PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրատեսիլ 2018

Շինարար
29.01.2018, 20:06
Մոտենում ա Եվրատեսիլը ու ակումբը միշտ ակտիվ ա եղել էդ թեմայով քննարկումներում: Էրեգ հայտնաբերեցի Հայաստանի պոտենցիալ երգերից մեկը ու սաղ վաղտ լսում եմ, իսկը իմ (ան)ճաշակի տափակ բան աԴԴ

Ասենք, խոսանք, կռվենք, բայց իրար չվիրավորենք

https://www.youtube.com/watch?v=A_OSnFlHFjw

Jarre
29.01.2018, 22:49
Եվրոտեսիլի մակարդակի և ֆորմատի մեջ լիովին տեղավորվող տարբերակ է։

Շինարար
29.01.2018, 22:53
Եվրոտեսիլի մակարդակի և ֆորմատի մեջ լիովին տեղավորվող տարբերակ է։

Դե դեռ ոնց որ վերջնական չի, էլի տարբերակներ կան, բայց հա, լավ կլիներ, որ մի անգամ էլ մի քիչ ավելի թեթև ու հումորով ներկայանայինք, ոչ թե հիշել և պահանջելով:

Jarre
29.01.2018, 22:55
Դե դեռ ոնց որ վերջնական չի, էլի տարբերակներ կան, բայց հա, լավ կլիներ, որ մի անգամ էլ մի քիչ ավելի թեթև ու հումորով ներկայանայինք, ոչ թե հիշել և պահանջելով:

Անկեղծ ասած նոր միացրեցի տեղացի գործընկենրիս համար ու իրանք հիմա աուդիոֆայլն են ման գալիս, որ ներբեռնեն հեռախոսի մեջ ))))
Իրանց դուրը ահագին եկավ։ Ես էլ որ մի քիչ զգայուն եմ երաժշտության հարցում, արդեն մի քանի անգամ լսեցի )))

Rammstein
29.01.2018, 23:29
Երգի առաջի մոտ 1 րոպեն ոչ մի կերպ չէր հուշում էն մասին, որ մնացածը չեմ կարողանալու լսել ականջ ու նյարդեր սղոցող էլեկտրոնիկայի պատճառով։

Jarre
29.01.2018, 23:51
Երգի առաջի մոտ 1 րոպեն ոչ մի կերպ չէր հուշում էն մասին, որ մնացածը չեմ կարողանալու լսել ականջ ու նյարդեր սղոցող էլեկտրոնիկայի պատճառով։

Իմ կարծիքով եվրոտեսիլի ներկայիս ֆորմատի ու մակարդակի համար նորմալ լսվող երգ ա։ Մանավանդ որ փորձել են պոզիտիվ անել ու ոչ դեպրեսիվ սիրո կամ հայրենիքի մասին։ Դա էլ ա կարևոր հանգամանք։ Թեթև, դրական երգ ա։ Էն ինչ սիրում են էս մրցանակաբաշխության սիրահարները։

laro
31.01.2018, 17:37
Ասենք լու՞րջ։ Ապուշություն ա։

Շինարար
31.01.2018, 19:33
Ասենք լու՞րջ։ Ապուշություն ա։

խի՞

laro
31.01.2018, 19:56
խի՞
Շին ախր որ ապուշություն չի բա ինչ ա։ Միակ դրական կողմ էն ա, որ էլի ողբ չի, թե բա մեզ սպանին, մեզ կոտորին։
Նենց բարդ հարց տվիր, երկրորդ անգամ եմ լսում, որ ասեմ խի ու տենց էլ մինչև վերջ ականջներս չդիմացան։ Տափակ, զռլմա պոպսա ա։ Հա դե մրցույթն էլ պակասը չի, բայց դե հո չի նշանակում աղբ ուղարկել, անունն էլ դնել թեթև, հումորային երգչ։ Չէ ապ, վսյո ժե կապիկություն ա, երգն էլ բռնաբարություն ականջների նկատմամաբ։ Թե հիմա ֆորմատին համաատասխան ա, թե չէ՝ երկրորդական ա, չդզեց։

