PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկեղծության գրավական/գնահատական



Smokie
15.01.2018, 09:59
Անկեղծ եմ ասում ինձ համար ավելի համապատասխան օր ու ժամ չէր կարող լիներ օրագրային թարմացումների ու այս նոր ենթաբաժնի համար: Սա էլ վառ ապացույցը::))

Էն ամենն ինչ արդեն քանի տարի ա ասում եմ Օմօյում, երևի արդեն հոգնեցրած կլինի բոլորին: Բայց էդ ասածներս հենց էն են ինչ որ կա իրականում: Ինչքան էլ ուրիշները փորձեն հակառակում համոզել, կամ էդ մասին չխոսեն ու իրանք էլ ձեռքերը թափ տալով անտեսեն, փաստը մնում ա փաստ` դա ա իրականությունը:

Ես կուզեի լսել այլոց կարծիքը, կուզեի այսպես ասած "վիճել" էդ հարցի շուրջ ու ամենաշատը կուզեի, որ դիմացիններն էլ ի վերջո ռեալ նայեին երևույթին` առանց խղճալու, առանց մեղմացնելու ու իրական կարծիքը թաքցնելու անկեղծ ասեին էն, ինչ մտածում են: Հենց էնպես` ոնց որ կվարվեին շատ ուրիշների նկատմամբ (գուցե ոչ բոլորի):

Եթե ապագան գոնե մեկ, կամ մեկուկես ժամ կանխագուշակելու կախարդական հատկություն ունենայի, հենց այստեղ կանեի Օմօյիս առայժմ վերջին գրառումը::))

Ցանկալի է, որ վերնագիրը վերաբերվի ինչպես իմ անկեղծությանը, այնպես էլ քննարկողների:

Այսպիսով.



Գրավական անկեղծության (գնահատական)

Գրավականն անկեղծության՝
Օրագիրն է ամբողջությամբ:
Եւ բոլորի գրառչության
Մեջ կա թաքնված գնահատական
Դրական, կամ բացասական:


Գրավականն անկեղծության
Արժանի է վստահության:
Իսկ օրագրի մասին... հուսանք
Ետ չի մնա գրավչությամբ:

Իսկ բոլորիդ ուշադրությանն
Ես շնորհակալ եմ անսահման:


Մի խոսքով՝ բարի գալուստ Գագ::))
Օրագիրը թույլ է տալիս իրեն ընկերավարի անվանել «Գագոյի մոտ»:friends:
Ինչպես նաև այստեղ ուզածի չափ գինովնալ::drinks
Ձեր կենացը::karmrac qith

Sambitbaba
15.01.2018, 12:09
Ողջույն, Գագ: :)

Ուլուանա
15.01.2018, 19:25
Սմոքի ջան, հարցդ շատ վերացական ա, գուցե որ ավելի կոնկրետացնես, պատասխանողներ էլ հայտնվեն։ Իսկ սենց էնքան էլ չի տրամադրում որևէ բան գրելուն։

boooooooom
15.01.2018, 22:15
Հիմա ստեղ ինչ պիտի գրենք? Անկեղծանա՞նք, թե՞ անկեղծության մասին գրենք։

Ու ո՞վ ա Գագը։(Is it my brother, who is it?)

Smokie
16.01.2018, 09:30
Սմոքի ջան, հարցդ շատ վերացական ա, գուցե որ ավելի կոնկրետացնես, պատասխանողներ էլ հայտնվեն։ Իսկ սենց էնքան էլ չի տրամադրում որևէ բան գրելուն։

Հիմա ստեղ ինչ պիտի գրենք? Անկեղծանա՞նք, թե՞ անկեղծության մասին գրենք։
Դե, սա ընդամենը օրագրի բացումն էր Անահիտ ջան, Վարդան ջան: Մյուս անկեղծ գրառումներս՝ հաջորդիվ: Դե իսկ ակումբցիների քննարկումներն էլ բնականաբար ըստ ցանկության են::)
Վարդան ջան ուղղակի պետք ա գրել էն՝ ինչ որ մտածում եք սույն օրագրում իմ գրառումները կարդալուց: Ու գրել հնարավորինս անկեղծ:

Ու ո՞վ ա Գագը։(Is it my brother, who is it?)

No, it is not::)) Ամենահասարակ հապավում ա:


Գրավական անկեղծության (գնահատական)

Smokie
06.02.2018, 12:24
Հարց, որ անցած տարվանից սկսել ա ինձ մտահոգել:
Եթե ես աշխատանք ունենայի, դա չէ՞ր խանգարի այլ` ոչ պակաս ցանկալի ու կարևոր բաների: Օրինակ` կարող ա ես ուզենամ օրվա ընթացքում
1.Գրել
2.Կարդալ
3.Լեզուներ պարապել
4.Հանգստին տրամադրել
4.Ուղղակի կինո, կամ մուլտ նայել
Որքանո՞վ ա աշխատանքը կառավարում ու կաղապարում ժամանակը: Եթե հիմա ես կարող ա օրվա ընթացքում լիքը բաներ չհասցնեմ, աշխատանք գտնելուց հետո շատ ավելի բարդ չի՞ լինի::8

Sambitbaba
06.02.2018, 13:43
Հարց, որ անցած տարվանից սկսել ա ինձ մտահոգել:
Եթե ես աշխատանք ունենայի, դա չէ՞ր խանգարի այլ` ոչ պակաս ցանկալի ու կարևոր բաների: Օրինակ` կարող ա ես ուզենամ օրվա ընթացքում
1.Գրել
2.Կարդալ
3.Լեզուներ պարապել
4.Հանգստին տրամադրել
4.Ուղղակի կինո, կամ մուլտ նայել
Որքանո՞վ ա աշխատանքը կառավարում ու կաղապարում ժամանակը: Եթե հիմա ես կարող ա օրվա ընթացքում լիքը բաներ չհասցնեմ, աշխատանք գտնելուց հետո շատ ավելի բարդ չի՞ լինի::8

Կլինի: Բայց հիմա այդ պատճառով ամբողջ կյանքում պետք է չաշխատե՞ս...:o

Smokie
06.02.2018, 14:53
Կլինի: Բայց հիմա այդ պատճառով ամբողջ կյանքում պետք է չաշխատե՞ս...:o

Չէ իհարկե` ես էլ եմ հասկանում, որ աշխատանքը պետք ա: Ուղղակի սովոր չեմ հրաժարվել էն բանից, ինչ որ ուզում եմ ու ոնց տեսնում եմ, կյանքում ցանկացած պահի, ամեն իրավիճակում, ամեն մի գործողության մեջ կարող են խանգարող հանգամանքներ հանդիպել, կարող է մի էնպիսի բան լինի, որ դեմն առնի ու կարծես նոր փորձություն դնի առջևս: Էդ վերջին փաստն արդեն էնքան էլ դուրս չի գալիս, բայց դե ի՞նչ արած,:esim կպել եմ՝ պիտի խաղամ::))

Բարեկամ
06.02.2018, 17:39
Լավագույնը ՝ գտնել աշխատանք, որն ինչ-որ մասով կամ չափով պարունակում ա քո գրած ցանկից կետեր:

Sambitbaba
06.02.2018, 19:32
Չէ իհարկե` ես էլ եմ հասկանում, որ աշխատանքը պետք ա: Ուղղակի սովոր չեմ հրաժարվել էն բանից, ինչ որ ուզում եմ ու ոնց տեսնում եմ, կյանքում ցանկացած պահի, ամեն իրավիճակում, ամեն մի գործողության մեջ կարող են խանգարող հանգամանքներ հանդիպել, կարող է մի էնպիսի բան լինի, որ դեմն առնի ու կարծես նոր փորձություն դնի առջևս: Էդ վերջին փաստն արդեն էնքան էլ դուրս չի գալիս, բայց դե ի՞նչ արած,:esim կպել եմ՝ պիտի խաղամ::))

