PDA

Դիտել ողջ տարբերակը : Պապիչուլլօ



Գաղթական
21.11.2017, 14:03
Բա մարդ էլ Նոյի թվից Ակումբում լինի ու էստեղ մի առանձին սենյակ էլ չունենա..

Երեք խոսքով՝ Վէլքամ Տուրուբերան Քըմատաղ

Գաղթական
21.11.2017, 19:59
Միշտ դուրս եկելա Հոլանդիայի սուպերմարկետների սերվիսը` հանձինս ներսում տեղադրված սուրճի ապարատի:

Բայց էսօր, ինձ համար, մի նորություն բացահայտեցի:
Ինքդ ես քեզ համար բնական հյութ պատրաստում, որ գնես:

Նարինջ ճզմելու պրոցեսն ահագին հետաքրքիր էր.


https://www.youtube.com/watch?v=Ksp8JTyWFW8&feature=youtu.be

Գաղթական
22.11.2017, 00:44
Էն, որ լսելա հարսանիք կա, բայց լավ չի լսել, թե որտեղ ))

https://s8.postimg.org/7053lz25h/08722544-7_D34-4_ACB-8_DA4-_ABE071827167.jpg

https://s8.postimg.org/58c4r2qid/85_DD5760-_CF94-447_A-_A057-54_F83_EFA74_EF.jpg

Գաղթական
22.11.2017, 18:33
Միջին դարերում տարբեր տարածաշրջանների մարդիկ հավատում էին, որ հնացած, չհաջողված, հիվանդ կամ մահամերձ մարմինները կարելի է փոխարինել ու դրանք երիտասարդացնել, դրանց նոր շունչ հաղորդել՝ կյանքի էլիքսիր խմելով, հրաշքների աշխարհում բաղնիք ու ցնցուղ ընդունելով, անմահական պտղից համտեսելով և այլն:

Իսկ այ Բելգիայի Էէկլօ քաղաքը հայտնի է իր գլուխներ վերաթխելու լեգենդով, որն ուներ նույն գործառույթը՝ ինչ կյանքի էլիքսիրն ու մնացածը մյուս հավատալիքներում:

Վերաթխելուց կտրում էին մարդու գլուխը, ներկում, զարդարում ու մտցնում վառարան թխվելու:
Թխվելու ընթացքում էլ, գլխի փոխարեն, մարմնին էին ամրացնում կաղամբ՝ դատարկ գլխի խորհրդանիշը:
Վերաթխելուց հետո գլուխը նորից տեղն էր դրվում ու մարդը կարող էր երիտասարդացած ու վերածնված շարունակել իր կյանքը:

Մաուդենի Մաուդերսլոտում (Ամստերդամ) գտնվում է 16-րդ դարի երկրորդ կեսի մի յուղանկար, որը կոչվում է «Էէլկօյի հացթուխը» (De backer van Eelco)՝ ուր հավանաբար տառասխալ է թույլ տրվել Էէկլօ անվան մեջ:
Նկարում պատկերված է Վերաթխման գործընթացը:

https://s33.postimg.org/s3taog9n3/BF92221_E-8_E51-46_F9-_BC78-58_EF08942011.jpg

Սրանից բացի՝ պատմասաց Ադրիաան Պոիրտերսի հեքիաթում (1646) նույնպես մանրամասն ներկայացված է գլուխներ վերաթխելու ավանդույթը:

Ֆլանդրիայում դարեր շարունակ Էէկլօ քաղաքի հայտնի լինելը՝ որպես Վերաթխման քաղաք, արձանագրված է նաև ազգային "De Vermaekelijke klugt" գրքում (1750):
Այնտեղ պատմվում է մի հիմար ու անպիտան տղայի մասին, որին հայրը փորձում էր ամեն գնով խելացի դարձնել ու, այդ նպատակով, ապարդյուն ուղարկում էր տարբեր վայրեր:
Բոլոր փորձերից հետո մի փաստաբան տղայի հորը խորհուրդ է տալիս որդուն Էէկլօ ուղարկել՝ գլուխը վերաթխելու, ինչից հետո տղան մեկնում է Փարիզ, ավարտում ուսումը ու դառնում հայտնի իմաստուն ու գիտնական:

Վերաթխման տոնը մինչև այժմ նշվում է Էէկլօ քաղաքում մեծ տոնախմբությամբ ու ցնծությամբ, իսկ քաղաքի կենտրոնում գտնվող Վերաթխող հացթուխի արձանը համարվում է քաղաքի խորհրդանիշներից մեկը:

https://s33.postimg.org/4ctx6bman/F9_FE18_E0-_F231-4_C80-_AC1_D-3_D1_FB41_D486_E.jpg

Գաղթական
24.11.2017, 03:56
- Ի՞նչ կուզես քեզ ուղարկենք..
- Մի շիշ ջուր.. սովորական ջուր.. մեր տան կռանթից..

Տեղի ծորակից հոսող անդուր ու դեղնավուն ջո՞ւրն էր պատճառը, թե՞ անհուն Կարոտը` չգիտեմ..
Բայց սիրտս ջուր էր ուզում..
Մաքուր Գառնու ջուր...

- Գայանեյին կդիմավորես` բան ենք ուղարկում:
- Ո՞նց ճանաչեմ իրեն
- Հավատա` կճանաչես..

Անհամբեր սպասում էի էդ Գայանեյի գալուն, բայց, չգիտես ինչի, ուշացած եկա հանդիպմանը..
ՈՒշացած եկա ու, տեղ հասնելով, կայարանի ժխորի մեջ անհանգիստ փնտրում էի հայի ծանոթ դիմագծեր, երբ ուշադրությունս գրավեց անկյունից դեպի ինձ ուղղված կամերայով մարդը..
Հայրս էր..

- Էդ ես եմ քո փնտրած Գայանեն, այ տղա, անակնկալ էինք պատրաստել ու քեզ չէինք ասել, որ սիրտդ չպայթի...


Առաջին հանդիպումն էր հորս հետ օտար հողի վրա..
Ինքը Միջազգային կոնֆերանսի էր հրավիրվել ու, իր հաշվին, ճանապարհից շեղվել էր, որ ինձ հանդիպի:

Էդ ի՜նչ երանելի շաբաթ անցկացրինք միասին..
Արդեն մոտ երկու տարի էր, ինչ դարձել էի Գաղթական, ու փնտրում էի բախտիս ճամփան` օտար ամայի ճամփեքին..


Շուրջ բոլորը լուրեր էին տարածվում, թե Հայաստանից դոկտոր-պրոֆեսոր է եկել` իր տարագիր որդուն այցելության..
Մարդիկ գալիս էին դա իրենց աչքերով տեսնելու:
Քեֆի սեղաններ էին բացվում տարբեր տեղեր ու մինչև ուշ գիշեր երաժշտություն էր հնչում:

Անգամ ինձ համար էր անսպասելի, որ, բացի հայերից, նաև այլազգիներ` ռուսներ, հրեաներ, վրացիներ և այլոք, գալիս էին ուղղակի հորս ձեռքը սեղմելու ու քաջալերելու, թե` հալալ է քեզ, որ արժան սերունդ ունես քեզնից հետո ու հանգիստ եղիր` ամեն բան լավ ու ճիշտ կլինի...

Էդ մարդիկ, մինչ դա, իրենց վերաբերմունքը բնականաբար չէին բարձրաձայնել ու, ինձ համար, մեծ պատիվ էր դա լսել իրենց շուրթերից:


Հորս հրաժեշտ տալու նախավերջին օրը` առաջին անգամ կյանքումս, ինքս ինձ իրավունք վերապահեցի մտնել իր դրամապանակը..
Ընդամենը 50€ կարող էի ինձ թույլ տալ էնտեղ թաքցնել..

Հետո, երբ հորս արդեն ճամփու էի դրել, սմս գրեցի իրեն, թե` Կներես, որ ինձ իրավունք եմ վերապահել քո դրամապանակը մտնել ցնցուղ ընդունելուդ ընթացքում, բայց ուզում էի գոնե մի քիչ փոխհատուցել քո ճանապարհածախսը դեպի էստեղ...

Պատասխանը լակոնիկ էր.
- Շան տղա, չմոռանաս լափթոփիդ ներքին գրպանը ստուգել..

Իսկ լափթոփիս ներքին գրպանում մի ծրար էր..
Մեջը 50€-անոց էր ու մի երկտող.
- Ես քեզանով շատ հպարտ եմ տղես, բայց Կներես, որ ավել գումար չեմ կարող թողնել...

Գաղթական
24.11.2017, 17:31
Անսամբլ Ակունա-Մատատա


https://www.youtube.com/watch?v=EV3u_wK55aw&feature=youtu.be

Գաղթական
26.11.2017, 16:18
#sirtssexauzum


Կար ժամանակ, որ նուռը կգ-ով էինք գնում:
Այսինքն՝ ինքը հատով էր վաճառվում, բայց, երբ մոտենում էինք կասսային, կասսիրն անպայման՝ սկզբից զարմացած զննում էր այն, հետո էլ՝ ինչ-որ մեկին հարցնում, թե սա ի՞նչ է:

Ինձ էլ էին հարցնում..
Դե ես էլ ասում էի՝ իմ լեզվով մենակ գիտեմ անունը..
Հատուկ էի ասում..
Ասում էի, որ նույն մենեջերին կանչեն, ինքն էլ՝ իրենից գոհ ու փքված տեսքով հայտարարի.
- Appel (խնձոր)
- Խնձո՞ր
- Խնձո՛ր

Դե խնձոր՝ խնձոր..
Խնձորն էլ կգ-ով են հաշվում..

Էս կրկեսն էնքան շարունակվեց, մինչև մի օր էլ մենեջերին չկանչեցին, բայց բոլորն արդեն գիտեյին, որ դա ոչ թե «appel»-ա, այլ՝ «granaatappel»..


Մոտ մեկ ամիս առաջ էլ սեխ էինք գնում..
Կասսիրը կիսաձայն հարցրեց.
- Սա ձմերո՞ւկա (watermeloen)
- Չէ, սեխ (meloen)
- Հաաա.. սեխը սա՞ է.. Համովա՞
- Բայց ինչի՞ չեք փորձում
- Չգիտեմ.. Սիրտս ուզումա, բայց դեռ չեմ փորձել.. երևի մի օր..

Հիմա ամեն իրեն տեսնելուց հարցնում եմ՝ հը՞, սեխը համո՞վ էր..
ՈՒրախ-ուրախ պատասխանում ա, թե դեռ չի փորձել..

ՈՒրախանում եմ, երբ մարդիկ ուրախանում են ))

Գաղթական
26.11.2017, 22:01
Ասումա՝ էս էլ Ձեր քիթը.. պատահմամբ գործերիս մեջից գտա..

Գաղթական
26.11.2017, 23:06
Էն՝ որ, աշխատանքային ծանր օրվանից հետո, հոգնած տուն ես գալիս ու աշխատասենյակումդ երեխեքի պատրաստած անակնկալն ես հայտնաբերում:

Էլ մահն ո՞ւմ շունն է..

https://s18.postimg.org/jgdrfo961/784_DBD1_D-_ED36-47_DB-_AF65-73_F821345_E77.jpg

Գաղթական
29.11.2017, 13:07
Ընկերոջս ասած.
- Լսի, ինչ ամուսնացել եմ, զոքանչս նե՜նց շուտ-շուտա սկսել մեր տուն գալ.. ամեն Նոր Տարի, մեկ էլ տենաս՝ կգա..


Էս էլ զոքանչիս հետ թարմ շփումներից.
- Բա ինչի՞ էիք որոշել աղջկա անունը Նարինե դնել..
- Իյա՜.. Բայց իրա իսկական անունը Նարինե չի ախր..

Խառնվեցի իրար..
Էս ո՞նցա եղել, որ ես մինչև հիմա սխալ անուն եմ իմացել..
Ընդհանրապես կնոջս անձնագրի մեջ ես վերջին անգամ ե՞րբ եմ նայել..

Հազար ու մի բան մտքովս անցավ՝ մինչև զոքանչը խորհրդավոր էվրիկա տոնով ավելացրեց.
- Իրա իսկական անունը մենք Նառա ենք դրել...

Գաղթական
01.12.2017, 13:02
Շվեյցարիայում նոր կյանք սկսելու մասին «ՈՒրվական քաղաքներ» թեմայում գրելիս հիշեցի էդ երկրում ձեռք բերածս առաջին փորձերից..

Էդ պրոֆեսորի թիմը, որի կազմում ես պիտի աշխատեյի, իր գիտական հետազոտությունները կատարում էր Բրուգգ քաղաքում:
Դրա համար, պրոֆեսորի հետ հենց առաջին հանդիպմանը, նա կանչեց իր օգնական Դեյվիդին ու խնդրեց նրան մյուս օրն ինձ իրենց Բրուգգի լաբորատորիա ուղեկցել:

Ես էլ, բնականաբար, առաջին տրամվայը բաց թողեցի ու էդ պատճառով էլ պայմանավորված ժամից ուշ հասա կենտրոնական կայարան:

Դեյվիդն արդեն չկար, բայց պրոֆեսորի նախորդ օրվա տված ձեռնարկի մեջ կար Բրուգգում նրանց լաբի հասցեն:

Տոմս գնելու ապարատից մի կերպ գլուխ հանեցի ու 2-րդ կլասի տոմս առա Ցյուրիխ-Բրուգգ:
Գծում երկհարկանի գնացքից առաջին շոկն ապրելուց հետո, չգիտես ինչի, որոշեցի, որ վերին հարկը դա 1-ին կլասն է, իսկ ներքևինը՝ 2-րդ:

..Չենք մոռանում, որ 2-3 օր էր, ինչ Երևանից, առաջին անգամ, Եվրոպա էի եկել..

Փափուկ տեղավորվելով ներքևի հարկում՝ շրջակա միջավայրն էի ուսումնասիրում, երբ վագոնի դատարկության մեջ ինձ միայնակ հայտնաբերեցին կոնդուկտորները:

- Սա 2-րդ կլասի տոմս է
- Գիտեմ.. նոր եմ գնել..
- Բայց Դուք 1-ին կլասում եք

Շփոթմունքից վեր թռա ու ինքս սկսեցի խեղճերի վրա մունաթ գալ՝ արդեն անցնելով անգլերենի, քանի որ գերմաներեն էդքան չէի ձգի.
- Ինձ պետք չի 1-ին կլասում գտնվել, ես 2-րդ կլասի տոմս եմ գնել ու հենց 2-րդ կլաս նստելու նպատակ էլ ունեցել եմ..

Իրար նայեցին ու, երևի զգալով, որ իրոք շփոթվել եմ՝ սիրալիր խնդրեցին անցնել 2-րդ կլաս:

Հա բայց հեշտա ասել՝ անցի 2-րդ կլաս.. իսկ ո՞րտեղա ձեր էդ 2-րդ կլասը..
Հարցն իհարկե չհասկացան..
- Ես կարծում էի, թե ներքևի հարկն է 2-րդ կլասը, իսկ վերևինը՝ 1-ինը..
- Չէ, դրանք վագոնից վագոն կարող են տարբերվել..
- Հիմա էս վագոնինը հակառակնա՞
- Ինչը՞
- Դե 2-րդ կլասը ո՞րտեղա
- Բարձրացեք վերև, էնտեղ կգտնեք

Բարձրացա վերևի հարկ, նորից փափուկ տեղավորվեցի, ու նստած մտածում եմ, թե իբր ի՞նչն է սրանց 1-ին ու 2-րդ կլասի տարբերությունը..
Վռոձի սաղ նույննա..

Էս մտքիս թելը անքաղաքավարի կտրեց ինչ-որ կողքից մի մռնչոց..
- Նորի՞ց Դուք: Ինչո՞ւ եք դեռ 1-ին կլասում..
..Այ մարդ՝ դուք չասի՞ք հելի վերևը նստի.. հելել, նստել եմ, հիմա եկել եք, որ ի՞նչ անեք..
- Դուք բարձրացել եք վերևի հարկ ու նստել եք հենց առաջին նստարանին, որը դեռևս 1-ին կլասում է գտնվում: Տեսնո՞ւմ եք դռները՝ 2 թվով նշված, դրանից էն կողմ է սկսվում 2-րդ կլասը..

Իմ բախտից՝ բարեհոգի էին..
Միասին ծիծաղեցինք ու, դեռևս 1-ին կլասում գտնվելով էլ, արդեն ստիպված էի իրենց հրաժեշտ տալ, քանի որ բարձրախոսը փրկարար Բրուգգը հայտարարեց:

Գաղթական
03.12.2017, 09:16
Էս ֆբ-ն լրիվ իրան ձեռ ա առել..
Հեռախոսումս իմ location-ը միշտ անջատածա.. մի՛շտ..

Նոր մտնում եմ ֆբ, բայլուսախառը հենց առաջին տողով քաղաքիս անուննա տալիս՝ թե ձեր քաղաքում էսօր անձրևա գալու, զոնծիկ կվերցնես...


Լրիվ էն պատմություննա, որ ասումա՝ ձեր փոստարկղը ստուգող էֆ-բի-այի գործակալն այժմ քնած է ու դրա համար էլ ձեր նամակը չի կարող ուղարկվել..

Գաղթական
04.12.2017, 03:21
Իրա բոյը հազիվ ծնկիսա հասնում:

Սոսկեն մոտիցս թռցրել ու ուրախացած փախնումա..

Ասում եմ՝ տուր էստեղ, տուր էստեղ,
Էնենցա բերանից հանում ու ինչքան կարա վեր պարզում, որ իբր չկարողանամ ձգվել վերցնել...

Գաղթական
04.12.2017, 06:11
Պլանկընդալի կենդանաբանական այգուց երբ դուրս եկանք, պարզվեց, որ մեքենայի մեջի ջուրն ու հյութն էլ չհերիքեց բոլորի ծարավը հագեցնելու համար:
Դրա համար՝ որոշեցինք, ետդարձի ճամփին, մտնել մոտակա Մեխելեն քաղաքը՝ զինվելու:

Իսկ Մեխելենը՝ Բրյուսելից ու Անտվերպենից հետո, Բելգիայի ամենահայաշատ քաղաքն է, ավելի կոնկրետ՝ արտաշատցիաշատ, ինչի համար էլ՝ այն հայտնի է որպես «Կլայնը (փոքր) Արտաշատ»:

Քանի որ մեքենայի հետևի շարքերում արդեն լայնամասշտաբ պատերազմական գործողություններ էին ընթանում, թե ով պետք է հետս խանութ մտնի՝ հենց ընթացքից սկսեցի նախապատրաստական աշխատանքները.
- Էս քաղաքում շատ հայեր կան ապրող: ՈՒ շատ հնարավորա, որ խանութում էլ հայեր լինեն:
Դրա համար՝ Արայիկ՝ առավել ևս դու, հայ տեսնելուց չվազես ծանոթանալու՝ մինչև ես չասեմ..

Բայց դե արդեն խանութում՝ զամբյուղը դասավորելիս, ահով լսեցի 90 դեցիբելանոց բացականչությունը.
- Պապ, նայի՜, իրանք էլ են հայ...

Իսկ պարզված մատի ուղղությամբ՝ հենց դիմացի շարքից, մեզ էր նայում միջին տարիքի մի զույգ:
Ընդ որում՝ նայում էին ինչպես թուրքը խոզի մսին..

Ասենք ես՝ պատահաբար հայի դիմագծեր հանդիպելիս, կամ, առավել ևս՝ հայերեն լսելիս, բարևում ու նոր եմ անցնում:
Կկանգնեմ ծանոթանալու թե չէ՝ կախվածա շատ ֆակտորներից, բայց հո բարևելուց ոչ մի բանս չի՞ պակասում..

Բայց սե՞նց.. ծանր ու խոժոռ նամռոթ դեմքով նայել ու հեռանա՞լ.. նենց, որ դաժը երեխեն մանթռաշ ընկնի՞..
Չե՛մ հասկանում...

Գաղթական
04.12.2017, 08:25
Մի կում ռոմանԾիկա..


Շատ չէր անցել, ինչ նախկին ընկերուհուցս բաժանվել էի, բայց էնպես ստացվեց, որ էդ օրը, մի քանի կուրսեցիների հետ ակադեմիայում աննպատակ թափառելուց, պատահմամբ շանթահար եղա..

Լսարաններից մեկի դռները բաց էին ու, դրա կողքով անցնելիս, ներս նայեցի ու հայացքս խաչվեց մեկ այլ հայացքի հետ:

Երևումա իրենք էլ էին ազատ ու ընկերուհիներիներով հահա-հիհի էին անում լսարանում: Ինքն էլ ընթացքում դռնից լուսամուտ ետ ու առաջ էր անում ու, առաջ անելու ժամանակ, հայացքը խաչվեց մեկ այլ հայացքի հետ:

Շանթահար եղա ու, մի քանի ակնթարթ ուղիղ աչքերի մեջ նայելուց հետո, անցա գնացի...

Հետո երկար փնտրում էի էդ հայացքն ամենուր:
Ամեն դասաժամին սպասում էի էն չարաբաստիկ լսարանի մոտ ու փնտրում էն չարաբաստիկ հայացքը:

Ամբողջ շաբաթ ապարդյուն փնտրելուց հետո մեծ հույսեր էի փայփայում, որ մյուս շաբաթվա նույն օրը գոնե կգտնեմ էդ հայացքը էն լսարանի մոտ:
Բայց հայացքը չկար ու չկար..

Ակադեմիան ուներ 6 ֆակուլտետ,
ամեն ֆակուլտետում՝ 10-20 հոսք,
ամեն հոսքից՝ 4-5 կուրս,
ամեն կուրսում՝ 2-3 խումբ..

..հերթով բոլորի դասացուցակներն էի ստուգում, թե էդ օրն ու էդ ժամին ո՞վ է էդտեղ դասի եղել..

Հնարավոր է, որ ոչ ոք էլ չէր եղել ու ընկերուհիներն ուղղակի պատահական ազատ լսարան էին մտել:
Բայց դա հույսի թել էր, որ չէի կարող բաց թողնել..

Վերջապես գտա իրենց խումբը..

Մեր դասացուցակները համարիչ/հայտարարով էին:
Մի շաբաթ համարիչ էր ու այլ տեղ կարող էիր դասի լինել, իսկ մյուս շաբաթ՝ հայտարարին՝ մեկ այլ տեղ:

Այսպիսով՝ շանթահար լինելուցս ուղիղ երկու շաբաթ հետո մեր հայացքները նորից խաչվեցին չարաբաստիկ լսարանի մոտ...


(շարունակելի)

Գաղթական
04.12.2017, 20:28
Մի կում ռոմանԾիկա.. #2


Արդեն գիտեյի իր խումբն ու կուրսը ու իրենց դասացուցակն իմինից լավ էի հիշում:

Կանգնում էի երկար, հիանում իրենով, բայց մոտենալ չէի համարձակվում..

Ինքն էլ միշտ ընկերուհիների հետ էր ու իրենք միշտ ուրախ էին:
ՈՒնեյին ակադեմիայի 1-ին մասնաշենքի գլխավոր սրահում իրենց սիրելի անկյունը ու մեծ դասամիջոցները միշտ էնտեղ էին անցկացնում:

Արդեն չեմ հիշում, թե իր անունն ու ազգանունը ինչ կանալներով էի ճշտել, բայց մի օր էլ որոշեցի, որ ինձ իրենց տան տեղն է պետք իմանալ:

Հատուկ էդ նպատակով ընկերոջս էլ էի կանչել բերել ակադեմիա, որ առանձին-առանձին հետևենք ու, թե հարկ լինի, ինքը մենակ, որ ես շատ աչքի չընկնեմ:

Մեր բախտից՝ ինքը ոտքով էր սիրում տուն գնալ, բայց ոչ մենակ: Ընկերուհիներով միասին էին իջնում ու, ինչպես պարզվեց հետագայում, նույն շենքի կողք-կողքի մուտքերում էլ ապրում էին:

Երբ իրենց հետևելով հասանք Հրապարակ, ընկերս կատակեց, թե պատկերացրու ինչ ուժեղ կլինի, եթե մեր բակ մտնեն..
ՈՒ երկուսս էլ գունատվեցինք, երբ իրոք մեր բակ մտան...

3 հոգով էին..
Կանգ առան մեր կողքի շենքի մուտքի մոտ, ինչ-որ բան փսփսացին ու վեր բարձրացան..

Սենց է՞լ կրակ կլինի...
100% էս աղջիկները մեր բակից չեն..
Թե նոր են էդ շենքում տուն գնել՝ ո՞վ իմանա..
Թե բարեկամի տուն են եկել, բա մե՞նք հիմա ինչքան սպասենք էստեղ կանգնած..

Ես տեղավորվեցի դիմացի կանգառում, իսկ ընկերս գնաց էդ շենքից մարդ գտնի՝ հարցուփորձ անելու:

Արդեն 3 ժամից ավել անցել էր, ինչ բանից անտեղյակ կանգնած էինք կանգառում:
Վերջիվերջո մեր բակն էր ու հազար պատճառ հորինեցինք մարդկանց բացատրելու, թե ինչի ենք սենց սառած կանգնել ու անթարթ նայում դիմացի շենքի շքամուտքին:
Ընթացքում էլ հասցրեցինք փոխեփոխ տուն գնալ՝ հաց ուտելու..

Վերջապես աղջիկները դուրս եկան շենքից ու քայլերն ուղղեցին հետ՝ դեպի Հրապարակ..

Քաղաքում արդեն մթնշաղ էր, երբ՝ մեր մուրազին հասած, իրենց տան մոտից հետ էինք գալիս մեր բակ:

- Շուտով պիտի սկսեմ ծաղիկներ ուղարկել իրենց տուն..
Մտազբաղ լինելով՝ չէի նկատել, թե մինչ այդ ինչ էր աշխուժորեն պատմում ընկերս, բայց, վերջին նախադասությունս լսելով, մի պահ կանգ առավ ու լռեց..
ապա կիսաձայն զգուշորեն հարցրեց.
- Ո՞վ պիտի տանի..
- Կարա՞ս երեք անգամից միանգամից գլխի ընկնել...


(շարունակելի)

Գաղթական
08.12.2017, 15:46
Էդ խեղճ աղջկա իսկական անունը հա մոռանում էինք, թե՛ ես ու թե՛ կինս:

Մի պարսիկ ընտանիք կա, ում հետ ընտանիքներով մոտիկություն ենք անում:
Էդ աղջիկն էլ տիկնոջ քույրն է ու նույնպես պարբերաբար մասնակցում է մեր խնջույքներին:

Սկզբից կնոջս հետ կատակի էինք տվել, թե անունը «ջայլամ»-ով կհիշենք, բայց արդյունքում մեզ համար իր անունը հենց ջայլամ էլ մնացել էր՝ իր ստվերի տակ հիշողությունից ջնջելով իրականը:

ՈՒ էսպես շարունակվեց էնքան ժամանակ, մինչև վերջերս բոլորիս քեֆն արդեն լաավ-լավ էր ու խնդրեցի, թե.
- Այ Ջայլամ ջան վերջը իսկական անունդ կասե՞ս իմանանք..


Հ.Գ.
Ցող, Ցողեր, Ցողիկ - բաղաձայնների պատճառով գուցե ոմանց ականջին փոքր ինչ կոպիտ հնչի անչափ գեղեցիկ իմաստով էս անձնանունը:

Փաստորեն պարսիկներն էլ ունեն էս անունից՝ նույն իմաստով համապատասխան պարսկերեն բառից՝ Ժալէ:

Գաղթական
09.12.2017, 13:51
Մի կում ռոմանԾիկա.. #3


Ծաղիկների առաքման գործակալություն..
Կա՞ր ընդհանրապես սենց բան Երևանում էն ժամանակ..
Ո՛չ տեսել էինք, ո՛չ լսել..

Բայց կար էդ գործակալության առաքիչի բեյջը..
Խնամքով էի պատրաստել, գոյություն չունեցող գործակալությունն էլ էդ աղջկա անունով կոչել..

Ամեն շաբաթ օր ընկերս էդ բեյջը փակցնում էր դոշին ու ճամփա էինք ընկնում դեպի ռոմանԾիկա:

Որոշել էի շաբաթ մեկ՝ ամեն շաբաթ օրը, միշտ նույն ժամին ծաղիկներ ուղարկել իրենց տուն:
Առաջին ուղարկված ծաղիկը մեկ օրինակից էր:
Հետո՝ ամեն հաջորդ անգամ ուղարկելիս, քանակը 2-ով ավելանում էր:
Կցված նամակի մեջ էլ բացատրում էի, որ էդ ուղարկվող ծաղիկների քանակի հետ իմ սիրահարվածությունն է իր հանդեպ ուժգնանում:

Հա՝ նամակ էլ էի ամեն անգամ կցում:
..1 էջանոց..

Էդ ի՜նչ բոցաշունչ նամակներ էի գրում:
Իր հետ շփման առայժմ միակ միջոցս էր ու ջանում էի օգտագործել էդ հնարավորությունը առավելագույնս օպտիմալ:

Հետագայում միայն մի դեպք եղավ, որ էդ նամակները, անդարձ կորստից առաջ, ցույց տվեցի հորաքրոջս աղջկան:
Կարդալուց սկսեց հեկեկալով լացել..
Դա թերևս ամենաբարձր գնահատականն էր, որ կարող էր նա տալ կրեատիվությանս ))

Բոլոր նամակներն էլ միշտ նույն կերպ էի մակագրում՝ «ԱԱՀ-ԾԲK»:

Ամենադժվարն առաջին անգամ էր, որ շատ էինք վախենում՝ կընդունի, թե ոչ:
Ընդունել էր սաատիկ զարմացած:
Դե իսկ երկրորդ անգամ՝ ստացականը ստորագրելիս, նույնիսկ ժպտացել էր..

Ժպտացել էր..
Սրանից ենթադրել էինք, որ մոտեցումը դուրն եկել է ու ավելի էինք քաջալերվել:

ՈՒ էդպես, ամեն շաբաթ օր, ոտքով հասնում էինք Մաշտոցի պողոտա, էնտեղ մի անկյունում կանգնած միշտ նույն կարմրաթուշ տատիկից գնում էինք ծաղիկները ու ճամփեքս շարունակում:

Քանի որ ընկերս երբևէ գործ էր ունեցել շրջաններից ամեն առավոտ Երևան բերվող ծաղիկների հետ, ծաղիկների ընտրությունը թողնում էի իրեն:

Մի օր էլ՝ հերթական անգամ ծաղիկ գնելիս, էս մեր կարմրաթուշ տատին, մի քիչ կամուկացի մեջ էս կողմ էն կողմ նայելուց հետո, զգուշորեն հարցրեց.
- Այ տղերք ջան, մի բան հարցնեմ, հո չե՞ք նեղանա..
- Հարցրա տատի ջան, ի՞նչ կա..
- Ձեր ցավը տանեմ, սենց նայում եմ, բոյով-բուսաթով սիմպատիչնի տղերք եք: Ամեն անգամ գալիս եք ու միշտ ինձնից եք ծաղիկ առնում: Սենց ախր չեմ կարում հասկանամ է.. Մեկդ ծաղիկներնա ընտրում, մյուսդ փողնա տալիս, ու ուրախ-զվարթ իրար հետ գնում եք.. Ախր, էս ի՞նչ հաշիվա.. Ախր, էդքան ձեր պես էլի սիմպատիչնի ազաբ աղջկերք կան է՝ դուք էս ի՞նչ եք անում...


(շարունակելի)

Գաղթական
09.12.2017, 19:50
Վերջը խայտառակ ենք լինելու ՃՃՃ

Ավագս մնում-մնում, հոգոցա հանում, թե՝ «Ախր շատ լավ աղջիկա է Լունան»..

Էդ Լունան մեր պարսիկ ընկերների դուստրնա:

Հիմա էլ նստել նամակա գրել.

«
Ցանկանում եմ ձեզ ուրախ տոներ ու առողջ 2018:

Դու իմ պարսիկ ընկերուհին ես Լունա:

Արայիկից
»


https://s17.postimg.org/4k92xh3j3/07_F21224-_AC57-40_EE-_B91_D-_E9_E36780321_E.jpg

Գաղթական
09.12.2017, 23:21
Հիմա ես ո՞րտեղից էդ լակոտների համար հայ Ձմեռ Պապի ճարեմ..

Քանի շատ փոքր էին՝ ես էի իրենց Ձմեռ Պապին:
Հետո կամաց սկսեցին ճանաչել ու սկսեցինք ուրիշներին կանչել:

Էդ անտերը ախր տենց ծառայություն էլ չկա էս կողմերում, որ պատվիրես գա:
Տո, թե լիներ էլ, պիտի մի ամիս շուտ լիներ՝ հաշվի առնելով, որ Բելգիայի երեխեքին Ձմեռ Պապին դեկտեմբերի 5-ինա այցելում..

Էս վերջին տարիներին մեկին ճարում բերում էինք՝ էլ բելգիացի, էլ ռումինացի..

Բայց հա՞յ..
Մորը զակազ են տվել, թե էս տարի Հայաստանի Ձմեռ Պապին ենք սպասելու..

Նոր Տարվա գիշերը ո՞ր հային կլինի տնից հանել բերել, ձմեռ պապի սարքել..
Հետն էլ նենց, որ էդ մարդը հետո գնա տուն հասնի իրանց քաղաք..


Հ.Գ.
Ապրի Ձմեռ Պապին, ապրի..
Էս տարի էլ էր եկել մեր աշխատավայր՝ մի մեծ մեշոկ նվերներով:

Մեշոկը մեծ էր, բան չասեց, բայց միջի փաթեթներն են տարեցտարի գնալով փոքրանում..
Սենց որ շարունակվի՝ աչքիս մի տարի էլ գա մեզնից նվեր ստանալու..


https://s17.postimg.org/yf49o7pen/A61_E2_E28-6_A3_B-4477-_A604-90_F17_D67243_D.jpg

Գաղթական
10.12.2017, 20:05
Այ մարդ, էս մեր հայերի մեջ ի՜նչ կատաստրոֆա դեմքեր են մեկումեջ հանդիպում բայց..

Կտեսնես՝ կյանքում առաջին անգամ ոտքը արտասահմանա ընկել, եկել մի հատ հավայի աֆղանացու բռնելա, թե բա՝ մենք աշխարհի առաջին քրիստոնյան ենք, դրա համար էլ մեզ թուրքերը կոտորել են...

Ասենք, որ խորանաս, էդ աֆղանացին ըսկի իրանց Աֆղանստանի տեղը չի կարենա քարտեզի վրա գտնել, սա եկելա, թե՝ մեր գենացիդը, մեր Արարատը...

Գաղթական
14.12.2017, 11:24
Հին CV-ս քչփորելուց՝ Ֆելդհովենում գրադարանավարի աշխատանքս հայտնաբերեցի ու միանգամից էնքան հիշողություններ վեր ելան ))

Էն սև երեխուն էլ հիշեցի..
Նենց համով մռութով մի սև երեխա կար էնտեղ..
Ընկերս էր դարձել..
Միշտ գալիս էր մոտս՝ իր բաժին կոնֆետի հետևից..
Բայց էդ՝ հետո:
Ամենասկզբում ուղղակի անվստահ գալիս դռնից ներս էր նայում:
Սեղանս էլ՝ հենց դռան դեմդիմաց էր:
Ասում էի՝ «Եկա՞ր նկար»,
ՈՒրախանում ու փախչում էր..

Գրադարանից 2 դուռ էն կողմ կանացի ֆիտնեսն էր:
Էդ երեխուն մայրն էր հետը բերում ու բաց թողում միջանցքում խաղալու:
Ինքն էլ՝ ֆիտնեսի սրահի պատասխանատուն էր:

Մի օր էլ, երբ արդեն դռներն էինք փակում, կողքովս անցնելիս ասեց.
- Էկանա՛կա..
- Հը՞.. Էդ ձեր լեզվով բարևնա՞ երևի..
- Չէ.. երեխեն ասեց, որ էտի ձեր լեզվովա բարևը...

Գաղթական
15.12.2017, 01:34
Գնացել էինք էսօր կողքի քաղաքում կազմակերպված գրքի ֆեստիվալի:
Վերջում հաշվեցինք` 21 կտոր գիրք էինք գնել:
Անսպասելի մէ թալան ))

Մի մոմենտ էլ բզիկ ունեյի` ընկած օնլայն գրախանութներն էի փորփրում` Հայաստանի ու հայերի մասին պատմող եվրոպական հին գրքեր պատվիրելով:
Անգամ 19-րդ դարի մի գիրք էի ճարել:

Ժամանակին մի հայ կար:
Գումար չունենալով` պարբերաբար գրքեր էր թռցնում խանութից:
Ամենահաճելի բանը չի իհարկե, բայց երբեք մտքովս չէր անցել նրան մեղադրել, քանի որ ես էլ եմ համամիտ, թե կարիքից դրդված հացի գողը գող չէ:

Բայց այ մեկ ուրիշին ոչ մի կերպ չկարողացա մարսել:
Հայաշատ մի քաղաքում մարդիկ մեծ ջանքեր էին գործադրել ու հայկական գրադարան հիմնել:
Էս ապուշն էլ գնում էնտեղից գրքեր էր գողանում ու բերում իր տանը պահում:
Ինչքան կռիվ տվեցի հետը` չընդունեց իր սխալը, բայց գոնե խոսք տվեց թարգել «հոբբին»..

Գաղթական
21.12.2017, 10:28
Բա էս մի տարի՞ն ոնց թռավ..
Ես էլ չիդեմ..
Բայց մի բան որ հաստատա..
Աղջիկ-երեխու կայֆը լրիվ ուրիշ մուլծիկիցա


https://s13.postimg.org/88s8qps5j/BF19720_E-1_AAA-49_BB-95_BC-_B47840325_BEC.jpg

Գաղթական
26.12.2017, 18:34
Տոնածառ ջան, տոնածառ..


Տոնածառը Մալդըխեմում.

https://s9.postimg.org/bjmirvw73/FE28926_C-032_B-4_F01-8616-76_CCB55197_A4.jpg


Սլաուսում.

https://s9.postimg.org/8crz88wbj/21207_A4_B-_BA16-42_A8-_ADEE-_E6_E4540_E3_A8_A.jpg


և այլն..

https://s9.postimg.org/hkk7oyqj3/FAD7712_B-84_E4-426_B-83_F7-_EDB07_C4_A6_BBE.jpg

Գաղթական
26.12.2017, 18:39
Ընդդեմ մանեկենների ռասսայի՞ն, թե՞ գենդերային խտրականության...

https://s9.postimg.org/f5sc49urz/BCB39639-_C253-4_D29-_BFA7-_EFFFA5_B101_FE.jpg

Գաղթական
26.12.2017, 22:55
Կա սիրո մի տեսակ, որն ավելի քան բնական է ու տրամաբանական:
Բայց միևնույն ժամանակ այն նույնքան բարդ ու դժվար է սահմանել, որքան սիրո այլ դրսևորումները:

Դա երեխայի սերն է իր ծնողների հանդեպ:
Նաև սիրո այս տեսակին են ձոնված անթիվ ու անհամար ստեղծագործություններ:
Բայց դրանց հեղինակները, հիմնականում, չափահաս և/կամ այս կյանքում ինչ-որ բան հասկացած մարդիկ են:

Իսկ ես միայն վերջին տարիներին եմ նկատել, որ անգամ այն երեխաները, որոնք դեռևս ո՛չ քայլում են ու ո՛չ էլ խոսում, անգամ նրանք են ծնողների նկատմամբ իրենց սերը յուրովի ցույց տալիս:

Սա մի գեղեցկագույն երևույթ է, որն անհնար է խոսքերով նկարագրել, բայց դա մարդուս կյանքի ամենաջերմ պահերից է:
ՈՒղղակի բավական է, որ ծնողները գրկեն միմյանց ու երեխան զգում է դա, զգում ու նկատում է դա ու շտապում է դեպի գրկված ծնողները՝ մի կողմ գցելով նույնիսկ ամենասիրելի խաղալիքները, մի կողմ գցելով ամեն ինչ նա չոչ անելով շտապում է դեպի ծնողները ու ինքն էլ սուզվում այդ համատեղ գրկախառնության մեջ:

Գաղթական
29.12.2017, 14:06
Տոնածառ ջան, տոնածառ..

