PDA

Դիտել ողջ տարբերակը : «ՈՒԳԼ» Վահիկի անկյունը այս ակումբում



Վահիկ
25.02.2018, 04:16
Ժողովուրդ ջան,

Ես նոր եմ այստեղ, բայց շուտվանից եմ լսել այս նախաձեռնության մասին ու առաջինը ինչ դուրս եկավ դա օրագրերն են։ Այսպիսով հանդերձ ես էլ եմ ունենում այստեղ օրագիր։

<<Իմ առաջին պոեզիան>>

Բարի օր,
Կարմիր կլոր,
Դու մի աղջիկ ես լաչառ,
Ես լսում եմ Կենդռիկ Լամառ։
Ու համառ, ձմեռ-ամառ,
Հասո ջան, հաղթանակի կամար։
Դու քաշում ես հոգոց,
Պարսից Ծոց,
Սողող օձ,
Կրակ ու բոց,
Իմ սիրտը տենչում է,
Օ, սեր,
հեր ու մեր
տերտեր,
հայկական լեռներ․
մայրական սիրտ։
Օ թող ինձ,
Խնդրում եմ թող ինձ,
Թախիծ, սպիտակ բրինձ։
Քո ժպիտը ջինջ,
Տալիս է ինձ վիշտ,
Ես դարձել եմ գիժ,
Տուր ինձ սեր,
Հաս ջան։
Այս հեքիաթը նվիրված է քեզ,
Ոնց ասում էր Նարեկացին՝
Ընձ մեզ,
դու կլինես հեզ,
հեթանոսական ծես,
առաքելական բես,
Արի ու տես,
Արի ուտես։
Հեյ հայ քաջեր․․․
Բարի օր․․․

Վահիկ
25.02.2018, 05:03
https://www.youtube.com/watch?v=H3chZ3ZqKWg

Տեսեք ինչ օրի եք գցել մեր ժամանակակից մշակույթ կերտողներին, որ հանել էր իրենց սիրտը ժողովուրդի ինչպես Դանկոն ու Լուսավորիչը։

Սիմպտոմ,
Հա հետո,
Ուղղակի սիմպտոմ չի,
Ջիվան չի, որ դուդուկը փչի,
Այս երկաթե տեխնո,
Հա իսկ հետո,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա։
Կներեք, ես նստած եմ
Խմած հիմա,
Մոզի Մոնտանա,
Տար ինձ սարերն ի վեր,
Բեր ինձ աղբյուր բերնից։
Հերն է իմ,
Մորս սիրտը,
Ես ծաղրածու եմ՝
Դնովի քիթ ա,
Թեկուզ նետեք քարեր իմ դիակին։
Ես կսպասեմ իմ միակին,
Կլսեմ Առնո Բաբաջանյան,
Ջան, բադրջան,
Ոչ։
Հայ մշակույթ,
տառապած,
Ապրած կենա,
Կենաց մահու պայքար կմղվե,
Խրվե սիրտն իմ քարերում,
Երկաթե դարերում,
Հայոց լեռներում,
Նաիրոց գետերում,
Կանչը աստծո,
Հուրն իմ հոգու ողողա,
Գետերում Ուրմիո,
Քանզի այստեղ շները մլավում են,
Իսկ քահանաները ատեիստ են,
Կոլան սպիտակ է,
Իսկ Սպռայթը Ֆանտա,
Կեղծ է եղբայրս,
Կե՛ղծ, կե՛ղծ, կե՛ղծ։
Կե՛ղծիր մարմինս ու սարքի՛ր եղածու։
Օրհնված հայոց երկիր,
Որ տառապել ես հանապազորյա,
Արծիվների բույնն ես,
Կանչն հողմերի, բողոք։
Դրժված ի ներքո աստծու
վերջին բառն եմ ես՝
ավետարանի առաջին տառը․
Ավե՛, ավե՛․ ավե՛։
Բավ է կեղծիք ու ցնորք,
Մենք իջանք Նոր Նորք,
Ես նետում եմ քարերը ոնց անգեղը Տորք,
ԲՈՂՈ՛Ք, ԲՈՂՈ՛Ք, ԲՈՂՈՔ․․․
Բարի օր
Սասուն

Վահիկ
25.02.2018, 05:53
https://www.youtube.com/watch?v=Boiv3Nt50Rg

<<Երգ երգոց վարպետներին>>

Մենք նստած ենք պատշգամբին ես ու Մարտիրոսյան Սամոն,
Հիշում ենք մեր մեծերին,
Իսկ ֆոնին նվագում է Մեսչյանը։
Ես դուրս եմ գալիս միզելու,
Իսկ զուգարանի ճեղքիդ ակընդետ նայում է հայացք,
Էհ, քո աչքերը թաց, քո ականջը ծակ,
Ես իջա ընդհատակ,
Դատարկում եմ իմ հոգին այստեղ,
Այնտեղ, ու որտեղ լեռներն են հայոց,
Կարճաժամկետ է իմ երազանքը, որտեղ
ժպիտը մեռյալ ու քունն անհոգի,
Տուն դու արի։
Մի գուցե ես խենթ եմ,
Չէ ինձ ուղակի պետք է
Մի շիշ գլինտվեյն արիական,
Ես լսում եմ Լիլ Վեյն մայրական։
Իսկ ճեղքից ինձ հետևում է ակնդական,
Ավանդական պարապ, սադրափ,
Հարամ, Բայրամ, Հայ հանճարներ,
Սասնա լեռներ,
Տու՛ր, տու՛ր, տու՛ր։
Սպիտակ

Վահիկ
25.02.2018, 14:42
Շնորհակալություն Sambitbaba-ին նորեկին չանտեսելու և գնահատելու համար։ Բարի օր

Vahik91
27.02.2018, 03:19
Ճիշտն ասած վաղուց ուզում էի մի բան գրել , բայց հավես չունեի , բայց էսօր էդ օրն ա:

Բարև կարմիր թիթեռ
Քշտի մայկեդ վեր
Ես գնում եմ իրականություն
Դու մնա ակումբում
Երբ գա ժամանակը
Կգա կաթի մարդը
Կասի ով կաթ կուզի
Կանեմ կլխկոնծի
Իսկ երբ ես հոգնեմ
Կգնամ ու կքնեմ
Երբ քնեմ անուշ
Կերազեմ պուպուշ
Երբ երազը պրծնի
Կարթնանամ անալի
Քանյե Վեսթը կծնի
Քիմն էլ կասի 3 ոտանի մեծ կարմրախայթ