PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավորանք Մեսը ՊԱՊԱ ա դառել :)



Cassiopeia
21.01.2018, 21:42
Մեր բոլորի կողմից շա՜տ սիրված Մես (https://www.akumb.am/member.php/90-Mesrop) ջան, շնորհավորում եմ էս մեծ իրադարձության կապակցությամբ։ Առողջ բալիկ լինի, անհոգ մանկություն ունենա ու ապրի խաղաղ երկնքի տակ։ Քո նման սիրված ու հարգված տղա լինի ու ձեզ միայն ու միայն հպարտանալու առիթներ տա։ :love
Լիլիթին էլ առողջություն ու համբերություն՝ առաջիկա անքուն գիշերները հաղթահարելու համար :)

Chuk
22.01.2018, 00:37
Օֆ, օֆ: Հլը մենակ խորացեք: Որ ակումբը բացվեց, Մեսը 15-16 տարեկան էր, իսկ հիմա արդեն պապա ))
Մես ջան, եթե հանկարծ էս կողմերն երևաս, սրտանց շնորհավորանքներս ընդունի: Չնայած մինչ էդ ուրիշ տեղ թերևս կհասցնեմ շնորհավորել ))

Cassiopeia
22.01.2018, 00:53
ես էլ էի էդ մտածում, որ դպրոցական էր, կարծեմ 9-րդ դասարան, որ ծանոթացա հետը :)

Ուլուանա
22.01.2018, 05:56
Շնորհավո՜ր: Առողջ ու երջանիկ բալիկ լինի, ծնողներն էլ իրենով ավելի երջանկանան :):

Ես էլ վերնագիրը կարդալիս մտածեցի` էս ե՞րբ էդքան մեծացավ Մեսրոպը: Ես իրեն մինչև Ակումբը` ուրիշ ֆորումից գիտեի. էն ժամանակ լրիվ երեխա էր, բայց արդեն` մոզգ :)):

Smokie
22.01.2018, 06:44
Շնորհավորում եմ Մեսրոպ ջան: Առողջ, երջանիկ բալիկ լինի, ծնողներին էլ հպարտացնի::)

StrangeLittleGirl
22.01.2018, 11:42
Շնորհավո՜ր: Առողջ ու երջանիկ բալիկ լինի, ծնողներն էլ իրենով ավելի երջանկանան :):

Ես էլ վերնագիրը կարդալիս մտածեցի` էս ե՞րբ էդքան մեծացավ Մեսրոպը: Ես իրեն մինչև Ակումբը` ուրիշ ֆորումից գիտեի. էն ժամանակ լրիվ երեխա էր, բայց արդեն` մոզգ :)):
Հա, ես էլ եմ իրեն հիշում որպես էն տասնչորս տարեկան տղան։ Ե՞րբ հասցրեց էսքան մեծանալ։
Մես ջան, շնորհավորանքներս, քեզ ամենալավ բաները։ Հույս ունեմ՝ կարդում ես էս գրառումները։