PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատանեկան գրական նախագիծ 3

ivy
22.03.2018, 13:03
Ի՞նչ կարծիքի եք, արժի՞ նորից անցկացնել պատանեկան գրական նախագիծ (որևէ մրցանակով կամ առանց)։
Եթե հա, ո՞նց անցկացնել, ի՞նչ նոր (ու հին) մտքեր կան։

Alphaone
22.03.2018, 13:41
մե՜ծ հաճույքով կկարդամ, մրցանակի առնչությամբ՝ Արտակն ու Վեռան բարեգործական ծրագրերի համար հաշիվ ունեն բացած, եթե ամեն մեկս 1000 դրամ էլ փոխանցի, շոշափելի մրցանակ կլինի:

ivy
22.03.2018, 13:46
Անցյալ երկու անգամները ժյուրիով ենք անցկացրել․ կարող ենք մի անգամ էլ ազատ քվեարկությամբ փորձել։

Աթեիստ
22.03.2018, 13:52
Ես կողմ եմ, ու մրցանակով։
Որպես լրացուցիչ խթան։

Արէա
22.03.2018, 14:16
Ես կողմ եմ թեմատիկ՝ ֆանտաստիկա, արկածային, դետեկտիվ, ֆենթզի մրցույթին։
Անցած անգամվա դեպրեսիվ ռազմահայրենասիրությունը կրկնել չարժի։

ivy
22.03.2018, 15:32
Ես կողմ եմ թեմատիկ՝ ֆանտաստիկա, արկածային, դետեկտիվ, ֆենթզի մրցույթին։
Անցած անգամվա դեպրեսիվ ռազմահայրենասիրությունը կրկնել չարժի։

Քո ասածը ոնց որ թե ավելի շատ ժանրային էր, ոչ թե թեմատիկ։
Բայց կարող ենք նաև հենց թեմատիկ անցկացնել։

Թեմատիկ կամ ժանրային սահմանափակումներ չդնելու դեպքում նորից ռազմահայրենասիրական ծաղկեփունջ ստանալու շանսերն իհարկե մեծանում են, բայց դե մյուս կողմից էլ գուցե իսկապես չարժի սահմանափակել ստեղծագործողին․ էդ է ուզում գրել, թող դա գրի, ընթերցողներից ամեն մեկն էլ իր համար կորոշի՝ հավանում է, չի հավանում կամ ինչ ունի ասելու տվյալ աշխատանքի մասին։

Արէա
22.03.2018, 15:58

Մի երկուսը դա գրեն, մի քանիսն էլ ուրիշ բան, էլի ոչինչ, բայց անցած անգամ համարյա բոլորը հայ քաջ զինվորների, կենցաղային հրմշտոցների, ու դեպրեսված մարդկանց մասին էին գրել։
Գոնե մի ուղղություն տանք, թող ուրիշ բան գրեն. ժանրային, թեմատիկ, իրավիճակային, էական չի։

Ինչի օրինակ Թումո գնացող երեխեքը չեն գրում ռոբոտաշինության, տիեզերքի, հայտնագործությունների մասին։
Կամ ինչի պատմվածքների հերոսները երգիչներ, նկարիչներ, սպորտսմեններ չեն, ովքեր միևնույն ժամանակ դեպրեսված ու անհաջողակ էլ չեն։

Անցած անգամ էլի խոսեցինք էս թեմայով։ Գրում են էնպիսի բաների մասին, ինչ իրենց թվում է թե սպասում են իրենցից, ու ինչն իրենց կարծիքով ավելի մեծ հաջողություն կունենա։ Ինչպես ամենապաթոսային շարադրությունն ամենաբարձր գնահատականն է ստանում դպրոցում։

Ցույց տանք, որ ուրիշ բան ենք սպասում իրենցից, թող ուրիշ բանի մասին գրեն։

ivy
22.03.2018, 16:17
Հա, կարող ենք էս անգամ որոշակի ուղղվածությամբ անցկացնել։

Մի շատ կարևոր հարց կա, որն արժի պարզել, մինչև նախագիծը սկսելը։ Անցյալ երկու անգամները ժյուրիով էինք արել, որ հաստատ իմանանք՝ հստակ քվեարկություն կլինի, ու որ ոնց էլ չլինի, գոնե ժյուրիի անդամներն իրենց կարծիքը կգրեն բոլոր գործերի մասին։
Հիմա եթե ասենք սկսենք նախագիծը, էլի մի 10-15 աշխատանք ստանանք՝ տարբեր կողմերից եկած, և դնենք դրանք ազատ քվեարկության, ու մեկ էլ արդյունքում ոչ կարդացող լինի, ոչ կարծիք հայտնող, ոչ քվեարկող, շատ ափսոս կլինի թե ներդրված ժամանակը, թե ջանքերը, էլ չեմ ասում էդ էրեխեքի հիասթափության մասին։

Ես կարող եմ կազմակերպել, բայց կուզենայի նախապես իմանալ, որ գոնե մի 20 հոգի կլինի, որ ակտիվորեն կմասնակցի էս ամենին։

Smokie
22.03.2018, 20:45
Ես շատ ուրախ կլինեմ եթե անցկացվի::yahoo Կսպասեմ ու կհետևեմ::hands

ivy
22.03.2018, 22:11
Ալֆայից, Աթեիստից, Արէայից ու Սմոքիից բացի, կա՞ն ուրիշ մարդիկ, ովքեր հետաքրքրված են պատանեկան նախագծով և կարող են աջակցել իրականացմանը։
Գրեք, խնդրում եմ։

Նիկեա
22.03.2018, 23:05
ես էլ եմ շատ֊շատ ուզում որ լինի։ :))

Մուշու
22.03.2018, 23:20
Ես էլ մեծ սիրով կհետևեմ մրցույթին

Վոլտերա
22.03.2018, 23:20
Ես էլ :)

Alphaone
23.03.2018, 01:09
Հա, կարող ենք էս անգամ որոշակի ուղղվածությամբ անցկացնել։

Մի շատ կարևոր հարց կա, որն արժի պարզել, մինչև նախագիծը սկսելը։ Անցյալ երկու անգամները ժյուրիով էինք արել, որ հաստատ իմանանք՝ հստակ քվեարկություն կլինի, ու որ ոնց էլ չլինի, գոնե ժյուրիի անդամներն իրենց կարծիքը կգրեն բոլոր գործերի մասին։
Հիմա եթե ասենք սկսենք նախագիծը, էլի մի 10-15 աշխատանք ստանանք՝ տարբեր կողմերից եկած, և դնենք դրանք ազատ քվեարկության, ու մեկ էլ արդյունքում ոչ կարդացող լինի, ոչ կարծիք հայտնող, ոչ քվեարկող, շատ ափսոս կլինի թե ներդրված ժամանակը, թե ջանքերը, էլ չեմ ասում էդ էրեխեքի հիասթափության մասին։

Ես կարող եմ կազմակերպել, բայց կուզենայի նախապես իմանալ, որ գոնե մի 20 հոգի կլինի, որ ակտիվորեն կմասնակցի էս ամենին։

Այվ, որ Հավաքածուի նման երկու փուլով լինի՝ գործերը մաղվեն, թե՞ էրեխեքը հենց դրանից կհիասթափվեն:

Sambitbaba
23.03.2018, 01:38
Մրցույթին մասնակցել չեմ խոստանում, բայց քննարկումներին կմասնակցեմ մեծ ուրախությամբ::)

ivy
23.03.2018, 09:56
Այվ, որ Հավաքածուի նման երկու փուլով լինի՝ գործերը մաղվեն, թե՞ էրեխեքը հենց դրանից կհիասթափվեն:

Ալֆ, ո՞վ պիտի որոշի` որ գործերը մնան, որոնք` չէ։
Ես կնախընտրեմ, որ պայմաններին համապատասխանող բոլոր գործերը տեղադրվեն։ Անցյալ անգամներին եղել է, որ շատ սխալներով ու փնթի գրված աշխատանքներ ենք ստացել, իրենց խնդրել եմ մի հատ էլ խմբագրել` մինչև որպես վերջնական տարբերակ ուղարկելը։ Էդպես ոնց որ վատ չէր, իրենք էլ իրենց գործերի վրա նորից էին աշխատում։

Եկեք որոշենք մրցույթի պայմանները` ներառյալ տարիքային խումբը, ու տարածենք հայտարարությունը։ Մրցանակների հարցով ի՞նչ անենք։

Եթե շատ-շատ աշխատանքներ ստանանք, նոր կմտածենք երկու փուլի մասին։

Mr. Annoying
23.03.2018, 16:02
Ընտիր նախաձեռնություն ա :)) Ես էլ մեծ հաճույքով կկարդամ, կարծիքս կգրեմ պատմվածքների մասին: Մի գիրք ունեմ՝ «Գալակտիկաների աշխարհ», Գրիգոր Գուրզադյանն ա կարծեմ հեղինակը, կարող եմ կամ փոխանցել կազմակերպիչներին, կամ մրցանակներից դուրս նվիրել:

ivy
23.03.2018, 16:12

Կարծեմ անցյալ անգամ էլ էինք մի գիրք նվիրել առաջին տեղը գրաված հեղինակին (գլխավոր մրցանակի հետ միասին), էս անգամ էլ կարող ենք քո գիրքն ընդգրկել :)
Բայց դեռ ոչինչ որոշված չի՝ ոչ մրցանակ, ոչ ուրիշ մի բան։

Չգիտեմ՝ ոնց անենք։ Ես մենակ որոշե՞մ։ Թե ուրիշ կարծիքներ էլ կլինեն, թե կոնկրետ ոնց ու ինչ անենք։

Cassiopeia
23.03.2018, 18:09
Ազատ քվեարկություն ասելով ի՞նչ նկատի ունեք։ Ֆբ-ում լայքեր հավաքե՞լ։ Եթե հա, ես դեմ եմ ազատ քվեարկությանը։

boooooooom
23.03.2018, 18:12
Սա իմ պատրաստած արծաթյա զարդերից է (փետուր է) ու պատրաստ եմ նվիրել մրցանակային տեղ զբաղեցնողներից մեկին :)

https://s7.postimg.org/v3ryppko7/20180323_175155.jpg (https://postimg.org/image/v3ryppko7/)

ivy
23.03.2018, 18:15
Ազատ քվեարկություն ասելով ի՞նչ նկատի ունեք։ Ֆբ-ում լայքեր հավաքե՞լ։ Եթե հա, ես դեմ եմ ազատ քվեարկությանը։

Ի՞նչ ֆբ, ի՞նչ լայքեր․ մենք կարծեմ ակումբում ենք, ազատ քվեարկությունն էլ ակումբային բաց քվեարկությունն է՝ առանց ժյուրիի։

Իսկ ընդհանուր, կարծում եմ, արժի էս պահին դեռ մի կողմ դնել նախագծի իրականացումը, քանի դեռ հստակ նպատակներ չունենք ու ոչ էլ ընթացքն ենք պատկերացնում։
Թեման թող բաց մնա համենայնդեպս, եթե կրեատիվ մտքեր լինեն։

Արէա
23.03.2018, 18:51
Այվի ջան, մարդ չկա, գրող չկա, հետաքրքվող չկա։
4-5 հոգի մարդ ա մնացել ակումբում։
Եթե ուզում ես մրցույթ կազմակերպել, պիտի էս փաստը հաշվի առնես, ու չսպասես որ մի քսան հոգի արձագանքելու են։
Անցած մրցույթը անելուց հույս կար, որ նոր մարդիկ կգան ակումբ, կաշխուժանա։ Ոչ մի բան էլ չեղավ։
Էս վիճակը շտկելու համար էնտուզիազմով լի շատ մարդիկ են պետք, մեկ երկու հոգով բան դուրս չի գա։
Ես անցած անգամ առաջարկում էի շարունակական անել մրցույթը, չթողնել ալիքը մարի, առաջին հինգ տեղը զբաղեցրածներին նոր առաջադրանք տալ, մնացածի համար նոր մրցույթ հայտարարել էլի մարդկանց ներգրավման հնարավորությամբ, թող տարածվեր, աշխուժություն լիներ, բայց շատերն ասեցին հազիվ էս մեկը գլխի բերենք, էլ ինչ շարունակել։ Ու մարեց ամեն ինչ։
Սենց սպոնտան, ոչ մի բան չանել, մեկ էլ մի 5-6 ամիսը մեկ մրցույթ հայտարարել, ու սպասել որ մեծ աշխուժություն ա լինել, ռեալ չի։

Եկեք փոքր մրցույթ անենք, ժյուրիի քվեարկությամբ, ու ժանրային սահմանափակմամբ։ Տարածենք բոլոր տարբերակները ֆեյսբուքում, կարելի ա հատուկ էջ բացել էս մրցույթի համար։ Քվեարկությունից հետո մասնակիցների առավել շատ միավոր հավաքած կեսին տանք իրավիճակային առաջադրանք, էլի ֆեյսբուքով տարածելով և այլն, որի հաղթող երկուսին կամ երեքին նոր առաջադրանք տրվի ասենք ժամանակային սահմանափակմամբ։ Ու երրորդ փուլի հաղթողը նոր ճանաչվի մրցույթի հաղթող, ասենք 20 000 դրամ մրցանակով, ու 10 000 դրամ երկրորդ տեղի համար։ Մրցույթի ավարտից առավելագույնը 1 ամիս անց հայտարարվի նոր մրցույթ։ Ու էսպես շարունակ։ Գուցե սա աշխուժություն մտցնի։

Ուղղակի մարդիկ են պետք, ովքեր բավականաչափ համբերություն ու ազատ ժամանակ կունենան էս ամեն ինչը կազմակերպելու համար։

Ruby Rue
23.03.2018, 20:08
Ես կարող եմ առաջարկել, որ երբ մրցույթի թեմատիկան, ժանրը և այլ մանրամասները որոշվեն, ՀՀ դպրոցներին հայտարարություն ուղարկենք (ես պետք է որ մեյլերի ցուցակն ունենամ, որոշ մասը արդեն չեն գործում, բայց մի զգալի հատված կստանա հայտարարությունը)։ Իհարկե, էս պարագայում շարադրությունների ու մամա-պապաների գրածների զգալի խմբաքանակ կստացվի, բայց հավանականությունը մեծ է, որ լավ աշխատանքներ էլ կլինեն։ Կարելի է որոշ լրատվականների՝ որպես մամուլի հաղորդագրություն ուղարկել, էլի մեծ լսարան կստացվի։ Ամեն ինչ որոշվելու դեպքում կարող եմ էս և այլ հարցերում օգնությունս առաջարկել։

Արէայի գաղափարն էլ ինձ դուր է գալիս. չգիտեմ՝ ակտիվությունն ինչքանով կպահպանվի, բայց մի քանի լավագույն աշխատանքներն ընտրելու և հետո առաջադրանքներ տալով ահագին դինամիկ պրոցես կստացվի, մասնակիցների համար էլ լավ վարժանք կլինի։ Կարծում եմ՝ ակումբցիներից բաղկացած ժյուրիով ու աշխատանքներն անանուն տեղադրելու ձևն ահագին լավն է։

Apsara
23.03.2018, 22:49
լավ միտք ա, ես որ պասիվ անդամ եմ, սրա խաթեր կգամ; Մանավանդ հիմա դպրոցի հետ ու պատանիների հետ անմիջական կապ ունեմ; Կազմակերպչական պահերով կարող է շատ չկարողանամ օգնել,

ivy
26.03.2018, 16:36
Այվի ջան, մարդ չկա, գրող չկա, հետաքրքվող չկա։
4-5 հոգի մարդ ա մնացել ակումբում։
Եթե ուզում ես մրցույթ կազմակերպել, պիտի էս փաստը հաշվի առնես, ու չսպասես որ մի քսան հոգի արձագանքելու են։
Անցած մրցույթը անելուց հույս կար, որ նոր մարդիկ կգան ակումբ, կաշխուժանա։ Ոչ մի բան էլ չեղավ։
Էս վիճակը շտկելու համար էնտուզիազմով լի շատ մարդիկ են պետք, մեկ երկու հոգով բան դուրս չի գա։
Ես անցած անգամ առաջարկում էի շարունակական անել մրցույթը, չթողնել ալիքը մարի, առաջին հինգ տեղը զբաղեցրածներին նոր առաջադրանք տալ, մնացածի համար նոր մրցույթ հայտարարել էլի մարդկանց ներգրավման հնարավորությամբ, թող տարածվեր, աշխուժություն լիներ, բայց շատերն ասեցին հազիվ էս մեկը գլխի բերենք, էլ ինչ շարունակել։ Ու մարեց ամեն ինչ։
Սենց սպոնտան, ոչ մի բան չանել, մեկ էլ մի 5-6 ամիսը մեկ մրցույթ հայտարարել, ու սպասել որ մեծ աշխուժություն ա լինել, ռեալ չի։

Եկեք փոքր մրցույթ անենք, ժյուրիի քվեարկությամբ, ու ժանրային սահմանափակմամբ։ Տարածենք բոլոր տարբերակները ֆեյսբուքում, կարելի ա հատուկ էջ բացել էս մրցույթի համար։ Քվեարկությունից հետո մասնակիցների առավել շատ միավոր հավաքած կեսին տանք իրավիճակային առաջադրանք, էլի ֆեյսբուքով տարածելով և այլն, որի հաղթող երկուսին կամ երեքին նոր առաջադրանք տրվի ասենք ժամանակային սահմանափակմամբ։ Ու երրորդ փուլի հաղթողը նոր ճանաչվի մրցույթի հաղթող, ասենք 20 000 դրամ մրցանակով, ու 10 000 դրամ երկրորդ տեղի համար։ Մրցույթի ավարտից առավելագույնը 1 ամիս անց հայտարարվի նոր մրցույթ։ Ու էսպես շարունակ։ Գուցե սա աշխուժություն մտցնի։

Ուղղակի մարդիկ են պետք, ովքեր բավականաչափ համբերություն ու ազատ ժամանակ կունենան էս ամեն ինչը կազմակերպելու համար։

Արէա ջան, շնորհակալ եմ էս ծավալուն գրառմանդ ու էնտուզիազմիդ համար։
Փաստն էն է, որ ինչ էլ ակնկալեմ-չակնկալեմ ուրիշներից, ես ինքս էլ արդեն չունեմ առաջվա էնտուզիազմը ու համուզմունքը իմ ակումբային գործողությունների իմաստի մեջ։
Նայում էի ստեղծագործական նախագծերի բաժինը․ վերջին տարիներին ինչ ասես որ չեմ մոգոնել ու կազմակերպել՝ թե պասիվությունից չվախենալով, թե վրան ծախսված ժամանակի կորստից։ Ու նաև զուրկ եմ եղել կասկածներից, թե ինչի եմ անում կամ ինչ նպատակ ու իմաստ ունի ակումբի ստեղծագործական ակտիվությունը։
Բայց հիմա չունեմ էդ համոզմունքը, և եթե առաջ ես ինքս էի մարդկանց ոգևորում ու ակտիվացնում, հիմա ինքս էլ ոգևորման կարիք ունեմ։ Ամռան վերջից ինձ այլևս ոչ մի ձևով չեմ զգում ակումբում՝ էն ամենից հետո ինչ որ լսել եմ թե ակումբի, թե այվիի հասցեին։
Ու հիմա ինչ-որ հին իներցիայով փորձում եմ նորից մի բան անել, բայց զգում եմ, որ ուժ չունեմ։

Ասում ես՝ անցյալ անգամներին հույս ունեիր, որ նորեկներ կգան, կմնան։ Բայց դե չմնացին, իսկ թե ինչի չմնացին, էդ էլ երևի մենք մեզ հարցնենք։
Մի քանի օր առաջ մի հին ու բարի ակումբցի էր ինձ հյուր եկել։ Ժամանակին ակտիվ էր ստեղծագործական բաժնում, բայց վաղուց չի երևացել էս կողմերում։ Խոսեցինք ահագին, ակումբից էլ խոսք գնաց։ Հարցրեցի, թե ինչի չի մտնում ակումբ, ասեց՝ ի՞նչ մտնեմ, ակումբում սնոբեր են հավաքված, վերևից եկող իրենց կարծիքներով։ Ինձ էլ հարցրեց՝ դու դեռ մտնո՞ւմ ես, ասեցի՝ հա, էդ սնոբերից մեկն էլ երևի ես եմ։

Արէա ջան, անկեղծ մտածում էի, որ արժի էլի ինչ-որ մի գրական շարժ մտցնել՝ անկախ ակտիվության մակարդակից, բայց իսկապես զգում եմ, որ չեմ հավատում էս ամենի իմաստին ու ինքս էլ ոգևորման կարիք ունեմ՝ ինչ-որ նոր բան սկսելու համար։
Գուցե լավ կլինի, եթե ուրիշները կազմակերպեն, օրինակ՝ դու կամ Ռուբին։ Թեման ես եմ բացել, բայց կարող եք դուք ձեզնով շարունակել․ Վոլտերային էլ ներգրավեք՝ որպես մոդերատոր, թե հավես ունենա։

Արէա
26.03.2018, 16:57
Այվի ջան, ես մեծ հաճույքով, բայց իմ անմարդկային ռեժիմը անգամ երեխաներիս հետ շփվելու ժամանակ չի թողնում, ուր մնաց մրցույթ կազմակերպելն ու անցկացնելը։
Գիտեմ, որ դու էլ ես զբաղված, ու քո համար էլ հեշտ չի, ու շնորհակալ եմ, որ պարբերաբար փորձում ես ժամանակ գտնել, ինչ-որ բան կազմակերպել։
Դրա համար, երիտասարդ մարդիկ են պետք, ում ուսերին էսքան հոգս չի լինի, ու կկարողանան օրեկան 1-2 ժամ տրամադրել մրցույթին։
Ես անցած մրցույթին մտածում էի, որ արժի հաղթող մասնակցին հաջորդ երկու մրցույթներում ընդգրկել ժյուրիի կազմում, ավելի ներքաշելով ակումբի կյանքի մեջ, ժամանակի ընթացքում հենց իրենք էլ կսկսեին շարունակել մրցույթի անցկացումը։

Ինչ վերաբերվում ա մրցույթի իմաստին, ապա իմ համար դա ոչ թե ակումբի ակտիվացումն է, որպես վերջնանպատակ, այլ ակումբի ակտիվացումը որպես գործիք օգտագործելը երիտասարդներին էս փուչ ռազմահայրենասիրական ճահիճից դուրս քաշելու համար։
Ես գիտեմ, որ ակումբը ընդունակ ա դրան, զգացել եմ սեփական կաշվիս վրա։
Որովհետև, էն ինչ հիմա կատարվում ա Հայաստանում, ոչ մի լավ տեղ չի տանում։ Ու ակումբի գրական մրցույթները կարող են մի փոքր փոխել էս վիճակը, ինչպես օրինակ նույն Թումոն, ինչպես ասենք Սեբաստացու դպրոցը։

Էդ սնոբերի պահն էլ, ճիշտ ես, ես էլ մի քանի անգամ գրել դրա մասին, քանի անգամ գրել եմ էն ակումբցիների անունները ովքեր նեղացած գնացին, բա ինչքան նոր մարդիկ են եղել, ովքեր հենց ամենասկզբից նեղվել ու գնացել են։
Ես էլ, երևի շատ դեպքերում աննրբանկատ եմ եղել, մի քանիսին էլ երևի ես վիրավորած կլինեմ, չգիտեմ։

Մի խոսքով ակումբին շատ թվով, նոր, խելացի մարդիկ են պետք։ Էս մրցույթները հենց էդ նպատակը պիտի ունենան։ Թե չէ էնքան որ ժամանակ անցկացնելու համար, իրոք, չարժի չարչարվել։

Գաղթական
26.03.2018, 18:00
Ներող կլինեք, որ խառնվում եմ, բայց ճիշտն ասած չէի սպասում էսքան ընկճված մտքեր մանավանդ Այվիից:

Մեկը ես միշտ հիացել եմ իր բարին ու գեղեցիկը ստեղծելու անսպառ էներգիայից ու անընդհատ մի նոր ու հիանալի գաղափար մոգոնելու ունակությունից:
ՈՒ թեև ինքս միայն մի անգամ եմ մասնակցել իր նախագծերից մեկին, քանի որ մի քիչ թերահավատ եմ իմ գրելու/ստեղծագործելու կարողությունների հանդեպ, բայց էդ կապ չունի:

Գուցե և ինքն իրական կյանքում այլ տեսակի մարդ է, չգիտեմ, անձամբ ծանոթ չեմ:
Բայց խոսքս վերաբերում էր իր ակումբային գործունեությանը:

Այվի ջան, հասկանում եմ, բոլորս էլ լիքը չուզողներ ունենք: Նրանցից մեկի կամ մի քանիսի խոսքն էլ քեզ է հասել ու մի քիչ տխրեցրել:
Բայց ինչի՞ ես թույլ տալիս, որ էդ խոսքը քեզ էս հուսահատական գրառմանը հասցնի: Ինչի՞ թքած չունես նման կարծիքի վրա: Եթե մարդը քեզ չուզողա, ինչ էլ անես՝ մեկա մի բան հորինելու ա, որ փնովի.. բա արժի՞ տենց կարծիքին թույլ տալ, որ քեզ խանգարի զբաղվել նրաով, ինչ քո մոտ շատ լավ է ստացվում ու ինչ սիրով ես անում:

Mr. Annoying
03.04.2018, 00:31
Ժողովուրդ, լռվա՞վ թեման: Ափսոս կլներ, հավես բան ա էս նախագիծը, էն վախտ որ մասնակցում էի լավ ոգևորված էի :))

Ruby Rue
03.04.2018, 15:00
Ժողովուրդ, լռվա՞վ թեման: Ափսոս կլներ, հավես բան ա էս նախագիծը, էն վախտ որ մասնակցում էի լավ ոգևորված էի :))
Եթե գրելով հետաքրքրված ջահել սերունդը (և ոչ միայն) հանձին քեզ, Մարիօյի, Վոլտի, Նիկիի և այլոց ինձ օգնի, իսկ մրցույթներում և ժյուրի լինելու փորձ ունեցողները համաձայնեն ժյուրի լինել և կարծիք գրել, ես հակառակ աշխատանքային ու թեզով զբաղվածության, մեծ հաճույքով կկազմակերպեմ մրցույթն ապրիլի կեսից հետո։ Ֆենտըզի և/կամ գիտական ֆանտաստիկա թեմայով մի բան ա սիրտս ուզում։ :)

Արէա
03.04.2018, 17:25

Ես պատրաստ եմ լինել ժյուրիի կազմում, մասնակցել քննարկումներին, կարծիք գրել բոլոր տարբերակների մասին, մասնակցել մրցանակային ֆոնդի ձևավորմանը։

Ruby Rue
05.04.2018, 01:57
Ես հիմա մոտավոր գրեմ, թե ինչպես եմ պատկերացնում։

Պայմանները՝

անել ժանրային մրցույթ, եթե չենք ուզում միևնույն թեմայով շարադրություններ ստանալ։ Իմ առաջարկը գիտաֆանտաստիկ և/կամ ֆենտեզի ընտրելն է, որովհետև նախ միջին վիճակագրական դպրոցականին կստիպի մի քիչ ստանդարտ դպրոցական շարադրությունների կաղապարներից դուրս գալ, ինչպես նաև հավանականությունը, որ ծնողներն էդ ժանրում կգրեն, ավելի փոքր է։ Իսկ որպես սուբյեկտիվ պատճառ, ուղղակի շատ հետաքրքիր է, թե էս ժանրերում հայ պատանիները ոնց կստեղծագործեն,
նախորդ մրցույթների համեմատ մի փոքր նեղացնել տարիքային շրջանակը. նախորդ գրական նախագծում (https://www.akumb.am/showthread.php/66709-%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE-2) տարիքային ներքին շեմ չկար, իսկ վերինը 22 տարեկանն էր։ Էս անգամ առաջարկում եմ 14-20տ անել, որ տարիքային տարբերությունը ստեղծագործություններում զգալիորեն չտարբերվի,
մրցույթի մնացած պայմանները՝ բառային սահմանափակում (700 - 7000 բառ) և այլն, նույնը թողնենք։ Քվեարկությունն էլի կատարի նախապես ընտրված ժյուրին՝ առանց իմանալու մասնակիցների անունը կամ տարիքը,
եթե շատ աշխատանքներ ստանանք, կարծում եմ արժի Արէայի առաջարկը կիրառել. առավելագույն միավորներ հավաքած մասնակիցներին մրցույթի ժանրում թեմատիկ առաջադրանք տրվի, ու հետո գնահատվեն նաև էդ աշխատանքները,
որպես գլխավոր մրցանակ առաջարկում եմ էլեկտրոնային ընթերցիչ նվիրել. կարծում եմ՝ ստեղծագործական մրցույթում դրանից թույն մրցանակ չկա։ Ինքս էլ կփորձեմ մրցանակային ֆոնդում ներդրում ունենալ։

Վոլտերան ու Mr. Annoying-ն ասեցին, որ ինձ կօգնեն։ Լավ կլինի, որ որևէ մեկը Հայաստանում որպես կոնտակտային անձ լինի, որովհետև եթե դպրոցներին ուղարկենք, որոշ մարդիկ հաստատ զանգելու են ու «ճշտվեն»։ :D Որ հայաստանաբնակ մեկն էլ մրցանակային ֆոնդով զբաղվի, թույն կլինի։

Ու հիմա ամենակարևորներից. ովքե՞ր կուզեն ժյուրիի կազմում ընդգրկվել, էստեղ գրեք կամ էլ ինձ։ Մենք դեռ անձնական նամակներով էլ կհետապնդենք ձեզ, բայց հետևեք Արէայի օրինակին, կարծում եմ՝ հավես կլինի։

Մեկ էլ արժի ինչ-որ հավես խորագիր ընտրել մրցույթի համար։

Եկե՜ք քննարկենք։ :goblin

Smokie
20.04.2018, 17:04
Ես էն աստիճանի աշխարհից կտրված եմ, որ էս թեման նոր եմ մինչև վերջ կարդում-ավարտում ու հիմա՝ էս քաղաքային, քաղաքականական խառը օրերին եկել եմ էստեղ, որ հարցնեմ, «բա ինչի՞ ենք կանգնել»::))

Ինչ վերաբերվում ա ակտիվություն մտցնելուն՝ հաստատ ավելի լավ ա փորձել, քան ասել «մեկ ա անօգուտ ա», ու իրավիճակը թողնել նույնպիսին՝ ինչպես ներկայում ա:

Ես էլ կուզեի, որ ժանրային լիներ մրցույթը, բայց արդյոք շա՞տ են այսօր գիտաֆանտաստիկ, կամ ֆենթըզի ժանրում ստեղծագործող մանուկները, պատանիներն ու օրիորդները::8 Իհարկե, ուրախ կլինեմ, եթե այս կասկածներս սխալ դուրս գան:

ivy
26.05.2018, 21:17
Մտածում եմ, որ կարելի է կյանքի կոչել էս գաղափարը. մենակ թե նախարար-վարչապետ խառնելուն տարակուսանքով եմ վերաբերվում.

Երիտասարդական գրական մրցույթ կազմակերպի՝ «Ես էլ եմ նոր Հայաստանի համահեղինակը» խորագրով, թող դպրոցական-ուսանող ջահել երիտասարդությունը իրենց աչքով տեսած ու իրենց մասնակցության շուրջ տարեգրերը սկսեն, որ մեֆերը մի 20-30 տարի հետո չգան ասեն (https://www.akumb.am/showthread.php/26485-%D4%BC%D6%87%D5%B8%D5%B6-%D5%8F%D5%A5%D6%80-%D5%8A%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%AB%D5%B9%D5%A8?p=2571180&viewfull=1#post2571180), թե նորագույն պատմության տեղյակությունը բամբասանքների վրա է հիմնված։ Կարելի է զուգահեռ մի քանի ժանրերով... կազմակերպչական հարցերում չեմ կարող օգնել, բայց ժյուրի-ի պահով ու մրցանակի ֆոնդի օժանդակության մեջ կարող ես իմ ակտիվ մասնակցության վրա հենվել։ Կարծում եմ արժի ԿԳ նախարարին ընդգրկել մրցույթի մասին լուրերի տարածման մեջ, ինչպես նաև Սփյուռքի նախարարին, ու ինչի չէ, թող Նիկոլն էլ մի հատ ֆեյսբուքում հղում դնի մրցույթի վրա՝ խրախուսելով, որ պատմական այս էջերը ակտիվորեն ներմուծեն գրական արվեստի մեջ, ինչպես նաև փոխակերպեն ապակենտրոնացած տարեգրության։ Վերջում էլ կարելի է փորձել որևէ հրատարակության միջոցով որպես հեղափոխության մասին գեղարվեստական գործերի և հուշերի ժողովածուներ տպագրել։

Ի՞նչ կասեք։
Կարող եմ կազմակերպել. հիմա ավելի շատ ժամանակ եմ ունենալու, քան վերջին ամիսներին։
Որոշենք մրցանակային ֆոնդն ու ժյուրիի կազմը, որից հետո կկազմեմ մրցույթի հայտարարությունը, ու կփորձենք բոլոր հնարավոր ձևերով տարածել ինտերնետում (բայց երևի առանց նախարար-մախարար խառնելու)։ Մրցույթը կանցկացնենք Ակումբում։

ivy
26.05.2018, 21:33
Եթե կազմակերպենք ու ժյուրիով անենք, ո՞վ կուզենար ժյուրիում լինել. լավ կլիներ` մի 10-12 հոգուց կազմված ժյուրի ունենայինք։

Աթեիստ
26.05.2018, 22:19
Ուզեցի։

Արէա
26.05.2018, 22:30
Ես ներկա եմ։

ivy
26.05.2018, 22:34
Ֆեյսբուքում քննարկում ա սկսվել վերնագրի/թեմայի կապակցությամբ, հուսով եմ` քննարկումը շուտով կգա էստեղ, ու արդյունքում ընդհանուր հայտարարի կգանք։
Բայց հաստատ մի բան անելու ենք։

Ժյուրին էս պահին.
Աթեիստ
Արէա
ivy
...

Ավելացեք ։)

Cassiopeia
26.05.2018, 22:37
Կարծում եմ, մի ընտանիքից 2 հոգին արդար չի լինի :)

Mephistopheles
26.05.2018, 22:46
Ոնց որ զարուհի փոստանջյանի ԱԺ ելույթի վերնագիր լինի...

հիմա միանշանակ դրական վերաբերմունք կաեղածի նկատմամբ ու կարող ա մեծ ոգևորությամբ գրվի, բայց արդյունքը ....մմմմմնեաա

մյուս կողմից էլ, նայած ինչի ա ծառայելու էս մրցույթը... փակագծերը չեմ բացի, բայց կարծում եմ նպատակին կծառայի

Ամենակարևոր մեր զանգուլակ ախպերը ետո որպես փաստ կարա օգտագործի իրա արգումենտներում...

Գաղթական
26.05.2018, 22:51
Ամենակարևոր մեր զանգուլակ ախպերը ետո որպես փաստ կարա օգտագործի իրա արգումենտներում...

Վադ եմ ՃՃՃՃՃ

Հ.Գ. Ժյուրի +1

Արէա
26.05.2018, 22:54
Թեման իմ սրտով էլ չի, բայց կարելի ա անել, ինչ կա որ։
Մենակ վերնագիրը կարելի ա մի քիչ ավելի չեզոք, չուղղորդող անել։ Ասենք թեկուզ «Նոր Հայաստան», «Թավշյա հեղափոխություն», «2018 գարուն»։ Կամ առանց վերնագրի, թող վերնագիր իրենք հորինեն։
Կարող ա մարդ կա, ում սրտով չի էն, ինչ կատարվեց Հայաստանում, թող ինքն էլ իր կարծիքն արտահայտի ստեղծագործության տեսքով։

ivy
26.05.2018, 23:32
Թեմայի հարցում դեռ կկոնկրետանանք։ Չեզոք վերնագրով կորչում է անձի անմիջական մասնակցությունը կատարվածին, այնինչ գաղափարը էն էր, որ ամեն մեկը հենց իր ձեռքով կերտած պատմությունը ներկայացներ (եթե ճիշտ եմ հասկացել)։
Ժյուրիում արդեն չորս հոգի կա։ Վեր, նայիր, դու որոշիր ։)

Cassiopeia
26.05.2018, 23:37
Լավ, էդ դեպքում ես էլ +

Mephistopheles
26.05.2018, 23:47
Էս անգամ էլ թող փոխադրության մրցույթ լինի...

ivy
26.05.2018, 23:50
Էս անգամ էլ թող փոխադրության մրցույթ լինի...

Մեֆ ջան, ասածդ ընդամենը էն ա, որ հիմա շարադրություն ա լինելո՞ւ, թե ինչ-որ կոնստրուկտիվ բան ես ուզում առաջարկել։

Ծլնգ
26.05.2018, 23:51
Ես էլ +1, բայց կարծում եմ արժի նաև ձևաչափն էլ քննարկել։ Օրինակ կուզեի տեսնել թե՛ գեղարվեստական գործեր, և թե՛՝ լրագրողական (long-form journalism (https://en.wikipedia.org/wiki/Long-form_journalism)), բայց կարծում եմ սրանք չարժի միմյանց հետ նույն քանոնով համեմատել։

Իմ առաջարկի կորիզը հենց «համահեղինակությունն» էր, որ անձնական ներգրավվածության էլեմենտ էլ լինի, ինչը կարող ա լինել հակա-կարծիքի տեսքով էլ (տոլավ, ես սրա մեջ ոչ մի համահեղինակություն էլ չունեմ, ու էս «նոր Հայաստանում» ոչ մի անձնական ներդրման ցանկություն չունեմ)։ Բայց սա որպես պարզաբանում միայն, վերջանական տեսքը իհարկե կարող է լրիվ ուրիշ էլ լինել, բայց իմ կարծիքով շատ ընդհանրական անվանումները, օրինակ Արէայի առաջարկածները, կարող են բերել լիքը վերացական լոլոների ու ջուր ծեծոցիների։ Իսկ անձնական ներգրավվածությունը նույնիսկ լոլոների տեսքով հետաքրքիր կլինի։ :)

Իսկ Նախարարներին վսյո-տակի կարելի է մեջ խառնել, քանի որ իրենց անձնական ներգրավվածությունը կենտրոնական էր շարժման մեջ, ինչպես նաև՝ նոր Հայաստանի, ու իրենց հորդորը կարող է ահագին խթանող լինի լիքը մարդկանց համար, ովքեր այսպիսի «հուշեր» գրելու հավես այլապես կարող է և չունենային։ Գործերի տեղատարափից պետք չի վախենալ. կարծում եմ շատ հեշտ հնարավոր կլինի մրցունակները անմրցունակներից տարանջատելը (սրա համար կարելի է առանձին ժյուրի ստեղծել, Վերային էլ այսպիսի ժյուրիի մեջ ներգրավել, որ նույն ընտանիքի անդամները երկու փուլում էլ ներկա լինեն :)))։ Համ էլ մեկ էլ տեսար նախարարներն էլ որոշեցին իրենց հուշերը գրի առնել և որպես արտամրցութային գործեր ներկայացնել։ Հավես կլիներ...

Հ.Գ.
Դև եղբայր... սառը ջուր խմի, կարող ա վառվածությունդ մի քիչ թուլանա։

Mephistopheles
27.05.2018, 00:33
Մեֆ ջան, ասածդ ընդամենը էն ա, որ հիմա շարադրություն ա լինելո՞ւ, թե ինչ-որ կոնստրուկտիվ բան ես ուզում առաջարկել։

Այվի ջան, հիմա վերաբերմունքը միանշանակ դրական ա էս անցուդարձին ու շատ բարդ ա ալտերնատիվ տեսանկյուն ներկայացնելը... թեման ըեղով արդեն ոնց որ թե ասում ա ինչ գրես...

եթե էս թեմայով ենք ուզում գրել, ապա պտի թույլ տանք մի քիչ ժամանակ անցնի...

թեմայի դեմ չեմ... այ, որ լիներ սերժի ժամանակվա հայաստանի մասին ուրիշ there’s a lot there you might not want to own..

"էս Հայաստանը" հլա կյանք չի ապրել...

Mephistopheles
27.05.2018, 00:36
հա, մեկ էլ ասեմ..., եթե ուղղակի ուզում եք ժամանցային, հավես եսիմ տենց ինչ, որ բան, օքեյ ա... խնդիր չկա ...

Chuk
27.05.2018, 01:50
Ես պատրաստ եմ ժյուրի լինել:

Շանտաժ չեմ անում, բայց «Նոր Հայաստան» տերմինի դեպքում ժյուրի լինելուս ցանկությունը վերանում ա :))
Չէ, կլինեմ անկախ վերնագրից: Բայց ես կտրուկ դեմ եմ էդ «Նոր»-ին:

Ոնց 90-ականների համար կպավ անասուն «մութ ու ցուրտ Հայաստան» տերմինը, նենց հիմա նույն կարգի մարդիկ «նորն» են ուզում կպցնել: Ժող ջան, սա Նոր Հայաստան չի: Սա նույն Հայաստանն ա՝ նոր կառավարությամբ, նոր կարգերով: ՆՈՐ Հայաստան չի: Հերիք ա էդ դալբայոբիզմը գլխներիս կապենք: Կներեք կտրուկության համար: Բայց բառերը նշանակություն ունեն: Ու մենք չպետք ա Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը ջնջենք, անկախ իր լավ ու վատ էջերից, էժանագին Նոր Հայաստան բառով: Սա «Դուխով» բառը չի, որ ուղղակի լեզվի մեջ մտցնենք կամ չէ: Սա կոնկրետ Հայաստանին վերաբերող ա, սա պատմության վերաբերող ա: Մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, որտեղ ունեինք վատ կարգեր ու նոր կարգեր հաստատելու փորձ ենք անում, բայց ոչ մի կերպ ՆՈՐ Հայաստան չենք հիմնում:

Թող վերնագիրը լինի «Հայաստանը Նոր կարգերում», թող լինի «Հայաստանի նոր շունչը»: Թող լինի «Հայաստանը Նոր ճանապարհին»: Թող լինի «Հայաստանի նոր թավշյա հեղափոխությունը»: Բայց եկեք հիմա էլ գրականության միջոցով էդ աննննասուն «Նոր» Հայաստան եզրույթը չամրապնդենք ))

Միշտ ձեզ սիրող՝
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի՝ Արտակ Չուկ Հարությունյան ))

StrangeLittleGirl
27.05.2018, 02:10
ես էլ ժյուրի կլնեմ

Գաղթական
27.05.2018, 02:40
- «Դուխով» հաղթանակն ու ես
- Մասնակից եմ Հայաստանի ապագային
- Թավշյա Հաղթանակ. ինձ բացակա չդնեք

Chuk
27.05.2018, 02:43
Վերնագրի սահմանափակում կարելի ա չդնել: Կարելի ա ուղղակի պահանջ դնել, որ թեման լինելու ա կամ հեղափոխության ընթացքը, կամ Հայաստանի ապագայի տեսլականը:

Մրցույթն էլ կարելի ա շատ օրիգնալ չլինել ու անվանել «Դուխով մրցույթ», ճիշտ ա Ծլնգը կներվայնանա, բայց ոչինչ ))

Ծլնգ
27.05.2018, 06:30
Ծլնգը չի ներվայնանում, շատ-շատ մի քիչ ծլնգոցի տոնայնությունը փոխի․․․

Ես պատրաստ եմ ժյուրի լինել:

Շանտաժ չեմ անում, բայց «Նոր Հայաստան» տերմինի դեպքում ժյուրի լինելուս ցանկությունը վերանում ա :))
Չէ, կլինեմ անկախ վերնագրից: Բայց ես կտրուկ դեմ եմ էդ «Նոր»-ին:

Ոնց 90-ականների համար կպավ անասուն «մութ ու ցուրտ Հայաստան» տերմինը, նենց հիմա նույն կարգի մարդիկ «նորն» են ուզում կպցնել: Ժող ջան, սա Նոր Հայաստան չի: Սա նույն Հայաստանն ա՝ նոր կառավարությամբ, նոր կարգերով: ՆՈՐ Հայաստան չի: Հերիք ա էդ դալբայոբիզմը գլխներիս կապենք: Կներեք կտրուկության համար: Բայց բառերը նշանակություն ունեն: Ու մենք չպետք ա Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը ջնջենք, անկախ իր լավ ու վատ էջերից, էժանագին Նոր Հայաստան բառով: Սա «Դուխով» բառը չի, որ ուղղակի լեզվի մեջ մտցնենք կամ չէ: Սա կոնկրետ Հայաստանին վերաբերող ա, սա պատմության վերաբերող ա: Մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, որտեղ ունեինք վատ կարգեր ու նոր կարգեր հաստատելու փորձ ենք անում, բայց ոչ մի կերպ ՆՈՐ Հայաստան չենք հիմնում:

Թող վերնագիրը լինի «Հայաստանը Նոր կարգերում», թող լինի «Հայաստանի նոր շունչը»: Թող լինի «Հայաստանը Նոր ճանապարհին»: Թող լինի «Հայաստանի նոր թավշյա հեղափոխությունը»: Բայց եկեք հիմա էլ գրականության միջոցով էդ աննննասուն «Նոր» Հայաստան եզրույթը չամրապնդենք ))

Միշտ ձեզ սիրող՝
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի՝ Արտակ Չուկ Հարությունյան ))

Սրան Տրիբունի խոսքով պատասխանեմ, իր մոտ դա շատ լավ է ստացվում (https://www.akumb.am/showthread.php/26485-%D4%BC%D6%87%D5%B8%D5%B6-%D5%8F%D5%A5%D6%80-%D5%8A%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%AB%D5%B9%D5%A8?p=2570993&viewfull=1#post2570993), համ էլ կոնտեքստին է լրիվ սազում․․․

Հավայի բաներ ես ասում։ Նախ ֆիքսենք, որ այս թեմայում «Նոր Հայաստան» առաջինը դու օգտագործեցիր (Արէան էլ էր մեծատառով գրել, բայց իր մոտ դրանով անվանում էր սկսվում, չեմ կարող պնդել թե ինքը ինչ է նկատի ունեցել)։ Ու չէ, Հայաստանը դա երրորդ հանրապետության անունը չէ, և ոչ մի պետության անվանում չէ, Հայաստանը շատ ավելի մեծ է քան առաջին հանրապետությունը, ԽՍՄ հանրապետությունը, երրորդ հանրապետությունը, Արտաշեսյանների, Արշակունյաց ու Բագրատւնյաց և այլն թագավորությունները իրար հետ վերցրած։ Հայաստանը ամեն-ամեն ինչ է, որ մեզ սարքում է ազգ՝ ի տարբերություն անհատների լեզվական, տոհմական, գենետիկ կամ որևէ այլ հատկանիշներով խմբավորում։ Ու ինչպես առաջին հանրապետությունը «Նոր Հայաստան» չէր (այլապես միանգամից ընդունում ենք Արևմտյան Հայաստանի ընդմիշտ կորուստը), ու երրորդ հանրապետությունը «Նոր Հայաստան» չէր (այլապես միանգամից կորցնում ենք խորհրդական շրջանի բոլոր հաղթանակները, օրինակ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի մեր չափաբաժինը), այնպես էլ սա չի կարող լինել «Նոր Հայաստան» միմիայն այն պատճառով, որ «Նոր Հայաստան» գաղափարը ինքը օքսիմորոն է, ոչ թե որովհետև այս կոնկրետ դեպքում կիրառելի չի։

Բայց «նոր Հայաստանը» այդ բոլորի հետ ոչ մի կապ չունի․․․ էն «դուխով»-ի քննարկման մեջ երեսներովս բառարանային «փոխառությունը» տվեցին, էս էլ այդ գրքից էջ քաղած նույնը անեմ․․․

նոր (http://bararanonline.com/%D5%B6%D5%B8%D6%80)․

1. Միայն այժմ ստեղծված՝ պատրաստված՝ արտադրված, դեռևս չգործածված՝ չօգտագործված: Նոր վերարկու՝ գրլխարկ՝ կոշիկ:
2. Անցյալում՝ մինչև տվյալ ժամանակը գոյություն չունեցած (նորաստեղծ, նորածագ, նորակառույց ևն): Նոր ճանապարհ՝ փողոց՝ գործարան՝ սովորույթ՝ ուղի:
3. Այժմ՝ առաջին անգամ հայտնաբերված՝ բացահայտված՝ գտնված, նորահայտ, նորագյուտ: Նոր մեթոդ՝ դեղ՝ օրինաչափություն:
4. Անծանոթ կամ քիչ ծանոթ, մեկի համար քիչ՝ ոչ լիովին հայտնի՝ ծանոթ: Դա նրա երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում բոլորովին նոր գործ էր: Նոր զբաղմունք:
5. Միայն վերջերս տվյալ բնագավառում հայտնված՝ գործունեություն սկսած: Դպրոցում նա նոր մարդ Էր:
6. Նախկինի փոխարեն ստեղծված՝ երևան եկած, նախկինին՝ նախորդին փոխարինած: Նոր նախագահ: Նոր կարգեր:
7. Նախկինից տարբեր, ուրիշ, այլ: Նա խոստացավ նոր կյանք սկսել:
8. Այս տարվա բերքին վերաբերվող՝ պատկանող, այս տարվա բերք հանդիսացող: Նոր կարտոֆիլ՝ հաց՝ ցորեն:
9. Թարմ (նոր թխված՝ քաղված՝ մորթված ևն), թարմությունը չկորցրած, չհնացած: Նոր կանաչի: Հացը նո՞ր է, թե հին:
10. Ըստ ժամանակի մոտավոր, ոչ հեռավոր անցյալին վերաբերող, մոտիկ անցյալում եղած՝ տեղի ունեցած՝ կատարված: Այս նոր դեպքերը բոլորորովին ցնցել էին մարդկանց:
11. Միջնադարին հաջորդող դարաշրջանին հատուկ՝ վերաբերող, հետմիջնադարյան դարաշրջանում եղած՝ տեղի ունեցած: Նոր պատմություն՝ գրականություն:
12. Միայն վերջերս կամ հիմա բուսած՝ ցանված՝ տնկված, նորաբույս, նորածիլ, նորատունկ: Նոր այգի՝ ցանք:
13. Այժմ սկսված՝ բացված՝ սկզբնավորված: Նոր գարուն՝ օր:
13. Եղածին ավելացած, եղածների թվում երևան եկած՝ հայտնված: Ինչպե՞ս է ձեր նոր աշակերտը:
14. Չմաշված, դեռևս չփչացած, պիտանիությունը՝ օգտագործելիությունը պահպանած: Վերարկուն թեև մի քանի տարի հագել Էր արդեն, բայց և այնպես նոր էր մնացել:
15. [գոյական] Նորահայտ՝ նորաստեղծ՝ նորագյուտ բան (երևույթ, առարկա, հայտնագործություն, ուսմունք, մեթոդ ևն):
16. [մակբայ] (բացի նախորդ նշանակությունների մակբայական գործածություններից): Նորից, դարձյալ, կրկին: Մարտեցինք, նորից նրանք՝ մարտի մեջ նոր ձախողվեցին (Շ. Ռուսթավելի):
17. [կապ և շաղկապ] Հետո, ապա: Անգլերենում դրվում է ենթական, ապա՝ օժանդակ բայը, նոր միայն՝ դերբայը:

Ու որ Նիկոլը կամ նախարարները ասում են «նոր Հայաստանում էս կամ էն» ոչ թե նկատի ունեն որ Հայաստան գաղափարի նոր սահմանում են տալիս, այլ որ այս Հայաստանը որակապես տարբերվում է ապրիլի 22-ի Հայաստանից։ Նույնն էլ ես որ ասում «նոր Հայաստանի համահեղինակը» նկատի չունեմ, թե հին Հայաստանը ջրել ենք, ինչ-որ քո մոգոնած «Նոր Հայաստան» ենք ստեղծել, այլ այն, որ այս Հայատանը տարբերվում նախկինի Հայաստանից։ Մի «ժիզնենիյ» օրինակ բերեմ, որ տարբերության իմ ընկալումը ավելի հասկանալի լինի․․․ Նայի, մեծամասնությունս ծնվում ենք ինչ-որ ընտանիքում՝ մեր ծնողական ընտանիքում։ Սֆթուց բան չենք ջոկում, ինչ ասում են՝ լսում ենք, հետո մեծանում ենք, ու մի ձև սկսում ենք հասկանալ, որ դա հիրավի մեր ծնողների ընտանիքն է, ծնողներն էլ ասում են․ «մեր տանը՝ մեր կանոններով»։ Ու քանի գնում է, այնքան սկսում է մի ձև չդզել այդ տանը ապրելը, ինչքան էլ որ ընտանիքի հարազատությունը նույնն է, ու մի պահ էլ, թևերդ բացում ես, ամուսնանում, ու ամուսնուդ/կնոջդ հետ ստեղծում քո [COLOR="#FF0000"]նորխ/COLOR] ընտանիքը։ Ու սա իհարկե չի նշանակում, թե ծնողական ընտանիքը չարխեցիր, սրանից հետո մենակ քո նոր ընտանիքով ես հետաքրքրված, այլ նույնիսկ հակառակը․ երեխաներ ունենալուն պես տանելու ես պապիկ-տատիկի հետ ծանոթացնես ու ասես՝ իրենցից ենք բոլորս սերել։ Հիմա նույն ձևի սա նոր Հայաստան է, որովհետև ժողովուրդը իր գրեթե 27 տարի «ուրիշի կանոններով» ապրելուց հետո իրն է ստեղծում, որտեղ կանոնները պատկանում են իրեն, իշխանությունը պատկանում է իրեն, ոստիկանը պատկանում է իրեն, դատավորը պատկանում է իրեն, ու ինքն է տերը իր երկրի, ոչ թե Լևոնը, Ռոբիկը, Սերժիկը, Վազգենը կամ Պողոս-Պետրոսը։ Ու այո, սա նոր Հայաստան է, որտեղ ծնված «երեխաները» իրենց պապ ու տատիկի ընտանիքն էլ են համարելու իրենց հարազատը, բայց և առաջին հերթին լինելու են այս նոր ընտանիքի անդամ-զավակ։ Նենց որ սիրուն բան չի այս նոր անձնական պարտատիրության ու պատասխանատվության «ընտանիքը» ընդհանրացնող «նոր Հայաստանը» անվանել դալբայոբիզմ։

Ինչ վերաբերում է մրցույթի անվանմանը (ես միմիայն մրցույթի խորագիր եմ առաջարկել, ոչ թե գործերի պարտադիր անվանում), ապա իհարկե չեմ հավակնում որևիցե անվանումը համարել ճիշտ կամ սխալ։ Կոնսենսուսով կարող ենք առաջարկվածներից ընտրել, տո «դուխով մրցույթ» էլ կարող ենք անվանել․․․ բայց այս վերջին տարբերակի դեպքում ես՝ փաս ժյուրիից, ու սա ոչ թե շանտաժ է կամ ներվայնություն, այլ միմիայն դառը արձանագրում, որ «դուխով գրականության» վրա վատնելու ժամանակ չունեմ, իսկ այն որ այդ խորագրով ստացված գործերը լինելու են հենց այդ կարգի, մեկը ես չեմ կասկածում։ Մրցանակային ֆոնդին այդ դեպքում էլ մեծ պատրաստակամությամբ կմասնակցեմ, որովհետև համարում եմ, որ ամեն դեպքում այս մրցույթը լավ ու օգտակար բան է, որպեսզի պատանիները մեկ անգամ էլ մտածեն ու հասկանան իրենց մասնակցության կարևորությունը ոչ միայն հեղափոխության քաղաքացիական անհանդուրժողականության ակտերի փուլում, այլ նաև նոր Հայաստանի կայացման մեջ էլ։ Ի վերջո ոչ մի նոր ընտանիք անձնագրում կնիքով չի սկսվում ու վերջանում, այլ կայանում է այդ ընտանիքի անդամ-տերերի համերաշխ ու ջանասեր նվիրվածությամբ, շատ դեպքերում էլ՝ նաև ծնողությամբ։

Մեֆի տեսակետն էլ եմ հասկանում այսօրվա ու հետոյվա մասին, բայց գտնում եմ որ այսօրվա հում հույզերի արժեքն ու անձնական վերլուծության կարիքն էլ կա։ Ու այսօր այսպիսի մրցում կազմակերպելը ամեն դեպքում չի խանգարում ասենք մեկ-երկու տարուց «Իմ Հայաստան՝ ժողովրդի Հայաստան․ հեղափոխությունից մեկ-երկու տարի անց» խորագրով նոր մրցույթ կազմակերպելուն։

Հ․Գ․
Կյանքումս «ցուրտ ու մութ Հայաստան» բառակապակցությունը չէի լսել։ «Ցուրտ ու մութ տարիներ»՝ լիքը, ինքս էլ եմ օգտագործում, բայց առաջին անգամ Չուկից լսեցի ցուրտ ու մութ Հայաստանը․․․ էսի նատուռի՞ օգտագործվող ձև ա։

Chuk
27.05.2018, 09:56
Ծլնգ ջան, արի քեզ հուշեմ, որ սենց երկար բարակ գրելդ դեռ որևէ կերպ չի նշանակում, որ գրածներդ հավայի չեն։

Ցավոք ես գիտեմ ոչ միայն քո մեկնաբանությունը, այլ «Նոր Հայաստան» տերմինի առաջացման պատմությունը։ Նենց որ շարունակում եմ պնդել, որ դալբայոբիզմ ա, ու չէի ուզի, որ ակումբը նպաստեր էդ տերմինի ու հասկացության տարածմանը։

հ.գ. հա, մութ ու ցուրտ «տարիներ» պետք ա գրած լինեի։ Ասելիքս դրանից չի փոխվում։

ivy
27.05.2018, 10:23
«Նոր Հայաստան» տերմինը ես էի գործածել՝ հարցնելով, թե ոնց կարող եմ նոր Հայաստանի մասը դառնալ, որին էլ հետևել էր Ծլնգի պատասխանը՝ տվյալ խորագրով մրցույթի առաջարկով: «Նոր Հայաստան» եզրույթը համարում եմ իրականությունից ծնված ու իրականությանը համահունչ. դրանով ոչ ոք Հայաստանի պատմությանը որևէ կերպ չի կպչում: Ես ինքս օգտագործում եմ տվյալ արտահայտությունն ու չեմ պատրաստվում դադարել գործածել այն: Ինչ-որ տեղ զրամանալի էր ու անսպասելի, որ «նոր Հայաստան»-ը կարող է վիճահարույց կամ բացասական վերաբերմունք առաջացնող եզրույթ լինել: Բայց քանի որ էդպես է, կարծում եմ, կարող ենք խորագրի մեջ հեռու մնալ թե՛ «նոր Հայաստանից», թե՛ «դուխովից», որն էլ պակաս վիճահարույց չի. թող մասնակիցներն իրենք ընտրեն, թե ինչ բառերով են ներկայացնելու եղելությունը: Կարևորն էն է, որ պահանջի կամ խորագրի մեջ անպայման երևա անձնական ներգրավվածության տարրը, որի վրա էլ դրվելու է շեշտը:

Կուզեի, որ մի քանի ուրիշ հարցի շուրջ էլ մտածեինք.
- Մրցանակային ֆոնդ. ո՞նց ենք կազմում, ի՞նչ տեսք է ունենալու
- Արժի՞ արդյոք «գեղարվեստական» ու «վավերագրական» ժանրերի բաժանել մրցույթը և դրանք առանձին գնահատել
- Պե՞տք է արդյոք շատ աշխատանքներ ստանալու դեպքում նախնական փուլով «զտել» գործերը, ու եթե հա, արդյո՞ք դրա համար անհրաժեշտ կլինի մեկ այլ ժյուրիի կազմ
- PR-ի հարցը. իսկապե՞ս արժի նախարարներին խառնել էս գործին, ինչքանո՞վ է դա իրատեսական ու արդյունավետ լինելու, ու եթե հա, ո՞նց ենք դա անելու

Ժյուրիի կազմը էս պահին.
- Աթեիստ
- Արէա
- ivy
- Cassiopeia
- Գաղթական
- Ծլնգ
- Chuk
- StrangeLittleGirl

Ութ հոգի արդեն կա, էլ ո՞վ կմիանա:

Տրիբուն
27.05.2018, 10:40
Լավ բան եք մտածել: Ես երևի կարդացող քննարկողների շարքում կլինեմ:

P.S. Ձեռի հետ ... Նոր Հայաստանը դալբայոբիզմ համարելը դալբայոբիզմ ա :)))

Գաղթական
27.05.2018, 11:09
Կան մտածող ու գործող մարդիկ:
Մտածողները հաճախ էնքան են խորանում, որ ոչ մի գործ էլ չեն հասցնում անել:
Գործողներն, էդքան խորանալու փոխարեն, փորձի հիման վրա են արդյունք ապահովում:

Երևի սխալ չի լինի նույնը նաև ազգերի վրա պրոյեկտել ու մեզ «մտածող»-ներին դասել:
Կարող ենք երկար-բարակ ու տարիներով ոչ էդքան նշանակալի բաների մասին մտածել, վիճել, անձնական հարաբերություններ փչացնել, բայց գործը կանգնած տեղում մնա..

Անունը դնենք «Նոր Որակի Հայաստան», անցնենք առաջ..

