Դիտել ողջ տարբերակը : Ականջդ տուր երգ խցկեմ 1
boooooooom
23.12.2017, 13:28
Բարև Ակումբ։ Սա նոր երաժշտական խաղի փորձ է, որի հիմքում հանրահայտ Սանտալբոմ նախագիծն է, բայց ի տարբերություն վերջինիս, մասնակիցները կընտրեն ոչ թե ալբոմներ, այլ ընդամենը 1 երգ։ Հանում ենք էն պահանջը, որ երգը չպիտի հայտնի լինի, մաքսիմում փոքրացնում ենք ժամկետները։ Մնացածը նույնը կմնա։ Առաջին խաղը ես կվարեմ։
Դե ինչ էս պահից սկսում ենք "խիզախ ականջատերերի" հավաքը որը կտևի ընդամենը 2օր՝ մինչև 25.12.17թ կեսօր (12:00):
StrangeLittleGirl
23.12.2017, 13:52
ներկա
reminilo
23.12.2017, 14:01
ասեցի բայց փոշմանեցի: մնա հաջորդին :(
ՄիլենաBTS
23.12.2017, 15:29
Ես կամ
CactuSoul
23.12.2017, 15:56
ես +
Բում եթե դու էլ ես խաղում, առաջարկում եմ, որ քեզ հասանելի ալբոմը ինձ ուղարկեն, ես կփոխանցեմ: Ի՞նչ կասես:;)
boooooooom
23.12.2017, 16:35
Բում եթե դու էլ ես խաղում, առաջարկում եմ, որ քեզ հասանելի ալբոմը ինձ ուղարկեն, ես կփոխանցեմ: Ի՞նչ կասես:;)
Չէ Սմոքի ջան, ինձ վարելն էլ պակաս հետաքրքիր չի։ Շնորհակալություն։
boooooooom
23.12.2017, 16:50
Հարգելի մասնակից, եթե արդեն ընտրել ես "խցանը" (երգը), ապա կարող ես ուղղարկել այն ինձ՝ միջնորդիս, անձնական նամակով (կամ այլ կերպ, եթե ունեք այլ ձև)։ Խնդրում եմ, աշխատեք ընտրել այնպիսի խցաններ, որ զոհը չպահանջի "պահպանակով խցկել ականջը":
ARMbrain
23.12.2017, 17:28
+ ես
boooooooom
24.12.2017, 20:01
16 ժամ անց ես կխառնեմ բոլոր ստացածս երգերը և պատահական ընտրությամբ կխցկեմ դրանք ձեր ականջների խորքերը։ Խցանված ձեր ականջները ազատելու միակ ձևը ձեզ բաժին ընկած երգը ուշադիր լսելն ու լսածի վերաբերյալ կարծիք գրելն է։
Մի նոր բան եմ մտածել, ուզում եմ հաղթող էլ ունենանք։ Մտածում եմ, որ եթե երգերը առանձին գրառումներով դնեմ, ապա ամենաշատ "շնորհակալություն" ստացած երգն առաջարկած մասնակիցը, կլինի մեր հաղթողը։ :think
+
Sent from my D5803 using Tapatalk
boooooooom
25.12.2017, 09:16
Հե՜յ, ՄիլենաBTS ու CactuSoul, գրանցվածներից երկուսդ եք մնացել (քնած), որ դեռ երգ չեք ուղարկել։ Շտապեք 3 ժամ է մնացել...
Քանի որ կեսից եմ մտցրել հաղթողի գաղափարը, ապա, թե ցանկություն ունեք փոխել ձեր ուղարկած երգը, շտապեք. 3 ժամ ունեք։
Մի նոր բան եմ մտածել, ուզում եմ հաղթող էլ ունենանք։ Մտածում եմ, որ եթե երգերը առանձին գրառումներով դնեմ, ապա ամենաշատ "շնորհակալություն" ստացած երգն առաջարկած մասնակիցը, կլինի մեր հաղթողը։ :think
Բում ջան, իսկ եթե քվեարկություն բացե՞ս թեմայում::oy
boooooooom
25.12.2017, 12:30
Սմոք)), հիմա աշխատավայրում եմ, ու սմարտֆոնով եմ ու հլը չեմ պատկերացնում, թե ոնց էս ամենը կազմակերպեմ)))) իսկ դու ոնց որ "տկլոր տուտուզին զանգուլակ կախես")))) Սպասի տեսնեմ ինչ եմ անում. խայտառակ եղանք. կեսօրն անցավ դեռ խցկելիքը խցկած չի:D
boooooooom
25.12.2017, 12:45
Սկսեցինք!
Բաց դնում եմ, թե ում ականջը ինչ են խցկել, իսկ թե ո՞վ, դա դուք գուշակեք։
StrangeLittleGirl քո ականջը խցկել են սա՝
https://www.youtube.com/watch?v=dKVhodA_q-g
boooooooom
25.12.2017, 12:48
Սմոքի, քո ականջը սա են խցկել՝
https://cloud.mail.ru/public/FxBY/hWpMA5x1h
boooooooom
25.12.2017, 12:52
ARMbrain, քո ականջը սրանով խցանեցին՝
https://www.youtube.com/watch?v=LwVXkM_YxMg
boooooooom
25.12.2017, 12:55
Աթեիստ, քո ականջը սա են խցկել՝
https://youtu.be/U2_PQHAOuN0
boooooooom
25.12.2017, 12:58
Skeptic, սա էլ քո բաժին խցանը՝
https://www.youtube.com/watch?v=mn6arkGP2R8
boooooooom
25.12.2017, 13:01
Նիկեա, քո ականջը տեղական խցան են խցկել՝
https://youtu.be/IxeMBk1Gxnc
boooooooom
25.12.2017, 13:05
Progart, մի տեղական հին խցան էլ քեզ է բաժին հասել՝
https://www.youtube.com/watch?v=3GB-caoWKBg
boooooooom
25.12.2017, 13:10
ՄիլենաBTS-ն ու CactuSoul-ը թող ինձ ներեն, ու փորձեն հաջորդին մասնակցել։
Դե ինչ, փորձեք մի քանի անգամ լսել, թարգմանել բառերը, գործիքավորման վրա ուշադրություն դարձնել, "սիրուն" կամ "գեշ" մաս գտնել երգերում։ Մի խոսքով մասնատեք խցանը ու կտոր-կտոր հանեք ձեր ականջից))
Դուք ունեք 2օր ժամանակ՝ մինչև 27.12.17թ 12:00
mazzy star :love Էս երգը ռիկ ու մորտիի էպիզոդներից մեկում կար։ Լավն ա շատ։ Եթե քվեարկություն լինի, իմ ձայնը իրանն ա։
boooooooom
25.12.2017, 22:38
mazzy star :love Էս երգը ռիկ ու մորտիի էպիզոդներից մեկում կար։ Լավն ա շատ։ Եթե քվեարկություն լինի, իմ ձայնը իրանն ա։
Քվեարկություն առանձին չեմ ուզում դնել, որ մի թեմայում շատ անգամ կարողանանք խաղանք։ Ճոխ կլինի ամեն սենց պուճուր խաղը առանձին թեմա լինի։ Շնորհակալությունների քանակով կորոշենք հաղթողին, այսինքն դու արդեն "քվեարկել ես":
Cassiopeia
25.12.2017, 22:54
Աթեիստ, քո ականջը սա են խցկել՝
https://youtu.be/U2_PQHAOuN0
Արտակի երգը քնացրեց։ Մերը չէր :)
boooooooom
25.12.2017, 23:01
Արտակի երգը քնացրեց։ Մերը չէր :)
Փորձեք մի 2 անգամ էլ լսեք՝ ոչ իրար հետևից։ Ինձ թվում ա կկարողանաք գտնեք դրա "համով մասերը": Տեքստի թարգմանությունը նայեք. միգուցե չամիչը տեղ ա պախկված))
Cassiopeia
25.12.2017, 23:04
Փորձեք մի 2 անգամ էլ լսեք՝ ոչ իրար հետևից։ Ինձ թվում ա կկարողանաք գտնեք դրա "համով մասերը": Տեքստի թարգմանությունը նայեք. միգուցե չամիչը տեղ ա պախկված))
Ես մինչև Արտակի լսելը լսել էի 2 անգամ, 2 հատ էլ իրա հետ լսեցի։ Մերսի, էլ պետք չի :D
boooooooom
25.12.2017, 23:16
Քանի որ ես չեմ կարող իմ գրառմանը շնորհակալություն դնել, ապա իմ բանավոր շնորհակալությունը կավելացնեք David Bowie- The Man Who Sold The World երգի տակ։
Աթեիստ, քո ականջը սա են խցկել՝
https://youtu.be/U2_PQHAOuN0
Յութուբում ամենաշատ ձայներ հավաքած մեկնաբանության հետ լրիվ համակարծիք եմ ։)
One of the worst voices I've heard.
Իրականում իհարկե ավելի վատ ձայներ էլ եմ լսել, բայց նրանք երգիչ չեն եղել :D
Մեկնաբանություններից իմացա, որ սա The National-ի երգի Cover ա, փորձեցի օրիգինալը լսել, մեկ ա, կեսից անջատելու ցանկություն ա առաջանում։
Երևի նաև նրանից, որ շատ ուշ ու շատ հոգնած եմ եկել տուն, բայց դեռ քնել չեմ ուզում։ Քնելուց բացի ուրիշ ոչ մի բանի հետ չեմ կարա էս երգը ասոցացնեմ։
Մի քանի անգամ (ընդմիջումով) փորձեցի լսել, բայց առաջին նոտաներից, չէ, նոտաները լավն էին, առաջին բառից ու երգչուհու ձայնից պարզ էր, որ երգն իմը չի։ Ոչ էլ ոճը։
Բառերը հետաքրքիր չեն, որտև պտի առաջի հերթին երգը հետաքրքրի, նոր սկսեմ բառերն ուսումնասիրել։
Հ.Գ.
Ինչ լավ ա մի ամբողջ ալբոմ ստիպված չէի լսել էս ձայնը :D
Հ.Հ.Գ.
Սանտաս երևի Բյուրն ա։ Ինչ որ բանով Ալանիսին նման էր կատարումը, ու նույնը որ Ալանիսը երգեր, կարող ա նույնիսկ լսվեր։
Քանի որ ես չեմ կարող իմ գրառմանը շնորհակալություն դնել, ապա իմ բանավոր շնորհակալությունը կավելացնեք David Bowie- The Man Who Sold The World երգի տակ։
Իմ հավանած տարբերակն էլ ա սա։
Ինչ վերաբերում ա իմ խցանին. թեթև դիսկո էր, 80-ականների ոճով։ Ես բավական հին մարդ եմ, ու նման երգերը նոստալգիա են առաջացնում։ Էդ ժամանակահատվածի մեդիայի առանձնահատկություններից մեկը ուրախ ու անհոգ կյանքի նկարագրությունն ա, մի քիչ 50-ականների ԱՄՆ-ի նման։ Հաճախ դա արվում էր ի հաշիվ բովանդակության, ասենք՝ իմ օրինակում Մարոկկոն ոնց որ Հ1-ի Հայաստանը լիներ։
ԲԱՅՑ
Պարտադիր չի միշտ գրանջոտ կամ դումոտ երաժշտություն լսել ու խորասուզվել էքզիստենցիալ թեմաների մեջ, որովհետև միշտ չի, որ դա օգտակար ա, շատ դեպքերում նույնիսկ հակառակն ա։ Շարունակելով Ռիքի ու Մորտիի թեման՝ nobody exists on purpose, nobody belongs anywhere, everybody's gonna die. Come watch TV.
Robert Sahakyan-Orient Night
Երեկ հանգամանքների բերումով սրա փոխարեն մի ուրիշ ստեղծագործություն լսեցի, որի վերնագիրը դեռ չգիտեմ: Վերջինս սկսում էր երկարատև թմբկահարությամբ` շարունակվում ջազային, սաքսոֆոնային էլեմենտներով, տեղ-տեղ հայկականություն մտցնելով::) 8 րոպե 54 վայրկյան էր: Հաստատ էլի կլսեմ:
Իսկ 7 րոպեանոց Orient Night-ը էս առավոտով 5 անգամ իրար հետևից լսեցի: Էնքան էլ գիշերային երաժշտության տպավորություն չթողեց: Չգիտեի orient-ը ինչ ա, մինչև թարգմանելս սխալմամբ ենթադրեցի, որ աշխույժ ա նշանակում::)) Հիմա` այս գրառումն անելուց 6-րդ անգամ եմ լսում: Հետաքրքիր, կարճ բացումին հաջորդում են ռեմիքսա-էլեկտրոնայինա-դաբստեպախառը պահերը, մինչև որ 4-րդ րոպեին սկսվում ա սաքսոֆոնի սոլոն` երաժշտության գլխավոր ու ամենասիրուն հատվածը, որը հետո երկարատև տամ-տամազարկից հետո կրկնվում ա ու իր հետևից, որպես եղրափակում` թողնում ա նույն բացման մեղեդին:
Երաժշտությունը ընդհանուր առմամբ հեչ վատը չէր: Շնորհակալ եմ Սանտայիս հետաքրքիր երաժշտի ու իր խմբի հետ ծաոթացնելու համար: Անպայման կուսումնասիրեմ: :aha
boooooooom
26.12.2017, 11:06
Սմոք, ես կասեի. հայկականի համար վատը չի )))
CactuSoul
26.12.2017, 17:29
Ինձ կներեք, խառն եմ, ժամանակը թռնում ա, չեմ նկատում, նոր տեսա, որ հետ եմ մնացել։ :oy
CactuSoul
26.12.2017, 21:31
Եթե ես մասնակցեի, էս երգն էի ուղարկելու․
https://www.youtube.com/watch?v=k9kRO5BqCGs
Լսեք, ու եկեք արդեն հաջորդը կազմակերպենք, ես էլ մասնակցեմ։
boooooooom
27.12.2017, 08:49
CactuSoul ջան, սպասի սա վերջացնենք ու անցնենք նորին։
Շնորհակալություններն եմ նայում՝ մի քանի երգ հավաքել են 4 "բալ" ։ Մի՞թե լավագույնը չի ընտրվելու։
boooooooom
27.12.2017, 12:32
Առաջին խաղը համարենք ավարտված։ Մասնակիցների ակտիվությունից դժգոհ եմ, ոյտև 7 մասնակցից միայն 3-ը կարծիք գրեց։
4 երգ հավաքել են հավասար 4-ական միավոր, դրանք են՝
Նիկեա--- David Bowie-The Man Who Sold The World,
Skeptic--- Mazzy Star- Look On Down from the Bridge,
Smoke--- Goombay Dance Band- Marrakesh,
Progart--- Աւիւն-Մարիոնետ:
Ավելի պակաս "բալեր" հավաքեցին՝
ARMbrain--- Ֆորշ- Գիշերը չի հերիքում,
Աթեիստ--- Robert Galstyan- Orient Night,
StrangeLittleGirl--- Julia Stone- Bloodbuzz Ohio:
Մեկ ուրիշ նոմենացիայով Աթեիստը հաղթեց, քանի որ գուշակեց իր ականջը երգ խցկողին)))
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և հետևողներին։
StrangeLittleGirl
27.12.2017, 14:13
Էս ինչ շուտ պրծավ։ Իմ երգն ինձ ծանոթ երգ էր, տենց ասում էի՝ կգրեմ էլի։
boooooooom
27.12.2017, 14:35
Էս ինչ շուտ պրծավ։ Իմ երգն ինձ ծանոթ երգ էր, տենց ասում էի՝ կգրեմ էլի։
Դե էդ արագությունը իմ մտահղացումն էր. չէի ուզում որ խաղը շատ "թթվեր" ու նախօրոք ժամկետներ էի գրել։ Բայց եթե մեծամասնությունն ուզի, կարող ենք երկարացնել։ Ուղղակի անձամբ ես ձանձրանում եմ որ երկար ա ձգվում։ Մանավանդ, որ ալբոմ չի, այլ 1 երգ։
StrangeLittleGirl
27.12.2017, 14:43
Դե էդ արագությունը իմ մտահղացումն էր. չէի ուզում որ խաղը շատ "թթվեր" ու նախօրոք ժամկետներ էի գրել։ Բայց եթե մեծամասնությունն ուզի, կարող ենք երկարացնել։ Ուղղակի անձամբ ես ձանձրանում եմ որ երկար ա ձգվում։ Մանավանդ, որ ալբոմ չի, այլ 1 երգ։
Դե իրականում մի քիչ իմ պրոբլեմն էր, որ երկու օրվա ընթացքում ոչ մի անգամ նենց արանք չէի գտել, որ կարանամ ականջակալ խցկեմ ականջս, երգ լսեմ։
boooooooom
27.12.2017, 14:54
Կցանկանայի, մինչև հաջորդ խաղը, մի քանի բան քննարկվեր։
1. խաղին ավելի "հանգիստ" անուն. սա մի քիչ ագրեսիվ ա հնչում։
2. ժամկետները. ես ընտրել էի՝ 2օր մասնակիցների ու երգերի հավաքագրման համար, 2օր էլ լսելու ու կարծիք գրելու։
3. արժե՞ արդյոք մասնակցին պատժել, եթե ականջի հետև է գցում մեր խաղը))) (օր.՝ հաջորդ 1խաղին չընդունել կազմ):
4. Ո՞նց անենք, որ խաղը վարողը փոխվի միշտ (օր.՝ հաղթողը կամ պարտվողը վարի։ Ասենք, եթե մի քանի հոգի նույն քանակի շնորհակալություն ստանա, հաղթող կամ պարտվող համարենք, հմմմմ, չգիտեմ, ասենք նրանցից առավել շուտ կամ ուշ գրանցվողին։
Ես չհասցրեցի լսել երգերից երկուսը` Mezzy Star-ինն ու Julia Stone-ինը, մյուսները ծանոթ էին արդեն:
Շնորհակալությունները չեմ շռայլել, հաշվի առնելով քվերակության սկզբունքը: Քվեարկել եմ այն երգի օգտին, որը ժամանակին բացահայտելուց՝ ահագին սիրել եմ, իրենց ուրիշ երգերի հետ::roll Բայց չի բացառվում, որ դեռ չլսածս երկու երգերն էլ շնորհակալություն ստանային::oy
boooooooom
27.12.2017, 17:41
Ես չհասցրեցի լսել երգերից երկուսը` Mezzy Star-ինն ու Julia Stone-ինը, մյուսները ծանոթ էին արդեն:
Շնորհակալությունները չեմ շռայլել, հաշվի առնելով քվերակության սկզբունքը: Քվեարկել եմ այն երգի օգտին, որը ժամանակին բացահայտելուց՝ ահագին սիրել եմ, իրենց ուրիշ երգերի հետ::roll Բայց չի բացառվում, որ դեռ չլսածս երկու երգերն էլ շնորհակալություն ստանային::oy
Բա ես ո՞նց հասցրեցի ամեն երգը մի 5անգամ լսել (բացի Ֆորշից, ոյտև դա շատ էի լսել):
Փաստորեն լսելու ժամկետը պիտի 2օրից սարքել 4օր։
Բա ես ո՞նց հասցրեցի ամեն երգը մի 5անգամ լսել (բացի Ֆորշից, ոյտև դա շատ էի լսել):
Փաստորեն լսելու ժամկետը պիտի 2օրից սարքել 4օր։
Դե, էդպես ստացվեց::oy Գոնե 3 երևի:oy
CactuSoul
27.12.2017, 18:46
երգ ա, էլի, մեծ բան չի, իմ իմացած ամենաերկար երգերը 15-20 րոպեից չեն անցնում։ Չարժի շատ երկար դնել ժամանակը։ Նույնիսկ 2 օրն ա շատ թվում։
ես էլ էի մտածում, որ կը գրեմ էլի, ու օրը պրծաւ,
Շնորհակալութիւն էլ չդրեցի:
Իսկ իմ բաժին երգը լսել էի, ու Ֆորշին վերջերս սկսել եմ շատ սիրել, ու էս երգով եմ սկսել սիրել իրեն (:
բայց աւելի լաւերն ունի:
միւս երգերից էլ մէկն էր անծանօթ (:
Sent from my D5803 using Tapatalk
երգ ա, էլի, մեծ բան չի, իմ իմացած ամենաերկար երգերը 15-20 րոպեից չեն անցնում։ Չարժի շատ երկար դնել ժամանակը։ Նույնիսկ 2 օրն ա շատ թվում։Եթէ նոյն օրը վերջանար ես աւելի շուտ էի գրելու: :Դ
Sent from my D5803 using Tapatalk
CactuSoul ջան, սպասի սա վերջացնենք ու անցնենք նորին։
Շնորհակալություններն եմ նայում՝ մի քանի երգ հավաքել են 4 "բալ" ։ Մի՞թե լավագույնը չի ընտրվելու։ընտրուե՞ց լաւագոյնը
Ես իմ բաժին շնորհակալութիւնը David Bowieն էի տալու, ուղղակի հիմա կարա՞մ, թէ՞ արդէն պըրծ
Sent from my D5803 using Tapatalk
boooooooom
27.12.2017, 21:13
ընտրուե՞ց լաւագոյնը
Ես իմ բաժին շնորհակալութիւնը David Bowieն էի տալու, ուղղակի հիմա կարա՞մ, թէ՞ արդէն պըրծ?
Էս մեկը պրծ, բայց շուտով մյուսը կսկսենք։
Անեն դեպքում լավ է, որ չես կորել, ու թեկուզ ուշացումով բայց կարծիքիկ գրեցիր)))
boooooooom
27.12.2017, 21:25
Լավ, եկեք քանի տաք ա, մի հատ էլ "ֆռռանք" (ընթացքում կմտածենք խաղը կատարելագործելու մասին)։
Էս պահից սկսած սկսում ենք "խիզախ ականջատերերի հավաքը", որը կտևի ուղիղ 24ժամ (29.12.17թ 21:30):
Խնդրում եմ էս նույն ընթացքում երգերը ուղղարկեք ինձ անձնական նամակով, կամ այլ կերպ, եթե ունեք այլ ձև։
CactuSoul
27.12.2017, 22:15
Էս պահից սկսած սկսում ենք "խիզախ ականջատերերի հավաքը", որը կտևի ուղիղ 24ժամ (29.12.17թ 21:30):
Խնդրում եմ էս նույն ընթացքում երգերը ուղղարկեք ինձ անձնական նամակով, կամ այլ կերպ, եթե ունեք այլ ձև։
28, էլի, 29 չէ։ Էսօր 27֊ն ա։
Խցանն ուղարկված ա :B
boooooooom
27.12.2017, 22:44
28, էլի, 29 չէ։ Էսօր 27֊ն ա։
Խցանն ուղարկված ա :B
Բայց կհասցնե՞ն գոնե մի քանի հոգի գրանցվել։
boooooooom
28.12.2017, 11:12
Վայքուարա, ես էլ չէի հասկացել CactuSoul-ի գրածը. փաստորեն 2օր հետո եմ գրել ու 24 ժամ))))
Լավ, տեսնենք, եթե 24ժ լրանալով մի 5-7մասնակից չհավաքվի, մի հատ էլ 24ժ կավելացնենք (ոյտև քչով հետաքրքիր չի)
Ես ներկա, երգը կաշխատեմ գիշերն ուղարկեմ։
Sent from my P8000 using Tapatalk
boooooooom
28.12.2017, 22:05
Հեյ, մի 24 ժամն անցավ ու մենք ունենք դեռ 4 մասնակից, 3 ստացած խցան։ Ստիպված ավելացնում եմ ևս 24 ժամ։
Երաժշտամոլներ հայտնվեք արդեն. մենք ձեզ ենք սպասում :B
Ես բնականաբար:pioneer Երեկ չէի տեսել:oy
boooooooom
29.12.2017, 22:51
Նենց տպավորություն ա, որ Ակումբն էվոկուացվել ա ինչ որ սարսափելի էպիդեմիայի պատճառով, իսկ ինձ մոռացել են տեղյակ պահել։ Ու հիմա "սենյակից դուրս եմ եկել ու դատարկ միջանցքներով քայլում եմ":
Աուուու՜
CactuSoul
29.12.2017, 23:57
Նենց տպավորություն ա, որ Ակումբն էվոկուացվել ա ինչ որ սարսափելի էպիդեմիայի պատճառով, իսկ ինձ մոռացել են տեղյակ պահել։ Ու հիմա "սենյակից դուրս եմ եկել ու դատարկ միջանցքներով քայլում եմ":
Աուուու՜
Հա լավ, էս անգամ էլ 2-3 հոգով խաղանք, ի՞նչ կլինի, որ:
Հա լավ, էս անգամ էլ 2-3 հոգով խաղանք, ի՞նչ կլինի, որ:շատով հետաքրքիր ա
Sent from my D5803 using Tapatalk
Նենց տպավորություն ա, որ Ակումբն էվոկուացվել ա ինչ որ սարսափելի էպիդեմիայի պատճառով, իսկ ինձ մոռացել են տեղյակ պահել։ Ու հիմա "սենյակից դուրս եմ եկել ու դատարկ միջանցքներով քայլում եմ":
Աուուու՜
Ինձ թվում ա բոլորի մոտ նախատոնական եռուզեռ ա ընդամենը::)
boooooooom
30.12.2017, 20:31
Հերիք եղավ սպասենք․ սկսեցինք
Progart, այս հետաքրքիր խցանը քեզ է բաժին հասել՝
https://www.youtube.com/watch?v=SS02GeKuWQ4
boooooooom
30.12.2017, 20:36
CactuSoul, քեզ էլ վատ խցան չի բաժին ընկել՝
https://www.youtube.com/watch?v=CB1Yq4zVC70&feature=youtu.be
boooooooom
30.12.2017, 20:42
Skeptic ջան, համոզված եմ, որ անգամ էս հանրահայտ երգի մասին կգտնես ասելիք՝
https://www.youtube.com/watch?v=PfrV_6yWbEg
boooooooom
30.12.2017, 20:48
Աթեիստ, ասել Ասողը "Շեֆ ջան", քեզ էս անգամ էլ քո սիրածներից չհասավ՝
https://www.youtube.com/watch?time_continue=173&v=S_EgBB1cz7o
boooooooom
30.12.2017, 20:52
Smokie ջան, սա էլ քեզ եղբայր՝
https://www.youtube.com/watch?v=jyLMgIR69G4
boooooooom
30.12.2017, 20:57
Դե ինչ, լսեք ու կիսվեք տպավորություններով․ սիրուն երգեր են՝ ըստ իս։ ՈՒնեք 48 ժամ, խնդրում եմ տեղավորվեք ժամկետի մեջ․․․
Հիշեցնեմ, որ տրված ժամանակահատվածում առավելագույն շնորհակալություն ստացած ունկախցանը առաջարկած մասնակիցը կլինի մեր հաղթողը։
ինձ իմ բաժին երգը շատ դուր եկաւ, ու ինձ թւում ա Աթեիստն ա ուղարկել:
իրօք լաւն էր ու հետաքրքիր:
էլի երգեր լսեցի հեղինակից, որոնք էլի լաւն էին
մի խօսքով, շնորհակալ եմ երգի համար:
միւս դուրս եկած երգի մասին եմ ուզում գրել:
Then Came...- չնայած էս երգը սկզբում յօգնեցնող էր, յետոյ սկսեց դուրս գալ(բառերը կարդալուց յետոյ): խումբը միանգամից հետաքրքրեց, ու լսեցի ուրիշ երգ-"Veteran of the Psychiz Wars"-ը ու էս խմբին հաստատ լաւ ուսումնասիրելու եմ:
իսկ միւսները լաւը չէին [emoji848]
Sent from my D5803 using Tapatalk
Skeptic ջան, համոզված եմ, որ անգամ էս հանրահայտ երգի մասին կգտնես ասելիք՝
Երգը լավն ա, վիդեոն՝ էլ ավելի, քանի որ ռեժիսորը ոչ ավել, ոչ պակաս Դեյվիդ Ֆինչերն ա, իրա ունիկալ մռայլ ու ընդգծված արտահայտիչ ոճով։
Խցանս ուղարկողը Smokie-ն ա կամ Աթեիստը, վստահ չեմ։
Բայց իմ ձայնը գնում ա Կապույտ Ոստրեի Պաշտամունքին, էդ երգը շատ եմ սիրում :pardon
Աթեիստ, ասել Ասողը "Շեֆ ջան", քեզ էս անգամ էլ քո սիրածներից չհասավ՝
https://www.youtube.com/watch?v=CsHiG-43Fzg
Նոթբուքի բասերը լավը չէին, սկզբում դուրըս առանձնապես չեկավ, էսօր TV-ով նորմալ դինամիկով միացրեցի, ու նորմալ կլիպը, ու լրիվ իմ սիրած ռետրոն էր։ Համ ոճը, համ ձայները։ Արդեն հաջորդ երգն ա գնում, ու էլի լավն ա։
Ձայներն ինչ որ բանով նման են Pet Shop Boys-ին, բայց երգերն ավելի հին են ու հաճելի։
Կարճ ասած՝ սիրվեց քթիմազ ունկնդիրների կողմից :D
Հ.Գ.