Չկան մարդիկ, Սմոք ջան, որ քո թվարկած պատճառներից որևէ մեկը չեն կարող բերել որպես իրենց խանգարող հանգամանք ու չաշխատել: Ոչ ոք չի ցանկանում տաք անկողնուց դուրս գալ ցուրտ փողոց...
Բայց մենք այս աշխարհ ենք գալիս դժվարությունները հաղթահարելու համար հենց, փորձությունների համար: Եթե պիտի գանք ու չհաղթահարենք, ուրեմն գալներս ի՞նչ է: Հենա ամենատաք անկողինն այնտեղ էր, որտեղից եկել ենք, կմնայինք էլի...

Sambitbaba
06.02.2018, 19:40
Լավագույնը ՝ գտնել աշխատանք, որն ինչ-որ մասով կամ չափով պարունակում ա քո գրած ցանկից կետեր:

Բայց քանի չես գտել լավագույնը, գտիր որևէ աշխատանք ու սկսիր գործել: Ու երբ գա լավագունը, արդեն կիմանաս, թե ինչպես է պետք աշխատել:
Իսկ երբ նստում պատուհանի առջև ու սպասում ես, թե երբ է այդ լավագույնը օդանցքիցդ թռչելու ներս, կարող է ամբողջ կյանքումդ սպասես:
Ես մի ինստիտուտցի ծանոթ ունեմ, որ լավագույնին սպասելով, կյանքում մատը մատին չի խփել: Շուտով թոշակի անցնելու ժամանակն է արդեն, իսկ նա ապրում է մոր ու քրոջ թոշակով...

Աթեիստ
06.02.2018, 22:32
Ու լիքը բան կա, որ մինչև չփորձես, չես իմանա, որ դա հենց էն ա, ինչ քեզ պետք ա։
Ես հիմա անհամբեր սպասում եմ հեծանիվի սեզոնին, բայց դա ընդամենը 3-4 տարի առաջ ա սկսել, երբ որոշեցի գնամ հեծանվարշավի։

Ավելի լավ ա ամեն ինչին ձեռք գցես, չհավանես, քան մտածես, որ քոնը չի։

Cassiopeia
06.02.2018, 22:45
որպես նոր աշխատանքի անցած մարդ, որի վրա ա տան ու երեխեքի հոգսը, ասեմ.
Սկզբի օրերին գրաֆիկդ կարգավորելով ես զբաղվում, իսկ հետո ավելի ռացիոնալ ես սկսում օրդ կառավարել։ Հետևաբար, կարծում եմ, պետք ա փորձել։

Բարեկամ
07.02.2018, 03:40
Ի դեպ, մի այսպիսի պատկեր էր կա․ չաշխատելու դեպքում օրդ ավելի ցվրված ու աննպատակ ա անցնում, ավելի քիչ բան ես հասցնում ու ժամանակդ նորից չի հերիքում։ Աշխատելու դեպքում որոշակի կարգավորվածություն ա մտնում ռեժիմիդ մեջ ու ավելի շատ բան ես հասցնում անել։

Smokie
07.02.2018, 20:42
Ընկերներիցս մեկը երբ անցած տարվա սկզբերին ինձ ասում էր էն` ինչ ցանկացած նորմալ մարդ կասեր "կյանքը բարդություն ա սիրում", ես պատասխանում էի "ուրեմն ես կյանքը չեմ սիրում": Չգիտեմ, գուցե հիմա էլ նույն պատասխանը տայի:

Ամենավատն էն ա, որ համ չեմ ուզում շարունակել անգործի ու պարազիտի պես ապրել, համ էլ երևի հավես չեմ ունենում, կամ վախենում եմ բարդություններից:

Gayl
07.02.2018, 23:54
Կլինի: Բայց հիմա այդ պատճառով ամբողջ կյանքում պետք է չաշխատե՞ս...:o

Իսկ ինչու ոչ?
Եթե մարդը ֆինանսականից չի նեղվում ու չի ուզում աշխատի թող չաշխատի ու իր սիրելի զբաղմունքով զբաղվի։
Սմոք ջան գնաս տարիներով սովորես, դառնաս թույն մասնագետ ու վերջում մեկ այլ մարդու համար աշխատելով տվյալ մարդու համար մեծ եկամուտներ ապահովես ու դրա դիմաց կոպեկներ ստանաս? Պրիտոմ էդ միլիարդատերերի մեծ մասը դպրոցը հազիվ ա ավարտել։ճճճ
Ոպշմ, եթե ֆինանսականից չես նեղվում ուրեմն քեզ մի տանջի։

Gayl
07.02.2018, 23:56
Լավագույնը ՝ գտնել աշխատանք, որն ինչ-որ մասով կամ չափով պարունակում ա քո գրած ցանկից կետեր:
Ավելի լավագույն տարբերակ չկա?

Բարեկամ
08.02.2018, 04:04
Ավելի լավագույն տարբերակ չկա?

Կա։ Երբ ամբողջությամբ քո ցուցակն ա։

Gayl
08.02.2018, 07:45
Կա։ Երբ ամբողջությամբ քո ցուցակն ա։

Ու առանց "գտնել աշխատանք"-ի։

Բարեկամ
08.02.2018, 08:15
Ու առանց "գտնել աշխատանք"-ի։

Երբ քեզ դրա համար նաև վճարում են, դառնում է "աշխատանք"։

Gayl
08.02.2018, 16:46
Երբ քեզ դրա համար նաև վճարում են, դառնում է "աշխատանք"։

Իսկ եթե չեն վճարում անում ես էն ինչ ուզում ես, երբ ուզում ես ու ինչքան ուզում ես։

Smokie
24.02.2018, 09:52
Ինչքան շատ են փորձում ինձ բացատրել փողի գինը ու մեծ նշանակությունը` էդքան ավելի եմ զզվում էդ անտերից: Պնդաճակատություն չի, կապրիզ չի, բայց տխուր ա գիտակցելը, որ էդ թղթի կտորի պատճառով կարող են վեճեր, կոնֆլիկտներ լինեն: Էլ չեմ խոսում գողությունների, խաբեությունների ու ստորությունների մասին:
Չեմ ուզում հավատալ էն խոսքին, որ աշխարհում ամեն ինչը փողից ա կախված, բայց ոնց տեսնում եմ` շատ իզուր::(

Գայլ ջան, անձամբ ես բուհում չեմ սովորել ու էնպես չի, որ դպրոցում էլ եսիմ ինչ մոզգ էի: Ես չեմ գտնում, որ ուրիշի համար կաշխատեի աշխատելու դեպքում` եթե էդ աշխատանքն ինձ պետք ա (իսկ այն ինձ իսկապես պետք ա)` ուրեմն իմ համար եմ աշխատում:

Smokie
15.03.2018, 23:26
Հաջորդ շաբաթվանից էլի պիտի լուրջ տրամադրվեմ դեպի ինքնուրույն պարապմունքները ու փորձեմ շարժվել առանց մինուսների: Բայց հենց էսօր հանկարծ զգացի, որ դեռ ուզում եմ մի շաբաթ էլ փորձեմ էն ֆիլմային/վիդեոյական կուտակումներից ազատվել:

Հարց. Ինչի՞ ա էնպես ստացվում, որ էդ շարքային, կամ ժամանցային բաներին մի բան ինքնաբերաբար խանգարում ա, իսկ երբ լրջորեն տրամադրված, առջևս նպատակը դրած գնում եմ ու փորձում օրվա ընթացքում հասցնել ու հնարավորինս նորմալ արդյունքի հասնել, էդքան վատ չի ընթանում:

Կարող ա որոշեմ տվյալ ֆիլմը/սերիալը նայել ու հանկարծ` ուրիշ ֆիլմ մեջտեղ կգա, էդ ֆիլմին էլ ուրիշ բաներ կխանգարեն: :D Ուղղակի էդ պահերին էնքան էլ կարևոր չի թվում ժամանակն ու գործողությունը:
Իսկ այ երբ որոշում եմ այսպես ասած պարապել, պատասխանատվության զգացումը մեծ ա: Երբ շեղվում եմ, կամ զգում եմ, որ շատ գլուխ պահեցի էդ օրը` խղճիս չի նստում: Ամեն վայրկյան կարող ա հիշեմ, որ ինձ գործեր են սպասում: :D

Ըհը, ես ինքս էլ պատասխանեցի հարցիս::))

Բայց դե մեկ էլ տեսար մի խորհուրդ ստանամ::oy Օրինակ` թե երկու տարբերակներից ո՞րը ընտրեմ հաջորդ շաբաթվա համար::oy

Gayl
15.03.2018, 23:47
Ինչքան շատ են փորձում ինձ բացատրել փողի գինը ու մեծ նշանակությունը` էդքան ավելի եմ զզվում էդ անտերից: Պնդաճակատություն չի, կապրիզ չի, բայց տխուր ա գիտակցելը, որ էդ թղթի կտորի պատճառով կարող են վեճեր, կոնֆլիկտներ լինեն: Էլ չեմ խոսում գողությունների, խաբեությունների ու ստորությունների մասին:
Չեմ ուզում հավատալ էն խոսքին, որ աշխարհում ամեն ինչը փողից ա կախված, բայց ոնց տեսնում եմ` շատ իզուր::(

Գայլ ջան, անձամբ ես բուհում չեմ սովորել ու էնպես չի, որ դպրոցում էլ եսիմ ինչ մոզգ էի: Ես չեմ գտնում, որ ուրիշի համար կաշխատեի աշխատելու դեպքում` եթե էդ աշխատանքն ինձ պետք ա (իսկ այն ինձ իսկապես պետք ա)` ուրեմն իմ համար եմ աշխատում:

Դե ամեն ինչ փողից կախված չի, բայց առանց դրա չի լինի: Էնպես, որ կամ հարուստ բարեկամիցդ կտակ պիտի ստանաս կամ էլ աշխատես: Ճճճ

Smokie
16.03.2018, 00:03
Դե ամեն ինչ փողից կախված չի, բայց առանց դրա չի լինի: Էնպես, որ կամ հարուստ բարեկամիցդ կտակ պիտի ստանաս կամ էլ աշխատես: Ճճճ


Հա էլի որ չես կարա, ես էդ լավ եմ հասկանում: Ու ես կնախընտրեի աշխատելը: Ուղղակի երևի ես էլ չգիտեմ ինչպես/ինչից սկսեմ ինչ/ինչպես եմ կարողանալու անել::think

Sambitbaba
16.03.2018, 05:32
Օրինակ` թե երկու տարբերակներից ո՞րը ընտրեմ հաջորդ շաբաթվա համար:

Սմոք ջան, կարո՞ղ ես փորձել մյուս շաբաթ առանց "պիտի" բառի ապրել...

Smokie
16.03.2018, 07:31
Սմոք ջան, կարո՞ղ ես փորձել մյուս շաբաթ առանց "պիտի" բառի ապրել...

Ի՞նչ առումով Սամ ջան.
1. Պետք էր ասել "պետք է՞", թե՞
2. Նկատի ունես ինձ վրա պարտականություններ չդնելը:

Երկրորդ տարբերակն այնքան էլ հեշտ չի թվում: Ուղղակի կյանքն ինքը երևի կազմված ա պարտականություններից, պլանավորումներից ու դրանցից բխող գործողություններից: Այ ուրիշ հարց ա, որ երբեմն ամեն ինչ կարող ա ինքնաբերաբար այլ կերպ ստացվի ու ես դրանում մեղավոր չլինեմ:
Ուղղակի Սամ ջան եթե էդ պարտականություններով էլ չապրեմ ու ուղղակի հոսեմ գետի հունով, ուր որ տանի` երբ ուզենամ կարդամ, երբ ուզենամ գրեմ, երբ ուզենամ ֆիլմ դիտեմ ու չխորանամ թե ինչ եմ արել, կստացվի էլի նույն պարտականությունների սեզոնը::)) Որովհետև սենց թե նենց ես սովորաբար անում եմ էն` ինչ ուզում եմ::)

Gayl
16.03.2018, 10:47
Հա էլի որ չես կարա, ես էդ լավ եմ հասկանում: Ու ես կնախընտրեի աշխատելը: Ուղղակի երևի ես էլ չգիտեմ ինչպես/ինչից սկսեմ ինչ/ինչպես եմ կարողանալու անել::think

Իսկ ես կնախընտրեի հարուստ բարեկամի կտակը:ճճճ
Չգիտեմ, դժվար հարց ես տալիս: Հաշվապահական դասընթացների գնա:

Smokie
29.06.2018, 11:13
Որքան էլ ինձ դուր է եկել և ուրախացրել է օրագիր-զրուցարանների փաստը և հենց առաջին օրը ակումբում իր ոտքն է դրել Գագը, (հուսով եմ խերով) միևնույն է, ոնց տեսնում եմ հին ընկերը, նոր ընկերներից լավ է:
Իմ «Օմօ»ն եղել է, կա ու մնում է նույն անդավաճան... ավելի ճիշտ չդավաճանված օրագիրը ու որքան էլ այն ակտուալ և հետաքրքիր չէ, անկախ ամեն ինչից շարունակվում է լցվել նոր գրառումներով և հոգուս զառանցանքներով::)) Սիրում եմ ես իրեն, սիրել եմ ու սիրելու եմ:
Գիտեմ, ամեն մարդ ա սիրում իր օրագիրը, որպես իր մի մասնիկ ու ասածս ոչ մեկի համար նորություն չէր: Եւ ո՞րն էր նպատակը գրառման՝ թերևս ուղղակի ուզում էի ավելի բացահայտ տեղում խոսել նրա մասին, կամ գուցե ինչ-որ խնդի՞ր եմ տեսնում իր մեջ, թե՞... թե՞ կարծում եմ, որ ակումբում են որևէ խնդիր տեսնում:
Չէ, թող ներեն ինձ ակումբցիները, բայց ո՛չ մի դեպքում չէի ուզի, որ Օմօն լցվեր ո՛չ իմ գրառումներով ու գիտեմ, որ ունեմ դրա իրավունքը::oy

Սակայն... Սակայն հենց նոր մի տարբերակ անցավ մտքովս: Գագ ջան բա դու ինչի՞ համար ես էստեղ:;)

Այսուհետ, այս թեման պատկանում է ոչ միայն այս Գագարինյան գրառումներին, այլև բառիս բուն իմաստով Օմօյական է: Եթե որևէ մեկը ուզենա, կամ անհրաժեշտ համարի Օմօյիս որևէ գրառում մեջբերի և որևէ կարծիք արտահայտի՝ (հատուկ շեշտում եմ՝ միայն եթե ուզենա, կամ անհրաժեշտ համարի) Գագիս դռները միշտ բաց են ձեր բոլորի առջև: Համեցեք:;)



Ուռաաաաա::yahoo
Ամեն մի հարց ունի իր լուծումը չէ՞:;)

Smokie
03.07.2018, 07:52
Թվում ա թե այս տարին իրոք շատ առումներով տարբերվում ա նախորդներից` ինչպես սպասում էի տարեսկզբին: Ու ոչ միայն հրաշքների առումով, այլև ակումբի:

Ինձ համար դեռ նախորդ տարի էլ էր երևի ակումբը ընդամենը օրագրիս հանգրվանը ու գրառումներ անելու ո'չ մեծ մղում կար, ո'չ նպատակ, ո'չ ցանկություն:
Իսկ այս տարի նույնիսկ ակումբ կարդալն ա երևի դարձել առաջվանից ավելի քիչ կատարվող գործողություն: Որ ասեմ, թե ինձ չի հետաքրքրում` սխալ կլինի, աշխատում եմ ոչ մի հետաքրքիր թեմա բաց չթողնել ու 15 օր թթու դնելուց հետո, էնպես անել, որ անիմաստ, առանց կարդալու չկորի ղեկավարման վահանակից, բայց դե չի ստացվում կենտրոնանալ ու առաջվա պես ապրել ակումբով: Գուցե բարին էլ այդ է::oy

Քաղաքականության թեմաները էդ ոնց են լցվուուում, վախենում էլ եմ ու մի տեսակ չեմ էլ ուզում կարդալ, էսօր (բնականաբար` համարյա հիմա) որոշեցի դրանք համարյա անտեսել: Գուցե գա մի օր երբ ավելի լուրջ ուսումնասիրեմ ու հետաքրքրվեմ, հիմա տրամադրված չեմ ու գիտեմ, որ ոչ մեկ չի էլ ստիպում:
Նույն կերպ հետաձգվում ա նաև Տելեգրամը:

Ու զգում եմ, որ իմ հետաքրքրությունն էլ ա էստեղ էլ ավելի կորել ու քչացել` ինչի մեղավորը առաջին հերթին ես եմ: Էս տարի ես ստացել եմ ընդամենը 5 վարկանիշ ու կարծես թե դա ինձ համար արդեն կարևոր չի:

Sambitbaba
03.07.2018, 09:36
Ու զգում եմ, որ իմ հետաքրքրությունն էլ ա էստեղ էլ ավելի կորել ու քչացել` ինչի մեղավորը առաջին հերթին ես եմ: Էս տարի ես ստացել եմ ընդամենը 5 վարկանիշ ու կարծես թե դա ինձ համար արդեն կարևոր չի:

Այստեղ մեղավոր լինելու հարց չկա, Սմոք ջան...
Օրինակ, կարո՞ղ ես ասել, թե այս պահին որն է քո սիրելի գիրքը և որն է սիրելի ճաշատեսակդ:

Smokie
03.07.2018, 10:42
Այստեղ մեղավոր լինելու հարց չկա, Սմոք ջան...
Օրինակ, կարո՞ղ ես ասել, թե այս պահին որն է քո սիրելի գիրքը և որն է սիրելի ճաշատեսակդ:

Սիրելի գիրքը երևի չեմ կարող կոնկրետ ասել՝ հավանաբար այն է, որը կարդում եմ տվյալ պահին, իսկ սիրելի ճաշատեսակը, ավելի ճիշտ ճաշատեսակները մանկուց մինչև հիմա եղել ու մնացել են տապակած կարտոֆիլը և մակարոնը::))
Ճիշտ է, կան նաև պիցցաներ, աջարական խաչապուրիներ, ժինգյալով հացեր և այլ հրաշք ուտեստներ, բայց այս դեպքում հին ընկերը/ները, լավ է նոր (շատ ավելի քան տաս տարվա) ընկերներից.

Սպասեմ, տեսնեմ թե ինչպես է շարունակվելու զրույցը և ինչ ընդհանուրներ բաներ են լինելու Սիմ գրառման և իմաստուն, անկանխատեսելի Սամի հարցի միջև::oy Անկեղծ եմ ասում, անչափ հետաքրքիր է: :)

Sambitbaba
04.07.2018, 07:48
Այստեղ անկանխատեսելի ոչինչ չկա, Սմոք ջան:
Լավ, ասենք թե ամենասիրածդ գիրքը "Պույպույ Մկնիկն" է: Պատկերացնու՞մ ես, որ մինչև հիսուն տարեկանդ միայն այդ "Պույպույ մկնիկը" կարդայիր... Կամ, օրը երեք անգամ, միայն տապակած կարտոֆիլ ու մակարոն ուտեիր այդ տարիների ընթացքում... Կզզվեիր, չէ՞, երկուսից էլ...

Ուզում եմ ասել, որ մարդու համար լրիվ նորմալ վիճակ է նախկին հետաքրքրություններից հիասթափվելը. հաճախ դա նույնիսկ առաջընթացի նշան է: Որովհետև ոչ միշտ է, որ սկզբում հետաքրքիր թվացած բանը քեզ հետ միասին զարգացում ապրելու հնարավորություն ունենա: Իսկ եթե այն զարգացում չի ապրում, իսկ դու շարունակում ես կառչել նրանից, այդ դեպքում ինքդ էլ սկսում ես դեգրադացվել...

Smokie
28.07.2018, 07:28
Ես շարունակում եմ ակումբը կորցնել:
Մի տեսակ համ սովորական ա դարձել էդ փաստը, համ էլ ափսոսում եմ: Ինչքաաան ինչքան չկարդացած բաներ են կուտակվել թեմաներում: Ու ոչ միայն թեմաներում: Մարդ հավես էլ չի ունենա անդրադառնա ամեն մի մանրուքին, բայց ոչ էլ կարող ա նախօրոք գուշակի, թե ո՞րն ա կարևոր ու ո՞րը մանրուք: Ու վախենամ թե դեռ շարունակելու եմ հետաձգել ու էլ ավելի կորցնել, որովհետև հավեսս փախել ա, ժամանակները փոխվել են: Հիմա բոլորովին ուրիշ բաներ եմ կարծես ուզում, բայց էս ողջ հետաձգումն ու կորուստը մեղմ ասած ծանրացել ա վրաս ու ստիպում ա էլ ավելի չուշացնել::(
Ես սենց թե նենց անելու եմ էն` ինչ սիրտս ուզի ու գիտեմ, որ ոչ մեկ ինձ ոչինչ չի ստիպում: Ուղղակի տխուր ա, որ չսովորեցի կառավարել ժամանակը ու որ հիմա Ատլանտի պես գլխավերևում պահել եմ մի մեեեծ չափաբաժին, որի մասին մտածելուց անգամ, ահավոր վախենում եմ:scare

Smokie
05.02.2019, 11:46
Ակումբի մի շարք հետաքրքիր օրագրեր էլ են կարծես կանգ առել: Վաղուց արդեն չեն օգտագործվում շատերը, գրառումներ չեն ավելանում էդ բաժնում: Դա իհարկե ամեն մի ակումբցու սեփական իրավունքն ու ցանկությունն է::) Չգիտեմ՝ ինչքանով է սա նշանակում, որ ակումբից սկսում են ավելի ու ավելի կտրվել, շատ հնարավոր ա օրագրերը դրա հետ բոլորովին կապ չունեն: Ուղղակի հիշում եմ՝ եղել էր ժամանակ, երբ ասում էի, որ «Օրագրերը» ամենասիրածս բաժինն է ակումբում: Հիմա չեմ էլ հասկանում թե ինչու՝ օրագրերն էլ ուրիշ թեմաների պես սկսել եմ ավելի ու ավելի հետաձգել, հազվադեպ անդրադառնալ: Ասեմ ավելին՝ երբեմն մյուս թեմաները առաջվա պես աչքի եմ անցկացնում/կարդում ու ամենահետաքրքիրը առաջվա պես թողնում ամենավերջում: Ուղղակի հիմա էնքան եմ հետաձգում, որ... չգիտեմ: Ու ինչքան էլ հետաձգել եմ, հիմա երևի էդ աստիճանի շատ չէին կուտակվել ոնց որ առաջ կարող էր լիներ::pardon Մի բան հաստատ փոխվել ա ակումբի մեջ, էդ թվում նաև իմ::8