PDA

Դիտել ողջ տարբերակը : ok գուգլ



VisTolog
26.02.2018, 21:13
Այն ինչ կկարդաք այստեղ, կարող է օգտագործվել ձեր դեմ։


Ok գուգլ, ասա ինձ

Արդյո՞ք մարդիկ մոռացել են, թե ինչ է երջանկությունը, ընտրությունը, ընկերությունը, կամքը, ցանկությունը, սերը, հավատքը, գեղեցիկը, ներդաշնակը և, իհարկե, հայու գենը։

Արդյո՞ք այն ինչ մեզ օգնում է վեր բարձրանալ, իրականում պարզապես լավ չի ամրացրած լինում ու մի օր ծեփվում ենք գետնին։

Կարիք չկա խաղալ իմ զգացմունքների հետ, ես դրանցից զուրկ եմ։ Կասե՞ս ինչու։

Ո՞րն է ավելի իրական, ծիածանի գույնե՞րը, թե՞ մեր կյանքում կատարվող իրադարձությունները։

Ծեփված լինելով գետնին, կարիք կա՞ արդյոք նորից վեր բարձրանալ։

Ի՞նչ է տալիս մեզ ափսոսանքը։

Արդյո՞ք կյանքում կորցրած հավասարակշռությունը կազմում է մեծ հավասարակշռության մի մասը։

Արդյո՞ք կարող ենք լինել այնքան խիզախ, որպեսզի թողնենք ամեն հարմարավետն ու սովորություն դարձածը և գնանք հեռու մի տեղ՝ ճշմարտություն և անկեղծություն գտնելու։

Կարո՞ղ ենք ներել ինքներս մեզ

А есть ли жизнь на Марсе? :think

VisTolog
20.03.2018, 21:16
ok գուգլ ձյա, ինչու՞ է միշտ սուտասանը մեղավոր, չէ՞ որ ստում ենք այն դեպքում, երբ գիտենք, որ մեր ճիշտը չի ընդունվելու։ Ըհը, հիմա ո՞վա մեղավոր, նա ով ստու՞մ ա, թե՞ նա, ով պատրաստ չի ընդունելու ճիշտը․․․

Ես մեղավոր չեմ, երբ ստում եմ, մեղավոր ես դու, որ պատրաստ չես լսել ու հասկանալ ճիշտը։


--

Նոր Զելանդիա եմ ուզում ))

VisTolog
29.03.2018, 23:09
Չհարգեցի նրան, ով միշտ մեծամասնության մեջ եղավ, զուտ նրա համար, որ չառանձնանա: Չգիտես խի մեր հասարակության մեջ մարդիկ սարսափ են ապրում սեփական կարծիք ունենալու մտքից: Ի վերջո, բոլորս էլ հասկանում ենք, թե ով ա իրա սեփական կարծիքն արտահայտում և ով՝ Վալոդիկինը: Արտահայտել Վալոդիկի կարծիքը դա շատ հարցերից խուսափելու հնարավորությունա ու ոչ մեկ քեզ մատնացույց չի անի որպես սեփական կարծիք և հետևաբար Վալոդիկի հետ համակարծիք չլինող, սխալ մոտեցում ունեցող, սխալ աբրող և վերջապես մեկը, ով բանի պետք չի:

Ախր մեծամասնության մեջ գտնվողների զգալի մասը դիմացինին չի հարգում, որտև հասկանումա, որ դիմացինն էլ իր պես չունի սեփական կարծիքի արտահայտման հնարավորություն:

Բոլորիս էլ պետք է սեփական կարծիք արտահայտող,
որովհետև մեզնից շատերը չունեն համարձակություն խոսելու:


Թե խի՞ բացեցի էս օրագիրը, եթե պետքա գրեմ ու չսխմեմ պատասխանել: :think

VisTolog
15.04.2018, 00:38
Մեր հասարակության մեջ "լավ" լինելը ասոցացվումա մինիմալ եկամտով մինիմում 8 ժամանոց աշխատանք ունենալու ու քայլել կարողանալու հետ: Աշխատու՞մ ես, քայլել կարողանու՞մ ես, ուրեմն ամեն ինչ լավ ա, ինչի՞ց ես բողոքում: Մի մտածի, մի սովորի, մի ձգտի, մի սիրի, մի պայքարի: Ապրի, հարկերդ մուծի, ամուսնացի, երեխա ունեցի, թաղմանդ փողը հավքի ու հանգիստ մեռի:


օկ գուգլ, ինչի՞ա ամեն ինչ էսքան անգույն շատերիս կյանքում: Միգուցե ոչ մտածում ենք, ոչ սիրում, ոչ ձգտում ու ոչ էլ պայքարու՞մ...