PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավորանք Ակումբ ֊ 12

CactuSoul
17.03.2018, 19:16
Երբ փոքր էի, երազում էի 12 տարեկան դառնալ։ Հետո դառա, էնքան հավես էր, սիրում էի էդ տարիքս։ Հետո մեծացա, էլի ուզում էի 12 տարեկան լինել բավական երկար ժամանակ։
Հիմա մեր ակումբը 12 տարեկան դեռահաս է։ Ուզում էի ասել՝ շատ կյանք տարիքում ես, Ակումբ ջան, վայելիր։ :acute

Շնորհավորում եմ բոլորիս, մաղթում, որ էս օրը բոլորիս կյանքում տոն լինի, ինչպես որ իմ կյանքում է արդեն 11 տարի շարունակ։ Թող անդամները գան ու չգնան, քննարկումները լինեն թեժ, քաղաքակիրթ ու բովանդակալից, ու որ մի քիչ շատ ժամանակ ունենանք բոլորս ակումբում (ինչու ոչ, դրանից դուրս էլ) իրար հետ շփվելու համար։

Սիրում եմ շատերիդ, շնորհակալ եմ, որ մի օր գրանցվել եք ակումբում, ծաղկացրել եք կյանքս։

Գրկեր ու պաչեր, եթե դու էլ ես նույնն զգում, ինչ ես հիմա :kiss

մարիօ
18.03.2018, 15:31
Ակումբից էնքան շատ բան եմ սովորել էս ընթացքում, որ ափսոսում եմ, որ ամենաակտիվ ժամանակներում ակումբի հետ չեմ եղել ու ավելի շատ ակումբցիների հետ ծանոթանալու ու շփվելու հնարավորություն չեմ ունեցել։ Բայց էնքան հավես ու ընտիր ընկերներ ունեմ, որոնց գտել եմ ակումբի շնորհիվ, որ հավերժ ուրախ ու պարտական եմ լինելու ակումբին։
Շնորհավոր ակումբ ու ակումբցիներ ջան։ Սիրում եմ բոլորիդ :love

laro
18.03.2018, 16:35
Ակումբը տվել ա ինձ մնայուն ու ընտիր ընկերներ, որոնք ընտանիք իմ համար: Հա, Ակումբը ընտանիքի պես ա իմ համար արդեն 7 տարի: Իմ կյանքի ամենածիտ մարդկանց գտել եմ էստեղ, մարդիկ, որ ամբողջ կյանքի համար են: Սիրում եմ ձեզ, շնորհավորներ ու գրկեր: Հանդիպենք, բայց նենց որ ես գործի չլինեմ ու Յոհանն էլ գա, կարոտած եմ բոլորիդ:

Աթեիստ
19.03.2018, 18:52

Վռազ ամուսնանալ ե՞ս ուզում :D