PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխատանքի հանդեպ վերաբերմունքը

ivy
20.03.2018, 12:56
Հետաքրքիր է, թե աշխատանքի հանդեպ ով ինչ վերաբերմունք ունի։
Մարդ կա՝ աշխատանքն իր օդն է, մարդ էլ կա՝ ուղղակի վերաբերվում է դրան՝ որպես գումար վաստակելու միջոց, ուրիշ ոչինչ։ Էս երկու ծայրերի միջև էլ հաստատ շատ ու շատ ուրիշ դիրքորոշումներ կան։
Լրիվ դրույքով աշխատող կամ մի քանի աշխատանք ունեցող մարդիկ հաստատ կիմանան, որ հազվադեպ չեն էն օրերը, երբ աշխատանքիդ ավելի շատ ժամանակ ես հատկացնում, քան մնացած ամեն ինչին։ Էստեղ հաճախ խոսում են work-life բալանսի կարևորության մասին, բայց տվյալ մոտեցումը հարցին արդեն իսկ վիճելի է թվում. ինչո՞ւ է աշխատանքը կյանքից առանձնացվում և ոչ թե համարվում դրա մի մասը: Չէ՞ որ աշխատանքի ընթացքում էլ կարելի է լիարժեք ապրել, այլ ոչ թե սպասել, թե երբ ես դուռը հետևիցդ փակելու ու անցնելու քո «կյանքին»: Հատկապես եթե մարդ շատ ժամանակ է տրամադրում աշխատանքին, ապա տխուր կլինի մտածել, որ դա կյանքից կտրված ու միայն ստիպված կատարվող գործառույթ է:
Մի քիչ կիսվեք ձեր մտքերով. ով ի՞նչ վերաբերմուքն ունի իր աշխատանքի կամ ընդհանրապես աշխատանքի հանդեպ:

StrangeLittleGirl
20.03.2018, 13:39
Ինձ համար աշխատանք֊կյանք բալանսը աշխատանքի կարևորագույն չափանիշներից ա, ու հենց դրա համար ինձ համար Դանիան իդեալական երկիր ա, որովհետև էստեղ գործատուն ինքը խիստ մտահոգված ա քո աշխատանք֊կյանք բալանսով ու տարին մեկ հանդիպում ա հետդ, որ պարզի ամեն ինչ կարգին ա, թե չէ։ Ու եթե կարգին չի, ինչ պետք ա անել էդ բալանսը կարգավորելու համար։ Հետաքրքիր զուգադիպությամբ նաև Դանիան էն երկիրն ա, որտեղ աշխատանքը մարդուն սահմանում ա, ու ցանկացած սմոլ֊թոք հենց աշխատանքի մասին ա սկսվում, ու մարդկանց քաջալերում են անել էն, ինչ ուզում են, ոչ թե էն, ինչը փող ա բերում (չնայած կապիտալիզմի ազդեցության տակ դա գնալով փոխվում ա, բայց առայժմ դա թողնենք)։

Իմ առողջ հոգեկանի համար շատ կարևոր ա, որ աշխատանքն ու մնացած կյանքս իրարից խիստ առանձնացված լինեն։ Չառանձնացնելու փորձ ունեցել եմ, ու հետևանքները մեղմ ասած հաճելի չէին։ Երբ Ֆինլանդիայում էի աշխատում, աշխատանքն իմ ամեն ինչն էր. աշխատում էի ամեն տեղ (գրասենյակումս, տանը, օդանավակայանում նստած, Կոպենհագենում) ու ամեն վայրկյան (աշխատանքային ժամերին, առավոտյան նախաճաշելիս, երեկոյան քնելուց առաջ, շաբաթ֊կիրակի), ամբողջ սոցիալական միջավայրս աշխատանքիս հետ քիչ թե շատ կապ ուներ (ռումմեյթիցս բացի մնացած բոլոր մարդիկ, որոնց հետ օրվա կտրվածքով շփվում էի նաև աշխատանքից դուրս, ուսանողներս էին կամ կոլեգաներս)։ Ու դրանից ուղղակի հոգեկան հավասարակշռությունս կորցրել էի։ Հետագայում ահագին լուրջ ջանքեր պետք եղան վերականգնվելու համար։ Եթե ավելի երկար մնայի, հետևանքներն ավելի կատաստրոֆիկ կլինեին։

Հիմա նորից վերադարձել եմ աշխատանք֊կյանք բալանսին։ Աշխատանքս էլի ահավոր սիրում եմ, աշխատանքային միջավայրս ընտիր ա, գուցե մեկ֊մեկ էլի երեկոյան ժամերին կամ շաբաթ֊կիրակի աշխատեմ, բայց աշխատանքային միջավայրը խիստ առանձնացած ա իմ մնացած կյանքից, ու դա շատ լավ ա։ Ընտիր մի բան ա, որ օրվա վերջում փակում եմ կոմպս, գնում տուն ու զբաղվում ինչով ուզում եմ։

Գաղթական
20.03.2018, 13:59
Էստեղ հաճախ խոսում են work-life բալանսի կարևորության մասին, բայց տվյալ մոտեցումը հարցին արդեն իսկ վիճելի է թվում. ինչո՞ւ է աշխատանքը կյանքից առանձնացվում և ոչ թե համարվում դրա մի մասը: Չէ՞ որ աշխատանքի ընթացքում էլ կարելի է լիարժեք ապրել, այլ ոչ թե սպասել, թե երբ ես դուռը հետևիցդ փակելու ու անցնելու քո «կյանքին»: Հատկապես եթե մարդ շատ ժամանակ է տրամադրում աշխատանքին, ապա տխուր կլինի մտածել, որ դա կյանքից կտրված ու միայն ստիպված կատարվող գործառույթ է:

Էստեղ ասում են work - private life..
Էդպես ավելի պարզա, թե խոսքն ինչի մասինա ))

Jarre
20.03.2018, 14:38
Վերջին վեց տարիների ընթացքում աշխատանքս կյանքիս մի մասն ա, ու աշխատում եմ ամեն տեղ։ Անգամ հանգստի ժամանակ, տոն օրերին, արձակուրդին, շաբաթ կիրակի։ Ու դա ինձ չի մտահոգում (առաջ շատ էր մտահոգում)։ Ես չեմ համարում, որ ինչ որ բան եմ զոհում։ Սկզբից դժվար էր։ Բայց հիմա ինքս մեծ մղում ունեմ անդադար աշխատելու։

Ու ստեղ մի կարևոր հանգամնք կա։ Տուրիզմի իմ ոլորտում, ուզես չուզես պիտի տենց աշխատես։ Չկա այլընտրանք։ Իմ կոլեգաները աշխարհի տարբեր երկներում աշխատում են նույն ռեժիմով։ Տոն օրերին, հատկապես ամանորին, ավելի բարդ ա էդ ամեն ինչը, քանի որ տոնելու փոխարեն դու լուծում ես բազմաթիվ հարցեր, որոնք առաջանում են հենց նոր տարվա տոներին (հյուրանոցում տեղ չկա, չվերթը հետաձգել են, հյուրերը հարբել ուշաթափվել են և այլն)։

Էնպես որ իմ համար տվյալ պահին աշխատանքն ու կյանքը մի ամբողջություն են։ Առանձին չեն։ Ու դա իմ պարագայում լիքը պլյուսներ ունի։ Ու դրանցից մեկն էլ էն ա, որ արտասահմանյան բոլոր պարտնյորներին թվում է, թե ես եմ մեր կամպանիայի սեփականատերը, քանի որ առավոտից իրիկուն միշտ կապի մեջ եմ ու լուծում եմ իրանց հարցերը ))

ivy
20.03.2018, 16:17
Հետաքրքիր է, որ բոլորդ հենց մենակ աշխատանք-կյանք բալանսին անդրադարձաք, բայց հարցն ավելի լայն էր։ Վերաբերմունքը աշխատանքին, ի՞նչ է աշխատանքը ամեն մեկիս համար՝ միայն ապրելու միջո՞ց, թե նաև ասենք հետաքրքրությունների դաշտ, զարգացման հնարավորություն, հաղորդակցման ոլորտ, ոգեշնչում և այլն։ Թե՞ էդ ամենը առանձնապես կարևոր չի և վերաբերվում է միայն ոչ աշխատանքային կյանքին։

StrangeLittleGirl
20.03.2018, 16:38

Ինձ համար աշխատանքը նաև զարգանալու ու հետաքրքրություններս բավարարելու միջոց ա։ Բայց դե իմ հետաքրքրությունների շրջանակն էնքան լայն ա, որ դժվար ա գտնել նենց աշխատանք, որը կատարելիս հաճույք չեմ ստանա ու չեմ աճի։

Գաղթական
20.03.2018, 17:49
Հետաքրքիր է, որ բոլորդ հենց մենակ աշխատանք-կյանք բալանսին անդրադարձաք, բայց հարցն ավելի լայն էր։ Վերաբերմունքը աշխատանքին, ի՞նչ է աշխատանքը ամեն մեկիս համար՝ միայն ապրելու միջո՞ց, թե նաև ասենք հետաքրքրությունների դաշտ, զարգացման հնարավորություն, հաղորդակցման ոլորտ, ոգեշնչում և այլն։ Թե՞ էդ ամենը առանձնապես կարևոր չի և վերաբերվում է միայն ոչ աշխատանքային կյանքին։

Գումարը ես տեսնում եմ ոչ թե որպես նպատակ, այլ՝ որպես նպատակներիս հասնելու միջոց:
Իսկ ներկայիս աշխատանքներս, ինձ համար, էդ միջոցները ձեռք բերելու ուղի են ընդամենը:

Իհարկե աշխատատեղերումս ես ձեռք եմ բերում նաև գիտելիքներ, ծանոթություններ, փորձ և այլն:
Բայց էդ ամենն ինձ բավական չի լիարժեք բավարարված զգալու համար:
Չնայած՝ եթե բավական լիներ, երևի աճն ու դրա մոտիվացիան էլ զրոյի ձգտեյին:

Միշտ չի, որ էն բաները, ինչով մենք սիրում ենք զբաղվել (ու կզբաղվեյինք դրանով նաև ազատ ժամանակ ոչ նրա համար, որ էդպես է պետք, այլ՝ որովհետև դա մեզ հաճույք է բերում), համընկնում է էն բաների հետ, ինչ մեզ մոտ լավ է ստացվում ու կարող է լուրջ եկամուտ բերել:
Ինձ թվում է էս երկուսի համադրությունն է կոչվում dream-job:

Jarre
20.03.2018, 18:19
Հետաքրքիր է, որ բոլորդ հենց մենակ աշխատանք-կյանք բալանսին անդրադարձաք, բայց հարցն ավելի լայն էր։ Վերաբերմունքը աշխատանքին, ի՞նչ է աշխատանքը ամեն մեկիս համար՝ միայն ապրելու միջո՞ց, թե նաև ասենք հետաքրքրությունների դաշտ, զարգացման հնարավորություն, հաղորդակցման ոլորտ, ոգեշնչում և այլն։ Թե՞ էդ ամենը առանձնապես կարևոր չի և վերաբերվում է միայն ոչ աշխատանքային կյանքին։

Իմ պարագայում շատ վիճելի հարց է, բայց եթե ես դա արդեն համարում եմ կյանքիս մի մասը, ուրեմն կարծում եմ ես սիրում եմ իմ աշխատանքը։ Իմ մոտ կա նպատակ ցույց տալու, որ տուրիզմը ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ աշխատանք կարող է լինել։ Այսինքն արվեստի պես մի բան։ Ու ես էդ ճանապարհով ընթանում եմ ու տեսնում եմ դրա արդյունքները տարբեր չափորոշիչներով ՝ թե՛ ֆինանսական, թե՛ միջմարդկային փոխհարաբեպությունների և թե՛ աճի առումով։

VisTolog
20.03.2018, 21:32
Ներկա պահին աշխատանքս համ կարևոր փորձա համ եկամուտ համ ունիկալ մէ բաժին ունիկալ մարդկանցով, որոնց հետ ամենավատ օրը կարա ամենադրականը լինի։ :))

ՀԳ Իսկ եթե մի օր ունենանք լիքը փող, կշարունակե՞նք աշխատել ու արդյո՞ք կշարունակենք աշխատել էն նույն գործում, որը անում էինք "աղքատ" ժամանակ։ Ես՝ չէ։ Կստեղծեի իմ բիզնեսը կամ հարազատ մեկի հետ կզբաղվեի երկուսիս հետաքրքրող գործով։

boooooooom
20.03.2018, 22:54
Ես չեմ ապրում. ես աշխատում եմ։ Ու ես չեմ "լացում", որովհետև ես եմ ընտրել իմ ուղին։ Ուղղակի ընտանիքիս անդամներն են տուժում, որովհետև ինձ տեսնում են գիշերը քնելուց առաջ ու առավոտյան աշխատանքի գնալուց։ Ես գիտեմ, որ երեխաներս ու կինս իմ դեֆեցիտով են ապրում, բայց ինչ արած. լավ ապագան ծանրաքաշ զոհաբերություններ ա պահանջում։ Երբ ինչ որ մի օր չպիտի աշխատեմ ու տանն եմ մնում, դա ինձ համար շատ անսովոր վիճակ ա, ու ես չգիտեմ ինչ ասել է տանը ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, որովհետև երբ տանն եմ մնում, անպայնան գտնում եմ ինչ որ կոտրված բան, կամ ինչ որ նախկինում հետաձգված անելիք ու ամբողջ օրս նվիրում եմ դրան (այսինքն էլի աշխատում եմ): Երբ ես չեմ աշխատում ուրեմն քնած եմ, կամ ինչ որ ճանապարհին եմ։ Հայաստանյան ինձ բաժին հասած կյանքը ստիպել ա, որ ես ամեն ինչ զոհաբերեմ գործին։ Բայց ես հավատում եմ, որ կգա ժամանակ, երբ ես կսկսեմ "պտուղները հավաքել" ու ցավոք միայն էդ ժամանակ կկարողանամ կնոջս ու երեխաներիս "պարտքերը" տամ։ Չգիտեմ, երևի սա ճիշտ չի, երևի պիտի զուգահեռ նաև ապրել, բայց էս պահին դեռ չի ստացվում :(

Վիշապ
21.03.2018, 01:53
Աշխատանքը կյանքի իմաստավորման միջոցներից երևի հիմնականն է մտածելու հետ մեկտեղ, վայթե բանական մարդ ատրիբուտներից մեկն ա ինչքան գիտեմ:
Իհարկե պարազիտները (գողերը, ավազակներն ու աֆերիստները, պաշտոնն ու իշխանությունը չարաշահողները, մնացած ստահակները) կյանքի իմաստավորման վրա թքած ունեն, դրա համար էլ զուրկ են մարդկային բանականությունից:
Մեկ էլ կան իմիջայլոց կամ «յոլա» տիպի մարդիկ, որ աշխատանքի իմաստը չեն հասկանում՝ «աշխատանքը ապրուստի ծայրահեղ միջոցն է», «աշխատում ենք չաշխատենք», սրանք էլ բանականությամբ առանձնապես վերևիններից չեն տարբերվում…

Մի խոսքով առանց աշխատանքի մենք հիմա հազիվ թե կարողանայինք ակումբում աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի մասին գրել, որովհետև ոչ ակումբ կլիներ, ոչ ինտերնետ, ոչ ինտերնետի փող…

Ինչ վերաբերում է work-life բալանսին.
Դպրոցական տարիքից ինձ լծել են աշխատանքի, դասերից դուրս ու նաև ամառային արձակուրդներին հիմնականում բանել եմ՝ այգեգործություն, խոտահավաք, վարուցանք, քախան, ոռոգում, բերքահավաք, ցեմենտ-բետոն, մեղր քաշել, արաղ քաշել, ներկել, սվաղել...
Հանուն արդարության ասեմ՝ քեռիներս ինձ աշխատանքի դիմաց պարգևատրել են իրենց հետ ձուկ բռնելու ու որսի տանելով (անձրևոտ օրերին, երբ աշխատել հնարավոր չէր), ու մեկ էլ Վարդավառին մառոժնու փող տալով :Ճ
Որ հիմա նայում եմ՝ արթուն կյանքիս մեծ մասը զբաղվել եմ աշխատելով (ու ակումբում գրելով :Ճ): Մտածում եմ, եթե էսքան չաշխատեյի, ապա շատ ավելի քիչ բանի հասած կլինեյի ու ինձ հիմա ահագին դժբախտ կզգայի:
Մյուս կողմից էլ, երբեմն ափսոսում եմ պատանեկան վախտերս որոշ սիլիբիլիների շանսեր բաց թողելու համար, որ հիմարի պես մտածել եմ, թե իբր հնարավորություն ու ժամանակ չունեմ (իմ հնարավորությունների կեսն էլ չունեցողները ամբողջ օրը թրև էին գալիս նանարների հետ), չնայած կարող է բարին էլ դա էր :Ճ
work-life բալանսը ինձ համար միշտ պրոբլեմ է եղել, լիքը շաբաթ-կիրակիներ ու գիշերներ ապուշի պես աշխատել եմ, վերջերս նոր-նոր, առողջական պրոբլեմներ ունենալուց հետո իբր խելքի եմ գալիս:
Կարծում եմ, ադեկվատ հանգստանալն ու լիցքաթափվելը աշխատելուն զուգահեռ շատ կարևոր են, այլապես մարդու աշխատելու էֆեկտիվությունը նվազում է, իմաստն էլ` կորում:

Աթեիստ
21.03.2018, 02:46
Էս պահին իմ աշխատանքը հենց էն ա ինչ ինձ հետաքրքիր ա։ Եթե ընկերությունն իմը չլիներ, ես պարզապես աշխատող լինեի, կարծում եմ ավելի հաճելի կլիներ։ Էս կազմակերպչական բանուգործն էնքան էլ իմը չեն։

Տեսականորեն ես ստիպված եմ մի փոքր փոխել աշխատաոճս, ու սիրածս գործը փոխանցել աշխատողներիս, ինքս դառնալ հենց տնօրեն, բայց դա համ դժվար ա, համ էնքան էլ իմ ուզած գործը չի։ Բայց հակառակ դեպքում ես երբեք արձակուրդ չեմ ունենա (վերջի անգամ արձակուրդ ունեցել եմ 8 տարի առաջ մեկ էլ նոր տարվա տոներին)։

Ֆբ-ում մի հատ նկար ա ֆռռում, որ համեմատում են տարբեր թմրանյութերի ազդեցությամբ տարբեր աստիճանի հոգնած, կարմրած աչքեր։ իմ հավանած տարբերակում վերջի տողում (ամենակարմիր աչքերը) գրած ա «սեփական բիզնես»։
Էս դեպքում սեփական կյանք չի մնում։ Ամբողջ օրըը գործի մեջ ես։ Դա շատ հոգնեցուցիչ ա։

Ուլուանա
22.03.2018, 07:25
Կարծում եմ` էս հարցը քննարկելիս կարևոր է հաշվի առնել նաև մարդու ընտանեկան կարգավիճակը` ընտանիք կամ զուգընկեր ունենալ-չունենալը, որովհետև դրանից կախված` իրավիճակը զգալի չափով կարող է տարբեր լինել: Օրինակ, բնական է, որ միայնակ մարդը, որին տանը սպասող չկա, նույն խանդավառությամբ չի շտապի աշխատանքից տուն, ինչպես, ասենք, ամուսնացած կամ զուգընկեր ունեցող, էլ չեմ ասում` երեխաներ ունեցող մարդը: Միայնակ մարդու համար աշխատանքը բացի ապրուստի միջոց լինելուց, անկախ նրանից, թե ինչքանով է հաճելի ու հոգեհարազատ, կարծում եմ` շատ դեպքերում էսպես թե էնպես դառնում է կյանքի էական մաս, գուցե նաև օդ, որովհետև գուցե դրանից դուրս իրեն բավականաչափ պիտանի կամ պահանջված չի զգում: Ասածս, իհարկե, չի նշանակում, թե բացի աշխատանքից ու ընտանիքից, ուրիշ անելու կամ հետաքրքրվելու բան չի կարող լինել, բայց եթե մարդը միայնակ է զգում իրեն, աշխատանքը, զբաղվածություն ու պիտանիության զգացում ապահովելով, կարող է դառնալ նաև միայնակությունը կամ դրա գիտակցումը բթացնող, ցրող միջոց, ու մարդը կարող է համարել, որ աշխատանքն իր համար օդ ու ջուր է, առանց դրա իրեն չի պատկերացնում, իր կյանքը հենց աշխատանքն է, որ կա: Բայց, ասենք, նույն մարդը կարող է լրիվ այլ կերպ ընկալել նույն աշխատանքը, եթե ընտանիք կամ սիրելի մարդ ունենա, որի հետ աշխատանքից դուրս ժամանակ անցկացնելը պիտի որ պակաս ցանկալի չլինի, քան սիրելի աշխատանքը, եթե, իհարկե, ընտանիքում կամ զուգընկերոջ հետ էնպիսի խնդիրներ չունի, որոնք կստիպեն հնարավորինս խուսափել շփումից:

Հետո, բացի աշխատանքը սիրել-չսիրելուց, աշխատանքը կյանքից առանձնացնել-չառանձնացնելու հարցում, կարծում եմ, կարևոր է նաև աշխատանքի բնույթը, միջավայրը, գուցե նաև այլ գործոններ: Աշխատանք կա, որ աշխատավայրում լրիվ ավարտվում է, ու մարդն էնտեղից դուրս գալով` լրիվ կտրվում է աշխատանքից: Իսկ աշխատանք կա, որ պահանջում է նաև տանը շարունակել, կամ ընդհանրապես էնպիսին է, որ ցանկացած պահի կարող են զանգել, կանչել աշխատելու: Վերջին դեպքերում, բնականաբար, կյանքի մաս է կազմում, ու էդ դեպքում եթե մարդն իր աշխատանքը չի սիրում, կարելի է էդ մարդուն դժբախտ համարել:

Իմ կարծիքով, աշխատանքը հոժարակամ որպես կյանքի մաս ընկալել հնարավոր է միայն աշխատանքը շատ սիրելու դեպքում (այն էլ ոչ միշտ, ինչպես, օրինակ, Բյուրի դեպքում), բայց իմ տպավորությամբ, մարդկանց մեծ մասն իր աշխատանքն առնվազն էդ աստիճանի շատ չի սիրում, ու գործնականում մարդկանց ճնշող մեծամասնությունը (եթե այլ կերպ վարվելու կոնկրետ լուրջ պատճառներ չունի), նախընտրում է հնարավորինս շուտ տուն գնալ աշխատավայրից, որ աշխատելուց հետո մի քիչ էլ ավել «ապրի»:

Ես ինքս ռեժիմով ամեն օր աշխատանքի գնալու փորձ չունեմ (կյանքումս ինչքան աշխատել եմ, կամ ֆրիլանս է եղել, կամ ուշ-ուշ աշխատավայր հաճախելու անհրաժեշտությամբ): Անձամբ ինձ համար աշխատանքի էն տեսակը, որում, իմ պատկերացմամբ, ես կարող եմ լիարժեք բավարարվածություն զգալ ու լրիվ ճիշտ տեղում զգալ ինձ, ուղղակի չի կարող ամեն օր աշխատանքի գնալու ռեժիմի մեջ տեղավորվել: Ինձ լիարժեք համապատասխանող աշխատանքի դեպքում աշխատանքս լրիվ կյանքիս մաս պիտի լինի, դե, «աշխատանքի գնալ» երևույթի բացակայության պարագայում արդեն ուզած-չուզած` պիտի կյանքիդ մաս դառնա:

Իսկ ամեն օր առավոտից մինչև ուշ երեկո աշխատավայրում անցկացնելը, այսինքն` ընտանիքից, սիրելի մարդկանցից ու լիքը այլ բաներից կտրված, կոնկրետ ինձ համար կյանքի մաս չի կարող լինել, այլ կյանքից խլված ահռելի ժամանակ: Այլ հարց է, թե կոնկրետ դեպքերում ինչքանով է դա անհրաժեշտ կամ անխուսափելի: Բայց եթե խոսքը զուտ նախընտրության մասին է, ապա ես կնախընտրեմ ավելի համեստ ապրել, քան էդ գնով շատ փող վաստակել, ու նույն նախընտրությունը գործում է նաև սիրելի մարդու/ամուսնու աշխատելու հարցում, պարզապես էս դեպքում դիմացինի նախընտրության հարցն էլ կա, բնականաբար: Կարծում եմ` կյանքը չափազանց կարճ է ու անկանխատեսելի, հետևաբար եթե թեկուզ մի քիչ դրա հնարավորությունը կա, ավելի լավ է էսօր ապրել, ոչ թե էսօր միայն աշխատել-տառապելով դիզել` հուսալով, որ վաղն ավելի լավ ժամանակ կլինի, ու վերջապես կվայելես դիզածդ. ի վերջո, էդ վաղը կարող է և ընդհանրապես չգալ:

Տրիբուն
22.03.2018, 18:28
... միայնակ մարդը, որին տանը սպասող չկա, նույն խանդավառությամբ չի շտապի աշխատանքից տուն, ինչպես, ասենք, ամուսնացած կամ զուգընկեր ունեցող, էլ չեմ ասում` երեխաներ ունեցող մարդը: Միայնակ մարդու համար աշխատանքը բացի ապրուստի միջոց լինելուց, անկախ նրանից, թե ինչքանով է հաճելի ու հոգեհարազատ, կարծում եմ` շատ դեպքերում էսպես թե էնպես դառնում է կյանքի էական մաս, գուցե նաև օդ, որովհետև գուցե դրանից դուրս իրեն բավականաչափ պիտանի կամ պահանջված չի զգում: Ասածս, իհարկե, չի նշանակում, թե բացի աշխատանքից ու ընտանիքից, ուրիշ անելու կամ հետաքրքրվելու բան չի կարող լինել, բայց եթե մարդը միայնակ է զգում իրեն, աշխատանքը, զբաղվածություն ու պիտանիության զգացում ապահովելով, կարող է դառնալ նաև միայնակությունը կամ դրա գիտակցումը բթացնող, ցրող միջոց, ու մարդը կարող է համարել, որ աշխատանքն իր համար օդ ու ջուր է, առանց դրա իրեն չի պատկերացնում, իր կյանքը հենց աշխատանքն է, որ կա: Բայց, ասենք, նույն մարդը կարող է լրիվ այլ կերպ ընկալել նույն աշխատանքը, եթե ընտանիք կամ սիրելի մարդ ունենա, որի հետ աշխատանքից դուրս ժամանակ անցկացնելը պիտի որ պակաս ցանկալի չլինի, քան սիրելի աշխատանքը, եթե, իհարկե, ընտանիքում կամ զուգընկերոջ հետ էնպիսի խնդիրներ չունի, որոնք կստիպեն հնարավորինս խուսափել շփումից:

Մյուս կողմից էլ, ընտանիք, երեխաներ ունեցող մարդու պատասխանատվությունն ավելի մեծ ա, փողի կարիքն էլ ավելի շատ։ Հետևապես ստիպված ա ավելի շատ աշխատել, որ բացի իրենից մի երկու երեք հոգու էլ պահի։ Հատկապես, երբ ընտանիքի միակ եկամուտ ստեղծողն ինքն ա։ Ստացվում ա պարադոքս - ուզում ես շատ տանը մնաս, որ ընտանիքիդ հետ լինես, բայց որ շատ տանը մնաս, ընտանիքդ ըստ պահանջի չես ապահովի։

Տրիբուն
22.03.2018, 18:47
Ես իմ աշխատանքը սիրում եմ, բայց աշպատանքիս հիմնականում վերաբերում եմ որպես գումար վաստակելու միջոց։ Եթե շատ փող ունենայի, չէի աշխատի, հազար տոկոս։ Երբ շատ փող կա, էս աշխարհում լիքը հետաքրքիր բաներ կա անելու, բացի աշխատելուց։ Իսկ ով չի իմանում էտ հետաքրքիր բաների տեղը, ֆանտազիայի պակաս ունի, ցավում եմ իրա համար։ :D

Աշխատանքս հետաքրքիր ա, բայց հեչ կրեատիվ չի։ Ըստ էության, ես ոչ մի նոր բան էս մի 15 տարի ա չեմ անում։ Միակ նորությունն էն ա, որ, եթե բախտս բերում ա, նոր երկրում եմ հայտնվում։ Բայց բախտս միշտ չի որ բերում ա, հետևապես կարող նույն բանը անեմ մի տեղ, որտեղ արել եմ ասենք 3 տարի առաջ։ Մեկ-մեկ դրանից դեպրեսվում եմ, բայց մեկա, վերջում ասում եմ, Աստծուն փառք, որ գործ կա։ Մի պահ նպատակ էի դրել տարին գոնե երկու նոր երկիր տեսնեի, մի քանի տարի ստացվեց, բայց հետո էլի կրկնություններ։ Չեմ բողոքում էլի, բայց կարող ա մի բան փոխելու ժամանակն ա։

Work-life բալանսս բավականին խախտված ա։ Կարամ երկու-երեք ամիս ընտանիքիս չտեսնեմ։ Հետո, որ տունն եմ լինում, շատ եմ քնում, քանի որ երբ աշխատանքի եմ շաբաթ-կիրակի, գիշեր-ցերեկ, սաղ խառնված ա։ Ու միշտ լարվածություն կա, միշտ մեկը ծոծրակիդ շնչում ա, միշտ դեդլայն կա ․․․ կարճ ասած, պատահում ա լուրջ սթրեսներ եմ տանում, ու հետո հանգստի կարիք եմ ունենում։

Բայց ամեն ինչ սովորելու վրայա։ Եթե ընտանիքում սեր ու համերաշխություն կա, կարելի ա դիմանալ ամեն ինչին, ներառյալ իրարից հեռու լինելուն։ Փոխարենը մենք ընտանիքով իրար հետ միշտ շատ ակտիվ ու հավես ժամանակ ենք անցկացնում։ Նախ չորսով լավ ընկերություն ենք անում, գրեթե ամեն ինչով կիսվում ենք, լավ տժում ենք, լավ ղժում ենք, համ էլ իրար վրա :D լիքը համատեղ հետաքրքրություններ ունենք, փորձում ենք հաճախ ճանապարհորդել։

Ինչ ասեմ, ամեն ինչ իրա արժեքն ունի։ Աշխատելն էլ, ազատ ժամանակն էլ։ Իմ համար շատ ազատ ժամանակը հիմա շռայլություն ա, քանի որ հիմնական նպատակս երեխեքիս լավ կրթությունն ա։ Իսկ լավ կրությունը էս թվին ներդրում ա։ Իսկ ներդում անելու համար փող ա պետք։

Gayl
22.03.2018, 19:08
Սաղ լավ ա, սաղ տոչնիա, բայց ամենաշատը սիրում եմ շաբաթ_կիրակի օրերը, տուն գնալու ժամը ու մեկ ամիս արձակուրդս:
Ոպշմ իմ մասնագիտությունը շատ եմ սիրում, բայց սիրում եմ նաև դիվան քշել, Գամփռի հետ թրև գալ, խմել, պարել ու թափառել ու որ մի հատ էլ ինքնաթիռ ունենայի էլ բան չէի ուզի (սուտ եմ ասում մի հատ էլ կղզի կուզեի Հունաստանի կողմերը:D):

StrangeLittleGirl
25.03.2018, 19:56
Կարծում եմ` էս հարցը քննարկելիս կարևոր է հաշվի առնել նաև մարդու ընտանեկան կարգավիճակը` ընտանիք կամ զուգընկեր ունենալ-չունենալը, որովհետև դրանից կախված` իրավիճակը զգալի չափով կարող է տարբեր լինել: Օրինակ, բնական է, որ միայնակ մարդը, որին տանը սպասող չկա, նույն խանդավառությամբ չի շտապի աշխատանքից տուն, ինչպես, ասենք, ամուսնացած կամ զուգընկեր ունեցող, էլ չեմ ասում` երեխաներ ունեցող մարդը: Միայնակ մարդու համար աշխատանքը բացի ապրուստի միջոց լինելուց, անկախ նրանից, թե ինչքանով է հաճելի ու հոգեհարազատ, կարծում եմ` շատ դեպքերում էսպես թե էնպես դառնում է կյանքի էական մաս, գուցե նաև օդ, որովհետև գուցե դրանից դուրս իրեն բավականաչափ պիտանի կամ պահանջված չի զգում: Ասածս, իհարկե, չի նշանակում, թե բացի աշխատանքից ու ընտանիքից, ուրիշ անելու կամ հետաքրքրվելու բան չի կարող լինել, բայց եթե մարդը միայնակ է զգում իրեն, աշխատանքը, զբաղվածություն ու պիտանիության զգացում ապահովելով, կարող է դառնալ նաև միայնակությունը կամ դրա գիտակցումը բթացնող, ցրող միջոց, ու մարդը կարող է համարել, որ աշխատանքն իր համար օդ ու ջուր է, առանց դրա իրեն չի պատկերացնում, իր կյանքը հենց աշխատանքն է, որ կա: Բայց, ասենք, նույն մարդը կարող է լրիվ այլ կերպ ընկալել նույն աշխատանքը, եթե ընտանիք կամ սիրելի մարդ ունենա, որի հետ աշխատանքից դուրս ժամանակ անցկացնելը պիտի որ պակաս ցանկալի չլինի, քան սիրելի աշխատանքը, եթե, իհարկե, ընտանիքում կամ զուգընկերոջ հետ էնպիսի խնդիրներ չունի, որոնք կստիպեն հնարավորինս խուսափել շփումից:

Հետո, բացի աշխատանքը սիրել-չսիրելուց, աշխատանքը կյանքից առանձնացնել-չառանձնացնելու հարցում, կարծում եմ, կարևոր է նաև աշխատանքի բնույթը, միջավայրը, գուցե նաև այլ գործոններ: Աշխատանք կա, որ աշխատավայրում լրիվ ավարտվում է, ու մարդն էնտեղից դուրս գալով` լրիվ կտրվում է աշխատանքից: Իսկ աշխատանք կա, որ պահանջում է նաև տանը շարունակել, կամ ընդհանրապես էնպիսին է, որ ցանկացած պահի կարող են զանգել, կանչել աշխատելու: Վերջին դեպքերում, բնականաբար, կյանքի մաս է կազմում, ու էդ դեպքում եթե մարդն իր աշխատանքը չի սիրում, կարելի է էդ մարդուն դժբախտ համարել:

Իմ կարծիքով, աշխատանքը հոժարակամ որպես կյանքի մաս ընկալել հնարավոր է միայն աշխատանքը շատ սիրելու դեպքում (այն էլ ոչ միշտ, ինչպես, օրինակ, Բյուրի դեպքում), բայց իմ տպավորությամբ, մարդկանց մեծ մասն իր աշխատանքն առնվազն էդ աստիճանի շատ չի սիրում, ու գործնականում մարդկանց ճնշող մեծամասնությունը (եթե այլ կերպ վարվելու կոնկրետ լուրջ պատճառներ չունի), նախընտրում է հնարավորինս շուտ տուն գնալ աշխատավայրից, որ աշխատելուց հետո մի քիչ էլ ավել «ապրի»:

Ես ինքս ռեժիմով ամեն օր աշխատանքի գնալու փորձ չունեմ (կյանքումս ինչքան աշխատել եմ, կամ ֆրիլանս է եղել, կամ ուշ-ուշ աշխատավայր հաճախելու անհրաժեշտությամբ): Անձամբ ինձ համար աշխատանքի էն տեսակը, որում, իմ պատկերացմամբ, ես կարող եմ լիարժեք բավարարվածություն զգալ ու լրիվ ճիշտ տեղում զգալ ինձ, ուղղակի չի կարող ամեն օր աշխատանքի գնալու ռեժիմի մեջ տեղավորվել: Ինձ լիարժեք համապատասխանող աշխատանքի դեպքում աշխատանքս լրիվ կյանքիս մաս պիտի լինի, դե, «աշխատանքի գնալ» երևույթի բացակայության պարագայում արդեն ուզած-չուզած` պիտի կյանքիդ մաս դառնա:

Իսկ ամեն օր առավոտից մինչև ուշ երեկո աշխատավայրում անցկացնելը, այսինքն` ընտանիքից, սիրելի մարդկանցից ու լիքը այլ բաներից կտրված, կոնկրետ ինձ համար կյանքի մաս չի կարող լինել, այլ կյանքից խլված ահռելի ժամանակ: Այլ հարց է, թե կոնկրետ դեպքերում ինչքանով է դա անհրաժեշտ կամ անխուսափելի: Բայց եթե խոսքը զուտ նախընտրության մասին է, ապա ես կնախընտրեմ ավելի համեստ ապրել, քան էդ գնով շատ փող վաստակել, ու նույն նախընտրությունը գործում է նաև սիրելի մարդու/ամուսնու աշխատելու հարցում, պարզապես էս դեպքում դիմացինի նախընտրության հարցն էլ կա, բնականաբար: Կարծում եմ` կյանքը չափազանց կարճ է ու անկանխատեսելի, հետևաբար եթե թեկուզ մի քիչ դրա հնարավորությունը կա, ավելի լավ է էսօր ապրել, ոչ թե էսօր միայն աշխատել-տառապելով դիզել` հուսալով, որ վաղն ավելի լավ ժամանակ կլինի, ու վերջապես կվայելես դիզածդ. ի վերջո, էդ վաղը կարող է և ընդհանրապես չգալ:

Չեմ կարծում, թե զուգընկեր կամ երեխաներ ունենալ կամ չունենալը կապ ունի աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի հետ։ Մեկը ես իմ սինգլ էղած ժամանակ էլ աշխատավայրում երբեք երկար չեմ մնացել, եթե շտապ դեդլայն չի էղել, ու աշխատանքի նկատմամբ վերաբերմունքս որևէ կերպ չի փոխվել զուգընկերոջ հայտնվելուն կամ միասին ապրելուն զուգահեռ։

Նույն կերպ էլ կան մարդիկ, որոնք ունեն ընտանիք ու երեխաներ, բայց ամբողջ օրն աշխատանքի մեջ են անցկացնում՝ խուսափելով տուն գնալուց կամ ուղղակի աշխատանքը առաջնահերթություն համարելով։ Հենց իմ ոլորտում լիքը մարդիկ կան, որ ասում են տնեցիքը բողոքում են, որ աշխատանքի մեջ շատ են խրված։

Տրիբուն
09.04.2018, 17:07
Ես իմ աշխատանքը սիրում եմ, բայց աշպատանքիս հիմնականում վերաբերում եմ որպես գումար վաստակելու միջոց։ Եթե շատ փող ունենայի, չէի աշխատի, հազար տոկոս։

Երեկ ինձ ու ինձ մտածում էի, որ եթե շատ փող ունենայի ու աշխատեի, երևի գործս ավելի հաճույքով ու որակով կանեի։ Երբ աշխատում ես փողի համար, մի տեսակ անընդհատ էտ լարվածությունը կա․ բա որ լավ չանեմ գործս, բա որ գոհ չլինեն, բա որ չհասցնեմ, բա որ չհաստատվի, լիքը բա որ ․․․ ու էս սթրեսը հաստատ որակի վրա ազդում ա։

Ձայնալար
11.04.2018, 11:48

Ախր հաճույքի համար օրը մի 3 ժամ կարելի ա աշխատել, բայց ոչ 6-10, եթե մազոխիստական հակումներ չկան իհարկե :ՃՃ

Տրիբուն
11.04.2018, 20:00
Ախր հաճույքի համար օրը մի 3 ժամ կարելի ա աշխատել, բայց ոչ 6-10, եթե մազոխիստական հակումներ չկան իհարկե :ՃՃԿարելի ա 8 ժամ հաճույքով աշխատել, 3 ժամ տհաճությամբ։

Իմ համար ժամանակը կապ չունի: Իմ աշխատանքը մեկա արտանորմատիվային: Բայց ինչքան լավ կլիներ, որ պռոստը կայֆ բռնեիր արածդ գործից ու ապրելու ու թոշակի մասին չմտածեիր։

StrangeLittleGirl
11.04.2018, 23:04
Կարելի ա 8 ժամ հաճույքով աշխատել, 3 ժամ տհաճությամբ։

Իմ համար ժամանակը կապ չունի: Իմ աշխատանքը մեկա արտանորմատիվային: Բայց ինչքան լավ կլիներ, որ պռոստը կայֆ բռնեիր արածդ գործից ու ապրելու ու թոշակի մասին չմտածեիր։
Վաբշե ութ ժամից երկար աշխատանքային օրը զզվելի բան ա, ու չեմ պատկերացնում, թե մարդ ինչ աստիճանի պիտի աշխատանքին նվիրված լինի, որ ութ ժամից երկար աշխատելուց հաճույք ստանա ու թոշակի մասին չմտածի։

Գաղթական
12.04.2018, 02:12
Մթության մեջ շոշափելով գտա հեռախոսս ու մի աչքս հազիվ բացեցի, որ ժամը ստուգեմ:

Ձեռի հետ էլ՝ սահեցի նորությունների ծանուցումների վրայով:
Նորից մի բելգիացի էր Եվրոմիլիոնի լոտոյի ջեք-փոթը տարել՝ 17 միլիոն եվրո...

էդ տպավորությունների տակ նորից քուն մտա ու, բախտի բերմամբ թե պատահմամբ, ընդհատված երազիս շարունակության մեջ ես էի էդ նորընծա միլիոնատերը )))

ասեմ՝ որ սաղ հարցերը կարգավորելուց հետո արդեն մտածում էի, թե ոնց ճիշտ գործի մեջ ներդնեմ գումարը, որ էլի պտուղներ տա..

ասածս ինչա՝ փողի կարիք չունեցող մարդն էլ իհարկե իր համար զբաղմունք կգտնի, բայց դա մի քիչ չի կարելի համեմատել փողի կարիք ունեցող մտավոր կլինի թե ֆիզիկական աշխատանք կատարող մարդու հետ...

Interdenominational
12.04.2018, 07:13
Առ այսօր չկարողացա հասկանալ գաղտնիքը նրանց, ովքեր ի սկզբանե կողմնորոշվելու ունակությունն ունեն: Նույնիսկ մարդավարի նախանձել չկարողացա՝ գոնե դրդապատճառ լիներ: Ստիմուլ: Չգիտեմինչ: Աստվածաշնչյան համակերպվածությամբ՝ "լինել հավատարիմ դիրքի ու կոչման մեջ", որերոդ տարին (այն զգացումն է, թե՝ որերոդ կյանքը) քարշ տալով ինքզինքդ ...աշխատավայր: Հրաշալի մթնոլորտ, ներքին ու արտաքին կոնֆլիկտների լիակատար բացակայություն: Քոնը չէ՝ ասում են մտերիմներս: Իմը չէ՝ տխրում եմ ես: Եվ հիմա, և երկու տարի առաջ, և վեց տարի առաջ: Տարբեր տեղերում:
Ինչումն է "ճիշտ" մարդկանց գաղտնիքը... ճիշտ աշխատանքի:
Էհ...

Ձայնալար
12.04.2018, 11:30
Կարելի ա 8 ժամ հաճույքով աշխատել, 3 ժամ տհաճությամբ։

Իմ համար ժամանակը կապ չունի: Իմ աշխատանքը մեկա արտանորմատիվային: Բայց ինչքան լավ կլիներ, որ պռոստը կայֆ բռնեիր արածդ գործից ու ապրելու ու թոշակի մասին չմտածեիր։

Հենց էդ ա, որ 8 ժամ հաճույքովը չեմ պատկերացնում: Ինչ գործ ուզում ա լինի, հազար ու մի բանով ես ուզում զբաղվել, որ օրդ չի հերիքում:

Տրիբուն
12.04.2018, 12:03
Հենց էդ ա, որ 8 ժամ հաճույքովը չեմ պատկերացնում: Ինչ գործ ուզում ա լինի, հազար ու մի բանով ես ուզում զբաղվել, որ օրդ չի հերիքում:

Դե, իմ համար էլ ա իդեալական աշքատանքը սկսվում 11-ին, վերջանում 15-ին, ու մեջտեղը ժամուկես պերերիվ։ :D Ու էտ աշխատանքի ընթացքում դու նստած մտածում ես, պռոստը մտածում ես լիքը խելոք մտքեր ու ամեն մտքի համար ավտոմատ բանկիդ հաշվին համապատասխան գումար ա ավելանում։

Գաղթական
12.04.2018, 12:27
Մի անգամ աչքովս հայտարարություն էր ընկել, որ բորդելների որակի ստուգիչ էին փնտրում:
Սկզբից մտածեցի կատակա, բայց հետո պարզվեց իրոք տենց վականսիա կա:

Բորդելներով ման պիտի գաս ու հերթով բոլոր ինտիմ ծառայություններ մատուցողների «որակը» ստուգես...

Ճիշտա՝ էս վիդեոյում էտի չկար, բայց էլի հետաքրքիր բաներ կան թոփ-10 ամենալավ գործերի մեջ ))

https://youtu.be/_83iW8LVgBY

StrangeLittleGirl
12.04.2018, 12:43
Հենց էդ ա, որ 8 ժամ հաճույքովը չեմ պատկերացնում: Ինչ գործ ուզում ա լինի, հազար ու մի բանով ես ուզում զբաղվել, որ օրդ չի հերիքում:
Մի հատ սենց արտահայտություն կա է day within a day: Ըստ էդ արտահայտության, օրը ութ ժամ աշխատում ես, ութ ժամ քնում, ութ ժամ քեզ մնում ա լիքը ուրիշ բաների համար։ Ու որ ուզենաս, կարաս լիքը ուրիշ բան անես էդ ութ ժամվա մեջ։

Իմ բախտը նրանով ա բերել, որ իմ աշխատանքային օրը 7.5 ժամ ա, կես ժամն էլ ընդմիջում ա, դե մի երկու հատ էլ տասը րոպեանոց սուրճխմոցի։ Ինչ տակը մնում ա, լրիվ հերիք ա հաճույքով աշխատելու համար։ Իսկ գործից հետո զբաղվում եմ մնացած բոլոր բաներով, որ գործի ժամանակ չեմ կարող զբաղվել։

Ձայնալար
14.04.2018, 14:10

Էդ ճիշտ պլանավորում, էֆեկտիվ օգտագործում, և այլ թիթիզ բաները (:D) իհարկե շատ կարևոր են, բայց, եթե ռեալ նայում ես, աշխ օրը ընդմիջումը հետը 9 ժամ ա, 1 ժամ (լավագույն դեպքում) ծախսում ես ճանապարհի վրա: Մյուս անխուսափելի ժամանակի ծախսերը ինչպիսիք են զուգարան, ճաշարան, սափրվել, լողանալ, սեքսով անել :D Որ հանում ենք, բան չի մնում տակը:

Ամեն դեպքում, երևի մարդու բնույթից ա: Ես չեմ պատկերացնում նենց աշխատանք, որը ես հաճույքով կանեմ օրը 8 ժամ: Եթե դուք կարում եք տենց, երջանիկ մարդիկ եք, թույլ տվեք ձեզ նախանձել :)

StrangeLittleGirl
14.04.2018, 19:21
Էդ ճիշտ պլանավորում, էֆեկտիվ օգտագործում, և այլ թիթիզ բաները (:D) իհարկե շատ կարևոր են, բայց, եթե ռեալ նայում ես, աշխ օրը ընդմիջումը հետը 9 ժամ ա, 1 ժամ (լավագույն դեպքում) ծախսում ես ճանապարհի վրա: Մյուս անխուսափելի ժամանակի ծախսերը ինչպիսիք են զուգարան, ճաշարան, սափրվել, լողանալ, սեքսով անել :D Որ հանում ենք, բան չի մնում տակը:

Ամեն դեպքում, երևի մարդու բնույթից ա: Ես չեմ պատկերացնում նենց աշխատանք, որը ես հաճույքով կանեմ օրը 8 ժամ: Եթե դուք կարում եք տենց, երջանիկ մարդիկ եք, թույլ տվեք ձեզ նախանձել :)Լավ, նախանձի :D

Ուլուանա
15.04.2018, 02:36
Էդ ճիշտ պլանավորում, էֆեկտիվ օգտագործում, և այլ թիթիզ բաները (:D) իհարկե շատ կարևոր են, բայց, եթե ռեալ նայում ես, աշխ օրը ընդմիջումը հետը 9 ժամ ա, 1 ժամ (լավագույն դեպքում) ծախսում ես ճանապարհի վրա: Մյուս անխուսափելի ժամանակի ծախսերը ինչպիսիք են զուգարան, ճաշարան, սափրվել, լողանալ, սեքսով անել :D Որ հանում ենք, բան չի մնում տակը:

Ամեն դեպքում, երևի մարդու բնույթից ա: Ես չեմ պատկերացնում նենց աշխատանք, որը ես հաճույքով կանեմ օրը 8 ժամ: Եթե դուք կարում եք տենց, երջանիկ մարդիկ եք, թույլ տվեք ձեզ նախանձել :)
Ինձ համար տենց մենակ արվեստն ա. օրը 8 չէ, 24 ժամ էլ հաճույքով կզբաղվեի, եթե հնարավորություն լիներ :)):

Ասում են` լավ աշխատանքն էն ա, որը դու ձրի էլ կանեիր, բայց, իհարկե, հաճելի ա, որ քեզ դրա համար նաև վճարում են :D: Նենց որ պետք ա տենց աշխատանք գտնել:

ivy
27.11.2022, 15:47
Արդեն որոշ ժամանակ է մտածում եմ ինքնազբաղվածության մասին (self-employment), բայց դեռ համարձակությունս չի հերիքում։
Հա մտածում եմ՝ էս մի բանն էլ անեմ, հետո։
Երկար ժամանակ հոգեթերապիայով զբաղվելու լիցենզիայի քննությանն էի պատրաստվում։ Առողջապության նախարարությունում ես հանձնում, սկզբում՝ գրավոր, եթե անցնում ես, երկրորդը՝ բանավոր։ Բժիշկներ են հանձնաժողովում, ու շատ խիստ է անցնում, բացի մասնագիտական գիտելիքներից ու հոգեբուժությունից (ICD-10, Chapter V / F (https://en.wikipedia.org/wiki/ICD-10)), պիտի նաև բոլոր օրենքներն իմանաս։ Ահագին դժվար քննություն է, ասում էին՝ սպասիր, թերապևտիկ ուսման վերջում կհանձնես, բայց դե ինձ կարևոր էր էդ լիցենզիան հիմա ունենալ (հետո շարունակել ուսման մեջ գիտելիքները խորացնել), նախ՝ հասկանալու համար, թե էս պահին ինչ գիտելիքների պաշար ունեմ, երկրորդը՝ ինքնազբաղվածություն սկսելու համար։
Հոկտեմբերին գրավոր քննությունն էր, անցա, նոյեմբերի 14-ին էլ բանավորը անցա․ հիմա օրինական իրավունք ունեմ Գերմանիայում հոգեթերապիայով զբաղվելու իմ սեփական "Praxis"-ում, բայց դե էդ քայլին գնալու խիզախությունը միևնույն է դեռ չկա :)

Դե հիմա որպես հոգեբան եմ աշխատում մի գործատուի մոտ․ իմ ամսվա աշխատավարձը ստանում եմ՝ անկախ այցելուների քանակից, ու դա ապահովության զգացում է տալիս։
Բայց մանրից սկսել եմ իմ հիմնական աշխատանքի կողքից նաև որպես ֆրիլանսեր թրեյնինգներ ու վորքշոփներ անցկացնել տարբեր թեմաներով։ Երեկ առաջին անգամ միօրյա թրեյնինգ անցկացրեցի (մինչև հիմա ամենաերկարը 2 ժամանոցն էր եղել)․ մի քիչ անհանգիստ էի, թե ոնց եմ մի ամբողջ օր մեն-մենակ թրեյնինգ վարելու, ո՞նց կընդունի ինձ խումբը, ո՞նց կընդունեն իմ մեթոդները և այլն։ Բայց դե շատ լավ անցավ․ ընտիր խումբ էր, ընթացքն էլ չոր ու ձանձրալի չէր, լիքը կատակներ ու հավես խաղային ակտիվություններ արեցինք, դե նյութն էլ ոնց որ թե լավ տեղ հասավ։ Ինձ «վարձողն» էլ նախկին գործատուս է, որի մոտ հիմա ֆրիլանսերային թրեյնինգների առաջարկներ եմ ստանում։
Մտածում եմ՝ սա երևի առաջին քայլերն են դեպի self-employment-ը, բայց միևնույն է վախ ունեմ, որ սրանից հեռու խիզախությունս չի հերիքի :))
Ասենք՝ սեփական հեգեթրապևտիկ "Praxis" բացելը դեռ շատ հեռավոր քայլ է թվում, թեկուզ ու լիցենզիան արդեն ստացել եմ։
Մյուս տարվանից սիստեմիկ թերապիայի կողքից նաև վարքային թերապիա եմ սովորելու, ու հիմա էլ մտածում եմ՝ այ որ դա էլ արեցի, արդեն ուժս կհերիքի :))