Էս էլ՝ Լյուքսեմբուրգինը..
մեղա-մեղա..


https://s13.postimg.org/ywmi2j5mv/3_DC6_B85_A-94_AF-46_F5-_A55_B-74_E0_A8_CF9_D9_A.jpg

Գաղթական
31.12.2017, 14:24
2-ով էինք մայրաքաղաք տեղ:
Քեֆներս լավ էր ու սրտներս սառը սուրճ էր ուզում:
Մոտ մեկ ու կես ժամ սրճարան էինք փնտրում, որտեղից որ հնարավոր լինի, առանց նստելու, սուրճ գնել ու ճամփեն շարունակել:
Վերջապես գտանք տենց մի բուտիկ, իսկ թե ինչ եղավ հետո՝ շատ տպավորիչ էր ու հուզիչ..

Ասեցին, թե 2 տեսակի սառը սուրճ ունեն՝ մակ ու սովորական:
Ես ընտրեցի մակ, հետիս ընկերը՝ սովորական:
Իմ մակն ավելի շուտ եղավ, իսկ իրենը՝ էդքան էլ չէ...

Վերջում պարզվեց, որ էդ ապարատը միայն մակի համար սառի ռեժիմ ուներ:
ՈՒ սովորականի սառը ստանալու համար՝ ապուշները եռացրած սուրճ էին պատրաստել ու մեջը 2 վեդրո սառույց լցրել...

Գաղթական
07.01.2018, 00:50
Պիտի խոստովանեմ, որ, այսքան տարի էստեղ ապրելով, առաջին անգամն էր, որ այցելում էի Բենելյուքսի երկրներում Քրիստոնեություն տարածած ու իրենց եկեղեցիների գլխավոր սուրբ համարվող հայազգի Սուրբ Սերվատիոսի եկեղեցի-թանգարան՝ Հոլանդիայի առաջին եկեղեցին, որն էլ կառուցվել է Սուրբ Սերվատիոսի դամբարանի հիմքի վրա:

Եթե ուղղակի ասեմ, որ շատ տպավորիչ էր, ուրեմն չեմ ասի ոչինչ:

Ընդ որում, ինքս ինձ համար պարզեցի, որ Սերվատիոսը միակ հայազգի հոգևորականը չի եղել, որն այդ դարերում գործել է Բենելյուքսի տարածքում ու շատ նշանավոր է եղել:
Ընդհանրապես հայերին շատ են հարգել ու նշանավոր դերեր հատկացրել եկեղեցում՝ որպես քրիստոնեություն տարածողներ ու աստվածաբաններ:

Ամենահայտնիներից է նաև Սուրբ Բարսեղ Սեբաստացին (Blasius van Sebaste), ով մահացել է 311թ.-ին ու ում անունով այսօր էլ տասնյակ եկեղեցիներ են գործում Բելգիայի ու Հոլանդիայի տարածքում:


Հ.Գ. Սուրբ Սերվատիոսի թանգարանի նկարները հետո կտեղադրեմ, քանի որ ապարատի մեջ են:


Իսկ հիմա՝ տոնածառային շարքը շարունակելով.


Տոնածառ ջան, տոնածառ..

Մաաստրիխտի ահասարսուռը.

https://s17.postimg.org/qa3clhmhr/1_FBA28_DE-2518-4043-_A128-_B9_DCA2_EFB72_E.jpg

Գաղթական
07.01.2018, 02:48
Ամոթ քեզ Գուգո..
Բա էս օրով սենց օյի՞ն կխաղան էս մարդու գլխին...

https://s13.postimg.org/sqm0lktnb/05_D9986_A-52_AA-4156-_AE26-815510_C77000.jpg

Գաղթական
08.01.2018, 05:45
Էս տղեն միշտ նենց անպատեհ պահերիա որոշում ինձ ուտել-խմելու հրավիրել..

Է՛լ գործի եմ, կզանգի, թե՝ խորովածը սառեց, սպասում ենք, է՛լ հանդիպման եմ, կզանգի, թե՝ ի՞նչ բանի ես, խաշ եմ դրել..

Հիմա էլ զանգելա, թե.
Կինս, երեխու հետ, ձեր քաղաքում մեքենան խփելա:
Չեն կարողանում իրար հետ լեզու գտնել:
Կարա՞ս հարցը լուծես, ես չեմ հասնում՝ պռոբկի մեջ եմ:

Ես էլ, կակ ռազ, նոր էի գործից տուն մտել:
Ասեցի՝ հիմա դուրս եմ գալիս:

Մինչև ինքը հասավ՝ արդեն ամեն ինչի մասին պայմանավորվել էինք ու թղթերն էինք լրացնում:

Ասումա.
- Ա դե ինչ մարդ ես է.. Տեղ թող՝ գոնե մարդ քեզնից մարդավարի նեղանա...

Գաղթական
08.01.2018, 06:14
Մի դեպք էլ՝ էս Նոր Տարվա արկածներից.

Չհասկացա, թե ինչի էր կոմպս էդ պահին կախել, բայց էլ խայտառակը ո՞նցա լինում...

Գնացել էինք մարդկանց Նոր Տարին շնորհավորելու, երեխուն բերեցին, թե՝ հլա տես ինչքանա մեծացել:
Ես էլ էդ աղջկան, չգիտես ինչի, հղի էի հիշում..
Ասեցի՝ վայ, աչքներդ լույս, ծնվելա՞ արդեն:

That awkward moment, որ հարս ու կեսուր իրար նայեցին, հետո՝ ինձ.
- Բա տարվա կեսին, որ դուք եկել էիք, էս երեխու ծնվելը շնորհավորելու էիք եկել...

Գաղթական
09.01.2018, 17:12
Ծանոթիս խնդրանքով նկարեցի սահմանը` եվրոպական երկու երկրների միջև:
Թող էստեղ էլ մնա:

Որակի համար` մեղավոր եմ:
ՈՒղղակի դաշբորդ կամերա չեմ օգտագործում:

Սովորաբար սկզբից մի երկիրը լքելու ցուցանակա լինում, հետո նոր` հաջորդը մտնելու:
Բայց կոնկրետ էս անցակետում միանգամից Հոլանդիա մտնելու ցուցանակնա, որն երևումա առաջին վայրկյաններին` աջ անկյունում:
Իսկ վերջում էլ` հոլանդական ճանապարհներին սահմանված արագությունների ցուցանակնա ու վերջ` արդեն պաշտոնապես Հոլանդիայում ենք:


https://www.youtube.com/watch?v=_y9jskqwGkw&feature=youtu.be

Գաղթական
13.01.2018, 05:09
Հ.Գ. Սուրբ Սերվատիոսի թանգարանի նկարները հետո կտեղադրեմ, քանի որ ապարատի մեջ են:


Եկեղեցի-թանգարանի մուտքը

https://s9.postimg.org/s31gmvn5b/IMG_3283.jpg


Սուրբ Սերվատիուսի արձան-շատրվանը մուտքի մոտ

https://s9.postimg.org/5ec9n30jz/IMG_3285.jpg


Տարբեր սրահներից մի քանի նկար

https://s9.postimg.org/9apljdqrz/IMG_3291.jpg

https://s9.postimg.org/3mjasjjvj/IMG_3292.jpg

https://s9.postimg.org/apr686rvz/IMG_3294.jpg


Պահել են նույնիսկ Սուրբ Սերվատիուսի հագուստը, կամ այն` ինչ դրանից մնացել է.

https://s9.postimg.org/6uns56t67/IMG_3300.jpg


Սուրբ Թադևոս Առաքյալի աջ ձեռքի մասունքները:
Ընդ որում` սա այն Առաքյալն է, ով` Սուրբ Բարդուղիմեոսի հետ, քրիստոնեությունն է տարածել Հայաստանում:

https://s9.postimg.org/oxguwfzbj/IMG_3301.jpg


Դամբարանում գտնված իրեր, որոնց թվում շատ հետաքրքրական է արիական խաչի նշանով իրը.

https://s9.postimg.org/hu8zh26tb/IMG_3307.jpg


Սա էլ հենց ինքը դամբարանն է, որի հիմքի վրա 570 թթ կառուցվել է առաջին այս եկեղեցին:
<Պատուհանից> երևում է Սուրբ Սերվատիուսի գերեզմանը.

https://s9.postimg.org/40kms4w9b/IMG_3311.jpg


Եկեղեցու Խորանը.
Հենց սրա տակ է գտնվում դամբարանը.

https://s9.postimg.org/6uns5p11b/IMG_3313.jpg

https://s9.postimg.org/f1frwqodr/IMG_3314.jpg


Իսկ հիմա` շատ հետաքրքիր մի խաչ` թանգարանի բազմաթիվ էքսպոնատների շարքից:
Բացատրագրում նշվում է, թե սա սիրիական բենեդիկտի խաչ է, որը մոտավոր թվագրվում է 1820թվով:

ՈՒ, անկեղծ ասած, էս խաչին առանձնահատուկ ուշադրության չէինք էլ արժանացնի, եթե էդ սրահում կողքներովս անցնելուց հայերեն չբարևեյին երկու հոգի:
Հետո պարզվեց, որ էդ երկուսից մեկը տեղացի է` Մաաստրիխտ քաղաքից, ով ուղեկցում է Էջմիածնից ժամանած իր հյուրին:

Վերոնշյալ պարոնից էլ իմացանք, որ իրենք էլ բոլորովին վերջերս են խաչն ավելի մանրակրկիտ ուշադրության արժանացրել` դրա վրա հայերեն գրեր հայտնաբերելով:
Եկեղեցի-թանգարանի տնօրինությանն արդեն տեղյակ պահել են, որ սույն խաչը ոչ թե սիրիական է, այլ` հայկական, սակայն ցուցանակը դեռ չեն փոխել:
Հիմա աշխատանքներ են տարվում հասկանալու համար, թե ինչպես է այս խաչը հայտնվել այստեղ..

https://s9.postimg.org/3p36ezajz/IMG_3304.jpg

https://s9.postimg.org/xtrn0pibj/IMG_3302.jpg

https://s9.postimg.org/asb1uzsyn/IMG_3305.jpg

Գաղթական
14.01.2018, 19:42
Վերջապե՜ս տեղ հասավ:
Մեր գրադարանի նոր զարդերից:

«Մուսա Լեռան 40 օրը»՝ հոլանդերեն լեզվով:

Լույս է տեսել 1938թ. Ամստերդամ հրատարակչատանը՝ Հոլանդիայում:
1-ին հրատարակություննա:
Հետո եղել են նաև 2-րդն ու երրորդը:

Ճիշտա շատ մեծ խնամքով չի պահպանված, բայց հենց էս առաջին հրատարակությունից համարյա անհնարա հայթհայթել:
Դրա համար էր, որ սկզբից շատ կրակեց, բայց վերջում 50€-ով բարիշեցինք՝ 2 հատորների համար:

https://s9.postimg.org/qoj87nalr/DB31_ED08-7_CAA-4_BBE-_BB64-4_C7_A096_E6739.jpg

Գաղթական
17.01.2018, 19:00
Ախր հանգիստ ինձ համար բզբզում էի էլի, ասա՝ ինչ մի ցեցը գցիր ջանս..

Մեր ռեգիոնալ կուսակցական բյուրոյի նախագահնա:
Ասումա՝ արի մեր կուսակցություն, տարբեր տրյուկներ կհուշեմ ու, ժամանակի ընթացքում, կբրդենք՝ առաջ կգնաս, համ էլ՝ էնտեղ էլի հայեր կան ու վերևներում լավ կապեր ունեն:

Բանը միայն նրանում չի, որ ես ինձ երբևէ չեմ տեսել որևէ կուսակցության շարքերում, բայց համ էլ՝ էնքան հեռու եմ բելգիական քաղաքականությունից, որ երբեք մտքովս չի անցել հետաքրքրվել, թե ինչ կուսակցություններ կան ներկայացված խորհրդարանում ու թե դրանցից որն է օպոզիցիա, որը՝ կոալիցիա..

ՈՒֆ՝ չիդեմ, բայց ցեցը գցեց ջանս..
Մեկ էլ տեսար՝ մի բան դուրս եկավ...

Գաղթական
21.01.2018, 13:32
Իրենց անկարգ էին պահել ու կինս ձեռքներից վերցրել էր տաբլետները:
Վերցրել էր ու բերել դրել սեղանիս՝ միակ տեղերից, որտեղից երբեք չէին համարձակվի առանց թույլտվության ինչ-որ բան վերցնել:

Ես էլ, ձեռի հետ, մտածեցի պատեհ առիթա էդ տաբլետները դատարկելու:
Չէ որ, բացի խաղերից, համ էլ ամբողջ օրը ֆռֆռում են ու ինչ-որ բաներ նկարում:
Հիշողությունը հիմա լցված կլինի..

..բայց ինչ հետաքրքիրա առօրյան՝ երեխայի աչքերով..

Շատ վերլուծությունների առիթ տվեց:

Համ էլ՝ բացի ֆոտոներից, իրենցից ամեն մեկը, նաև ահագին վիդեոներ էին արել փաստորեն..
Որոնցից շատերում՝ իրենք իրենց, երբ մենակ են իրենց սենյակում:

Ի՞նչ է անում մարդը, երբ կարծում է, թե մենակ է ու իրեն ոչ ոք չի տեսնում:
Անթիվ դիսերտացիաներ կարելի է պաշտպանել հոգեբանությունից՝ էս թեմայով:

Իսկ ի՞նչ է անում երեխան, երբ իրեն թվում է, թե մենակ են ու իրենց ոչ ոք չի տեսնում:
Մերոնց պատասխանը էս հարցին ահավոր հետաքրքիր էր...

ՈՒ դրանից առաջ էլ կասկած չունեյինք, որ կրտսեր տղես դերասանական մեծ տաղանդ ունի:
Հավանաբար այլ դերասաններն էլ են իրենց առաջին քայլերը սկսել շրջապատի մարդկանց նմանակելով, բայց մենք օրինակ ահավոր շոկի մեջ էինք՝ իր հեղինակած մեր պարոդիայից )))

Գաղթական
27.01.2018, 02:11
Պուճուրին դպրոցում գրանցելու ժամանակն էլ եկավ, չնայած, որ տարին անցած ամիս էր լրացել:
Մի տեսակ նենց ուրախալիա ու տխուր..
Տխուր՝ քանի որ սենց պահերի ես գիտակցում, թե կյանքն ի՜նչ արագա անցնում...

Մի խոսքով՝ է-փոստ էր եկել դպրոցում նախօրոք գրանցվելու հրավերքով:
Մենք էլ գրանցեցինք ու 19-ի սեպտեմբերի հոսքն ընկավ:

Բայց ուրիշ բան էի ուզում պատմել..

ՈՒրեմն բլանկը լրացնելուց ընդամենը 2 լրացուցիչ հարց տվեցին՝ անունահասցեախառը ստանդարտից դուրս.
1. Ի՞նչ լեզվով եք տանը խոսում
2. Մայրն ի՞նչ կրթություն ունի

ՈՒ, երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նպատակ են հետապնդում հենց էս երկու հարցերը, պատասխանեցին, թե տանն օտար լեզվով խոսողներին ու ցածր մակարդակի մայր ունեցողներին դպրոցում հատուկ ուշադրություն են դարձնում ու դպրոցի հոգեբանի հաստիքն ավելի շատ աշխատաժամեր է ստանում:

Իհարկե էս անհեթեթությունից ավելի շատ հարցեր ծնվեցին ու պնդում, որ երկու կետն էլ մարդու իրավունքների ոտնահարում է:
Առաջին դեպքում՝ օտարազգիների, երկրորդում՝ «ցածր մակարդակ» ունեցող մոր, բայց ավելի շատ՝ երեխայի դաստիարակությանը նույնպես մասնակցող հոր:

Մի տեսակ պատային իրավիճակ ստեղծվեց ու հասկանալի էր, որ թեմայի արծարծման ոչ տեղն է ու ոչ ժամը..
ՈՒ վերջապես դպրոցի դերը, էս հարցում, մինիմալ է, եթե բլանկն օգտագործվում է ողջ երկրի տարածքում..

ՈՒղղակի՝ հերթական մի դուռակության արձանագրում, որի հետևից ընկնելու ո՛չ հավես ունես, ո՛չ ժամանակ..

Գաղթական
27.01.2018, 02:26
Քանի չեմ մոռացել՝ էսօր նոր բան եմ փորձել..

ՈՒ պիտի ասեմ, որ հատկապես տպավորված եմ Կումքուատով, ինչը մանդարինի ու լիմոնի ջորին ոնց-որ լիներ ու իսկական գտածո էր՝ թթվաշասերների համար:

https://s17.postimg.org/fsvte6l9r/EB2_FEFC8-8_C13-4_C83-8_BCE-34_EDAC113_A0_D.jpg

https://s17.postimg.org/cyso0qyj3/78493_A6_C-9_FFC-4500-_AF4_A-8_BC90_D57850_F.jpg

Գաղթական
30.01.2018, 23:18
Ի՜նչ հաճելիա, երբ նոր համագործակցության բանակցությունները բարեհաջող են անցնում:

Էնքան բարեհաջող, որ վերջում մի մեծ տարա մառոժնի եք նվեր ստանում ))

https://s17.postimg.org/uo1ep3u3z/20688090-_DC66-4221-_B8_EC-_D281_B8_E1_D731.jpg

Գաղթական
01.02.2018, 03:50
Մանկությանս ընկերնա ու ես իրա ծնունդը, անհիշելի ժամանակներից, միշտ ամսի 30-ին եմ շնորհավորել:
Թեև իրականում ամսի 31-ինա..

Ինադու չէի անում, ուղղակի, չգիտես ինչի, տենց էր մեջս տպավորված ու վերջ:

Բայց էս տարի հաստատ որոշել էի ճիշտ օրը զանգել:
Ասումա.
- Երեկ որ չզանգեցիր ահագին նեղվել էի գիտես, որ մոռացել ես..

Ես էլ խոստովանեցի, որ ափսոս հիվանդ սատակեմ գը, թե չէ ուզում էի իր պես մի փառահեղ երգ ուղարկել՝ սեփական բաղաձայն կատարմամբ..

Գաղթական
01.02.2018, 05:17
Էսօր բավականին արտառոց «փաստ» իմացա ինքս ինձ մասին՝ Ակումբում ինտրովերտ/էքստրավերտ տեստն անելուց:

Բանից պարզվումա, որ իմ անհատականության տեր մարդիկ կազմում են մարդկության ընդամենը 2%-ը:

Դրական կողմ - յուրահատուկ անհատականությունա ինձ փայ հասել
Բացսական կողմ - բավական դժվարա գաղափարակից ընկերներ գտնել

https://s17.postimg.org/jmfmcfh67/970_DD1_EB-2_F15-4_F92-_B0_B5-92_C4199_C2864.jpg

Գաղթական
02.02.2018, 18:23
Շատերին քաջածանոթ Իկեա շվեդական խանութնա՝ կահույքների ու տնտեսական ապրանքների գիգանտը:

Ցուցասրահներում հազար ու մի տեղ գրքեր են շարված, որոնք ոչ թե վաճառքի համար են, այլ՝ էդ մասը գրքեր դնելու համար նախատեսված լինելը:

Առաջին հայացքից կարելի է մտածել, թե դրանք իսկական գրքեր չեն, այլ՝ «կուկլա»-ներ՝ ինչպես դա սովորաբար լինում է:

Բայց արի ու տես, որ բոլորն էլ իսկական են, հետն էլ՝ շվեդերեն..

Հետաքրքիրա, չէ՞..
ՈՒրեմն ինչ-որ մեկը Շվեդիայում գնացել ու գնել է էս գրքերը, հետո ուղարկվող կահույքի հետ բեռնափոխադրել Բելգիա:
Դե իսկ էստեղ էլ այլ բան չէր մնում, քան դրանք շարել ցուցադրվող նմուշների վրա...


https://s17.postimg.org/phjeyzprj/DCC5_FB58-94_C0-4_C59-_AAE8-830_D7_D20179_A.jpg

Գաղթական
09.02.2018, 15:53
Խիրոնիմոյի շարքը դա Սթիլթոնի մոտ 90 հատոր գրքերներն են, որոնցում դերերում միշտ մկներ են, իսկ գլխավոր հերոսն էլ էլի մուկ է՝ Խիրոնիմո անունով:

Եվ այս հավաքածուն պարզապես համարակալված չէ, այլ բաժանված է սեզոնների, սեզոնները՝ գույների, գույները՝ համարների ու համահունչ պատմությունների:

ՈՒ դրանք միշտ չէ, որ սուվերեն պատմություններ են, այլ՝ շատ հաճախ հայտնի պատմությունների ու վեպերի մկնատիպ ինտերպրետացիան է երեխաների համար, ասենք՝ 3 հրացանկիրների, Գանձերի կղզու, Ռոբին Հուդի մասին և այլն:

Մի խոսքով՝ թե երեխադ հանկարծ որոշեց ամբողջացնել էդ հավաքածուն իր մոտ՝ քաշված ես:
ՈՒ քաշված ես կրկնակի..
Մեկը՝ քանի որ շատ դժվար է գտնել քեզ պիտանի հատորները, որովհետև այս կամ այն խանութում դրանք ստանում են մաս-մաս, որոնք էլ ակնթարթորեն սպառվում են:
Եվ երկու՝ ֆինանսական տեսանկյունից, քանի որ բարակ հատորները 5-6 եվրո են, իսկ ավելի հաստերը՝ մինչև 30:

Մի խոսքով՝ ձեռքից ձեռք առևտրի հեռախոսային հավելվածով փնտրելիս մի շատ լավ տարբերակ գտա՝ միանգամից 8 հատոր 15 եվրոյով (ընդհանուր՝ 90-ի փոխարեն): ՈՒ գրքերն էլ՝ ընտիր վիճակում:

Պատրաստվեցի, որ դուրս գամ ու միջնեկս խնդրեց իրեն էլ վերցնել:
Ճանապարհը մոտ չէր՝ 50կմ էնտեղ ու էդքան էլ հետ:

Բայց էդ ինչքա՜ն հարցեր էր կուտակել էդ երեխեն իմ համար...
Մեղմ ասած՝ գլուխս տարավ՝ ինձ էլ տեղ-տեղ վերջնական խճճելով իրար հաջորդող հարցերի տեղատարափի տակ..
Փաստորեն սովորական ժամանակ շատ հարցեր տալուն կամ հերթ չի հասնում, կամ էլ երևի հետաքրքրությունը մինչև վերջ չի բավարարվում, երբ ասենք երկու ախպեր են սկսում մեկը մյուսին ուղղել, ընդհատել ու մեկը մյուսի կիսատ հարցից ծնված նոր հարցը շարունակել:

Բայց ամենահետաքրքիրն էն էր, որ, մեր քաղաքից դուրս գալուց առաջ, սկզբից բանկ մտա, որ առձեռն գումար հանեմ, ու երեխեն դա բացատրում էր, թե լավա, որ գրքերն առնելու համար մեր փողերից չեն պակասի, չէ՞ որ մենք բանկոմատից փող հանեցինք դրա համար...

Գաղթական
11.02.2018, 10:09
Ճանապարհներին սկսել են հայտնվել արագաչափերով մեքենաներ ու օգնելու պատրաստ բարեխիղճ վարորդները ջանասիրաբար կիսվում են դրանց նկարներով:


Հիշեցի գերմանական «իդիոտենտեստի» մասին, որի մասին և կպատմեմ.

Գերմանացի վարորդի համար գիշերային մղձավանջը դա բժշկա-հոգեբանական քննությունն է (ՄՊՈՒ), որին ժողովուրդն անվանում է հիմարության թեստ (իդիոտենտեստ):

Այս թեստը Գերմանիայում տարեկան հանձնում է մոտ 100.000 մարդ:
Այն նպատակ ունի հասցնել մարդկանց գիտակցությանը, որ ավելի հեշտ է ու շատ ավելի էժան չխախտել օրենքները:

Թեստի են ուղարկում հիմնականում վարորդական իրավունքից ժամանակավորապես զրկելուց հետո՝ գրանցված կոպիտ սխալից (ասենք՝ թմրանյութի օգտագործում կամ խմիչքի չարաշահում) կամ նույն խախտումը շարունակաբար կատարելուց հետո (ասենք՝ արագության գերազանցում կամ չնախատեսված տեղում կայանում):
Սա նրա համար է, քանի որ գերմանացիները գտնում են, որ եթե մարդ հասկանալով է սխալ գործում ու գործում է անընդհատ, ուրեմն նա հիմար է և հոգեբանի կարիք ունի:

Ընդ որում՝ այս թեստը հանձնելը կարող է տևել մինչև մեկ տարի ու այն հանձնելը պարտադիր չէ, բայց առանց դրա ուղղակի անհնար է վերադարձնել վարորդական իրավունքը:

Համաձայն ստատիստիկայի՝ հիմարության թեստը հանձնողների 34%-ը նրանք են, ով առաջին անգամ է բռնվել խմիչք չարաշահած վիճակում մեքենա վարելիս, 24%-ը՝ ով նույն վիճակում է բռնվել երկու և ավելի անգամ, 18%-ը թմրանյութ է օգտագործած եղել, իսկ մնացածը՝ այլ պատճառներով:

Թեստ հանձնելու կարող են ուղարկել նաև ոչ ադեկվատ և/կամ ագրեսիվ վարորդներին, ինչպես նաև հեծանվորդներին, որոնք նույնպես երթևեկության մասնակից են:

Բայց թեստը կարելի է հանձնել նաև ինքնակամ:
Այս քայլին կարող են դիմել օրինակ նրանք, ով համագերմանական ռեեստրում հասցրել է բավական շատ տուգանային միավորներ կուտակել ու վտանգ կա, որ մի երկու թեթև խախտումից հետո արդեն կարող է զրկվել վարորդական իրավունքից: Նման դեպքերում՝ թեստը բարեհաջող հանձնելուց հետո հնարավոր է զրոյացնել կուտակված տուգանային միավորները:

Բայց հարկ է նշել, որ օրենքը աչք է փակում մեկ կամ երկու գավաթ գարեջուր կամ գինի օգտագործած վարորդների հանդեպ, քանի որ արյան մեջ ալկոհոլի պարունակության թույլատրելիի շեմն է 0,3 պրոմիլը:

Ընդհանուր առմամբ թեստի հանձնումը, բացի ծախսված ժամանակից, կարող է և մի կլորիկ գումար նստել դա հանձնողների վրա, չհաշված, որ ամեն երրորդը դրանից կտրվում է:
Ինքը թեստն արժե 400-800€՝ կախված դա հանձնելու պատճառից:
Բայց դրան պիտի անպայման նախորդի հոգեբանի մոտ 40 անգամյա սեանսը, որոնցից յուրաքանչյուրից հետո հոգեբանը փոքրիկ կնիք է դնում քարտի վրա ու առանց 40 կնիքի թեստից կտրվելն ապահովված է:
Ի դեպ՝ հոգեբանի ամեն սեանսն արժե 100€: Ինչպես նաև՝ լիարժեք ազդեցության համար նախատեսված է, որ ամեն երկու սեանսի միջև պետք է որոշակի ինտերվալ լինի:

Էս ամեն ինչին գումարած՝ հիմարության թեստի ենթական պետք է հանձնի նաև արյան ու մազերի անալիզ՝ ալկոհոլի առկայության ու թմրանյութերի պարունակության ստուգման համար:
Ընդ որում՝ արյան մեջ ընդհանրապես պիտի ալկոհոլ առկա չլինի, ինչը նշանակում է, որ մինչև 30 տարեկանները պիտի դրանից առաջ ընդհանրապես չխմեն մի քանի ամիս, իսկ 30-ից բարձրերը՝ մինչև մեկ տարի:


Թեստի հարցերի օրինակներ.
- Միլլերին պատկանող ցուլը հայտնվել է Շմիդտի ու Ստեֆանսի հողամասերի արանքում: Ո՞վ իրավունք ունի նրան կթել:
- Վերելակով շենքի 2-րդ հարկում ապրում է ատամնաբույժ, 3-րդում՝ փաստաբան, իսկ 4-րդում՝ պոռնիկ: Վերելակի ո՞ր կոճակը կլինի ամենամաշվածը:
- Որքա՞ն հող կա 3x2x3 փոսում:
- Կիսով ճաղատի գլխին կա 60 մազ: Որքա՞ն մազ կա լրիվ ճաղատի գլխին:
- Գնացքը շարժվում է հյուսիսից դեպի հարավ, իսկ քամին փչում է հարավից: Դեպի ո՞ր կողմ կթեքվի գնացքի ծուխը:

Գաղթական
12.02.2018, 01:47
Մի կում ռոմանԾիկա.. #5

- Ինձ գլխից էլ խփես՝ ես սա չեմ հագնի..
- Կհագնե՛ս..
- Ձև չունես..
- Հա բայց խոսք ես տվել..
- Այ ախպեր, դու ասիր Ձմեռ Պապու շորա...
- Ինչի ի՞նչ պակասա..
- Ասենք ինչի՞ա սեռի գույնի..
- Դե հիմա մենակ էդ կարեցանք ճարել: Վահագի պապու շինելնա՝ 2-րդ Համաշխարհայինից մնացած..
- Բա էս վրի կլոր բամբակները.. էս փայլերն էլ տոնածառինն ե՞ն.. վախենում եմ էլ հարցնել, թե ձեռքի փայտն ինչիա տենց կասկածելի..
- Բահի պոչա...
- Ձեռ ե՞ս առնում.. ուզում ես էդ աղջկա տնեցիք ինձ գժի տեղ դնե՞ն: Ես սա հագնողը չեմ...
Երկուսով նայեցինք Վահագին..
- Ախպեր, ինձնից յան տվեք: Ինձնից զինվորական շինելն էր հասնում՝ հրեն բերել եմ:
- Չէ՜: Չի կարենա: Շատա ամաչկոտ..
- Մարդ չեք արա է՜
- Մի-մի թաս լից, տեսնենք ինչ ենք անում: Նոր Տարիա վերջիվերջո:
Խմեցինք մռայլ, հետո՝ երկրորդն ու երրորդը:
Արյունը կամաց-կամաց սկսում էր խաղալ երակներում:
Մեկ էլ՝ հեռախոսը զանգեց.
- Շնորհավոր ձեր Նոր Տարին ու Ամանորը: Նար-Դոս ենք, ասի տենամ տանն ես՝ ձեր յան էլ մտնենք:
- Բա ո՞նց տանը չեմ: Քեզ մեզ Աստված ուղարկեց: Արի, համ էլ գործ կա՝ տղերքն էլ են էստեղ:
Նեմեց Արամն էր, որը նույնիսկ մոտավոր չէր պատկերացնում, թե ինչ բանա կոմպլեքսը: Նաղդ հագնող էր մեր «Ձմեռ Պապու շորը»..

Արամը գլուխը տմբտմբացրեց..
- Էլ մի՜ սկսի: Վերջին հույսը դու ես..
- Հարց չի, հագնող եմ.. բայց սկզբից խմելա պետք, որ հեշտ հագովս լինի
- Ախր հազիվ ես ոտքի վրա կանգնած
- Բայց կանգնած եմ, չէ՞..
Տրամադրություններս միլիոն՝ ճամփա ընկանք:
- Արամ, չմոռանաս՝ նվերը տալիս ես ու ասում, որ պատվիրատուի խնդրանքով պիտի նվերի հետ իրեն նկարես:
- Էտի հեչ, դու ասա առանց ակնոց ո՞նց եմ էդ անտեր մութ պադյեզդով բարձրանալու:
- Ռուբոն քեզ մինչև դուռ կհասցնի ու հետո մի հարկ ներքև կսպասի:

Ամեն ինչ ուղղակի հրաշալի էր անցել: Ձմեռ Պապուն դիմավորել էին մեծ ուրախությամբ ու բոլորով մի լավ ծիծաղել:
Միայն թե նվերի հետ հերոսուհին չէր համաձայնվել նկարվել՝ իր տեղը զիջելով կրտսեր քրոջը:
Արամն էլ՝ տարել-բերել, շուռ էր եկել եղբոր կողմ, թե՝ ախպեր ուրեմն դու էլ ոտանավոր պիտի ասես, Ձմեռ Պապին լսի..

Հռհռալով ու քեֆներս թողուփախի արդեն հետ էինք գալիս, երբ փողոցի մեջտեղը մեզ զուգահեռ ճռռալով մի մեքենա կանգնեց.
- Ախպերս՝ մի րոպե էլի...
..Ներող եղեք տղերք ջան, տեսնում եմ կառնավալից եք գալիս: Էս Կաշեյ Բեսմեռտնու շորերով մեր ախպերը մի հատ նեղություն քաշի՝ երեխու վրա ջղայնանա էլի, խելոք չի նստում...

Գաղթական
17.02.2018, 14:55
Մի դրվագ փղերի կյանքից.

Երբ ընտանի փղերը դեռ փոքր են լինում, սովորաբար նրանց բաց են թողնում դաշտում՝ մի փոքր շղթայով կապելով նրա առջևի ոտքերից մեկը:
Շղթան իհարկե փոքր է լինում, բայց բավական ամուր, որպեսզի փղի ձագը, որքան էլ չարչարվի, չկարողանա այն կտրել:

Հետո փղերը հասունանում ու ահռելի ուժի տեր են դառնում:
Բայց նրանց դաշտում բաց թողնելուց՝ տերերը շարունակում են մի փոքր շղթայով միայն կապել նրանց առջևի ոտքերից մեկը:

Փիղը, եթե հանկարծ ուզենա, մի ուժգին շարժումով կպոկի շղթան ու կդառնա ազատ:
Բայց նա էդպես շղթայված էլ մնում է հավերժ, քանի որ այլևս երբեք չի փորձում կտրել շղթան՝ հիշելով իր վաղեմի փորձն ու ենթագիտակցորեն հավատալով, որ շղթան կտրելն իր ուժերից վեր է...

Գաղթական
17.02.2018, 21:27
Երաժշտական դպրոցում արդեն 2-րդ սեմեստրն է մոտենում ավարտին ու եկել էր վերջապես գործիք ընտրելու ժամանակը:

- Սաքսոֆո՛ն
- Այ տղա, ի՞նչ սաքսոֆոն.. հլը մի քիչ էլ մտածի... գուցե մարդավարի ջութա՞կ.. կամ էլ՝ վերջին վարիանտ՝ դաշնամո՞ւր...
Չէ որ չէ՝ սաքսոֆո՛ն...

Այ քեզ խաթաբալա..
Մի կերպ համոզեցինք գնա բոլոր գործիքներից մի քիչ փորձի, հետո որոշում կայացնի:

Գնաց փորձեց ու ուրախ-ուրախ եկավ հայտարարեց.
- Սաքսոֆո՛ն:

Դե լավ՝ սաքսոֆոն-սաքսոֆոն:
Գործիքը հայթհայթեցինք բերեցինք ու սկսվեցին հոգի մաշող պարապմունքները:
Իհարկե ամբողջ գործիքը հո միանգամից չե՞ն սովորեցնի տիրապետել:
Էն փչելու բերանի մասն առանձին դուրսա գալիս:
Պիտի դրանով ինչ-որ շրթունքների հատուկ դիրքով ճիշտ ու երկար փչել վարժվի, նոր հետո անցնեն առաջ..

Դե ինքն էլ ժամ պատարագ չունի: Մեկ էլ տեսար առավոտ լույսը դեռ կարգին չբացված քեֆը տվեց պարապի:
Կանգնումա իր սենյակի մեջտեղում ու փչում..

Վստահ չեմ, բայց ենթադրում եմ, որ գրգռված ընձուղտը հենց նմանատիպ ձայներովա իր զուգընկեևոջը կենակցման կանչում..

Սենց արդեն մի շաբաթա տառապում էինք, մեկ էլ խոստովանեց.
- Ճիշտը որ ասեմ՝ ես բառաբան էի ուզում, բայց մտածեցի չեք թողնի, դրա համար էլ սաքսոֆոն ընտրեցի:

Այ տղա՝ ի՞նչ բառաբան: Իբր սաքսոֆոնին շատ էինք յոլա տանում, հիմա էլ բառաբա՞ն: Կամ ո՞րտեղ պիտի տեղադրես էդ քո բառաբանային կոմպլեքսը..

Գործի դրեցինք ծանր հրետանին.
Մայրը հետն առանձնացավ իր սենյակում՝ հետը լեզու գտնելու:

- Համոզեցի՛
- Էսքան շո՞ւտ..
- Հա դե, ասեցի լսի՝ եթե բառաբան նվագելուց լինես, պիտի բոլորի հետևը նստես: ՈՒ տենց դու նորմալ չես երևա բեմի վրա: Իսկ սաքսոֆոն նվագողը գոնե դիմացներնա կանգնում ու երևումա:
Մի պահ մտածեց՝ աջ հոնքը կաաամաց վերև բարձրացնելով, հետո համոզված հայտարարեց՝ սաքսոֆոն եմ ուզում:

Գաղթական
18.02.2018, 18:50
Մի տարեց մարդ արդեն հասցրել էր բավական հոգնել իր կյանքից:
Ապրում էր մի փոքրիկ տան մեջ՝ ամսական 99$-ի չեկերով ու միայն ուներ մի վթարի ենթարկված մեքենա:

65տ հասակում նա որոշում է, որ այսպես շարունակվել այլևս չի կարող:
Բայց ի՞նչ կարող էր նա առաջարկել աշխարհին..

Հա՝ ընկերոջ խելքն իրենը չէր իր պատրաստած հավից:
ՈՒ հենց այդ հավի պատրաստման տեխնոլոգիան էլ նա դնում է կոնին՝ լքելով հայրենի Կենտուկին ու շրջագայելով նահանգից նահանգ:

Բոլոր ռեստորանների տերերին նա առաջարկում էր փորձարկել իր տեխնոլոգիան լրիվ ձրի՝ խնդրելով միայն մի փոքր տոկոս՝ դրանից ստացված շահույթից:

Իհարկե մարդը հեշտ հանձնվողներից չէր ու ուղիղ 1009 անգամ ՈՉ լսելուց հետո միայն 1010-ներորդ անգամ նրա հետ համաձայնվում եմ համագործակցել:

Հենց էդ մի ԱՅՈ պատասխանով էլ գնդապետ Հարթլանդ Սանդերսը ԱՄՆ-ում հավ ուտելու նոր կուլտուրա մտցրեց:

Այսպես ծնվեց «Kentucky Fried Chicken»-ը, որն ավելի հայտնի է որպես KFC:

Գաղթական
18.02.2018, 23:44
Էս վիքենդի աշխատանքս համ էլ նրանովա լավ, որ մեկումեջ փիլիսոփայելու ժամանակ էլա լինում )))

Նենց որ մի բան էլ էստեղ անմահացնեմ, քանի չեմ մոռացել.

Մի՛ քննադատիր մարդկանց, քանի դեռ չես եղել նրանց կոշիկների մեջ ու դրանցով անցել բավական տարածություն՝ այնքան, որ կոշիկների տերը դժվարանա հասնել ձեզ՝ ոտաբոբիկ վիճակով..

Գաղթական
20.02.2018, 07:09
Ինչո՞ւ է Բրյուսելը Եվրոպայի մայրաքաղաքը

1950թ. մայիսի 9-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանը կոչ է անում եվրոպական երկրներին՝ միացյալ կառավարել իրենց ածխի և պողպատի արդյունաբերությունները:
Այս կոչի իրական նպատակն էր զսպել Գերմանիայի վերազինումը և ընդհանուր հսկողության տակ առնել նրա արդյունաբերությունն ու դրանից ստացվող եկամուտը:

Սրա շուրջ համաձայնության են գալիս Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Իտալիան և Նիդերլանդները ու 1951թ. ստորագրում են Փարիզյան Համաձայնագիրը, որով ստեղծվում է Եվրոպական Ածխի և Պողպատի Միությունը (ECSC):

Մի քանի տարի անց՝ 1957թ. մարտին ստորագրվում է Հռոմյան Համաձայնագիրը, որով ստեղծվում են Եվրոպական Տնտեսական Միությունը (EEC) և Ատոմային Էներգիայի Եվրոպական Միությունը (ECAE):

Արդեն եկել էր ժամանակը նոր ինստիտուտների գործարկման, բայց երկրները չէին կարողանում ի մի գալ, թե որտեղ պետք է գտնվեն դրանց կենտրոնական գրասենյակները:

1958թ. փարիզյան արտակարգ հանդիպման ժամանակ որոշվում է, որ նոր ինստիտուտները կգործեն բոլոր 6 անդամ երկրների նախարարների հերթով նախագահության տակ:

Սրանով երկրները որոշում են ունենալ թափառող մայրաքաղաք ու,
այբբենական կարգով, առաջինը Բելգիայի հերթն էր:

Հետագայում որոշվում է հրաժարվել այդ թափառող մայրաքաղաքի գաղափարից ու ամեն ինչ էդպես էլ թողնել Բրյուսելում, քանի որ էնտեղ արդեն հսկա ենթակառուցվածք էր ձևավորվել:

Այսպիսով՝ Բրյուսելը Եվրոպայի մայրաքաղաքն է ոչ թե ինչ-որ քաղաքական որոշմամբ, այլ՝ էդպիսի որոշում ընդունել չկարողանալու հետևանքով:

Գաղթական
25.02.2018, 08:03
Թվերն ու դրանք արտասանելու եղանակները.

Սկզբից գերմաներեն, իսկ հետո էլ՝ հոլանդերեն սովորելիս, ինձ շատ էր խանգարում թվերն արտասանելու էդ լեզուներում ընդունված մեթոդը:
ՈՒ, ճիշտն ասած, մինչև հիմա էլ երբեմն դժվարանում եմ ակնթարթորեն ընկալել արագ խոսքի մեջ ասված ինչ-որ մեծ թիվ:

Բանը նրանում է, որ այս լեզուներում (այլ լեզուներից չգիտեմ) թվերն արտասանվում են հակառակ:
Օրինակ՝ 75-ին կասեն «5 ու 70»:

Վերջերս մի քանի ժամով կորել էի ինտերնետում՝ այս երևույթի բացատրությունը գտնելու հույսով:
Հստակ ինֆորմացիա էդպես էլ չգտա, բայց կարծում եմ, որ սա լուրջ գիտական հետազոտության թեմա կարող է լինել:

Բայց, փնտրտուքների արդյունքում, որոշակի եզրակացության հանգեցի, ինչի մասին գրելուց առաջ երևի արժի մի թեթև անդրադառնալ թվերի ստեղծման ու դրանց տարածման պատմությանը:

Ներկայումս աշխարհում ամենալայն տարածում գտած մեզ հայտնի թվերը ստեղծվել են հնդիկ մաթեմատիկոսների կողմից մ.թ. 500-ականներին:

Դրանք չեն ստեղծվել միանգամից ու մեկ մարդու կողմից, բայց դրանց համակարգն ամբողջացրել է հնդիկ մաթեմատիկոս Բրահմագուպտան՝ 628թ.-ին ներմուծելով մինչ այդ նախադեպը չունեցող նոր «0» թվանշանը:
0-ն փաստացի դա ոչինչն է, ու էդ «ոչինչ»-ը շրջանի մեջ առնելով էլ ստացվել է նոր թվանշանը:

7-րդ դարում համաշխարհային նոր կրոնի՝ իսլամի տարածման հետևանքով ստեղծվում է նոր աշխարհակալ կայսրություն՝ Արաբական խալիֆայությունը: Նրա խոշոր քաղաքներում, մասնավորապես՝ նորակառույց մայրաքաղաք Բաղդադում, պետության գործիչները ձեռնամուխ են լինում մշակույթի ու գիտությունների զարգացմանը, ի մի բերում մինչ այդ գոյություն ունեցած հնդկական, պարսկական, հունական ու հռոմեական քաղաքակրթությունների նվաճումները:

Թվային հնդկական համակարգը արաբական աշխարհ է ներմուծվում պարսիկ մաթեմատիկոս Ալ-Խորիզմիի ու արաբ մաթեմատիկոս Ալ-Քինդիի աշխատությունների շնորհիվ:
Մասնավորապես Ալ-Խորիզմին 825թ.-ին հեղինակում է «Հնդկական թվանշաններով հաշվարկի մասին» արաբերեն լեզվով գրված գիրքը, որի վերնագրում առկա «ալ-ջաբր»-ից ծնվում է «ալգեբրա» եզրը, իսկ Ալ-Խորիզմիի լատինիզացված անունից՝ «ալգորիթմ»-ը:

Իսկ X-րդ դարում սիրիացի մաթեմատիկոս Սինդ իբն Ալին ստեղծում է թվերի տասնորդական համակարգը՝ ներմուծելով կոտորակն ու ամբողջական թվեր գրելու համար անհրաժեշտ կետը:

Նույն X-րդ դարում հյուսիս-աֆրիկյան Մաղրեբում թվանշաններն ավելի են կատարելագործվում՝ մոտենալով ներկայումս մեր կողմից օգտագործվածի տեսքին:
Սրանով բաժանարար գիծ է մտնում՝ որպես արևմտա-արաբական ու արևելա-արաբական թվեր:
Վերջինը շարունակվում է մինչև այսօր էլ գործածվել արևելյան արաբական աշխարհում ու մի շարք այլ մահմեդական երկրներում:

Հենց հյուսիսային Աֆրիկայից էլ ձևափոխված թվանշանները մուտք են գործում Եվրոպա՝ ստանալով «արաբական» ու ոչ թե «հնդկական» անվանումը, քանի որ դրանք մայրցամաք էին մուտք գործում արաբական աշխարհից:

Արևմուտքում առաջին անգամ այս թվանշանների մասին հիշատակվել է 976թ.-ի «Codex Vigilanus»-ում, որը ոսկեզօծ մանուսկրիպտ էր, ուր հավաքված էին տարբեր պատմական փաստեր՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև X-րդ դարի Հիսպանիա:

980-ին, Բարսելոնայում ուսուցման տարիներին, արաբական թվանշաններին ծանոթանում է Գերբերտ Աուրիլլաքցին (Gerbert Aurillac) (հետագայում՝ Հռոմի Պապ Սիլվեստր II), ով համոզվում է դրանց հարմարավետության մեջ ու փորձում դրանք տարածել:

Բայց համակարգը Եվրոպայում ավելի լայն ու հիմնավոր տարածում է գտնում 1202թ.-ի Լեոնարդո Ֆաբինաչիի «Liber Abaci» աշխատության շնորհիվ:
Ֆաբինաչչին համարվում է Միջինադարի ամենահայտնի արևմտյան մաթեմատիկոսը ու նա ուսանել ու թվային համակարգին ծանոթացել է Ալժիրի Բեջայա քաղաքում:

Ֆաբինաչչին ծնվել է Պիզայի Հանրապետությունում ու նա հայտնի է նաև Լեոնարդո Բոնաչչի, Լեոնարդո Պիզեցի, Լեոնարդո Պիզանո Բոգոլլո անուններով:
«Ֆաբինաչչի» անունը շրջանառության մեջ է մտցվել միայն 1838թ.-ին՝ ֆրանսիացի պատմաբան Ջիլեմմե Լիբրիի կողմից ու կազմվել է «filius Bonacci»-ից՝ «Բոնաչչիի որդի»:

Հետագայում արաբական թվերը աշխարհում տարածվում են եվրոպացիների միջոցով՝ առևտրի ու կոլոնիզացիայի շնորհիվ:

..Մի քիչ երկար «թեթև անդրադառնալ» ստացվեց, բայց ուղղակի դժվար էր չհիշել ողջ նախապատմության էս կարևորագույն դրույթները..

Հիմա՝ ինչ վերաբերվում է բուն թվերն ընթերցելուն ու դրանք արտասանելուն:

Թվերը դասավորված են ձախից աջ՝ ըստ նվազման կարգի:
Այդպես դրանք եղել են հնդիկների մոտ, այդպես էլ վերցվել են արաբների կողմից ու փոխանցվել եվրոպացիներին:

Բայց արաբական գրերը գրվում ու ընթերցվում են աջից ձախ՝ ի հակադրություն շատ այլ լեզուների:
Այսպիսով՝ աջից ձախ ընթերցողի տեսանկյունից դրանք դասավորված են աճման կարգով:

Ես արաբերեն չգիտեմ, բայց արաբ մի օգտատերից իմացա, որ արաբալեզու հնագույն շատ տեքստերում թվերը հենց աճման կարգով էլ գրի են առնված:
Օրինակ՝ 1413-ը ներկայացված է որպես «3 ու 10 ու 400 ու 1000» կամ «3 ու 10 ու 14 հարյուր»:
Իսկ այժմ էս ընթերցման եղանակը մի քիչ փոփոխվելա՝ հավանաբար արտաքին ազդեցության տակ:
Բայց փոփոխվելա միայն առաջին ու երկրորդ երկնիշ թվերի արտասանության հերթականությունը՝ պահպանելով միավորը տասնավորի սկզբում ասելու կարգը:
Օրինակ՝ 1658-ը կարդացվում ու արտասանվումա որպես «1000 ու 600 ու 8 ու 50»:

Ենթադրում եմ, որ, արաբական հին տեքստերի օրինակով, եվրոպացիներն էլ են սկզբից նույն վերը նշված օրինակի պես աճման կարգով թվերն արտասանել, քանի որ նրանք թվային համակարգը փոխառել են արաբներից:

ՈՒ հավանաբար էս խառնաշփոթը դեռ տևական ժամանակ շարունակվելա, մինչև ստացելա իր վերջնական տեսքը, որն ունենք այսօր:
ՈՒ երևի սա եղել է ոչ թե մեկ ընդհանուր պրոցես, այլ՝ տարբեր լեզուներում ապրել է իր ուրույն զարգացումը, վերջում՝ մեկն ազդվել է մյուսից, իսկ երրորդը՝ մեկ ուրիշից:

Ինչն է հետաքրքիր, որ շատ լեզուներ այսօր էլ ունեն «14 հարյուր ու 10» տեսքը՝ 1410-ի դեպքում:
ՈՒ շատ լեզուներ էլ պահպանել են միավորը տասնավորից առաջ ասելու կարգը:

Բայց եթե որոշների մոտ դա գործում է բոլոր երկնիշ թվերի համար, ուրիշների մոտ դա տևում է ընդամենը մինչև 20-ը՝ seventeen, семнадцать:

Գաղթական
26.02.2018, 06:54
Այս կնոջ կյանքում կար մի ժամանակաշրջան, երբ նրա մոտ կլինիկական դեպրեսիա էին ախտորոշել ու նա մտածում էր ինքնասպանության մասին:

Անհաջող ամուսնությունից հետո նա աշխատազուրկ միայնակ մայր էր:
Սոցօգնության համար դիմում գրելիս նա իր դրությունը նկարագրել էր որպես «ժամանակակից Բրիտանիայում հնարավոր ամենաաղքատ վիճակում, բայց հարկի տակ բնակվող»:

1990թ.-ին, Մանչեսթերից Լոնդոն ուղևորվելիս, նրա գնացքը 4ժ ուշացումով տեղ հասավ, որի ընթացքում նրա ուղեղում հասցրեց մի պատանու մասին գրքի նոր սցենար ծնվել:
Իսկ 1995թ.-ին նա ավարտեց իր առաջին գիրքը՝ մի հին տպագրական մեքենայի վրա աշխատելով:

Գրքի տպագրությունը 12 անգամ շարունակ մերժվեց տարբեր տպագրատների կողմից, ինչից հետո Բլումսբերիի խմբագիր Բարրի Կունինգհամը՝ տեսնելով նրա մեջ մի քիչ պոտենցյալ, առաջարկեց տպագրել երեխաների համար գրքեր:

Այսօր նա Մեծ Բրիտանիայի ամենաշատ վաճառվող հեղինակն է՝ ներկայումս կենդանիների շարքում:
Նրա գրքերից վաճառվել են առավել քան 400 միլիոն օրինակ՝ աշխարհով մեկ:
Նրա կարողությունը գնահատվում է 560 միլիոն £, ու նա 12-րդն է՝ Բրիտանիայի ամենահարուստ կանանց շարքում:

Նա «Հարրի Փոթթեր»-ի հեղինակ Ջոան Ռոուլինգն է:

Գաղթական
26.02.2018, 07:12
Հարգելի «Պապիչուլլօ» ընթերցողներ,
Սիրելի ընկերներ,

Շնորհակալություն, որ այցելում եք, ընթերցում, ու մեկ-մեկ էլ արձագանքում:

Շնորհակալ եմ նաև բլոգ բացելու խորհուրդների համար:

Գիտեմ՝ օրագիրս էնքան օրագիր չի, ինչքան՝ ինչ-որ խուճուճ աջաբսանդալ:
Բայց առայժմ դեռ չեմ մտածում բլոգի մասին:
Գուցե երբևէ՝ չգիտեմ:
Եթե նման բան լինի, հուսով եմ դեռ էստեղ կլինեմ ու անպայման ձեզ էլ կտեղեկացնեմ:

Էս պահին ինձ համար ամենահաճելի զբաղմունքը դա հայերենն օգտագործելն է, ինչը համ կայֆա, համ էլ՝ օգնումա առօրյա կյանքում քիչ գործածվող բառերին թույլ չտալ մարտի դաշտը լքել ))

Էս միջոցով էլ փորձում եմ համատեղել հաճելին օգտակարի հետ:
Որ հա՛մ ինձ համար օգտակար լինի, հա՛մ էլ օրագրիս այցելուներին հաճելի ու հետաքրքիր:

Կսպասեմ նոր արձագանքների

Գաղթական
04.03.2018, 02:30
Վիկտոր Լյուստիգ (1890-1947) - Մարդ, ով վաճառեց Էյֆելյան աշտարակը


Լյուստիգը համարվում է աշխարհի ամենատաղանդավոր խաբեբաներից:

Նա ծնվել էր Չեխիայում, տիրապետում էր 5 լեզուների ու գերազանցապես ուսումնասիրել էր մարդու հոգեբանությունը, որի շնորհիվ որպես յուրային կարող էր ընդունվել թե՛ արիստոկրատների մոտ ու թե՛ գանգստերների:

Նա ուներ առնվազն 45 կեղծանուն ու միայն ԱՄՆ-ում նրան ձերբակալել են 50 անգամ ու ամեն անգամ ստիպված են եղել նորից բաց թողնել՝ նրա մեղավորությունն ապացուցող փաստերի բացակայության պատճառով:

Առաջին Համաշխարհայինից առաջ նա հիմնականում գործում էր տրանսատլանտյան կրուիզների վրա, ուր մարդկանց մոլորեցնում էր տարատեսակ լոտոներով ու վաճառում էր դոլար տպող սարքեր, որոնցում նախօրոք թաքցնում էր ցուցադրության ժամանակ «տպվող» գումարը:

1920թ. Լյուստիգը տեղափոխվում է ԱՄՆ ու մի քանի տարում հաջողացնում տասնյակ հազարավոր դոլարների տիրանալ՝ անհատներին ու բանկերին խաբելով:

Ըստ որոշ աղբյուրների՝ նա հաջողացրել էր խաբել անգամ իր ժամանակվա հանցավոր աշխարհի կարկառուն դեմքերից մեկին՝ Ալ-Կապոնեին, որին նա ներկայացել էր որպես «սննկացած գրաֆ Լյուստիգ» ու պատմել մի շահութաբեր գործի մասին՝ խնդրելով ներդնել ընդամենը 50.000$ ու խոստանալով ընդամենը երկու ամսում դա կրկնապատկել:
Երկու ամիս անց նա վերադառնում է Ալ-Կապոնեյի մոտ՝ բերելով վերցված 50.000$-ը ու աղիողորմ ներողություն է խնդրում իր անհաջողության համար:
Ալ-Կապոնեն՝ ցնցվելով նրա ազնվությունից ու խղճալով գրաֆին՝ նրան փոխհատուցում է իր երկամսյա ջանքերի համար 5000$-ի չափսով:

Բայց Լյուստիգի ամենանշանավոր խաբեությունը եղել է Էյֆելյան աշտարակի վաճառքը:

1925թ. մայիսին Լյուստիգն, իր գործընկերոջ հետ, ժամանում է Փարիզ:
Հենց առաջին իսկ օրերին քաղաքային թերթերից մեկում նրան է հանդիպում Էյֆելյան աշտարակի վատթար վիճակի մասին պատմող մի հոդված:
Կառավարությունը ներդրումներ էր փնտրում՝ աշտարակի վերակառուցման համար:

Այսպիսի հնարավորությունը Լյուստիգը չէր կարող բաց թողնել:
Նա մի կեղծ հավաստագիր է պատրաստում՝ ներկայանալով որպես Փոստի ու Տելեգրաֆի փոխնախարար: Ինչից հետո պաշտոնական հրավերքներ է ուղարկում մետաղի վաճառքով զբաղվող 6 ամենախոշոր ընկերությունների տնօրեններին:

Հյուրերին ընդունելով Փարիզի այն ժամանակվա ամենաշքեղ Կրիլլոն հյուրանոցում՝ Լյուստիգը նրանց պատմում է, որ Էյֆելյան աշտարակն իրեն այլևս չի արդարացնում ու չափազանց ծախսատար է:
Այդ պատճառով ընդունվել է որոշում աշտարակն ապամոնտաժել ու վաճառել որպես ջարդոն: Բայց այս ամեն ինչը պետք է առայժմ հույժ գաղտնի պահել ժողովրդից, որն արդեն հասցրել է սիրել աշտարակը:

Լյուստիգը հայտարարում է փակ աճուրդ հյուրերի միջև ու ի վերջո վաճառում է աշտարակն ապամոնտաժելու «իրավունքը» Անդրե Պուասսոնին: Ավելին՝ Լյուստիգը Պուասսոնից կաշառք էլ է վերցնում, որ իրավունքը հենց իրեն վաճառի:
Իսկ բուն գործարքի արժեքը կազմում է 250.000 ֆրանկ:

Վերցնելով գումարը՝ Լյուստիգը փախնում է Վիեննա:
Իսկ Պուասսոնը՝ ապամոնտաժման նպատակով աշտարակին տեխնիկա մոտեցնել փորձելիս բացահայտում է մեծ սուտը և որոշում ինքն էլ ամեն ինչ գաղտնի պահել՝ Փարիզով մեկ խայտառակ չլինելու համար:

Թևավորվելով առաջին հաջողությունից՝ որոշ ժամանակ անց Լյուստիգը կրկին վերադառնում է Փարիզ ու փորձում նորից վաճառել Էյֆելյան աշտարակը՝ նույն սխեմայով:
Բայց այս անգամ նրա բախտը չի բերում ու խաբված գործարարը դիմում է ոստիկանություն:
Եվ Լյուստիգը ստիպված է լինում շտապ հեռանալ ԱՄՆ:

1935թ Լյուստիգը ձերբակալվում է:
Նա դատապարտվում է 20 տարի ազատազրկման, որից 15 տարին դոլարներ կեղծելու և 5 տարին՝ մինչ դատարանի որոշում կայացնելը բանտից փախուստի համար:

1947թ. Լյուստիգը մահանում է թոքաբորբից՝ Սան-Ֆրանցիսկոյի մոտ գտնվող Ալկատրաս բանտում:

Գաղթական
04.03.2018, 12:07
Երեխեքից մեկը հա՛մ թենիսից էր մեդալ բերել, հա՛մ էլ՝ լողի տեղը նոր գույնի գլխարկ ստացել (այսինքն՝ մի աստիճանով էլ բարձրացել), իսկ մյուսը՝ հա՛մ երաժշտության քննությունն էր գերազանց հանձնել, հա՛մ էլ՝ դպրոցի քառորդայինից հիանալի ռապորտ բերել:

Վարձատրության էին սպասում: Արդեն ընտրել էին, թե ինչ են ուզում ու անհամբեր սպասում էին իրենց սիրելի երեխաների աշխարհ սուպերմարկետ գնալուն:

Ի դեպ՝ էս վարձատրության մասին էլ սկզբից շատ էինք մտածում, թե ինչպե՞ս անել, անե՞լ թե՞ չանել:
Հետո եկանք եզրակացության, որ պետք է անել, բայց չափավոր:
Քանի որ, եթե չափից դուրս շատ կամ ամեն մի մանրուքի համար լինի, երեխայի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե ամեն ինչի համար ինչ ինքն անում է, նա պետք է վարձատրվի կյանքում, որովհետև ինքը դա արել է դրա համար և ոչ նրա՝ որ դա նորմալ է ու էդպես է պետք:
Բայց նաև ինչ որ կերպ նա պիտի զգա, որ իր նվաճումը գնահատվում է ու վարձատրվում, ու, ինչու ոչ, մեկ-մեկ էլ էդ վարձատրության ու վերջնական արդյունքի գնահատման համար է պետք ջանք թափել՝ հարկ եղած դեպքում՝ տևական ժամանակ:

Բայց սրա մասին չէր, որ ուզում էի գրել..

Սուպերմարկետ հասնելուն պես նկատեցինք մի մուրացկանի:
Դրսում մինուս բուքուբորան էր, իսկ էս մարդը խանութի դիմաց մի բաժակ էր դրել ու ձեռքները աղոթելու տեսքով սառած ծնկի էր եկել ելքի դռների մոտ:

Առևտրի վերջում գումար չկարողացա կանխիկացնել, քանի որ կասսան դեռ դատարկ էր: Դրա համար էլ՝ որոշեցի մի ուտելու ու խմելու բան էլ վերցնել՝ հենց կասսայի մոտից:

Սովորաբար, մուրացկանի հանդիպելիս, ես ոչ թե ինքս եմ նրան գումար տալիս, այլ՝ երեխեքի հետ եմ ուղարկում:
ՈՒզում եմ, որ ձեռքները օգնելուն սովոր լինի:

Էս անգամ էլ նրանց հետ ուղարկեցի, որից հետո առաջին անգամ հարցրեցին, թե ինչու համար է դա պետք ու ով էր էդ մարդը:

Բացատրեցի, որ ով էլ որ լիներ՝ ուրախ օրից չէր եկել էդտեղ օգնություն խնդրելու:
ՈՒ մարդու համար կյանքում ինչքան էլ, որ դժվար լինի, միշտ կան մարդիկ, որոնք ավելի դժվար վիճակում են ու նրանց միշտ պետք է փորձել օգնել՝ հնարավորության սահմաններում:

Էս ամեն ինչից երեխեքն ավելի ոգևորվեցին ու ավագը սկսեց հիշելով թվել բոլոր այն մուրացկաններին, որոնց ինքը երբևէ գումար է տվել:

Իր էդ հիշելը թերևս ամենաբարձր վարձատրությունն էր արդեն ինձ համար:

Գաղթական
11.03.2018, 16:14
Նոր ակցիա է հիմա գործում՝ կարծեմ Նոր Տարուց սկսած:

Կապի տվյալ օպերատորի մոտ բաժանորդ ես դառնում՝ առնվազն 2 տարով ու կարող ես iPhone 6-ը 9€-ով գնել՝ էն պայմանով, որ հետագա 24 ամիսների ընթացքում ամսական 10€ հավելավճար տաս:
Ստացվումա՝ ընդհանուր առմամբ 250€ կվճարես իր իրական գնի փոխարեն, որն այսօր 400€ ա խանութում:

Ձեռքս քոր էր գալիս՝ կնոջս հին iPhone 6-ը թարմացնել:
Համ էդ հնի միկրոֆոնն էր արդեն սկսել կյանքի թույլ նշաններ ցույց տալ, համ արդեն 2 տարեկան էր ու բնականաբար գառանտիայի ժամկետն անցել էր, համ էլ՝ նորի հիշողությունը 32GB ա՝ հնի 16GB-ի փոխարեն:

Ընդ որում՝ օպերատոր կամ հեռախոսահամար փոխելու խնդիր չկար ու 2-ս էլ արդեն 6 տարուց ավել կլինի, որ էդ նույն օպերատորի սերվիսից ենք օգտվում:

2-րդ ձեռքի ապրանքների հավելվածը քչփորելուց հետո հասկացա, որ մեր պարամետրերով հեռախոսը՝ լավ աշխատող միկրոֆոնով, լավագույն դեպքում, 150€-ով կարելիա վաճառել:

Հայտարարությունը գցեցի աճուրդայինով ու ողջ օրը գինը դանդաղ աճում էր:
Վերջում 120-ից միանգամից թռավ 150, էն էլ պարզվեց հայ ա..
Խիղճս չտարավ՝ խորհուրդ տվեցի շարունակել փնտրել, որ հետո մի 20-30€ էլ ավել ստիպված չլինի տալ, երբ միկրոֆոնը վերջնական շունչը փչի:

Բայց իրենից հետո մեկը ուղիղ զանգեց՝ 160 առաջարկելով, որն ընթացքում մինչև 170 բարձրացրեցի:

Բա աչքերը ո՜նց էին փայլում, երբ եկավ հետևից:
Առաջարկեցի ամեն ինչ ստուգել ու իրենից հեռացա էլ, որ զանգի ինձ ու միկրոֆոնն էլ ստուգի:
Շատ էր ոգևորված ու ամեն ինչ սրտովն էր:
Երևի պատճառներից մեկն էլ էն էր, որ նոր պիտի iPhone 3-ից 6-ի անցներ:

Ասումա՝ ով փնտրի, նա կգտնի:
Է դու էլ քո բախտը գտար ապեր..
Բայց աշխատի Պրոքսիմուսից խուսափել, որ ակցիան չտեսնես ու ինքըզինքը հայհոյես )))

Գաղթական
12.03.2018, 22:06
ՌըզաԽենթ.. #1

Ամստերդամի Պալատկեքում էի:
«Պալատկեք» անվանում էին վրանածածկ ու պլաստմասե պատերով էն շինությունները, ուր պահվում էին փախստականները՝ մինչև երկրում մնալու իրենց դիմումի հայցաքննումը:

Սենյակները ցածր էին ու մի 10քառ.մ.-ի վրա 4 հոգի տեղավորված: Զուգարան/բաղնիք/խոհանոց ընդհանուր էին ու հիգիենան՝ մինուս անվերջություն:
Աշխարհի ինչ փոշոտ ու մոռացված անկյուն մտքովդ անցներ՝ էդտեղից մարդ կարելի էր հանդիպել Պալատկեքում:

Անունն էլ «Ամստերդամ»-ի էր զուտ հնչեղության համար:
Իրականում ինքը մոտ 10-15կմ հեռու էր Ամստերդամի ամենամոտ արվարձանից՝ ամենաքիչ օգտագործվող դոկերից այն կողմ:
Դե երևի որ փախստականներն, իրենց գոյությամբ, քաղաքակիրթ աշխարհի աչքը մազոլ չանեյին պանիմայեշ..

Բայց պատմությունը դրա մասին չի..

Քանի որ մարդիկ միայն մոտ 1-2 ամիս էին Պալատկեքում պահվում՝ իմ էնտեղ տեղավորվելուս միայն առաջին շրջանում շատ հայեր հանդիպեցի: Հետո կամաց-կամաց բոլորը գնացին ու եկան նորերը՝ մի ծերունի ամուսինների զույգ ու երկու ջահել աղջիկ՝ մեկը Երևանից, մյուսն էլ՝ Բաղդադից:

Մի օր էլ ռուսների ու վրացիների հետ կարտ էինք խաղում, երբ էս երկու աղջիկները մտան ընդհանուր հանգստի սենյակ:
Բաղդադցի լացակումած ու կարմրած Սեդային տեղավորելով սեղաններից մեկի մոտ՝ երևանցին, որ ավելի ժիր ու աչքաբաց էր, արագ մոտեցավ ինձ, թե՝ պարսիկները Սեդային ձեռք են գցել..

Երբ Սեդային հարցուփորձ էինք անում, թե ով էր կոնկրետ, միայն մի բան իմացանք.
- Ան խենթ պարսիգը...

Պարսիկ երիտասարդները էդ ժամանակ էդտեղ շատ էին, քանի որ Իրանում նոր բռնաճնշումների ալիք էր բարձրացել:
Շատերին էի արդեն դեմքով ճանաչում, բայց մեկի անունն էլ նույնիսկ գիտեյի՝ Շերվինը:
Շերվինը Բելառուսում էր որոշ ժամանակ ապրել ու շուտ-շուտ էր գալիս զրուցելու ու իր ռուսերենը մարզելու:

Հենց էս Շերվինին էլ առաջինը բռնեցի՝ պահանջելով պարզել, թե ո՞ր «խենթ պարսիգ»-ն է նեղացրել Սեդային:
Ընդ որում՝ ոչ թե պարզապես նեղացրել էին, այլ՝ ձեռքից քաշելով փորձել մտցնել սենյակ:

Էնպեսա ստացվել, որ ես խնդրել չգիտեմ: Առավել ևս՝ ոչ ընկեր/հարազատներից: Դրա համար էր, որ ռուսներից ու վրացիներից օգնություն չխնդրելով միայն նետեցի, թե պարսիկների հետ հարց ունեմ ու շուտով կգամ:

Ամենախոհեմ քայլը չէր իհարկե, ոչ էլ՝ հերոսություն, բայց իմ տեսանկյունից ոտնձգություն էր կատարվել իմ ազգային պատվի հանդեպ ու լռել չէր կարելի:

Մի խոսքով՝ ես էի, թաքցրած դանակս, Շերվինն ու Շերվինի մատնանշած «խենթը», որը միակ տարօրինակն էր իրենց շարքերում ու մեզ շրջապատած պարսիկների մի բազմություն:

Ես էս խենթի վրա գոռգռում էի, Շերվինը թարգմանում էր, իսկ դա՝ ում անունն ի դեպ Ռըզա էր, արնակալած աչքերով մի տեսակ անմասն ինձ էր լսում ու գլխով համաձայնության նշան անում:

Երբ ինչ ասես ասեցի, ինքն էլ համաձայնեց, պահանջեցի, որ գա Սեդայից ներողություն խնդրելու:

Էդ ողջ բազմությամբ մտանք հանգստի սենյակ ու Ռըզային առաջ քաշեցինք Սեդայի մոտ:

- Ասիգա ո՞վ է
- Էն պարսիկը, որ քեզ նեղացրել էր..
- Բաց անիգա ուրիշ էր..
- Սեդա լավ նայի՝ դու ասեցիր «խենթ»-ը, իսկ իրենց մեջի միակ խենթը սա է...
- Ջանըմ, ես չասեցի խենթ, որ նա խելագար է, ես ասեցի խենթ, որ ասանգ բան փորձել է ինձ հետ անել...

Քիչ անց արդեն հայտնաբերեցինք իրական հերոսին:
Նորից էդ նույն բազմությունն էր, կենտրոնում՝ ես, Շերվինը, Ռըզան ու հերոսը:
Ես էլի գոռգռում էի, Շերվինն էլի թարգմանում էր, հերոսը գլուխը կախել էր, իսկ Ռըզան՝ արնակալած աչքերով մի տեսակ անմասն լսում ու գլխով համաձայնության նշան էր անում...


(շարունակելի)

Գաղթական
18.03.2018, 12:54
ՌըզաԽենթ.. #2


Ընդամենը մի գիշեր եղավ Պալատկեքում, որ մենակ մնացի սենյակում:
Նախօրեին բոլոր սենյակակիցներիս տարել էին հարցազրույցի, իսկ նորերին էլ չէին տեղավորել:
Նորերին բերում էին միշտ նույն ժամին: Հերթ էին կանգնեցնում ռեսեփշընի մոտ, սրբիչ ու վերմակ բաժանում, հետո խումբ-խումբ ուղեկցում սենյակներ:
Մենք միշտ ռեսեփշընի մոտ դիմավորում էինք նորերին՝ հայեր հանդիպելու հույսով:

Էդ օրը, փաստորեն, արդեն նորերին տեղավորել էին ոչ իմ սենյակում ու խաղաղ անկողին մտա:

Գիշերվա հազարն էր, երբ վեր թռա հուսալքված մարդու կոկորդային մի աղաղակից.
- Ֆաք դը Նեդըրլէնդս...

Միջանցքում իրարանցում ու քաշքշոց էր: ՈՒ, քանի գնում, աղմուկը մոտենում էր..
Սենյակիս դուռը բացվեց ու ռեսեփշընի աշխատակիցները ներս հրեցին երկարագանգուր ու անմազ դեմքով մի մարդու: Մարդը՝ չկարողանալով պահել հավասարակշռությունը, սկզբից մեկնվեց հատակով մեկ, ապա վեր թռավ ու ատելությամբ լի մի քանի հայհոյանքներ գոռաց փակ դռան վրա: Հետո նստեց գետնին ու դեմքն ափերի մեջ առավ...

Իրաքցի արաբ էր..
Էս մարդը բավականին հետաքրքիր ու անսովոր կյանք էր ապրել, որում իրենց ուրույն տեղն ունեյին նաև պատերազմներն ու արհավիրքները:
Բայց էստեղ հրապարակման է ենթակա միայն նրա վերջին ժամանակների ճամփորդությունը:

Անչափ շատ եմ պատմություններ լսել, բայց էս մեկի ճամփորդությունը՝ բացի նրանից, որ տրագիկ էր, նաև մի քիչ կոմիկ էր:
Եղել են և հայեր, որոնք ձմեռային գիշերվա մթության քողի տակ նորածինը ձեռքներին ու անհայտ գետերի միջով սահմաններ են հատել:
Եղել են և այլ հայեր, որոնք առաջիններից գումար են վերցրել ճանապարհը ցույց տալու համար, բայց հետո անտեր են թողել ու փախել ճամփի կեսից..

Ինչ մեղքս թաքցնեմ՝ իմ կյանքում էլ է էդպիսի պահ եղել, երբ ստիպված եմ եղել գիշերվա քողի տակ անծանոթ անտառի միջով սահման հատել..
Բայց վերադառնանք իրաքցուն.

Մարդը մանկուց երազել էր հայտնվել Կանադայում:
Կանադայում հայտնվել երազել շարունակել էր նաև Շվեդիա հասնելուց հետո, ուր իր էնտեղ ապրող եղբոր ջանքերի շնորհիվ էր հասել:
Չունենալով կացության իրավունք նա գումար էր հավաքել ու կեղծ փաստաթղթեր գնել, որ ինքնաթիռ նստի:
Օդանավակայանում այնուամենայնիվ կեղծիքը հայտնաբերել էին ու մարդուն բանտարկել:

Դուրս էր եկել բանտից ու մեկ անգամ ևս բախտը փորձել՝ եղբոր անձնագրով, ով իր զույգն էր:
Այս անգամ հաջողվել էր ինքնաթիռ սողոսկել ու նա վերջապես ճամփա էր ընկել դեպի իր երազների երկիր:

Բայց ինչ-որ անհարթության պատճառով ինքնաթիռը ստիպված վայրէջք էր կատարել Իսլանդիայում ու, որոշ ժամանակ անց, նոր ինքնաթիռ նստելուց, երբ փաստաթղթերն էին ստուգում, իր բախտից ստուգողը շվեդ էր եղել ու ուրախ-ուրախ փորձել հետը մի քանի շվեդերեն բառ փոխանակել..
Այսպիսով նորից էր իր կեղծիքը բացահայտվել, թե ինչպես կարող է Շվեդիայի քաղաքացին լեզվին չտիրապետել ու մարդուն նորից բանտ էին ուղարկել...

Նորից էր բանտից դուրս եկել ու այս անգամ փորձել նավով Կանադա հասնել:
Ծովափնյա պանդոկում ծանոթացել էր քեֆ անող ռուս նավաստիների հետ, որոնք էլ խոստացել էին իրենց հաշիվը փակելու դեպքում օգնել նրան նավ բարձրանալ:

Բարձրացել էր ու թաքնվել..
Թաքնվել էր, քանի որ օրինազանցներին նավի վրա հայտնաբերելու դեպքում իհարկե նրանց պետք է ձերբակակեն, բայց լինում են և դեպքեր, երբ նավի վրա գործում է պապական օրենքը՝ կարգազանցներին ծովը նետելու:

Նավը սպասվածից շուտ էր իրեն ափ հասցրել: Զարմացել էր, բայց տախտակամած դուրս եկել:
Դուրս էր եկել ու հայտնաբերել, որ հարբած ռուս նավաստիներն իրեն Հոլանդիա էին ուղարկել...

Դե հոլանդացիներն էլ նրան բռնել էին ու փախստականների հանձնման կետ բերել..
Էստեղ նա պատմությունն ընդհատեց, ցատկեց տեղից ու ատելությամբ լի փակ դռան վրա բղավեց.
- Ֆաք դը Նեդըրլէնդս...
Չեմ ուզում, հասկանո՞ւմ ես, չեմ ուզում ես էստեղ լինել...

Մինչև լույս դեռ զրուցում էինք նոր ծանոթիս հետ: ՈՒրիշներից առանձին էին իրեն բերել՝ հատուկ կոնվոյով, ու նա գաղափար անգամ չուներ, թե ինչ են պատրաստվում իր հետ անել:

Հաջորդ գիշեր արդեն եկան իր հետևից: Նա փորձում էր բռունցքներով պաշտպանվել, բայց նրան գետնին տապալեցին, ձեռնաշղթա հագցրին ու տարան:
Իսկ Պալատկեքի միջանցքներում գիշերային անդորրը դեռ երկար արձագանքում էր հուսալքված մարդու կոկորդային մի աղաղակ.
- Ֆաք դը Նեդըրլէնդս...


(շարունակելի)

Գաղթական
19.03.2018, 02:32
Էս էն գոլնա, որը ծնվելուս օրը Խորիկը (Խորեն Հովհաննիսյան) խփելա Բելգիայի դարպասներին ու դրանով հանդերձ ԽՍՀՄ-ը 1:0 հաղթելա:
Շատ հատկանշականա, որ հենց Բելգիայի դարպասներին...

Արարատ-73-ի փառքից հետո ֆուտբոլն ահագին պոպուլյար էր Հայաստանում ու հայրս այնքան ազդված է եղել, որ հետագայում խոստովանեց.
- Թե էդ անունդ էդքան կարևոր չլիներ, շատ հնարավորա, որ Խորեն դնեյի...

2224513837562398/

Գաղթական
21.03.2018, 19:42
Լուսնի Դեսպանատուն


Մոտ 40 տարի առաջ, մի աշնանային օր, երկրորդ ձեռքի մեքենաների վաճառքով զբաղվող Դեննիս Հոփ անունով մի ամերիկացի մեքենայի մեջ նստած նայում էր Լուսնին: Այդ պահին նա շատ ծանր վիճակում էր, ուներ ընտանեկան խնդիրներ ու ոչ վաճառելու բան ուներ, ոչ էլ՝ ապագայի հեռանկար: Այդ պահին նրա մտքով անցավ, որ Լուսնի վրա ուզածիդ չափ անշարժ գույք կա...

