PDA

Դիտել ողջ տարբերակը : Իգգդրասիլի ստվերի տակ



Օ-Դին
24.12.2017, 12:33
Թե որ օրվա օրագիր պահողն ես?
Լավ օրագիր չէ, երազներս եմ գրելու: Հիշում եմ Ռ.-ն միշտ ասում էր, երազներովդ պետքա գիրք գրել,ֆանտաստիկ են :D
...փորձում էի հասնել կենտրոնական շատրվանին....քարակերտ շատրվանը շրջապատված էր հսկա նարնջագույն շուշաններով: Քիչ էին,ու անտանելի գեղեցիկ: Իսկ նրանց միջև գորշ, մերկ հող, որի վրա պարկած էին երկու հսկաներ՝ երկար,կարծես անվերջ թվացող մարմնով մեկ ձգված իմ ու շատրվանի միջև: Մի տեսակ տիեզերական հանգստություն կար էտ տարածքում, չգիտեմ,գուցե հսկաների դանդաղ,ռիթմիկ շունչն էր, գուցե օրորվող շուշանները կամ էլ շատրվանը, որն իր ձայնով ողողել էր գիտակցությունս:
Փորձեցի զգուշորեն մի մեծ քայլով շրջանցել հսկայի թևը: Անհնար է, շատ վտանգավոր: Իսկ մյուս ուղին, որը քիչ ավելի ազատ է հսկայի մարմնամասերից, ծածկված է շուշաններով: Իսկ ես չեմ ուզում նրանց վնասել: ...ելք չկա.... միակ բանը որ կարող եմ անել կանգնել հեռվում ու զմայլվել շատրվանով: Ես հեռացա՝ առանց կաթիլներն այտերիս վրա զգալու:
Քայլեցի մոտ 100 մետր, գնեցի վանիլային պաղպաղակ ու արթնացա: