PDA

Դիտել ողջ տարբերակը : Ականջդ տուր երգ խցկեմ 1

Էջեր : 1 [2]

Smokie
22.03.2018, 23:59
Progart ջան շատ շնորհակալ եմ քեզանից նոստալգիայի ու հիշողությունս արթնացնելու համար: Հաճելի էր ու հավես::roll

boooooooom
23.03.2018, 10:29
Իմ խցկած երգը շատ տարիներ առաջ էի հայտնաբերել, էն որ դեռ աուդիոկասետներ էր ու նոր երգերը ռադիոից էինք որսում, սրանք էլ հաճախ չէին նշում կատարողին։ Ձայնով Մադոննային էի նմանացրել (մի տեսակ վստահ էի)) ու հետագայում երբ ինտերնետը հնարավորություն տվեց ուզածդ երգը գտնելու, ահագին "քրքրել" եմ Մադոննայի երգացանկը սա գտնելու համար, մինչև մի անգամ երբ նորից միամիտ ռադիոյով լսելուց ավելի շատ բառեր "որսալով", կարողացա տեքստով գտնել։ Այ սենց հուշեր :)

boooooooom
23.03.2018, 11:13
Հաջորդը բլյու՞զ, ռեփ/հիփ հոփ/R&B, փողոցային երաժշտությու՞ն, ա՞յլ։

boooooooom
01.09.2018, 21:49
Մի երգ ա տնաշեններ, հո ալբոմ չի :(
Հիմա ի՞նչ, հեչ հավես չունե՞ք:

Էս "ինդիկատոր" գրառմանը 6 հատ շնորհակալություն հավաքվի՝ սկսում ենք:

Smokie
26.09.2018, 13:34
Եկա ակտիվացնեմ թեման:;
Ապա-ապա՞, ովքե՞ր են հաջորդիվ շնորհակալելու մեր Բուուուուուումին::bux:

boooooooom
27.09.2018, 08:45
Ես արդեն հավատս կորցրել եմ առ այն, որ երբևէ նորից կխաղանք ու նոր երգեր կհայտնաբերենք((( Լրիվ վերատրամաչափվել ենք :)

Smokie
27.09.2018, 11:55
Ես արդեն հավատս կորցրել եմ առ այն, որ երբևէ նորից կխաղանք ու նոր երգեր կհայտնաբերենք((( Լրիվ վերատրամաչափվել ենք :)

Յա-յա, էդ ի՞նչ ես ասում ա՛յ ընկեր պետ: Մենք հո հա՞վ չենք, որ վերատրամաչափվենք::8

Oops, sorry.:oy

boooooooom
27.09.2018, 21:34
Յա-յա, էդ ի՞նչ ես ասում ա՛յ ընկեր պետ: Մենք հո հա՞վ չենք, որ վերատրամաչափվենք::8

Oops, sorry.:oy

Սմոք ջան, տեղից էդ "վերատրամաչափավորվել" բառով վախվխելով կատակեցի, որ հանկարծ Սամբիտը չնեղանա, դու էլ դրել հավ-մավ ես խառնել :8

Աթեիստ
27.09.2018, 22:08
Հենց պապսային հասնեք, ասեք ։)

Progart
25.04.2019, 01:47
ժող, մի հատ շաբաթ֊կիրակի ա քանի դէմներս, եկէք արագի մէջ սրանից էլ խաղանք էլի :D
ալբոմները թթւում են :D

Thom
25.04.2019, 01:52
ժող, մի հատ շաբաթ֊կիրակի ա քանի դէմներս, եկէք արագի մէջ սրանից էլ խաղանք էլի :D
ալբոմները թթւում են :D

Ես միանշանակ մասնակցում եմ :))

Ու համ էլ, ուզում էի առաջարկել Սանտա Ալբոմի պես, բայց ամեն մասնակից ալբոմի փոխարեն 10 երգ ա ուղարկում տարբեր կատարողներից :)

Progart
25.04.2019, 01:53
Ես միանշանակ մասնակցում եմ :))

Ու համ էլ, ուզում էի առաջարկել Սանտա Ալբոմի պես, բայց ամեն մասնակից ալբոմի փոխարեն 10 երգ ա ուղարկում տարբեր կատարողներից :)

ես քչի համար էի ասում, որ արագ խաղանք, բայց 10 երգին էլ դէմ չեմ իհարկէ :P

համ էլ դէ լիքը ժամանակ ա չենք խաղացել, 10 երգը տեղին ա :)
տեսնենք միւսներն ինչ են ասում։

boooooooom
25.04.2019, 12:38
Ես միանշանակ մասնակցում եմ :))

Ու համ էլ, ուզում էի առաջարկել Սանտա Ալբոմի պես, բայց ամեն մասնակից ալբոմի փոխարեն 10 երգ ա ուղարկում տարբեր կատարողներից :)

Հենց սրա կայֆը էն ա, որ մի երգ ես լսում, չի թթվում Փռոգարտի ասած։
Ես կմասնակցեմ, անգամ մեծ հաճույքով կվարեմ, եթե մի երգով խաղանք։

ivy
25.04.2019, 14:04
Էս «հեշտին» ես էլ կմասնակցեմ, բայց մի երգով. 10 երգ գտնողը չեմ:

Thom
25.04.2019, 17:37
Հենց սրա կայֆը էն ա, որ մի երգ ես լսում, չի թթվում Փռոգարտի ասած։
Ես կմասնակցեմ, անգամ մեծ հաճույքով կվարեմ, եթե մի երգով խաղանք։

Դե եկե՜՜ք ;)

PS. Նույնի կինոներովը ինձ շաաաատ հետաքրքիր կլիներ

Նիկեա
25.04.2019, 18:13
ես մի տաս օր կմտածեմ, վերջում էդ պահին լսածս երգը կուղարկեմ :)) ես էլ եմ խաղում :))

Դե եկե՜՜ք ;)

PS. Նույնի կինոներովը ինձ շաաաատ հետաքրքիր կլիներ

կինոներովն էլ ունենք, կարծեմ ամեն ինչ հենց կինոսանտաներից սկսվեց :))

Progart
25.04.2019, 18:42
ես մի տաս օր կմտածեմ, վերջում էդ պահին լսածս երգը կուղարկեմ :)) ես էլ եմ խաղում :))

կինոներովն էլ ունենք, կարծեմ ամեն ինչ հենց կինոսանտաներից սկսվեց :))