Այսօր 70-ամյա Հոփի կարողությունը 11 մլն $-ից ավել է, իսկ նրա բիզնեսը Կալիֆորնիա նահանգում ծավալով երկրորդն է: Պաշտոնապես նա ինքն իրեն համարում է Լուսնի մակերևույթի բացարձակ և վերջնական տիրակալ:

1980թ.-ն էր, երբ նա գնաց Հայտերի ձևակերպման ԱՄՆ-ի կառավարական գրասենյակի իր տեղական Սան-Ֆրանցիսկոյի բաժանմունք ու հայտ ներկայացրեց Լուսնի ամբողջ մակերևույթի, ինչպես նաև մեր Արեգակնային համակարգի այլ մոլորակների (բացի Երկրից ու Արեգակից) գրանցման համար: Ըստ երևույթին՝ սկզբից նրան հիմարի տեղ դրեցին, սակայն 3 գործակալ, 2 հարկ ու 5ժ հետո գլխավոր գործակալը համաձայնվեց ու գրանցեց նրա հայտը:
Այդ օրը Լուսնի Դեսպանատան ծննդյան օրն էր:

Դրանից հետո Հոփը նամակներ գրեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա և ԽՍՀՄ-ի կառավարությանը՝ տեղեկացնելով նրանց իր հայտի ու ալյմոլորակային տարածքներ վաճառելու նպատակի մասին:

- Ոմանք պնդում են, թե նրանցից պատասխան չստանալը դեռ չի նշանակում, որ Լուսինն արդեն իմն է,- ասում է Հոփը,- սակայն ես իմ պարտականությունն եմ կատարել, նրանք էլ պետք է իրենցը կատարեյին:

Հոփն իր հայտով հենվում էր օրենքում առկա բացթողնման վրա:
ՄԱԿ-ի 1967թ. «Արտաերկրային տարածքի հռչակագրում» վավերացված է, որ որևէ երկիր կամ կառավարություն երբևէ չի կարող սեփականաշնորհել կամ շահագործել Լուսինը կամ որևէ այլ մոլորակ: Բայց օրենքում ոչ մի բան չկար գրված ֆիզիկական անձանց սեփականաշնորհման մասին:
Հոփը մեջբերում էր նաև բնակիչների իրավունքների ակտը՝ ընդունված Ամերիկայի կողմից 19-րդ դարում, համաձայն որի ձեռներեցները կարող էին հայտ ներկայացնել տարածքի նկատմամբ՝ առանց այնտեղ գտնվելու:

Որքան էլ որ դա անհավատալի չլինի՝ ոչ ոք չվիճարկեց Լուսինը սեփականաշնորհելու Հոփի քայլը, չնայած որ ժամանակն անցնում էր ու նա սկսել էր արդեն հողատարածքներ վաճառել Լուսնի վրա:
Այս լռությունից օգտվելով էլ Հոփը գրանցեց այլմոլորակային հողատարածքներ վաճառելու իր հեղինակային իրավունքը ԱՄՆ Պետռեգիստրում:
Սրանից հետո Հոփն արդեն պաշտոնապես ամենամեծ կալվածատերն էր Երկիր մոլորակի վրա:

1996թ. Հոփը բացեց այլմոլորակային տարածքներ վաճառելու իր առաջին վեբ-կայքը՝ MoonShop-ը:
Իսկ Լուսնի Դեսպանատան բացվելու առաջին իսկ ամիսներին այն գրավել էր մամուլի ու հեռուստատեսության ուշադրությունը՝ ավելի քան 180 երկրներում:
Այն ժամանակներից սկսած Լուսնի Դեսպանատունն արդեն վաճառել է մոտ 245 մլն հա Լուսնի, Մարսի, Վեներայի, Մերկուրիի և այլն վրա:

Հոփից հողատարածք գնած 6 մլն մարդկանց թվում են նաև ԱՄՆ 3 նախագահներ (Ջ. Բուշ, Ջ. Քարթեր, Ռ. Ռեյգան) ու մոտ 700 աշխարահռչակ հայտնիներ (օրինակ՝ Թոմ Քրուզը, Առնոլդ Շվարցենեգերը, Թոմ Հենքսը, Քլինթ Իսթվուդը, Ջորջ Լուկասը, Նիքոլ Քիդմանը, Ջոն Տրավոլտան, Ռոնալդուն, Հիլթոն Հոթելային համալիրը և այլն):
Իհարկե կան նաև Հայաստանից գնորդներ:

Ի դեպ՝ Լուսնային 1 ակրը (0.4 հա) արժե մոտ 30$ և այն գնելով սեփականատերը ստանում է մի շարք փաստաթղթեր` Սեփականության վկայական, Լուսնային Սահմանադրություն, Լուսնային քարտեզ և Լուսնի անձնագիր:

Անգամ շատ լուսնային սեփականատերեր սպառնում են դատի տալ հետազոտական ընկերություններին, եթե նրանց կայանները մուտք գործեն իրենց պատկանող տարածքներ:

2004թ. Հոփը ձևավորում է Տիեզերական Կառավարությունը՝ դեմոկրատական հանրապետություն, որը ներկայացնում է այլմոլորակային հողատարածքների սեփականատերերի շահերը, հաստատում է կոնգրես ու սահմանադրություն, դրամական միավոր և նույնիսկ պատենտների գրասենյակ:

Գաղթական
22.03.2018, 22:08
Անունը կարդացի, մտածեցի՝ տեսնես ռուսների «блины»-նա՞ էստեղ հասել:

Եկա կասսայի մոտ, մի օրիորդ կոտրատվելով հարցնումա.
- Կներեք, մի բան հարցնեմ, էս ի՞նչա..
Անկեղծ խոստովանեցի՝ ես էլ չգիտեմ:

Պատասխան հայացքն առանց խոսքերի էլ բավական խոսուն էր...

https://s31.postimg.org/z0txrfe57/5_D1_EA490-7_FDC-4147-_B7_B6-2479_EA17_B805.jpg

Գաղթական
25.03.2018, 02:15
Շարունակելով Լուսնի թեման ))

1969թ. Ապոլլո 11 կայանը վայրէջք կատարեց Լուսնի վրա:

Կայանից դուրս գալուց անձնակազմի ղեկավար Նէյլ Արմսթրոնգի կատարած արտահայտությունը հետագայում դարձավ պատմության ամենանշանավորներից մեկը:

Այն հետևյալն էր.
«Սա մի փոքր քայլ է մարդու համար ու մի մեծ ցատկ՝ մարդկության համար»

1995թ. շրջանառության մեջ մտավ Արմսթրոնգի «լուսնային արտահայտությունների» հետ կապված մեկ այլ հետաքրքիր պատմություն:
Եվ այն կայծակնային արագությամբ տարածվեծ ինտերնետում ու մամուլում:

Շատերը հակված են կարծել, թե այս պատմությունը ոչ այլ ինչ է քան լեգենդ կամ, ավելի ճիշտ, անեկդոտ:
Բայց այն պաշտոնապես չի հերքվել ո՛չ Արմսթրոնգի կողմից, ո՛չ էլ՝ ՆԱՍԱ-ի, որի մոտ պահպանվում են վերոհիշյալ անձնակազմի խոսակցությունների տրանսկրիպտները:

Իսկ պատմությունը հետևյալն է.

Անհրաժեշտ հետազոտություններ կատարելուց հետո Ապոլլո 11 կայանի անձնակազմը վերադառնում է կայան և Արմսթրոնգը՝ ետ մտնելուց առաջ ասում է՝
«Հաջողություն քեզ միսթըր Գորսկի»

ՆԱՍԱ-ի աշխատակիցները սկզբից կարծում են, թե խոսքը գնում է ԽՍՀՄ որևէ տիեզերագնացի մասին, ում ծաղրում էր Արմսթրոնգը, բայց Գորսկի ազգանվամբ տիեզերագնաց չի հայտնաբերվում ո՛չ ԽՍՀՄ մոտ, ո՛չ էլ՝ մեկ այլ տեղ:

Հետագայում շատերն են փորձում Արմսթրոնգից պարզել այս արտահայտության իմաստը, բայց ապարդյուն:

Եվ միայն 1995թ.-ի հուլիսի 5-ի հարցազրույցի ժամանակ Արմսթրոնգը բացահայտում է գաղտնիքը:

Նա պատմում է, որ մանուկ հասակում ինքը եղբոր հետ բեյսբոլ էր խաղում իրենց բակում:
Հանկարծ գնդակը թռչում է հարևանի այգի ու ինքը գաղտագողի մտնում է էնտեղ՝ գնդակի հետևից:

ՈՒ էս միջոցին է լինում, որ փոքրիկ Նէյլը լսում է, թե ինչպես է հարևանուհի միսսիս Գորսկին բղավում ամուսնու վրա.
- Օրալ սե՞քս.. Օրալ սե՞քս ես դու ուզում.. Դու այն կստանաս, երբ հարևանի երեխան քայլի լուսնի վրայով...

Գաղթական
25.03.2018, 03:27
Նախորդ գրառման հետ կապված.


Պատմությունը զվարճալի էր, բայց ուղղակի կատակ ա եղել :) https://space.stackexchange.com/a/5032

Գաղթական
26.03.2018, 03:35
ՌըզաԽենթ.. #3


Պալատկեքից հետո Տեռ-Ապըլն էր՝ հարցազրույցներ վերցնելու վայրը:

Փոքր սրահում օդը կարծես խտացել ու ողջ ուժով ճնշում էր վրադ:
Չնայած, որ ահագին մարդ էր կիսում այդ օրերի ընդհանուր ճակատագիրը՝ սրահում քար լռություն էր տիրում, որը միայն խախտում էր պատից կախված ժամացույցի ձայնը ու մերթ ընդ մերթ դուրս ժայթքող ինչ-որ մեկի հառաչանքը:
Ժամանակ առ ժամանակ էլ ներս էր մտնում աշխատողն ու կարդում հերթական հարցաքննվողի անունը՝ քննիչներից մեկի մոտ հրավիրելով նրան:

Հարցազրույցները կարճ դադարներով տևում էին ժամեր՝ անվերջանալի ու լարված ժամեր:
Հարցերը գեներացնում էր համակարգիչը, իսկ դրանք հնչեցնում էր հոգեբան-քննիչը, ով անթարթ հետևում էր քո ամեն մի շարժմանը ու ամեն մի արտասանած խոսքիդ ընթացքում դեմքիդ ընդունած արտահայտությանը:

Նույն հարցը՝ վերաձևակերպված, կարող էին տալ մի քանի անգամ՝ նյարդալարերի հետ ձգվող ժամերի ընթացքում:
Նպատակն էր՝ խոսքերիդ մեջ հայտնաբերել սուտ և/կամ անհամապատասխանություն, որից կկառչեյին ու որի հիման վրա կկառուցեյին ապրելու իրավունքի հայցիդ մերժումը:

Անկախ գիտեցածդ լեզուներից՝ պահանջում էին, որ հարցազրույցն անցնի քո մայրենի լեզվով ու դրա համար սենյակում ներկա էր նաև թարգմանիչ, որը կարող էր և փոփոխվել ու որին նույնպես հսկում էին, որ հանկարծ քեզ ինչ-որ բան չհուշի:

Ընդամենը մի անգամ մի տեղ ես էլ սայթաքեցի՝ արդեն հազարերորդ անգամ հնչող հարցին ինչ-որ թիվ հանկարծ սխալ ասելով:
Թարգմանիչը, որ մի երիտասարդ պարսկահայ աղջիկ էր, լեզուն կծեց: Իմ խոսելու ընթացքում նա նշումներ էր անում, որ հետո հեշտ թարգմանի: ՈՒ, սայթաքելս նկատելով, շատ զգույշ հայացքս հրավիրեց իր նշումներին, ուր մատով թկթկացնում էր նախորդ անգամներին ասված թվի վրա..

Քննիչը՝ երկար ժամանակ սոված մնացած ու հանկարծ հեշտ որս գտած գազանի պես, մի վայրենի ձայն արձակեց ու ձեռքերը շփեց.
- Բա նախորդ անգամ այլ թիվ էիր ասում..

Զգացի, թե ինչպես սառը քրտինքը պատեց ճակատս ու խորը շունչ քաշեցի..
- Չէ, նախորդ անգամներն էլ, հիմա էլ նույն թիվն եմ ասում..

Քանի դեռ քննիչն ինչ-որ հակափաստարկներ էր փորձում բերել ու գրանցումներում նախորդ պատասխաններս գտնել՝ թարգմանիչ աղջկա հայացքը կանգ առավ դեմքիս ու հարցական քարացավ:

Այդ քառորդ վայրկյան տևած հայացքների երկխոսության ընթացքում մեղավոր աչքերով ես պատասխանեցի նրան ու փորձեցի ներողամտություն հայցել:
Եթե իմ հետագա ճակատագիրն էր որոշվում այդ պահին, ապա նրա թարգմանչի հեղինակությունն ու գուցե այդտեղի իր աշխատանքը:

Աղջկա աչքերը հազիվ նշմարելի ժպտացին ու նա բարյացակամորեն թեթևակի գլխով արեց՝ թղթի վրա սևացնելով քիչ առաջ կատարած պատասխանիս նշումը:

Հետո նրանց խոսակցությունից հասկացա, որ աղջիկը մեղքն իր վրա վերցրեց՝ վերջին թիվը սխալ թարգմանելու համար ու համբերատար մինչև վերջ լսեց քննիչի հանդիմանությունը:

Հաջորդ օրերի հարցազրույցների ժամանակ աղջկան ես այլևս չտեսա..

Իսկ մի քանի օրից էլ բարեհաջող ավարտվեց կյանքի նաև էդ փուլն ու ինձ տեղափոխեցին ժամանակավոր ճամբար՝ սպասելու դատին:

(շարունակելի)

Գաղթական
31.03.2018, 09:03
Շվեյցարիայի Աարաու քաղաքի հայկական համայնքում ճաշկերույթի էի հրավիրված:

Հավաքվածների հիմնական մասը միջինից բարձր տարիքի պոլսահայեր էին իհարկե, բայց մնացածների մեջ ամեն «տեսակի» հայ էլ կար:

Ճաշկերույթից հետո սկսվեցին տարբեր հարցեր քննարկվել, իսկ սրահի մի անկյունում մի երկար հերթ էր գոյացել՝ տեր-հոր մոտ:
Հարցրեցի, թե ինչի՞ են հերթ կանգնած, պատասխանեցին, թե հարցեր ունեն տեր-հորը:

Մի քիչ մտածելուց հետո ես էլ հերթ կանգնեցի ու, երբ հերթս հասավ, հարցրեցի՝ «Ըստ Աստվածաշնչի օձը խաբեությամբ Եվային խնձոր կերցրեց ու դրա համար դատապարտվեց հավերժ սողալու: Այսինքն՝ սողալը դա նրա պատիժն էր: Բա մինչ դա ո՞նց էր տեղաշարժվում..»

Հերթում քչփչոց սկսվեց, իսկ տեր-հայրն անսպասելիությունից մի պահ շփոթվեց մինչ պատասխանելը:

Հետո հասկացա, որ «հա՜րց, հա՜րց».. էդ հերթում մարդա մի խնդրանքով էին կանգնած, ես էլ եկել ի՛նչ էի հարցնում..
Միանգամից չկողմնորոշվեցի, թե մեզնից ովա հարցի խորհուրդը սխալ հասկանում՝ ե՞ս, թե՞ էդ ամբողջ հերթը...

Գաղթական
01.04.2018, 01:21
Վաղուցվա բան.

Մի մոլդովացի զույգ կար մեր մոտերքը ապրող:
Առավոտյան հանդիպեցին, ասեցի.
- Христос Воскрес!
Ասեց.
- ...не у нас...

Պարզվեց էդ տարի իրենց Զատիկի օրը մերինի հետ չէր համընկնում..

Գաղթական
01.04.2018, 08:12
Ապրիլի 1.

Բարեկամներից մեկին աղջկերքը զանգում են, թե.
- Աչքդ լո՜ւյս, շնորհավո՜ր
- Ինչի ի՞նչա եղել
- Դե իմացանք, որ կինդ հղիա
Սա խառնված.
- ՈՒմի՞ց...

Գաղթական
02.04.2018, 08:50
Ժողովուրդ ջան, աչքիս ես էլ պասիվանամ..

Վերջին ժամանակներն ահագին հաճախ էի լինում Ակումբում, ինչն էնքան էլ արդարացված չէր:
Շատ մարդիկ, ում կարծիքը կարդալ ինձ հետաքրքիր էր, իրենց ներկայությունը մոտեցրել են 0-ին:
Մնացածին էլ կարելի է մատների վրա հաշվել:

Էս բացը լրացնելու համար որոշել էի տեղավորվել Օրագրեր բաժնում:
Բայց մենախոսությունն էլ մի քիչ էն չի, ինչ փնտրում էի:

Բայց, անկախ ամեն ինչից, Ակումբն էլի կշարունակեմ հավես տեղ համարել ու երևի մի ուրախ օր էլի կակտիվանամ:

Հետաքրքիր ժամանակներ էլ եմ շատ անցկացրել էս տիրույթում ու բոլորին մերսի դրա համար:

Հետագա հաղորդակցության համար խնդրում եմ կապնվել անձնական նամակագրությամբ կամ ֆբ-ում:
Ով էլ դեռ չկա ֆբ ընկերներիս ցանկում, բայց կուզենար էնտեղ լինել, կխնդրեյի նույնպես դրա մասին գրել նամակով:


Առայժմ

Գաղթական
12.04.2018, 14:34
Նոր աշխատավայր, նոր բարքեր..

Իր բնագավառում առաջատարներիցա համարվում աշխարհում:
Ես էլ որակի մենեջմենթի դեպարտամենտում եմ:

Ի թիվս այլոց՝ օրական պիտի սխալների ու թերությունների համարակալում ու գրանցում կատարեմ:

Արտադրությունում աշխատողներն էլ են թույլ տրված սխալներն ու թերությունները հատուկ թերթիկների վրա գրանցում ու մեզ ուղարկում:
Բայց կա նաև շրջիկ ներքին աուդիտ, որոնք նույնպես ռապորտներ են կազմում ու ուղարկում:

Սկզբից զարմացել էի, որ էս ամեն ինչը չի, որ պետքա գրանցել պաշտոնական տվյալներում..
- Թե իդեալական աշխարհում ապրեյինք՝ մենք էլ պիտի ամեն ինչ իդեալական անեյինք: Հետևաբար և մեր աշխատանքը շատ ավելի ծավալուն կլիներ, - լայն ժպտաց վերադասս

Էս մի քանի օրա դրսից աուդիտա եկել՝ կենտրոնական իռլանդական գրասենյակից:
Ամենուր եռուզեռա:
Բոլորն ինչ-որ տեղ են շտապում:

Առավոտ կանուխ բացում եմ պաշտոնական տվյալների բազան ու տեսնեմ դրանք լուրջ փոփոխությունների են ենթարկվել:
Քիչ չի, որ ամեն ինչ չէինք գրանցում, մի հատ էլ՝ էդ գրանցված տվյալներն են զգալի փոքրացվել...

- Բան չկա՝ դրսից աուդիտա, - աչքով արեց վերադասը.. հետո, մի քիչ մտածելով ավելացրեց - չէ՞ որ բոլորս իրար պետք է վստահել կարողանանք...

Իմ հետ կապված պրոբլեմ չունես՝ ոչ տեսել եմ, ոչ լսել..
Ջհանդամ թե մի ամբողջ աշխատանք հավայի ա եղել:
ՈՒղղակի հետաքրքիրա, որ դեռ ուսանողական տարիներից մեզ քաջածանոթ «դզման գործակիցը» միայն մեզ մոտ չի, որ գործումա...

Գաղթական
15.04.2018, 13:11
Անկախ պասիվանալու որոշումիցս՝ էսօր մոտս հերթական նոստալգիան էր ու հիշել էի Քնարիկին:
ՈՒզեցա մի տեղ անմահացնել մանկական էս վառ հուշերից մեկը:

Քնարիկը մեր մեծ բակի ամենագունեղ կերպարներից մեկն էր: Իրականում ինքն էնքան էլ Քնարիկ չէր, այլ՝ ուկրաինուհի Քսենիյան էր, ով ամուսնացել տեղափոխվել էր Երևան ու դարձել Քնարիկ:

Քնարիկի ամուսինը պատվելի Մուկուչն էր:
Մուկուչը սիրում էր հագնել իր սպիտակ կոստյումը, կուրծքը զարդարել իր շքանշաններով ու հպարտ տեսքով կանգնել շքամուտքի մոտ:
Ասում էին, որ նա ծերությունից է սկսել վատ լսել ու նա չէր լսում և ոչ ոքի բարձրաձայն բարևը:
Լսում ու գոռգռում էր միայն այն ժամանակ, երբ երեխեքից որևէ մեկը՝ նորից փորձելով ստուգել իր լսողությունը, հետևից մոտենում էր ու հազիվ լսելի ձայնով անպատվում:

Մուկուչը շքամուտքի հենց դեմ-դիմաց հող էր վերցրել, խաղողի վազեր էր տնկել ու վրան տուռնիկ կապել:
Հենց էս տուռնիկներն էլ բակի երեխեքի ամենասիրած ժամանցային վայրն էին ու «երեխեք vs Քնարիկ» անվերջանալի պատերազմների դրդապատճառը:

Քնարիկը պահ էր մտնում իր վարագույրների հետևը ու սպասում հերթական զոհին:
Իսկ երեխեքն էլ ուշի-ուշով հետևում էին Քնարիկի պատուհանին, թե երբ նա էլ չի նայում, որ գան կախվեն տուռնիկներից:
Բայց բավական է հասնեյին տուռնիկներին, ինչ պատուհանից դուրս էր ցայտում Քնարիկի անատամ մռութը ու մի անմարդկային ճիչ արձակում:

Բայց սա Քնարիկի միակ սիրելի զբաղմունքը չէր:
Մեր շքամուտքի առաջին հարկը աստիճանավանդակն էր, որը մի քիչ դուրս էր ընկած ընդհանուր շենքից ու դրա տանիքը կոչվում էր «կազիրոկ»:
Կազիրոկից սկսած առաջին հարկն էլ Քնարիկենցն էր:

Շենքն ուներ 12 հարկ ու բոլորը՝ հայկական հին ու բարի սովորության համաձայն, ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան էին դուրս գցում պատուհանից ու էս ամբողջ աղբը հանգրվանում էր Քնարիկենց պատուհանների տակ:
Սա էլ պատճառ էր հանդիսացել, որ Քնարիկը պատերազմ հայտարարեր ողջ մուտքին:

Քնարիկն իջնում էր կազիրոկ, քշում էնտեղ բնակվող կատուներին, ողջ աղբը հավաքում խնամքով դարսում էր արկղի մեջ ու բարձրանում շենքով մեկ՝ ծեծելով բոլոր դռները ու ցույց տալով աղբը հավաքելուց կեղտոտված ձեռքերն ու աղբով լի արկղը:

Մի էսպիսի օր էլ, երբ մեր դուռն էր ծեծել ու դեմքիս առաջ թափահարում էր բիչոկներով լի տոպրակը, ընդհատել չհանդգնելով երկար սպասեցի մինչև գոռգռալուց շունչ քաշի ու զգուշությամբ պարզաբանեցի, թե ախր մեր տանը ծխող չկա.
- Կապ չունի, հիմա չեք ծխում, կարողա մի օր էլ ծխեք, դու լսի ինչ եմ ասում..

Բայց պետք է խոստովանել, որ Քնարիկի էս պատերազմը նաև ահագին զվարճացնում էր բակի երեխեքին, որոնք մեկ-մեկ էլ հատուկ էին կախվում տուռնիկներից ու սկսում ձեն տալ Քնարիկին, որ պատուհանից դուրս նայի ու գոռգռա:

Քնարիկն էլ իր կողմից էր անառողջ հետաքրքրություն ցուցաբերում նման մարտահրավերների հանդեպ ու մի անգամ նույնիսկ պոլի փետն էր կոտրել ձեռքն ընկած Ճանճ Պզեյի մեջքին:

Իսկ մի անգամ էլ նա լրիվ նոր մարտավարություն էր մշակել:
Իջավ բակ ու նույնիսկ չվազեց «Քնարիկը, Քնարիկը» իրար ձեն տալով փախչող երեխեքի հետևից:
Հանգիստ մոտեցավ տուռնիկներին ու ձեռքի փալասը թաթախեց հետը բերած տոպրակի մեջ:
Հետո՝ մի արհամարհական ու հաղթական հայացք նետելով հեռվից իրեն հետևող երեխեքի վրա, սկսեց փալասը քսել տուռնիկների յուրաքանչյուր ձողին:

Մոտ մի ժամ տևած էս գործողությունից հետո Քնարիկը հաղթական քայլում էր բակով ու ինչքան ուժ ուներ գոռում էր.
- Շռել եմ ու շեռս բերել քսել տուռնիկներին: Դե հիմա եկեք կախվեք...

Հիմա ո՛չ Քնարիկը կա, ո՛չ էլ՝ տուռնիկները:
Ողորմի քեզ մեր լավ Քնարիկ...

Գաղթական
21.04.2018, 14:03
Գիշերվա հազարին տուն հասա՝ ընդամենը բարձիս մասին երազելով:

Ոչ մի զարմանալի բան չկար կնոջս էդ ժամին արթուն լինելու մեջ, քանի որ միշտա սպասում:
Բայց ինչ-որ արտասովոր փայլ կար աչքերի մեջ, որը հաստա՞տ նկատեցի, թե՞ թվաց:

Խոհանոցի կողմ ուղղվելով, կարծես ի միջի այլոց, նետեց.
- Սեղանիդ բան եմ թողել քեզ համար..

Բանծիկով սիրուն տուփա..
Այ քեզ բան՝ խայտառակ եղանք..
էս ի՞նչ օր ա էսօր, որ ես սենց առանց նվեր եմ եկել...

Փոքրիկ տուփի մեջ աշխարհի մեծությամբ մի նվեր էր տեղավորվել՝ մանկական սոսկա...


Հ.Գ. Դեռ չէինք էլ նշանվել, որ զգուշացրեցի, թե ինչքան բերես՝ տեր եմ, բայց ես միշտ առնվազն 5-ի մասին եմ երազել.. Հետո չասես չասեց ))
Բայց անցան տարիներ ու «պարզվեց», թե իրեն էն ժամանակ թվացել էր կատակում էի ու ինքը 3 է ուզում:
Ճիշտա՝ վերջում կլոր սեղանի շուրջ կոմպրոմիսի եկանք ու 4-ի վրա բարիշեցինք, բայց էս անգամ չպլանավորված էր:

Գաղթական
17.05.2018, 12:27
Արձակուրդա պետք..

Ինչ գժական տեմպերով ամիս մնաց հետևում:
Շաբաթական 7 օր ու օրական 12ժ աշխատանքն էլ չի փրկում շատ բան հասցնելու:
Երեկ արդեն ղազախ մատակարարներիցս մեկը ջղաձիգ նոտայա ուղարկել:
Դե արի բացատրի, որ եղբայր էս մեր սրընթաց տեմպը հերիք չի, մի բան էլ՝ դա ուղեկցվումա Նիկոլ ախպոր հաղթական քայլերթով:
Էլ ո՞րտեղից ժամանակ մնա..

Չէ, լուրջ արձակուրդա պետք..
Ընկերոջս կնոջ փաստաթղթերի հարցը նորա լուծվել:
Ասումա՝ էս տարի էլ միասին գնանք ընտանիքներով արձակուրդի:
Նախնական բանակցություններից հետո օրակարգում են Խորվատիան ու Սիցիլիան:
Տեսնենք:

Երեկ առաջին անգամ ներկա գտնվեցի էս կուսակցության տարածքային ղեկավար մարմնի ժողովին:
Բուրգեմիստրն էլ ա էդ կուսակցությունից ու էնտեղ էր: Մի քիչ էլ գյալաջի արեցինք հետը:
Էլի առիթներ եղել էին շփվելու, բայց ոչ տենց ծավալուն:
Ամեն դեպքում երևի ընդունեմ իրանց ղեկավար մարմին մտնելու հրավերը:
Հետաքրքիր էր:
Դաժը մի պահ մոռացել էլ էի, որ էդ ժողովը տեղիա ունենում գժանոցում...
(դե իրականում էդ մասնաշենքը տվել են տարաբնույթ կազմակերպություններին վարձակալության, բայց մեկա՝ գժանոցա մնում ՃՃ)

Արձակուրդա պետք...

Գաղթական
21.05.2018, 06:33
Մի ռուս ընկերուհի ունեյի, ասում էր «наглость - это второе счастье»:
Ես էլ չէի համաձայնում, բառախաղի մեջ էինք մտնում:
Բայց, տարիներ անց, ոնց գցում-բռնում եմ, ախր ճիշտ էր է ասում..

**
Ընդմիջումա:
Նստած ծխում եմ, սուրճ եմ խմում:
Չէի էլ նկատել, թե ոնցա քիչ հեռու նստել.
- Բա դու ռամադան չես պահո՞ւմ:
Հանկարծակիի եկա՝ ոչ էնքան հարցի ոչ կոռեկտությունից, որքան՝ անսպասելիությունից.
- Ես քրիստոնյա եմ
- Հաա, իսկ ես պահում եմ ու հեշտ չի
- Օքեյ..

Մյուս ընդմիջմանն էլի եկավ ու տնկվեց դիմացս:
Վստահ ու կտրուկ ինչ-որ բան ասեց, որ երևի թե հարց էր, քանի որ սպասողական տեսքով շարունակում էր ինձ նայել:
Խնդրեցի կրկնի:
Սևամորթա ու երևի վաղուց չի, որ էստեղա: Ինչ-որ անհասկանալի բառերի շարանա արտասանում, որ ոչ հոլանդերենա, ոչ՝ չգիտեմ ինչ:
Բայց վստահությունը, որով դա արտասանումա՝ արժի ամեն ինչ:
Երրորդ անգամից հասկացա, որ հարցնումա, թե իրեն տուն կտանե՞մ:
Այ ախպեր, ախր ես գործից հետո միանգամից չեմ շարժվում.. մի հատ գծերն եմ ստուգում, մի երկու հատ ծխում եմ..
- Իսկ ո՞րտեղա տունդ
- Նոր հիվանդանոցի մոտ

Եթե մեր աշխատավայրը կենտրոնը լիներ, ապա իմ տունն ու էդ նոր հիվանդանոցը լրիվ հակառակ ուղղությունների վրա են՝ իրարից բավական հեռու..
Բայց դե հիմա մարդա, եկել հենց ինձա դիմում, դուրսն էլ լույսը դեռ չի բացվել ու անձրևա:
Ասեցի՝ լավ, խնդիր չկա:

Արդեն տուն գնալու ժամնա: Չգիտեմ, թե սրան որտեղ գտնեմ:
500-ից ավել մարդա աշխատում ձեռնարկությունում:
Մի 15 րոպե սպասեցի՝ չկա ու չկա..
Քայլերս ուղղեցի դեպի փարքինգ ու տեսնեմ մեքենայիս կողքը ինձա սպասում..
Ես իր անունն էլ ըսկի չգիտեմ, ինքն եկել իմ մեքենայի մոտա ինձ սպասում ))

Տո ի՜նչ նոր հիվանդանոց..
Հլա դրանից ահագին էլ անցանք..
Ջանդամ՝ լավության արա, ջուրը քաշի..

Մյուս օրն, օրվա ընթացքում, աչքովս չընկավ ու մտածեցի, թե ուրիշինա կպցրել..
Բայց գործից հետո պարզվեց, որ պարտաճանաչ ինձ էր սպասում մեքենայիս մոտ..
Ասեցի՝ լավ, նստի..

Տո ընթացքում էլ Ռոլանդի երգը միացավ՝ «Մի տխրիր ախպեր»:
Էն որ վերջանումա բառերով «Ձեզ հետ էր Հայաստանի ձայնը Աֆրիկայից»…

Ասումա՝ Աֆրիկայի մասին է՞ր խոսում..
Դե արի ու թարգմանի..

Վերջում էլ ասի՝ ախպեր վաղը էլ չգաս, վաղն էստեղ գործս ավարտվումա 5-ին ու պիտի գնամ հասցնեմ պատրաստվեմ հաջորդ գործին, որ 8-ին ա սկսելու:
...ֆնչացրեց ու ճպցրեց...

Հիմա նագլիությունը երջանկությունա՞, թե՞ բարեկենդան..


https://youtu.be/SgOCkVWex8I

Գաղթական
27.05.2018, 20:28
Ներկայիս փոփոխական եղանակների հետ կապված՝ ազերի Մեհմետին հիշեցի, ով սենյակակիցս էր՝ Լայդենի համալսարանում ուսանելուս ընթացքում:

Հոլանդական եղանակից բողոքելով մի անգամ ասեց.
- Գիտե՞ս ինչքան եմ չարչարվել էս եղանակի ձեռքը: Մի օր տաք էի հագնվում ու տնից դուրս գալիս՝ պայծառ արև էր լինում, մյուս օրը թեթև էի հագնվում ու տնից դուրս գալիս՝ քամի ու անձրև էր անում: Տենց քանի տարի չարչարվեցի, մինչև մի օր մի լավ հոլանդացի շատ խելոք բան ասեց:
- ՈՒ ի՞նչ ասեց..
- Ասեց՝ Մեհմետ, դու լավ կանես, տնից դուրս գալուց առաջ, առավոտներն էդ օրվա եղանակի տեսությունը ստուգես..

Գաղթական
05.06.2018, 16:33
ՈՒ սյո՛,
վիզայի թղթերն արդեն պատրաստ ուղարկում ենք, որ տարեվերջին մի ամսով մեզ հյուր գա:

Էդ ի՜նչ քեֆ էի կազմակերպել իր ծնվելու կապակցությամբ:
Մէ գժական ու անմոռանալի բան:
Էն աստիճանի, որ սեքյուրիթին եկավ խորվաթ հարևանիս բռնեց տարավ..
Տարավ, որ չխանգարի, թե չէ էս ապուշը հա մեր վրա բողոքում էր, իսկ սեքյուրիթին մեզ հարգում էր )))

Էդ 2005 թիվն էր..
Իսկ էս տարի առաջին անգամ ռեալ կյանքում կհանդիպենք...

Գաղթական
10.06.2018, 14:02
Արդեն 3-րդ ամիսնա ընթանում նոր աշխատավայրումս ու հենց առաջին օրից ուշադրությունս գրավել էր միջանցքից լսվող ու մի 5-6 անգամ պարբերաբար կրկնվող մի արտահայտություն.
- Դոստ պտիչկա դոստ
..միշտ նույն բասը ու միշտ նույն երանգով..

Ընդ որում համարյա միշտ սա լսվում էր օրվա մոտավորապես նույն ժամերին ու կրկնվում մի 2-3 րոպեն մեկ:

Ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ դրանց իմաստն ու նպատակը:
Միջանցք էլ, երբ դուրս էի գալիս, սովորական օֆիսային առօրյայի մեջ բացարձակ անհասկանալի էր, թե ով է ասում ու ում:

Մեկ-մեկ էլ պատահում էր, որ օրվա վերջում հիշում էի, թե էսօր «պտիչկա դոստ»-ը չի հանդիպել, չգիտեմ՝ ես չէի նկատել, թե իրոք չէր լսվել..

Միայն մի անգամ հասկացա, թե ով կլիներ արտահայտության հեղինակը, երբ սուրճի ապարատի մոտ կարճ զրույցի բռնվեցի ապարատը լիցքավորող հավաքարարների բաժնի ղեկավարի հետ ու ճանաչեցի ծանոթ բասը:

Էսպես դեռ երկար շարունակվեց, մինչև էս շաբաթ, հերթական «դոստ, պտիչկա դոստ»-ի ժամանակ, դիմեցի ինձ հետ նույն աշխատասենյակում նստող ու արդեն շատ վաղուց էդտեղ աշխատող երկու կանանց, թե ի՞նչ են հասկանում իրենք այդ արտահայտության տակ ու ո՞րն է դրա նպատակը:
Ի զարմանս ինձ՝ կանայք անչափ զարմացան, թե մի՞թե էսպիսի արտահայտություն է լսվում ու արդյո՞ք դա ամեն օր է կրկնվում:
Հետո՝ ուշադրությունները լարելով, իրենք էլ լսեցին կրկնվող արտահայտությունն ու խոստովանեցին, թե բան չեն հասկանում:
Էդ պահին սենյակ մտած աուդիտորն էլ հաստատեց, որ ձայնը պատկանում է հավաքարարների խմբի ղեկավարին, բայց նա էլ գաղափար չուներ, թե ինչ է ասվում ու ինչու:

Ընդմիջման ժամն էլ արդեն մոտենում էր ու դուրս եկս տեռաս՝ ծխելու..
Տեսա մոտեցող բուլղարացի հավաքարարին, ով՝ ինձ նկատելով, արդեն սովորական դարձած լայն ժպտաց ու ձեռքը պարզելով հեռվից-հեռու կանչեց «ախպե՜ր, ո՞նց ես»..
Մոտ կանչեցի ու հետաքրքրվեցի իրենց ղեկավարի սույն տարօրինակ պահվածքով:

Պարզվեց, որ մարդը կատակ էր փորձում անել ու, իր ամենօրյա աշխատանքի ընթացքում, IT-շնիկների սենյակի կողքով անցնելիս դիմում էր ներսիններին, թե՝
- Test, dispatcher test...

Վստահ չեմ, բայց ենթադրում եմ, որ էդ սենյակում կախված ու արտադրության բոլոր մանրամասներն արտացոլող մեծ էկրանի պատճառով էր որոշել նրանց «դիսպետչեր» կոչել, բայց էնքան ցավ զգացի էդ մարդու համար, որ ով գիտե, թե երբվանից է փորձում իր կատակը հասցեատիրոջը հասցնել ու միշտ անարձագանք է մնում՝ դրա ոչ մեկի կողմից չնկատելու ու չհասկանալու պատճառով...

ՈՒ որքա՜ն էսպիսի անցուդարձեր է հնարավոր, որ, առօրյա գործերով խիստ զբաղված լինելով, աննկատ են մնում մեր կողմից..
Monkey Business-ի հայտնի փորձը վկա...

Գաղթական
10.06.2018, 17:26
Weekend-ներին էս գործընկերոջս հետ փոփոխվող հերթափոխով ենք աշխատում՝ 12 ժամական համակարգով:
Մի շաբաթ առավոտվա հերթափոխա, հաջորդին՝ գիշերվա:
ՈՒ էդ գիշերվա հերթափոխն ավարտվումա երկուշաբթի առավոտյան 7-ին:

Անընդհատ ստիպված եմ լինում 2 շաբաթը մեկ խնդրել, որ փոխվենք, ու ես նորից առավոտվա հերթափոխ գամ, որ երկուշաբթի, հաջորդ գործից առաջ, գոնե մի քիչ քնեմ:

Համարյա միշտ համաձայնվումա, բայց զգացվումա, որ իրեն էլա դժվար իմ խաթր իր այլ գործերն այլ ժամերի դասավորել:

Էս անգամ էլ մեղավոր տոնով խոստովանեց, որ ոչ մի կերպ չի տեղավորվում ու ստիպվածա մերժել:

Մի խոսքով՝ 1 շաբաթից նորից խելառ ու ռեդբուլաշատ օրա սպասվում, էն որ կիրակի երեկոյան 18:30 գնամ գործի ու երկուշաբթի երեկոյան 17:30 հետ գամ..

Բայց էս ամենի մեջ մի ահագին պայծառ կետ կա՝ շաբաթ առավոտյան հնարավոր կլինի երկար քնել )))
Սկսում եմ ախորժակ պահել:

Գաղթական
12.06.2018, 14:08
Դրվագ երեկվա խցանումից.
Երթևեկությունը դանդաղելով 120կմ/ժ-ից հասավ մինչև 50, իսկ հետո էլ՝ ընդհանրապես մեռավ:
Հոգնած եմ.. տոթա.. ու ինչքա՞ն ենք սենց սպասելու..

Աչքս ընկավ կողքի մեքենայի գեղեցկուհի վարորդին:
Նուրբ դիմագծերով ու ոսկեգույն մազերով աղջիկա՝ մոտ 25տ:
Հեռախոսնա բզբզում:

Երբեք չեմ հասկացել մարդկանց, ով id-քարտն ու բանկի քարտը հեռախոսի պատյանում են պահում:

ՈՒ, առավել ևս, երբեք չեմ հասկացել նրանց, ով մեքենայի մեջ ականջակալներովա նստած:
Սկզբից, երբ առաջին անգամ էս երևույթը հանդիպեց, մտածեցի, թե մեքենայի մագնա փչացած:
Բայց հետո՝ ավելի ու ավելի շատ հանդիպեց ու հիմնականում երիտասարդների մոտ:
Կարողա նոր մոդայիկ կայֆա, որը ես չեմ հասկանում..

Աղջիկն աչքերը կիսափակ գլուխը հետ գցեց:
Արի խաղ խաղանք՝ փորձեմ գուշակել, թե ինչ երաժշտություն ես լսում..
Մատը օդում պտտեցրեց..
Կուզենայի, որ դասական լսելուց լինես:
Մեկ-մեկ աչքերը բացում, դիմացի կանգնած մեքենայինա նայում ու էլի փակում:
Բայց չէ-էհ, դասական լսող մարդու զգայարաններն էնքան զարգացած կլինեյին, որ զգար էսքան երկար իրեն ուղղված հայացքը..
Ճկույթը դանդաղ տարավ բերանը ու մի քիչ էնտեղ պահելով ժպտաց..
Աաա՜, սենսուալ ինչ-որ բան ե՞ս լսում..

Մեկ էլ հանկարծ՝
ճկույթը, բերանից հանելով, արագ տարավ դեպի քթանցքը, հիմնահատակ պտտեց ներսում ու նորից հետ տարավ բերանը..
նույնը կրկնեց նաև մյուս քթանցքի հետ...

Արա դե ասա ի՜նչ գործ ունես ուրիշի դասական քթանցքների հետ է...

Գաղթական
17.06.2018, 08:22
Եվրոպա ոտք դնելուս առաջին իսկ ժամանակաշրջանում հասկացա, որ մարդիկ էստեղ արտաքնապես իրենց ֆիզիոլոգիական հատկանիշներով են միայն նման ինձ ծանոթ հայաստանյան աշխարհի մարդկանց, իսկ իրենց հոգեկան ներաշխարհով ու մենթալիտետով՝ սա կարծես լրիվ այլ մոլորակ լինի:

Լավ ու վատի հարց չի:
Ամեն մշակույթ էլ իր առավելություններն ու թերություններն ունի:
ՈՒղղակի կամաց-կամաց ժամանակի հետ ինտեգրվում ես օտարին՝ ընտելանալով տեղի նիստուկացին ու բարքերին, բայց հիմնականում՝ առերես:
Իհարկե խոսելաձևի, հագուկապի, վարքագծի, աշխարհահայացքի և այլ փոփոխություններ էլ ես անկախ քեզնից տարիների խորքից զգում, բայց դրանք տեղի են ունենում հիմնականում աննկատ:
Իսկ քո ֆունդամենտալ մտածելակերպն ու սկզբունքները դա քո ինքնության անբաժան մասն են ու մեծ մասամբ նույնն են մնում ու միշտ քեզ ուղեկցում են ողջ կյանքիդ ընթացքում:

Էս պարագայում իհարկե նաև բնական է, որ քեզ հոգեհարազատ միջավայրից բաժանված լինելով միշտ փնտրում ու ձգտում ես դեպի քո տեսակը, անգամ եթե ոչ մի խնդիր չունես այլ տեսակների հետ հարաբերվելու ու նրանց միջավայրում էլ քեզ վատ չզգալու:

Համենայն դեպս ինձ մոտ էդպես է:

Ենթադրում եմ, որ հայաշատ բնակավայրերում նոր հայերի հետ հանդիպումը մի առանձնակի ցնծության պատճառ չի, բայց շատ տեղերում՝ ուր հայերը սակավաթիվ են, ամեն մի նոր հայի հանդիպելը դա իսկական հայտնագործություն է:

ՈՒ չգիտեմ, թե դա ավելի շատ ինքնապահպանման բնազդի՞ց է, ընդհանուր անցյալի՞ց, գենետիկ դաժան հիշողությունի՞ց, թե՞ ինչից, որ աշխարհի հատուկենտ այլ ազգերի պես հայերն էլ օտար երկրներում ապրում են իրենց համայնքային կյանքով կամ գոնե դրա հետ պարբերաբար առնչվելով:

Մի առիթով ինձ մի տարեց հրեա կին հարցրեց, թե՝ դուք հայերդ էնքա՜ն տարբեր եք, էնքա՜ն բաց ու թուխ, էնքա՜ն սև ու շեկ, ու առավել ևս ոչ բոլորդ եք արծվաքիթ, հապա էլ ինչպե՞ս եք իրար ճանաչում ու ճանաչում եք միշտ, որքան նկատել եմ, քանի որ դուք ինձ համար առանձին հետաքրքրագույն ուսումնասիրության առարկա եք հանդիսանում:
ՈՒ էդ հարցին պատասխանելով՝ ինքս էլ ինձ համար բացահայտեցի էդ հետաքրքիր հարցի պատասխանը, ինչպես սովորաբար լինում է, երբ, նախօրոք մի բանի մասին մտածած չլինելով, ինքդ էլ ես հարցի բանալին գտնում միայն այն ժամանակ, երբ էդպիսի հարց է հնչում.
- Աչքերի՜ց.. հայերն իրար աչքերից են ճանաչում.. ու սխալվելու հավանականությունը ձգտում է զրոյի, չէ՞ որ պատահական չի, երբ ասում են, թե աչքերը մարդու հոգու հայելին են:

..Բայց ոնց-որ շատ խորացա..

Ընդամենը եկել էի պատմելու, որ մի քանի օր առաջ նոր պրոյեկտ էի ստացել աշխատավայրում:
Պետք էր աշխատողներին համարակալել, դասակարգել ու ըստ առաջադրանքների խմբերի բաժանել:
ՈՒ, էդ աշխատողների լրիվ ցուցակների ֆայլերը ստանալով, բնականաբար առաջին բանը, որ ձեռնամուխ եղա, դա ցուցակներում հայերին փնտրելն էր:
Իհարկե դրանից առաջ էլ էի մտածում, թե տեսնես հայեր կա՞ն արտադրամասերում աշխատող, բայց էդ աշխատողների հետ ես գրեթե կոնտակտ չունեմ ու էս հարցը միշտ բաց էր մնում..

4 հայ..
4 հոգի հայ կային էստեղ աշխատող՝ ինձանից բացի..
էս մտքից մի տեսակ նենց ոգևորվեցի, որ ես մենակ չեմ տարածքում գիծը պահող, ու ընդհանրապես կապ չունի, թե ինչ տեսակի մարդիկ են կամ ինչպես կդասավորվեն մեր հետագա հարաբերությունները:

Միանգամից դուրս գրեցի նրանց պոստերի կոդերը ու առաջին իսկ պատահած հնարավորության դեպքում պոկվեցի արտադրամաս:
Հայերից մեկը կուրատոր պիտի լիներ, իսկ նրանք շատ չէին արտադրամասում՝ երևի մի 7-8 հոգի ու նրանց յունիֆորման էլ տարբերվում էր մնացածից, էնպես որ անսխալ եկա կողքը կանգնեցի, մինչ ինքը ինչ-որ մեկին նկատողություն էր անում աշխատանքում թերանալու համար:

Մոտ իմ տարիքի տղա էր՝ հայացքը խիստ ու տոնը հրամայական:
Երբ ավարտեց ու շրջվեց շարժվելու, ձայն տվեցի, թե.
- Տո սպասի, հետդ գործ ունեմ..
Մեխվեց տեղում՝ տալով ավանդական հայկական հարցը.
- Հայ ե՞ս ախպեր..
Ողջագուրվեցինք ինչպես հին ընկերոջ կամ հեռու մի բարեկամի հետ:
- Ինչո՞վ քեզ կարամ օգտակար լինել, ախպեր ջան..
Դեմքին սփռված հոլիվուդյան ժպիտի մեջ նշույլ անգամ չէր մնացել քիչ առաջվա խիստ ու հրամայական արտահայտությունից:
- Հեչ, եկել եմ ծանոթանալու..

Հենց էսպես՝ պարզ ու մարդկային: Հայկական՝ սրան նրան ճանաչում ե՞ս, բա ո՞րտեղացի ես, իսկ հետո էլ՝ մտովի էքսկուրս դեպի հարազատ ու թվում էր թե մոռացված ափեր..

Չգիտեմ, թե հետո ոնց ու ինչ կլինի, բայց էդ մի քանի րոպեյվա արագի մեջ շփումն ու բաժանունը ահագին էներգետիկ լիցք ու ջերմություն հաղորդեցին...

Գաղթական
19.06.2018, 17:28
Կամքի ուժի իսկական փորձությունը՝ էդ երբ կինդ զանգում քեզնից խոսքա վերցնում, որ չես բացելու ստուգես, թե ձեր ընդհանուր հաշվից քո համար ինչա պատվիրում ու շատ չանցած բանկից -250€-ի ծանուցումա գալիս...

Գաղթական
23.06.2018, 19:29
Բուֆետում անտարբեր անցնելով հեռախոսի շուրջ հավաքված ու գռգռված կոչերով ֆուտբոլ բալետ անողների կողքով՝ հասա սուրճի ապարատին:

- Բա դո՞ւ ինչի բալետ չես անում ՔՈ ԵՐԿՐԻՆ..
- Հա բայց Հայաստանը դուրսա մնացել..
- Ի՞նչ Հայաստան: Դու արդեն բելգիացի ես, ուրեմն և Բելգիան էլա քո երկիրը...

Հմմմ... Բելգիան էլա իմ երկիրը...

Էս միտքը մեկ ուրիշ ֆլամանացուց էլ եմ լսել ապրիլի 24-ին, երբ եկել էր հարցուփորձ անելու Եղեռնից, վերջում էլ թե՝ ժամանակն է, որ ներես թուրքերին, արդեն բելգիացի ես ու ՔՈ ԵՐԿԻՐԸ թուրքիայի հետ թշնամի չի...

ՈՒրիշ վախտ թողես՝ միգրանցիան քլնգելուց իսկի էստեղ ծնվածները բելգիացի չեն...

Գաղթական
24.06.2018, 12:13
Վաղը ծնունդդա...

Ես քեզ մոռացել էի..
Մոռացել ԵՄ քեզ:
Մնացելա սպի, որ մեկ-մեկ իրան զգացնելա տալիս, բայց դա հիշողություններ են, ոչ ավել:

Ես անչափ երջանիկ եմ իմ ընտանիքով ու ուրախ կլինեմ, եթե դու էլ քոնով երջանիկ լինես, էնպես՝ ինչպես երևում ես նկարներում:

Գիտեյի, որ ամուսնուդ հետ մենք ընդհանուր ծանոթներ ունեյինք, բայց շատ անսպասելի էր հեղափոխության օրերին էդ ծանոթի մի մեծ խմբի ստեղծումը մեսենջերում, որտեղ ներառել էր բոլորիս:
Հա, էդ խմբում մի երկու բան պատասխանելով՝ սկզբից չէի էլ նկատել, որ դու էլ ես մեջը:
Նկատեցի միայն այն ժամանակ, երբ դուրս եկար խմբից:

Էն ի՜նչ խելառ օրեր էինք ապրել միասին:
Ինչքան ռոմանտիզմ ու մաքրություն կար էդ ամենի մեջ:
ՈՒնեյինք մեր այգին, սիրված նստարանն ու ծառը:
ՈՒնեյինք մեր երգն ու եկեղեցին՝ ուր մի օր փոխանակվեցինք մատանիներով:
ՈՒնեյինք մեր ընդհանուր երազները, որ հանձնում էինք թղթին, պահում սրվակների մեջ ու հորում միայն մեզ հայտնի փոսերի մեջ՝ երկար տարիներ հետո նորից էդտեղ վերադառնալու ու դուրս հանելու հույսով:

Հետո ես մեկնեցի ու էլ չկարողացա վերադառնալ:
Դու գիտեյիր պատճառների մասին ու գիտեյիր, որ էդ վիճակում վերադարձն ինձ համար կոտրվել կնշանակեր:
Միայն մեկ նախադասությամբ հանդիմանեցիր ու երդվեցիր հավերժ սպասել կամ գալ հետևիցս:

Անցնում էր ժամանակն ու դու շտապացնում էիր՝ ահազանգելով, որ այլևս անհնար է դառնում մորդ ճնշումներին դիմանալ:
Ես էլ գողություն անել չգիտեյի ու հազար ու մի տեսակ հնարներ էի մոգոնում գումար աշխատելու ու սոված մնալով կոպեկ-կոպեկ հավաքում էի, որ քեզ բերեյի:

Միայն քեզ բերելու հույսով էի ապրում:
Բայց մի օր էլ մայրդ պատասխանեց զանգիս ու պահանջեց էլ չզանգել:
Մորդ ու եղբորդ հետ երկար վիճելուց հետո հասա նրան, որ հեռախոսը քեզ փոխանցեն:
Իսկ դու էլ միայն մի բան լացակումած ասեցիր՝ խնդրում եմ ինձ հանգիստ թող...

Խնդրեցիր, ես էլ քեզ հանգիստ թողեցի..
Հանգիստ թողեցի, որ չանցած մի երկու ամիս տղերքը Երևանից լուր ուղարկեն, թե ամուսնանում ես արդեն..

ՈՒ չգիտեմ էլ ու չեմ էլ ուզում իմանալ, թե արդյոք հետ ուղարկածս խաչդ տեղ հասավ:
Էդ քո ամենավերջին խնդրանքն էր, որ մոտս պահեյի ու կպահեյի, թե էդքան շուտ ամուսնությանդ լուրը չգար:

Ինչևէ...
Վաղը ծնունդդա ու կլոր ամյակդ..
ՈՒ մաղթանքսա քեզ, որ լինես ընտանիքիդ հետ երջանիկ ու երբեք առիթ չունենաս արածներիդ համար փոշմանելու...


https://youtu.be/Ze7DDrQGL5A

Գաղթական
28.06.2018, 12:29
Արա դե զզվացրեցին էլի..
Հիմա էլ 3300€ են ուզում:

Ամսական բրուտոյիս ու նետտոյիս տարբերությունը մոտ 25%-ա:
Այսինքն` 2 տեղերի աշխատավարձներիցս էլ քառորդը հարկայինինա գնում:
ՈՒ սա դեռ չհաշված, թե ֆիրմայի համար ինչքան հարկեր եմ մուծում ու գումարած տարածքային ու ռեգիոնալ վարչությունների հետ անվերջ տուրուդմփոցներս ու բողոքարկումներս, որ ամեն հարկից ամեն տարի կրկնակի են պահանջում հենց ինձնից:
ՈՒ էս ամեն ինչն ուղղակի «ստանդարտ» քաշում են ամսական/տարեկան բազայի վրա: Բայց վերջում դնում սաղ վերահաշվարկ են անում, որ պարզեն, թե արդյոք մարդուց շատթեքիչ են քաշել, որ վերադարձնեն կամ հավելյալ պահանջեն:
Ես չեմ հիշում տենց մի տարի, որ ինձանից պահանջված հավելյալ գումարն առանց 3 զրոյի լինի:
Էս տարվա համար էլ խաբար են ուղարկել, որ տարվա վերջ 3300€ էլ փոխանցեմ:
Անասուններ էլի...
Երբ ասում եմ էս Բելգիայում շատ աշխատելը խստիվ պատժվումա` գիտեն կատակ եմ անում...


Բայց լավ նորություններ էլ ունեմ:
Երևանից ոսկերիչը պատրաստի աշխատանքների նկարներն ուղարկեց:
ՈՒղղակի խոսքեր չունեմ: Մի քիչ կասկածներ ունեյի, թե արդյոք իմ ուզած բոլոր էֆեկտները կկարողանան ստանալ, բայց թե օղերն ու թե մատանիներն ուղղակի հիասքանչ են:
Կայֆ անակնկալա լինելու: Էդ մեր ամուսնության 10-ամյակի համարա:

Ինձ մոտ էդ պահն էլա թարս..
Նվեր ստանաուց շատ ավելի շատ նվերներ մատուցել եմ սիրում )))

Երեկ էլ ծնողներիս համար նախատեսված ծննդյան նվերի մտահղացումը կյանքի կոչեցինք:
Էդ էլ կլոր ամյակի նվերա:
Հանգիստ Վենեցիայում` 2-ի համար:
Հյուրանոցն էլ մի գժանոց տեղա ու պատուհանը հենց կանալի վրա է բացվում:
Մարդու քեֆա բերում:

Մենակ թե մի տարօրինակ բան պարզվեց, որ դրանից առաջ չգիտեյինք..
Փաստորեն Վենեցիայում անցկացրած յուրաքանչյուր օրվա համար եկվորը պետք է այսպես կոչված «զբոսաշրջության հարկ» վճարի )))

Գաղթական
02.07.2018, 02:06
ՈՒղեկցող համապատասխան ուրախ աղմուկով խորոված ենք սարքում:

Զգացի, որ հարևանս իր այգումա, ով փաստացի մեր զուգահեռ փողոցիցա, բայց մեր այգիներն են իրար հարևանությամբ ու իրարից բարձր պարիսպով բաժանված:

Տրամադրությունս լավ էր.
Մի աթոռ բերեցի ու մագլցեցի պարսպի վրա.
- Հարևա՜ն..
Խառնվեց իրար..
- Էս խորովածն ու պիվեն մեր սեղանից ձեր սեղանին:
ՈՒրախ ցատկոտելով մոտեցավ ու վերցրեց:

Շատ չանցած՝ էսքան ժամանակ գեթ մեկ անգամ բարև չտված մարդն առաջարկեց, թե.
- Կարողա՞ ձեզ այգե-բազկաթոռներ պետք լինի՝ էդտեղ նստելու համար...

Նենց հետաքրքիրա, երբ մարդկային վերաբերմունքից շշկռված մարդու մեջ մարդնա արթնանում:

Գաղթական
13.07.2018, 02:06
Էն օրը, խոսքի մեջ, էս պատմությունը վեր հառնեց մութ անցյալիցս, որին լրիվ կորցրել էի հուշերիս ձեղնահարկում ))

Քանի միտսա՝ դնեմ էստեղ, որ մնա..

Կար ժամանակ, երբ մարդիկ՝ «հեռախոսահամար» ասելով, միայն տան համարն էին հասկանում:
Էն քաշվող դիսկերով հեռախոսները նախորդ հազարամյակի սերունդը կհիշի..
Մեկ էլ՝ էն որ սպասում էիր սաղ տնեցիք քնեն ու նոր ինտերնետ մտնես, որտև մտնելուց պիտի չերեզ հեռախոսի գիծ մտնեյիր ու եթե դա օրվա ընթացքում լիներ ուրեմն վրեդ հաստատ խոսակցություն կգար, թե ինչիա տռուբկի մեջ էլի խշշում...

Մի խոսքով՝ էդ վախտերը նոր մոդա էր ընկել Երևանում՝ «սոտըվի» ունենալու ու շատերն էին կաֆեներում-բան հանում դնում սեղանին՝ յանի տեսեք ինչ ունեմ:

Բայց սաղ էլ գիտեյին, որ ով էլ սոտըվի ունի, քիչա հավանականությունը, թե մեջը քարտ կա..
Որտև էդ անտեր քարտերից նենց սահմանափակ քանակությամբ էին շուկա բերել, որ մենակ ընտրյալներին էր փայ հասել:
ՈՒ վաբշե էդ քարտի պաշտոնական արժեքը 10.000Դ էր, բայց եթե ձեռի վրից 100$-ից պակաս ճարեյիր, ուրեմն՝ բախտավոր մարդ էիր..


ՈՒրեմն մեծ դասամիջոցին սենց տղերքով բուֆետում նստած ենք, մեկ էլ մեզնից մի կուրս ցածր ՄՋ-ի Աշոտը մոտեցավ:
Բարևից հետո հնչեց տրադիցիոն դարձած հարցը.
- Կարողա՞ մարդ իմանաք, ով քարտա ծախում..

Տղերքը քմծիծաղ տվին՝ թե բա չըլնե՞ր..
Ես էլ ասի՝ գիտեմ ախպեր, հարմար գնով էլ տալիսա՝ 70$..
Բոլորը տարակուսած իրար նայեցին..
- Էս ի՞նչ գին ես ասում, կարողա՞ գողացածա..
- Բա ամոթ չի՞.. ուղղակի արտագաղթում են ու շտապ ծախելա պետք..

Սեղանակիցներս խառնվան իրար, իսկ Աշոտը պոկվեց թուղթ ու գրիչ ճարելու, որ համարը գրի, զանգի պայմանավորվի:
Մինչև Աշոտը կվերադառնար՝ մերոնց աչքով արեցի, թե սուս մնացեք..

- Գրի՝ 52-15-21, անունը Իշխանա: Ով էլ վերցնի՝ ասա Իշխանի հետ կարևոր գործ ունեմ հեռախոսի քարտի հետ կապված, կկանչեն:
- Էս տան համարնա՞,- ձեռի հետ փորձեց ճշտել պատահմամբ գանձ գտած ծովահենի մոլագարությամբ յուրաքանչյուր բառս կլանող Աշոտը.
- Չէ՝ գործի տեղիննա: Մեկ էլ՝ ընդե երկու Իշխան կա: Որ հարցնեն ի՞նչ Իշխան, կասես՝ Ձուկը, իրանք գիտեն..

Հա՝ մոռացա ասեմ, որ էդ սերիալային դարում իրիկունվա ժամերին հեռարձակվող էն չալաղաջ սերիալների ժամանակ էին մի գովազդ հա ֆռցնում՝ ձկնեղենի առաքման: ՈՒ դրա ընթացքում էին մի քանի անգամ կրկնում «521-521, դուք միայն զանգահարեք ու պատվերն արդեն Ձեր տանը կլինի..»:
Վերջում էլ պատվիրված շնաձուկը հետ էր զանգում, թե՝ շնորհակալություն, շատ համեղ էր..

Մի խոսքով՝ չգիտեմ, պահի ազդեցությո՞ւնն էր շատ դրամատիկ, թե՞ թվախաղս (ի հակառակ գովազդի ընթացքում հնչող երկու եռանիշ թվի՝ մարդկանց ուղեղը սովոր էր համարի նշման երեք երկնիշ թվերով մոդելի), բայց կուտը կերված էր..

Մյուս օրը ինստիտուտում ով տենում էր, ասում էր Աշոտը քեզ էր հարցնում..

Գաղթական
16.07.2018, 04:11
ՈՒղիղ 20 տարի առաջ՝ հեռավոր 98-ին, Ֆրանսիան կրկին հաղթող էր ֆուտբոլի առաջնությունում:
Ընդ որում՝ 2 հոգի էլ հայ կային հավաքականի կազմում՝ Բոգոսյանն ու Ջորկայեֆը ))

Հաջորդիվ Հայաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպում պիտի ունենային Երևանում:

Երևանը սրտատրոփ սպասում էր չեմպիոններին Հրազդանի մարզադաշտում հյուրընկալելուն:

Ես երբեք էլ ֆուտբոլի մեծ երկրպագու չեմ եղել, բայց ընկերոջս խելքն իրենը չէր դրա համար:
Նշանակված օրը միասին պիտի տոմսերը գնեյինք (եթե չեմ սխալվում՝ 500Դ-ով):

Բայց, ինստիտուտից իջնելիս, 2 քույրերին հանդիպեցինք, որոնցից ամեն մեկին մեզնից մեկն էր հավանում:
Մի քիչ զրուցելուց հետո՝ ընկերս նրանցից համաձայնություն պոկեց միասին սրճարան գնալու:

Հարցական իրեն նայեցի.
ախր մոտներս միայն տոմսերի գումարն էր, մեկ էլ՝ մի փոքր 10 հատիկանոց տուփ Գառնու՝ երկուսիս համար..
- Հետո մի բան կմտածենք..

Ինչպես պարզվեց երեկոյան՝ Հրազդանի կիրճի մատույցներում, էդ «մտածել»-ը ենթադրում էր սպասելը խաղի սկզբին, ինչից հետո դռները սովորաբար բաց էին թողնում, երբ հանդիսատեսների հիմնական հոսքն արդեն անցած էր լինում:

Բայց մինչ դա տեղի կունենար՝ բարձրացանք Կիլիկիայի բարձրունքից խաղին հետևելու, որտեղ արդեն բավական բազմամարդ էր:
Էդ պահին մենք փաստորեն գտնվում էինք մարզադաշտի միջանցքը գրկող պատի հենց վերին մասում, որը 6-7մ բարձրություն ուներ..

Նշված միջանցքում էլ, ի միջի այլոց, մի ծայրից դեպի մյուսն էր վազում մի բարալիկ ոստիկան:
ՈՒ քանի վերջինը դեպի մի ծայրն էր շտապում՝ հակառակ ծայրից վերում հավաքված ժողովուրդը պատից թափվում էր ցած..

- Փորձե՞նք..
- Գժվել ե՞ս.. հլը բարձրությունը նայի..
- Փորձե՛նք..

Ոստիկանի դեպի միջանցքի մյուս ծայրը սլանալուն համընթաց մենք էլ մի ստվար խմբի հետ «նա ուռա» հասանք պատի ծայրին:
- Կախվում եմ՝ կբռնես
- Դավայ..

Ողջ հասակով մեկ արդեն կախված էի պատից, երբ քաղաքը մեկ մարդու պես թնդաց..
Տենց նույնիսկ 90-ականների սկզբերին ձմեռային հովհարային անջատումներից հետո համատարած խավարի մեջ չէր Երևանը «ուռա՜» գոռում, երբ պատահական օրական մեկ ժամով հոսանքները միացնում էին..

Առաջին խաղակեսի 6-րդ րոպեյին հայերը չեմպիոնի դարպասն էին գրավել..

- Մենակով բռնի, պտի ծափ տամ..
- Արա դու հո գիժ չե՞ս..
Բայց դե լսողն արդեն ո՞վ էր...

Մի խոսքով՝ էս համընդհանուր ցնծության մեջ, երբ անգամ էն բարալիկ ոստիկանն էր հերթական զոհին բռնելուց հետո ուրախությունից նրան գրկած համբուրում, ինքըզինքս հայտնաբերեցի միջանցքի հատակի հետ կիպ սերտաճած..

Աչքերիս դեմը դեռ չէր հասցրել մի կարգին սևանալ, երբ ժխորի մեջ հազիվ նշմարեցի պատի բարձրությունից ինձ ինչ-որ բան բղավող ընկերոջս.
- Ըտէ պառկի, հեսա գալի՜ս եմ...

Վերջում էլ 2-3 Ֆրանսիան հաղթեց, ու էդ հաշվով չեմպիոնին պարտվել հավասարազոր էր բարոյական հաղթանակի..
ասում էին...

Գաղթական
17.07.2018, 10:07
Վանիլա Շակալադ.. #1


Էս օրագրիս անվանման ծագումնաբանությանը հերթ չի հասել ))

Չնայած երևի շատերը գիտեն, թե իսպանախոսները «Papi Chulo»-ի տակ ինչ են ի նկատի ունենում..

Բայց պատմությունը դրա մասին չէր...


Էս Ռիչմոնդին բոլորը սիրում էին:
Մեր լեզվով ասած` սաղ Ռիչիի անունով էին երդվում ))

Համ էլ` Ռիչիի շուրջն էր հավաքվում տարածքի ողջ թռչնաբուծական ֆաբրիկան..

Իմ ու Ռիչիի միջև հենց ամենասկզբից էլ ջերմ ու ընկերական հարաբերություններ հաստատվեցին:

Ամենաշատը նրան զվարճացնում էր իր մայրենի Պապիամենտուով հայհոյանքների իմ ակցենտը ))
Խոստովանում էր, որ էդպիսի ինտերպրետացիայի դեռ չէր հանդիպել,
Ինչքան էլ, որ փորձել էր իր մոտ հաճախող ֆաբրիկային սովորեցնել,
ՈՒ դրանք էլ` պատեհ-անպատեհ էդ հայհոյանքներն էին գոռգռում:

Բա ոնց ամբողջ ֆաբրիկան մի օր սառեց, երբ Ռիչին սկսեց հայերեն հայհոյել )))



https://youtu.be/kVsYckNXYqM

Գաղթական
19.07.2018, 07:40
Էս մեր մոտի McDonalds-ը վաղուց արդեն թարմացման կարիք ուներ:

Իսկ վերանորոգումից հետո արդյունքը գերազանցեց սպասելիքները:

Պատվերն ընդունելու digital վահաններն ու հավելվածի նոր update-ն էլ՝ մոդայի վերջին ճիչն էին ))

Էդ հավելվածում էլ նոր խաղ են ավելացրել, որի 1 ամսվա արդյունքներով հաղթողը 1 տարի շարունակ ձրի McFlurry պաղպաղակ կհամտեսի:

McFlurry-ի խաթր հաստատ արժի փորձել..
Մի 4-5 րոպե խաղալուց հետո 300 միավոր հավաքեցի, իսկ հաջորդ խաղն իհարկե նորից 0-ից պետք է սկսեր:

Բայց երբ թոփ-10 արդյունքները տեսա՝ հաշվիչս կախեց, թե դրանք ինչքան ժամանակ են անընդմեջ խաղացել, որ 70.000 միավոր հավաքեն..
Գիժ ըլնի կկուն...

Գաղթական
23.07.2018, 09:39
Մի քանի տարվա նկար կա, որտեղ 2 ախպեր մարտի 1-ին ծաղիկներ նվիրելուց՝ մորը գրկել են:

Էդ նկարը ցույց տալով ոգևորված ինձ ինչ-որ բանա պատմում, մեկ էլ.
- Էն ժամանակ Լեռնան մամայի փորիկի մեջ էր...
- Արա չէ, Լեռնան էն ժամանակ հըլը մամայի փորիկի մեջ չէր..
- Ծնվել է՞ր արդեն
- Չէ
- Ըհը՝ ուրեմն հըլը մամայի փորիկի մեջ էր...

Քարկապ ընկա...

Գաղթական
23.07.2018, 12:43
Մի նոր հայի հետ էի ծանոթացել, հարցրեց.
- Ձեր քաղաքում մի տղա կա՝ Աբդել անունով, թունիսացի արաբ ա, կարողա՞ ճանաչես:
- Հա, ո՞նց չէ: Կակ ռազ ես էլ իրեն համոզել եմ, տարել եմ մեր մոտ աշխատանքի:
- Ընտիր տղայա, կբարևես:

Բերեցի բարևը փոխանցելու, էդ ինչքա՜ն գովաց Աբդելը հայերին, էդ ի՜նչ բարձր կարծիքի էր ինքն իր ճանաչած բոլոր հայերի մասին:
Էնքան գովաց, որ ես էլ մի պահ սկսեցի հավատալ, թե մեզնից էն կողմ աշխարհ չկա ))

Հաճելիա, երբ օտարից սենց բաներ ես լսում..

Գաղթական
28.07.2018, 23:02
Ֆրանկֆուրտում եմ երեկ նկարել:

Դժվարանում եմ պատկերացնել, թե ինչի՞ մասին էր մտածում վարորդը՝ Էյփլի տիպը մեքենային կպցնելիս ))


https://s15.postimg.cc/rjzvjrjl7/DD10_F945-_BB51-4_DB6-_A615-3_BE71_B1_B1_EAB.jpg

Գաղթական
04.08.2018, 01:48
Աղջիկս նոր բառա սովորել՝ «տաք ա»:

Դուրսն էլ ամառա, արևի տակ ինչ ասես, որ չի տաքանում:
Գալիս ձեռք ա տալիս ու հեղինակավոր հայտարարում՝ «տաք ա՛, տաք ա՛..»:

Էդ գազօջախի դուռը վերջը տեղից դուրս գցեց:
Աչքդ թարթում էիր՝ դուռը թափով բացում էր ու փորձում գլխախառը մտնել մեջը:
Ինչքան սովորացնում էինք, թե չի կարելի՝ չէր անցնում:

Էն օրը փորձում էի լազանյան գազօջախից հանել, վազելով եկավ ու վախեցած՝ «տա՜ք ա, տա՜ք ա»...
Աչքիս վառվելա ու աչքը վախեցած շտապում էր ինձ էլ նախազգուշացնել, որ տաք ա:


Երեկ էլ կինս ամանով սառույցի կտորներ էր բերել դրել սեղանին:
Կրակի կտորը եկավ շոշափեց, վերցրեց շուռ ու մուռ տվեց, հետո տեղը գցեց՝ «տաք ա՛, տաք ա՛»...

Գաղթական
12.08.2018, 03:51
Էս սանիկս զենք սիրող մարդա:
Չնայած իր տարերքը տաքերն են, բայց ծնունդին նվեր ես սառը զենք եմ պատրաստել:

Լիքը թրեր էի դուրս հանել ու գնելու համար բանակցություններ էի վարում, աճուրդներին հետևում և այլն:
Բայց վերջը ընտրությունս կանգ առավ մի խելքից դուրս նիզակի վրա:

Native American-Indian Fantasy նիզակ ա:
Հիմա բերել դրել եմ տանը ու ջանս խուտուտա ընկել իր համար ուրիշ բան ճարելու ))
Տանը փոքր երեխեք չլինեյին՝ հաստատ կպահեյի:
Առավել ևս, որ տղերքս էլ են շատ տպավորված:

Էս վերջերս էլ ռեինկարնացիայի մեջ էի թեթև խորացել:
Հեսա հայ-հայա Յան Սթիվենսոնի գրքերն եմ պատվիրելու ))

Աչքիս անցած կյանքերիցս առնվազն մեկում հաստատ ասպետ-մասպետ եմ եղել, որ մեկումեջ տենց դեժավյուներ եմ ունենում:

Չիդեմ, բայց մի բան հաստատա՝ որ մի օր դրա հնարավորությունն ունենամ, հաստատ մի մեծ սրահ եմ առանձնացնելու՝ տարատեսակ վաղ միջնադարյան սպառազինություններով լցված..

Գաղթական
19.08.2018, 11:36
Երևանից ոսկերիչը պատրաստի աշխատանքների նկարներն ուղարկեց:
ՈՒղղակի խոսքեր չունեմ: Մի քիչ կասկածներ ունեյի, թե արդյոք իմ ուզած բոլոր էֆեկտները կկարողանան ստանալ, բայց թե օղերն ու թե մատանիներն ուղղակի հիասքանչ են:
Կայֆ անակնկալա լինելու: Էդ մեր ամուսնության 10-ամյակի համարա:

Էս կնոջս ընկերուհին ասումա.
- Լսի, ասա թող քեզ տենց շուտ-շուտ նվերներ չտա, հա՞: Մարդկանց տունը կռիվներա գցում..

https://s15.postimg.cc/6umgu9ih7/B7612672-82_CC-44_A8-9_D9_B-004_DD5_C3_CC5_D.jpg

Գաղթական
08.09.2018, 19:11
Կատաղած եմ ահավոր:

Բայց մարդ ի՜նչ աստիճանի անասուն պիտի լինի, որ բացարձակապես ոչ մեկի հետ չկարողանա յոլա գնալ:
Մեր քաղաքում մի հատ ռուս կա ու ինքն էն աստիճանի անասունա, որ հայրենիքից արդեն 3-րդ կնոջնա բերել ու նա էլ հազիվա դիմանում ձեռքը:
ՈՒղղակի գլխուղեղի հերթական օպերացիայի ժամանակ բժշկի անփութության թե սխալի պատճառով հաշմանդամա դարձել խեղճ աղջիկը, դրա համարա ստիպված մոտը մնում:

Իսկ մյուս երկուսը՝ բառացի փախել են մոտից:
Ընդ որում՝ երկրորդը չգիտեմ թե ոնցա հարմարացրել, բայց վրեժ լուծելով էս ապուշին մահացածա ձևակերպել իրանց ռեգիոնում:
Հիմա սա Ռուսաստան էլ չի կարող մեկնել: Անձնագիրն անվավերա ու դեսպանատունը նորը չի տալիս, ասումա՝ դու մահացել ես ու ռեգիստրից դուրս եկել:

ՈՒ ես գաղափար անգամ չունեմ, թե էս կենդանին ինչիա ինձնից աբիժնիկ մնացել:

ՈՒ նենց խորնա, երևումա, նեղացել, որ բարև էլ իսկի չի տալիս:
Բայց հո ինքնասիրությունն իրան թույլա տալիս ռեժիմով հիվանդ կնոջը մեր տուն ուղարկել՝ նոր պարտք ուզելու:
Տո էդ բերած պարտքն էլ, երեխեքը տանը սոված, կնոջ ձեռքից վերցնում էր ու գնում իրա համար մի նոր զիզի-պիզի բան առնելու:

Դրանից հետո արդեն, պարտք տալու փոխարեն, կինս ուտելիք էր առնում տալիս, իսկ ինքն էլ հավեսով նստում ուտում էր:

Կամ էլ մեր հին շորերն ու ապրանքներն էլի իրանց էինք տալիս, մեծ ուրախությամբ ընդունում էր:

Բայց էդ էլ հերիք չի..
Զոքանչը տարին մեկ Ռուսաստանից գալիսա աղջկան այցելության ու օգնելու:
Էդ ոչխարը դաժը զոքանչի մոտ իրան մարդավարի չի կարողանում պահել ու էդ կնիկը միշտ գալիս էլի մեր տաննա նստում լացում:
Անցած անգամ էլ խնդրեց, որ ես իրան տանեմ օդանավակայան:
Դե մտածեցի երևի էդ անասունը տանը չի, որ տանի:
Էն էլ՝ ինքն իրա ձեռքով բերեց ճամպրուկները տեղավորեց բագաժնիկս:
Ասում եմ՝ էսի տանն է՞ր, ասումա՝ հա, ուղղակի ասեց հո բենզինի վրա փող չեմ ծախսի:
Տո օդանավակայանում էլ պարզվեց, որ տոմսի հետ ինչ-որ բան էն չէր:
Գնացինք Աէրոֆլոտի ստենդի մոտ, ասեցին պիտի էսքան ավելացնեք, որ նոր տոմս տանք..
Էս կնիկը սկսեց լացել:
Ասումա՝ խնդրում եմ, դու կտա՞ս: Հետիս սաղ բերածս փողը թաքուն տվել եմ աղջկաս, որ երեխեքին բան-ման առնի, երբ էտի տանը չլինի..

Դե ասենք լավություն արա, ջուրը գցի..
Մի քիչ անհարմար էլա էսքան մանրանալ, ուղղակի դա նրա համար, որ պարզ լինի ամբողջ պատկերը:

ՈՒ էսքան բանից հետո՝ տղես տունա գալիս արյունոտ քթով ու պատմում, որ էդ եթիմի լակոտնա իրա ընկերների հետ դպրոցում հարձակվել ծեծել:
Երբ էլ կանչել են պարզաբանելու, խոստովանելա, որ հերնա սովորացրել...

Բա հիմա ես գնամ, էդ ոչխարին տնից հանեմ, գցեմ քացու տակ՝ պիտի ասեն վայրենի հայերը, չէ՞...

Գաղթական
18.09.2018, 23:48
Ինչքա՜ն նոր բաներ կարելի է սովորել երեխաներից:

..էստեղ կարող էր լինել երեխեքի կենսախնդության ու անմեղության վերաբերյալ հատորներով տեքստ..

Բայց պատմելիքս ուրիշ բանի մասինա.
1.5տ աղջկանիցս 2 նոր ֆունկցիայի տեղ եմ սովորել սեփական հեռախոսիս վրա, որոնց գոյության մասին նխկինում չէի էլ կասկածում...

Մեկը՝ որ, հաշվիչի հավելվածը միացված վիճակում, հեռախոսը պառկեցնում ես ու հաշվիչի վրա լիքը ուրիշ կնոպկեք են ավելանում:
Մյուսն էլ՝ որ վիդեո նայելու ընթացքում կարելիա կադրը մատներով մեծացնել-փոքրացնել..

Հիմա պտի հեռախոսս տամ ձեռքը ու նայեմ, սովորեմ...

Գաղթական
19.09.2018, 13:56
Էն կայֆ պահը, երբ խանութում նոր հայկական ապրանք ես հայտնաբերում ))

https://i.postimg.cc/YCMDSnfm/A6_EAA1_AB-_AD83-42_DA-934_B-_CE77345_EED60.jpg

Գաղթական
22.09.2018, 13:18
Էս հոլանդերենը մի գժական լեզու ա:
Ընդ որում՝ բառի բուն ու փոխաբերական իմաստով:

Ընդհանրապես ինքն արևմտա-գերմանական լեզուների դասինա պատկանում ու համարվումա 3-րդ ամենատարծված գերմանիկ լեզուն՝ անգլերենից ու գերմաներենից հետո:

Օգտագործվումա 23մլն մարդու կողմից ու համարվումա պետական լեզու Հոլանդիայում, Բելգիայում, Սուրինամում, Արուբայում, Կուրաչաոյում ու Սինտ-Մաարտենում:

Բայց այնուամենայնիվ լեզուն բավական հեռու ա գերազանց հղկված ու քերականական իմաստով կազմակերպված լինելուց:

ՈՒ ահագին շատ նրբություններ կան, որոնք չեն ենթարկվում և ոչ մի քերականական կանոնի ու ենթակա են պարզապես անգիր հիշվելու:
Այսպիսով՝ լիքը լեզվակիրներ էլ կան, որոնք շատ սխալներ են անում խոսելիս և/կամ գրելիս:

Իմ հոլանդերենը ես սկզբից սկսել եմ ուսումնասիրել ինքնուսույցների միջոցով ու բազան ինձ բավական հեշտ տրվեց՝ ելնելով անգլերենի ու գերմաներենի իմացությունիցս:
Հետո լեզուն ավելի խորացրեցի Լայդենի Համալսարանում ու Հոլանդիայում խնդիր չունեի խոսելու հետ:

Խնդիրները սկսվեցին Բելգիա տեղափոխվելուս հետ, քանի որ էստեղ համարյա ամեն մի գյուղ իր բարբառն ունի՝ միայն իր բարբառին հատուկ բառերով ու արտասանությամբ:

Մինչև հիմա էլ՝ շատերի հետ խոսելիս ստիպված եմ խնդրել մաքուր խոսալ, որ իրար հասկանանք:

Հայերենի հետ համեմատելով՝ պետք է պատկերացնել մեկին, ով այլազգի է ու Երևանի համալսարաններից մեկում գրական հայերեն ուսանելուց հետո տեղափսխվում է ասենք Արցախ՝ ապրելու:

Վիճակը երբեմն սրվում է նաև նրանով, որ, ինչպես իրենք են խոստովանում, համալսարանում չուսանած մարդն ուղղակի չի տիրապետում գրական լեզվին ու խոսում է միայն սեփական բարբառով: ՈՒ էդպիսիք իհարկե փոքր թիվ չեն կազմում:

Էլ չեմ ասում, որ Բելգիայում ֆլամանացիները բազմաթիվ ֆրանսերեն կամ հոլանդիզացված ֆրանսերեն բառեր են օգտագործում խոսակցական լեզվում, որոնք անհասկանալի են թե՛ հոլանդացիների ու թե՛ ֆրանսիացիների համար (ա լյա՝ դուխով):

Բայց ինչի էս ամենը հիշեցի..
Երեկ նոր բառ եմ սովորել ու էսօր առավոտից լեզվակիր ծանոթներիս դրա նշանակության իրենց տարբերակն եմ հարցնում՝ ստանալով ավելի քան իրարամերժ ու խելքից դուրս տարբերակներ:

Եվ այսպես՝ koekelen (կուկըլըն), տարբերակներ.

- աքլորի կանչ՝ ծուղրուղու
- երեխեքի համար բան գուգլել (հատուկ նշվում է երեխեքի պահը, քանի որ մեծերի համար դա կլինի՝ goegelen՝ գուգըլըն)
- իրար սիրել/գուրգուրել
- ձեռքերն իրար մեջ խրած՝ բութ մատները պտտեցնել
- փափուկ խաղալիքով խաղալ
- «անկեղծ կարծում էի, թե դա իմ հորինած բառն է...»
- ձանձրանալ
- «գաղափար անգամ չունեմ...»

...որոնումները շարունակվում են...
#VivaArmenia

Գաղթական
30.09.2018, 11:13
Էդ խանութից հաճախ եմ առևտուր անում ու երբ, հերթական անգամ մտա, տղերքիս հետ էի:
Վաճառողը բարեհամբույր ժպտաց երեխեքին ու, մի երկու բառ փոխանակելուց հետո, մարդա մի մինի սնիքերս նվիրեց:

Խանութից դուրս գալուն պես՝ ավագը միանգամից հայտարարեց, թե ինքն է քրոջ հետ կիսվելու:
Իսկ կրտսերը մի պահ հապաղեց.
- Բա պապա՞ն..
- Ես չեմ ուզում բալես, դու հանգիստ կեր:

Նկատեցի, որ զգույշ դրեց գրպանը, բայց բան չասացի:

Արդեն երբ մեքենա նստեցինք, հանեց գցեց նստատեղիս կողքի «բաժակադիրում» (էս ինչ բառ էր՝ մեղա-մեղա), թե.
- Ես էլ հիմա էդքան չեմ ուզում: Թող մնա՝ դու հետո կուտես..

Տենց մի երկու օր թողեցի էդ սնիքերսը էդտեղ մնա, մինչև երեխեն մոռանար դրա գոյության մասին:
Հետո հետս բարձրացրեցի տուն ու հաջորդ օրը՝ գործի գնալուց առաջ, երբ դեռ բոլորը քնած էին, զգույշ դրեցի իր բարձին:

Դե իսկ երեկոյան էլ էդ նույն սնիքերսը հայտնաբերեցի աշխատասեղանիս վրա՝ գրությամբ.
«Պապա դու ամենալավն ես»

Էլ մահն ո՞ւմ շունն է...



- Ի՞նչ կուզես քեզ ուղարկենք..
- Մի շիշ ջուր.. սովորական ջուր.. մեր տան կռանթից..

Տեղի ծորակից հոսող անդուր ու դեղնավուն ջո՞ւրն էր պատճառը, թե՞ անհուն Կարոտը` չգիտեմ..
Բայց սիրտս ջուր էր ուզում..
Մաքուր Գառնու ջուր...

- Գայանեյին կդիմավորես` բան ենք ուղարկում:
- Ո՞նց ճանաչեմ իրեն
- Հավատա` կճանաչես..

Անհամբեր սպասում էի էդ Գայանեյի գալուն, բայց, չգիտես ինչի, ուշացած եկա հանդիպմանը..
ՈՒշացած եկա ու, տեղ հասնելով, կայարանի ժխորի մեջ անհանգիստ փնտրում էի հայի ծանոթ դիմագծեր, երբ ուշադրությունս գրավեց անկյունից դեպի ինձ ուղղված կամերայով մարդը..
Հայրս էր..

- Էդ ես եմ քո փնտրած Գայանեն, այ տղա, անակնկալ էինք պատրաստել ու քեզ չէինք ասել, որ սիրտդ չպայթի...


Առաջին հանդիպումն էր հորս հետ օտար հողի վրա..
Ինքը Միջազգային կոնֆերանսի էր հրավիրվել ու, իր հաշվին, ճանապարհից շեղվել էր, որ ինձ հանդիպի:

Էդ ի՜նչ երանելի շաբաթ անցկացրինք միասին..
Արդեն մոտ երկու տարի էր, ինչ դարձել էի Գաղթական, ու փնտրում էի բախտիս ճամփան` օտար ամայի ճամփեքին..


Շուրջ բոլորը լուրեր էին տարածվում, թե Հայաստանից դոկտոր-պրոֆեսոր է եկել` իր տարագիր որդուն այցելության..
Մարդիկ գալիս էին դա իրենց աչքերով տեսնելու:
Քեֆի սեղաններ էին բացվում տարբեր տեղեր ու մինչև ուշ գիշեր երաժշտություն էր հնչում:

Անգամ ինձ համար էր անսպասելի, որ, բացի հայերից, նաև այլազգիներ` ռուսներ, հրեաներ, վրացիներ և այլոք, գալիս էին ուղղակի հորս ձեռքը սեղմելու ու քաջալերելու, թե` հալալ է քեզ, որ արժան սերունդ ունես քեզնից հետո ու հանգիստ եղիր` ամեն բան լավ ու ճիշտ կլինի...

Էդ մարդիկ, մինչ դա, իրենց վերաբերմունքը բնականաբար չէին բարձրաձայնել ու, ինձ համար, մեծ պատիվ էր դա լսել իրենց շուրթերից:


Հորս հրաժեշտ տալու նախավերջին օրը` առաջին անգամ կյանքումս, ինքս ինձ իրավունք վերապահեցի մտնել իր դրամապանակը..
Ընդամենը 50€ կարող էի ինձ թույլ տալ էնտեղ թաքցնել..

Հետո, երբ հորս արդեն ճամփու էի դրել, սմս գրեցի իրեն, թե` Կներես, որ ինձ իրավունք եմ վերապահել քո դրամապանակը մտնել ցնցուղ ընդունելուդ ընթացքում, բայց ուզում էի գոնե մի քիչ փոխհատուցել քո ճանապարհածախսը դեպի էստեղ...

Պատասխանը լակոնիկ էր.
- Շան տղա, չմոռանաս լափթոփիդ ներքին գրպանը ստուգել..

Իսկ լափթոփիս ներքին գրպանում մի ծրար էր..
Մեջը 50€-անոց էր ու մի երկտող.
- Ես քեզանով շատ հպարտ եմ տղես, բայց Կներես, որ ավել գումար չեմ կարող թողնել...

Գաղթական
07.10.2018, 18:47
Գնա մեռի, արի սիրեմ..

Ազնավուրի մասին ընկերներիցս մեկն էր շատ դիպուկ գրել.
«Մի տեսակ ինձ ապահով էի զգում, երբ ինքը կար...»

Մեր հայտնի ու մեզ անհայտ Ազնավուրը..
Գործի տեղն էի, երբ հեռախոսս պայթեց՝ իրար հետևից եկող բոթերով, ընդ որում՝ միանգամից մի քանի երկրների բոլոր լրատվամիջոցներից, որոնց հետևում եմ:
Հաջորդ պահին էլ՝ միացրած ռադիոն հաղորդումն ընդհատեց՝ շտապ հաղորդագրությունը հեռարձակելու համար.
Շառլը էլ չկար...

Դիմացիս գրասեղանի մոտ իր թղթերի մեջ խորասուզված ֆլամանուհի կոլեգաս էլ շանթահար եղավ.
- Ո՞նց թե Շառլը էլ չկա...
Հուզված էր..
Հետո նայեց ինձ.
- Ազնավուրն էլ էր չէ՞ հայ...

Օրերս մտածում էի, թե ինչպե՞ս էր նա կարողացել հայտնի դարձնել բոլորին իր հայ լինելն ու պատմել Հայաստանի մասին:
Լավ՝ եթե աշխատել էր էդ ուղղությամբ, ուրեմն դա կարևոր էր եղել նրա համար..
Բայց ինչպե՞ս..
Նրա երգերը, նրա հարցազրույցները..
մատների վրա կարելի է հաշվել դեպքերը, երբ խոսվում էր նրա ծագման մասին:
Երբ էլ խոսվում էր, նա շեշտում էր, որ միաժամանակ հա՛մ ֆրանսիացի է, հա՛մ էլ՝ հայ..

Իսկ ինչքանո՞վ էինք մենք ինքներս ճանաչում մեր Ազնավուրին..
Ի՞նչ գիտեինք նրա ապրած կյանքի կամ մասնագիտական գործունեության մասին:
Քանի՞ հեղինակային երգ կամ խաղացած դեր կնշենք մի շնչով՝ նրա երգացանկից ու ֆիլմացանկից...

Մեկը իմ երգադարանում՝ իր երգերի թիվը հազիվ հատում է 100-ի սահմանը:
Բայց չէ՞ որ դրանց քանակը 1200-ից ավելին էր...

Հիմա ազգս նորովի ու նոր-նոր է սկսել ինքն իր համար բացահայտել Ազնավուրին:
Երևի թե չկար աշխարհում գոնե մի հայ, ով չճանաչեր նրան՝ լսած չլիներ կամ հպարտացած չլիներ նրա անվամբ:
Բայց հիմա պարզվեց, որ ոչ ոքս էլ կարգին չէր ճանաչում Ազնավուրին:

Էդ Ազնավուրը..
Բա մնացա՞ծը..
Ազնավուրի հոգեհանգստից օրինակ պարզ դարձավ, որ մենք գաղափար անգամ չունեինք նաև մեր Դեն Ղարիբյանի մասին՝ էն դեպքում, երբ ամբողջ Ֆրանսիան է նրան որպես հայ ճանաչում ու ֆրանսիացի զինվորականն է կատարում նրա երգը՝ հայերեն լեզվով:

Ո՞Ւմ բացթողումն է սա՝ դժվարանում եմ պատասխան գտնել...
Մե՞ր, որ ահագին հետաքրքրված ենք այլևայլ մշակույթները լիարժեք ուսումնասիրելով, բայց բավարար կերպով տեղեկացված չենք ինքներս մեզանից,
թե՞ տվյալ մարդու, որ ջանք է գործադրել վեր բարձրանալու օտարների մեջ՝ չմոռանալով իր հետ վեր խոյացնել հայոց եռագույնը, բայց բավական ռեսուրս ու ժամանակ չի տրամադրել՝ ինքն իր մասին սեփական ազգին պատմելու համար...


https://youtu.be/y85PMZ05Gfs

Գաղթական
10.10.2018, 17:08
#MondayMorning

Նոր հայտնագործություններիցս )))
Մեջը միանգամից 3 բաժակ սուրճա տեղավորվում.

https://i.postimg.cc/LsnH8vXL/67_C47_DB9-_FE55-48_A5-_BA20-_FC1630345_E59.jpg

Գաղթական
17.10.2018, 11:42
Անունը Ռուսլան ա, ազգանունը՝ Դուդաև:
Ի՞նչ բարդ բան կա:

Իհարկե՝ բարդ բան չկա, եթե դու նախկին Սավոկից ես կամ գոնե թեթև ծանոթ ես էդ մշակույթների ամբողջությանը:

Նոր մոտեցումներ են առաջ քաշել, որոնց նոր կոդավորումներ է պետք սահմանել:
Նստած աշխատակիցների անձնական տվյալների բազան եմ թարմացնում:

Էդ Ռուսլանին հասնելով՝ ինձ-ինձ բարձրաձայն ասեցի՝ համ էլ անուն-ազգանունի տեղերը փոխեմ, թե չէ հա, էդ սխալին հանդիպելիս, մոտս կառոտկի ա տալիս..

Կոլեգաներս դեռ երկար շոկից չէին կարողանում դուրս գալ, որ էդ մարդն արդեն 6 տարիա իրենց մոտա աշխատում ու մինչև հիմա բոլոր պաշտոնական թղթերում ու իրեն էլ դիմելիս՝ անուն-ազգանվան շփոթմունք են օգտագործել:

Իսկ ինքը՞..
Դե ինչ ինքը.. էնքան դոդա, որ մինչև հիմա հոլանդերեն երկու բառ իրար հազիվա կապում..
Ինքն ըսկի կուրսի էլ չէր...

***

Հիշեցի Բեռնի Դավիթի պապու պատմությունը..

Ցեղասպանությունից հետո 3 ախպեր են փրկված լինում էդ գերդաստանից (հորոխպոր տղերք) ու մի կերպ են հասնում Շվեյցարիա..

ՈՒ նենցա ստացված լինում, որ, բացի ազգանունից, 3-ի անունն էլ նույննա լինում..
(ճիշտ տարբերակը մտիցս թռելա, բայց պայմանական անվանենք Գրիգորյան Արմեն):

Միգրացիոն օֆիցերը՝ փախստականների ընդունման կենտրոնում, հերթով լրացնում է թղթերը.
- Գրիգորյան Արմեն, գյուղ X, ծննդյան թիվ Y..
- Հաջորդը..
- Գրիգորյան Արմեն, գյուղ W, ծննդյան թիվ Z..
- Հաջորդը..
- Գրիգորյան Արմեն...
..էստեղ միգրացիոն օֆիցերն անհանգիստ շարժումներ է անում ու եղբայրներին անհասկանալի լեզվով ինչ-որ դժգոհություն հայտնում..

Միայն Արմենն էր, որ անգլերեն երկու բառ գիտեր ու էդ երկու բառի օգնությամբ էլ փորձում է բացատրել, թե ինչու են բոլորի ազգանունները նույնը..
դե անունն էլ՝ հիմա էդպեսա ստացվել..

Մատնանշելով երրորդ Արմենին.
- Քազին.. քազին..
- Cousin?
- Յես, յես՝ քազին..
- Օքեյ՝ Քազին...

ՈՒ տենց էլ, մնացած ողջ կյանքի ընթացքում, էդ մարդու բոլոր փաստաթղթերում նշված էր՝ Գրիգորյան Քազին...

Գաղթական
19.10.2018, 01:53
Եկել եմ գլուխ գովալու ))

Գրադարանիս հայկական հատվածն էսօր համալրվեց շատ գեղեցիկ նմուշներով:

Նորից Շնորհակալություն Chuk ջանին.

https://i.postimg.cc/7LV7525c/11-B0-A159-3-A65-445-B-ABE1-38-F961-E4-F134.jpg

Գաղթական
01.11.2018, 15:17
Մի հին խոսք կա, թե՝ ծնունդին մարդ չեն հրավիրում, հիշողը գալիսա..

Հավանաբար էս խոսքն էն ժամանակներումա ծնվել, երբ մարդիկ ավելի սրտաբաց էին ու գերդաստաններն էլ՝ մեծ:
Կամ էլ՝ էն ժամանակ, երբ ուղղակի հեռախոս չկար..

Բայց հիմա՝ երբ տիեզերական նավերը ճեղքում են երկնային անծայրությունը...
Խաբարբզիկ սոցիալական ցանցերով մեր կյանքի հագեցվածության պայմաններում իսկի պարտադիր էլ չի մարդկանց հատուկ տեղյակ պահել, թե ծնուննդդա:
Մեկա՝ բոլորը կիմանան..

ՈՒ էս կոնտեքստում ահագին հետաքրքիրա ուսումնասիրել տարբեր մարդկանց վարքագիծն ու մոտեցումները:

Օրինակ մարդ կա, որ իր ծննդյան իրական ամսաթիվը խեղաթյուրումա, մարդ էլ կա՝ էդ օրերին ընդհանրապես իր պրոֆիլը դիսակտիվացնումա:
Մարդ կա, որ պարտադիր բոլորին շնորհավորումա, մարդ էլ կա՝ մի քանի օր սպասում, հետո ա շնորհավորում՝ իբր թե հիշում էր:
Մարդ կա, որ չշնորհավորողներին ընկերներից հեռացնումա, մարդ էլ կա՝ շնորհավորանքներին իսկի չի էլ պատասխանում:
Մարդ կա, որ բոլորին առանձին-առանձինա մերսի գրում, մարդ էլ կա՝ վերջում գրումա «սաղից մերսի»:
Մարդ կա, որ ամեն մարդու ու ամեն ծնունդի համար նոր բարեմաղթանքներա հղում կամ բացիկներ ընտրում, մարդ էլ կա՝ իր համար #Շնորհավորանքի նոր մոդուլ են մտցրել, որ նեղություն չքաշի:

Բայց, բացի էս ամեն ինչից, դեռ «հին» մարդիկ էլ կան, որ ծնունդիդ կհիշեն ու կգան կամ էլ գոնե կզանգեն:

ՈՒ, ի դեպ, էս «հնաոճ» շնորհավորելու կուլտուրան էլ իր առանձնահատկություններն ունի:
Էլ չեմ ասում՝ նվեր ընտրելու տարբեր մարդկանց սովորույթները:

Հա՜, նվերները...
Ծննդյան արարողակարգի շատերի ամենասիրելի պահը..

Ինչքա՜ն նորմալա, որ մարդն իրա ծննդյան օրը նվեր ստանա:
Նորմալա չէ՞..
Հա, դե բա տարվա մեջ իրա միակ անվանական տոննա: Ինչի՞ պիտի ինքը, բոլորի ուշադրության կենտրոն լինելուց բացի, նաև նվերներ չստանա:

Բայց բանից պարզվումա, որ տարբեր մշակույթներում էս հարցին տարբեր տեսանկյուններից են նայում:

Օրինակ ֆլամանացիները, թե ծնունդիդ կգան, հա՝ ինչ-որ նվեր կբերեն:
Բա եթե չգա՞ն..

ՈՒրեմն երեխեքին, սկսած դպրոցային տարիքից, սովորեցնում են, որ քո ծննդյան կապակցությամբ դու պիտի ուրիշներին նվերներ բաժանես:
Իրենց դասարանի երեխեքի քանակով հատուկ տոպրակներ են պատրաստվում ու լցվում տարատեսակ քաղցրավենիքներով, փուչիկներով, խաղալիքներով և այլն, որոնք հոբելյարը տանում բաժանումա դասընկերներին:
Դե կողքից կարող է և տորթ ու հյութեր էլ տանել՝ միասին նշելու:

Հետագայում էլ՝ էս սովորույթից մնումա կյանքիդ ամեն մի նշանավոր առիթով կոլեգաներիդ տարատեսակ քաղցրավենիքներով հյուրասիրելը:
Էս վերջինը թերևս մի քիչ տեղավորվեր մեր հայկական «աչքալուսանքի» սահմանման մեջ, եթե չլիներ մի զգալի տարբերություն.
դու ոչ թե դա տանում ես ուրիշներին պատվելով միասին նշելու, այլ՝ ուղղակի լցնում ես մի տոպրակի կամ ամանի մեջ (կամ էլ համարյա ամենուր կա հատուկ դրա համար նախատեսված զամբյուղիկ) ու դնում ես բոլորին հասանելի ընդհանուր մի վայրում (որ հիմնականում հանգստի անկյունումա լինում):

Էդ էլ՝ մարդ կա, որ ուղղակի վերցնում ուտումա, մարդ էլ կա՝ համտեսելուց հետո գալիս շնորհավորումա:
Մարդ կա, որ, զուտ շնորհավորանքից հետո, ոտքը կախա գցում ու իրադարձությանդ հանդեպ հետաքրքրվածություն ցուցաբերում, մարդ էլ կա՝ սկսումա բերածիդ պատրաստման տեխնոլոգիան քննարկել ու դրա տարբերությունները՝ ուրիշների բերածների հետ:
Մարդ կա, որ սկսումա բերածդ տեսականին տնտղել, որ իր ուզած կտորը գտնի մարդ էլ կա՝ նայումա կողքերը մարդ չկա ու մի ամբողջ բուռա գրպանը լցնում:

Հա՜, էդ բերածի հետ էլ մարդիկ գրություն են թողնում, թե ով ա բերել ու ինչ առիթով:
ՈՒ էս էլա ահագին հետաքրքիր, որ մարդ կա՝ գրումա ասենք «Գագո 26», մարդ էլ կա՝ եքա շարադրությունա թողնում:

Էս գրությունների տեսականուց հատկապես մեջս տպավորվելա կոլեգաներիցս մեկի՝ իր թոշակի գնալու կապակցությամբ հյուրասիրությանը կից «հայտարարությունը».
«Franky Game Over»:

Հա, ի միջի այլոց, թոշակի գնալու արարողությունն էլ իր սպեցիֆիկան ունի ու նախօրոք բոլորը, ըստ ցանկության, գումար են հավաքում՝ էդ թոշակի գնացողի հետ ճամփու դնելու:
Բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն ա...

Գաղթական
10.11.2018, 11:11
Հաճելին էն խոսքը չի, երբ մի քաղաքում հյուր ես, նստած հաց եք ուտում, մեկ էլ աշխատողը մոտենումա, թե՝ «Բարև ձեզ, հա՞յ եք..»,
իսկ հետո էլ՝ իր ու օբյեկտի անունից, մի փոքրիկ նվերա մատուցում..

Սենց միշտ պիտի լինի էլի...

Գաղթական
21.11.2018, 13:57
Բայց ո՞վա որոշել, որ ցենտը փող չի..
Կարողա՞ ես եմ դրանք ձուլել..

Դեռ լավա՝ 5c-անոց քթով մունաթով ընդունում են Հոլանդիայում, իսկ 1c կամ 2c տեսնել անգամ չեն ուզում:
Սդաչին տալուց էլ, բնսկանաբար, միշտ իրենց օգտին են կլորացնում:

Բելգիայում դեռ նոր են սկսում սենց բաներ անել, բայց Հոլանդիայում դա ամենուրա էդպես:

Մոռացել էի արդեն, որ էնտեղ տենց բան կար..
Կասսայում ապրանքի համար քարտով վճարելուց հետո հասկացա, որ տոպրակ չէի վերցրել:
Վերցրեցի՝ փորձելով մոտիս մանրով վճարել:
20c արժի: Վճարում եմ՝ 10c + 5c 2x2c + 1c:
Չէ որ չէ.. տենց բան չկա՝ էդ մանրերդ քեզ պահի...
Տո թքա՛ծ ձեր խանութի վրա էլ, ձեր վրա էլ:


Հիշեցի ցուրտ ու մութ տարիները:
Էն որ հացը տալոնով էինք գնում՝ օրական մարդա 300գ թույլատրելի չափաբաժնով:
Դրամները 93թվին նոր-նոր շրջանառության մեջ մտցնելուց՝ դեռ լուման էլ էր Լումա..
Հետո, շատ չանցած, պահը եկավ, երբ ըսկի 5Դ-ի վրա թքող չկար..

Մեր տան հաց առնողը ես էի ու գումարը 195Դ էր կազմում, եթե հիշողությունս չի դավաճանում:
ՈՒ միշտ մեր շենքի ծերի հացի խանութից էի առնում՝ միշտ 200Դ վճարելով:

Էդ օրն էլ, չգիտեմ թե ոնց էր ստացվել, բայց մոտս 190Դ էր:
Դե հո տուն չէի գնա, նորից գայի:
Մտածեցի՝ էսօր էլ սենց..
Էդ ձմռան ցրտին, էդ հացի ավտոյին էդ երկա՜ր հերթի մեջ էդքան սպասելուց ու հերթս հասնելուց հետո, մեր ամենօրյա հացավաճառ Մառան կտրականապես հրաժարվեց 195Դ-ի հաց տալու՝ 190Դ-ի դիմաց..
Ախր դու գիտես, որ ես ամեն օր էստեղից եմ հաց առնում ու միշտ էդ ավել 5Դ-ը քեզ եմ թողնում.. էսօր էլ թող սենց լինի, վաղը պակասը կբերեմ..
Չէ որ չէ.. հերթի մեջ հարայ-հրոց, սոված ու սառած մարդիկ..
էդ ոնց էի ես մառայից վիրավորվել... - Կանգնի ստեղ, հեսա գալիս եմ...

Էդ հացի խանութից ոչ հեռու՝ հենց դալանի կողքը մեր Դողդոլ Էդոյի ծամոններով լի ստոլիկն էր..
Ասի՝ Դողդոլ, շուտ արա 10Դ-անոց պարտքով տուր..
Էդ 10Դ-ը գցեցի սեղանին ու Մառայի վրա համարյա գոռացի՝ դե 5Դ սդաչիս տուր...

է ո՞վա 5Դ-ով առևտուր անում, որ մոտը 5Դ-անոց լինի..
Դարակները երկար քչփորելուց հետո վերջապես մի պուճախից գտավ ու ինձ մեկնեց:
Վերցրեցի ու հենց իր աչքի առաջ հացը ստանալու բաց պատուհանից դուրս շպրտեցի, թե՝ հաջող քեզ մառա, հո սա միակ հացի խանութը չի՞ տարածքում..


Դեռ Հոլանդիայի դեպքում, կարելի է մի տեղ հասկանալ, որ մանրը չեն վերցնում, քանի որ հետո էլ բանկն իրենցից չի վերցնի:
Իսկ Հայաստանի դեպքում՝ երևի էս սուղ պայմանների չունավորության ժամանակ ժողովրդի մի ստվար հատված վայրենացավ ու ագրեսիայով լցվեց մեկմեկու հանդեպ...

Գաղթական
24.11.2018, 11:02
Աալստից լուրը գնացել էր Բրյուսել, հետո՝ Բրյուխախառը հասել կնոջս, թե մեր քաղաք նոր ջահել հայի ընտանիքա տեղափոխվել ու ծայրահեղ վատ վիճակում են գտնվում:
Օգնության կարիք կա:

Հանդիպեցինք:
Փորձենք ռելսերի վրա գցել:
Կարևորը՝ հիմա աշխատանք ու ուսման ծրագրեր ունեն:

Բայց ասածս դա չէր.
Տղեն 10տ-ից ստեղա ու համարյա մենակա մեծացել:
Աղջիկը՝ Իրաքի հյուսիսի հայերիցա, էն որ քրդերի ու գլդանիների մեջ են ապրել ու հայկական ինքնությունն ու ավանդույթները պահելով հանդերձ՝ կորցրել են հայոց լեզուն:

Բայց էդ նույն աղջկա հայերեն սովորելու ձգտումն ու ջանքերը,
էդ տղու մաքուր ու գրական հայերենը,
իրենց փոքրիկ տան աղքատիկ պատերը զարդարող խաչն ու հայկական սիմվոլները,
էն նոր խոսել սովորող մանկիկի հայերեն թոթովանքը...

Չէ բալամ՝ մեր պտուղը չորցող չի...

Գաղթական
25.11.2018, 11:45
Ասենք՝ եթե հայ ա, պիտի անպայման Կոնյակ նվեր տանի, չէ՞ ))

Մեր կուրսի սևանցուն հիշեցի, որ մի օր Իշխան էր բերել մեր տուն, հարցրի.
- Արա Սևան, էս ե՞րբ հասցրիր գնաս ու հետ գաս
Անկեղծ պատասխանեց.
- Բազարից առա ախպեր..
- ??
- Դե բա սևանցի եմ, առանց Իշխան ո՞նց հյուր գնամ...

Սենց մտածում եմ՝ սա կաղապարի մեջ մնալա՞, թե՞ սաղովի ձեր ընդհանուր իմիջի վրա աշխատել..
Իսկ գուցե աշխատողն աշխատումա, մնացածն էլ՝ ալիքի տակ ընկած գնում են...

Գաղթական
30.11.2018, 17:03
Քայլում եմ արտադրամասով ու տեսնում աշխատող մարդկանց:
Միանգամից միտս են գալիս նրանց անուն-ազգանունները, ընտանեկան կարգավիճակն ու առողջական խնդիրները, անգամ` բնակության վայրն ու բանկը, անձնական տվյալների այլ մանրամասներ..

Սրանք տվյալներ են, որոնց հետ աշխատում եմ ամեն օր ու, անկախ ինձանից, մնում են հիշողության ծալքերում:

Նենց հետաքրքիր զգացողությունա..
Ես իրենց մասին ինչ ասես գիտեմ, իսկ իրենցից շատերը նույնիսկ պատկերացում չունեն, թե ես ով եմ ))


Մեկ-մեկ էլ տնաշենները նենց բաներ են անում, որ երկար ժամանակով բարձր տրամադրությունդ ապահովվածա լինում:
Ասենք թարմ դեպք` երեկ մեկի կոնտրակտն եմ պատրաստում, դոսյեն հավաքում ու իր լրացրած թերթիկից անձնական տվյալները մուտք գործում համակարգ:
Հարցա տրված - արյան խումբդ:
Մարդու տղեն 2 արյան խումբա նշել, ու երկրորդի մոտ գրել, որ դա էլ իր partner-իննա...
Նույն էջում հաջորդ հարցը.
Դժբախտ պատահարի դեպքում ում զգուշացնել` անուն ու 2 հեռախոսահամարների վանդակներ.
Պատասխան.
Անվան տեղն իր անուննա գրել, հեռախոսի 2 վանդակներում էլ` 2 անգամ իր սեփական համարը...

ՈՒրիշ ավելու ուժեղ դեպքեր էլ են շատ լինում )))


Ամեն դեպքում էս աշխատանքն էլ էր հետաքրքիր:
Ահագին նոր բաներ ու նրբություններ սովորեցի:
ՈՒղղակի արդեն պահն եկելա, որ զգում եմ էլ աճ չկա:
Անընդհատ նույն պտույտն ենք գործում` սկզբից մինչև վերջ ու հետո նորից..

Էս էջը թերթում ենք:
Երկուշաբթի օրվանից` նոր շրջանա սկսվում...

Գաղթական
04.12.2018, 14:28
Հըլը էս ի՜նչ լավնա..

https://i.postimg.cc/3J52SXRj/16-D0786-D-4-BFF-4678-AB28-1115-DB795716.jpg

Հրաշքա, չէ՞..
ՈՒ էս հրաշքը վրեքս €3 նստեց...

Ես միանգամից գլխի չընկա էլ, որ սա կոչված էր լուցկու հատիկ լինելու:

Երեխենա սարքել՝ ձեռքի աշխատանքի խմբակում:
Պրի տոմ, որ էդ խմբակի անդամավճարը €250 ա՝ կիսամյակի համար:

Չէ դե՝ նենց չի, որ միշտ սենց ախմախ բաներ են սարքում:
Հավեսով ու հետաքրքիր բաներ էլ են սարքում, որ տեսնում զարմանում ես:

Մեկումեջ էլ դաժը ցուցահանդես են անում:
Այսինքն ամեն խմբակի երեխեքի սարքածները հանում շարում են ատելյէում ու երեխեքին հրավիրում են ծնողներին բերել՝ իրենց սարքածները ցույց տալու:

Ընթացքում էլ՝ մեծահոգաբար ուսիդ թփթփացնում են, թե երեխուդ սարքածներից ինչ դուրներդ գա՝ կարող եք տուն տանել:
Երեխեն էլ կողքդա, իրար հետ եք..
Տենց միասին պիտի որոշեք, թե իրա սարքածներից ինչը տուն տանեք ու ինչը թողեք իրենց, որ դեն թափեն...
Վերջում էլ, իհարկե, երբ մի 2 մեծ տոպրակ բան եք հավաքած լինում, դասատուն հաշվիչը ձեռը մոտենումա հաշվարկելու, թե ինչի համար ինչքան պիտի վճարեք:

Բա կարողա՞ գիտես ծնունդդա, որ երեխուդ սարքածներից ինչ ուզես՝ հետդ ձրի տուն տանես:
Դրանց վրա նյութեր բաներ են ծախսվել..
Իսկ էն գլխանց տվածդ անդամավճարը էդ հեչ, էդ հո դասատուի ու ատելյէի փողնա...


Բայց էդ ցուցահանդեսները ջայնամ..
Դրանցից երևի դախոդը քչություն էր արել...
Հիմա էս վերոհիշյալ լուցկի կոչվածները տվել են երեխեքի ձեռները, թե՝ տարեք ծնողներին ցույց տվեք.
եթե դուրները չգա՝ հետ բերեք..
իսկ եթե հավանեն ու որոշեն պահել՝ €3-ն բերեք...


Էդ ոնց որ սովորական դպրոցն էլա էլի անում...
Ասենք հիմա իսկական նկարների ալբոմ հազարից մեկնա պահում, չէ՞:
Սաղինը թվայինա..
Բայց չէ՝ երեխուդ մի քանի դիրքով նկարում են, նկարները տպում են ու տալիս ձեռը տուն են ուղարկում..
Նույն պրինցիպով.
կամ նկարները հետ կբերեք, կամ էլ՝ ամեն մեկի համար €5...

Գաղթական
16.12.2018, 14:58
ՌըզաԽենթ.. #4


Արդեն ահագին ժամանակ էր, ինչ էդ ճամբարում էի:

100-ից ավել տնակներ էին նեղլիկ «փողոցներն» իրարից բաժանում:
Տնակներն ունեին 3 փոքրիկ սենյակներ, որոնցից ամենամեծը հազիվ մի 5 քառակուսի մետր լիներ ու որոնցից յուրաքանչյուրը նախատեսված էր 2 մահճակալի համար:
Բացի էդ սենյակներից՝ տնակն ուներ նաև ընդհանուր բաղնիք-զուգարան ու միջնասրահ՝ մինի խոհանոցով:
Տնակներին քարավան էին անվանում:

Բացի էդ քարավաններից ճամբարն ուներ նաև ռեսեփշըն, մեծ խաղասրահ ու ամենշաբաթյա նշման վայր, որտեղ փախստականներին ներկա-բացակա էին անում:

Ընդհանուր ճամբարը շրջապատված էր խիտ փշալարերով ու գտնվում էր մի հոլանդական գյուղից դուրս ընկած՝ որոշակի հեռավորության վրա:
Ինքը ճամբարը նախատեսված էր իրենց հայցի վճիռներին սպասող փախստականների համար:
Այլ խոսքերով ասված՝ համակենտրոնացման ճամբար էր՝ կոնցլագեր:

Էստեղից կամ դրական որոշում էին ստանում ու դուրս գալիս տուն, կամ էլ՝ բացսական էին ստանում ու տեղափոխվում այլ նշանակության ճամբարներ:

Ճամբարի բնակիչներն իհարկե կարող էին ներս ու դուրս անել, ասենք՝ խանութ գնալու համար, բայց յուրաքանչյուր դուրս եկողի ու ներս մտնողի անունը նշվում էր ռեսեփշընի կողմից:
Ընդհանուր առմամբ՝ ռեսեփշընի դերը հենց դրանում էլ կայանում էր:
Մեկ էլ՝ ճամբարի ներսում ծագած վեճերը ոստիկանությանը փոխանցելու համար:
Իսկ եթե հանկարծ ինչ-որ մեկը բողոքեր, որ ճամբարի բնակիչները պարբերաբար հարձակումների են ենթարկվում ճամբարի ու գյուղի արանքում տեղակայված գնչուների կողմից ու ոչ հազվադեպ բանը հասնում էր արյունալի բախումների, ռեսեփշընն ընդամենը կասեր՝ ես դրա համար ոստիկան չեմ կանչի, դա իմ լիազորություններից դուրս է..

Ճամբարի բնակիչ փախստականները չունեին իրավունք աշխատելու և սովորելու:
Էդ բարիքներից կարող էին օգտվել միայն դրական պատասխան (փախստականների լեզվով ասած՝ «ստատուս») ստացածները:
Բայց, ցանկության դեպքում, գրոշներով կարելի էր աշխատել հենց ճամբարի ներսում, ասենք՝ տարածքը մաքրել:

2 հայ եղբայրներ կային ճամբարում՝ մինչև իմ գալը, որոնցից կրտսերը հաջողացրել էր համոզել ճամբարի ղեկավարությանը՝ գրադարան բացել խաղասրահի հարևանությամբ ու իրեն աշխատանք տալ որպես գրադարանավար:
Ճամբարից մեկնելուց առաջ էլ էդ տղեն խոսաց, որ իրենից հետո ինձ մնար էդ «պաշտոնը»:

Ինքը գրադարանը կազմված էր մի քանի լեզուներով փոշոտ ու հին մոտ 70-80 գրքից, ինչպես նաև հաջողացրել էինք պայմանավորվել որոշ ինստանցիաներում, որ մեր համար տարբեր շաբաթաթերթերի բաժանորդագրվեն՝ հոլանդերեն, ռուսերեն, իսպաներեն, արաբերեն ու թուրքերեն լեզուներով:
Գրադարանն էլ աշխատում էր երեկոյան ժամերին՝ շաբաթական 12ժ ու ժամավճարս 50 ցենտ էր:
..Դե ահագին պլյուս էր, եթե հաշվի առնենք, որ ուտելու ու հագնվելու համար մեզ շաբաթական €43 էին տալիս..

Սրանից բացի նաև չէի համակերպվել ուսման արգելքի հետ:
Արգելքը ո՞րնա՝ ուղղակի օտարերկրացիների ուսումնական կենտրոններում հոլանդերեն լեզվի ուսուցումը գումար արժեր ու դա վճարում էին միայն ստատուսավորների համար՝ ովքեր ճամբարում սպասում էին վարձու տուն ստանալու իրենց հերթին:

Հոլանդիայում մի կազմակերպություն կար, որը վճարում էր ստատուս ստացած փախստականների բարձրագույն ուսուցումը՝ հետագայում տոկոսներով հետ վերադարձնելու պայմանով:
Հենց էս կազմակերպության քարտուղարի հետ էլ հանդիպում էի նշանակել ու համոզել թույլատրել ինձ ստիպենդիա ստանալու կոնկուրսին մասնակցել՝ այն հիման վրա, որ առայժմ բացսական պատասխան չունեմ ու դրական ստանալուս հավանականությունը 50/50-ա:

Կոնկուրսի մի քանի փուլը բարեհաջող անցնելուց հետո էլ համաձայնվեցին վճարել ուսումնական կենտրոնի դասընթացներս ու վերջապես հայտնվեցի կենտրոն-դպրոցում, ինչը հետագայում իմ առջև պիտի ճամփա հարթեր դեպի նորանոր կիսաբաց թողնված դռներ...

Բայց էդ դպրոցում էլ դեռ բունտ բարձրացրեցի, թե ինչու են մեղադրում իմիգրանտներին չինտեգրվելու մեջ, եթե հենց իրենք են ինտեգրման առաջին բանալու՝ լեզվի ուսուցմանը խոչնդոտ հանդիսանում..
Արդյունքում՝ ինչ-որ տեղից սփոնսըրշիփ կպցրեցին ու մեր ճամբարի բնակիչների համար էդ դպրոցում ինտեգրման կուրսերը դարձան անվճար:
Ցավոք միայն, որ դա երկար չտևեց..
Դե իսկ մեր ճամբարի ղեկավարությունն էլ սկզբից անչափ զարմացավ, բայց հետո համաձայնեց դպրոց ընդունվածների ավտոբուսների մշտականի համար վճարեն, որ գյուղից կողքի քաղաքի էդ դպրոց կարողանան հասնել...


(շարունակելի)

Գաղթական
24.12.2018, 10:24
Մարաթուկ.. #1


Երևանում մենք մեր ֆիրման ունեինք ու փորձում էինք զարգացնել մի ոլորտ, որը նոր թափ էր հավաքում աշխարհում, բայց անհասկանալի էր հայկական շուկայի համար:

Թեև տարածաշրջանում մենք երկրորդն էինք՝ վրացիներից հետո, բայց գերմանացի կուրատորների ֆավորիտն էինք, քանի որ վրացիքի հետ միշտ ինչ-որ նոր խնդիրներ էին ծագում:

Հենց էդ գերմանացի կուրատորների օժանդակությամբ էլ կազմակերպվեց մեր այցը թուրքիա՝ համանման ձեռնարկության հետ փորձի փոխանակման նպատակով:

Էն թվերին դեռ հազվագյուտ հայաստանցիների էր հնարավոր գտնել, ով արդեն եղել էին թուրքիայում ու մեզ անորոշության շղարշն էր պարուրել, քանի որ բացարձակ պատկերացում չունեինք, թե ինչ ակնկալել ու ինչպես մեզ էնտեղ պահել..

Մեր խումբը կազմված էր 8 հոգուց ու, քանի որ մեկնելու էինք սեփական մինիբուսով, մոտ մեկ շաբաթ էլ ավել էինք նախատեսել, որ վերջում մեզնից յուրաքանչյուրի նախնյաց բնակավայրներ էլ այցելենք:

Գործնական հանդիպումներով հագեցած աշխատանքային 2 շաբաթներից հետո՝ Մալաթիա քաղաքում երեկոյան հավաքվեցինք քարտեզի շուրջ, որ կազմեինք հետդարձի մեր հետագիծը:

Ահագին նշանավոր ու ոչ այնքան տեղեր էլ հասցրեցինք այցելել ու ամեն տեղից մի հետաքրքիր պատմություն հիշողություններումս գամել:
Բայց էստեղ ուզում էի նշել դրանցից 2-ը՝ զգացմունքայինն ու անզգամը...

---

Սասուն.

Սասունն էդ մեր համարա ՍԱՍՈՒՆ:
թուրքերի համար այն թերևս 5-րդական նշանակության ու միջքաղաքային ճանապարհից ահագին դուրս ընկած լեռներում ծվարած մի փոքրիկ գյուղաքաղաքա:

Մեզ Սասնո Արծվիկ գյուղն էր պետք, որը երբևէ Արծվիկ էր կոչվել ու որտեղից մեր թալինցու պապերն էին եղել:
- Չգիտեմ, - ասում էր - էդ գյուղը դեռ կա, թե չկա: Կամ, եթե կա, հիմա ինչպեսա կոչվում: Բայց եթե գյուղը դեռ շեն լինի, ուրեմն պապուս պատմած իրենց դռան դեմի հաստաբուն թթենին դժվար թե թուրքերը հատած լինեն: Էդ թթենին գտնեմ, պապուս տան տեղը սփռոց փռենք, հաց ուտենք..

Մեքենան կայանեցինք Սասունի գլխավոր հրապարակում ու որոշեցինք տարեց մարդ փնտրել, որ զգուշորեն Արծվիկով հետաքրքրվենք..

Բայց ի՜նչ զգուշորեն..
Դրսի աշխարհից անծանոթ համարներով մեքենա էր մտել քաղաք ու հաշված րոպեների ընթացքում մենք մեզ շրջապատված հայտնաբերեցինք մեծացող հետաքրքրասեր ամբոխով:

Ժխորի մեջ՝ «երբեմնի հայկական Արծվիկ»-ը լսելով, ամբոխը ճեղքելով արագ-արագ մեզ մոտեցավ լայն ճակատով ու խոր ընկած աչքերով մի զառամյալ ու կնճռոտ ծերունի, ով ակցանի պես պինդ բռնեց մեր թարգմանչի թևքից, ոտքից գլուխ տնտղեց, ապա խիստ հարցրեց՝ էրմենի՞..
ՈՒ, առանց երկար սպասելու, սկսեց թևքից քաշելով տանել.
- Հետևիցս եկեք..

Խառնվեցինք իրար...
Բայց էլ նահանջելու տեղ չկար:
Միայն վարորդն էր, որ շտապեց մեր միջի միակ կնոջը մեքենա նստեցնելով մեզնից ամենահաղթանդամի ձեռքը խցկել մեքենայի բանալիները ու տարակուսած հորդորել՝ թե բան լինի, բան կանեք...

Շարժվում էինք ծերունու հետևից ու մեզ էր հետևում հրապարակի ողջ ամբոխը:
Հասանք մի բացօթյա չայխանայի ու ծերունին, որ ամբողջ ճանապարհին լուռ միայն թարգմանչի թևքից էր քաշում, վերջապես կանգ առավ ու բաց թողեց վերջինիս:
Շուռ գալով մի հաղթանակած հայացք գցեց վրաներս, ապա՝ խնամքով հարդարած բեղի ծայրը ոլորելով, էդ բազմությունից հանկարծակիի եկած պանդոկատիրոջը հրամայական գցեց.
- Էսօր ես եմ բոլորին պատիվ տալիս.. Ազգակիցներս են եկել...

Մի կես ժամ էլ դեռ չէր անցել, ինչ էդ չայխանայում նստած էինք ու իրենց պատիվ տված թեյը վայելող ամբոխի ուշադիր հայացքների ներքո զրուցում էինք քիչ առաջվա խստությունն իսպառ կորցրած ու ահագին հուզված ծերունու հետ, երբ մեր սեղանի շուրջը շտապեց հավաքվել Սասունի ողջ հայ բնակչությունը՝ թվով 5 զառամյալ ծերունի..

Չէ՝ խաբեցի..
Էդքանով Սասնա հայերի թիվը չէր սահմանափակվում:
Պատմեցին, որ էլի կան ու քիչ չեն: ՈՒղղակի օրը ճաշ էր դարձել ու մարդա իրա գործերով էր:
ՈՒմ որտեղ գտել էին՝ խաբարը հասցրել էին, թե Հայաստանից կենդանի հայեր են հայտնվել քաղաքում:
Մեկն էլ դաշտի ջուրն էր կիսատ թողել ու հևիհև չայխանա հասել..

թուրքերեն խոսքը հանկարծակի ընդհատեց մի արծվաքիթ ու խոշոր աչքերով ծերունի, թե՝
- Օրորոցային տարիքից եմ մի քիչ հայերեն հիշում: Թողեք խոսեմ ու կներեք, թե սխալ բառեր ասեմ..

Խոսեց..
Խոսեց ու մի քանի նախադասություն ասեց, բայց ընդամենը մի քանի կցկտուր բառ հասկացանք..
- Սպասեք հլա, - զրույցին խառնվեց մեր թալինցին ու էս երկուսը սկսեցին իրար հետ խոսել միայն իրենց հայտնի իրենց բարբառով, որից մենք էլի ամեն ինչ չի, որ հասկանում էինք..
Բայց դա կարևոր չի: Կարևորը, որ իրենք էին իրար հասկանում ու արծվաքիթ ծերունին՝ դողդոջուն ձեռքերով աչքերը սրբելով, հպարտ-հպարտ կողքինների մոտ գլուխ էր գովում, թե տե՜ս է՝ ինչքան էլ բան եմ հիշում...

Թավ բեղերը շոյելով մեզ մոտեցավ նաև պատվելի արտաքինով մի մարդ՝ ում առջև ամբոխը միանգամից ճամփա բացեց:
- Սասունի քաղաքապետն է՝ ազգությամբ քուրդ, - նրան ներկայացրեցին մեզ:

Քաղաքապետը բոլորիս ջերմ ողջունեց ու, մի քիչ նստելուց հետո, ոտքի կանգնեց ճառ ասելու:
Երկար խոսքում ինքն իր խորը հարգանքը հայտնեց հայերի նկատմամբ ու երախտագիտությունը, որ էս սքանչելի վայրում սենց անառիկ քաղաք են կառուցել: Մեզ էլ հորդորեց ներողամիտ լինել իր նախնիների գործած մեղքերի համար ու խոստովանեց, որ սասնա հայերը բոլորն էլ պատվարժան ու քաղաքում հարգված մարդիկ են, ու որ ինքը հպարտ է լինել ինչպես ողջ Սասունի, էնպես էլ՝ սասնո հայերի ընտրյալ քաղաքապետը:
Վերջում էլ ժպիտով ավելացրեց, թե հայերից միայն մի բանի համար է նեղացած, որ Սասունում հայերեն չեն խոսում:

Էսքանով էլ ավարտեցինք մեր Սասուն ուղևորությունը ու, սասնա հող ու ջրով մեր զինանոցը համալրելուց հետո, քաղաքի մատույցներում սփռոց բաց արեցինք, հաց կերանք ու մեր կիսատ թողած օղու շիշը, ընդունված կարգով, դատարկեցինք էդ հողի մեջ՝ որպես էդտեղ հանգչողների բաժին:

Շարժվելուց առաջ էլ, մեքենայի դուռը դեռ երկար ժամանակ չէին ուզում փակել:
Վերջում մեզ չայխանա «քաշ տված» առաջին խստադեմ ծերունին էր, որ երկա՜ր նայելուց հետո նորից աչքերը սրբելով ասեց.
- Բարևներս տարեք Հայաստան աշխարհ


Հ.Գ. Հա, պարզեցինք, որ Արծվիկ գյուղը դեռ շենա ու անունն էլ դեռ Արծվիկա: Մեջն էլ դեռ շատ հայեր կան ապրող: ՈՒղղակի ինքը Սասունից լեռնային արահետովա բաժանված ու մեր մեքենան էնտեղ չէր հասնի, իսկ օրն էլ արդեն մթնելու վրա էր: Սասնո հայերն ու ինքը քաղաքապետը հորդորում էին իրենց մոտ գիշերել, իսկ առավոտյան մեզ համար Արծվիկ հասնելու տրանսպորտ կկազմակերպեին:
Բայց ստիպված էինք մերժել, քանի որ դեռ բավական շատ կարևոր գործեր կային անելու ու վայրեր՝ այցելելու..

Հ.Հ.Գ. Շատ երկարեց.. Հաջորդ պատմությունը մի ուրիշ անգամ..

Գաղթական
24.12.2018, 20:08
Մարաթուկ.. #2


Եկա տուն ու, հուշերս թարմացնելու համար, մի քիչ ալբոմներս փորփրեցի..

Ցավոք` Սասնա ծերունիների հետ նկարներ չունեմ մոտս:
Բայց հաստատ հիշում եմ, որ Երևանում վիդեո ունեմ իրենց հետ անմահացրած:
Ի դեպ` դրանք էլա պետք հիշել թվայնացնել, որ չկորեն ))


Ամեն դեպքում` մի քանի նկար գցեմ, թող էստեղ էլ մնան.

Աղթամար կղզու վանքի պես չնաշխարհիկ եկեղեցի ես դեռ չէի հանդիպել:
Իր քանդակներով, սրբապատկերների պահպանված ծվեններով ու խարխուլ պատերի տակ հավանաբար ծպտյալ հայերի վառած մոմերի թարմ հետքերով..
Ասում են` հիմա վերակառուցել են ու մի քիչ էլ աղավաղել..
Բայց էն ժամանակ ահավոր էր տեսնել էդ հարազատ գեղեցկությունը պատանդության մեջ ու վանքի պատերին առկա ու հարուստ զարդաքանդակները լուրջ վնասած փամփուշտների հետքերը.

Հ.Գ. Ի դեպ` Աղթամար կղզու վրա բացած մեր Ախթամարի շիշը մի այլ խորհուրդ էր հաղորդում շրջակայքին..

https://i.postimg.cc/zGqyXfs3/Aghtamar-island-church-Lake-Van-Western-Armenia.jpg

https://i.postimg.cc/nVYZV1pY/On-Aghtamar-island-Lake-Van-Western-Armenia.jpg

էս մեկն էլ` աստվածանիստ Նեմրութ լեռան բարձունքում.

https://i.postimg.cc/NMvqBKnz/On-mountain-Nemrut-Western-Armenia.jpg

Գաղթական
29.12.2018, 04:00
Նոր Տարվա նվեր որպես մի ծանրոց էի օնլայն պատվիրել:
Օրենքով պիտի ամսի 26-ին տեղ հասներ, բայց ուշացավ:

Երեկ էլ երբ չեկավ, որոշեցի, որ առավոտյան արդեն զանգելու եմ մունաթ գալու:
Բայց առավոտ կանուխ DHL-ից է-մայլ ստացա ներողություններով, թե էսօր 15:30-17:30 միջակայքում սպասեք:

Դեռ 14:30-ի կողմերն էր ու գործերով կողքի քաղաքում էի, երբ մատակարարից զանգ ստացա, թե մեքենան ձեր դռան մոտ է ու բացող չկա..
Ասեցի` ճանապարհին եմ, սպասեք` 15 րոպեից տեղ եմ հասնում..

Բայց նենց ստացվեց, որ պռոբկի մեջ ընկա ու ասածս ժամանակում չէի տեղավորվում:
Սովորաբար` նման դեպքերում, երբ ստացողը տանը չի լինում, կամ հարևանների մոտ են թողնում ծանրոցը, կամ էլ` հասցե են թողնում, որտեղից արդեն ինքդ պիտի գնաս վերցնելու:

Նորից զանգեցի վարորդին, թե` եղբայր, ևս 15 րոպեով կուշանամ. կամ դիմացի հարևանի մոտ թող, կամ` կողքի:
- Օքեյ

Մի 5 րոպեից էլ sms գրեց, թե` հարևաններից մարդ չկա տանը, արի` սպասում եմ:

Էնքան երախտապարտ էի, որ էն խոսքը չի..
Փաստորեն մարդն իր գրաֆիկից շեղվել է ու իմ ծանրոցի վրա նախատեսվածից կես ժամ ավել է ծախսում:
Էն էլ` էս ծանրաբեռնված սեզոնին:
Թե հասցե թողներ, որ ես վերցնեի` հայտնի չի, թե երբ կստացվեր, քանի որ դիմացը հանգստյան ու տոնական օրեր են:

Որոշեցի մի փոքրիկ նվերով երախտագիտությունս հայտնել..
Հենց տեղ հասա ու ծանրոցն ընդունեցի` միանգամից գարաժից էլ նախօրոք որոշածս նվերն իրեն մեկնեցի.
- Ինձ մի վիրավորի, - ասեց - ես դրա համար չէի էսքան սպասում.. Հայ չլինեիր` վաղուց գնացած կլինեի.. Ես էլ քուրդ եմ ու ծնողներս հենց Հայաստանի սահմանի մոտ են ապրում` Արարատի ստորոտին: Բրյուսելում էլ ահագին շատ հայ ընկերներ ունեմ ու հարգում եմ ձեզ շատ...

Մի վերջին միամիտ հարցը տվեցի.
- Հա, բայց որտեղից իմացար, որ հայ եմ
- Նորից վիրավորում ես.. ինչի ես ձեր անուն-ազգանունները չգիտեմ...


...Կայֆա էլի հայ լինելը...
)))

Գաղթական
10.01.2019, 09:50
Բելգիա տեղափոխվելուց հետո՝ մենք էլ ենք էդ տանը 1 տարի ապրել:
Մեզնից հետո՝ էլի մի որոշ ժամանակ մարդիկ ապրեցին ու էս էլ արդեն քանի տարիա տունը դատարկա:

Մեզնից առաջ էդ տունը մի ջահել աղջիկ էր գնել, ով էնտեղ լիքը գժական ու տարօրինակ փարթիներ էր կազմակերպում ու, ի վերջո, մահացելա..

Հիմա, ինչպես արդեն ասացի, քանի տարիա մեջը մարդ չի ապրում ու տունը դատարկա..
Դատարկա, բայց գիշերները մեկ-մեկ լուսավոր..
Էն էլ սովորական լույսով չի լուսավորված է՜, այլ՝ ինչ-որ շղարշոտ կապտականաչավուն լույսա..
ՈՒ էդ լույսը միշտ չի, որ կա, բայց հիմնականում կա..

Այ, երբ մենք էինք էնտեղ ապրում, ոչ մի լույս էլ չկար..
Ոչ մի ֆոսֆոր կամ արևային մարտկոց հիշեցնող բան էլ չկար..
Երբ մեզնից հետո հաջորդներն էին ապրում՝ էլի լույս չկար..
Իսկ հիմա՝ գիշերվա խավարում ծիխարի իրա շղարշնա պատուհանից մեկ-մեկ տարածում..


Մութ գիշերա, գործից տուն եմ գալիս, ու էլի հայացքս ընկավ էդ կապտականաչավուն լույսերով ողողված պատուհաններին..
Երկրորդ հարկումա ու էսօրվա էդ լուսավորությունն էն աստիճանի էր, որ, ներքևից նայելիս, պարզ ուրվագծվում էր առաստաղը...

Մի որոշ ժամանակա տենց ներքևում կանգնած էդ պատուհաններին էի նայում՝ փորձելով էս երևույթին որևէ տրամաբանական բացատրություն գտնել..

Հետո՝ քայլերս ուղղեցի դեպի տուն ու մութ աստիճանավանդակով բարձրանում եմ:
Բարձրանում եմ ու ինձ-ինձ մտածում, թե հլա պատկերացրու էդ լույսերի հեղինակ հոգին հիմա դեմս հելնի հարցմունքով, թե ի՞նչ էիր թթվել մեր պատուհանների վրա..

Ադրենալինիս դոզայի սանդղակը մանրից բարձրանում ա..
Դե ես էդքան էլ հեշտ սարսափողներից չեմ:
Վերջիվերջո կյանքումս առիթա եղել, որ մենակով ու մութ գիշերով անտառի խորքում գտնվող գերեզմանով ճամփա հատեմ ))

..Սենց մտորումներով դուռն եմ բացում ու, միջանցքի լույսը վառելով, իրոք ընկնավորում եմ...

Միջանցքի մեջտեղը՝ մթության մեջ ու փակ աչքերով, կանգնածա կրտսեր տղես.
- Այ տղա, էս ի՞նչ ես
ստեղ անում..
- ..Սպասում եմ.. - կիսաարթուն ու կիսաձայն պատմումա..

Պարզվումա՝ ախպերն էլ էր վատ երազից արթնացել վախեցած ու ախպորը հանել էր, որ իրեն զուգարան ուղեկցի..
Դե ինքը մտել էր իրա գործերով, սա էլ՝ տենց կիսաքնած մնացել էր միջանցքում սպասելու..

Բայց այ թե ինչի՞ միջանցքի լույսերը չէին միացրել՝ տենց էլ չհասկացա...

Գաղթական
14.01.2019, 20:17
Անձնանունների եվրոպական մոդելից օգտվելով՝ այն օգտագործել եմ որպես գործիք, որ տարբեր իմաստ ու նշանակություն պարունակող միանգամից մի քանի անուն տամ երեխեքին:

Բայց տենցա ստացվել, որ մենակ դստրերս էդ բախտին արժանացան, քանի որ էս տրյուկը մի քիչ ուշ անցավ մտքներովս ))

Պայմանավորվել էինք, որ որդուն ես եմ անվանում, դստերը՝ կինս:
Բայց դե 2 պայմանով՝ որ համ հայկական լինի, համ էլ՝ մյուսի սրտով:
Դե մեկ էլ՝ խիստ ցանկալի էր, որ յուրահատուկ կամ համեմատաբար քիչ օգտագործվող անուն լինի:

Երբ իմացանք, որ դուստր պիտի ծնվի, սկսվեցին երկար-բարակ որոնումները, քանի որ իրականում հայկական իգական անձնանունների ցանկն ահագին հնացելա ու թարմացման կարիք ունի՝ մեր խորին համոզմամբ:
Թե չէ մեծ մասը լրիվ զարմանդուխտ վիճակա..

Կնոջս էլ շատ Պեպպա անունն էր դուր գալիս ու հենց դա էլ որոշեցինք հայաֆիկացնել, ստանալով՝ Պեպինե:
ՈՒ հղիության մինչև վերջին ամիսները դեռ չծնված երեխուն հենց էդ անունով էլ կոչում էինք, մինչև որ մի օր կոլեգաս սկսեց իր «պեպե»-ից պատմել..
Պարզվեց, որ, ֆրանսերենի ազդեցության տակ, ֆլամանացիները հոլանդերեն «օպա» ու «օմա»-ի հետ մեկտեղ ֆրանսերեն «պեպե» ու «մեմե»-ն էլ են շատ օգտագործում՝ որպես «պապիկ» ու «տատիկ»:

Նման դասավորության դեպքում ռիսկը մեծ էր, որ Պեպինե անունը ծաղրի առարկա կարող էր դառնալ՝ դասընկերների ու գործընկերների կողմից:

Արդյունքում՝ նորից սկսեցինք որոնումները ու ընդհուպ մինչև ծնարանը ու երեխայի ծնվելու պահին հաջորդած վայրկյանները, երբ թուղթ ու գրիչ տվեցին, որ անունը գրեմ, տարբերակներ էինք քննարկում )))

Այսպիսով՝ որոշված էր 2 անուն տալ՝ գծիկով: Առաջին անունը յուրահատուկ, երկրորդը՝ հատուկ նշանակությամբ:

ՈՒ առաջին դստերս անունը կնքվեց Լեռնուհի-Սիրանուշ, կրճատ՝ Լեռնա:

Երկրորդ դստերս անուն ընտրելն իհարկե էդքան դրամատիկ չէր, բայց նույն սկզբունքը պահեցինք՝ 2 անուն գծիկով, որտեղ առաջինը կլինի յուրահատուկ կամ քիչ հանդիպող, իսկ երկրորդը՝ հատուկ նշանակությամբ:
ՈՒ ստացվեց՝ Նանե-Հասմիկ:

Էդ Նանեն, ի դեպ, զարմանալիորեն քիչ է տարածված, չնայած որ հայոց դիցարանում նա հալալ 2 քույրեր ուներ՝ Անահիտն ու Աստղիկը, որոնց անունները համարյա ամենուր կարելի է հանդիպել..

Մի խոսքով՝ ինչի էս պատմելիքս ծնվեց..
Էսօր բժշկուհու մոտ էինք ու նա հետաքրքրվեց Նանե անունով ու դրա նշանակությամբ:
Բացատրեցինք, որ նախաքրիստոնեական շրջանում հայերի մոտ իմաստության ու ռազմի աստվածուհին է եղել:
Ահագին տպավորվեց ու խոստովանեց, որ պատկերացում անգամ չուներ, թե էդ անունը հայկական ծագում ունի, քանի որ վերջին շրջանում այն լայն տարածում է սկսել գտնել Հոլանդիայում ու Բելգիայում:

Եկա տուն, մի քիչ փորփրեցի ու հասկացա, որ իրոք վերջին տարիներին Նանեների քանակի աճ է նկատվում էս 2 երկրներում, բայց ոչ ոք չգիտի անվան նշանակությունն ու ծագումնաբանությունը..

Ռուսի ասած՝ эх, и где же наша не пропадала...
Միտս լինի՝ մի քիչ գլուխս ազատվելուց հետո տեղեկատվական արշավ սկսեմ՝ մարդկանց էս հարցում լուսավորելու համար ))


Հ.Գ. Ըհը, ասում են էլի.. Սա էլ պիտի Սփյուռքի նախարարության գործունեության շրջանակներում լիներ՝ հայ համայնքի ուժերն ընդգրկելով՝ աշխարհում տարածել ու խորացնել Հայաստանի ու հայկականի ճանաչելիությունը...

Գաղթական
24.01.2019, 14:16
Աներեսի մասնագիտությունը.


Ռինո Բարիլլարին ծնվել է 1945թ. իտալական Կալաբրիայում:

Երբ վաղ հասակում նա տեղափոխվեց Հռոմ, լավ չէր խոսում մաքուր իտալերեն՝ տիրապետելով միայն իր բարբառին:

Բայց լուսանկարչությունը նրա տարերքն էր դարձել ու նա փորձում էր դրանով գումար աշխատել՝ սկսած 1959-ից:

1964թ.-ին նրան պատվիրեցին դեռ նոր էկրաններին դուրս եկած և մեծ ճանաչում ստացած «Lawrence of Arabia» ֆիլմի դերասաններին:
Եվ Ռինոն բռնացրեց Պետեր Օ'Տոոլին՝ Բարբարա Սթեյլի հետ:
Պետերն ամեն կերպ փորձում էր թույլ չտալ երիտասարդին իրենց նկարել, իսկ վերջում՝ վերջնականապես դուրս գալով հունից, կոտրեց Ռինոյի ֆոտոխցիկը իր իսկ գլխին:
Դրանից հետո Ռինոյի հայրը դատի տվեց դերասանին՝ արդյունքում դատարանի որոշմամբ ստանալով նրանից 1 մլն լիրա:

Այս պատմությունը դարձավ իսկական խթան, որ Ռինոն հետագա ամբողջ կյանքում զբաղվի միայն հայտնի մարդկանց անհարմար իրավիճակներում լուսանկարելով:

Այսպիսով՝ իր մասնագիտական գործունեության ընթացքում կոտրել են Ռինոյի 76 ֆոտոխցիկներ ու 11 կողոսկրեր, նրա վրա կրակել են ու դանակահարել..
Ընդհանուր առմամբ նա հիվանդանոցում է հայտնվել 170-ից ավել անգամ:

Իսկ այ Ֆեդերիկո Ֆելլինին՝ նկատելով դեռ պատանի Ռինոյի հետապնդող, կպչուն ու աներես ոճը, նրա կերպարը ներառեց իր «La Dolce Vita» ֆիլմում՝ սկիզբ դնելով «ռինոյական» ոճի նոր մասնագիտության անվանմանը, քանի որ ֆիլմում հերոսի ազգանունն էր Պապարացցի:

Գաղթական
25.01.2019, 20:11
1968թ.-ին, հնդկական Ռիշիկեշով ճամփորդելու ընթացքում, Ջոն Լեննոնը պատասխան նամակ է ուղարկում իր հնդիկ ֆանատներից մեկին:

Բուլլա ազգանվամբ ֆանատն իրեն գրել էր, թե երազում է աշխարհով ճամփորդել, բայց բավական գումար չունի դրա համար: Խնդրում էր Լեննոնին օգնել իրեն գումարով՝ իր երազանքը կյանքի կոչելու համար:

Լեննոնի պատասխանն էլ հանգում էր մեդիտացիայով զբաղվելու խորհրդին, որի ընթացքում մարդը կկարողանա մտովի այցելել ցանկացած վայր:

Իրականում Լեննոնն այնուամենայնիվ օգնեց Բուլլային՝ աշխարհով ճամփորդելու համար բավականաչափ գումար ունենալ, քանի որ վերջինն այդ նամակը 2012թ.-ին աճուրդում վաճառեց (https://tmhome.com/news-events/lennons-letter-advocating-tm/) 17 365$-ով:

Գաղթական
02.02.2019, 06:22
Միջնամատ McDonald’s-ին.


Burger King-ի շվեդական մասնաճյուղը, ըստ իս, իրավամբ կարող է համարվել «Թրոլլինգի Արքա 2019»:

Բայց սկսենք ամենասկզբից..


Նախորդ դարի 60-ականներին իռլանդացի թինէյջեր Փէթ ՄաքԴոնաղը (Pat McDonagh) հայրենի քոլեջի ֆուտբոլային թիմի կազմում կիսապաշտպան էր:
Մեկ այլ քոլեջի (St. Gerald) առավել ուժեղ թիմին հաղթելուց հետո՝ ցուցաբերած փայլուն խաղի համար, ընկերները Փէթին կնքեցին Սուպերմաք մականվամբ:

Մեծանալով՝ 1978թ.-ին Փէթը Ballinasloe քաղաքում բացում է իր առաջին խորտկարանն ու անվանում այն հենց Սուպերմաք:

Այժմ Supermac’s-ն (https://www.supermacs.ie/) արդեն մի ամբողջ ցանց է և ունի 106 ճաշարաններ՝ Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի ողջ տարածքում:

Սուպերմաքսի ճամփաները, ոչ իր օգտին, արդեն հասցրել էին խաչվել նրա ամենավտանգավոր մրցակից ՄաքԴոնալդսի հետ:
Բայց, չնայած դրան, 2017-ի մարտին նրանք որոշում են թույլտվություն հարցնել՝ Մեծ Բրիտանիայում ու ԵՄ- այլ երկրներում ևս տարածվելու:
Դե իսկ ՄաքԴոնալդսի պես գիգանտն այս «հանդգնությունը» ընդունում է թուր-թվանքով ու գործի դնում իր փաստաբանական զինանոցը՝ փորձելով ապացուցել, թե Supermac’s-ի անվանումը՝ շփոթմունք առաջացնելով, հակասության մեջ է գտնվում մաքդոնալդսյան ապրանքանիշ Big Mac-ի հետ:

---
Ծանոթություն.
Big Mac-ի կոնցեպտն ու անվանումը 1967թ.-ին առաջարկվել է մաքդոնալդսյան մի ֆրանչիյզ-սեփականատիրոջ՝ Մայքլ Դելլիգատտիի (Michael ‘Jim’ Delligatti) կողմից:
Վերջինս համարում էր, որ ստանդարտ համբուրգերը հերիք չի շատերի քաղցը կշտացնելու համար և, այդ իսկ պատճառով, առաջարկեց ստեղծել այլընտրանք՝ կրկնակի չափաբաժին մսով:
---

Ի վերջո՝ ս.թ. հունվարի կեսերին ԵՄ Ինտելեկտուալ Սեփականության Գրասենյակը՝ EUIPO-ն (European Union Intellectual Property Office), որոշում է ՄաքԴոնալդսին զրկել ԵՄ տարածքում «Big Mac» ապրանքանիշն օգտագործելու մենաշնորհից:
Վերջինս այդ որոշումը հավանաբար կվիճարկի դատարանում, բայց դեռ հայտնի չէ, թե երբ:
Իսկ մինչ այդ, փաստորեն, ազատ են թե՛ Սուպերմաքսի ձեռքերը ու թե՛ ցանկացածի, ում մտքով կանցնի օգտագործել Բիգ Մաք անվանումը:

Սա ծանր պարտություն էր միջազգային այնպիսի հսկայի համար ինչպիսին ՄաքԴոնալդսն է՝ առավել ևս, եթե հաշվի առնենք, որ նախկինում նման հարցերը միշտ իր օգտին են լուծվել:
Օրինակ՝ 1993թ-ին այս ֆասթֆուդային ընկերությունը ստիպել էր անվանափոխ լինել նյու-յորքյան մի ատամնաբուժարանի, որը հանդես էր գալիս McDental անվան ներքո:
Իսկ 2016թ.-ին՝ ՄաքԴոնալդսի բողոքից հետո, սինգապուրյան մի ընկերության թույլ չէր տրվել գրանցվել Maccoffee անվամբ:


Դե իսկ հիմա՝ բուն նյութը, թե ինչու ծնվեց այս գրառումը ու որոշեցի հավաքել ու ներկայացնել դրա ողջ նախապատմությունը ))

Բուրգեր Քինգի շվեդական մասնաճյուղի CEO Իվո Զակովսկին (Iwo Zakowski) խոստովանում է, որ իրեն շատ է զվարճացրել ՄաքԴոնալդսի մասշտաբի ընկերության, իր իսկ հրահրած ավանտյուրայի արդյունքում, սեփական բրենդի մենաշնորհը տանուլ տալու փաստը և ուղղակի աններելի կլինի այդ թեմայով չկատակելը:

Այսպիսով՝ ստոկհոլմյան Բուրգեր Քինգն իր հաճախորդներին է ներկայացել «Not Big Mac’s» շարքով՝ հանձինս “Burger Big Mac wished it was”, “Like a Big Mac, but actually big”, “Anything but a Big Mac”, “Kind of like a Big Mac but juicier and tastier” և “Big Mac-ish, but flame-grilled of course” բուրգերների:


https://youtu.be/rSiIv-J0mpo

Գաղթական
02.02.2019, 23:34
Ցինիզմը չափ ու սահման կարո՞ղ է ունենալ..
Երևի թե նայած ում մոտ ))


Դեկտեմբերի սկզբին դիրեկցիան սաղիս հավաքեց՝ իր երկար ցուցակին ծանոթացնելու..
70 հոգուց հալալ կեսին կրճատում էին վիքենդի հերթափոխից՝ առաջարկելով տեղափոխվել շաբաթվա սովորական աշխատանքային օրեր:
Այդ թվում՝ նաև իմ անունն էր ցուցակում:

Անսպասելի նորությունից բոլորը շոկի մեջ էին:
Բայց, ի պատիվ վիքենդին մնացողների, պետք է նշել, որ հենց նույն օրը բոլորը գործադուլ հայտարարեցին՝ բացառությամբ մի քանի հոգու:

Չնայած էդ գործադուլի ալիքը 1 օր տևեց, բայց ես նենց էի կատաղած, որ հաջորդ օրն էլ էի շարունակում՝ մինչև դելեգատներ ուղարկեցին երկար բանակցությունների:

Օքեյ՝ իրենք շատ մեծ կլիենտ էին կորցրել ու ստիպված էին գնալու կրճատումների:
Բայց, իմ հասկանալով, կրճատումների 3 ընդունելի տարբերակներ կարող էին լինել՝ ի տարբերություն իրենց լոտոյով որոշելուն, թե ով է գնում ու ով մնում:
Իմ տարբերակներն էին.
- կրճատել նրանց, ովքեր անմիջական կապ ունեին էդ կլիենտի պատվերների հետ
- կրճատել նվազմանկարգով, այսինքն՝ ով վերջում է եկել, նա էլ առաջինն է դուրս գալիս
- և, վերջապես, վիքենդից շաբաթվա մնացած օրեր տեղափոխելու փոխարեն խզել կոնտրակտն ու ազատել աշխատանքից՝ կոմպենսացնելով աշխատողին համաձայն նրա ավանդի ու տարիների փորձի.

Հատկապես էս վերջինը մի քանի անգամ շեշտադրեցի՝ բերելով Ջոնսոն Քընթրոլսի օրինակը, ուր ես HR-ում էի աշխատել ու ներսից գիտեի սրա հաշվարկման մեխանիզմները՝ լավ հիշելով, թե ինչպես էին էնտեղ կրճատումները կոմպենսացնում՝ առանձին աշխատակիցներին հատկացնելով մինչև 100.000€:

Բայց սրանք հաստատ չէին պատրաստվում կոմպենսացիաների որևէ մեխանիզմ կիրառել՝ բոլոր անհամաձայններին առաջարկելով իրենց ձեռքով աշխատանքից հեռացման դիմում գրել, եթե չէին պատրաստվում վիքենդից մարտ ամսին տեղափոխվել:
ՈՒ տենց դիմում գրեցին 35-ից 10-ը..

Օրենքի ուժով ձեռքներս կապված էին, քանի որ աշխատանքային կոնտրակտիս մեջ առանձին դրույթով նշված էր գործատուի իրավունքը՝ մարդկանց վիքենդից շաբաթվա այլ օրեր տեղափոխելու, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա:
Մարդկայինով էլ մենեջերներին փորձեցի բացատրել, որ իրենց որոշմամբ իրենք ինձ տուպիկ են գցում, քանի որ ես շաբաթվա 7 օրն էլ աշխատում եմ ու մի աշխատանքի հաշվին մեկ ուրիշից հրաժարվելն ահագին զգալի հետևանքներ կունենա:
Ջերմ ու ընկերական ժպտացին՝ հայտարարելով, թե որոշումն արդեն ընդունված է ու հաստատված..

Մի խոսքով՝ էս սաղ պատմությունը առողջությանս վրա ծանր նստեց ու էս երկու ամիսը մոտս, մեղմ ասած, չափից դուրս նյարդային շրջան էր:

Միայն էս վերջին մի քանի օրն էր մոտս ստացվել գոնե մի քիչ խաղաղվել, քանի որ մի տեսակ լուծում եմ հորինել, որի վրա դեռ պետք է աշխատել:


Բայց ի՞նչ եղավ էսօր..
Էսօր մոտս նոր աշխատող էին ուղարկել, ով պիտի ինձ փոխարինի:
Այսինքն՝ ինքը նոր աշխատող չի, բայց լրիվ ուրիշ բաժնիցա:
ՈՒղարկել են մոտս, որ մի քանի շաբաթ գործի բնույթին ծանոթացնեմ..
Հա դե, բա էլ ուրիշ ո՞ւմ մոտ պիտի ուղարկեին, եթե, գլուխ գովալ չլինի, բայց բոլոր ասպեկտներով իմ ցուցանիշներն ամենաբարձրն են:

Էս խեղճ մարդն եկավ ու հենց ամենասկզբից ներողություն խնդրեց, որ, վերադասավորման արդյունքում, ինքն է իմ տեղը զբաղեցնելու..

Վերջում էլ՝ գնացել մի քանի հոգով քննարկել էին ու եկել իրենց հիացմունքը հայտնելու, թե ոնց եմ ամեն ինչը համբերատար բացատրել..
Համբերատարը ո՞րնա.. եթե կատակում ենք ու առերևույթ ժպտում, չի նշանակում, թե ներսից չենք պայթում ))
- Է հա, այ ընկեր, ինչի ես չեմ հասկանո՞ւմ, որ դու մեղավոր չես էս ստեղծված իրավիճակում..
- Ես դա անկեղծ գնահատում եմ ու հարգանքով լցվում: Խոստանում եմ, որ իմ best-ը կանեմ քո տեղում:

Լավա գոնե՝ կարգին հասկացող մարդ տեղումս կմնա ))

Գաղթական
06.02.2019, 21:51
Մարդկանց տեսակ կա է, էն որ նախորդ դարում իրանց մասին ասում էին՝ «ոնց որ հեռախոսի լարը վզից գցած լինի»..
Մյուսներն էլ ասում էին՝ «դրան բարև ես տալիս ու ք*քն ընկնում»..

Էդ նրանք են, որ, առանց պաուզա տալու, կարող են՝ րոպեում 120 բառ արագությամբ, լիքը անպետք ու անիմաստ ինֆորմացիա հաղորդել՝ ո՛չ քեզ խոսելու հերթ տալով, ո՛չ էլ՝ առանձնապես քո իրենց լսելու հավանականությամբ հետաքրքրվելով:

Տենց մեկը ինձ հանդիպեց խանութում, երբ մտել էի արագի մեջ մի երկու բան առնելու:

Սկսեց, թե՝ քեզ մեկ-մեկ քաղաքում հանդիպում եմ ու միշտ հետաքրքիրա եղել, թե որ երկրից ես..
Հետո, երևի մի 10-15 րոպեյվա ընթացքում հասցրեց պատմել իր սպորտային ու միաժամանակ հանցագործ անցյալի, Բուլղարիայում իր ազգակից գնչուների կրած դժվարությունների ու իր միգրացիոն պատմության մանրամասների, էստեղի իր ապրած թաղամասի ու դրա բնակիչների, իր կյանքում իրեն հանդիպած բոլոր հայերի ու նրանց հետ ունեցած հարաբերությունների, իր մեծ որդու ոստիկանության հետ ունեցած անախորժությունների, իր ու իր հարազատ եղբոր միջև ծագած գժտության պատճառների ու իրենց բարեկամների դրա մասին ունեցած կարծիքների մասին, ու լիքը այլ բաների մասին, որոնք բոլորը չեմ էլ հասցնի մի գրառման մեջ տեղավորել..

ՈՒ էս ամենը պատմելու ընթացքում էլ հասցրեց հետս հերթ կանգնել, դուրս գալ խանութից, օգնել առևտուրս բագաժնիկում տեղավորել ու գրպանում եղած ծախու ոսկին ցույց տալ..

Մեկ էլ՝ մի քիչ հեռու կայանած իր մեքենայից մեծ տղեն դուրս գալով մոտեցավ մեզ, թե բա՝ պապ, բա «չգիտեմինչիկ»-ը ո՞ւրա...
Էս դուռակն էլ թե՝ քա վա՜յ, պուճուրիս մոռացա խանութում..

Գաղթական
12.02.2019, 15:53
Մարդիկ կան, որ տոննաներով սփամ են ուղարկում..

Ինչ-որ երջանկության դույլեր, աստղերով լի երկնքներ, փողերով լի մեքենաներ..
ՈՒ էդ ամենը դու պիտի շատ շտապ, կարդալուց հետո 1ժ ընթացքում, անպայման ուղարկես 15, 25 կամ էլ 35 հոգու, որ հաջողության դուռը քո առջև բացվի ու հավիտենական երանության գիրկն ընկնես..

Չգիտեմ էլ՝ էս ամենով զբաղվելն ավելի շատ սնահավատությունիցա՞, թե՞ պարապությունից..

Մի բարեկամ էլ ունեմ, որ արդեն տարիքն առած մարդա ու պետական լուրջ պաշտոններա զբաղեցնում:
Ինքն օրինակ ինձ ռեգուլյար տենց բաներա ուղարկում..
Էսօր էլ, օրինակ, Վալենծինյան առաջին վարդն եմ իրենից ստացել..
Սենց նայում եմ էդ իր գլխավոր նկարին՝ խիստ ու խոժոռ դեմքով, հետո էդ պլպլան վարդին... ինչ-որ սյուռ բան կա էս ամենի մեջ..

Ախր բանն էլ էնա, որ տենց սփամերից շատերի վերջում նշվումա, որ ուղարկողը քեզնից էլա էդ նույն բացիկից հետ սպասում, որ ըստ այդմ համ քո վերաբերմունքը գնահատի իր հանդեպ, համ էլ՝ որ ինչ-որ շատ կարևոր բան իր կյանքում տեղի ունենա..

Դե ես էլ՝ ես ինչ.. տենց բան ուղարկողներին պարտադիր իրենց բացիկը հետ եմ ուղարկում.. մենակ հենց իրենց էլի.. չնայած որ իրենք վստահ են, թե իրենք էդ 35-ի թվում են, ում ուղարկում եմ..
Չի կարելի մարդկանցից խլել հրաշքների սպասելու ձգտումը...

Գաղթական
16.02.2019, 15:45
1966թ., պաշտոնական այցով, ԽՍՀՄ է ժամանում Շառլ Դը Գոլը:
11 օրերի ընթացքում նա հասցնում է լինել Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Վոլգոգրադում և Նովոսիբիրսկում:

Երբ նա վերադառնում է Փարիզ՝ պրեսս-կոնֆերանսի ընթացքում նրանից հետաքրքրվում են, թե ո՞րն է եղել այցի ընթացքում ամենավառ տպավորությունը:

Գեներալը պատասխանում է, թե ամենավառ տպավորությունն այն էր, որ ողջ այցի ընթացքում նրան հետապնդում էր թարմ ներկի հոտը...


Հ.Գ. Ձմեռվա կեսին՝ Պուտինի այցին ընդառաջ, Գյումրվա հանկարծականաչ պուրակները վկա ))

Գաղթական
23.02.2019, 18:17
Վերջին անգամ, երբ մեքենան տարա շարժիչի յուղն ու ֆիլտրերը փոխելու, վերջում, մեղմ ասած, հանկարծակիի եկա՝ ներկայացված հաշվի €485-ի տեսքից (նախորդ մեքենայինս €200-ն չէր անցնում)..

Հիմա նորից յուղ փոխելու ժամանակն էր եկել, ու որոշեցի ինքս փորձել գլուխ հանել:
Նա-վսյակի մի քիչ էլ յութուբը քչփորեցի ու հասկացա, որ իմ մոդելից վիդեոներ չկան, բայց փոխարենը իմինի հին մոդելինը գտա:

Դե մեքենան հանեցի դամկռատի վրա ու մտա տակը..
Պարզվեց էս նոր մոդելների տակ ինչ-որ պլաստմասե շերտեր են ամրացնում, որ տակը մաքուր մնա:
Դրանց բանալիները չունենալով՝ էնքան չարչարվեցի հանելուց, մինչև մութն ընկավ:

Հետո շարժիչի վրա գտա ամենահարմար փականը, որը նման էր յութուբում տեսածիս ու որի շուրջը մի քիչ էլ կեղտոտված յուղոտ էր:
- Էսա, որ կա, - ասեցի ու բացելով՝ ամբողջ յուղը դատարկեցի..

Ֆիլտրն էլ, դժվարությամբ, բայց փոխեցի..

Եկավ նոր յուղ լցնելու ժամանակը:
Խանութում ասել էին, թե 5.5լ կգնա քո շարժիչին:
Ես էլ առայժմ 5լ լցրեցի՝ ստուգելուց առաջ..
Վերջում յուղի ցուցիչը դուրս եմ քաշում՝ տեսնեմ մաքսիմումից մի 5սմ ավելա..

Հա՜, լավ.. նոր յուղ լցնելուց հետո խոդ էին տալիս, որ յուղը շարժիչում տարածվի..
Խոդի տվեցի, մի քիչ հետո նորից ստուգեցի, տեսնեմ՝ չէ, մեկա ահագին ավելա...
Ասի՝ երևի շուտ հանգցրեցի..
Նորից խոդի տվեցի ու մի 10 րոպե տենց թողեցի...
Չէ, մեկա՝ ահագին ավելա...
..արա, էս խանութում խաբեցի՞ն, իբր 5.5լ ա տարողությունը..

Նորից իջա մեքենայի տակ, ծանոթ յուղի փականս բացեցի, որ ավելցուկը դատարկեմ..
Բայց էս անգամ ոչ մի յուղ էլ չծորաց բացված անցքից...

Պա՜հո... համը հելավ...

Մի ռումինացի ընկեր ունեմ, որ շատ լավա հասկանում մեքենաներից, զանգեցի ասեցի՝ արի հասի, մի բան էն չեմ արել..

Գիշերվա կեսին եկավ հասավ, մտավ տակը, թե՝ ախպեեեեեր, էս դու կառոբկիդ յուղն ես թափել՝ հերիք չի, շարժիչի մեջ էլ, եղած 5լ-ի վրա նոր 5լ ես ավելացրել ու խոդ տվել..
- Գիտե՞ս, թե բախտդ ինչ բերելա բերել, - ասեց, - շարժիչի մեջ էսքան յուղով մեքենան խոդի տաս, ամենաշատը 10վ հետո պիտի մատոռը խփեր ու ավտոդ թափելու բան դառնար.. իսկ դու 10ր ես խոդի տված պահել ու ոչ մի բան...

Առակս ի՞նչ կցուցանե.
Տեսնես էդ խելոքն ի՞նչ էր անելուց եղել, որ հետո բացականչել էր՝ «փորձը փորձանք չի բերում»...

Հ.Գ. Էս շարժիչի յուղն ու ֆիլտրը հորով-մորով անելուց հետո՝ հիմա էլ մազութի ֆիլտրի շուրջն եմ պտտվում... ))


https://i.postimg.cc/N0JyB7j4/0-B133-CFB-62-CF-49-DB-8-F12-55-E2204235-EA.jpg

Գաղթական
07.03.2019, 17:00
Գիշերն եմ հայտնաբերել խոհանոցում..

Ինձ էնքան կրիայի վրա քնած կատուն չի բացում, որքան՝ քառակուսի գլխով բուն ))

https://i.postimg.cc/CMc9GrcL/83-AC4933-3-FC4-4345-B6-DE-CDB99-BD58158.jpg

Գաղթական
09.03.2019, 03:06
Ընդամենը 9.60$-ով կարելի է Amazon-ից ձեռք բերել «How to talk to your cat about gun safety» գիրքը.

(Ինչպես խոսել Ձեր կատվի հետ զենքի անվտանգ օգտագործման մասին, ինչպես նաև՝ սահմանափակումների, թմրանյութերի, սատնաիզմի և այլ վտանգների մասին, որոնք սպառնում են նրա 9 կյանքերին)

https://i.postimg.cc/d1KhM1JQ/C0-CB32-DC-42-EE-4-C92-A1-E5-A103-AB341942.png

Գաղթական
10.03.2019, 11:28
El Pueblo de Nuestra Señora la Reina de los Ángeles del Río Porciúncula

Հայերեն թարգմանությունը իսպաներենից.
Քաղաք Մեր Տիկնոջ Թագուհու Հրեշտակների Պորցինկուլա Գետի

Սա Լոս-Անջելեսի իրական անվանումն է..

Գաղթական
12.03.2019, 12:39
Բելգիայում եղանակը կտրուկ փոխվեց՝ վերածվելով փոթորիկաանձրևախառը շրջանի:
Տեղ-տեղ քամու արագությունը մինչև 120կմ/ժ հասնումա:

Ամբողջ երկիրը խառնվելա իրար: Նորությունները պայթում են՝ ավերածությունների տեսարաններով:
Հրշեջ ծառայությունները հազարավոր ահազանգեր են ստանում՝ էնքան, որ մի երկու հազար հոգու էլ սպասողների ցուցակ են ավելացրել, քանի որ չեն հասցնում բոլորին հասնել:
Հա՝ պոկված ու ջարդուխուրդ եղած տանիքներով հենց հրշեջներն են զբաղվում ու դա մտնում է տան արտաքին պարտադիր ապահովագրության մեջ (տան ներքին ապահովագրությունն էլա պարտադիր, բայց էնտեղ արդեն ուրիշ թվեր են):

Մի խոսքով՝ վիճակը սենցա, մենք էլ՝ գործի տեղն ենք:
Մեկ էլ զգում ենք կամաց-կամաց քամի ա սկսվել ու մէ փոշիա բարձրացել շենքի տարածքում..
Դե շենքն ինքը ահռելի մեծա ու բաղկացածա լիքը ենթաբաժիններից:
Արդեն տևական ժամանակ փորձում էինք հասկանալ, թե որտեղ ինչա կատարվում, երբ հրշեջ սիրենաները միացան:
Էդ էլ՝ բախտի բերմամբ էր, քանի որ տեղ-տեղ մեծ կտորներով տանիքը պոկել տարել էր ու պահեստի մասում էդ տանիքից պոկված կտորներն ընկել էին հրդեհների համար նախատեսված ցնցուղ-համակարգի վրա՝ կոտրելով այն ու սիրենայի պատճառ հանդիսանալով:

Երբ էս ամենը հայտնաբերվեց ու զեկուցվեց ղեկավարությանը (վիքենդին սովորաբար մարդ չի լինում ադմինիստրացիայից), ցուցմունք եկավ, թե, մարդկանց անվտանգությունից ելնելով, աշխատանքներն անհրաժեշտ է դադարեցնել ու ցանկացողները կարող են տուն գնալ:
Իսկ կամավորներին էլ խնդրվում է բարձրանան տանիքը նորոգելու:

Մարդկանց մի ստվար զանգված մնացողաց հրաժեշտ տվեցին, թե իրենք չեն պատրաստվում ձրի աշխատել, էն էլ՝ էդ պայմաններում:
Մնացին 8 հոգի:
Ես էլ՝ իմ էշ խելքից, մեջները:

Էդ փոթորիկին ու դույլով լցվող անձրևի տակ (որը, հակառակի պես, միայն վերջերում հանկարծակի դադարեց ու արևի տնազ բացվեց) 3-4ժ տանիքին հազիվ էինք ոտքի վրա մեզ պահում, որ քամին չտանի կամ որ մի տեղից չընկնենք:

Բայց ամենակարևորը, ինչ ուզում էի պատմել, ադմինիստրացիայի 2 գլխավոր ներկայացուցիչներից տնից վեր էին կացել եկել ու հետներս հավասար աշխատում էին՝ փլանթ մենեջերն ու քուոլիթի մենեջերը:

Մի տեսակ լրիվ ուրիշ զգացողությունա էլի, երբ շարքային աշխատողը հանգիստ կարող է տուն գնալ ու նրան դրանից հաստատ բան չի լինի, իսկ տնօրեններն ու մենեջերները փողկապները հանում օգնության են հասնում՝ հավասարը հավասարի հետ աշխատելու..

...անտերը երրորդ օրնա հիվանդ սատակեմ գը...


https://i.postimg.cc/x1tPfdYY/72393-E0-E-5-E1-D-4-FDD-B2-A0-808344727198.png

https://i.postimg.cc/qqS9ZGbb/EC8-EAE01-4-F8-C-4-D85-9-D4-E-52-DC7-C002-A01.jpg

https://i.postimg.cc/xTGRZR4X/73-FC5-D86-99-FF-4-D9-F-A593-8-B1-F73-E8-E2-BD.jpg

Գաղթական
16.03.2019, 20:08
@-ը շնի՞կ է, թե՞ այլ գազանիկ..


Էլեկտրոնային հասցեների հայտնման ու տարածման հետ «@» նշանը համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել:

ՈՒ հետաքրքիր է դրա պատմությունն ու տարատեսակ անվանումները տարբեր երկրներում:

Բայց սկզբից՝ մի քիչ նախապատմություն.

«@»-ի պաշտոնական անվանումն է «commercial at»:

Մի քանի դար առաջ՝ հաշվապահական թղթաբանության մեջ, ընդունվեց անգլերեն «at»-ի փոխարեն «@» նշանի օգտագործումը:
Օրինակ՝ 7 արկղ @ 300$-ով = 2100$:
Այստեղից էլ, փաստորեն, գալիս է @-ի պաշտոնական անվանման մեջ «կոմերցիոն» բառը, որը նշանակում է «գնով»/«դրույքաչափով» = «at the rate»:

Ի դեպ՝ 2004թ.-ին Հեռահաղորդակցության Միջազգային Միությունը (https://en.m.wikipedia.org/wiki/International_Telecommunication_Union) (ITU) Մորզեի այբուբենում ներմուծեց «@»-ի համար հատուկ կոդ (• — — • — •), որպեսզի հնարավոր լինի էլ.հասցեների փոխանցումը հեռագրով:


Համացանցի պաշտոնական պատմության մեջ ընդունված է համարել, որ էլ.հասցեներում «@»-ի ներմուծման գաղափարը պատկանում է ամերիկացի համակարգչային ինժեներ Ռեյ Թոմլինսոնին (Ray Tomlinson), ով առաջինն է 1971թ.-ին ուղարկել ցանցային էլէկտրոնային հաղորդագրություն:

Քանի որ այդ պահին նա հանդիսանում էր ինչպես ուղարկող, այնպես էլ՝ ստացող, հետևաբար Ռեյը ստիպված էր հորինել ուղարկողի և ստացողի տարբերակման եղանակ՝ խառնաշփոթից խուսափելու համար:
Այսպիսով նա ընտրեց բաժանարար նշան, որը երբևէ չէր հանդիպում մարդկանց անուն/ազգանուններում:

Բայց նշանն օգտագործել հնարավոր է միայն այն դեպքում, երբ դա արդեն գոյություն ունի ստեղնաշարի վրա:
Իսկ որտեղի՞ց էր այդ նշանն այնտեղ հայտնվել:

Պարզվում է՝ դա տպագրական մեքենաների ստեղնաշարից էր եկել որպես ժառանգություն:
Արդեն 1885թ.-ին առաջին ՈՒնդերվուդն (https://en.m.wikipedia.org/wiki/Underwood_Typewriter_Company) ուներ «@» նշանը, որն ութ տասնամյակ անց պիտի ժառանգեր համակարգիչը:

Բայց սա, այսպես ասած, նորագույն պատմությունից էր:
Իրականում @ նշանն օգտագործվում էր դեռ միջնադարում:

Իտալացի հետազոտող Ջորջիո Ստաբիլեի ջանքերով՝ Ֆլորենցիայի Պրատո քաղաքի Տնտեսական Պատմության Ինստիտուտում հայտնաբերվել է փաստաթուղթ, որում առկա էր մեզ հետաքրքրող նշանը:
Դա առայժմ հայտնաբերված «@» նշանի կոմերցիոն նպատակներով օգտագործմամբ ամենահին փաստաթուղթն է, որը թվագրված է 1536թ.-ով:
Այն ֆլորենցիացի վաճառական Ֆրանչեսկո Լապիի նամակն է, որում խոսվում էր Իսպանիա ժամանած 3 առևտրական նավերի մասին:
Նամակում բեռնափոխադրվող գինու տարողունակությունը նշված էր հենց @ նշանով:

Վերլուծելով փաստաթուղթն ու դրանում տեղ գտած տվյալները՝ հետազոտողը եկել է այն եզրակացության, որ @ նշանն օգտագործվել է որպես չափման միավոր՝ փոխարինելով «anfora» (https://en.m.wiktionary.org/wiki/anfora) բառին, որը վաղ ժամանակներում էր նշվում որպես չափման միավոր:
Այնպես որ՝ @ նշանի օգտագործման արմատները բառացի կորում են անտիկ ժամանակներում:

Այո՝ Ֆրանչեսկո Լապիի նամակը @ նշանի կոմերցիոն իմաստով օգտագործմամբ հայտնաբերված ամենահին փաստաթուղթն է:
Բայց բացի դրանից՝ @ նշանը հայտնաբերվել է նաև Մենասսեի Քրոնիկի բուլղարերեն թարգմանության մեջ (1345թ.), որտեղ այն փոխարինում էր a տառին՝ Amin/Ամեն բառում:

https://i.postimg.cc/wj5ggL5P/8176-EC49-448-D-43-DB-A556-076-D81-D7541-C.jpg


Իսկ ինչո՞ւ հատկապես «Շնիկ»..

Այս նշանի «շնիկ» կոչվելու մի քանի պատմություններ կան ու դժվար է կողմնորոշվել, թե նրանցից որն է իրականը:

Օրինակ՝ այս նշանը համակարգչային ցանցերից օգտվող առաջին սովետական օգտատերերը կարող էին տեսնել Ֆիդնետի խորհրդանշանի վրա, որում պատկերված էր շուն, իսկ @-ը գտնվում էր շան մռութի կենտրոնում՝ կատարելով նրա քթի դերը:

Մեկ այլ պատմությամբ՝ որոշ ծրագրավորման լեզուների ռուսրեն թարգմանություններում հանդիպող @ նշանի գրվելու հատուկ ձևն էր, որի վերին պոչն ավելի կարճ էր և ընդհանուր հիշեցնում էր պառկած ու կծկված շան:

https://i.postimg.cc/MKKFvR8N/769-DD734-B7-D1-4476-B702-19879-FEDFBAC.jpg


Բայց ամենահավանականը թերևս այն տարբերակն է, որ @-ը շնիկ է սկսել կոչվել վաղուց մոռացված «Adventure» խաղի պատճառով, որը տարածված էր այն ժամանակներում, երբ համակարգիչները դեռ շատ մեծ էին, իսկ էկրաններն էլ՝ միայն թվային:

Խաղի իմաստը կայանում էր լաբիրինթոսներում գանձեր որոնելու և ստորգետնյա բոբոների հետ գոտկակռվի բռնվելու մեջ:
Ընդ որում՝ լաբիրինթոսը պատկերված էր «!», «+» և «-» նշաններով, իսկ խաղացողը, գանձերն ու բոբոները՝ տարբեր տառերով ու նշաններով:
Բայց խաղացող կերպարն ուներ նաև իր հավատարիմ ընկերը՝ շուն, որին հնարավոր էր ուղարկել խուզարկությունների: Եվ այս շունն իհարկե պատկերված էր «@» նշանով:


Շնիկ-գազանիկը՝ տարբեր լեզուներում.

* Աֆրիկանսերեն - aapstert (կապիկի պոչ)
* Բասկերեն - a bildua (պտտված a)
* Բոսնիերեն - ludo a (ցնորված a)
* Գերմաներեն - Klammeraffe (կապիկի պոչ)
* Դանիերեն - grishale (խոզի պոչ) կամ snabel-a (կնճիթաձև a)
* Եբրայերեն - shtrudel (փոխառնված է ավստրիական «strudel»-ից, որը համ էլ Իսրայելում տարածված դարչինով թխվածք է)
* Էսպերանտո - ĉe, heliko (խխունջ)
* Թաթարերեն ու Բաշկիրերեն - эт («էթ»-ը թարգմանաբար հենց «շուն» է նշանակում՝ հիշենք անգլերեն «at»-ը)
* Իսպաներեն և Պորտուգալերեն - arroba, որը համ էլ չափման միավոր է և հավասար է 25 ֆունտի (11,34կգ)
* Իտալերեն - chiocciola (խխունջի բույն)
* Լեհերեն - małpa (կապիկ)
* Հայերեն - բանսարկու թութակի փչացած ժանիք
* Հունարեն - papáki (παπάκι) (բադիկ)
* Հունգարերեն - kukac (որդեր)
* Ղազախերեն - айқұлақ (լուսնի ականջ)
* Մանդարին - xiao laoshu (小老鼠) (մկնիկ) կամ laoshu hao (老鼠號) (մկան նշան)
* Նորվեգերեն - alfakrøll կամ krøllalfa (պտտվող ալֆա)
* Շվեդերեն - snabel-a (կնճիթաձև a) կամ kanelbulle
* Չեխերեն - zavináč (թթու «հարրինգ», որտեղ վերջինը ձկան տեսակ է)
* Ռուսերեն - собачка կամ лягушка, крякозябра
* Սլովեներեն - afna (կապիկ)
* Ֆիններեն - kissanhäntä (կատվի պոչ) կամ miukumauku (մյաու)
* Ֆրանսերեն - arobase, arobas, arrobas կամ arrobase


Հ.Գ. Ասում են՝ մի քանի տարի առաջ էլ Չինաստանում են ծնողները որոշել երեխային @ կոչել՝ հավանաբար փորձելով համալրել հիերոգլիֆների շարքը...

Գաղթական
19.03.2019, 14:04
Ընկերոջս հետ եմ խոսում, ասումա՝ 25 տարի առաջ մի սխալ եմ գործել, որ հիմա եմ նոր ուղղում: Հլա տենամ գլխի կընկնե՞ս, թե ինչի հետ եմ..

Պահի տակ իրա մեղքերից նենց բաներ հիշեցի, որ քիչ էր մնում ապաշխարեր...

Ասումա՝ բանից պարզվումա դու ահագին վտանգավոր ես իմ համար, այ մարդ, ընդամենն ուզում էի ասել, թե ծխելն եմ թարգում...

Գաղթական
29.03.2019, 01:48
Մշակույթների բախումը..

Երեխեն մաթեմի տնայինը բերել էր, թե մեջը խաչբառ կա՝ չի ստացվում:
Բերել էր ու ինձ գցել էր էդ խաչբառի ձեռը կրակը..

Էս 3 օրա վրեն գլուխ էի ջարդում...
Կեսը ստացվելա, մյուս կեսը ոչ մի ձև չի ստացվում...

Ասենք 1 ուղղահայացում գրածա.
12/100 • 2 տասնորդական
0,024 չի՞ անում..
Հա, բայց ո՞նց լրացնես էդ 0,024-ը, եթե էդ անտեր 1 ուղղահայացում 3 ազատ վանդակ կա, հետո տեղա բաց թողած ու էլի 2 վանդակ...

ՈՒ սենց՝ վարժությունների հալալ կեսը չի ստացվում...

Վերջը՝ ասի տղա ջան, ստեղ մի սխալ կա, կտանես դասատուիդ տենց էլ կասես:
Մի վերջին անգամ միասին աչքի անցկացրինք, որ մոտս ստացվածների լուծման եղանակը բացատրեմ, ու երեխեն զարմացավ, թե ինչի՞ եմ ես «•»-ը անգամ անում:
Ասումա՝ մենք անգամը «x» ենք գրում:
- Է հա, 2 ձևով էլ ճիշտա անգամը գրել: Հիմա ստեղ •-ովա գրած, ես ի՞նչ անեմ..

ՈՒ էդտեղ ինքը գլխի ընկավ, որ էդ կետը բոլորովին էլ անգամ չի, այլ՝ բաժանարար դերա տանում 2 վարժությունների արանքում:

Քյասար՝ 1 ուղղահայացի «12/100 • 2 տասնորդական»-ը 3+2 ազատ վանդակներում պետքա լրացնել 0,12 ու 0,2:

Մաման ծաղկաման...

https://i.postimg.cc/bvmwmDkz/69259439-4-D7-A-4-C18-AB52-ED4225-C01-E61.jpg

Գաղթական
30.03.2019, 18:42
Մեքենան կայանեցի ճամփեզրին գտնվող սուպերմարքեթի փարքինգում ու ուզում էի ներս մտնել, երբ դիմացս մի ջահել աղջիկ կտրեց՝ ով աչքիս դեռ նոր պիտի պատրաստվեր իր 20 ամյակը տոնելուն:
ՈՒրախ ժպտաց ու ինչ-որ ֆլայեր պարզեց:
Դե շատա հանդիպում, որ սենց երիտասարդների որպես էժան աշխատուժ վարձեն՝ գովազդային թռուցիկներ բաժանելու:

Ես էլ ժպտացի, մերսի ասեցի, ֆլայերը վերցրեցի, որ գնամ, մեկ էլ՝ էլի դեմս կտրեց՝ ձեռքի մետաղադրամներով լի կասսան շխկշխկացնելով..

- Փող ե՞ս հավաքում, - միանգամից չկողմնորոշվեցի:
Մատներով բերանը կողպելու նշան արեց՝ իբր թե լալ է ու նորից կասսան շխկշխկացրեց:

Այ քեզ բան..
Էս գումար կորզելու ինչ-որ նոր եղանակ էր:
Սովորաբար մուրացկանը խելոք գլուխը կախ նստածա լինում, իսկ մնացած դեպքերում էլ՝ գոնե գրենական պիտույք բան են եռակի-քառակի անգամ թանկ վաճառում՝ էս կամ էն կազմակերպությանն օգնելու անվան տակ:

Բայց դուք կարգին հոգեբանական տրյուկ եք մշակել, մալադեց:
Եկար ու միանգամից էս ֆլայերը ձեռքս խցկեցիր:
Սենց առանց գումար վերադարձնելն ավելի դժվարա, քան եթե գլխանց էդ ֆլայերդ վերցրած չլինեի..

Ֆլայերն էլ մի ֆլայեր լինի.
Վրեն խաչա նկարած, երեխեք, ու սաղ տեքստը ֆրանսերենա..
Ֆրանսերեն՝ Ֆլանդրիայում, ուր մարդիկ սկզբունքորեն էդ լեզուն չեն սովորում՝ անկախ էն հանգամանքից, որ դա իրենց երկրի պաշտոնական 3 լեզուներից մեկնա:

Մի խոսքով՝ մտահղացման ու սիրուն աչիկներիդ համար՝ €5:

Թղթադրամն առգրավելով՝ գրպանը խցկեց: Հետո նեղացած մռութ սարքեց ու նորից կասսան շխկշխկացրեց..

Բայց դու էս ի՜նչ նագլի դուրս եկար լսի..
Տվածս առանց էդ էլ «նորմայից» շատ էր:
Բավարարվի..

Ավելի ուժեղ խռոված դեմք ու կասսայի շխկշխկոց..
Հերիքա՝ գնա գործիդ...

Խանութում, ողջ ընթացքում, փող հավաքող աղջիկը մտքիցս դուրս չէր գալիս..
Ինչ-որ բան էն չէր էս պատմության մեջ..
Ո՞վա տեսել, թե փող հավաքողը տենց նագլի լինի, վերջում էլ՝ էդքան տվածիդ դիմաց, մերսիի փոխարեն, մի հատ էլ մունաթախառը ֆնչացնի ու գնա:

Դուրս եմ եկել խանութից, մեքենայի մեջ նստած իրենց եմ հետևում:
Պարզվումա՝ աղջիկը մենակ չէր:
5 հոգանոց հասակակիցների խումբա, մոտենում են մարդկանց ու փող պահանջելու ձեռագիրը մոտավորապես նույննա:

Մեկ էլ՝ երևի մեկը ջեքփոթ էր կպցրել, վազելով մոտեցավ ընկերներից մեկի ականջին բան ասեց ու նույն ուրախությամբ շտապեց դեպի ֆրանսիական համարներով տեսքից ընկած Սիտրոենը:

Հասկացա ձեր լալախաղը..
Շարժվեցի..
Կայֆ արկածախնդիր պրոյեկտ էր՝ անհոգ ու անդարդ ընկերախմբով Եվրոպայով մեկ ճանապարհորդելու..
Էն էլ՝ լրիվ ձրի...
Երանի ձեր տարիքին ու հավեսին )))

Գաղթական
03.04.2019, 12:07
Շատ մարդկանց հետ միանգամից աշխատելն էլ սենցա լինում ))

Նախկինում էլ էին էստեղ էլի լիքը առիթներ եղել, բայց էս 6-7 տարի վիքենդի ռեժիմին, խախանդ իմ համար գնում-գալիս էի..

Բայց հիմա նորից սկսվեց..
Անցած ուրբաթ մի հիմար առիթով նոր խտրականության դրսևորման ձևի դեմ տվին:
Վերջին անգամ չեմ հիշում, թե երբ էր կափարիչս տենց թռել..
Մոտ քառորդ ժամ վերադասիս վրա ճվճվայի գը..
Ժողովուրդը հավաքվել էր բան..
Հետո պատասխանատուներ ուղարկեցին մոտը, եկան ասին կգա ներողություն խնդրելու, էն էլ՝ երեկ եկավ բարևեց, բանի տեղ չդրեցի, անցա:

Ցավոք սրտի միշտ ու ամենուր են տենց մարդիկ հանդիպում:
Մեկումեջ պիտի հա սենց պրոֆիլակտիկ կուրսեր անցկացնես, որ ձգվեն..

Բայց դեռ էլի մի երկու հոգի կան, որ աչքիս ալամուլա են երևում ՃՃ
Մարդկանց եմ սկսել խոսցնել, ովքեր մեծ բավականությամբ տարածքի թարմ դեղին մամուլին են ծանոթացնում..

Կոզրներ հավաքեմ՝ մնան, վաղ թե շուտ հաստատ պետք են գալու )))

Գաղթական
05.04.2019, 02:33
Ինչքան շատ էմոցիաներով լի օր էր:
Էմոցիոնալ հիշողություններով...

Տղերքն էլի իրար գլուխ էին հավաքվել:
Մի մասը դե, ով դեռ կա ու դեռ կամ նորից Հայաստանումա:

Լիքը հին նկարներ էին ուղարկել ու տուն կանչող ձայնային հաղորդագրություն:

Ինչքա՜ն խելառ հիշողություններ կային էդ նկարներում, որոնց մեծ մասը չունեի:

Մի քիչ ուշ հասցրեցի օնլայն միանալ ու իրանք արդեն լավ էին:
Հետո մինչև գիշերվա 2-ը խմում էինք, երգում ու խնդում:
Հետո 4-ին բուձիլնիկս էր իրան հուսահատ ճղում, որ ինձ գործի ուղարկի:

Մեծանում ենք..
Սպիտակում ենք..
Տարիների ու սահմանների ջրբաժան կա շատերիս մեջ..
Բայց իրար հետ կյանք ունենք ապրած..
Անգին ջիգյար կա էս ամենի մեջ, որ ուրիշ տեղ աշխարհի հարստություններով էլ չես առնի..

Ինձ բացակա չդնեք...

Գաղթական
30.04.2019, 12:51
Օպերացիա Ճնճղուկ.


Հազիվ անձրևը դադարել էր ու երկինքը մի քիչ պարզվել:
Բաց պատուհանից ներս էր խուժում գարնանային թարմ օդը՝ իր հետ բերելով թռչունների հաճելի ծլվլոցը:

Աշխատասենյակում նստած նոր պրոյեկտիս պլանն էի գծում-ջնջում, երբ կինս ներքևից ձայն տվեց, թե՝ հարմարացնես իջի, այգի ծիտ ա ընկել..

Ո՞նց թե այգի ծիտ ա ընկել..
Իջնեմ տեսնեմ հեծանիվների ակերի արանքից, վիզը թեթև ծռած, ուշադիր մեզ ա հետևում անձրևից լրիվ թրջված ու երևի վախից շատ արագ շնչող մի ճնճղուկ:

Փորձում ենք էլ մոտենալ՝ ընկնավորած մի անկյունից մյուսն է թռչկոտելով փախչում..
Բա հիմա մենք ի՞նչ անենք քեզ հետ այ ծիտ..

Էդ իր նախկին կանգնած մասում ծածկ սարքեցինք, որ անձրևից պաշտպանվի, ջուր դրեցինք, հաց փշրեցինք ու բարձրացանք վերև:

Կարծես թե ինչ կարող էինք իր համար արել էինք, բայց դե վախեցած ու անպաշտպան ճնճղուկի մասին մտքերը հանգիստ չէին տալիս..
Տեսնես թևն է՞ կոտրել, թե՞ հիվանդ է:
Բա հիմա ինչքա՞ն պիտի էդպես մնա:
Բա որ ցանկապատների վրայով շրջող կատուներից մեկն իրեն հայտնաբերի՞:
Բա որ.. բա որ..

Սկսեցինք ինտերնետը փորփրել ու պարզվեց, որ հատուկ կամավորներ կան՝ ում մարդիկ ահազանգում են վիրավոր կենդանիներ գտնելիս, իրենք էլ գալիս տանում են կենդանիների asiel:
Ինչքան զանգեցինք՝ ոչ ոք չպատասխանեց..
Երևի կիրակի էր՝ դրա համար..

Այ մարդ՝ իբր ուրիշ էլ բան ու գործ չունեինք, հիմա էլ ընկած էս մոլորված ճնճղուկի պրոբլեմներն ենք լուծում...

Լավ..
Որոշեցինք ինքներս բռնել ու տանել հանձնել..
Որոշելը հեշտա..
Մնաց բռնելը..
Սա իրան մի կոտորելա կոտորում, մի լեղապատառ էս ծերից էն ծերնա թռչկոտում..

Էնքան դեսուդեն արեցինք, մինչև անզգուշորեն բաց թողնված լվացքատան դռնից իրեն ներս գցեց ու փախավ մտավ պատի տակ իրար վրա դարսած կահույքախաղալիքախառը մեծ մասսայի տակ:
Ա՜յ քեզի բան...
Մենակ էս էր պակաս...
Հա՛մ չփրկեցինք, հա՛մ էլ՝ նոր խնդիր բացվեց, թե բա որ էս դամբուլն էլ չկարենա դուրս գալ ու մնա էնտեղ սատկի՞...

Մի խոսքով՝ սկսեցինք էս ճնճղուկի իրենով արած ամրոցը քանդել:

Մի ահագին անիմաստ կորցրած ժամանակ ու վերջապես իրեն հալածյալ ձևացնող արարածին բարեհաջող վանդակեցինք կոշիկի օդանցքներով տուփի մեջ:

Տուփը սկոտչով պինդ կապելուց հետո՝ երեխեքին էլ վերցրեցի ու ճնճղուկածլվլի ներքո ճամփա ընկանք..
Երեխեքն էլ զաթի էնքան ոգևորված էին, որ 40կմ-ի ողջ ընթացքում միայն դրանից էին խոսում:

Դիմավորելուն պես՝ մի շատ էքսցենտրիկ երիտասարդ, տարատեսակ կենդանիներով լի արահետներով, մեզ ուղեկցեց դեպի այգու խորքերը:
Լաբում տղան տուփից ազատեց մեր հերոսին, արագ տնտղեց, ինչ-որ չափումներ արեց, ապա հայտարարեց.
- Թռչունը հիվանդ չէ, ոչ էլ վիրավոր է: ՈՒղղակի բնից նոր է ցած ընկել ու դեռ նոր պիտի սովորի թռչել..
- Լուրջ ե՞ս ասում.. բայց ո՞րտեղից է ընկել, եթե մեր այգում բնով ծառ չկա..
- Դե չգիտեմ: Հնարավոր է նաև ինչ-որ թփեր լինեն, դրանց մեջ բունը լինի: Ամեն դեպքում նա դեռ նոր պիտի սովորի թռչել:
- Լավ, ոնց ասես.. Դե ուրեմն ձեզ ուրախ ժամանց եմ ցանկանում, բարի բախտ, բարեհաջող թռչել սովորի և այլն, ու դավայծի..
- Սպասի-սպասի՝ բա թռչո՞ւնը..
- ?
- Գիտես՝ մեզ տարեկան մոտ 20.000 միայն թռչուն են բերում: Այդքանին պահել ու կերակրելու համար մեծ միջոցներ են պետք: Դրա համար, որտեղ հնարավոր է, մենք փորձում ենք նրանց նորից հետ վերադարձնել ու Ձեզ էլ կխնդրեմ այս թռչունին տանեք բաց թողնեք նույն տեղում, որտեղ գտել եք: Նրա ծնողները պիտի որ գան իր հետևից:

...Գժվել ե՞ս.. գիտե՞ս ինչքան ժամանակ ենք ծախսել սրան բռնելու հետո էլ բերելու վրա.. մեր այգին.. ծռտած հեծանիվները.. կտցահարած թղթերը.. լվացքատան բաց դուռը.. կահույքախաղալիքի վերանվաճած ամրոցը.. էդ սաղ նորից հետ դասավորելը.. 40կմ դեպի էստեղ քշելը.. հեսա էդքան էլ հետ ճամփեն.. էն իմ կիսատ թողած պրոյեկտը.. կորած կիրակին... արաա՜ա...
- ...բայց մեր այգում մեկ-մեկ հարևանների կատուներն են շրջում..
- Հա՜.. դե կատուներն ամենուրեք են.. եթե կատուն նրան վնասի, նորից հետ բերեք՝ կընդունենք...


Հ.Գ. Հետո կինս պատուհանից տեսել էր, որ մեր հերոսը մենակ չի ու երևի մայրն էր եկել մոտը:

Հ.Հ.Գ. Հա՜, քիչ էր մնում մոռանայի. էդ մեզ արդեն հարազատացած ծլվլոցի ներքո հետ ճամփին էլ էլի մի շատ յուրահատուկ դեմ(պ)ք պատահեց.

https://i.postimg.cc/9FbvD2Hs/56-E6-D5-A9-6-D88-4-AC7-8-CE4-0-B4-A1-CC3-E1-D2.jpg