PDA

Դիտել ողջ տարբերակը : Համեցեք, դուռը բաց է

Sambitbaba
15.01.2018, 00:03
Մոդերներն այդպես էլ ձայն չհանեցին, թողնու՞մ են, թե ոչ, որ իմ օգագրում ցանկացած ակումբցի կարողանա գրառում կատարել: Հույս եմ փափագում, որ, ունենալով իմ համաձայնությունը, պետք է որ դեմ չլինեն, առավել ևս, որ ոմանք ցանկություն հայտնեցին, որ իմ գրառումներն այստեղ վերածենք զրույցի: Ու քանի գրում էի այս տողերը, հիշեցի նաև, որ ժամանակին առաջարկել էի հարցազրույցի նման տանբերակ, որ ոչ թե ինչ-որ մեկը նստի ու հարցազրույց վարի կոնկրետ մեկի հետ, այլ ուղղակի բացվի թեմա. հարցազրույց այսինչի հետ և բոլորն իրենց հարցերն ուղղեն "այսինչին": Այո, ես ուրախ կլինեի նաև, եթե ձեզանից յուրաքանչյուրն ասեր ինձ այստեղ ամենն, ինչ կուզեր ասել ինձ և ես հնարավորինս կփորձեի պատասխանել:

Ինչու այսօ՞ր եկա այս որոշմանը... Որովհետև Ալֆայի վերջին գրառումը "Թեմայից դուրս..." թեմայում ինձ շատ տխրեցրեց: Ալֆայի տեքստը քոփի-փեյսթ չեմ անում, քանի որ եթե որոշել է, որ իր գրառումները ջնջվեն, ուրեմն այստեղ էլ կջնջվեն: Ուղղակի պետք է ասել, որ երկար-բարակ վեճերից հետո, թե որքանով էր ճիշտ և իրավասու Բյուրը, որ Ալֆայի օրագրային գրառումը հանեց ընդհանուր քննարկման, և այն բանից հետո, երբ մեր մեծամասնությունը խոսեց այն մասին, որ կարելի է քննարկել Ակումբի էջերի վրա գտնվող յուրաքանչյուր գրառում, - Ալֆան որոշեց ջնջել իր օրագիրը...

Հետո արդեն իմ պատասխանն է, որ կարելի է քոփի փեյթս էլ անել, ու հաջորդիվ՝ մտքերս...

Ահա թե նաև ինչ եզրահանգումների կարող են բերել ակումբցիների հետ ավելի ջերմ հարաբերությունների մեջ լինելու փորձերը::(
Բյուր ջան, ստացվում է որ ես ու դու կյանքից բան չենք հասկանում...:(
Իրոք որ, շատ տխուր է...:(
Ալֆան ինձ երկրորդ անգամ պոդնոժկա տվեց...

Բյուր ջան, նյուէյջական գրականության մեջ (քո խոսքերով՝ քարոզչական գրականության մեջ) երբեմն հանդիպում ես հարցի, թե ինչու՞ Հիսուս բուժեց շատ քչերին, եթե համեմատենք մնացած չբուժվածների հետ: Մի՞թե նա հնարավորություն չուներ բոլորին բուժելու, մի՞թե չէր կարող... Ու գիտե՞ս, թե որն է պատասխանը. իհարկե ուներ և կարող էր: Բայց նա իրավունք չուներ բուժել նրանց, ովքեր այդ մասին չէին խնդրել...

Ես շատ եմ սիրում այս միտքը: Բազմաթիվ անգամներ երկար-երկար խորհել եմ այս մտքի շուրջ:
Բայց որքան էլ մտածեմ, որ պատին էլ գլուխս տամ, Բյուր, - ինչու՞ ես ոչ թե Հիսուսի կողմից եմ այդ հարցում, այլ քո կողմից...

...Բյուր, ճի՞շտ է կռահումս, որ երբեմն առանց շոկային թերապիայի անհնար է բուժել...

Աթեիստ
15.01.2018, 00:45
Էսօր Ֆբ-ում մեկը հոգեբան էր փնտրում, որ ալկոհոլիզմով հիվանդ մարդուն օգներ, ընտանիքը չքայքայվեր, բայց մեկնաբանություններում սաղ էդ էին գրում, որ եթե ինքը չի ուզում, հոգեբանը բան չի կարա անի։

Էդ դեպրեսիայի մեջ հայտված մարդիկ էլ շատ դեպքերում կարող ա հրաժարվեն օգնությունից, վերջում էլ ինքնասպանության դիմեն։ Դրա համար միշտ չի որ օգնելուց առաջ պտի հարցնես կամ թույլտվություն ստանաս։ ԻՄՀԿ։

Sambitbaba
15.01.2018, 01:33

Սեփական ցանկությունն իրոք իր շատ մեծ նշանակություն ունի, Արտ ջան, ամբողջ հարցը սա է: Առավել ևս երբ խոսքը գնում է կոնկրետ հիվանդությունների մասին: Դեռևս Ռուսաստանում ապրած տարիներիս, մի էքստրասենս ընկեր ունեի թատրոնում, որը երկրորդ գործի տեղում էլ էր աշխատում՝ քաղցկեղի ինստուտում: Ու գիտե՞ս, թե որն էր նրա աշխատանքը. հիվանդներին համոզում էր, որ ցանկանան բուժվել: Ու պատկերացրու, որ ահագին մարդիկ բուժվում էին... Սեփական զոքանչս, քաղցկեղի երկու ծանր վիրահատություններից հետո ապրեց երեսուն տարուց ավելի ու մահացավ լրիվ այլ հիվանդությունից...
Սեփական ցանկությունը շատ կարևոր դեր է խաղում: Բայց իսկական ցանկությունը, այլ ոչ թե միայն թե ասես, որ ցանկանում ես...

Բայց այստեղ մեր խոսքն արդեն իսկական, ֆիզիկական հիվանդության մասին չէր, ու Հիսուսի վերաբերյալ էլ հարցը լրիվ փոխաբերական իմաստ ունի: Ու շատ հասկանալի է նաև, թե ինչու նա չէր կարող չապաքինել չխնդրողին...

Իսկ իմ կասկածներն այդ հարցում, այն, որ գրեցի, որ ավելի շատ Բյուրի կողքին եմ այդ հարցում քան Հիսուսի, իր լուրջ պատճառներն ունի, և գալիս է արդեն կոնկրետ այսօրվա իմ աշխարհընկալումից:
Շուտով պետք է գնամ արդեն, ժամանակ չունեմ հիմա ծավալվելու, բայց երեկոյան կփորձեմ նորից վերադառնալ այս հարցին: Առավել ևս, որ դա վերաբերվում է նաև վերջին որոշմանս, որ ընդունել էի մի քանի օր առաջ ընդամենը, և վաղ թե ուշ գրելու էի այդ մասին Ակումբում...

Բարեկամ
15.01.2018, 04:46
Ընդհանրապես, ցանկությունն ուժեղ կապված է հավատի հետ։ Եթե մի բանի հավատում ես, ապա իրապես դա ցանկանում ես, հակառակ դեպքում, այսինքն՝ չհավատալու դեպքում ցանկությունը թույլ է, մակերեսային, ոչ լիարժեք, այդ իսկ պատճառով էլ այն, այսպես ասած, դեպի իրեն չի ձգում ի կատար ածվելու համար անհրաժեշտ գործոնները։
"Վարպետը և Մարգարիտա"-յից այսպիսի մի պահ է տպավորվել․ երբ անհավատ կոմունիստը /նա, ում գլուխը կտրվեց տրամվայի տակ/, հայտնվում է անդրաշխարհում, որի գոյության նա չէր հավատում, ի վերջո նրան դատապարտում են "ոչնչին", վերանալուն իսպառ՝ հայտարարելով, որ նա հավատում էր, որ մահից հետո չկա ոչինչ, ուրեմն թող ստանա այն, ինչին հավատում էր։ Ես դրանում հասկանում եմ ոչ թե պատիժ, այլ ցանկության կատարում, քանի որ այդպես իրեն ավելի հարմարավետ է, ցանկալի, հակառակ դեպքում կհավատար ուրիշ բանի։ Այդպես հավատի ու ցանկության կապն է։ Սա նաև բացատրում է, թե ինչու բոլորը չէին բժշկվում, ինչպես Սամը նշեց․ որովհետև բոլորը բավականաչափ չէին հավա․․ ցանկանում։
Այս շարքից մի բան էլ հիշեցի․ մի անգամ մի կին, ճաշում էինք բոլորով, և խոսքը գնաց հավատքի ու մահից հետո վարձատրության մասին, ասաց․ իսկ ես չեմ էլ ուզում կյանք մահից հետո, ինչիս ա պետք դրախտը՝ տասներկու կույսերով, ես այնտեղ ձանձրույթից կմեռնեմ։ Նման հոգեբանության դեպքում երկնային արքայությունն այդ կնոջը պարզապես պետք չէ, և սա էլ ինչ-որ տեղ պատասխանում է շատերի հարցին, թե ինչու Աստված, եթե ամենակարող է և բարի, բոլորին չի արժանացնում իր արքայությանը։

Sambitbaba
15.01.2018, 08:27
Այս մի փոքր գրառմանդ մեջ էնքան հետաքրքիր բաներ ես գրել, Բարեկամ ջան... Մեր մեջ ասած, դու նման գրառումների լավ վարպետ ես::)

Ընդհանրապես, ցանկությունն ուժեղ կապված է հավատի հետ։ Եթե մի բանի հավատում ես, ապա իրապես դա ցանկանում ես, հակառակ դեպքում, այսինքն՝ չհավատալու դեպքում ցանկությունը թույլ է, մակերեսային, ոչ լիարժեք, այդ իսկ պատճառով էլ այն, այսպես ասած, դեպի իրեն չի ձգում ի կատար ածվելու համար անհրաժեշտ գործոնները։
Իրականում հա, երևի թե հենց այդպես էլ պետք է լինի: Եվ, հետևելով ձևակերպմանդ, հավանաբար կասեի նույնիսկ, որ այդ կապն այնքան մեծ է, որ ի վերջո հավատն ու ցանկությունը նույն բանն են դառնում: Բայց մեր կյանքը լրիվ հակառակ խաղեր է սարքում մեր գլխին... Նա այնքան է բաժանում ցանկությունն ու հավատն իրարից, որ կարելի է ասել, որ դրանք սկսում են գործել իրարից լրիվ առանձին:
Հետաքրքին այն է, որ մեծ հաշվով մեկ է, վերջիվերջո այդ երկուսը նորից միաձուլվում են իրար, բայց մեզանից շատերի համար մի կյանքի ընթացքում այդ բանը հասկանալը համարյա անհնար է: Իսկ եթե վերցնենք միջին վիճակագրական (ճի՞շտ է այդպես ասելը...) մարդուն, ուրեմն կասեի, որ այդ մարդը սոսվորաբար ընտրում է հենց բաժանված տարբերակը՝ ցանկություն կամ հավատ:
Ասածս տարբերակով՝ ցանկությունն էլ ես կբաժանեի արդեն երկու տարբերակի. գործուն ցանկություն, այսինքն ցանկություն + գործունեություն, և անգործ ցանկություն, - և այստեղ գործուն ցանկությունը, կարծում եմ, հենց այն է, ինչը դու մատնանշեցիր որպես ցանկություն և հավատ:
Ինձ թվում է, որ ավելի քիչ են մարդիկ, ում կյանքում առկա է այս ցանկություններից մեկը միայն: Հիմնականում մենք բոլորս ունենք երկուսն էլ, ուղղակի խնդիրն այն է, թե ում մեջ որ մեկն է գերիշխում...
Թույլ տուր սեփական փորձիս վրա բացատրել, թե ինչ է ասածս, լա՞վ... Եթե կարդացել ես իմ "Նոր Դար, Նոր Էջը...", ուրեմն արդեն գիտես այդ: Բայց կարող է և չես կարդացել, այնպես որ կրկնեմ:

Երբ որոշեցի թարգմանել Ուոլշի "Զրույց Աստծո հետ" գիրքը, սկսեցի ինչ-որ քայլեր ձեռնարկել և առաջին հայացքից կարծես թե հա, լավ էլ աշխատում էի դրա վրա. թողեցի տաքսին, որպեսզի իբր թե ավելի հարմար գործ գտնեմ, որ կարողանամ ավելի շատ ժամանակ տրամադրել թարգմանչությամբ զբաղվելու համար, հազար տեղ դասերի գնացի, տարբեր բաներ սովորեցի և այլն... Ու պատկերացրու, մտքիցս դուրս չէր գալիս, որ այդ ամենն անում եմ միայն, որպեսզի վերջապես թարգմանեմ այդ գիրքը... Այսօր դրան ասում են մոտիվացիա: Խոսք չունեմ, հնարավոր է, դա օգնում է: Վերջիվերջո շատ մարդիկ շատ ծանր կյանք են ապրում ու համարում են, որ իրենց կյանքն իզուր չի անցել: Համաձայն եմ, կյանքը երբեք իզուր չի անցնում, մարդ ինչ-որ բանի վերջիվերջո հասնում է: Բայց արդյո՞ք իրականանում են մեր ցանկությունները...
Ինձ համար այդ պրոցեսը տևեց ամբողջ յոթ տարի և միևնույն է, ցանկությունիցս տող անգամ չիրականացավ... Իհարկե, կուտակեցի ավելի շատ փորձ, քանի որ ոչինչ հենց այնպես չի անցնում, բայց ցանկությանս քայլ անգամ չմոտեցա:
Սա է ասածս անգործ ցանկությունը: Կոնկրետ այս ցանկությանս համար, ես այդ յոթ տարին կարող էի անց կացնել նույնիսկ թախտին պառկած էլ հայկական կամ մեքսիկական սերիալներ նայելով, մեկ է, արդյունքը նույնն էր լինելու...

Իսկ յոթ տարի անց վերադարձա տաքսի և... և այսօր արդեն նորից յոթ տարի նույն կառապանությունն եմ անում: Հա, էլի ժամանակ համարյա չկա, հա, շան պես հոգնում եմ: Բայց արդեն թարգմանել եմ "Զրույցի..." բոլոր երեք հատորները և դրան գումարած էլի մի տասնհինգ գիրք երեևի: Հետաքրքիր է, երբեք մտքովս չի էլ անցել հաշվել...
Ու եթե իմ կյանքից հանենք անգործ ցանկությանս վրա ծախսած այն յոթ տարիները, կստացվի, որ կյանքումս կարծես թե ոչինչ չի էլ փոխվել, չէ՞: Բայց արի տես, որ հսկայական փոփխություն է տեղի ունեցել ոնց էլ գցես-բռնես: Նախ, որ իրականացել է ցակությունս, և ամենակարևորը, որ այն նույնիսկ դադարել է ցանկություն լինել, այն ուղղակի կյանքիս մասն է կազմում արդեն յոթ տարի և ոչ թե տառապանք է պատճառում այլևս, այլ հաճույք:
Սա էլ քեզ գործուն ցանկությունը...:)

Նման օրինակներ շատ կարելի է բերել, ես միակը չեմ: Հենց Ակումբում էլ կարելի է գտնել նրանց, ովքեր միաժամանակ զբաղված են երկու ցանկություններով էլ: Կոնկրետ անուններ տալ չեմ ուզում, որ էլի հերթական առուտվոցի մեջ չընկնենք, բայց եթե հետևես շատերի օրագրերին ու ՖԲ-յան էջերին, կտեսնես, որ այդ շատերն առանց մոտիվացնելու ուղղակի անում են ինչ-որ բան ու իրագործում են այն, ինչ անում են ու դրանից լավ էլ հաճույք են ստանում, իսկ որոշ ցանկությունների համար որոշակի պայմաններ են փնտրում, այսինքն փաստորեն ոչինչ չեն ձեռնարկում ու տառապում են իզուր...

Իսկ հավատը...
Ես ավելի գերադասում եմ խոսել ճանաչման մասին...
Ու միշտ ասել եմ. Հիսուս ոչ թե հավատացյալ էր, այլ ճանաչացյալ: Եվ միայն դրանով էր նա տարբերվում մյուսներից:

"Վարպետը և Մարգարիտա"-յից այսպիսի մի պահ է տպավորվել․ երբ անհավատ կոմունիստը /նա, ում գլուխը կտրվեց տրամվայի տակ/, հայտնվում է անդրաշխարհում, որի գոյության նա չէր հավատում, ի վերջո նրան դատապարտում են "ոչնչին", վերանալուն իսպառ՝ հայտարարելով, որ նա հավատում էր, որ մահից հետո չկա ոչինչ, ուրեմն թող ստանա այն, ինչին հավատում էր։ Ես դրանում հասկանում եմ ոչ թե պատիժ, այլ ցանկության կատարում, քանի որ այդպես իրեն ավելի հարմարավետ է, ցանկալի, հակառակ դեպքում կհավատար ուրիշ բանի։ Այդպես հավատի ու ցանկության կապն է։ Սա նաև բացատրում է, թե ինչու բոլորը չէին բժշկվում, ինչպես Սամը նշեց․ որովհետև բոլորը բավականաչափ չէին հավա․․ ցանկանում։
Այո, շատ ճիշտ ես հասկանում, Բարեկամ ջան, ցանկությունների կատարում է դա: Կամ, այլ խոսքերով ասած, հերթական նվերը, որը մարդ ստանում է իր հերթական փորձը գերազանց ապրելու համար:
Բայց համոզված եմ, որ եթե Բուլգակովն ապրեր այսօր, ամեն ինչ նա անպայման կպատկերեր այնպես, որ ոչ թե Վոլանդը լիներ Բեռլիոզին այդ նվերը տվողը, այլ հենց ինքը Բեռլիոզը:

Այս շարքից մի բան էլ հիշեցի․ մի անգամ մի կին, ճաշում էինք բոլորով, և խոսքը գնաց հավատքի ու մահից հետո վարձատրության մասին, ասաց․ իսկ ես չեմ էլ ուզում կյանք մահից հետո, ինչիս ա պետք դրախտը՝ տասներկու կույսերով, ես այնտեղ ձանձրույթից կմեռնեմ։ Նման հոգեբանության դեպքում երկնային արքայությունն այդ կնոջը պարզապես պետք չէ, և սա էլ ինչ-որ տեղ պատասխանում է շատերի հարցին, թե ինչու Աստված, եթե ամենակարող է և բարի, բոլորին չի արժանացնում իր արքայությանը։
Ու նաև, որովհետև ամենամեծ նվերը, որ Աստված տվել է մարդուն՝ կամքի ազատությունն է, և նա չի կարող իր տված նվերը մարդուց հետ վերցնել:

Հ.Գ. Հիշում եմ, իմ երկար գրառումները կարդալ չես սիրում, բայց քո գրառնմանը կարճ պատասխանել չստացվեց, կներես...:)

Բարեկամ
15.01.2018, 09:38
Ասված է՝ ցանկացեք և կստանաք։ Դա ես համարում եմ բանաձև։
Նաև ասված է՝ եթե անգամ մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս, կկատարվի։ Դա էլ համարում եմ աքսիոմ։
Երկուսն էլ, վերջին հաշվով, նույն բանի մասին են, և այդտեղ է, որ ցանկությունն ու հավատը միաբանվում են։

Ինչ վերաբերում է նշածդ գործուն և անգործ ցանկություններին, անգործը ցանկություն չէի անվանի, այլ երազանք, իսկ երազանքը ծույլ կատեգորիա է և եթե չվերաճի ցանկության, այդպես «երազանք» ստատուսում էլ կմնա, ինչը ո՛չ առանձնապես կդժբախտացնի մարդուն, ո՛չ էլ ներսից է բզկտելու շարունակաբար։
Իսկ պատմածդ յոթ «անգործ» և յոթ «գործուն» տարիների հետ կապված, ես ավելի շատ տեսնում եմ այսպես․ այն յոթ «անպտուղ» տարիներին դու իրականում ևս, ոչ պակաս ինտենսիվ, անում էիր թարգմանությունդ, ուղղակի աներևույթ ձևով․ դա գործի խմորման պրոցեսն է, որն ահնրաժեշտ է նույնքան, որքան «գործուն» ժամանակաշրջանը, որի ընթացքում ընդամենը ի կատար ես ածում այն, ինչի վրա աներևույթ տքնել ես «անգործ» ժամանակահատվածում։ Այսինքն, քո ցանկության կատարման համար իրականում անհրաժեշտ է եղել ոչ թե յոթ տարի /քո երկրորդ յոթը, ինչպես կարծում ես/, այլ ուղիղ տասնչորս, և այդ տանսչորս տարիներից դու ոչ մի կերպ, ըստ երևույթին, չէիր փախչելու, կամ կրճատելու։ Պարզապես, եթե այն առաջին յոթի ժամանակ մեկնված լինեիր թախտին ու տրվեիր սերիալներին, դրանից հետո իրագործման ժամանակդ ոչ թե յոթ տարի էր լինելու, այլ էլի տասնչորս, որի առաջին յոթը, հավանաբար, նորից «անգործ»-աներևույթ էր անցնելու։
Սա որպես տարբերակ եմ մտածում։ Հնարավոր է, այլ տարբերակներ էլ կան, ով գիտի։

Sambitbaba
15.01.2018, 12:04

Ես էլ հենց այդ մասին ասացի վերևում: Հիշու՞մ ես.