Շինարար
31.01.2018, 20:14

Մի խոսքով՝ քեզ դուր չի գալիս :D

Շինարար
31.01.2018, 20:18
Ինձ Կամիլը ընդհանրապես բացել ա, ֆեյսում իրա էջն եմ լայքել, ուրախ-զվարթ պոզիտիվ կերպար ա: Ես վափշե սիրում եմ մեկ-մեկ տափականալ, ինձ ձեռից բաց թողնել ու լիարժեք ուրախանալ: Իսկը հարմար թեմա ա Եվրատեսիլը: Աղբ չէ մի չէ, ոնց որ մյուս տարիները դասական գործեր ենք ուղարկել, էս էլ աղբ դառավ, սա գոնե հավակնություններ չունեցող, ինքն իրան ճիշտ գնահատող գործ ա:

Էս չորս տարվա մեջ առաջին անգամ առանց վախվորելու մարդկանց ցույց եմ տալիս, թե ինչ ենք Եվրատեսիլ ուղարկելու: Երանի վերջում հենց սա էլ ուղարկենք: Հաստատ գոնե դրական տրամադրություն կփոխանցենք աշխարհին, ինչը ամենակարևորն ա էս մրցույթում:

Տրիբուն
31.01.2018, 21:10
Բայց չի պահանջվու՞մ որ երգը կամ քո լեզվով պիտի լինի կամ անգլերենով։ Վայթեմ չես կարա երրորդ լեզվով երգես։ Ինչ-որ տենց բան եմ հիշում։

Ռուֆուս
31.01.2018, 21:47
Բայց չի պահանջվու՞մ որ երգը կամ քո լեզվով պիտի լինի կամ անգլերենով։ Վայթեմ չես կարա երրորդ լեզվով երգես։ Ինչ-որ տենց բան եմ հիշում։

Չէ, էդ մանկականում ա տենց, մեծերի դեպքում էս կանոնը շատ վաղուց արդեն չի գործում, ինչ լեզվով ուզում են, կարան երգեն՝ ներառյալ գոյություն չունեցող լեզվով (https://www.youtube.com/watch?v=S6KGzTlpxT4)։

boooooooom
31.01.2018, 23:07
Լավ հնարավոր չի գոնե մի անգամ հասարակ մելոդիկ մի երգ ուղղարկել։ Անպայման պիտի բեմը իրանց սութի կրեատիվով պայթացնեն չէ՞(((
Բան չունեմ ասելու. Կամիլից էսքանի կեսն էլ սկի չէի սպասում, բայց ես չէի ուզենա սա գնար մրցույթին։

boooooooom
31.01.2018, 23:32
Նոր հավակնորդների թոփ 20 ը լսեցի: Էս մի երգն էր, որ ականջիս հաճելի էր

https://www.youtube.com/watch?v=aszxB1FmA7g

StrangeLittleGirl
31.01.2018, 23:52
Նոր հավակնորդների թոփ 20 ը լսեցի: Էս մի երգն էր, որ ականջիս հաճելի էր

https://www.youtube.com/watch?v=aszxB1FmA7g

Հազիվ մի հատ կարգին երգ, բայց սա չի անցնի։

boooooooom
01.02.2018, 00:07
Հազիվ մի հատ կարգին երգ, բայց սա չի անցնի։
Ոչինչ, թող էս մի տարին էլ չհաղթենք: Ես նենց եմ նախանձում էն երկրներին, որ մեր պես շաատ "լուրջ" չեն մոտենում էս մրցույթին:

StrangeLittleGirl
01.02.2018, 00:12
Ոչինչ, թող էս մի տարին էլ չհաղթենք: Ես նենց եմ նախանձում էն երկրներին, որ մեր պես շաատ "լուրջ" չեն մոտենում էս մրցույթին:

Նկատի ունեմ՝ սկի Եվրատեսիլ չի գնա։
Տենց երկիր գրեթե չկա, որ լուրջ չմոտենա Եվրատեսիլին։ Հետո նայած տարի։ Էն ա, Հոլանդիան քանի տարի անլուրջ էր, վերջին տարիներին ահագին լրջացել ա։

Աթեիստ
01.02.2018, 00:13
Կամիլի արածը նույնն ա, ինքը Յոժի «քաքը»։
Ձեռ ա առնում ինչ որ բան, հետո գնում մտնում մեջը։

Լիքը մարդ ա ամեն առիթով քննադատում Եվրատեսիլը, բայց եթե դա տենց վատ բան ա, խի՞ ես մտնում մեջը։

Կամիլն աչքիցս ընկավ, ինչպես և ժամանակին՝ Յոժը։ Ուզում էի ասեի, որ երգը աղբ ա, բայց դե դա «երգ» անվանելն էլ լուրջ չի։
Որպես Եվրատեսիլի երգ հավանում եմ Ասմիկի երգը (չգիտես խի հենց Ասմիկ, ոչ թե Հասմիկ)։

Նաիրուհի
02.02.2018, 04:04
Որպես Եվրատեսիլի երգ հավանում եմ Ասմիկի երգը (չգիտես խի հենց Ասմիկ, ոչ թե Հասմիկ)։

Որովհետև Ուկրաինայի քաղաքացի է ու անձնագրով Ասմիկ։ Բայց ես էլ քանի գնում մենակ էդ երգն եմ պատկերացնում։ «Գաթա Բենդը» լավն է, բայց տենց վստահ չեմ, որ բացի համով կոլորիտ ներկայացնելուց ավել բանի կհասնի, պայքարը գնալու է երևի Թամարի, Սևակի ու Ասմիկի միջև։ Մարդկանց կարծիքներն եմ նայում Յութուբում, էլի էդ երեքն են առաջին տեղերում։

Թամարը հեչ սրտիս չի կպնում, Սևակի տառապյալ֊ռոմանտիկ վիճակներից արդեն հոգնել եմ, իսկ էս աղջկա համ երգն է հավես տժիկ, իսկը ամառը լողափում փարթիի ժամանակ միացնելու, համ էլ վստահ եմ՝ կարա կենդանի նորմալ երգի։ Բայց վատ կանխազգացումներս ինձ հուշում են, որ հենց Սևակն էլ կընտրվի, հատկապես եթե հեռուստադիտողի քվեարկություն էլ է լինելու։

https://www.youtube.com/watch?v=lGdSUO1mg-0

https://www.youtube.com/watch?v=qNtRt-IxDKM

https://www.youtube.com/watch?v=T-LTCGeKvTA

Rammstein
03.02.2018, 15:36
Ասմիկի երգից մի քանի հատված լսեցի, ինձ Երեւան մոլի հագուստի խանութներից մեկում զգացի։ Մի կողմ, որ մեղմ ասած իմ ճաշակով չի, բայց օբյեկտիվ՝ ախր ահավոր ծեծված, հազար տեղ օգտագործված, շաբլոն ռիթմով, վոկալով, էֆեկտներով երգ ա։

CactuSoul
03.02.2018, 20:11
Ոչ մեկն էլ մի բան չի, Թամարի երգն էլ ինչ-որ աջաբսանդալ ա, բայց միակն ա, որ մի անգամից ավել եմ լսել: Իսկ մյուսների առաջին կես րոպեից հետո ձանձրանում եմ ու ուզում եմ անջատել, չեն ձգում: Իսկ Թամարի երգի մեջ ինչ-որ ձգող բան կա: Երաժշտությունն էլ մնում ա մտքումդ նույնիսկ մի անգամ լսած լինելուց հետո:

Տրիբուն
04.02.2018, 17:55
Թող Կամիլը գնա։ Մեկա սաղ էլ հավայի երգեր են։ Կամիլը գոնե կասենք կայֆավացա ենք լինում Եվրատեսիլի վրա։

Գաղթական
04.02.2018, 22:46
Լրիվ չկարողացա նայեմ, բայց առաջին պօիսկը ըսիգ դեմ տվեց:

Հետաքրքիրա՝ ինքը մենակա՞ ուզում գնա, թե՞ էդ գլխի թիթեռին էլ հետնա տանելու..

https://youtu.be/50V6RTgfZEA

Թող Կամիլը գնա։ Մեկա սաղ էլ հավայի երգեր են։ Կամիլը գոնե կասենք կայֆավացա ենք լինում Եվրատեսիլի վրա։

Հա դե, մեր երգերը վաղուց երգված են, հիմա հույսներս մնացելա ոչ ստանդարտ մտածելակերպի մարդկանց ձեների վրա...

Նաիրուհի
26.02.2018, 01:47
Ինչպես միշտ՝ բոլորը դժգոհ են, բայց միջազգային ժյուրիի ու հայաստանցիների միաձայն որոշմամբ Եվրատեսիլ գնում է Սևակը՝ էս երգով։

https://www.youtube.com/watch?v=1TqdRZ6efWc

Էս էլ եզրափակիչը։

https://www.youtube.com/watch?v=AmLW4zqL5M4

Տրիբուն
26.02.2018, 20:24
Ինչպես միշտ՝ բոլորը դժգոհ են, բայց միջազգային ժյուրիի ու հայաստանցիների միաձայն որոշմամբ Եվրատեսիլ գնում է Սևակը՝ էս երգով։

https://www.youtube.com/watch?v=1TqdRZ6efWc

Էս էլ եզրափակիչը։

https://www.youtube.com/watch?v=AmLW4zqL5M4Շատ չմո երգ ա բայց, հորս արեւ

VisTolog
26.02.2018, 20:35
Ինչպես միշտ՝ բոլորը դժգոհ են, բայց միջազգային ժյուրիի ու հայաստանցիների միաձայն որոշմամբ Եվրատեսիլ գնում է Սևակը՝ էս երգով։

Պահելով և ներողություն արտահայտության համար՝ պահպանալով հայու գենը։

Հույս չպահեք որ առաջին տեղը կբրնենք: Առաջին տեղը տալիս են այն պետությանը որը եվրոտեսիլի ծախսերը վերցնում է իր վրա: Դրա համար ել ազգային մրցույթի ժամանակ իրենց համար Թամարի երգի նման "վտանգավոր" երգերը խաղից հանել են տալիս: Թամարի երգը լավ ել եվրոտեսիլային շոույի երգ եր, իսկ Սևակի երգը դա շոու չի, դա իսկական ազգը ներկայացնելու երգ է: Ուրախ պիտի լինենք որ այս անգամ չնմանացանք եվրոայլասերվածներին ու Կամիլի նման ցիրկի կապիկներ չուղարկեցինք: Մենք այս տարի վերջապես ներկայացնելու ենք հայկական երգ ու մեզ առաջին տեղը պետք չի, պատերազմող երկիր ենք - մեր փողերը թող մեր բանակի վրա ծախսվեն, այլ ոչ թե գոմիկներին դիմավորելու-ճանապարելու վրա :P.S. Կներեք իմ վատ հայերենիս համար, ուղղակի ռուսերեն կամ լատինատար գրելը ավելի ցավալի կլիներ:

Գաղթական
26.02.2018, 20:37
https://youtu.be/Fko2pcPaP-0

Աթեիստ
26.02.2018, 23:52
https://youtu.be/Fko2pcPaP-0

Ֆինալի լավագույն ելույթն էր ։)

Տրիբուն
21.03.2019, 22:17
Էս տարի հայությանը փիս բալյեծ եմ անելու ․․․ Սրբուկին շատ եմ հավանում։

https://www.youtube.com/watch?v=q_46dy4yJwg

Աթեիստ
21.03.2019, 22:20
Էս տարի հայությանը փիս բալյեծ եմ անելու ․․․ Սրբուկին շատ եմ հավանում։

Պտի շատ լսես, որ հավանես։
Իսկ մրցույթին շատ շատ 2 անգամ հնչի։

laro
21.03.2019, 23:02
Հա, Սրբուկն ինձ էլ ա դուր գալիս, Ուկրաինայի ձայնում շատ լավն էր ինքը։ Սրբուկը ռեալում շփման մեջ էլ արտակարգ տիպ ա, բեմի վրա էլ, հեչ չես ասի, որ էդ նույն Սրբուկն ա, ում հետ քիչ առաջ խոսում էիր։ Բարձրանում ա բեմ ու ոնց ասում են ` զաժիգանետ։ Կրակի կտոր ա, կուզեմ հաղթի։ Էն, որ իր ելույթին հատուկ շոու բեմադրել պետք չի, կարելի ա իրեն ուղղակի հանգիստ թողնեն, տեղով շոու ա։

Տրիբուն
21.03.2019, 23:32
Պտի շատ լսես, որ հավանես։
Իսկ մրցույթին շատ շատ 2 անգամ հնչի։

Youtube-ում 3.3 միլիոն դիտում ունի էս պահին, էտ վայթեմ ահագին ա։

Աթեիստ
22.03.2019, 03:03
Youtube-ում 3.3 միլիոն դիտում ունի էս պահին, էտ վայթեմ ահագին ա։

Դիտումներով Հոլանդիային ա մենակ զիջում էս պահին, ընդ որում, կարծեմ Հայաստանը վերջիններից ա ներկայացրել երգը։ Հոլանդիայինը գցվել ա ամսի 7-ին, Հայաստանինը՝ 10-ին։

Նաիրուհի
23.03.2019, 21:04
Սրբուկին օբյեկտիվորեն ձեն եմ տալու էս տարի, բայց դե մեկ ա՝ մյուս տարի Եվրատեսիլը մեզ մոտ ա լինելու ։Ճ Կարաք հիմիկվանից մեր տան մի սենյակն ու բազմոցն ամրագրեք :D

https://www.youtube.com/watch?v=Eztx7Wr8PtE

Ծլնգ
24.03.2019, 06:10
Սրբուկին օբյեկտիվորեն ձեն եմ տալու էս տարի, բայց դե մեկ ա՝ մյուս տարի Եվրատեսիլը մեզ մոտ ա լինելու ։Ճ Կարաք հիմիկվանից մեր տան մի սենյակն ու բազմոցն ամրագրեք :D

ձև չկա․․․ մյուս տարի Ռեյկյավիկում ենք տժժում․․․

https://www.youtube.com/watch?v=-ELSP8zqhXo

լատեքսի կոստյումս, պլատֆորմա բածինկեքն ու կուվալդը արդեն պատվիրում եմ․․․ դունցը-դունցը․․․ թե՞ հեռախոսս կոտրեմ (https://www.youtube.com/watch?v=xSbp8lwCQp8) ու Լիսաբոնի տոմս պատվիր՞եմ․․․ որոշումներ, որոշումներ

ivy
24.03.2019, 13:33
Ոչ մի երգ չեմ կարողանում մինչև վերջ լսել. մի ձև կտրվել եմ եվրատեսիլային «կայֆերից», ուղեղս չի դիմանում էս կատարումներին:

Thom
24.03.2019, 14:58
Եվրատեսիլյան ամենասիրածս երգերից մեկը։ Բայց դե հաղթելու շանսեր ի սկզբանե չուներ, էտ տարի Կոնչիտայի շուրջ աժիոտաժի տարին էր։

https://www.youtube.com/watch?v=hkrF8uC92O4

Շինարար
25.03.2019, 05:23
Ոչ մի երգ չեմ կարողանում մինչև վերջ լսել. մի ձև կտրվել եմ եվրատեսիլային «կայֆերից», ուղեղս չի դիմանում էս կատարումներին:

Ես չեմ էլ փորձում։ Եվրատեսիլի հաշվելն եմ սիրում։

Yellow Raven
26.03.2019, 12:29
ձև չկա․․․ մյուս տարի Ռեյկյավիկում ենք տժժում․․․

https://www.youtube.com/watch?v=-ELSP8zqhXo

լատեքսի կոստյումս, պլատֆորմա բածինկեքն ու կուվալդը արդեն պատվիրում եմ․․․ դունցը-դունցը․․․ թե՞ հեռախոսս կոտրեմ (https://www.youtube.com/watch?v=xSbp8lwCQp8) ու Լիսաբոնի տոմս պատվիր՞եմ․․․ որոշումներ, որոշումներ

Ես էլ եմ իրանց կողմից, Եվրատեսիլի բեմը կտրաքացնեն լրիվ :)) Portugal-ի բոթասներն են կայֆոտ։
Բայց վաբշե հա՝ ասում են Հոլանդիան ու Շվեյցարիան են ֆավորիտները։

Տրիբուն
26.03.2019, 13:23
ձև չկա․․․ մյուս տարի Ռեյկյավիկում ենք տժժում․․․

https://www.youtube.com/watch?v=-ELSP8zqhXo

լատեքսի կոստյումս, պլատֆորմա բածինկեքն ու կուվալդը արդեն պատվիրում եմ․․․ դունցը-դունցը․․․ թե՞ հեռախոսս կոտրեմ (https://www.youtube.com/watch?v=xSbp8lwCQp8) ու Լիսաբոնի տոմս պատվիր՞եմ․․․ որոշումներ, որոշումներ

Ձեւ չկա, մոտավորապես սենց մի ախմախ բան, Ֆինլանդիան, արդեն քի անգամ կրել ա։ Նոր բան ա պետք մտածել։ Իսկ նոր բան մենակ Սրբուկն ա:

Ծլնգ
26.03.2019, 14:52
Ձեւ չկա, մոտավորապես սենց մի ախմախ բան, Ֆինլանդիան, արդեն քի անգամ կրել ա։ Նոր բան ա պետք մտածել։ Իսկ նոր բան մենակ Սրբուկն ա:

օքեյ... Լիսաբոնի տոմսս ուրեմն պատվիրեմ

իսկ ախմախ բանի տեսանկյունից... էսի լրիվ ուրիշ հարթության վրա ա, Տրիբուն ջան՝ թե՛ ոճական, թե՛ կոնցեպտուալ ու թե՛ կոնտեքստային... հլը մի հատ վառի էսօրվա օրով եվրատեսիլի բեմի վրա պանկ-ռոկ-տեխնո խումբը թրեշական «ատելությունը հաղթելուա» ա քարոզում... մնացած զիզի-բիզի-ես-սիրուն-եմ-ես-ուժեղ-եմ-թրաշս-պամադիս-սազում-ա-սերը-միավորում-ա-պարը-մեջս-պահել-չեմ-կարող սրտխառնոցու կողքը էս ու պորտուգալիան մի քիչ մարդուն շունչ քաշել են թողում... լրիվ լուրջ...

Հ.Գ.
Ասի համ էլ ասեմ, որ Լորդիի երգը իմ տեսած բոլոր եվրատեսիլների մեջ միակ երգն ա մնացածը քո ասած (https://www.akumb.am/showthread.php/67863-%D5%95%D5%BD%D5%AF%D5%A1%D6%80-2019?p=2584508&viewfull=1#post2584508) հավայի նվնվոցների ու գոռոց-տնքոցիների ու պարային եղանակների մեջ