էն գրքասանտան խի փակուեց :(

մի հատ էլ երկու ձեռ֊ոտով գրքասանտային կողմ :D

Smokie
25.04.2019, 18:50
Ես էլ կմասնակցեմ: Իսկ եթե 10 երգ լինի մի օր՝ դրան է՛լ իհարկե: Չէ՞ որ ես էլ եմ վախտին առաջարկել, երբ բումը Սանտաերգ էր առաջարկում::)

Եթե ալբոմը էդքան էլ լավ չի, կարծում եմ կարելի ա Սանտաplaylist կազմակերպել, էլի հետաքրքիր գաղափար ա: Տարբեր երաժիշտներ մի մարդու ստեղծած ցուցակում:;)

boooooooom
25.04.2019, 20:22
Դե ինչ, սկսենք)))
Դուք ունեք 24 ժամ (եթե քիչ ա, ասեք ավելացնեմ), որպեսզի ինձ ձեր նախընտրած երգերը ուղղարկեք։
Ձեռի հետ էստեղ գրեք ձեր մասնակցության մասին, որ մնացածն էլ հավեսի ընկնեն։

Նիկեա
25.04.2019, 20:30
հենց նոր ուղարկեցի խցկելու երգը :))

Progart
25.04.2019, 20:31
Դե ինչ, սկսենք)))
Դուք ունեք 24 ժամ (եթե քիչ ա, ասեք ավելացնեմ), որպեսզի ինձ ձեր նախընտրած երգերը ուղղարկեք։
Ձեռի հետ էստեղ գրեք ձեր մասնակցության մասին, որ մնացածն էլ հավեսի ընկնեն։

փֆֆֆ, ինչ դժուար ա մի երգ ընտրելը․ բայց ես արեցի դա։

CactuSoul
25.04.2019, 21:26
Ես էլ ուղարկեցի:

ivy
25.04.2019, 22:48
Ուղարկեցի։

Jarre
25.04.2019, 23:04
Ուղարկում եմ։ Իսկ ուղարկելուց պետք ա՞ նշել թե ում համարա նախատեսվում երգը, թե՞ ուղղակի պետք ա ուղարկել մի երգ և վերջ։

boooooooom
25.04.2019, 23:09
Ուղարկում եմ։ Իսկ ուղարկելուց պետք ա՞ նշել թե ում համարա նախատեսվում երգը, թե՞ ուղղակի պետք ա ուղարկել մի երգ և վերջ։

Դուք ուղարկում եք, երբ բոլոր խցանները հավաքվում են, ես խառնում եմ դրանք, ու խառը խցկում եմ ձեր ականջները, բացառելով ինքնախցանահարումը (հատուկ կոդ ունեմ սրա համար գրած))
Խցանը հանելու միակ ձևը երգը լսելն ու կարծիք գրելն է։

Jarre
25.04.2019, 23:14

Մերսի պատասխանի համար։ Հեսա կստանաս։ Միայն զգույշ եղիր, որ կոմպդ չպայթի էս կարգի բարձրաճաշակ երգից :D

boooooooom
25.04.2019, 23:17
... Միայն զգույշ եղիր, որ կոմպդ չպայթի էս կարգի բարձրաճաշակ երգից :D

Իմ շահն էլ էդ երգերով լկստվելն ա :D ։ Շատ հետաքրքիր հավաքածուներ ա ստացվում, որպես կանոն։

Jarre
25.04.2019, 23:22
Իմ շահն էլ էդ երգերով լկստվելն ա :D ։ Շատ հետաքրքիր հավաքածուներ ա ստացվում, որպես կանոն։

Կարաս հետո playlist սարքես ու վաճառես :D

boooooooom
26.04.2019, 00:24
6 հատ երգ եմ ստացել, 6-ն էլ դուրս եկան)). սենց դեռ չէր եղել։ Սպասենք միգուցե էլի միացողներ հայտնվեն։
Իսկ արդեն գրանցված ու պոտենցիալ մասնակիցներին հիշեցնեմ, որ հաղթող է ճանաչվելու ամենաշատ շնորհակալություն ստացած երգը (գնահատում է ողջ Ակումբը): Էնպես որ ուղարկում եք մեզ արժանի երգեր։ Մինչև վաղը երեկո ժամանակ կա, թե մտափոխվեք, կարող եք փոխել երգը, բայց մինչ էս պահը ուղարկվածները, ըստ իս, փոխվելու կարիք չունեն:

boooooooom
27.04.2019, 00:11
Գործից նոր եկել եմ տուն (հոգնած, մեռած) վրես հալ չկա: Ու ձև չկա ես էսօր ձեզ երգեր բաժանեմ։ Հազար անգամ ներողություն, բայց ես պիտի քնեմ :D ։
Բարի գիշեր բարեկամներ. վաղը կբաժանեմ անպայման։

boooooooom
27.04.2019, 08:16
Բարի լույս բոլորին. սկսեցինք :) ։
Նիկեաի ականջները խցանում ենք սրանով՝

https://youtu.be/XCJmc1hy0NI

boooooooom
27.04.2019, 08:19
Progart-ին բաժին է հասել այս խցանը։ Ու խցանողը խնդրել է որ ուշադրություն դարձնի նաև գեղեցիկ տեսահոլովակին։

https://youtu.be/f1JiJhWkM9M

boooooooom
27.04.2019, 08:23
Կակտուսիկ ջան, սա քեզ՝

https://youtu.be/ToYHG6tkIu4

boooooooom
27.04.2019, 10:24
Սմոքի ջան, սա քեզ՝

https://www.youtube.com/watch?v=IKSu7RT2wN0

boooooooom
27.04.2019, 10:28
Ivy ջան, սա էլ քո լսելիքը՝

https://www.youtube.com/watch?v=MKk1u5RMTn4

boooooooom
27.04.2019, 10:32
Jarre ջան, քեզ սա բաժին հասավ՝

https://www.youtube.com/watch?v=vJ3-P2lwhZ8

boooooooom
27.04.2019, 10:39
Մուշու ջան, քեզ երգ ա հասել "The Rocky Horror Picture Show" ֆիլմից

https://youtu.be/umj0gu5nEGs

boooooooom
27.04.2019, 10:42
Եվ վերջապես, Thom ջան, սա էլ քեզ՝

https://www.youtube.com/watch?v=nqmxjrZG7XU

boooooooom
27.04.2019, 10:50
Խցանները խցկած են։ Լսեք, վայելեք․․․ բայց չմոռանաք այդ ամենը "բարձրաձայն" անել․ մեզ էլ է հետաքրքիր։ Ինչպես միշտ ունեք 48 ժամ։
Եվ իհարկե, փորձեք գուշակել խցանատիրոջը։

Շնորհակալություն ։)

Հ․Գ․ Մասնակիցներ և մնացած ակումբցիներ, մի մոռացեք շնորհակալություն "դնել" ձեզ դուր եկած երգին, որովհետև ամեն շնորհակալությունը մեկ միավոր է ու դրանց քանակով է որոշվելու մեր հաղթողը։

Նիկեա
27.04.2019, 11:22
աստվաաաաաած
սանտաաաա :love գըրկ քեզ, դու գաղափար չունես թե ինչ թույն երգ ես ուղարկել։ կամ կարող ա ունես։ հեսա հասնեմ օֆիս կոմպս միացնեմ, կարգին գրեմ։ բայց ապրես :love

Յոհաննես
27.04.2019, 12:17
աստվաաաաաած
սանտաաաա :love գըրկ քեզ, դու գաղափար չունես թե ինչ թույն երգ ես ուղարկել։ կամ կարող ա ունես։ հեսա հասնեմ օֆիս կոմպս միացնեմ, կարգին գրեմ։ բայց ապրես :love

լավ էլի,չուխան երգա

Մուշու
27.04.2019, 12:24
Ինչ ահավոր ա:sorry:cry2, ինձ ոչ մի գործ դուր չեկավ ՝ անգամ իմ ուղարկածը: Աչքիս թողնեմ վաղը նորից լսեմ:(:(

Thom
27.04.2019, 13:10
Ինչ ահավոր ա:sorry:cry2, ինձ ոչ մի գործ դուր չեկավ ՝ անգամ իմ ուղարկածը: Աչքիս թողնեմ վաղը նորից լսեմ:(:(

Տարիներով լսածդ երգը ստեղ լսում ես ու դուրդ մի տեսակ չի գալիս, չէ՞ :))

ivy
27.04.2019, 13:19
Ինձ իմ ուղարկածը դուր ա գալիս. ձորոնցից էլ մի քանիսը լսեցի, դրանք էլ հավանեցի, բայց թե ուզում եք, կարող ենք միասին լացել, ես միշտ պատրաստ եմ :cry

boooooooom
27.04.2019, 13:50
Այ մարդ ի՞նչ լացել, հլը սթափվե՛ք գժուկնե՜ր, միթե դրա համար ենք ստեղ հավաքվել։ Մի շտապեք, պետք չի իրար հետևից բոլորը լսել արագ-արագ. թե ժամանակ չունեք հետաձգեք երեկոյան հանգիստ, անպայման լավ ականջակալներով, կամ եթե որակյալ աուդեո-տեխնիկա ունեք...
Մի քիչ ավելի թեթև, պարելով, լավ տրամադրությամբ...

ivy
27.04.2019, 14:07
Ivy ջան, սա էլ քո լսելիքը՝

https://www.youtube.com/watch?v=MKk1u5RMTn4

Poets of the Fall - "Carnival of Rust"
Խմբին թեթևակի ծանոթ էի, կարծեմ էս տեսահոլովակն էլ մի անգամ շատ վաղուց տեսել եմ։ Համ խումբն է լավը, համ երգը, որն էլ հենց իրենց հայտնի ալբոմներից մեկի անունն է։
Տեսահոլովակն էլ էր ընտիր, հատկապես սկիզբը։ Ֆիններն ընդհանրապես դեմք են երաժշտության հարցում։
Ամեն դեպքում ես էս տեսակի երաժշտության մեծ սիրահար չեմ, բայց մի անգամ լսելու համար հավես է։
Պաչիկ իմ Սանտային։

Ինձ հետաքրքիր կլինի վերջում իմանալ, թե ով ինչի էր հենց էդ երգը ընտրել․ կարծում եմ, սա էլ մարդկանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն է։

Նիկեա
27.04.2019, 15:20
Բարի լույս բոլորին. սկսեցինք :) ։
Նիկեաի ականջները խցանում ենք սրանով՝

https://youtu.be/XCJmc1hy0NI

ես ալամ-աշխարհի գլուխը տարել եմ դեկտեմբերին գիշերը 2ին սևան գնալով։
ուրեմն էդ տաքսիում նստած էինք, վարորդը ասում ա՝ երկար ճանապարհ պետք ա գնանք, ինչ երգ եք ուզում լսել։ մերին ասում ա՝ քուին ունե՞ք։ դե ես իհարկե չէի սպասում որ հեսա քուին ենք լսելու, ուղղակի դրանից մի ժամ առաջ քուինից էինք խոսում։ վարորդը ասում ա՝ քուինից ընդամենը 2 երգ ունեմ, առանձնապես չեմ սիրում ու Crazy Little Thing Called Love-ը միացրեց։ իհարկե անչափ հաճելի էր։ հետո էլ չասեցինք ինչ երգ դնի՝ էսքանից հետո փլեյլիստին լիարժեք վստահելով։ հետո ֆլոյդ էինք լսում, հետո ինչ-որ ուրիշ բաներ, հետո ֆլոյդանմաններ։ մեկի ժամանակ մերին հարցրեց՝ էս ֆլոյդ չի, չէ՞։ վարորդն ասեց, որ ռոջերն ա։ ու տենց սաղ ճանապարհին գիշերվա հազարին մառախուղի միջով սևան գնալիս ճանապարհին ռոջեր վոթրս էինք լսում։ էդ օրվանից հետո առանց հավելյալ էմոցիոնալ զեղումների լսել չի լինում :love մինչև էդ էլ վոթրս ինքնուրույն իմ ձեքով չէի միացրել ու լսել, հիմա էլ առանձնապես շատ չեմ լսում։ սովորաբար էդ ահավոր ցուրտ օրը կարոտած ժամանակ։ ու հաճելի ա, որ կողքից պարբերաբար լսեցնում են :))

մի խոսքով, երգը հավանում: կարծում եմ՝ կակտուսն ա խցանը ուղարկել, բայց վստահ չեմ։ :))

Նիկեա
27.04.2019, 15:32
Ինչ ահավոր ա:sorry:cry2, ինձ ոչ մի գործ դուր չեկավ ՝ անգամ իմ ուղարկածը: Աչքիս թողնեմ վաղը նորից լսեմ:(:(

ինչ ահավոր ա, ինձ սաղ դուր են էկել :))

Smokie
27.04.2019, 20:07
Ես գիտեմ ով ա Waters-ը ուղարկել::)) Քանզի ինքը մի անգամ անձամբ` ինձ նամակով առաջարկել ա լսել Ֆլոյդի ինչպես ինքն ասեց՝ ստեղնաշարիստ Richard Wright-ի մի ալբոմը: Ընդ որում ես իրենից երաժշտական խորհուրդ չէի հարցրե էդ պահինլ ու էնքաան հաճելի էր, որ հենց ընկերդ ա կոնկրետ քեզ դիմում խորհրդով::roll

Նիկեա
27.04.2019, 20:18

Փրոգա՞րթ :))

Progart
27.04.2019, 20:26
բաւական հետաքրքիր երգ էր ինձ բաժին հասել․ Manta Ray֊ը։ եւ թեման էր կարեւոր, եւ հետաքրքիր տեսահոլովակ ունէր, ու հա կարող ես անջատուած նայել։

վիքին ասում ա (https://en.wikipedia.org/wiki/Manta_Ray_(song)), որ Kauaʻi ʻōʻō (https://en.wikipedia.org/wiki/Kaua%CA%BBi_%CA%BB%C5%8D%CA%BB%C5%8D)֊ի վերացումն ա պատճառ դարձել էս երգն ստեղծելուն։ բայց ամենատխուրն էս ձայնագրութիւնն էր․

https://youtu.be/nDRY0CmcYNU

երաժշտութեան առումով, երգն իմ համար լաւը չի, բայց երբ բովանդակութիւնը կոնկրետ ասելիք ունի, արդէն անկախ երաժշտութիւնից, մեղեդուց կամ երգելու ձեւից՝ ինքնըստինքեան երգի արժէքը բարձրանում ա։

շնորհակալութիւն խցանն ուղարկողին ։)

ivy
27.04.2019, 20:28
Կակտուսիկ ջան, սա քեզ՝

https://youtu.be/ToYHG6tkIu4

Կակտուսին բաժին հասած «խցանն» ինձ ամենաշատը դուր եկավ․ ինչ սիրուն կելտական ելևէջներ էին, տարավ լրիվ։

Smokie
27.04.2019, 20:33
Փրոգա՞րթ :))

Չեմ ասի:))

boooooooom
27.04.2019, 21:09
...երաժշտութեան առումով, երգն իմ համար լաւը չի...

Երաժշտության մեջ դաշնամուրային ակորդներն էին պրիմիտիվ, որովհետև տենց կմ-դա-կմ-դա-կմ-դա-կմ-դա ակորդներ մենք փոքր ժամանակ էինք նվագում, երբ սլուխով ուզում էինք ինչ որ երգի ակորդ ստանալ (համապատասխանաբար հայկականի տակտը դառնում էր կմ-դա-դա-կմ-դա-դա...)

Progart
27.04.2019, 21:26

ահա, դէ էդ պարզ ակորդներն իրենց պատճառն (https://youtu.be/cswhOCKQZ7Q) ունեն ու գուցէ էս թեմայով երգի համար նորմալ ա նման երաժշտութիւնը, որպէսզի մասսաներին աւելի ուժեղ կպնի։

ivy
27.04.2019, 21:29
Չարժի՞ էս անգամվա խաղը առանձնացնել նոր թեմայով՝ «Ականջդ տուր երգ խցկեմ 2»:
Ruby Rue

Smokie
27.04.2019, 21:48
Չարժի՞ էս անգամվա խաղը առանձնացնել նոր թեմայով՝ «Ականջդ տուր երգ խցկեմ 2»:
@Ruby Rue (https://www.akumb.am/member.php?u=27856)

Մենք էս թեմայում լիքը անգամ խաղացել ենք: Երգերը լսելը արագ ու հեշտ ա ու ըստ երևույթին քիչ ժամանակ ա տրվում ուղարկելուն, մեկնաբանելուն ու քննարկելուն::)

Smokie
27.04.2019, 22:25
Հենց անունները հրապարակված տեսնեմ, առաջին բանը որ անեմ՝ սանտայիս վարկանիշ եմ տալու::love Կարծում եմ գիտեմ ով ա` էստեղ սպիտակով նշեմ: Մինչև անունների հրապարակվելը չկարդաք որ կասկածում եմ սիրելի Progart-ի վրա::)):acute

Ես ի սկզբանե խմբի վերնագրից ու ալբոմի տեսքից ակնկալում էի մի ռոքային, մթությանը համապատասխանող, տեղ-տեղ աղմկոտ ու թերևս գրոուլ վոկալով հավես երգ, որը կհավանեմ բավականին::roll Ոնց էլ չլինի եթե եղջերու էր՝ դուրըս գալիս էր ու համ էլ սիրուն էր ինչու՞ չէ::))
Մեկ էլ որ չսկսե՞ց նվագել մի աշխույժ, ուրախ երաժշտություն ու որ չհնչե՞ց կարծես հատուկ որոշակի սիրուն ձևով անորակացված վոկալը` լրիվ այ էս վիճակն:love ու մի մեծ ցնծություն էր իմ ներսում::hands Ըստ երևույթին տեսած/լսածս ավելի հավանեցի, քան պատկերացրածս::sulel
Ես անպայման՝ կրկնում եմ անպայման մոտ օրերս քաշելու եմ էս խմբի ալբոմը ու հուսով եմ ունկնդրումս չի հետաձգվի::aha

ivy
27.04.2019, 22:30
Մենք էս թեմայում լիքը անգամ խաղացել ենք: Երգերը լսելը արագ ու հեշտ ա ու ըստ երևույթին քիչ ժամանակ ա տրվում ուղարկելուն, մեկնաբանելուն ու քննարկելուն::)

Դե ուրեմն թեմայի վերնագրից 1-ը հանեք :P

boooooooom
27.04.2019, 22:38
Դե ուրեմն թեմայի վերնագրից 1-ը հանեք :P

Էդ երևի սկզբում ենթադրել եմ, որ միշտ նոր թեմա կբացենք, ու մոռացել եմ դրա մասին ու շարունակել եմ նույն թեմայում))

Smokie
27.04.2019, 23:16
Բոլոր երգերի մասին կարծիքս կարճ-կոնկրետ գրել եմ, կհրապարակեմ գրառմամբ բոլորիս բացահայտվելեն ետը::)

Jarre
28.04.2019, 03:11
Ես գիտեմ ով ա Waters-ը ուղարկել::)) Քանզի ինքը մի անգամ անձամբ` ինձ նամակով առաջարկել ա լսել Ֆլոյդի ինչպես ինքն ասեց՝ ստեղնաշարիստ Richard Wright-ի մի ալբոմը: Ընդ որում ես իրենից երաժշտական խորհուրդ չէի հարցրե էդ պահինլ ու էնքաան հաճելի էր, որ հենց ընկերդ ա կոնկրետ քեզ դիմում խորհրդով::roll

Սմոք ջան, ցավոք սրտի Ռոջեր Ձյաձյաի երգը ես չեմ ուղարկել։ Իմը էս անգամ լրիվ ուրիշ ա....... :D

Jarre
28.04.2019, 03:14
Այ մարդ ի՞նչ լացել, հլը սթափվե՛ք գժուկնե՜ր, միթե դրա համար ենք ստեղ հավաքվել։ Մի շտապեք, պետք չի իրար հետևից բոլորը լսել արագ-արագ. թե ժամանակ չունեք հետաձգեք երեկոյան հանգիստ, անպայման լավ ականջակալներով, կամ եթե որակյալ աուդեո-տեխնիկա ունեք...
Մի քիչ ավելի թեթև, պարելով, լավ տրամադրությամբ...
եղբայր, չի կարելի յութուբից որակյան սիստեմով լսել էս երգերը։ Պետք ա լավ ֆորմատով քաշել, օրինակ՝ FLAC ու լսել։

boooooooom
28.04.2019, 06:57
Դե հա))) բայց գոնե մաքսիմում ջանքեր ա պետք դնել, լավ լսելու համար։ Օրինակ էն Թուփաքի երգը հզոր բասավիկներով կաբրիոլետ ա "ուզում", ու քաղաքի կենտրոնով դանդաղ ընթացք դեպի ինչ որ "դեպքի վայր")))

boooooooom
28.04.2019, 07:11
Քանի որ համակարգը ինձ հնարավորություն չի տալիս իմ գրառման տակ շնորհակալություն դնել (խաղից դուրս ես սովորաբար չեմ անում տենց), ուստի ես բանավոր իմ մի միավորը տալիս եմ The Dead South-ի Gunslinger's Glory երգին. ես սիրում եմ, որ երգի մեջ արագ տեմպը երբեմն ընդհատվում ա շատ դանդաղով, իսկ ավելի շատ երբ դանդաղից նորից կտրուկ արագի ա անցնում, դա մի տեսակ պայթյունի էֆեկտ ա տալիս, իսկ ես պայթյուն սիրում եմ:
Մեկ միավոր էլ Woodland-ին իմ կողմից (քանի որ բազմակի քվեարկությունը թույլատրվում է)

Smokie
28.04.2019, 07:48
Սմոք ջան, ցավոք սրտի Ռոջեր Ձյաձյաի երգը ես չեմ ուղարկել։ Իմը էս անգամ լրիվ ուրիշ ա....... :D

Oops::D Դե էդ իրականում կարևոր չի, որն էլ ուղարկել ես լավն ա եղել::))

Հ.գ. Ուրեմն Նիկին ճիշտ ա գուշակել::oy Անկեղծ ասած իր տարբերակն էլ հեչ չէի բացառում::oy

Thom
28.04.2019, 13:38
Tupac - Still Ballin

Ռեպ, Թուպակ․․․ Ժանրն ինձ համար հոգեհարազատ չի, երգն էլ ավելի շատ հիշացնում էր ինչ-որ կինոյի կամ թույն խաղի soundtrack։ Դե ինչ ասեմ, սովորական ռեպ ա, ժանրն ու Թուպակին սիրողներին հաստատ դուր կգա :)) Ես սովորական ժամանակ դժվար թե միացնեմ ու լսեմ էս երգը, բայց այ ֆիտնեսի ժամանակ իսկն ա։ Նենց որ Սանտաս ինձ պարապելու համար նոր երգ ա տվել: Մերսի Սանտա ջան։ ;)

Զուտ բացառման սկզբունքով, երևի Սանտաս Jarre-ն ա։ Ճաշակին ծանոթ չեմ, բայց մյուսներին չեմ պատկերացնում էս երգը ուղարկելուց :))

Smokie
28.04.2019, 14:38
Զուտ բացառման սկզբունքով, երևի Սանտաս Jarre-ն ա։ Ճաշակին ծանոթ չեմ, բայց մյուսներին չեմ պատկերացնում էս երգը ուղարկելուց :))

Երբեմն վարկանիշ տալուց գրում եմ՝ «Մեկնաբանությունը թեմայում», հիմա «Մեկնաբանությունը վարկանշում ա»::))

Jarre ջան էնքան չես երևացել ակումբում, որ քո ճաշակը էէս կարգի չգիտի մեր Thom-ը::))

Smokie
28.04.2019, 14:40
Ինձ թվում ա՞, թե՞ արդեն շատ եմ խոսում::think

CactuSoul
29.04.2019, 19:09
Հուսով եմ՝ չեմ ուշացել։ Ուզում էի ասել՝ բոլոր երգերն էլ լավն են, տեղ-տեղ նույնիսկ շատ լավը, բայց իմ երգն ամենալավն ա :love Շնորհակալություն Սանտայիս ։ ))

boooooooom
29.04.2019, 19:13
Իրականում ես եմ ուշացել, քանի որ 48 ժամն անցել է վաղուց)) Ուշ երեկոյան կհրապարակեմ խցանատերերի նիկերը (գործի եմ դեռ):

boooooooom
29.04.2019, 23:28
Ուշադրություն, ձեզ եմ ներկայացնում խցանատերերին՝ իրենց խցաններով՝

1. Նիկեա -"Manta Ray" by J. Ralph & Anohni (F.K.A. Antony) - Original Song From Racing Extinction

2. ProgArt - Roger Waters - Broken Bones

3 .CactuSoul - The Dead South - Gunslinger's Glory

4. Smoke - The Paper Kites - Woodland

5. ivy -Richard O'Brien "Time Warp

6. jarre - Tupac - Still Ballin' (Nitty Remix)

7. Մուշու - Perry Como - Magic Moments

8. Thom - Poets of the Fall - Carnival of Rust

Ահա և վերջ. բացահայտեք միմյանց երաժշտական նախասիրությունները, զարմացեք, սիրեք իրար, իսկ ես գնամ 8.3-ը նայելու։
Ինչպես նկատեցիք մեր հաղթողն է Մուշուուուուն:bux::bux:
Շնորհավորում եմ։
Լավ մնացեք, մինչ նոր խաղ :)

Progart
29.04.2019, 23:32
6. jarre - Tupac - Still Ballin' (Nitty Remix)

:o .

ivy
29.04.2019, 23:36
5. ivy - Rocky Horror Time Warp

Richard O'Brien "Time Warp"
Համենայնդեպս սխալն ուղղեմ :P

boooooooom
29.04.2019, 23:42
Richard O'Brien "Time Warp"
Համենայնդեպս սխալն ուղղեմ :P

Այվի ջան շնորհակալություն իհարկե, որ սխալս ուղղում ես, բայց ես մեղք չունեմ)) տեսահոլովակի վերնագիրը տենց էր գրված, ինձ էլ անծանոթ էր, ուղղակի քոփի փեյսթ եմ արել :oy
Բայց հետաքրքիր կինո երևաց, երևի կնայեմ։

Thom
29.04.2019, 23:47
6. jarre - Tupac - Still Ballin' (Nitty Remix)

Էն ով էր ասում՝ ես Jarre-ին չեմ ճանաչում :)) Ձեզնից լավ :P

boooooooom
29.04.2019, 23:48
Սմոքի, ճիշտն ասա, էդ ումից էիր էդ երգը թռցրել, քոնը չէր դա. ինձ շատ դուր եկավ։

ivy
29.04.2019, 23:49
Այվի ջան շնորհակալություն իհարկե, որ սխալս ուղղում ես, բայց ես մեղք չունեմ)) տեսահոլովակի վերնագիրը տենց էր գրված, ինձ էլ անծանոթ էր, ուղղակի քոփի փեյսթ եմ արել :oy

Նամակով հո նախապես ուղարկել էի, բայց, հա, լավ, ներում եմ :)

Մուշուն զարմացրեց իր լացուկոծով, հետո էլ հաղթեց, բան չջոկեցի ես էս խաղից :))

Thom
29.04.2019, 23:51
Նամակով հո նախապես ուղարկել էի, բայց, հա, լավ, ներում եմ :)
Մուշուն զարմացրեց իր լացուկոծով, հետո էլ հաղթեց, բան չջոկեցի ես էս խաղից :))

Իմանայի՝ քեզ ա գալու երգս, ավելի լավ բան կուղարկեի :))

boooooooom
29.04.2019, 23:51
Էն ով էր ասում՝ ես Jarre-ին չեմ ճանաչում :)) Ձեզնից լավ :P

Հա, իդեպ գուշակողների նոմինացիայում ոնց որ դու ես հաղթել, որովհետև քո նման դիպուկ ոչ մեկը "չկրակեց" :)

ivy
29.04.2019, 23:52
Իմանայի՝ քեզ ա գալու երգս, ավելի լավ բան կուղարկեի :))

Էլ մի, շատ էլ լավն էր:

boooooooom
29.04.2019, 23:53
Մուշուն զարմացրեց իր լացուկոծով, հետո էլ հաղթեց, բան չջոկեցի ես էս խաղից :))

Դե ամենա շատ շնորհակալությունը Մուշուի երգի տակ դրվեց, ինքն էլ հաղթեց։ Բան չկա չջոկելու))

ivy
29.04.2019, 23:56
Դե ամենա շատ շնորհակալությունը Մուշուի երգի տակ դրվեց, ինքն էլ հաղթեց։ Բան չկա չջոկելու))

Հա, էդ հասկացա, ես էլ էի գրել, որ ամենալավը դա էր. ես սկզբի լացի (սաղ ահավո՜ր ա, իմ երգն էլ ա ուժը՜ս) ու հետո հաղթելու վրա եմ զարմանում :))

boooooooom
29.04.2019, 23:58
Հա, էդ հասկացա, ես էլ էի գրել, որ ամենալավը դա էր. ես սկզբի լացի (սաղ ահավո՜ր ա, իմ երգն էլ ա ուժը՜ս) ու հետո հաղթելու վրա եմ զարմանում :))

"Իմ երգն էլ ա ուժս"- նկատի ա ունեցել իրեն բաժին հասած...

ivy
30.04.2019, 00:01
"Իմ երգն էլ ա ուժս"- նկատի ա ունեցել իրեն բաժին հասած...

Իր ուղարկածն էլ նկատի ուներ, բայց դե մենք հավանեցինք :pardon

Ինչ ահավոր ա:sorry:cry2, ինձ ոչ մի գործ դուր չեկավ ՝ անգամ իմ ուղարկածը: Աչքիս թողնեմ վաղը նորից լսեմ:(:(

Thom
30.04.2019, 00:03
Հա, իդեպ գուշակողների նոմինացիայում ոնց որ դու ես հաղթել, որովհետև քո նման դիպուկ ոչ մեկը "չկրակեց" :)

Դիպուկ "կրակելը" մաֆիա խաղալուց ա զարգացել ու ,ճիշտն ասած, չէի էլ կասկածում, որ ճիշտ էի :)

boooooooom
30.04.2019, 00:04
Իր ուղարկածն էլ նկատի ուներ, բայց դե մենք հավանեցինք:

Հա վայ:D
Էդ առավոտ, ինձ թվաց, ուղղակի տրամադրություն չուներ...

Thom
30.04.2019, 00:26
Richard O'Brien "Time Warp"
Համենայնդեպս սխալն ուղղեմ :P

Մի տեսակ զարմացել էի․ չէի պատկերացնում քեզ Բումի դրած երգը ուղարկելուց... ու էլի ճիշտ դուրս եկա:

ivy
30.04.2019, 00:33
Մի տեսակ զարմացել էի․ չէի պատկերացնում քեզ Բումի դրած երգը ուղարկելուց... ու էլի ճիշտ դուրս եկա:

Բումը բայց ճիշտ էր դրել երգը, մենակ վերջում անունն էր մի քիչ սխալ գրել:
''The Rocky Horror Picture Show” (https://m.imdb.com/title/tt0073629/) մյուզիքլից էր վերցրած:

Thom
30.04.2019, 00:43
Բումը բայց ճիշտ էր դրել երգը, մենակ վերջում անունն էր մի քիչ սխալ գրել:
''The Rocky Horror Picture Show” (https://m.imdb.com/title/tt0073629/) մյուզիքլից էր վերցրած:

Քո գրածով էս բերեց (https://www.youtube.com/watch?v=n792tVxciw4)։ Փաստորեն նույնն էր։ Ու հետաքրքիր ա, որ իմ դրած յութուբյան տարբերակում իմ ականջին ավելի հաճելի էր։ Վիզուալն ա խանգարու՞մ մյուս վիդեոյում, չեմ ջոկում։
ՈՒ իմ դրած երգի կլիպն էլ ա ինձ խանգարում երգ ավելի հավեսով լսել։ Ու Ակումբում դնելուց առաջ առաջին անգամն էր, որ էս երգի կլիպը տեսա։

Մուշու
30.04.2019, 09:01
"Իմ երգն էլ ա ուժս"- նկատի ա ունեցել իրեն բաժին հասած...

Չէ Վարդ նկատի ունեի իմ առաջարկածն էլ էդ պահին դուրս չեկավ, երևի թարս ոտքից էի արթնացել :D

Մուշու
30.04.2019, 09:12
Մուշու ջան, քեզ երգ ա հասել "The Rocky Horror Picture Show" ֆիլմից

https://youtu.be/umj0gu5nEGs

Մյուզիքլը անծանոթ ա, բայց երգը լավն ա։ Պարացնում ա :dance:dance:dance շնորհակալություն Այվիին :kiss:kiss:kiss

ivy
30.04.2019, 11:11
Մյունխենում մի կինոթատրոն կա, որտեղ ամեն շաբաթավարտին էս մյուզիքլն են ցուցադրում: 75 թվի նկարահանած, փախած ֆիլմ է:
Որ նոր էի եկել Գերմանիա, չգիտեմ էլ՝ քանի անգամ եմ էս ֆիլմը նայել. միջի երգերն էլ անգիր գիտեի: Հիմա էլ մտքովս անցավ կիսվել ձեզ հետ, բայց իհարկե չեմ ակնկալում, որ հավանելու եք, ուղղակի թե հավես ունեք՝ ֆիլմը նայեք, գոնե մի անգամ արժի տեսնել. կուլտային կինո է:

Smokie
30.04.2019, 12:37
:o .

Հա է՛լի::))

Ի՞նչ խոսք, ապրես դու Թոմ::lol

Smokie
30.04.2019, 12:47
Սմոքի, ճիշտն ասա, էդ ումից էիր էդ երգը թռցրել, քոնը չէր դա. ինձ շատ դուր եկավ։

Ինչի՞ իմը չէր, ես սենց երգեր շատ եմ սիրում:

Բայց ճիշտ ես շատ առումներով:;)

Դե ինչպես ասել եմ, ես ակումբցիներից երգեր պեղում ու պեղում եմ: Ուրեմն՝ ժուկով-ժամանակով @Ռեյ սամա (https://www.akumb.am/member.php?u=29086)-ն (ի դեպ՝ էս ու՞ր ես կորել Ռեյ);) դրել էր «Ի՞նչ երգ ես այս պահին լսում»-ում, The Paper Kites-Featherstone ու վերևում գրել մոտավորապես էսպիսի բան «Վերադարձ տուն շարքից»: Շատ հավանեցի և' երգը և' տեսահոլովակը ու կարծում եմ բավականին շուտով ճարեցի "Woodland" EP-ն, որտեղ էլ տեղ էր գտել այդ երգը: 6 հատ մեկը մյուսից հրաշք երգեր են, անպայման լսեք:;) Ու բացի Featherstone-ից EP-ն ունի ևս մի շատ սիրուն տեսահոլովակ՝ Bloom-ը::aha Վայելեք:good

Smokie
30.04.2019, 12:59
Բոլոր երգերի մասին կարծիքս կարճ-կոնկրետ գրել եմ, կհրապարակեմ գրառմամբ բոլորիս բացահայտվելեն ետը::)

Թե ինչ էի ես գրել էն ժամանակ

Ինձ էլ, ինչպես բումին բոլոր երգերը դուր եկան: Կամ առնվազն տհաճ չէր ոչ մեկը::) Անգամ ռեպ որ չեմ սիրում ու որ ըստ իս առաջին անգամ էի կյանքումս լսում Tupac-ին` իր երգից էլ տհաճություն չզգացի: Հաճելիորեն զարմացած էի::)

Poets of fall խմբին մի երկու երգով գիտեի, էս երգը նորություն էր ու էլի վատը չէր:
Սովորական տպավորություն թողեցին Roger Waters-ի ու Progart-ին հասած երգերը, կարծես տեսահոլովակներն ավելի տպավորվեցին` Progart-ինի դեպքում որ հաստատ էդպես էր:

Ուժաստիկ ֆիլմի soundtrack-ը ինչի՞ ոչ մի ձայն չուներ, անգամ մինչ լսելը կարծում էի ես էլ չեմ հավանի, բայց լավ ուրախ, հումորային երգ էր:
Սիրել եմ նաև Կակտուսիկին հասած կարճ հոգեհարազատ երաժշտությունը ու Jarre-ին հասած աշխույժ ու ուրախը::)

Jarre ջան ես ուղղակի ընդհանրապես քեզանից չէի սպասում ռեպ ու Tupac, չնայած վատը չէր::oy Չեմ կասկածում, որ քեզ էլ ա դուր եկել, բայց կարող ա՞ հատուկ ես արել, որ քողարկվես::))
Jarre-ը իմ ճանաչած նրբաճաշակագուն երաժշտասեր ակումբցիներից ա ու իրենից շատ բան եմ սովորել ու պեղել: Կարծիքս էլ իհարկե չի փոխվել իր մասին հիմա:;)

Յոհաննես
30.04.2019, 13:49
Սրան ո՞նց մասնակցեմ

CactuSoul
30.04.2019, 13:56
Ես վերջը չհասկացա՝ իմ երգն ումից էի ստացել։ :esim

ivy
30.04.2019, 14:04
Ես վերջը չհասկացա՝ իմ երգն ումից էի ստացել։ :esim
Ոնց հասկացա՝ Մուշուից:
Բայց Բումը էս երգն էլ ա ոնց որ թե սխալ գրել, պիտի լիներ.

Mr. Mike & The Willis Clan- Jig for Jessica

7. Մուշու - Perry Como - Magic Moments

Smokie
30.04.2019, 14:16
Ոնց հասկացա՝ Մուշուից:
Բայց Բումը էս երգն էլ ա ոնց որ թե սխալ գրել, պիտի լիներ.

Mr. Mike & The Willis Clan- Jig for Jessica

Վայ, ես չէի նկատել, որ Perry Como-ն ա նշված ու սիրածս հին, ռոմանտիկ երգերից մեկը::))

Jarre
30.04.2019, 18:17
Թե ինչ էի ես գրել էն ժամանակ

Jarre ջան ես ուղղակի ընդհանրապես քեզանից չէի սպասում ռեպ ու Tupac, չնայած վատը չէր::oy Չեմ կասկածում, որ քեզ էլ ա դուր եկել, բայց կարող ա՞ հատուկ ես արել, որ քողարկվես::))
Jarre-ը իմ ճանաչած նրբաճաշակագուն երաժշտասեր ակումբցիներից ա ու իրենից շատ բան եմ սովորել ու պեղել: Կարծիքս էլ իհարկե չի փոխվել իր մասին հիմա:;)

Smokie ջան, իմ համար ռեպը նույնպես բարձրաճաշակ երաժշտություն է ՝ երաժշտական կաղապարներից դուրս։ Էնպիսի նրբաճաշակ երաժիշտներ, ես կասեի՝ երաժշտական աստվածներ, ինչպիսիք են Մայլս Դէվիսը, Հերբի Հենքոքը, Քունսի Ջոնսը, ունեն ռեպ ստեղծագործություններ ու ոչ մեկը հիմնավոր չի կարա ապացուցի, որ դա ցածրակարգ երաժշտություն է։ Կա շատ ցածրակարգ ռեպ, ինպես օրինակ կա շատ ցածրակարգ ու ձիշովի ֆոլկ, ջազ, պոպ, ռոք, ինստրումենտալ, էլեկտրոնային և այլն։

Smokie
30.04.2019, 18:50
@Smokie (https://www.akumb.am/member.php?u=23050) ջան, իմ համար ռեպը նույնպես բարձրաճաշակ երաժշտություն է ՝ երաժշտական կաղապարներից դուրս։ Էնպիսի նրբաճաշակ երաժիշտներ, ես կասեի՝ երաժշտական աստվածներ, ինչպիսիք են Մայլս Դէվիսը, Հերբի Հենքոքը, Քունսի Ջոնսը, ունեն ռեպ ստեղծագործություններ ու ոչ մեկը հիմնավոր չի կարա ապացուցի, որ դա ցածրակարգ երաժշտություն է։ Կա շատ ցածրակարգ ռեպ, ինպես օրինակ կա շատ ցածրակարգ ու ձիշովի ֆոլկ, ջազ, պոպ, ռոք, ինստրումենտալ, էլեկտրոնային և այլն։

Դե ուղղակի քեզ երբեք որպես ռեպ լսող չէի տեսել, հետաքրքիր բացահայտում էր:hands

Jarre
30.04.2019, 19:00
Դե ուղղակի քեզ երբեք որպես ռեպ լսող չէի տեսել, հետաքրքիր բացահայտում էր:hands

:P:P:P

Progart
30.04.2019, 19:00
դզեց, որ ժարն ա ռէպ ուղարկել։ ես կակտուսին էի կասկածում։
նոյնիսկ ես ռոջերին իրան կը կասկածէի, բայց ռէպը՝ չէ։ հաճելի ու հետաքրքիր էր շատ։

մեկ էլ, սմոքի, սկսի դու էլ լսել :)) լաւ բաներ կան, կարծիքդ հաստատ փոխուելու ա :))

boooooooom
30.04.2019, 19:12
Ոնց հասկացա՝ Մուշուից:
Բայց Բումը էս երգն էլ ա ոնց որ թե սխալ գրել, պիտի լիներ.

Mr. Mike & The Willis Clan- Jig for Jessica

Պարզաբանեմ ։) Մուշուն սկզբից էդ երգն էր ուղարկել, ես գրանցել էի մոտս, հետո փոխեցինք ու մոտիս գրանցածը չփոխեցի, մնաց հինը)))
Վերջում մոտիս ցուցակը առանց մտածելու քոփի փեյսթ եմ արել ու... :oy

boooooooom
30.04.2019, 19:13
Սրան ո՞նց մասնակցեմ

Հաջորդին. էս մեկը պրծավ :)

Jarre
30.04.2019, 19:17
դզեց, որ ժարն ա ռէպ ուղարկել։ ես կակտուսին էի կասկածում։
նոյնիսկ ես ռոջերին իրան կը կասկածէի, բայց ռէպը՝ չէ։ հաճելի ու հետաքրքիր էր շատ։

մեկ էլ, սմոքի, սկսի դու էլ լսել :)) լաւ բաներ կան, կարծիքդ հաստատ փոխուելու ա :))

Progart, Ռոջերը իմ ամենա ամենա սիրելիներից ա :love

Progart
30.04.2019, 19:20
Progart, Ռոջերը իմ ամենա ամենա սիրելիներից ա :love

ահա, 30 փաստերից գիտեմ :P :))

Jarre
30.04.2019, 19:32
Jarre ջան, քեզ սա բաժին հասավ՝

https://www.youtube.com/watch?v=vJ3-P2lwhZ8

Շնորհակալ եմ հաճելի երգի համար։ Շատ կսազեր The Blacklist tv show-ին։

Smokie
02.05.2019, 14:17
Չէ, չեմ դիմանա, պիտի պրտադիր էս վիդեոն դնեմ էստեղ::))

https://www.youtube.com/watch?v=TpC8YnJZ_a8
Իրականում ոչինչ չեմ ակնարկում ու վիդեոնշյալ տատիկի պես չէի արձագանքել, մանավանդ երգը լսելուց հետո, բայց ամեն անգամ էս վիդեոն ու Katie-ի պատմելու ձևը հիշելուց տրամադրությունս մի լավ բարձրանում ա::lol

Ի դեպ, մի հատ հայտնի վիդեո կար էէէ, թե ոնց ա 5 տարեկան աղջիկը ուրախությունից լացում, երբ իրան ասում են, որ ծննդյան կապակցությամբ Դիսնեյլենդ են գնալու, Katie-ն հենց իրա մաման ա::)) Էս էլ զգալիորեն մեծացած աղջկա ու իրա պուճուր քույրիկի Youtube-յան էջը::) (https://www.youtube.com/channel/UCl0qnz8SKZY3m8D25I5kl4w)