PDA

Դիտել ողջ տարբերակը : ՍանտԱլբոմ 5

Smokie
23.11.2017, 13:17
Բարև ձեզ սիրելի ընկերներ::roll

https://www.youtube.com/watch?v=XJo9ryOL1Jw&feature=youtu.be

Այս տեսանյութում կարելի է ընդամենը Facebook բառը փոխել ակումբով ու ամեն ինչ իր տեղը կընկնի::))

Այսպիսով՝ ակումբում մեկնարկում է ՍանտԱլբոմ 5-ը՜ (мой любимый թիվ:love):
Բոլոր նրանք ովքեր մասնակցում են Facebook-յան Սանտային, կարող են միանալ և սրան ու ուղարկել ինձ մեկ ուրիշ ալբոմ:;)
Ցանկության դեպքում կարող եք միանալ մեզ նաև Facebook-ում::))

Այսպիսով՝ խաղի կանոններն այսպիսինն են.
Նվիրում ենք միմյանց և ստանում ենք միմյանցից որևէ հետաքրքիր երաժշտական ալբոմ։
Դրա համար ընդամենը պետք է
1. Մինչև դեկտեմբերի 1-ը գրանցվել ՍանտԱլբոմին:
2. Ընտրել որևէ գեղեցիկ երաժշտական ալբոմ և այն ուղարկել ինձ: Ցանկալի է ոչ այնքան հայտնի ալբոմ, որ նորություն լինի և՛ այն ստացողի, և՛ մյուս մասնակիցների համար։;)

Դեկտեմբերի 1-ին պատահականության սկզբունքով որոշվելու է թե որ ալբոմը ու՞մ է հասնում:
Այնուհետև դուք ժամանակ եք ունենալու այն լսելու, կարծիք կազմելու և event-ի էջում ռեվյու գրելու համար:
Ցանկության դեպքում կարող եք բացահայտ գուշակել, թե ո՞վ է ձեր Սանտան և իհարկե լսել մյուս ալբոմները, որոնք անպայման ներկայացվելու են։:)

Իսկ վերջնաժամկետի օրը
1. Բացահայտվելու են բոլոր Սանտաները։
2․ Մենք ուրախանալու ենք։
3․ Եւ սպասելու ենք հաջորդ ՍանտԱլբոմին:

Ու՞մ հետաքրքրեց այս գեղեցիկ առաջարկը։.roll

Smokie
27.11.2017, 17:51
Ա-ուուու ՜:':unsure

CactuSoul
27.11.2017, 22:06
Սմոք, իմ նախորդ ուղարկածն ուժի մեջ չի՞, պիտի նո՞րն ասեմ։

Smokie
28.11.2017, 09:25
Սմոք, իմ նախորդ ուղարկածն ուժի մեջ չի՞, պիտի նո՞րն ասեմ։

Ուժի մեջ ա Ան ջան, ուղղակի ֆեյսբուքում::)) Էստեղ նորն ա պետք::))

StrangeLittleGirl
28.11.2017, 10:45
Ներկա :) հեսա ալբոմն ուղարկեմ

boooooooom
28.11.2017, 12:45
Էս երկու օրվա մեջ մի բան կգտնեմ, կուղարկեմ։

մարիօ
30.11.2017, 03:27
Օքեյ․ էս մեկին միանում եմ։

Նիկեա
30.11.2017, 12:07
Ես էլ եմ խաղում :))

Mr. Annoying
30.11.2017, 12:12
Տատանվում էի Սմոք, բայց բեր փորձեմ :))

Smokie
30.11.2017, 12:38
Սիրելի ակումբցիներ այսօր վերջին օրն է: Նոր կամավորներ ու ալբոմնե՞ր:;)

Progart
30.11.2017, 18:31
էէռեխէէէէէէէէէէք ես խաղըմ եմ :B

Մուշու
30.11.2017, 22:51
Էսօր ուղարկելու վերջին օրն ա՞

Smokie
30.11.2017, 23:21
Մինչև վաղվա ավարտը ժամանակ կա::) Կարող եմ երեկոյան էլ ուղարկել ալբոմները, այնպես որ շտապեք:;)

Smokie
01.12.2017, 14:49
Ժողովուուուու՜րդ, ես մեղմ ասած հիացած եմ թե էս հինգերորդ եթերաշրջանով, թե հետաքրքիր հայտնություններով: Մի խոսքով ոոո՜նց եմ ես ձեզ սիրուում::)):love

Հա ի՞նչ էի ասում՝ էնպիսի տպավորություն ա, որ էս մի Սանտան իրոք յուրահատուկ ա շատ առումներով՝ տարբերվող ա ու հիշվող: Սրա նմանը դեռ չի եղել::aha

Ապրեք բոլորդ, չեք պատկերացնի ոնց եք ինձ ուրախացրել::roll

մարիօ
01.12.2017, 17:34

Ինչ կարողա եղած լինի, որ մարդը սենց ոգևորվի :))

Smokie
01.12.2017, 18:05
Ինչ կարողա եղած լինի, որ մարդը սենց ոգևորվի :))

Հավատա, ես է՛լ չեմ դիմանում էդ կարևոր պահին::))

Smokie
02.12.2017, 22:42
Ժողովուրդ ջան նվերները ուղարկվել/ուղարկվում են արդեն:;) Վաղը առավոտյան կողմերը այստեղ կտեղադրվի նաև ամբողջական ալբոմացանկը::aha

Smokie
03.12.2017, 09:19
Ուռաաաաաաա:bux:

Եւ այսպես՝ մեր ալբոմացանկում են:scen

1. Stone Temple Pilots-ի (https://en.wikipedia.org/wiki/Stone_Temple_Pilots) Core-ը (https://www.youtube.com/watch?v=JuS4QBoKpKU)
2. Porcupine Tree-ի (https://en.wikipedia.org/wiki/Porcupine_Tree) In Absentia-ն (http://musicmp3spb.org/album/in_absentia.html)
3. Wilco-ի (https://en.wikipedia.org/wiki/Wilco) Sky Blue Sky-ը (https://www.youtube.com/watch?v=VkMJcBef8EU&feature=youtu.be&list=WL)
4. Yiruma-ի (https://en.wikipedia.org/wiki/Yiruma) First Love (http://myzuka.club/Album/24189/Yiruma-First-Love-2001)
5. The Decemberists-ի (https://en.wikipedia.org/wiki/The_decemberists) The King Is Dead-ը (http://musicmp3spb.org/album/the_king_is_dead.html)
6. «Անուշ Հնգյակ»-ի (https://www.facebook.com/%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7-%D5%80%D5%B6%D5%A3%D5%B5%D5%A1%D5%AF-250512388653887/?ref=br_rs) «Արի իմ սոխակ»-ը (https://www.youtube.com/playlist?list=PLuYqe62jdIci3456ledYoWweSa-4gl1y8)
7. Soko-ի (https://en.wikipedia.org/wiki/Soko_(singer)) I Thought I Was An Alien-ը (https://www.youtube.com/watch?v=GGSVNBIs5Wc)
8. «Բամբիռ»ի (https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%B4%D5%A2%D5%AB%D5%BC) J&G-ն (https://imusic.am/al/5yOETJiG48)
9. Магелланово облако-ի (https://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B0%D0%B3%D0%B5%D0%BB%D0%BB%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE_%D0%9E%D0%B1%D0%BB%D0%B0%D0%BA%D0%BE_(%D1%80%D0%BE%D0%BA-%D0%B3%D1%80%D1%83%D0%BF%D0%BF%D0%B0)) Условный сигнал-ը (https://www.youtube.com/playlist?list=PLGqciOnqy7kNO-IPtSy-gdU3F4TiWNnsz)
10. Waxahatchee-ի (https://en.wikipedia.org/wiki/Waxahatchee) Out In The Storm-ը (http://myzuka.club/Album/871991/Waxahatchee-Out-In-The-Storm-2017)

Եւ ինչպես Facebook-ում՝ այդպես էլ այստեղ, մենք ունենք սույն բոնուսային ալբոմները, ուղղված բոլորին:::roll

11. Bobby Helms-ի (https://en.wikipedia.org/wiki/Bobby_Helms) Jingle Bell Rock-ը (https://www.youtube.com/playlist?list=PLg45QGd72ZhiSTfICcqFgdA_lieUDWs6A)
12. Bing Crosby-ի (https://en.wikipedia.org/wiki/Bing_Crosby) և The Andrew Sisters-ի (https://en.wikipedia.org/wiki/The_Andrews_Sisters) A Merry Christmas With Bing Crosby & The Andrew Sisters-ը (http://musicmp3spb.org/artist/bing_crosby_the_andrews_sisters.html)

Իսկ դեկտեմբերի 23-ին կբացահայտվեն բոլոր Սանտաներըըը:yahoo

Smokie
03.12.2017, 09:31
Առաջին ՍանտԱլբոմն է, որտեղ ստանում ենք հայկական ալբոմ ու մեկի տեղը երկու հաաատ::hands
Ալբոմների ընդհանուր քանակը 12-ն է` ՍանտԱլբոմը անցկացվում է դեկտեմբերին, այս խմբերից մեկն էլ վկա::D

Եւ սա դեռ ամենը չէ::))

Գաղթական
03.12.2017, 09:45
8-րդ Սանտան էս վերջերս պալիտ էր եղել ՃՃ

Smokie
03.12.2017, 11:01
8-րդ Սանտան էս վերջերս պալիտ էր եղել ՃՃ

Դե եթե էդպես նայենք, բոլոր Սանտաներն էլ թե ակումբում թե ուրիշ կայքերում ու ընդհանրապես կյանքում պալիտ եղած կլինեն և վերջերս և թեկուզ վաղ անցյալում::)) Թեկուզ հենց 8-րդ ալբոմով::))

Progart
03.12.2017, 11:41
բամբիռ ու հենց էս ալբոմը ^_^
ես պաշտում եմ, էդ ալբոմն ուղարկողին :love

Mr. Annoying
05.12.2017, 13:59
Ինձ ընկել էր Soko-ի «I thought I was an alien» ալբոմը:

Սոկոն խայտառակ խառը կյանքով, նույնքան խառը ծագմամբ ֆրանսուհի ա (հայրը՝ կիսալեհ-կիսառուս, մայրը՝ կիսաֆրանսիուհի-կիսաիտալուհի): 16-ում դպրոցն ու ընտանիքն ուղարկում ա գրողի ծոցը, գնում ա Փարիզ՝ իրա երազանքի հետևից բզբզալու: Մի քանի անգամ փորձել ա ֆորմալ կրթությունը շարունակի, բայց մեկա բեմ ա վերադարձել։ Ֆիլմերում ու սերիալներում ա նկարվել, փոքր դերերով։ ։Առաջին մեծ հաջողությունը էս երգի (https://www.youtube.com/watch?v=OsIVsq2uln8) շնորհիվ ա եղել, 2007-ին։ 2009-ին սաղ աշխարհին հայտարարում ա, որ ավարտում ա երաժշտական կարիերան, բայց մի քանի ամիս անց հետ ա գալիս թարմացած։ 2011-ին էս անիմացիայի համար երաժշտություննա գրում, իսկ հերոսներից մեկը իրան ա նմan։ Էդ անիմացիան (https://www.youtube.com/watch?v=z6RgXnhBUxU) էլ իմ սանտային փեշքեշ :)) 2012-ին առաջին ալբոմն ա թողարկել՝ «I thought I was an alien»-ը, 2015-ին «My Dreams Dictate My Reality»։

Ես սենց երգեր չեմ լսում: Բայց դա քանի դեռ խմած չեմ: Իսկ խմած ժամանակ ինձ էլ սկսեց թվալ, թե ես այլմոլորակային եմ, ու ինչ-որ պահի ինձ տանելու են կորցնեն տիեզերական փոշիների մեջ :)) Մի խոսքով շնորհակալ եմ սանտայիս, թույն ալբոմ էր: Իսկ երգերից ամենաշատը հավանել եմ «No more home, no more love»-ը: Ինչ-որ պահի ավելուկին ա հիշացնում :))

Smokie
06.12.2017, 14:29
Ինչպես նախորդ Սանտային՝ այնպես էլ հիմա

ալբոմների հղումները տեղադրելուց հենց լսեցի առաջին վայրկյանը` զգացի, որ շատ ծանր, աղմկոտ, մետալ ալբոմ է: Այնքան էլ ուրախ չէի, որ դա հենց ինձ ընկավ:
Բայց եթե չենք մոռացել նախորդի ժամանակ

հենց սկսեցի, իսկույն պարզվեց առաջին տպավորությունը խիստ խաբուսիկ էր::oy
Իսկ սա այդ դեպքը չէր անկեղծ ասած::pardon
Ինձ հասած ալբոմն է

Stone Temple Pilots-Core

http://cs19.imyz.me/img/69/710069/5241279.jpg

[/spoiler] Աղմուկը շատ էր: Շա՜տ շատ: Ալբոմը սկսեցի լսել կարճատև մարզանքս անելով (մոտ տաս րոպեանոց): Առաջին իսկ երգը բավականին անդուր թվաց, մնացածն էլ անհասկանալի էին: Միայն հասկանում էի, որ ղժղժում են ու գործիքները ղրրդացնում: Աստիճանաբար սկսեցի համոզվել, որ ամբողջ ալբոմում չի հանդիպի ոչ մի հանգիստ երգ: Բայց... սա-կա՜յն... երբեք մի ասա երբեք::)) «Creep»:love Եւ հանգիստ/աղմուկից հանգստացնող, և դուրեկան երգ էր, բարի երգ::aha

Չնայած մնացած երգերն էդպես էլ ընդհանուր առմամբ անհասկանալի մնացին ու խիստ կասկածում եմ, որ այս ալբոմը էլի կլսեմ՝ անչափ շնորհակալ եմ Սանտայիս: Ազնիվ խոսք, էս ռեվյուս գրում եմ ժպիտը դեմքիս ու մի այլ կարգի հաճելի զգացողություններով::roll Հենց տեսնեմ Սանտայիս, գրկելու եմ:friends:

Շարունակելի

Smokie
06.12.2017, 14:43
Շարունակություն

Core-ը լսելուց հետո հանկարծ հիշեցի, որ իմ Սանտան վերոնշյալից առաջ մեկ ուրիշ ալբոմ էր ուզում ուղարկել, որն էլ լսում էի վերևի ռեվյուն գրելուց:
Այ սա ուրիշ բաաա՜ն: Սանտա ջան, հենց քեզ տեսնեմ գրկելու եմ::friends:

Stereophonics (https://en.wikipedia.org/wiki/Stereophonics)-Graffiti On The Train (http://myzuka.club/Album/366175/Stereophonics-Graffiti-On-The-Train-2013)

http://cs25.imyz.me/img/68/4725613/15440168.jpg

Դեռ չի ավարտվել ալբոմը՝ բայց արդեն համոզված եմ, որ էլի ու էլի եմ լսելու: Հանգի՜ստ, հաճելի, հետաքրքիր, գերող, կլանվող ու տպավորվող երգեր են:
Հիմա 8-րդ երգն է գնում, առաջին երգերից հետո նախնական տպավորությունս աստիճանաբար վերածվել է սովորականի, բայց հաստատ ոչ տհաճի::aha
Չմոռանամ հետագայում ուսումնասիրել այս խմբին:;)

Smokie
06.12.2017, 15:09
Բամբիռի J&G

Դե Բամբիռին արդեն վեց տարի ա ինչ լսել եմ ու սիրել: Բացահայտելու օրերից էնքան լսեցի, որ մի երկու-երեք ամսից նրանք եկան Last.fm-իս առաջին շարքեր::)) Չորրորդ, կամ երրորդ տեղ::))
Բայց առաջին անգամ էի այս խմբին ալբոմով լսում: Իրենց ոչ մի ալբոմ ամբողջությամբ, երգերի հերթականությամբ ոչ հավաքել էի, ոչ էլ վայելել: Իսկ ալբոմի երգերը մեծամասամբ անծանոթ էին, մի երկուսն էլ քիչ լսվածներից էին: Միայն Տիրին ուղղված աղոթքն էի շատ լսել ու սիրել::hands
Երեկչէառաջի օրը առաջին անգամն էի լսում, երեկ՝ երկրորդը::))
Շատ հետաքրքիր էր բացահայտել իրենից մի ամբողջ պատմություն ներկայացնող ալբոմ: Մանավանդ հայոց պատմություն ներկայացնող հայկական ալբոմ::hands Կարծում եմ սա այն ալբոմներից ա, որը լսելուց պիտի բոլոր կողմնակի գործերը մի կողմ դնեմ ու կենտրոնանամ միայն էդ երաժշտության ու խոսքերի վրա, որ ավելի լավ հասկանամ, ըմբռնեմ ու ավելի «աճեմ»: Իսկ նման զգացողություն որևէ ալբոմի մասին չեմ հիշում էլ ե՞րբ եմ ունեցել, կամ ունեցե՞լ եմ արդյոք:

Smokie
06.12.2017, 18:08
Վայ քու արա, էս ալբոմները մեկը մյուսից հրաշք են::love

Progart
06.12.2017, 19:09

լսի, բամբիռի նմանը չկայ;
էս ալբոմը երեք ամիս ամէն օր լսել եմ։ իրենից յոգնել չկայ, սկզբում շատ կրօնական էր թւում, յետոյ հասկացայ, որ սա կրօնից աւելի լուրջ է։

թէմայից դուրս բան եմ ասում, բայց երկրաշարժը լսել ե՞ս։ սա էլ ա հզօր ալբոմ ու էդ ամբողջ ցաւը զգում ես։

https://www.youtube.com/watch?v=4vG65nHVshk

Մուշու
06.12.2017, 20:30
Ե՞րբ ա վերջնաժամկետը, ես իմը դեռ չեմ լսել:

Smokie
07.12.2017, 05:26
Ե՞րբ ա վերջնաժամկետը, ես իմը դեռ չեմ լսել:

Դեկտեմբերի 23-ին Մուշ ջան::aha

Smokie
07.12.2017, 05:33
թէմայից դուրս բան եմ ասում, բայց երկրաշարժը լսել ե՞ս։ սա էլ ա հզօր ալբոմ ու էդ ամբողջ ցաւը զգում ես։

https://www.youtube.com/watch?v=4vG65nHVshk

Վաաայ, ես էլ Բամբիռին բացահայտելու առաջին ամիսներին ընկած ամեն տեղ ման էի գալիս, թե որտեղի՞ց ինտերնեըում կարամ for free ճարեմ Quake-ի երգերը, չկար ու չկար: Վերջը հոգնեցի ու դաֆարեցի: Ապրես դու::love

21 րոպե ա՞ ընդամենը::8

Progart
07.12.2017, 08:44
21 րոպե ա՞ ընդամենը::8
խի շարունակութիւն էլ կա՞յ ։/ ։Դ

Smokie
07.12.2017, 12:31
խի շարունակութիւն էլ կա՞յ ։/ ։Դ

Աչքիս ավելի շուտ Quake-ն ա շարունակությունը (https://www.youtube.com/playlist?list=PLg1QhhcilNEtIcQQAo5opCAdHbxOlUToR)::))

Ես ալբոմի մասին էի խոսում::)

Progart
07.12.2017, 19:05
Աչքիս ավելի շուտ Quake-ն ա շարունակությունը (https://www.youtube.com/playlist?list=PLg1QhhcilNEtIcQQAo5opCAdHbxOlUToR)::))

Ես ալբոմի մասին էի խոսում::)

վա՜՜յ, ապրես, սա էլ ինձ համար էր անծանօթ։ մի երգ էի լսել :oy

Smokie
07.12.2017, 19:53
վա՜՜յ, ապրես, սա էլ ինձ համար էր անծանօթ։ մի երգ էի լսել :oy

Քո շնորհիվ ես էլ վերջը գտա ալբոմը:clap

Մուշու
11.12.2017, 18:15
Porcupine Tree-ի (https://en.wikipedia.org/wiki/Porcupine_Tree) In Absentia-ն (http://musicmp3spb.org/album/in_absentia.html)

Ցավոք սրտի ինձ բաժին էր հասել չգիտեմ ինչ: Կարդում եմ պրոգրեսիվ ռոք/մետալ ահավոր մեծ սպասումներով միացնում ու ի՞նչ, ինչ-որ մեկը ծվծվում ա (կներեք իհարկե, բայց ծվծվոցից բացի էդ ձայնը անվանել չի լինի): Երաժշտության առումով ՝ տեղ-տեղ հրաշք էր ու զգում էի որ պրոգրեսիվ ռոք ա, բայց պահի տակ մոտս տպավորություն էր թե թեթև անկապ երաժշտության ա միացած:
Կներես սանտա ջան, բայց էս ոչ մի կերպ իմը չի: Ապագայում չեմ լսի ոչ ալբոմը ոչ էլ խմբին:

Yellow Raven
11.12.2017, 20:41

21-րդ դարի լավագույն ալբոմներից մեկնա, աչքերս չտենային էս գրառումը :))

boooooooom
11.12.2017, 23:04
Մուշու, ինձ էլ դուր եկավ քո բաժին ալբոմը, երանի դա ինձ ընկած լիներ։
Իսկ իմ Սանտան երևի որոշել ա ինձ պատժի, ոյտև 1 անգամ առաջին օրը լրիվ ալբոմը զոռով լսեցի, հետո որոշեցի որ ինձ կստիպեմ 2-րդ անգամ լսել, բայց ոչ մի կերպ չի ստացվում։ Մի խոսքով ինձ բաժին ա ընկել միակ ռուսալեզու ալբոմը՝ ասել է թե "Магелланово облоко"-ի "Условный сигнал"-ը։ Նենց տպավորություն ա, որ լսում եմ Մակարեվիչի ձայնով Սպլինի գործիքավորմամբ բայց սեփական заумный տեքստերով հանդես եկող մեկին (չեմ սիրում ֆլեյտան ռոքում. թող Բամբիռը ների): Միգուցե այս ալբոմը նախատեսված ա ավելի խորաթափանց ունկնդրի համար, որը այդ խորհրդավոր բառերի կույտը կկարողանա ճիշտ ապակոդավորել, բայց ես դրա նեռվերը չունեմ։
Սանտա ջան, շնորհակալություն որ կաս, մեր հետ նույն ժամանակաշրջանում ես ապրում ու ինձ համար ալբոմ ես ընտրել (երևի էն հույսով, որ ինձ դուր կգա), բայց էս ալբոմը իմ ականջները չընդունեցին, ներող.։

Մուշու
11.12.2017, 23:35
21-րդ դարի լավագույն ալբոմներից մեկնա, աչքերս չտենային էս գրառումը :))

Թեկուզ, ես ու էս ալբոմը իրար հետ ճանապարհ չունենք հիմա, վոկալիստի ձայնը իմ հմար լսելի չի, չի ստացվում լսել ու վերջ: Բայց չեմ բացառում, որոշ ժամանակ հետո գուցե հավանեմ, ներկայիս պաշտելի խմբերից մեկին առաջին անգամ լսելիս, խնդրեցի ոռնոցը անջանտել :oy:oy

Yellow Raven
12.12.2017, 12:12
Թեկուզ, ես ու էս ալբոմը իրար հետ ճանապարհ չունենք հիմա, վոկալիստի ձայնը իմ հմար լսելի չի, չի ստացվում լսել ու վերջ: Բայց չեմ բացառում, որոշ ժամանակ հետո գուցե հավանեմ, ներկայիս պաշտելի խմբերից մեկին առաջին անգամ լսելիս, խնդրեցի ոռնոցը անջանտել :oy:oy

Եթե Sigur Ros-ի մասին ես ասում, ես էլ սկզբում մտածեցի «Էս աղջիկը Sigur Ros էր սիրում, Յոնսիի ձենին չէր ասում ծվծվումա, Ստիվեն Ուիլսոնի ձենինա ասում» :)) Իսկ էդ վոկալիստը էսօրվա ամենալուսավոր դեմքերիցա երաժշտության մեջ՝ բացի Porcupine Tree-ից, խորհուրդ կտամ Blackfield ու Steven Wilson լսես, հնարավորա ավելի մոտիկ լինի քո սիրած ոճերին ու վոկալի մասին կարծիքդ փոխես :)

CactuSoul
18.12.2017, 19:52
Ինձ բաժին է ընկել Yiruma-ի "First Love" ալբոմը։ Այսօր վերջապես ժամանակ գտա լսելու համար։

Մեղմ երաժշտություն է, խաղաղ։ Օրինակ՝ հարմար կլինի լսել քնելուց առաջ։ Լավն է, չի ձանձրացնում, թեև իմ սիրած ոճը չի։ Շնորհակալ եմ Սանտայիս :)

Smokie
19.12.2017, 15:23
Ավելի ակտիվ ժողովուու՜րդ::aaa

մարիօ
20.12.2017, 01:44
Ես էլ լսեցի իմ ալբոմը։ Wilco-ի Sky Blue Sky-ն էր։
Wilco-ի մասին մինչև հիմա իմացածս միակ բանը How To Fight Loneliness երգն էր, որ իմ ամենասիրելի երգերից մեկն ա էս աշխարհում, բայց չգիտեմ ինչի երբեք ցանկություն չէր առաջացել մոտս դնել ու ուրիշ երգեր լսել, առավել ևս՝ ալբոմներ։ Նույնիսկ մոտս երբեք ցանկություն չէր առաջացել գուգլել ու հասկանալ էս ով ա էս Wilco-ն։ Մենակ մի քիչ առաջ գուգլեցի ու հասկացա, որ ամերիկյան ալտերնատիվ ռոք խումբ ա։ :)) Միշտ մտածում էի՝ մի մարդ ա։
Ալբոմը մի քանի անգամ միացրել, փորձել էի լսել, մի երկու երգից հետո անջատել էի, որովհետև, թող ինձ ների իմ սանտան, բայց ձանձրալի երաժշտություն ա։ Ինչ-որ միջին բան ա, մելոդիկ, որ ուղղակի դնես, որ լուռ չլինի, ականջներումդ մի բան հնչի, բայց ոչ մի էմոցիա չառաջացնող, ոչ մի բան չփոխող։ Չէի ասի, որ վատ երաժշտություն ա, բայց լավն էլ չի։ Ես չեմ սիրում սենց միջին բաներ լսել, էն որ, երգերը իրար հետևից փոխվում են, բայց չես էլ զգում, որ բան փոխվեց, ոնց որ նույն երգը կամ երաժշտությունը հավերժ շարունակվի։
Երևի մեկ ա էլի կշարունակեմ մենակ իմ միակ ու սքանչելի սիրած երգը լսել ու Wilco-ն կմնա իմ համար մի երգի խումբ։
Սանտաս չգիտեմ ով ա, բայց կարողա Բյուրը կամ Նիկեան լինեն։
Ամեն դեպքում շնորհակալ եմ, մի 2 ավել ինֆո իմացա խմբի մասին։ :oy

Smokie
20.12.2017, 10:00
Ես էլ էի սկզբից կարծում, թե Wilco-ն մի մարդ ա::D Երեկ, որ տեսա ունկնդրումներիս արդյունքում Last.fm-իս պատին հայտնված նկարը՝ ասեցի «հմմմ, փաստորեն խումբ ա»::))
Ու շատ էլ լավ խումբ ա, ի::beee
Մոտ երկու օր առաջ՝ այսինքն երկուշաբթի երեկոյան երկու անգամ լսեցի::)) Երկրորդ ու երրորդ ունկնդրումներս էին::aha Երևի բոլոր երգերից հաճույք եմ ստացել, վայելել: Տեղ-տեղ նմանեցնում էի Բոբ Դիլանի ձայնի ու երևի նաև ոճի հետ: Հիմա կարող ա լավ չեմ հիշում երաժշտությունները, բայց եթե ասենք պատահական մի տեղ միացրած լինի ու ականջովս ընկնի, հաստատ կճանաչեմ: Առաջին լսելուցս էլ էին դրական տպավորություն թողել ու հստակ որոշել էի, որ կրկնելու եմ::)

How To Fight Loneliness-ն էլ նոր լսեցի երկու անգամ: Վատը չէր, բայց ամենասիրելիս դառնալուց դեռ շատ հեռու ա::) Ու ինձ թվում ա, եթե ալբոմով հանդերձ լսեի, ավելի կտպավորվեր::))

մարիօ
20.12.2017, 10:41

Ես չեմ ասում վատն ա Սմոք, ուղղակի ձանձրալի ա։ Ես որ ինչ-որ տեղ լսեմ, չեմ էլ ջոկի, որ իրանց երգն ա, եթե իհարկե How To Fight Loneliness-ը չլինի։ Ի դեպ՝ Girl, Interrupted ֆիլմի սաունդթրեքն ա, եթե չես նայել, նայի, լավ կինո ա։ :love

Smokie
20.12.2017, 11:03

Ես էլ բան չասի, կատակ էր է՛լի թեթև տար::))
Նայել եմ երկու անգամ: Դպրոցական տարիքում, երկրորդն էլ երևի մի երկու տարի առաջ: Սովորական ֆիլմ ա, դեպրեսախառը: Ֆիլմում հնչող երգերը գուցե հետաքրքրել են, բայց հաստատ խորը չեմ ուսումնասիրել::))

Progart
20.12.2017, 11:05
3 օր մնա՞ց ։Դ
ո՜հ, երեւի հասցնեմ լսել ու առաջին անգամ կեանքում փորձեմ կարծիք գրել։ ։Դ

Smokie
20.12.2017, 20:37
Ուզեցի հերթական անգամ լսեմ ալբոմը ու ավելի մանրամասնորեն նկարագրեմ տպավորություններս:
http://myzuka.club/Album/366175/Stereophonics-Graffiti-On-The-Train-2013

1. We Share The Same Sun. Առաջին իսկ օրվանից, հենց ալբոմը բացող երգի շնորհիվ համոզվեցի, որ սա հենց այն է, ինչ որ ինձ պետք էր::hands Յուրահատուկ, գեղեցիկ երաժշտություն ու եթե նույնիսկ տեղ-տեղ գործիքների, կամ վոկալիստի ձայնը բարձրանա՝ անտանելիության աստիճանի աղմկոտ հաստատ չի լինի: Last.fm-ի տվյալներով՝ երգը լսվել է 5 անգամ:
2. Graffiti On The Train. Այ քեզ հրաշք, այ քեզ երգ: Հատկապես ոչ կրկներգային հատվածները ոչ կարճ ժամանակով իրենց ազդեցության տակ պահեցին::love 11 ունկնդրում:
3. Indian Summer. Բավականին հավանել եմ, բայց մի տեսակ զարմանում եմ, որ ամենաշատը այս երգն եմ լսել: Էնքան էլ հավանական չի, թվում ա թե սրա նախորդ և հաջորդ երգերն ավելի եմ հավանել::esim 15 լսում:
4. Таке Ме. Մի այլ կարգի մեղեդային, դուրեկան ու հրապուրիչ երգ անծանոթ վոկալիստուհու հետ: Ինչքան ման եկա, ոչ մի տեղ նշված չէր վերջինիս անունը: Շատ համահունչ ու ներդաշնակ էին իրար հետ::roll 14 անգամ:
Երբ առաջին անգամ լսեցի ամբողջ ալբոմը, այս «Take Me»-ից հետո մյուսները սկսեցին չտպավորվել, կամ քիչ բան ասել: Էնպես էր, որ ուղղակի երաժշտություն էր է՛լի իր համար:
Իսկ երկրորդ ունկնդրումին հասկացա, որ գրեթե բոլոր երգերը հավանում եմ: Վոկալիստ Kelly Jones-ի ձայնն ու երգելաոճն էլ տեղ-տեղ սկսեցի նմանեցնել Starsailor-ի երգչինի հետ: Հիմա որ մի քիչ ավելի եմ խորանում, Muse-ին ու Coldplay-ին նման երաժշտական էլեմենտներ էլ եմ գտնում: :D
5. Catacomb. Աշխույժ, պարացնող, ռոք-ն-ռոլանման ռոք::)) Սրան էլ like::good 5 ունկնդրում:
6. Roll The Dice. Ու ևս մի հետաքրքիր երգ: Վատը չէր: ;) Էլի 5:
7. Violins and Tumbourines. Առաջին չհավանածս երգը: Էնքան էլ չդզեց::nea 4 ունկնդրում::))
8. Been Caught Cheating. Բլյուզային էլեմենտներով հավես ու տպավորիչ ռոք: 5 է ստանում ;)
9. In A Moment. Նյե-ա, լավը չէր:nea 4 համար 2 :D
10. No-one's Perfect. Եթե չհաշվենք բոնուսայինները՝ շատ գեղեցիկ ավարտ էր ալբոմի համար::clap 9 անգամ լսված հանգստացնող երգ:

11. Zoe. Հիշում եմ, որ երգը չեմ հավանել: Չեմ էլ հիշում երաժշտությունը: Նույնիսկ չուզեցի անդրադառնալ սրան այս անգամ՝ որպես ալբոմից դուրս բոնուսային երգի: Ընդամնեը 2 լսում:
12. Դե իսկ հետո գալիս է Graffiti On The Train-ի Stripped տարբերակը, որտեղ ըստ իս ընդամենը գործիքավորումն է ավելի քիչ, կամ ցածրաձայն: 4 ունկնդրում:
13 և 16. In A Moment-ի երկու Remix-ներ, 2-ական ունկնդրումներով:
14 և 15. Այս կայքի տարբերակում չկան We Share The Same Sun-ի և Indian Summer-ի Studio Version-ները, որոնք սկզբնականից ավելի հանգիստ են: Դրանցում ընդհանրապես աղմուկ չկա: Էլի վատը չեն բայց գրեթե չեն տարբերվում ուրիշ բաներով: 3-ական ունկնդրումներ:

Smokie
22.12.2017, 09:19
Վաղը:;)

CactuSoul
22.12.2017, 17:05
Եսիմխի ինձ թվում ա, որ իմ նվերը Progart֊ին ա հասել ։Դ
Սպասենք, տեսնենք ))

StrangeLittleGirl
22.12.2017, 17:07
Ես իմը չեմ լսել դեռ :( Սանտայիցս մե՜ծ ներողություն։

Progart
22.12.2017, 18:55
Progart֊ն էսօր լսեց իր ալբոմը Waxahatchee - Out In The Storm֊ն ու ի խորոց սրտի շնորհակալ է իր Սանտայից, քանի որ Ծրագրարուեստագէտը վերջնականապէս հասկացաւ, որ ինքը Indie Rock կոչեցեալը տանել չի կարողանում։
Հենց առաջին երգից, հասկացայ, որ իմ համար տխուր է լինելու ու էդպէս մինչեւ վերջ։
Ցաւօք, էս անգամ էլ, ինձ դուր չեկաւ :(
Յաջորդին եմ սպասելու, ու յուսով եմ, որ էնքան լաւը կը լինի, որ ես էլ երկա՜՜ր կը վերլուծեմ :8

Progart
22.12.2017, 18:56
Եսիմխի ինձ թվում ա, որ իմ նվերը Progart֊ին ա հասել ։Դ
Սպասենք, տեսնենք ))

Սպասենք ։Ճ

StrangeLittleGirl
23.12.2017, 02:23
Լսել եմ իմի մեծ մասը։ Վաղը կգրեմ մանրամասն։

Smokie
23.12.2017, 13:39
Մասնակից
Ալբոմ
Սանտա

Smokie
STP-Core, + Stereophonics-GotT
boooooooom

CactuSoul
Yiruma-First Love
Մուշու

StrangeLittleGirl
The Decemberists-The King Is Dead
Smokie

booooooooom
Магелланово Облако Условный сигнал
Անուշ

մարիօ
Wilco-Sky Blue Sky
Progart

Նիկեա
Անուշ Հնգյակ-Արի իմ սոխակ
CactuSoul

Mr. Annoying
Soko-I Thought I Was An Alien
Նիկեա

Progart
Waxahatchee-Out in the Storm
StrangeLittleGirl

Մուշու
Porcupine Tree-In Absentia
մարիօ

Անուշ Ավանեսյան
Bambir-J&G
Mr. Annoying

Անակնկաա՜լ::aaa:)) Այս Սանտային մենք հյուր ունենք::aha FaceBook-ից ալբոմ են ուղարկել ակումբին::clap

Շնորհակալ եմ բոլորիցդ ամեն ինչի համար::hands Եւ շնորհավոր բոլորիդ գալիք տոները:papik:

StrangeLittleGirl
23.12.2017, 13:54
The Decemberists-ն էր ինձ ընկել։ Շա՜տ հավես ալբոմ էր՝ ինդի ռոք, ֆոլկային տարրերով։ Ապրի սանտայիս արևը։

Smokie
23.12.2017, 14:06
Վաաաու:)) 2 անդամ 9 հյուր կա թեմայում::))

մարիօ
23.12.2017, 14:15
Մուշույին մի պահ ուզում էի սպանեի Porcupine Tree-ի մասին կարծիքի համար։ :))

Smokie
23.12.2017, 14:30
Մուշույին մի պահ ուզում էի սպանեի Porcupine Tree-ի մասին կարծիքի համար։ :))

I don't let you to destroy someone beautiful::))

boooooooom
23.12.2017, 14:54
Լսի Սմոկ, կարո՞ղ ա գիտես ես քո անձնական օգտագործման սանտան եմ։ Երկու խաղ ա քեզնով ես անում։ Թույլ տուր մի քիչ էլ "ուրիշը խաղա":
Ու էդ ընտրածդ բաց գույնի պատճառով ես իմ Սանտային դեռ չգիտեմ((

Smokie
23.12.2017, 15:50
Լսի Սմոկ, կարո՞ղ ա գիտես ես քո անձնական օգտագործման սանտան եմ։ Երկու խաղ ա քեզնով ես անում։ Թույլ տուր մի քիչ էլ "ուրիշը խաղա":
Ու էդ ընտրածդ բաց գույնի պատճառով ես իմ Սանտային դեռ չգիտեմ((

Ինչ անե՞մ Վարդ ջան::pardon Ներող::))
Քո Սանտան մեր հյուրն ա` Անուշ Ավանեսյանը:;) Ժամանակին ակումբում էլ ա եղել::)

CactuSoul
23.12.2017, 15:55
Սպասենք ։Ճ

Փաստորեն սխալվեցի ։ՃՃ

boooooooom
23.12.2017, 16:40
Քո Սանտան մեր հյուրն ա` Անուշ Ավանեսյանը:;) Ժամանակին ակումբում էլ ա եղել::)

Օ՜, ինչպիսի պատի՜վ)) Հուսով եմ չեմ նեղացրել ալբոմի մասին կարծիքովս :)

Մուշու
02.01.2018, 00:47
Ինձ բաժին է ընկել Yiruma-ի "First Love" ալբոմը։ Այսօր վերջապես ժամանակ գտա լսելու համար։

Մեղմ երաժշտություն է, խաղաղ։ Օրինակ՝ հարմար կլինի լսել քնելուց առաջ։ Լավն է, չի ձանձրացնում, թեև իմ սիրած ոճը չի։ Շնորհակալ եմ Սանտայիս :)

Իմ քնաբերն ա, շատ լավ ա աշխատում

Մուշու
01.05.2019, 21:46
Porcupine Tree-ի (https://en.wikipedia.org/wiki/Porcupine_Tree) In Absentia-ն (http://musicmp3spb.org/album/in_absentia.html)

Ցավոք սրտի ինձ բաժին էր հասել չգիտեմ ինչ: Կարդում եմ պրոգրեսիվ ռոք/մետալ ահավոր մեծ սպասումներով միացնում ու ի՞նչ, ինչ-որ մեկը ծվծվում ա (կներեք իհարկե, բայց ծվծվոցից բացի էդ ձայնը անվանել չի լինի): Երաժշտության առումով ՝ տեղ-տեղ հրաշք էր ու զգում էի որ պրոգրեսիվ ռոք ա, բայց պահի տակ մոտս տպավորություն էր թե թեթև անկապ երաժշտության ա միացած:
Կներես սանտա ջան, բայց էս ոչ մի կերպ իմը չի: Ապագայում չեմ լսի ոչ ալբոմը ոչ էլ խմբին:

Օրեր առաջ էս ալբոմը վերաներբեռնեցի ու սկսեցի լսել՝ զգում էի որ ծանոթ ա, բայց չէի հիշում, որ լսել եմ :D:D Հա ինչ էի ասում, դուրս եկավ ալբոմը, փաստորեն ժամանակի հետ ճաշակի փոփոխություն ա եղել

մարիօ
02.05.2019, 23:08
Օրեր առաջ էս ալբոմը վերաներբեռնեցի ու սկսեցի լսել՝ զգում էի որ ծանոթ ա, բայց չէի հիշում, որ լսել եմ :D:D Հա ինչ էի ասում, դուրս եկավ ալբոմը, փաստորեն ժամանակի հետ ճաշակի փոփոխություն ա եղելՍիրտս մինչև հիմա ճմլվում էր էն սկզբի գրածիդ համար, ինչ լավ ա փոխվել ա կարծիքդ։ [emoji4][emoji4]

Sent from my HTC One X10 using Tapatalk