Իրականում հա, երևի թե հենց այդպես էլ պետք է լինի: Եվ, հետևելով ձևակերպմանդ, հավանաբար կասեի նույնիսկ, որ այդ կապն այնքան մեծ է, որ ի վերջո հավատն ու ցանկությունը նույն բանն են դառնում:
Ու դա արդեն ճանաչման նախադուռն է...
Ուղղակի ասացի շատ չխորանամ, քանզի առանց այն էլ երկար գրառումս ավելի էր երկարելու:
Բայց այս հավատը՝ ամեն պատահած հավատացյալի հասկացած հավատը չէ: Սա բացարձակ վստահություն է արդեն, լիակատար նվիրվածություն:
Ու եթե սա ունես, ոչինչ անելու կարիք չունես այլևս: Կարիք չունես մտածել, փորփրել-գտնել, թե ինչն ինչպես անես, թե ինչն ինչպես է լինելու... Կարող ես, կոպիտ ասած, պառկել թախտին ու սերիալ նայել. ամեն ինչ ինքնին կլինի...:)

Ինչ վերաբերում է նշածդ գործուն և անգործ ցանկություններին, անգործը ցանկություն չէի անվանի, այլ երազանք, իսկ երազանքը ծույլ կատեգորիա է և եթե չվերաճի ցանկության, այդպես «երազանք» ստատուսում էլ կմնա, ինչը ո՛չ առանձնապես կդժբախտացնի մարդուն, ո՛չ էլ ներսից է բզկտելու շարունակաբար։
Կարելի է այդպես էլ::) Բայց եթե ասածս հավատը կա, այդ ամենն այլևս կարևոր չի...

Իսկ պատմածդ յոթ «անգործ» և յոթ «գործուն» տարիների հետ կապված, ես ավելի շատ տեսնում եմ այսպես․ այն յոթ «անպտուղ» տարիներին դու իրականում ևս, ոչ պակաս ինտենսիվ, անում էիր թարգմանությունդ, ուղղակի աներևույթ ձևով․ դա գործի խմորման պրոցեսն է, որն ահնրաժեշտ է նույնքան, որքան «գործուն» ժամանակաշրջանը, որի ընթացքում ընդամենը ի կատար ես ածում այն, ինչի վրա աներևույթ տքնել ես «անգործ» ժամանակահատվածում։ Այսինքն, քո ցանկության կատարման համար իրականում անհրաժեշտ է եղել ոչ թե յոթ տարի /քո երկրորդ յոթը, ինչպես կարծում ես/, այլ ուղիղ տասնչորս, և այդ տանսչորս տարիներից դու ոչ մի կերպ, ըստ երևույթին, չէիր փախչելու, կամ կրճատելու։ Պարզապես, եթե այն առաջին յոթի ժամանակ մեկնված լինեիր թախտին ու տրվեիր սերիալներին, դրանից հետո իրագործման ժամանակդ ոչ թե յոթ տարի էր լինելու, այլ էլի տասնչորս, որի առաջին յոթը, հավանաբար, նորից «անգործ»-աներևույթ էր անցնելու։
Սա որպես տարբերակ եմ մտածում։ Հնարավոր է, այլ տարբերակներ էլ կան, ով գիտի։
Թույլ տուր չհամաձայնվել, Բարեկամ ջան...
Անշուշտ, մարդու բոլոր գործողությունները հօգուտ իրեն են, մեկ է, նա դրանցից ինչ-որ արդյունք ստանում է: Բայց եթե ունես կոնկրետ նպատակ, ոչ բոլոր փորձերդ են, որ մոտեցնում են քեզ այդ նպատակին, - հաճախ լիքը ապարդյուն քայլեր էլ ես կատարում: Ահա թե ինչու է շատ կարևոր ուրիշի փորձը, որին մենք սովորաբար բանի տեղ չենք դնում:
Պատկերացրու, դու լաբիրինթոսի կենտրոնում ես, ու դեմդ կա յոթ ճանապարհ, որոնցից մենակ մեկն է քեզ դուրս հանելու: Եթե բախտդ բերի, կարող ես հենց առաջին փորձից դուրս գալ լաբիրինթոսից, ճի՞շտ է: Իսկ եթե յոթերորդ փորձից միայն դուրս եկար, ի՞նչ ես դրանից շահելու...
Ու թող որ այդ լաբիրինթոսը հոյակապ մի պատկերասրահ էր, և դու լիքը սքանչելի նկարներ տեսար պատերից կախված: Բայց ախր դու շտապում էիր կայարան ու հիմա գնացքդ վաղուց արդեն գնացել է...

Բարեկամ
16.01.2018, 03:37

Իսկ ես ավելի շատ հակված եմ համարելու, որ յոթ ճանապարհներից որևէ մեկն էլ փորձես, մի տեղ կտանի, պատերից կախված պատկերներից զատ, ու թեև կոնկրետ այդ լաբիրինթոսից դուրս կարող ես գալ միայն յոթերորդ փորձից հետո, բայց, վերջին հաշվով, ինչպես Ուլուանայի ստորագրությունն էր ասում "Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ", որից հետո կհայտնվես նոր լաբիրինթոսում և այդպես շարունակ, ու դժվար թե կյանք իմաստը կամ կյանքից բավարարվածությունը հաղթահարած լաբիրինթոսների թվով է հաշվվում․ կյանքը, ցավոք, այնքան կարճ է, որ ծախսել տարիները զուտ կոնկրետ մի արդյունքի համար, մի քիչ վախենալու է։

Գաղթական
16.01.2018, 04:11
Ահա թե ինչու է շատ կարևոր ուրիշի փորձը, որին մենք սովորաբար բանի տեղ չենք դնում:

100 հատ +1

Պատկերացրու, դու լաբիրինթոսի կենտրոնում ես, ու դեմդ կա յոթ ճանապարհ, որոնցից մենակ մեկն է քեզ դուրս հանելու: Եթե բախտդ բերի, կարող ես հենց առաջին փորձից դուրս գալ լաբիրինթոսից, ճի՞շտ է: Իսկ եթե յոթերորդ փորձից միայն դուրս եկար, ի՞նչ ես դրանից շահելու...

Փորձ...
Անփոխարինելի Փորձ ես շահելու, որին <բանի տեղ չէինք դնի>, եթե ուրիշինը լիներ..

Ու թող որ այդ լաբիրինթոսը հոյակապ մի պատկերասրահ էր, և դու լիքը սքանչելի նկարներ տեսար պատերից կախված: Բայց ախր դու շտապում էիր կայարան ու հիմա գնացքդ վաղուց արդեն գնացել է...

Անչափ գեղեցիկ էր առաջին նախադասությունը:

Իսկ ի՞նչ, եթե այդ գնացքը, որին ուզում էիր բռնացնել, այդ արժեքը չուներ, որ դու նրա հետևից հասնեյիր:
ՈՒ դու դա հասկացար` պատկերասրահի սքանչելի նկարների կողքով ոչ թե պարզապես շտապելով անցնելիս, այլ` դրանց գնահատականն ինքդ քո մեջ արձանագրելիս, որի ընթացքում էլ գուցե և հասկացար, որ քեզ լրիվ ուրիշ գնացք է հարկավոր...

Sambitbaba
16.01.2018, 06:24
Իսկ ես ավելի շատ հակված եմ համարելու, որ յոթ ճանապարհներից որևէ մեկն էլ փորձես, մի տեղ կտանի, պատերից կախված պատկերներից զատ, ու թեև կոնկրետ այդ լաբիրինթոսից դուրս կարող ես գալ միայն յոթերորդ փորձից հետո, բայց, վերջին հաշվով, ինչպես Ուլուանայի ստորագրությունն էր ասում "Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ", որից հետո կհայտնվես նոր լաբիրինթոսում և այդպես շարունակ, ու դժվար թե կյանք իմաստը կամ կյանքից բավարարվածությունը հաղթահարած լաբիրինթոսների թվով է հաշվվում․ կյանքը, ցավոք, այնքան կարճ է, որ ծախսել տարիները զուտ կոնկրետ մի արդյունքի համար, մի քիչ վախենալու է։

Հա, Բարեկամ ջան, հասկանալի է, կյանքում ամեն ինչն էլ փորձ է: Դու էլ ես ճիշտ, Ուլուանայի ստորագրությունն էլ, Գաղթականի ցածի գրառումն էլ... Բայց պատկերացրու, պետք է գնաս Կոմիտաս, այնտեղ ընկերներդ հավաքվել, քեզ են սպասում, իսկ դու նստում ես ավտոբուս, որը քեզ տանում է Չարբախ, այնտեղից մի ուրիշ ավտուբուս, որը քեզ տանում է Մասսիվ, հետո մեկ ուրիշը՝ Կիլիկիա և այլն... Մի խոսքով, ընկերներդ քեզ սպասում են, սպասում, իսկ դու քո համար փորձ ես հավաքում: Թող որ էդ ճամփեքին նույնիսկ մի երկու հատ էլ նոր ընկերներ գտար, բայց հներին, ոնց էլ նայում ենք, գցեցիր, չէ՞...

Sambitbaba
16.01.2018, 08:01
Անչափ գեղեցիկ էր առաջին նախադասությունը:
Շնորհակալ եմ::) Բայց կոնկրետ այս դեպքում ավելի կարևոր էր երկրորդը:

Իսկ ի՞նչ, եթե այդ գնացքը, որին ուզում էիր բռնացնել, այդ արժեքը չուներ, որ դու նրա հետևից հասնեյիր:
ՈՒ դու դա հասկացար` պատկերասրահի սքանչելի նկարների կողքով ոչ թե պարզապես շտապելով անցնելիս, այլ` դրանց գնահատականն ինքդ քո մեջ արձանագրելիս, որի ընթացքում էլ գուցե և հասկացար, որ քեզ լրիվ ուրիշ գնացք է հարկավոր...
Գիտես, Գաղթական ջան, հարցին այդպիսի մոտեցմամբ պատկերասրահի պետք էլ չունես: Կարելի է ուղղակի կանգնել կայարանում ու ոչ մի գնացք չնստել: Էհ, ուրիշ գնացք միշտ էլ հարկավոր է: Բայց եթե առաջին գնացքի արժեքն այդպես էլ չիմացար, գնացքդ փոխելը ո՞րն է...

100 հատ +1
Կներես, սրա մասին բան չեմ կարող ասել, հեչ չհասկացա...

Գաղթական
16.01.2018, 15:52
Գիտես, Գաղթական ջան, հարցին այդպիսի մոտեցմամբ պատկերասրահի պետք էլ չունես: Կարելի է ուղղակի կանգնել կայարանում ու ոչ մի գնացք չնստել: Էհ, ուրիշ գնացք միշտ էլ հարկավոր է: Բայց եթե առաջին գնացքի արժեքն այդպես էլ չիմացար, գնացքդ փոխելը ո՞րն է...

Պետք չի գերագնահատել առաջին գնացքի արժեքը, եթե դա կյանքի ու մահի հարց չէ:

Մարդիկ հակում ունեն կյանքի փորձ հավաքելով իմաստանալու:
Իհարկե սա չի վերաբերվում բոլորին, բայց խոսքս նրանց մասին է, ում որ վերաբերվում է:

Հիմա պատկերացրու, որ մարդ ինքն իր առջև նպատակ է դնում լավ ոստիկան դառնա ու օրենք պաշտպանի:
ՈՒ, սրա համար, որոշում է գնա սկզբից իրավաբանություն սովորի, որ օրենքից ավելի տեղյակ լինի (այսինքն՝ նշածդ լաբիրինթոսյան 7 ճանապարհներից այլ տեղ տանողնա ընտրում):
Բայց իր ուսուցման տարիների ընթացքում նա հասկանում է, որ որպես իրավապաշտպան նա շատ ավելի պիտանի գործունեություն կարող է ծավալել, քան որպես ոստիկան:

Հիմա՝ քո բնորոշմամբ նա չհասկացավ առաջին գնացքի, ասել է թե՝ ոստիկան դառնալու արժեքը:
Իսկ ես համարում եմ, որ նա վերաիմաստավորեց իր կյանքն ու նպատակները ու հասկացավ, որ, քո ասած, առաջին գնացքն այն արժեքը չունի, որ հետևից վազի ու նրան նոր գնացք է հարկավոր:

Կներես, սրա մասին բան չեմ կարող ասել, հեչ չհասկացա...

Սամ ջան, երբ ասում կամ գրում են «+1», սա ասել կուզի, թե համաձայնվում են քո հետ, զորակցում են քո էդ մտքին:
Ես էլ յանի չափազանցրեցի էլի՝ գրելով «100 հատ +1» ;)

Sambitbaba
16.01.2018, 22:54
Պետք չի գերագնահատել առաջին գնացքի արժեքը, եթե դա կյանքի ու մահի հարց չէ:

Մարդիկ հակում ունեն կյանքի փորձ հավաքելով իմաստանալու:
Իհարկե սա չի վերաբերվում բոլորին, բայց խոսքս նրանց մասին է, ում որ վերաբերվում է:

Հիմա պատկերացրու, որ մարդ ինքն իր առջև նպատակ է դնում լավ ոստիկան դառնա ու օրենք պաշտպանի:
ՈՒ, սրա համար, որոշում է գնա սկզբից իրավաբանություն սովորի, որ օրենքից ավելի տեղյակ լինի (այսինքն՝ նշածդ լաբիրինթոսյան 7 ճանապարհներից այլ տեղ տանողնա ընտրում):
Բայց իր ուսուցման տարիների ընթացքում նա հասկանում է, որ որպես իրավապաշտպան նա շատ ավելի պիտանի գործունեություն կարող է ծավալել, քան որպես ոստիկան:

Հիմա՝ քո բնորոշմամբ նա չհասկացավ առաջին գնացքի, ասել է թե՝ ոստիկան դառնալու արժեքը:
Իսկ ես համարում եմ, որ նա վերաիմաստավորեց իր կյանքն ու նպատակները ու հասկացավ, որ, քո ասած, առաջին գնացքն այն արժեքը չունի, որ հետևից վազի ու նրան նոր գնացք է հարկավոր:

Գերագնահատելու մասին խոսք այստեղ չի գնում, Բարեկամ ջան: Խոսքն այն մասին է ուղղակի, որ եթե որոշումներդ մինչև վերջ չես հասցնում, ուրեմն ոչ մի հիմք չունես դրանցից հրաժարվելու: Ու դա շատ վտանգավոր է նաև՝ մեկ անգամ այդպես վարվելուց հետո, կարող ես կրկնել: Վերևում ասածիս պես, դու կայարանում մնում ես կանգնած, իսկ դեմդ գնացքները հա գալիս ու գնում են:
Պատկերացրու, դու կոնիռեեժիսոր ես, մի սցենար ես ընտրել ու նկարում ես: Հասել ես կեսերին արդեն, ու քեզ մի ուրիշ, ավելի լավ սցենար են առաջարկում: Ու դու արդեն կեսը նկարած ֆիլմը մի կողմ ես նետում կամ, լավագույն դեպքում, ափալ թափալ անում ես գլխառատ, ու անցնում ես երկրորդ ֆիլմին: Հետո մի ուրիշ ավելի լավ սցենար, հետո մի ուրիշ... Քո ֆիլմերը որևէ արժեք ունանալու՞ են:
Եթե տանից հենց էնպես դուրս ես գալիս, աննպատակ, ասենք, երեկոյան քայլելու, այդ դեպքում կապ չունի, թե որ ուղղությունը կընտրես: Այդ դեպքում բոլոր ճանապարհներն էլ նմանապես հաճելի կարող են լինել ու ինչ-որ փորձ քեզ կտան: Բայց եթե տանից դուրս ես եկել, որ երեխաներիդ տանես գազանանոց, իսկ ճամփի կեսին միտքդ փոխում ու նրանց տանում ես դատարան, - երեխեքդ իրենց փափագած ռնգեղջյուրին ու ընձուղտին դատարանում կտեսնե՞ն:

Որոշումները փոխելու համար կոնկրետ դրդապատճառներ են հարկավոր, եղբայրս, թե չէ հեռու չէ բուդդիստ դառնալն էլ. տիպա՝ էս կյանքում չստացվեց, մյուսում կստացվի: Հա, մյուսում կստացվի, դեմ չեմ, կամ էն մյուսում, կամ էն մեկում, - բայց էս կյանքում ուղղակի դաառնում ես անկյալի մեկը: Ճշտեմ, որ մարդ կարող է անկյալ լինել նունիսկ ահավոր զբաղվածության դեպքում էլ, մոտավորապես վերևում ասածս "անգործ ցանկության" տարբերակով: Իսկ նպատակադրված "թախտին պառկելն" էլ կարող է արդեն անկյալություն չլինել:

Այսինքն, երկրորդ անգամ փորձեցի կրկնել, որ հա, կարելի է փոխել նախկինում կայացրած որոշումները, բայց դրա համար լուրջ պատճառներ են հարկավոր:
Հաջորդ գրառմանս մեջ կփորձեմ սեփական օրինակով ցույց տալ, թե ինչ նկատի ունեմ, լա՞վ...

Գաղթական
16.01.2018, 23:35
Այսինքն, երկրորդ անգամ փորձեցի կրկնել, որ հա, կարելի է փոխել նախկինում կայացրած որոշումները, բայց դրա համար լուրջ պատճառներ են հարկավոր:

Իհարկե լուրջ պատճառներ են հարկավոր:
Ես չասեցի էլ, թե անհիմն որոշում ու նպատակ փոխելը տեղին է:

Ընդամենն ասում էի, որ նախնական ընդունված որոշումը փոխելն (ինչ-ինչ պատճառներով) ընդունելի է, ինչի հետ դու սկզբից չհամաձայնեցիր, բայց վերջին գրառմանդ մեջ արդեն համաձայնեցիր:

Թեման կարծես թե սպառվեց, բայց եթե էլի բան էիր ուզում ավելացնել կյանքիդ օրինակով՝ խնդրեմ:

Գերագնահատելու մասին խոսք այստեղ չի գնում, Բարեկամ ջան:

Տառակերություն մի համարիր խնդրեմ, բայց ուշադրություն դարձնելը, թե ում ես պատասխանում, նույնպես հարգանք ցուցաբերելու մի ձև է )))

Sambitbaba
16.01.2018, 23:59
Կարծեմ 2004 թվականին էր, որ ընտանիքով Գերմանիայում էինք: Այնտեղ է բնակվում իմ լավագույն ընկերներից մեկը, Սանկտ Պետերբուրգում մի բակում էինք ապրում: Ու քանի որ նոր էի հայտնաբերել Ուոլշին ու տպավորություններս ահագին էին, ինչ խոսք, որ անկարող էի լռել նրա "Զրույց Աստծո հետ" գրքի մասին: Իսկ երբ վերադարձանք տուն, անմիջապես գնեցի այդ երեքհատորյակը, որպեսզի հետո, երբ նրանք ընտանիքով մեզ հյուր գան, նվիրեմ իրենց: Անցյալ տարի ամռանն ընկերոջս կինը վերջապես այցելեց մեզ՝ ընկերս չկարողացավ առողջական խնդիրներով:
Պարզ է, անցած 13 տարիների ընթացքում ես հասցրել էի ապրել կյանքիս վերևում հիշատակածս 7+7 տարիները, ավարտել էի "Զրույցի..." բոլոր երեք հատորների սևագիր թարգմանությունները և, Ակումբի էջերը թույլ չեն տա ստել, հասել եմ "Զրույցի..." փոխակերպված, "Մատեան Երանության" երկրորդ հատորի մոտավորապես կեսերին:

Ուրեմն, մի օր երեկոյան նստած աշխատում եմ "Մատեանի..." վրա: Իմոնք արդեն բարձրացել են ննջարան, իսկ Լենային մենք տեղ էինք առանձնացրել ցածում, ճաշասենյակում: Ես էլ եմ դեռ ներքևում, քանի որ աշխատասենյակս է այստեղ, և ստացվեց այնպես, որ Լենան ներս մտավ ու սկսեցինք զրուցել: Հարցրեց, ինչո՞վ եմ զբաղված, պատմեցի, հետո ցույց տվեցի գրադարակի վրա Ուոլշի մոտ տասնհինգ հատորները: Հարցրեց, առաջիններն այդքան մաշված են, իսկ մնացածներն ասես նոր լինեն, ինչ է, դրանք չե՞մ կարդացել: Ասացի ոչ, դրանք մաշված են, քանի որ տարիներ շարունակ ամբողջ օրը հետս քարշ եմ տվել այստեղ-այնտեղ, աշխատել եմ թե տանը, թե տաքսու մեջ և այլն... Բայց ասաի, որ իրենց համար ու նոր օրինակն ունեմ պահած, և նրա գնալիս իրենց եմ նվիրելու: Լենան ասաց, որ եթե իրոք որոշել եմ նվիրել, ուրեմն ինքը շատ ուրախ կլիներ, որ ես նվիրեի այդ մաշված երեքհատորյակը, քանի որ այդ տարիների ընթացքում ես նրանց մեջ ահագին դրական էներգիա եմ ներդրել: Ես շատ զգացվեցի նրա խնդրանքից, անմիջապես վերցրեցի բոլոր երեք հատորներն ու տվեցի նրան:
Հաջորդ օրը Լենան կնոջս ու դստերս հետ գնացին ինչ-որ տեղ ճամփորդության: Երեկոյան, երբ որոշեցի աշխատել, գնացի, որ վերցնեմ նոր երեքհատորյակը և... դրանք չգտա: Փնտրեցի այստեղ-այնտեղ, ոչ մի տեղ չկան: Զանգահարեցի կնոջս, ասում եմ, չգիտե՞ս, թե որտեղ են դրանք, ասում է, կարո՞ղ է նվիրել ես մեկին՝ այդ երեքհատորյակը ես նվիրել եմ շրջապատումս ում ասես, - բայց այս անգամ հաստատ գիտեմ, որ ոչ, քանի որ կոնկրետ նրանց համար էր նախատեսված, ու եթե նվիրելի էլ անգամ, կնոջս հաստատ տեղյակ էի պահելու... Հետո նրանք վերադարձան, հետո՝ Լենան վերադարձավ Գերմանիա, այդպես էլ անտեղյակ, որ իր հետ տանում է "Զգույցի..." իմ միակ օրինակը... Մոտ չորս ամսվա ընթացքում ես տակնուվրա արեցի ամբողջ տունը, բայց այդպես էլ այն նոր օրինակը չգտա:
Վերջապես, հույսս կտրելով, թե մի օր կգտնեմ, նստած, որոշում եմ կայացնում, որ պետք է գնալ ծանոթ ռուսական գրախանութ ու տիրոջը խնդրել, որ մի տեղից ճարի այդ գրքերը. դե, նոր հրատարակություններ, իհարկե, հեշտությամբ կարելի է գտնել, բայց ես այն հներն եմ ուզում... Մեկ էլ, հենց այդ պահին, զանգահարում է հիշատակածս գրախանութի տերն ու ասում, որ ստացել է ՞Զրույցի..." չորրորդ գիրքը:
Քանի որ Ուոլշի տասնյակից ավել գրքերը պատկանում են "Զրույց Աստծո հետ" շարքին, ես ասում եմ, ի՞նչ չորրոդ գիրք, արդեն երևի տասնոչրսն էլ կա: Չէ, ասում է, առաջին երեքհատորյակի չորրորդ հատորը: Եկ, կտեսնես:
Գնում եմ: Իրոք որ, չորրորդ հատորն է:

Իսկ հետո, երբ եկա տուն ու սկսեցի կարդալ նախաբանը, ինձ համար պարզ դարձավ, որ այս ամբողջ գլխիս եկածը պատահականություն չէր: Պատահականություն չէր, որ Լենան, անտեղյակ, ձեռքիս տակից խլեց ու տարավ հատորները, որոնց վրա աշխատում էի, պատահականություն չէր, որ այդպես էլ չգտա երեքհատորյակի նոր օրինակը: Ոչ, ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետև ես պետք է մի կողմ դնեի այդ ամենը և սկսեի զբաղվել հենց վերջին հատորի թարգմանությամբ...

Այսօր հավանաբար կավարտեմ գրքի ընթերցումը, և կասկած անգամ չունեմ, որ անմիջապես սկսելու եմ թարգմանել: Ամենը, ինչ կա այնտեղ, շատ կարևոր է և մարդիկ օր առաջ պետք է իմանան դրա մասին: Իհարկե, խոսքս նրանց մասին է, որ ունեն դրա կարիքը: "Գառչիցայի սերմին" էլ ճիշտ չորս էջ բան է մնացել, կավարտեմ, որ դա էլ չխանգարի, ու կանցնեմ գործի:

Սա, օրինակ, ինձ համար լուրջ պատճառ է գործը, կամ նպատակը, կիսատ թողնելու համար:
Իհարկե, ամեն մարդու համար հենց իրեն հատուկ կարևոր պատճառներ կարող են լինել: Բայց եթե չկան, ավելի լավ է գնացքից չուշանաս...:)

Sambitbaba
17.01.2018, 00:02
Տառակերություն մի համարիր խնդրեմ, բայց ուշադրություն դարձնելը, թե ում ես պատասխանում, նույնպես հարգանք ցուցաբերելու մի ձև է )))
:DԿներես...:D

Sambitbaba
27.01.2018, 04:48
Գաղթականի օրագրային մի գրառմանը պատասխանել ուզեցի, բայց դե: Համոզված եմ, որ նա չէր էլ նեղանա, բայց և այնպես որոշեցի այստեղ էլ ոչ թե մեջ բերել այն, այլ ուղղակի ասել կարծիքս:

Երեխաների սերը, կարծում եմ, շատ է տարբերվում մեծերի սիրոց նրանով, որ դեռ չի հասցրել առուծախ դառնալ. դու ինձ, ես՝ քեզ: Նա սիրում է քեզ առանց որևէ շահի, ուղղակի, որ դու իր ծնողն ես, կամ էլ ուղղակի, որ կյանքի մյուս անունն է սեր, ու նա այդ դեռ չի հասցրել մոռանալ:
Ու նաև, երեխան դեռ չի հասցրել առանձնանալ իր պատյանի մեջ, նա դեռ էգո չունի: Նա լավ գիտի մի բան, որ ինքն ու իրեն շրջապատող ամեն ինչ մի ամբողջականություն են, և երբ նայում է իր շուրջը, նա գիտի, որ ամեն ինչի մեջ, ինչպես հայելու մեջ, իր արտացոլանքն է տեսնում:
Բայց և այնպես նա արդեն սկսել է հասկանալ, որ մեծերը, տվյալ դեպքում իր ծնողները, այդ միասնությունը չեն գիտակցում: Եվ այդ պատճառով, երբ հանկարծ տեսնում է իր ծնողներին գրկված, նրա երջանկությանը սահման չկա: Նա թողնում է ամեն ինչ և շտապում միանալու իր պատկերացրած իրականությանը, իր պատկերասրած "Ես"-ին: Վերջապես, ծնողներ, - ասում է, - հիշեցի՞ք, թե ինչ ասել է Ես::)

Գաղթական
27.01.2018, 05:09
Գեղեցիկ ես գրել Սամ ջան:

Իհարկե չէի նեղանա:
Ասեմ ավելին՝ մեկ-մեկ լինումա բան ես գրում՝ արձագանք ակնկալելով.. )))

Sambitbaba
27.01.2018, 05:33
Գեղեցիկ ես գրել Սամ ջան:

Իհարկե չէի նեղանա:
Ասեմ ավելին՝ մեկ-մեկ լինումա բան ես գրում՝ արձագանք ակնկալելով.. )))

Գեղեցիկը մի կողմ, բայց շատ ուրախ կլինեի, եթե մենք կարողանայինք գոնե մի փոքր նրանցից սովորել այդ սիրոն...

... Համաձայն եմ էդ ակնկալիքի հաշվով: Թե չէ, եթե գրել ես որ ուղղակի գրես, կամ քեզ համար միայն, - էլ գրե՞լդ որն է. հենա մտածիր ինքդ քեզ ու անցիր առաջ, էլ ի՞նչ ես իզուր ժամանակ ծախսում, չէ՞...:)

Գաղթական
27.01.2018, 05:46

Դե մոտիվացիաներն ու նպատակները տարբեր կարող են լինել Սամ ջան:

ՈՒրիշների փոխարեն չեմ կարող ասել, բայց իմ դեպքում՝ ավելի շատ ինձ հանդիպած ու հետաքրքիր թվացող դեպքերն արձանագրելու վայրա..
Ընդ որում՝ ինչպես դրանցով կիսվելու ցանկություն կա, էնպես էլ՝ ինքս ինձ համարա, որ մի օր վերընթերցեմ ու հիշեմ:
Չգիտեմ, դրան օրագիր ե՞ն ասում..

Իսկ մեկ-մեկ էլ, էլի իմ դեպքում, կարողա ուղղակի քո լեզվով գրելու սուր պահանջ ունենաս..
Մոդայիկ ՖԲ-ում էլ, նկատած կլինես, եթե մի բան գրում էլ եմ, ապա անգլերեն, քանի որ ինչ ազգի մարդ ու որ երկրից ասես կա ընկերներիս մեջ:

Sambitbaba
07.04.2018, 22:24
Հանգստություն պատրանքներին...

Sambitbaba
05.07.2018, 08:48
Մի օրագրային գրառում կարդալուց հետո.

Եթե մի մարդ իր մասին մտածում է, որ ինքը ստվեր է, - ուրեմն ի՞նչ կարող է իր մասին մտածել այդ մարդու ստվերը. ինքը... ո՞վ է...

Smokie
20.07.2018, 08:58
Մի օրագրային գրառում կարդալուց հետո.

Եթե մի մարդ իր մասին մտածում է, որ ինքը ստվեր է, - ուրեմն ի՞նչ կարող է իր մասին մտածել այդ մարդու ստվերը. ինքը... ո՞վ է...

Ուրվական է ստվերը::))

Ամենահիին, առաջին Prince of Persia համակարգչային խաղի Level-ներից 4-րդում (ես մանկուց մակարդակ եմ ասում դրանց):D հայելու միջով թռչելուց հետո ստվերը մյուս մասից դուրս է գալիս ու փախնում: Հետագայում մի քանի անգամ էլի prince-ը հանդիպում է ստվերին, բայց վերջինս հիմնականում իրեն պահում է որպես թշնամի՝ խանգարում է: Այս տարի մարդու ու ստվերի այդ բաժանումը հիշելու շատ կարևոր, ստեղծագործական առիթ եմ ունեցել:
Իսկ ամենավերջին մակարդակում ստվերը հայտնվում է prince-ի դիմաց: Սկսում են կռվել: Եթե prince-ը սպանի ստվերին՝ ինքն էլ է մեռնելու: Բնական չի՞ այդ տխուր փաստը::)) Խաղը շարոնակելու համար պետք է սրերը իրենց տեղը դնեն ու կրկին միավորվեն:;)

Sambitbaba
20.07.2018, 20:41

Հետաքրքիր ես մոտեցել ստվերի հարցին, Սմոք ջան::) Ավելի հետաքրքիր կլիներ ասածդ "առիթի" հետ էլ ծանոթանալ...
Բայց, ճիշտն ասած, այդ խաղի մոտեցումը մի տեսակ իմ գիտակցությանը չի կպնում: Չգիտեմ ճիշտն ասած, այդ երկրորդ կերպարին "Ստվեր" են անվանել իրենք խաղը հորինողնե՞րը, թե դու, բայց քեզ չի՞ թվում, որ իրականում նա ոչ թե ստվերն է մարդու, այլ արտացոլանքը, իսկ դրանք ինձ համար կատարելապես տարբեր բաներ են:

Տես, արտացոլանքը՝ մարդու կրկնօրինակն է առաջին հայացքից չէ՞: Բայց եթե լուրջ ես նրան նայում, այն քո լրիվ հակապատկերն է դառնում: Այսինքն՝ այնքան էլ դու չես, պարզվում է. դու աջ ձեռքդ ես շարժում, նա՝ ձախը և այլն: Եվ ըստ այդմ էլ, եթե արտացոլանքին փորձում ենք տալ ֆիզիկականից բացի նաև այլ նորմեր՝ ասենք բարոյական, զգացմունքային, մտավորական, - ուրեմն. եթե դու սիրում ես՝ նա պետք է ատի; եթե դու ճշմարտությունն ես ասում՝ նա պետք է խաբի; եթե դու խելոք ես՝ նա հիմար է; եթե դու բարի ես, նա՝ չար է և այլն, չէ՞... Այսինքն, մեկ բառով ասած, քո անտիպոդը: Այդ պատճառով է, որ խաղի "Ստվերը" հերոսի թշնամին է, առավել ևս, որ Ստվերի տարածքն է մտել... Ու հիմա արդեն նա ինքն է կենդանի ճիշտ այնքան ժամանակ, քանի ստվերը կա:
Արտացոլանքի մասին մի շատ լավ միտք հիշեցի, որն ինձ ահագին գերել էր իմ երիտասարդ տարիներին: Էրիխ Մարիա Ռեմարկի "Սև կոթող" գրքի հերոսուհին համոզված է, որ "եթե մարդ կարողանա հնարավորինս արագ հետ շրջվել ու նայել հայելու մեջ, անպայման կտեսնի իրական "Նրան", ով իր արտացոլանքն է ձևանում"... Չնայած չակերների մեջ առա այս միտքը, բայց դա ցիտատ չէ: Էնպես որ, հանկարծ եթե որոշես ստուգել, ինձ "սխալ" չհանես...;)

Իսկ ստվերը... Ստվերը՝ ի՞նչ...
Եթե ստվերին ամենախորը իմաստն էլ տանք, այն ընդամենը մնում է լույսի պակասություն: Բայց երբեք քո կրկնօրինակը չի նա ու միշտ տարբեր է, կախված քեզ վրա ընկնող լույսի անկյունից և ուժից, չէ՞: Ուրեմն, եթե նույնիսկ քեզ կպած բեռ էլ անվանենք նրան, ուրեմն նրա ծանրությունն անգամ ուղիղ համեմատական է նրան, թե որքան ծանրություն ես դու համաձայնվել կրել քո ուսերին: Ասում եմ ուսերին, բայց դու հասկացիր՝ հոգում:;) Եվ ցանկացած ակնթարթին, հենց որ էլ չուզենաս այդ բեռը կրել, դեն նետիր այն, ձեռդ բռնողն ո՞վ է, գիտե՞ս (եթե գիտես, այդ մասին կարելի է խոսել)...
Ի՞նչ ես կարծում, Արևը՝ ատվեր ունի... Ճշմարի՞տ միտք կլինի արդյոք ասել, որ մոմի լույսը ստվեր է գցում մթի վրա... Լույսը՝ ստվեր կգցի՞...

Եթե մի մարդ իր մասին մտածում է, որ ինքը ստվեր է, - ուրեմն ի՞նչ կարող է իր մասին մտածել այդ մարդու ստվերը. ինքը... ո՞վ է...

Վերևի այս գրառմանս իմաստը հետևյալն էր.

Ավելի լավ չէ՞ր լինի, որ մարդ մտածեր, որ ինքը՝ լույս է...