Chuk
27.05.2018, 11:23
Այվի ջան, քանի որ շատ կտրուկ էի գրել, արդարանամ ու փորձեմ բացատրել։

Նախ ասեմ, որ էդ դալբայոբիզմը ոչ մի կերպ քեզ ու մյուս անմեղ կիրառողներին չի վերաբերում։

Բայց հասկանալ ա պետք, թե էդ հասկացությունն իրա տակ ինչ հետք, ստվեր, ասելիք ունի։ Ինքը ստեղծվեց անցյալը ժխտելու համար։ Առաջին փորձը եղավ «Հայաստանի չորրորդ հանրապետություն» ձևակերպումը, բուռն արձագանքից հետո փոխվեց «նոր Հայաստանով»։ Կա մի հատ խումբ, որն ամեն կերպ ուզում ա ջնջած ու նվաստացրած լինի անցած 27 տարին։

Նիկոլի էս պայքարում միակ սխալն ըստ իս էդ գայթակղությանը տրվելն ու էդ բառը վերցնելն էր. ամեն դեպքում ինքն էլ ինչ-ինչ ամբիցիաներ ունի։

Իրականությունն էն ա, որ սա հեչ էլ նոր Հայաստան չի։ Սա էն նույն Հայաստանն ա, որը 27 տարի ու դեռ ավելի ա սարքում ենք։ Էս նոր իրավիճակը բոլորքվին 2 ամսվա գործ չի, չնայած որ էդ վերջին 2 ամիսը փայլունագույն շրջան ա։

Հա, մենք էսօր ունենք որոշակիորեն նոր իրավիճակ։ Վաղն էլ կարող ա ուրիշ նոր իրավիճակ ունենանք՝ ավելի լավ, կամ ավելի վատ։ Սա ոչ մի կերպ չի խոսում նոր Հայաստան ունենալու մասին, որտև էդ տերմինը շրջանառել են ոչ թե Ծլնգի նկարագրած մեկնության շրջանակում, ոչ թե քո պատկերացրած սիրուն ու թարմության շրջանակում, այլ հենց անցյալի ժխտողականության։

Ու ինքը դանդաղ գործող ռումբ ա, ոնց դանդաղ գործող ռումբ էր «մութ ու ցուրտ տարիներ» տերմինը, երբ մենակ էդ մի տերմինի շնորհիվ էդ տարիների մասին խոսելիս առաջին ստացած տպավորությունը բացասականն ա, մինչդեռ դրանք նաև հաղթանակի ու կամքի տարիներն էին։

Տերմինը մեջ գցեցին քաղաքական ամբիցիաներ ունեցողները։ Չէր կարելի ՀՀՇի ու Լևոնի դեմ անտիպատիան մեզ վերադարձնել էդ տարիների շուրջ բացասական աուրա ձևավորելով։

Հիմա էլ չի կարելի անցած 27 տարին մեզ վերադարձնել սև աուարայով, ինչ ա թե եղել են Լևոն, Ռոբերտ, Սերժ ու լիքը օբյեկտիվ ու սուբյեկտիվ վատ երևույթներ։ Որտև էդ վատի կողքին եղել ա էն երկիրը,։որտեղ ես ապրել ու գոհացել եմ իմ կյանքով, որտեղ սիրել եմ, սովորել եմ, զվարճացել եմ, հիացել եմ, պաշտել եմ, նվիրվել եմ, պայքարել եմ։

Իսկ «նոր Հայաստան» ավտոմատ ասոցացիա ա բերում, որ գաղջից եկանք լուսավոր աշխարհ։ Հա, կար Հայաստանում գաղջ։ Բայց մենակ էդ գաղջը չէր, որ իրան հիմա ակամա սկսենք էդպես պատկերացնել։ Գաղջ հիմա էլ կա ու դեռ շատանալու ա։ Հետո գալու ա «նորագու՞յն Հայաստանը»։

Մի խոսքով, փորձեցի մոտեցումս հնարավորինս մանրամասն գրել։ Քո իրավունքն ա «Նոր Հայաստան» տերմինն օգտագործելը։ Բայց ես պայքարելու եմ էդ տերմինի դեմ, ոնց պայքարում եմ «մութ ու ցուրտ տարիներ» տերմինի դեմ։ Կարող ա պայքարս բացարձակ անարդյունավետ լինի, բայց ես նման երևույթներին շատ բարձր պրիորիտետ եմ տալիս ու իմ համար սա կարևոր հարց ա։

Մրցույթի ֆորմատը ազատ թողնելու որոշմանդ համար շատ շնորհակալություն։ «Դուխով մրցույթը» որպես հակակշիռ էի գրել, իրականում ես էլ չէի ուզի մրցույթի խորագիրն էդպիսին լիներ։

Ծլնգ
27.05.2018, 11:27
«Նոր Հայաստան» տերմինը ես էի գործածել՝ հարցնելով, թե ոնց կարող եմ նոր Հայաստանի մասը դառնալ, որին էլ հետևել էր Ծլնգի պատասխանը՝ տվյալ խորագրով մրցույթի առաջարկով: «Նոր Հայաստան» եզրույթը համարում եմ իրականությունից ծնված ու իրականությանը համահունչ. դրանով ոչ ոք Հայաստանի պատմությանը որևէ կերպ չի կպչում: Ես ինքս օգտագործում եմ տվյալ արտահայտությունն ու չեմ պատրաստվում դադարել գործածել այն: Ինչ-որ տեղ զրամանալի էր ու անսպասելի, որ «նոր Հայաստան»-ը կարող է վիճահարույց կամ բացասական վերաբերմունք առաջացնող եզրույթ լինել: Բայց քանի որ էդպես է, կարծում եմ, կարող ենք խորագրի մեջ հեռու մնալ թե՛ «նոր Հայաստանից», թե՛ «դուխովից», որն էլ պակաս վիճահարույց չի. թող մասնակիցներն իրենք ընտրեն, թե ինչ բառերով են ներկայացնելու եղելությունը: Կարևորն էն է, որ պահանջի կամ խորագրի մեջ անպայման երևա անձնական ներգրավվածության տարրը, որի վրա էլ դրվելու է շեշտը:

Կարծում եմ ամեն դեպքում արժի «նոր Հայաստան»-ը ու անձնական ներգրավվածություն արտահայտող բառերը ընդգրկել մրցույթի անվանման մեջ։ Առաջինը շատ լակոնիկ արտահայտում է ներկայիս իրողությունը ու այդտեղ ոչ մի տերմին էլ չկա, ինչքան էլ Չուկը իմանա դրա գաղտնի առաջացման պատմությունը, երկրորդը մասի մասին կարծիքս արդեն ասել եմ։

Կուզեի, որ մի քանի ուրիշ հարցի շուրջ էլ մտածեինք.
- Մրցանակային ֆոնդ. ո՞նց ենք կազմում, ի՞նչ տեսք է ունենալու
- Արժի՞ արդյոք «գեղարվեստական» ու «վավերագրական» ժանրերի բաժանել մրցույթը և դրանք առանձին գնահատել
- Պե՞տք է արդյոք շատ աշխատանքներ ստանալու դեպքում նախնական փուլով «զտել» գործերը, ու եթե հա, արդյո՞ք դրա համար անհրաժեշտ կլինի մեկ այլ ժյուրիի կազմ
- PR-ի հարցը. իսկապե՞ս արժի նախարարներին խառնել էս գործին, ինչքանո՞վ է դա իրատեսական ու արդյունավետ լինելու, ու եթե հա, ո՞նց ենք դա անելու

-ֆոնդը կախված կլինի թե քանի անվանակարգ ենք ունենալու, բայց կարծում եմ արժի գումար տալ ու եթե հնարավոր է՝ Նիկոլի ստարագրությամբ մի հատ բացիկ լավ կլիներ․․․ :)) գիտեմ, կենացները գնալով թանկացնում եմ
-գտնում եմ՝ արժի
-այո, կարող է նույն ժյուրին էլ լինել, բայց չպահանջենք որ բոլորը բոլորը կարդան, այ ասենք ամեն գործ երկու հոգի կարդան, ու եթե երկուսն էլ ասում են՝ չանցավ, ուրեմն չանցավ, եթե կարծիքները տարբերվում են, գործը տրվում է երրորդ ժյուրիի անդամին էլ։ Երկրորդ փուլի գործերը արժի տեղադրել ակումբում ու բոլորս էլ կարդանք։
-կարծում եմ՝ արժի։ Թե ինչպես ենք անելու ինձնից լավ իմացողներ կլինեն, թե ինչպես հետները կապնվել, բայց ամենավերջին տարբերակը կարելի է կառավարության ընդունարանի միջոցով փոխանցել։ Կարելի է փորձել ԶԼՄ-ներով էլ տարածել այլ ոչ թե մենակ ՖԲ-ում։

Տրիբուն
27.05.2018, 11:31
Չուկ, էս ինչ հավայի բաներով ես զբաղված: Ապեր, ընտրություններին պատրաստվեք, ընտրություններին :))) Սենց որ շարունակեք, վախենամ ՀՀԿ-ն ձեզանից շատ ձայն հավաքի, ու դուք մնաք հին Հայաստանում, ռազ նորից տենց շուգատ եք լինում:

Chuk
27.05.2018, 11:32
Տրիբուն, մի բլթցրա։

Ծլնգ
27.05.2018, 11:41
Չուկ ջան, ասածներդ ընդունում եմ, հասկանում եմ, բայց հետը համաձայն չեմ։ Իմ ակումբային մասնակցությունից հասկացած կլինես, որ ես էլ եմ բառերի նկատմամբ պեդանտ, բայց չեմ կարծում թե սա այն դեպքն ա։ Մի կես տարուց բոլորս էլ հոգնելու ենք այդ «նոր» Հայաստանից, ինչպես հիմա արդեն սկսել ենք հոգնել «դուխով»-ից, ու եթե լինի էլի նոր Հայաստան, էլի անունը դնելու ենք «նոր», ոչ թե «նորագույն», «ամենանորագույն» և այլն․․․ ստեղ տերմին չկա, սա միմիայն հատկանիշ արտահայտող բառ է (հատկանիշն է՝ նախկինից տարբերվող)։ Ու այս մրցույթում կիրառելը հույզերի հումության ժամանակային դրոշմ էլ կլինի

Նույն կերպ էլ եթե ես օգտագործում եմ «մութ ու ցուրտ տարիներ», ապա կոնտեքստում խոսելու եմ հենց մթության ու ցրտության հետ կապված թեմաներով։ Եթե խոսալուց լինեմ հաղթանակների մասին, կասեմ «հաղթանակած տարիներ», եթե խոսեմ բերդային գաղափարների մասին, կասեմ «բերդացման գաղափարներով տարիներ» և այլն։ Ու հա, դրանք մութ ու ցուրտ տարիներ էին, ու հալալ ա մեզ բոլորիս, որ դրանցով անցել ենք ու չենք կոտրվել, հետն էլ ռազմական հաղթանակ ենք արձանագրել։ Ու չնայած օգտագործում եմ «մութ ու ցուրտ տարիներ», բայց երբեք մտքովս էլ չի անցել դրա տակ այդ ժամանակվա իշխանություններին մեղադրել մթության ու ցրտության մեջ։ Ու ամեն դեպքում մեղադրողը դա կանի, նույնիսկ եթե անունը չդնի էլ մութ ու ցուրտ տարիներ։

Ասածս է՝ պետք չի քաշվել իրերը իրենց անուններով անվանելուց։ Իսկ չորորդ հանրապետության մասին ես էլ եմ միանում այն կարծիքին, որ դա կլիներ գերագույն դալբայոբիզմ։

Գաղթական
27.05.2018, 11:42
Չուկի տրամաբանության հետ համաձայն եմ:

Բայց մեկա՝ «Նոր Հայաստան»-ն անձամբ իմ մոտ չի ասոցացվում մինչև էդ եղած ամեն ինչի վրա խաչ քաշելով, այլ՝ ինչպես ասեցի, «նոր որակ» եմ ընկալում

Chuk
27.05.2018, 11:53
Չուկ ջան, ասածներդ ընդունում եմ, հասկանում եմ, բայց հետը համաձայն չեմ։
Ծլնգ ջան, ամենևին հավակնություն չունեմ վերջին ճշմարտություն լինելու ու անպայման համոզելու: Իրականում մի քիչ շատ սուր գրեցի: Նախապես ֆեյսբուքում ընդամենը Այվիին գրել էի, որ խորագիրը կուզեմ ուրիշ լինի ու պիտի մտնեի էստեղ հիմնավորումս գրեի, էն էլ էնպես ստացվեց, որ ուրիշի հետ (քաղ. գործիչ) էդ նույն թեմայով շատ սուր վեճ ունեցա ՖԲ-ում, եկա ջղայնությունս ստեղ թափեցի, ինչի համար կներեք:

Ամեն դեպքում իսկապես չէի ցանկանա, որ ակումբի մրցույթը էդ տերմինի տարածողներից դառնա:
Բայց դե Այվիի ցանկացած որոշում ընդունելու եմ:

Չեմ ուզում մրցույթի թեման շատ շեղենք, դրա համար էլ չեմ խորանա էդ թեմայով, հերթական հակաճառություններս ինձ կպահեմ:

Chuk
27.05.2018, 11:58
- Մրցանակային ֆոնդ. ո՞նց ենք կազմում, ի՞նչ տեսք է ունենալու
- Արժի՞ արդյոք «գեղարվեստական» ու «վավերագրական» ժանրերի բաժանել մրցույթը և դրանք առանձին գնահատել
- Պե՞տք է արդյոք շատ աշխատանքներ ստանալու դեպքում նախնական փուլով «զտել» գործերը, ու եթե հա, արդյո՞ք դրա համար անհրաժեշտ կլինի մեկ այլ ժյուրիի կազմ
- PR-ի հարցը. իսկապե՞ս արժի նախարարներին խառնել էս գործին, ինչքանո՞վ է դա իրատեսական ու արդյունավետ լինելու, ու եթե հա, ո՞նց ենք դա անելու
:

- ցավոք էս պահին ես չեմ կարող մրցանակային ֆոնդի կազմմանը մասնակցել,
- կարծում եմ արժի մենակ գեղարվեստական անել
- կարծում եմ իմաստ չունի նախնական զտման, բայց քանակից ելնելով կարող ա երկու կամ երեք փուլով լինի՝ ըստ անհրաժեշտության
- կարծում եմ որ կարող եմ դիմել ԿԳՆ նախարարին, մշակույթի նախարարի հետ էլ կարելի ա կոնտակտի դուրս գալ: Բայց եթե ես իրանց տեղը լինեի՝ կմերժեի: Առանց էն էլ մի կողմից համ ծանրաբեռնված են, համ էլ մի տեսակ էն չի, որ նախարարները ու վարչապետը հիմա ստիպված իրանց գործերը թողած սենց բաներով զբաղվեն: Ավելի ռեալ եմ համարում ասենք Անտարեսի հետ համագործակցել փորձելը, բայց գիտեմ, որ էդպիսի քայլերին էլ շատերը դեմ կլինեն:

Ծլնգ
27.05.2018, 12:07
Քանի որ ես էլ ի տարբերություն իսկապես կցանկանայի որ մրցույթի անվանման մեջ այդ բառակապակցությունը ընդգրկվեր, մի վերջին բանն էլ ասեմ․․․ մի քանի ամիս հետո Նիկոլենցից նենց մի պրիտենզիաների հերթ ա սկսվելու, որ սա արդեն նոր Հայաստան չի, այլ արդեն քանի ամիս ա իշխանության եք, ի՞նչ եք արել․․․ինչո՞ւ Ծռերը դեռ ազատված չեն, նոր ԸՕ-ն դեռ ընդունված չի, լֆիկներն ու լիսկաները դեռ նստատծ չեն ու տենց․․․ ու այդ «նորը» մի նոր ալիքով ուրիշ կարգի ժխտվելու ա։ Սայա քաղաքական կենսացիկլը, նորը շատ կարճ կյանք ունի։ Ու ինձ թվում ա, որ այս փուլում հում հույզերով հուշերի հավաքագրման անվանումը «նոր»-ով դրոշմելը կարևոր կլինի, որ սա հենց այն փուլում էր, երբ այս իրողությունները դեռ «նոր» էին համարվում։ Ու ստեղ իսկապես տերմին չեմ կարծում որ կա։ Ու ճիշտն ասած սպասում եմ, որ ահագին գործեր կլինեն Չուկի տեսանկյունից էլ, որ սրան երկար տարիներ պատրաստվում էին, ցույցերի էին գնում և այլն, ու որ սա համ նոր է, համ էլ նոր չի, քանի որ նորը ստանալու համար դեռ պիտի աշխատենք ու աշխատենք․․․

ivy
27.05.2018, 12:09
Եկեք էս թեման քաղաքական քննարկման չվերածենք, լա՞վ։
Խորագիրն էդքան կարևոր չի, կարևորը պահանջն է, որը շուտով կշարադրեմ ու կդնեմ էստեղ:
Խորագիր կարող ենք վերցնել էսպես՝ «Հեղափոխության իմ ճանապարհը»:

Տարիքային ստորին շեմ վերցնե՞նք, ասենք՝ 15-25 տարեկան, թե՞ մենակ վերին շեմ, ասենք՝ մինչև 21 (23՞, 25՞):

Գործերը «զտելու» հետ կապված, հա, անպայման չի, որ ժյուրիի բոլոր անդամները ամբողջ էդ կույտը կարդան, բայց դե առանձին ժյուրի էլ չարժի դրա համար ձևավորել:
Եթե ինչ-որ մեկն իր վրա վերցնի PR-ի գործը, լավ կլինի. ես ինքս դա էդքան էլ լավ չեմ պատկերացնում:
«Վավերագրական» ու «գեղարվեստական» տարանջատումը կարող ենք անել, բայց հնարավոր է, որ վերջում ինքներս էլ չկարողանանք գործերը ըստ էդ «ժանրերի» բաժանել՝ հստակ սահմաններ չլինելու պատճառով, տեսնենք:
Մրցանակային երեք կամ երկու տե՞ղ ամեն ժանրում:
Հաշիվ բացե՞նք, և ամեն մեկս էնքան ներդնի, ինչքան կարող է, հետո տեսնենք՝ ինչքան հավաքվե՞ց ու ըստ դրա՞ ստեղծենք մրցանակները, թե՞ սկզբում որոշենք մրցանակի չափը ու տեսնենք, թե ոնց ենք դա հավաքում:

Chuk
27.05.2018, 12:19
Այվի, «Իմ քայլը» կարգախոսն էլ դիտարկի մրցույթի խորագիր ընտրելուց։

Անվանման մեջ հեղափոխությունը կարող է զսպել նրանց, որ իրենց ներդրումը տեսնում են հեղափոխությունից հետո։ Քանի որ կարծիքների տարամիտում ունենք, արժի առաջարկներով կամ ժյուրիով քվեարկել, կամ էլ բաց ակումբային հարցում անել։

Տարիքայինը, կարծում եմ՝ 23, ներքևից շեմ չդնենք, բայց կարող ենք հետո իքներս ասենք 16-ից ցածրերին առանձին խմբի մեջ ընդգրկել, եթե տենց շատ ստանանք։

Կարծում եմ վավերագրական ու գեղարվեստական տարանջատումը պիտի մասնակցողները իրենք անեն։ Այսինքն մրցույթի հայտարարության մեջ նշենք, որ գործերը ուղարկելուց պիտի նշեն, թե որ անվանակարգով են ներկայացնում։
Երկու թե երեք տեղերի մասին կարծիք չունեմ։
Մրցանակների մասին եկեք փորձենք քննարկել թե ինչն է «խելքին մոտիկ» ու հետո փորձենք հավաքել։

Արէա
27.05.2018, 12:23
Մրցանակային ֆոնդը, եկեք հաշիվ բացենք, հավաքենք, տեսնենք ինչ ա ստացվում, եթե քիչ լինի, էլի կավելացնենք։

ivy
27.05.2018, 12:32
Այվի, «Իմ քայլը» կարգախոսն էլ դիտարկի մրցույթի խորագիր ընտրելուց։

Ահ, ո՜նց էր մտքիցս թռել:
Հեղափոխականները դեմ չեն լինի, չէ՞, որ իրենց կարգախոսը վերցնենք :)
Ի՞նչ տարբերակներ կան էս խորագրով:

ivy
27.05.2018, 12:34
- կարծում եմ իմաստ չունի նախնական զտման, բայց քանակից ելնելով կարող ա երկու կամ երեք փուլով լինի՝ ըստ անհրաժեշտության

Զտման հարցն էլ կարող ենք թողնել հետոյին. ըստ գործերը քանակի՝ կորոշենք, թե ինչ ենք անում:

Ծլնգ
27.05.2018, 12:36
Նախորդ պատանեկան մրցույթի մրցանակներն էին․

1-ին տեղ՝ 20.000 դրամ + գիրք
2-րդ տեղ՝ 15.000 դրամ
3-րդ տեղ՝ 10.000 դրամ

Սրա վրա հենվելով, առաջարկում եմ երկու անվանակարգերից յուրաքանչյուրով․
1-ին տեղ՝ 50.000 դրամ
2-րդ տեղ՝ 25.000 դրամ
3-րդ տեղ՝ 10.000 դրամ

Գումարային կլինի 170․000 դրամ։ Ես պատրաստ եմ 100․000+մնացած ներդրումներից հետո պակասորդի դեպքում դա լրացնել։ Եթե դրանից ավել հավաքվի, կարող ենք մրցանակները ավելացնել, կամ 16-ից փոքրերի համար առանձին անվանակարգ հայտարարել։

Արէա
27.05.2018, 12:37
«Իմ քայլը» լավ տարբերակ ա։

Ծլնգ
27.05.2018, 12:37
Զտման հարցն էլ կարող ենք թողնել հետոյին. ըստ գործերը քանակի՝ կորոշենք, թե ինչ ենք անում:

«Իմ քայլը դեպի նոր Հայաստան» :))

ivy
27.05.2018, 12:38
Կարծում եմ վավերագրական ու գեղարվեստական տարանջատումը պիտի մասնակցողները իրենք անեն։ Այսինքն մրցույթի հայտարարության մեջ նշենք, որ գործերը ուղարկելուց պիտի նշեն, թե որ անվանակարգով են ներկայացնում։

Էդ էլ էր մտքովս անցել, բայց ի՞նչ, եթե ասենք 15 տարեկան երեխան գլուխ չի անում՝ իր գրածն իրականում ինչ ժանր է, ու եթե սխալ ժանրի տակ ուղարկի, էդ դեպքում ո՞նց ենք վարվում:
Իմ կարծիքով, կարելի է ընդհանրապես չտարանջատել ժանրերը ու բոլոր գործերը գնահատել միասին:

ivy
27.05.2018, 12:42
«Իմ քայլը դեպի նոր Հայաստան» :))

«Իմ քայլը. նոր ճանապարհ» :)

Ծլնգ
27.05.2018, 12:46
Էդ էլ էր մտքովս անեցել, բայց ի՞նչ, եթե ասենք 15 տարեկան երեխան գլուխ չի անում՝ իր գրածն իրականում ինչ ժանր է, ու եթե սխալ ժանրի տակ ուղարկի, էդ դեպքում ո՞նց ենք վարվում:
Իմ կարծիքով, կարելի է ընդհանրապես չտարանջատել ժանրերը ու բոլոր գործերը գնահատել միասին:

Դե թող ամեն դեպքում մի ընտրություն անի, մենք էլ կարանք դա ճշտել, կարծում եմ սրանք եզակի դեպքեր կլինեն։ Եսիմ, ես կուզեի տեսնել ոճային գործեր, ու հեչ չեմ պատկերացնում գեղարվեստականը լոնգֆորմի-ի հետ համեմատելը։ Սենց ասեմ, ես պատկերացնում եմ խոր հոգեբանական գիտաֆանտաստիկ գործեր նոր Հայաստանի հասարակության հետագա զարգացման վերաբերյալ, ու նաև օրագրային բնույթի գործեր։ Սրանք մեկը ես չեմ կարող իրար հետ համեմատել․․․ ու եթե չասենք, որ գեղարվեստական գործեր ենք սպասում, շատ հնարավոր է, որ մենակ վավերագրական էլ ստանանք (դպրոցական «իմ երջանկությունը» տիպի շարադրություններ), ինչը մի քիչ անհետաքրքիր կլինի։ Իսկ որ ասում ենք առանձին գեղարվեստական կատեգորիա կա, հնարավոր է դա էլ ազդի մարդկանց մտքի թռիչքի վրա։

ivy
27.05.2018, 13:16
Էլ ո՞վ է ուզում ժյուրիում լինել։

Ուլուանա՞
Բարեկա՞մ
Շինարա՞ր
Սա՞մ
Ռո՞ւֆ
Ռուբի՞
Վոլտերա՞
Կակտո՞ւս
Թայգե՞ր
Ընոյի՞նգ
Լի՞զ
Մե՞ֆ :P

Ուրիշնե՞ր։

ivy
27.05.2018, 13:29
Անցյալ անգամ ո՞նց էինք հաշիվ բացել, էդ հաշիվը դեռ կա՞։

Cassiopeia
27.05.2018, 14:31
Անցյալ անգամ ո՞նց էինք հաշիվ բացել, էդ հաշիվը դեռ կա՞։

Անցյալ անգամ կարծեմ Աթեիստն էր հաշվեհամար բացել։ Քարտը իմ մոտ է՝ դատարկ վիճակում :)

Գաղթական
27.05.2018, 14:40
Ժողովուրդ ջան, ես էլ եմ ուզում մրցանակային ֆոնդին մասնակցել:

Բայց Հայաստան ուղիղ փոխանցումից աչքս վախեցածա:
Մի 5-6 տարի առաջ փոխանցմանս համար €77 ավել էր պահել՝ իբր «ադմինիստրատիվ ծախսերի» համար:

Դրանից հետո միայն առձեռն եմ ուղարկում:
Հաջորդ անգամ օգոստոսին ա մարդ գալու:
Կարծում եմ մինչև էդ դեռ մրցույթն ավարտված չի լինի, առավել ևս, եթե մի քանի փուլով լինի:

Որոշեք, թե ինչ մրցանակներ են նպատակահարմար: Ես էլ իմ կողմից հավելյալ գումար կամ նվեր կուղարկեմ:

ivy
27.05.2018, 15:29

Գաղթական ջան, կարող ես Western Union-ով փոխանցել, հարմար ձև ա։

ivy
27.05.2018, 15:31
Անցյալ անգամ կարծեմ Աթեիստն էր հաշվեհամար բացել։ Քարտը իմ մոտ է՝ դատարկ վիճակում :)

Ես քանի էստեղ եմ, էս երկու օրը առձեռն կտամ ձեզ. եկեք էս անգամ էլ ձեզ մոտ հավաքենք ։)

Գաղթական
27.05.2018, 15:36
Գաղթական ջան, կարող ես Western Union-ով փոխանցել, հարմար ձև ա։

Առաջ հենց էդպես էլ անում էի ))
Բայց հետո փակվեց Հայաստանում մասնաճյուղը:

Ծլնգ
27.05.2018, 16:45
«Իմ քայլը՝ Հայաստանին զուգընթաց»

Հա՛մ արտահայտում է «ամբողջ Հայաստանի հետ ես էլ էի քայլ անում», հա՛մ էլ՝ ես էլ եմ գնում ուր Հայաստանն երկիրն է գնում։

Որպես ալտերնատիվ՝ «Իմ քայլը՝ Հայաստանի հետ ուս-ուսի տված»։

Այս դեպքում երկրորդ իմաստով կարելի է հասկանալ նաև՝ իրար օգնելով ու ուս հանդիսանալով առաջ ենք ընթանում։

Չուկի ցավն էլ տանեմ :friends:

Տրիբուն
27.05.2018, 18:10
Նախորդ պատանեկան մրցույթի մրցանակներն էին․

Սրա վրա հենվելով, առաջարկում եմ երկու անվանակարգերից յուրաքանչյուրով․
1-ին տեղ՝ 50.000 դրամ
2-րդ տեղ՝ 25.000 դրամ
3-րդ տեղ՝ 10.000 դրամ

Գումարային կլինի 170․000 դրամ։ Ես պատրաստ եմ 100․000+մնացած ներդրումներից հետո պակասորդի դեպքում դա լրացնել։ Եթե դրանից ավել հավաքվի, կարող ենք մրցանակները ավելացնել, կամ 16-ից փոքրերի համար առանձին անվանակարգ հայտարարել։

Քրքորյա՞ն :D

Տրիբուն
27.05.2018, 18:16
Ամեն դեպքում իսկապես չէի ցանկանա, որ ակումբի մրցույթը էդ տերմինի տարածողներից դառնա:

Չուկ, ռելաքս էլի, ախպոր պես։ Էս ինչ մի սթից բաներով եք զբաղված դուք, ընգեր։

Ի՞նչ տերմին, այ ախպեր։ Է Նոր Հայասանը Վոլանդեմորթն ա, անունը էլ չենք տալի՞ս :D Նոր Հայաստան ասել չի կարելի, քանի որ ժխտում ենք նախորդ 27 տարիները։ Հորս արև, էս լու՞րջ ա :D Նույն տրամաբանությամբ, կարելի ա ասել, որ նախորդ 2000 տարվա պատմությունն էլ ենք ժխտում։ Հեսա Լիոնը կասի 22000 տարվա, իրա կենդանական ողջ բազմազանությամբ։ :D

Խփնվե՞լ եք, ընգեր, էլ բան չկա՞ անելու։

Գաղթական
27.05.2018, 18:31
Որոշեք, թե ինչ մրցանակներ են նպատակահարմար: Ես էլ իմ կողմից հավելյալ գումար կամ նվեր կուղարկեմ:

Ֆոնդի կազմմանը մասնակցելուս համար ստիպված չեմ լինի մինչև օգոստոս սպասել ))

ՈՒ մի հատ էլ էստեղ շնորհակալությունս հայտնեմ Այվիին՝ իր միջոցով դա կազմակերպելու համաձայնության համար:

Sambitbaba
27.05.2018, 18:52
«Իմ քայլը դեպի նոր Հայաստան» :))

Իմ ապաքաղաքական տանիքից նայելով այսօրվա իրավիճակին, կարող եմ ասել, որ ամեն ինչ տեղի ունեցավ ինչպես տեղի ունացավ ոչ թե ինչ-որ "նոր" կամ "խելոք" քաղաքականության շնորիվ, այլ ՆՈՐ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ շնորհիվ: Այսօր հաղթել է նոր գիտակցությունը:
Հետևաբար հենց այդպիսին էլ ուրախ կլինեի տեսնել մրթույթի վերնագիրը. "Իմ քայլը դեպի Նոր Գիտակցություն":

Այվ ջան, մեկ անգամ արդեն գրել եմ, որ ուրախությամբ ժյուրիի անդամ կլինեի: Ուղղակի լռում եմ, որովհետև ֆինանսապես օգնել այս պահին չեմ կարող, ներողություն:

Ծլնգ
27.05.2018, 19:07
Քրքորյա՞ն :D

քիթս կտրեմ թե հենց քեզնից սա չէի սպասում :D երեխեք, ոչ մի կերպ չէի փորձում ինչ-որ մեկին կաշկանդել սրանով․․․ ուղղակի որ մի բան ուզում եմ ի կատար ածվի, ներդրվում եմ մեջը․․․ ու այս տարի դժվար կարողանամ Հայաստան գալ, նենց որ թող այդ չգալուցս խնայված մի մասը նպաստի հայաստանամետ գործին ։ :)

ivy
27.05.2018, 20:48
Իմ ապաքաղաքական տանիքից նայելով այսօրվա իրավիճակին, կարող եմ ասել, որ ամեն ինչ տեղի ունեցավ ինչպես տեղի ունացավ ոչ թե ինչ-որ "նոր" կամ "խելոք" քաղաքականության շնորիվ, այլ ՆՈՐ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ շնորհիվ: Այսօր հաղթել է նոր գիտակցությունը:
Հետևաբար հենց այդպիսին էլ ուրախ կլինեի տեսնել մրթույթի վերնագիրը. "Իմ քայլը դեպի Նոր Գիտակցություն":

Այվ ջան, մեկ անգամ արդեն գրել եմ, որ ուրախությամբ ժյուրիի անդամ կլինեի: Ուղղակի լռում եմ, որովհետև ֆինանսապես օգնել այս պահին չեմ կարող, ներողություն:

Սամ ջան, ֆինանսապես օգնելն ինչ կապ ունի։ Էնպես որ քեզ էլ գրանցեցինք ժյուրիում ։)

Mephistopheles
27.05.2018, 20:51
Էլ ո՞վ է ուզում ժյուրիում լինել։

Ուլուանա՞
Բարեկա՞մ
Շինարա՞ր
Սա՞մ
Ռո՞ւֆ
Ռուբի՞
Վոլտերա՞
Կակտո՞ւս
Թայգե՞ր
Ընոյի՞նգ
Լի՞զ
Մե՞ֆ :P

Ուրիշնե՞ր։

Նօ....

Ռուֆուս
27.05.2018, 20:55
Կներեք, թեման լրիվ չեմ կարդացել, բայց եթե ժյուրիի անդամ ա պետք, ես համաձայն եմ

Sent from my Nexus 6P using Tapatalk

ivy
27.05.2018, 20:58
Ժյուրիում 10 հոգին լրացավ ։)
Բայց եթե էլի ուզող լինի, կավելացնենք։

LisBeth
27.05.2018, 21:27
Ժյուրիում 10 հոգին լրացավ ։)
Բայց եթե էլի ուզող լինի, կավելացնենք։

ես եմ ուզում

LisBeth
27.05.2018, 21:28
Նօ....

Խի ես բայց դու առանց դանակ մորթում:(

LisBeth
27.05.2018, 21:31
Այվի ջան, հիմա վերաբերմունքը միանշանակ դրական ա էս անցուդարձին ու շատ բարդ ա ալտերնատիվ տեսանկյուն ներկայացնելը... թեման ըեղով արդեն ոնց որ թե ասում ա ինչ գրես...

եթե էս թեմայով ենք ուզում գրել, ապա պտի թույլ տանք մի քիչ ժամանակ անցնի...

թեմայի դեմ չեմ... այ, որ լիներ սերժի ժամանակվա հայաստանի մասին ուրիշ there’s a lot there you might not want to own..

"էս Հայաստանը" հլա կյանք չի ապրել...

Կարա քրոսովըր լինի :D բայց դրա համար էլ ա շուտ դեռ

LisBeth
27.05.2018, 21:41
«Նոր Հայաստան» տերմինը ես էի գործածել՝ հարցնելով, թե ոնց կարող եմ նոր Հայաստանի մասը դառնալ, որին էլ հետևել էր Ծլնգի պատասխանը՝ տվյալ խորագրով մրցույթի առաջարկով: «Նոր Հայաստան» եզրույթը համարում եմ իրականությունից ծնված ու իրականությանը համահունչ. դրանով ոչ ոք Հայաստանի պատմությանը որևէ կերպ չի կպչում: Ես ինքս օգտագործում եմ տվյալ արտահայտությունն ու չեմ պատրաստվում դադարել գործածել այն: Ինչ-որ տեղ զրամանալի էր ու անսպասելի, որ «նոր Հայաստան»-ը կարող է վիճահարույց կամ բացասական վերաբերմունք առաջացնող եզրույթ լինել: Բայց քանի որ էդպես է, կարծում եմ, կարող ենք խորագրի մեջ հեռու մնալ թե՛ «նոր Հայաստանից», թե՛ «դուխովից», որն էլ պակաս վիճահարույց չի. թող մասնակիցներն իրենք ընտրեն, թե ինչ բառերով են ներկայացնելու եղելությունը: Կարևորն էն է, որ պահանջի կամ խորագրի մեջ անպայման երևա անձնական ներգրավվածության տարրը, որի վրա էլ դրվելու է շեշտը:

Չեմ ջոկում էս տերմին օգտագործողը ինչ կարևորություն ունի։ Անկախ նրանից թե ինչ հեղինակություն ու ինչ նպատակով ա օգտագործում, ու ինչպիսի վերաբերմունք կա, եթե սա դրվի մրցույթի խորագիր, կարծում եմ գործերի մեծամասնությունը բոցաշունչ հայրենասիրական ոգով են լինելու։ Ինչը մի քիչ պերեդոզ կլինի։ Հա էլի սիրո և այլն հեղափոխություն ա, բայց ավելի լայն բացահայտելու համար ուղղորդող խոսքերը տեղին չեն։ Եթե էս մասը դեռ անորոշ ա, որպես ապագա ժյուրի անդամ, կուզեի կարծիքս հաշվի առնվի։

Mephistopheles
27.05.2018, 21:44
Խի ես բայց դու առանց դանակ մորթում:(

Լիզ ջան, ինձնից ի՞նչ ժուրի...

LisBeth
27.05.2018, 21:50
Լիզ ջան, ինձնից ի՞նչ ժուրի...

Մեֆ, երկրորդ մարդն ես էսօր որ սենց պատասխան ա տալիս․․ բայց ոնց ես եմ տեսնում ժյուրի լինելու համար հատուկ կվալիֆիկացիա պետք էլ չի, հենա ես էլ եմ լինելու ժյուրի, բայց հո դա իմ կոչումը չի, կամ տաղանդը, կարծիքդ հետաքրքիր ա, կքննարկենք բան ման, ջըթ լայք օլդ թայմզ

Chuk
27.05.2018, 21:51
Չուկ, ռելաքս էլի, ախպոր պես։ Էս ինչ մի սթից բաներով եք զբաղված դուք, ընգեր։

Ի՞նչ տերմին, այ ախպեր։ Է Նոր Հայասանը Վոլանդեմորթն ա, անունը էլ չենք տալի՞ս :D Նոր Հայաստան ասել չի կարելի, քանի որ ժխտում ենք նախորդ 27 տարիները։ Հորս արև, էս լու՞րջ ա :D Նույն տրամաբանությամբ, կարելի ա ասել, որ նախորդ 2000 տարվա պատմությունն էլ ենք ժխտում։ Հեսա Լիոնը կասի 22000 տարվա, իրա կենդանական ողջ բազմազանությամբ։ :D

Խփնվե՞լ եք, ընգեր, էլ բան չկա՞ անելու։
Տրիբուն, գնա ֆռֆռա էլի։ Վախտին հասկացող տղա էիր։ Հիմա չես հասկանում ինչ եմ ասում, կամ չես ընդունում, ջհանդամին հասկանաս, բայց տեսար թեման իմ կողմից փակել եմ, հել ֆռֆռա էլի։

Mephistopheles
27.05.2018, 21:55
Մեֆ, երկրորդ մարդն ես էսօր որ սենց պատասխան ա տալիս․․ բայց ոնց ես եմ տեսնում ժյուրի լինելու համար հատուկ կվալիֆիկացիա պետք էլ չի, հենա ես էլ եմ լինելու ժյուրի, բայց հո դա իմ կոչումը չի, կամ տաղանդը, կարծիքդ հետաքրքիր ա, կքննարկենք բան ման, ջըթ լայք օլդ թայմզ

Ոնց ասեմ Լիզ ջան... I cant have the commitment... որտև ժամանակս նենց ա, որ չեմ կարա ռեգյուլըր տրամադրեմ... մարդիկ կան, որ էս գործը կարան ինձնից ավելի պարտաճանաչ ու լավ անեն...ես էլ կփորձեմ քննարկել ջըսթ լայք օլդ թայմս...

LisBeth
27.05.2018, 21:58
Օքեյ, վազն եկա, բայց տարածքում եղի, դու գիտես․․ կարոտում եմ քեզ :love

Chuk
27.05.2018, 22:01
Ժող, կազմակերպչական, փիառ-միառ հարցերի հետ կապված մի քանի բան կուզեի քննարկենք, որոնք չէի ուզի փաբլիք լինեն։ Ի՞նչ կառաջարկեք, ակումբում փակ բաժի՞ն ստեղծենք դրա համար, թե՞ Տելեգրամ-Մելեգրամներ արտագաղթենք։

Mephistopheles
27.05.2018, 22:03
Ես առաջարկ ունեմ.... անըմը դրեք "հեղափոխությունը", բացատրությունն էլ թող լինի նեյրալ` ասենք նկարագրել, վերապատմել կամսստեղծագործել եսինչգիդեմինչ հայաստանյան վերջին իրադարձությունները...

լիզի հետ համաձայն եմ, որ սաղ վերնագրերն արդեն "պարտադրող" են.... իհարկե վերնագիրը շատ բան չի փոխի մարդկանց վերաբերմունքի մեջ, բայզդե գոնե կարաք ցույց տաք որսպասելիքները միանշանակ դրական չեն

LisBeth
27.05.2018, 22:03
Ժող, կազմակերպչական, փիառ-միառ հարցերի հետ կապված մի քանի բան կուզեի քննարկենք, որոնք չէի ուզի փաբլիք լինեն։ Ի՞նչ կառաջարկեք, ակումբում փակ բաժի՞ն ստեղծենք դրա համար, թե՞ Տելեգրամ-Մելեգրամներ արտագաղթենք։

Ակումբում բացենք անցած անգամվա նման

ivy
27.05.2018, 23:14
Ժող, կազմակերպչական, փիառ-միառ հարցերի հետ կապված մի քանի բան կուզեի քննարկենք, որոնք չէի ուզի փաբլիք լինեն։ Ի՞նչ կառաջարկեք, ակումբում փակ բաժի՞ն ստեղծենք դրա համար, թե՞ Տելեգրամ-Մելեգրամներ արտագաղթենք։

Ես տելեգրամ չունեմ, ոչ էլ թե ուզում եմ ունենալ. փակ բաժին մի ժամանակ ունեինք, էնտեղ կարող ես ուղղակի մուտքն էս անգամ կոնկրետ էս կազմի համար բացել։
Ու եթե հնարավոր ա, էս ամբողջ ֆինանսական խոսակցությունը տեղափոխենք էնտեղ։

ivy
27.05.2018, 23:41
Մոդերատորական։ Թեմայից դուրս գրառումները ջնջվել են։ Դադարեցրեք։

Տրիբուն
27.05.2018, 23:43
Հենց բանը հասավ գրողների մի երկու կոպեկ փող աշխատելուն, դառավ թեմայից դուրս։ Սե՞նց եք Նոր Հայաստան կառուցելու։ Ո՞նց եք մշակույթը ֆինանսավորելու։

ivy
27.05.2018, 23:45
Հենց բանը հասավ գրողների մի երկու կոպեկ փող աշխատելուն, դառավ թեմայից դուրս։ Սե՞նց եք Նոր Հայաստան կառուցելու։ Ո՞նց եք մշակույթը ֆինանսավորելու։

Ֆինանսական հարցերը սովորաբար փակ ենք քննարկում, իսկ հիմա սկի քննարկում էլ չէր։ Գնացեք ուրիշ տեղ զվարճացեք։

Ծլնգ
27.05.2018, 23:48
Ֆինանսական հարցերը սովորաբար փակ ենք քննարկում, իսկ հիմա սկի քննարկում էլ չէր։ Գնացեք ուրիշ տեղ զվարճացեք։

ինչո՞ւ են ֆինանսական հարցերը փակ քննարկվում։ Ու եթե իսկապես այդպես է, ինչո՞ւ չես քո մրցանակների մասին առաջին գրառումից բռնած ջնջել այդ թեմայի գրառումները։

Mephistopheles
27.05.2018, 23:50
Ոնց էի կարոտել...

ivy
27.05.2018, 23:50
ինչո՞ւ են ֆինանսական հարցերը փակ քննարկվում։ Ու եթե իսկապես այդպես է, ինչո՞ւ չես քո մրցանակների մասին առաջին գրառումից բռնած ջնջել այդ թեմայի գրառումները։

Դրանք կտեղափոխվեն փակ թեմա. ջնջվել ա զվարճանքը։
Փակ քննարկվում ա, թե ով ինչքան ա վճարում։

Gayl
27.05.2018, 23:51
ինչո՞ւ են ֆինանսական հարցերը փակ քննարկվում։

Որտև փողը ձեռքի կեղտ ա ու մշակույթից անջատ ա:

Ծլնգ
27.05.2018, 23:54
Դրանք կտեղափոխվեն փակ թեմա. ջնջվել ա զվարճանքը։
Փակ քննարկվում ա, թե ով ինչքան ա վճարում։

իմ օրոք ակումբում մի երկու անգամ փող ա հավաքվել, ու երբեք էլ փակ չի եղել․․․ բայց եթե այդպես է, էլի թեմայում դրա խախտող քննարկումներ կան, որոնք էս պահին ջնջելու իմաստ էլ չի լինի․․․ վոբշըմ հետ բեր, մարդիկ թող զանգուլակի վրա տժժան մի քիչ, թե չէ քաղաքականություն-բան, սաղ խառնել ենք գրական թեմային :D

ivy
27.05.2018, 23:57

Զանգուլակի կամ ուրիշ մեկի վրա թող տժժան անձնական չաթերով. սա էդ տեղը չի, ու հուսով եմ` էս բաժնում էլ ոչինչ ջնջելու կարիք չի լինի։

Ծլնգ
27.05.2018, 23:59
ivy ջան, լավ բան չես անում․․․

Mephistopheles
28.05.2018, 00:17
Լավ առաջարկ.

կարանք անունը դնենք "Նիկոլի թվի Հայաստան"... այսպիսով հինն ու նորը կմարմնավորվեն մի վերնագրի մեջ. Համ Չուկը գոհ կլնի, համ Տրբունը... համ էլ վերևից զանգեր չեն գա

Գաղթական
28.05.2018, 00:19
Հա էլի՝
«Ն.Թ.Ա.-ից անցում Ն.Թ.» ))

Ծլնգ
28.05.2018, 00:20
Լավ առաջարկ.

կարանք անունը դնենք "Նիկոլի թվի Հայաստան"... այսպիսով հինն ու նորը կմարմնավորվեն մի վերնագրի մեջ. Համ Չուկը գոհ կլնի, համ Տրբունը... համ էլ վերևից զանգեր չեն գա

հա էլի, վերևից զանգերը անդուր են, գոնե կողքից որ գա, դևերը իրենց սենց վառված չեն զգա :D

Chuk
28.05.2018, 04:15
Ժող ջան,
ոչ փաբլիք քննարկելու իմ առաջարկը գումարների համար չէր։ Ու իմ պատկերացմամբ փակ խմբում կարող են լինել ոչ միայն նրանք, ովքեր մասնակցելու են մրցանակային ֆոնդի կազմմանը, ոչ միայն ժյուրիի անդամները, այլև բոլոր նրանք, պայմանական էսպես ասեմ, ակումբական ընտանիքից, ովքեր կքզմակերպչական հարցերում ունեն առաջարկներ։

Թափանցիկության դեմ էստեղ որևէ բան չկա, բայց հարցեր կան, որոնք ես չէի ուզի գրել էնպես, որ հասանելի լինի պատահական ֆորում մտնող, մրցույթով հետաքրքրվող ամեն մեկին։

Ընդհանրապես լրիվ նորմալ ա աշխատանքային հարցերը քննարկել առավել փակ ֆորմատում։

Վաղը բաժնի հարցերով կզբաղվեմ, էսօր լավ չէի, շուտ պառկեցի, նոր զարթնել, հեռախոսով գրում եմ։ Այվիի՝ գրառումները ջնջելը ճիշտ էր։ Էդ նույն գրառումները փակ խմբում լինեին, քրտեղ էս թեմայի բոլոր մասնակիցներն էլ տեսնելու էին, կարային մնային (էն էլ առանձին թեմայում՝ կառուցողական քննարկմանը չխանգարելու համար)։

Իսկ էստեղ տեղին չէին։ Վաղն էս թեման մի հատ սիրուն ուբոռկա կանենք ու կգնանք առանձին, փակ բաժնում բոլոր հարցերը քննարկելու, թափանցիկ ու անկեղծ խոսելու։

Բայց բաժինը կբացեմ ակումբի շապիկը փոխելուց հետո, առանց էն էլ նախնական պլանից հետ մնացի, օրվա սկզբին պիտի փոխած լինեիշ

Ուլուանա
28.05.2018, 08:13
Էլ ո՞վ է ուզում ժյուրիում լինել։

Ուլուանա՞
Բարեկա՞մ
Շինարա՞ր
Սա՞մ
Ռո՞ւֆ
Ռուբի՞
Վոլտերա՞
Կակտո՞ւս
Թայգե՞ր
Ընոյի՞նգ
Լի՞զ
Մե՞ֆ :P

Ուրիշնե՞ր։
Եթե դեռ կարիք կա, կլինեմ:

ivy
28.05.2018, 12:05
Ժյուրիի կազմը.
- Աթեիստ
- Արէա
- ivy
- Cassiopeia
- Գաղթական
- Ծլնգ
- Chuk
- StrangeLittleGirl
- Sambitbaba
- Ռուֆուս
- Ուլուանա

LisBeth-ը գրանցվեց, հետո միտքը փոխեց. էնպես որ, ինքը չկա ժյուրիում։ Հուսով եմ` այնուամենայնիվ կմասնակցի քննարկումներին ու կարծիք կթողնի գործերի մասին։

Ցանկացած մեկը, ով ուզում է որևէ կերպով աջակցել մրցանակային ֆոնդին, խնդրում եմ անձնական նամակագրության միջոցով կապվել Աթեիստի կամ Cassiopeia-ի հետ։
Էս թեմայում հարկ չկա հրապարակելու, թե ով ինչքան մուծումներ է անում. դա կարևոր չի, և միայն անկապ խոսակցությունների թեմա է դառնում։
Էս պահին մոտավոր նախատեսված մրցանակային ֆոնդը հավաքված է (էսօր կփոխանցեմ Աթեիստին), սակայն հետագա ներդրումները կարող են օգտագործվել հատուկ կատեգորիաների, օրինակ` 16-ից ցածրերի համար մրցանակների ստեղծման նպատակով։

Քանի որ խորագրի հարցով ընդհանուր հայտարարի չենք գալիս, մտածում եմ մի քանի առաջարկված տարբերակներով հարցում բացել։ Ի՞նչ կասեք։

Ծլնգ
28.05.2018, 15:10
Լիզ ջան, խնդրում եմ ներիր ինձ overreaction-ի համար, ու խնդրում եմ վերանայիր ժյուրիին մասնակցությունդ։ Շատ ուրախ կլինեմ, եթե վերադառնաս ժյուրի․ կարծում եմ քո յուրօրինակ կարծիքները օգտակար ու կարևոր կլինեն։

Աթեիստ
28.05.2018, 15:56
Ամեն դեպքում գրեմ փոխանցման տվյալները՝

Իդրամ՝ 106436061
ARCA՝ 9051 3402 0973 7377
Բանկային հաշիվ՝ 2050061562311002 (Ineco)

ivy
28.05.2018, 18:15
Հարցում կցեցի` բազմակի ընտրությամբ։
Խնդրում եմ քվեարկել. երկու օրով եմ բացել։
Աշխատեցի հնարավորինս շատ տարբերակներ ընդգրկել։

Ծլնգ
28.05.2018, 18:47
Քվեարկել եմ «Իմ քայլը՝ Հայաստանին զուգընթաց» տարբերակի համար, բայց կնախընտրեի «Իմ քայլը՝ Հայաստանի հետ ուս ուսի տված» տարբերակը։

Mephistopheles
28.05.2018, 22:49
Ժող, հարց.

ասենք մտնում եք գրախանութ, տեսնում եք մի պատմվածքանոց բրոշյուրներ են դրված սեղանին ու ժամանակ անցկացնելու կուզեիք մեկ կամ երկու բրոշյուր վերցնեիք ու կարդաիք... էս վերնագրերով բրոշյուրներից ո՞րը կվերցնեիք... ո՞րը ձեր մեջ հետաքրքրություն կառաջացներ...

Այվի ջան, պետք չէր 50 հատ նույն բովանդակության ֆորմի-ու-շեյփի վերնագրեր դնել... քվեները անիմաստ բաժանում ա 50 մասի...

2018-ի գարունը լավն ա

ivy
28.05.2018, 22:56

Մեֆ ջան, մեզ պետք է ավելի շուտ կարգախոս, քան թե վերնագիր, ու էդ կարգախոսը պիտի արտահայտի մրցույթի պահանջը, որն առաջին հերթին անձնական ներգրավվածությունն է կատարվածին։ Իսկ վերնագիր դնելու են մասնակիցները իրենց գործերին։

Համ էլ դու էլ քվեարկիր ։)

Mephistopheles
28.05.2018, 22:59

Օքեյ, ուրեմն սխալ եմ հասկացել...

էդ դեպքում Հեղափոխություն պետք ա դուրս գա, որտև կարգախոս հաստատ չի...

էդ տեսանկյունից բոլորն էլ հավասարապես լավն են..

Mephistopheles
29.05.2018, 01:23
Մի հատ էլ "կարգախոս"...

Հեղափոխությունն ու Էլտոն Ջոնը

StrangeLittleGirl
29.05.2018, 01:41
Մի հատ էլ "կարգախոս"...

Հեղափոխությունն ու Էլտոն Ջոնը

լավն ա :))

Chuk
29.05.2018, 01:54
Դե որ տենց ա՝ «Էլտոն Ջոնի դուխով քայլը նոր Հայաստան»

Mr. Annoying
29.05.2018, 01:57
Ժողովուրդ, թելը բաց թողեցի: Պարտադի՞ր ինչ-որ թեմատիկա պետք ա տալ մրցույթին: Էղածներից ոչ մեկն ինձ չգրավեց :(

Գաղթական
29.05.2018, 02:02
Փաշինյանի ու Էլթոնի նոր ջանքերը

Հ.Գ. ես սենց բան չեմ ասել..

ivy
29.05.2018, 09:04
Ժողովուրդ, թելը բաց թողեցի: Պարտադի՞ր ինչ-որ թեմատիկա պետք ա տալ մրցույթին: Էղածներից ոչ մեկն ինձ չգրավեց :(

Ուզում ենք, որ ամեն մասնակից հայաստանյան իրադարձությունները ներկայացնի իր անձնական ներգրավվածության տեսանկյունից։ Թեման սա է։ Մնում է մի խորագիր ընտրել էդ թեմայի համար։

ivy
29.05.2018, 12:44
Ամեն դեպքում գրեմ փոխանցման տվյալները՝

Իդրամ՝ 106436061
ARCA՝ 9051 3402 0973 7377
Բանկային հաշիվ՝ 2050061562311002 (Ineco)

Արտասահմանից moneygram-ով էլ ա կարծեմ հնարավոր փոխանցել։

ivy
29.05.2018, 19:38
Սամ, Ռուֆ, էլ ով կա, քվեարկեք, որ տեսնենք ինչ ենք անում։

LisBeth
30.05.2018, 19:54
Լիզ ջան, խնդրում եմ ներիր ինձ overreaction-ի համար, ու խնդրում եմ վերանայիր ժյուրիին մասնակցությունդ։ Շատ ուրախ կլինեմ, եթե վերադառնաս ժյուրի․ կարծում եմ քո յուրօրինակ կարծիքները օգտակար ու կարևոր կլինեն։

Ներում եմ, բայց ժյուրիի մասնակցությունս չեմ վերանայելու։ Կարծիքս կասեմ, որովհետև ինձ էլ ա հետաքրքիր մրցույթը։

LisBeth
30.05.2018, 19:55
Սամ, Ռուֆ, էլ ով կա, քվեարկեք, որ տեսնենք ինչ ենք անում։

ես փորձեցի քվեարկել, բայց չկա տենց հնարավորություն։ Տեխնիկական խնդի՞ր ա, թե ոչ բոլորն են հնարավորություն ունենալու քվեարկեն։

ivy
30.05.2018, 20:58
ես փորձեցի քվեարկել, բայց չկա տենց հնարավորություն։ Տեխնիկական խնդի՞ր ա, թե ոչ բոլորն են հնարավորություն ունենալու քվեարկեն։

Քվեարկությունն արդեն փակվել է. ինչպես ասեցի` երկու օրով էի բացել։
Քվեարկել կարող էին բոլորը։

LisBeth
30.05.2018, 21:13
Քվեարկությունն արդեն փակվել է. ինչպես ասեցի` երկու օրով էի բացել։
Քվեարկել կարող էին բոլորը։

օքեյ, չէի նկատել էդ նյուանսը։ Չնայած իմ ձայնը բան չէր փոխի։ Պաթոսը կրելու էր մեկ ա :)

ivy
30.05.2018, 21:27
օքեյ, չէի նկատել էդ նյուանսը։ Չնայած իմ ձայնը բան չէր փոխի։ Պաթոսը կրելու էր մեկ ա :)

Ձայնդ որ տարբերակին էիր տալու, ու բացակա չդնելու ինչն ա պաթոս։

LisBeth
30.05.2018, 21:45
Ձայնդ որ տարբերակին էիր տալու, ու բացակա չդնելու ինչն ա պաթոս։

2018 գարուն ու կարող ա իմ քայլին տայի, թաֆշյա հաղթանակն ա պոթոս

ivy
30.05.2018, 22:43
2018 գարուն ու կարող ա իմ քայլին տայի, թաֆշյա հաղթանակն ա պոթոս

Ինձ համար էստեղ ոչ մի պաթոս էլ չկա։

Քանի որ էս տարբերակն ընտրվեց, սա էլ կդնենք որպես խորագիր։
Մրցույթի հայտարարության ամբողջ տեքստը շուտով կգրեմ, կդնեմ էստեղ։ Կնայենք միասին` մինչև տարածելը։

ivy
02.06.2018, 14:51
Ընտրված խորագրի մեջ հաղթանակ բառը փոխարինել եմ հեղափոխություն բառով։ Եթե դեմ լինեք, հետ կփոխեմ։
Էս էլ տեքստը։
Ի՞նչ կասեք։

Պատանեկան գրական մրցույթ․ «Թավշյա հեղափոխություն․ ինձ բացակա չդնեք»

«Դար» ակումբը (https://www.akumb.am/) սկսում է նոր գրական նախագիծ, որին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան բոլոր այն ստեղծագործողները, ովքեր ցանկություն ունեն ներկայացնելու հայաստանյան վերջին իրադարձությունները` որպես դրա մասնակից։ Անձնական ներգրավվածությունը կատարվածին կարելի է արտահայտել թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական ձևով։ Մասնակցությունը կարող է ներառել անձի կողմից կատարված ակտիվ քայլերը կամ ընդամենը առնչությունը։ Կարևորն այն է, որ արտահայտվի սեփական վերաբերմունքը` լինի դա դրական, թե բացասական։

Մասնակցության կարգը.

- Մրցույթին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան, պատանի և երիտասարդ ստեղծագործողները։ Մասնակիցներն իրենց աշխատանքն ուղարկելիս պետք է նշեն իրենց անուն-ազգանունը, տարիքը և կապի միջոցը։ Անձնական տվյալները կեղծել չի թույլատրվում, և նման դեպքում հեղինակի աշխատանքն անմիջապես կհեռացվի մրցույթից։

- Մրցույթն ունենալու է երկու ժանրեր` գեղարվեստական և վավերագրական, որոնցից յուրաքանչյուրը առանձին է գնահատվելու։ Աշխատանքն ուղարկելիս անհրաժեշտ է նշել, թե որ ժանրին է պատկանում տվյալ ստեղծագործությունը։ Յուրաքանչյուր հեղինակ կարող է մրցույթին ուղարկել ամենաշատը երկու աշխատանք, մեկը` գեղարվեստական, մյուսը` վավերագրական ժանրի։

- Աշխատանքները պետք է լինեն արձակ. չափածո գործեր այս մրցույթի շրջանակներում չեն ընդունվում։ Յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է վերնագրված լինի։ Ծավալային սահմանափակումներ չկան։

- Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել մինչև հուլիսի 5-ը` iparika(շնիկ)gmail(կետ)com հասցեին` նամակի վերնագրում նշելով` «Պատանեկան գրական նախագիծ»։

Ընթացքը և գնահատման կարգը․

- Եզրափակիչ փուլ անցնելու են ամեն ժանրից ամենաշատը 12 աշխատանք։ Եզրափակիչ փուլ անցած աշխատանքները հուլիսի 15-ին դրվելու են «Դար» ակումբի «Գրական նախագծեր» բաժնում՝ ազատ քննարկման համար։ Քննարկումներին կարող է մասնակցել «Դար» ակումբում գրանցված ցանկացած անդամ։ Հեղինակները նույնպես կարող են մասնակցել քննարկումներին՝ առանց նշելու, որ իրենք են տվյալ աշխատանքի հեղինակները։ Մինչև մրցույթի ավարտը հեղինակների անունները չեն հրապարակվելու։

- Թե նախնական, թե եզրափակիչ փուլում աշխատանքները գնահատվելու են «Դար» ակումբի ակտիվ անդամներից կազմված ժյուրիի կողմից։ Եզրափակիչ փուլի գնահատականները կհրապարակվեն մրցույթի ավարտին՝ հուլիսի 25-ին՝ ազդարարելով հաղթողներին։

- Յուրաքանչյուր ժանրում լինելու են երեք մրցանակային տեղեր։

Մրցանակները․

Գեղարվեստական ժանր անվանակարգում․
1-ին տեղ՝ 50.000 դրամ
2-րդ տեղ՝ 25.000 դրամ
3-րդ տեղ՝ 10.000 դրամ

Վավերագրական ժանր անվանակարգում․
1-ին տեղ՝ 50.000 դրամ
2-րդ տեղ՝ 25.000 դրամ
3-րդ տեղ՝ 10.000 դրամ

Հնարավոր են նաև մրցանակներ այլ անվանակարգերում, օրինակ՝ «Մինչև 16 տարեկան լավագույն հեղինակ»։

Մրցանակային ֆոնդը ստեղծված է «Դար» ակումբի անդամների անձնական ներդրումներով։

————————————————————————————————

Նախագծին վերաբերող հարցերը կարելի է ուղղել iparika(շնիկ)gmail(կետ)com հասցեին կամ, գրանցվելով Դար ակումբում, դրանք գրել մրցույթի քննարկումների համար նախատեսված համապատասխան թեմայում (https://www.akumb.am/showthread.php/67635-%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE-3)․ բոլոր հարցերին անպայման կպատասխանենք։

Եվ վերջում մի երկու փոքրիկ հուշում բոլոր մասնակիցներին։
Աշխատեք գրել սեփական պարզ բառերով՝ հեռու մնալով պաթետիկ, կեղծ տոնից ու ճոռոմ արտահայտություններից։
Աշխատանքն ուղարկելուց առաջ մի քանի անգամ կարդացեք այն՝ հնարավորինս մաքրագրելով․ տառասխալներն ու վրիպակները լավ տպավորություն չեն թողնում և հաստատ բացասաբար են ազդելու գնահատման վրա։

Բոլորին մաղթում ենք հաճելի ստեղծագործական օրեր։

Cassiopeia
02.06.2018, 15:14
Առաջարկում եմ հայտարությունը գովազդի տեսքով տեղադրել ֆբ-ում ($5-10 չափով՝ համապատասխան տարիքի լսարանի համար)

Ծլնգ
02.06.2018, 18:31
Ընտրված խորագրի մեջ հաղթանակ բառը փոխարինել եմ հեղափոխություն բառով։ Եթե դեմ լինեք, հետ կփոխեմ։
Էս էլ տեքստը։
Ի՞նչ կասեք։

Պատանեկան գրական մրցույթ․ «Թավշյա հեղափոխություն․ ինձ բացակա չդնեք»

«Դար» ակումբը (https://www.akumb.am/) սկսում է նոր գրական նախագիծ, որին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան բոլոր այն ստեղծագործողները, ովքեր ցանկություն ունեն ներկայացնելու հայաստանյան վերջին իրադարձությունները` որպես դրա մասնակից։ Անձնական ներգրավվածությունը կատարվածին կարելի է արտահայտել թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական ձևով։ Մասնակցությունը կարող է ներառել անձի կողմից կատարված ակտիվ քայլերը կամ ընդամենը առնչությունը։ Կարևորն այն է, որ արտահայտվի սեփական վերաբերմունքը` լինի դա դրական, թե բացասական։

Մի քանի... դիտարկում անեմ։ Մրցույթի կարգախոսի կոնկրետ անվանումը ինձ համար մեծ տարբերություն չի անում, բայց կարծում եմ այստեղ մի քիչ միմյանց... թյուրիմացություն չասեմ՝ իրար չհասկանալ է եղել, կամ առնվազն ես եմ չհասկացողը եղել։ Իմ առաջարկը «Ես էլ եմ նոր Հայաստանի համահեղինակը» կարգախոսով վերաբերում էր ոչ միայն բուն հեղափոխության մասնակցության մասին գործերի հավաքագրմանը, այլ թե՛ հեղափոխության, և թե՛ հեղափոխության հետևանքով նոր (կարգերով) Հայաստանի ձեևավորման մեջ անձնական մասնակցության վերլուծության-տեսլականով ոգեշնչված գործերի մրցույթ։ Ու ասեմ թե ինչու է ինձ համար սա կարևոր... նախ վախենում են, որ արդեն կատարվածին հեղինակները իրենց մասնակցությանը վերաբերվելու են գրեթե մենակ վավերագրական տեսանկյունից. ի վերջո հո նոր պատմություն չեն մոգոնելու թե ինչ ու ոնց են արել։ Մյուս կողմից էլ, ուզում եմ որ միգուցե և անձնապես ցույցերին չմասնակցած, բայց այդ շարժմամբ ոգևորված ու դրա հետևանքով լավատեսությամբ զինված պատանիների Հայաստանի հետագա զարգացման մեջ իրենց դերակատարման տեսլականն էլ կարդալ, ինչպես նաև մրցույթով հնարավորություն ընձեռնել այդպիսի պատանիներին իրենց աբստրակտ մտքերը գրչով համակարգելու գործում։ Ու նաև սրտանց ուզում եմ օրինակ Նարե Շարմազանովայի գործն էլ կարդալ, թե ինչպես է ինքը իրեն տեսնում այդ հեղափոխությունից հետո, որն իր կարծիքով իրեն անտեսանելի էր դարձրել, բայց միևնույնն է ինքն իր դերն էլ է տեսնում հետհեղափոխական Հայաստանի բարգավաճման մեջ։ Իսկ եթե մենակ կատարվածին անձնական ներգրավվածության պայմանով սահմանափակենք մրցույթը, ապա այսպիսի գործեր չենք ստանա, ու կարծում եմ հավանաբար կստանանք կամ օրագրային գործեր (ընդգրկյալ չոր ժամանակագրությունը), կամ էլ պռնգե-պռունգ պաթոս։ Հա, իհարկե սրանք էլ են կարևոր, ու սրանց էլ եմ ուզում կարդալ ու պատանիներին քաջալերել գրի առնել, բայց իմ առաջարկը մենակ սրանով սահմանափակվելը չէր։ Ու կարծես այս միտքը այնքան էլ լավ չէի ձևակերպել մինչև կարգախոսների մասին հարցում բացվելը, ու ինչպես փորձը ցույց տվեց, ահագին մարդ չի էլ հասկացել թե ինչ ենք ընտրում, ու ինչի համար։ Ու ի վերջո ստացել ենք մի կարգախոս, որը իմ սկզբանակ առաջարկի հետ մի քիչ անհամատեղելի է (մանավանդ եթե «հաղթանակը» փոխարինում ենք «հեղափոխություն»-ով։

Մտածում էի որ փակ թեմայում այս բաների մասին կքննարկեինք, բայց քանի որ այստեղ է քննարկումը շարունակում ծավալվել, առաջարկում եմ.

ա) Շատ կարճ ժամկետներում մի հատ որոշենք, ի՞նչ է ուզածներս. արդյո՞ք ուզում ենք մենակ բուն հեղափոխության մասնակիցների հուշերի հավաքագրում կազմակերպել, թե՞ նաև հետհեղափոխական Հայաստանի կայացման գործում հեղինակների դերակատարման տեսլականները ներկայացնող աշխատանքներ էլ։
բ) Կարճ ժամկետներում կազմակերպենք ևս մեկ առանձին թեմայով հարցում կարգախոսի վերաբերյալ՝ նախապես ընտրողներին ներկայացնելով մրցույթի մասին մեր պատկերացումները (հուսով եմ, թե հարցման մասնակիցները կարդացել են մրցույթի վերաբերյալ ամբողջ քննարկումը, բայց մի քիչ անիրատեսական եմ համարում, իսկ կարճ ծանուցմամաբ առանձին հարցում կատարելը ավելի մեծ իրազեկության պայմաններում քվեարկություն կապահովի)։

Իհարկե եթե գալիս ենք այն համաձայնության, որ մենակ հեղափոխական հուշերի շուրջ ենք անում մրցույթը, ապա ոչինչ էլ փոխել պետք չի։

Մասնակցության կարգը.

- Մրցույթին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան, պատանի և երիտասարդ ստեղծագործողները։ Մասնակիցներն իրենց աշխատանքն ուղարկելիս պետք է նշեն իրենց անուն-ազգանունը, տարիքը և կապի միջոցը։ Անձնական տվյալները կեղծել չի թույլատրվում, և նման դեպքում հեղինակի աշխատանքն անմիջապես կհեռացվի մրցույթից։

23 տարեկանները մասնակցության իրավունք ունենալո՞ւ են։ Կարծում եմ սրա մասին ճշգրտում է պետք մտցնել, քանի որ «մինչև 23» հնարավոր է միանշանակ չընդունվի։ Ես կողմնակից ես «մինչև 23 տարեկանը ներառյալ», բայց կորող է լինել նաև «23 տարեկանը չլրացած»։

- Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել մինչև հուլիսի 5-ը` iparika(շնիկ)gmail(կետ)com հասցեին` նամակի վերնագրում նշելով` «Պատանեկան գրական նախագիծ»։

Չարժի՞ առանձին էլ-հասցե բացել։ Ասենք dar.akumbi.mrcuyt(շնիկ)gmail.com

Եվ վերջում մի երկու փոքրիկ հուշում բոլոր մասնակիցներին։
Աշխատեք գրել սեփական պարզ բառերով՝ հեռու մնալով պաթետիկ, կեղծ տոնից ու ճոռոմ արտահայտություններից։
Աշխատանքն ուղարկելուց առաջ մի քանի անգամ կարդացեք այն՝ հնարավորինս մաքրագրելով․ տառասխալներն ու վրիպակները լավ տպավորություն չեն թողնում և հաստատ բացասաբար են ազդելու գնահատման վրա։

Կարծում եմ չարժի սպառնալ բացասական ազդեցությամբ։ Առաջարկում եմ. «Խրախուսում ենք աշխատանքն ուղարկելուց առաջ այն ենթարկել հեղինակային մշակման՝ մի քանի անգամ կարդալուվ և հնարավորինս մաքրագրելով։ Սխալներով ու վրիպակներով գործի ընթերցումը ազդում է թե՛ ժյուրիի, թե՛ լայն ընթերցողի ըմբռնումների ու տպավորությունների վրա։ Եկեք ամենքս մեր պատասխանատու մասնակցությամբ մրցույթը դարձնենք տոն բոլորիս համար։»

Արէա
02.06.2018, 18:40
Առաջարկում եմ Ծլնգին, տեղադրել տեքստի իր խմբագրած տարբերակն ամբողջությամբ։

Ծլնգ
02.06.2018, 18:42
Առաջարկում եմ Ծլնգին, տեղադրել տեքստի իր խմբագրած տարբերակն ամբողջությամբ։

իմա՞ստը

Արէա
02.06.2018, 18:56
իմա՞ստը

Դե, իմ կարծիքով, ավելի ճիշտ կլինի քո գրածը կարդանք, թե ինչպես ես պատկերացնում մրցույթը, քան քո նկարագրածով Այվիի վերախմբագրածը։ Գուցե հենց քո տարբերակն էլ ընտրվի որպես մրցույթի տեքստ։
Բայց դե եթե իմաստ չես գտնում, ուրեմն պետք չի։

ivy
02.06.2018, 19:00
Մի քանի... դիտարկում անեմ։ Մրցույթի կարգախոսի կոնկրետ անվանումը ինձ համար մեծ տարբերություն չի անում, բայց կարծում եմ այստեղ մի քիչ միմյանց... թյուրիմացություն չասեմ՝ իրար չհասկանալ է եղել, կամ առնվազն ես եմ չհասկացողը եղել։ Իմ առաջարկը «Ես էլ եմ նոր Հայաստանի համահեղինակը» կարգախոսով վերաբերում էր ոչ միայն բուն հեղափոխության մասնակցության մասին գործերի հավաքագրմանը, այլ թե՛ հեղափոխության, և թե՛ հեղափոխության հետևանքով նոր (կարգերով) Հայաստանի ձեևավորման մեջ անձնական մասնակցության վերլուծության-տեսլականով ոգեշնչված գործերի մրցույթ։ Ու ասեմ թե ինչու է ինձ համար սա կարևոր... նախ վախենում են, որ արդեն կատարվածին հեղինակները իրենց մասնակցությանը վերաբերվելու են գրեթե մենակ վավերագրական տեսանկյունից. ի վերջո հո նոր պատմություն չեն մոգոնելու թե ինչ ու ոնց են արել։ Մյուս կողմից էլ, ուզում եմ որ միգուցե և անձնապես ցույցերին չմասնակցած, բայց այդ շարժմամբ ոգևորված ու դրա հետևանքով լավատեսությամբ զինված պատանիների Հայաստանի հետագա զարգացման մեջ իրենց դերակատարման տեսլականն էլ կարդալ, ինչպես նաև մրցույթով հնարավորություն ընձեռնել այդպիսի պատանիներին իրենց աբստրակտ մտքերը գրչով համակարգելու գործում։ Ու նաև սրտանց ուզում եմ օրինակ Նարե Շարմազանովայի գործն էլ կարդալ, թե ինչպես է ինքը իրեն տեսնում այդ հեղափոխությունից հետո, որն իր կարծիքով իրեն անտեսանելի էր դարձրել, բայց միևնույնն է ինքն իր դերն էլ է տեսնում հետհեղափոխական Հայաստանի բարգավաճման մեջ։ Իսկ եթե մենակ կատարվածին անձնական ներգրավվածության պայմանով սահմանափակենք մրցույթը, ապա այսպիսի գործեր չենք ստանա, ու կարծում եմ հավանաբար կստանանք կամ օրագրային գործեր (ընդգրկյալ չոր ժամանակագրությունը), կամ էլ պռնգե-պռունգ պաթոս։ Հա, իհարկե սրանք էլ են կարևոր, ու սրանց էլ եմ ուզում կարդալ ու պատանիներին քաջալերել գրի առնել, բայց իմ առաջարկը մենակ սրանով սահմանափակվելը չէր։ Ու կարծես այս միտքը այնքան էլ լավ չէի ձևակերպել մինչև կարգախոսների մասին հարցում բացվելը, ու ինչպես փորձը ցույց տվեց, ահագին մարդ չի էլ հասկացել թե ինչ ենք ընտրում, ու ինչի համար։ Ու ի վերջո ստացել ենք մի կարգախոս, որը իմ սկզբանակ առաջարկի հետ մի քիչ անհամատեղելի է (մանավանդ եթե «հաղթանակը» փոխարինում ենք «հեղափոխություն»-ով։

Մտածում էի որ փակ թեմայում այս բաների մասին կքննարկեինք, բայց քանի որ այստեղ է քննարկումը շարունակում ծավալվել, առաջարկում եմ.

ա) Շատ կարճ ժամկետներում մի հատ որոշենք, ի՞նչ է ուզածներս. արդյո՞ք ուզում ենք մենակ բուն հեղափոխության մասնակիցների հուշերի հավաքագրում կազմակերպել, թե՞ նաև հետհեղափոխական Հայաստանի կայացման գործում հեղինակների դերակատարման տեսլականները ներկայացնող աշխատանքներ էլ։
բ) Կարճ ժամկետներում կազմակերպենք ևս մեկ առանձին թեմայով հարցում կարգախոսի վերաբերյալ՝ նախապես ընտրողներին ներկայացնելով մրցույթի մասին մեր պատկերացումները (հուսով եմ, թե հարցման մասնակիցները կարդացել են մրցույթի վերաբերյալ ամբողջ քննարկումը, բայց մի քիչ անիրատեսական եմ համարում, իսկ կարճ ծանուցմամաբ առանձին հարցում կատարելը ավելի մեծ իրազեկության պայմաններում քվեարկություն կապահովի)։

Իհարկե եթե գալիս ենք այն համաձայնության, որ մենակ հեղափոխական հուշերի շուրջ ենք անում մրցույթը, ապա ոչինչ էլ փոխել պետք չի։

23 տարեկանները մասնակցության իրավունք ունենալո՞ւ են։ Կարծում եմ սրա մասին ճշգրտում է պետք մտցնել, քանի որ «մինչև 23» հնարավոր է միանշանակ չընդունվի։ Ես կողմնակից ես «մինչև 23 տարեկանը ներառյալ», բայց կորող է լինել նաև «23 տարեկանը չլրացած»։

Չարժի՞ առանձին էլ-հասցե բացել։ Ասենք dar.akumbi.mrcuyt(շնիկ)gmail.com

Կարծում եմ չարժի սպառնալ բացասական ազդեցությամբ։ Առաջարկում եմ. «Խրախուսում ենք աշխատանքն ուղարկելուց առաջ այն ենթարկել հեղինակային մշակման՝ մի քանի անգամ կարդալուվ և հնարավորինս մաքրագրելով։ Սխալներով ու վրիպակներով գործի ընթերցումը ազդում է թե՛ ժյուրիի, թե՛ լայն ընթերցողի ըմբռնումների ու տպավորությունների վրա։ Եկեք ամենքս մեր պատասխանատու մասնակցությամբ մրցույթը դարձնենք տոն բոլորիս համար։»

Ծլնգ ջան, էս մի քանի դիտարկու՞մ էր։ Եկել ասում ես՝ նույնիսկ հայտնի չի, թե ինչ ենք կազմակերպում։ Բա ինչի՞ն էիր սպասում էսքան ժամանակ։ Հիմա, երբ կարծես թե վերջապես եկել ենք ընդհանուր հայտարարի, ու բոլոր մտքերն ասվել ու կիսվել են, եկել ես թե՝ ընդհանրապես իրար չենք հասկացել։
Էհ քննարկենք, ես դեմ չեմ։ Բայց մի քիչ էլ հարգանք ունենանք միմյանց ժամանակի հանդեպ։ Ու էնպես չլինի, որ հասնենք նորից վերջին ու սկսենք սկզբից։

Հիմա մնացածի վերաբերյալ։
«Մինչև 23 տարեկան» նշանակում է 23-ը ներառյալ․ անցյալում էս հարցով ոչ մի թյուրընմբռնում չի եղել։ Եթե հարց առաջանա, կարող ենք պարզաբանել։
Նոր իմեյլ կարող եմ բացել, իմ մտքով էլ էր անցել։
Սպառնալիք իմ տեքստում ընդհանրապես չի եղել, այլ եղել է միայն բարի նպատակներով արված իրատեսական հուշում՝ հիմնված նախորդ փորձի վրա։

Ծլնգ
02.06.2018, 19:03
Դե, իմ կարծիքով, ավելի ճիշտ կլինի քո գրածը կարդանք, թե ինչպես ես պատկերացնում մրցույթը, քան քո նկարագրածով Այվիի վերախմբագրածը։ Գուցե հենց քո տարբերակն էլ ընտրվի որպես մրցույթի տեքստ։
Բայց դե եթե իմաստ չես գտնում, ուրեմն պետք չի։

Չեմ կարծում թե այստեղ մրցույթի տեքստի ընտրության հարց կա։ Ես նշեցի մրցույթի տեքստում մի հատվածի ինձ համար անսպասելի լինելը, ինչը նաև կապված է կարգախոսի ընտրության հետ էլ, ու առաջարկեցի դա քննարկել։ Եթե դրա մասին քննարկելու ցանկություն չկա ու դա միայն ինձ համար էր անսպասելի՝ օքեյ։ Ու տեքստի մի երկու հատվածի մասին էլ կոնկրետ առաջարկներ արեցի, ինչը կարծում եմ տեքստի հեղինակի «ի՞նչ կասեք»-ի սահմաններում պիտի որ խնդրահարույց չլիներ։ Իսկ կրկնագործ անելու ցանկություն չունեմ, ինչպես նաև՝ տեքստի հեղինակին որևէ ձև վարկաբեկելու՝ իմ ալտերնատիվ ամբողջական տարբերակը ներկայացնելով ու ընտրությանը հանձնելով։

Ծլնգ
02.06.2018, 19:05
Ծլնգ ջան, էս մի քանի դիտարկու՞մ էր։ Եկել ասում ես՝ նույնիսկ հայտնի չի, թե ինչ ենք կազմակերպում։ Բա ինչի՞ն էիր սպասում էսքան ժամանակ։ Հիմա, երբ կարծես թե վերջապես եկել ենք ընդհանուր հայտարարի, ու բոլոր մտքերն ասվել ու կիսվել են, եկել ես թե՝ ընդհանրապես իրար չենք հասկացել։
Էհ քննարկենք, ես դեմ չեմ։ Բայց մի քիչ էլ հարգանք ունենանք միմյանց ժամանակի հանդեպ։ Ու էնպես չլինի, որ հասնենք նորից վերջին ու սկսենք սկզբից։

Հիմա մնացածի վերաբերյալ։
«Մինչև 23 տարեկան» նշանակում է 23-ը ներառյալ․ անցյալում էս հարցով ոչ մի թյուրընմբռնում չի եղել։ Եթե հարց առաջանա, կարող ենք պարզաբանել։
Նոր իմեյլ կարող եմ բացել, իմ մտքով էլ էր անցել։
Սպառնալիք իմ տեքստում ընդհանրապես չի եղել, այլ եղել է միայն բարի նպատակներով արված իրատեսական հուշում՝ հիմնված նախորդ փորձի վրա։

Լավ, հազար ներողություն եմ խնդրում։

ivy
02.06.2018, 19:10
Չեմ կարծում թե այստեղ մրցույթի տեքստի ընտրության հարց կա։ Ես նշեցի մրցույթի տեքստում մի հատվածի ինձ համար անսպասելի լինելը, ինչը նաև կապված է կարգախոսի ընտրության հետ էլ, ու առաջարկեցի դա քննարկել։ Եթե դրա մասին քննարկելու ցանկություն չկա ու դա միայն ինձ համար էր անսպասելի՝ օքեյ։ Ու տեքստի մի երկու հատվածի մասին էլ կոնկրետ առաջարկներ արեցի, ինչը կարծում եմ տեքստի հեղինակի «ի՞նչ կասեք»-ի սահմաններում պիտի որ խնդրահարույց չլիներ։ Իսկ կրկնագործ անելու ցանկություն չունեմ, ինչպես նաև՝ տեքստի հեղինակին որևէ ձև վարկաբեկելու՝ իմ ալտերնատիվ ամբողջական տարբերակը ներկայացնելով ու ընտրությանը հանձնելով։

Ինչ կասեք-ը վերաբերվում էր հայտարարության տեքստին (կարգի՞ն է գրված, հո մի բան բաց չե՞մ թողել կամ սխալ չեմ գրել), այլ ոչ թե ամբողջ մրցույթի գաղափարին․ ախր դա քանի օր է քննարկում էինք։ Ինչի՞ էս ամբողջ հարցերն էն ժամանակ առաջ չէին եկել։

Բայց հիմա քանի որ ամբողջ գաղափարը կասկածի տակ դրվեց, առաջարկում եմ իսկապես վերանայել, թե ինչ ենք ուզում ու ինչ ենք կազմակերպում։

Արէա
02.06.2018, 19:13
Իմ համար տեքստը օք ա։
Վերնագիրը դուր չի գալիս, բայց ընտրվել ա քվեարկությամբ, դա չենք կարող փոխել։
Տարիքային շեմն էլ, հինգերորդ կուրսեցիները քանի՞ տարեկան են լինում, էնպես անենք, բոլոր ուսանողները կարողանան մասնակցել։

Ծլնգ
02.06.2018, 19:18
Ինչ կասեք-ը վերաբերվում էր հայտարարության տեքստին (կարգի՞ն է գրված, հո մի բան բաց չե՞մ թողել կամ սխալ չեմ գրել), այլ ոչ թե ամբողջ մրցույթի գաղափարին․ ախր դա քանի օր է քննարկում էինք։ Ինչի՞ էս ամբողջ հարցերն էն ժամանակ առաջ չէին եկել։

Բայց հիմա քանի որ ամբողջ գաղափարը կասկածի տակ դրվեց, առաջարկում եմ իսկապես վերանայել, թե ինչ ենք ուզում ու ինչ ենք կազմակերպում։

