PDA

Դիտել ողջ տարբերակը : Գոմոր / Gomorrah



Jarre
22.01.2018, 02:59
Գոմոր / Gomorrah



https://images-na.ssl-images-amazon.com/images/M/MV5BNjY5MDA2ZjktOWI1My00NzBiLTk1NWEtYjc5YmQzMDNiNmI2XkEyXkFqcGdeQXVyMjM2OTA5MjM@._V1_SY1000_CR0,0,706,1000_AL_.jpg






Իտալիա, 2014
Ժանրը՝ կրիմինալ

Սա ոչ թե սերիալ է, այլ կրիմինալ դրամա։ Գեղարվեստական գործ։ Հանված է շատ ռեալ։ Առանց ռոմանտիզմի։ Ցույց է տալիս մարդու իրական էությունը։ Ինչպես են աշխատում մարդակյին փոխհարաբերությունները, բիզնեսը, ընկերությունը, քաղաքականությունը։ Ես ամենաշատը հավանել եմ առաջին սեզոնը։ Բայց երկրորդն ու երրորդն էլ վատը չեն։ Բայց իմ կարծիքով առաջինին չեն հասնի։ Ֆիլմի առանձնահատկություններից մեկը այն է, որ շատ գրագետ ձևով բացայահտում է հերոսներից յուրաքանչյուրի աշխարհահայացքը, սկզբունքները, զգացմունքները։ Երկրորդ առանձնահատկությունն էլ այն է, որ բոլոր գլխավոր հերոսները հերթով վերանում են։ Երրորդ առանձնահակություններից մեկն էլ այն է, որ հանցագործներին չի ռոմանտիկանացնում ու ամենահավորը էն ա, որ ձեզանից յուրաքանչյուրը կարա իրան տեսնի էդ ֆիլմի մեջ։

Զգուշացնում եմ, որ շատերի համար ֆիլմը կարող է լիենլ շատ դաժան, ոչ միայն կադրերի այլև իմաստային առումով։
Իրար հետ հեչ կապ չունեն, բայց ֆիլմի աշախարհայացքը շատ նման Լուի Ֆերդինանդ Սելինի աշխարահայացքին ու սկզբունքներին։ Այսինքն մարդկության երեսը քողազերծող լավ գործ ա։

Խորհուրդ եմ տալիս Narcos-ի, Breaking Bad-ի, The Sopranos-ի սիրահարներին։ Ինչու ոչ նաև Godfather-ի և Once Upon a Time in America-ի սիրահարներին։

IMDB-ում ռեյտինգը 8/7 (16,264)

Gayl
22.01.2018, 09:35
Ինչու ոչ նաև Godfather-ի և Once Upon a Time in America-ի սիրահարներին։
IMDB-ում ռեյտինգը 8/7 (16,264)

Հենց էսօրվանից կսկսեմ նայել, 2 օր ա ինձ հարմար ֆիլմ եմ ման գալիս չեմ գտնում։
Էդ երկու ֆիլմի հետ ոչ մի ֆիլմ մի համեմատի:goblin մանավանդ Կնքահայրը իր ա նմանը չունի։

Լեո
22.01.2018, 16:42
Քանի խոսք գնաց, ասեմ. էն որ Breaking Bad-ը նայում հավանում ես, հետո Narcos-ն ես նայում... ու Breaking Bad-ը սիրուն փաթեթավորում ու նետում ես աղբարկղը :)

Jarre
22.01.2018, 17:34
Քանի խոսք գնաց, ասեմ. էն որ Breaking Bad-ը նայում հավանում ես, հետո Narcos-ն ես նայում... ու Breaking Bad-ը սիրուն փաթեթավորում ու նետում ես աղբարկղը :)

Իսկ որ սա նայես քեզ պետք կլինի երկու փաթեթ. մեկը Breaking Bad-ի համար, մյուսն էլ Narcos-ի )))

Jarre
22.01.2018, 17:35
Էդ ֆիլմերի հետ ոչինչ չի համեմատվի։ Դրա համար էլ գրել եմ ՝ էդ ֆիլմերի սիրահարներին։ Չկա համեմատություն ))

Լեո
24.01.2018, 15:24
Իսկ որ սա նայես քեզ պետք կլինի երկու փաթեթ. մեկը Breaking Bad-ի համար, մյուսն էլ Narcos-ի )))

Ինտրիգ մտցրեցիր:
Նայելու եմ :aha

Jarre
24.01.2018, 18:49
Էս ֆիլմի առանձնահատկություններից մեկն էլ էն ա, որ «ձիշովի» տրյուկներ ընդհանրապես չկա։ Էն որ ինտրիգ են ստեղծում, որ հեսա-հեսա պիտի բռնվի, կամ վազում ա չի հասնում, կամ ՝ լրիվ ճիշտ արեց, բայց վերջում բջջայինը զանգեց ու բռնվեց։ Տենց ձիշովի մոմենտներ ընդհանրապես չկան։ Երրորդ սեզոնում մի երկու տեղ կա, բայց առաջին երկրորդը ուղղակի բոմբ են։

Լեո
25.01.2018, 17:11
Նայեցի առաջին սերիան, բայց ոչինչ չասեց :unsure Ավելի ճիշտ Narcos-ի նման հենց սկզբից չկլանեց: Հուսով եմ մոտակա սերիաները կսկսեն տպավորել :8

Jarre
25.01.2018, 18:52
Նայեցի առաջին սերիան, բայց ոչինչ չասեց :unsure Ավելի ճիշտ Narcos-ի նման հենց սկզբից չկլանեց: Հուսով եմ մոտակա սերիաները կսկսեն տպավորել :8

Հնարավոր է մնացածն էլ ոչինչ չասի։ Ինձ հենց առաջին սերիայից դուր եկավ ու գնալով ավելի շատ հավանեցի, շնորհիվ իր իրական լինելու ու ձևական մարդասիրությունից ու ռոմանտիզմից զուրկ լինելու պատճառով։