Ավելին ասեմ, իրանց Shout երգը շատ հայտնի ու էլի լավ երգ ա։
CactuSoul
31.12.2017, 20:43
Ուխ, գնամ երկրորդ սալաթս սարքեմ, գամ-լսեմ :D
boooooooom
31.12.2017, 23:20
Ես՝ իշխանամետս, ձայնս տալիս եմ պոպի արքային. էս երգից սկսեցի ու բացի նրանից որ սա մի 5-6 անգամ իրար հետևից (թեթևակի պարելով) լսեցի, մի քանի այլ երգ էլ վերհիշեցի։
Ու հա, էն էր հա մոռանում էի. Շնորհավոր Ամանոր, թող որ...
boooooooom
01.01.2018, 21:07
48 ժամն անցավ, իսկ CactuSoul-ն ու Smoke-ը, ոնց որ ժողովուրդն ա ասում, "մնացին էշի ականջում քնած"։
Լավ, էս անգամ սպասեմ՝ հարգելի պատճառները հաշվի առնելով։
CactuSoul
01.01.2018, 22:17
Վայ, եկա: Կներեք :Դ
Իմ երգը շատ լավն ա: Ինչքան էլ որ գիտեմ՝ Դիլանը լավն ա, մեկ է, դեռ չեմ լսել առանձնապես: Կարելի է ասել՝ սա առաջին երգն էր, որ գիտակցված դրել ու լսել եմ:
Ինչքան հասկանում եմ՝ երգը գնչուհու մասին է: Հաճելի մեղեդայնություն ունի, սիրվեց:
Շատ շնորհակալ եմ Սանտայիս, ու շնորհավոր բոլորիս Նոր Տարին ^_^
Շատ հաճելի երգ էր ինձ բաժին ընկել::) Անչափ շնորհակալ եմ Սանտայիս գեղեցիկ բացահայտման համար, անպայման էլի եմ լսելու ու խմբին էլ եմ ուսումնասիրելու::hands Երգի հանգստությունը, բլյուզանման նվագը, գեղեցկությունն ու ոչ պարզունակությունը բացի դրականից ուրիշ տպավորություն չեն կարող թողնել::good
Երեք անգամ լսեցի, ոչ թե ինձ բաժին հասած երգը ավելի լավ ըմբռնելու նպատակով, այլ ավելի շուտ, իսկապես տպավորվելու պատճառով: Հիմա չորրորդն ա սկսվում::))
boooooooom
02.01.2018, 11:06
Ուրեմն սենց:
Նորից, անցած խաղի նման ունենք 3 երգ, որոնք հավաքել են հավասար 4 ական միավոր: Դրանք են (ըստ ուղարկված հերթականության)`
1. Bob Dylan--- One More Cup Of Coffee (Progart)
2. Blue Oyster Cult--- Then Came the Last Days of May (CactuSoul)
3. Michael Jackson --- Who Is It (Աթեիստ)
Եվ 2 երգ, որոնք ավելի պակաս միավոր ունեն: Դրանք են`
4. Eartha Kitt--- I Want To Be Evil (Skeptic)
5. Tears for Fears--- Head Over Heels and Broken (Smokie)
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և հետևողներին. Progart, դու մեր 2-րդ սեզոնի հաղթողն ես (առաջինը ուղարկողի սկզբունքով). Շնորհավորում եմ :)
Cassiopeia
04.01.2018, 00:52
Հաջորդին ես էլ եմ մասնակցում :D
boooooooom
04.01.2018, 12:15
Երբ սույն գրառումը կունենա 7+ շնորհակալություն, նոր խաղ կսկսենք։ (Կներեք. ուրիշ ձև չգտա ընդհանուր պահանջարկով ուղորդվելու)։
boooooooom
05.01.2018, 20:26
Ա՜խ, ես ինչ ուրախ եմ)) Դե ինչ, արդեն ունենք 8 շնորհակալություն, ինչը նշանակում է, որ սկսվում է նոր խաղ!
Այս պահից սկսած մեկնարկում է "խիզախ ականջատերերի հավաքը", որը կտևի ուղիղ 48 ժամ։
Գրանցվելուց հետո, նույն ժամկետում ինձ եք ուղարկում մի երգ և "ձեր ականջը": Ես ձեր ուղարկած երգը կխցկեմ պատահական ընտրված մեկ այլ մասնակցի ականջ, ինչ որ մեկի երգն էլ կխցկեմ ձեր ականջը։
Որից հետո կունենաք ևս 48 ժամ "երգը ձեր ականջից հանելու"(լսելու) և տպավորությունների մասին գրելու համար։
Առավել շնորհակալություններ ստացած (իսկ հավասար լինելու դեպքում՝ դրանցից առաջինը ուղարկված) երգն ուղարկողը կհամարվի մեր հաղթողը։
Մեկ այլ նոմենացիայում կհաղթի երգն ուղարկողին առաջինը գուշակողը։
Սկսեցինք։
Cassiopeia
05.01.2018, 22:00
Ես կամ
+1
Երգն ուղարկեցի (Telegram)։
CactuSoul
05.01.2018, 22:21
Ես էլ եմ մասնակցում ^_^
Երգը արդեն 2 ժամ ա քեզ ա սպասում ^_^
+
Sent from my D5803 using Tapatalk
boooooooom
07.01.2018, 21:28
Ե՞րբ ա սկսվելու։
Խառնում էի:D
Սկսեցինք։
Հ․Գ․ Խփել չկա․ համակարգիչն ա ընտրել
boooooooom
07.01.2018, 21:44
Մուշու ջան, սա քեզ՝ BONJAH - Bullet In the Barrel
https://www.youtube.com/watch?v=mmNYjD45Zxw
boooooooom
07.01.2018, 21:49
Cassiopeia ջան, սա քո բաժինն է՝ Emerson, Lake & Palmer - C'est la Vie
https://www.youtube.com/watch?v=12U_YpqMaa0
boooooooom
07.01.2018, 21:51
Աթեիստ ջան, քո խցանը սա է՝ Matthews Southern Comfort - Woodstock
https://www.youtube.com/watch?v=qIHfuihoz70
boooooooom
07.01.2018, 21:54
LisBeth ջան, սա քեզ՝ Hooverphonic - Mad About You
https://www.youtube.com/watch?v=6EA-MIYY1bg&feature=youtu.be
boooooooom
07.01.2018, 21:57
Smokie ջան, քեզ բաժին ընկավ միակ տեղական խցանը՝ Կարեն Հայրապետյան-Սիրո երկիր։
https://www.youtube.com/watch?v=dRmgNZpZPS4
boooooooom
07.01.2018, 22:00
CactuSoul ջան, քեզ բաժին է ընկել՝ Sheryl Crow - Tomorrow Never Dies ։
https://www.youtube.com/watch?v=2BxTwJtpGYA&feature=youtu.be
boooooooom
07.01.2018, 22:03
Skeptic եղբայր, քեզ նորից հայտնիներից ընկավ՝ Rammstein - Mein Herz Brennt ։
https://www.youtube.com/watch?v=WXv31OmnKqQ&feature=youtu.be
boooooooom
07.01.2018, 22:06
Եվ վերջապես Progart ջան, սա էլ քեզ՝ The Last Shadow Puppets - Standing Next To Me ։
https://www.youtube.com/watch?v=0Ec-FKbltJQ
boooooooom
07.01.2018, 22:14
Խցանները խցկած են։ Լսեք, հիշեք, վայելեք, հայհոյեք, ափով երեսին, հիասթափվեք․․․ բայց չմոռանաք այդ ամենը "բարձրաձայն" անել․ մեզ էլ է հետաքրքիր։ Ինչպես միշտ ունեք 48 ժամ։
Եվ իհարկե, փորձեք գուշակել խցանատիրոջը։
Շնորհակալություն :P
Հ․Գ․ Մասնակիցներ և մնացած ակումբցիներ, մի մոռացեք շնորհակալություն "դնել" ձեզ դուր եկած երգին, որովհետև ամեն շնորհակալությունը մեկ միավոր է ու դրանց քանակով է որոշվելու մեր հաղթողը։
Չգիտեմ էլ՝ ինչ գրեմ իմ խցանի մասին։ Երգն էլ եմ շատ լսել, կլիպն էլ եմ շատ նայել, բառերն էլ են շատ լավը, ափսոս՝ օրիգինալով չեմ հասկանում։ Ամենահայտնի երգերից ա Ռամշտայնի ու իմ լսածներից լավագույնը, չնայած իրանց ամբողջ դիսկոգրաֆիային (պնակագրությո՞ւն) ծանոթ չեմ։
Հեղինակը, ըստ իս, կամ Մուշուն ա, կամ Progart-ը։ Cassiopeia-ի խցանի հեղինակը պետք ա որ CactuSoul-ը լինի, ու էլի իմ նախընտրած տարբերակն ա։ Առաջին խցանը հետաքրքիր բացահայտում էր, իրանց չգիտեի։
Մուշու ջան, սա քեզ՝ BONJAH - Bullet In the Barrel
https://www.youtube.com/watch?v=mmNYjD45Zxw
Սիրեցի ես այս էակներին, ինաց Beautiful Wild ալբոմը ներբեռնել բզբզում եմ: Երգը լավն ա, տեսահոլովակը դեռ չեմ նայել, բայց ընթացքում կնայեմ: Ապես սանտա ջան
CactuSoul
08.01.2018, 13:20
Իմ երգը հայտնի հիթ ա, լսել եմ բազմիցս։ Լավ երգ ա։ Նույնիսկ թեթև նոստալգիա առաջացրեց հիմա լսելիս։
Գիտեմ, որ ֆիլմի սաունդթրեք ա, բայց ֆիլմը չեմ դիտել։ Կարելի ա մի օր։
Շնորհակալություն, Սանտա :)
Մյուս երգերն էլ կլսեմ, հնարավոր ա՝ նորից գրեմ։ )
Ինձ փայ հասած երգը ինքս երբեք չէի միացնի որ լսեմ, ու եթե գրանցված չլինեի ու պատահաբար միացնեի մինչև վերջ չէի էլ լսի։ Բայց մերսի սանտայիս որ լսեցի։ Բառերը շատ ծանոթ էին, սկզբում չէի ջոկում որտեղ եմ հանդիպել, հետո հիշեցի, վստահությամբ կարամ ասեմ՝ սա հաստատ փաղաքշական ազգանվամբ կրակահեր աղջիկն ա ուղարկել։ Նեղանալ չլինի, բայց էս պրոյեկտից դուրս դժվար լսեմ էլի։ Բառերը վռոձի բը հոգեհարազատ պետք ա որ լինեին, բայց մայ մեդնես իզ դիֆըրենթ, ու էս տեսանկյունից շատ հարմար պահի ձեռի տակ հայտնվեց մայն հերց բռենթը, ևս մի անգամ վայելեցի ու իմ ձայնը հասավ իրան։ Մնացածների մեջ տենց ինձ համար հետաքրքիր բան չգտա։
սկզբից թուաց թէ բիթլզ եմ լսում ու դա փչացրեց ամէն ինչ(ես ու բիթլզը, ինչպէս թոմն ու ջերին):
դուրս չեկաւ, չնայած երաժշտութիւնը հաւէս էր: բայց դէ վաղը կը մոռանամ արդէն)))
մնացած երգերն էլ լսեցի, ու ինձ համար բացայայտում էր Matthews Southern Comfort - Woodstock-ը:
Այ իրանց էլի կը լսեմ:
Sent from my D5803 using Tapatalk
Cassiopeia
08.01.2018, 22:49
Cassiopeia ջան, սա քո բաժինն է՝ Emerson, Lake & Palmer - C'est la Vie
https://www.youtube.com/watch?v=12U_YpqMaa0
Սիրում եմ էս տիպի երգեր։ Բայց էս մեկը մի տեսակ էնքան էլ չարդարացրեց իրան։
Անընդհատ սպասում էի, որ ինչ-որ զարգացում կլինի, բայց երգը որոշել էր, որ պետք ա միշտ քնացնի։
Կարծում եմ, սիրողական տեսանյութ էր, բայց նկարների հաջորդականությունը սազում էր երգի հետ։
boooooooom
08.01.2018, 23:15
Իմ մեկ միավորը տալիս եմ առանց այդ էլ հաղթողին՝ BONJAH - Bullet In the Barrel ։ Շատ կռուտոյ երաժշտություն էր. հարվածայինը ոնց որ կտրտեր երգը, ու կիթառներից մեկն էր առանձնակի համ տալիս երգին։ Շատ ռիթմիկ էր մի խոսքով. դուրԸս եկավ))
Ու հա, վոկալիստը մեր Դատարկին էր նման:D
boooooooom
08.01.2018, 23:40
սկզբից թուաց թէ բիթլզ եմ լսում ու դա փչացրեց ամէն ինչ(ես ու բիթլզը, ինչպէս թոմն ու ջերին...
