PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարդ, ում մասին ուզում եմ խոսել



Գաղթական
11.03.2018, 06:57
Մոդերատորական. թեման առանձնացվել է «Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել» (https://www.akumb.am/showthread.php/47335-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%82%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%A5%D5%AC) թեմայից: Այստեղ կարող եք գրել ցանկացած մարդու մասին (ոչ ակումբցի), ում վերաբերյալ ասելիք ունեք:


Նա՝ ում մասին ուզում եմ խոսել, ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանն ա՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի ամուսինը:

Էս մարդն ամեն օր առավոտ կանուխ արթնանում ա ու ֆբ-ում Արարատի նկարը տեղադրում՝ «Բարի... լույս Հայ ու Հայաստան» մակագրությամբ:
Մակագրությունը միշտ նույննա, իսկ Արարատի նկարները փոխվում են:

Ինչ հիշում եմ՝ ֆբ մտնելիս իր նոր գրառմանն եմ միշտ հանդիպում:
Հանդիիպում եմ ու հիանում իր Մարդ տեսակով..

Մարդ կա՝ էներգետիկ վամպիրա: Նրա հետ շփվելը, իր աուրայում գտնվելը՝ ահագին էներգիա ա քեզանից քաշում:
Մարդ էլ կա՝ էներգիգիայի աղբյուրա: Ինչքան հետը շփվես՝ չես կշտանում:

Հավատացած եմ, որ Աշոտ Համբարձումյանը հենց նշածս երկրորդ տեսակինա պատկանում:

Ամեն անգամ իր գրառմանը նորից հանդիպելիս՝ դեպի անհայտություն բաց թողնված իր ճերմակ աղավնուց մի փետուր էլ ինձ ա բաժին ընկնում՝ էդ գրառման մեջ ներդրած իր ջերմությունից մի կաթիլ...

Գաղթական
11.03.2018, 07:31
Մարդ էլ կա՝ էներգիայի աղբյուրա: Ինչքան հետը շփվես՝ չես կշտանում:

Ի դեպ՝ մի էդպիսի էներգետիկ աղբյուր էլ հոլանդահայ հայտնի դաշնակահար ու երգահան Արիստակես Եսայանն ա:

Էս մարդն էլ է ամեն օր ֆբ-ին բարի լույս մաղթում՝ իր խոսքը համեմելով մի ամբողջ պատմությամբ, թե աշխարհն ինչքան գեղեցիկ է ու թե ինչքան դրական բաներ է ինքը տեսնում իր շուրջը:

Երբեք չեմ դադարում հաճելիորեն զարնանալ, թե որտեղից է այս մարդն ամեն անգամ այդքան նոր բառեր գտնում՝ աշխարհը մի պտղունց էլ բարիացնելու համար:

Բոլոր նկարներում նա միշտ ժպտում է ու ճառագայթներ արձակում:
ՈՒ միշտ նա ճամփորդում է՝ մենակ կամ կնոջ հետ, ու հաճախակի այս կամ այն կայարանում իրենց գործերով շտապող ու գնացքի սպասող ուղևորների համար ձրի դաշնամուր է նվագում:

2016-ին էլ՝ այս գործունեության համար, նրան շնորհվել է լավագույն կայարանային դաշնակահար կոչումը: