PDA

Դիտել ողջ տարբերակը : The breadwinner / Հաց բերողը (2017)



Ծլնգ
17.03.2018, 06:41
(գիտեմ որ բառացիորեն այդպես չի թարգմանվում անվանումը, բայց այստեղ իմ աչքին հենց սա է տեղին թվում)

Մի անասելի հրաշք ֆիլմ․․․

https://ia.media-imdb.com/images/M/MV5BMWM2MzQ4YTAtMTBkZS00ODA1LWFmNTEtMjEwNzk3ZGJiZDc3XkEyXkFqcGdeQXVyMjM4NTM5NDY@._V1_UY268_CR0,0,182,268_AL_.jpg

Եթե Cartoon Saloon ստուդիայի մուլտերին ծանոթ եք ("The Secret of Kells", "Song of the Sea"), ապա տեխնիկական իմաստով պատկերացումները կարդարանան (երկչափ մուլտերը դեռ լի՜քը կյանք ունեն)։ Կարծում եմ սա իրենց ամենաուժեղ գործն է։

Մի քանի օր տպավորությունների տակ էի, չէի հասկանում թե ինչ ծանոթ հիշողությունների նշույլներ է արթնացնում մուլտը․․․ այսօր մեկ էլ հասկացա․ 80-ականներին տեսածս «Босоногий Ген» (ճապոնական անիմե՝ Հիրոշիմայի ատոմային ռմբակոծման մասին փոքր տղայի աչքերով) մուլտից վաղուցվանից թմրած բայց չմոռացված զգացողություններիս հետ էր ասոցիատիվ կապ ստեղծում։ Իհարկե Գենին այլ տարիքում էի տեսել, և տպավորություններս էլ ուրիշ խորության մակարդակների վրա էին։ Բայց, այն, որ հիշեցրեց Գենին, արդեն ինձ ահագին բան է ասում այս մուլտի մասին։ Նայեք, եթե դեռ չեք տեսել (երկուսն էլ), ու չվախենաք լացել․․․

Lion
17.03.2018, 09:10
Իսկ ես ուրիշ բան հիշեցի...

ivy
17.03.2018, 11:36
Աֆղանստանում բաչա-պոշ լինելը աղջիկների համար, ցավոք, ազատ լինելու միակ ելքն է հաճախ։ Սովորաբար հենց ծնողներն են իրենց աղջիկ երեխաների համար էդ ճամփան ընտրում, չնայած էս ֆիլմում ոնց որ թե դա երեխայի ընտրությունն էր, ինչքան որ թրեյլերից երևաց։
Լավն էր թրեյլերը. կնայենք ֆիլմը։

Լեո
18.03.2018, 21:10
Մուլտֆիլմը դիտեցի:
Հոյակապ էր:
Ե՛վ սյուժեն, և՛ պատկերը :good