Բիթլզից էս ռիթմի երգ չհիշեցի։ Տեսքով նման էին, բեմի վրա պահվածքով էլ, բայց ռիթմը ոնց որ Զեմֆիրայի "А девушка созрела"-ն լիներ։
Լավ եմ հիշում, որ ժուկով ժամանակով ինձ բաժին հասած երգը հաճախակի էին հեռարձակում::) Սիրում էի շատ ու մինչև հիմա դա մնացել ա:roll Մերսիներ Աթեիստին::))
Հիշում եմ, էն ժամանակ կարծում էի կրկներգերի երկու մասերում` "տանում է"-ի երկրորդ նոտաները տարբեր են, փորձում էի լսել, տեսնել, սկզբից "տանում է" ա ասում, հետո "տա-նում է,"? թե՞ հակառակը ու միշտ խառնում էի տեղերը: Դե հետո, երբ արդեն ինքս ունեի տեսահոլովակը ու կարող էի ցանկացած պահի նայել` բնականաբար հասկացա, որ դա ընդամենը իմ պատկերացումն էր::D
Հա, մեկ էլ էն օրերին որ լսում ու նայում էի, ոնց-որ էնպիսի տպավորություն լիներ, թե Empyray-ի երգիչը ակնոցները հանել ա ու մազերը երկարացրել/աճացրել::))
Իմ հետաքրքիր հուշերից ա էս երգը, որին անդրադարձել եմ բնականաբար ոչ քիչ անգամ::good
Ու Կարեն Հայրապետյանի "Ուր դու կաս"ն էլ եմ շատ սիրում:
Վաղը մյուս երգերն էլ կուսումնասիրեմ ու կշնորհակալեմ::aha
Bonjah-Bullet in The Barrel. Անկեղծ եմ ասում, էնքան էլ չհավանեցի::nea Միայն մեկ անգամ եմ լսել:pardon Հատկապես երգչի ձայնը դուրըս չեկավ:
Emerson, Lake & Palmer-C'est La Vie. Խմբից մի երկու ալբոմ եմ լսել, բայց ոչ էնքան շատ անգամ: Lucky Man երգն եմ սիրում: C'est La Vie-ն վատ երգ չէր, պարբերաբար երևի կանդրադառնամ::aha Հաստատ գիտեմ ով ա Սանտան, պարզվեց folder-ներիցս մեկում կա երգը՝ հենց իր անունով::))
Matthews Southern Comfort-Woodstock. Սիրուն երգ էր ի՞նչ խոսք::sulel
Hooverphonic-Mad About You. Ինձ համար բացահայտումների միջից ամենաշատը սա հավանեցի:
Կարեն Հայրապետյան-Սիրո երկիր. Դե, ոնց ասեցի::))
Sheryl Crow-Tomorrow Never Dies. Գիտեմ, որ հայտնի ա, դպրոցական տարիքում՝ Նոր տարվա օրերին լիքը ցույց էին տալիս ֆիլմի գովազդը, տակից էլ մենակ երգն էր գնում: Մեծացա, հիշեցի երգը, բայց ոչ ֆիլմի անունը գիտեի, ոչ խոսքերը, ոչ կատարողին՝ որ գտնեի մի տեղից::D Մի երկու-երեք տարի առաջ ռադիոյով լսեցի՝ չկարողացա խոսքերը ֆիքսել: Բայց մի քանի օր, կամ ամիս հետո ռադիոն ինձ էլի հնարավորություն տվեց՝ էս անգամ հեռախոսով ձայնագրեցի ու ճարեցի::hands
Rammstein-Mein Herz Brennt. Համարյա բան չասեց երգը: Չէի լսել:
The Last Shadow Puppets - Standing Next To Me. Ինչու՞ մենակ ես հավանեցի էս երգը::esim Ախր շատ էլ լավն ա: Կարող ա ձայնագրության մեջ թերություն լինի, որակի հարցում, բայց երաժշտությունը իմ սիրածներից ա ու կարծում եմ ոչ միայն իմ:
Բիթլզից էս ռիթմի երգ չհիշեցի։ Տեսքով նման էին, բեմի վրա պահվածքով էլ, բայց ռիթմը ոնց որ Զեմֆիրայի "А девушка созрела"-ն լիներ։Ես տեսքով նկատի ունէի [emoji3]
Sent from my D5803 using Tapatalk
Աթեիստ ջան, քո խցանը սա է՝ Matthews Southern Comfort - Woodstock
https://www.youtube.com/watch?v=qIHfuihoz70
Հիշեցի, որ մենակ շնորհակալություններ եմ շարել ։)
Երգը վատը չի, բայց հաստատ էն երգը չի, որ ուզենամ իրանցից ուրիշ երգեր լսեմ կամ, սա էլի միացնեմ։
Լսելու ընթացքում դեռ մինչև բառերը կարդալը, երգի ոճից արդեն գուշակում էի ինչի ու որ ժամանակների մասին ա (չնայած Վուդստոկը արդեն պտի հուշեր :D)։
Իրա ասելիքը լավ հաղորդում էր, բայց ինձ ասելիքը հետաքրքիր չէր։
boooooooom
10.01.2018, 22:45
Աթեիստ, քո պատճառով մի օր ավել ձգվեց:
Դե ինչ, եզրափակենք։ Այսպիսով ըստ միավորների ունենք հաղթող :bux: :good
1. BONJAH - Bullet In the Barrel (LisBeth) Շնորհավորում եմ։
Ավելի պակաս միավորներ ստացան՝
2. Rammstein-Mein Herz Brennt (Մուշու)
3. Matthews Southern Comfort - Woodstock (Smokie)
4. Sheryl Crow-Tomorrow Never Dies (Cassiopeia)
5. Կարեն Հայրապետյան-Սիրո երկիր (Աթեիստ)
6. Emerson, Lake & Palmer-C'est La Vie (CactuSoul)
7. Hooverphonic-Mad About You (Progart)
8. The Last Shadow Puppets - Standing Next To Me (Skeptic)
Խցանատիրոջը ամենադիպուկը Smokie-ն գուշակեց, մոտավորապես էլ՝ Skeptic-ը։ Ձեզ ել եմ շնորհավորում :bux: :good
Շնորհակալություն մասնակիցներ և հետևողներ ջան :)
Ես Rammstein-ի կլիպի մինչև կեսը նայեցի, երգին տենց էլ չհասա ։)
Մյուսին որ Հրաչուհի Ութմազյան լինի, իմացեք, որ ես եմ :D
Համ ավելի սիրուն ա, համ հասկանալի։ Դե ֆոնում գնացող երաժշտությամբ մի բան հաստատ կկարանամ գտնեմ։
boooooooom
11.01.2018, 00:28
Աթեիստ, էդ քո հայկական երգը առաջին անգամը կեսը լսեցի անջատեցի, հասարակ հայկական պապսա թվաց (ՊեպելյանԾառուկյան... էդ տիպի), հետո որ Սմոքին լավ բաներ գրեց, մտա մի հատ մինչև վերջ լսեցի. արա հա էլի))) էմփիռեյի ձենին նման ա, վատ էլ չի երգում։
Բայց ՈՒթմազյան, բայցպետչի)))
Ես անգամ չէի նկատել որ հայերեն երգ ունենք :D
Վարդ մենք մեր առաջարկած երգերը կարա՞նք հավանենք, ես երկար էի փորձում շնորհակալություն չհայտնել առաջարկածս երգին, բայց չդիմացա վերջը:
boooooooom
11.01.2018, 14:42
Հա, ինչու ոչ։ Շատերը դրել էին։
boooooooom
11.01.2018, 14:44
Հենց նոր խաղ ուզեք, էս գրառմանը շնորհակալություն "դրեք": 10 հատ հավաքվի՝ սկսում ենք
Cassiopeia
11.01.2018, 14:58
Հենց նոր խաղ ուզեք, էս գրառմանը շնորհակալություն "դրեք": 10 հատ հավաքվի՝ սկսում ենք
Գնալով կենացները քաղցրանո՞ւմ են ։դ
Sent from my Redmi 4X using Tapatalk
Հենց նոր խաղ ուզեք, էս գրառմանը շնորհակալություն "դրեք": 10 հատ հավաքվի՝ սկսում ենքՇնորհակալութիւնը ի՞նչ ա չէք դնում :Դ
Sent from my D5803 using Tapatalk
boooooooom
31.01.2018, 09:48
Շնորհակալութիւնը ի՞նչ ա չէք դնում :Դ
Sent from my D5803 using Tapatalk
Ամեն Ակումբ մտնելուց, անպայման ստուգում եմ էդ գրառման տակի շնորհակալությունները, բայց 6-ից չի անցնում. լռվել ա((
Ամեն Ակումբ մտնելուց, անպայման ստուգում եմ էդ գրառման տակի շնորհակալությունները, բայց 6-ից չի անցնում. լռվել ա((
իսկ պարտադի՞ր ա 10 ։Ճ
boooooooom
01.02.2018, 09:41
իսկ պարտադի՞ր ա 10 ։Ճ
Քո թանկագին խաթեր համար Փռոգ ջան, այ հենց էսօրվանից էլ սկսում ենք :)
Հեյ, երաժշտասեր մանյակներ, էս պահից սկսած ունեք 48 ժամ. գրանցվեք ստեղ, կամ միանգամից ինձ ձեր նախընտրած երգը ուղարկեք ու իհարկե ականջները))), ոյտև 48 ժամից ուղարկված խցանները խառնելու եմ ու պատահականության սկզբունքով խցկեմ ձեր ականջները։
Դե մնացածը գիտեք՝ կունենաք ևս 48 ժամ այդ խցանները հանելու՝ այսինքն երգը ուշադիր կլսեք ու տպավորություններով կկիսվեք հենց էս նույն թեմայում։
Ամենաշատ շնորհակալություն ստացած երգը ուղարկողը կդառնա մեր հաղթողը։
Փորձեք նաև գուշակել խցանատիրոջը, որովհետև առաջինը գուշակողն էլ է հաղթող համարվում։
Սկսեցինք...
Ուռա, ես ներկա։
Sent from my P8000 using Tapatalk
Cassiopeia
01.02.2018, 18:07
լավ, ես էլ ներկա
boooooooom
03.02.2018, 01:06
Ճիշտ ա, 48 ժամը վաղը առավոտյան ա լրանում, բայց քանի որ ես առավոտից գործի եմ, բերեք խառնել-խցկել օպերացիան մի փոքր հետաձգենք երեկոյան անենք՝ գործից հետո, հանգիստ, խախանդ))) Օքե՞յ տղաներ և աղջիկներ։
Էս պահին, եթե չեմ սխալվում ունենք 6 մասնակից, որոնցից 5-ը ուղարկել են "խցանները": Դե, ավելի ակտիվ...
boooooooom
03.02.2018, 20:44
Progart ջան, սա քեզ՝
https://www.youtube.com/watch?v=2Vv-BfVoq4g&feature=youtu.be
boooooooom
03.02.2018, 20:49
Yellow Raven, եղբայր քեզ սա է բաժին հասել՝
https://www.youtube.com/watch?v=1S7aCMQ8wAg&feature=youtu.be
boooooooom
03.02.2018, 20:54
Աթեիստ սա քեզ ա բաժին ընկել՝
https://www.youtube.com/watch?v=E4povfmX144
boooooooom
03.02.2018, 20:58
Մուշու ջան, սա էլ քո բաժինը՝
https://www.youtube.com/watch?v=baj6llvgpWA&feature=youtu.be
boooooooom
03.02.2018, 21:01
Smokie ձաձա, վայելի բաժինդ՝
https://www.youtube.com/watch?v=5t5QSiydF9Y
boooooooom
03.02.2018, 21:04
Cassiopeia ջան, սա քեզ՝
https://www.youtube.com/watch?v=4MyJHh451Y4&feature=youtu.be
boooooooom
03.02.2018, 21:08
CactuSoul ջան, քեզ էլ սա (նոստալգիկ երգ մը)՝
https://www.youtube.com/watch?v=S2lWV74yZ5o
boooooooom
03.02.2018, 21:17
Խցանները խցկած են։ Լսեք, վայելեք․․․ բայց չմոռանաք այդ ամենը "բարձրաձայն" անել․ մեզ էլ է հետաքրքիր։ Ինչպես միշտ ունեք 48 ժամ։
Եվ իհարկե, փորձեք գուշակել խցանատիրոջը։
Շնորհակալություն ։)
Հ․Գ․ Մասնակիցներ և մնացած ակումբցիներ, մի մոռացեք շնորհակալություն "դնել" ձեզ դուր եկած երգին, որովհետև ամեն շնորհակալությունը մեկ միավոր է ու դրանց քանակով է որոշվելու մեր հաղթողը։
ես արդէն յոյսս կորցնում եմ, որ ինձ բաժին հասած երգերն ինձ դուր կը գան ։Դ
ինչեւէ, Ed Sheeran - Perfect-ը դուրս չեկաւ, գուցէ իր ժանրում լաւն ա, բայց իմը չի։
մնացածներն էլ լսեցի Kodaline - High Hopes֊ը, որ էլի իմ սիրելի ժանրերում չէր, բայց դուրս եկաւ։ երեւի ղզիկացել էի դրա համար ։Դ
Lamb - Wise Enough֊ի վիդեոն դուրս եկաւ, հետաքրքիր էր։
ու դուրս, իհարկէ, ամենաշատը եկաւ Mott The Hoople - Roll Away The Stone֊ն։ ինձ մօտ երգերը երեւի ինչքան հին էնքան լաւ սկզբունքով են աշխատում ։Դ
իսկ ինձ թւում ա, որ ինձ բաժան ընկած երգը՝ Ed Sheeran - Perfect֊ը ուղարկել ա Մուշուն
Տարօրինակ ա՝ բայց էս անգամ ընդամենը 3 երգ հավանեցի::'
Բոլոր հավանածս երգերի մասին կարծիքը հետո կասեմ, հիմա մենակ նշեմ, որ ինձ հասած երգը ցավոք սրտի այդ ցուցակում չի (Նիկի ջան ներող լինես)::oy Երգերը առայժմ լսել եմ առանց վիդեոները դիտելու:
Yellow Raven
04.02.2018, 11:58
Բոլոր երգերն էլ լսեցի ու վերջնական արդյունքում ձայնս ուղարկում եմ հենց իմ ականջը խցկված երգին՝ սաղ երգերից ամենահետաքրքիրն էր։
Changes - We Went to Find the Sun
Արդեն մի քանի անգամ լսեցի, նեոֆոլկի ու միջնադարյան անգլիական/շոտլանդական երաժշտության խառնուրդա` ոնց որ սարերի մեջ խարույկի շուրջը նստած լինես լսելուց։ Բառերը մի տեսակ աբսուրդային խառն են, բան չի հասկացվում, բայց էլի միստիկ հետաքրքիր են :))
Երգը վստահ չեմ, բայց մեծ հավանականությամբ CactuSoul-նա ուղարկել։
Տարօրինակ ա՝ բայց էս անգամ ընդամենը 3 երգ հավանեցի::'
Բոլոր հավանածս երգերի մասին կարծիքը հետո կասեմ, հիմա մենակ նշեմ, որ ինձ հասած երգը ցավոք սրտի այդ ցուցակում չի (Նիկի ջան ներող լինես)::oy Երգերը առայժմ լսել եմ առանց վիդեոները դիտելու:
ես վիդեոն նայելով ղզիկացայ, ու Kodaline - High Hopes֊ը դուրս եկաւ։
էս անգամ շատ փոփոտ էր
Մուշու ջան, սա էլ քո բաժինը՝
https://www.youtube.com/watch?v=baj6llvgpWA&feature=youtu.be
Իմը չի, ինձ թվում ա երգը ու տրամադրությունս իրար հետ նույն ուղղով չեն գնում ու դրա համար չեմ կարողանում լսել: Տեսահոլովակը սիրուն ա, հավես նայվում ա, բայց լսելու չի ու հաստատ ձև չկա Տիմբրլեյկը մի օր իմ փլեյլիստում տեղ գտնի:
Հ. Գ. Պատկերացում չունեմ ով ա սանտաս
Հ. Գ. Գ. Չեմ նեղվում եմ, որ էս երգն ա ինձ հասել , անգամ գտնում եմ, որ արդար ա :)
boooooooom
04.02.2018, 18:27
... բայց լսելու չի ու հաստատ ձև չկա Տիմբրլեյկը մի օր իմ փլեյլիստում տեղ գտնի:
"Cry me a river"-ը մոտ 15 տարի առաջ՝ իրա հիթ վախտով, դուրս գալիս էր։
Հետո Աթեիստը մի հատ ուրիշ երգի հետ ծանոթացրեց (որ երևի ստեղ դնելու չի). շոկ էր)))
Աթեիստ սա քեզ ա բաժին ընկել՝
https://www.youtube.com/watch?v=E4povfmX144
Իմը ոնց որ էս անգամվա ամենալավ երգն ա ճանաչվելու :D
Էլի իմ ոճը չէր, բայց համ կլիպն էր լավը, համ երգը ներվեր չսղոցող։
Ասենք Ջասթինի երգը ավելի դուրըս եկավ, ու որ միացրել էի, Տրդատը սկսեց հավեսով պարել։ Իսկ սա պարզապես տհաճ չէր, չնայած սա գրելու համար որ մի քանի գան լսեցի, արդեն սկսեց հոգնեցնել։
Ես երգի բառերը փորձում եմ լսել միայն, եթե երգիչը էնքան զգացմունքային ա երգում, որ ուզում եմ հասկանամ, թե ինչի մասին ա։ Նման երգերը շատ քիչ են, ու սա հաստատ դրանց շարքում չի։
CactuSoul
05.02.2018, 01:18
Երգերը կիսատ-պռատ եմ լսել դեռ, բայց մեկը կա, որ մինչև վերջ լսեցի հետաքրքրությամբ, ու դա Changes-ի երգն էր՝ "We Went to Find the Sun": Լավագույն բացահայտումն էր էս անգամվա:
Yellow Raven, շոյված եմ, որ մտածում ես, թե ես եմ ուղարկողը: Ցավոք էդպես չի:
Իսկ ինձ բաժին հասած երգն, իրոք որ, նոստալգիա առաջացրեց )) Իմիջիայլոց, չեմ դադարում զարմանալ, թե տեսահոլովակի միջի աղջիկը ոնց ա լացում... Ախր դերասանություն չի, է՞, արցունքները հոսում են իսկականից...
Լավ է, որ էս երգը բաժին հասավ: Էլի կլսեմ, նաև երգի բառերը կգտնեմ-կուսումնասիրեմ, մի քիչ գերմաներենիս ժանգերը քերեմ. վաղուց չեմ զբաղվել ու շատ բան մոռացած կլինեմ: Շնորհակալություն, Սանտա ջան:
Երգերը կիսատ-պռատ եմ լսել դեռ, բայց մեկը կա, որ մինչև վերջ լսեցի հետաքրքրությամբ, ու դա Changes-ի երգն էր՝ "We Went to Find the Sun": Լավագույն բացահայտումն էր էս անգամվա:
Yellow Raven, շոյված եմ, որ մտածում ես, թե ես եմ ուղարկողը: Ցավոք էդպես չի:
Իսկ ինձ բաժին հասած երգն, իրոք որ, նոստալգիա առաջացրեց )) Իմիջիայլոց, չեմ դադարում զարմանալ, թե տեսահոլովակի միջի աղջիկը ոնց ա լացում... Ախր դերասանություն չի, է՞, արցունքները հոսում են իսկականից...
Լավ է, որ էս երգը բաժին հասավ: Էլի կլսեմ, նաև երգի բառերը կգտնեմ-կուսումնասիրեմ, մի քիչ գերմաներենիս ժանգերը քերեմ. վաղուց չեմ զբաղվել ու շատ բան մոռացած կլինեմ: Շնորհակալություն, Սանտա ջան:
Ես երգերը հասկանալու համար էս սայթից (https://www.amalgama-lab.com/songs/t/tic_tac_toe/warum.html) եմ օգտվում։
Cassiopeia
05.02.2018, 20:04
Cassiopeia ջան, սա քեզ՝
https://www.youtube.com/watch?v=4MyJHh451Y4&feature=youtu.be
Իմը չէր, հեչ իմը չէր։ Սկզբում վերնագիրը տեսա՝ դիսկո 1974, ուրախացա։ Բայց ախր լավ չէին երգում, է (դժվար ձայնագրության հնությունը սենց վատ տպավորության առիթ դառնար)։ Չեմ ուզում գուշակել, թե ով է սանտաս :)
boooooooom
07.02.2018, 21:53
Կներեք․ իմ զբաղվածությունը թույլ չտվեց այս անգամ ժամանակին փակել խաղը:(
Այսպիսով ունենք հաղթող՝
1. Ed Sheeran - Perfect խցանը հավաքել է 5 միավոր, ուստի Մուշուն մեր հաղթողն է, շնորհավորում եմ։
Հաղթող է նաև Progart-ը, որովհետև ճիշտ գուշակեց, շնորհավորում եմ։ Ապրեք։
boooooooom
07.02.2018, 22:01
https://www.youtube.com/watch?time_continue=145&v=1S7aCMQ8wAg
Այս երգը Progart-ն էր առաջարկել։ Լավ երգ էր, չէի լսել։ Սկզբում որ սկսեց երգել, ոնց որ Բամբիռը երգեր։ Բայց սուտ կլինի, որ ասեմ իմն էր։
boooooooom
07.02.2018, 22:08
https://www.youtube.com/watch?time_continue=6&v=E4povfmX144
Սա մեր Կակտուսիկն էր առաջարկել։ Սիրուն երգ էր։ Չնայած սկզբի սուիցիդը սրտովս չէր․ չեմ սիրում որ մարդիկ հանձնվում են, ու վերջին "հնդկական կինոն"։ Ընթացքը ու երաժշտությունը սիրուն էր։
boooooooom
07.02.2018, 22:15
https://www.youtube.com/watch?time_continue=13&v=baj6llvgpWA
Ծիմբռլեյկին Cassiopeia-ն էր առաջարկել։ Ես տեսահոլովակը նայելուց մտածեցի, որ երեխեքիս հաստատ դուր կգար ու էդ պատճառով ենթադրում եմ, որ երեխեքն են Վերային լսացրել սա))) Բայց էլի վատը չէր, ինձ դուր եկավ․ նորմալ Ծիմբռլեյկի ոճի մեջ էր։
boooooooom
07.02.2018, 22:26
https://www.youtube.com/watch?time_continue=255&v=5t5QSiydF9Y
Yellow Raven: Հետաքրքիր տեսահոլովակ էր, մի քիչ Bjork-ին նմանեցրեցի ոճը։
boooooooom
07.02.2018, 22:36
https://www.youtube.com/watch?time_continue=2&v=4MyJHh451Y4
Դե Smokie-ը արդեն հին երգերը "իրանով" է արել)))
boooooooom
07.02.2018, 22:43
https://www.youtube.com/watch?v=S2lWV74yZ5o
Եվ վերջում Աթեիստը։ Սա ես էլ եմ սիրել, սրա հիթ եղած տարիներին "արյունս ուրիշ ձև էր եռում"։ էն ժամանակ ամեն սենց նոր հիթ մի տոն էր։
boooooooom
07.02.2018, 22:46
Ես պրծ։ Թե գրելիք ունեք ձեր առաջարկած երգերի մասին, միգուցե ուզում եք "պաշտպանեք իրա լավը լինելը")) գրեք․ հետաքրքիր ա։
Oops:oy
Շնորհակալություններին նայելուց հետո էնպիսի տպավորություն էր, որ Նիկեան էլ ա խաղում::oy Չէի էլ նկատել, որ երգ ստացողների մեջ իր անունը չկար ու էնքաաան վստահ էի, որ ինքն ա:))
Կրկնակի կներես Վահե ջան, չհավանելու ու չճանաչելու համար:;)
Կներեք․ իմ զբաղվածությունը թույլ չտվեց այս անգամ ժամանակին փակել խաղը:(
Այսպիսով ունենք հաղթող՝
1. Ed Sheeran - Perfect խցանը հավաքել է 5 միավոր, ուստի Մուշուն մեր հաղթողն է, շնորհավորում եմ։
Հաղթող է նաև Progart-ը, որովհետև ճիշտ գուշակեց, շնորհավորում եմ։ Ապրեք։
Մարդ էլ Ռամշտայնով պարտվի էս պապասայով հաղթի :Դ Ինձ բոլոր տարբերակներից մեկ ա մենակ իմ առաջարկածը դու եկավ :D:D Շատ անուշն ա ձայնը, չես կարողանում չսիրես:
Yellow Raven
08.02.2018, 11:41
Oops:oy
Շնորհակալություններին նայելուց հետո էնպիսի տպավորություն էր, որ Նիկեան էլ ա խաղում::oy Չէի էլ նկատել, որ երգ ստացողների մեջ իր անունը չկար ու էնքաաան վստահ էի, որ ինքն ա:))
Կրկնակի կներես Վահե ջան, չհավանելու ու չճանաչելու համար:;)
Հենց չճանաչելնա էս խաղի սաղ իմաստը :))
Վարդ կարող՞ ա ուզես մի անգամ էլ դու մասնակից լինես խաղին: Կարամ հաջորդը ես կազմակերպեմ եթե ուզես:
boooooooom
11.02.2018, 23:09
Փորձի, բայց մի հատ ընդհանուր տրամադրությունը ստուգող գրառում խորհուրդ կտամ գրես։ Որ չստացվի ես իմ հետ եմ խաղալու (մեղա մեղա, էս ինչ խուժան բան գրեցի)))
Ու հա, ազատ քո ուզած ձևով վարի, եթե նոր մտքեր կան ;)
Ժող «սրտիկեք» գրածս ու մենք կրկին խցաններ կխաղարկենք: Ես 7 թիվը սիրում եմ ու սրտանց սպասում եմ 7 հոգու առնվազն:
Կարող եք արդեն երգերը ուղարկել, բայց 48 ժամը կհաշվեմ վաղը առավոտյան 10ից
Ընդամենը 4 հոգի, ո՞ւր են ձեր երգերը: Ասե՞լ եմ, որ հաղթողին շոկոլադ եմ նվիրելու:
CactuSoul
14.02.2018, 01:42
Հես ա լավ երգ ընտրեմ ու կուղարկեմ:
Ես արդեն 9 հատ երգ ունեմ, շտապեք տեր դառնալ դրանցից մեկին և առաջարկել ձեր տարբերակը
Progart բռնի
https://www.youtube.com/watch?v=NlXENjvDsqc
boooooooom ջան անուշ լինի
https://www.youtube.com/watch?v=0-EF60neguk&feature=youtu.be
Yellow Raven սա քեզ
https://www.youtube.com/watch?v=0kQ4ODaoNgI
Աթեիստ :ckck:ckck
https://www.youtube.com/watch?v=MQL5zdEy-3k&feature=youtu.be
Cassiopeia բարի վայելում
https://www.youtube.com/watch?v=sww6o8G6__8&feature=youtu.be
CactuSoul :jagi:jagi
https://www.youtube.com/watch?v=_LypjOTTH6E
Նիկեա բարով լսես
https://www.youtube.com/watch?v=0vqgdSsfqPs
Smokie ջան սա էլ քեզ
https://www.youtube.com/watch?v=8iKuHv0imaI
մուշու ջան բարով լսես :D
https://www.youtube.com/watch?v=5PIi0hIT4XQ&feature=youtu.be
Քանի որ գիշերվա 1000ն ա, 48 ժամի հետաշվարկը սկսելու ենք 15.02.2018 12:00-ից
Yellow Raven
15.02.2018, 11:19
Ես նոր ջոկեցի, որ սխալ երգի URL եմ ուղարկել պատահմամբ :D
Yellow Raven
15.02.2018, 11:30
Yellow Raven սա քեզ
https://www.youtube.com/watch?v=0kQ4ODaoNgI
Ճիշտն ասած գլուխս ցավաց մինչև վերջ լսեցի :)) Տակի բիթն ահավոր նեռվայնացնողա, ոնց որ մի հարևանդ դասական ստեղծագործությունների compilation միացրած լինի բարձր, մյուս հարևանդ էլ չագուչով պատին խփի ռիթմի տակ՝ մոտավորապես տենց տպավորություն գործեց խցկված ականջներիս նկատմամբ։ Էլ չեմ ասում, որ սենց խառը highlights-ը արդեն իսկ լավ բան չի։
Էս անգամվա երգերը ավելի լավն են, քան անցած խաղինը։ Կեսը լսել եմ/սիրում եմ, բայց կքվեարկեմ էն երգին, որ համ լավն էր, համ էլ կատարողի կոնկրետ էդ երգը չէի լսել՝ O'Children-ին Nick Cave-ի։
Cassiopeia
15.02.2018, 21:58
Էս անգամվա երգերը ինձ դուր չեկան ի տարբերություն անցած անգամների :D ճաշակին ընկեր չկա ։D 9 երգից ընդամենը 3 երգ եմ հավանել որոնցից մեկը ինձ բաժին հասածն էր։
Սթինգ էլ եմ շատ սիրում, Ազնավուր էլ։ Բայց էս երգը պլստացել էր, չէի լսել։ Շնորհակալություն երգն ուղարկողին :) Չէի պատկերացնում երկուսի համադրությունը, չնայած երկուսն էլ հանգստի մեջ երգում են։ Մի խոսքով, լավն էր։
boooooooom
16.02.2018, 00:54
boooooooom ջան անուշ լինի
https://www.youtube.com/watch?v=0-EF60neguk&feature=youtu.be
90-ականներին էս երգը "նենց խորն էի մտցրել ականջս", որ չէի պատկերացնում, թէ մի օր կհանեմ այն։ Բայց դե արի ու տես, որ միամիտ դուրս ա թռել ու չեմ էլ զգացել։, Շնորհակալոիթյուն, որ հետ խցկեցիք տեղը (ենթադրում եմ, որ Cassiopeia-ի մատը խառն ա էդ գործում)։ Մենք իրան էն ժամանակ ասում էինք "էն քաչալ աղջիկը")) Կոնկրետ էս տեսահոլովակում իրա տեսքին միշտ սիրահարված եմ եղել, ինձ համար միշտ գեղեցկության էտալոն ա եղել։ Կոնկրետ էս պահին հեռախոսիս մեջ մի հինգ հատ իրա երգերից կա /սա՝ չկա/։
Իրա մեկ ակբոմ եմ ունեցել ավելի մեծ տարիքում, կոչվում էր "Faith and Courage" որում չսիրած երգ չունեի՝ The Healing Room, Jealous, Daddy I'm Fine /սա կկցեմ գրառմանս/, Emma's Song, Kyrié Eléison։
Մի խոսքով ես իրան շատ եմ սիրում
https://www.youtube.com/watch?v=4QQYX1vQ4_k&list=RD4QQYX1vQ4_k
Մնացած երգերից որի տակ շնորհակալել եմ դուրս եկել են, չսիրեցի են հարվածայինի տակ խցկած դասականը /ահավոր էր/։
մուշու ջան բարով լսես :D
https://www.youtube.com/watch?v=5PIi0hIT4XQ&feature=youtu.be
Սիրուն ա երգիչի ձայնը, երգն էլ եթե չիմանաս ինչի մասին ա: Նախկինում էլ լսել եմ այս երգը ու ապագայում էլ կլսեմ խմբի կատարումնեը: Ապրի իմ սանտան :kiss:kiss
Պատրաստ եմ տփոց ուտելու առնվազն երկու հոգու կողմից` ինձ ամենաշատը դուր եկավ դասական պոպուրին::)) Միակն էր, որ այս պահին լսելուց դրական ազդեցություն թողեց: Ու հետագայում հաստատ կրկնելու եմ::)
Ինչ վերաբերվում ա մնացած երգերին` նրանք բաժանվում են հետևյալի խմբերին և բախտի բերմամբ թե պատահմամբ մյուս առումներով իրար հետ ընդհանրություն չունեն::D
3-ը երգերը ծանոթ էին:)
2-ի սանտաներին հաստատ գիտեմ:)) Ու չնայած սիրում եմ իրենց ճաշակի շատ երգերը` հենց էս 2 երգերը ամենաքիչը հավանեցի:
1-ը մի տեսակ ամոթ ա, որ չէի լսել:oy մյուս 1-ի առումով երևի նորմալ ա::)) 2-ն էլ չեզոքանման, ոչ տհաճ տպավորություն թողեցին:
Եղավ 8 երգ:))
Իսկ ինձ բաժին հասած Jethro tull խմբին ու խմբի ղեկավար Ian Anderson-ին պարբերաբար փորձել եմ լսել, բայց դե մեկ ա` ոնց տեսնում եմ էնքան էլ լավ չեմ հասկանում իրենց: Մենակ Anderson-ի Boris dancing մեղեդին ա սիրվել չմոռացվելու աստիճանի` ստեղծագործության հերոսը Ելցինն ա կարծեմ:)) (ի դեպ, մի անգամ ուզում էի, որպես խցան հենց դա ուղարկեի` փոշմանեցի: Ո՞վ կմտածեր որ հետո` նեղացած Յան ձյան Jethro tull-ի հետ գալու 《վրեժ ա հանելու》)::lol Դե մեկ էլ իրանց Aqualang ալբոմն եմ ամբողջությամբ լսել երևի մի երկու անգամ ու ալբոմից հիշված մի քանի հիշված երգերի երբեմն անդրադարձել: Հուսով եմ չի պարզվի, որ անծանոթ Budapest-ը էդ ալբոմից էր ու խայտառակ չեմ լինի վերջնականապես::)) Աաաա հիշեցի` չէ էս ալբոմից չէր, ես հո երգերը լսելուց առաջ կատարողների անունները ու երգերի/ալբոմների վերնագրերը անպայման նշում եմ հատուկ Last.fm-իս համար::))
Էնպես չի, որ երգը չհավանեցի` սա էլ է դասվում վերը նշված 2 չեզոքների շարքում, որ հետագայում կրկնվելու ակնկալիք ունեն: Շատ շնորհակալ եմ սանտայիս:
Փորձեմ գուշակություններ անել:)
Այսպիսով, քանի որ մոտավորապես համոզված եմ ենթադրութանս վրա, որպես Բուդապեշտի խցանատեր` պաշտոնապես հայտարարում եմ, որ Բումապաշտ եմ::)) Բայց հնարավոր է նաև նախորդի պես այս անգամ էլ հարգելի fantastic dreambird-ի ուղարկածը ինձ բաժին ընկնի:
Մյուս ենթադրություններս կտեղադրեմ (ուղղակի հետաքրքրության համար) spoiler-ներով, (որ մյուսներն ինքնուրույն գուշակեն): Չբացեք սփոյլերը մինչև անունների հրապարակայնացումը pleeease:oy
Ի սկզբանե հաստատ գիտեմ, որ
Saturnus-ը CactuSoul-ի կողմից է
Disturbed-ը Մուշյուկի:
Հիմա մյուսների մասին
Նիկ Քեյվին ուղարկել է մեր Նիկին:))
Iron & wine-ը Yellow Raven-ի ուղարկած խցանն է... կամ էլ թե չէ` Բումի:oy
Մյուս ենթադրություններիս մեջ քիչ եմ համոզված
Royal philarmonic orchestra-ի պոպուրին երևի Աթեիստից է
Մինչ այսօր չլսածս/ռադիոյով լսած ու մոռացածս Ազնավուրի-Սթինգի դուետը Progart-ից
Sinead O'Connor-ի ուղարկողին ենթադրում եմ, որ Բումը ճիշտ է գուշակել:
Yellow Raven
16.02.2018, 16:45
Budapest-ը իրանց համեմատաբար նոր գործերիցա, եթե չեմ սխալվում 2003 թվականի ալբոմից։ Նենց որ 1971/2-ի Aqualang-ի մեջ նորմալա, որ չի եղել :))
Ինչ-որ չեմ տեսնում Նիկեայի, CactuSoul-ի ու Աթեիստի գրառումներ :think:think տա՞նք ձեզ ժամանակ
Cassiopeia բարի վայելում
https://www.youtube.com/watch?v=sww6o8G6__8&feature=youtu.be
Մենք ունենք հաղթող, ճիշտ ա մի ձայնի տարբերությամբ, բայց դա էլ քիչ չի: Երգի « հեղինակ » սպասում եմ հետդ հանդիպմմանը, որ շոկոլադդ տամ :)
Ինչ-որ չեմ տեսնում Նիկեայի, CactuSoul-ի ու Աթեիստի գրառումներ :think:think տա՞նք ձեզ ժամանակ
Մի երեք անգամ փորձեմ եմ լսել, այսինքն մինչև վերջ լսել եմ, բայց էնքան անդեմ, ոչ մի բան չասող էր, որ ոչ լավ բան կարամ ասեմ, ոչ վատ։ 0։
Saturnus - I Long Yellow Raven
Sinéad O'Connor - Nothing Compares 2U Cassiopeia
HOOKED ON CLASSICS PARTS 1 & 2 -LOUIS CLARK Աթեիստ
O'Children - Nick Cave boooooooom
Charles Aznavour & Sting - Love is New Everyday Progart
Disturbed - The Light Մուշու
R.E.M. - Imitation Of Life Smokie
Jethro Tull - Budapest CactuSoul
iron and wine - sodom, south georgia Նիկեա
Ամոթ մեր պասիվ մնասկիցներին :( դե արդեն գիտենք ով ա մեր հաղթողը, շնորհավոր Progart ջան
Հ.Գ. իմ ձայնը Saturnus-ին ա
boooooooom
18.02.2018, 00:39
Մի երեք անգամ փորձեմ եմ լսել, այսինքն մինչև վերջ լսել եմ, բայց էնքան անդեմ, ոչ մի բան չասող էր, որ ոչ լավ բան կարամ ասեմ, ոչ վատ։ 0։
Էն, որ մեկը բանտում անցկացրած տարիներին մի հատ տառականի ա պարապացնում։ Երկար տարիների ընթացքում ահագին բան ա սովորացնում՝ երգել, պարել, ասմունքել։ Բանտից գալիս ա տուն, թե. "Կնի՛կ, քեզ եմ ներկայացնում իմ տարիների աշխատանքը" տառականին դնում ա սեղանին։ Էլ չի հասցնում շարունակի։ Կնիկը. "Յաաախկ", տապչկով սպանում ա։))))) (մոտավոր սենց մի բան էր)
Մենք ունենք հաղթող, ճիշտ ա մի ձայնի տարբերությամբ, բայց դա էլ քիչ չի: Երգի « հեղինակ » սպասում եմ հետդ հանդիպմմանը, որ շոկոլադդ տամ :)
հա֊հա ։Դ ես կը յիշեմ սա ։Դ
Կակտուսիկ ջան forgive խայտառակիս:)):oy
Ապրեք բոլորդ, կսպասեմ հաջորդ խաղին:)
Մյուս ենթադրություններիս մեջ քիչ եմ համոզված
Փաստորեն հենց սրանք էին ճիշտ գուշակածներս՝:D որտեղ Sinead O'Connor-ին կարելի ա չհաշվել, քանզի բումի գուշակությունն էր իր ազդեցությունը թողել:)
Ի՞նչ կարծիքի եք, արժի՞ հաջորդը թեմատիկ անել: Ասենք ըստ ժանրի, ժամանակաշրջանի, լինի խումբ կամ հենց երգիչ/երգչուհի:
Ես երևի էլ չմասնակցեմ, որտև էսքան մասնակցելուց ոչ մի ինձ հետաքրքիր բան չբացահայտեցի։
Իմ ճաշակը ինչ որ սպեցիֆիկ ա :D
Էլի լավ ա, որ մի ամբողջ ալբոմ ստիպված չեմ լսել, ընդամենը մի երգ, բայց նույնիսկ դա երբեմն դժվար ա լինում :D
Ի՞նչ կարծիքի եք, արժի՞ հաջորդը թեմատիկ անել: Ասենք ըստ ժանրի, ժամանակաշրջանի, լինի խումբ կամ հենց երգիչ/երգչուհի:Հետաքրքիր կը լինի
Sent from my D5803 using Tapatalk
boooooooom
19.02.2018, 12:50
Ես երևի էլ չմասնակցեմ, որտև էսքան մասնակցելուց ոչ մի ինձ հետաքրքիր բան չբացահայտեցի։
Իմ ճաշակը ինչ որ սպեցիֆիկ ա :D
Էլի լավ ա, որ մի ամբողջ ալբոմ ստիպված չեմ լսել, ընդամենը մի երգ, բայց նույնիսկ դա երբեմն դժվար ա լինում :D
Աթեիստ ձաձա, բոլորիս եր. ճաշակն էլ շատ տարբեր ա։ Եթե դուրդ չի գալիս երգը, փորձի հիմնավոր քլնգել+ լսի մնացածի հիմնավոր քլնգոցը։ Դա պիտի որ քո երաժշտական ճաշակի վրա ահագին դրական ազդեցություն թողնի։ (Համոզում եմ))
Սա յուրօրինակ ճաշակների բաթլ ա, որտեղ ստեղծված ա մաքսիմում պայմաններ իրական արժեքների բացահայտման։
Անձամբ ինձ դուր ա գալիս էս բազմազանությունը:
Ճաշակը քլնգելը անիմաստ բան ա ;)
Ես մասնակցում եմ, որ ինչ որ նոր ու հետաքրքիր բան լսել, բայց փորձը ցույց ա տալիս, որ նորը շատ ա, իսկ ինձ հետաքրքրողը բացակայում ա։
Ու էդ բազմազանությունը սկի դուրըս չեկավ։
boooooooom
20.02.2018, 20:00
Հաջորդ վարողին չեք տեսել? Ասեք ստեղ իրան սպասում են)))
CactuSoul
21.02.2018, 00:09
Ես էս անգամ փորձել եմ գրել, ազնիվ խոսք, հեն ա, կողքի թաբում կիսատ գրառում կա, որ տենց էլ ժամանակ չեղավ ամբողջացնելու: :D
Կներեք:
Իմ երգն ինձ դուր ա եկել, չէի լսել մինչ էս: Ապրես, Մուշու :kiss (գոնե 2 բառով ասեմ, էլի)
Հաջորդ վարողին չեք տեսել? Ասեք ստեղ իրան սպասում են)))
Լինե՞մ
Ի՞նչ թեմատիկա ընտրենք, ի՞նչ ժանր կամ ժամանակաշրջան(վստահ չեմ որ ճիշտ ա սենց գրելը) կառաջարկեք
boooooooom
21.02.2018, 08:25
Փորձե՞նք ջազ (հին, նոր, տեղական, արտասահմանյան)
հէ՜յ, ես էլ էի բացում, որ գրէի, չէր ստացւում, իմ երգն էդ պահին դուրս եկաւ, բայց էնքան լաւը չի որ մտնի փլեյլիստ :)))
Փորձե՞նք ջազ (հին, նոր, տեղական, արտասահմանյան)
ես էլ կուզեմ, քանի որ ջազով վերջերս սկսել եմ հետաքրքրուել :love
դե եկեք էլի շնորհակալություններ հավաքվեք
CactuSoul
22.02.2018, 01:14
Ջազից լավ չեմ, բայց շնորհակալել եմ: Աստված խերն անի: :D
Ժող իսկ ջազը գործիաքային թե՞ որպես երգ (բառերով)
Ես էլ ջազից լավ չեմ, բայց անվերապահորեն կհետևեմ կանոններին, ոնց որոշեք:
Անձամբ ես կառաջարկեի, որ և՛ գործիքային տարբերակը լիներ և՛ երգային՝ ըստ Սանտայի ընտրության: ;)
Օ, մի հատ լավ, համապատասխան երգ հիշեցի::))
Ժող կարք երգերը ուղարկեք, էս անգամ քիչ ենք, բայց մեկ ա մեզ ակումբցի են ասում :D
Ձազը դա Մայլս Դեյվիսն ու Չիք Կորեան չեն․․․ Ջազը դա Առվին Հայնենսենն ու Ֆրիտյորֆ Կառլիսոնն եղբայրներն են։ Սևերի ջազը հնացել ա շուտվանից։ Բարի օր
Ծիտ երգ Smokie համար
https://www.youtube.com/watch?v=MKDkZDqdlc4&feature=youtu.be
Մռութ կմախքները Progart-ին
https://www.youtube.com/watch?v=iLYB9pvww2M
Անի բռնի
https://www.youtube.com/watch?v=T-oJCNiiLCQ&feature=youtu.be
Վարդան ջան անուշ լինի
https://www.youtube.com/watch?v=vmDDOFXSgAs
Սա էլ ինձ
https://www.youtube.com/watch?v=nCuLoVI1RP0&feature=youtu.be
Ուրեմն սենց ՝
1. Հետհաշվարկը վաղը 12:00-ից
2. Ով չգրեցի իրա երգի մասին, հաջորդը խաղը բաց ա թողնում
boooooooom
27.02.2018, 11:58
Էս անգամ դաղալություն արեցի ու բոլորին միավոր տվեցի, որովհետև մեկը մեկից լավն էին :) Կարծիքս մանրամասն ավելի ուշ։
Սա էլ ինձ
https://www.youtube.com/watch?v=nCuLoVI1RP0&feature=youtu.be
Louis Armstrong և Danny Kaye, երկուսին էլ հրաշք են, երգը առաջի անգամ էի լսում ու ուրախ եմ որ հենց ինձ ա հասել: Երգը դարձավ փլեյլիստիս պատվավոր անդամը: Ապրես սանտա ջան:kiss:kiss:kiss
Մռութ կմախքները Progart-ին
https://www.youtube.com/watch?v=iLYB9pvww2M
աստուա՜ծ իմ թոյն ա։
շատ լաւն ա։ ապրի իմ սանտան, առաւօտից լսում եմ ^^
ինձ թւում ա սա Smokie֊ն ա ուղարկել։
իսկ եթէ Smokie֊ն սա չի ուղարկել, ապա Dave Brubeck - Take Five֊ն ուղարկած կը լինի։
ինձ բոլորը դուր եկաւ, բացի Daft Punk - Get Lucky֊ից։
բայց ամենաշատը հաւանեցի Some of These Days֊ը։ էս երգն ուղարկողն ինձ թւում ա աշխարհի ամենաճաշակով մարդը։
Հենց հիմա լսում եմ իմ երգը՝ էս իիինչ կայֆն ա::hands Հավեսով ա լսվում, սկզբից հաճելի, հանգիստ ոչ կարճատև շեփորը, հետո երգչուհու ձայնը, դե ընթացքում էլ վերածվեց պարացնող drive-ի::dance
Մի պահ զգացի, ոնց որ Очи черные էին սկսել նվագել ու հետաքրքիրն էն ա, որ ինքը՝ մեծն Armstrong-ն էլ ունի Ochi chornie::)) Կարծես երգչուհու հատվածն էլ ա ինչ-որ չափով նման սևորակ աչքերին::)) Մի խոսքով մի հատ ձերմագին գրկ Սանտայիս::) Progart ջա՞ն:;)
boooooooom
27.02.2018, 22:28
Ես նոր մի անգամ էլ սառը լսեցի բոլորը ու 5-ից 2-ի վրայից հանեցի շնորհակալությունս։
Ինչ վերաբերում է ինձ բաժին հասած խցանին, ապա անկեղծ ասեմ՝ եթե փորձեմ մտաբերել 5երգ, որոնք առաջինը կասոցացնեմ ջազի հետ, ապա սա հաստատ դրանց մեջ կլինի, բայց դե էնքաաաան եմ լսել տարբեր առիթներով, որ որևէ նոր բան "քամելը" դրանից համարյա անհնարին էր։ Չնայած ուշադրություն դարձրեցի էն հարվածայինի պարտիային մեջտեղներում. հետաքրքիր էր։
Կարծում եմ Սմոքի մատը խառն ա։
Սմոքին բաժին հասած երգի սկիզբը լսելուց կիսաքնած մեկին էի պատկերացնում էշի վրա նստած, կեսերից արդեն լսելի էր))
Կմախքները չգիտեմ առանց կլիպի կլսվեր թե չէ, բայց կլիպով բոմբ էր։
Գեթ Լաքիի քավրը շատ լավ ա համեմված ջազով (ես կասեի մաքսիմում) , շեփորը, վոկալիստի խռպոտ ձայնը, ու էն բեղերով բարի ձաձան ու ընդհանրապես էդ արհեստական սարքած հին ոճը ինձ դուր եկան։
Իսկ ամենաշատը ինձ էս վերջին դուետը դուր եկավ. անգամ իմ ջարդուփշուր արած անգլերենով ահագին բան հասկացա ու ինձ թվաց, որ Խաչատրյան ազգանունն էլ լսեցի (ենթադրեցի թե Արամ Խաչատրյանին նկատի ունեին), բայց հնարավոր ա սխալ եմ լսել։ Ամեն դեպքում բիձեքը "թույն ժարիտ են անում": Շատ դուրս եկավ։
Մնացած երգերի մասին.
Squirrel Nut Zipper-Hell. Ինձ հասած երգից հետո էս ինչքան համահունչ էր: Ոնց որ շարունակությունը լիներ լուրջ եմ ասում::hands Հավեսն էր շատ՝ սրան էլ, Calacas-ին էլ պարբերաբար կանդրադառնամ անպայման::aha Հրաշալի նորություն էին էս երկու երգերը ինձ համար:
Հաաա, նոր նկատեցի, որ Some of these Days-ի նվագը նաև հիշեցնում ա Fausto Papetti-ի Theme from Paradise-ին: Calacas-ի խումբը հին չի, բայց երգը 1910 թվականի ա::sulel Առաջինը երգել ա ոմն Sophie Tucker, կարելի ա ուսումնասիրել:
Daft Punk-Get Lucky. Pharrell Williams-ի երգն ինձ իհարկե ծանոթ ա, բայց... էն աստիճանի չի գրավել, որ գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ լսեմ: Իսկ այս խումբը ինձ հիշեցրեց The Baseballs-ին, որ Ռեհանի ախմախագույն Umbrella-ն դարձրեցին մի Գործ ու իրանց Strike! ալբոմում հավես cover-ներ ձայնագրեցին: Խմբերի տարբերությունը նրանումն էր, որ Baseball-ները աշխուժացնում էին երգերը, իսկ Daft Punk-ը հանգստացնելո՛վ գեղեցկացրեց::good
Dave Brubeck-Take Five. Ես չգիտեի էս հանրահայտ ցիայի անունը, բայց հետաքրքրում էր՝ ուզում էի գտնել: Մի երկու-երեք ամիս առաջ եմ բախտի բերմամբ իմացել ու քաշել: Բայց իմ համար զարմանալի էր ու անկեղծ ասած ոչ էնքան ուրախալի՝ էն փաստը, որ վերջում դաշնամուրի միօրինակ տըդըմ-տըդըմ-տըմ-տըմը էդքան երկար էր տևում: Ամեն դեպքերում ահագին սիրում եմ՝ էս իմ համար դասականների շարքից ա, (երևի պատճառն էն ա, որ շատ նման ա Scott Joplin-ի Entertainer-ին):
Louis Armstrong-ն ու Danny Kaye-ն էլ էին հրաշք: Շատ համահունչ էին, լավ լրացնում էին իրար: Danny-ն վարպետորեն էր կրկնօրինակում Armstrong-ին: Ընդհանրապես կարծում եմ, որ էս երգը հենց տեսանյութով ա պետք վայելել, որ իսկական համը զգաս::hands Երաժշտությունն էլ էր բնականաբար իրանց նման ուրախ ու հավես:
Գուշակություններ, թե ով որի Սանտան ա: խնդրում եմ դեռ չբացեք :oy
Calacas Jazz Band-Some of these Days-Progart
Squirrel Nut Zipper-Hell-CactuSoul
Daft Punk-Get Lucky-Մուշու
Dave Brubeck-Take Five-boooooooom
Armstrong & Kaye-:oy
Աաաա, խայտառակ եղա՝ Take Five-ը հենց Վարդանին ա հասել::))
Ուրեմն
Calacas Jazz Band-Some of these Days-Progart
Squirrel Nut Zipper-Hell-CactuSoul
Daft Punk-Get Lucky-boooooooom
Dave Brubeck-Take Five-Մուշու
Ազնիվ խոսք սկզբից էսպես էի ենթադրել::))
Calacas Jazz Band-Some of these Days - Progart
Squirrel Nut Zipper-Hell - CactuSoul
Daft Punk-Get Lucky - boooooooom
Dave Brubeck-Take Five - Մուշու
Satchmo & Danny Kaye - Smokie
Շնորհակալություն բոլորին մասնակցության համար
Օօօօ, էս անգամ դիպուկ նկատեցի:))
էլի կուզեք՞#միշտ
Sent from my D5803 using Tapatalk
Բումը առաջարկում էր այս անգամ pop ժանրը ընտրել, ի՞նչ կասեք
Բումը առաջարկում էր այս անգամ pop ժանրը ընտրել, ի՞նչ կասեքՀմմ...
Աւելի լաւ, կը ծանօթանամ ժանրին :/
Sent from my D5803 using Tapatalk
boooooooom
08.03.2018, 16:05
Էդ կապակցությամբ մի հարց՝ պոպը պոպուլյար բառից ա չէ՞ առաջացել։ Գիտեմ, որ որպես դրա արքա Ջեքսոնն ա ճանաչվել ժամանակին։ Բայց մի տեսակ հստակ չեմ կարողանում էդ ժանրը ջոկեմ։ So, որ հանկարծ էդքան էլ պոպ չլինի ուղարկածս չքարկոծեք :D
Էդ կապակցությամբ մի հարց՝ պոպը պոպուլյար բառից ա չէ՞ առաջացել։ Գիտեմ, որ որպես դրա արքա Ջեքսոնն ա ճանաչվել ժամանակին։ Բայց մի տեսակ հստակ չեմ կարողանում էդ ժանրը ջոկեմ։ So, որ հանկարծ էդքան էլ պոպ չլինի ուղարկածս չքարկոծեք :D
Ես պատկերացում չունեմ ինչ ասել ա պոպ ու ես էլ կուզեի հասկանալ հենց որն ա պոպը:
boooooooom
10.03.2018, 01:02
Դե ես նենց, ուղղակի զգալով եմ ջոկում, բայց սահմանել չեմ կարող։ Օրինակ հներից երևի Backstreet Boys, Spice girls, Pet shop boys կամ նորերից DNCE, Justin Biber/Timberlake, Sia, Imagine Dragons, Lorde երևի էս տիպի պոպուլյար կատարողները կլինեն։
Գաղթական
10.03.2018, 02:12
Էդ կապակցությամբ մի հարց՝ պոպը պոպուլյար բառից ա չէ՞ առաջացել։ Գիտեմ, որ որպես դրա արքա Ջեքսոնն ա ճանաչվել ժամանակին։ Բայց մի տեսակ հստակ չեմ կարողանում էդ ժանրը ջոկեմ։ So, որ հանկարծ էդքան էլ պոպ չլինի ուղարկածս չքարկոծեք :D
Հա, Գուգոն էլա ասում, որ պոպուլյար բառիցա առաջացել նախորդ դարի 50-ականներին ու արքան էլ Էլվիս Պրեսլինա եղել:
Բայց, ինչքան հասկացա, տարբեր մարդիկ տարբեր կերպ են սահմանում էդ փոփը:
Հ.Գ. Տեսնես հայերեն սա ոնց կթարգմանվեր` հանրո՞ թե՞ ճանչո, քանի որ պոպուլյար = հանրաճանաչ )))
Եթե պատրաստ եք ու ուզում եք, ուղարկեք ձեր երգերը, եկեք էս անգամ Բումի օրենքները խաղտենք ու 48 ժամը դարձնենք 72: Հիշում ենք կարևոր պահը, այս անգամ pop ժանրի երգ ենք ուղարկում: Դե ինչ հետհաշվարկը գնաց
Ուռռռաաա մի երգ ունեմ ...
Գուցե սա (https://ru.wikipedia.org/wiki/Поп-музыка) օգնի ճիշտ կողմնորոշվել
boooooooom
16.03.2018, 09:10
Երեկ ահագին ժամանակակից պոպ եմ լսել, հո զոռով չի, ոչ մի կերպ չեմ կարողանում մեկը գտնեմ, որ գոնե մի քիչ ականջիս դուրը գա։ Հներից շատ կա, բայց դա դնելը երևի էդքան էլ հետաքրքիր չլինի։ Ոշմ շարունակում եմ փնտրտուքը դեռ։
Արդեն 3 երգ ունեմ, հուսով եմ գոնե 5 մասնակից կունենանք
էս անգամ ընդամենը 4 հոգի ա մասնակցում խաղին, բայց դե 4ն էլ ա թիվ :
Սմոք ջան սա քեզ
https://www.youtube.com/watch?v=W0eLASzC5dU
Progart սա քեզ
https://www.youtube.com/watch?v=Rrdboe7LgsY
Աթեիստին
https://www.youtube.com/watch?v=zjMtwsqZFE0
Բում բռնի
https://www.youtube.com/watch?v=4surj6apthc&app=desktop
Ունեք 72 ժամ լսելու ու կարծիք գրելու համար: էս մեկն էլ նվեր
https://www.youtube.com/watch?v=ano8jnWCW7A
Տասներորդ դասարան փոխադրվելուց հանկարծ սկսեցի հետաքրքրվել հայկական էստրադայով: Սկսեցի ուսումնասիրել, մեկ-մեկ էլ մի քիչ ռաբիզանալ::oy Համացանցից չէի օգտվում էն ժամանակ՝ հավաքում էի flash-իս մեջ տարբեր վինչեստրներում հանդիպածս հայկական արտիստներին ու երգերը, մի երկու պահ լսում էի ու զգում էի, որ ռաբիզ չէին, կամ ինչ-որ չափով տանելի են copy էի անում: Արտիստներին էլ դասակարգում էի թվերով՝ ըստ հավանելուս աստիճանի:
Կային երգեր, երգիչներ ու երգչուհիներ, որ իսկապես հավանում էի ու դրանցից շատերին/շատ երգերը մինչև հիմա բավականին սիրում եմ ու պարբերաբար լսում:
Կային նաև երգեր, որոնք սովորական էին, կամ ուղղակի տհաճ չէին:
Հիմա՝ հետադարձ հայացք գցելով հասկանում եմ, որ ինձ հասած երգը երկրորդ կատեգորիային էր պատկանում էն ժամանակ: Իսկ հիմա՝ երգի վերնագիրը կարդալուց չհասկացա, թե որն ա, միացրեցի, հիշեցի ու պաուզա տվեցի: Մեկ ա արդեն լսել էի բազմիցս՝ անգիր գիտեի երաժշտությունը: Ուղղակի հիմա հաստատ ինքնակամ էդ երգը չէի միացնի, որ լսեի ի տարբերություն ավելի քան տաս տարի առաջվա::pardon
Վարդուհի Վարդանյանից որոշ երգեր կային, որ շատ էլ հավանում էի ու ոչ հազվադեպ հիշում, ինքը իմ մոտ 0 թվի տակ էր՝ այսինքն առաջինների մեջ: Բայց հիմա էն ժամանակվա հավաքածս/հավանածս երգերից մի երեքը կարող ա սեփական ցանկությամբ լսեմ:
Ու նույնը վերաբերվում ա նաև մի շարք հայկական երգերի, որ էն ժամանակ հավանում էի:
boooooooom
20.03.2018, 21:57
Ինձ բաժին ընկած Andy Williams-ի անձրևի կաթիլների գլխին տեղալու մասին երգը մեկ անգամ հաճույքով լսեցի։ Բայց երբեք իմ կամքով դա միացրած չկայի. միշտ ռադիոյով եմ լսել։ Ինձ թվում ա, որ սա պոպ չի, բայց ի՞նչ ա՝ չեմ կարող ասել (միգուցե ջազ): Կարծում եմ Սմոքին ա սա խցկել :) Էլ ցավոք սրա մասին ոչինչ չեմ կարող ասել (խոսացնող երգ չէր))):
Cassiopeia
20.03.2018, 22:24
Ափսոսում եմ, որ էս խաղին չմասնակցեցի։ Ամենաշատը դուրս եկել ա Աթեիստին բաժին հասած երգը ու հենց դրան էլ ձայն եմ տվել։
Հ.Գ. Եթե մասնակցելու լինեի, էս երգը կուղարկեի։ Լսեք ու մի քիչ նոստալգիա ապրեք :)
https://www.youtube.com/watch?v=6M6samPEMpM
ինձ բաժին ընկած երգը հաւէսն ա։
աթեիստի երգն էլ դուրս եկաւ, շատ։
ու փաստօրէն, սա ա փոփը ։Դ ։
Աթեիստին
https://www.youtube.com/watch?v=zjMtwsqZFE0
Կոնկրետ էս երգը էնքան ծանոթ էր, որ հա փորձում եմ հիշեմ իսկականից լսել եմ, թե ուրիշի եմ նմանացնում։
Մնացած երգերը լսեցի, էդքան լավը չէին ինչքան պարերը ։)
Բայց կոնկրետ էս մեկը լավն էր։ Մի քանի անգամ լսել եմ, եթե մնացածն էլ լավը լինեին, երևի կքաշեի հեռախոսիս մեջ։
Սանտա -> նվեր ստացող
Progart -> Սմոքի
Աթեիստ -> Progart
Բում -> Աթեիստ
Սմոքի -> Բում
Ինձ բաժին ընկած Andy Williams-ի անձրևի կաթիլների գլխին տեղալու մասին երգը մեկ անգամ հաճույքով լսեցի։ Բայց երբեք իմ կամքով դա միացրած չկայի. միշտ ռադիոյով եմ լսել։ Ինձ թվում ա, որ սա պոպ չի, բայց ի՞նչ ա՝ չեմ կարող ասել (միգուցե ջազ): Կարծում եմ Սմոքին ա սա խցկել :) Էլ ցավոք սրա մասին ոչինչ չեմ կարող ասել (խոսացնող երգ չէր))):
Ուսումնասիրում էի pop ժանրը` traditional pop բաժնում գտա իմ շատ սիրելի հին ու բարի կատարողների Andy Williams, Bobby Darin, Johnny Mathis, Frank Sinatra...... Որոշեցի էս տեսակի pop-ից ուղարկել::) Բնօրինակով սա B.J.Thomas-ի երգն է, բայց իր տարբերակը նշված չէր որպես tradional pop` ի տարբերություն Andy Williams-ի ալբոմի, որտեղ որ կար երգը::)