PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխատանքային



Cassiopeia
05.02.2018, 11:10
Մանկուց երազել եմ բժիշկ դառնալ։ Հետո բուհ ընդունվելուց վախեցա վարձի չափից ու իսկի չփորձեցի էլ, որովհետև եթե վճարովի ընդունվեի ու չգնայի, իմ համար մեծ հարված կլիներ։ Մի խոսքով, բժիշկ չդարձա։
Իսկ հիմա աշխատաում եմ բժիշկների շրջապատում։ Ու ինձ դա «դզում» ա :ok

Ու դզում ա նաև էն պահը, որ իմ հետ նույն հաստիքով աշխատող աղջկան ոչ ոք լուրջ չի վերաբերվում, երևի անունն էլ չգիտեն :D

Հուսով եմ, հետաքրքիր բաներ կլինեն կամ չեն լինի ստեղ, բայց կիսվելու բան կլինի ;)

Cassiopeia
08.02.2018, 22:41
Էն որ իբր զգուշացնում են՝ լեզուդ կարճ պահի, ֆբ-ում քիչ բողոքի Երևանի քաղաքապետարանին։ Մեր հիմնարկը պատկանում ա քաղաքապետարանին ու շեֆը չի սիրում, որ իրա հիմնարկի աշխատողները տենց ակտիվ են լինում։

Փաստորեն ըստ իրենց «մարդիկ լավ ա լինեն պնակալեզ, բայց չձգտեն նորմալ կյանքի» :(

Cassiopeia
09.04.2018, 12:45
Տեսնես ռենտգենի ծխող մասնագետը ի՞նչ հաճախականությամբ ա իրա թոքերը ռենտգեն անում։