Առաջարկում եմ Ծլնգին ամբողջությամբ անտեսել ու անցնել առաջ։ :sm

Իսկ թե ինչու հիմա... որովհետև էս հինգ օր ա փակ թեմայի բացմանն եմ սպասում (ինչ-որ բան էն չէր էս նախադասության մեջ...), որտեղ կարծես և ամբողջ հետագա քննարկումը պիտի կայանար, բայց նորից՝ մոռացիր Ծլնգի մասին էլ, իր առաջարկի էլ։

ivy
02.06.2018, 19:24

Ծլնգ ջան, ամեն դեպքում լավ կլիներ, որ էս ամենն ասելուց հետո առաջարկդ կարճ-կոնկրետ ձևակերպեիր (սովորական մահկանացուներին հասկանալի լեզվով) ու դնեիր էստեղ, վերջապես հասկանանք՝ ասածդ ինչ է։ Կոնկրետ ես գրածիդ առաջին մասից մենակ էն հասկացա, որ ըստ քեզ ինչ-որ մեծ թյուրիմացություն է եղել նախագծի գաղափարի վերաբերյալ։

Ծլնգ
02.06.2018, 19:27

Այվի ջան, չունեմ առաջարկ։ Դու էլ այս բաժնի մոդերատոր ես, խնդրում եմ այսօրվա բոլոր գրածներս այս թեմայից ջնջես. ինքս իմ հետ թյուրիմացությունների մեջ էի ընկել։

ivy
02.06.2018, 19:29
Այվի ջան, չունեմ առաջարկ։ Դու էլ այս բաժնի մոդերատոր ես, խնդրում եմ այսօրվա բոլոր գրածներս այս թեմայից ջնջես. ինքս իմ հետ թյուրիմացությունների մեջ էի ընկել։

Էն ո՞վ էր ասում, թե գրառումներ ջնջելը սխալ է համարում :P

Ծլնգ
02.06.2018, 19:31
Էն ո՞վ էր ասում, թե գրառումներ ջնջելը սխալ է համարում :P

Թյուրիմացություն է եղել. հեղինակի խնդրանքով գրառումներ ջնջելուն ես միշտ էլ երկու ձեռքով ու երկու ոտքով կողմ եմ եղել, ու ինչքան հիշում եմ, դա ակումբի կանոնադրության մեջ էլ ամրագրված կետ ա, բայց հիմա հավես չունեմ մանգալու։

ivy
02.06.2018, 19:51
Ամեն դեպքում, մի հատ էլ կարդացի գրածդ, հիմա ոնց որ թե ավելի լավ եմ հասկանում՝ ինչ նկատի ունեիր։

Իմ առաջարկը «Ես էլ եմ նոր Հայաստանի համահեղինակը» կարգախոսով վերաբերում էր ոչ միայն բուն հեղափոխության մասնակցության մասին գործերի հավաքագրմանը, այլ թե՛ հեղափոխության, և թե՛ հեղափոխության հետևանքով նոր (կարգերով) Հայաստանի ձեևավորման մեջ անձնական մասնակցության վերլուծության-տեսլականով ոգեշնչված գործերի մրցույթ։ Ու ասեմ թե ինչու է ինձ համար սա կարևոր... նախ վախենում են, որ արդեն կատարվածին հեղինակները իրենց մասնակցությանը վերաբերվելու են գրեթե մենակ վավերագրական տեսանկյունից. ի վերջո հո նոր պատմություն չեն մոգոնելու թե ինչ ու ոնց են արել։ Մյուս կողմից էլ, ուզում եմ որ միգուցե և անձնապես ցույցերին չմասնակցած, բայց այդ շարժմամբ ոգևորված ու դրա հետևանքով լավատեսությամբ զինված պատանիների Հայաստանի հետագա զարգացման մեջ իրենց դերակատարման տեսլականն էլ կարդալ, ինչպես նաև մրցույթով հնարավորություն ընձեռնել այդպիսի պատանիներին իրենց աբստրակտ մտքերը գրչով համակարգելու գործում։ Ու նաև սրտանց ուզում եմ օրինակ Նարե Շարմազանովայի գործն էլ կարդալ, թե ինչպես է ինքը իրեն տեսնում այդ հեղափոխությունից հետո, որն իր կարծիքով իրեն անտեսանելի էր դարձրել, բայց միևնույնն է ինքն իր դերն էլ է տեսնում հետհեղափոխական Հայաստանի բարգավաճման մեջ։ Իսկ եթե մենակ կատարվածին անձնական ներգրավվածության պայմանով սահմանափակենք մրցույթը, ապա այսպիսի գործեր չենք ստանա, ու կարծում եմ հավանաբար կստանանք կամ օրագրային գործեր (ընդգրկյալ չոր ժամանակագրությունը), կամ էլ պռնգե-պռունգ պաթոս։ Հա, իհարկե սրանք էլ են կարևոր, ու սրանց էլ եմ ուզում կարդալ ու պատանիներին քաջալերել գրի առնել, բայց իմ առաջարկը մենակ սրանով սահմանափակվելը չէր։ Ու կարծես այս միտքը այնքան էլ լավ չէի ձևակերպել մինչև կարգախոսների մասին հարցում բացվելը, ու ինչպես փորձը ցույց տվեց, ահագին մարդ չի էլ հասկացել թե ինչ ենք ընտրում, ու ինչի համար։ Ու ի վերջո ստացել ենք մի կարգախոս, որը իմ սկզբանակ առաջարկի հետ մի քիչ անհամատեղելի է (մանավանդ եթե «հաղթանակը» փոխարինում ենք «հեղափոխություն»-ով։

Գուցե տեքստում լավ չեմ ձևակերպել, և սա կարող ենք իսկապես վերանայել, որ ներառվի նաև նոր (կարգերով) Հայաստանի ձևավորման մեջ անձնական մասնակցությունը։ Իսկ անձնապես ցույցերին մասնակցած չլինելը, բայց միևնույն է դրանցով ոգեշնչվելը, կարծես թե փորձել եմ ներառել տեքստում, հնարավոր է, որ ոչ լավագույն ձևով։

Առաջարկում եմ տեքստի էս հատվածը վերանայել՝ անկախ կարգախոսից․ դա էդքան կարևոր չի․

«Դար» ակումբը սկսում է նոր գրական նախագիծ, որին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան բոլոր այն ստեղծագործողները, ովքեր ցանկություն ունեն ներկայացնելու հայաստանյան վերջին իրադարձությունները` որպես դրա մասնակից։ Անձնական ներգրավվածությունը կատարվածին կարելի է արտահայտել թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական ձևով։ Մասնակցությունը կարող է ներառել անձի կողմից կատարված ակտիվ քայլերը կամ ընդամենը առնչությունը։ Կարևորն այն է, որ արտահայտվի սեփական վերաբերմունքը` լինի դա դրական, թե բացասական։

Ուլուանա
02.06.2018, 19:55
Ռիփ, մի հատ զվարճալի վրիպակ ես արել, ուղղի :)), մի հատ էլ տառի բացթողում.

- Թե նախնական, թե եզրափակիչ փուլում աշխատանքները քնահատվելու են «Դար» ակումբի ակտիվ անդամներից կազմված ժյուրիի կողմից։ Եզրափակիչ փուլի գնահատականները կհրապարակվեն մրցույթի ավարտին՝ հուլիսի 25-ին՝ ազդարարելով հաղթողներին։

ivy
02.06.2018, 22:51
Քանի որ էս պահի դրությամբ ահագին մեծ մրցանակային ֆոնդը է հավաքվել, արժի քննարկել, թե արդյոք ուզում ենք մրցանակները մեծացնել կամ ավելացնել։
Էսօր ոնց որ թե արդեն կունենանք մեր փակ բաժինը, էնտեղ կքննարկենք։
Ամեն դեպքում, հայտարարության էս տեքստը դեռ փոփոխման ենթակա է. խնդրում եմ դեռ չտարածել։ Հուսով եմ` մոտ օրերս ավարտուն տեսքի կբերենք։

StrangeLittleGirl
02.06.2018, 23:10
Հայտարարության տեքստի մասով. էն վերջին մասը, որ Ծլնգը մեջբերել էր ու նշել, որ սպառնալիք ա, կարծում եմ պետք ա խմբագրվի։ Էն կեղծ ու ճոռոմ բառերի պահը. երեխաներից շատերը չգիտեն, որ էդ բառերը կեղծ ու ճոռոմ են։ Կարծում եմ բավական ա ասել, որ շարադրության պես չգրեն կամ որ իրենց բառերով գրեն, տենց մի բան։

Գաղթական
02.06.2018, 23:39
Ընտրված խորագրի մեջ հաղթանակ բառը փոխարինել եմ հեղափոխություն բառով։ Եթե դեմ լինեք, հետ կփոխեմ։

Բա էլ ինչի՞ համար էին ընտրությունները ))

ivy
02.06.2018, 23:43
Ուզում եմ նոր իմեյլ ստեղծել մրցույթների համար։ Տրանսլիտով հայերեն անուն տալու միտքն էդքան էլ դուրս չի գալիս, բայց մյուս տարբերակն էլ պիտի լինի անգլիալեզու, որը էլի մի բան չի։
Ի՞նչ կառաջակեք։

ivy
02.06.2018, 23:46
Բա էլ ինչի՞ համար էին ընտրությունները ))

Ընդամենը մի բառ եմ մեջը փոխել, որ Լիզի ասած պաթոսը մի քիչ կոտրվի (չնայած ես մեջը պաթոս չէի տեսել)։ Հետ կբերեմ հաղթանակ-ը։
Մարդ չգիտի` ոնց անի, որ բոլորիդ սրտով լինի ։)

ivy
03.06.2018, 00:07
akumb.lit@gmail.com
Սա կարող ենք վերցնել. ավելի հարմար բան մտքիս չի գալիս։

Chuk
03.06.2018, 00:11
akumb.lit@gmail.com
Սա կարող ենք վերցնել. ավելի հարմար բան մտքիս չի գալիս։

Իմ մտքով գալիս ա, բայց վախենում եմ ասեմ :D

ivy
03.06.2018, 00:12
Իմ մտքով գալիս ա, բայց վախենում եմ ասեմ :D

Ինչի՞ ։))
Քանի էստեղ ես, մեր փակ բաժինը բացիր ։)

Աթեիստ
03.06.2018, 00:14
akumb.lit@gmail.com
Սա կարող ենք վերցնել. ավելի հարմար բան մտքիս չի գալիս։

Բայց խի՞ gmail, եթե կա akumb.am-ը։

contest@akumb.am - էս կարգի մի բան։

ivy
03.06.2018, 00:15
Բայց խի՞ gmail, եթե կա akumb.am-ը։

contest@akumb.am - էս կարգի մի բան։

Չգիտեի, որ akumb.am կա։
Gmail-ն ինձ հարմար էր ուղղակի։

Գաղթական
03.06.2018, 00:17
Չգիտեի, որ akumb.am կա։

Կա..
Էնտեղ դաժը մեկ-մեկ մրցույթ բան են կազմակերպում:

ivy
03.06.2018, 00:18
Կա..
Էնտեղ դաժը մեկ-մեկ մրցույթ բան են կազմակերպում:

։)))
Հա ։)

Chuk
03.06.2018, 00:23
Ինչի՞ ։))
Քանի էստեղ ես, մեր փակ բաժինը բացիր ։)

Այ սրանից էի վախենում.

Բայց խի՞ gmail, եթե կա akumb.am-ը։

contest@akumb.am - էս կարգի մի բան։

:D

Բաժինը բացել եմ, հիմա ձեզ եմ խմբում ավելացնում )

ivy
03.06.2018, 00:29
Այ սրանից էի վախենում.

:D

Բաժինը բացել եմ, հիմա ձեզ եմ խմբում ավելացնում )

Մենակ ժյուրիին ես ավելացնո՞ւմ, թե ուրիշ տեսնողներ էլ կան։

Chuk
03.06.2018, 00:29
Ժող ջան, էս պահին աշխատանքային բաժինը հասանելի ա միայն ժյուրիի անդամներին, ում հրավիրում եմ քննարկման (https://www.akumb.am/showthread.php/67666):

LisBeth
03.06.2018, 18:45
Ընդամենը մի բառ եմ մեջը փոխել, որ Լիզի ասած պաթոսը մի քիչ կոտրվի (չնայած ես մեջը պաթոս չէի տեսել)։ Հետ կբերեմ հաղթանակ-ը։
Մարդ չգիտի` ոնց անի, որ բոլորիդ սրտով լինի ։)

Այվ, ես չեմ խնդրել որ փոխվի դա, նենց որ սաղ նորմալ ա։ Բայց եթե Ծլնգի ասած պահերը կապված հեղափոխության ու դրանից հետո կատարվածի ամբողջական ներգրավվման հետ հաշվվի ա առնվելու, կարծում եմ էս խորագիրը ավելի քան տեղին չի։ Բայց դա արդեն ձեր գործն ա։ Կարծում եմ կգտնեք լեզու :}

ivy
03.06.2018, 19:05
Բացի ժյուրիից կա՞ն մարդիկ, որ կուզենային քննարկումների փակ բաժնում իրենց կարծիքն արտահայտել նախագծի հետ կապված տարբեր կազմակերպչական հարցերի վերաբերյալ։

LisBeth
03.06.2018, 19:08
Բացի ժյուրիից կա՞ն մարդիկ, որ կուզենային քննարկումների փակ բաժնում իրենց կարծիքն արտահայտել նախագծի հետ կապված տարբեր կազմակերպչական հարցերի վերաբերյալ։

Ես կուզեի, եթե կարելի ա։

ivy
03.06.2018, 19:12
Ես կուզեի, եթե կարելի ա։

Իսկ կարո՞ղ ա հետն էլ վերադառնաս ժյուրի :)

LisBeth
03.06.2018, 19:14
Իսկ կարո՞ղ ա հետն էլ վերադառնաս ժյուրի :)

Չէ, ես իմ խոսքի տեր մարդ եմ :P

եթե սենց տանում եք, տարեք, եթե չէ, ոչինչ։

ivy
03.06.2018, 19:15
Չէ, ես իմ խոսքի տեր մարդ եմ :P

Խոսքի տեր մարդը դուրս չէր գա ժյուրիից :P

Սկզբունքայնության հարց չի էստեղ, հետ արի ;)

LisBeth
03.06.2018, 19:20
Խոսքի տեր մարդը դուրս չէր գա ժյուրիից :P

Սկզբունքայնության հարց չի էստեղ, հետ արի ;)

Հա էլի :D ժյուրիից դուրս գալու համար մի շարք պատճառներ կային, այդ թվում նաև կասկածներ, որ չեմ կարողանա պարտաճանաչ լինել, որոնք հաստատվեցին։ Նենց որ, ուզում ես ինձ, տար քանի հեզիկ եմ։

ivy
03.06.2018, 19:22
Հա էլի :D ժյուրիից դուրս գալու համար մի շարք պատճառներ կային, այդ թվում նաև կասկածներ, որ չեմ կարողանա պարտաճանաչ լինել, որոնք հաստատվեցին։ Նենց որ, ուզում ես ինձ, տար քանի հեզիկ եմ։

Տարա :P
Բայց շուտ եմ ասել՝ էլ տարած-հետ բերած խաղեր չենք խաղում :)

Չուկը գա, ասենք՝ քեզ էլ ավելացնի էդ բաժնում։

LisBeth
03.06.2018, 19:49
Տարա :P
Բայց շուտ եմ ասել՝ էլ տարած-հետ բերած խաղեր չենք խաղում :)

Չուկը գա, ասենք՝ քեզ էլ ավելացնի էդ բաժնում։

աչքիս վրա;)

Chuk
03.06.2018, 20:05
LisBeth, բաժնի հղումը՝ https://www.akumb.am/forumdisplay.php/232-Պատանեկան-մրցույթ-2018

Smokie
04.06.2018, 05:12
Բացի ժյուրիից կա՞ն մարդիկ, որ կուզենային քննարկումների փակ բաժնում իրենց կարծիքն արտահայտել նախագծի հետ կապված տարբեր կազմակերպչական հարցերի վերաբերյալ։

Համեմատաբար ճիշտ ժամանակին հասցրեցի թեման կարդալ::))
Yes please;)

Ծլնգ
25.06.2018, 21:22
Ժող, Նիկոլը այսօր Երևանի ժամանակով 23:00-ի ՖԲ-ում հարցազրույց ա անելու։ Առաջարկում եմ իրեն հետևյալ հարցը ուղղենք ու դրան լիքը լայք անենք․

― Ձեր որդին ու դուստրը մասնակցելո՞ւ են «Դար» ակումբի պատանեկան գրական մրցույթին՝ «թավշյա հաղթանակ, ինձ բացակա չդնեք» խորագրով։

Ի զենք, իմ համաակումբցիներ․․․ եկեք մի հատ բոլորով փիար անենք։

https://www.facebook.com/nikol.pashinyan/

Smokie
25.06.2018, 21:36
Ես երկու ձեռքով կողմ եմ::))
Տղան հիմա բանակում ա, իսկ դուստրեր շատ ունի, ավելի ճիշտ չի լինի՞ գրել «Ձեր երեխաները.......» կամ «Ձեր զավակները.........»;)

Ծլնգ
25.06.2018, 21:47
Ես երկու ձեռքով կողմ եմ::))
Տղան հիմա բանակում ա, իսկ դուստրեր շատ ունի, ավելի ճիշտ չի լինի՞ գրել «Ձեր երեխաները.......» կամ «Ձեր զավակները.........»;)

դե երկու փոքրը փոքր են մի քիչ մրցույթի համար․․․ ես մեծ դստեր ու տղայի համար էի ասում

բայց հա, զավակները լավ տարբերակ ա

Ծլնգ
25.06.2018, 21:49
կարծում եմ արժի մրցույթի լինկ էլ դնել․․․

Պարոն Վարչապետ, Ձեր զավակները մասնակցելո՞ւ են «Դար» ակումբի պատանեկան գրական մրցույթին՝ «Թավշյա հաղթանակ, ինձ բացակա չդնեք» խորագրով։

https://www.akumb.am/showthread.php/67672

Gayl
25.06.2018, 21:49
Ժող, Նիկոլը այսօր Երևանի ժամանակով 23:00-ի ՖԲ-ում հարցազրույց ա անելու։ Առաջարկում եմ իրեն հետևյալ հարցը ուղղենք ու դրան լիքը լայք անենք․

― Ձեր որդին ու դուստրը մասնակցելո՞ւ են «Դար» ակումբի պատանեկան գրական մրցույթին՝ «թավշյա հաղթանակ, ինձ բացակա չդնեք» խորագրով։

Ի զենք, իմ համաակումբցիներ․․․ եկեք մի հատ բոլորով փիար անենք։

https://www.facebook.com/nikol.pashinyan/

Իսկ ավելի կարևոր, ժողովրդին հետաքրքրող հարց չկա? Զգում ես չէ, որ ասածդ հարցը չի կարա էդքան լայք հավաքի:

Ծլնգ
25.06.2018, 21:50
Իսկ էդ մեկ ժամվա մեջ ավելի կարևոր, ժողովրդին հետաքրքրող հարց չկա? Զգում ես չէ, որ ասածդ հարցը չի կարա էդքան լայք հավաքի:

հա, դժվար թե հավաքի․․․ բայց դե այդ հարցուպատասխան գրողներից էլ ահագին լինկը կտեսնեն․․․ իմ տեսնելով ամենաշատ լայքված հարցը «պարոն վարչապետ, ո՞նց եք» հարցն ա․․․ երևի ամենակարևորն էլ դա է

Gayl
25.06.2018, 21:56
հա, դժվար թե հավաքի․․․ բայց դե այդ հարցուպատասխան գրողներից էլ ահագին լինկը կտեսնեն․․․ իմ տեսնելով ամենաշատ լայքված հարցը «պարոն վարչապետ, ո՞նց եք» հարցն ա․․․ երևի ամենակարևորն էլ դա է
Շատ հարցեր հազարներով լայք են հավաքել:

Ծլնգ
25.06.2018, 21:58
Շատ հարցեր հազարներով լայք են հավաքել:

հա, տեսնում եմ․․․ բայց դե չփորձողը երբեք էլ շամպայն չի խմում ;)

Mephistopheles
25.06.2018, 23:00
հա, տեսնում եմ․․․ բայց դե չփորձողը երբեք էլ շամպայն չի խմում ;)

չՓորձողը չէ, ռիսկ չանողը...

ivy
26.06.2018, 00:22
Գրեցի՞ք հարցը։

Ծլնգ
26.06.2018, 00:49
Գրեցի՞ք հարցը։

ես ՖԲ-ում չկամ․․․ բայց այս անգամ փոխել էր ձևաչափը, ամենաշատ լայքեր հավաքածներին էր պատասխանում (էն էլ լայվից մի երկու ժամ առաջվա տվյալներով), անցած անգամ ուղիղ եթերի ժամանակ տրվողներին էր պատասխանում, մտածում էի կլինի տենց սղցնել․․․

Gayl
26.06.2018, 01:01

Վարչապետին օնլայն հետևողներն ավելի շատ են: Եթե խնդիրը միայն գովազդելն ա ուրեմն օնլայն շփման ժամանակ գրեք: