PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչու է երբեմնի ամենաակտիվ ֆորումը դարձել այսպիսի անհետաքրքիր վայր

Avantegarde
17.11.2017, 01:21
ժամանակին Ակումբ ամենաինտելեկտուալ և գերհետաքրքիր մարդկանց հանդիպման վայրն էր, իսկ այժմ այն դարձել է ձանձրալի և տարօրինակ մարդկանցով հարուստ մի տեղ: Ինչու՞՞՞՞՞՞՞

StrangeLittleGirl
17.11.2017, 01:37
Տարօրինակ մարդիկ :D

Վիշապ
17.11.2017, 02:53
ժամանակին Ակումբ ամենաինտելեկտուալ և գերհետաքրքիր մարդկանց հանդիպման վայրն էր, իսկ այժմ այն դարձել է ձանձրալի և տարօրինակ մարդկանցով հարուստ մի տեղ: Ինչու՞՞՞՞՞՞՞

Որտև էս սաղ տարօրինակները վերջերս դեղերը չեն խմել:

Life
17.11.2017, 04:10
ժամանակին Ակումբ ամենաինտելեկտուալ և գերհետաքրքիր մարդկանց հանդիպման վայրն էր, իսկ այժմ այն դարձել է ձանձրալի և տարօրինակ մարդկանցով հարուստ մի տեղ: Ինչու՞՞՞՞՞՞՞

Պնդման վերջի մասի հետ համամիտ չլինելով ասեմ որ պատճառը շատ հասարակ ա ՝ Ֆեյսբուկ: Ցավալի ա բայց կարծում եմ քիչ թե շատ հետաքրքիր մարդիկ ակտիվ են հիմա էնտեղ :)

Ուլուանա
17.11.2017, 06:51
ժամանակին Ակումբ ամենաինտելեկտուալ և գերհետաքրքիր մարդկանց հանդիպման վայրն էր, իսկ այժմ այն դարձել է ձանձրալի և տարօրինակ մարդկանցով հարուստ մի տեղ: Ինչու՞՞՞՞՞՞՞
Հետաքրքիր ա, իսկ Դուք ո՞ր մի գերհետաքրքիր հին ակումբցու երկրորդ մականունն եք, որ տենց լավ հիշում եք Ակումբի՝ ամենաինտելեկտուալ ու գերհետաքրքիր մարդկանց հանդիպման վայր լինելու անհիշելի ժամանակները։

Lion
17.11.2017, 08:31
Խնդիրն իրոք կա: Իմ կարծիքը հետևյալն է՝ Ֆեյսբուք, բայց, նաև ակումբային քաղաքականություն: Ֆեյսբուքի հայտնվելով իրոք նմանատիպ շատ ֆորումներ կտրուկ պասիվացան, հասկանալի է, մարդիկ շփվում են այնտեղ: Մի պահ նույնիսկ կարծիք կար, թե նման ֆորումնրը կվերանան:

Ինքս համամիտ չլինելով դրա հետ՝ հենց այդ ժամանակ ստեղծեցի իմ ֆորումը, որն այսօր վատ վիճակում չէ: Խնդիրը ֆորումային քաղաքականության մեջ է, եթե այստեղ շեշտը դրվում է զուտ շփման վրա, ապա ֆեյսբուքը միանշանակ հաղթում է, իսկ եթե ֆորումը դառնում է օրինակ լուրջ նյութերի քննարկման հարթակ, թեկուզ նեղ թեմաներով, ապա պահում է իր տեղն ու դերը, նույնիսկ առավելությունը Ֆեյսբուքի նկատմամբ:

Ակումբը ֆեյսբուքային տիպի հարթակ է դարձել, այս առումով էլ պարտվել է Ֆեյսբուքին: Ժամանակին, երբ ֆորումս չունեի, ես փորձում էի այստեղ վերլուծական նյութեր տեղադրել, բայց ամենատարբեր պատճառներով դա չխրախուսվեց՝ շարունակելով պահել Ակումբը խոսակցական մակարդակին: Արդյունքն այն է, ինչ ունենք:

Sambitbaba
17.11.2017, 11:36
Համաձայն եմ Լիոնի հետ...
Սկզբում ես կարծում էի, թե մարդիկ մեծանում են, ընտանիքներ են կազմում, երեխաներ են ունենում, լիքը պրոբլեմներ և ավելի քիչ ազատ ժամանակ... Բայց արի ու տես, որ ոչ: Ակտիվ ակումբցիներից շատերն այսօր լավ էլ ակտիվ են ֆեյսբուկում, իսկ Ակումբում հազարից մեկ երևան թե ոչ...
Ինձ մոտ մի տեսակ կարծիք է ստեղծվել, որ մարդիկ մտածում են, որ Ակումբն ընտանիքի պես մի բան է իրենց համար, իսկ իրենք ռեկլամի կարիք են զգում, իսկ տանն ո՞վ է իրեն ռեկլամ անում որ... Իսկ ՖԲ-ում լավ է. մի երկու տող դուրս կտաս, մի քսան լայք կհավաքես ու մուշ-մուշ կքնես հանգիստ խղճով ու ինքդ քեզնից գոհ:

Տրիբուն
17.11.2017, 12:34
Խնդիրն իրոք կա: Իմ կարծիքը հետևյալն է՝ Ֆեյսբուք, բայց, նաև ակումբային քաղաքականություն: Ֆեյսբուքի հայտնվելով իրոք նմանատիպ շատ ֆորումներ կտրուկ պասիվացան, հասկանալի է, մարդիկ շփվում են այնտեղ: Մի պահ նույնիսկ կարծիք կար, թե նման ֆորումնրը կվերանան:

Ինքս համամիտ չլինելով դրա հետ՝ հենց այդ ժամանակ ստեղծեցի իմ ֆորումը, որն այսօր վատ վիճակում չէ: Խնդիրը ֆորումային քաղաքականության մեջ է, եթե այստեղ շեշտը դրվում է զուտ շփման վրա, ապա ֆեյսբուքը միանշանակ հաղթում է, իսկ եթե ֆորումը դառնում է օրինակ լուրջ նյութերի քննարկման հարթակ, թեկուզ նեղ թեմաներով, ապա պահում է իր տեղն ու դերը, նույնիսկ առավելությունը Ֆեյսբուքի նկատմամբ:

Ակումբը ֆեյսբուքային տիպի հարթակ է դարձել, այս առումով էլ պարտվել է Ֆեյսբուքին: Ժամանակին, երբ ֆորումս չունեի, ես փորձում էի այստեղ վերլուծական նյութեր տեղադրել, բայց ամենատարբեր պատճառներով դա չխրախուսվեց՝ շարունակելով պահել Ակումբը խոսակցական մակարդակին: Արդյունքն այն է, ինչ ունենք:

Հա Լիոն ջան, Ակումբը մեռնում ա, քանի որ քո գլուխգործոցներն ըստ արժանվույն չգնահատվեցին: Ներող, ախպեր:

Տրիբուն
17.11.2017, 12:43
Իրականում Չուկը իրան լրիվ ձեռ ա առել :D Կարելի էր մի մութ անկյունում բռնել, տփել: Ինչ-որ խոստումներ, հեսա գալիս եմ, գաղափարներ ունեմ, մտքի փայլատակումներ, ռազմավարություն-մարտավարություն, հավատացեք մեզ ․․․ էս արդեն ուրշ թեմայից էր ․․․․ բայց Չուկն էլ հո լավ բան չէ՞ր սովորի :D

Հներն ասելու բան էլ չունեն, արդեն Ակումբի PhD են արել, պրծել են։ Հներից ով բերանը հիմա բացի, տոշնի գիտենք ինչ ա ասելու։ :D Բացի Մեֆից, ինքը դեռ կարա սյուրպրիզ անի։ Բայց Մեֆն էլ արդեն շատ մեծ ա, ինվալիդ ա, չի կարում կոմպին մոտ գնա, աչքերը լավ չեն տեսնում, ափսոս էր ․․․․

Նոր արյուն չի մտնում, քանի ֆեյսբուքից էն կողմ կյանք չկա։ Ով էլ պատահական մտնում ա, կամ գաստռալյոռ ա, կամ էլ երկրոդ կվառտալին մի հատ «ես մնացի չհասկացված, հաջող ձեզ» հոգեցունց գրառում ա անում, ու ռասվիդանյա։

Այ սենց ․․․ դրա համար էլ ․․․․․ ոռի ա: Մնացել ենք ես ու մանանեխը։ Որ ասեմ երեկ հինգ էջ Մանանեխ եմ կարդացել, չեք հավատա չէ՞:

Sambitbaba
17.11.2017, 13:00
Որ ասեմ երեկ հինգ էջ Մանանեխ եմ կարդացել, չեք հավատա չէ՞:

Քեզ տեղն ա::D:aha

keyboard
17.11.2017, 13:28
Գերերից մենակ ես եմ մնացել՝ 120 կիլո :love

Արամ
17.11.2017, 13:41
Իմ կարծիքով, կարելի ա, facebook-ում գովազդային campagin ստեղծել, տեսնել մոտավորապես ինչքան գումար ա անհրաժեշտ մի 2-3 ամիս ակտիվ գովազդի համար, ու էդ գումարը հավաքենք։ Ինձ թվում ա դա բավականին կակտիվացնի ֆորումը։

CactuSoul
17.11.2017, 16:26
Իրականում Չուկը իրան լրիվ ձեռ ա առել :D Կարելի էր մի մութ անկյունում բռնել, տփել: Ինչ-որ խոստումներ, հեսա գալիս եմ, գաղափարներ ունեմ, մտքի փայլատակումներ, ռազմավարություն-մարտավարություն, հավատացեք մեզ ․․․

Իսկ այդ ընթացքում ըստ լոգոյի ակումբը դեռ 10 տարեկան է․․․ :D

Sambitbaba
17.11.2017, 17:52
Իրականում Չուկը իրան լրիվ ձեռ ա առել :D

Ժող, իսկ կարո՞ղ է, մենք իրեն պատահաբար արգելափակել ենք, վրներս խաբար չկա...:o

keyboard
17.11.2017, 18:13
Հիշում եմ, հայաթում մեծերը հավաքված էին, խոսում էին դեսից-դենից, մեկը պատմում էր, որ 82 տարեկան տատին բժշկի ա տարել, բժիշկն էլ թե բա՝ էս պիտի արվի, էն պիտի արվի, էս էլ ասել ա՝ բժիշկ ջան, գիտեմ, որ ոչ ջահելանալու ա, ոչ էլ թազանա, ոնց կա թող տենց մնա, ինչքան կձգի՝ կձգի։
Ասածս ինչ ա :D

boooooooom
18.11.2017, 01:08
Իմ կարծիքով, կարելի ա, facebook-ում գովազդային campagin ստեղծել, տեսնել մոտավորապես ինչքան գումար ա անհրաժեշտ մի 2-3 ամիս ակտիվ գովազդի համար, ու էդ գումարը հավաքենք։ Ինձ թվում ա դա բավականին կակտիվացնի ֆորումը։

Իսկ դուք պատրաստ ե՞ք էդ "խառախուռա" հոսքը ընդունել Ակումբ։ Մի տաս հոգի նոր այլախոհ երիտասարդներ են մտել, էն ա սաղ թեմաները խառնել են իրար։ Մտածեք, միգուցե սենց խաղաղ կյանքն էլ վատ չի)))

Sambitbaba
18.11.2017, 01:33

Թող գան-գնան, Բում ջան: Մեկ էլ տեսար, իրենք էլ հետաքրքրվեցին մեզանով ու... համախոհվեցի՞ն...

Նիհիլիստ
18.11.2017, 01:36
Թող գան-գնան, Բում ջան: Մեկ էլ տեսար, իրենք էլ հետաքրքրվեցին մեզանով ու... համախոհվեցի՞ն...

Սեկտա ա ինչ ա ակումբը բռատ, որ համախոհվեն։ Մարդը չի կարա ուրիշ կարծիք ունենա?

Haralez
18.11.2017, 01:42
էս ակումբը նոր թեմա չի?

Sambitbaba
18.11.2017, 01:45
Սեկտա ա ինչ ա ակումբը բռատ, որ համախոհվեն։ Մարդը չի կարա ուրիշ կարծիք ունենա?

Ոչ, հարգելիս, սեկտա չի: Բայց Ակումբը Ֆեյսբուք էլ չի: Այստեղ յուրաքանչյուր ակումբցի, որքան վերցնում է Ակումբից, նույնքան էլ տալիս է: Իսկ Ֆեյսբուքին սովոր մարդը սիրում է ոչ թե տալ, այլ սփռել: Տարբերությու՞նը... Երբ սփռում ես, քեզ համար մեկ է, կվերցնե՞ն, թե ոչ: Բայց երբ տալիս ես, ուզում ես, որ վերցնեն: Եվ այդ պատճառով մտածում ես. արդյո՞ք այն, ինչ տալիս եմ, ուրիշներն ուզում են վերցնել: Եվ Ակումբն այն տեղն է, որ եթե չուզեցան վերցնել, ուրեմն չես էլ կարող տալ: Իսկ սփռել՝ ինքդ կհոգնես:

Իմիջիայլոց, քանի որ գրեցիր, Նիհիլ ջան, ուզում եմ հարցնել մի բան:
Այդ դու՞ ես որոշել, որ նիհիլիստն ու սատանիստը՝ նույն բանն է::o

Նիհիլիստ
18.11.2017, 01:47

Ես տենց բան որտեղ եմ գրել? Ինչ սատանիզմ այ քու ցավը տանեմ?

Sambitbaba
18.11.2017, 01:56
Ես տենց բան որտեղ եմ գրել? Ինչ սատանիզմ այ քու ցավը տանեմ?

Ես այդպես էլ կարծեցի, որ Բաֆոմետի պատկերը որպես ավատար ընտրելդ ուղղակի պատահականություն է...:(

Տես, որ Ակումբում նման պատահականություններ, կարելի է ասել, համարյա չեն լինում:

Նիհիլիստ
18.11.2017, 01:58

Հիմա որ դու բռատ ձեն բուդիստական բաներ ես դնում Ստե, ավատարիդ չեմ ջոգում ինչ ա օբշի, բայց պիտի Դալայ լամա լինի?

Sagittarius
18.11.2017, 02:58
շատ հասարակ էվոլուցիա ա, ֆորումները մեռնում են (Լիոնի ֆորումը էն գլխից էր մեռած): Դիջիթալ աշխարհը անցնում ա էլ ավելի արագ տեմպի, դրա հետ հաղորդակցման ավելի արագ ու ընդգրկուն պլատֆորմների:

Բայց դե Փի բացառվում որ որոշ մարդիկ էս գլոբալ զարգացումները կապեն իրենց անձի մեծությունը ոչ արժանի չափով գնահատելու հետ :))

Ա-Է
18.11.2017, 02:59

Դիջիթալ զաշկվառ։ Քո ջոգելով ակմբ-ը հաղորդակցման ավելի արագ ու ընդգրկուն պլատֆորմներա? Դեմքը փդած դիակա Հայաստանը, ինդիվիդուլիզմը քոփի-փաստերի փոխարինած, ու էս ֆոռումը դրան օրինակ։ Էսօրվա կերածս շաուրման փորիս մեջի վերարտադրման հենց հմի ենթարկվող, ավելի նպատակասլից կընգնի զուքարանի տռուբեքով Սևան։ Քան 20 տարում ստեղի բոլոր անհումոր ու կոպլեքսավորված սնոբերի գրածները։ Չմոռանաս էսի ջնջես ձյաձ։

Sagittarius
18.11.2017, 03:05
Դիջիթալ զաշկվառ։

ըհը

Sambitbaba
18.11.2017, 06:43
Հիմա որ դու բռատ ձեն բուդիստական բաներ ես դնում Ստե, ավատարիդ չեմ ջոգում ինչ ա օբշի, բայց պիտի Դալայ լամա լինի?

"Ձեն-բուդդիստական բաներ" միգուցէ և մտքիս կա Ստե դնել, և սակայն առայժմ չեմ դրել...

Բայց դե քո գրառումներն էլ, որքանին հասցրեցի ծանոթանալ, ոչ նիհիլիստական են, և ոչ էլ, առավել ևս, սատանիստական, ուստի հարցիս պատճառ չէին կարող լինել:

Իմ ավատարն ու անունը՝ օբշի, - նույնն են. համ վերևում է Սամբիտբաբա, համ ներքևում:

Հարցիս պատճառը հետևյալն էր:
Դու, բարեկամս, նոր մարդ ես Ակումբում, քեզ բարի գալուստ: Բայց դու ներկայացել ես մեզ Նիհիլիստ անունով, և եթե մարդ քչից-շատից ծանոթ է, թե ինչ ասել է նիհիլիստ, ուրեմն օբշի կջոգի, թե մոտավորապես ում հետ գործ ունի: Բայց եկ տես, որ դու մեզ թույլ չես տալիս քեզ հետ ծանոթանալ, քանզի, որպես ավատար տեղադրելով սատանիզմի խորհրդանիշ, սկսում ես ամեն ինչ Ստե մուտիտ անել, և մարդ ուղղակի դադարում է որևէ բան հասկանալ... կամ, ինչպես ասում ես, ջոգել, թե ով ես:
Իսկ եթե ավատարդ էլ լիներ նիհիլիստական որևէ խորհրդանիշ՝ ընդ որում, համացանցում նիհիլիզմի հարյուրավոր խորհրդանիշներ կան ու ամեն ճաշակի համար, - նման հարց չէր ծագի: Կներես:

Ուլուանա
18.11.2017, 10:04
Բայց իսկապես ինչ տարօրինակ ժամանակներ են եկել. երբեմնի ակտիվ ակումբցիներից շատերն Ակումբում շրջում են բացառապես ուրվականի կարգավիճակով՝ միայն շնորհակալությունների տեսքով մատնելով իրենց ներկայությունը (մեկ–մեկ նենց մարդկանց շնորհակալություններ ես տեսնում, որ վեր ես թռնում), կյանքիցԱկումբից հեռացած ակումբցիներից ոմանք Ակումբ են վերադառնում վերամարմնավորվածվերամականունավորված, բոտերն էլ մյուս կողմից են գրոհում Ակումբը, Տրիբունն էլ միայնության դարդից ու ամենակուլ տաղտուկից սկսել ա մանանեխվել։ Մի խոսքով՝ ինչ–որ միստիկ ու ֆուտուրիստական մթնոլորտ ա տիրում Ակումբում։

Հարդ
18.11.2017, 11:35
Վերջին երկու օրերեի ակումբը կարդալով ինձ թվում ա հերթական աբսուրդ երազն եմ տեսնում:

Իսկ դուք պատրաստ ե՞ք էդ "խառախուռա" հոսքը ընդունել Ակումբ։ Մի տաս հոգի նոր այլախոհ երիտասարդներ են մտել, էն ա սաղ թեմաները խառնել են իրար։ Մտածեք, միգուցե սենց խաղաղ կյանքն էլ վատ չի)))

Ես ավելի շուտ կհավատամ թե սա հներից մեկի կամ երկուսի նոր պրոեկտ/էքսպերիմենտն ա, քան որ մի երկու օրում մեկ էլ, զուգադիպաբար, անսպառ ավյունով «այլախոհ երիտասարդներ» տաքուկ ֆեյսբուքից ներխուժեցին :))

Տրիբուն
18.11.2017, 18:18
Բայց իսկապես ինչ տարօրինակ ժամանակներ են եկել. երբեմնի ակտիվ ակումբցիներից շատերն Ակումբում շրջում են բացառապես ուրվականի կարգավիճակով՝ միայն շնորհակալությունների տեսքով մատնելով իրենց ներկայությունը (մեկ–մեկ նենց մարդկանց շնորհակալություններ ես տեսնում, որ վեր ես թռնում), կյանքիցԱկումբից հեռացած ակումբցիներից ոմանք Ակումբ են վերադառնում վերամարմնավորվածվերամականունավորված, բոտերն էլ մյուս կողմից են գրոհում Ակումբը, Տրիբունն էլ միայնության դարդից ու ամենակուլ տաղտուկից սկսել ա մանանեխվել։ Մի խոսքով՝ ինչ–որ միստիկ ու ֆուտուրիստական մթնոլորտ ա տիրում Ակումբում։

Փաստորեն էսքան գովեգված Ակումբը նաև բացասական հետևանքներ ա ունեցել: Որոշ մարդկանց հոգեկան հավասարակշռությունը խախտվել ա: Մեկուսացումն ու դեղերը չեն օգնել, հգեբույժը խորհուրդ ա տվել ինտենսիվ վերադառնալ հիվանդության աղբյուրին՝ Ակումբին. клин клином вышибают…

Նիհիլիստ
18.11.2017, 18:35
"Ձեն-բուդդիստական բաներ" միգուցէ և մտքիս կա Ստե դնել, և սակայն առայժմ չեմ դրել...

Բայց դե քո գրառումներն էլ, որքանին հասցրեցի ծանոթանալ, ոչ նիհիլիստական են, և ոչ էլ, առավել ևս, սատանիստական, ուստի հարցիս պատճառ չէին կարող լինել:

Իմ ավատարն ու անունը՝ օբշի, - նույնն են. համ վերևում է Սամբիտբաբա, համ ներքևում:

Հարցիս պատճառը հետևյալն էր:
Դու, բարեկամս, նոր մարդ ես Ակումբում, քեզ բարի գալուստ: Բայց դու ներկայացել ես մեզ Նիհիլիստ անունով, և եթե մարդ քչից-շատից ծանոթ է, թե ինչ ասել է նիհիլիստ, ուրեմն օբշի կջոգի, թե մոտավորապես ում հետ գործ ունի: Բայց եկ տես, որ դու մեզ թույլ չես տալիս քեզ հետ ծանոթանալ, քանզի, որպես ավատար տեղադրելով սատանիզմի խորհրդանիշ, սկսում ես ամեն ինչ Ստե մուտիտ անել, և մարդ ուղղակի դադարում է որևէ բան հասկանալ... կամ, ինչպես ասում ես, ջոգել, թե ով ես:
Իսկ եթե ավատարդ էլ լիներ նիհիլիստական որևէ խորհրդանիշ՝ ընդ որում, համացանցում նիհիլիզմի հարյուրավոր խորհրդանիշներ կան ու ամեն ճաշակի համար, - նման հարց չէր ծագի: Կներես:

Բռատ ջան, ասածդ լրիվ ընկալեցի։ Նոր եմ ստեղ, քիչ քիչ ջոգում եմ, եթե խոսկի անունդ աթեիստ ա պիտի օդեիզդական բաներ գրես աջ ու ձախ ավատառդ էլ պտի մորուքով ձյաձ լինի վրեն գիծ։ Իմաստը էն ա, որ պտի բեսամթ իլիտա լինես։ Բայց իմ կարծիքով եթե նիհիլիստ չես չպիտի տուպը նիհիլիստ բաներ դալբիտ անես։ Որտև ստե յուրաքանչյուր Նիկի հետևը ռեալ մարդ ա, ոչ թե արհեստական կերպար ըստ ինձ։

Ա-Է
18.11.2017, 18:41
Բայց իսկապես ինչ տարօրինակ ժամանակներ են եկել. երբեմնի ակտիվ ակումբցիներից շատերն Ակումբում շրջում են բացառապես ուրվականի կարգավիճակով՝ միայն շնորհակալությունների տեսքով մատնելով իրենց ներկայությունը (մեկ–մեկ նենց մարդկանց շնորհակալություններ ես տեսնում, որ վեր ես թռնում), կյանքիցԱկումբից հեռացած ակումբցիներից ոմանք Ակումբ են վերադառնում վերամարմնավորվածվերամականունավորված, բոտերն էլ մյուս կողմից են գրոհում Ակումբը, Տրիբունն էլ միայնության դարդից ու ամենակուլ տաղտուկից սկսել ա մանանեխվել։ Մի խոսքով՝ ինչ–որ միստիկ ու ֆուտուրիստական մթնոլորտ ա տիրում Ակումբում։

Ճուճ

Yuna
18.11.2017, 19:59
Վերջին երկու օրերեի ակումբը կարդալով ինձ թվում ա հերթական աբսուրդ երազն եմ տեսնում:

Ես ավելի շուտ կհավատամ թե սա հներից մեկի կամ երկուսի նոր պրոեկտ/էքսպերիմենտն ա, քան որ մի երկու օրում մեկ էլ, զուգադիպաբար, անսպառ ավյունով «այլախոհ երիտասարդներ» տաքուկ ֆեյսբուքից ներխուժեցին :))

Կամ էլ անտիվիռուսնիկի) ժամկետը անցել է ու, ,վիռուս_ատակա, ,միանգամից սկսվեց ։Ավելի ուժեղ, ,Կասպեռսկի, ,դրեք ։

Sambitbaba
18.11.2017, 20:17
Բռատ ջան, ասածդ լրիվ ընկալեցի։ Նոր եմ ստեղ, քիչ քիչ ջոգում եմ, եթե խոսկի անունդ աթեիստ ա պիտի օդեիզդական բաներ գրես աջ ու ձախ ավատառդ էլ պտի մորուքով ձյաձ լինի վրեն գիծ։ Իմաստը էն ա, որ պտի բեսամթ իլիտա լինես։ Բայց իմ կարծիքով եթե նիհիլիստ չես չպիտի տուպը նիհիլիստ բաներ դալբիտ անես։ Որտև ստե յուրաքանչյուր Նիկի հետևը ռեալ մարդ ա, ոչ թե արհեստական կերպար ըստ ինձ։

Ամբողջ խնդիրն էլ հենց այդ նիկի հետևի ռեալ մարդն է ախր... Եվ կոնկրետ մեր զրույցի մեջ այդ ռեալ մարդը դու ես: Որովհետև, երբ ես խոսում եմ քո մասին, դու էլ խոսում ես քո մասին, իսկ երբ ես խոսում եմ մեր մասին, դու էլի շարունակում ես խոսել քո մասին: Հարց չկա ուրեմն, եկ խոսենք քո մասին:

Ինձ համար դու՝ նա ես, ով կանգնած է նիհիլիստի ու սատանիստի հետևում: Դու եկել ես, որ ինձ հետ ծանոթանաս, իսկ քեզ ճանաչելու այլ տարբերակ ես չունեմ, բացի քո առաջարկած այդ երկու բառը: Եվ ինչի մասին էլ մենք զրուցենք, մեր զրույցը սկսվելու է այդ երկու բառից, ընդ որում, քո ընտրությամբ: Փաստորեն ստացվում է, որ եթե մեր զրույցի ընթացքում մենք նույնիսկ լավ ընկերներ էլ դառնանք, ես այդպես էլ մնալու եմ քո կողմից խափված, որովհետև քո՝ ինձ տված երկու բանալիները լրիվ այլ դռներ են բացում, այլ ոչ այն դուռը, որի հետևում դու ես: Իսկ հնարավո՞ր է արդյոք նրան, ում խաբում ես, լավ ընկեր լինել: Լավ, ասենք թե ինձ խաբեցիր, Աէ-ն էլ իմ վրա տժժաց, հետո՞: Բայց դու ավելի շատ քեզ չե՞ս խաբում... Թե՞ Ակումբ գալուդ պատճառը հենց մարդկանց խաբելն է... Է, հենա գնա ՖԲ ու խաբիր ալամ աշխարհին, մի պուճուր Ակու՞մբն է, որ պետք է բավարարի քո կրքերը...

Ես չեմ ուզում, որ դու գնաս, հավատա: Ես ուզում եմ, որ դու մնաս ու դառնաս ընտանիքի անդամ: Բայց դրա համար դու պետք է հետաքրքիր լինես այդ ընտանիքին, կամ գոնե ինչ-որ ջերմություն ցուցաբերես այդ ընտանիքի հանդեպ ու նրա անդամը դառնալու ցանկություն:
Ուրեմն, առաջին հերթին, չպետք է խաբես: Որովհետև յուրաքանչյուր խաբեություն վերջիվերջո բացահայտվում է, իսկ այդ խաբեության տակից դուրս է ելնում ասածդ ռեալ մարդու իրական դեմքը:

Իսկ ամենակարևորը հետևյալն է:
Բառերը շատ կարևոր նշանակություն ունեն մեր կյանքում և սխալ է համարել, որ ռեալ մարդը դրանց հետ կապ չունի:
Առավել ևս անունները: Որովհետև ժամանակի ընթացքում մարդ կամա թե ակամա դառնում է դրանց գերին, այսինքն սկսում է համապատասխանել իր անվանը:
Հիմա դու քեզ անվանել ես Նիհիլիստ:
Օք, ես դրա համար առանձնապես չեմ անհանգստանում, որովհետև նիհիլիզմն առանձնապես երկարատև խաղ չի. մարդ վերջիվերջո հասկանում է, որ նիհիլիզմ՝ նշանակում է ոչնչաբանություն, իսկ ինչպե՞ս կարելի է ամբողջ կյանքում ոչնչաբանել:
Բայց դու քեզ ցուցադրում ես, որպես Սատանիստ:
Առավել ևս, որ դա արել ես, պարզվում է, անգիտակցաբար: Իսկ դա արդեն լուրջ խնդիր է: Համարյա ուժերից վեր խնդիր: Դրա համար շատ ուժեղ մարդ պետք է լինել, մեր ընտանիքում այդպիսի մեկին մենք ունենք, նա շատ ուժեղ մարդ է, իսկ նրա գիտելիքները սահման չունեն:
Իսկ ի՞նչ գիտես դու: Որքա՞ն ուժ ունես դու:
Հարցրու ինքդ քեզ, դա շատ կարևոր է: Որովհետև միայն գիտելիքներով և ուժով է հնարավոր կրել քեզ վրա Բաֆոմետի պատկերը: Հակառակ դեպքում այրվելու ես գնաս:

Նիհիլիստ
18.11.2017, 21:13

Սրտիս կպար բռատ, ավատառս էլ կփոխեմ էսա։ Ներողություն եմ խնդրում և դուրս եմ գալիս։

Haralez
18.11.2017, 21:15
ջան ասենք, ջան լսենք էլի

Բայնադուռ
18.11.2017, 21:37
ջան ասենք, ջան լսենք էլիՋան

Отправлено с моего Redmi 4 через Tapatalk

Sambitbaba
18.11.2017, 22:02
Սրտիս կպար բռատ, ավատառս էլ կփոխեմ էսա։ Ներողություն եմ խնդրում և դուրս եմ գալիս։

Ավելի լավ է, ավատարդ մի փոխիր, բայց մնա::)

Նիհիլիստ
18.11.2017, 22:07
Ավելի լավ է, ավատարդ մի փոխիր, բայց մնա::)

Ձեռ ձեռի տվինք բռատ

Նիհիլիստ
18.11.2017, 22:10
ԵՒ դու բռուտուս?

laro
18.11.2017, 22:13
ԵՒ դու բռուտուս?
Դու ավելի լավ ա բրաուզերներդ ուշադիր էղի։ Խառնիր։

Նիհիլիստ
18.11.2017, 22:15
Դու ավելի լավ ա բրաուզերներդ ուշադիր էղի։ Խառնիր։

Չջոգի, կներես

Նիկեա
18.11.2017, 23:09
Մենք սենց (https://www.akumb.am/showthread.php/63488-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BD%D5%AB%D5%BE%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8?highlight=%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB+%D5%BA%D5%A1%D5%BD%D5%AB%D 5%BE%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6+%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%A8) թեմա ունենք։ Ես որ նոր էի գրանցվել, էն թեմաները, որոնք կրկնում էին նախկինում էղածներին փակվում էին։

Ուլուանա
19.11.2017, 00:06

Ասեմ ավելին. քո նշած թեմայից առաջ էլ սենց (https://www.akumb.am/showthread.php/10105-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A8-%D5%B4%D5%BF%D5%A1%D5%B0%D5%B8%D5%A3%D5%AB%D5%B9-%D5%A7) թեմա ենք ունեցել՝ դեռևս հեռավոր 2007–ին :))։

Chuk
19.11.2017, 01:54
Ինքս համամիտ չլինելով դրա հետ՝ հենց այդ ժամանակ ստեղծեցի իմ ֆորումը, որն այսօր վատ վիճակում չէ: Խնդիրը ֆորումային քաղաքականության մեջ է, եթե այստեղ շեշտը դրվում է զուտ շփման վրա, ապա ֆեյսբուքը միանշանակ հաղթում է, իսկ եթե ֆորումը դառնում է օրինակ լուրջ նյութերի քննարկման հարթակ, թեկուզ նեղ թեմաներով, ապա պահում է իր տեղն ու դերը, նույնիսկ առավելությունը Ֆեյսբուքի նկատմամբ:

Լիոն ջան, կներես, բայց գայթակղությանը չկարողացա դիմանալ :))

https://i.imgur.com/zaBwfUs.jpg

Haralez
19.11.2017, 02:02
Լիոն ջան, կներես, բայց գայթակղությանը չկարողացա դիմանալ :))

https://i.imgur.com/zaBwfUs.jpg

էս յանի մենակ ինքնա?

Chuk
19.11.2017, 02:16
էս յանի մենակ ինքնա?

Չէ, մենակ ինքը չի: Մի 200 չափ գրանցված մասնակից կա ի վերջո, որից երևի մի 10 տոկոսը գրառում արած կլինեն: Բայց անընդհատ սեփական գրառումներով ֆորումում ակտիվություն ստեղծելով անունը դնել, որ ֆորումը վատ վիճակում չէ ու համեմատվել ակումբի հետ, քիչ մը խնդալու ա )))

Ի տարբերություն իրա ֆորումի ակումբը էլի մնում ա կենդանի ֆորում՝ շնորհիվ ակումբցիների, ոչ թե ստեղծողի: Այ սենց մազալու տարբերություններ կան ))

Haralez
19.11.2017, 02:20

ակումբը կարգին մոմենտա, ֆեյսբուքին ծալած ունի

Արամ
19.11.2017, 02:27
ակումբը կարգին մոմենտա, ֆեյսբուքին ծալած ունի
Ծալաձ

Haralez
19.11.2017, 02:28
Ծալաձ

հա ուզում էի տենց գրեի են գլուխս ցավումա տենց

Գաղթական
19.11.2017, 02:32
Բայց անընդհատ սեփական գրառումներով ֆորումում ակտիվություն ստեղծելով

Էս 2 օրվա մեջ շատերը համոզվեցին, թե մարդ՝ ինքն իր հետ շփվելուց, որքան հաճույք կարող է ստանալ ))

Lion
19.11.2017, 10:18
Լավ, համեմատության համար մի քանի տվյալներ բերեմ: Ահա, օրինակ, հենց նոր ստուգեցի իմ ֆորումի տվյալները վերջին ժամանակների համար:

1. http://pr-cy.ru/site-statistics/

Примерная статистика сайта milhistory.listbb.ru (аналитические данные)

Примерные данные за день

Посетителей: 1 246
Просмотров: 4 985

Примерные данные за месяц

Посетителей: 37 384
Просмотров: 149 550

Примерные данные за год

Посетителей: 454 843
Просмотров: 1 819 525

Չեմ համարում, որ ընտիր արդյունք է, բայց մյուս կողմից էլ կարող եմ հավաստել, որ ստաբիլ այսքան պահում եմ արդեն շատ երկար ժամանակ:

Իսկ ահա նույն կայքով Ակումբի արդյունքը

Примерная статистика сайта www.akumb.am (аналитические данные)

Примерные данные за день

Посетителей: 447
Просмотров: 1 789

Примерные данные за месяц

Посетителей: 13 414
Просмотров: 53 670

Примерные данные за год

Посетителей: 163 210
Просмотров: 652 985

Օրական իմ ֆորումում մոտ 3 անգամ շատ մարդ է լինում ու օրական նրանք մոտ 3 անգամ էլ ավել գործողություններ են կատարում, ամեն ինչ ինձ մոտ 3 անգամ լավ է, քան Ակումբում, հետևություններն ինքներդ արեք:

2. Ֆորումում բնականաբար մենակ ես չեմ, թեև, որպես այն ստեղծող, հիմնական թեմաներով լցնող ու ամեն օր այնտեղ լինող, հաղորդագրությունների մեջ առաջին տեղում ես եմ: Ահա 100 հաղորդագրությունից ավել ունեցող անդամների ցանկը և իրենց հաղորդագրությունների թիվը՝

1 Lion 22118
2 Юстиниан 9961
3 Воин301 8818
4 777sergey777 5148
5 Ardzan 4603
6 bzntm 2382
7 Germain 1089
8 Aella 887
9 Tigranes the Great 679
10 beatles 661
11 Север 622
12 Hrachya Haykazuni 617
13 dracon 593
14 Avakovich 562
15 Ален Кантаров 531
16 Varzor 507
17 Мурад 479
18 бакалавр 399
19 тохта 381
20 Ararat3 370
21 Hayyah 323
22 Vagr 319
23 Massive_001 235
24 Suleiman 202
25 Арутюнян Эдуард 201
26 Artak 198
27 NBA 195
28 Ravat 193
29 meckh 108
30 Aryaman 104
31 МиГ 101

3. Նաև ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերևում ասածս հանգամանքը հիմք ընդունելով, այսինքն՝ չուզենալով մրցակցել ՖԲ և նմանատիպ այլ սոցիալական ցանցերի հետ, իմ ֆորումում շեշտն ամենից առաջ դրված է ոչ թե ամենօրյա շփումների, կենցաղային տիպի խոսակցությունների վրա, այլ՝ փորձ է կատարվում ռուսալեզու հարթակում կազմակերպել քննարկումներ ռազմա-պատմական թեմաներով: Այսինքն՝ իմ ֆորումի ուղղվածությունը, ի տարբերություն Ակումբի, այլ է, սրան գումարած նաև, որ, թեև չի արգելվում նաև հայերեն ու անգլերեն խոսելը, բայց այնուհանդերձ խրախուսվում է, որ շփման հիմնական լեզուն ռուսերենն է: Սրա իմաստն այն է, որ հետխորհրդային տարածքում ապահովվի ամենից առաջ հայոց պատմության ու նաև հայոց ռազմական պատմության ռուսերեն լեզվով ներկայացումը: Սրանով ես իմ մասով պայքար եմ մղում մեր ազգի դեմ տարվող սև քարոզչության դեմ՝ ամենից առաջ թուրք-ազերական:

4. Ֆորումը ստեղծվել է 2012 թ-ին և ես գտնում եմ, որ մեծ հաշվով արդյունքները վատը չեն: Պոիսկովիկները ինձ վատ չէ, որ ֆիքսում են: Օրինակ, "Дзиравская битва" բառերը գուգլով փնտրելիս ես հենց առաջին էջի վրա, 3-րդ հորիզոնականում եմ: Նման արդյունքներ, մի քիչ վատ, մի քիչ լավ, բայց կան նաև շատ այլ դեպքերում, ինչը նշանակում է, որ մեր ազգի պատմությանը վերաբերող հարցերով պոիսկ տալիս անձը հենց իմ ֆորումի կողմից տեղադրվող ինֆորմացիայի կհանդիպի ամենից առաջ, ինչն ինքնին վատ չէ:

5. Ֆորումիս ձեռքբերումներից եմ համարում նաև այն, որ ռուսական ռազմա-պատմական ֆորումների մեջ ես վաղուց արդեն իմ ամուր, առաջատար տեղն ունեմ: Օրինակ, գուգլով "военно-исторический форум" բառերը պոիսկ տալիս ես, եթե առաջին է էջում էլ չլինեմ, որտեղ այնպիսի հսկաներ են, ինչպես օրինակ vif2-ը և այլոք, հաստատ որ երկրորդ էջում եմ: Այս արդյունքը առավել կարևորում եմ այն առումով, որ ոչ մի ֆինանսական կամ գովազդային քայլ ես չեմ անում, որ իմ տեղը գուգլի պոիկսկովիկում առաջ գնամ, ամեն ինչ մաքուր զասլուժենի իմ արդյունքն է:

6. Վերջնական պարզության համար՝ ես ամեն օր լինում եմ իմ ֆորումում, թեև զբաղվածությունս հսկայական է: Հաճախ դրա համար է լինում, որ, ինչպես սկրինշոթում նշեցիր, միանգամից առաջին էջի վրա հենց իմ պոստերն են: Ես, ասենք, մտնում եմ իմ ֆորում և, եթե ասելու բան է լինում, մի գծով պատասխանում եմ բոլորին:

7. Ֆորումիս ձեռքբերումներից եմ համարում նաև այն, որ այնտեղ կան ներկայացուցիչներ տարբեր ազգերից՝ ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ, ադրբեջանցիներ և այլն:

8. Արտակ ջան, ես որևէ խնդիր չունեմ մրցակցել Ակումբի հետ, ավելին, նման նպատակ եթե լիներ, ես այստեղ ինքնին այնքան ակտիվ չէի լինի, ինչքան կամ: Ես ուղղակի ուզեցա իմ մասով իմ կարծիքն արտահայտել Ակումբի խնդիրների մասին: Բնականաբար իմ կարծիքը չեմ փաթաթում ոչ մեկի վզին, ուղղակի, որպես Ակումբի վետերան, արտահայտվեցի:

Առայժմ այսքանը: Եթե կկարողանամ ինչ որ բանով օգտակար լինել Ակումբին, միայն ուրախ կլինեմ :)

Chuk
19.11.2017, 11:01
1. http://pr-cy.ru/site-statistics/
:D:D:D
Ա՜խ, ցավաց :D:D
Մերսի օրվա սկիզբս էսպես զվարճացնելու համար:

հ.գ. Լիոն ջան, մի քիչ կրթվի էս ոլորտում, ի վերջո ֆորում ես պահում ;)

Lion
19.11.2017, 11:05
Ոչ ոքի չի խանգարի սովորել - կասե՞ս, ինչումն եմ ես սխալվել:

Chuk
19.11.2017, 11:08
Ոչ ոքի չի խանգարի սովորել - կասե՞ս, ինչումն եմ ես սխալվել:

Էդ կայքով փորձելով համեմատել այցելությունները Լիոն ջան ))

Chuk
19.11.2017, 11:13
Որպեսզի մոտավոր հասկանաս, նայի էս նկարը.

https://i.imgur.com/GOhMeRa.jpg

Ավելի կոնկրետ

1. Քո սայտի համար բերված տվյալները իրականում բացարձակ քո սայտի տվյալները չեն, այլ listbb.ru սայտի ;)
2. Էդ համակարգը երազի էլ, չի կարող իրական պատկեր ստանալ akumb.am-ի համար ;)

Chuk
19.11.2017, 11:16
Բայց ինչ-որ ա, բացարձակ չեմ թերագնահատում ֆորումդ: Արել ես, աշխատացնում ես, ապրես ))
Բայց դե մի բեր էլի որպես օրինակ՝ համեմատվելու համար ակումբի հետ:

Ինչ վերաբերում է մասնագիտականին ֆորումներին, ապա ասեմ. մինչ էսօր էլ հայկական տիրույթում ամենաաշխատող մասնագիտական ֆորումներից մեկը էլի իմ ստեղծածն է, որի գլխավոր ադմինը էլի ես եմ: Ճիշտ է վերջին շրջանում էլի ես չեմ զբաղվում, բայց իրան աշխատացնում են բացարձակապես իմ խորհրդատվությամբ: Էդ ֆորումն էլ շատ հաց ու պանիր պետք է ուտի ակումբին հասնելու համար, որտև ինչպես վերևներում ասեցի, ակումբն ակումբ է ակումբցիներով ))

Lion
19.11.2017, 11:19
Գուցե և դու ճիշտ ես և ես չեմ բացառում, որ սխալվեցի, բայց այդ դեպքում կա՞ մի կայք, որով կարող ենք դիտարկել հենց կոնկրետ իմ ֆորումի այցելությունների քանակը:

Լավ, վերևինը մի կողմ թողած, գուգլ պոիսկովիկի և մնացածի պահո՞վ ինչ կասես:

Եղբայր, հերթական անգամ ասեմ, ես չեմ համեմատում մեր ֆորումները - հենց միայն այն, որն իմը մասնագիտական է, քոնն՝ ընդհանուր, արդեն իսկ ցույց է տալիս, որ համեմատության առարկաները տարբեր են, էլ չասած, որ տարբեր լեզուներով են: Տարբեր են նաև դրված նպատակները՝ ես ավելի շատ հարթակ եմ ստեղծել, որ մարդիկ փնտրեն, գտնեն մեր ազգին նպաստավոր ինֆորմացիա, պլյուս - ես այնտեղ հաճապ սպեցիֆիկ ռազմա-պատմական հարցեր եմ քննարկում նեղ մասնագետների հետ: Ակումբն այլ բան է, պարզ է:

Ուղղակի այս ամենը բացվեց այն բանից, որ ես առաջ քաշեցի այն թեզը, որ սկզբունքորեն քո՝ Ակումբի, տիպի ֆորումները ՖԲ հայտնվելով լուրջ հարված ստացան, իսկ իմ ֆորումի տիպի ֆորումներին դա այնքան էլ չխփեց...

Chuk
19.11.2017, 11:30
Գուցե և դու ճիշտ ես և ես չեմ բացառում, որ սխալվեցի, բայց այդ դեպքում կա՞ մի կայք, որով կարող ենք դիտարկել հենց կոնկրետ իմ ֆորումի այցելությունների քանակը:

Լավ, վերևինը մի կողմ թողած, գուգլ պոիսկովիկի և մնացածի պահո՞վ ինչ կասես:

Կարող ես օրինակ google analytics-ը կցել կայքիդ ու դրանով իրական պատկեր ստանաս: Ճիշտ է վստահ չեմ, որ listbb.ru-ն դրա հնարավորությունը տալիս է: Իսկ քո բերածինի նման փաբլիք սերվիսներից ոչ մեկն էլ վստահելի չի, քանի որ հնարավորություն չունեն ամբողջական պատկեր ստանալու: Իմ իմացած նմանատիպ սայտերը սուբդոմեյնները չեն էլ դիտարկում, ասենք դրանցից ամենահայտնին alexa.com-ն է, որը սուբդոմեյնները առանձին չի դիտարկում:

Պոիսկովիկներում որոշ արտահայտություններով լավ տեղեր զբաղեցնելը լավ է, շնորհավորում եմ: Բայց նորից մի խամեմատվի, ուղղակի լավ ա ))

Գրառումների քանակի հետ կապված. ապ, ֆորումիդ 65000 գրառումներից 22000-ը քոնն ա, այսինքն 1/3-ից մի փոքր ավելին ))

Ասենք հլը խորացի էլի, ակումբում էլ ես եմ ամենաշատ գրառում արածը, որի մի ահագին հատվածը զուտ «աշխատանքային են», էլի էնքան, ինչքան դու քո ֆորումում 23000: Բայց ակումբում ոչ թե 65 հազար, այլ 900 հազար գրառում ա ) Նույն տոկոսային հարաբերությունը լիներ, ակումբը պետք կլիներ փակել, բանալին տանել կորցնել, որտև կստացվեր, որ իմ խոսելու հարթակն ա: Իսկ նորից եմ ասում, ակումբն ակումբ ա ոչ թե նրա համար, որ ես ամենուր գրում ու անընդհատ ակտիվ եմ պահում, այլ ակումբցիներով:

Հրես, ահագին ժամանակ ա ակումբ չեմ մտնում, բան չի փոխվել, նորից ակտիվ ա էնքան, ինչքան իմ մտած ժամանակ ;)

Իսկ ակումբի պասիվացման պատճառները շատ տարբեր են: Ասենք իմ մեղավորությունից սկսած, ուրիշ, օբյեկտիվ գործոններով վերջացրած: Բայց դրա մեղավորը բացարձակապես էն չի, որ ինքը չի դարձել մասնագիտական ֆորում, որտև ինքն ի սկզբանե նեղ մասնագիտական չի եղել: Ու չնայած դրան, ակումբում շատ ավելի պրոֆեսիոնալ են լիքը հարցեր քննարկվում, քան լիքը մասնագիտական ֆորումներում:

Lion
19.11.2017, 11:35
Լավ, եղբայր, գլխավորը՝ մասնագիտական ու ընդհանուրի պահով իրար հասկացանք, ես կարողացա իմ միտքն արտահայտել - ի սկզբանե նպատակս այդ էր: Ավելացնեմ միայն, որ Ակումբի հաղորդագրությունների մեծ թիվը կրկին պայմանավորված է նրանով, որ այստեղ ավելի շատ խոսակցական թեմաներ են գնում, այս առումով մնում եմ իմ կարծիքին:

Անալիտիկայի պահով ասածներդ իհարկե հաշվի կառնեմ, թեև այստեղ իմ գիտելիքներն արդեն երևի չեն հերիքի խորանալ, միակ հույսը մնում է պարբերաբար գուգլ պոիսկովիկներով հասկանալ, թե իմ ֆորումն ինչ վիճակում է:

Առայժմ իմ կարծիքն այսքանն էր, տեսնենք ինչ հետագա զարգացումներ կլինեն :)

Chuk
19.11.2017, 11:37

Google պոիսկովիկներով ստուգելուց էլ երբեմն մտիր ասենք պրոքսի սերվերներով ստուգիր ))
Google-ը մեզ հարմարվելու խասյաթ ունի: Ասենք ինքը կարող ա տեսնի, որ դու էդ սայտից շատ ես օգտվում, քեզ համար առաջին էջում բերի, իսկ ասենք Մոսկվայից մտնող Ալեգ Մառոզովին ցույց տա երրորդ էջում )

Chuk
19.11.2017, 11:50
Գուցե և դու ճիշտ ես և ես չեմ բացառում, որ սխալվեցի, բայց այդ դեպքում կա՞ մի կայք, որով կարող ենք դիտարկել հենց կոնկրետ իմ ֆորումի այցելությունների քանակը:
Աաա՜, Մհեր, բայց ամեն դեպքում սպանում ես: Ասում ա «գուցե և դու ճիշտ ես»: Դժվա՞ր ա կոնկրետ խոստովանելը որ սխալվել ես: Լավ, արի էդ քո ասած համակայքով մի ուրիշ ստատիստիկա ցույց տամ: Նույն listbb.ru համակարգում իմ բացած անձնական ֆորումիս՝ chuk.listbb.ru ֆորումի ստատիստիկան.

https://i.imgur.com/Ik8gQhf.jpg

հ.գ. Իսկ ես դեռ նույնիսկ չեմ էլ ստեղծել էդ chuk.listbb.ru ֆորումը :))

Տրիբուն
19.11.2017, 14:35
Չուկ, չէի ուզում ասեի, որ չնեղանայիր։ Բայց ես լքում եմ Ակումբը։ Գնում եմ Լիոնի ֆորում, որտեղ այնքան էլ վատ չէ։ Այնտեղ, ամբողջ աշխարհը, ներառյալ Չինաստանը, քննարկում են Լիոնի պատմական առեղծվածները։

Տրիբուն
19.11.2017, 14:57
7. Ֆորումիս ձեռքբերումներից եմ համարում նաև այն, որ այնտեղ կան ներկայացուցիչներ տարբեր ազգերից՝ ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ, ադրբեջանցիներ և այլն:

Հորս արև, Լիոն, խի՞ շուտ չէրի ասում, որ ուկրաինկեք կան: Հիմի սաղս քո մոտ կլինեինք:

Տրիբուն
19.11.2017, 15:01
Իսկ ակումբի պասիվացման պատճառները շատ տարբեր են: Ասենք իմ մեղավորությունից սկսած, ուրիշ, օբյեկտիվ գործոններով վերջացրած: Բայց դրա մեղավորը բացարձակապես էն չի, որ ինքը չի դարձել մասնագիտական ֆորում, որտև ինքն ի սկզբանե նեղ մասնագիտական չի եղել: Ու չնայած դրան, ակումբում շատ ավելի պրոֆեսիոնալ են լիքը հարցեր քննարկվում, քան լիքը մասնագիտական ֆորումներում:

Օբյեկտիվ գործոնները կարաս հանես, բայց սրա համար, որտեղ բռնել եմ, գլուխդ ջարդելու եմ, սարքեմ Լիոնի ականջները կտրած փիղ:

Գաղթական
19.11.2017, 15:02
պատմական առեղծվածները։

էս արտահայտությանը միայն վարկանիշը կփրկի ՃՃՃ
մնաց հասնեմ կոմպին

Տրիբուն
19.11.2017, 15:51
Էս 2 օրվա մեջ շատերը համոզվեցին, թե մարդ՝ ինքն իր հետ շփվելուց, որքան հաճույք կարող է ստանալ ))

Էս Լիոնի ֆորու՞մն ես ակնարկում:

Գաղթական
19.11.2017, 15:58
Էս Լիոնի ֆորու՞մն ես ակնարկում:

Ակնա՞րկ..
Գրածս ուղիղ տեքստա ))

Իսկ դու սադրիչ ես

Lion
19.11.2017, 16:20
Արտակ ջան, ընդունեցի, ուղղակի այդպես էի գրել, քանի որ իրոք անակնկալի եկա քո բացահայտումից :) "Պրոքսի սերվիս" հասկացությունն ինձ համար մութ մի բան է, այնպես որ... Գուգլի պահով ասածդ հաշվի կառնեմ, ուղղակի ասեմ, որ հաճախ այլ IP-ներից էլ եմ գուգլ պոիկսիովիկով ստուգում, մեծ հաշվով նույն արդյունքն է...:

Գաղթականի ակնարկը ճիշտն ասած ես էլ չհասկացա, իմ հաշվի էր, թե չէ...

Գաղթական
19.11.2017, 16:27
Գաղթականի ակնարկը ճիշտն ասած ես էլ չհասկացա, իմ հաշվի էր, թե չէ...

Սաղ Տրիբուննա մեղավոր )))

Լիոն ջան, իրականում ես քո ֆորում, ակտիվությունը ստուգելու, չեմ մտել:
Բայց Չուկի գցած սկրինից տպավորություն էր, թե ֆորումով մեկ բազմաբովանդակ մենախոսությունա ծավալվել՝ ինչն էլ ինձ հիշեցրեց վերջին 2 օրվա անցուդարձը Ակումբում )))

Lion
19.11.2017, 16:52
Պարզա: Չէ, եղբայր, իրականում ուղղակի այդ պահին ես շատ թեմաներով գրել էի, այդպես էր ստացվել...

Chuk
20.11.2017, 10:01
Օբյեկտիվ գործոնները կարաս հանես, բայց սրա համար, որտեղ բռնել եմ, գլուխդ ջարդելու եմ, սարքեմ Լիոնի ականջները կտրած փիղ:

Դատարկ սպառնալիք: Ես համոզվել եմ, որ դու իսկի ինձ (մեզ) տեսնել չես ուզում, ուր մնաց բռնես, գլուխս ջարդես :))

Mephistopheles
24.11.2017, 08:14
Հորս արև, Լիոն, խի՞ շուտ չէրի ասում, որ ուկրաինկեք կան: Հիմի սաղս քո մոտ կլինեինք:

Varzor-ն էլ ա ընդեղ... հիշում ե՞ս...

Տրիբուն
24.11.2017, 12:10
Varzor-ն էլ ա ընդեղ... հիշում ե՞ս...

Varzor-ն ուկրաինկա է՞ր ․․․․ :think

Mephistopheles
24.11.2017, 19:21
Varzor-ն ուկրաինկա է՞ր ․․․․ :think

էն էլ ի՜նչ ձևի... մենակ տենաս... ու ընդհանրապես, իրա օգտատերերը մի ուրիշ կարգի գեղեցկություն են, չես ուզում դուրս գաս...

... բայց դե որ հիմա մտածում եմ, կարող ա ուրիշ սայթ եմ գնացել...

Տրիբուն
27.11.2017, 21:50
էն էլ ի՜նչ ձևի... մենակ տենաս... ու ընդհանրապես, իրա օգտատերերը մի ուրիշ կարգի գեղեցկություն են, չես ուզում դուրս գաս....

Դրա համար ես կորել ? Լավ, ուրեմն ներում եմ։ Ես էլ գիտեի Ֆեյսբուք մեյսբուք ես անում, ջղայնանում էի։