և քանի անգամ է դա տեղի ունեցել, ամենայն հավանականությամբ, դուք չէիք կարողանա պատասխանել: Հասկանու՞մ եք, թե ինչ եմ ես ցանկանում ասել: Ակաշան գործ ունի գաղափարների հետ, այլ ոչ թե փաստերի մասին հիշողությունների: Նա նաև փոխանցում է ձեզ գաղափարներ, կոչելով ձեզ փոփոխությունների:

Sambitbaba
06.01.2019, 23:02
ԱՆՑՅԱԼ ԿՅԱՆՔԵՐՆ ԱԿԱՇԱՅՈՒՄ


Ակաշայի միջոցով հետաքրքիր գաղափարներ են փոխանցվում: Եկեք խոսենք անցյալ մարմնավորումների մասին: Անցյալ մարմնավորումներն Ակաշայի մեջ ամփոփված են ժառանգված գաղափարների տեսքով (Ակաշայի ժառանգությունը): Այնպես որ, եթե դուք եղել եք ռազմիկ և զոհվել եք մարտի դաշտում, ձեզ, հնարավոր է, դուր չի գա հրացանազարկի ծխի հոտը: Նման բաները ձեզ են փոխանցվում տարօրինակ միջոցներով: Ձեզանից ոմանք կարող են դուրս գալ նախկին պատերազմի դաշտ և զգա՛լ այդ հոտը: Ձեզանից ոմանց այն դուր է գալիս, չէ՞ որ դա հաղթանակի և ազատագրման հոտն է՝ դրանք առավել հուզումնային գաղափարներ են: Բայց դուք գիտեք. դրանում կա ինչ-որ բան, և դա, թանկագիններս, գաղափարն է: Այն գոյություն ունի ձեր կենտրոնական սենսորային ընկալման մեջ: Դա Ակաշան է իր ամբողջ կերպարանքով: Դուք ոչ այնքան հիշում, որքան զգում եք ինչ-որ բան, ինչը մինչև օրս գոյություն ունի ձեր ներսում:

Անցյալ մարմնավորումներով զբաղվող գերզգայունակ մասնագետը դրանից պետք է որ գլուխ հանի: Ոմն ոչ-գծային բան նա ստիպված է գծային դարձնել: Դա անորսալի է, հասկանու՞մ եք: Այդ գերզգայունակը կարող է ձեր շուրջ զգալ ԴՆԹ ստեղծած դաշտը (Մերկաբան): Եվ այդ ժամանակ լավ մասնագետը կօգնի ձեզ գաղափարների այդ ապուրի միջից դուրս հանել առանձին մարմնավորումներ, ինչը նախկինում անել ձեզ երբեք չի հաջողվել: Դա բացատրում է, որ լավ գերզգայունակ մասնագետը կօգնի ձեզ ազատագրվել խանգարումներից և անցյալ ապրումներից, որոնց հետ դուք ի վիճակի չեք պայքարել:

Հինավուրց հոգիներն Ակաշայի լրացուցիչ հատկանիշ ունեն: Հազարավոր տարիներ այստեղ գտնվող հինավուրց հոգին կյանք-կյանքի հետևից փորձարկել է բառացիորեն ամենն, ինչ հնարավոր էր ապրել: Ի՞նչ եք կարծում, հինավուրց հոգիներ, ի՞նչ կա ձեր Ակաշայում: Ես ձեզ կասեմ. Նույնը, ինչ բոլորի մոտ, - ապրումներ, վախ և անավարտ գործեր, մինչև ներկա պահը: Բայց հինավուրց հոգին ունի դեպի արթնացումն ուղղված մի շարք մարմնավորումներ, և դա է նրա տարբերությունը: Նոր էներգիայի մեջ հինավուրց հոգիները հենց այդ մասին են սկսելու վերհիշել: Այդ պատճառով փաստը, որ դուք հինավուրց հոգիներ եք, Ակաշայի մակարդակի վրա երբեք այնպիսի նշանակություն չի ունեցել, ինչպես հիմա:

Ամեն ինչի վերատրամաչափում է կատարվում: Եվ Ակաշան նույնպես վերատրամաչափվում է: Փոխվում են ձեր զգացումները, ձեր արձագանքը նրանց հանդեպ և Ակաշայի հսկողությունը ձեր վրա: Հինավուրց հոգու ամենահետաքրքիր հատկանիշն այն է, որ նրան թվում է, իբր ամեն ինչ գիտի: Նրանք եղել են ամենուր և ամեն ինչ արել են: Նոր ոչինչ չկա և նրանք, հավատալով դրան, հավակնում են Երկիր մոլորակի վրա ընդունված ապրելակերպին (կամ նրան, ինչը նրանք ապրելակերպ են համարում): Դա շատ հետաքրքիր է, բայց հաճախ կատարելապես սխալ:

Sambitbaba
09.01.2019, 21:15
ԱՏԼԱՆՏԻԴԱՅԻ ՍԻՆԴՐՈՄԸ


Ես արդեն ասել եմ այս մասին, բայց որպես հիշեցում ցանկանում եմ կրկնել ևս մեկ անգամ: Ես գիտեմ, սա վիճելի հարց է ձեզանից շատերի համար: Ձեզանից ո՞վ է եղել Ատլանտիդայում: Շատերը ձեռք կբարձրացնեն, և ես կհարցնեմ. “Ճի՞շտ: Իսկ որ՞ Ատլանտիդայում եք դուք եղել”: Դուք կպատասխանեք. “Իսկ ես կարծում էի, որ այն մեկն է միայն”: Նրանք անհամեմատ ավելի շատ են, թանկագին Մարդ: Թույլ տվեք հարցնել. “Ի՞նչ տեղի ունեցավ այնտեղ”: Դուք կպատասխանեք. “Մենք ունեինք զարգացած հասարակարգ, բայց մենք վախճանվեցինք, որովհետև ինչ-որ բան արեցինք ոչ այնպես: Դա մնացել է մեր Ակաշայում, և մենք այդ գիտենք”:

Դուք Ակաշա եք ներմուծում որոշ բացարձակապես մարդկային գաղափարներ: Ես կանվանեմ նրանցից մեկը. “Աստված, Հայա, և մարդկային ուղեղը որպես տիեզերքի աղբյուր”: Աստվածային ամեն ինչի վրա Մարդիկ իրենց սեփական մտավոր պրոցեսներն են տարածում: Դա շատ լավ հաջողվում էր հին հույներին: Նրանք ստեղծեցին իրենց աստվածներին Մարդկանց վրա, բայց աստվածները կատարելապես աննորմա՛լ գտնվեցին: Նրանք ունեին բազմաթիվ խնդիրներ, այդ թվում խանդը, ատելությունը, վրիժառությունը և նույնիսկ ինցե՛ստ: Նրանց աստվածներն առանձնապես չէին հարգում մեկմեկու, ինչպես և մարդկային ընտանիքները: Ներքևում նրանք խաղում էին մարդկանց հետ, ուղղակի որպեսզի զայրացնեն ուրիշ աստվածների: Նրանք դատապարտում էին, չարանում էին, ընկնում էին զայրութի մեջ: Այդպիսին է հունական դիցաբանությունը: Աստվածներին նրանք ստեղծում էին մարդկային հատկանիշներով:

Իհարկե, այսօր դուք շատ ավելի բարձր եք նրանցից: Դուք ունեք մեկ Աստված, և նա լիքն է սիրով: Բայց հետո ինչ-որ կերպ երկնքում պատահեց պատերազմ, ի հայտ եկավ անկյալ հրեշտակ, զայրույթ, դատապարտում և թախիծ: Իհարկե, անկյալ հրեշտակը փորձում է որսալ ձեր հոգին, և այդպես շարունակ, և այդպես շարունակ: Դիցաբանությունը ոչ մի տեղ չի կորել: Թանկագիններս, ձեր հասարակություններն անում են նույնն, ինչ հույները, միայն քիչ ավելի կատարելագործված ձևով: Կհավատաք թե ոչ, այդ ամենը գալիս է Ակաշայից: Գոյություն ունի կոնցեպտուալ համոզմունք այն մասին, որ գիտակցությունը միատեսակ է ամբողջ Տիեզերքում, և, ինչ խոսք, դա մարդկային գիտակցությունն է: Դուք չեք գիտակցում, որ կարող է լինել առավել գիտակից մի ինչ-որ այլ բան, քան դուք եք, այդ պատճառով Աստծո մասին այլ պատկերացումներ դուք չունեք:

Բացի այդ, դուք ունեք սքանչելի էություն՝ Հայան, - և նա զայրանում է ձեզ վրա և պատժում է կայծակներով կամ երաշխով, որպեսզի զրկի ձեզ բերքից ու սննդից: Հասկանու՞մ եք, ինչ եմ ասում: Որքա՞ն էներգիա է ներդրվում Հայային բավարարելու արարողությունների մեջ: Մարդիկ դարերով դրանով են զբաղվել: Բառի բուն իմաստով դա գալիս է հինավուրց հոգիներից: Որքան ավելի երկար եք դուք ապրել մոլորակի վրա, այնքան ավելի շատ եք նույնացրել ձեր մարդկային գիտակցությունը Տիեզերքի ցանկացած այլ գիտակցության հետ:

Ինչու՞ անկեց Ատլնտիդան: Լավ, լեմուրացիներ, ես նորից ձեզ կբացատրեմ: Դուք փախաք հավայական բարձր սարից, երբ նա սկսեց խորտակվել: Դուք ապրում էիք այնտեղ հազարավոր տարիներ՝ դա ամենաբարձր սարն է Երկրի վրա: Նա սկսեց սուզվել, խորտակվել, երբ մագմայի փուչիկը սկսեց բարձրանալ մի քանի հրաբուխներով, ազատ արձակելով ճնշումը, որը վերևում էր պահում սարը: Դուք պատկերացնել չէիք կարող, թե ինչ կարող էր տեղի ունենալ՝ ամբողջ սարը կարող էր վերանալ կամ նույնիսկ տրաքե՛լ: Եվ շատ տարիների ընթացքում ձեզանից շատերը դեպի ծովն էին փախչում: Երբ սարը դադարեց սուզվել, ոմանք մնացին, իսկ սարի գագաթներն այսօրվա Հավայական կղզիները դարձան:

Դուք գիտե՞ք, թե ինչ են սիրում անել լեմուրացիները և ինչ է արձանագրված նրանց Ակաշայում մինչև օրս: Լեմուրացինրն ապրելու համար ուրիշ կղզիներ են փնտրում: Այդ գաղափարները գրանցված են նրանց ԴՆԹ մեջ և նրանց ասում են, որ հենց այդպես է անհրաժեշտ ապրել: Դա նրանց գոյատևման կոնցեպտն է, և պատմության ընթացքում շատ լեմուրացիներ հայտնվել են տարբեր կղզիներում, որովհետև այնտեղ իրենց ինչպես տանն էին զգում: Բայց շատ կղզիներ նաև հրաբուխներ են: Հաճախ բնական աշխարհագրական պրոցեսների, հրաբխային ակտիվության և երկրաշարժերի արդյունքում կղզիները ջրի տակ են անցնում: Հիավուրց հոգիներ, դուք գիտեի՞ք, որ դա արձանագրված է ձեր Ակաշայում:

Եվ ի՞նչ արեցիք դուք հետո, լեմուրացիներ, երբ ևս մեկ կղզի խորտակվեց: Ձեր մեծամասնությունը փախավ՝ ուրիշ կղզի որոնելու՛: Հաջորդ կյանքում նույնպես դուք շարունակեցիք նոր կղզի փնտրել: Դա հետաքրքիր է և շատ մարդկային՝ երբ մի վատ բան է պատահում, ու՞մ եք դուք մեղադրում առաջին հերթին՝ սովորաբար ինքներդ ձեզ: Դա հինավուրց հոգիների ցածր ինքնագնահատականն է, որի մասին մենք այդքան շատ խոսել ենք: Դուք զգում եք ձեր սխալը, և հանկարծ գալիս է մեկ այլ գիտակցություն և ասում է, որ այդ ինքը կղզին է ձեզ վատություն արել: Դա Հայայի բացասական էֆեկտն է՝ դա սքանչելի՛ համագործակցություն է մարդկային գիտակցության հետ: Բայց ձեր Ակաշան, կատարելապես անորսալի, ձեզ լրիվ այլ բան կհաղորդի:

Եվ հինավուրց հոգին բացարձակապես սխալ հիշողություններ է պահպանում Ատլանտիդայի մասին: Ատլանտիդա՝ դա ուղղակի ընդհանուր անվանումն է ցանկացած կղզու, որի վրա դուք ապրել եք և որը ոչնչացել է, քանի դեռ դուք գտնվում էիք այնտեղ: Կղզիների մեծամասնությունը հենց այնպես չէ, որ շրջապատված էին ջրով: Ինչպես մենք ասացինք, նրանցից շատերը հրաբխային էին: Երբեմն նրանք գտնվում էին խոցելի տեղերում, որտեղ ջուրն արագորեն ծածկում էր նրանց երկրաշարժերի կամ ջրհեղեղների ժամանակ: Երբեմն նրանք ջրի տակ էին անցնում բոլորաշրջաններով. ամեն 1500-2000 տարի: Կարող եք չկասկածել. հենց այնտե՛ղ էին ուղևորվում լեմուրացիները: Դուք երբևիցէ մտածե՞լ եք այդ մասին: Իր՝ Ատլանդիտայի նշանակությունը փոքրացնել մենք չենք փորձում, բայց ցանկանում ենք ասել, որ նրանք եղել են շատ և նրանք բոլորը պահպանվում են ձեր կոնցեպտուալ ԴՆԹ մեջ մի մեծ իրադարձության տեսքով:

Ինչ վերաբերվում է զարգացած տեխնոլոգիային, թույլ տվեք բացատրել, թե կոնկրետ ինչ եք դուք “հիշում” որպես զարգացած տեխնոլոգիա: Այն տարբերվում է նրանից, ինչ դուք ունեք հիմա: Դա վսեմ և գիտակցված մտածողությունն էր: Դա էր ձեր զարգացած տեխնոլոգիան, չէ՞ որ կղզու վրա դուք կարող էիք հավաքվել բոլորդ միասին (ինչպես անում էիք Լեմուրիայում) և բարձրացնել կղզու, որի վրա գտնվում էիք, թրթիռները: Դա կապված չէ մեխանիզմների ու բոցկլտացող լամպերի հետ: Դա կապված է գիտակցության հետ, որն ի վիճակի է փոխել ֆիզիկական տեսանկյունները:

Sambitbaba
10.01.2019, 19:11
ԱԿԱՇԱՅԻ ՆՈՐ ՇԱՐԺԻՉՆԵՐԸ


Եկեք այլ բանից խոսենք: Ես ցանկանում եմ պատմել ձեզ Ակաշայի նոր շարժիչների մասին: Դրանք են՝ կարեկցական գործողությունը, սերը և ավարտված գործերը: Այդ շարժիչները հինավուրց հոգիների ԴՆԹ-ից մուտք են գործելու նրանց ուղեղի մեջ: Նրանք հինավուրց հոգիներին կօգնեն դուրս գալ ավանդական մտածողության շրջանակներից: Հինավուրց հոգիները կսկսեն հասկանալ, որ բոլորովին էլ կյանքի զոհեր չեն: Նրանց տեղն այստե՛ղ է: Ինքնագնահատականը կբարձրանա, չէ՞ որ նրանք կհասկանան, որ Մարդն արժանի է լինել այստեղ: Այլևս ժամանա՛կն է:

Այդ պրոցեսն Ակաշային թույլ կտա ուղեղի և բնածին մարմնի հետ խոսել բարձրագույն գաղափարների, այսինքն կարեկցանքի վրա հիմնված կոնտեքստում: Հարցրեք վիրաբույժներին, թե ինչպես ամիսներ շարունակ Մարդը կարող է պահպանել իր կյանքը հիվանդանոցում, միայն թե ներկա լինի սիրելի թոռնիկի ավարտական տոնակատարությանը: Հարցրեք բժշկին, դիտարկե՞լ է նա արդյոք երբևիցէ ուղեղի հաղթանակը նյութի վրա: Բժիշկը, որը լսելով չէ, որ գիտի մահացողների ու մահվան մասին, կարող է զարմանալի պատմություններ պատմել այն մասին, թե ինչպես Մարդը, որոշելով, որ արժանի է գտնվել այստեղ, վեր է կենում մահվան մահճից: Ի՞նչ եք դուք մտածում ինքնաբուխ առողջացման մասին: Դա Մարդ է, որը փոխել է իր ուղին:

Sambitbaba
12.01.2019, 22:15
ՆՈՐ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՎ ԱԿԱՇԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Ակաշան ձեզ հետ խոսում է գաղափարների օգնությամբ: Հինավուրց հոգիների համար նոր էներգիան կենսականորեն անհրաժեշտ նոր շարժիչներ է բերում և նոր գաղափարներ, որոնց մեջ կարման այլևս ձեր ուղեղի մեջ չի ներմուծվելու: Դա այլևս չի լինի և մենք հայտնել ենք ձեզ այդ մասին դեռևս քսան տարի առաջ (Քրայոնի առաջին գրքում): Մենք ձեզ խորհուրդ ենք տվել ազատվել կարմայից, չէ՞ որ նրա կարիքն այլևս չկա: Ընթացեք առաջ Ակաշայի էներգիայի հետ, որը դուք ինքներդ եք ստեղծում ձեր ապագայի համար, այլ ոչ թե ղեկավարվեք անցյալի գաղափարներով:

Ձեզանից ոմանք տարակուսած են և իրենց տարօրինակ են զգում, չէ՞ որ առանց կարմայի շարժիչի դուք դատարկություն եք զգում: Ահա թե ինչ կասեմ ես ձեզ. Ժամանակն է գիտակցել, թե ինչ զգացում է դա: Այն նշանակում է, որ դու՛ք եք կառավարում ձեր կյանքը: Այն նշանակում է, որ դուք ձեզ կառավարող պատահականությունների զոհ չեք: Դուք հրաժարվել եք կարմայից՝ հին էներգիայի շարժիչից, - և եկե՛լ է արարելու ժամանակը: Սա աբստրակտ հասկացողություն է, և այս ուղերձը չհասկացող Մարդիկ կմտածեն, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Ոմանց դուր էին գալիս նախկին զգացողությունները, որոնք նրանց համար “նորմալություն” էին նշանակում: Սա վերատրամաչափումն է: Այլևս ոչ մի կարմա:

Անցյալ մարմնավորումները կկորցնեն իրենց նախկին ազդեցությունը, և ձեր բոլոր վերհիշողություններն անցյալի մասին կսկսեն վերատրամաչափվել: Այժմ դուք կսկսեք վերհիշել հաջողությունը, սերը, կարեկցանքը և արդյունքները, որոնք գալիս են բարձր մտածողության շնորհիվ: Դուք նորից այդ ամենը կցանկանաք: Տեսնու՞մ եք, թե դեպի ուր է ամեն ինչ գնում: Պատկերացրեք ձեզ Մարդու, որն այնքան է առաջնորդվում միայն և միայն դրականով, որ գրքեր, հեռուստահաղորդումներ ու ֆիլմեր է ստեղծելու միայն դրականի մասին: Պատկերացրեք, թե ինչպես դա կարող է փոխել ուրիշների զգացումները: Պատկերացրեք, որ մի քանի Մարդ կարող են ինչ-որ բան ցուցադրել շատերին և դա կփոխակերպի՛ մոլորակը: Պատկերացրեք, որ այդպիսի ծրագրերի համար ֆինանսավորում գտնելը շատ հեշտ կդառնա, չէ՞ որ փող ունեցող հինավուրց հոգիները նույնպես այդ կտեսնե՛ն:

Թանկագիններս, դուք կսկսեք վերհիշել, բայց ոչ թե դիցաբանությունը, այլ Աստծո իրականությունը: Դուք հանելուկի մասն եք, և հիմա ունեք նրա լուծումը: Դուք արժանի եք լինել այստեղ, և որքան ավելի եք արթնանում, այնքան ավելի երկար եք ապրելու: Կարեկից մտքի գիտակցվածությունը կերկարացնի ձեր կյանքը: Ձեր կարեկից երևակայությամբ զայրացած Աստծո դուք երբեք այլևս չեք տեսնի: Դուք երբեք չեք տեսնի ձեզ դատապարտող դիցաբանական արարչի: Նման մեկը երբեք գոյություն չի՛ ունեցել: Դա մարդկային մտածողությունն է՝ կիրառված Աստծո հանդեպ: Հայան ձեր գործընկերը կդառնա Երկրի վրա, այլ ոչ թե վախեցնող ուժ, որին դուք պետք է ավելի շատ նվերներ մատուցեք, քան ձեր գործընկեր-Մարդուն: Դուք կսիրահարվեք Հայային: Տարբերությունը տեսնու՞մ եք: Դա անորսալի Ակաշան է և նա վերատրամաչափվում է, որպեսզի հնարավորինս ավելի քիչ անորսալի դառնա: Դա Մարդուն թույլ կտա անցնել գոյության գիտակցման նոր մակարդակ: Եվ դուք կսկսեք հասկանալ, որ բոլոր վարպետները մոլորակի վրա ունեին այն:

Որպես վերջաբան մենք նորից կհարցնենք ձեզ. Ո՞վ է ձեր սիրելի վարպետը: Ո՞վ: Պատկերացրեք, որ այդ տղամարդը կամ կինը հենց այս պահին ձեր կողքին է: Ի՞նչ եք դուք զգում: Դուք կպատասխանեք. “Ես խաղաղ եմ, լիցքաթափված եմ, ես ինձ շատ լավ են զգում և անվտանգության մե՛ջ”: Եվ ես նորից կհարցնեմ. ի՞նչ մի առանձնահատուկ բան ունեին նրանք, ինչը ձեզ մոտ այդ զգացումներն է հրահրում: Դա այն է, ինչին հիմա դուք էլ սովորում եք տիրապետել. դա խախաղությունն է այնտեղ, որտեղ խաղաղ լինելու համար երեքտարածքային պատճառներ չկան; հանգստությունն է այնտեղ, որտեղ հանգիստ լինելու համար երեքտարածքային պատճառներ չկան; դա գիտակցումն է սքանչելի էզոթերիկական երևույթների, որոնք չեն նկատում նրանք, ով վստահում է միայն իր աչքերին: Դա Աստծո սերն է, որն սկսում է ավելի վառ դրսևորվել ձեր կյանքում և ամբողջովին դուրս է մղում այնտեղից զոհի ու վախի կեղծ զգացումները: Դուք լիցքաթափված եք և այլ կերպ եք վերաբերվում ուրիշներին: Վարպետության գաղափարներն Ակաշայից դրսևորվում են ձեր առօրեական կյանքում, և այն, ինչ առաջ խնդիր էր ձեզ համար, ուղղակի դառնում է մարդկային գոյատևման փորձության մասը, այլ ոչ թե կենաց խնդիրներ, որոնք դիպչում են ձեր էությանը կամ կառավարում են ձեզ վախի օգնությամբ:

Այս դահլիճում ներկաներից կամ այս ուղերձն ընթերցողներից ոմանք այս վերջին մասը պետք է անպայման լսեին, և դուք գիտեք, թե ինչի մասին եմ ես ասում: Մի՞թե ժամանակը չէ ձերբազատվել հին կոնցեպտներից: Ինչու՞ եք դուք թույլ տալիս, որ նրանք ձեզ դեմ տան պատին: Նրանք ծերացնում են ձեզ: Այժմ դուք կարող եք նրանցից ազատվել: Ասացեք այդ բարձր, եթե ցանկանում եք: Թող ձեր բջիջներն այդ լսե՛ն: Պայծառացած մոլորակի կատալիզատորները նստած են իմ առջև: Դրանք հինավուրց հոգիներ են, որոնք թույլ կտան, որ այդ պրոցեսները տեղի ունենան իրենց կյանքում և շնորհիվ դրա կապրեն ավելի երկար:

Ոմանք այստեղ են եկել ապաքինվելու համար: Թող այդպես լինի: Թող ապաքինումը սկսվի հենց հիմա: Թույլ տվեք ձեզ վեր կենալ բազկաթոռից, գիտենալով, որ այն սկսվել է: Ես ցանկանում եմ ասել ձեզ այն, ինչը դուք, հնարավոր է, չգիտեիք. ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջ գիտի, թե ինչի մասին եմ ես խոսում: Նրանք լսում և ուրախանում են, եթե դուք նրանց այդ թույլ եք տալիս: Դուք եք պատասխանատու այդ ամենի համար:

Ուղեղը՝ գիտակցության էներգիայի փոխանցման մեծագույն կենտրոնական կայանն է: Դուք ինքներդ եք որոշում, թե ինչ է կարելի, իսկ ինչ չի կարելի ներս թողնել: Եկել է ժամանակը նոր Ակաշային թույլ տալ խոսել ձեզ հետ այն համակարգի փառքի և մեծության մասին, որը դուք օգնեցիք ստեղծել:

Այս էր այսօրվա ուղերձը: Ես Քրայոնն եմ, ես սիրում եմ մարդկությանը ՝ և ես ունեմ դրա պատճառները:

Եվ թող այդպես լինի:


Ք ր ա յո ն

Sambitbaba
13.01.2019, 19:53
ՔՐԱՅՈՆ



ԵՐԵՔ ՀՈՍԱՆՔ


Այս ամփոփիչ հաղորդատվությունը սքանչելիորեն ցույց է տալիս, թե ինչպես է Քրայոնը տեսնում մեզ,
իսկ դա թույլ է տալիս բացատրել կյանքի բոլորապտույտը: Ոգին մեզ վերաբերվում է որպես ընտանիքի անդամի,
կյանքի բոլորապտույտի միջով անցնող մեկ ոգու, որին մենք, մարդիկ, դուրս ենք քաշել գծային պատմության մեջ:
Բայց անցյալն Աստծո համար՝ ներկայի էներգետիկական կառուցվածքի ընդամենը մասն է կազմում, և այն անընդհատ “վերգրվում է”:
Հնչում է անհասկանալի՞: Այո՛: Այստեղ նորից քննարկվում են կարման և գործարքները, ինչպես նաև (շունչներդ պահե՛ք) տեղեկություններ այն մասին,
որ մենք բոլորս ունենք բազումքցիական ԴՆԹ: Ինձ քիչ անգամներ չէ, որ կոչել են մարդ ոչ այս աշխարհից: Ճիշտն ասած, հենց այդպես էլ կա՛:
Ամենազվարճալին այն է, որ դրանում ես ոչ ոքից ոչնչով չե՛մ տարբերվում:



Լի Քերոլ





ԳԼՈՒԽ 14

ԵՐԵՔ ՀՈՍԱՆՔ



ՔՐԱՅՈՆԻ ՈՒՂԻՂ ՀԱՂՈՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՓԵՏՐՎԱՐ 2013




Ողջույն, թանկագիններս, ես Քրայոնն եմ, Մագնիսական Ծառայությունից: Մեր անցյալ հանդիպման և ներկա պահի միջև ինձ համար ժամանակի հատված գոյություն չունի: Նման բան, ինչպիսին է ժամանակի բացակայությունը, բարդ է բացատրել գծային Մարդուն: Ամեն ինչ տեղի է ունենում միանգամից, այդ պատճառով մեր զրույցը ձեզ տարօրինակ կթվա, չէ՞ որ ձեր հասկացմամբ ապագան դեռևս հայտնի չէ, իսկ անցյալն անփոփոխ է: Եվ ձեր կյանքը ձեզ համար միշտ տեղի է ունենում ներկայում: Սակայն վարագույրի իմ կողմում մենք գտնվում ենք բոլոր երեք վիճակներում, չնայած դա նույնպես անվանում ենք ներկա: Այդ հասկացություններն՝ ընդամենը էներգիա է, բայց նրանցից ամեն մեկին դուք տեղ եք հատկացրել երեքտարածքային ժամանակի մեջ:

Ահա օրինակներ:

ԱՆՑՅԱԼԸ. - Երեք տարածքներում անհնար է փոխել անցյալում կատարված գործողությունները: Եվ սակայն կարելի է փոխել հիշողությունները նրանց մասին: Այդ պատճառով եթե դուք վերգրեք ձեր արձագանքն անցյալի ինչ-որ իրադարձության վրա, դրանով դուք կփոխեք ՁԵԶ ներկայում: Եվ ի՞նչ է դա նշանակում: Դուք հենց նոր վերադարձաք անցյալ և փոխեցի՛ք այն:

ԱՊԱԳԱՆ. - Դուք պնդում եք, որ ապագան ձեզ անհայտ է, բայց չէ՞ որ այս կամ այն իրադարձության գալուստի հնարավորությունն իրականում հայտնի է: Փոխելով ձեր գիտակցությունն այսօր, դուք որոշ աստիճանով փոխում եք ձեր վաղվա գործողությունների հավանականությունը: Այդ պատճառով դուք կարող եք փոխել ապագան այսօր: Ծրագրավորելով վաղն ինչ-որ տեղ գնալ, արդյո՞ք դուք կանխագուշակի դերը չեք ստանձնում ձեր վրա, եթե հետո այցելելու եք այդ ծրագրավորված արարողությունը: Եթե վերջին պահին որոշում եք այնտեղ չգնալ, մի՞թե ձեր ապագան դուք չեք փոխում: "Սպասիր-սպասիր, Քրայոն: Մենք կարող ենք կառավարել այդպիսի որոշումները, բայց նրանք փոքր-ինչ տարբերվում են ապագայից, որը մեզ համար հանելուկ է մնում": Իսկ եթե ես ասեմ ձեզ, որ մեզ համար դա միևնույն բա՞նն է: "Ծրագրերը" մտադրվում և չեղյալ են հայտարարվում, ինչը հեշտորեն կարելի է տեսնել երեք տարածքներում, բայց նրանք միևնույն է մնում են հնարավորություններ, որոնք դուք ստեղծում եք ձեր համար: Մենք այդ ամենը որպես մեկ ամբողջականություն ենք ընկալում, ինչը մեզ օգնում է ստեղծել փոխանցք մոտավորապես այնպիսի, ինչպիսին օգտագործվելու է հենց հիմա: Այս հաղորդատվությունը մենք կանվանենք "Երեք հոսանք*":

Այս տեղեկությունների մեծ մասը մաս առ մաս մենք հաղորդել ենք ձեզ շատ տարիների ընթացքում, բայց հիմա նրանք հավաքում ենք որպես միասնական ամբողջություն: Դուք արդեն ծանոթ եք որոշ տերմինների հետ, և մենք արդեն հիշատակել ենք դրանք առաջ, իսկ հիմա ցանկանում ենք փռել ձեր առջև այդ բոլոր տեղեկությունները խալու նման, որն իր մեջ կպարունակի բազմաթիվ պատասխաններ և, հավանաբար, վիճելի թեմաներ: Ասածից ինչ-որ բան կհակասի նրան, ինչը դուք կարող էիք լսել ուրիշ աղբյուրներից, և նման պահերին գործի է ընկնում ձեր աստվածային բնազդը, չէ՞ որ արդեն ժամանակն է այդ բնազդն օգտագործել, որպեսզի գլուխ հանեք, իմ խոսքերը ձեզ համար որևէ իմաստ ունե՞ն, թե ոչ: Դուք կարող եք օգտագործել այն, ինչը ես անվանում եմ հոգևոր տրամաբանություն:

- - - - - - -
* Բնագրում. Three Winds (Երեք Քամի):

Sambitbaba
14.01.2019, 21:16
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳԻՆ


Նախ և առաջ, Մարդկային Արարածին և նրա հոգուն մենք տեսնում ենք որպես մեկ ամբողջություն: Մեր իրականությունում նրանց միջև ոչ մի բաժանում չկա; միաժամանակ նրանք կարող են գտնվել տարբեր տեղերում: Բայց ավելի լավ հասկանալու համար այս դասի ընթացքում մենք կհամարենք, որ հոգին միաժամանակ գտնվում է միայն չորս տեղում: Երեք հոսանքներն իրենցից ներկայացնում են այդ տեղերից երեքը, իսկ ձեր հոգու բնակության չորրորդ տեղն է՝ Տունը: Հենց այնտեղ եմ գտնվում ես, թանկագիններս, և մենք Հոսանքներից մեկը չենք համարում այն, քանի որ հոսանքը բացակայում է, երբ դուք Տանն եք: Չկան ոչ մի դրական ու բացասական գործողություններ, ոչ մի ձգողականություն կամ վանում: Շատ բարդ է (կամ նույնիսկ անհնար) ձեզ նկարագրել այն, ինչն այնքան մոտ է ձեզ, բայց շատ լավ թաքնված: Տունը հոսանքների հաշվի մեջ չի մտնում, չէ՞ որ դուք այնտեղ եք գտնվում միշտ:

Աստծո մասնիկը ներկա է ձեր ներսում, բայց քանի դեռ դուք Մարդ եք, չեք կարող հասկանալ, թե ինչ բան է վարագույրի իմ կողմը: Ըստ էներգետիկական փորձի պայմանների, որի վրա դուք որպես Մարդ աշխատում եք, հենց այդպես էլ պետք է լինի. դուք պետք է մնաք որոշակի իրականության մեջ և տիրապետեք որոշակի գիտակցության, որպեսզի ապրեք այս մոլորակի վրա և հավաքեք այս գլուխկոտրուկը: Բայց երբ դուք Տանն եք, ոչ մի Հոսանք չկա: Տունը՝ դա այն տեղն է, որտեղ դուք գտնվում եք, երբ ներկա չեք երեք Հոսանքներից մեկում: Տունը՝ ձեր բնական Աստվածային վիճակն է:

Sambitbaba
16.01.2019, 23:27
ԱՍՏԾՈ ՁԵՐ ԸՄԲՌՆՈՒՄԸ


Դուք՝ Աստվածային ապուրի մասն եք, որը բաղկացած է էլեմենտների անհամար քանակությունից, բայց միևնույն է մի ամբողջություն է կազմում: Խճճվածության (ֆիզիկական տերմին, որը նկարագրում է քվանտային երևույթը, որի ներքո օբյեկտները, անկախ տարածությունից, միասնացած են մեկ իրականության մեջ) բուն էությունը՝ Աստծո հատկությունն է: Երբ դուք կապի մեջ եք գտնվում ձեր Բարձրագույն "Եսի" հետ, դուք կապի մեջ եք գտնվում ձեր բոլոր էլեմենտների հետ: Երբեմն Մարդիկ մտածում են, որ ուղերձներ են ստանում հրեշտակներից, իսկ այդ հրեշտակներն ուղերձներ են ստանում այլ հրեշտակներից և այդպես շարունակ: Մարդիկ ամեն ինչի մեջ իշխանության վերարքայություն են գտնում, չէ՞ որ դա գոյություն ունի նրանց սեփական իրականության մեջ: Բայց Աստված զուրկ է այդպիսի հասկացություններից, քանզի Աստծո իմաստությունը՝ միակ ճշմարտությունն է, որն անփոփոխ է և լիարժեքորեն առկա է ամենուր և միշտ: Ճշմարտությունը ճշմարտություն է, իսկ քանի որ ձեր ներսում է գտնվում Աստծո մասնիկը, հոգևոր արթնացման դեպքում դուք հասանում եք բացարձակ ճշմարտությունը: Այդ պատճառով կարելի է վերցնել արթնացած Մարդու աշխարհի լրիվ այլ, ձեզ անծանոթ մասից, խոսող ձեզ անհասկանալի լեզվով, և նրա մոտ էլ հայտնաբերել միևնույն ճշմարտությունը: Ձեր ներսի Աստված ճիշտ այնպիսին է, ինչպես նրա ներսի Աստված:

Եվ մինչև մենք տալիս ենք այս դասը, հարգեք ձեր ներըմբռնողությունը, ձեր բանականության այն մասը, որը, կիրառելով հոգևոր տրամաբանությունը, կարողանում է տարբերել ճշմարտությունը: Քանի դեռ մենք խոսում ենք Երեք Հոսանքների մասին, ձեզանից ոմանք կարող են հայտնություն ունենալ:

Sambitbaba
19.01.2019, 21:32
ԵՐԵՔ ՀՈՍԱՆՔ


Ով Մարդ, մարդկային կյանքի սցենարում չկա ոչինչ առավել հարգելի, քան Երեք Հոսանքները: Նրանք իրենցից ներկայացնում են այն երեք վիճակներից մեկը, որոնց մեջ անընդհատ գտնվում է Մարդը: Նրանցից երկուսն անցողիկ են, իսկ երրորդը տարբերվում է շարունակելիությամբ: Կա Ծնունդի Հոսանք, Գոյատևման Հոսանք և Անցման Հոսանք: Ձեր լեզվով դուք կասեիք. ծնունդ, կյանք և մահ: Մենք այդ խոսքերը չենք կիրառում, չէ՞ որ նրանք պատկանում են երեք տարածքների իրականությանը, որը հաճախ ձեր միակ տեսանկյունն է ճշմարտության վերաբերյալ:





ԾՆՈՒՆԴԻ ՀՈՍԱՆՔԸ


Ծնունդի Հոսանքը տարբերվում է այն իրական ֆիզիկական իրադարձությունից, որը դուք ծնունդ եք անվանում: Մեր ըմբռնմամբ Ծնունդի Հոսանքը՝ դուք եք ձեր առաջին հայտունությունից (առաջին մուտքից) անմիջականորեն առաջ: Ամեն Հոսանքի մասին պատմության սկզբում մենք կքողազերծենք մոլորությունները և կնկարագրենք ճշմարտությունը: Այդ պատճառով եկեք թեման ընդգրկենք հնարավորինս լայն և սկսենք էներգիայից Ծնունդի Հոոսանքի ներսում:

Պատկերացրեք ձեզ որպես ամբողջի մասնիկ. Տիեզերքին յուրահատուկ սիրո էլեմենտի մասնիկ; Աստվածային իմաստության մասնիկ: Դուք պատրաստ եք վերադառնալ ձեր մոլորակ, բայց Մարդու գիտակցություն չունեք: Ի՞նչ է տեղի ունենում: Ինչպիսի՞ էներգիաներ են այնտեղ առկա և ուղղորդում են ձեզ: Ո՞վ է մուտք գործում Ծնունդի Հոսանք և կա՞ն արդյոք ինչ-որ օրինաչափություններ:

Այդ ամենը բարդ է նկարագրել, չէ՞ որ այդպիսի երևույթները գծային չեն: Հասկացեք, որ ձեզ հայտնի են միայն գծային երեռույթները, քանզի այդպիսին է ձեր իրականությունը: Երբ դուք գտնվում եք այստեղ, ձեր երեքտարածքային իրականությանը հայտնի է միայն մեկ անջատ կյանք Երկրի վրա: Բայց Ծնունդի քվանտային Հոսանքում մենք տեսնում ենք, թե ինչպես, վերադառնալով ձեր մոլորակ բազում մարմնավորումներից հետո (խոսքը հինավուրց հոգիների մասին է), դուք կանգնած եք այլ իրականություն տանող դռան շեմին: Եվ կանգնած այնտեղ, դուք ահա-ահա որոշակի կերպով կվերամիասնանաք մոլորակի էներգիայի հետ որպես Մարդ: Երեքտարածքային իրականության Հոսանքը, ուր դուք պատրաստ եք մտնել, հզոր դիմավորում է ձեզ: Եվ քանի մենք ձեզ կասենք ճանաապարհի ուղեկից մեր սիրո խոսքերը, դուք "մուտք եք գործում" նրա մեջ: Ահա-ահա դուք դուրս կգաք Ոգու իրականությունից, հոժարակամ կհանձնեք ձեր հիշողություններն ամեն ինչի մասին (Ամենայն Գոյի մասին), և կվերադառնաք Երկիր ևս մեկ անգամ: Ինչպիսի՜ սքանչելի պահ է:

Որո՞նք են այդ պրոցեսի առանձնահատկությունները կամ "կանոնները", երբ դուք վերամիանում եք մարդկությանը: Նախ և առաջ թույլ տվեք հայտնել, որ այդպիսիք գոյություն չունեն, չէ՞ որ դրանից շատ բան սխալ է հասկացվում: Առաջինը, ինչ ձեզ հարկ է գիտենալ. ամեն Մարդ՝ կատարելապես եզական է: Այս մոլորակի վրա, ուր ժամանակավոր գալիս են սուրբ հոգիները, բոլոր Մարդիկ ունեն աստվածային մասնիկ, որը մենք անվանում ենք Բարձրագույն "Ես": Մարդկային ԴՆԹ ամբողջ երեքտարածքային կառուցվածքը և կարողությունները, որոնք պարունակում է նա, նույնական են: Մի Մարդու տարբերությունը մյուսից ամփոփված է միայն ԴՆԹ քվանտային տարածքների ներսում՝ Ակաշայի Տարեգրությունների էներգիայի մեջ:

Sambitbaba
21.01.2019, 22:07
ԱԿԱՇԱՅԻ ՈՒԺԸ


Ակաշայի Տարեգրությունները պարունակում են հսկայական էներգետիկական ներուժ, որը կախված է Մարդու գործողություններից նրա անցյալ մարմնավորումներում: Եթե Մարդը նախկինում արդեն ոգեպես արթնացել է, ուրեմն այդ էներգիան ավելի շատ կլինի, քան հակառակ դեպքում: Այդ պատճառով Ծնունդի Հոսանքի մեջ իրոք հնարավոր է պայծառացած հինավուրց հոգու ստեղծումը, չէ՞ որ դա սահմանվում է կուտակած իմացությամբ և փորձով, ինչպես նաև մոլորակի վրա ձեր նախկին գործողություններով: Բանն այն է, թե ով եք դուք եղել, ինչի եք հասել, հասանել եք աշխարհի գլուխկոտրուկը թե ոչ, վերադառնում եք թե ընկնում եք այստեղ առաջին անգամ:

Այդ պատճառով Ակաշայի Տարեգրությունները ոչ թե ուղղակի ցույց են տալիս ձեր մարմնավորումների քանակն այստեղ, այլ ավելի շուտ արտացոլում են, թե որքան հոգևոր իմացություն և կենսափորձ եք ստացել մոլորակի վրա գտնվելիս: Ակաշան՝ սրբազան գրադարան է, որը դուք վերցնում եք ձեզ ձեր ամբողջ մարմնավորման ընթացքում և տեղափոխում եք հաջորդ մարմնավորում: Դուք լրացնում եք այն ամեն անգամ, երբ մոլորակ եք գալիս, և այն օգնում է ձեզ զարգանալ և նախորոշել ձեր հաջորդ կյանքի իմաստը: Հիշեք աքսիոման, որի մասին մենք խոսել ենք նախկինում. վերադառնալով, դուք երբեք ավելի քիչ պայծառացած վիճակ չեք ընդունում: Բացելով "Ակաշայի մետաֆիզիկական հոգևոր սափորը", դուք մուտք եք ստանում դեպի բոլոր հոգևոր գիտելիքներն ու բոլոր սերտած դասերը ձեր բոլոր մարմնավորումներում:

Sambitbaba
22.01.2019, 19:22
ՁԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
ՄԻԱՅՆ ԵՐԿԻՐԸ ՉԷ


Մարդկային հոգին՝ Աստծո անկրկնելի մասնիկն է այս մոլորակի վրա: Սակայն կենսաբանության տեսանկյունից Մարդը չի պատկանում Երկրի արարածների տեսակներին: Ըստ էության, դրան ապացույց են ծառայում ձեր օրգանիզմում տեղի ունեցող յուրօրինակ քիմիական պրոցեսները: Ձեր "սոսնձված" ԴՆԹ երկրային օրգանիզմի մնացած մասից ակտիվացնում է 23 քրոմոզոմների բաժանմունք միայն: Ձեր տեսակը ծնունդ է առել Երկրից ԴՈՒ՛ՐՍ:

Մարդը, ինչպիսին դուք գիտեք նրան հիմա, տարբերվում է Մարդուց, որը գոյություն ուներ 200 000 տարի առաջ: Եվ առաջին եզրակացությունն այն է, որ ձեր ամբողջ մարմնական համակարգը, չնայած կենսաբանների պնդումներին, երկրային կենդանի տեսակներին չի պատկանում: "Մթի և լույսի ճանաչման" պրոցեսում ձեր ԴՆԹ ներսում դուք մշտապես օգնություն եք ստացել: Նույնիսկ ամենապրիմիտիվ կրոններում այդ իրադարձությունը նկարագրվում է որպես աստվածային "արարում", որի արդյունքում հայտնվել է մարդկությունը: Ժամանակակից Մարդը՝ եզակի արարած է Տիեզերքի համար, որն օժտված է զարմանալի արարիչ ուժով (ճիշտ նույն բանը ձեզ ասել են երկրային բոլոր վարպետները":

Sambitbaba
24.01.2019, 02:14
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ


Կենդանիները տիրապետում են սեփական տիպի էներգիաների, որոնց մեջ նույնիսկ հանդիպում են հոգիների խմբի նմանվող ինչ-որ բաներ: Այս մոլորակի վրա կենդանիները ներկա են մի քանի պատճառներով, և նախկինում մենք արդեն հայտնել ենք ձեզ այդ մասին: Սակայն նրանք բոլորը մասնակցում են Հայայի հավասարակշռման գործին, իսկ շատերը նրանցից հանդես են գալիս նաև Մարդու բարեկամների դերում: Երկրի կյանքին նրանք բերում են էներգիա, և երբեմն գալիս են այստեղ իրենց սերը տալու համար:

Կենդանիների որոշ տեսակներ ունեն կենդանական հոգիներ և մարմնավորվում են իրենց խմբերի մեջ, բայց միշտ ծառայում են մարդկությանը: Նրանց հոգիների խմբերը վերադառնում են այստեղ կենդանիների որակի մեջ՝ միայն կենդանիների: Նրանք երբեք չեն խախտում սահմանը, որն իրենց բաժանում է Բարձրագույն "Ես" ունեցողից: Կենդանին երբեք չի զարգանում մինչև Մարդու աստիճան, չնայած Մարդկանց շատ հեշտ է նման բան պատկերացնել, չէ՞ որ միշտ հենց այդպես էլ աշխատում է մարդկային միտքը: Ձեր տեսանկյունից, դուք անցնում եք ավելի բարձր մակարդակներ և այդ ժամանակ ավելի լավն եք դառնում: Այդ պատճառով դուք, նայելով կյանքի կառուցվածքին, հավանաբար կասեիք. "Հոգին սկսում է կենդանու մակարդակի վրա, իսկ հետո զարգանում է, որպեսզի Մարդ դառնա": Սակայն դա այդպես չէ և երբեք չի եղել, թանկագինս: Մարդը միշտ ունի սքանչելի Բարձրագույն "Ես", Աստվածային էներգիայի առանցքային կենտրոնը; կենդանիներն այն չունեն:

Sambitbaba
26.01.2019, 20:37
ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ


Գլուխկոտրուկը, որը դուք լուծում եք ձեր կյանքի ընթացքում, կայանում է նրանում, թե ձեր՝ Արարչի մասնիկը լինելու ճշմարտության ինչպիսի՞ մասը կարող եք ընդունել: Որքա՞ն լայն եք պատրաստ դուք բացել ձեր քվանտային դուռը, որպեսզի տեսնեք այդ ճշմարտությունը ձեր կյանքի ընթացքում: Այդ մեկ միայն հատկությունն արդեն սահմանում է, թե որքա՞ն պայծառացած դուք կդառնաք ձեր կյանքի ընթացքում: Լսեք. բանն այն չէ, թե որքան գիտելիք ու փորձ եք կուտակել ձեր Ակաշայի Տարեգրություններում, այլ այն, թե որքան դուք ձեզ թույլ կտաք դրանց հավատալ: Այս մոլորակի վրա կան բազմաթիվ հինավուրց հոգիներ, որոնք կուտակել են ցնցող քանակության հոգևոր գիտելիքներ, բայց իրենց կյանքի տվյալ պահին նրանք չեն ցանկանում դիպչել իրենց այդ ներքին "հոգևոր անոթին": Դրանում է Մարդու ազատ ընտրության իմաստը, որի մասին մենք ասում ենք:

Ծննդյան Հոսանքի մեջ դուք հայտնվում եք ծրագրի վրա հսկայական աշխատանք կատարելուց հետո: Ինչի՞ եք դուք հասել վերջին մի քանի մարմնավորումների ընթացքում (եթե հասել եք): Ո՞վ եք եղել և ինչո՞վ եք զբաղվել: Անավարտ թողած ո՞ր էներգիաների հետ կցանկանայիք շարունակել աշխատանքը: Հոգիների ինչպիսի՞ խմբի եք պատկանում: Ո՞վ են եղել ձեր ծնողները: Ունե՞ք արդյոք նրանց հետ հոգևոր կապ այն մասին, որ դուք նրանց թոռնիկը կդառնաք: Դա տեղի է ունենում շատ ավելի հաճախ, քան դուք կարծու՛մ եք: Այնքա՜ն բան պետք է հաշվի առնել ձեր "սկզբնական էներգիան" ծրագրավորելու ընթացքում, և ամեն կյանք ունի իր տարբերություններն ու եզական առանձնահատկությունները: Ծրագիրը կազմում եք դուք, երբ, գտնվելով վարագույրի իմ կողմում, տիրապետում եք "Աստվածային գիտակցությանը":

Մարդկանց դուր է գալիս հավատալ, որ ինչ-որ տեղ նրանց բոլորի համար ընդհանուր ինչ-որ հոգևոր հրահանգներ կան, որտեղ ասվում է. "Ահա թե ինչ է տեղի ունենում և ինչ է հետևում անել": Լսեք, թանկագիններս, մենք շա՜տ ավելի ուժեղ ենք սիրում մարդկությանը: Մի՞թե ձեր բոլոր երեխաները միանման են: Մի՞թե երեխաների դաստիարակման մասին գրքերում գրված խորհուրդները միշտ համապատասխանում են ձեր երեխային: Պատասխանը բացասական է, չէ՞ որ ամեն մի հոգի կատարելապես յուրահատուկ է: Բայց Մարդիկ միևնույն է ցանկանում են ունենալ թույլատրված և արգելված գործողությունների ցուցակ, ասես թե բոլոր հոգիները դուրս են եկել ինչ-որ հոգևոր ինկուբատորից, որը նրանց բոլորին միանման է սարքել: Ոչ: Ընդհակառակը, Ոգին գնահատում է առանձնահատուկ ընտրություն կատարած և էներգետիկական տարբերակների հսկայական ընտրությամբ ամեն մի հոգու:

Sambitbaba
29.01.2019, 19:36
ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ


Այս մոլորակի վրա Մարդիկ ստանում են որոշակի որակներ՝ մենք դա ստեղծագործական որակներ ենք անվանում: Դրանք փաստորեն քվանտային որակներ են, որոնց զարգացման համար կարող են անհրաժեշտ լինել մի քանի մարմնավորումներ: Հաճախ լինում է այնպես, որ այդ ստեղծագործական որակներն անցնում են մի քանի մարմնավորումների միջով ինչպես մեկի, որպեսզի ավարտեն իրենց ստեղծագործական բոլորապտույտը: Հայտնի նկարիչները վերադառնում են, և առաջինը, ինչ նրանք ցանկանում են անել, - վերցնել վրձինն ու շարունակել նախկինում սկսածը: Հայտնի կոմպոզիտորները, հայտնի բանաստեղծներն ու քանդակագործները վերադառնում և ուղղակի շարունակու՛մ են իրենց գործը: Դա այնքան ակնհայտ է, բայց դուք միևնույն է հերքում եք նման փաստերը ձեր գիտության տեսանկյունից:

Մի մարդու ստեղծագործական որակները տարբերվում են մեկ այլ Մարդու ստեղծագործական որակներից, և նրանց խնդիրն է, որպեսզի մոլորակ բերեն արվեստի մեծագույն ստեղծագործություններ մի քանի մարմնավորումների ընթացքում, բայց ամեն մեկն իր մակարդակի վրա փորձում է լուծել "նրանք արժեքավոր որակներ ունեն իրենց ներսում, բայց ոչ ոք այդ մասին չգիտի" հանելուկը: Եթե նկատել եք, նշանավոր ստեղծագործողների մեծամասնությունը, որոնք երբևիցէ ապրել են մոլորակի վրա և նրա վրա են գտնվում հիմա, իրենց վրա են կրում "ինքնագնահատականի պակաս" կոչվող բեռը: Նրանց պետք է ուսումնասիրել, ճի՞շտ է: Այսպիսով, կարո՞ղ եք դուք պատկերացնել Մարդու, որը կանգնած է Ծննդյան Հոսանքի մեջ և պատրաստ է շարունակել այն, ինչ սկսել էր անցած անգամ: Տիրապետելով "Աստվածային գիտակցության", լսելով այն երաժշտությունը, որը ստեղծելու է, նա ժպտում է, չէ՞ որ այդ երաժշտությունը մոլորակ է գալիս իր հետ միասին:

Կանգնած Ծննդյան Հոսանքի մեջ, դուք ձեզանից ներկայացնում եք անավարտ էներգիայով ամբողջովին և կատարելապես առանձնահատուկ արարածներ: Այն մարդկային որակների համար, որոնք կարելի է հասուն համարել, բազում երկրային կարճ կյանքեր են անցնում: Նույնիսկ ստեղծագործական որակի չտիրապետող մարդիկ (մեծամասնությունը ձեզանից), ունեն ինչ-որ բան ստեղծելու փորձ, որն ամբողջովին չի ավարտվել: Երբեմն դա կախված է հարաբերությունների հետ: Հինավուրց հոգիները սովորել են գնալ ու վերադառնալ և հաճախ շարունակում են այն տեղից, որտեղ կանգ են առել, իրենց ներկայությամբ դանդաղ փոխակերպելով մոլորակը: Հինավուրց հոգիները "լույսի սերմեր են ցանում գծային ժամանակի հողի մեջ, չկասկածելով անգամ, որ հետ վերադառնալով հաջորդ անգամ, հավաքելու են հենց այդ սերմերի բերքը":

Այդ պատճառով, թանկագինս, դու ոչ թե դատարկ տեղ ես գալիս, բայց չէ՞ որ քեզ դա հայտնի է, ճի՞շտ է: Հինավուրց հոգին զգում է այդ: Կատարելապես մաքուր թղթով գալիս են նորեկները (նրանք, ովքեր գալիս են առաջին անգամ), և հաջորդ Հոսանքը քննարկելիս մենք կխոսենք այդ մասին: Բայց այս սենյակում հավաքված են հինավուրց հոգիները, որոնք լսում և կարդում են սա հենց հիմա: Ձեզանից ամեն մեկն այստեղ է եկել Երկրի վրա ապրելու փորձով, իսկ երբեմն նույնիսկ "սեփական վարպետության իմացության" որակով լի հոգևոր անոթը ձեռքին:

Sambitbaba
31.01.2019, 21:48
ԱԿԱՇԱ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ


Կան Մարդիկ, որոնք կարողանում են կարդալ ձեր Ակաշան: Բայց գծային ճանապարհով, քարտարանի նման, ձեր կյանքն աչքի անցկացնել նրանք չեն կարող: Նրանք տեսնում են մարմնավորումների էներգիան, որոնք զատվում են ընդհանուր ֆոնի վրա. այն մարմնավորումների, որոնք ձեզ համար լիքն են խորին իմաստով: Դրանք մարմնավորումներ են, որտեղ դուք ինչ-որ բան ավարտին եք հասցրել կամ, ինչն ավելի վատ է, չեք հասցրել: Դրանք մարմնավորումներ են, որտեղ տեղի են ունեցել դրամատիկական իրադարձություններ. օրինակ, վաղաժամ մահ, երեխաների կորուստ կամ մասնակցություն պատերազմներում: Այդ ամենի հիմքում ընկած են էներգիան և ներուժը: Դուք դեռ կլսեք այն մասին, թե որքան կարևոր է դա:

Դուք կանգնած եք Ծնունդի Հոսանքի մեջ և ահա-ահա մոլորակ եք վերադառնալու: Ձեր առջև դրված են բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը՝ կախված ձեր անցյալ փորձից և "ձեր էության" դրոշմից: Դուք վերադառնում եք որպես Երկրի հոգևոր ընտանիքի անդամ (հենց դրանով է զբաղվում հոգիների ձեր խումբը): Որտե՞ղ դուք կծնվեք: Ի՞նչ սեռ կընտրեք: Ինձ համար ամենադժվարն է ձեզ բացատրել, որ ծրագրավորումը՝ գծային պրոցես չէ, տրամաբանական հաշվապահական հաշվետվության տեսքով ներկայացնել այն չի կարելի: Նրա հիմքում ընկած է էներգիան, և շատ հաճախ այդ էներգիայի վրա էլ ազդում են ուրիշները: Ահա թե ինչու այն կախված է ընտանիքից:

Եթե անցյալ կյանքում դուք ձեռք եք բերել հոգևոր ճշմարտություն, մեծ հավանականություն կա, որ դա ուժեղ կփոխի ձեր հաջորդ կյանքը: Եվ այդ ժամանակ հինավուրց հոգին կուղևորվի մի այնպիսի տեղ, որը երիտասարդ հոգին հազիվ թե կընտրեր իր համար: Այդ ամենը տեղի է ունենում ծրագրավորման ժամանակ Ծնունդի Հոսանք մտնելուց առաջ, և դուք պատրաստ եք դրան: Իրոք պատրաստ եք: Լսեք. ոչ մի մարդկային հոգի չի գայիս այս մոլորակ հակառակ իր կամքի որպես պատիժ: Հնարավոր է, ձեզ անհրաժե՛շտ է հիշել այս ֆրազը:

Sambitbaba
01.02.2019, 21:50
ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ


Հինավուրց հոգի, շնորհիվ իրադարձությունների, որոնք տեղի ունեցան վերջին 20 տարիների ընթացքում, Ծնունդի Հոսանքի մեջ քո մոլորակ վերադառնալուց անմիջապես առաջ այժմ առկա է կատարելապես այլ էներգիա: Այդ նոր էներգիայի մեջ հինավուրց հոգին, որը 2013 թվականից հետո վերադառնում է հոգևոր նպատակով, իրեն հարմարավետ է զգում: Նա բնազդորեն և շատ հստակ վերհիշում է ամենն, ինչի միջով երբևիցէ անցել է: Լսու՞մ եք: Անցյալ անգամ նման բան չի՛ եղել: Դա հանրագումարն է այն պրոցեսների, որոնք տեղի են ունեցել վերջին տարիների ընթացքում: Դուք փոխեցի՛ք խաղի կանոնները:

Հինավուրց հոգին այլևս անկայուն էներգիաների ազդեցության տակ չի ընկնում, որոնք ազդում են առավել երիտասարդ հոգու վրա: Ծրագրավորման ժամանակ հինավուրց հոգին իր առջև դրել է նպատակ, որն առաջ անհասանելի էր հին էներգիայում: Դա հնարավոր է դարձել, քանի որ նա այժմ կարող է ծրագրի մեջ ներմուծել հնարավորություն՝ իր նոր մարմնավորման վաղ էտապներում բնազդորեն բացել իր հոգևոր անոթը: Այժմ հինավուրց հոգին նույնիսկ կարող է գիտենալ այդ մասին և իր ծրագրի մեջ այդպիսի կետ մտցնել հիմա, նախքան իր ընթացիկ կյանքի ավարտը, դեռևս այս կյանքի ընթացքում ներըմբռնողաբար կռահելով իր նոր մարմնավորման հնարավորությունների մասին: Դրանում է տարբերությունը, թանկագիններս: Դա "ներըմբռնողական հոգևոր տրամաբանության" սկիզբն է:

Նախկին հաղորդատվություններում մենք պատմել ենք նոր Մարդկանց և ձեզ պես հին էներգիայի օրոք ծնված Մարդկանց միջև որոշ սքանչելի տարբերությունների մասին: Մենք ասել ենք, որ հոգևոր արթնացման և գիտելիքների որոնումների վրա ծախսված բազում մարմնավորումների ընթացքում ձեր ստեղծած ԴՆԹ քվանտային փոփոխություններն այժմ ձեզ թույլ կտան կատարելապես այլ երեխա դառնալ ձեր հաջորդ կյանքում: Դուք կլինեք երեխա, որը հիշում է, թե ինչպես կարդալ, այլ ոչ երեխա, որին պետք է կարդալ սովորեցնել: Դուք կլինեք երեխա, որը շատ ավելի վաղ կսկսի քայլել ու խոսել, քանզի հիշում է, թե ինչպես այդ անել: Դա կապված է նրա հետ, որ ԴՆԹ ներսում կամուրջ է հայտնվում անցյալի և ներկայի միջև: Այլ խոսքերով ասած, քվանտային մակարդակի վրա ԴՆԹ սկսում է անցնել իր նախնական վիճակին, որն իր ներկա վիճակից տարբերվում է շատ ավելի մեծ արդյունավետությամբ: Սկզբում դուք դա կնկատեք երեխաների մոտ, և, թանկագիններս, մի կարծեք, որ կտեսնեք դա մանրադիտակի օգնությամբ: Ընդհակառակը, մի օր ապացույցների համար դուք ստիպված կլինեք դիմել սոցիոլոգներին, չէ՞ որ փոփոխություններն առաջին հերթին կարտացոլվեն Մարդու վարքի վրա:

Այդ պատճառով հինավուրց հոգիները կգան որպես Մարդիկ, որոնց անհրաժեշտ չի լինի ամեն ինչ սկսել նորից և զրոյից սովորել ամենին: Նրանք իրենց հետ անցյալ մարմնավորումներում կուտակած փորձի բնազդորեն հասանելի մի ամբողջ պաշար կբերեն: Ուղեղի զարգանալուն համընթաց նրանք կվերհիշեն իրենց իսկական էությունը (որ իրենք հինավուրց հոգիներ են և արդեն եղել են այստեղ): Այդպիսին են նոր էներգիայի հեռանկարները, հատկապես 2013 թվականից հետո: Այդ փոփոխությունները դուք կտեսնեք ձեր զավակներից ու թոռներից ոմանց մեջ, երբ նրանք գան մոլորակ և սկսեն աճել: Այդ նոր Մարդկանց էներգիաներն այլևս չեն պարունակելու այն մոլորակի պատկերը, որին ավերում է պատերազմը կամ Աստված: Նրանք մոլորակի համար դեպի քվանտային հայտնաբերությունների նոր անհայտ տարածություններ անցման հնարավորություն կբերեն: Եվ նրանց անհրաժեշտ կլինի կատարելապես նոր գործիքների հավաքածու:

Sambitbaba
02.02.2019, 19:39
Ո՞Վ Է ԱՆՑԵԼ ԴՐԱ ՄԻՋՈՎ


Ախ, դուք բոլորդ անցել եք այդ Հոսանքի միջով: Դահլիճում ներկաներից ամեն մեկն անցել է դրա միջով: Դուք կանգնել եք այնտեղ, գիտենալով այս կյանքի համար ծրագրավորած բոլոր դասերը, և գիտենալով նաև ապագա հնարավորությունները, որոնք կախված էին անցյալ մարմնավորումների իրադարձություններից: Սխալներ չկային, թանկագիններս: Կային ներուժի և ծրագրերի արդյունքներ, որոնք դուք ծրագրավորել էիք ձեր հոգու համար:

Այս դահլիճում նորեկներ չկան (բացատրությունները ստորև): Սակայն այս գիրքը լսողների և ընթերցողների մեջ կան ոչ միայն հինավուրց հոգիներ իրենց դասական ըմբռնմամբ՝ հոգիներ, որոնք գտնվել են մոլորակի վրա հարյուրավոր անգամներ: Բայց դուք արդեն եղել եք այստեղ և պատկանում եք խմբին, որի անդամները բազում անգամներ անցել են այս պրոցեսի միջով: Այդ պատճառով ձեզ հետաքրքրում է տվյալ նյութը: Դուք այդ մասին մտածե՞լ եք: Դուք այս տեղեկությունների միասնական ըմբռնում չունեք: Դուք բոլորդ տարբեր կերպ եք այն ընկալում: Ոմանց ժամանակ է անհրաժեշտ, իսկ ուրիշները հոգով կարթնանան անմիջապես: (Քրայոնը ժպտում է:) Ամեն ինչ կախված է ձեր անցած ճանապարհից այն ուղիով, որը դուք ծրագրավորել եք ձեր համար: Ու նաև, բոլոր ճանապարհները եզական են:

Sambitbaba
03.02.2019, 21:59
ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀՈՍԱՆՔԸ



Այժմ մենք անցնում ենք Գոյության Հոսանքին: Դուք այն անվանում եք կյանք: Եկեք դիտարկենք նրա հատկությունները: Նախ, անկախ այն բանից, թե ինչ են ձեզ ասել հոգևոր առաջնորդները, պատիժ կրելու համար չէ, որ դուք գտնվում եք այստեղ: Ձեզ փորձելու համար չեք դուք այստեղ: Երբեմն մենք այս կյանքը փորձություն ենք անվանում, թեսթ, բայց այդ փորձը վերաբերվում է էներգիային, այլ ոչ թե ձե՛զ: Հետո Հայան չափում է մոլորակի էներգիան և արդյունքները փոխանցում է ժամանակի և լինելության բուն էությանը՝ Մեծ Կենտրոնական Արևին: Հատկապես Բյուրեղյա Ցանցի օգնությամբ իրականացվող Երկրի թրթիռների գնահատականն է կարևոր դեր խաղում հսկայական սցենարի մեջ, որը մենք մի թեթև քննարկել ենք:

Այդ պատճառով փորձության իմաստն այն է, թե կարո՞ղ են արդյոք Մարդիկ իրենց գիտակցության օգնությամբ փոխել այդ գնահատականը: Դրանում է թեսթի իմաստը: Եվ նորից, Մարդիկ գալիս են այստեղ ոչ թե փորձի, այլ ավելի շուտ այն բանի համար, որ դուք բոլորդ այստեղ մի ընտանիք եք: Ծնունդի Հոսանքից Գոյության Հոսանք անցման կամուրջը բավականին նկատելի բան է: Նրա վրա դուք թողնում եք ճշմարտության մասին ձեր գիտելիքները, և կամուրջն անցնելու պահին նրանք արդեն անհասանելի են: Մտնելով Ծնունդի Հոսանք, դուք ձեզ որպես Տիեզերքի մասնիկ այլևս չեք հիշում: Դադարում է կապն Աստծո գիտակցության հետ: Դուք չեք հիշում, թե որտեղից եք եկել և ինչ փորձությունների միջով եք անցել:

Նոր էներգիայի շնորհիվ դուք արդեն արթնացել եք և կարող եք տեսնել այդ ճշմարտությունները ներըմբռնողաբար վերհիշելու հնարավորությունը: Նրանք գտնվում են ձեր Ակաշայի Տարեգրություններում, բայց հասանելի են միայն ներըմբռնման օգնությամբ: Ինչպես մենք արդեն ասել ենք, որոշ հինավուրց հոգիներ կարող են ընդհանրապե՛ս չարթնանալ: Երբեմն հինավուրց հոգին, ում նախկին կյանքը շատ բարդ ու բովանդակալից է եղել, հաջորդ մարմնավորման մեջ ընտրում է հոգևոր որոնումներից ազատ հանգիստ և այդ որոնումների հանդեպ ուշադրություն ուղղակի չի ցուցաբերում: Բայց, թանկագիններս, այդպիսի մարդկանց հանդիպելիս ձեզ համար պարզ է, թե ով է կանգնած ձեր առջև, և այդ ամենը դուք կարող եք տեսնել նրանց աչքերի մեջ: Ձեզանից ոմանք նույնիսկ ամուսնացա՛ծ են նրանց հետ: Հնարավոր է, որ նրանք ներկա չեն նման հաղորդատվությունների (ինչպես այսօրվանը) ժամանակ, բայց նրանց հենց այդպիսի էներգիան է ձեր ուշադրությունը գրավել:

Sambitbaba
04.02.2019, 23:35
ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀՈԳՈՒ ՆՊԱՏԱԿԸ


Թանկագիններս, ձեզ պետք է հասկանալ կյանքի անկրկնելիությունը: Այդ պատճառով մենք ասում ենք, որ գոյություն չունեն կանոններ, որոնք ձեզ ցույց կտային, թե ինչպես ինչ-որ կերպ արթնանաք, որպեսզի օգնեք մոլորակին, կամ սփռեք լույս, քանի դեռ գտնվում եք այստեղ: Չկա ոչ մի հրահանգ, քանի որ այս համակարգը հատկանշական է իր բազմազանությամբ: Այս անգամ ոմանք եկել են, ուղղակի որպեսզի իրենց էներգիան ներկա լինի այնտեղ, որտեղ իրենք գտնվում են: Հաջորդ անգամ նրանք ինչ-որ աշխատանք կկատարեն, բայց այժմ ուղղակի իրենց տեղն են պահում: Ձեզանից ոմանք հենց այդ որակներն ունեն, և նրանք էլ պահանջված են մոլորակի կողմից, նա ունի նրանց կարիքը: Սա ասես հոգևոր էստաֆետա լինի, խմբից մեկը վազում է փայտը ձեռքին, իսկ մյուսները դիտում են, բայց միաժամանակ բոլորը մասնակցում են մրցույթին:

Որոշ հինավուրց հոգիներ ուղղակի պահպանում են էներգիան, չկռահելով անգամ ինչ-որ մետաֆիզիկական ճամփորդության մասին: Այնպես որ դա հիշեցնելու է վերատրամաչափում կամ հինավուրց հոգու վերականգնումը: Սակայն ձեզանից ինչ-որ մեկը կասի. "Համոզված չեմ, որ դա ինձ դուր կգա: Դա նման է հինավուրց հոգու մարմնավիրման իզուր ծախսի, իսկ դա 80 և ավելի տարի է": Թանկագիններս, երբ դուք ինչ-որ տեղ արձակուրդ եք գնում, դուք երեք շաբաթ իզուր ժամանա՞կ եք ծախսում: Ոչ: Հաճախ դուք վերադառնում եք հանգստացած և պատրաստ աշխատելու՛: Դա բարդ կոնցեպտ է, իսկ դուք նայում եք ամենին "մեկ մարմնավորման" տեսանկյունից: Բայց մեզ համար ասես մեկ օր է անցել: Ամբողջ հարցը ժամանակի պահն ընտրելն է: Այդ պատճառով որոշում մի ընդունեք այն մասին, թե ինչն է աշխատում իսկ ինչը ոչ, ելնելով ընդամենը "մեկ մարմնավորումից":

Նոր էներգիայում մոլորակի վրա առավել ազդեցություն կգործեն հինավուրց հոգիները: Նրանք, ովքեր եղել են այստեղ ուրիշներից ավելի հաճախ, նախկինից ավելի լավ կիմանան, թե ինչպես պահեն իրենց այն պայմաններում, որոնք կհայտնաբերեն այստեղ գալիս:

Sambitbaba
08.02.2019, 19:50
ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԽՄԲԵՐԸ.
ՆՈՐԵԿՆԵՐՆ ՈՒ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ


Նորեկները

Նորեկները ժամանում են անընդհատ: Նրանք պետք է գան, չէ՞ որ մոլորակի վրա բուռն աճ է գնում (բնակչության քանակը): Եվ ըստ տրամաբանության ձեզ համար պետք է պարզ լինի, թե ինչու են ամբողջ ժամանակ նոր հոգիներ գալիս: Դա ակընհայտ է: Նորեկին արագ կարելի է ճանաչել զրույցի ժամանակ: Դուք կասեք "Ա", իսկ նրանք կլսեն "Բ": Դուք նրանց կխնդրեք գնալ ձախ, իսկ նրանք աջ կգնան: Նրանք չգիտեն ոչինչ ոչ մի բանի մասին, նրանք ոչինչ չգիտեն Մարդկանց միջև հարաբերությունների մասին: Իրականում նրանք այնքան էլ չեն հասկանում, թե ինչն է լավ, իսկ ինչը վատ: Վարքի տեղին լինելը նրանց համար հանելուկ է՝ և դա հաճախ նկատելի է:

Նրանք չգիտեն կյանքի ընդհանուր սկզբունքները: Դուք զարմացած իրար կզարկեք ձեռքերդ, անկարող լինելով հավատալ, որ Մարդիկ կարող են իրենց այդպե՛ս պահել: Նրանք նորեկներ են: Մարդու բնույթի մասին նրանք ոչինչ չգիտեն: Ուրիշ մեկը հեշտությամբ կարող է պարեցնել նրանց մատների վրա: Եվ նորից, դուք իրար կզարկեք ձեռքերդ և կմտածեք. "Նա ինչ է, երե՞կ է ծնվել": Այո, այդպես էլ կարելի է ասել:

Նրանք կատարելապես միամիտ են բոլոր գործերում. դուք տեսել եք դա: Նրանցից ամեն մեկը ստիպված է մի քանի անգամ վերադառնալ, մինչև ինչ-որ բան կիմանա կյանքի մասին, այդ պատճառով նրանք միշտ շատ են: Նման միջոցառումներ նրանք չեն հաճախում: Նրանց ավելի շատ ձեռք կտա "Ինչպես է կառուցված մարդը" մարզանքը: Իրենց մասին ավելի շատ բան իմանալու համար նրանցից շատերը հայտնվում են հոգեբանի կաբինետում, և, որքան էլ դա տարօրինակ կթվա, հաճախ հենց իրենք էլ հոգեբա՛ն են դառնում: Բանն այն է, որ մարդու բնությունը նրանց համար բարդ հանելուկ է, և նրանք հստակ հասկանում են, որ իրենց նշանակալի օգնություն է անհրաժեշտ, և այդ պատճառոով իրենք էլ օգնում են նորեկներին:


Աշակերտները

Մի քանի մարմնավորում հետո շատերը հասնում են մի որոշակի վիճակի, որի դեպքում սկսում են ներըմբռնողականորեն հասկանալ, թե ինչ է նշանակում կյանքը Երկրի վրա: Հուզումնային հավասարակշռությունը բարելավվել է, և այդպիսի Մարդը դարձել է աշակերտ: Հոգևոր իմացություն միշտ կարելի է կուտակել:

Աշակերտների հետ ամեն ինչ պարզ է: Նրանք ներքնապես պատրաստ են արթնանալ, չէ՞ որ նրանք կարող են գալ մի այսպիսի դահլիճ, լսել ճշմարտությունը, ընդունել այն (կամ ոչ) և գնալ: Եթե նրանք չեն զգում կապը ճշմարտության հետ, նշանակում է, նրանց ժամանակը դեռ չի եկել: Եվ կրկին, հիշու՞մ եք ավելի քիչ գիտակցված վիճակ վերադառնալու կանոնը: Դա անհնար է: Եվ եթե նույնիսկ դուք համաձայն չեք ինչ-որ բանի հետ և ինչ-որ բան որպես գործողության կոչ եք ընդունել, դա չի նշանակում, որ մոռացել եք այդ մասին: Այսօրվա հիմարությունը վաղը իմաստություն կարող է դառնալ: Հարցն ընդամենը ձեր ընկալումն է:

Ամեն ինչ կախված է ժամանակի ճիշտ ընտրությունից: Իմ գործընկերը հաճախ է ինձ հարցրել. "Քրայոն, ինչու՞ ես ճանաչեցի ճշմարտությունը միայն 40 տարեկանից հետո: Շատ ավելի օգտակար կլիներ, եթե արդեն 30 տարեկանում ես իմանայի՛ այն": Ես պատասխանում եմ, որ ամբողջ խնդիրը ժամանակի ճիշտ ընտրությունն է: Որպեսզի նա լիներ այն տարիքում, որում պետք է լիներ, և կարողանար անել այն, ինչ անում է հիմա, և պետք է անի հետո: Ես կվերադառնամ դրան:

Եվ այդ պատճառով, թանկագիններս, բոլորը, որոնք նստած են իմ առջև աթոռների վրա, և բոլոր նանք, ովքեր կարդում են այս գիրքը, գտնվում են աշակերտների կարգավիճակում: Հաճախ այդ հոգիներն ավելի տարիքով են, և դա նրանք են, ովքեր հոգևոր հարցեր են տալիս: Նրանք զգում են, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում մոլորակի վրա, և ցանկանում են ավելի շատ իմանալ այդ մասին: Նրանք սկսել են հասկանալ, որ էներգիան փոխվում է և մոլորակն ունի իրենց կարիքը: Բացի այդ, նրանց հայտնի է, որ ամեն ճանապարհ առանձնահատուկ է, այդ պատճառով հիմա գտնվում են այս դահլիճում կամ ընթերցում են գիրքը, հենց այդ նկատի ունենալով:

Այդպես է դա աշխատում, հինավուրց հոգի: "Ներքին Արարչի" մասին ճշմարտությունը ձեզանից ոմանք գիտակցել են արդեն ոչ թե մեկ անգամ: Ձեր գրադարանները լիքն են հոգևոր նպատակներով: Իսկ ինչ-որ մեկը ձեզանից հենց հիմա արթնացավ այս մարմնավորման մեջ և հասկացավ, որ ինքը հինավուրց հոգի է: Եվ քանի որ դուք բոլորդ ուշադիր լսում և կարդում եք, ես քիչ կշեղվեմ: Այսքան բարդ սյուժե դուք չէիք սպասում: Այն վերաբերվում է նոր էներգիային:

Sambitbaba
11.02.2019, 22:03
ԲԱՐԴ ՔՎԱՆՏԱՅԻՆ ՈՐԱԿ


Այս հարցը կարող է բարդ լինել, բայց ձեզանից ոմանք պատրաստ են նրան: Ներկաներից ոմանք ներըմբռնողականորեն կռահեցին այդ մասին, չէ՞ որ սա հոգևոր տրամաբանության հարց է: Ես ընդամենը կդիպչեմ այս թեմային, քանի որ նախկինում արդեն հիշատակել եմ այն, և նրա մասին հարկ է խոսել մեկ անգամ ևս, որպեսզի հնարավորինս լավ բացատրվի Երեք Հոսանքների հասկացությունը:

Ինչպես ես արդեն պատմել եմ, ձեր ներսում գտնվում է Ակաշայի Տարեգրությունների գրադարանը: Այլ խոսքերով ասած, ձեր մեջ որոշ համապարփակ ճշմարտություն է ամփոփված: Բայց ձեր գծային տեսանկյունից դուք հասկանում եք նաև, որ այդ գրադարանում կարող է լինել միայն այն, ինչը դուք ինքներդ եք հավաքել Երկրի վրա ուրիշ մարմնավորումների ընթացքում: Այդպե՞ս է, թե ոչ: Մենք արդեն խոսել ենք այդ մասին 2013 թվականին: Պատասխանն է. դա կախված է նրանից, թե ինչ աստիճանի քվանտային եք դուք դարձել:

Այսպիսով, չնայած և դա շատ բարդ է, ես ցանկանում եմ դիպչել կատարելապես ոչ գծային թեմայի, այդ պատճառով լսեք ուշադիր: Եթե դու, թանկագին Մարդ, իրոք սերում ես Գալակտիկայի այլ մասից եկած համբարձյալ ռասայից (բազումքցիներից), դա նշանակում է, որ դու ունես նրանց ԴՆԹ մասնի՛կը: Նրանց բոլոր գիտելիքները կան քո ԴՆԹ մեջ՝ և դու հասկանում ես, որ կարող ես ճանաչել ճշմարտության նշանակալի մասը, բայց այն ճշմարտության, որի հիմքում ընկած է Երկիր մոլորակից դուրս կուտակված փորձը: Դա փորձ է, որը նրանք փոխանցել են քեզ: Եվ այս թեման շատ խիստ տարբերվում է նրանից, ինչ մենք պատմեցինք քեզ քո Ակաշայի Տարեգրությունների մասին, և մեր զրույցը տանում է դեպի հոգևոր քվանտային Ակաշայի Տարեգրություններ:

Ինչ-որ մեկը կհարցնի. "Այսպիսով մենք, նշանակում է, այստեղ ենք գալիս այդ ամենի հետ միասի՞ն: Նույնիսկ նորեկնե՞րը: Այդ դեպքում ինչու՞ մենք չենք կարողանում այդ մասին հիշել": Ահա պատասխանը. նոր էներգիայի մեջ (2013 թվականից հետո) կհայտնվեն մարդիկ, որոնք կօգտագործեն այն, ինչը մենք անվանում ենք "Ակաշայի Տարեգրությունների քվանտային գործիքներ": Նրանց մեջ կլինի "Տարեգրությունների հետազոտման" գաղափար (որակ, որի մասին մենք արդեն խոսել ենք), ինչպես նաև "Տարեգրությունների քվանտային ժառանգության" գաղափար, և այս գաղափարները սկիզբ կդնեն ձեր գալակտիկական նախնիների սկզբնական գիտելիքների հետազոտմանը: Վերջիվերջո դա կբերի մոլորակի վրա քվանտային հայտնագործությունների: Իրենց բարեշրջման ընթացքում ձեռք բերելով քվանտային հատկություններ, Մարդիկ կսկսեն օգտագործել այդ նոր գործիքները: Դրանք կապված են ԴՆԹ հետ, և ոչ թե մեկ անգամ մենք խոսել ենք այդ մասին: Դա "վերհիշողությունն" է: Բայց դա վերաբերվում է միայն ամենահինավուրց հոգիներին, չէ՞ որ նման պրոցեսները սկսվում են "ներքին Աստծոն" ամբողջապես գիտակցելուց հետո:

Sambitbaba
12.02.2019, 21:35
ԿԱՐՄԱ


Ինչպե՞ս է կարման ներգրվում այդ ամենի մեջ: Աշակերտը, որն ավելի հեռու է խորացել, քան "հենց նոր Երկիր ժամանած նորեկը", այժմ բախվել է կարմայի հասկացության հետ, և դա լուրջ էներգիա է: Եկեք քննարկենք այն:

Կարման՝ "ընտանեկան խմբի չավարտված էներգիան է", որը մի մարմնավորումից փոխանցվում է մյուսը: Այն ուղղորդում է ձեր կյանքը և ոչ մի կապ չունի նախասահմանված ճակատագրի հետ: Ընդհակառակը, այն կապված է նախատրամադրվածության հետ: Եթե ձեր շուրջ շատ կարմայական էներգիա կա կուտակված, որոշակի պայմաններում դուք հակված կլինեք գնալ աջ կամ ձախ: Նրա հիմքում ընկած են անցյալի էներգիաները, որոնք, որպես կանոն, Մարդկանց փոխներգործության արդյունք են դարձել:

Մենք ձեզ տեղեկություններ էինք փոխանցում դեռևս 1993 թվականին, երբ լույս տեսավ Քրայոնի առաջին "Վերջին ժամանակները" գիրքը: Մենք հայտնեցինք, որ հինավուրց հոգիներն այժմ թույլտվություն են ստացել հրաժարվել կարմայի էներգիայից և ընտրել կյանքի սեփական ճանապարհը, համա-արարելով էներգիան նրա, ինչ իրենք կցանկանան, անցյալի հետ պայքարելու փոխարեն: Մենք շարունակում ենք ասել, որ կարման՝ ուսուցման հնացած համակարգ է և այժմ դուք հրաժարվել եք նրանից:

Կարմայական էներգիան դեռևս պետք է նրանց, ովքեր գտնվում են աշակերտների համակարգում և դեռևս պատրաստ չեն հրաժարվել նրանից, ինչպես նաև նրանց, ում պետք է կարմայի հետ կապված դասեր անցնել: Կարման անհասանելի է նորեկին (առաջին անգամ եկածին), չէ՞ որ նոր ժամանած հոգին չունի անցյալ մարմնավորումների էներգիա, որի վրա էլ հիմնված է կարման: Իմիջիայլոց, հենց ա՛յդ պատճառով են նրանք անօգնական: Բայց երկրորդ կամ երրորդ մարմնավորման ընթացքում առօրյա կյանքի էներգիայից նրանք սկսում են ստեղծել իրենց կարման, որը հետո հրում է նրանց ինչ-որ բան անել հաջորդ մարմնավորման մեջ:

Հրաժարվելով կարմայից, հինավուրց հոգին ամբողջովին ազատվում է նրանից, և հաջորդ մարմնավորման մեջ կարմա այլևս չի լինի: Եվ նորից, այստեղ գործում է քվանտային որակը, որը պնդում է. "Այն, ինչ դուք հիմա ստեղծում եք ձեր հոգևոր ԴՆԹ կառուցվածքի մեջ, մնում է հավերժ; հաջորդ կյանքում դա կրկնելու հարկ չկա": Եվ նորից, խոսքը նախասահմանված ինչ-որ բանի մասին չէ: Ուղղակի գիտեցեք, որ այս կյանքի ձեր արարքները ձևավորում են ձեր հաջորդ կյանքը, և նոր էներգիայի պայմաններում դա շատ կարևոր է, հինավուրց հոգի՛:

Sambitbaba
14.02.2019, 20:09
ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ


Ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ պայմանագրերի մասին: Այդ բառն ինքնին հաճախ սխալ է հասկացվում: Ըստ ձեր զգացումների, դուք Երկրի վրա ինչ-որ աշխատանքի հոգևոր պայմանագի՞ր ունեք: Ոմանք գալիս են մոլորակ ու մտածում են. "Ես այստեղ եմ, որպեսզի կատարեմ իմ հանձնարարությունն այս քաղաքում, քանի որ իմ պայմանագրում այդպես է գրված ": Եվ ի՞նչ եք անելու դուք ձեր պայմանագրի հետ, եթե հայտնվի մեկն ավելի գայթակղիչ պայմանագրով, որը սակայն պահանջում է տեղափոխվել մեկ ուրիշ քաղաք: Դա կարող է հոգևոր առաջարկ լինել, որն ընդունելով, դուք կարող էիք տեղաշարժվել դեպի ավելի լավ պայմաններ, որպեսզի օգնեք մարդկանց: Ախ ո՛չ: Դա մեծ հանելուկ է: Ի՞նչ տեղի կունենա այդ դեպքում ձեր հոգևոր պայմանագրի հետ:

Ձեր մի մասն ասում է. "Պետք է մնալ այստեղ և անել այն, հանուն ինչի ես եկել եմ": Երկրորդ մասը մոլորվել է կասկածների մեջ: Վերջիվերջո դուք ուժ եք գտնում և որոշում եք. "Ըստ պայմանագրի ես պետք է մնամ այստեղ և անեմ իմ գործը: Չնայած ոչ մի բանի, ես կկատարեմ իմ պարտականություններն Աստծո առջև":

Թույլ տվեք տալ ձեզ մի խոսք, որը պետք է հիշել, - բարբաջա՛նք: Ձեր պայմանագիրը գրված է անտեսանելի՛ թանաքով: Լսիր, հինավուրց հոգի: Քո կյանքի ամեն օրը պարունակում է հոգևոր ճանապարհ, որը կարելի է ընտրել նորից: Դու այդ մասին գիտեի՞ր: Դրանում է արարման ճանապարհի էությունը: Ձեր միակ պայմանագիրն է՝ լինել այստեղ, և այն կատարվում է, քանի դեռ դուք կարդում եք սա: Այնպես որ վերցրեք ձեր հոգևոր գրիչը և ամեն օր գրեք այն, ինչ ձեզ պետք է: Եթե կհայտնվի ինչ-որ համաժամանակություն և ձեզ կքաշի մեկ այլ տեղ, վերաբերվեք դրան որպես պատշաճի, չէ՞ որ հենց այդ մասին եք դուք խնդրե՛լ: Զգացեք դրա ճշմարտությունը, քանի դեռ այն կա: Լսեք ձեր ներքին եսին և ստորագրեք ձեր այսօրվա պայմանագիրը, որը վաղն արդեն կարող է վերանալ, երբ դուք նրա տեղը մի ինչ-որ ավելի լավ բան կգրեք:

Հինավուրց հոգի, դու նախկինում երբեք նման հնարավորություն չես ունեցել: Այս նոր էներգիայի պայմաններում դու կարող ես փոխել Գոյության Հոսանքը, որպեսզի այն համապատասխանի քո պահանջներին: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում այս մոլորակի վրա դուք կընդունեք մի քանի կոլեկտիվ որոշումներ: Հին էներգիայի շատ դանդաղ ծերացման շնորհիվ ձեր դիրքերը կգերակշռեն:

Ամբողջականությունը կաճի, և դրան կմասնակցեն հինավուրց հոգիները: Երբեմն հինավուրց հոգիները կգտնվեն պատանի մարմնի մեջ, որը շատ արագ արթնանում է: Կսկսի դրսևորվել ծրագիր, որը կապված է Երկրի ճակատագրի հետ: Կստեղծվեն ազգերի նոր դաշնություններ: Շատ սահմաններ կվերանան, իսկ կառավարությունները կսկսեն հասկանալ միասնության նոր սկզբունքը, որը մոլորակի վրա դեռ երբեք չի եղել: Վերջիվերջո կստեղծվեն Երկրի վրա իսկական խաղաղության սերմերը: Իրավիճակը կփոխվի նույնիսկ Մերձավոր Արևելքում:

Ես արդեն ասել եմ առաջ. մի անգամ ապագա սերունդները, նայելով հետ, "բարբարոսության դարաշրջան" կանվանեն ամենն, ինչ եղել է 2012 թվականից առաջ: Դուք կտեսնեք, որ քաղաքակրթությունն այնպիսին, ինչպիսին այն գիտեք, սկսվել է 2013 թվականին: Այդպիսին են իրական տեսակետի դրսևորվելու հեռանկարները երեք սերունդ հետո: Մտածեք այդ մասին: Մարդկության պատմությունը միշտ բերնեբերան լիքն է եղել պատերազմներով ու զավթումներով; սակայն դուք արդեն պատրասվում եք փոխել ձեր ճանապարհը: Քանի հին էներգիան դանդաղորեն հեռանում է, կենդանի մնալը կախված է լինելու միասնությունից և համագործակցությունից: Եվ դա արդեն տեղի է ունենում, դուք այդ նկատե՞լ եք:

Գոյության հոսանքը, հինավուրց հոգի, դու՛ ես, զբաղված գլուխկոտրուկը լուծելով, և դու չունես ոչ կարմա, ոչ պայմանագրեր: Ընդհակառակը, դու գտնվում ես դրսևորման կարգավիճակում: Կարող է թվալ, որ այդպես չէ, բայց վստահիր խոսքերիս: Մենք արդեն ասել ենք. երբ դուք սկսեք դուրս պրծնել կենդանի մնալու կարգավիճակից և դադարեք անհանգստանալ ամեն մանրուքի մասին, վերջիվերջո կհայտնվեք դրսևորման կարգավիճակում: Անհանգստության կարգավիճակին ձեր ծնողներին են սովորեցրել: Դուք ժառանգել եք այն, բայց պայծառացած արարածները նրա մեջ չեն ապրում: Նրանք դրսևորում են այն, ինչ պետք է իրենց, և չեն անհանգստանում այն բանի համար, ինչ չունեն, չէ՞ որ իրենց ներքին աստվածային իմաստությունն արտացոլող համաժամանակության շնորհիվ այն կհայտնվի իրենց մոտ, երբ նրանք դրա կարիքը կունենան:

Sambitbaba
18.02.2019, 22:41
ԱՆՑՄԱՆ ՀՈՍԱՆՔԸ


Վերջին Հոսանքը՝ Անցման Հոսանքն է: Դուք դա մահ եք անվանում: Ի՞նչ նոր բան կարող եմ ես ասել ձեզ այդ մասին: Այնուամենայնիվ, կարծում եմ, բավական շատ բան: Նախ, կանոնները. դուք չգիտեք այն, ինչ չգիտեք: Դուք չգիտեք, թե երբ այդ տեղի կունենա: Մեզ պետք է, որ ձեզանից ոմանք բավականին երկար ժամանակով հապաղեն այստեղից հեռանալ: Որովհետև սկսածը դուք դեռ չեք ավարտել: Ինչ վերաբերվում է մնացածներին, մեզ պետք է, որ դուք իրականացնեք անցումն ավելի շատ շուտ, քան ուշ, որպեսզի չշեղվեք ձեր սեփական ժամկետացանկից: Եվ քիչ ժամանակ անց դուք անհրաժեշտ եք մեզ երիտասարդ մարմնի մեջ և մոլորակի մեկ այլ վայրում: Մեզ պետք են ձեր գիտելիքները ձեր Ակաշայի Տարեգրություններից, որպեսզի դուք արթնանաք վաղ և շարունակեք զարգացնել այն, ինչ զարգացնում եք հիմա, չէ՞ որ դուք երիտասարդության էներգիա կունենաք:

Մեզ պետք է, որ դուք լինեք որոշակի տարիքի և կարողանաք հետևել ձեր նպատակներին, ինչպես և ծրագրավորված է եղել: Մեզ պետք է, որ դուք երիտասարդ լինեք նաև այլ պատճառներով, որոնք կատարելապես ակնհայտ են դառնում, եթե նայենք իրավիճակին մեր տեսանկյունից: Այսպիսով, դուք չգիտեք, թե ուր կգնաք: Դեն նետեք ձեր այդ վախն այդ անցման հանդեպ, որպեսզի հասկանք այն խորին պատճառները, որոնք դուք ինքներդ էլ օգնել եք ստեղծել, երբ գտնվում էիք վարագույրի իմ կողմում: Արթնացման պրոցեսն ինքը հենց օգնում է որոշել, թե երբ դուք կփոխանցեք էներգիան և նորից այդ անցումը կանցնեք:

Ես ցանկանում եմ ասել ձեզ մի որակի մասին, որի մասին դուք հավանաբար միտք չեք արել. ձեզ համար մահը սարսափելի է: Նյութական իմաստով դուք անհավանական ձգտում ունեք դեպի կենդանի մնալը: Վերջին բանը, ինչ ցանկանում է յուրաքանչյուր օրգանիզմ, նույնիսկ բակտերիան, - մեռնելն է: Կենդանի մնալու բնազդը ստիպում է ձեզ ապրել, և ոչ ոք մահվան միջով առանց վախի չի անցնում: Այդպես է լինելու հետո էլ; այդպես էլ պետք է լինի: Բայց կա մի նվեր, որը մենք նվիրում ենք ձեզ, իսկ դուք նույնիսկ չեք էլ կռահում այդ մասին:

Անցման պահին, երբ ձեր սիրտը կանգ է առնում և դուք կատարում եք ձեր վերջին շունչը, մենք ձեր կողքին ենք: Մեծ Կենտրոնական Արևից եկած բոլոր հրեշտակները գտնվում են այնտեղ, և վառում են կրակը, որը ձեզ հանգստացնում է: Դա այնքան համապարփակ հանգստություն է, որ վախ ուղղակի լինել չի կարող: Ակնթարթի մի մասնիկ անց դուք արդեն գիտեք, որ ամեն ինչ կարգին է: Դուք կարող եք անվանել այդ հոգևոր ցավազրկիչ, բայց մենք դա "Արարչի նվեր" ենք անվանում:

Այսպիսով, մեր տեսանկյունից, քվանտային տեսանկյունից, Անցման Հոսանքը սքանչելի է: Նա կապված է այն ակնթարթի հետ, երբ դուք գիտակցում եք, որ ավարտեցիք այս կյանքը: Դա կարճատև իրադարձություն է; այն արագ է անցնում: Հետո դուք անցնում եք ձեր էության երեքօրյա վերհիշողությանը: Ձեր ինչ-որ մասնիկ դեռևս մնում է մեզ հետ այս մոլորակի վրա: Այդ ամենը սքանչելի է:

Որոշ Մարդիկ անցել են կլինիկական մահվան միջով և բացատրում են այն ինչպես կարող են, բայց նրանք բոլորը պատմում են, որ գիտակցություն են վերադարձել որպես ուրիշ մարդիկ: Ով Մարդ, նրանք տեսել են այդ; նրանք տեսել են մի մասնիկ Արարչից և, վերադառնալով, կիսվել են ձեզ հետ. "Դու չե՛ս հավատա: Մի պահ ես մեռա ու լսեցի երգ ու տեսա լույս": Ուղղակի հարցրեք նրանց, և նրանք ամեն ինչ կպատմեն: Դա անցման նվերն է, որի մասին մենք նախկինում երբեք չենք խոսել: Մահվան մեջ ցավ չկա, Մարդ: Ցավ ապրում են միայն նրանք, ով մնում է այստեղ և չգիտի, թե ուր դուք գնացիք: Նրանք համարում են, որ դուք գնացել եք հավերժ, բայց այդպես չէ: Նույնը կարելի է ասել նաև այն մարդկանց հոգիների մասին, որոնց դուք, թանկագին ընթերցողներ և ունկնդիրներ, կորցրել եք անցած բոլոր տարիների ընթացքում: Դուք գիտեի՞ք, որ ծնողները, որոնց կորցրել եք, մնում են ձեզ հետ մինչև ձեր վերջին շունչը: Նրանք միշտ բռնում են ձեր ձեռքը: Դժվար է դա հասկանալ, բայց այդպիսին է հոգիների խմբի սքանչելի բազմատարածքային համակարգի մասը: Ձեզանից ոմանք գիտեն, որ ես ճիշտ եմ, չէ՞ որ դուք զգացել եք նրանց ներկայությունը:

Մարդիկ, ձեզ պետք է գիտենալ, որ հոգիների ձեր խումբը կարող է ներկա լինել միաժամանակ մի քանի տեղերում: Մենք արդեն ասել են այդ մասին: Հոգիները կարող են մարմնավորվել երեքտարածքային Մարդու որակում մոլորակի վրա ինչ-որ այլ կետում և դրա հետ մեկտեղ որպես այսպես կոչված ուսուցիչ գտնվել ձեր կողքին: Եվ մի հարցրեք, թե ինչպես է դա հնարավոր, չէ՞ որ ձեր իրականության մեջ պատասխանը նշանակություն չի ունենալու: Դա սքանչելի համակարգ է: Եվ մահվան մեջ ցավ չկա՛:

Եթե դուք կորցրել եք մոտիկ Մարդու, հիշեք ահա թե ինչ. նա կարող է թվալ անշարժ, սառը և հեռացած հավերժ, բայց միայն երեքտարածքային իրականության մեջ: Իրականում ամեն ինչ այլ տեսք ունի: Նա կենդանի է, նրա մոտ ամեն ինչ լավ է, նա նայում է ձեզ, աղաչելով ձեզ տեսնել սիրո էներգիան, որի մասնիկն է ինքը: Նա չի հեռացել:

Այսօրվա համար բավական է խոսել Երեք Հոսանքների մասին: Ինձ դուր է գալիս խոսել նման բաների մասին, չէ՞ որ նրանք միշտ իմ կողքին են: Ես աշխատում եմ բոլոր Երեք Հոսանքների հետ, և ես աշխատում եմ նրանց հետ հենց հիմա: Քրայոնը՝ խմբակային էներգիա է: Ճիշտ այնպես, ինչպես դուք բոլորդ, չէ՞ որ դուք նույնպիսի որակներ ունեք: Հենց այս պահին ես՝ այն խմբի մասն եմ, որն աշխատում է Երեք Հոսանքների հետ: Նաև ես ողջունում եմ բոլորին, ովքեր անցնում են շեմը՝ հենց հիմա: Այդպիսին է Ոգու դերը ձեր Բարձրագուն "Եսի" հետ փոխհարաբերություններում: Ճանաչե՛ք ձեր ներսի Աստծոն: Եվ այդ ժամանակ կտեսնեք, որ ծրագիրը սքանչելի է, թանկագիններս: Եվ դա իրոք այդպես է:


Ք ր ա յո ն

Sambitbaba
19.02.2019, 23:59
ՎԵՐՋԱԲԱՆ

Լի Քերոլ


Վերադառնալով այս գրքին, ես ցանկանում էի որպես ամփոփում գրել ինչ-որ բան: Այդ պահին լսեցի Քրայոնի հաճելի ձայնը. "Սա դեռ վերջը չէ": Ես ծիծաղեցի: Քրայոնը ճիշտ է: Վերջին 23 տարիների ընթացքում ամեն գրքին հետևել է նորը, իսկ հետո նորից մեկը: Այս պահին էլ ուրիշ մարդիկ գրքեր են կազմում այն տեղեկություններից, որոնք ես ստացել եմ Քրայոնից*: Այո, այս ամենը դեռ երկար է շարունակվելու, հնարավոր է, նույնիսկ այն բանից հետո, երբ ես չեմ լինի:

Ես հատուկ վերաբերմունք ունեմ այս գրքի հանդեպ: Քրայոնի կողմից ես ստանում էի միաժամանակ թե անհրաժեշտության և թե տոնակատարության զգացումներ: Ինչ-որ ժամանակ ես խորհում էի. ինչու՞ է Քրայոնը ցանկանում հաղորդել լույսի և մթի նոր հավասարակշռության մասին, ինչպես նաև Բյուրեղյա Ցանցի մասին այս ամբողջ տեղեկությունները: Որպես հեղինակ, ես կասկածում էի, արդյո՞ք գրքի մեջ չափազանց շատ բան չի լինի: Որպես հաղորդատու ինձ հայտնի է, որ նոր ունկնդիրներին և ընթերցողներին տեղեկությունների կրկնողություն է պետք: Բայց այս գրքի հետ ամեն ինչ այլ կերպ է: Բացի այդ, ըստ ծավալի մեր որոշ այլ գրքերից այն ավելի փոքր է: Ես ցանկանում էի ավելացնել մի քանի հաղորդատվություններ ևս, բայց թեման ինձ թվաց փակված:

Այժմ ես մտածում եմ, որ զգում եմ "Ոգու կարեկցական էներգիաները": Եվ դա իրոք անհրաժե՛շտ է: Քրայոնից ես ստացել եմ որոշ ակնարկներ այն մասին, որ մեր գալակտիկայում նման բան արդեն եղել է: Եվ այս իրավիճակը նոր չէ նրանց համար, ինչը չես ասի մեր մասին: Երբ ես ծնվեցի, այս ժամանակահատվածը հաղթահարելու մասին, հազարամյակների սահմանի այս տեղաշարժի մասին և 2013 թվականի գալստյան մասին ծրագրեր չունեի: Իսկ հիմա մենք ձեզ հետ ապրում ենք այս էներգիայի մեջ և շատերն են զգում, թե ինչպես է այն փոխվել: Եվ հիմա ես անցնում եմ հաղորդատվության ռեժիմին և որոշում եմ գրի առնել Քրայոնի խոսքերը, որոնք նախատեսված են այս գիրքն ավարտելու համար: Ահա նրանք այստեղ են:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ Քրայոնի աշխատանքին աջակցելու համար:


Լի Քերոլ



Ողջույն, թանկագիններս, ես Քրայոնն եմ Մագնիսական Ծառայությունից:

"Քրայոն, ես զգում եմ, որ հիմա ինչ-որ բան փոխվել է: Ճի՞շտ է: Դու ցանկանում ես ինչ-որ բան ասել այս գիրքն ընթերցողների՞ն":

Ձեզանից շատերն ունեն երեխաներ: Դուք խնամում եք նրանց և պաշտպանում եք նրանց, որոնհետև ունեք կյանքի իմաստություն: Դուք գիտեք, թե ինչպես են նրանց գործերը, և ձեզ նախօրոք հայտնի են նրանց աճի փուլերը: Եվ այնուհանդերձ նրանք ունեն ազատություն իրենց մտքերի հետ վարվել ինչպես իրենց է դուր գալիս և, ավելի ուշ, մեծանալով, գործել ինչպես իրենց է դուր գալիս: Ի՞նչ կցանկանայիք դուք նրանց: Ի՞նչ եք դուք զգում, երբ նրանք ավարտում են դպրոցը կամ ուրիշ երեխաների հետ կանգնած են բեմի վրա և երգում են ինչ-որ բան: Դուք պատրաստ եք լալ:

Դուք անցել եք այդ ամենի միջով և գիտեք, թե հետո ինչ է լինելու: Բայց երեխաները չգիտեն: Նրանց թվում է, որ իրենք գիտեն, բայց նրանք չգիտեն: Ամեն հաղթանակ իր մեջ հետագա աճի հնարավորություն է կրում:

Անցյալ ժամանակներում ես բազմաթիվ անգամներ դիտել եմ գիտակցության մեջ նման տեղաշարժ այս գալակտիկայում: Ոչ մի բան ձեզ չի նախապատրաստի գիտակցության մեջ համապարփակ տեղաշարժի հսկայական մաշտաբներին: Ինչու՞ եմ ես այսքան խոսում լույսի և մթի մասին: Որովհետև ձեզ "վարժեցրել են" սխալ հասկանալ նրանց և հիմա ձեզ պետք է իմանալ ճշմարտությունը: Ավելի ցածր մակարդակի գիտակցությունն իրեն երեխայի պես է պահում, հետևում է ավանդույթներին և հավատամքներին: Իսկ այժմ բոլորը սկսում են ուշադրություն դարձնել առողջ դատողությանն ու հոգևոր տրամաբանությանը:

Արարողությունների ժամանակ մենք կանգնած ենք հետևի շարքերում և լալիս ենք ուրախությունից: Եվ միաժամանակ ունենք որոշակի սպասումներ, քանի որ մենք արդեն տեսել ենք նման բաներ անցյալում այլ մոլորակների վրա: Հինավուրց հոգի, քեզ համար վրա են հասել կախարդական օրեր: Երբ ես քեզ տեսնեմ հաջորդ անգամ վարագույրի իմ կողմում, դու շտապելու ես հետ, որպեսզի "վերադառնաս և ավարտես աշխատա՛նքդ": Այդպես առաջ էլ է եղել:

Երբեք մոլորակի վրա դեռևս այսպիսի հսկայական արթնացում չի եղել: Հնարավորությունները հսկայակա՛ն են: ցանկանում եք ավելի արա՞գ: Համբերությու՛ն: Դուք հետևում եք ծրագրին: Եվ դա իրո՛ք այդպես է:


Ք ր ա յո ն






ՎԵՐՋ


- - - - - - -
* Տես, օրինակ "Սոֆիա" հրատարակչության տպագրած "Գործել թե սպասել", "Լույսի Աշխատակցի գիրքը", "Ասույթների մեծ գիրք" գրքերը: