PDA

Դիտել ողջ տարբերակը : Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)



Էջեր : [1] 2 3 4 5 6

Sambitbaba
14.11.2017, 23:35
ՀՐԵՂԵՆ ՀՈԳԻ (ԱԳՆԻ ՅՈԳԱ)

ԿԵՆԴԱՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՈՒՍՄՈՒՆՔԸ



ԾԱԳՈՒՄԸ : ԳՐՔԵՐԻ ԿԱԶՄԸ


Հոգևոր-փիլիսոփայական Կենդանի Բարոյականության Ուսմունքի, կամ Ագնի Յոգայի ստեղծողներն են Հիմալայան Եղբայրության Մահաթմաները (Հոգևոր Ուսուցիչները)` Ռերիխների ընտանիքի հետ համագործակցությամբ:

Ռերիխների ընտանիքը բաղկացած էր չորս հոգուց.

ավագ սերունդը (ծնողները) – Ելենա Իվանովնան (1879-1955), նշանավոր փիլիսոփա և հոգևոր մեծագործ, և Նիկոլայ Կոնստանտինովիչը (1874-1947), մեծ նկարիչ, համաշխարհային մակարդակի մշակույթային գործիչ, մեծ ճանապարհորդ;

կրտսեր սերունդը (երկու որդիները) – Յուրի Նիկոլաևիչ (1902-1960), խոշոր արևելագետ, բանասեր, և Սվյատոսլավ Նիկոլաևիչ (1904-1993), հայտնի նկարիչ, մշակույթային գործիչ:

Ռերիխների ընտանիքը ներդաշնակ և բազմակողմանի զարգացած անհատների մի արտասովոր միասնություն էր: Ավագ Ռերիխների հոգևոր-փիլիսոփայական ժառանգությունն իր մեջ ներառնում է Կենդանի Բարոյականության Ուսմունքի 17 գրքերը, որ գրվել են 1920-1930-ականներին, Ե. Ի. Ռերիխի փիլիսոփայական աշխատությունները, Մահաթմաների հետ նրա նամակներն ու Հոգևոր Զրույցների գրառումները, Ն. Կ. Ռերիխի գրական-հրապարակախոսական և գեղարվեստական ստեղծագործությունները: Հետևում է նշել, որ ամենն, ինչ ստեղծել են Ռերիխները, խորինս համակված է Կենդանի Բարոյականության Ուսմունքի գաղափարներով և պետք է ուսումնասիրվի ամբողջականորեն: Իրենց՝ Ռերիխների կյանքի անձնանվեր ճանապարհը, նրանց ակտիվ հասարակական գործունեությունը` Կենդանի Բարոյականության գաղափարների մարմնավորման, նրանց արդյունավետ կիրառման և ստեղծագործական զարգացման վառ օրինակ են ծառայում:

Ռերիխների ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի կյանքի և գործունեության մասին կարելի է երկար խոսել, բայց ժամանակն է անցնել Ագնի Յոգային, կամ Կենդանի Բարոյականության Ուսմունքին:


Կենդանի Բարոյականության Ուսմունքի առաջին գրառումն արվել է 1920 թվականի մարտի 24-ին:

1920 թիվը` շատ կարևոր ժամանակաշրջան էր Ռերիխների կյանքում: Հենց այդ թվականին կայացավ Ելենա և Նիկոլայ Ռերիխների հանդիպումն իենց Հոգևոր Ուսուցիչ Մորիայի հետ: Տեղի ունեցավ դա Ռերիխների` Լոնդոնում գտնվելու ժամանակաշրջանում: Հետագա համագործակցությունը, որը Հնդկաստանում դարձավ մշտական և ամենօրյա, արմատապես փոխեց Ռերիխների ընտանիքի կյանքը: Իսկ ամբողջ ընտանիքի սիրտը, նրա հոգևոր առաջատար կենտրոնն էր Ելենա Իվանովնա Ռերիխը:

Կենդանի Բարոյականության Ուսմունքի հիմքում ընկած են Հոգևոր Ուսուցիչների հետ Ռերիխների ընտանիքի զրույցների գրառումները: Ուսմունքը լույս աշխարհ բերելու հարցում գլխավոր դերը պատկանում է Ե. Ի. Ռերիխին: Նա պայծառատեսության և պայծառալսողության բարձր զարգացած ունակություններ ուներ` դրանք էլ հենց Հիմալայան Համայնքի Մահաթմաների հետ շփման հիմնական միջոցները դարձան: Երբ փորձում էին Կենդանի Բարոյականության Ուսմունքի հեղինակությունը վերագրել իրեն, Ելենա Իվանովնան պնդում էր. “…Սարսափելի տգիտություն և սակավամտություն է ենթադրել, որ մի մարդ, որքան էլ նա հանճարեղ լինի, կարող էր գրել տվյալ Ուսմունքի բոլոր հատորները: Հիրավի, կենսափորձի դարեր և մարդկային բնության ու բոլոր տիեզերական երևույթների անդուլ ուսումնասիրություններ են անհրաժեշտ, որ հնարավոր լինի կշռադատել նրանց մեջ շոշափված հարցերն ու խնդիրները և այդքան սպառիչ, այդքան բազմակողմանիորեն լուսավորել դրանք” (Նամակ 17.02.1934):

Ուսուցիչ Մորիան Ելենա Ռերիխին “Հրեղեն Յոգայի Մայր” անունը տվեց, դրանով նշելով նրա առանձնահատուկ դերն “Ագնի Յոգայի” ստեղծման գործում: Ուսմունքի մեզ հայտնի գրքերից վերջինը` “Վերերկրայինը” ավարտվել է 1939 թվականին: Չնայած դրան, Ե. Ի. Ռերիխը շարունակել է աշխատանքն Ուսմունքի գրառումների վրա մինչև իր երկրային կյանքի վերջը, սակայն “Վերերկրայինը” մինչև օրս հրատարակված գրքերից վերջինն է: Համաձայն Ս. Ն. Ռերիխի պնդման, Ե. Ի. Ռերիխի գրական ժառանգությունը հսկայական է` նա թողել է 300-ից ավելի ձեռագրեր ու գրառումներ, որոնց նշանակալի մասն առ այսօր հրատարակված չէ:

Ուսմունքի գրքերի անունները շատ պերճախոս են և արդեն իսկ հնչյունավորում են Կենդանի Բարոյականության փիլիսոփայության գլխավոր հասկացությունները` Հանրություն, Անսահմանություն, Սիրտը, Վերարքայություն (Հիերարխիա), Եղբայրություն, Վերերկրայինը…

Կենդանի Բարոյականության Ուսմունքի գրքերի կազմին են պատկանում նաև Ե. Ի. Ռերիխի հոգևոր-փիլիսոփայական նամակները։ Այնտեղ նա համառոտ բացատրություններ է տալիս Ուսմունքի տարբեր դրույթների վերաբերյալ, մեկնաբանում է Ուսմունքի էջերին օգտագործված արևելյան ուսմունքների, տերմինների և պատկերների` եվրոպական մարդու համար անհասկանալի գաղափարները: 1934-1936 թթ. Ե. Ի. Ռերիխը նամակագրական կապի մեջ էր ԱՄՆ պրեզիդենտ Ֆ. Դ. Ռուզվելտի հետ, որի ընթացքում Մահաթմաների օգնությունն ու խորհուրդներն էր փոխանցում ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության բազմազան հարցերում: Ե. Ի. Ռերիխի նամակագրական ժառանգությունն էլ հսկայական է: 1999-2009 թթ. Հրատարակված նամակների իննհատորյակը բոլորվին էլ ամբողջը չէ:

Կենդանի Բարոյականության Ուսմունքի փիլիսոփայությունը հասկանալու համար կարևոր նշանակություն ունեն նաև Ե. Ի. Ռերիխի ինքնօրինակ ստեղծագործությունները, ինչպես նաև Ն. Կ. Ռերիխի գրական-հրապարակախոսական աշխատությունները։ Բայց այստեղ կանգ կառնենք կոնկրետ Կենդանի Բարոյականության Ուսմունքի վրա։

Կենդանի Բարոյականությունը համամարդկային է իր էությամբ և չի ճանաչում ազգային, կրոնական և այլ սահմանափակումներ։ Ուսմունքի տեքստերը թարգմանված են արդեն աշխարհի տասնյակ լեզուներով։

Sambitbaba
14.11.2017, 23:54
ՈՒՍՄՈՒՆՔԻ ՀՈԳԵՎՈՐ-ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ
ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Ե. Ի. Ռերիխն ընդգծել է Կենդանի Բարոյականության Ուսմունքի ժառանգականությունը թեոսոֆիստական շարժման հիմնադիր Ելենա Պետրովնա Բլավատսկայայի փիլիսոփայական ժառանգության հետ։ Սրբազան Գիտելիքի աղբյուրի միասնականությունը Կենդանի Բարոյականությունը մերձեցնում է նաև “Մարդկության Տաճար” (“Temple of the people”, 1898 թ.) հոգևոր համայնքի հիմնադիր Ֆրանչիա Լա Դյուի՝ Տաճարի Ուսմունքի հետ։ Համառոտ բնութագրենք այդ ուսմունքները։

Կենդանի Բարոյականության Ուսմունքը հիմնվում է Ե. Պ. Բլավատսկայայի թեոսոֆիստական աշխատությունների վրա, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում “Գաղտնի Վարդապետություն” ֆունդամենտալ աշխատությունը։ Փաստորեն և Կենդանի Բարոյականության Ուսմունքը, և Ե. Պ. Բլավատսկայայի գլխավոր աշխատություններն իրենցից մի ամբողջական փիլիսոփայական ուսմունք և աշխարհընկալում են ներկայացնում, և մեկը մյուսից չի կարելի բաժանել։

Դեռևս Ե. Ի. Ռերիխի կյանքի օրոք Կենդանի Բարոյականության գաղափարները զարգացում և պրակտիկ բացատրություն են ստացել Ռերիխների ամենամոտ հոգևոր աշակերտի՝ Բորիս Նիկոլաեվիչ Աբրամովի (1892-1972) փիլիսոփայական գրառումներում։ Սկսած XX դարի 40-ականներից նա գրի է առնում բարոյա-փիլիսոփայական զրույցները Հոգևոր Ուսուցիչ Մորիայի հետ։ Այդ գրառումներն սկսեցին հրատարակվել միայն 1993 թվականից “Ագնի Յոգայի Սահմանները” ընդհանուր վերնագրի տակ (ներկա պահին հրատարակված է ավելի քան 20 հատոր)։

Այսպիսով, Կենդանի Բարոյականության Ուսմունքի գրքերի ընդհանուր քանակը բավական մեծ է (մոտ 60 գիրք) և ընդգրկում է պատմության ավելի քան 150 տարիներ։ Բոլոր այս նշված հոգևոր-փիլիսոփայական ուսմունքներին համախմբում է այն, որ նրանց հիմնադիրներն ու կազմողները (և Ե. Պ. Բլավատսկայան, և Ֆ. Լա Դյուն, և Ռերիխ ամուսինները, և Բ. Ն. Աբրամովը) համագործակցել են Հոգևոր Ուսուցիչների միևնույն խմբի հետ, ում անմիջական գաղափարական ազդեցության տակ էլ հենց ձևավորվել է նրանց փիլիսոփայական աշխարհայացքը։




ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ ԴԱՍԱԿԱՆ ՅՈԳԱ, ԱՐԵՎԵԼՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ, ԷԶՈԹԵՐԻԿ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ։
ԳԻՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՐԸ

Անվիճելի է Կենդանի Բարոյականության ուսմունքի, կամ Ագնի Յոգայի, կապն արևելյան փիլիսոփայության հետ։ Ուսմունքում հետագա մշակում են ստանում մարդու անհատականության հոգևոր վերամարմնավորման դոկտրինան, կարմայի օրենքը և շատ այլ բաներ։ Ագնի Յոգայի նոր՝ տիեզերական աշխարհայացքի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է բարեշրջման նոր փուլով, որն անցնում են Երկիրը և մարդկությունը։

Հայտնի է, որ մարդկության իմացաբանության պատմության մեջ առանձնացվում են երկու ավանդներ. էկզոթերիկական, այսինքն արտաքին, բոլորին հասանելի, և էզոթերիկական, այսինքն գաղտնի, ներքին, հասանելի միայն ընտրյալների համար։ Էզոթերիկական գիտելիքների կրողներն էին Հին Եգիպտոսի քուրմերը, Հին Հնդկաստանի բրամինները, անտիկ միստերիաների օծյալները, Պյութագորական Ընկերության և Պլատոնի Ակադեմիայի անդամները և այլն։ Հիշենք Հիսուսի՝ աշակերտներին ուղղված բազմանշանակ խոսքերը. “Ձեզ տրված է իմանալ Աստծո արքայության խորհուրդները, բայց նրանց համար, ովքեր ձեզնից դուրս են, ամեն ինչ առակներով կլինի, որպեսզի տեսնելով տեսնեն ու չտեսնեն և լսելով լսեն ու չիմանան, որ միգուցէ երբևէ դարձի գան, և իրենց ներվի”։*

Դիտարկվող հարցի լույսի տակ ուշադրություն դարձնենք երկու թեզիսների վրա։

1. Կենդանի Բարոյականության մեջ էզոթերիզմն ու էկզոթերիզմը միաձույլ են։ Մի կողմից, գրքերը հրատարակված են, Ուսմունքը տրվում է ուսումնասիրողների լայն շրջանի համար ի տարբերություն միստերիաների մեջ ներգրավվածների, գաղտնի միաբանությունների և այլն նեղ շրջանակների։ Բայց մյուս կողմից, Ուսմունքի տեքստերի խորին իմաստը հասկանալու համար անհրաժեշտ է ոչ քիչ մտավոր ուժեր, հոգևոր-բնազդային ունակություններ ներդնել, անհրաժեշտ է որոշակի բազմագիտակություն, գիտելիքներ դիցաբանության, կրոնների, փիլիսոփայության և այլ գիտությունների բնագավառներում։ Ուսմունքում շատ գաղափարներ շարադրվում են այլաբանորեն, ակնարկներով, և ընթերցողը պետք է ինքնուրույն կազմի իմաստների խճանկարը։ Այդ պատճառով ուսումնասիրողի գիտակցության որակն ու մակարդակը, նրա ինքնամոռաց ձգտումն օգնում են պտտել ճանաչման բանալին։

2. Մեկ այլ կարևոր պահ՝ անհրաժեշտ է գիտենալ, թե ինչ է հասկացվում “էզոթերիզմ” բառի տակ Ուսմունքի սահմաններում։ Թե Ե. Պ. Բլավատսկայան, և թե Ե. Ի. Ռերիխը հաստատում էին հոգևոր գիտության Միասնական էզոթերիկական գծի՝ Գաղտնի Ումունքի գոյությունը, որի պահապաններն են Հիմալայան Հանրության Մահաթմաները։** Գաղտնի Ուսմունքի տարբեր կողմերը մարդկանց առջև բացվել են հոգևոր և փիլիսոփայական ուսմունքներում սկսած հինավուրց անցյալից և արտահայտվել են պատմական դարաշրջանին և ազգային մշակույթին համապատասխանող ձևերով։ Գիտության հենց այդ ավանդույթն էին Ռերիխներն “էզոթերիկական” համարում։ Իրենց մեջ Գաղտնի Ուսմունքի մասնիկներ պարունակող տարբեր ուսմունքներին Ե. Ի. Ռերիխը մի ընդհանուր անուն է տվել՝ “Կյանքի Ուսմունք”։ Այդպիսով, դրան կվերադրվեն և Բհագավատ-Գիտան, և Ուպանիշադները, և Կալաչակրայի Ուսմունքը, և “Դհամմապադան”, և Ավետարանները, և Օրիգենեսի աշխատությունները, և “Գաղտնի Վարդապետությունը”, և “Տաճարի Ուսմունքը”, և “Կենդանի Բարոյականության Ուսմունքը”, ու նաև այլ տեքստեր։

Ռերիխները և Կյանքի Ուսմունքի հետևորդները շատ հանդուրժողաբար և մեծ հարգանքով են վերաբերվում տարբեր կրոնական ավանդապահություններին ու փիլիսոփայական ուսմունքներին, քանզի նրանցից շատերում էլ կան Գաղտնի Ճշմարտության ոչ քիչ մասնիկներ։ Իսկ միսիոներությունը, գաղափարների պարտադրումը, բոլորովին չի խրախուսվում. մարդ ազատ գիտակցությամբ և բարի կամքով է ընտրում իր համար իրեն ավելի մոտ աշխարհայացքն ու գիտելիքի ավանդույթը։ “Պետք չէ հրավիրել դեպի Ուսմունք, - նշվում է Կենդանի Բարոյականության մեջ, - քանզի փակ սիրտը չի կարող գիտակցել, թե ինչում է օգուտը և որտեղ է գեղեցկությունը։ Ուսմունքի վառ ըմբռնումը կարիք ունի սրտաբացության։ Թող ավելի հաճախ դիմեն Մեզ և սիրեն միտքը Մեր Կացարանի մասին” (Վերերկրայինը, § 124.)։


- - - - - - - - -
*Մարկոս, Դ; 11-12.
** Մահաթմա – “մեծ հոգի”։ Բարձր կարգի ադեպտ։ Վեհափառ էություն, ով, հասնելով իր ցածրագույն սկզբունքների վրա լիակատար իշխանությանը, հոգևոր բարեշրջման արդյունքում սկսում է տիրապետել Գաղտնի Գիտելիքների և ուժի։ Նույնն է, ինչ արքատ։

Sambitbaba
15.11.2017, 00:10
ԿԵՆԴԱՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԻ, ԿԱՄ ԱԳՆԻ ՅՈԳԱՅԻ,
ԱՆՎԱՆՈՒՄԸ


Բարոյականություն։ Բայց ինչու՞ բարոյականություն։ Ոչ թե գոյաբանություն, ոչ թե իմացաբանություն, ոչ թե սոցիալական փիլիսոփայություն կամ քաղաքականություն, չէ՞ որ մեր հասարակության մեջ այսօր այնքան չլուծված խնդիրներ կան… Եկեք հայացք նետենք հարցի ներսը։

Մեր մոլորակի վրա գոյություն ունեն բնության տարբեր արքայություններ՝ սկսած միներալներից, բույսերից, մինչև գիտակից կյանքի բարձր զարգացած ձևերը։ Կենդանի Բարոյականության Ուսմունքն ընդունում է գիտակցության առկայությունը բանական կյանքի բոլոր ձևերի մեջ, բայց զարգացման տարբեր մակարդակների վրա։ Մարդն, ի տարբերություն կյանքի մնացած ձևերի, իր բարեշրջմնան ընթացքում բացահայտում և կատարելագործում է ոչ միայն իր ֆիզիկական, հոգեկան, սոցիալական, ինտելեկտուալ, կամքի որակները և ունակությունները։ Բայց նրա զարգացածության կարևորագույն, կարելի է ասել, գլխավոր ցուցանիշն է մարդու հոգևոր-բարոյական մակարդակը։ Դրանից են կախված մարդու ճանաչողական և այլ ունակությունները, սոցիալական կյանքի որակը, ապագա մշակույթային նվաճումները և պատմական ճակատագիրը։ Եվ Կենդանի Բարոյականության Ուսմունքում այդ չափանիշը՝ տիեզերական է, այսինքն տարածվում է ոչ միայն մեր մոլորակի մարդկանց, այլ նաև այլ աշխարհների գիտակից արարածների վրա։


Կենդանի։ Ինչու՞ հենց Կենդանի Բարոյականություն։ Դա կարելի է բացատրել ամենաքիչը երկու պահով։

1. Կենդանի՝ նշանակում է կյանքում օգտագործվող, մարմնավորվող ամենօրյա փորձի մեջ, երբ մարդ ղեկավարվում է բարոյական սկզբունքներով իր վարքում, ապրելակերպում, իր մտքերում, զգացմունքներում, մղումներում, ձգտումներում և այլ մարդկանց հետ հարաբերություններում։

2. Կենդանի Բարոյականության մեջ չկան ավարտված բանաձևեր, պատրաստի դեղատոմսեր, իսկ ամենակարևորը՝ այստեղ բացահայտվում են զարգացման օրենքները, մարդու հոգևոր և ֆիզիկական բնության օրինաչափությունները, նրա հետագա կատարելագործման սկզբունքները։ Մարդ պետք է ինքնուրույն խորացնի գոյության օրենքների իր ըմբռնումը և կարողանա կիրառել դրանք իր կյանքում։ Դրանով է ընգծվում ինչպես մեր, այնպես էլ իրավիճակների, որոնց մեջ մենք հայտնվում ենք, - անհատականությունը։ Ուսմունքը կառուցում է կոորդինատների համակարգ, սահմանում է շարժման դրական ուղղությունը։ Բայց ամեն մեկն ինքը կկառուցի իր կյանքի ճանապարհը, իր շարժման չվացանկը։


Ագնի։ Ագնին՝ սանսկրիտում agni, - թարգմանվում է որպես կրակ, հուր։ Ագնի յոգա՝ Հրեղեն յոգա։ Կրակը՝ վառ, արտահայտիչ փոխաբերություն է, որ նշանակում է ամբողջ Տիեզերքը թափանցող և այն որպես մեկ ամբողջականություն համախմբող նուրբ, հոգևոր էներգիաներ։ Բնության բոլոր տարերքներից կրակն՝ ամենաանորսալի և հանելուկային վիճակն է, որն իր բնույթով առավել մոտիկն է տիեզերական էներգիաների բազմատարածքային հոսանքներին։ Տարածքային, հրեղեն էներգիաները ներկա են բոլոր կենսաձևերի, այդ թվում նաև մարդու մեջ։ Հատկապես գիտակից մտածող արարածների մեջ է, որ այդ ամենասկզբնական էներգիան արտահայտում է իր բարձրագույն որակը՝ այն հոգևոր էներգիա է դառնում։ Մարդու այդպիսի ունակությունը նախ և առաջ կապված է նրա մեջ լարված հոգևոր կյանքի զարգացման հետ։ Մեր մտքերը, զգացմունքները, մղումները, ապրումները, ստեղծագործական գործունեությունը՝ հրեղեն էներգիայի փոխակերպման ձևեր են։ Անձև, անդեմ և անբովանդակ տարածական էներգիան, մտածող արարածի մեջ ձևավորվում և որակապես նոր իմպուլս է ստանում դեպի կյանքն ու զարգացումը։

Աստվածայինի աշխարհում ամեն Վեհը, Հոգևորը, Լուսաբերը կրակի, հուրի կերպարում պատկերելու ավանդույթն իր արմատներով խորին հնություն է գնում։ Հիշենք հինդուիզմի ամենահին արիական աստվածներից մեկին, արարման և կործանելու հզորագույն ուժով օժտված Ագնիին*։ Հիշենք զրադաշտական կրոնական-հոգևոր ուսմունքը, որը մեր թվարկությունից հազար տարի առաջ Կրակը որպես աստվածային էներգիա հայտարարեց։ Հիշենք Հին Կտակարանի տողերը. “Աստված՝ կրակ է (Բ.Օրինաց, 4;24)” և Անկեզ Մորենու սքանչելի կերպարը, որի մեջ Աստված հայտնվեց Մովսեսին անապատում…


Յոգա։ - Յոգա հասկացությունը սանսկրիտից թարգմանվում է որպես “միասնություն”, “միություն”, “կապ”, “մտահայեցություն”, “ներդիտարկում”։ Յոգան՝ մարդու անձնական սահմանափակ գիտակցության կապն է անսհաման Բարձրագույն Տիեզերական Գիտակցության և Բարձրագույն աշխարհների հետ**։ Այնպես որ յոգան՝ արևմտաեվրոպական “կրոն” (լատ. religare – կապել, միավորել) բառի նմանօրինակն է։

Ուսմունքի երկակի անունը, թվում է, թե անսպասելիորեն միացնում է տիեզերական (“հրեղեն”) էներգիաներն ու մարդու ներքին վիճակը, նրա մտքերը, դրդումներն ու ձգտումները վառ կերպով բնութագրող էթիկան (“բարոյականություն”)։ Եվ իրոք որ, այստեղ մենք տեսնում ենք մակրոկոսմի (տիեզերք) և միկրոկոսմի (մարդ) անխախտելի միասնության հին արևելյան և անտիկ ժամանակաշրջանի արևմտյան ավանդույթների հասկացումների միասնությունը։ Հակառակ կրոնի, յոգայում շատ ավելի մեծ շեշտ է դրված պրակտիկայի վրա։

Որպես մեթոդ յոգան ի հայտ է եկել շատ հին ժամանակներում, և այն գիտեին ոչ միայն Հնդկաստանի, այլև Եգիպտոսի և այլ երկրների մշակույթներում։ Հնդկական փիլիսոփայության մեջ ընդգծվում են յոգայի չորս գլխավոր տարբերակները. բհաքթի, ջնանա, կարմա և ռաջա։ Այս տարբերակների ծագման ժամանակաշրջանից անցել է արդեն ավելի քան երեք հազար տարի։ Այն ժամանակներից ի վեր մարդկության կյանքը, մեր մոլորակի և Երկիրը շրջապատող տիեզերական էներգիաների վիճակն ուժեղ կերպով փոխվել է։ Եվ այդ ամենի պատճառով մեծ անհրաժեշտություն է դարձել Նոր Ուսմունքի, նոր Յոգայի ի հայտ գալը, որն ավելի կհամապատասխաներ մարդկության բարեշրջմնան ժամանակակից էտապին։ Այն էլ հենց դարձավ Ագնի Յոգան և հոգևոր-փիլիսոփայական ավանդույթների զարգացումը XIX և XX դարերի Կենդանի Բարոյականության Ուսմունքի տեքստերում։


- - - - - - - - - - - - -
* Հիշենք նաև մեր Վահագնին (Վահ-Ագն), ով, սպանելով վիշապին, ինքը դարձավ վիշապի էության՝ կրակի կրողը, երևի թե կարելի է ասել, հագավ կրակը, հագավ Ագնը։ Իմիջիայլոց, հնդիկներն ունեն “Վահագն” բառը, որ նշանակում է “հրեշ, վիշապ” (Թարգմանչի ենթադրություն)։

** Չնայած հետագայում ես այսպես էլ հենց կգրեմ բառը՝ յոգա, - բայց ինձ վրա համարձակություն եմ վերցնում համարել, որ յոգա՝ հայերենում թարգմանվում է որպես հոգի։ Գիտեմ, որ սա կարող է շատ վեճերի առիթ տալ, բայց և այնպես որոշեցի գրել այս մասին։ Առավել ևս, որ, եթե փորձենք հիշել, “հոգի” բառը հնում գրվել է “յոգի”։ Յոգի՝ մի՞թե նույն յոգան չէ… Նաև սխալ է յոգայով զբաղվողին անվանել "յոգ"՝ դա թարգմանություն է ռուսերենից, իսկ հնդիկներն ասում են "յոգի" կամ "յոգին": Այնպես որ, ըստ իս, “Ագնի յոգա”՝ հայերեն կարելի է թարգմանել որպես “Հրեղեն հոգի” (Թարգմանչի ենթադրություն)։

Sambitbaba
15.11.2017, 00:13
ՈՒՍՄՈՒՆՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ


Կենդանի Բարոյականության Ուսմունքի, կամ Ագնի Յոգայի, կազմի մեջ են մտնում 17 գրքեր։ Նրանցից ամեն մեկը բաժանված է բազմաթիվ փոքր, ինքնուրույն դրվագների։ Նրանց մեծ մասը, բացառությամբ “Անսահմանության” (2 գիրք), “Հրեղեն Աշխարհի” (3 գիրք) և “Վերերկրայինի” (3 գիրք), ունեն իրենց սեփական անունները։ Անվանումը բացահայտում է գրքում լուսավորվող գլխավոր թեման։ Դրա հետ մեկտեղ, գրքերից ամեն մեկը՝ մի սիմֆոնիա է, որտեղ զարգանում և իմաստավորվում են Ուսմունքում մշակվող տարբեր խնդիրներն ու հարցերը։

Ուսմունքի կառուցվածքն արտացոլում է մարդու մտածողության հաջորդական զարգացման և գիտակցության լայնացման բնական ընթացքը։ Գիտակցությունն աճում է հաջորդականորեն և աչքի համար աննկատելի, ինչպես աննկատելի է խոտի կամ ծառերի աճը։ Դա հնարավորություն է տալիս, չճնշելով և չբռնանալով գիտակցությանը, հնարավորություն և ժամանակ տալ շարադրված գաղափարներն ավելի խորն ըմբռնելու և դրանք ավելի լավ զգալու համար։ Բայց մտածողության զարգացումն անհնար է առանց մարդու սեփական ջանքերի, առանց նրա ակտիվ ինքնագործունեության։ Ըմբռնման աստիճանն էլ կախված է նրա նպատակասլացությունից, հետաքրքրությունից և զգոնությունից։ Գիտակցության այս որակների սրումը նույնպես՝ տեքստի խնդիրներից մեկն է։

Ե. Ի. Ռերիխը խորհուրդ է տվել կարդալ Ուսմունքի գրքերը հաջորդականորեն, սկսած առաջիններից՝ “Մորիայի այգու տերևները։ Կոչ” և “Մորիայի այգու տերևները։ Պայծառացում”, որտեղ կարճ, պարզորոշ բանաձևերով տրվում է բոլոր հաջորդ գրքերի պրոբլեմատիկան, դեպի վերջին՝ “Վերերկրայինը”, որը բացահայտում է Հիմալայան Հոգևոր Եղբայրության ներքին կյանքի բազում գաղտնի էջեր։ Այսպես, օրինակ, կանխելով ընթերցողների հարցերը, “Սիրտը” գրքի § 6-ում, ուսուցիչ Մորիան նշում է. “Կհարցնեն. “Ինչու՞ սկզբում “Անսահմանություն”, հետո “Վերարքայություն (Հիերարխիա)” և հետո միայն “Սիրտը”, իսկ ինչու՞ ոչ հակառակը։ Բայց սկզբում՝ ուղղությունը, հետո՝ կապը, և վերջում նոր՝ միջոցը”։

Sambitbaba
15.11.2017, 00:29
ՄՈՐԻԱՅԻ ԱՅԳՈՒ ՏԵՐԵՎՆԵՐԸ


ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ

ԿՈՉ


1924






Նոր Աշխարհին է Իմ լուրն առաջին:

Դու, որ տվեցիր Աշրամ*,
Եվ դու, որ երկու կյանք տվեցիր*, -
ավետեք:
Շինարարներ և ռազմիկներ, ամրացրեք սանդղափուլերը:
Ընթերցող, թե չյուրացնես` ժամանակ անց վերընթերցիր:
Պատահականություն չէ նախասահմանվածը, և տերևներն ընկնում են
ժամանակին:
Բայց ձմեռն` ընդամենը պատգամաբերն է գարնան:
Ամեն ինչ բացահայտ է, հասանելի է ամենը,
Ես ձեզ կպաշտպանեմ վահանով Իմ` անցեք գործի:
Սա է խոսքս:



- - - - - - -
* Աշրամ - հոգևոր հանրություն: Դու, որ տվեցիր Աշրամ - Հավանաբար, խոսքը Նիկոլայ Ռերիխի մասին է:
* Եվ դու, ով երկու կյանք տվեց - ամենայն հավանականությամբ, խոսքը Ելենա Ռերիխի մասին է, որը կյանք տվեց Յուրի և Սվյատոսլավ Ռերիխներին:

Sambitbaba
15.11.2017, 01:06
1920



Լոնդոն: Մարտ 24


Ես` քո բարիքն եմ:
Ես` քո ժպիտն եմ:
Ես` քո ուրախությունն եմ:
Ես` քո հանգիստն եմ:
Ես` քո զորությունն եմ:
Ես` քո խիզախությունն եմ:
Ես` քո իմացությունն եմ:

Միասնական, թանկարժեք քարը, ողորմածորեն կյանքում պահպանեք:
Աում Թաթ Սաթ, Աում:
Ես` դուք եմ, դուք` Ես, - Աստվածային “Ես”-ի մասնիկներ:
Կո՛չն է Իմ: Կյանքն աղմկում է` զգու՛յշ:
Վտա՛նգ, - լսում է հոգին մի շշնունջ:
Ծանր է աշխարհին` շտապեցեք փրկվել:
Կյանքը սնուցում է հոգուն:
Հաստատիր քո “Ես”-ը մաքուր:
Աշխատիր կյանքի և գիտակցության մաքրության համար:
Դեն նետեք նախապաշարումները` մտածեք ազատ:
Մի փախեք կյանքից, ընդառաջեք ձեզ դեպի ճանապարհը վերին:

Մեծ Տաճար` բոլորին: Բոլորին Միասին:
Աստծո Տունը բնակեցված է աշխարհներով, և ամենուր ներկա է Սուրբ Հոգին:

Sambitbaba
15.11.2017, 09:39
1921



Նյու Յորք: Հունվար 1


Կյանքի երջանկությունը գտիր ստեղծագործելու մեջ, և դեպի անապատ հայացքդ ուղղիր:
Քրիստոսի մասին խանդելով սիրով, ուրախություն եմ տանում Քրիստոսին:

Մտածեք մեծ սիրո մասին Միակ Աստծո հանդեպ և կարողացեք զարգացնել մարդկության ապագա Միասնության ըմբռնման մեծ նվերը:

Միակ փրկությունն է` ոգին առաքել Ճշմարտության փայլքին:
Սիրո մեծ նվերն ապրում է ընդհանուր տեսունակության մեջ, որ տրված է խիզախ հոգիներին:

Մաքուր արվեստը, Ոգու ճաճանչափայլ հայտնության ստույգ հայտարարությունն է:
Արվեստի միջոցով է, որ դուք լույս ունեք:

Sambitbaba
15.11.2017, 20:06
Հունվար 12


Բարեկամնե՛րս: Երջանկություն է` ծառայել մարդկային հոգու փրկությանը:
Դեն նետեք բոլոր նախապաշարումները և, օգտագործելով ուժը, հոգեպես օգնեք մարդկանց:



- - - - - - -



Հունվար 14


Դեպի բարիքն ուղղորդեք ձեր ընկերներին:
Մեր հաղորդագրությունները մի թաքցրեք:
Սրտով հետևեք Մեր ներշնչանքներին:
Նկրտեք և լույսը կճանաչեք:
Ես ցույց կտամ ուղին`սրտով կհասկանաք դուք նշանը Մեր:
Գիտցեք, Ուսուցիչները կբերեն ձեզ քնարը, հրաշքի հավասար,
նրա ուժը մարդկանց կօժտի ընբռնման շնորհով:
Գիտակցեք երանությունը ձեզ հղված:
Միասնական երջանկության են ձեր օրերը հոսում:
Օրինապահությունը`ճակատագիրն է նրանց, ով ցանկանում է գնալ վերելքի
երջանիկ ճանապարհով:
Ով ճշգրիտ կատարում է Մեր հրահանգները, նա ականջ կդնի
Երևույթների ներդաշնակությանը:
Բերելով ձեզ երջանկություն, Ապավինում ենք ձգտումներին
ձեր երջանկության:
Ճշմարտությունը ձեզ հետ է, բացեք նրա ճանապարհը:
Որքան երկինքն է անհուն, նույնքան ձեր ուժն է հզոր:

Sambitbaba
16.11.2017, 06:54
Փետրվար 1


Իմ շնչառությունը` խիզախություն է դեպի գեղեցկությունը:
Զոհողությունների դառնության միջից ձեզ հայտնված Նվերը
ձեր որոնումներին երջանիկ հաջողություն կբերի:
Հեռացեք մեռած կյանքից:
Սիրեք կյանքը, որ Աստվածության ճաճանչի մեջ լուսափայլում է հոգիներով:
Ձեր ոգու հզորության աճի մեջ հաստատվեք:
Կարողացեք միշտ հիշել Դարպասների մասին, որ Մենք բացել ենք ձեր առջև:
Մեր Երանության մաքուր շնչառությունը կենդանի սնունդ է տալիս ձեր կյանքի հայտնություններին:
Չարության պարը Տաճարի առջև թող հուսալքվի:
Արիության հուրը կլուսավորի ձեր տունը:
Լույս կուղարկենք նրան, ով ժպտում է խավարին :
Արդեն հառնում է ձեր ոգին` հրավառ սիրտը ցուրտը չի ճզմի:

Հաստատվել է Աջը Գոյության և կերտել է արշալույսն առավոտվա:


- - - - - - -



Փետրվար 4


Ինչի՞դ է պետք գնալ լռության ճանապարհով:
Կյանքում խմիր գույների ու ձայների աղբյուրից` դրանից ամրանում է միտքը:

Sambitbaba
16.11.2017, 19:36
Փետրվար 6


Պետք չէ խիզախել առօրյա կյանքում` հասարակ եղեք:
Անձնական գործերը չեն, բարեկամներս, որ ձեր լուսոլորտը պետք է զարդարեն:



- - - - - - -



Փետրվար 20


- Հեռացի՛ր, Բոցեղե՛ն:
- Մի՛ գրավիր դարպասը Երկնային:
Ոգու գիտակցության մասին երջանիկ կյանքեր եմ ստեղծել:
Մի՛ նսեմացրեք նշանակությունը նրա, ինչ չեք հասկանում:
Պահպանեք նախանշանը, որ ձեզ է տրվել:
Ձեզ պետք է սպասել նոր հոգևոր գիտակցության արթնացմանը:
Անհրաժեշտ և անխուսափելի են ուժի վերելքներն ու անկումները:
Իմաստության ձայնը կբացի դռներն Անհայտի:

Սիրեցեք մեկմեկու` բաժանումը սարսափելի է:
Շատախոսության և թեթևամտության համար միշտ թանկ ենք վճարում:

Sambitbaba
17.11.2017, 11:46
Փետրվար 22


- Ինչի՞ց ես, Բոցեղեն, Քո Դեմքը շրջում:
- Հայացքս քեզ ցավ է պատճառում:
Քո թևերը ազատ չեն դեռևս:
Հոգով մի դաժանացիր, Փոքրի մեջ Մեծի հայտնությունը հասկացիր:
Երբ հոգին ալեկոծ է, իմաստությանը երկար ես սպասում:
Մենք ճանապարհներ ենք ձեզ տալիս:

Պատահական գրքեր մի բացեք:
Եվ, հավաքներ հաճախելիս, ձեզ տրված ճրագը խնամքով կրեք:



- - - - - - -


Փետրվար 24


Աղոթք ճանապարհի`
դեպի սրբազան թանկարժեք կացարան

Տեր իմ հոգու, մի՛ լքիր պանդուխտիս:
Ուսուցիչը չի շատպում ինձ ապաստանել ահեղ մրրիկի այս ժամին:
Ցավը կհասնի մինչև սրտիս հիմքերը,
Եվ հողմի քողը կգոցի լույսը Դեմքիդ:
Քեզ հետ ես չեմ վախենում իմ տգիտությունից,
Ուրվականները դեմքն իրենց չեն ցուցադրում:
Ո՜վ Օրհնյալ, առաջնորդիր տկարիս արահետով:
Հպվիր աչքերիս, որ տեսնեմ Քո Դարպասները:

Sambitbaba
17.11.2017, 18:12
Մարտ 1


Աշխարհի դուստրը կարող է ճակատագիրը հաղթահարել:
Նոր աշխարհ է գալիս: Եվ զոհերը բերված` աստիճանն է
վերելքի:
Եթե ոգին բացվել է ընկալելու համար, վստահությունը կօգնի աճին:
Եթե իմաստություն ունեք, դիմակներն ինչների՞դ են:

Բարեկամներս, շտապ անցեք առաջին աստիճանները և,
մաքրված, բարձրացեք հանուն հայրենիքի փառքի, ու եթե Ես
առաջարկեմ ձեզ ոսկի, փող, ծաղիկներ ու քարեր`
չվերցնեք:

Լինելով կյանքի նիզակը, ժպիտով ներշնչում ենք արևի եթերը
կազդուրիչ:
Արևածագին վերցրու նիզակդ:
Ու նժույգներին առավոտվա ուղղորդիր դեպի տապը կեսօրյա:

Եվ կաճեն շուշաններ քարերին,
Եվ բացիր մենախուցդ առաջին շողերին:
Եվ թռչունները կգովերգեն փառքն աշխատանքի:

Կյանքի նշանների վրա սովորեք Արարչի Գերիմաստությունը:

Sambitbaba
18.11.2017, 07:53
Մարտ 2


Կամավոր առաքելություն իրագործողները,
հասկանալով անցած կյանքի իմաստը,
մաքրում են սպեղանին երկրային դեմքերից:
Ամրացրեք ձեր կյանքում Մեր ներկայության
գիտակցումը:
Այդ ուժը ոգեկոչեք ձեր առօրյա գործերում:
Ըմբռնողնե՛ր, ուրախացե՛ք:
Ապրեք լիակատար կյանքով, փորձե՛ք:
Տարակուսելու դեպքում Մենք կյանքում կբացատրենք, բայց դուք
ականջ դրեք:
Կդրսևորենք հրաշքներ ձեր կյանքում, բայց դուք նկատեք:
Սիրտը` ձեր գլխավոր դատավորը համարեք և հավատը` մեծ ուժ:
Բավարարվեք ձեր ոգուն շշնջված ճշգրիտ
ցուցմունքներով:
Երջանիկ ճանապարհ եք ուղղել դեպի ինձ, մտերիմներս:
Պետք է սովորել Իմ Աշխարհ` Ոգու Ըմբռնման Աշխարհ
ձգտելուն:



- - - - - - -



Մարտ 31


Իսկական տաճարներ ստեղծել անհրաժեշտ է երջանիկ,
մաքուր հողի վրա, ձեր կյանքում:
Համառորեն բացեք Դարպասները որոնող սրտերի առջև:
Ես գիտեմ, թե երբ է պետք բացել Նոր Դարպասները:



- - - - - - -



Ապրիլ 8

Սովորեք ուսումնասիրել մարդկությանն օգտակար բարձրագույն
երևույթները:
Մարդու կերպարը կերտվում է մարդկության կենսաուժով:

Sambitbaba
18.11.2017, 20:29
Մայիս 7


Ուսմունքի ճանապարհով, համարում եմ, Լույսը կիջնի
ձեզ վրա:
Սովորեցնելն ու սիրելը` Աստծո ողորմածության արտահայտումներն են:



- - - - - - -



Մայիս 8


Մտածիր պարզ, գնա մոտ ճանապարհով, բայց հռչակվիր հավատքով Բարիքի ոգու հանդեպ, և չես սխալվի:
Ձեզ օգնության եմ գալիս` մի՞թե դուք կույր եք:
Սիրիր հզորության մաքուր գիտակցությունը, և սույնով կհաղթես:



- - - - - - -



Մայիս 10


Դժվար է հավատի երկիր տանող ճանապարհը:
Ձեր միտքը սևեռեք արաման ուրախությանը:
Ոգին սևեռելու համար, պետք է վռնդել անպետք մտքերը
և պատրաստ լինել ընդունել թրթիռների ալիքները,
Մեզանից ուղարկված:



- - - - - - -



Մայիս 14


Հոգով ուժեղների մոտ մաքուր մտքերն արարում են
կյանքի երևույթների էությունը:

Sambitbaba
19.11.2017, 10:43
Մայիս 19


Մաքուր աղոթքը տեղ հասնում է`
Քրիստոսի ստորոտում այն արծաթով է ծաղկում:
Մաքուր, կապույտ կրակով բոցկլտում է կանչող Խոսքը:
Եվ շողում է Թասը Մեծարման:
Տեր իմ, խմիր մեր արցունքները և հառնիր
բոցին մեր սրտի:
"Ես հրով կչորացնեմ ձեր արցունքները և կկառուցեմ
տաճարը ձեր սրտի":
Վերցրեք ծածկոցն օջախի. Վեհապետը գալիս է,
Նա մարմնավորել է գանձերը թասի, և անոթը
Նա վերադարձնում է վառած:
Հու՛ր երկիմաստ, հաստատվի՛ր, Ճանաչվի՛ր,
երկսայրի՛:
Արցունքներն ուրախության` գինին Տիրոջ, - շողում են մաքուր կրակով:
Սիրտ իմ, հեղիր արցունքների գինին, բայց մի ցամաքիր, իմ սիրտ:
Ինչո՞վ լցնեմ թասը, Վեհապե՛տ:



- - - - - - -



Մայիս 22


Սիրեք ներդաշնակության երևույթները:



- - - - - - -



Մայիս 26

Երջանիկ Գուպտա* նշանն եմ ձեզ ուղարկել:
Խոսքը Իմ` պայծառափայլ պղինձ է:
Նստիր` զգայուն ականջի համար շուրթերը կխոսեն:


- - - - - - - - - -
* Գուպտա - Խորհրդություն: Ուսուցչի հետ աշխատող աշակերտները նրանից հրեղեն նշաններ (էներգետիկական կլիշե) են ստանում: Այդ նշաններն օգնում են նրանց աշխատանքում, պաշտպանում են նրանց և ծառայում են որպես որոշակի, առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ էներգիաներ ներգրավող մագնիսներ:

Sambitbaba
19.11.2017, 19:47
Մայիս 27


Ես` ավազի տապն եմ:
Ես` սրտի հուրն եմ:
Ես` կլանող ալիքն եմ:
Ես` վերածնված երկիրն եմ:
Ուրախացիր, համակվիր պայծառացմամբ:

Աղոթիր Քրիստոսին, գտնել կարողացիր ուրախությունն`
Արարչին դիմելու:
Սովորիր և բաց արա Դռներն իմաստության և հաստատվիր
Աստվածային Ծրագրի հասկացմամբ:
Մեր ականջը Մաքուր միտք է որսում:



- - - - - - -



Մայիս 29


Կարող եք շատ բան իմանալ, և մաքուր ճանապարհով կարող եք գնալ,
բայց վախեցեք կասկածներից ու զայրույթից:
Եթե հաղթեք` կլուսավորվեք:
Եթե ենթարկվեք` հողմը կմթագնի ձեր հոգին:
Բարվոքվեք, բարեկամներս, անդադար:
Մի դիմադրեք ձայնին ոգու, այլ կողպեք
ձայներն աշխարհիկ:
Ես ձեր հետ եմ, նկրտեք:

Սովորեցրեք ուրիշներին հայտնի օրինակների վրա, բայց չպետք է
մեղադրեք նրանց տգիտության արարքներում:
Խավարամիտները շատ են` պետք է ներել նրանց:
Ոգին նրանց` հազիվ է նշմարվում:

Ձեզ ոչինչ չի ահաբեկի, և դրոշմված դարպասները
ձեզ են սպասում:
Վանիր փոքրոգությունը, Ես վահան եմ քաջերին:

Sambitbaba
20.11.2017, 10:35
Հունիս 2


Ես սովորեցնում եմ ձեզ Իմ իմաստությանը:
Ես կամուրջ Խոստացող* չեմ, այլ լույս Ոգեկոչո՛ղ:
Ես սովորեցնում եմ սիրո:



- - - - - - -



Հունիս 4


Աշակերտները պետք է ճանաչեն երջանկությունը Քրիստոսի Սիրո մեջ:



- - - - - - -



Հունիս 7


Սերը կարող է աշխարհներ ստեղծել:
Իմ Տիրոջ մոտ հավասար են սերն ու իմաստությունը:



- - - - - - -



Հունիս 9


Ջուրը չի հանգցնի կրակը, բայց աշխարհը կլվանա:
Արյան հեղեղներն անլվանալի են:
Աշխարհի չարիքը հաղթահարվելու է նոր մտրակներով:
Ես սովորեցնում եմ երջանկությանը, Ես կտամ աշխարհի առուծախի դեմ պայքարի ուղին:

Մարդիկ փակուղի են մտել, բայց կայծակները ճանապարհը կլուսավորեն,
և որոտը քնածներին կարթնացնի:
Սարերը փլվեցին, լճերը ցամաքեցին, հորդառատ անձրևներն
ավերեցին քաղաքները:
Սովը ցույց տվեց իր դեմքը, բայց լուռ է մարդկային ոգին:
Գնացեք, սովորեցրեք, օգնության ձեռք մեկնեք:

- - - - - - - - - -
* Ուսուցիչն աշակերտի Ճանապարհին պարտաստի կամուրջներ չի կերտում: Ճանապարհը պետք է անցնել ինքնուրույն, զինվելով սիրով:

Sambitbaba
20.11.2017, 19:30
Հունիս 13


Փնտրեք երջանկություն` վեհացրեք ձեր ոգին:
Ձեր հավատը ձեր հանդեպ և որոնումները ճշմարտության`
ներդաշնակություն կկազմեն:



- - - - - - -



Հունիս 15


Ես ցուցադրեցի ձեզ աշխարհի՝ որպես հայրենիքի հանդեպ սիրո երջանկությունը:
Ճանաչեք սերը դեպի մարդկությունը:
Համարում եմ` տարա ձեզ Երկնային Ոգու ուրախությանը:
Մի հեռացեք արշալույսի ճանապարհից:
Ուրախության գնով` մաքրեք ուղին:
Լինելով աշակերտներ, կարողացեք ընդդիմանալ
դժգոհությանը:
Աշակերտն Իմ պարտավոր է բարի աչք ունենալ:
Ամեն բարի գործի պետք է նայել խոշորացույցով և
տասն անգամ փոքրացնել անկատարելության դրսևորումը,
այլ կերպ նախկինը կմնաք:



- - - - - - -



Հունիս 17


Սիրեք մեկմեկու:
Ես ձեզ մաքուր մտքեր կուղարկեմ:
Կամրապնդեմ կատարելագործվելու ձեր ցանկությունը:
Սիրում եմ սիրով բուժել կյանքում սխալվողներին:
Ռամաքրիշնան ասում է. սիրիր, մնացյալը կհավելվի:
Սիրում եմ սովորեցնել այնպիսի երևույթների, որոնք բացահայտում են
կյանքի բարդությունը:

Sambitbaba
21.11.2017, 21:29
Հունիս 21


Ես ձեր երջանկությանը պահապան եմ կանգնել:
Ցուցադրում եմ մթի ուժը` մութը հաղթողներին:
Մարդիկ իրենց երջանկության հոտը դեռ չեն առել:
Բոցավառ սուրհանդակը քաջության սուրն է ձեզ բերել:
Ճանաչեք տրված ուղենիշները և հասկացեք ձեր ուղին:
Պետք է գնալ սեփական ուղիով:
Գնացեք ձեր ուղիով:



- - - - - - -



Հունիս 22


Որսալով բոցավառ սրտեր, Մեզ նվեր կբերեք:
Ոգով մաքուրներին հաղթանակը կավետի ներդաշնակության հզորությունը:
Սովորիր ժպտալով, արարիր հրճվելով, ականջդ երգին
բացելով:

Մաքուր սիրով կպահպանեմ Ես սրտի արյունը:
Ինքնատիրապետում ուղարկիր, Տիրակալ:



- - - - - - -



Հունիս 23


Աշակերտները հապճեպ չպետք է դատեն:
Ես ոգու հրավառման երևույթներ եմ սիրում, կոփիր քեզ:
Ոգին ալեկոծվում է, հյուսիսափայլը խաղում է, բնությունն
ապրում է, Աստված ցուցանում է Իր Ողորմածությունը:
Համարում եմ` կթողնեմ վահանիս` թնդությամբ հուրհրալ ձեր վրա:
Կարդա ավելի քիչ, բայց խորհիր:



- - - - - - -



Հունիս 25


Սիրեք Ինձ` ձեր ուժը սիրով է աճում:
Իմ վահանը` սերն է:
Իմ ժպիտը` կլուսավորի ձեզ:
Գնահատեք նշանները Սուրբ Հաղորդակցության:

Sambitbaba
22.11.2017, 10:15
Հունիս 26


Հոգևոր մշակույթը կառուցում ենք Մենք և դուք:
Կամրապնդվի աշխարհի ճշմարտությունը:
Վկայում եմ, լույսը խավարը կճեղքի:
Բացվել են Հոգևոր աշխարհի Դարպասները:



- - - - - - -



Հունիս 27


Մենք ուժ ունենք ստեղծել և ոչնչացնել
արգելքները:
Միտքը` կայծակ է:



- - - - - - -



Հունիս 28


Զգուշացեք Ուսուցչին կանչել մոռանալուց:
Առողջությունը գերակշռություն է Հավերժության ճանապարհին:
Եթե վիրավորանք ես աճեցնում` այգիդ լավը չէ:

Հաղթելու կարողությունը ոգու ուժն է ցուցանում:



- - - - - - -



Հունիս 29


Ձեր ականջները կզարդարեմ Ես Ճշմարտության երգով:
Աշխատեք` անտրտունջ:
Ես ձեզ եմ տվել ոգու ճանապարհները:
Ոգու որոնումներում Ես սիրում եմ ցուցաբերել Ուսուցչին:
Իմ օրերի մեջ մեկ այլ աշխարհ ձեր օրերում պետք է ուրախություն
բոցավառի:

Sambitbaba
22.11.2017, 21:02
Հուլիս 1


Սերը տաճարներ է կառուցում:
Կուղարկեմ Ես ձեզ սերը հոգևոր արտահայտման:



- - - - - - -



Հուլիս 2


Մաքուր սրտով կարողացեք մոտենալ Մեր
Բարձունքներին:
Մեր ճառագայթը կիջնի ձեր վրա որպես ձեր ամեն օրվա
կյանքի հաստատում:
Դուք քար եք ավելացնում Իմ անավարտ
Տաճարին:
Ուրիշներին էլ սովորեցրեք Իմ Խոսքին, և Իմաստությունը կբարգավաճի,
և Նոր Տաճարը կհառնա:
Մի մտածեք, կախարդանք Ես չեմ ցուցաբերում, բայց առաջնորդում եմ վեր հրաշալի աստիճաններով, որ տեսանելի են ձեզ միայն երազներում:
Տիբեթի սարերի քամիների շուրթերով, Մենք լուր ենք բերում մարդկությանը
Մաքուր Ոգու նոր հավատքի մասին:
Այն գալիս է` և դուք, լուսավորվելու համար հավաքվածներդ,
կրում եք քարը թանկարժեք:
Ձեզ ցույց է տրված կյանքի ներդաշնակության կառուցման հրաշքը, այն նոր
պատվիրան է բերում աշխարհին:

Հնարամիտ եղեք` ժամանակ շատ է կորում:
Որսորդի դերը կարող եք հասկանալ:
Գուշակել խոսքերիս իմաստը` լավ վարժանք է որսորդներին`
Ցուցմունքներս հասկանալ:

Sambitbaba
23.11.2017, 09:57
Հուլիս 4


Կյանքը զարդարելու գործում գեղեցկության ճառագայթի հրաշքը կվեհացնի մարդկությանը:
Քո ջահն ինքդ կրիր:
Լուսավորիր զարդարանքը Տաճարիս:
Սովորեցրու գեղեցկության երջանկությանը:
Սովորեցրու իմացության երջանկությանը:
Սովորեցրու սիրո երջանկությանը:
Սովորեցրու Աստծո հետ միաձուլվելու երջանկությանը:
Ես կտամ առույգության և ճկունության սնդիկը:
Ընթացեք առանց կասկածանք, առանց հետ նայելու, առանց
վախ ցուցաբերելու:



- - - - - - -



Հուլիս 6


Ավելի թեթև քայլիր, ավելի շատ ուրախացիր, գնացեք բարձունքների ճանապարհով:



- - - - - - -



Հուլիս 7


Ժպիտս հետևում է ձեզ, Իմ բարեկամներ:
Ոգին ալեկոծվում է, բայց եղեք իմաստուն:
Լավագույն գիտելիքը` սիրտն է:



- - - - - - -



Հուլիս 10


Աշակերտ Իմ, երեք անգամ կանչված, երջանիկ արարումներում
տար Իմ Խոսքն ի հուրախություն աշխարհի սրտերի:
Որսորդ, քայլիր հաղթանակած:

Sambitbaba
23.11.2017, 19:52
Հուլիս 11


Սերն ու նպատակասլացությունը կյանքում հրաշքներ են գործում:
Արթնացնում ենք ձեր էներգիան նոր մտքերի վրա, որոնք անհրաժեշտ են
մտքի գործողությունները կյանքում իրագործելու համար:
Ձեզ պետք են նոր կյանքը ստեղծելու միջոցներ,
Ուղարկում ենք մտքեր, առանց կարման խախտելու
սրեք դրանք:



- - - - - - -



Հուլիս 12


Որսորդ, ամուր է ոգիդ, դուրս թող զգացմունքներդ`
և մութը կհաղթես:
Վստահ եմ, հայրենիքին օգնելու ուժը ձեր մոտ կբացահայտվի Ըմբռնման Ոգու
ուրախության մեջ:
Ձեր հայրենիքը կընդունի Մորիայի սրտի նվերը:

Աշակերտներ, տարածեք սերն ու գիտելիքները:
Ժպիտը` հզորություն է կրում:



- - - - - - -



Հուլիս 15


Զգուշացիր թունավոր թրթիռներից, ձգտիր դեպի ապագա
և ներկայի ազդեցության տակ մի ընկիր:
Քանի սարն եք բարձրանում հետևեք հասարակ որոշումներին:

Տեսիլքների ուժը պահանջում է պրանայի* լավ պայմաններ:
Քրիստոսի գործերը բնության մեջ էին ընթանում, քաղաքում
նա երկար չէր մնում:



- - - - - - -



Հուլիս 17


Ես ձեզ սովորեցնում էմ Ռամաքրիշնայի պարզ ուսմունքի բարդություններին:
Մենք բոլորս միասին Արարչի Կամքն ենք արարում:

Զորությունը ձեր աճում է պրանայով:


- - - - - - - - - - -
* Պրանա - Կյանքի Սկզբունքը; Կյանքի շունչը

Sambitbaba
24.11.2017, 06:59
Հուլիս 18


Մենք այնքան հրաշալիքներ ունենք ձեզ ցուցադրելու` օգնող
Տիբեթի սարերը երջանիկ բարձրանալ:
Մտածեք և ձգտեք, օդային ամրոցները նվաճումների բերդեր
դարձնելով:
Հանգստացիր հոգով, գրքերով մի հոգնիր, և սերը կսլանա
շողշողուն հոսանքով, ցուցադրելով հրաշքները
Մորիայի ծաղիկների:

Ես ձեզ սովորեցրեցի երջանիկ գիտելիքի, որտեղ Տիբեթի
ուսմունքն է թաքնված:
Բարեկամներս, մոռացեք անցյալը և նայեք առաջ:
Մտածեք ձեր ապագա ստեղծումների մասին, և Ես
կհայտնվեմ ձեզ խորհուրդի համար:
Ոգու ուսմունքով դու օգնիր մարդկանց և նայիր առաջ:



- - - - - - -



Հուլիս 23


Պահիր ուրիշներին Մորիայի գաղափարներում:



- - - - - - -



Հուլիս 24


Զորք Իմ, քայլիր անվեհեր:
Ոգու աճը խթանիչ ուժ է ուզում:
Ամեն ոք կարող է հասանել:
Կանչված ոգին հետ չի վերադառնում:



- - - - - - -



Հուլիս 31


Թե լավ եք կռվում` հաղթանակը ձերն է, և շտապել պետք չէ,
երկաթը ձուլելու համար էլ ժամանակ է հարկավոր:
Երկաթը կոփվում է սառը ջրի մեջ, որպեսզի հրի մեջ փայլի:

Sambitbaba
24.11.2017, 19:42
Օգոստոս 1


Երբ ուղղում եք ձեր ոգին Տիեզերքի Ամենազոր, Հրաշալի Աչքին, -
սովորեք ձեր ականջը սրել հանգստությամբ:

Բարեկամներս, պատրաստի պատասխաններ Մենք ունենք, բայց Կարմայի
գետը թող հոսի` ջրապատնեշը հաճախ ջրհեղեղով է սպառնում:

Ձգտիր ոգու համաձայնությանը:
Մաքուր դիտավորությամբ կառուցիր ոգու ներդաշնակությունը, որպեսզի
Բարին ներթափանցել կարողանա: Լուսոլորտիդ միջով
ներթափանցում է լույսը` դու պահպանիր նրան:



- - - - - - -



Օգոստոս 5


Խլուրդը բույն է շինում:
Արծիվը ճախրում է սարերից վեր:
Խլուրդին տաք է բնում:
Արծիվը մրսում է այգաբացին:
Բայց թռեք մինչև երջանկություն, Իմ հարազատներ:



- - - - - - -



Օգոստոս 6


Աշխատելիս չես նկատում վտանգը:
Թողեք ձեր սիրտն աճի և և բացեք աչքերդ:

Sambitbaba
25.11.2017, 10:29
Օգոստոս 8


Աշխատանքը` հաջողության գրավականն է: Ձեզանից ամեն մեկին
սահմանված է հաղթահարել տատասկները երկրային,
ոգու ուժ ցուցաբերեք, մոտեցեք:
Սրտերդ բացեք բարությամբ:

Ուսուցիչը սիրում է մաքուր որոնումները,
Բարձրագույն Գիտությանը նվիրված:
Բանականության ոգին խրատներ է հղում Ճշմարտություն որոնողներին:
Բավական է գիտենալ Ըմբռնման Ոգու ճանապարհը,
մնացածը կհավելվի:



- - - - - - -



Օգոստոս 9


Ես փորձարկում եմ տարբեր հոգիներ:
Իմ Ոգին` ձեզ վահան:



- - - - - - -



Օգոստոս 11


Ուղղեք ձեր ուժերը ժողովրդի լուսավորմանը:
Սիրեք Ինձ` և արշալույսի պես կգա երջանկությունը:

Կխոցեմ վնասարարներին:
Տաճարի գանձը զգուշորեն բարձրացրեք Սարը
Մորիայի:
Ուսուցիչն օրհնություն է ձեզ հղում:
Սովորեք Ինձ հասկանալ:
Հանգիստ եղեք հավատի մեջ: Կօգնեմ որոնողներին:

Sambitbaba
25.11.2017, 20:56
Օգոստոս 12


Փայտփորիկը ծառը փորում է իմաստորեն:
Համարում եմ` օրինակ վերցրեք:
Վահանս կպահպանի ձեզ, Իմ հարազատներ:



- - - - - - -



Օգոստոս 17


Մորիայի վահանի միջոցով ձեզ երջանկությունն է գալիս:
Մորիայի շնչի համար էոլյան տավիղ եղիր:
Սիրո միջոցով դու Ինձ մոտ կգաս:
Քո ոգուն մայրի ծառի ամրություն կտամ:



- - - - - - -



Օգոստոս 19


Կարողացիր սիրել, եթե բարձրանում ես:
Միայն հետո կհասկանաք, թե որքան մեղմորեն ու սիրով
ձգտում Եմ արագացնել դեպի արտահայտված գործունեության
ոլորտը տանող ձեր ճանապարհը:

Sambitbaba
26.11.2017, 09:18
Օգոստոս 20


Ձեզ ուժ կտամ մարդկանց ուրախություն տալու համար:
Ձեզ ուժ կտամ սովորեցնել մարդկանց, որ իրենց միտքն Աստծոն ուղղեն:
Սովորեցրեք Մորիայի հայտնություններին:
Սովորեցրեք, Ես կօգնեմ:

Ձեր ներդաշնակությունը լավագույն հետևանքներ է բերում, դա Մենք
գնահատում ենք:
Կարևոր առաքելությունների համար Մենք համախմբում ենք ներդաշնակ
մարդկանց`առավել ուժեղ է նրա՛նց մարտկոցը:



- - - - - - -



Օգոստոս 27


Խորհեք Իմ հանդեպ սիրո զգացմունքի արտահայտման մասին:
Իմ գործի համար թուլություն պետք չէ` Իմ ուղարկածը
վերցրու անհապաղ:



- - - - - - -



Օգոստոս 31


Մի խուսափիր ընկերներիցդ, կարող ես Անունով Իմ
լուսավորել դեռևս մթում գտնվողներին:
Համարձակ եղեք, եղեք Մորիայի աշակերտները:
Ուսուցանեք սիրել հոգու աշխարհը:
Ցանեք իմաստությունը, որ ձեզ է հղված:

Sambitbaba
26.11.2017, 20:06
Սեպտեմբեր 1


Շուտով մառախուղը կցրվի, արևի ժպիտը կլուսավորի
ձեր ուղին:
Երբ սովորես Իմ խոսքն` ունկնդիրներ կուղարկեմ:
Ստացողները` պետք է տան:
Գիտեցեք` կարճ ճամփով ձեզ Տանում եմ դեպի գիտելիք, աշխատանք և
երջանկություն:

Անցնում եմ իրենց կողքով և Ինձ չեն նկատում:



- - - - - - -



Սեպտեմբեր 3


Քրիստոսի Ոգին սավառնում է կյանքի անապատներով:
Աղբյուրի նման հորդում է կուռ ժայռերի միջով:
Կայծկլտում է Ծիր Կաթինի բյուրավոր աստղերով և համբառնում է
ցողունի մեջ ամեն մի ծաղկի:



- - - - - - -



Սեպտեմբեր 4


Աստիճաններ ենք կառուցում Լուսեղեն Տաճարին:
Ժայռեր ենք բերում Քրիստոսին:
Վեհապետ, Քո գահը հաստատիր մեր այգում:
Ժայռերը մեծ են պարտեզի համար, ծաղիկների ու ցողունների համար
ծանր են աստիճանները:
Նա ամպի վրա մոտենում է մեզ:
Նա խոտին կնստի մեզ հետ:
Վեհապետ, երջանիկ եմ իմ այգին տալ Քեզ:
Մի՛ գնա, հայտնված Վեհապետ:
Մի՛ լքիր մեր այգին:
Աստղերով է զարդարված Քո ուղին:
Ես աստղերով Քո հետքը կգտնեմ,
Կհետևեմ Քեզ, իմ Վեհապետ:
Եթե երկրային արևը ջնջի աստղային Քո նշանները,
Կկոչեմ ալիքներ ու հողմեր, թող ծածկե՛ն երկրային արևին:
Ու՞մ է պետք նա, եթե ջնջել է Քո նշաններն աստղային:

Sambitbaba
27.11.2017, 09:46
Հոկտեմբեր 1


Ես սիրում եմ ձեր կասկածներից զերծ ժպիտը, ուղղված գալիք ապագային:
Ես ուժ կտամ ձեզ` ոչ թե դրամով, այլ ոգու կորովով արարել բարին:
Ծանր է ձեր ճակատագիրը, բայց մեծ է խորությունը ձեր երջանկության`
ոգու գալիք հաղթանակի ներքո:
Վռնդեք զայրույթը` հեշտացրեք դեպի Մեզ ձեր ուղին:



- - - - - - -



Հոկտեմբեր 3


Ոչ թե զայրույթն է արարում, արարում է մղումը ջերմ:
Պինդ եղեք, ձեր պատրանքն առողջություն է ավերում, բայց
եթե Ինձ հավատաք, գիտեցեք ուրեմն, որ շրջապատված եք
Մորիայի խնամքով և պաշտպանությամբ:
Ոգով մի ընկճվեք, հորձանքի միջով անցել եք արդեն հաճախ:



- - - - - - -



Հոկտեմբեր 5


Պետք չէ անհանգստանալ, երբ Ուսուցիչն ասում է ոչ հաճո ինչ-որ բան.
աշակերտն ուրախ է ցանկացած լուրի:
Մտածիր միայն մեկ Ուսուցչի հոգևոր առաջնորդության մասին:
Ոգին ձեր առաջ է նետվել, կդիմավորեմ Դարպասների մոտ, ձեռքերը ձեր
կջերմացնեմ Իմ շնչով, և վերին ճանապարհով կմտցնեմ Տաճար:
Սիրեք Ինձ և կկրկնապատկեք ձեր ուժը:
Ձեր ոգին կհեռացնի ձեր մարմինը հողից:
Պետք է ուրախանալ ձեր շուրջ մաքուր ուսմունքների
վերելքով:



- - - - - - -



Հոկտեմբեր 9


Սիրոց բարձր սեր չկա:



- - - - - - -


Հոկտեմբեր 10


Պատահականորեն ոչինչ չի լինում:
Իմ Ուժը ձեզ հետ է:

Sambitbaba
27.11.2017, 19:47
Հոկտեմբեր 11


Մենք Մեր կերպարանքը փոխում ենք:
Հավատով հզորություն կգտնես:



- - - - - - -



Հոկտեմբեր 12


Մորիան` ձեր ժպիտն է, ձեր բարիքը, և ամրությունը,
և գիտելիքը:



- - - - - - -



Հոկտեմբեր 13


Ինչը հասանելի է ձեր օրգանիզմին` դուք այն ստանում եք:
Նույնիսկ Մեր նետերը՝ նշանները բարձրագույն վստահության:
Պատերազմում միշտ չէ, որ իրենց նշանակետին հասնում են նետերը:

Հոգևոր կողմը միշտ տուժող կողմն է, երբ մենք չափազանց շատ
իրեր ենք կուտակել:
Սովորիր հզորացնել նետերդ:
Երբ գնում ես վեր` գնա ճանապարհով
սիրո և նվիրվածության:



- - - - - - -



Հոկտեմբեր 15


Սիրեք հոգևոր Ուսուցչին:
Քո ճակատագիրն է` անմար լույս բերել հրավառ
սրտերին:
Իմ գործի համար կռվելը երջանկություն համարիր:
Հեշտ է վնաս հասցնել, դու կառուցիր իմաստությամբ:
Երջանկություն է օգնել կարողանալը:



- - - - - - -



Հոկտեմբեր 18

Կարողացիր ցուցաբերել երջանկության երևույթ`
չդատապարտող քո դեմքը:

Sambitbaba
28.11.2017, 08:42
Հոկտեմբեր 21


Ես ձեզ սովորեցնում եմ ճանաչել մարդկանց:
Իմ ամեն մի բառ և համառոտ ցուցում
իր նշանակությունն ունի կյանքում:



- - - - - - -



Հոկտեմբեր 22


Ես ժպտում եմ ձեր բնույթին, բայց գովաբանում եմ
Ինձ նվիրված լինելու համար:
Գնահատում եմ ձեր սիրալիր վերաբերմունքը կյանքի մրրիկների մեջ:



- - - - - - -



Հոկտեմբեր 24


Ոգու խաղաղության մաքուր արտահայտումը փորձվում է
կյանքի մանրուքներով:
Բարի ուղիների վրա Մեր պաշտպանության երջանկության գիտակցման մեջ
ձեզ բարի մխիթարանք է տրված:

Հասկացեք օտար հոգին, ցուցաբերեք աշխատանք, ըմբռնում ցուցաբերեք
Իմ վահանի հանդեպ:
Ասացեք` շատ են հրաշքներն աշխարհում,
և մաքուր ու համառ ձգտումը հաղթանակներ է բերում:



- - - - - - -



Հոկտեմբեր 25

Անպատրաստ լինելը` հանցագործություն չէ:
Սիրիր դժբախտներին, խղճա փոքրոգիներին:

Sambitbaba
28.11.2017, 21:24
Հոկտեմբեր 26


Երանելի, բարեշնորհ Ղեկավար ներկայացված է ամենքին:
Կարողացիր ոգու ողջ հզորությամբ դիմել միայն Նրան,
հակառակ դեպքում հոսանքները կխառնվեն, քանզի
դուռը բաց կմնա:
Դիմեք բարեշնորհ Ղեկավարին ոչ թե հարցով, այլ ինչ-որ բան
պնդելով:
Եթե Ես պատգամ հղեմ ձեր Ղեկավարի միջոցով`
հոսանքը կլինի հստակ:
Մի լսեք նրանց, ովքեր գալիս են
ձեր անտարբերության ժամանակ:
Մթի մեջ բացված լուսամուտը գիշերային ձայներ է բերում,
բայց կոչը սիրո` պատասխան կբերի Սիրեցյալից:
Սիրեք ձեզ ընտրողներին:
Ցուցաբերեք Ղեկավարի հետ ձեր կապի գիտակցումը,
և ոչ կատարյալ ոչինչ ներս չի թափանցի:

Սիրեք և ունկնդրեք և ջախջախեք ողջ չարը:
Ձեզ ավետ եմ հղում:



- - - - - - -



Հոկտեմբեր 27

Երբ կարող ես օգնել նրանց, ում հանդիպել ես նախկինում` ժպտա:
Երբ հին հաշիվները փակվում են, երջանկությունը կգա:
Սրիր քո նետերը:
Եթե չես սիրում նետի խորհրդանիշը, որպես խորհրդանիշ ընտրիր
սուրհանդակ-աղավնուն:
Ոչ թե միտք է նետը, այլ հզոր էներգիա:
Ինչպես էլեկտրականության մեջ, ուժը պետք է կուտակել նետի սուր ծայրին:
Առավել հեշտ է նպատակասլաց առարկա ցուցադրելու փորձը:
Կարող ես վերցնել էլեկտրական կայծի պատկերը:
Էներգիան ստեղծագործելու ցանկություն է տալիս նրանց, ում այն
ուղարկում ես:

Աշխարհում ամենը Աստծո ստվերներն են, և լույսի խայտերում խաղում է
ուժն Աստվածային:
Թող ձեզ լույս լինի:

Sambitbaba
29.11.2017, 10:52
Հոկտեմբեր 28


Ոգու խռովությունը բանտի փականքներ է փշրում:
Համարում եմ` կարող եք սովորեցնել կարդալ գիրքն իմաստության`
ամփոփված կյանքի երևույթներում:
Կյանքի երևույթների մեջ Մեր մասնակցության հրաշքը ձեզանից չի վրիպի:
Դատապարտիր այն, ինչ ոգու վնաս ես համարում և ցույց տուր քո վերելքը
ոգու ազատության զգացումների մեջ:
Ամրապնդվիր կյանքի երջանկության գիտակցման մեջ, և
ճանապարհիդ թելը չի կտրվի:

Կարելի է Արարչին փառաբանել ոչ միայն Տաճարում. մեղրամոմը
թափվում նաև կյանքի գործերում:



- - - - - - -



Հոկտեմբեր 29

Ես ձեզ կոչել եմ մեծ գործի համար:
Ուսուցիչը երջանկությունը ձեզ է վստահել:
Ձեզ տրվել են Ինձ հետևելու համար անհրաժեշտ ուժերը.
Նետեր, վահաններ, թրեր արդեն ունեք, և գլուխներդ կծածկեմ Իմ
Սաղավարտով:
Կռվեք հանուն Իմ Անվան, և թող սերը ձեր հետ լինի:
Պատգամվածը կկատարվի սահմանված ժամանակին:
Ճրագները վառ պահեք:
Այդ եմ ուսուցանում:

Sambitbaba
29.11.2017, 18:42
Հոկտեմբեր 30


Աստծո Երգն է քո առջև, և, հասնելով բարձունքներին,
մի թախծիր կիրճերի ծաղիկների մասին:
Սիրում եմ ձեր ձգտումը դեպի ստեղծագործությունը կյանքի:
Հրաշքը կյանքի մեջ է կատարվում, գործունեության մեջ, լարված
ներդաշնակության մեջ:
Գիշերային տեսիլքներն իրականանում են ոչ թե հեքիաթներում, այլ
Օրհնյալների հետ շփման երջանիկ
երևույթներում:
Ուսուցիչը ձեր կողքին է ձեր ստեղծագործման
ամեն րոպեին:
Ըմբռնեք և սովորեք:



- - - - - - -



Հոկտեմբեր 31


Մաքուր երևույթները հրաշքներ են գործում:
Կարողացեք սիրել Իմ գործը:
Հոգևոր մարտկոցը պետք է գործի ներդաշնակորեն,
և այդ ժամանակ Իմ հոսանքները գալիս են անընդհատ:
Տրամադրության փոփոխման դեպքում հոսանքը չի ընդհատվում, բայց
լուսոլորտի ալիքները ներմուծում են մեկընդմիջվող ալիքներ:
Լուսոլորտի մնայունությունը բերում է ներդաշնակության:
Մոմի լույսը լուսավորում է բոլորին, բայց զայրույթի կաթիլի տակ ծխում է
և պատրույգը պետք է ուղղել:
Այրվիր պայծառորեն, Մորիան միշտ ձեզ հետ է:

Sambitbaba
30.11.2017, 08:34
Նոյեմբեր 1


Գիտելիքը կօգնի խուսափել վտանգից:
Իմ հայտնությունները գիտենալը կկրկնապատկի ձեր ուժը:
Առաքյալը չի վախենում:



- - - - - - -



Նոյեմբեր 2


Քեզ հղված երջանկությունը կհասկանաս պատգամված ժամանակին:
Մառախուղը սփռվում է սարի ստորոտին, բայց գագաթը
միշտ զգում է ճառագայթն արևի:
Արևի շողի տակ մառախուղը հալչում է, իսկ դու Իմ Սերը
գիտես:



- - - - - - -



Նոյեմբեր 3


Ուսուցիչը ձեզ հետ ուրախանում է կյանքում գործունեության երջանկությանը,
երբ այն դեպի բարին է ուղղված:

Մինչև երեսուն տարեկան` անհրաժեշտ կենտրոնները
քնած են:
Լույսի բոցի հետևանքների արտահայտման համար տասնհինգ տարին
սովորական ժամանակաշրջան է:
Լույսի ծիլերն ավելի շուտ են հայտնվում:

Sambitbaba
30.11.2017, 17:54
Նոյեմբեր 4


Զգուշությունը դատողություններում` միայն կօգնի Իմ գործին:
Ըմբռնում և ողորմածություն ցուցաբերեք օտար ուսմունքներին:
Որտեղ անկարող են բառերը` կհամոզեն կյանքի երևույթները:
Բացահայտեք փոքրաքանակ ընտրյալներին և խնամքով վանեք
անպատրաստների հակաչարախոսությունները:
Երբ բացահայտված են աշխարհիկ կյանքի երջանիկ պայմանները,
ոգին նախանշված տաճար չի մտնի:
Երջանկությունը թակում է սրտերի դռները, սակայն Ավետմումը
դժվար է ներթափանցում:
Երջանկությունն իրեն վտարող շատերից հեռացել է:
Համադրեք կյանքի երևույթները:
Ես Բարիք եմ հղում:



- - - - - - -



Նոյեմբեր 5


Ամեն դեպք համարեք նախասահմանում:
Դեպքերի հայտնությունը Մենք ենք նախատեսում:
Թվացյալ ամեն մի պատահար` ապագայի էջ է ձեզ համար:
Կարող եք աշխատել հանգիստ և առույգաբար:



- - - - - - -



Նոյեմբեր 6


Ուսուցիչը ցանկանում է ցույց տալ, թե որքան ճակատամարտեր են գնում
Սպիտակ Օթյակի պատերի տակ:
Տիեզերքը հասկանալու ժամը շուտով կհնչի:
Երբ հրաշք է կատարվում, ասես լույս է վառվում, և այդ պահին ոչ ոք
մութ սենյակ չի երևակայում:
Աստված բոլոր աշխարհները գիտի, դու սիրիր և արարիր, և ամբողջ
ուրախությունը կգա:

Sambitbaba
01.12.2017, 10:11
Նոյեմբեր 7


Մորիան սովոր է կռվի, և Իմ զավակները կռվում
պետք է իմաստուն լինեն:
Կռվի մեջ կիրականանա միավորումն ազգերի:
Ես սիրում եմ հոգու հզորության դրսևորումները:
Այժմ կռվեք իմաստուն, Մեր թշնամիները ձերն են դառնում:
Սեր և ուժ եմ ձեզ հղում:



- - - - - - -



Նոյեմբեր 8


Հզոր կռիվ մղեք:
Կարճ է մարդու մասին ուսմունքը և երկար է ճանաչումը:

Եվ վարագույրը բարձրանում է և մտնում է անսպասելին:
Միտքը չի հասկանում սրտին, բայց սիրտը գիտե:
Չեմ խոսում այսօրվա գործերի մասին:

Իրադարձությունների զգացումը ոգին լցնում է տագնապով` հոսանքները
դողում են:
Եվ աշխարհի իրադարձությունները միահյուսվում են մարդու կյանքի հետ,
և լարերն ավելի բարդ են հնչում:
Արարչի գործերի զգացումը չպետք է շփոթեցնի
ռազմիկներին, այլ թևավորի:
Կոփեք ձեր նետերը: Ձեզ սեր եմ հղում:



- - - - - - -



Նոյեմբեր 9


Զավակներս, կգան դեպի ձեզ, և կգրեն ձեզ, և կներկայացնեն ձեզ, և
կնսեմացնեն ձեզ, և կվեհացնեն ձեզ,
Սակայն ձեր համար կփայլկտան ճանապարհային այս նշանները, և
ձեր կոշիկները կմաքրվեն սարերի ձյուներում:
Ուսուցիչը ձեր օրերը կզարդարի կանաչ դափնիներով և
կցուցադրի Ուսուցչի ապաքինող անուշահոտերը:

Դուք երջանիկ եք, երբ ստանում եք հակադիր ուժերի երևույթները,
ինչը խորհրդանշում է ձեր պայքարն Ինձ համար:

Մի վախեցիր հանգստից, օդը լարված է, և սիրո
կարմիր խաչը կծածկի ձեր մարտի դաշտը,
և կհառնի երգը ներդաշնակության:

Sambitbaba
01.12.2017, 18:12
Նոյեմբեր 10


Կյանքում հրաշք է տեղի ունենում, բացեք ձեր աչքերը`
կտեսնեք:



- - - - - - -



Նոյեմբեր 11


Ամեն ինչ իր տեղը կընկնի, և շատ բան կիրագործվի, և կբացահայտենք
անհրաժեշտ նշանները:
Արևի շողը ոչ միշտ է տեսանելի աչքին, բայց արևը միշտ
տաքացնում է երկիրը:
Դուք տաքացած եք, իսկ տաքացած ոգին երբեք հոգու ցուրտը
չի պատկերացնում:



- - - - - - -



Նոյեմբեր 12

Կգնան ոչ պիտանիները` իմաստությամբ է որոշվում Նոր Ռասայի
զարգացման ծրագիրը:



- - - - - - -



Նոյեմբեր 13


Ուսուցչի ձեռքը բացահայտել է ճառագայթների ուժը:
Մորիան լցնում է մեր օրգանիզմը հանգստության հզորությամբ:
Կարողացիր գիտակցել կազդուրիչ շողարձակումը:
Եվ երբ գալիս է ներդաշնակության հանգստությունը, այդժամ սրվում է
նաև նետերի ուժը:



- - - - - - -



Նոյեմբեր 14

Խստապահանջորեն լուսավոր գործ եք ձեռնարկում, բայց լույսն
Իմ դրոշի ձեզ հովանի կլինի և կուղղորդի դեպի Իմ
Ճշմարտության հայտնության ճանապարհ:
Կարողացեք սկսել, իսկ ձեզ վահան ուղարկել Ուսուցիչը կարող է:
Ես զգում եմ հաջողությունն այն, որն ուղեկցում է
Կամքիս կատարմանը:
Եվ Սողոմոնի մատանիով Վկայում եմ և Կնքում եմ:
Ես տվել եմ, Ես տալիս եմ, Ես կտամ:
Ոչ թե ոչնչության, այլ փառքի վրա ցուցաբերեք ձեր եռանդը:

Sambitbaba
02.12.2017, 11:27
Նոյեմբեր 14


Ես ասում եմ, արթուն մնացեք:
Միաձուլեք ձեր ուժն ու ըմբռնողությունը:
Մատանիս կկնքի Իմ Ուսմունքն արտահայտողների
երջանկությունը:



- - - - - - -



Նոյեմբեր 15


Բարձրագույն թրթիռների մեջ մարմինը փոխակերպվում է:
Մարմինը վախենում է ոգուց, ինչպես ստրուկը` տիրոջից:



- - - - - - -



Նոյեմբեր 16


Ուսուցիչը տառապել է լավագույն գաղափարների համար:
Մարդիկ համառելու են դեպի Լույսը ճանապարհին,
Խավարն ավելի հաճելի է խլուրդների աչքերին:
Սերն ու իմացությունն ամեն ինչ կհաղթահարեն:
Ձեր ոգին վեր կհառնի, և չըմբռնված բաները, հեռագրասյուների նման,
արագորեն կանցնեն-կգնան:
Ժպտացեք ձեր ճանապարհի դժվարություններին:
Երաշխավորում եմ` կհաղթեք:



- - - - - - -



Նոյեմբեր 17


Զավակներս, դուք չեք նկատում, թե ինչ կռիվ է ձեր շուրջ,
մութ ուժերը կռվում են գաղտնի և բացահայտ:
Ոգին ձեր, ամբարտակի պես, ալիքներն են պոկում:
Բայց մի վախեցիր, սիրտ, դու հաղթելու՛ ես անկասկած:
Աճում է սիրտը և իմացություն է կուտակվում:

Sambitbaba
02.12.2017, 19:52
Նոյեմբեր 19


Հրաշքը ձեր կողքին է, բայց կռվի աղմուկի հետևում դուք այն չեք լսում:
Հոգին փոխանցելու միջոցների բազմազանության մեջ Աստծո ճանապարհներն
անիմանալի են, և խոտի ցողունը կարող է փոխանցել
սալիկը Պատվիրանների:

Նավը բախվում է տարբեր ալիքների հետ և այնուամենայնիվ հասնում է
նավահանգստին:
Մաքուր գործը ստորգետնյա ամուր արմատներ է թողնում:
Վահանս դռան վերևում չէ, բայց Իմ դրոշը կծածանվի
եկողների սրտերում:

Նիզակներից չվախենաք, և չսարսափեք կարիճներից`
ձեր մարմին թույն չի թափանցի:

Ես` սրինգն եմ, առավոտյան նախիրը կանչող:
Ես` աղբյուրն եմ, վշտի շրթերը ողողող:
Ես` Տաճարի սյան հզորությունն եմ:
Համեցե՛ք, արթուններ:

Sambitbaba
03.12.2017, 10:15
Նոյեմբեր 20


Իմ կողմից ձեզ ուղղված կյանքի ուսմունքը, զավակներս,
Տիեզերքի երևույթների ըմբռնմանը հասնելու
ամենակարճ ճանապարհն է:
Պետք է հասկանալ անկատարելության խոչընդոտները:
Բժիշկը կարող է բուժել միայն այն ժամանակ, երբ պարզ են
հիվանդության չափերը:
Մեծահարուստը կույր է հաճախ աշխարհի երևույթների հանդեպ:
Հազվադեպ է լինում, որ զբաղված մարդիկ իրենց աչքն ապագային հառնեն:
Մարդկային պատմության մեջ ցեղերի միաձուլման մեծահզոր
պատերազմն է սկսվել,
Եվ ճակատամարտի պահին ամեն մի զինվոր երդվել է
իր զենքը կրել:
Աստծո նախախնամությունն առաջնորդում է ազգերին մարտերի ուղիով:
Եվ դուք, Իմ զինվորներ, ծածկվեք Աստծո Կամքի վահանով, և
Աստծո երգը ձեզ հետ կլինի:

Ջրհեղեից առաջ մարդիկ և ամուսնանում էին, և կերուխում էին անում, և
և առևտրով էին զբաղված, բայց Նոյն արդեն ընտրում էր լավագույն
կաղնիներն իր տապանի համար:

Sambitbaba
03.12.2017, 18:48
Նոյեմբեր 21


Ժպիտով ընդունեք կյանքի դպրոցը դաժան:



- - - - - - -



Նոյեմբեր 22


Ավելի լավ է Առաջնորդի հետևից քայլել գիշերային
արահետով, քան ուղի փնտրել խավարում:
Թունավոր ժամանակները կացնեն, զավակներս, բայց դուք,
պահպանվածներդ, նոր ճանապարհով կմտնեք Նոր
Աշխարհ:



- - - - - - -



Նոյեմբեր 23


Ամբողջ աշխարհը` մարմինն է Աստծո, և Մեր կամքը հրաման է կրում.
լավագույնս արտահայտել Կամքը Բարձրյալի:
Ծառան ծառայում է Տիրոջը, և Ամենաբարին մեզ թույլատրում է
Լույսի տոնակատարության համար ընտրել լավագույն զգեստներ:
Մեր եռանդին համապատասխան ստանում ենք մեր ոգու հագուստի գույնը:
Եվ խաչն Ընդունողը, Արհեստավորը Բարի,
վկավկայություն է տալիս հրին մեր հարության`
դեպի Աստծո Փառքի ճանաչման Տաճարը տանող
աստիճանների առջև:

Sambitbaba
04.12.2017, 08:51
Նոյեմբեր 24


Քո երջանկությունը` Աշխարհի արմատների մեջ Աստվածային
էներգիան բացահայտելն է:
Ուրիշներին թող մանգոյի տերևները հաշվելը`
ինքդ կեր պտուղները:
Ճանաչիր արմատներն ու պտուղները, և ուրիշներին տուր տերևները,
նրանք փոխվում են ամեն տարի:

Արարչի համակարգը դուրս է մարդկության սովորույթից:

Նորից մոռացել են Աստծո պայքարի մասին, դպրոցում ոչ ոք չի մնում
թշնամու գրոհի պահին:
Այժմ ավելի բարդ ժամանակներ են, քան դուք կարծում եք:
Թշնամությունն այսքան ուժեղ երբեք չի եղել:
Բայց ժամը հասել է:
Ազգի թշնամական ուժերը չեն ենթարկվում Ճակատագրին:
Հեռացող ռասան կործանում է ընտրված ժառանգորդներին, և
Մենք պետք է պահպանենք նրանց:
Ճակատագիրը կարելի է հեշտացնել, և պայքարը կարող է
արագ վերջանալ:

Sambitbaba
04.12.2017, 17:31
Նոյեմբեր 26


Մաքուր և լրջորեն սկսեք Իմ գործը:
Հիշեք, որ լավագույն գործերը դժվարությամբ են սկսվում:
Տաճարն այժմ կողպված է, և աղոթքներն էլ մոռացվել են կռվում,
բայց հնամաշ պատերով մագլցում են ոգու ծաղիկները:

Աշխարհի նոր աստիճանն Արարողի Ձեռքը ոչինչ չի
կասեցնի:

Ասեմ ձեզ, Մորիայի վահանը ծածկված է նետերով, բայց Ոգու Տոնակատարությանը
կհավաքվենք հաղթանակած:
Մտածեք հաղթանակի մասին:

Ժամանակավորապես մի կողմ դրեք խաղաղ կյանքի մտքերը, արթուն կացեք,
զինվորները պահակ են կանգնել:
Գիտեմ, դուք պատրաստ եք դպրոցիս ճանապարհը զարդարել ծաղիկներով,
բայց ժամանակը ցրտոտ է:
Լավ կլինի ամեն ինչ:

Sambitbaba
05.12.2017, 08:36
Նոյեմբեր 27


Եթե չեք ցուցաբերում վախ` լավ օրինակ եք ցուցաբերում
շրջապատի մարդկանց:
Սովորեցնում եմ ձեզ լուսավոր դիմավորել փորձի դրսևորումները:
Բացատրում եմ ձեզ` Ես արագացնում եմ ճակատագիրը և ճանապարհին սովորեցնում եմ
ոգիների հայտնությանը:
Օտար հոգու հայտնությամբ է ձեր հզորությունն աճում:
Կհասնեք սահմանվածին, ուր Քրիստոս է ձեզ կանչել:



- - - - - - -



Նոյեմբեր 29


Ապագայի հանդեպ ցուցաբերեք ձգտում և ուժերը բազում
ակամա կծառայեն ձեզ:
Ամենատարբեր գործիքներից նվագախումբ է կազմվում,
բայց նվագն ավարտվել է`և հչյունները թռչում են պատուհանից դուրս:

Sambitbaba
05.12.2017, 17:07
Նոյեմբեր 30


Թանկարժեք է Մորիայի ուսմունքը, կյանքի արահետով ուղեկցող:
Հաջորդում են իրար տեսակները մութ մարդկանց, իսկ կրակը հոգու
հազվադեպ է լուսավորում:
Վարելահողը դարավոր վարել չեն էլ սկսել, որքա՜ն շատ է
դժգոհությունն ու պառակտումը:
Հրեշտակների թասերը մարդկանց չեն վախեցնում:
Բայց եթե գնացքում մարդիկ վաղանցիկ ճամփորդներ են,
ուրեմն որքա՜ն վաղանցիկ է Աշխարհի համար կյանքը
երկրային:

Երկնային բարձունքներում արտահայտվող երջանկությունը արիություն է բերում
ճշմարտության մարտիկներին:
Ճշմարտությունը երբեմն խորհրդանիշներով է քողարկվում:
Միտքը չի կարող հասկանալ կյանքի համեմատությունները, և պետք է
բացատրել կենցաղային օրինակներով:
Մարդը կարիք ունի ծանոթ կերպարների, և այդ ցնորական
ճանապարհով է, որ հոգին կառուցում է
տունն իր իսկական:

Sambitbaba
06.12.2017, 10:11
Դեկտեմբեր 1


Ձեռքս հեռացնում է ձեր վտանգները, որքան որ ճակատագիրը
Ինձ թույլ է տալիս:
Գետնից սարի գագաթը թվում է անհասանելի, բայց միևնույն է կհասնենք:



- - - - - - -



Դեկտեմբեր 2


Ամեն մի բարի ձգտում օգնում է գործին:
Կարևոր է արձակել նետերն Իմ միջոցով կամ անմիջականորեն,
բայց ուղերձը բարի թող լինի:
Կարելի է ուղարկել այն նույնիսկ ավազակին:
Հանուն Իմ գործի կարող եք դա էլ պահանջել, բայց առանց զայրույթի,
և ուղարկելով բարու ուժն արարիչ:
Զայրույթը ծնում է զայրույթ, բայց Իմ զավակները հաղթում ենք կարմիր բոցը
կապույտ ճառագայթով:
Կապույտ ճառագայթը կրակ է հանգցնում:
Կապույտ ճաևագայթի էներգիայով կարող եք տաճար կերտել, և
ալ ամպով ոչնչացնել լավագույն ծիլերը ձեր մեջ:
Շատ աշտարակներ ունի Մորիան և հայտնությունների պահապաններ
Հիմալայների լանջերին:
Հիշեք, որ առանց ուղեկից ոչ ոք չի անցնի ձնե
պահակակետերը:
Հսկաները սառույցների մեջ հսկում են աշխարհի գետը:
Սառույցները ծաղկում են մաքուր կրակով, և օդն օզոնով է հագեցել:



- - - - - - -



Դեկտեմբեր 6


Վարդի ընկնող թերթիկի մեջ անգամ լսել հղված կոչը:
Կյանքը լիքն է կոչերով, կրակը հասցնում է դրանք գաղտնիքների բարձունքին:

Մաքուր արցունքներ են բերում Մորիայի վարդերը:
Բարին չի ժանգոտվում:

Sambitbaba
06.12.2017, 16:36
Դեկտեմբեր 7


Իմ ձեռքը ձեզ օգնություն է բերում` սիրո հրաշքն Եմ բերում:
Մորիան հոգատարություն արտահայտելու բազում նշաններ է ցուցաբերում:



- - - - - - -



Դեկտեմբեր 8


Իմ ձեռքերը լիքն են բարիքներով, բայց դիմադրությունը
պետք է կասեցնել:
Կարտահայտեմ ուսմունքի ուժը սահմանափակ մտքերի վրա:



- - - - - - -



Դեկտեմբեր 9


Ցուցաբերեցի ապաքինող օդի հրաշքը,
կյանքի ահը հալվում է մայրամուտի մաքուր շողերում:
Ցուցաբերեք հաստատումն իմաստության, ցուցաբերեք հանգստություն:
Մորիան լսում է, որ տանջում են ձեզ անորոշ ստվերները,
բայց նրանք, ովքեր ծիծաղելու կգան, - սկսելու են աղոթել:



- - - - - - -



Դեկտեմբեր 23


Ավելի իմաստուն է ձեզ թույլ տալ սովորել կյանքի երևույթների վրա:
Ես շատ բան ցույց կտամ կյանքում, իսկ դու նկատիր միայն:
Երևակայությունը ոչինչ է կյանքի համեմատ:

Sambitbaba
07.12.2017, 08:21
Դեկտեմբեր 24


Աստվածային իմաստության երևույթների ճանաչման համար ոչինչ
որպես խոչընդոտ չպետք է ծառայի:
Տարբեր գործիքներ են պահանջում տարբեր խնդիրները:



- - - - - - -



Դեկտեմբեր 25


Շատ պարտեզների համար պիտանի չեն Մորիայի ծաղիկները, բայց նրանք
ծաղկում են նույնիսկ սառցադաշերում:
Ինչպես բուժիչ խոտաբույսերը, Իմ տերևներն էլ
կօգնեն շատ վերքեր փարատել:



- - - - - - -



Դեկտեմբեր 26


Ի հայտ եմ բերում ուժեր` լսել և տեսնել:
Գլխավորը`որակն օդի և ոգու հստակությունը:

Կյանքի հանգույցները արագ են քանդվում:



- - - - - - -



Դեկտեմբեր 27


Թող երջանիկ որսորդը վայրագ տանջողների դեմ ցուցաբերի
քաջություն:
Իսկական, խիստ և խոր արվեստի արտահայտման մասին
լավ է ցույց տալ մարդկանց ճշմարիտ
դատողություն:
Վատ է հաշտվել դատարկ արտաքինի և զավեշտախաղի աղմուկի հետ:
Գիտակցությունը պայծառանում է, և ուժեղանում է փորձը կյանքի:

Sambitbaba
07.12.2017, 19:59
Դեկտեմբեր 29


Դուք արտահայտում եք Իմ գործերի սկիզբը մաքուր դաշտի տարածքում:
Ես ժամանակ կնշանակեմ ամեն մի մաքուր ձեռնարկ
արտահայտելու համար:
Կարիքը չի խոցի ձեր աչքերը:
Մարդկային օրենսգրքերը չեն խախտի ձեր շարքերը:
Տգետների ու չարերի մեջ ջահը կրելը
երջանկություն համարեք:
Մենք որոշել ենք ցուցաբերել վայրագ սրտերի ուսման ուղիները,
փափկեցնել նրանց գեղցկության հետ միաձուլմամբ:
Բայց մութ ոգու մետաղը սառն է ավելի և ավելի ամուր`
քան խոսքերը երջանկության:
Միայն աշխատանքով է ձեռքը ճշմարտության քարուքանդ անում
ճաղերը բանտի:
Վերևից են թափվում ճշմարտության խոսքերը, բայց մարդիկ հորինել են
հովանոցներ և ծածկվել են Տիրոջ ամպերի ամպրոպից:
Բայց տարափը կհասնի չորացած սրտերին:

Կուրացնում ենք չարության ոտնձգությունները և կայծակով լուսավորում ենք
արդար ճամփան:
Արտահայտված սրտին ըմբռնում կհղենք:
Կասկածել կարող է կույրը միայն:
Ապագայի վերելքների համար համբերություն ցուցբերեք:



- - - -



Դեկտեմբեր 31


Ես երջանկություն եմ ձեզ ներկայացնում, ընդունեք այն և սովորեք
հասկանալ գրվածը:
Ամենն, ինչ կարելի է անվախճան արագացնել,
կարագացնենք:
Կյանքը բացում է երախը, բայց ոգին աննկուն է:
Իրադարձություններով հարուստ նոր տարին կարող եք հանգիստ
սկսել:
Ոգու ալիքները փրփրում են:
Բարեմաղթանքս հղում Եմ:

Sambitbaba
08.12.2017, 19:09
1922




Հունվար 1


Մարդկային կյանքի կեսն անցնում է աստղային ոլորտի հետ
շփվելով, բայց մարդիկ չեն հիշում:
Մարդիկ նկրտված են դեպի գիտելիքը, բայց այն չեն նկատում:
Դուք շրջապատված եք անցյալի և ապագայի գիտությամբ:
Օրհնյալ է նա, ով կհասկանա գալիքի գիտելիքը և
նախասահմանումների անկրկնելիությունը:
Սերը ձեզ ցույց կտա Նոր կյանքի հաստատման
սահմանը:
Ապագան ճանաչելու հրաշքը կհայտնվի առանց թնդանոթների, բայց
զանգի ղողանջը կկանչի ճամփորդներին, անտառում մոլորված:



- - - - - - -



Հունվար 2


Պետք չէ ընկճվել, դուք նախազգուշացվել եք պայքարի մասին,
նույնիսկ անունը Մորիայի հակազդեցություն է ծնում:
Զարմանալի չէ, որ խավարամիտները փորձում են վիրավորել
Իմ ռազմիկներին, բայց արթուն է Առաջնորդն Անտեսանելի:
Ձեր պոռթկումները հասկանալի են. չտեսնելով հրամանատարին,
զինվորները տրտնջում են խրամատում, բայց նա միշտ կապի մեջ է`
հեռախոսով ու հեռադիտակով:
Ընդունեք մարտը, Իմ Անունը փորձեք պահպանել:
Փոքրին սարսափելի է մռնչոցը, ատամները մեծի ծիծաղն են միայն բերում:

Sambitbaba
09.12.2017, 08:17
Հունվար 3


Ցուցաբերենք հաստատումը Մեր գոյության:
Ցուցաբերենք կյանքը երջանիկ անցնելու ուսմունքը մաքուր:
Մի հոգնեք մտքերով, ուսմունքի փորձերը յուրացնելուց հետո
լայն ճանապարհով կընթանաք:
Բարիք ենք գործում նպատակասլաց, այլ ոչ թե մղումով:
Աշխատել պետք է մաքուր ոգով միայն, մնացածը կգա
առանց դիտավորության:



- - - - - - -



Հունվար 4


Ճառագայթը ցրում է ամպերը, նոր ուղի է հղված
հաղթողին:



- - - - - - -



Հունվար 6


Հաղորդակցությունն ավելի լավ է, երբ չոր է ճամփան:
Ժպիտ է անհրաժեշտ`լացն արգելափակում է հոսանքը:
Կարելի է օգտվել որոշ գեղձերից, քանի դեռ նրանք
արտաթորում չեն գրգռել:
Արցունքների ամպով աշխարհն անհրաժեշտ հոսանքներ է կասեցնում:

Sambitbaba
09.12.2017, 20:06
Հունվար 7


Մեր Տաճարը կառուցվում է կյանքի անթիվ պայմանների
միջև:
Պայքար ենք ցուցաբերում, և նրա ամեն քար աշխատանքի քրտինքով է թրջված:
Հիշելով դպրոցի մասին, պատկերացրեք ձեզ Մեր հավերժական
Կառույցը:

Բարձունքը կանգնած է միայնակ` զգացմունքը միայնության
նրան չի լքում:
Թե զգացմունքն այդ ձեզ էլ է ծանոթ, ձեզ` բարեմաղթանք:
Դուք արդեն Մեր ճամփին եք, բայց միայնակ բարձունքը ձյուներով սնուցում է
հովիտների գետերը և դաշտերի բերքն է աճեցնում:
Արևն իր առաջին ճառագայթը հղում է գագաթին:
Եվ լուսինը իրեն է նայում սառցադաշտերում:
Եվ ոչ ոք չգիտի տաք աղբյուրների ընդերքները:
Եվ ծիծաղում են ձների տակից ելնող տաք գոլորշու վրա:
Միայնության սուրբ զգացումը թող չվախեցնի, այլ
լուսավորի ձեզ սիրով:
Ես ցուցաբերում եմ սեր և կայծակ:
Արարող շրթունքները կարող են և արգելել:
Երբ բաց է ուսմունքը, նահանջելը վտանգավոր է:
Թուլամիտներ պետք չեն:

Sambitbaba
10.12.2017, 10:16
Հունվար 9


Ժպտացեք: Ուրախությամբ եմ արտահայտում Քրիստոսի Ուսմունքի
էությունը, ուրախություն աշխարհի վեհությանը, ուրախություն
արտահայտված աշխատանքին, ուրախություն մաքուր հոգնությանը:



- - - - - - -



Հունվար 10


Վահանն Իմ կարող եք կրել:
Ամեն մաքուր մտադրության վրա` Փառքն է Աստծո:



- - - - - - -



Հունվար 11


Արևելքից և Արևմուտքից կգան Իմ զորքերը, և կճանաչեմ հաղթողների մեջ
Ես Իմ ընտրյալներին:
Եվ Իմ դրյալներին դուք էլ կճանաչեք:
Խոտերն աճում են, կատարելով Կամքն Արարչի:
Մարդկային հոգին բարձր է բույսերից, և նրա առաքելությունը
Մեր Ուսմունքի մեջ գերազանցում է բարիքի մասին մտքին:

Sambitbaba
10.12.2017, 20:14
Հունվար 13


Դուք ստեղծեցիք մի գործ, որը մեծահարուստն անգամ անկարող է ստեղծել:
Բայց բերվող մաքուր զոհին Աստված վերադարձնում է
մաքուր հավատով Իսահակին զոհաբերողին:
Եվ Մորիայի Սարն էլ, ընդունելով զոհաբերությունը,
սրտի գանձը կպահպանի:
Փոքր չէ գործը, որ դուք ձեռնարկեցիք,
Եվ առանց գոռոզամտության ու եսասիրական շահերի
ձեր կարողությունը դրեցիք ցույց տրված զոհասեղանին:
Խոսելով ճշմարտության մասին, մի՞թե կարող եմ լռել
բքի ցրտի մեջ հունձքին օգնություն ցուցաբերողների մասին:
Պահպանելով Իմ օրենսգիրքը` կլինեք պահպանված:
Որտեղ որ հայտնվեմ Ես, կարիքը կվերանա:
Հանգստությունը` Ճշմարտության լույսի մեջ է:
Ցույց տրված Սարը` հանձնարարություն է, այլ ոչ փորձություն:



- - - - - - -



Հունվար 14


Մառախուղը դժվար է մարմնական աչքի համար միայն,
բայց կյանքի երևույթները նկատողը տեսնում է ընթացքը դեպքերի:
Մեր հաղթահարված Դարպասները ձեզ տանում են
անթիվ-անհամար հարստությունների:
Ամեն մի սերմնահատիկ` ոսկի արևի, - վահան է ձեզ համար
երկրի լուսնային փայլքից:
Պետք է կամ արևի կամ լուսնի ճանապարհն ընտրել:
Արևն օրը լցնում է հրաշքներով, իսկ լուսինը ծնում է
փոփոխական ուրվականներ:
Հաստատվելով ակընհայտում, քայլիր արևի հետ,
և օրն էլ հեքիաթ է կդառնա:

Sambitbaba
11.12.2017, 07:46
Հունվար 15


Ավազներում ջուր մի փնտրիր, սառույցը տապի մեջ չի ծնվի:
Վերին ճանապարհները տանում են գագաթը սարի:



- - - - - - -



Հունվար 16


Ձեր հանդեպ Իմ մշտական ուշադրության և սիրո մեջ
հաստատվեք:
Երջանկություն են բերում բազում հարյուրամյակներում
կուտակված գործերը:



- - - - - - -



Հունվար 18


Իմ նշանի տակ կհավաքեմ նոր մարդկանց:
Հաստատվեք մտքի մեջ` ներգրավել ժողովրդին և կառուցել
Իմ Տաճարը ձեռքով ժողովրդի:
Մի հապաղեք, կանչում է Մորիան:
Հաստատվեք և կառուցեք ճանապարհն Ինձ ուղղված:

Sambitbaba
11.12.2017, 19:57
Հունվար 21


Ամեն օրվա կյանքով Ես ձեզ ուսմունք եմ ցուցաբերում:
Մի վախեցեք պակասամիտներից` չոր տերևների պես նրանք կքշվեն հեռու:



- - - - - - -



Հունվար 23


Հոգևոր ուրախություն եմ Ես բերում:
Իմ աջը ձեր մաքուր մտքերի վերևում է:
Մորիան ձեզ սովորեցնում է աղերսել մաքուր Եղբայրներին
լեռնային ճամփի աստիճանները ցույց տալու մասին:

Ձեռքով կարելի է հաղորդել լավագույն հոսանքները:
Ձեռքով կարելի է նաև ծովը կասեցնել:
Պղտոր գիտակցությամբ հոսանքը փոխանցել անկարելի է,
խելամիտ է դիպչելու պահին սեփական ուժը գիտակցել:



- - - - - - -



Հունվար 24


Նման եղեք թռչնի երգին և արևի ճառագայթին:

Sambitbaba
12.12.2017, 11:45
Հունվար 25


Ձեզ ի հայտ եմ բերում կյանքի մեծ դպրոցը:
Կարող եք սովորել տարբեր պատկերների համեմատության իմաստությունը:
Թող չթուլանա մաքուր ձգտումը, և Ես ցույց կտամ
ուղին ընտրյալների:
Մահացու մթնոլորտում դպրոցների կենտրոնացումը
վտանգավոր եմ համարում; մարդիկ համառում են
ընտրած ցանկություններում, բայց ուժը հաճախ թույլ է,
և պատկերը միայն ուղեղն է ծնվում:
Ուժեղ տեսիլքների համար պետք են թե հող՝ էլեկտրականությամբ հարուստ,
և թե հանգստի գիտակցում:



- - - - - - -



Հունվար 26


Իմ Ձեռքը ձեզ պաշտպանության վահան է ծառայում:

Ձեռքով, Համարում եմ, ամպը Կցրեմ:



- - - - - - -



Հունվար 27


Ուսուցիչը կհոգա անհնազանդների մասին:

Ուսուցիչը խնդրում է կարդալ Օրիգենեսի աշխատությունները, -
դուք հասկանալ կսկսեք սխալները եկեղեցու:
Նրա դպրոցի կանոններն օգտակար են այժմեականությանը:

Sambitbaba
12.12.2017, 19:39
Հունվար 28


Անունն Իմ ձեր թշնամիներին հակամարտություն է սովորեցնում:
Եվ Իմ պատգամավորները պետք է կռվի մեջ ձեզ օգնեն:
Ձեր հողեղեն հիմքը կայուն չէ, բայց Անտեսանելի Դաշնակիցների
հովանու տակ կարելի է հաղթել:



- - - - - - -



Հունվար 29


Մորիայի Երկիրը կգտնի լավագույն քարտաշնեերին:
Ես, Ես, Ես ընդունեցի:
Ես, Ես, Ես կհաստատեմ վահանը, և թշնամիների նետերը կփետրազարդեն
վահանը հաղթանակի:
Ձեր մենամարտին անհրաժեշտ ժամանակ տրամադրեք,
Արքան ժամանում է գիշերվա ժամին:
Օտարի ձայնը օտար է հավատարիմներին:
Արևն առավոտյան վաղ արթնացողի համար է:
Բայց մութ են առավոտյան չարթնացողները:

Ես ձեզ հետ եմ և կպաշտպանեմ:
Ամեն ոք իր ուղին է կերտում:



- - - - - - -



Հունվար 30


Պետք է լուսաբանել գռեհիկ երևույթները:
Մորիան` պայքարում է:
Գթասրտության ձեռքը` խոցում է:
Մորիայի ուսմունքին հետևեք:
Պետք է սովորեցնել մարդկության համար ընդհանուր
հնարավորությունների շրջանակներում:

Sambitbaba
13.12.2017, 06:34
Փետրվար 2


Մաքուր գործը տրվում է տարբեր միջոցներով:
Բազում մարմիններով են լեցուն փողոցները, բայց լուսոլորտների լույսը
աղոտ է:
Ըմբռնում ցուցաբերեք:



- - - - - - -



Փետրվար 3


Ամեն ինչի իմաստը` լավ տեսանելի է ռուսական իրավիճակում.
ոչ տնտեսությունը, ոչ կարիքը չփակեցին դեպի Մեզ բերող ուղիները:
Կառարկեք. աղքատությունն ու երեխաները խանգարում են:
Բայց մանուկները` ծաղիկներն են աշխարհի, և աղքատության քողն էլ`
մաքրման նվեր է:
Կասեն. հեշտ է Աստծո մասին վկայել, երբ հարուստ ես, - բայց կարիք
դուք էլ եք տեսել:
Լավ է ընկերների և աջակիցների հետ լինել, - բայց դուք թե լեղի,
և թե քարե սրտեր էլ եք տեսել:
Զորքին պիտանի չէ այն առաջնորդն, ով կռվում չի եղել:
Մղելով դեպի սարերը, դեպի կյանքն եմ Զինում ձեզ:
Զգում եմ, այսօրվանը չէ ուսմունքս, բայց նոր կյանք եմ Նախանշում:
Մի մնացեք մեռյալների հետ, աճում են ձեր օգնականները:
Ոչ թե հրաշք, այլ կոփված սրաշեղբ է ձեր կյանքը:
Դեպի Տաճար գալիս, կանցնեք ճանապարհի և կեղտը, և փոշին:

Աղքատի ուրախությունն էլ արևի համար մեծ բան է:
Ես ձեզ հետ եմ միշտ:

Sambitbaba
13.12.2017, 17:42
Փետրվար 5


Հասկացեք, մեռելների հետ չէ, որ պետք է գնաք:

Եթե մարդու հետ առընչվելն ունի նշանակություն, ուրեմն
Մեզ հետ առընչվելը նշանակալի է առավել:
Մարդու հետ առընչվելը տևական է լինում, սակայն
Մեզ հետ առընչվելն էներգիա է հաղորդում
Մեր որոշած ժամանակի համաձայն:

Հաճախ հասարակ սրբապատկերը սիրելի է շքեղ պատկերից:
Հրաշքն աննկատելի է կյանք ներթափանցում:
Մաքուր ուսմունքն առաջ մղելու համար ժամանակ է անհրաժեշտ:
Այդ ժամանակը վերապրեք:



- - - - - - -



Փետրվար 6


Երեկ շոշափոցինք լուսոլորտի հարցը` ամեն մեկը տեսնում է
աստղային պատկերներն իր լուսոլորտի գույնի միջով:
Որքան ներդաշնակ է լուսոլորտի հնչողությունը, այնքան ճշգրիտ է և պատկերը:
Ում մոտ զարգացած է պարտքի զգացումը, նա կտեսնի այն
ամենից առաջ:
Իսկ ում ձգում է սերը, կձգվի դեպի սահմանները սիրո և,
լիացած ուրախությամբ, ամենից առաջ
կտեսնի ուրախությունը գեղեցկության:
Բայց ճշմարտության բոլոր գույներով շողացող քարը
կարտացոլի ամբողջ մեծ ապագան:
Պետք է գնահատել նաև միագույն քարը:

Սովորում ենք ժպտալ սխալներին:
Գրքերը նման են անցողիկ մտքերի, պետք է ընտրել նրանց:
Շատ թեթև բաներ հիրավի անօգուտ են Ինձանից ուսմունք
ստանալու համար:
Անտառում հատապտուղ հավաքելիս, միայն ամենալավերն են ընտրում:

Sambitbaba
14.12.2017, 09:22
Փետրվար 7


Պահապան եղեք: Թող անմաքուր ոչինչ չթափանցի
Իմ Տուն:
Իմ Գործի դավաճաններին կուղարկեմ կայծակներ:
Այդ անմիտների վրա սարսափ կբերեմ:
Հարգողների համար հրաշք ցուցաբերենք:
Բարեմաղթանք ցուցաբերենք Իմ նշանը պահպանողներին:
Ես կհղեմ ձեզ Իմ Խոսքը, տարեք Այն ուսանողներին:



- - - - - - -



Փետրվար 8


Մեր խնդիրն է օգնել մարդկությանը:
Հաճախ յոգը, միանալով Աստծոն, ձգտում է մոռանալ Երկիրը:



- - - - - - -



Փետրվար 10


Ամպերի միջից արևի ժպիտը փայլք է տալիս ծիածանին:
Ժպտալով գալիք Լուսավոր Օրվա ցողի կաթիլների միջից,
կհիշեք Լուսոլորտն Ուսուցչի:

Իմ Անունն անարգում են, խեղաթյուրում և ավիրում են գործերս,
բայց Ես համբերում եմ:
Օտար ձեռքերով Իմ վահանը վնասում են, բայց Նոր ռասայի
արմատներն ամրանում են:

Լսիր ճշմարտությունը` քո մութ ամպերը, - չլսված համաշխարհային
աղետի գիտակցումից են:

Կույրերն ուրախանում են, խուլերը` երգում, բայց տեսնողները
մշուշով ու վշտով են համակվում:
Թուլամիտ է կռվի պահին խաղաղությամբ
լցվողը:
Հինգ տարում դար է ապրված, իսկ մարդկային միտքն իր վազքը`
դժբախտություն է համարում:

Sambitbaba
14.12.2017, 19:03
Փետրվար 12


Սփոփանք եմ ցուցաբերում ձեզ` մաքուր գաղափարները չեն մեռնում,
թեև բոլոր սառնամանիքները սպառնային սառույցներով:



- - - - - - -



Փետրվար 13


Պետք չէ դաժանորեն քննադատել կյանքի իրադարձությունները`
Նրանց շղթան դեպի դարպասներն է տանում:
Ճանապարհի քարերը հաղթահարելու համար մաքուր մտքեր են անհրաժեշտ:
Բարու մասին երազողը՝ բարի չէ, բայց դաժանության մեջ իրեն մեղադրելով,
ընդունում է հոգու աճը:
Հոգին չի ժանգոտում, և ոգին բյուրեղանում է:



- - - - - - -



Փետրվար 15

Գալիք Ռուսաստանի դպրոցներում ոգու աճի ուղիները դասավանդվելու են
ամբողջ ճանապարհն անցածների կողմից:
Իմ ընտրյալները կտանեն Իմ պարզ Խոսքը նրա մասին,
ինչը պատկանում է Մեծ Ազգին:
Սերը և անձնական, և ժողովրդական, և համաշխարհային՝
զոհաբերում կցուցաբերեն Սիրո Արարչին:
Օրհնություն և օգնություն ենք հղում:

Sambitbaba
15.12.2017, 08:59
Փետրվար 16


Երաժշտության մաքուր մտքերն օգնում են հոսանքի փոխանցմանը:
Աղոթում ենք գեղեցկության ձայներով ու պատկերներով:
Միտքն ու սիրտը չեն պայքարում միայն ստեղծագործման օվկիանում
լողալիս:
Հոգու թռչունն էլ նույնիսկ դողդողում է ներդաշնակության
զեփյուռից:
Եվ փայլում է պողպատը խոսքի, ճշմարտության հնոցի միջից:



- - - - - - -



Փետրվար 17


Իմաստունը չի վախենում:
Հրաշքն անսպասելիորեն է գալիս:
Ամեն նոր բան կարևոր է, երբեմն փոշու հատիկը` կարևոր է
սարից:

Պետք է երազել, երազանքի ուղին նոր պատուհան է տալիս:
Պատուհանը դեպի օդն է տանում:
Ցանկացողը ստանում է:
Ամեն ինչ նշանակություն ունի:



- - - - - - -



Փետրվար 18


Հրաշքն արարվում է դեպի ապագա կյանք տանող ձգտումներում:

Sambitbaba
15.12.2017, 18:40
Փետրվար 19


Մի մտածեք ուտելիքի մասին`իսկ ուտելիքով իր մտքերը շոյող ծոմ պահողը
շատ ավելի վատ է:
Ծղոտով չէ, որ պետք է նախապատրաստել մարմինը. հզորությունը տրվում է ոգով:
Տանջվել պետք չէ, ավելի լավ է ուրախանալ ոգու ստեղծագործության
ամեն մի հատիկով:
Ստեղծագործող ուժ կա անգամ խավարամիտների մեջ:
Վերցրու մանրադիտակը, և կյանքը կլցվի հրաշալի
ձևերով:
Մթի մեջ աչքն ավելի լավ է տիրապետում հոգևոր տեսողությանը:



- - - - - - -



Փետրվար 20


Ավելի իմաստուն է ոչ թե վշտանալ, այլ ուրախությամբ ձգտել:
Մտածել պետք է` մտքերը ծնում են գործեր:



- - - - - - -



Փետրվար 21


Նոր երևույթների մեջ ցուցանշված պայքար նշմարեք:
Թե որքան է լարված կյանքը, դուք արդեն գիտեք:
Դժբախտությունը մերժողներին` երջանկություն առաջարկեցին:

Sambitbaba
16.12.2017, 07:00
Փետրվար 23


Կատաղի թշնամիների երևույթը գերադասելի համարեք փտած ընկերներից:

Ծիածանի լույսը միայն մարդուն է անտեսանելի, որովհետև շատ նուրբ են
ծիածանի թրթիռները:
Մանրամասները ծագում են, կախված տարբեր մարդկանց
լուսոլորտից և կարմայից:

Համարում եմ` թռչնակը ցրտից ցցում է փետուրները, բայց արևը
կբացի նրա թևերը:



- - - - - - -



Փետրվար 24


Ռուս ժողովրդի բնավորությունը կլուսավորի նրանց ոգու գեղեցկությունը:
Մի լացիր այնտեղ, որտեղ արցունքների փոխարեն ոգու մթությունը խոցող
նետեր են անհրաժեշտ:

Ռուսաստանը կծաղկի արվեստով:



- - - - - - -



Փետրվար 25


Շատ ուժ և հնարավորություններ տվեցիք Մեր Գործին,
թող հիմա ուրիշներն էլ չվախենան ծիծաղելի թվալ
հանուն Աստծո անվան:
Հիմա հանգստացեք նոր գրոհից առաջ, բայց հետո
մոտ են վերջին Դարպասները:
Խաղաղ ուսմունքներ չեմ քարոզում, կռվի մեջ հիշեք Իմ վահանը:

Sambitbaba
16.12.2017, 18:09
Փետրվար 26


Նոր օրը բերում է նոր հնարավորություններ:
Թռչնակը թռիչքից առաջ չի պատկերացնում, թե ինչպես է
օվկիանոսը թռչել-անցնելու:
Եթե դուք լսեիք անհապաղ իրագործվող ցանկությունների ձայները,
աշխարհը կկործանվեր:
Մի վախեցիր տրամադրություններից, նրանք փոխվում են տերևների պես:
Ձյան մաքուր առվակը կբերի ծարավի հագեցում:



- - - - - - -



Փետրվար 27


Ձեզ դժվար է սպասել, բայց պատկերացրեք, թե որքան դժվար է
տեսնել շինությունը դեռևս առանց տանիքի:
Մարդկային ոգին բարու հետ է պայքարում:



- - - - - - -



Փետրվար 28


Ուղևորների անհամբերությունը ճեպընթացին արագացնել
չի կարող:
Նոր հանգամանքները նոր թռիչքներ են ծնում:
Մի շտապեք` ամեն ինչ կգա իր ժամին:

Sambitbaba
17.12.2017, 10:08
Մարտ 1


Հրաշքն արարվում է: Դուք ցուցաբերում եք աշխատանք, անհրաժեշտ`
գալիք կյանքի արտահայտման համար:
Գործի դժվարությունները ոչ այլ ինչ են, քան ալմաստի հղկման ջանքերը:
Օտար կամքն անհրաժեշտ է ուղղել դեպի բարին,
ինչպես ալիքը` ջրաղացին:
Բայց քանի՜ ամբարտակ է կառուցում ջրաղացպանը, նախքան կուղղորդի
ալիքն աշխատունակ:
Բազկին ուժ է պետք և աչքին` համարձակություն,
նոր հնարավորություններ փորձելու համար:
Արժեքավոր է միայն սեփական ձեռքերով կատարած
աշխատանքը:
Գործով եք բացում փականները դարպասների, որոնք տանում են աշխարհներ,
դեպի ուր ձգտում եք:
Ամեն ինչ հնարավոր է, բայց համարեք, որ խոստացածը
սահմանված ժամին կստանաք:
Գնալ ցանկացողը` կհասնի նպատակակետին:
Սովորեք կյանքի փորձով. ուղարկում ենք ձեզ մարդկանց պատկերները,
և իրադարձություններն արտահայտում են ցեղի մարմնավորման
հրաշքի ընթացքը սահմանված:

Թալիսման եմ բերում յուրաքանչյուրին:
Ով կասի գեղեցկություն` կփրկվի:

Sambitbaba
17.12.2017, 18:08
Մարտ 2


Մենք պատրաստ ենք օգնել, եթե մարդը չի խանգարում:
Միայն կոչի առջև ենք բացում Դարպասները:
Գործընկերոջ նետերն ուղղորդում են էներգիան:
Փորձության մեջ են բոլոր աշխարհները:
Արարչի սեպագիրը լիքն է փորձություններով, և Արևն արևների
լուսավորում է Մեծ Գործի Երգն անլռելի:



- - - - - - -



Մարտ 3


Անհրաժեշտ են նետեր, իմաստ փնտրիր կյանքի երևույթների մեջ:
Պետք է պայքարել չար ավերիչների դեմ:
Գրոհը մոտենում է, և մեր մտքերին սպասվում է
ճիշտ ճանապարհ ընտրել ճակատամարտի պահին:



- - - - - - -



Մարտ 4


Մորիայի Սարն էին գնում զոհաբերության համար:
Դժվար է աղոթել, երբ միտքը զբաղված է:
Կամքն աղոթավայրը պետք է պաշտպանի:

Ավելի լավ է ճանաչես մարդկանց, քան գորովվես նրանց դիմակներով:
Եթե մարդկանց սրտերը լցված լինեին գեղեցկությամբ,
սխրանքի կարիք չէր լինի, բայց այնքա՜ն շատ են խավարամիտներները:
Դա պետք է ցուցադրի ամեն մի ճշմարտության փշածածկ ճանապարհը:

Sambitbaba
18.12.2017, 09:17
Մարտ 8


Աղոտ լույը հեշտությամբ փոխարինվում է ճառագայթով:
Գործը լուծել կարողացեք ոչ դրամական երաշխիքներով:



- - - - - - -



Մարտ 9


Մտածեք ապագա օգուտի մասին և կանգ մի առեք
այսօրվա վրա:
Իմ օգնությունը մեծ է և անհապաղ:



- - - - - - -



Մարտ 10


Ի հայտ բերեցի նոր դեմքեր` սովորեք:
Դաժան է ճանաչել ընկերների իրական դեմքերը, բայց գիտելիքը վեր է ամենից:

Ձին ծառս է լինում մտրակի ցասումից,
Ոգին դողում է անարդարության ներկայությունից:
Բարօրություն քաջերին և արդարների՛ն:
Ձեր ոգին դատավորն է միակ` նրանում է Աստված:

Sambitbaba
18.12.2017, 18:46
Մարտ 12


Տիեզերքն արտացոլվում է բոլորի աչքերում,
Եվ Աստված էլ ննջում է բոլորի սրտերում:
Վա՜յ Աստծոն վանողներին:
Չիմանալն ավելի լավ է, քան ուրանալը:
Ի հայտ բերեցին Ուսուցչին, և Փրկչի Անունն էլ արտասանված է Իմ
Տանը:
Փոքրին չէ, աննշանին չէ, որ ականատես կլինեք:
Աստծո սարի ամպը կփայլատակի, և Ձայնի որոտը կլուսավորի
խորխորատները:
Կհավաքվեն նորերը, նորերը, նորերը, կհավաքվեն գիտակիցները,
վեհացածները:

Ուսուցիչը ձեզ թույլ է տվել արտահայտել Իր Դեմքը, Իմ Տանիքի տակ
հավաքեք ժողովրդին:
Կառուցված և նախորոշված և աշխատանքի խոփով շրջանագծված է
Մորիայի Սարը:

Չենք նվաստանա դատողություններով և վտանգը ժպիտով
կդիմավորենք:
Իսկ կա՞ արդյոք վտանգ Մորիայի վահանի տակ:



- - - - - - -



Մարտ 13


Պետք է հավատալ լուսավոր և անսպասել անսպասելի:
Մի սպասիր, այլ նկատիր շարժումը ցողունի:

Sambitbaba
19.12.2017, 08:13
...

Sambitbaba
19.12.2017, 08:15
Մարտ 14


Զգում եմ, փոշին կուրացնում է աչքերս, և ճակատամարտը
մթագնում է լսողությունս,
Բայց իմացությունը կգա և կհաղթի երկրային հոգնածությանը:

Պետք է գիտենալ, որ ընտրած բարիքը կբերի
սկզբնաղբյուրին:
Ըստ նշանների սահմանեք վերելքի աստիճանների ժամանակը,
և գոյություն ունեցող ամեն ինչ կդառնա կյանքի գիրք:
Ի հայտ եմ բերում բոլոր աստիճանները, և ուղիղ է ճանապարհը:
Արարիչը կերպարներ է փնտրում:
Որոնումներն օրհնված են:
Այրվիր, շողարձակիր և լուսավորիր:
Իմացության հյութը կուտակվում է, և պտուղը հասունանում է
այգեպանի ձեռքի տակ:



- - - - - - -



Մարտ 15

Ոգին չի կարող մեռնել, իսկ միտքը չի կարող ոչնչացնել
Հրաշքն Արարչի:
Ծառը կարող է իր ստվերի տակ առնել շատերին:
Բայց այգեպանը գիտի, թե ինչպես է ամեն մի ճյուղ աճել:
Ճյուղերը խոնարհվում են, բայց ծառի տեսքը ճամփորդին հզոր է
թվում, և տերևների վահանը պատսպարում է անցորդներին:
Մաքուր մտքերը, ճյուղերի պես, վեր են հառնում, տարբեր են նրանք,
բայց նրանց աճը հզորացնում է ծառին:

Sambitbaba
19.12.2017, 18:15
Մարտ 16


Այնտեղ, որտեղ Իմ ուժերը չպետք է զուր հոսեն,
հնազանդություն ցուցաբերեք, - ըմբռնեք:



- - - - - - -



Մարտ 17


Մաքուր էական մտադրությունները մեզ մոտ պահպանում է
հմայակը:
Հմայակը, մագնիսի պես, գիտական է:



- - - - - - -



Մարտ 18


Ուղիները շատ են, բայց սիրտն ամենակարճը գիտի:
Ով լավ է հասկանում` շատ բան կսովորի:



- - - - - - -



Մարտ 19

Հիմքը խորն է` բանվորները, հիմքը գցելիս,
ապագա աշտարակների բարձրությունը չգիտեն,
բայց Ճարտարապետն արտահայտել է իր որոշումը:
Ծանր ու դժվարությամբ են հասունանում որոշ գործեր:
Երբ նահանջում է փոքրոգությունը, դավաճանությունն
իր բներն է հյուսում:
Կայծակով ավերելով բները, և հողմով բնաջնջելով փոքրոգությունը,
ճանապարհ ենք բացում:
Գնացեք` աշխատեք:

Sambitbaba
20.12.2017, 07:23
Մարտ 22


Անհամար շարժումների մեջ` Արարիչը լի է անընդգրկելի
խաղաղությամբ:
Առաջին հանգստությանը հետևում է երկրորդը:



- - - - - - -



Մարտ 23


Պետք չէ տխրել, երբ հոգնությունը տիրում է մարմնին, -
հոգին միշտ ազատ է:
Մարտի ընթացքում կարելի է հանգստանալ:



- - - - - - -



Մարտ 24


Համեմատեք նոր մարդկանց վերաբերմունքը ձեր հանդեպ: Այդ պատճառով եմ
ասում` թողեք հին մտքերը, նորերով գործեք:
Ճանապարհի դռները կարողացեք բացել ժպիտով:



- - - - - - -



Մարտ 25


Խավարը պետք է վտարված լինի:
Թող մաքուր մտքերն ուղեկցեն Իմ Գործին:
Հսկեք, որ մութ մարդիկ Ուսուցչի Անունով չխաղան:
Սովորեք գտնել հետնորդներ, որոնք իմաստը
կհասկանան:

Sambitbaba
20.12.2017, 18:09
Մարտ 26


Իմ ձեռքն օծում է արժանիներն:
Սովորեք դատել համաձայն Իմ դասերի:



- - - - - - -



Մարտ 27


Մենք գիտենք հոսքն օվկիանոսի, և կաթիլը երբեք
անհունը չի լցնի:



- - - - - - -



Մարտ 29


Բարդ է ժամանակը, և մութ են ուժերը, բայց արթուն է ճառագայթը:
Արարչի ձեռքն ընտրյալների վահանները զարդարում է
ոգու դրսևորումներով:
Օտար հմտությունն Արարչի դեմ կանգուն մնալ չի կարող:



- - - - - - -



Մարտ 30


Մեր վահանները չեն ժանգոտվում, և ճանապարհն էլ դեպի Մեզ է գցված:
Նայեք դեպքերին քառասուն ժամկետներով:
Պահպանում է Մորիան:

Sambitbaba
21.12.2017, 09:07
Ապրիլ 1


Ավելի լավ է դաժան իրականությունը, քան գուրգուրանքը:
Ուսուցանում եմ կյանքի ճշմարտությանը:
Սկզբում պետք է գիտենալ, իսկ հետո նոր՝ կարողանալ:
Սկզբում պետք է կարողանալ, հետո նոր՝ արատահայտել:
Արտահայտել կարելի է այն, ինչն արդարացված է ոգով:
Եթե ծակ նավակ չեք, ուրեմն տեղ կհասնեք:
Առագաստը բարձրացրած է, և ղեկը փորձված:
Վահանն Իմ ռազմի դաշտում ձեզ կպահպանի:
Պատրաստվեք մարտին`
Մաքուր մտքերով կհաղթեք:



- - - - - - -



Ապրիլ 2


Կյանքի հեքիաթը կհաստատվի, բայց որսացեք կոչերի ալիքները:
Հանդիպումների և նամակների մեջ որոնեք ուղարկված հնարավորությունների
ադամանդները:
Պետք է նայել ծավալուն և հեռու:
Ռազմիկներ, գիտակցե՛ք:



- - - - - - -



Ապրիլ 4


Ամեն մեկն իր վերելքի աստիճանն է իրագործում և կրում է
իրեն սահմանվածը:

Sambitbaba
21.12.2017, 18:03
Ապրիլ 5


Նոր թելեր եմ ներհյուսում, որոնում եմ միացման անկյուններ:
Անհրաժեշտ պսակներ եմ դնում ձեր վրա և լռության մեջ
պատրաստում եմ մարտի:
Ուրախ եղեք, խիզախը քայլում է ուղիով ճշմարիտ:
Հավատարիմներին կարող եմ պաշտպանել:



- - - - - - -



Ապրիլ 6


Մութ մարդկանց աղմուկը չի խանգարում նոր մարդիկ կերտելու գործին:
Ալյուրը մաքուր չէ միջակների մոտ, բայց նորը գնելու
փող չկա:
Իմացողը` կհաղթի:



- - - - - - -



Ապրիլ 7


Այո, այո, այո: Միասնության ամեն մի բառ լավագույն ծաղկի
սերմի է նման:
Ամեն ոք կարող է մի սքանչելի այգի աճեցնել:
Բայց ու՞ր են սերմերի տեսակները ճանաչող այգեպանները:
Ուսուցանենք հավաքել պտղատու ցողունները,
Հեռացնենք այրող խոտերը:
Եվ այն հողը, որտեղ Աստված Իրեն ցուցաբերեց, զարդարենք
ծաղիկներով:
Բայց ու՞ր են միասնության ծաղիկները, պահպանեք նրանց թերթիկները:
Այո, այո, այո:

Գիշերը վարագուրում է լավագույն պատկերները, բայց գիտակցեք`
գալիս է Լույսը:
Ինչու՞ ձեզ փորձության ենթարկել, եթե Տաճարի կառուցումը չենք ավարտելու:
Բայց մոդելը ձեռքներիս է արդեն, և դրված է հիմքը:
Թող օրհնյալ լինի Միակ Աստծո անունը:
Վկան եք լինելու ոչ թե չնչին իրադարձությունների:
Կյանքը փոխակերպվելու է` այդ Ես եմ ասում:

Sambitbaba
22.12.2017, 08:04
Ապրիլ 8


Պետք է ճիգեր ներդնել, պետք է ձեռքերով նոր ուժ
կառուցել:
Ես կօգնեմ, կօգնեմ, բայց դուք ջանք ներդրեք:



- - - - - - -



Ապրիլ 9


Վահան և նիզակ: Տերն օրհնել է ռազմիկներին:
Ամեն ինչ կգա՝ կգա վերջն աղջամուղջի:
Մի՞թե չեք տեսնում, ջղաձգվու՛մ է գիտակցությունը Տիեզերքի:
Քանզի մենք գիտենք կռվի ընթացքը, չի կարող փոխվել ծրագիրն
Արարչի:
Ի սկզբանե կռվում է խավարը, Ի սկզբանե Մենք
հաղթում ենք:



- - - - - - -



Ապրիլ 10


Բարու ճանապարհը միշտ էլ ոչ թե երգասացություն է, այլ
աշխատանք և ծառայություն:
Եթե շուռ տաք Կարման,այն շուռ կգա ձեր վրա:
Ոգու տառապանքները՝ ամենակարճ ճանապարհի միակ
աստիճաններն են:
Ընտրյալների մոտ տասնամյակների տառապանքները
մեկ օր են տևում:
Ավելի լավ է դառը բաժակը, քան կյանքը դառնացած:
Վճարեք հաշիվները հյուրանոցներում, և ձեր ճամպրուկները
նավ կբերվեն խոնարհությամբ:

Sambitbaba
22.12.2017, 20:19
Ապրիլ 11


Հրաշքը կատարվում է անսպասելիորեն:
Ոչինչ պատահական չէ:
Նորից Եմ կրկնում՝ մի վախեցեք:
Նորից նոր խայթոց՝ բայց մի վախեցեք:



- - - - - - -



Ապրիլ 12


Կյանքում կարելի է անցնել նախասահմանված վայրերի կողքով, առանց
կանչերին ուշադրություն դարձնելու:
Մի շարժումով Մենք կարող ենք տեղաշարժել գործերը:
Բայց այդ շարժումը չի օգնի ձեր Ճակատագրին:
Մեր Վահանը կպահապանի ձեզ մութ ուժերի ներխուժումից, բայց
հին պարտքերը վճարելն անխուսափելի է:
Ճակատագրի ձեռքը դեպի Բարիքն է տանում:



- - - - - - -



Ապրիլ 13


Այնտեղից, որտեղ երազներն են ստեղծվում,
Որտեղ զոհեր են մատուցվում,
Որտեղ Լույսն Անտեսանելի լուսավորում է գործը, -
Այնտեղից ողջույն:

Տերևների շշունջի մեջ,
Ալիքի ծոփյունի մեջ,
Հովի սյուքի մեջ
Ձեզ հետ եմ Ես:

Մութերի ու դաժանների մեջ,
Ոգուն դավաճանելու պահին,
Որոնումների և սգի մեջ՝
Ձեր վրա է Վահանն Իմ:

Sambitbaba
23.12.2017, 08:57
Ապրիլ 14


Տար լուսը և հետ մի նայիր:



- - - - - - -



Ապրիլ 15


Սիրիր ճամփեզրի տերևը՝ Աստծո արարումն է դա:
Ըմբռնումը՝ սրտումդ է:



- - - - - - -



Ապրիլ 17


Կտրել կապերը, կշեռքի նժարին դնել Մեր ուժերը, զրկվել
մեզ այցելելու հնարավորությունից՝ վտանգավոր է:
Ոչ ծիծաղելի, ոչ էլ կատակ բան է Լույսին մոտենալը:
Մեր ամեն մի շարժում Ուժով է պարուրված, և հենց մտքի առավոտը
փոխվի մթնշաղի, մթի թևերն ու կետերը
կարող են վիրավորել:
Մութը կարող է ծածկել նահանջողներին:
Սարերում սայթաքելն էլ ավելի հեշտ կլինի:
Լավ է չմերժես Առաջնորդող Ձեռքը,
քան սպասես լապտերին փրկարարի:
Մոլորյալներն ուրախ են նույնիսկ շան հաչոցի վրա հետ վերադառնալ:
Ավելի լավ չէ՞ հետևել ուղեվարին ձյան ալմաստների մեջ:
Պետք է հասկանալ:
Պետք է հիշել:
Պետք է իմանալ:

Sambitbaba
23.12.2017, 18:49
Ապրիլ 18


Ընդհանուր ճանապարհը Սուրբ Սարին չի հասցնի:
Ամենավատ երևույթն եմ համարում դավաճանությունը:
Արարչի զորության արտահայտումն է Ուրախությունը, որ լուսավորում է
աշխարհի մութը, ուր ամեն մեկին, իր գործի շնորհիվ,
բերում է Մեր Կանոնադրությունը:
Երկրագնդի վրա նոր օր է սկսվել:
Այժմ ոչ թե ջրի հոսք է, այլ ջրապտույտ:
Ամեն անձնական աշխարհ լուսավորված է հին կերպարները կլանող
Խարույկի ցոլքով:
Արարչի այդ իմաստությունը Նոր քաղաք է խոստանում, այրելով՝
արարում է:
Մի՞թե մենք ենք, վկաներս, որ պետք է տխրենք, հասկանալով Մեծագույն
այդ Մտադրությունը:
Թե խուլերը, թե կույրերը, և նստածներն էլ, անցորդներ են մնում,
Արարիչը՝ Գալիս է:



- - - - - - -



Ապրիլ 21


Արդյո՞ք հեքիաթ չէ ձեր կյանքը:
Գորգ-ինքնաթիռները ձեր առջև փռված են, և դուք
քաջակորով կթռչեք:
Բայց նույնիսկ արջերը հասկացան, թե ինչպես լողալ միասին:
Որքա՜ն օգտակար օրինակներ են սփռված մոտերքում:
Համարում եմ, որ պետք է ապրել, գիտենալով, թե ում վահանն է ձեզ վրա:
Ձգտում եմ արագացնել ձեր վազքը:

Sambitbaba
24.12.2017, 07:08
Ապրիլ 23


Ոչ թե կասկածները, ոչ թե զղջանքները, ոչ թե տրտմությունը,
այլ ապագան է ձեր առջև:
Չորս պահապաններ, Հրեշտակապետի գավաթը պահպանեք:
Ձեզ ցուցադրված տապանը լեցուն է Նոր գինով:
Դարերի շրթունքներին Ես պատգամել եմ դեպի Իմ ճանապարհը
բերել ձեզ:
Հողի քողի տակ թաքցրել եմ ձեր դեմքը:
Լիացրել եմ վերելքի ուրախությունը,
Բացահայտել եմ հեռացյալ մագաղաթի հիշողությունը:
Լայն ծավալել եմ դատողությունները և բացել եմ գրքերը:
Եկեք, ընդունեք:



- - - - - - -



Աղոթք


Դու, որ ձայն Տվեցիր ինձ և վահան, ուղարկիր մի ուսուցիչ ինձ
իմ ճամփեքին, զի բաց է իմ սիրտը:



- - - - - - -



Ապրիլ 24


Նոր ընտրյալները կարտահայտեն մտքերը կարճ և հստակ:
Ամեն ժամանակաշրջան ունի իր ձգտումները:
Մեկ պոկում են երիզը քարերից, մեկ զարդարում են նրանց
անճանաչելիորեն:

Ոգու տարօրինակություններն օտար մարմնավորումներում
ստիպում են կիրառել Մեզ ելք ոչ պետքական,
բայց մարդկանց համար համոզիչ:
Կարծում են, թե այգու շավիղներն ավելի լավն են, քան բնությունը:
Աում և Աստված հարաբերում են իրար ինչպես նյույն դռան կողափայտերը:
Այս ամենը կյանքի միևույն միջանցքի նշաններն են:

Sambitbaba
24.12.2017, 18:34
Ապրիլ 25


Գիշերը՝ սովորեցնում Ենք, ցերեկը մարդիկ դա իրենց են վերագրում:
Գլխավորը՝ գիշերվա մեջ գոյատևելն է, - աչքին մատչելի է
անդունդը և մրրիկը մոտ է ականջին:

Պահապան, հիշիր քեզ վստահված գանձի մասին:
Համարիր՝ Մեր կանչերը տալիս են գիտելիք, որը բարձր է անցյալի
պատվիրաններից:
Թխպոտ եղանակներ են գալիս՝ սովորեցնում Եմ դրանք հաղթահարել:
Ձեռքն Արարչի բացում է երկու ոլորտ:
Սահմանված է ճանապարհ ընտրել:
Շների ոհմակը գռմռում է, և բուն մթի մեջ աչքն է փայլեցնում:
Բայց իմացյալները չեն սարսռում:
Ես ուղարկում եմ Վահանը՝ հայեցեք, մի մերժեք երջանկությունը:

Առավոտը մշուշոտ էլ է լինում, և ցուրտը լցնում է սիրտը:
Բայց դուք գիտեք՝ երջանկությունը գալիս է:
Ջերմացեք ապագա գիտակցության կրակով:
Երկար չէ մթնշաղը, այո,այո, այո:
Պայքարը հուրհրում է, ականջը հստակորեն տարբերում է աղմուկը դոփյունի:
Այո, այո, այո: Լցվեք զորությամբ:

Sambitbaba
25.12.2017, 20:15
Ապրիլ 26


Խոսենք բարությամբ և գիտականորեն:
Վստահության մասին ոչ թե Ինձ, ձեզ համար եմ Խոսում:
Փակ սրտերի հանդիպելով, ուղերձները փշրվում են:
Երբ անպետք բաներ են ասվում, հաղորդալարերն էլ են խճճվում:
Դժգոհության ճառագայթումները ոչ միայն հետ են մղում
ուղարկված մտքերը, այլ գործողությունը չի կարող
կպչել նույնիսկ ոզնուն:
Դրանում է փետուրների և ոզնու փշերի տարբերությունը:
Փետրածածկ նետերը կգծեն փրկության շրջանակը, բայց եթե
կասկածի փշերը չեն հասցնում հեռագիրն ընդունողին,
ուրեմն ծագում է շատ լուրջ դժվարություն:
Բարձրյալները Մեզ Բարիք են հղում:
Մենք փոխանցում ենք այն ձեզ, բայց եթե Մենք և դուք մերժենք
այդ հղվող գիտակցությունը, մեզ տակով կանի ալիքը չարի:
Արտահայտված լավագույն սարքերն ամփոփված են ուղեղում:
Շուտով նորանոր կենտրոններ կվերադարձվեն մարդկանց:
Ծառն իմաստության կծաղկի նորից:



- - - - - - -



Ապրիլ 28


Մշտնջենական չէ մթնշաղը, դիմանալ է պետք բքին:
Պետք է կարողանալ շտապել՝ բոցավառվե՛ք:

Sambitbaba
26.12.2017, 09:48
Մայիս 1


Առվակներն ուրախության լցնում են Արարչի մտքի օվկիանոսը:
Եվ դուք, հոգիների մեջ ուրախության կաթիլներ լցնողներ, մատուցում եք
զոհեր աշխարհներ Ստեղծողին:
Պայծառացումներ կլինեն անվերջ: Սովորիր՝ սովորեցնելով:
Ուրախության սովորեցնելով, չսխալվեցիք:
Ամեն ծառ ուրախության մեջ ծաղիկներ է հագնում, բայց,
գիտենալով գարնան մասին, տերևները դեն նետելիս չի թախծում:
Նորից շեղվեցիք ծաղիկներով կռվի մեջ, բայց մարդկությունը
հեռու է ծաղիկներից:
Պնդիր. գեղեցկություն, նույնիսկ արցունքներն աչքերիդ, մինչև
կհասնես նախասահմանվածին:




- - - - - - -



Մայիս 2


Երկրային ճառագայթների ի հայտ գալը դժվարին է լինում:
Կգան քեզ մոտ, ցույց տուր քո հուրը, այն պետք է նրանց:
Մենք չէ, որ պետք է դատենք, եթե կարող ենք լուսարձակել:
Մի փակիր ճանապարհը նոր բախորղների առջև
Հին ձևերը պիտանի չեն այլևս:
Գեղեցկությունը ճանաչողը չի շեղի ճամփորդին:



- - - - - - -



Մայիս 3


Մեր էությունը պրանայի հոսանքների կարիքն ունի:
Արտահայտված և հոգնած օրգանիզմն օտար ուժ է
ընկալում:
Ուղղեք ձեր միտքն ամբողջ աշխարհի հոգևոր հանրության
գաղափարի վրա:

Sambitbaba
26.12.2017, 20:30
Մայիս 4


Աղոտ է վառվում աշխարհի լույսը, և ծառայության ամեն մի մղում
թանկ է բազմակի:
Բայց մի բան իմացեք՝ բարեգթությունն ու գործուն լինելը Մեզ
ամենից շատ են օգնում:
Ոչ թե տեսանելի, այլ օգտակար լինելու համար եմ Ես ձեզ վկայակոչում:
Կրակը վտանգ չէ թևերի համար:



- - - - - - -



Մայիս 9


Պետք է փայլել ոգով, երբ գիտես, որ ոգու մեջ է ճշմարտությունը:
Պետք է հասկանալ լայնորեն, ինչպես արտահայտված ոգու լայնությունը:
Երբեք մի մտածիր անկումների մասին, երբ թևեր են տրված թռչելու համար:



- - - - - - -



Մայիս 10


Պետք է հոգաս քո մասին և հասնես մինչև կռվի ավարտը:
Պետք է հզոր ալիք ուղղել և թռչել-անցնել չարի
սահմանը:
Պետք է վկայակոչել հզորության Հրեղեն էներգիան և նրա ստեղծած
կենսարար Տերափիմով ճեղքել չարի ընդերքը:



- - - - - - -



Մայիս 13


Ձեզ հետ խոսում եմ, ձեզ բացատրրում եմ և ձեզ լցնում եմ
ուսմունքի սխրանքի ցանկությամբ:
Բայց հաստատուն է ոչ միայն վստահությունը, այլև շինարարությունը:
Վստահությունն Ինձ դարձնում է շինարար, բայց կերտողները
դուք պետք է լինեք:
Հնձվորը կստանա ցորեն:
Թուզ հավաքելու համար, նախ պետք էարտահայտել
և գտնել թզենին:

Sambitbaba
27.12.2017, 09:23
Մայիս 14


Ռասաները Նոր Աշխարհում կվերանան:
Մի խոսեք ռասաների մասին, տարբեր ծովերի կաթիլները նույնն են:



- - - - - - -



Մայիս 15


Իմ վահանի հայտնությանը նայեք
որպես նախացուցված երևույթի:
Նոր սերնդի իմաստությանը նայեք
որպես երջանկության:
Ժողովրդական պայծառացմանը նայեք
որպես դեպի Նոր Աշխարհ տանող նոր աստիճանի:
Մեր հայտնությանը նայեք
որպես Աշխարհի Պահապանների:
Բայց պահպանեք Իմ օրենքները:
Բայց պահպանեք Մեր ուղերձը:
Կարողացեք լույս տարածել:
Կարողացեք արտահայտել Գեղեցկության մեծությունը:
Խուսափողները չունեն շարժում,
Հնոտիքով չկա կառուցում,
Սարյակի հետ սուլելով չեն մրցում,
Բորբոսնած հացը համտես չեն անում,
Գարշահոտ ծխի հետ չես կարող ներշնչել
Ապագա Երկրի սքանչելի պատմությունը:
Բայց արևին դիպած թևերին,
Բայց լուսաբացից առաջ վազողներին,
Բայց կեսգիշերը լցնող երգերին՝
Դաժան ու սարսափելի չէ ուղին:
Եվ աստղն էլ մոտ է Թերովբեին գտնողներին:
Պետք է ժպիտ ուղարկել աստղերին:
Տանը նստելով, չենք նկատում տունը, քանզի նրա մեջ ենք:

Sambitbaba
27.12.2017, 18:49
Մայիս 16


Պետք է ցուցաբերել մաքուր բնավորություն և ձգել լարերը սրտի:
Ուսուցումը շարունակվում է:
Այլևս երկար սպասելու հարկ չկա:
Պետք է ժպտալ:
Պողպատը կրակով է փորձվում՝ ոգու ուժն աճում է
կյանքի շնչառությունից:
Կռունկի թռիչքից շատ բան կարելի է սովորել:
Բայց շատ բան կարելի է ըմբռնել դեպի հրաշալի երկիր
թռչելիս:



- - - - - - -



Մայիս 17


Օտարների միջև, ծանր կործանարարների շրջապատում դժվար է.
պատրաստ ենք թռչել:
Սիրտ ցուցաբերել, դուր գալ մարդկանց, ողջույն ուղարկել
դժվար է:
Քրտնաջան ցանելով, քաղցրությամբ հնձում է, հրաշք է իրագործում
պատգամաբեր-մարդը:



- - - - - - -



Մայիս 23


Կարող եք սովորեցնել գործով, թե ինչպես լինել հնարամիտ,
Քանզի ամեն հանգամանքի մեջ տարբեր հնարավորություններ են
ամփոփված:
Բայց միտքը պետք է հղել լույսին:

Գրքի փոշին հարգելի է, բայց ոգին առանց փոշի է ճախրում:
Ծանրությունը՝ մեր մեջ է:
Երգեք. երգը վախեցնում է գայլերին:
Գաղտնի երգ երգեք:
Մի հանձնվեք քնին:

Sambitbaba
28.12.2017, 09:59
Մայիս 25


Կարման կարևոր է, բայց առավել կարևոր է ընտրությունը:
Կարման ընտրության պայմանն է միայն, բայց միայն ընտրյալն է
տանում հանձնարարությունը:
Արարչի ժպիտը պսակազարդում է ոչ թե երախտագիտությունից,
այլ սրտի կրակին հղված ուրախությունից, և գլխավերևում
շողափայլում է կրակի նշանը:
Կտրտված ճյուղերն իրենց ուժը տալիս են բնին, լքված սովորույթները
մաքրում են ոգին:
Քաջությամբ հաստատում եք:
Խելամտությամբ գտնում եք:
Ավելի լավ է շտապել, քան քնել սպասելիս:
Կտրեք գերանները և տուն կառուցեք:



- - - - - - -



Մայիս 26


Կյանքի առավել կարևոր պահերը մենք չենք նկատում,
դրանք փոշի են թվում մեզ:
Եթե պատկերացնենք երկրի որոշիչ պահը,
միայն փորձառու աշակերտը կհասկանա այն:
Ոչ միայն արտասովոր երևույթներում է Արարչի ձեռքը,
այլև փոշեհատիկի շարժման մեջ:
Դարպասները բաց են, թող մոմակալը հսկեն:

Sambitbaba
28.12.2017, 18:17
Մայիս 29


Օրիգենեսի աշակերտներից հետո հոգևորության կեղծ հավատը
սկսեց աճել:



- - - - - - -



Մայիս 30


Լսեք ոգու հզորության մասին՝ նրա ուժն անսպառ է:
Խոսքը չնչին մասն է միայն:
Մրրիկը շարժման նախադուռն է ընդամենը:
Ձյունն ընդամենը բանբերն է ցրտի:
Կայծակն ընդամենը ամպրոպի աչքն է:
Խոսքն ընդամենը փոշին է արարող մտքի հարվածի:

Մտքի աղբյուրը շողում է երջանիկ աչքերին՝
Եվ պրկվածության լարն էլ զգոն ականջին է հնչում:
Եվ ես, համակված ոչնչության զգացումով, սարսափում
և թուլանում էի:
Բայց Արարչի Մեծությունը հավասարեցնում է լեռն ու ավազահատիկը:

Զգացումը Սկզբի և Անվերջության լցնում է ամեն մի տնակ
և ամեն սիրտ:
Բայց բացվեք և թույլատրեք:
Տերևներն ամեն օր են աճում, իսկ ծաղիկները միայն իրենց ժամանակին:
Հրաշքն աճեցնում է ծառերն ակնթարթորեն:

Sambitbaba
29.12.2017, 18:12
Հունիս 1


Բազեն թռիչքի պահին թևը կախ չի գցի:
Վիհի վրայով թռչող եղնիկը երբեք չի հապաղի:
Այդպես, ժամանակի հետ ընթացողներն էլ՝ հետ չեն մնա:
Մակընթանությունը կամ տեղատվությունը չէ, որ տանում է նավակը,
այլ ոսկե հոսքը Տիեզերքի:
Եվ թող առագաստն էլ հավաքեն, բայց ափը նախասահմանված է:
Իմ Վահանը վառվում է, և ուսապահերից փայլում են հերոսության շողերը:
Իմ լույսը կբազմապատկեմ և թև կտամ ոտքերիս:

Ո՜վ դու, ճանապարհ երկարացնող, կայծակներ կգտնեմ և նրանց վրայով
կանցնեմ անդունդը:
Թևիս կփաթաթեմ հողմը թիկնոցի նման և կկանգնեմ բարձրունքին:
Որտե՞ղ է ճանապարհիս փոշին:
Ու՞ր մնաց տոթը լափող:
Ու՞ր է տեղատարափ անձրևը, ծիլը թաքցնող:
Ոտքերս անվնաս են, և Քո մատանին էլ ամուր է ձեռքիս:
Տես, Վեհապետ, հետևիցս հասնում է բազես:

Բերում եմ ձեզ, հղում Եմ անձրև հոգսերի:
Իմ հոգսերը ձեզ՝ ի հուրախություն:



- - - - - - -



Հունիս 2


Խոստանում եմ գիտակցության աճ, այն աստիճանաբար է գալիս,
աննկատ, ինչպես աճը խոտի:
Նախ հաստատենք մեր արհամարհանքն ուտելիքի հանդեպ:
Բայց ինչպես ընկած մրգերն են ընտրվում զամբյուղի մեջ դնելու համար,
այնպես էլ ավարտուն մտքերն են փոխառնվում:
Ճիշտ ինչպես մարդկանց անկատարյալության զգացմունքն է եղել միշտ,
բայց այժմ այդ պտուղն էլ ընկավ:

Նոր Աշխարհի դարպասների մոտ ամբոխներ են հավաքվել, բայց չեն ճանաչում Դարպասը:
Սակայն թեթև են ոգու աստիճանները, և միասնական ցանկությամբ
աշխարհի իրերն իրենց տեղն են գտնում:
Գեղեցկության ցանկություն կրողներ՝ Բարին ձեզ լինի:

Sambitbaba
30.12.2017, 07:01
Հունիս 3


Պետք է Տիեզերքի ամբողջ ուժն ուղղել ոգու
զարթոնքի վրա:
Հոգնածությունը վերանորոգում է օրգանիզմը:
Նպատակի գիտակցումը նշանակություն է տալիս ոգու ամեն մի
արտահայտման:
Բոլոր քամիները ջրաղացպանին ծառայում են լավագույն ալյուր կուտակելու համար:
Ուսումնասիրել բնության բոլոր երևույթները և գիտակցել դրանք որպես
գեղեցկություն՝ նշանակում է թևեր տալ մարդկանց:
Զնդանը բացելու համար բանալի է հարկավոր, բայց թևերը
դեպի լույս կբարձրացնեն:
Ամեն բանալի ճանաչում է իր զնդանը:
Բայց կգա ժամանակ, երբ մարդիկ կատեն բանալիները:
Պատահականություններ չկան:
Ինձ պետք է ամրապնդել ձեր գիտակցությունը ոգու հնարավորությունների
մասին:
Մեծ ալիքներից հետո հասնում են մարդկանց մտքերի ալիքներին:
Նույնիսկ հասնում են բույսերի ալիքներին, բայց փոխարենը հետո
նուրբ լսողությունը կսուզվի Տիեզերքի
ներդաշնակության ալիքների մեջ:
Մարմնի հոգնածությունը ծագում է ձեր նպատակին հասնելու
վազքի պատճառով:
Նվաճումը կա՝ այն աճում է, ինչպես փորձով հագեցած
մի բյուրեղ:
Մենք էլ հոգատարությամբ հետևում ենք մեր լողորդներին:
Եվ եթե ալիքների աղը լցվի ձեր ականջը՝ մի վախեցեք.
Մենք ձեզ հետ ենք:
Տարածեք ձեր ձեռքն անդունդի վրա:
Անդունդի վախ չկա, քանզի ոգուն ավելի ահավոր են սենյակն
ու գորգը:
Ճանաչման էությունն ուղղեք դեպի Մեզ:
Դուք չէ, որ տեսնում եք ամպերը, այլ Մենք:
Ձգտումը հրաշք է գործում, բայց թողեք Մենք դատենք:

Sambitbaba
30.12.2017, 19:58
Հունիս 6


Նախկին բուրմունքը կվերածվի գարշահոտության:
Նախկին երգն՝ անիվների աղմուկի:
Նախկին վահանը՝ վառարանի խուփ կդառնա:
Այդպես է, որ աճում է Տիեզերքին ձգտող ոգին:
Փոքրիկ սենյակում և փոքրիկ գորգի վրա փոխում եք հնության
եղջերաթեփերը:
Իսկ ի՞նչը սարերի ձների մեջ և արևի առվակներում
կարող է լվացվել:
Նոր մաշկ կստանա ազատագրված իմաստությունը:

Ձեզ հետ միասին ուրախանում ենք փոխակերպված,
մորեմերկ մարդկանցով,
Այնպես, ինչպես պատուհանի վարագույրը բացվեց և բացահայտվեց
տան կահավորանքը:
Եվ հեշտ է հիմա տալ խորհուրդ, կարդալ բաց գիրքը:
Այո, այո, այո:
Դուք փոխվում եք Իմ աչքերի առջև:
Մեզ վստահեցնում է ձեր վճռականությունը, և, գիտենալով
թռչող գորգի մասին, անդունդի եզրով քայլելն էլ հեշտ է:
Նկատեք ամեն ինչ:



- - - - - - -



Հունիս 8


Քանի շուկա էիր գնացել,
Մեր դուռը մի վաճառական թակեց՝
Ուզում էր փոխանակել քո վզնոցը:
Կարմիր քարերի փոխարեն, Նա կապույտ կրակով քարեր ցույց տվեց:
Մայր, չգիտեինք, թե ո՞ր քարերն էին ավելի գունեղ:
Վաճառականը բարձրահասակ էր, և սև էր մորուքը նրա:
Ինչու՞ մտածմունքի մեջ ընկար, մայր:
Մենք վաճառականին էլ ներս չենք թողնի:
Բայց արցունքներդ որտեղի՞ց:
Մեկը փայլատակեց կապույտ կրակո՛վ:
Կախարդ չէ՞ր եկվորը...

Երեխայի ձեռքերը չեն, որ ճանաչում են ճիշտ քարերը,
Հաճախ կարմիրը նրանց ավելի է սիրելի:

Sambitbaba
31.12.2017, 19:20
Հունիս 9


Ամեն օրվա մեջ որոնեք Լույսի առկայծումը:
Բարի Ուժերի մասին մտքի աճը կամրապնդի թակողների
գիտակցությունը:
Ոգին ծաղրելով, նվաստացնելով, վատաբանելով, քչերը կանգ առան
բարու և գործունեության ամրոցի առջև:
Հավերժական կյանքի դրոշմը կհարվածի նույնիսկ ամենացածր ճակատին:

Սիրելի կրպակավաճառներ, շահավե՞տ է արդյոք ինքներդ ձեզ խաբելը:
Խեղճ տիրակալներ, տարօրինակ չէ՞ արդյոք սեփական անձի համար
զնդան կառուցելը:
Մոլեգին իմաստուններ, ամոթ չէ՞ արդյոք սեփական պահանջներից
հրաժարվելը:
Եվ դուք, փողոցի զավակներ, մի մոռացեք, որ տների արանքից փայլող աստղը՝
լապտեր չէ:
Եվ սուզվում եք, և թռչում եք, և լսում,
Բայց ու՞ր է ձեր ոգու մարգարիտը:
Ու՞ր եք դուք ձգտում:
Կորցրել եք ուղղությունը, և օտար ոստը ձեր թևերն է
խոցել:
Աղտն ականջներին վնաս է, որպես բժիշկ եմ ասում:
Բայց Իմ դեղերը բարդ չեն,
Եվ շեփորն Իմ չի խլացնի՝ խոտերն ավելի աղմկոտ են աճում:
Հասկացիր սիրտդ, արցունքով փականակդ լվա:

Sambitbaba
01.01.2018, 20:40
Հունիս 10


Խոտերի տերևները պահպանում են արևի լույսը:
Մի՞թե միայն մարդկային աչքն է լույսից
կկոցվում:
Բորոտությունը վահանով չես ծածկի:
Սաղավարտն էլ երբեք գլխին չի փոխարինում:
Մեր կոչը մանուկի խնդրանքից էլ պարզ է:
Ընդունեք հարստությունը նախանշված:
Եթե ձեռքին լարում է մկանը, ուրեմն ոգով պետք է ընդունվի Աստված:

Հիմարի բերքը տկար է:
Բայց Մենք ընտիր սերմեր ենք տալիս:
Էժան ենք վաճառում:
Մի՞թե ընդամենը տգիտության պատճառով գերադասում եք ուտել
ինքներդ ձեզ:
Խնդրում եմ, բայց և Զգուշացնում,
Հայտնություններ կլինեն, վարագույրը բարձրանում է,
Եվ ակնոցներն էլ չեն փրկի փոշով լեցուն աչքերը:
Բժշկի գնացեք:



- - - - - - -



Հունիս 11


Գիշերվա ձեռքը պահպանում է մարգարիտը:
Օրվա աչքը հաստատում է ավարը:
Մթությունը մութ չէ արծվի աչքի համար:
Նոր ձեռքբերումներ ցուցաբերեք:
Հայտնի ժամկետներն ի հայտ բերեք գիշեր ու ցերեկ:
Զգում եմ, գալիս է երջանկությունը:

Sambitbaba
02.01.2018, 05:47
Հունիս 13


Եթե պետք է կռվենք և ոչնչացնենք չարը, մոլեռանդ չե՞նք լինի
մենք արդյոք:
Որտե՞ղ է, ուրեմն, սահմանն արդարության:
Բայց ներդաշնակության դպրոցն անցածը գիտի, թե ինչպես
կառավարվել սրտով:
Մեր աշակերտը թրի ամեն հարված որոշում է դեպի Մեզ ձգտող
իր ոգով:
Չի հապաղում, ոչնչացնում է թշնամիների հերյուրանքները:
Հանգիստը չէ, հնարամտության ցուցաբերումն է տիրում
Մեր մարտիկներին:
Փակ չեն նրանց աչքերը, կանչում ենք աշխատանքի՝ ասացեք նրանց,
ովքեր կարծում են, թե Մենք կտրում ենք գործից:



- - - - - - -



Հունիս 14


Ուսուցանում եմ հարցնել ճակատագրին՝ ժամկետն անհրաժշտ է հասկանալ:
Ժամկետների ըմբռնման շնորհիվ Տիեզերքի կազմակերպվածության
զգացումն է ձևավորվում:
Կամքի հետ միասին ժամկետները ներդաշնակ են ընթանում, առանց ավերումների:
Կառավարող Ձեռքը ոգու վրա է գոյատևում,
Նավավարի նման համադրում է ալիքները, ժամկետները և ուժերը:
Հետևաբար, Մեր աշակերտները պետք է կարողանան հաշվել
յուրաքանչյուր օրվա կյանքի շնչառությունը:
Տգիտության մթնշաղը և դժգոհության ծամածռանքը՝ ձեր
նշանները չեն, տվեք դրանք խավարամիտներին:
Վահանն Իմ՝ ապաստան է մաքուրների համար:
Իմ նետերը՝ թևեր են նվիրյալներին:
Իմ սուրը՝ ջահ անվեհերներին:
Իմ ժպիտը՝ երջանկություն, իմաստուններին խոստացած:
Սիրտն Իմ՝ ձեր տունը:
Ձեր տաճարն՝ Ինձ հրաշք:
Կյանքում ջանացեք գտնել Ուրսուլային և Անտոնիոսին*:
Համարում եմ՝ կարող եք ճանաչել Իմ Կանոնադրությունը:


- - - - - - - - - - - - -
* Ուրսուլա - բրիտների արքայադուստր: Ընդունեց քրիստոնեությունը և, մերժելով հոներին՝ հրաժարվել կուսակրոնության ուխտից, տանջամահ արվեց:
Անտոնիոս Մեծ - վանականության հիմնադիրը:

Sambitbaba
02.01.2018, 19:15
Հունիս 15


Սարերի գագաթներին լսեք Մեր ձգտումների մասին:
Կարդացեք Մեր արտահայտված երազի մասին:
Կիմանաք Մեր հայտնության մասին, բայց և այնպես չեք հավատա,
Քանզի Մենք ուսուցանում ենք դուռը թակողներին:
Խստորեն կարգելենք դավաճանների մուտքը:
Խստորեն թույլ տվեք մտքեր Մեր մասին:

Լսու՞մ եք, նոր կայծերը պայծառացում են արտահայտում:
Հեռու տարեք թշնամիներին՝ նորերին նրանք վտանգավոր են:
Ժպիտով լսեցեք ուսյալի փաստարկները, նա ոչինչ
չի տեսել:
Սակայն Արծվի Աչքը ձեր վերևում է:



- - - - - - -



Հունիս 17


Առիթ է պետք փնտրել լսելու համար:
Բաց ականջը շրջապատված է մեծ լռությամբ:
Աղմուկից հետո, լռությունն անխոցելի է:
Կռվի թեժ պահին էլ լռության արտահայտումն առանձնապես ապշելի է:
Ասես թե երկրային ոլորտից ականջն էլ է խորշում:

Այսօրվա անհասանելին՝ վաղն արդեն հեշտ է:
Ճամփի դժվարությունները կախված են մարմնի սովորություններից:
Այդ պատճառով երեխաներին պահպանեք սովորույթներից՝ և դրանք
կլեպի պես կպոկվեն-կընկնեն:
Տների պատերը թունավորող ուտիճների ամպերն
անկյուններում դեսուդեն են ընկել:
Այդպես էլ խավարը՝ մարդկանց շղթայել է, Բայց սրի փայլատակումը կճեղքի խավարը:
Կլինի լույս:

Sambitbaba
03.01.2018, 18:30
Հունիս 18


Ներուժի համար մաքուր օդ է հարկավոր:
Համեմատեք ամպրոպից հետո առկա էլեկտրականության հետ:
Հրաշքներ կարող են լինել ամեն տեղ, բայց ուսուցումը
միշտ զուգակցված է ոգու վիճակի հետ:



- - - - - - -



Հունիս 20


Վրա են հասնում ոգու ժամկետները:
Երջանկության և խավարի դրսևորումներն իրար են խառնվում Գիտակցության սահմանին:
Գիշերվա անցումն առավոտվա՝ աննկատելի է աչքի համար:
Բայց իմացեք Աստծո տեղի սրբությունը:
Ոչ ավյուն, ոչ զայրույթ բերեք քաղցը սպանելու համար, եթե հուսում եք հայտնվել Իմացության Հայացքի առջև:
Ոգու փոշին՝ Երանության փայլատակումն է:
Երանությունը մարտական զրահն է կոփում:



- - - - - - -



Հունիս 21


Նորերը, նորերը, նորերը կհավաքվեն:
Հաշվեք ձեր ընկերներին, նշագծեք ապագա Աճի դարպասները:
Նորոգեք փետուրները, նետերը հուսալքվում են անուժ:
Սովորեք թռչել:



- - - - - - -



Հունիս 22


Նրան, ում ժամկետը երկար է՝ ավելի լավ է չդիպչես:

Sambitbaba
04.01.2018, 05:18
Հունիս 23


Դուք ենթադրում եք գեղեցկության արտահայտման նոր հիմնավորումներ:
Ձեզ հետ Մենք դնում ենք Նոր Ուսմունքի սկիզբը:
Մակընթացությունը փոխարինվում է տեղատվությամբ:
Ամենամեծը՝ իններորոդ ալիքն է:
Կուզեի ցուցադրել ձեզ ամենամեծ ճակատամարտը Մեր Օրվա:



- - - - - - -



Հունիս 24


Հույսի, գործունեության, խիզախության մասին ուսմունքն ինչ-որ մեկին
կվանի՞:
Գիտելիք ստանալու ժամակետը սարսափելի՞ է արդյոք:
Ո՞վ է սփրթնում սիրո դեմ հանդիման:
Ո՞վ է սարսափում Հրեշտակի թևից:
Նմանների պետքը չունե՛նք:

Հիշատակված Տաճարը լուսավորվում է, և հաստատված է մեր ուղին:
Եվ ամեն առավոտ մեզ դեպի արևն է ձգում:
Բայց երջանիկ է նա, ով չի նկատել ցերեկը և տեր է դարձել
աստղերի մարգարիտներին:
Այդ մարգարիտը չի մեռնում, և դուք, աղքատներ, որտե՞ղ ավելի հաստատուն
գանձեր կգտնեք:
Տանք գնահատական, բայց դրամը չափի միավոր չդարձնենք:
Նկուղները լեցուն են, Նոր մետաղով աշխարհի ոսկին
կմոխրացնեմ:
Ոսկե վահանն ամուր չէ:

Sambitbaba
04.01.2018, 19:27
Հունիս 26


Պետք է իմաստություն ցուցաբերել, գործունեության մասին Եմ խոսում:
Ամեն նոր օրն առույգության նոր ճառագայթ է բերում:
Բայց գործողությունը չունի անձնական նշանակություն, երբ մթի մռնչոցը
համապատասխանում է մաքուր քաղաքի պաշտպանությանը:
Սփռողի Բազկի թափը ճեղքել է երկնակամարը:
Եվ բոլոր Որդիների բազուկներն էլ կհառնեն նույն շարժումով
և իրենց սերմերը կնետեն:
Հավաստագրում եմ գործունեության ժամանակը:

Մոտակա օրերը ձմեռային գործունեության նախադուռ համարեք:
Շտապեք գործունեություն ցուցաբերել:
Գործունեության մեջ համախմբեք ձեր ուժերը:
Ոչ մի զորք նման գործունեության մեջ չի եղել:
Ո՜վ սուր սրասայր:
Ո՜վ մուրճ ջախջախիչ:
Գալիս եմ, Կառուցողս:



- - - - - - -



Հունիս 27


Հնարամիտ եղեք՝ գործեք:



- - - - - - -



Հունիս 28


Մենք ասում ենք մեկ անգամ:
Մի՛ կրկնեք հարցը:
Չհասկացվածը և չլսվածը ցամաքում է երկրի համար:
Կարելի է նորից հասկանալ և նորից բարձրանալ, բայց նոր
աստիճաններով:
Ուստի խնայող եղեք:

Հոգնածությունը վտանգավոր չէ, մարդկանց ավելի վնասակար են
հաստ կաշին ու թեթևամտությունը:

Տանտիրոջ նման, անընդհատ գործունեության մեջ,
Չվախենանք աշխատանքի կաթիլներից:
Նույնիսկ չար գործունեությունը լավ է անշարժությունից:
Հասեք նավահանգիստ, ամեն մեկի համար իր նավն է եկել:

Sambitbaba
05.01.2018, 11:42
Հունիս 29


Արդարությունը դժվա՞ր է արդյոք:
Երեխան արդարության զգացումը դատավորից լավ գիտի:
Ինչու՞ ծերերն ու մանուկները կարող են դատել երկրի վրա
միայն:
Ծիծաղելի է մարդկային դատը:
Օրենքները խցանել են մուտքերը:
Կարողացեք աստղերի տակ դատել:
Կարողացեք փակ աչքերով չափել տարածությունը:
Փակ տեսողության լույսը գտնելը տրված է ամենքին:
Բայց ալարկոտությունը, բայց անշնորհակալությունը, բայց խավարամտությունը, բայց վայրագությունը
թռչկոտում են ձեր կռնակների վրա:
Կույր ճամփորդներ, որտե՞ղ է ուրեմն մանկական արդարությունը:
Լվացեք կեղտը սովորությունների:



- - - - - - -



Հունիս 30


Ոմանք ապրում են նկուղներում,
Ոմանք կծկվել են ձեղնահարկերում,
Ոմանք բավարարվել են ուրիշի տան սենյակով,
Բայց ոմանք մի ամբողջ տուն ունեն:
Ուզում եմ տուն տալ նրան, ով Մեզ հետ է ապրում:
Վատ չէ տանտեր լինել,
Հրաշալի է դիտել արևածագը կախովի
այգու միջից:
Եվ էժան եմ տունը ծախում:
Այնքան էլ մեծ գին չէ՝ սրտի խոսքը և գործը գեղեցկության:
Հասկացեք դրա օգուտը, հասկացեք գոնե ըստ մարդկության:

Sambitbaba
06.01.2018, 18:39
Հուլիս 2


Երբ ամրոպը հանդարտվի, Արարիչ, թույլ տուր, որ իմ մեջ
Նոր ոգին արթնանա:
Որոտը լցնում է գիշերվա լռությունը,
Եվ կայծակն է լուսամուտս ակոսում:
Մի՞թե այսպիսի գիշերով էլ լրաբերը կարող է գալ:
Բայց գիտեմ, հարցն անպատեհ է. սուրհանդակը գալիս է:
Ուսուցի՛չ, քունը կռվում է հմտությանս հետ,
Եվ աչքս խավարը չի թափանցում:
Կդնեմ մուրճը դռանս կողքին,
Թող լրաբերը փականը կոտրի:
Լուրը ստանալուց հետո փականն ինչի՞ս է:



- - - - - - -



Հուլիս 3


- Վեհապետ, ինչու՞ ինձ չես վստահում հավաքել բոլոր
պտուղները Քո այգու:
- Իսկ ու՞ր են քո զամբյուղները:
- Վեհապետ, ինչու՞ ինձ վրա չես լցնում
Քո Երանության աղբյուրները:
- Իսկ ու՞ր են քո կուժերը:
- Վեհապետ, ինչու՞ շշնջալու փոխարեն, Քո Ճշմարտությունը
որոտալով չես ասում:
- Իսկ ու՞ր են ականջները, և, ընդ որում, ամպրոպն ավելի լավ է
լսել սարերում:

Sambitbaba
07.01.2018, 11:46
Հուլիս 4


Մարդիկ հավաքվում են, փորձն ավելանում է, օգնություն ցուցաբերելն
ավելի է հեշտանում:
Այդպես էլ նավը, առագաստները բարձրացնելով, իր վազքն է արագացնում:
Ավելի պարզորեն, դյուրին, բարձր և աննկատ եք տանում ձեր չարչարանքները,
ծաղկեփոշու նման:
Թող ձեր անցումը լինի ավելի հեշտ, թեթև, պազունակ, բարձր և ուրախ:
Մի հիշիր ներբաններիդ մասին, երբ ուսերիդ հետևում
թևեր են աճում:



- - - - - - -



Հուլիս 9


Ինչի՞ց է, որ մեր տեսողությունը մեր կյանքի վերջին
հեռատես է դառնում:
Փորձը մեր հայացքը հեռուն է ուղղում, և ընթացիկը
մշուշապատվում է:
Նույնն էլ դուք, ստանալով գիտելիքն ապագայի,
Անցնում եք ներկայով, առանց ճահճի տիղմերի մեջ
խրվելու:
Բայց գործունեությունը՝ ամենից առաջ:
Հիրավի եմ ասում. երբեմն երկնքի թռչունը փայտացած մարդուց
շատ ավելի օգտակար է:

Sambitbaba
07.01.2018, 19:40
Հուլիս 11


Զգում եմ, թշնամիները խոցվելու են հրաշալի մի կրակով:
Հասել է ժամը գործելու:
Ըմբռնեք նվիրվածությունը և հավատը և արիությունը:
Կծածկեմ հավատի սաղավարտով ձեզ և զրահով նվիրվածության
և հաղթանակի վահանով:
Բայց դրոշին լինելու է հաղթող սեր-դիցուհին:

Միտքն ամեն օր է աճում:
Բարությունը թռչում է երջանկությանն ընդառաջ,
Բայց կամուրջը Մեր մեջ՝ հոգևորը, - կարող է սարի պես հառնալ
կամ ակնթարթորեն անհետանալ:
Եվ այդ անդունդը չես լցնի նյութական բոլոր
սարերի քարերով:
Եվ այդ պատճառով պահպանեք ծաղիկն Ադամանդի:
Սառույցի վրա այն չի ծաղկում:
Հեշտ է պարտեզպան լինել, դժվար է սերմին
դաս դառնալ,
Բայց եթե Արարիչը դեպի Մեզ կամուրջի ուժ է ձեզ տվել,
Եկեք և պահպանեք հուրը:
Ասացեք ճամփորդներին. գիտենք, թե մեր ճամփան՝ դեպի ուր է:

Sambitbaba
08.01.2018, 20:54
Հուլիս 12


Շրթունքներս կլռեն, Գթասրտության վահանը
ճանաչել ես չեմ կարողանա, երբ սերը թռչի գնա:
Երբ գիշերը թևերս փակեմ, առավոտյան կընկնեմ ցած:
Եվ ի՞նչ կբացեմ արևին ընդառաջ:

Ժպիտ իմ՝ ու՞ր ես:
Եվ ի՞նչ կնճիռ է ճակատս ակոսել:
Ու՞ր է խոսքն արևային, որով Լուսատուին կդիմավորեմ:
Ի՞նչն է արժանավայել:
Ես ճչում եմ, Ես պնդում եմ՝ սերը:
Սա է խոսքս:

Բացատրող խոսքը գնահատելու հարկ չկա:
Վերցրու Առաջնաուսուցչիդ պնդումները:
Սա է խոսքս:

Ուսուցչի շուրթերը բացում են փականները:
Դիր սիրտդ առավոտյան շողի շեմին, և Կպահպանեմ քեզ:
Բացիր աչքերդ ալիքի առջև, և Կպահպանեմ քեզ:
Ինձ համար երջանկություն է պահպանելիքը պահպանելը:

Sambitbaba
09.01.2018, 19:24
Հուլիս 13


Մոտենում է տանիքն ավարտին հասցնելու ժամանակը:
Սրբությամբ վերաբերվեք Տաճարին, և երբ Ինձ հետ միասին
անցնեք Կառույցով,
Աղոթք կուղարկենք Արարչին Ամենեսցուն:
Եվ Կդրսևորենք ըստ գործի և արժանիքի:
Վաճառքի հանված երջանիկ հավատը Կվերամիավորենք:
Կուղարկենք նոր նշաններ, Կամրացնենք առագաստները:
Հասկացեք, Ժամերգության համար չի կարելի վճարել:
Ոսկու տակ մեռել է հավատը:
Ամուր չէ վահանը ոսկյա:
Ես իմաստուններին եմ կանչում:
Կհավաքվեն նորերն ու կարևորները, և կծաղկի ծառը միության:



- - - - - - -



Հուլիս 14


Կհարցնեն, որտե՞ղ են ապացույցները:
Այժմ այնքա՜ն շատ են կեղծ մարգարեները:
Պատասխանեք. միայն գործերով ենք դատում:
Հաշվում ենք հետևանքները միայն:
Քանզի կեղծ մարգարեն տանում է դեպի սուտը:
Սուտն ավարտվում է չարով, և այդ ժամանակ տեսնում եք օձի ուղին:
Ուստի հաշվում ենք գործերը միայն:
Ուսուցիչը գիտի մեր ճանապարհը, և խանգարող ձայները
հանձնում ենք Նրա Կամքին:
Դատեք գործերով:
Սա է Իմ խոսքը:

Sambitbaba
10.01.2018, 07:50
Հուլիս 15


Հնձած արտը պետք է նորից անցնել մանգաղով:
Ամեն հասկ ձեռքի վրա պետք է տարվի շտեմարան:
Մաքուր սերմերը պետք է էրանել շնչով:
Մնացածը տրվում է խարույկների կրակին:
Այդպես մենք ընտրում են դրոշներն ապագայի:
Սա է Իմ խոսքը:

Ոչինչ առանց պատճառի չի ոչնչացվում:
Ամեն մեկի համար կոչ է նախատեսված:
Բայց քնկոտ ականջներին հասանելի չեն Հրեշտակների շեփորները:
Մանր զբաղվածությունը երբեմն պինդ է Երիգովի պատերից:
Արդյոք հին աղբ չկա՞ ձեր ականջներում:
Սա է Իմ խոսքը:

Ուրեմն ի՞նչ անել այդ ահաբեկիչների հետ:
Ի՞նչ անել ուրեմն այն նստածների հետ:
Ինչպե՞ս վարվել վաղվա օրն իմացողների հետ:
Այժմ գիտունները շատ են, բայց Կասեմ նրանց.
"Բացե՛ք ականջներդ": Բայց կասեմ. "Լվացեք ձեր ձեռքերը,
նախքան կփորձեք գոռգոռալ:
Ես եմ ասում: Ես եմ ասում": - Ես ասացի նրանց:
Վկայում եմ Ես Ինքս:
Կավարտեմ, երբ գտնեմ հարմար ժամանակ:
Բայց այժմ գնացեք:
Ձեռքս ձեզ հետ է:
Այո: Այո:

Փականքների մեջ: Ծեծ ու ջարդի մեջ:
Հոծ լռության մեջ: Ապստամբության մեջ:
Սրանց մեջ: Նրանց մեջ:
Հիշեք Իմ մասին:
Զորությունը միշտ ձեզ հետ է:
Աշակերտ, մի՞թե վախենում է ոստրեն ալիքների թավշյա
բախումից:
Չվախենաս ալեբախությունից:



- - - - - - -



Հուլիս 16


Համարում եմ, հոգին ամեն ինչի համար ժամանակ է գտնում:
Եթե փարոսը պատրաստ է ամեն օր ճամփորդներ փրկելու,
Ուրեմն փրկության ինչպիսի՜ կրակով է Իմ զորքը
բոցավառվելու:
Եվ գործունեության կրակն էլ այլ կրակներ է վառում:

Sambitbaba
10.01.2018, 19:05
Հուլիս 17


Գիտեք այլևս. բարությունն ու խելքը դեպի Մեզ չեն բերում՝
անհրաժեշտ է հոգևորի առկայությունը:
Բայց այդ հատկությունն ի հայտ է գալիս ոգու պատրաստ լինելու պահին:
Ոչինչ արագացնել չի կարող ուղու հաստատումը:
Նույնիսկ կոչն է անպտուղ, և ուրեմն հետևորդներ մի փնտրեք,
Սակայն հոգատարությամբ դիմավորեք դուռը թակողներին:
Ամոթալի է չնկատել սրտի զարկերը, - ավելի լավ է հաշվել
սխալի դրսևորումները, քան փոսի մեջ թաղել
թևավոր ցանկությունը:
Աշակերտ, ինչի՞դ են պետք անիրականալիի մասին մտքերդ:
Մի սպառիր ուժերդ ոգիդ անբովանդականացնելու վրա:
Իմ ջրաշուշանը՝ Այգուս այցելուների ուրախությունն է:

Երեխեք՝ աշխատանք, գործողություն, գործունեություն:
Բարու մասին մտքերը բարձրացնում են դեպի Ուսուցչի ոգու թրթիռները:
Հիշիր, Ուսուցչի հոգին՝ ձեր տունն է:
Դեպի բարին ձգտումներում Նրան մի մոռացիր:
Հանուն մարդկության եմ Ես սա ձեզ ասում:
Ուսուցիչը միշտ ձեր դռների մոտ է,
Ուղղակի դռները թողեք բաց:
Սպասեք Նրան և Նա կպատասխանի ձեր կանչին,
Ինչպես ծաղիկն է պատասխանում կանչին առավոտյան արևի:
Հանուն Իմ անվան քայլիր կյանքումդ և մութը կհաղթես:
Ձեզ չի թրջի նույնիսկ անձրևաբեր ամպը, և կիզիչ արևը
տառապանք չի պատճառի:
Քանզի Ես՝ ձեր Պաշտպանն եմ, և Ընկերը, և Հայրը:

Երեխեք, երեխեք, թանկագին երեխեք:
Մի կարծեք, թե Մեր Եղբայրությունն անանցանելի պատերով
թաքնված է մարդկությունից:
Հիմալայների ձյուները, որ մեզ թաքցնում են, խոչընդոտ են հետազոտողների,
բայց ոչ որողների համար:
Տարբերեք որոնողին չոր ու թերահավատ հետազոտողից:
Սուզվեք Մեր աշխատանքի մեջ, և Ես կօգնեմ ձեզ դեպի Այն Աշխարհ
տանող ճանապարհին:
Մենք այս պատգամն ենք ձեզ հղում:

Թող քարերը ճշմարտությունն ասեն:
Թող խոտերն ու ծառերը գովերգեն Փառքն Արարման:
Բայց գործելը մարդուն թողեք:
Քանզի նրա ձգտումների պտուղը գործունեության մեջ է թաքնված:
Թռչունները չեն հիշում իրենց և ուրիշների գործերը,
Եվ այդ պատճառով վերադառնում են իրենց հին բները:
Ուրեմն թույլ տվեք, որ մարդ մոռանա իր սխալները
և թողեք սլանալ ճանապարհով Մեծ Լռության
և Բարիքի:
Մեծ Լռությունը նման է օվկիանոսի աղմուկին
և լքված տան խաղաղությանը:

Մենք որոշում և ուղարկում ենք ձեզ Մեր Խոսքն
առավոտյան շողերում:
Ոչ երազի մեջ, ոչ ցանկություններում,
Այլ ոգու միասնության մեջ, Երանության ճանաչման մեջ եք դուք քայլում,
ինչպես քայլում է պատգամաբերը, և Մեր լուրն եք տանում:
Եվ ոչ թե դատեք շատ, այլ գործեք: Մի նստեք մտորված, այլ գտեք,
այլ արարեք:
Եվ Ես Ինքս էլ՝ ձեզ Օգնական:
Այո, այո, այո,
Սա է խոսքս:

Խույս տվեք չլսողներից,
Շրջանցեք չտեսնողներին: Այո:
Տիրեք:

Sambitbaba
11.01.2018, 10:45
Հուլիս 18


Հասկացիր և ականջ դիր:
Գիտեցիր քո ուղին:
Վեհապե՛տ, ուժ տուր իմ սրտին և հզորություն իմ բազկին:
Քանզի ես Քո ծառան եմ:
Քո փայլքում ես կըմբռնեմ Գոյի մշտնջենական ճշմարտությունը:
Քո ձայնի մեջ կլսեմ Աշխարհի համահնչյունությունը:
Վեհապե՛տ, ես Քեզ եմ տալիս իմ սիրտը:
Զոհաբերիր նրան հանուն աշխարհի փրկության:
Իմացիր Հորից դեպի Որդին և որդուց դեպի հայրը տանող
հավերժական կապերի մեծ ճշմարտությունը:
Իմ այգու պտուղներն ու ծաղիկները հասանելի են բոլորին,
Եղե՛ք Իմ այգու պահապանները:
Կկանգնեցնեմ ձեզ Իմ Դարպասների առջև և կավետեք դուք հանուն
Իմ Անվան:
Ձեզ հետ կլինի Իմ Խոսքը:



- - - - - - -



Հուլիս 19


Զգայուն ականջներին հստակ լուր կտանք, և ձեր ցանկությունը կարող է
Մեր ձայնը հասցնել:
Մեր ճառագայթը, փարոսի նման, փնտրում է մթնում, և նրա հետքով
նավը հասնում է նավահանգիստ:
Մթնշաղ ձեզ համար այլևս չի լինելու:
Կհարցնեն. ուրեմն որտե՞ղ են կատարելության որոնումները:
Պատասխանեք. սիրո և գեղեցկության և գործունեության ուղիները՝
այս երեքը մեզ բավական են:
Նույնիսկ ծառի տակ ձեզ ապահով զգացեք:
Նույնիսկ ժայռի տակ եղեք հաստատակամ:
Բայց որքա՜ն կամրապնդվեք դուք Իմ ճառագայթի տակ:
Թե լռության և թե ճիչի մեջ ձեր ձայնը կհասնի
Մեր բարձունքներին:
Եվ որքան էլ փարոսի ճառագայթները մաղախուղի միջից պարզ չեն,
Բայց Մեր ճառագայթն էլ վառվում է ձեր շողերի մեջ:
Վառ է Մեր ճառագայթը, և ծովի լռության մեջ
փնտրեցեք դուք մեզ:

Sambitbaba
11.01.2018, 20:27
Հուլիս 20


Կհարցնեն. ինչու՞ ձեր գիրքը նման չէ
այլ գրքերի:
Ասացեք. այն գրքերում՝ լռության ուսուցումներ են,
Իսկ մեզ մոտ կոչ է կռվի:
Բացատրությունների, ցուցմունքների, խրախուսանքների մեջ՝
մարտի և գործունեության ձայնն է:
Ժամանակը տալիս է նոր ճանապարհներ,
Ոգին՝ անդունդի վրա կատարում է ցատկեր:

Օգնություն ձեզ, սլացողներիդ,
Օգնություն ձեզ, ժամանակ և մարմին մոռացողներիդ:
Օգնություն ձեզ, հնչել սկսողներիդ:
Զգոն Աչքը ձեր վերևում է:
Արծիվները ձեր բանբերներն են:
Եվ կրիաներն էլ վահանի շնորհն են բերում:
Հրաշք, հրաշք, հրաշք է կատարվում:
Եվ զինվորները կլսեն Հրամանը:

Sambitbaba
12.01.2018, 19:41
Հուլիս 21


Կասեմ թակողներին՝ ձեր ճանապարհին կարող է
հանդիպել հոգևորի մի լիքը աման,
կարողացե՛ք ճանաչել այն:
Եթե ճանաչեցիք, ուրեմն ձգտեք հնարավորինս մոտենալ:
Հիշեք. հոգևորը կրակի պես բոցավառվում է, հրաշալի մագնիսի պես
ձգում է դեպի իրեն:
Ուստի վիճակված բախտը մի արհամարհեք:
Մենք կարող ենք կանչել, բայց կանչը երբեք նորից չենք կրկնի:

Անհրաժեշտ է բաց ճանապարհ ունենալ:
Ասում եմ բոլորին, ովքեր ճնշված են ձեռակերտ նկուղների
նեղվածքում.
Եկեք, ուրախությանը սպասողներ, տոնակատարությունը պատրաստ է:
Սա է խոսքս:

Ես ասում եմ ձեզ, թող ձեր սրտի հուրը բոցավառվի
կարեկցանքի կրակով:
Կարեկցանքի մեջ է հիմնված մարգարիտը Գաղտնի
Գիտելիքի:
Բոլոր Բոդհիսաթվաները, բոլոր սրբերը, բոլոր անձնանվերները
երբեք չեն շեղվել այդ ճանապարհից:
Հիշեք ավանդույթը յոթ Դարպասների մասին:
Փշոտ ճանապահը ոչ բոլորի համար է փշերով լի:
Կան հոգիներ, ում համար փշե պսակն ավելի լավ է
արքայական թագից,
Եվ կոպիտ շապիկն ավելի լավ է կայսերական ծիրանուց:

Անտառում փնտրեցեք Իմ ցուցմունքները,
Սարերում լսեք իմ կանչը,
Առվակի կարկաչներում ունկնդրեք շշնջանքիս:
Եվ արդյո՞ք մարդկային շշնջանք է դա:
Ոչ, դա շառաչն է օվկիանոսի, կամ բարձունքներում՝
ամպրոպի որոտը:
Ես քեզ եմ հարցնում, ու՞ր է պարսատիկդ թշնամուն ջախջախող:
Պատրաստ եղիր կռվին:
Ես եմ քո թիկունքում:

Sambitbaba
13.01.2018, 06:40
Հուլիս 22


Պետք է հիշել Մեր զորության կայծը, մեռյալին անգամ
այն կարթնացնի:
Բայց ինչպես լուսատտիկն է լույսն աստիճանաբար կորցնում,
Մեր լույսն էլ կարելի է հեշտորեն հանգցնել:

Հիշեք լուսադեմի ժամվա առույգությունը:
Առավոտվա ցուրտն էլ՝ հրաշալի ըմպելիք է ձեր էության համար:
Շտապեք օգտվել նրանից:
Ո՜վ Ջրաշուշանի ծաղկունք:
Անու՜րջ ընտիր երազների, յոթների՜զ մարգարիտ:
Քո մեջ է թաքնված աշխարհի ըմբռնումը:
Քո մեջ է ծնվում Գաղտնիքներ ճանաչելու ձգտումը:
Գաղտնիքների սրբազան շտեմարան:
Մատակարարող՝ կենդանի ջրի:
Մեծն ապաքինողն աշխարհի:
Հոգի, աշխարհիկ երկյուղներից վեր արթմնի:
Քո փայլքի մեջ լողանում է ծառան քո հավատարիմ,
Որը Քեզ իրեն որպես կարողություն է ընտրել:
Ո՜վ, Երկնային Դարպասների Իմաստության Վեհապետ,
Գահըդ կառուցիր Ամենաբարձր Գագաթներին,
Որտեղից Քեզ տեսանելի կլինի մարդկային սրտերի տագնապը:
Ո՜վ Վեհապետ, Գթություն է անունդ,
Մարդկային խավարում նկատի՜ր զավակներիդ:
Խավար, խավար, խավար:
Լույս, լույս, լույս:
Առանց խավարի չէր լինի լույսի փայլքը,
Քանզի միայն մթի մեջ է լույսը տեսանելի:
Որտեղ Նա է, Վեհապետը, - չկա ոչ լույս, ոչ մութ,
ամենը՝ Մի է:
Դա Գաղտնիքն է Գաղտնիքների, Սրբոցը Սրբության:
Չհասկացված մարդկանցով, Այն մնում է պայծառ:
Ըմբռնվելով մարդկային գիտակցությամբ, Այն կորցնում է իր
հստակությունը:
Դա է օրենքը:
Հետևեք կռվի դրոշին:

Sambitbaba
13.01.2018, 21:42
Հուլիս 23


Անապատների, օվկիանոսների և սարերի միջով
սլացեք մի շնչով:
Եվ ահա կանգնած ենք դեմ դիմաց:
Տարածություն այլևս չկա:
Վերացել է ժամանակը, եկել է զորությունն իմացության:

Հե՞շտ է արդյոք թևերի օգնությամբ սլանալը:
Ասեմ՝ հեշտ է նրանց համար, ովքեր զգում են թևերը:
Բայց հողի քաղցրությունը զգացողների համար թռիչք գոյություն չունի:
Ու՞ր կարող են թռչել նրանք իրենց կուռքից:
Այդպես կճանաչեք երկրային ցանկությունների անհեթեթությունը:
Պարզ է, քանզի շատ պարզ է ամեն ինչ:
Սլացեք մտադրություններով, սլացեք պնդումներով,
սլացեք սիրով:
Թող զգացմունքը ճանաչի թռիչքի ուրախությունը:
Դարձյալ կյանքի անդունդը կմնա ոտքերիդ տակ:
Եվ ցնծացող գույների հրաշքը կշողա Հարավային Խաչի
աստղերի մոտ:
Ամեն ինչ հասանելի է:

Sambitbaba
14.01.2018, 08:19
Հուլիս 24


Ինչու՞ տանջվել մարմինը մեռցնելով:
Ինչու՞ ոչնչացնել Արարչի ձեզ տվածը:
Նոր ուղինե՛ր փնտրեք:
Ո՜վ Դու, Աշխարհի Արարիչ:
Դու՝ Գագաթ Երկնային:
Փառք Փառքերից:
Սկզբում Բարձրագույն Անարտահայտելին,
Արտահայտվածը՝ Վերջում:
Այո - այո - այո:
Ի՞նչն է Վերջ, ի՞նչը՝ Սկզիբ:

Ճանաչեք ձեր ձգտումները:
Թակեք դուռը, կողպեքը գցած չէ,
Եվ տանտերը սպասում է ձեզ ներսում:
Մի՛ կերեք Տանտիրոջ ուտեստեղենը,
Բայց ականջ դրեք Նրա Խոսքերին:

Կարող ես նվիրաբերել քո ամենաթանկագինը, և չնկատեն դա:
Սակայն մի զղջա:
Ճամփորդ, ազատվիր քեզ խանգարող իրերից,
որ կրում ես քեզ վրա:
Եվ որքան շատ տաս, այնքան հեշտ կլինի քեզ
ճամփադ շարունակել:
Շնորհակալ եղիր նրանց, ով համաձայնվեց իրերդ վերցնել:
Նրանք կօգնեն քեզ: Նրանք քո մասին հոգացին:
Քանզի թեթև քայլողը՝ ազատ կհասնի գագաթին:
Եվ այդ պատճառով ապերախտներին շնորհակալ եղեք:
Այդ ես ասացի: Ես ձեզ Բարիք եմ հղել:

Sambitbaba
14.01.2018, 21:34
Հուլիս 25


Աշխատեք: Աշխատելու համար բաց է ճանապարհը:
Ձեր ձեռքերում են հնարավորությունները մեծագույն:
Իմ պսակը թող ձեզ հետ լինի, քանզի Ես եմ այն տվել:

Իմացեք, որ վարձատրություն սպասել չի կարելի՝
Ձեր համար չէ այդ վարձը:
Դուք, գործունյաներդ, ձեր ճանապարհով պետք է
համարձակորեն անցնեք,
Չմտածելով վաղվա վտանգի կամ ուրախության մասին:
Հիշեք, թե ձեզ ինչ Ասացի:
Մի ճաշակեք ուտեստները Տիրոջ սեղանի, նույնիսկ եթե Նա ինքն
այդ ձեզ առաջարկի:
Վերցրեք միայն այն, ինչ տրված է ձեզ ձեր գործի բարիքի համար:
Վարձքի ժամը գալիս է, բայց սպասումները արդյունք չեն տալիս:
Մի՞թե Քրիստոս, խաչված, մտածում էր իր հոգու
փրկության մասին:
Գոնե փոքր չափով ջանացեք նմանվել Նրան:
Կարեկցանք, կարեկցանք, կարեկցանք,
Աղերսում ենք, կոչում ենք ձեզ արդեն շատ անգամներ՝ այդպիսին
եղեք:

Երբ ձեր պատահական մարմինների հնոտիների միջից
առկայծում են ոգու փայլքերը՝
Մի՞թե դուք չեք զգում հզորություն և ուրախություն:
Եվ մի՞թե չեն միաձուլվում ձեր բոլոր էությունները
ձեր ոգու աշխատանքի մեկ ուրախության մեջ:
Եվ այդ ժամանակ Ես շատ մոտ եմ ձեզ:
Եվ ձեր ականջը լսում է Իմ քայլերի շրշյունը:

Sambitbaba
15.01.2018, 22:09
Հուլիս 26


Դու, որ ականջ ունես:
Դու, որ բաց աչք ունես:
Դու, որ ճանաչել ես Ինձ:
Իմ օրհնանքը քեզ:

Թող Իմ անունը՝ կոփված հուռութ լինի քեզ համար:
Եվ թող երկնի խորքերը քեզ համար լինեն բարենպաստ:
Իմ օրհնանքը քեզ:

Հղիր հայացք հեռուն, բազեի նման:
Գեղեցկության միջով դուք Մեզ կմոտենաք:
Հասկացեք և հիշեք:
Գեղեցկությունը հանձնարարել է՝ սա ձեզ ասել:

Դու ասացիր՝ սեր:
Նա ասաց՝ գործունեություն:
Դուք ասացիք՝ գեղեցկություն:
Եթե ցանկանում եք Դարպասները բացել, Իմ նշանն
օգտագործեք:
Ես ասացի՝ Գեղեցկություն:
Եվ կռվի մեջ, և հաղթանակում Ես ասացի՝ Գեղեցկություն:
Եվ անհաջողությունը ծածկվեց գեղեցկությամբ:
Եվ սարերը ծաղկեցին գեղեցկությամբ:
Իսկ դուք ծաղիկներն ընդունեք, ընդունեք նրանց՝ մանկանց:
Եվ խոնարհվեք Նրան՝ Մեծ Աշխարհի Գեղեցկությունը
Բերողին:
Հասկացեք. չկան իրեր, չկան որոշումներ, չկա հպարտություն,
ապաշխարանք չկա, կա մի բան՝ Գեղեցկություն:
Նրանում է ձեր ուղին:
Եվ նրանով կդիմավորեմ նրանց, ով Ինձ կհասնի:
Իսկ նրանք գալիս են այլևս:

Sambitbaba
16.01.2018, 08:21
Հուլիս 27


Ձեր ուրախությունը՝ Մեր ուրախությունն է:
Երբ փաղաքշանքի մոգական ծաղիկը ծաղկի երկրի վրա,
Այդժամ Անսահմանության մեջ մի նոր աստղ կվառվի:
Անթիվ, անհամար աստղեր:
Երջանկության կաթի կամուրջը կապել է բոլոր աշխարհները:
Վեհապետ, երջանկության թռչունը ցանկանում է երգել իմ պատուհանին:
Ես չեմ հասկանա նրա խոսքերը,
Բայց համարձակ կլինեմ:
Մինչև առավոտվան ժամը գոնե մի խոսք կըմբռնեմ:
Եվ սիրտս կերգի. արդարացված եմ, արդարացված եմ, արդարացված եմ:
Մի՞թե մի բառի համար, փաղաքշանքիս համար, ես կարող եմ Քո կողմից
արդարացման արժանանալ:
Ո՞վ է հյուսել հավերժական փայլքի և խաղաղության այս կտավը:
Որդյակս, քնքշանքը՝ մասն է ճշմարտության:
Իսկ ճշմարտությունը՝ բարու և գեղեցիկի մեջ է...
Հասկացիր դա, Որդյակս, ժամին կեսգիշերվա:
Առավոտյան Ես քո դուռը կթակեմ:

Եվս մեկ օր և ծաղկում է ձեր ծաղիկը
Եվ դուք հստակորեն արտասանում եք խոսքերը Տաճարի կառուցման:
Ես ժպիտ եմ տեսնում, Ես նույնիսկ լսում եմ ծիծաղը:
Լավ է, եթե կառուցեք, եթե շարեք քարերը, նրանց ծիծաղով իրար կապելով:
Ուրախություն աշխարհներին:
Սա է խոսքս:

Sambitbaba
17.01.2018, 00:15
Հուլիս 28


Ջրվեժներն ու խոտերը, թռչուններն ու քամին երգում են ինձ համար:
Եվ իմ շարժումներում նույնպես երգեր են ծնվում:
Ես թեթև եմ քայլում...
Բայց երբ լռում է քամին և թռչունները հեռանում են և դալկանում են
խոտերը,
- Վեհապետ, ես ի՞նչ անեմ:
Նայիր Ինձ:

Երբ սարերը գագաթներ են ծնում և անդունդները դեպի ինձ են հղում
սարերի նոր կատարները,
Երբ ես անսել եմ բոլոր անապատները, և երբ բարձրացել եմ
բոլոր սարերը,
- ի՞նչ կտեսնեմ, Վեհապետ:
Կտեսնես Ինձ:

Երջանկության շղթաները և շղթաները ստրուկի:
Ստրուկը քարշ է տալիս շղթան, և ծիծաղով են զրնգում շղթաները երջանկության, -
Վեհապետ, ես ինչպե՞ս շղթաները տարբերեմ:
- Զգոն ականջներով:

Sambitbaba
17.01.2018, 10:54
Հուլիս 30


Ով Մեզ հետ է, երբեմն պայքարի ժամ է ունենում, բայց գիտի.
նա միշտ հաղթող է:
Ուշք դարձրեք կանչողների վրա, այնքա՜ն գեղեցիկ է դա:
Նրանք ոչ միայն զգում են գեղեցկությունը, այլև ցանկանում են կիսվել
գեղեցկությամբ:
Ունեցածով կիսվելը՝ գրավականն է հաղթանակի՛:
Բացող խոսքերն էլ՝ միշտ պարզ են:
Բայց քչերն են դրանք հարմարեցնում փականքներին:
Զգում ենք, որ աշխատանքը՝ տոն է:
Մաքրման կրակը նետեք նախախնամություններն ու
խոչընդոտ դարձած իրերը:
Որքա՜ն փայլուն խարույկ է լուսավորում ճանապարհը ժայռի վրայից:
Ձգտումը բացում է նոր ճանապարհներ:



- - - - - - -



Հուլիս 31


Ու՞մ թակոցն եմ Ես լսում:
Այդ դու՜ ես, փախստական:
Ահա թե ինչ կասեմ Ես քեզ.
Դու փախար Ինձանից այնքա՜ն հոգատարաբար,
Ինչպես կառուցում էիր առաջ Իմ տները:
Դու փորձում էիր փակվել տաճարների սրբավայրերում,
Դու թաքնվում էիր գահերի աստիճանների հետևում,
Դու, փոխելով դեմքդ, ծածկվում էիր վրանների ծածկոցով:
Դու փորձում էիր տարրալուծվել լարերի ու սրինգի ձայներում:
Եվ ու՞ր էիր դու փախչում:
Ահա կանգնած ես Իմ առջև,
Բայց Ես ասում եմ. դու Ինձ մոտ ես եկել:
Դու գտել ես Իմ դռները:
Դու գիտակցել ես, թե որքան անլույս է դարձել միտքը և ինչպես է
լքել քեզ քո ուրախությունը:
Դու իմացար, թե ինչպես թակողի առջև կբացվի, և
ներս թողնվողը կարդարացվի:
Եվ դու գտար լավագուն դռներն ու կանչեցիր, չտեսնելով վերջը
փախուստի:
Եվ կըդունեմ Ես թակողին և կասեմ նրան.
Ես պահպանել եմ քո ուրախությունը,
Վերցրու սափորը քո և գործիր:

Sambitbaba
17.01.2018, 18:48
Օգոստոս 1


Ուրախությու՛ն: Չկա ժամ ներկա երջանկության:
Կա անցյալ երջանկության ժամ, և կա ժամ ապագա
երջանկության:
Անցյալ ժամը հեռացնում է:
Ապագայի ժամը մերձեցնում է:
Եվ Ես տվել եմ ձեզ ժամերն ապագա երջանկության:
Ուրախությու՛ն: Ձեզ վայելուչ չէ հեռացնող ոչ մի բան:
Ապրեք ժամով գալիք երջանկության:
Ուրախությու՛ն:



- - - - - - -



Օգոստոս 3


Սովորեք պահպանել վահանը:
Պետք է փորձ ունենալ՝ փորձել հասնել հնարամտորեն:
Նորը դժվար է, հինն՝ անպիտան:
Թող ամպերը երբեք սարերը չծածկեն:
Չեն օգնի ոչ խուսափողականությունը, ոչ էլ ինքնաարդարացումը:
Միայն ստեղծագործ աշխատանքն է տանում դեպի հաղթանակ:
Լայն հասկացեք աշխատանքը:
Բուքը կուրացնում է աչքերը, բայց ոգին քուն չի մտնում:



- - - - - - -



Օգոստոս 4


Պահպանեք ոգին:
Նվիրվածությունն ապացուցվում է գործով:

Sambitbaba
18.01.2018, 08:24
Օգոստոս 5


Եվ ու՞ր է աղոթքը:
Ու՞ր են զորաց խոսքերը, ու՞ր են ոգեկոչումն ու հմայանքը:
Ես կասեմ իմ աղոթքը, և կասեմ այն ինչպես արևին դեմ
հանդիման:
Եթե իմ աչքերին անհանդուրժելի է լույսն աշխարհի, ես կփակեմ
նրանք:
Եվ, լցված փայլքերի կայծերով, այնուհանդերձ կասեմ.
Ահա ես գիտեմ իմ ուղին, ահա ես դիմել եմ նրան
իմ ողջ գիտակցությամբ:
Եվ, վանելով թշնամիներին և թաղելով իրերը, ես գալիս եմ
դեպի Քեզ:
Իմ խոսքը Քեզ հղված՝ հենց իմ աղոթքն է որ կա:
Ասում եմ այն թե ցերեկը, թե աշխատանքի հաստոցի առաջ, և գիշերային
պարեկաժամին, երբ աչքերն արդեն չեն տարբերում սահմանը
երկրի և երկնի:
Որքա՜ն նախապատրաստություններ, որքա՜ն մտքեր ու սպասումներ,
որպեսզի ասեմ Քեզ իմ մի խոսքը միայն.
ես սիրում եմ Քեզ, Տեր:
Սա է իմ ողջ աղոթքը:
Այնքան երկար եմ պատրաստվել ես նրան, այնքան սպասել եմ ես իմ
զորաց խոսքերին, բայց կարճ է այն էլ.
Շուռ մի՛ գա ինձանից:
Ավելացնելու ուրիշ խոսք ես չունեմ:
Եվ հիմա թախանձանքս. Տեր, Դու չես հեռանա
ինձանից, ես կգտնեմ Քեզ, քանզի գիտեմ տները Քո բոլոր,
Դու՝ ամենու՛մ ես:
Տեր, ներիր, բարդ չէ աղոթքս,
կարճ են խոսքերս զորաց, և աներես է թախանձանքս:
Բայց եթե ես չհեռանամ Քեզանից, ուրեմն
Դու էլ չես թաքնվի աչքերիցս:
Եվ ականջս կլսի քայլքը Քո:
Եվ բերանումս կլինի Քո Աստվածային համը,
քանզի՝ իմ սնունդն ես Դու:
Կհասցնե՞մ արդյոք երդվեցնել Քեզ, իմ Տեր:
Չեմ կարծում, թե աղոթքս հաճո է, և որ խոսքերս զորաց
Քեզ կհասնեն:
Բայց ես կպահեմ ձեռքերումս Քո հագուստը:
Ո՜վ Տեր, ես հանդուգն կլինեմ,
Եվ հանդգնորեն կհափշտակեմ երջանկության օվկիանոսը, քանզի բաղձում եմ:

Այսպես ասացի՝ արարեք, հասկացեք, և մաքրեք դռները:
Նրանք կարող են հրել ձեզ, բայց անցեք ժպիտով:
Նա, ով գիտի, նա գնում և անցնում է:

Sambitbaba
18.01.2018, 16:52
Օգոստոս 7


Նրանք պարծենում են Մեր խրատները ստանալով, բայց
չեն հրաժարվել իրենց և ոչ մի սովորությունից:
Նրանց քայլերը լիքն են կասկածներով, և խոսքերը հագեցած են
դավաճանությամբ:
Լողում են բակի ջրփոսում և այն ընկալում են որպես օվկիանոս:

Հատկապես զգուշացեք դավաճանությունից:



- - - - - - -



Օգոստոս 9


Նորերն իրենց կարտահայտեն գործունեության մեջ,
Ցույց կտան գեղեցկության վահանը և, սիրով լցված, թակողների առջև
դռները կբացեն:
Հողը կփախչի կույրի ոտքի տակից, և խուլը կընկնի գլխիվայր:
Կենդանի ջուր եմ ձեզ հղում, որպեսզի ձեր աչքերն ու ականջները լվանաք:
Եվ հրաշքը կկարտարվի, և գեղեցկության կամուրջը կդառնա մի նոր
ճանապարհ:

Սա է խոսքս:

Sambitbaba
19.01.2018, 17:51
Օգոստոս 26


Հին պաշտամունքներում միշտ էլ մնացել են հոգևոր ուսմունքի
նշանները:
Հին շուրջպարն անգամ իր մեջ հոգևորի սկիզբ է պահպանել:
Շրջանի կենտրոնում կանգնում էր աղջիկն ընտրյալ, հազվադեպ՝
տղան:
Նրան շրջապատում էին ծիսակատարներն ու երգչախումբը:
Մեջտեղում ընտրյալը մնում էր ասես առանց
գործողությունների:
Բայց բոլոր շարժումներն ու գործողությունները վերաբերվում էին նրան:
Եվ նա իր վրա էր կրում բոլոր ձգտումների իմաստը:
Այդպես է նաև Ոգու ուսմունքներում:
Աշակերտը ստանում է ուրախության փայլքեր:
Ստանում է անհուն որոնումներ:
Ստանում է միայնության սառույցը:
Եվ հետո պետք է անցնի կենտրոնացման ծանրությունը:
Ասես մենակ, ասես անձայն, ասես առանց օգնության,
Նա իր վրա տանում է բոլորի ծանրությունը:
Եվ նույնքան հանգիստ, որքան միայնության սառույցի մեջ,
Նա սպասում և պատրաստակամությամբ ընդունում է բեռը խնդրանքների:
Տան հիմնասյունի նման, լուռ թույլատրում է իրեն շրջապատել:
Եվ տասնապատկում է իր ձեռքերը,
Եվ բազմապատկում է իր սիրտը,
Եվ պետք է ոգով աճի
Բոլոր դիմողների վրա:
Բայց նա չի վախենում:
Եվ գիտի, որ իր ժամը գալիս է:
Եվ թե թակողները, թե վախ սփռողները, թե ծանրաբեռնողները,
նրանք պետք է գան:
Եվ ինքը պետք է դիմավորի նրանց:

Եվ ժամանակավորապես նա շրջապատված է նրանցով, և փակ է ելքը նրա:
Բայց հավերժական փորձություններ չկան:
Այլ մոտ է մոտակա ճանապարհի հնարավորությունը:
Այդպիսին է բեռը կենտրոնացման:
Եվ լավ է, եթե ընկերներդ քեզ ձեռք են պարզում:
Եթե շուրջպարը հյուսվել է բարի ցանկություններից:

Sambitbaba
20.01.2018, 19:54
Սեպտեմբեր 3


Կեսօրին երեկո մի փնտրիր:
Գութանի վրա, հողագործ, հանգստի աղոթք մի արա:



- - - - - - -



Սեպտեմբեր 4


Սիրո մասին կարող եմ ասել. մաքուր հոգիների մոտ այն ձգտում է
դեպի վեր, իսկ կարեկցանքը՝ ցած:
Կարելի է Աստծոն սիրել, պետք է պատկերացնել Նրան
որպես հրաշալի տառապյալ՝ հանուն Աշխարհի բարիքի
ստեղծագործ մտքերի համար:
Կարելի է վստահորեն և նույնիսկ հանդուգն թակել դուռը Նրա
տաճարների:
Եվ եթե գիտակցված է թակոցը, ուրեմն ի պատասխան ստանում եք պաշար
նոր ուժերի, չնայած և ոչ միանգամից գիտակցված:



- - - - - - -



Սեպտեմբեր 7


Մարդկային օվկիանոսում շատ է անըմբռնողությունը:
Ոգին գիտե, բայց այն նշանները կրակով պետք է արտահայտվեն:
Կյանքի գործունեության կրակն աճեցնում է ոգու թևերը:
Աղ ծովի խորքում կա, բայց միայն հոսանքի աշխատանքը կարող է
այն հանել վեր:
Ինչպես սոխակի ձուն է իր մեջ կրում մեծ երգչի սաղմը, բայց երգը
կհնչի միայն կյանքի արտահայտումից հետո:
Երջանիկ երգիչներ, հնչեք հանուն Արարչի Ժպիտի Փառքի:

Չկան ոչ փոքրեր, ոչ մեծեր:
Տարածության մեջ նետված զգացմունքը, բումերանգի նման,
հետ է վերադառնում իր աղբյուրին:

Sambitbaba
21.01.2018, 21:38
Սեպտեմբեր 17


Նորերին՝ հավատա՛:
Ուսուցիչն ունի ուժ բարձրացնել իր վահանը նախքան երջանկության հայտնվելը:
Ուսուցիչը զգում է ձեռքն օգնություն հայցող:
Ուսուցիչը պատրաստ է օգնել:
Ուսուցիչը կարող է դրսևորել նորերին:
Ուսուցիչը կարող է նոր ուսմունք առաքել:
Ուսուցիչը քաջությունը սխրանք է համարում:
Ուսուցիչն ուժ է ցուցաբերում հավատարիմներին:



- - - - - - -



Սեպտեմբեր 19


Ձեզ սովորեցրել են հին հերոսների մասին, - ինչու՞ ռասաների
հերթափոխի պահին սխրանքը նորից չի փայլում:
Մեր Եղբայրության Վահանը պատրաստ է պաշտպանել լույսի որոնումները:
Ձեր լավագույն արարքները, սերմերի նման, ջերմացված են Մեզանով:
Երջանիկ են գեղեցկության ճանապարհները, աշխարհի կարիքը
պետք է հագեցվի:
Նոր կյանքի հրաշքը ցնցոտիներով է քողարված, բայց այն
կենդանի է:
Մի վախեցեք կյանքերի նստվածքից, - երբ եռում է կաթսան,
փոշին պտտվում է վերևում:
Հրաշքի ճանապարհին վախ չկա, բայց սրտի կրակը լուսավորում է
ճանապարհը ճշմարտության:
Հավերժության ճշմարտությունը՝ ոգու գեղեցկության մեջ է:
Ոգին գիտի, թե որտեղ է գեղեցկությունը:

Sambitbaba
22.01.2018, 11:51
Սեպտեմբեր 20


Մարդկության նոր շուրջպարը վերջ կտա տխրությանը:
Ժպտալով, երեխան կքաշի սուրը կռվի:
Ժողովուրդը կբարձրացնի սրբապատկերները:
Քայլում եմ անապատով, բերում եմ Գավաթը, վահանով ծածկած:
Ինչու՞ է փոշեպատել զոհասեղանը:
Որտեղ Տաճար է կերտվում, խաղ ու կատակ չկա:
Ոչ եռանդ, ոչ փնտրում չկա այնտեղ, որտեղ դավաճանված է
գեղեցկության իշխանությունը:
Մաքրեք աղբը:
Համարում եմ, որ վնասը չպետք է թաքնվի ճեղքերում:
Ծածկեք Գավաթը:



- - - - - - -



Սեպտեմբեր 21


Եթե աճապարեք, փոշին արագ կմաքրեք:
Բարձիթողի արված ոչինչ չպետք է մնա:

Sambitbaba
22.01.2018, 19:15
Սեպտեմբեր 23


ԳԻՐՔ ԶՈՀՈՂՈՒԹՅԱՆ

Ի՞նչպիսի ուժով եք կայունանալու:
Ինչպե՞ս եք հասնելու Մեր գործի իրականացմանը:
Մեր տված իշխանությամբ:
Ե՞ս եմ, որ պետք է խոսեմ իշխանության մասին,
Երբ ողջ տգիտությունը և ողջ փառամոլությունն
իշխանության է ձգտում:
Բայց Ես ասում եմ և պնդում եմ:
Մեր իշխանությունն ուրիշ է.
Մեր Իշխանությունը՝ Զոհողությու՛ն է:

Բացատրեմ քիչ խոսքերով:
Երբ Տիրակալ Կուռնովուուն
Կառուցում էր Դարպասները Ոսկե,
Նա ձգտում էր տաճար հասնել,
Եվ սակայն իր զոհողությունը կատարեց:

Երբ Սողոմոնը փնտրում էր գեղեցկության իշխանությունը,
Երբ Սուլամիթի խորհրդանշանով ցուցադրվեց
Խորհրդանշանն անմարդկային ճշմարտության,
Բայց և այնպես նա մնաց արքա
և իր զոհողությունն ավարտին հասցրեց:

Երբ Տիբեթի հոգևոր ուսուցիչ Ալլալ-Մինգը
Ձգտում էր դեպի սարեր, որտեղ առաջին անգամ Աստված եկավ նրան,
Նա այնուհանդերձ մնաց դաշտավայրում
Եվ թասն ընդունեց:

Երբ Ռասուլ իբն Ռահիմ շեյխը
Ձգտում էր իշխանությունը փոխանցել որդուն,
Այնուամենայնիվ նա լսեց մի Ձայն
Եվ տվեց ամեն բան, նրան հասանելու համար:

Երբ Օրիգենես ուսուցիչը տալիս էր
Թե մարմնականը, թե հոգևորը, միայն թե
Սոցվորեցնի նրանց Քրիստոսի վերջին ավանդույթին,
Բայց և այնպես նա պահպանեց բեռն Ուսուցչական:

Երբ Սերգի Ռադոնեգացին հրաժարվեց
Միտրոպոլիտի գահից,
Երբ նա ձգտում էր խոսել գազանների հետ,
Նա այնուհանդերձ մնաց կառուցելու Հանրակացարանների շենքերը,
Եվ աշակերտներին իր կողքին պահեց:

Երբ Ագբարը, որ հռչակված էր Մեծ,
Շարում էր եկեղեցու միասնության քարերը,
Նրա հոգին ձգտում էր դեպի ծառն իմաստության,
Որի տակ Ինքը պայծառացել էր,
բայց Նա այնուամենայիվ մնաց գահի սանդուղքներին:

Գիտենալով, որ կա սխրանք,
Գիտենալով, որ կա իշխանություն-զոհողություն,
Եթե, հաստատելով հաղթանակն, արտասանեք.
- Տե՜ր իմ, թող այս թասն ինձ շրջանցի, -
Ուրեմն, դուք արդեն իրավունք ունեք արարել,
Եվ ձեր ոգին անպարտ է արդեն:

Հիշեք գիրքն այս զոհողության մասին,
Քանզի այն դարպասներ է ձեզ տալիս դեպի պատրաստվածություն և ավարտ:

Իսկ լինելով պատրաստ, դուք գիտեք ամեն ինչ,
Քանզի ձեզ բաց կլինի ամեն ինչ, և կբերվի ձեզ
և կպատմվի:
Բայց առայժմ բացեք ականջներդ և հիշեք:

Իսկ գլխավորը, կարդացեք և կրկնեք,
Քանզի հաճախ ձեր մարմինը մթագնում է գիտելիքը ոգու:

Եվ նայելով նախատեսված հրդեհին,
Դուք կասեք. ահա թե ինչու ես երեկ դուրս հանեցի իրերս տանից:
Եվ նայելով կայծակին, կխոնարհեք ձեր գլուխը,
հարգելով Կամքն Աստծո:

Սա է խոսքս և պատգամս, - պահպանեք:

Sambitbaba
23.01.2018, 09:29
Սեպտեմբեր 25


Սիրով կվառեք լույսը գեղեցկության և գործով
կբերեք աշխարհին փրկությունը ոգու:



- - - - - - -



Սեպտեմբեր 26


Այդպես էլ լինում է, երբ ոգին գիտակցում է ծառայումը.
Նոր թևեր են աճում, և գիշերը օդն է երգում ձեր շուրջ:
Լույսի ուղին հայտնվում է զարմացած հայացքին:
Եվ մտքի որոշումը հիմնում է Միակ Ճշմարտության տաճարի
աստիճանները:

Բարելավեք ձեր մտքերը, մաքրեք ձեր ականջները, լվացեք ձեր շուրթերը,
Ինքներդ ձեր խելացնորության վկան կլինեք:



- - - - - - -



Սեպտեմբեր 29


Իմ ուղին ուսուցանեք ուրիշներին:
Թող նրանք անցնեն ըմբռնումը մարդկային բնության,
Հասկանան էությունը Ծառայության,
Հասկանան ուրախությունը գեղեցկության,
Հասկանան այն պարզությունը, որը կյանքը փոխակերպում է հրաշքի:
Մեր Վահանն անտեսանելի է, բայց գիշերը դուք զգում եք ցերեկվա
շշուկների հաստատումը:
Մենք երբեք ավելի դժվար ժամանակաշրջան չենք ունեցել, քան ռասաների
այս հերթափոխը:
Պետք է բաշխել ուժերը. վատն է այն քիմիկոսը,
որը կաթիլի փոխարեն դույլն է շուռ տալիս:
Այո՝ անտեսանելի կռիվը երբեք այսքան մեծ չի եղել:
Իսկ այժմ նրա մեջ է ներգրավված ամբողջ Երկիր մոլորակը:
Թեթև մի ընդունեք խառնակչությունն աշխարհի:
Ուժերն այնքան լարված են, որ նշանների տարափ է թափվում երկրի վրա:
Երբ վաղը թելադրեմ գիրքն ուրախության, մարտակոչերի մասին չմոռանա՛ք :

Sambitbaba
23.01.2018, 19:19
Սեպտեմբեր 30


ԳԻՐՔ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ

Կարո՞ղ է արդյոք ծառը կանգնել հաստատուն:
Կարող է, կարող է, կարող է,
Եթե անտեսանելի են արմատները և խորն են հողում:

Ես ասացի ձեզ գեղեցկության մասին,
Ես ասացի սիրո մասին,
Ես ասացի գործելու մասին:
Ես ասացի նվիրվածության մասին,
Ես ասացի պատրաստ լինելու մասին և կարեկցանքի մասին:

Ես ցույց տվեցի ձեզ ճակատամարտի պատուհանը:
Ես ցույց տվեցի նշանակությունը խիզախության,
Եվ, վերջապես, Ես ձեզ կոչեցի դեպի Մեծ Ծառայությունը:
Բայց ու՞ր է հագուստը, որ նրա մեջ զգեստավորված բարձրանաս
աստիճանները Տաճարի:
Որտե՞ղ է կերպասն արժանավայել,
Որպեսզի քողարկենք մերկությունն ու ստվերները մեր մարմինների:
Բայց ամբողջ աշխարհում ծածանվում է Կենսասկզբի կտավը:
Ամբողջ աշխարհում ապրում է Արժանի Հագուստը:
Եվ ծածանվում է և բխում է և հնչում է Ուրախությու՛նը:

Եվ այդ հագուստով կբարձրանաք աստիճաններով:

Այդ հագուստով կծածկեք ձեր մերկությունը:

Նրանք պատառոտում են Աստծո կտավը:
Նրանք ծիծաղում են նրա ծվենների վրա:

Բայց աշխարհի դուստրը և Մայրը Տիեզերքի կվերանորոգեն կտավը:
Եվ դուք կմոտենաք պատրաստ, որ ձեր հագուստը ստանաք:

Քանզի որտե՞ղ է իշխանությունը և ու՞ր են զոհերը, եթե չկա ուրախությունը:
Եվ որտե՞ղ է նա, կարեկցանքը, և նա, նվիրվածությունը:
Եվ որտե՞ղ է նա, սերը դեպի արարումը,
Եթե Աշխարհի Մոր կտավով զարդարված չեն ուսերդ:

Եվ երբ դուք կառուցեք Տաճարը Գեղեցկության,
Եվ նրա մատույցներում տնկեք Ուրախության այգին,
Ուրեմն անվանեք այգին Իմ Անվամբ, քանզի
Ես ասացի ձեզ.
Ուրախացե՛ք, զավակներ Իմ:

Եվ անցնելով սահմաններն իշխանության ու զոհողության,
Զգեստավորված շողերով Ուրախության,
Հաջորդ օրը կխոսենք Մենք աղոթքի մասին:
Աղոթքի և սխրանքի մասին այդ գիրքը
կամփոփի մեր եռագիրքը:

Ուրախացեք, ուրախացեք, ուրախացե՛ք:

Եվ ասեք նրանց.
Մենք գիտենք ճակատամարտը,
Եվ այդ պատճառով ուրախություն է մեր մեջ:
Եվ ճանաչում ենք մենք Ծառայությունը,
Եվ այդ պատճառով ուրախ են դեմքերը մեր:

Հղում եմ ուրախություն և բարիք և ճշմարտություն, քանզի սրանում է ամբողջը:

Sambitbaba
24.01.2018, 07:30
Հոկտեմբեր 3


Պետք է ավերողների դեմ արարման ուժ ցուցաբերել:
Կարողացեք շինարարության մեջ նորերին ներգրավել:
Այսպիսով, աշխատեք միասնության համար:
Ավանդում եմ ձեզ. պահեք վահանը և հույս ցուցաբերեք,
քանզի Իմ նշանը ձեզ արդեն ցույց է տրված:
Զգում եմ, եկել է երջանկությունը, մի թափթփեք այն:
Եվ թևերը Մեր որոշումների հայտնության երջանկությունն են
բերում աշխարհին:
Տեսեք հայտնությունները:
Վահանն իմ ամուր է:



- - - - - - -



Հոկտեմբեր 4


Մենք կրում ենք մարգարեների ավանդների հաստատումը:
Առաջնորդում ենք մաքուր աստիճաններով, և ոչ ոք չի զղջա,
որ մոտեցավ նոր ռասային:
Ռասայի առաջին պայմանն է՝ կյանքի մեջ ներմուծել ոգի:
Եվ դարերով կուտակված բեկորներն իրենց տեղը կգտնեն:
Սքանչելի կյանքի ընբռնման ճառագայթը կփայլի պարզորեն:
Նոր թռիչքով ոգին կշրջանցի աշխարհը:
Չնայած և դժվար, բայց չտեսնված ժամանակներ են:
Շուրջբոլորն ամպեր են, բայց ճառագայթն Իմ ձեզ հետ է:

Sambitbaba
24.01.2018, 18:01
Հոկտեմբեր 14



ԳԻՐՔ ԱՂՈԹՔԻ


- Ռազմիկ, մի՞թե դու նիզակով ու սրով
կմտնես Տաճարի սրբավայրը:
- Բարեկամս, ես սխրանքի եմ ելել,
ինչպե՞ս ուրեմն լքեմ զենքերս:
- Ռազմիկ, Ես կպահպանեմ քո զենքերը գավիթի աստիճաններին:
- Ընկերս, ես եկել եմ ձեռնադրելու իմ զրահը,
և ինչպե՞ս այն թողնեմ:

- Հայր, մոխրարցրու ձեռքս, եթե նա բարձրացել է
անարժան գործի համար:
- Հայր, մոխրացրու ուղեղս, եթե նա գալարվում է
կեղծարար մտքերով:
- Հայր, խոցիր իմ ամբողջ էությունը, եթե նա
դեպի չարն է ձգտում:

- Որդյակ Իմ, չեմ խոցի քո ձեռքը:
- Որդյակ Իմ, թող քեզ մնա ուղեղդ, եթե սխրանքի մեջ ես դու:
Բայց նվաճումներիդ մեջ, ժամանակ հատկացրու ոգուդ
լռության համար:
Այդ պահին Ես կդիպչեմ քո էությանը:
Մեծ Լռության նշույլը դեպի Ծառայության ճանաչումն է տանում:

- Հայր, այսուհետև կկրճատեմ ժամերգություններս,
Եվ կկտրեմ գովերգերիս երկարաբանությունը:
Սխրանքի մեջ կլինի իմ աղոթքը միայն,
Եվ աղոթել կսկսեմ լռությամբ:

- Եղբայրներ, ձեր բոլոր ձեռնարկումներում հիշեցեք
լռության ժամանակը:
Այդ ժամանակ ձեզ է դիպչում Հրահանգի պատգամաբերը:
Եվ, հասկանալով աղոթքն ու սխրանքը,
Լուսավորված գեղեցկությամբ, ամուր բռնած իշխանություն-զոհողությունը,
դուք կհասնեք Տաճարին:


Վերջ եռագրքի

Sambitbaba
25.01.2018, 09:43
Հոկտեմբեր 18


Ձեր զգացումները կվերածեմ կյանքի, և այդ պատճառով
նկատեք, թե ինչ է ձեր շուրջ կատարվում:
Պետք է կարողանալ պատահականությունը տարբերել ցուցմունքից:
Արտահայտվածի ըմբռնման վրա աճում են նորանոր
հնարավորություններ:
Այդպես, չկորցնելով տրված քարերը, շենք է բարձացվում:
Ոչ թե հույսը, այլ գործն է առաջնորդում շինարարներին:
Եվ կամերտոնի համահնչությունը հաղթում է մարդկային
անկարողության խռպոտությանը:



- - - - - - -



Հոկտեմբեր 25


Արշալույսի վրա կպարզենք Մեր դրոշները:
Վահաններն Արևելքի կլուսավորենք Սուրբ Միասնության
լույսով:
Ցույց կտանք դրոշները, Մեր վահանով պաշտպանված:
Եվ ձայնը կպաշտպանի մեր աշխատանքն ամեն օրվա:

Ցանկանում ենք ասել մեծ գործերի մասին:
Ամենօրյա փոշու ամպով երբեք մի ծածկվեք:



- - - - - - -



Հոկտեմբեր 26


Մաքուր ոգին իր հետ բերում է ժամը պաշտամունքի և հավաքում է
հոգու մոլորված հատիկների մասերը:
Օգնությունը Մեր՝ աչքը զգում է, ականջը լսում է, և միտքը
հասկանում է:

Նվաստացած ոգին փոշուց շուտ չի վերածնվում:
Պետք է ձեռք մեկնել բոլոր խեղդվողներին, և ժպտի բոցը չի սպառվի,
քանզի այն տաքացել է Աստծո ջերմությամբ:

Sambitbaba
25.01.2018, 18:16
Հոկտեմբեր 28


Այո - այո - այո:
Ես եմ ձեզ կանչել:
Ես ձեզ հարազատներ եմ կոչել:
Եվ ձեր գոտու վրա զնգում են վստահության դռների բանալիները:
Շատե՜րն են մոտեցել այդ դռներին:
Եվ նույնիսկ փորձել են պտտել բանալին:
Բայց չգիտեին, թե ինչպես դուռը բանալ:
Եվ բաց թողնվածն այլևս չի կրկնվում:

Երբ մոտենաք փականքին,
Հին անցորդներին մի կանչեք:
Ձայն մի տվեք նորից տգիտություն ցուցաբերողներին:
Ամեն խաչմերուկի մոտ ձեզ սպասում են նորերը:
Եվ շինության ամեն քար ձեզ Իմ նշանն է բերում:
Եվ երբ հասնեք վեր ու ձեռնարկեք աշտարակը,
Չափեք նրա հիմքը և ուրվագծեք տակի ժայռը,
Քանզի դու՛ք, շինարարներ, այդ աշտարակից հեռուները կտեսնեք:

Եվ կարճ եմ ասում, որ սովորեք,
Եվ հիշեք, հիշեք, հիշեք
ամբողջ Իմ ասածը:
Սա է խոսքս:

Sambitbaba
26.01.2018, 11:08
Նոյեմբեր 1


Գաղտնիքը բացվում է անվտանգության մեջ:
Պետք չէ ավերել մարդկանց վստահության հսկայությամբ:
Հաճախ բեռի ծանրությունն ընդամենը մեջքի տեսքն է ցուցադրում:



- - - - - - -



Նոյեմբեր 4


Մոտենալով սարին, դուք կտեսնեք քարերի քաոսն ու ժայռերի սուր ծայրերը,
Հետո կհաջորդեն ուղղաբերձ ապառաժները:
Սրանց հետևում կսկսվեն ձյուներով սնվող լեռնային
մարգագետինները,
Բայց ձնե գագաթից հետո կճանաչեք փայլքը հեռուների:
Որքա՜ն բեռ, որքա՜ն հրաժարումներ, վա՜խ որքան:
Եվ որտե՞ղ մնաց այն, գանձն Աշխարհի:

Բայց եթե դուք ունեք ձեզ հետ հասարակ թանկարժեք քար կամ
մարգարիտը լավագույն, կմոռանա՞ք արդյոք նրանց մասին:
Ո՛չ, դուք կպահեք դրանք խնամքով:
Կստուգեք զետեղարաններն ու կամրացնեք ճարմանդները,
Քանզի տանում եք գանձե՛րը հողի:
Ինչպիսի՜ խնամատարություն...
Կհարցնեք. ուրեմն ինչպե՞ս ցնցումների մեջ մտապահենք
գանձն Աշխարհի:
Ես կժպտամ և կասեմ՝ դա հեշտ է շատ:
Ծովափին վերցրեք ալիքներով հարդված
մի քար
Եվ Աշխարհի գանձի մասին մտքով կրե՛ք այն:

Եվ երբ ձեզ հրմշտեն և փոշեծածկ անեն ձեր հագուստները,
Այդ ժամանակ ձեր ընտրած քարը ձեռքներդ վերցրեք,
Եվ չմոռանաք Աշխարհի գանձը, որը
Ես ձեզ տանել եմ պատգամել:
Հիշեք, հիշեք, հիշեք:
Սա է խոսքս:

Sambitbaba
26.01.2018, 18:06
Նոյեմբեր 6


Հովիվները հայտնություններ էին ստանում:
Արքաները որոնում էին:
Դպիրները մաքառում էին:
Ուղեվարները սարսափում էին:
Հոգևորի առկայության դեպքում Աստծո ձայնը ծածկում է
ամեն ինչ:



- - - - - - -



Նոյեմբեր 7


Սրտի զարկն արտացոլում է թրթիռների համադրումը:
Յուրաքանչյուր օրգանիզմ, ներառյալ Տիեզերքը,
իր զարկերակն ունի:
Զգայուն մեքենան կարող է գործի դրվել նույնիսկ մեկ մարդու
զարկերակով:
Հյուլեների զարկերակը ստեղծում է բանաձևի մեջ հեշտությամբ տեղավորվող
էներգիաների ամբողջություն:
Այն հիշել դեռ տրված չէ մարդկանց, քանզի դա կբերեր միայն
կործանման:

Այդ պատճառով խոսում եմ փոշու մասին, այն թափանցում է խորը
և ձեռնոց է ծառայում թշնամու ձեռքին:
Մարդիկ հետևում են թողնում ջերմ, գորշ ձեռնոցներ
սև հյուրի համար:



- - - - - - -



Նոյեմբեր 22


Երկրի ճիչը խափանում է ոգու աճը:
Բայց դուք գնացեք համբերության Դարպասներով:
Բայց դուք ներս մտեք Ծառայումը գիտակցելու Դարպասներով:
Եվ գլխավորը՝ գիշեր ու ցերեկ հիշեք Ջրաշուշանին վստահության:



- - - - - - -



Նոյեմբեր 24


Կարդացեք և հաշվեք, թե նույնիսկ Հիսուս քանի անգամ է
անապատ հեռացել:
Նույնիսկ Նրա՛ Ոգին պրանայի կարիք ուներ:
Զգոն եղեք՝ յուրաքանչյուր օրվա երևույթները լիքն են
խորը նշանակությամբ:

Sambitbaba
27.01.2018, 05:27
Նոյեմբեր 25


Լսեցե՛ք:
Քանզի ցանկանում եմ, որ Մեծ Խավարի օրը դուք կարողանաք
մոտենալ Ինձ ուրախ և լուսավո՛ր:
Սա ճշմարիտ է:
Ես շատ բան եմ ձեզ վստահել:
Ես տվել եմ ձեզ ժամկետներ և նախազգուշացումներ:
Ես ձեզ հաղթանակի հնարավորություն եմ տվել:
Եվ բացել եմ ձեզ Մեր որոշումների Գաղտնիքները:
Դուք կարող եք հաղթել և լուսավորվել,
Բայց Ինձ նվիրեք ձեր շնորհը:

Եթե մեկն ունի վախ,
Վախդ Ինձ տուր:

Եթե մեկն ունի կասկած,
Ինձ տուր կասկածդ:

Եթե մեկն ունի զայրույթ,
Տուր Ինձ զայրույթդ:

Իսկ եթե մի բուռ փոքր իրեր տաք,
Ես կընդունեմ նաև այդ փոշե խաղալիքները,
Եվ կվերաձուլեմ դրանք Իմ աշտարակում:
Հիրավի, եթե կամենաք ձեր շնորհը կյանքում
կիրառել նորից,
Մի մոռացեք, թե ինչի է արժանի նա, ով հետ է վերցնում
մեկ անգամ նվիրածը:
Եվ ուրեմն, Ես ընդունեցի և վախը, և կասկածը, և զայրույթը, -
դրանք՝ Ինձ:
Իսկ ձեզ՝ ճանապարհ դեպի լույս,
Քանզի ցանկանում եմ, որ Մեծ Խավարի օրը կարողանաք
մոտենալ Ինձ ուրախ և լուսավոր
Արևածագից առաջ:

Sambitbaba
27.01.2018, 19:31
Դեկտեմբեր 2


Դուռը ճանկռտող, Ես ճանաչում եմ քեզ,
Դու հույս ունես հյուրի ուսերին նստած Իմ տուն ներթափանցել:

Ես ճանաչու՛մ եմ քեզ:

Դու նրբաճաշակ և հնարամիտ ես դարձել, նույնիսկ
հնարամիտ Իմ շատ մտերիմներից:
Դու ամրացրել ես ճարմանդներդ
Եվ հարդարել ես հագուստներդ:

Դու նույնիսկ սովորել ես խոսքերն Իմ բոլոր:
Լսում եմ՝ նույնիսկ կրկնում ես. "ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ":

Բայց այստեղ Ես կկասեցնեմ քեզ:
Որ "սիրո ուրախություն" ասել չհամարձակվես:
Քո ուրախությունը՝ ատելության ուրախությունն է:

Բայց ատելության թիկունքին տատանվում է կասկածի ստվերն այլանդակ:
Եվ կասկածը բոլորովին պիտանի չէ վահանի համար:
Ես վահանիս վրա կընդունեմ քո բոլոր նետերը:
Բայց եթե համառես,
Ես քեզ, ժպիտիս հետ, միայն մեկ նետ կուղարկեմ:



- - - - - - -



Դեկտեմբեր 6


Ճշմարտությունը դուրս է պոռթկում մարմնի ճիչերից:
Հեծյալը մտրակում է ձիուն, բայց թևերը տանում են ավելի արագորեն:



- - - - - - -



Դեկտեմբեր 8


Ինչու՞ է կործանված երկիրը:
Ինչու՞ պետք է ավերված լինի տաճարը:
Հոր ցասումը կանցնի:
Առավոտյան թռչունը պատրաստ է երգել ժամկետները:
Օրերի մարգարեությունն իրականանում է,
Եվ լիքն են Հրեշտակապետերի թասերը:
Փառավորվու՛մ է Աստծո անունը:
Ժողովուրդը հոգով հառնում է:
Պարզ է հրաշքի էությունը.
Սերը՝ հրաշք է, հրաշք է գեղեցկությունը:

Sambitbaba
28.01.2018, 21:33
Դեկտեմբեր 9


Երբ ամպերը պատում են երկինքը
Եվ կայծակներ են խփում ամեն կողմ,

Ավելի լավ չէ՞ արդյոք
Մնալ տան պատերի հետևում:

Եթե տարափը թափանցում է փեղկերի արանքից,
Այնուամենայնիվ վտանգ չի լինի:

Եթե դուք գիտենաք.
Կա գործողության փորձ,
Կա փորձ լռության:

Երբ Ես ասում եմ. գործեք, -
Գտեք գործողության ողջ հնարամտությունը:

Երբ Ես ասում եմ. լռեք, -
Գտեք լռության ամբողջ հնարամտությու՛նը:

Եվ եթե երկարատև է փորձը գործողության,
Ուրեմն կարճ է լռության փորձը:

Եվ այդ պատճառով գործեք լռությամբ:
Բայց եթե այնուհաներձ ցանկանում ենք արտահայտել ուժը գործողության՝
կանչեք երեխաների՛ն:
Եվ գործելով երեխաների հետ,
Թակարդը չեք ընկնի:

Եվ կարճ է ժամանակը,
Եվ դուք գիտեք ժամկետները:

Սա է խոսքս:

Sambitbaba
29.01.2018, 20:00
Դեկտեմբեր 12


Լավագույն դեղամիջոցը, լավագույն զենքը՝ Մեր հոգատարության
ձեր գիտակցումն է:
Ամրապնդվելով Մեզ հետ միասնությամբ, դուք անհաղթ կանցնեք
ձեր ճանապարհը:
Ցուցաբերելով դեմքը սխրանքի, աճում եք ինչպես հսկաներ:

Ոմանք սարսափում են ավերումից, որանք ուրախանում են դրան,
Բայց ձեզ համար յուրաքանչյուր ընկնող պատ հարթում է
դեպի Լույսը տանող ճամփան:



- - - - - - -



Դեկտեմբեր 13


Ես Իմ վահանը ցույց կտամ նրանց, ով գալիս է:
Ցույց կտամ նրանց, ովքեր կսպանեն ինքնասիրության դրսևորումը:
Ցույց կտամ նրանց, ովքեր պահպանում են ժամը սահմանված:
Ցույց կտամ նրանց, ովքեր զգում են Ծառայության ճանապարհը:
Ցույց կտամ նրանց, ովքեր Իմ անունով կծածկեն իրենց վրանը:
Ցույց կտամ նրանց, ովքեր ուղիղ են կրում իրենց վահանը:
Ես ձեզ ցուցադրեցի Կամքը՝ մի՛ խախտեք այն:
Ես ձեզ առաջնորդում եմ, մի շեղվեք և մի պատռեք
սխրանքի կտավը:



- - - - - - -



Դեկտեմբեր 14


Կարելի է նայել միայն դեպի ապագա:
Առայժմ դիմեք միայն երեխաներին:
Միայն նրանց մեջ է գործի օրինական սկիզբը:
Դրսևորելով նոր ճանապարհ, միայն երեխաների մեջ կգտնեք ուժը
վստահության:

Gayl
30.01.2018, 01:35
Թեմայում քննարկումն արգելված է?

Sambitbaba
30.01.2018, 06:13
Թեմայում քննարկումն արգելված է?

Ես դեմ չեմ, Գայլ ջան, բայց մի անգամ գրառումը տեղափոխվել է արդեն...
Եթե ինչ-որ բան ես ուզում ասել, կարող ես գնալ "Համեցեք, դուռը բաց է"::)

Sambitbaba
30.01.2018, 10:46
Դեկտեմբեր 18


Վիրավորանքների միջով է անցնում լուսաբացի սիրտը:
Մտածիր, գիտակցություն, և նետիր ցանցերդ:
Լսի՛ր հրամանը խոսուն:
Հրաշքը չես կարող խլել և կոչվածներին իրենց տանից
չես կարող վտարել:
Եվ դու, որ գիտես Լուսատուների ընթացքը, զիջիր քո ճամփան,
Քանզի ճանաչում եմ քեզ, մտքի շփոթություն տարածողիդ:
Քեզ եմ ասում, վանի՛ր քո անպատկառությունը:



- - - - - - -



Դեկտեմբեր 22


Միշտ էլ ավելի լավ է որոշում ընդունելը թողնել առավոտվան:
Առավոտը պրանայով է հագեցած:
Մայրամուտից հետո վնասակար է լարվելը:
Երեկոն վերադարձնելու ժամանակն է, Առավոտը ժամն է ճանաչման:

Sambitbaba
30.01.2018, 20:09
Դեկտեմբեր 23


Ո՞վ է ասել, որ պետք է տալ խելակորույս:
Դրանից անմտություն էլ կմնա:

Մեկը մտածում է. ահա ես տվել եմ արդեն:
Մյուսը մտածում է. ես տվել և մոտեցել եմ:
Երրորդը մտածում է. ես տվել եմ և արդեն արժանի եմ:

Բայց նրանց բոլորի նվերներն անդունդում են:
Մենք չենք կարող տալ այն, ինչ ուրիշին է պատկանում:
Չենք կարող տալ այն, ինչ ստացել ենք, որ պահպանենք:

Եթե ունեցվածքդ տաս ընկերոջդ պահելու,
Եվ հետ վերադառնալով դու այն պահանջես,
Ի՞նչ է ընկերդ զգալու:

Ուրախություն, որ կարողացավ վերադարձնել պահպանածը:
Ուրախացեք ուրեմն և աղոթեք.
Տեր, Դու տվեցիր ինձ պահպանելու Քո Երանությունը,
Դու սովորեցրեցիր Այն պահպանել:
Սովորեցրու հիմա, թե ինչպես վերադարձնել պահպանածը
Լսելով Քո Ձայնը, Իմ Տե՜ր:

Ուրախացեք՝ Ես պահպանում եմ:

Sambitbaba
31.01.2018, 08:39
Դեկտեմբեր 30


Ինչպես փղերն են անցնում անտառով,
Ավերելով թփերն ու տեղահան անելով ծառերը,
Մեծ Ծառայության միջով դուք էլ այդպես անցեք:

Եվ ուրեմն կարողացեք մարտնչել:

Շատերը կոչված են ճանաչման համար,
Բայց ոչ շատերին են հայտնի Մեր որոշումների գաղտնիքները:

Ուստի կարողացեք պայքարել:
Դուք կտեսնեք, թե ինչպես են անարգում Իմ վահանը:
Դուք կիմանաք, թե ինչպես են կեղծում Իմ գանձերը:
Եվ ձեր սուրը կբարձրացնեք:
Ուստի կարողացեք մարտնչել:

Գլխավորը, զգուշացեք դավաճանությունից ու թեթևամտությունից:
Թեթևամտությունից է ծնվում դավաճանությունը:

Sambitbaba
31.01.2018, 19:28
1923



Հունվար 1


Կասկածի դրսևորումը ոչնչացնում է զենքը:
Ամեն տատանվող քար ցնցում է աշտարակը:



- - - - - - -



Հունվար 7


Իմ ձեռքը միայն ամուրների հովանավորն է:
Թուլությունն ու թեթևամտությունը դավաճանություն են ծնում:
Դավաճանությունը դատապարտելի է հետևանքներով,
ոչ պատճառներով:
Ազատ է ամեն ոք, բայց համաձայն իր գործերի իր դատն է կրում:
Օծման դռները դաժանությամբ չեն բախում:
Երջանկությունը պետք է հաստատել գործով:
Մոտենում է ժամը, երբ կկատարվի պատգամը:
Որոշված է ժամը, երբ Օրենսգիրքն իր վահանը կցուցաբերի աշխարհին:
Հաստատումների ժամը գիշերային և ընբռման ցերեկը բերում են
ուրախություն:
Հղված է մագաղաթները հասկանալու ժամը:
Հղված է վկայակոչման ժամը:
Հրեշտակապետը ցույց տվեց իր թևը, նրա վրա աշխարհի գիրն է:
Ուժերը երկնային վկայակոչում են Մեզ հետ:
Լեզուներին վիճակված է իմանալ սիրո Նոր Խոսքը:



- - - - - - -



Հունվար 9

Ախ, ժամանակն է մտածել Նոր Աշխարհի մասին:
Իմ խրատը բացում է դուռը գործելու:
Խելազուրկ վխտում են մարդիկ, ապագա չիմացող:
Դատապարտված ամբոխները դեպի ոչնչացում են ձգտում:
Հոտառությունը նրանց դեպի անդունդ է տանում:
Նայեք խելակորույսների ձգտումներին:
Նոր ոճրագործություննեը բացում են երախները:
Ակնհայտ երևույթները չեն վրդովում կիսախելքների ուղեղը:
Դատարկ է ժամանակը հիմարների համար:
Լույսը նշմարողների համար ժամանակը ծանր է:

Sambitbaba
01.02.2018, 10:00
Հունվար 12


Խնդրում եմ սրել ձեր կամքը, դա օգնում է նետերի թռիչքին:
Կամքը՝ աղեղնալարն է գիտակցության:



- - - - - - -



Հունվար 18


Պետք է հասկանալ ժամանակը՝ երբ ցնցվում են սարերը,
Չես կարող մնալ անտարբեր:



- - - - - - -



Հունվար 20


Հետազոտեք նույնիսկ ձեր ոտքերի տակ զնգացող քարերը,
Նրանց վրա էլ կարող են Իմ գալստյան հետքերը լինել:

Սպասողներ, սպասողներ,
նույնիսկ դուք կարող եք հայտնության ժամը չճանաչել:

Քանզի հեշտ չէ սպասելը,
Բայց Ես կտամ ձեզ հանգստություն և նշաններ:

Ես չեմ գա գիշերը:
Եվ այն ժամերին, երբ արևի ճառագայթները չեն դիպչում ձեր հողին,
թույլ տվեք ձեր ոգուն, թող հանգիստ հեռանա
Արարչի Բնակարան:

Նաև կասեմ, թե ինչպես պետք է սպասել ցերեկվա ժամերին:

Մի սպասեք ոչ ժամերգությամբ, ոչ հիացմունքով,
Այլ լարեք ձեր գործերը հանուն Իմ Անվան:

Ոչ քնով, ոչ ուտելիքով,
Այլ ձեր գործով եմ արդարացնում Իմ սիրելիներին:

Առավոտյան, կրկնելով յոթնախոսքը,
Ասացեք. օգնի՛ր մեզ չանցնել անտեղյակ Քո գործերի կողքով:

Եվ կրկնելով Իմ անունը և հաստատվելով Իմ գործում,
կհասնեք Իմ օրվան:
Հիշեք և կարդացեք Իմ Խոսքերը:

Այս ծանր օրերին գործով կարդարանաք և գործունեությամբ
կվեհանաք և Իմ Անվամբ կհասանեք:
Սա է խոսքս:

Sambitbaba
01.02.2018, 19:58
Հունվար 21


Բայց ոչ թե գործարանը, այլ ոգու արհեստանոցը կնորոգի աշխարհը:
Եվ մարդկանց կպցրած պաստառները, որ փակել են կյանքի ծակոտիները,
ահեղ Երանության հեղեղով կսրբվեն-կտարվեն:



- - - - - - -



Հունվար 27


Այսպիսով, դուք Ինձ կհանդիպեք աշխատանքի մեջ:
Բայց ու՞ր են աշխատանքի նշանները:
Արագություն, վճռականություն և անձնվիրություն:
Բայց արագ և վճռականորեն կարելի է հասնել անդունդին էլ:
Իսկ ձեր ճանապարհը դեպի բարձունքներն է:
Եվ այդ պատճառով իմաստուն է՝ աշխատանքն ավելացնել:

Եվ դարձրեք սովորություն, առավոտյան,
Սկսելով օրը, հարցնել ձեզ՝
Ի՞նչ կարող եք ավելացնել հանձնարարված աշխատանքին:
Որպեսզի Իմ Անունը մտնի ձեր բոլոր գործերի մեջ,
Եվ մտնի ոչ որպես խոչընդոտ, այլ որպես հաստատում միայն:
Չշեղելով, չբարդացնելով, այլ մտնելով որպես մաս
ձեր վճռական մտքերի:

Այսպիսով, գործում իմաստուն, և ընդունելով վահանն Իմ Անվան,
հաղթեք ամենն, ինչ վնասում է վերելքի ճանապարհին:
Այս խորհուրդն անմիջապես գործին կցելու համար է:
Ճիշտ այդպես ես ուղղակի Ասում եմ՝ կարդացեք և հասկացեք
Իմ Ուսմունքը պարզորեն, առանց ժամկետները բաց թողնելու:

Sambitbaba
02.02.2018, 10:13
Հունվար 29


Հիշեք, թե ինչպես պետք է պահպանել կանոնադրությունը,
Հատկապես այն օրերին, երբ աշխարհն է ցնցվում:
Հաշվեք օրերը, երբ անվնաս կանցնեք հրդեհի միջով:
Ձեռքս ձեզ եմ տալիս, կառաջնորդեմ ապահով,
Բայց իմաստություն ցուցաբերեք և մեկնած Ձեռքը մի վանեք:
Իմ ցուցմունքներից հետո հրդեհի չափերը ինքներդ կըմբռնեք:
Ամոթ է չզգալ Նոր Աշխարհի սահմանները:
Ամոթ է քարշ տալ կախվածի թոկի ծայրերը:
Նոր արևը պատուհանից ներս թողեք:



- - - - - - -



Հունվար 30


Անհնազանդության պոչը երկար է ձգվում:



- - - - - - -



Հունվար 31


Ոչ հայրենիք, ոչ հերոսության արարքներ՝
Նրանք քայլում են ցասում ցուցաբերելով:
Հրդեհը սրբել է մաքուր բարքերը:
Միայն թնդանոթ է ունակ բռնել ձեռքը:
Բայց ինչի՞ է պետք Աստծո դեմքը:
Նրան կսազի Նոր Գեղեցկություն:

Sambitbaba
02.02.2018, 18:55
Փետրվար 1


Ով ողջ է, երախտագիտությամբ է հիշում տեղի ունեցածը:
Հզորը նայում է ապագային թուրը վեր պահած:
Իմաստունը զգում է գալիք խնդիրները:
Ոգով գեղեցիկը դողում է Աշխարհի համահնչությամբ:
Մոլորակների ցնցումների մեջ փնտրեք ոգու վերելքներն ու
անկումները:
Աշխարհն ամբողջական է ոգու համահնչությամբ:
Ընկալման հրաշքը հատուկ է բոլոր գիտակից
էություններին:
Բայց գիտենալով այդ հոսանքները, Մենք ճնշում չենք կոչում դրանք,
Այլ փնտրում ենք նոր գործ ներգործության սահմաններից դուրս:
Գիշերը լուսինը, ցերեկն արևը:
Եվ նույնիսկ հիմարն իր կյանքը դասավորում է ըստ այս
լուսատուների:
Աշխարհն անծայրածիր է, անթիվ են գույները լույսի:
Համահնչության մեջ ընկղմված ոգին բոլոր սրտերի համատեղ երգն է երգում:
Ուստի ուրախացեք, եթե կարող եք զգալ:
Քնած ոգին զուրկ է ներգործությունից:

Sambitbaba
03.02.2018, 07:25
Փետրվար 3


Հարգեցեք ձեր Սկիզբը:
Մեծ և փոքր Եղբայրություններում բոլոր գործողությունները
փոխանցվում են մեծերի միջոցով:
Կարող են լինել խրատներ և ոգեշնչումներ,
Բայց գործողությունները միևնույն սկզբնաղբյուրից են ելնում:

Մի սպասեք նվերների, այլ հավաքեք գանձերը:
Կարող են ձեզ տալ աշխարհի բոլոր մարգարիտները,
Բայց ի՞նչ եք անելու գանձի հետ:
Նրա համար կգտնեք ամենաերկաթե, ամենացուրտ և ամենամեռած տեղը,
և կմեռնի շնորհը:

Բայց այլ կերպ կլինի, եթե Իմ Ձեռքի տակ ինքներդ շարեք
մարդկային ոգիների մարգարտե թելը, և ինքներդ
համեմատեք չափն ու արժեքը:
Փնտրեք նորերին՝ տրված են և ուղղորդված,
Բայց մի մերժեք նրանց թակոցը:
Պետք է գնահատել ամեն ժամն Իմ Գործի:
Պետք է շոշափելով գտնել դռները Լույսի:

Sambitbaba
03.02.2018, 19:59
Փետրվար 5


Առաջնորդող Ձեռքը պետք է արարքներով հարգել:
Կարոք եք բազմապատկել ուժը՝ վահանը գիտակցելով:
Մոտենալով ճամփաբաժանին, միայն նոր արահետ ընտրեք:

Իմ դատը պատրաստ է, բայց գտեք ձեր ողջ հնարամտությունը
և խնայեք ձեր էներգիան:
Առվակներով լցնել է պետք գետերը, այլ ոչ թե աղտոտել:
Ամպերը կուտակվել են, պետք չէ նրանց խտացնել:
Կարող եք հասկանալ՝ ճշմարտությունը պարզ է.
Կարողացեք Ուսուցչին լսել:



- - - - - - -



Փետրվար 9


Գլխավորը, գործեք ոչ թե ոգու զայրույթով, այլ նրա վրդովմունքով:
Զայրույթի կրակը միայն անցքեր է թողնում Աշխարհի կտավին:
Բայց եթե գործեք ոգու վրդովմունքով, պաշտպանելով
Անունն Աստծո և ձեր Ուսուցչի սերը,
Նույնիսկ ձեր հարվածները կլինեն արդարացված:
Եվ ուրեմն տարբերեք ամենում զայրույթի կրակը և
ոգու վրդովմունքի հուրը մաքրող:




- - - - - - -



Փետրվար 12


Իմաստությունն աճում է ժամերով, այլ ոչ հարյուրամյակներով:
Եղեք կայուն, երբ երկրներն ակնթարթորեն միաձուլվում են,
Երբ բանտերի պատերը փլվում են:

Sambitbaba
04.02.2018, 10:09
Փետրվար 13


Եթե դուք կարողանայիք ազատագրված ոգու
հիացմունքը մտաբերել առանց չարության,
Դուք կցնծայի՛ք, այլ ոչ կլայիք:
Ոխով ծանրաբեռնված ոգին չի կարող վեր բարձրանալ,
Բայց ազատագրված բարությունը թռչում է Լույսի շողերում:



- - - - - - -



Փետրվար 16


Ոգու ուրախության վրա ոտնձգել կարող են միայն սրտում
քար կրողները:
Միայն մտքով վեհացածներին են տրված երջանկության թևերը:
Պետք չեն ամբոխներ ու զորագնդեր՝ հասանել կարելի է ոգու
միասնական թռիչքով:
Միասնության արտահայտումը հրոսակախմբեր է հաղթում:



- - - - - - -



Փետրվար 18


Բայց դուք կանցնեք արահետով, քանզի ծառայությամբ եք այրվում,
Ուղարկում եմ ձեզ ուժ, քանզի երկար է ձեր ճանապարհը
և շատ քարեր կան օտար դարպասների առջև:
Բայց դուք արդեն տեսել եք գույնն Իմ ճառագայթի, և դուք, քայլելով Ինձ հետ,
արդեն հաղթել եք Լուսատուներին:
Միասնությունը մեծ ուժ է:



- - - - - - -



Փետրվար 19


Երբ նշանակված է մեծ ուղին, ոլորանները պետք է
զգուշորեն անցնել:

Sambitbaba
04.02.2018, 19:24
Փետրվար 26


Ամեն մեկն իր մեջ, ամեն մեկը յուրովի, բայց ոգու մասին է ամբողջը՝
թե ինչպես տեղ հասցնել թասը:
Հիշեք, բարեկամներս, թե ինչպես ենք Մենք փոխում կյանքի տեղն ու ժամանակը:
Եթե աշխատում եք մարդկության համար, պետք է փոխել տեղերը,
քանզի խիտ է մարդկանց շնչառությունը:

Ձեր գիրքն ուրախություն կտա շատերին, բայց դառնություն
տպագրիչն էլ կբերի, քանզի անթիվ են դառնությունները:

Տեսիլքները մանրամասներ են միայն, հեռախոսով չէ, որ կառուցվում է աշխարհը:
Տեսնել Արարչի խնդիրները լուծող համահունչ սրտերի խարույկը, -
հրաշալի գիտակցում է:



- - - - - - -



Փետրվար 27


Արժեքավոր է այրումը՝ մակընթացություններն ու տեղատվությունները
երկրի ուղեծիրն են վարում:
Միևնույն կաթիլն աշխատում է այս երկու երևույթներում էլ:
Կանգնած ջուրն է, որ վատ է, քանզի նեխում է և որպես
էներգիայի արտահայտում չի ծառայում:

Sambitbaba
05.02.2018, 09:49
Մարտ 2


Պետք չէ կրկնակի ուժ ծախսել այնտեղ, որտեղ հարվածը պատրաստ է:

Եղբայրությունը վիճակված չէ նկարագրել:
Ինչպե՞ս կույրը կարող է նկարագրել խնձորենու գույնը, կամ աշտարակի բարձրությունը:
Այնտեղ, որտեղ մոխրացել է սիրտը, կտրված են լարերը:



- - - - - - -



Մարտ 3


Ինչո՞վ կհաստատեք ձեր գործերի չափը:
Եթե գործերը կարևոր են ամբողջ աշխարհի համար, ուրեմն
չափն էլ լավ է:
Ինչո՞վ կհաստատեք ձեր գործերի որակը:
Եթե գործերն օգտակար են ամբողջ մարդկության համար, ուրեմն
նրանց էությունն էլ լավ է:

Կարողացեք հասկանալ հանգիստը գործողությունների միջև,
Քանզի այդ հանգիստը կուտակումն է ուժի:
Մի վախեցեք, քանզի հաստատուն է լավ մտածվածը:
Մի չարախոսեք և մի անիծեք, քանզի անեծքների կարկուտը
ցավոտ հարվածում է անիծողի գլխին:
Կարողացեք դավաճաններից պաշտպանել Իմ Անունը և Իմ Գործերը,
քանզի շատ պատահարներ կլինեն ձեր առջև, երբ կարող եք
զրպարտություններին վերջ դնել:
Ժամանակն է գործել՝ և Մեր վստահությունը ձեզ հետ է:



- - - - - - -



Մարտ 5


Պետք է ներել մարդկանց նրանց անհասկացողությունը:
Լավ մարդիկ հաճախ մեղավոր են սխալական
դատողություններում:
Էական է ներել առաջին սխալները:

Sambitbaba
05.02.2018, 20:04
Մարտ 6


Խուսափեք վայրերից, որտեղ դրսևորված են զայրույթն ու բաժանությունը:
Մշուշոտ է մարդկային երևակայությունը:
Կարողացեք քայլել վար քաշող ձեռքերի վերևից:
Նավակ նստելիս, չեն մտորում տան բանալիների մասին:



- - - - - - -



Մարտ 7


Այն, ինչ բաց ես թողել, հետ չես վերադարձնի:
Գիշերը մտածում է գիշերավարի:



- - - - - - -



Մարտ 10


Տալիս եմ ձեզ. ուսմունք, կարմայական հայտարարություններ, ցուցմունքներ:

Ուսմունքը կիրառելի է ամբողջ աշխարհի համար, բոլոր էությունների համար:
Որքան լայնորեն հասկանաք, այնքան ճշմարիտ ձեզ համար:

Կարմայական հայտարարությունները՝ ձեր հանդեպ սիրով և հոգատարությամբ լի,
Մենք տալիս ենք նախազգուշացումներ և հնարավորություն՝
կարմայի ալիքները դիմավորել իմացությամբ:
Այդ պատճառով մի զարմացեք, եթե կարմայի մասին նշանները
ձեզ ոչ միշտ են հասկանալի:

Ցուցմունքները միշտ հասկանալի են և պետք է կատարվեն անհապաղ:



- - - - - - -



Մարտ 13


Ցանկանում եմ անուն տալ ձեր հիվանդությանը՝ այն կոչվում է "տենդ
թաքնագիտական", - երևույթ Մեզ լավ ծանոթ,
Սակայն բազմապատկված հոգնածությամբ և օրգանիզմի փոխակերպմամբ:
Պետք է զգուշորեն ապրել այդ ժամանակը:
Ձեր կռվի ժամանակ Ես ձեզ համակել էի պինդ աուրայով, -
Դա նման է քլորոֆորմի, որից հետո շնչառությունն անհրաժեշտ է վերականգնել:

Sambitbaba
06.02.2018, 20:03
Մարտ 14


Այժմ գնացեք փղերի վստահությամբ, ունանալով սիրո և հոգատարության
ճառագայթները ձեզ վրա:
Հիշեք ամեն լավը և արհամարհեք խոչընդոտները:
Ճշմարիտ եք, որ գիտակցում եք նշանների հեղեղը, որոնք առաջին անգամ է, որ Ես տալիս եմ հրատապ:
Եվ եթե մարտի մեջ դուք ստացել եք քերծվածքներ, բուժեք դրանք խնամքով
և առանց ընկճվելու, դուք, Լույսի ռազմիկներ:



- - - - - - -



Մարտ 17


Դուք արդեն սկսում եք մտովի թռչել աշխարհի շուրջ:
Դուք արդեն սկսում եք հաղթահարել օվկիանոսները:
Դուք արդեն ճանաչում եք արարման ուրախությունը:
Դուք արդեն երգում եք կյանքի ճոխ հիացմունքը:
Արդեն շատ բան է արված:
Բարեկամնե՛րս, ինչու՞ այդ ամբողջ կյանքի միջով չորոշեք անցնել
որպես հերոսնե՛ր:
Եվ եթե ասում եմ. կարոք եք հանգստանալ, -
Նշանակում է, Գիտեմ, քանզի ձեզ պահպանում եմ:
Սա է խոսքս:

Sambitbaba
07.02.2018, 19:48
Մարտ 19


Մի՞թե սպասված հյուրին անհանգստացնում ենք անձնական ցանկություններով:
Այլ շտապում ենք բացել դարպասը, միայն թե մեր ցանկալին գա:

Թող, որ անգիտակները լցնում են տարածությունը,
Բայց իրադարձությանն օգնում են հասյալները միայն:
Ձեռքը հաճախ է մեկնվում, բայց կույրերը փորձում են այն մերժել:

Այդ պատճառով երեխաների ծնունդը կասեցնելը սպանությունից էլ վատ է:
Նմանապես վատ է կուտակել սեփական ցանկությունների ծանրությունը:
Հյուրի այցից առաջ ավելի լավ է օդափոխել տունը, և
լռության մեջ, աղոթքը կրկնելով, հայացքը դեպի
գեղեցկությունն ուղղել:

Պետք չեն հնարանքներ և հրահանգներ՝ ոգին ազատորեն է գալիս:
Հողի ծանրությունն անհրաժեշտ է հանել:
Գոլորշու շերտերը պարուրում են բոլոր օրորոցները:
Երանի այն մորը, որ դեպի լույսն է բացել ծածկոցը և բերել է
ծաղիկն առաջին:
Լռության մեջ և գեղեցկության և ժպիտով սպասեք
աշխարհի դուռը նոր բախողների:



- - - - - - -



Մարտ 21


Ոգով տրված օգնությունն՝ ամենաուժեղն է:

Sambitbaba
08.02.2018, 08:14
Մարտ 22


Ծաղիկների պես աճում են Եղելության իմացությունն ու հարցերի
լուծումները:
Նոր ճանաչման առջև սիրտն առանձնահատուկ է ցավում, սակայն
մաքուր սրտի մեջ ճանաչման է փոխակերպվում այդ ցավը:
Հոգնությունը կանէանա, և ոգու հայտնաբերումները, հասկերի նման,
սերմից վեր կհառնան:
Աստղային ոլորտից դուրս, բարեշրջման մակարդակների հետ դյուրին շփման համար
կան ճանաչման այլ ոլորտներ:
Երկինք համբարձվելու մասին առասպելն ունի գիտական հիմքեր:




- - - - - - -



Մարտ 24


Ներկայումս կյանքում հանդիպում եք չորս տեսակ մարդկանց.
Ոմանք կռվում են Մեր վահանի տակ,
Մյուսները կռվում են առանց պաշտպանության, բայց արդեն ավարտում են կարմայի ընթացքը,
Երրորդները թափառում են ճակատագրի մութ քողով կուրացած,
Եվ չորրորդները՝ թշնամիներն են Լույսի:

Առաջինները կհասկանան ձեր կոչը,
Երկրորդները կդողդողան սպասումից,
Երրորդները բթամտորեն շուռ կտան գլուխները,
Եվ չորրորդները ձեր նետերը կդիմավորեն նետերով:

Այսպիսով, մի կրկնեք ուսմունքը:
Ամեն խոսք կընկնի իրեն անհրաժեշտ հումքի մեջ
և վիճակվածը կընդունվի:
Ինչպես նաև մի մերժեք և մի հերքեք:
Ամեն դատողություն՝ արդեն արտահայտված գործողություն է:
Ի՞նչ իմաստ ունի հերքել հրդեհը, եթե կրակն արդեն բռնկվել է:
Բայց նրա ուժը կվերանա, եթե դուք կրակը ծածկեք:
Այդպես էլ հերքելով՝ չեք հասնի դատողությունների,
Բայց ծածկեք բացասական դատողությունը Մեր ուսմունքով,
և թշնամու ամբողջ քաղաքը կծածկվի գմբեթով
Մեր Եղբայրության, քանզի գմբեթն այդ իր տակ
կտեղավորի ամեն բան:
Տալիս Եմ ձեզ օթևան, տալիս Եմ ձեզ ուժ, տալիս Եմ ձեզ սքանչելի ճանապարհ:
Սա է խոսքս:



- - - - - - -



Մարտ 28


Մարդկանց փորձություններն անվերջանալի են:
Պետք է կրկնել մինչև ուղեղում կտպավորվի:
Ավելի հեշտ է ձեռքով գրել ճակատներին:

Ճշմարտությունը երազանքից ավելի լավ է:
Բարձր է Գալիք Աշխարհի ճշմարտությունը:

Sambitbaba
08.02.2018, 19:40
Մարտ 29


Որպեսզի նոր աշակերտներս կարողանան յուրացնել Իմ պատգամը,
նախկինում տրվածը պետք է լրջորեն կրկնեն:
Բայց ձեր վրա նետված յուրաքանչյուր քար էլ
բարձրացնում է ձեր աշտարակը:



- - - - - - -



Մարտ 30


Միայն ժամանակն է խտացնում գիտելիքը:



- - - - - - -



Մարտ 31


Տիեզերական Խորհրդանիշի Մեծագույն Տոնակատարության
սրբազան երեկոյին՝ Ես ասում եմ ձեզ.
Ձեզ թույլ է տրված մասնակցել Նոր Աշխարհի կառուցման աշխատանքին,
ձեզ ասում Եմ՝ զորացրեք ձեր աչքերը, որպեսզի չկուրանաք,
երբ Ապագայի քողի եզրը թեթևակի բարձրացնեմ:

Եթե շփոթմունքը փորձի ներխուժել, բարձրացրեք նվիրվածության
վահանը, քանզի նրանով կպահպանվեք, և կրկնեք
Ցուցմունքները, ձեզ Եմ ասում՝ կրկնեք:
Սա է Իմ հրահանգը:

Զգում Եմ՝ կարո՛ղ եք հասկանալ. լուրջ բան Եմ ասում:
Հանուն ընտրյալների կարող Եմ ձեռքերս բարձրացնել:
Ես վահանս կբաձրացնեմ:

Դինար, անիծյալ զավակ, մի փակիր Լույսի ճանապարհը:
Դինար, մի նսեմացրու մաքուր երևույթը:
Ամպերն աննկատելի մի թողեք, բայց կյանքն ավելի ուրախալի է
թևեր ունեցողների համար:
Իմ ժպիտը ձեզ պաշտպանում է:

Sambitbaba
09.02.2018, 19:41
Ապրիլ 1


Օրինապահության հաղթանակն ապահովված է:
Նայելով հեռու՝ կտեսնես մոտիկ:



- - - - - - -



Ապրիլ 2


Ես ձեզ սովորեցնում եմ՝ օտար սրտերի առջև Մեր Հաղթանակը
հնարավորինս փոքր ցուցադրել:
Ձեր գլխի վերևում Ես հրաշալի մաքուր խաչ եմ բռնել:

Հայելու մեջ Ուսուցիչը տեսնում է ձեր բոլոր շարժումների տեսաժապավենը:
Հոգնությունը ծխի պես պարուրում է ձեզ,
Բայց վճռականության ճառագայթները ձեր թիկունքում պատռում են քողը:
Ձեր գլուխները զարդարված են ճառագայթների արծաթով:
Օտար աուրաները, կամրջակալների նման, կուտակվել են ոտքերի մոտ:
Արիության ազդեցությունը ցած է հրում օտար աուրաները
ծիրանի նետերով:
Սրտի կապույտ հուրը խոցում է ծուխը հոգնածության:
Գործն առաջ է գնում, ճառագայթների ծայրերը բարձր են:



- - - - - - -



Ապրիլ 3


Ես, Ես, Ես կարդում եմ ձեր մտքերն ամեն օր:
Ուսուցիչը կարդում է սիրելի աշակերտների ստեղծածը:
Եվ երբ հոգնածությունից գոցված չեն շուրթերը, խոսքերը Հիմալայների
առվակների պես են հոսում:

Sambitbaba
10.02.2018, 07:54
Ապրիլ 4


Ճահիճը չի կլանի մաքուր մտքերը:
Կարեկցանքի երկարությունը պահպանում է, բայց սեր պետք է հղել:
Համբերության արտահայտումը կօգնի ձեզ անցնել,
Մինչև նրա համար դաժան սխրանքները ոգու՝
ֆրեզիաների բույր կդառնան:
Ուսուցչի հրաշքներն աճում են:
Սիրո այգու կենտրոնում ոգու պայծառացումներ են աճում:
Հոգնեցրեք Ինձ հիմա, հրամցնելով աշխարհի հոգսը՝
ծանրաբեռնեք ավելի շատ, բայց կբազմապատկեմ ուժերը:
Բայց կբազմապատկեմ ուժերն Իմ դստեր, քանզի նա Իմ այգին է գալիս:
Լսու՞մ ես արդյոք:
Հոգսը կծաղկի վարդերով, և խոտն առավոտյան ծիածան կհագնի:
Եվ ուրեմն, ծանաբեռնեք Ինձ:
Երբ սքանչելի այգի եմ գնում, չեմ վախենում հոգսերից:
Մտածում եմ, մտածում եմ, մտածում եմ:




- - - - - - -



Ապրիլ 6


Կարող եք սովորել եղևնուց՝ նա նույնն է ամառ և ձմեռ:

Sambitbaba
10.02.2018, 18:17
Ապրիլ 7


Ահա նրանք կգան և կասեն. Մենք գիտենք: Դուք կպատասխանեք.
լավ է: Եթե գիտեք, վերադարձեք տուն:
Ահա նրանք կգան ավելի ներթափանցող և կասեն. մենք
գիտենք, թե ով է կանգնած ձեր հետևում:
Ասեք նրանց. բարի: Եթե գիտեք, ուրեմն այդպես չեք խոսի:
Ահա նրանք կգան Տաճարի աստիճանների վրա զառ խաղալու
և գրավ կդնեն ձեր վրա:
Ասացեք. գնացեք, մարդիկ, այլ կերպ այստեղ ամպրոպը ձեր վերջը կտա:
Բայց ահա կգա նա և կասի՝ ես չգիտեմ,
և ահա իմ ողջ ունեցվածքը, ի՞նչ անեմ նրա հետ:
Եվ ասացեք նրան. շեմից ներս արի, մենք կգտնենք քեզ համար
տեղ երկար սեղանի կողքին:
Քանզի եթե չգիտես դու, ուրեմն կիմանաս:

Այդ պատճառով էլ ասում Եմ. հոգնեցրեք Ինձ, ծանրաբեռնեք
Ինձ աշխարհի բոլոր հոգսերով:
Ես չեմ հոգնի, չեմ հեռանա հոգսերով ծանրաբեռնված, քանզի չգիտեմ,
որ կա հոգնություն: Ես այն դուրս եմ քշում:
Եվ խնդրում Եմ ձեզ, հոգնեցրեք Ինձ, հակառակ դեպքում հրաշալի այգուն
հասնել անկարող եք:
Սա է խոսքս:



- - - - - - -



Ապրիլ 8


Ժպտացեք ամեն նսեմացման առջև՝ դա գալիք հրաշքի հավաստիք է:

Sambitbaba
11.02.2018, 19:58
Ապրիլ 9


Խավարի համար լույս որոնեք:
Ոգով մաքուրներն էլ կնշմարեն վահանի տրամաբանությունը, քանզի Մեզ հետ է Աստվա՛ծ:
Նրա հավերժական արտահայտումների միջից թափանցում են սուրբ Աշխարհի կաթիլները:
Համարեք, որ կաթիլների գանձերը և գիտակցության կայծերը նոր կամուրջով
Երկինքը կկապեն Երկրի հետ:
Ամրապնդվելով կայծերի պայծառացման մեջ, կգտնենք ժպիտը:
Բայց ազդեցությունն ամրապնդվում է սեփական անձի վրա տարած հաղթանակի գիտակցմամբ:
Ինքն իրեն հաղթելով՝ կվերածնվի հաղթողը:
Եվ ուրեմն շատ ավելի փողհարեք հաղթանակը,
Քանզի Մեզ հետ է Աստված:
Հրաշք լավ է գործել մաքուր ստամոքսով,
Աշխարհը սիրել ավելի լավ է մաքուր ուղեղով:
Արհամարհեք կերակրուրը ճիշտ այնպես, ինչպես վեճերը:



- - - - - - -



Ապրիլ 11


Ընդամենը մեկ խոսքով խարդախ թագավորություններ են ստեղծվել:
Մի՞թե Աստծո ստեղծագործությունը կհապաղի,
Երբ Երկնային Ուժերը բոլոր գործի են անցել:
Բարձրյալի հրահանգով ճառագայթները թափանցում են ոլորտն արևի,
Մոլորակների օվկիանների ալիքները ծածկում են ընթա՛ցքը լուսատուների:
Ժամանակ է ահեղ և սքանչելի՛:



- - - - - - -



Ապրիլ 12


Նոր դրոշը նոր մարդիկ է պահանջում:

Sambitbaba
12.02.2018, 22:16
Ապրիլ 14


Միևնույն ժամանակ նույնիսկ նա, ով եկել է առանց գիտելիքների, արդեն իսկ կնստի
սեղանի շուրջ և կլցվի իմաստությամբ:
Ամեն ինչ լիքն է նշաններով և մոտեցումներով:
Եթե ցանկանում եք անցորդին հանձնարարել, որ նա լուր տանի
հարևան տուն, դուք կասեք.
Բարեկամս, տար մեր ընկերներին այս հանձնարարությունը:
Եվ հաճախ հետո չեք էլ ճանաչում նույնիսկ այդ լրատուին:
Այդպես էլ կյանքում՝ նայեք, թե ինչ են բերում ձեզ,
և երբեք մի ընկճվեք լրաբերի տեսքից,
հատկապես, երբ ձեր շուրջ ամեն ինչ լիքն է նշաններով:
Հիրավի, դուք երջանիկ եք, որ գիտեք մերձեցումների ցուցմունքները
և նախատեսված ժամկետները:
Եվ այդ պատճառով սպասեք և ուրախացեք:



- - - - - - -



Ապրիլ 16


Երկար ժամանակ փախստական լինելն անհանգիստ բան է,
Թանկ ենք վճարում մեր հանդեպ սիրո համար:



- - - - - - -



Ապրիլ 18


Ինչու՞ Մեզ համարել կրքերի հրաբուխ,
Երբ ֆրեզիան Մեր սիրած ծաղիկն է:
Կարմիր տոթը թողեք թշնամուն, ադամանդե բարձրունքները Մեզ ավելի մոտ են:
Արդեն տեսնում եք նրա խաբեբայությունները:
Ինչպե՜ս է նա ջանում. ինչպե՞ս նրան համոզել, որ իր շենքն
ավելի լավ չէ, քան բանտը, և բանտարկյալները միշտ
երազում են փախուստի մասին:
Ո՛րն է կալանավորներին հետևիցդ քարշ տալու ուրախությունը:
Այնուհանդերձ, այդ վեճում նա այլ կարծիքի է:
Նրա ուսմունքն ընդունել են հայտնի Ալբերիքները:*

- - - - - - -
* Ալբերիքներ - սկանդինավյան դիցաբանության մեջ՝ ցածր կարգի ոգիներ. այստեղ խոսքը փոխաբերականորեն նշում է մութ գիտակցության ներկայացուցիչներին:

Sambitbaba
13.02.2018, 10:28
Ապրիլ 20


Զոհաբերությունն անհրաժեշտ է՝ զոհի տոչորանքը նման է օզոնի:
Նույնիսկ վայրենիներն են այրում իրենց զոհին, հիմնավորելով մղումի խորհրդանիշը:



- - - - - - -



Ապրիլ 21


Հանուն Հավերժական Շարժման,
Հանուն Միակ Զորության,
Կրկնում Եմ.
Ծառերի արմատներն ամրանում են հողում,
Ձեր գիտելիքն ամրանում է միայն ժամանակի մեջ:
Այդ պատճառով իմացեք ժամկետը, որպեսզի սահմանվածից շուտ չվերցնեք:
Թե շուտ վերցրածը, և թե ուշացրածը ի վերջո և իմաստով
շատ նման են իրար:



- - - - - - -



Ապրիլ 22


Հիրավի Եմ ասում. նույնիսկ փշրանքներն են օգտակար Մեծ Ծառայության մեջ:
Կարելի է անոթով լի ընդհանուր աշխատանք հավաքել հոգևոր Ուսուցումների
Իմ երեկվա գործերից:

Պաշտպանվեք իմ Անունով միայն:
Այլ պարիսպները չեն օգնի:
Ավելի լավ է ժամանակին հասկանալ:

Ես շինարարության կանչեցի և Իմ ամենասիրելի վահանակիրներին
ձեռքերս պարզեցի, և նրանց ճանապարհ բացեցի,
և թող միշտ հիշեն իրենց Առաջնորդող և Փրկող Ձեռքը:

Sambitbaba
13.02.2018, 19:41
Ապրիլ 23


Քաջարի ընթացեք առաջ:



- - - - - - -



Ապրիլ 24


Իմաստունորեն ամեն ինչ ի հօգուտ կդարձնենք:



- - - - - - -



Ապրիլ 25


Կհավաքեմ դուստրերիս, թող օգնեն այգի գցել սքանչելի՝
այգին կլցնեն գլխիկները նոր ծաղիկների:

Զգում եմ՝ կարելի է սպասել Նոր Աշխարհի կյանքի մոտակա ծիլերին:



- - - - - - -



Ապրիլ 26


Աշխարհի արտահայտումը գալիս է կյանքի բարեփոխման հրաշքում:
Իմ ձեռքն՝ ամենօրյա երևույթների մեջ է:
Վահաններով կանգնածներ, երջանկություն է հրաշքներ տեսնելը:
Ես խստիվ հաստատում եմ Իմ խոսքերը:



- - - - - - -



Ապրիլ 27


Ով գիտի թաքցնել, նա կգտնի ավելի շուտ:
Ալիքը հանդարտեցնել կարելի է միայն ժամանակին նրա վրա յուղ լցնելով:

Sambitbaba
14.02.2018, 08:59
Ապրիլ 28


Երբ երեկոներն ու գիշերները մի որևէ աղջիկ ձգտում է օգտակար
լինել աշխարհին,
Երբ նա երազում է վեհի, սքանչելիի և անասելիի մասին,
հեռու՞ է արդյոք դա կյանքից:
Եթե այդ երազներն իրոք գեղեցիկ էին, չե՞ն կարող արդյոք
գեղեցիկ լինել նաև նրանց պատասխանները:

Ինչու՞ փնտրել փոփոխություններ կյանքի,
Ինչու՞ քարուքանդ անել հինը, եթե միասնական շունչը մեզ բացահայտում է
հրաշալի մի երկիր:

Դու զարհուրում էիր, աղջիկ, զնդանի դռան առջև,
Քեզ անիրականալի էր թվում, որ կբացվի դուռը երկաթե,
բայց ահա, Ես բանալի եմ քեզ տալիս:
Միայն թե կարողացիր պտտել այն այնքան անգամ, որքան ասված է,
ոչ շատ, և ոչ էլ քիչ՝ այնպես, ինչպես պետք է:

Մի՞թե հեռու է սխրանքը: Պետք չեն վայրի գազաններ,
պետք չեն դատարան և զինվորներ՝ սխրանքը մո՛տ է:
Աշխարհին մարտահրավեր նետելով՝ դու թափահարում էիր գուրզը, -
ահա դեպի քեզ է գալիս աշխարհը, սրեցրու՛ գուրզդ:

Կեղծ երդում պետք չէ, պետք չէ պայքարը ոգու,
Սրբորեն կարող ես արտասանել երդումը Ճշտի:

Դու, դիտորդուհի, քեզ Եմ տալիս՝ ավելացրու Իմ գործի կաթիլն
ըմպելիքին և, անցորդներին կերակրելիս,
հացը գինու մեջ թաթախիր:


* * *


Ուրախությամբ ժամանակի նոր սանդղափուլ բարձրացեք:

Sambitbaba
14.02.2018, 09:08
=========


Կհարցնեն. ինչպե՞ս անցնել կյանքը:
Պատասխանեք. ինչպես անդունդը՝ լարի վրայով, -
Գեղեցիկ, զգուշորեն և սրընթաց:


=========














ՎԵՐՋ "ԿՈՉ" ԳՐՔԻ

Sambitbaba
14.02.2018, 09:30
ՄՈՐԻԱՅԻ ԱՅԳՈՒ
ՏԵՐԵՎՆԵՐԸ




ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ


ՊԱՅԾԱՌԱՑՈՒՄ





1925






=========

Ողջու՜յն Որոնողներին:
Ողջու՜յն Ընդհանուր Բարիքը Կրողներին:
Ողջու՜յնն Արևելքի:

=========

Sambitbaba
14.02.2018, 19:26
*
* *


Կհարցնեն. "Ո՞վ է ձեզ տվել ուսմունքը": - Պատասխանեք. "Արևելքի մի Մահաթմա":

Կհարցնեն. "Որտե՞ղ է Նա ապրում": - Ասացեք. "Ուսուցչի բնակավայրը ոչ միայն չի կարող տրվել, այլև չի կարող արտասանվել: Ձեր հարցը ցույց է տալիս, թե որքան հեռու եք դուք Ուսմունքի իմաստից: Նույնիսկ մարդկությանը նայելով պետք է հասկանաք, թե որքան վտանգավոր է ձեր հարցը":

Կհարցնեն. "Իսկ ե՞րբ ես պետք կգամ": - "Այս պահից և ընդմիշտ":

Կհարցնեն. "Ե՞րբ ուրեմն պատրաստվել գործի": - Ասացեք. "Անհապաղ":

"Ե՞րբ կլինի, ուրեմն, կոչը": - Ասացեք. "Նույնիսկ քուն մտեք զգոն":

"Իսկ ինչպե՞ս աշխատել այդ ժամանակներում": - Ասացեք. "Բազմապատկելով աշխատանքի որակը":



-------------



Պետք է ցուցաբերել ոգու կարգապահություն, առանց նրա ազատ դառնալ դուք չեք կարողանա: Ստրուկի համար ոգին կլինի բանտ, ազատ մարդու համար՝ սքանչելի-ապաքինող այգի:

Առայժմ ոգու կարգապահությունն են՝ շղթաները. այդ ժամանակ կողպված են դռները և աստիճաններով շղթայակապ բարձրանալ չես կարող:

Ոգու կարգապահությունը կարող եք հասկանալ որպես թևեր:

Ով ոգու կարգապագությունը հասկանա որպես գալիք աշխարհների պայծառացում, նա արդեն պատրաստ է:

Ով ըմբռնել է բարեշրջումը, դեպի այն կգնա զգուշորեն, աղբը ճանապարհից ուրախությամբ հեռացնելով: Գլխավորը, նա չի վախենա: Եվ, դեն նետելով ոչ պիտանին, ձեռք կբերի պարզություն:

Հասկանալի է, որ բարեշրջման գիտակցումը միշտ էլ սքանչելի է: Կհարցնեն նաև. "Ինչու՞ շատ հաճելի բաներ են տրվում ճանապարհի սկզբում և շատ բան ներվում է": - Որովհետև սկզբում բորբոքվում են բոլոր կրակները և նա, ում կանչել են, առաջ է ընթանում որպես ջահ: Իրենից է կախված սեփական կրակի ընտրությունը:

Ոգու կարգապահությունը հասկացողը կճշտի իր կրակը և կհասնի Ընդհանուր Բարիքին:

Ճանապարհի վերջը կարող է լուսավորվել Ընդհանուր Բարիքի հազարավոր կրակներով: Այդ հազար կրակները կվառեն աուրայի ծիածանը: - Ահա թե ինչու ոգու կարգապահությունը՝ թևե՛ր է:


* *
*

Sambitbaba
15.02.2018, 09:52
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ


I



1.


Ժամանակին ռազմիկների հարյուրյակն արդեն իսկ ուժ էր համարվում:
Հետո հազարը՝ բանակ էր արդեն:
Հետզհետե հարյուր հազարը աշխարհն էր հաղթում:
Հետո կանգնեցին միլիոնները, բայց նրանք էլ Ոգու Ուղեծիրը չկարողացան շեղել:
Այսպիսով, կհավաքեմ Ոգու դրոշի տակ 1.000.000.000 -
Սա կլինի Իմ զորքի նշանը:
Հաշվեք, թե երբ կիրականանա այս նախանշանը
Եվ յոթ դրոշները կգտնեն տեղ հաստատուն:



- - - - - - -



2.


Ոգին կատարյալ է միայն այն ժամանակ, երբ գիտակցում է Տիեզերքը:
Եվ այդպես լինում է հաճախ, բայց մենք չենք կարողանում ամրապնդվել
Ճշմարտության հետ շփման գիտակցության մեջ:
Եվ երկինքը կենդանի է թվում, և մենք ասում ենք. ճանճերը թռչում են, -
այդպես բացատրում են անտեսանելի թևերի լավագույն հպումները:
Դատարկությունը շտեմարանն է Սկզբի, բայց դուք չեք զգում Սկզբի ճանապարհը:

Sambitbaba
15.02.2018, 18:55
3.

Մտածեք ամեն օր, թե ինչպես ավարտել Իմ գործը:
Սովորեցրեք ժառանգներին՝ գեղեցկությանը սովորեցրեք: Ամրացրեք նրանց աչքը:
Ինչու՞ տարիներ ծախսել, եթե շաբաթների ընթացքում կարելի է ավարտել:
Ավելի հեշտ է միահամուռ մռնչոց հանդուրժել, քան թույլ տալ, որ մտքերը բորբոսնեն:



- - - - - - -



4.

Ես կհղեմ՝ Իմ այդ Կամքն արարեք:
Երկրայինին դիպեք զգուշորեն. երբ ճամփա ես ընկնում՝ ուտել պետք չէ:



- - - - - - -



5.

Ներքին աշխատանքի համար թող ստի վահանը վաճառեն:



- - - - - - -



6.

Խնամքով և մաքուր ապրված կարմայի մասին Եմ ուզում ասել:

Զգուշորեն դիպեք ճակատագրի ձյութապատ հանգույցներին:

Շատ ավելի վտանգավոր է դիպչել անցած, արդեն կարծրացած իրադարձություններին, որոնք ձգվում են ձեր հետևից: Ըստ այդմ զգուշացնում Եմ. հրահանգները չկատարելը, Ամենասկիզբը չհարգելը՝ վնասակար է ավելի, քան թվում է:
Կարմայի ընթացքը կարելի է ծածկել ըմբռնման սառույցով: Բայց զգուշացեք կոտրել այդ ծածկոցը Մեր վահանի վրա արգելված անըմբռնողությամբ ու վայրագությամբ: Կրկնում եմ՝ պաշտպանեք տրված ուղին:

Sambitbaba
16.02.2018, 18:55
7.


Ու՞մ ասել: Ջորին կարող է քաշել սայլակը,
Մի՞թե մարդկային ոգին չի կարող ստիպել մարմնին ուրախանալ աշխատանքով:
Ջորին հեծյալին տանում է վատ եղանակից թաքնվելու,
Մի՞թե մարդկային ոգին տագնապում է կարմայի ընթացքից:



- - - - - - -



8.


Ուսուցչի գալը պետք է հիշել, վահանը պետք է բռնել մաքուր: Կուղարկեմ ձեզ պաշտպանություն, Կուղարկեմ բոլոր հնարավորությունները, բայց պարանը բռնեք ամուր: Խելակորույս ամբոխի մեջ ծածկեք ոգու կրակը: Կարդացեք Գիրքս և աղետի ձայներից չսարսափեք, քանզի կույրը չի տեսնում այն, ինչ ձեզ է ցույց տրված: Բայց ձեր օգտի համար Եմ ասում. Իմ Անունը հաճախ հիշատակեք: Կարծում եք հաճելի՞ է մեռած երկրներ տեսնել: Բայց նկատեք ստի աշխարհի անկումը:
Սուտ, սուտ, սուտ՝ կործանվի՛ր:



- - - - - - -



9.


Պետք է ավելի լավ հասկանալ ուսմունքը, ուսմունքը պետք է կիրառել հնարամտորեն:
Փոքր խոչընդոտներին ժպտացե՛ք:

Sambitbaba
17.02.2018, 05:25
II



1.


Ուսուցիչը ցուցում է. կարողացեք զգալ ձեզ հրաշքների արտահայտման հետ զուգակցող կապերը: Հրաշագեղ կեղևով է փաթաթված ձեր ոտնամանը երկար ճանապարհի համար:
Ինչպես անցյալը, ապագան էլ կմեղմանա:
Նախասահմանված հանդիպումներից արթնանալ անհնար է,
Անհնար է հաշվի առնել նաև կյանքի էջերին գրված ուղերձները:
Այդպես նախանշված է, բայց մի պատռեք Իմ կտավը:
Անմտության մրրիկը քշում-տանում է Իմ ուղարկած լավագույն պատկերները: Պետք չէ շաղ տալ աշխարհն արտահայտելու համար տրված գանձերը:
Անչափահասությունն արդարացում չէ:
Ավելի լավ է հաղթանակը տոնել առաջին մենամարտից հետո,
Քան թափառել հողի տակ:
Այդ պատճառով ասում Եմ՝ քայլեք միասին և ծածկվեք միևնույն վահանով:
Ամեն մեկը թող մաքրի իր շնչառությունը, առանց զայրույթի փոշի բարձրացնելու:
Եվ, հավաքելով նվիրվածության ծաղիկները, կհասկանա Իմ ճանապարհի օգուտը:
Բռնի՞ Եմ արդյոք ձեզ առաջնորդում: Բռնությունը Մեզ յուրահատուկ չէ:
Բայց եթե գնում ենք միասին, ուրեմն ինչպե՛ս խորհուրդ չտալ:
Այդ պատճառով ասում Եմ՝ ավելի լավ, այդ պատճառով ասում Եմ՝ ավելի լավ մտածեք և մի սայթաքեք:

Sambitbaba
17.02.2018, 19:38
2.


Մեր կշեռքի վրա ոգու նպատակադրությունն ամենածանր բանն է:
Կյանքի հաջողությունն ամրապնդվում է միայն աղոթքի սխրանքի էլեկտրականությամբ:
Ոգու ուսմունքը մարմնի համար զրահ է ստեղծում:
Նախազգալով աշխարհի կայծակները, գրքի մեջ նոր էջանշան դրեք ձմռանը: Ուսուցանում Եմ գալիքն իմաստնաբար հասկանալ:
Հաջողությունը պետք է հետևի Իմ մարդկանց:
Կարող եք իմաստնաբար ընդունել Իմ ճանապարհասյուները:



- - - - - - -



3.


Զոհողություն, զոհողություն, զոհողություն; հետո՝ ստացում, և հետո՝ ոգու հաղթանակ:



- - - - - - -



4.


Ամեն մեկը նպատակ ունի՝ Ես ոգուն հղում եմ պիտանի դարպասներ, նրանցով կարելի է մուտք գործել փոխակերպված աշխարհ, որտեղ գիտակցությունը բնակարան է ստանում բոլոր հողերի վրա:
Երբ դժբախտությունը սրում է աչքերը, ոգին սովորում է թռչել:
Անսահմանության գիտակցման ճառագայթը լուսավորում է հղված Բարիքը:
Կա ճանապարհ հողի և ուղի թևերի, պարզաբանիր և չափիր:

Sambitbaba
18.02.2018, 10:39
5.


Ամպեր են շուրջ բոլորը, բայց Առավոտի աստղը ծագում է:



- - - - - - -



6.


Ոգու ըմբռնման ամեն մի րոպե ադամանդ է ավելացնում հնարավորությունների գանձարանին:



- - - - - - -



7.


Հաճախ հիվանդությունների շնորհիվ նվաճումները սրվում են: Սուրբ Ֆրանցիսկն ու Սուրբ Թերեզան հաճախ էին հիվանդանում: Պյութագորասը սրտի հիվանդություն ուներ: Եվ լավագույն զուռնաներն էլ երբեմն կորցրել են իրենց լարերը:*



- - - - - - -



8.


Մայրերի իմաստությունը գաղտնախորհուրդ պայմաններ է նախատեսում երեխայի ծննդյան ժամանակ: Մոր ոգին գիտի, թե թշնամին ինչպես է փորձում վնաս հարուցել նոր ճամփորդին: Սաղմնավորման անցումնային ժամանակաշրջանում շատ ավելի հեշտ է թույն գաղտնահղելը: Հեշտ է բազմապատկել մայրական ցասումը և տունը լցնել դժգոհության աղբով:
Մայրերն իմաստնաբար փորձում են ուղղել իրենց հայացքները սրբերի պատկերներին կամ սփոփվել բնության սուրբ պատկերի առջև:



- - - - - - -



9.


Տալով՝ ստանում ենք: Արհամարհելով իրերը, երկնային հագուստ ենք ստանում:



- - - - - - -



10.


Բովանդակությամբ մարմինը կենդանանում է և չի մոռացվում:

- - - - - - - - -
* Ելենա Ռերիխի օրագրերում այս տողից հետո փակագծերում նշված է. (Զուռնա - հինավուրց երաժշտական գործիք կամ հոգևոր ուսուցիչ)
Հոգևոր ուսուցիչների կյանքը երբեք դյուրին չի լինում: Եվ երկրային հիվանդություններն էլ նրանց չեն շրջանցում: Նշանակում է, մեզ էլ հիվանդություններից պետք չէ գանգատվել:

Sambitbaba
18.02.2018, 20:31
11.


Շնորհակիր կերպով և հանդգնությամբ ձեր վահանը ձեռքներդ առեք:
Մի բան Եմ խնդրում՝ ուժներդ ոսկով մի թուլացրեք: Իմ Ուսմունքը ոսկի չի սիրում:



- - - - - - -



12.


Ներում չի կարող լինել, երբ կարմայի օրենքը պետք է կատարվի մինչև իր նախանշանը: Կարման կհասնի հետևից, բայց նրա որակը կարող է փոխվել անծանոթ մարդկանց համար կամավոր զոհողությամբ:



- - - - - - -



13.


Սերմնացաննե՛ր, ավելի լա՛վ ցանեք: Երկիրը պատրա՛ստ է շուտով: Եթե չօգնենք աշխարհին առանձնահատուկ դրսևորումով՝ հողը չի դիմանա:



- - - - - - -



14.


Եթե տեսնեմ մոտեցող մեկին, կհրավիրեմ Իմ տուն:
Կախված թուրը ոգին ցավով է լցնում:



- - - - - - -



15.


Իմ գործը հաջող և հարմար ցուցաբերեք, հարմար ձեզ համար, Ինձ համար մտերիմ, Իմ Տունը նախապատրաստող:
Հավաքեք պատկերները սիրո: Որսացեք սիրոց Տունը կարգավորելու լավագույն ըմբռնումը:
Հարցրեք բարությանը, թե ինչպիսի բովանդակություն է այդ Տանը պատշաճ:
Պատվից կիմանաք գեղեցկության հետ մաքուր Տան համադրումը:
Ձեր աշխատանքի դրսևորումը ծաղիկների է նման:
Կես դրամ էլ չեմ վերցնի, բայց Աջովս հարյուրապատիկ կվարձատրեմ:

Sambitbaba
19.02.2018, 19:09
III



1.


Նույնիսկ հասարակ տանտիրուհին կասի՝ մի կեղտոտեք աստիճանները, հակառակ դեպքում ստիպված եք լինելու հավաքել ձեր աղբը:
Ճիշտ նույնպես, Ուսուցչի և Նրա հետ կապված մարդկանց աուրաները պատռել փորձողները վնասում են իրենց՝ ոչ թե պատժվելով, ոչ թե վրիժառությամբ, այլ հետադարձ կայծերով:
Եվ ուրեմն թող զգուշանան ձեռք տալ Մեր գործերին, հատկապես հիմա, երբ հոսանքը լարված է:
Թող ասեն. ավելի լավ է ձեռք չտաք: Նրանց՝ և ուրիշներին էլ, ով չի հավատում, որ արևի ներքո էլ ամպրոպ հնարավոր է:
Բայց թող օրհնյալ լինեն աուրայի զրահն ամրացնողները:



- - - - - - -



2.


Պատասխան կարելի է տալ միայն մաքուր սրտով: Կարողացեք սիրո ուժը ամպրոպի հետ համատեղել:



- - - - - - -



3.


Բարիքը և առողջությունը՝ վստահության մեջ են, ճառագայթը միշտ նախապատրաստում է անհրաժեշտ բաները:
Մոլորությունը միշտ պատռում է մարմնի հյուսվածքը:

Sambitbaba
20.02.2018, 20:38
4.


Խարդախ ձեռքերին զիջելը պետք չէ համարել կորուստ: Իմաստությանը հետևողը սիրում է նայել հեռուն:
Չար զրպարտությունները հեռու պահեք անվրդով ժպիտով:
Ուժասպառ մարդկանց հաջողությունը նման է շատրվանի կարճատև շիթի, բայց իմաստուն տանտերն աշխատանքով կբերի ջուրն օվկիանոսի և կվայելի շատրվանի հավերժական զովությունը:



- - - - - - -



5.


Երբ սխրանքը կարող է մեծ լույս հրավառել, բավական է խոսել թշնամիների մասին: Մեկուսացումը լուրը կհասցնի ավելի լավ, քան ամբոխները:



- - - - - - -



6.


Աշխարհի տաշտը գերլցվել է բացիլներով: Ծածկոցը թփրտում է, բայց կախարդական ծաղիկը երկրի վրա մարդկային ձեռքերով պետք է քաղվի: Ես ձեզ հետ եմ, բայց երբ լռում եմ, նշանակում է Վահանիս եմ ընդունում նետերը, որ ձեզ են հղված: Միասնության մեջ նայեք այն օրվա գալստյանը, երբ իմացությունը կմտնի Իմ Տուն: - Արդեն ծնվել են իմացությունը կրողները:

Sambitbaba
21.02.2018, 18:40
IV



1.


Խոսքս օտար կամուրջների և դարպասների մասին է:
Ճանապարհին օտար կամուրջներ են հանդիպում՝ դրանք պետք է անցնել շտապով, առանց ներքև նայելու, ունենալով մեկ ցանկություն միայն՝ արագ հասնել ափին:
Նաև մի մտորեք օտար դարպասների առջև, անցում մի պահանջեք, պահպանեք ձեր հանգստությունը, քանզի որոշված է ձեր ուղին:
Վատ մթնոլորտի առջև ծակոտիները պետք է փակել մաքուր մտադրությամբ:
Բայց երբ ծանր է, կրկնեք. այնուամենայնիվ ես գնում եմ մի սքանչելի այգի, չեմ վախենում անխուսափելի դարպասներից:
Ինչի համար է վահանն Իմ վրա՞: - Որ Ինձ պահպանի:
Եթե նոր պատնեշներ ծագեն, նրանց վրայով կանցնեմ, քանզի չե՛մ վախենում:



- - - - - - -



2.


Ինչու՞ խորասուզվել աստղային աշխարհի մեջ:
Տուժվածները, ոգով այրվածները և աշխատանք տարածներն ուրախանում են: Բայց սերմանողներն՝ այստեղ և հնձվորներն՝ այնտեղ:
Բոլոր երկրային սերմերի համար էլ հարուստ բերք է սպասվում:
Միջուկն աճում է. ըմբռնումը նպաստում է ապագա սերմերի նոր չափերին,
Եվ այդ պատճառով ինչու՛ հարցեր ուղղել աստղային աշխարհին:

Sambitbaba
22.02.2018, 22:37
3.


Այժմ լրաբերի մասին. - նույնիսկ կյանքում շտապում եք փոստատարին ընդառաջ, և ճիշտ նույնպես պետք է ձեռք մեկնել Մեր առաքածին:
Փշոտ խոչընդոտները խանգարում են Մեր լրաբերներին, բայց արգելափակերը կտրելու համար դուք ունեք հրաշալի մկրատներ: Աուրայով հստակորեն օգնեք նրանց հասնել ձեզ:
Աղավնին մառախուղի մեջ դժվարությամբ է թռչում:
Տանում եմ ձեզ ամենաարագ ճանապարհով և խավարման պահին պատրաստ Եմ ուղարկել լրաբերի, բայց դուք նրա առջև բացեք դռները, անձրևի ժամանակ թակելը դժվար է:
Սիրեք մտքի միայնությունը, երբ գիտակցման կայծերը ճանաչման պսակ են հյուսում:
Եվ ինչպես Ես երաշխավոր եմ եղել ձեզ համար, այնպես էլ դուք վստահեք ձեզ Ինձ, Հզորության ձեռքով հաստատելով դեպի Բարձունքները տանող ճանապարհը:
Ընդունեք բարի լուրը, երբ Իմ դեսպանները հայտարարեն. Նա եկե՛լ է:
Երջանկության ժամը տրված է և ճամփին ծաղիկներ են:
Ձեր ինչ գործն են երկար ձեռքերը, շներն ու վագրերը՝ կենդանի Աստծո մեծ գործն արարեք:

Sambitbaba
23.02.2018, 07:49
4.


Իմաստն ու կարգը կհամընկնեն, երբ նայեք սարերից:
Պետք է նկատել կայծերը, նրանք շուտով կմիահյուսվեն որպես հիմքերի նոր ըմբռնման կրակ:
Դժվար է կամար կապել լիակատար մայրամուտի և արևածագի ուղիների միջև:
Ոգին կրողները մեկմեկու չեն ճանաչում:
Ականջ դրեք և գրի առեք տարօրինակ պատկերների ձայները, որոնց կհանդիպեք ձեր ճանապարհին: Հետո, համախմբելով տեղեկությունները, ցույց կտաք փաստացի հնարավորությունների աստիճանները:
Ուշադրության դանակը սրվում է, կապն ամրանում է, երբ հմուտ կայծերը, առանց կարմային դիպչելու, լարում են իրենց հզորությունը:



- - - - - - -



5.


Բացատրեմ, թե ինչու է կարևոր նկատել տրվող բառերն ու պատկերները:
Մեր աշակերտներն ունեն վարժություններ, երբ ամբողջ հայտարարությունից տրվում է մի մասը կամ ընդամենը մեկ բառ:
Եվ, զգալով մտքի ուղղությունը, ամեն մեկը շարունակում է այն ըստ իր ըմբռնման, ցույց տալով երևույթը, որն ավելի մոտ է իրեն: Բայց ժամանակի հետ անձնականը դուրս է մղվում ընդհանուր գիտակցությամբ, և մեկ բառի հիման վրա կառուցվում է բարդ կերտվածք՝ ստացվում է ոգու գաղտնագիր:

Sambitbaba
23.02.2018, 18:39
6.


Թաքնագիտորեն, շրջանագիծը՝ հնարավորություննրով ընդլայնված մարդկային օրգանիզմի մարմնավորումն է: Կենտրոնական պատկերները սրտի հարգարժան դերն են կատարում:
Օրգանիզմի աճը և նրա վնասվածքներն արտացոլվում են սրտի վրա: Թևերը թափահարելը բերում է հոգնածություն, իսկ ավելի շատ՝ նպատակների չգիտակցում:
Արդեն գիտեք ասացվածքը շուրջպարի և վահանների մասին: Արդեն գիտեք, որ շրջանագծի համար լավագույն թիվը՝ յոթն է: Հինգը՝ մարմնի վերջավորություններն են: Մակամորձիները կարող են միայն հատուկ դերեր կատարել, կամ արդարացնել կարմայական պայմանները:
Դժվար է շրջանագիծ կազմել, բայց ավելի դժվար է այն փոխել, քանզի չի կարելի սիրտը փոխարինել վերջավորությամբ: Եվ չի կարելի ներմուծել չկազմակերպված ոգի:
Նման դեպքում գոյություն ունեն մոտիկ ականատեսներ, որոնք չեն ծանրաբեռնի հեռու սրտի զարկերակը:



- - - - - - -



7.


Այժմ կարմայի մասին, - եթե հայտնի չարչարանքին գումարենք կարմայի կապերը, ուրեմն որքա՜ն ծանր կլինի կրել ամբողջ չհամակազմակերպված մտածողությունը:
Զգուշորեն դիպչելով ներվային ընկալումների մակերեսին, կարելի է այն թեթևացնել: Բայց մարդկային մտածողությունն այդպիսի հեշտությամբ կշեռքի նժարին է գցում կշռաքարերը, միայն թե իրեն երկրին ձգող քաշից կարողանա ազատվել:
Բայց ձեռքի ամեն շարժման համար խեղճ սիրտն է ցավում:

Sambitbaba
24.02.2018, 20:59
8.


Թշնամիների քանակը չավելացնելը դժվար խնդիր է: Պետք է ճանաչել շեմին ընկած քարերը, բայց նրանց պատճառով պետք չէ տխրել:



- - - - - - -



9.


Ոչ թե մեկ, ոչ թե երկու, այլ բազմաթիվ սրտեր են ձեզ ուղարկված: Եվ հնարավորությունների ցանցն էլ հյուսվում է հմուտ ձեռքերով, միայն թե ցանցերը մի պատռեք:
Հաշվեք յուրաքանչյուր օրվա դրսևորումը:
Ճոխությունը պետք է ձեզ լքի:
Գտեք ձեզ հատուկ կերպարանք, Իմ երկրի բնության միջով ինքներդ կանցնեք-կգաք:
Մինչև ուղեղի ծայրը պետք է ընկղմվեք Իմ հնարավորությունների գիտակցման մեջ:
Վհատվել հարիր չէ ոչ ոքու:



- - - - - - -



10.


Քամու շնչից դժգոհ են մոծակները՝ չեն կարողանում տեղ հասնել ու խայթել: Պետք չեն նոր թշնամիներ, ովքեր նախատեսված են ձեզ համար, իրենք կհասնեն:



- - - - - - -



11.


Միայն մարտկոցի ներդաշնակությունը կարող է կառավարել ուժը: Ճառագայթը կարող է նշանակություն ցուցաբերել այն դեպքում միայն, երբ դուք գործում եք Օրենքով:



- - - - - - -



12.


Երբ խոսեք Իմ Անունից, ասացեք. Արարչի Ձեռքը միշտ շարժման մեջ է, այդ պատճառով է, որ ամեն ինչ շարժվում է: Տեսնու՞մ եք օղակի վրայի երկու գալարները՝ ինչպես մեկով կարելի է բարձրանալ, այնպես էլ մյուսով կարելի է իջնել: Նույնիսկ Արքատը կարող է վայր ընկնել՝ չարաշահելով հրաշքը:
Մշտականություն պահպանեք ոչ միայն Ինձ հետ շփման ժամանակ, այլև երբ տրված եք սեփական գործողություններին, քանզի միայն այդ ժամանակ է կոփվում ոգու հնարամտությունը:
Եվ երբ կասկածեն ձեր սերը Մեր հանդեպ, մաքրվեք Իմ վահանով: Կուղարկեմ ձեզ հնարամտություն ցուցաբերելու յոթ հնարավորություններ: Կարելի է կոտրել բազմաթիվ ապակիներ, բայց տունն առանց ծածկի վնասակար է: Սկիզբների Կամքով կարող եք պահպանել ձեզ վստահված գանձերը: Շրջապատվեք անհրաժեշտ ցանկությամբ և, նայելով օղակին, կրկնեք. "Չեմ ընկնի":

Sambitbaba
25.02.2018, 08:30
V




1.


Դեպի Մեզ տանող ճանապարհին հիացումը հզոր երևույթ համարեք:
Հինը՝ հներին: Իմ Նշանը պետք է պահել նոր գրքում, նոր ոգու մեջ, նոր գործունեության մեջ:



- - - - - - -



2.


Երբ անձրևի կաթիլը թակում է պատուհանը՝
դա Իմ նշա՛նն է:
Երբ ճնճղուկը ճռվռում է՝
Իմ նշա՛նն է:
Երբ տերևները սլանում են մրրիկի պես՝
Իմ նշա՛նն է:
Երբ արևվի տակ հալվում է սառույցը՝
Իմ նշա՛նն է:
Երբ ալիքները քշում-տանում են հոգու տառապանքը՝
Իմ նշա՛նն է:
Երբ պայծառացման թևը դիպչի խռովված հոգուն՝
Իմ նշա՛նն է:
Հաշվեցեք աստիճանները, երբ Տաճարի մոտ եք գնում,
քանզի ամեն յոթերորդ աստիճան Իմ նշա՛նն է կրում:
Երբ Իմ նշանի հանդեպ նոր ընկալում ցուցաբերեք, կտեսնեք Աշխարհների փայլատակումները:
Դուռը ձեզ բացել Եմ, բայց միայն ինքներդ կարող եք ներս մտնել:

Sambitbaba
25.02.2018, 21:25
3.


Անխախտ Եմ ասում. քանի դեռ Ինձ հետ եք, քանի դեռ դժգոհ չեք, քանի դեռ չեք կասկածում - անհամար են հնարավորությունների հոսանքները:
Աննկարագրելի են ձեզ ծառայող ուժերը:
Քարը տանողները բարիքի աստղեր են ճառագում: Ամեն օր նոր աստղեր են տրվում:
Աստղերը հավաքելու համար հյուսեք կողովներ:
Վրանների սավանները փռեք նվերները հավաքելու համար՝ այդպես Եմ առաջնորդում:



- - - - - - -



4.


Առավոտյան ժամերին աշխատեք, երեկոյան ուրախացեք Իմ Անվանը: Հառա՜ջ դեպի նոր ճանապարհ:



- - - - - - -



5.


Իմ ճառագայթը՝ ձեր շունչն է:
Իմ ձեռքը՝ ձեր դրոշն է:
Իմ վահանը՝ ձեր հպարտությունն է:
Իմ տունը՝ ձեր կացարանն է:
Իմ սարը՝ ձեր հրաշքն է:
Ցանկությունն Իմ՝ ձեր օրենքն է:
Իմ հայտնությունը՝ ձեր երջանկությունն է:
Մեր Եղբայրության Ոգին թող ձեզ հետ լինի:

Sambitbaba
26.02.2018, 20:07
6.


Ուսմունքի օգնությամբ խորամուխ լինելով ձեզ հղված երջանկության էության մեջ, պետք է քայլել հաստատուն քայլերով, գիտենալով, թե ինչպես է հարություն առնում մարդկության՝ քարի վրա հիմնված մեծագույն երջանկությունը: Աղոթքով կսպասենք մեր ճակատագրին:



- - - - - - -



7.


Նենգ ձայները փորձում են աղբոտել երևույթները, բայց հիշեք, դժգոհությունները փոշուց ավելի մեծ բան չեն, և խուսափեք նրանցից:
Սովորեցնում Եմ կյանքի երևույթների վրա, նշաններ Եմ տալիս ամեն օր:
Վարդի թերթերի պես թափվում են նշանները, քանզի ժամանակը մոտ է:
Մտածեք Նոր աշխարհի մասին, մտածեք ժողովուրդների շքերթի մասին:



- - - - - - -



8.


Վճարում եմ բազմապատիկ, բայց բազմապատիկ կորցրածը քարշ է գալիս:
Ո՜վ ճակատագրի գնդակ: Որտե՞ղ կդիպչես և ու՞ր հետ կթռչես:
Քեզ լու՛յս է նախանշված՝ հասցրու՛, գնդակ, տեղ հասնել: Կասեցրու՛ նենգ պտույտներդ:



- - - - - - -



9.


Երբ կանգնեք լացի պատի մոտ, հիշեք՝ ուրախությու՛նն է գալիս:
Ձե՛զ Եմ ասում՝ նայեք Արևելք, Իմ այգաբացը կտեսնեք:
Որքա՜ն սքանչելի է ժամանակին մթերված մեռոնը:
Թանկարժե՛ք է ծաղիկը, Իմ ժամին ցանված:
Իմ ժամի թասը մի՛ թափեք:
Հրաշքը գալի՛ս է: Ժառանգե՛ք, սպասողներ:
Հին ժամանակների անոթը վերադարձել է:

---------------------------------------

Sambitbaba
27.02.2018, 20:04
10.


Ինչու՞ եք զարմանում տրված ժամկետներին: Չենք գուշակում, տեսնում ենք: Կհարցնեք, թե ինչպես պետք է դուք հավաքվե՞ք: Կասեմ՝ հավաքվեք աղոթքով: Ավելի լավ է լռել, չաղմկել իրերով, բարձրաձայն չկանչել, քանզի ոգու թևերը լռության մեջ են աճում:
Աղոթքով ժամանակ նվիրեք Մեր Շփումներին, քանզի Շփման համար ամենալավն ենք բերելու:
Շփում իրագործելը՝ սանդուղք է մինչև Արարչի բարձրագույն արտահայտումները՝ Ոգու աստիճաններ է:
Կարող եք պայքարել կյանքում, կարող եք որոշել, թե երբ է ժամը Իմ Ձեռքը կանչելու:



- - - - - - -



11.


Ինչպե՞ս սպասել գործերի զարգացմանը:
Ինչպես ալիքներն իրենց ռիթմն ունեն, այնպես էլ գործերն են աճում վերելքին համապատասխան և սահուն զարգացման սպասումով:
Հասկանալով թմբուկի ժամը, կյանքի քայլքը նշմարեք:
Լռության րոպեներին ուսմունքը դրեք փորձի դարակին:
Ինչպե՞ս կարդալ Իմաստունների գրերը: Պետք է մեկուսանալ և համեմատել կարդացածդ քո տարբեր տրամադրությունների հետ:
Ահա ես նորածին եմ,
Ահա ես ծերունի եմ,
Ահա ես աքսորյալ եմ,
Ահա ես Տիրակալ եմ,
Ահա ես կույր եմ,
Ահա ես նա եմ, ով ճանաչել է աշխարհները:
Բոլոր ակունքներին կցեք Ջրաշուշանի ճանաչելի մեծությունը:

Sambitbaba
28.02.2018, 10:35
12.


Սեթևեթել չի կարելի, առաջ ընթացեք առյուծների պես՝
Բարին զարդարում է ձեր զրահը:
Ես ձեզ կուղարկեմ ձկնորսողի երևույթը և ուղղություն կտամ վտանգի անիվին:
Համարում եմ, որ պետք է սովորել հարձակման օրինակների վրա:
Երկրի կրակը ցանկանում է դուրս պրծնել:
Իմ հրամանն աշակերտներին. օրինական է Իմ խնդիրը, առաջ ընթացեք խստորեն, բայց առանց բարկության:
Բարկությունը ձեր անոթը փխրուն ապակի է դարձնում:
Արծաթե թասն ավելի սազական է Քարին:
Կասեցնում Եմ մանր նետերի տարափը:
Այժմ, երբ հինավուրց երաշխավորանքն իրականանում է, ամենը մոտ է այնքան:



- - - - - - -



13.


Ոգով պահպանեք հոգևոր ուսմունքը, միայն ոգին կարող է Աստծո Արքայությունը տեղափոխել երկիր:
Նույնքան հեշտորեն, որքան Իմ խոսքերը, կմոտենա Ոգու Արքայությունը:
Նույնպիսի հեշտությամբ կավլվեն անցյալ ձմռան չորացած տերևները:
Չկա անցյալ, կա ապագայի լույս՝ նրանով առաջնորդվեք:
Ես ձեզ հետ եմ կանչել կյանքի խորխորատից:
Ես, Ես, Ես եմ ձեր ատամները սրել:
Ես եմ դրոշի գույնը ձեր առջև սփռել:
Հասկացեք ուսմունքը թևերի ամբողջ բացվածքի ուժով:
Դեպի ինձ է բերում միայն վերին ճանապարհը, ցածրով չեք հասնի:
Իմ հրամանները պահպանեք իմաստուն կողպեքներով:
Մտքերով վեր ելեք, ամենախիզախ մտքերով, քանզի Ես կայծակով ձեր վրանի փեշն եմ բարձացրել:
Ոգով մոռացեք չնչինության մասին,
Մե՛ծ է լույսը նախասահմանված, այդպես էլ ընթացեք:

Sambitbaba
28.02.2018, 18:46
14.


Մաքուր մտքերը պղտորվում են տեղի մարդկանց ձրի դատողություններով:
Անտառների հետևում վատ է լսողությունը:
Իմ օրենքները պետք է պաշտպանել ձեր սիրելի գործերում:



- - - - - - -



15.


Ցանկանում եմ ձեզ ասել՝ ոգու ամբողջ ուժով համարձակ ընթացեք: Երկրի կապերը չեն խանգարի: Հաջողությունն առաջնորդում է խիզախներին:
Ինչպես սարի ծաղկին է դժվար գոնե մեկ գիշեր գտնվել ճահճի մեջ, այնպես ձեզ էլ հեշտ չէ:
Թշնամական հարվածներ են լարերի վրա հնչում, բայց ճանկերը սիմֆոնիա կառուցել անկարող են:
Իմ վահանը շատ նիզակներ է հեռացրել ձեզանից:



- - - - - - -



16.


Հեշտ է փոս փորել, բայց տուն կառուցել դժվար է:
Օտար ծաղրն աղտոտում է անկյունները:
Բայց թևի փետուրներով կմաքրեք փոշին, այդ պատճառով թևերդ խնայեք:



- - - - - - -



17.


Իմ նշանը կարող է ձեզ տեղ հասցնել:
Իմ Տունը թող լինի ձեր նպատակակետը: Միայն այդ սխրանքով կհասանեք:
Ձեր ճակատագիրն է՝ հետևում թողնել ամբոխները, նրանց բարձրագույն Բարիք հղելով:
Մաքուր է սարերի արծաթը, միայն թե նրանց հասցնող ճանապարհն է պետք գտնել:
Բայց այս օրերի կեղտը ոչինչ է ապագայի համեմատ:
Կարելի է մռայլ այն միտքը հասկանալ, նայելով մարդկային շնչի մեջ, - ծխի պես այն ծածկում է երկինքը:
Տանջանքը փոխանցվում է եթերի ալիքներով:
Չպետք է երկիրը սահմանված ժամկետից շուտ կտրի իր իսկ կոփած շղթաները:



- - - - - - -



18.


Մեր Ուսմունքի տված լույսը շատ մեծ է:
Միայն նորը՝ նորերին:

Sambitbaba
01.03.2018, 19:52
VI



1.


Բավական է հավատաք նշաններին, որպեսզի ուժի ալիք ստեղծեք; այդպես երկկողմանի օգնում ենք իրար լուսավոր երևույթի կողքին:
Հրաշալի, պայծառացած միտք կրեք ձեր մեջ՝ տեսնել Մեր Տունը:
Երբ զգում եք սխրանքի արտահայտումը, այդժամ հիշեք՝ հրաշալի թել է բռնկվում:
Իմ հոգուն հեշտ է գիտակցել, որ ոչ ոք ձեզ չի կասեցնի:
Հղում Եմ ուրախություն, ուշադրություն ցուցաբերեք: Եղեք հանգիստ, ջղաձգությունը կվերջանա:



- - - - - - -



2.


Թեթև մտքի դատողությունն անիվի պես գլորվում է:
Անվեհերը նետ է խնդրում, իսկ թռչուն ինքը կխփի:



- - - - - - -



3.


Հաջողությունը պետք է աճեցնել ծաղկի պես:



- - - - - - -



4.


Իմ աչքը՝ ձեր լու՛յսն է:
Իմ ձեռքը՝ ձեր պահապա՛նն է:
Իմ սիրտը՝ ձեր խարի՛սխն է:
Միասնական սերը բռնել է ոգու ձեռքբերումների թելը:
Անդունդը չի կլանի կրակը :

Sambitbaba
03.03.2018, 19:12
5.


Թնդանոթի արկը թռչում է առաջ՝ հետդարձի ճանապարհ չկա:



- - - - - - -



6.


Հաջողությունը ցույց է տալիս թևերը:
Սխրանք որոնողներ, կպահեմ ձեզ ալիքի վրա և կկանգնեցնեմ անդունդի եզրին, ինչպես անմատչելի աշտարակի վրա:



- - - - - - -



7.


Ուրիշներին չարիք ցանկանալով, իրենք են խավարում:
Մութ են ժամանակները: Ամուր բռնեք վահանը:
Ով նահանջի, շաղ կգա ցայտերով:



- - - - - - -



8.


Ցուցաբերեք հաստատուն քայլվածք, պահպանեք սիրտը, քանզի երբ այն ընդգրկում է ողջ աշխարհը, պետք է այդ անոթը զգուշությամբ կրել:
Ուղղակի առաջ ընթացեք առանց քացահարելու:
Զսպելով դժգոհությունը, ոգու համար նոր պատյան եք ստեղծում:
Նույնիսկ ձին ավելի լավ է վարգում առանց փրփրելու:



- - - - - - -



9.


Ինչպես կայծերն են ստեղծում օզոն, այնպես էլ ոգիների աշխատանքն է հյուսում օգնություն: Դուք միայն բացեք մաքուր պատուհան՝ և օգնությունը ներս կթռչի:

Sambitbaba
04.03.2018, 20:30
VII



1.


Անտեսանելի ուսմունքը գալիս է անընդմեջ:
Ոգու տարբերությունը ճանաչվում է միայն աստիճանների սահմանին:
Ոգու աճը ճանաչվում է անտեսանելի ջերմաչափով:



- - - - - - -



2.


Պետք է հավաքել արիությունը, ընթանալ առյուծի պես՝ սխրանքն այդպես է աճում: Չափսոսալով նախկինը, պատրաստ ամեն ժամ վահանը բարձրացնել:



-------



3.


Արիություն բոլորին Եմ պատգամում՝ նույնիսկ աղավնին թող առյուծ դառնա: Ձեզ է պետք ձեր արիությունը, ոչ Մեզ:
Ժպիտով կկասեցնեք տաճարի ավերումը: Թռիչքը հաղթահարել կարող եք միայն արիությամբ:
Ամեն ինչ տեղի կունենա ամենահարմար ժամանակ:
Գուշակեք, թե ինչ է անհրաժեշտ կրկնել. արիություն և համբերություն: Թող դիտեն քարերի հղկման աշխատանքը, թե որքան հաստատուն ու զգուշորեն է շարժվում աշխատողի ձեռքը, և ընդամենն օրավարձով, - Արարչի աշխատանքն անհամեմատ արժե:



- - - - - - -



4.


Եվ գիտելիքն էլ գալիս է միայն ոգու պատրաստվածության ներքո:
Հրահանգն ու վախը՝ միայն թշնամիներին:



- - - - - - -



5.


Բոլորին ըստ արժանվույն կտամ՝ ավելի շատ զոհաբերողն ավելի շատ կստանա: Կարծաթապատեմ ամեն անձնազոհություն: Կսանձահարեմ ամեն մոռացկոտություն: Կտամ ուրախությու՛ն:
Ով վախենում է հրեղեն ճանապարհից, թող մրսի ուտիճների կողքին:
Հաճույք ստացեք հրաշալի Երանության հեղեղից, քանզի կարկուտը ցավոտ է խփում՝ ավելի լավ է Իմ Ճառագայթը ստանալ:

Sambitbaba
05.03.2018, 19:27
6.


Ով հետևում է Նոր Աշխարհին, կստանա արծաթե գավազան:



- - - - - - -



7.


Ասում եմ. ով չի սարսափում բաձրանալ Մեզ մոտ, ամեն ինչի համար սահմանված դաս կստանա:



- - - - - - -



8.


Կարող ենք տալ թել, բայց ասեղը պետք է ինքներդ սրեք. կտորը տրվում է, բայց ինքներդ կարեք:
Քայլելու համար ընտրեք ամենավերին ճանապարհը: Առագաստը պետք է լինի ձյունափայլ:



- - - - - - -



9.


Կրակի միջով, ծխի միջով, հրաշքների միջով, հավատի միջով ընթացեք: Շողացեք ոգու երիտասարդությամբ, թող ամենաերիտասարդը և շարժունակը լինեք:
Ամենաանուրը սխրանքի առագաստն է:



- - - - - - -



10.


Միայն ոգու հրճվանքով են անցնում շողափայլ կամուրջը:
Ցանում եմ նշաններ, հնարամտորեն հավաքեք:

Sambitbaba
06.03.2018, 21:13
VIII



1.


Ձեր հզորությունն աճելու է. միայն թե, ծածկելով բոցը, կայրեք ձեռքերդ: Հավատի կրակը թող ազատ լուսավորի:
Միշտ պատրաստ ընտրելու միասնական ոգու լավագույն սերմերը, Ուսուցիչը հետևում է ամեն մի մտադրության:



- - - - - - -



2.


Մորիային հասկանալը և Բուդդայի Ուսմունքի ըմբռնումը բերում են Լույսի Սարի վրա հաստատված օրենքի կենդանի հասկացմանը:
Նրա օրենքն ավելի լավ կօգնի իմացության ճանապարհին:
Նրա Ուսմունքն Իմ ուրախությունն է: Իմ ձեռքն իմացության կհասցնի:
Ժպտացեք, երբ ոգով աղքատներին գիտակներ անվանեն:
Ժպտացեք, երբ ոգուն հասկանալու մասին խոսում են անհարգալից; երբ կեղծ գրքեր են կարդում; երբ մաքուր մտքերը վախեցնում են փոքրոգիներին:



- - - - - - -



3.


Սովորեք Հրամանը համարել անխախտ:
Կզարմանաք, երբ ժողովրդի ալիքները վեր հանեն հնի երաշխավորությունը:



- - - - - - -



4.


Մարմնի հիվանդությունները վարակիչ են նույնքան, որքան և ոգունը, - սա հասարակ գիտական դատողություն է: Հարվածիր սեղանին, և առարկաները կերերան, - առավել ևս ոգու հարվածը ցնցում է ջիղերը:
Գիտակցության միջից վանելով կուտակումների վնասարարությունը, կարող եք դիպչել հինավուրց իրերին:

Sambitbaba
07.03.2018, 20:12
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ


I



1.


Սիրո մեջ կոփեք ձեզ տիրապետելու ունակության բարձունքների հաստատումը: Իմ Ուսմունքը չի կարող օտար զրպարտիչների անմտությունը նվաստացնել: Տեսնում եմ՝ դաժանորեն ճակատները կոտրելու են, բայց ժամանակ տվեք:
Երբ մոտենում ենք Քիստոսի և Բուդդայի Պատվիրանին, ի՞նչ է մեզ համար շեմի աղբը, - ոստրեի խեցի առանց պարունակության:



- - - - - - -



2.


Փութկոտություն ցուցաբերեք՝ կորցրած սերմերը դժվար է հավաքել:



- - - - - - -



3.


Սովորեք հրաշքը վերագրել Ուսմունքին, որպեսզի վահանը պահեք բոլոր ուղիների վրա: Զգում Եմ ձեզ օգտակար ամեն մի ակնթարթ:
Մեր ռազմի ճակատը պատի պես կանգուն է; ձեր ամեն մի հաջող շարժման ընթացքում ժպիտը փայլակի պես վազում է ձեր Դեմքերով: Ինչպես այգեպանն է թույլ տալիս, որ այգին, ցրելով մթությունը, ծածկվի բողբոջներով, այնպես էլ Մենք ենք հետևում ընտրյալների ձեռքերի շարժումներին: Ուրախալի է ամեն մի հնարամտություն, քանզի վահանը երկու կողմից է կոփվում: Լայնածավալ է Իմ գործը, բոլորին տեղ է տրված: Ըստ աշխարհայացքի լայնության չափեք ձեր կտորը: Անլսելի հնարավորությունների արտահայտումը դռների հետևում է, Մեզ թույլ տվեք ուրախանալ:

Sambitbaba
08.03.2018, 06:46
4.


Լավ է արևի տակ լինել, բայց աստղալից երկինքը նույնպես ներվերին ներդաշնակություն է բերում: Լուսինն, ընդհակառակը, Մեզ համար չէ: Լուսնի մաքուր լույսը խոցում է պրանան: Լուսնի մագնիսականությունը մեծ է, բայց լավ չէ հանգստի համար: Հաճախ լուսինը ծանրություն է հրահրում, ինչպես նաև կենսական էներգիան կլանող մարդիկ: Հրաշալի ուժերի արտահայտումը լուսնի առկայությամբ մեծանում է:
Մաքուր պրանան պետք է պատասխանի ձգողականությանը, այլ կերպ դա հրաշք չէ, այլ կյանքի գանձարանի ավերում: Հանգստի ժամանակ ծիծաղելը լավ է, ծիծաղով մաքրվում են վահանագեղձերը: Գեղձերը մաքրելը՝ առաջնահերթ խնդիր է:



- - - - - - -



5.


Շամբալան՝ անհրաժեշտ տեղ է, որտեղ հոգևոր աշխարհը ներդաշնակվում է նյութականի հետ: Ինչպես մագնիսն ունի իր առավել ձգողականության կետը, այնպես հոգևոր աշխարհի դարպասները բաց են սարերի Օթևանում: Գաուրի Շանկարի արտահայտված բարձրությունն օգնում է մագնիսական ուժին:
Հակոբի սանդուխքը՝ Մեր Օթևանի խորհրդանիշն է:



- - - - - - -



6.


Սնահավատությունը կարելի է վանել միայն մարդու բնատուր ուժերը հարգելով: Պետք է գիտենալ, թե ինչպես են մարդիկ Իմ գալուստին սպասում: Մարդկանց ցանկությունը նոր աստիճան է կոփում սանդուխքին:

Sambitbaba
08.03.2018, 19:43
7.


Նյութի խտությունը խանգարում է ոգու ամեն մի փորձի: Դա վերաբերվում է ինչպես մարդկանց, այնպես էլ ամբողջ բնությանը: Ներթափանցման համար պետք է հալեցնել նյութը: Հալեցման ժամանակ ստացվում է հատուկ գազ, որն առնմանվում է ոգու էության հետ: Մարդու նյարդային կենտրոնները գազ են արտադրում երջանկության կամ դժբախտության ամեն էքստազի դեպքում: Ստացվում է արդեն ոգու արհեստանոց: Այդ պատճառով անբարեհաջողությունն Աստծո այց են անվանում: Իսկ ամեն քնկոտ ապրելակերպ՝ ոգու մահ: Բնության մեջ էքստազ են ցուցաբերում. ամպրոպը, երկրաշարժը, հրաբուխներն ու մակընթացությունները: Ոգու ճիշտ նույնպիսի արհեստանոց է սկսում աշխատել, այդ պատճառով օրհնյալ են էքստազի բոլոր կայծերը: Հալվելով, նյութը բարելավվում է և նոր բանաձևեր է տալիս: Երկար հետազոտությունների փոխարեն բավական է արտացոլել էլեմենտները Մեր հայելիներում, և կուտակել նոր բանաձևեր:

Դրանից հետո մնում է գործի երկրորդ մասը միայն, որպեսզի համբերատար և ժամանակին արդյունքը տաք մարդկանց: Էքստազի կրակներով է թափառում Մեր Ճառագայթը, թակելով սրտերը՝ ու՞ր է այն, մուտքը բացող երջանկություն-դժբախտությունը: Բայց առընչվելով հալված նյութի հետ, զգում եք զարկերակը երկրի, և սիրտը պետք է դիմանա ձգողականությանը: Նրանք, ովքեր կմասնակցեն այս աշխատանքին, պետք է խնայեն իրենց սրտերը:

Այդ պատճառով ասում եմ. խնայեք սիրտը, մնացածը հեշտ է վերանորոգել: Այն ներկայացնում է նյութը, այն դեպքում երբ նյարդերը ենթակա են ոգուն: Ոգու թակոցից բացվում է արևահյուսակի դուռը: Բայց նյութի ամեն թակոց հարվածում է սրտին: Ամեն ոք, ով ցանկանում է առընչվել նյութի բանաձևի հետ, պետք է պահպանի իր սիրտը: Մեր բժշկությունն ուսուցանում է, թե ինչպես զրահապատել սիրտը շնչառությամբ, բայց այդ մասին կխոսենք մեկ ուրիշ անգամ:

Sambitbaba
09.03.2018, 20:34
8.


Նյարդերի ճառագայթումն անկշիռ է, անհոտառելի, անտեսանելի, քանզի այն ոգուց է: Սրտի նյութն է արյունը՝ երկրի բոլոր տարածքների հետ մեկտեղ, և ուրեմն, երբ ասում են. "Պետք է զգալ սրտով", նշանակում է, պետք է կիրառել երկրի ոլորտի հանդեպ:

Ոգու ըմբռնման և երկրի ընդունման միասնական կամուրջն են սպիտակ գնդիկները: Բայց դուք գիտեք, թե ինչ կռիվ է ուղկցում նրանց գոյատևմանը: Չի՞ թվում ձեզ արդյոք, որ երկրի ուժերին ենթակա և ոգու իմացությունը կրող այդ սպիտակ գնդիկները հենց Սպիտակ Եղբայրությունն են: Այդ պատճառով այնքա՜ն դժվարին է ներդաշնակությունը երկրի վրա: Բայց աշխատանքի համար այն տեղում, որտեղ ոգին իջել է նյութի հետ լինելու, երկու ոլորտների պայմաններն էլ անհրաժեշտ է ունենալ: Չի կարելի հեռանալ երկրից, և պետք է լինել ոգու մեջ:

Երկրի բանաձևերը հաղթահարելու համար պետք է սրտի հաստատուն փոխանցք ունենալ, քանզի երկրի նշանների արտացոլանքը վտանգավոր կայծեր է կրում: Բայց Երկրի համար ամեն ինչ պետք է կատարվի երկրային մակարդակի վրա: Սա է Եղբայրության այստեղ գտնվելու գլխավոր պատճառը: Այդ պատճառով է, որ երկրի վրայով պետք է հասնել Մեզ, բացահայտել Մեզ, ինչպես երկրի կեղևի տակ գտնվող արծաթի լավագույն հանքակտորը:

Sambitbaba
10.03.2018, 20:48
9.


Ներկայումս տեղի է ունենում սարի Ուսմունքի հայտնության մեծագույն ըմբռնումը: Լավ է իրերին տիրապետելը հասկանալ առանց սեփականության զգացման: Լավ է ունենալ իրեր, որպեսզի պահպանենք նրանք և նույնիսկ լցնենք նրանք բարերար աուրայով՝ ուրիշներին փոխանցելու մտադրությամբ: Արվեստի ձեռքի դրսևորումն ապրում է տան մեջ առանց սեփականության հետ կապվածության, և բարելավվածն էլ ավելի հեռու կտանի: Եվ տվող ձեռքի նշանը կպահպանվի անպատճառ՝ դրանում է իրերի արդարացումը: Այս ըմբռնմամբ դժվարագույն հարց է լուծվում:

Ասում եմ աշխարհի համար, քանզի աշխարհի գլխավոր աղետը՝ գոյություն չունեցող սեփականությանը կապվածությունից է: Պատմել այդ մասին նոր ժողովրդին՝ նշանակում է բուժել ծերության հանդեպ վախը: Առանց սեփականատիրական զգացման՝ տիրելու երևույթը բոլորի համար ճանապարհ կհարթի առանց պայմանական ժառանգության: Ով կարող է բարելավել, նա էլ տիրում է:

Դա վերաբերվում է և հողին, և անտառներին, և ջրերին՝ մեխանիկայի և ամեն տեսակի հայրնաբերությունների նվաճումները նույնպես դրանց թվին են պատկանում: Հեշտ է պատկերացնել, թե ինչպես կաշխատի ժողովրդական արվեստը, հատկապես երբ գիտես, որ միայն ոգին է լավագույն լուծում տալիս: Դեպի ոգու օջախ կձգվեն հարցերը, թե ինչպե՞ս է ավելի լավ: Եվ ոգու սրերը կխոցեն ամեն մի խարդախություն: Հիրավի շահավետ է ավելի լավ անելը՝ պարզ օրենք է, ինչպես ամեն ինչ ոգու մեջ:



- - - - - - -



10.


Այնքան են կուտակվել իրադարձությունները, որ զգայուն մարդկանց մարմինները դողում են: Նյարդերի ցնցումները պետք է վերագրել Տիեզերական հանկարծաշրջումներին:

Ոչինչ հորդառատ անձրևի տակ թողնել չի կարելի, բայց հետո արևն առանձնահատուկ է շողում:

Sambitbaba
11.03.2018, 22:08
11.


Դրամական ողորմությունը պետք է ոչնչացվի, օգնել պետք է աշխատանքով կամ իրերով: Երբ ժողովուրդը ճանապարհվել է ոգու ուղիներով, գործազուրկներ չպետք է լինեն: Մեր գործն է՝ ցուցաբերել բարեկատարելություն ոչ թե անտեսանելի աշխարհի, այլ ինքներս մեզ համար: Կանչում ենք գնալ Մեր ճանապարհով:



- - - - - - -



12.


Հավաքեք ամենադժբախտներին, ամենաանհայտ երիտասարդ աշակերտներին, տվեք նրանց շնորհ՝ շնորհով օժտել մարդկությանը: Խորհուրդ տվեք Տաճարում գրել իրենց կանոնադրությունը: Եվ Քրիստոս օրհնություն կտա ճանաչողներին: Ցանկանում ենք տեսնել Տաճարը գեղեցիկ և կենդանի: Եվ ոչ ոք չի հալածի դեպի լույսն ընթացողներին, քանզի մահ նրան: Հրաշքները տպված կլինեն իմացության սալիկների վրա:
Թող ոգով լուսավորված ամեն ոք համարձակ Տաճար գնա: Քանզի Մեր ուղին՝ Երկիրն ապարանք դարձնելն է: Աղքատներ չկան: Ո՞վ կհրաժարվի ընդունել հարստությունը:



- - - - - - -



13.


Ուրախանում եմ տեսնել, թե ինչպես եք դուք հասկանում Իմ Ցուցմունքների մանրամասները: Նախատեսելով մանրամասները, պատրաստում Եմ իրադարձություն; այդպես վարվեք դուք էլ՝ ավելի հեշտ կհանդիպենք:
Չի կարելի քամուն տալ նախասահմանված շատ բաներ, բայց խելամտորեն կարելի է չփոխել ուղին: Կարևոր է լարված ուշադրությունը՝ արթմնի ոգին ըմբռնման առջևում է քայլում: Իմ ճառագայթը պատրաստ է վառել մտքի փայլակը: Այդպես էլ կընթանանք բոլոր վտանգների միջով, և անհաջողությունը կփոխակերպվի հաջողության:

Sambitbaba
12.03.2018, 19:54
1.


Մայտրեյան* խիզախություն է հղում: Մայտրեյան նվերը կընդունի: Մայտրեյան զգում է նրա սերը: Մայտրեյան բարեմաղթում է ուրախ գործի համար: Մայտրեյան ծառայություն է ուղարկում երկիր հանուն հրաշքի: - Ընթացեք լուսավոր: - Ինձ համար ուրախություն է ժպտացողներին առաջնորդելը: Ամեն մի երևույթի մեջ տեսեք լույսի Ուսմունքը: Հնարամտությունը՝ Իմ աշակերտների որակն է:



- - - - - - -



2.


Ես ցույց կտամ ձեզ նկատել աշխարհին անհրաժեշտ հրաշքը: Կիմանաք, թե ինչպես հասնել մարդկանց սրտերին:
Ձեռքը կարող է շարժվել միայն ուսերից, այդպես էլ գիտակցությունն՝ ուղեղից: Պետք է պայթեցնել ուղեղը, այդ ժամանակ գիտակցությունն առաջ կնետվի, ինչպես թնդանոթից:
Ուսմունքը թռչում է իրադարձությունների թևերի վրա, - ասացեք. այսօր կսպասեմ, քանզի առանց ինձ էլ վաղվա օրը գալիս է և այդ պատճառով ինձ պետք է ուժ առնել: Ինչպե՞ս ասել, թե երբ և որ հնոտիքը վաճառել շուկայում: Չենք ասի, թե երբ նոր շոր կհագնենք: Թող կարծեն, թե մենք հագնելու բան չունենք: Նույնիսկ սնդուկի բանալիները չպետք է զրնգան, պատուհանի վարագույրներն էլ ծածկենք:


- - - - - - - -
* Մայտրեյա - բուդդիզմում՝ մարդկության գալիք Ուսուցիչը, հաջորդ բուդդան:

Sambitbaba
13.03.2018, 20:16
3.


Ոգու աշխարհ անցնելու օրենքը բարդ չէ: Ոչ մի վիճակ չի կարելի հավասարեցնել մեկ ուրիշի հետ: Հրաբուխի փոշու պես անթիվ են հոգևոր աշխարհ վերադարձող ոգիները: Իհարկե, նյութը՝ ոգու վիճակ է, և արյունը կամ նրա համարժեքությունն այնքան են տարբերվում պրանայով սնվող ոգուց, որ բոլոր աշխարհների սահմանները կտրված են: Ոգին դժվարությամբ է գիտակցում նյութը թողնելը: Հողին կապված ոգին հագնում է եթերային մարմին, որը նրա համար երկրի պատրանք է ստեղծում այստեղ, տենչանքների և զղջումների օջախում: Բայց ոգին, որը դուրս է թռչում միայն դեպի վեր ձգտումով, կարող է շրջանցել եթերային ոլորտը, քանզի ընդամենն ավելորդ աղբ է եթերային մարմինը: Իսկ որքան քիչ է աղբը, այնքան մաքուր է գիտակցությունը: Երկրի վրա դժվար է հասկանալ, թե ինչպես կարելի է լքել նյութն առանց այն արհամարհելու, թողնելով այն միայն նոր փոխակերպման համար: Բայց ցանկացած իր թողնելիս ավելի լավ օրինակն ունեցեք: Որքան լավն է նվիրողը, այնքան լավ նվերներ կհորինի: Այդ պատճառով բարձր ոգի մարմնավորող նյութն ավելի մեծ օգուտ է տալիս, քանզի ոչինչ չի ցամաքում:

Իհարկե, գիտակից շփումը հասանելի է բարձր ոգիների համար, եթե խնդիրը բավականաչափ զուրկ է նյութի և արյան հարցերից: Պրանայով սնվող ոգին արյուն չի համատեղում; այդ պատճառով աշխարհը կարելի է բաժանել ըստ արյան մակարդակի, այլ սահմաններ չկան:

Ոգու սերմն անընդմեջ շարունակում է կյանքը, և նյարդային արտահոսքերի օդապարուկը ոգին իր ստեղծած բարձունքներն է տանում: Այդ պատճառոով, երբ խոսում եք անմահության՝ որպես միայն գիտական փաստի մասին, դուք խորինս ճիշտ եք: Նյութը լքելու պահին վերջին միտքը նման է նետի: Այդ պահն է, որ որոշում է թռիչքի ուղղությունը, մնացածը կցվում է ըստ ցանկության: Կարողանանք ցանկանալ: Ոգու վերելքի աստիճանները կապելու համար կառուցենք ծիածան:

Sambitbaba
14.03.2018, 17:11
4.


Խոսենք մահվան մասին: Մահը ոչ ավելին է, ինչ մազեր կտրելը, նույն կերպ նյութն է տրվում: Ղեկավարների մասին խնդիրը լուծվում է ձգողականության և վանման միևնույն օրենքով: Տալու և օգնելու սկզբունքն ուժեղ է հոգևոր աշխարհում, այդ պատճառով ոգու ամեն փոխակերպում գոյության նյութի մեջ, պատասխան է պահանջում: Բանն այն է, թե ով է հարցնողը: Կարելի է բարձր ուժեր գրավել ու պահել կողքիդ: Նմանապես ամենացածր ոգիների երևույթն էլ կարելի է ամրապնդել: Ցանկացողը՝ կստանա: Երբ մարդիկ հասկանան մաքուր նվիրատվության օգտակարությունը, նրանք ձեռք կբերեն հարստություն:

Ոգին՝ աստղերի գեղեցկությունների լույսն է: Բայց քիչ ոգիներ են միանում լույսի հետ, ավելի շատերը եթերային մարմիններում են: Ավելի լավ է լուսարձակել որպես աստղ, պահպանելով գիտելիքները և ուրիշներին օգնելու համար մոլորակներ վերադառնալու հնարավորությունը: Կարելի է ընտրել լավագույն ճակատագիրը՝ մի՞թե տվողը չունի դրսևորված հնարավորություններ:

Կարելի է սլանալ վեր դեպի լույսը, ինչպես նաև ցուցաբերել օգնություն, և այդ ժամանակ բաժանում չկա: Եթե մնացյալները գնացողներին համարեին դեպի լույս և լույսի հետևից ուղարկվածներ, այդ ժամանակ շփումն ավելի ճիշտ կլիներ: Որքան ավելի բարձր է ոգին, այնքան ավելի շատ է տեսնում, - դա կախված է ոգուց: Բարձր ոգին զգում է, թե դեպի ուր է ձգտում, թռչում նետի պես: Իսկ խավար ոգին տվայտում է վառարանի հետևում: Հետևաբար արժեքավոր է համարձակ ցանկություն որոնելը, քանզի ամեն փնտրող կգտնի: Եթե վեհ են ոգու ցանկությունները՝ կարելի է գտնել վեհ պատկերներ և, ստեղծելով նրանց, նպաստել կատարելագործմանը:

Sambitbaba
15.03.2018, 18:35
5.


Տարածության լցվածության օրենքը նման է ցեմենտի: Լեգենդների, մարգարեությունների, ամենատարբեր խորհրդանշանների դրսևորումը նշանակություն ունի ոչ թե առանձին անձնաց համար, այլ տարածությունը ցեմենտելու համար:
Մեր զրույցների կայացումը բացահայտում է ոգու ըմբռնման գրքի աճը: Աշխատում ենք ոչ թե հրաշքով, այլ ամեն մի օրվա կերտվածքով: Երաշխավորում Եմ, ձկնկիթի սաղմերից կարելի է սովորել: Ձկնկիթը գնդի մեջ պատրաստի օրգանիզմ է կրում: Այդպես մտքի բազմերանգ թաղանթը սնուցում է տարածությունը:



- - - - - - -



6.


Ամպը հրաշք չէ, նողկանքը սխրանք չէ, փլուզումը միտք չէ, բայց ոգին, արթնանալով, իմացություն է ձեռք բերում անմիջապես: Այդ պատճառով Եղբայրությունն արգելել է հրաշքների դրսևորումը: Եվ նշանները կարող են ընդամենն ուղեկցել իրադարձությանը դրոշների պես: Եվ պետք չէ թողնել հրաշքները որպես համոզմունքի միջոց, քանզի հրաշքները երբեք չեն համոզել:
Ինչ-որ մեկը խոսում է անձնական շփման մասին, բայց օդը բոլորի համար է, չնայած շատերը չեն ուզում հասկանալ նրա օգուտը՝ հենց օգուտը: Նոր ձգտումները կարող են ծագել հին նախախնամությունների գերեզմանների վրա՝ դա ևս մեկ հաղթանակ է:
Արդեն ասել Եմ ձեզ ոգով հասանելու մասին, երբ ճառագայթը Ուսուցչին կապում է աշակերտի հետ, երբ գլխավոր իմացությունը հաղորդվում է ոգու զգացմամբ: Եվ ոչ գիրը, ոչ նշանը, այլ ոգու անվիճարկելի իմացությունն է առաջ մղում աշակերտների արարքները: Այդ անվիճելի գիտելիքը՝ ամենաարագ հաղորդալարն է: Ոչ թե հենց մտքի որոշումները, այլ ոգու գիտելիքները:
Ուղարկում եմ ձեզ ամենահասարակ նվաճումների նետերը: Ոչ բոլորին է հասանելի ամենահեշտ արահետը, բայց եթե կարելի է պարփակել այն՝ եղեք օրհնյալ:

Sambitbaba
16.03.2018, 18:40
7.


Նաև Մոր կոչն է լսված: Անցեք ոչ թե մոգության, այլ ոգու ճանապարհով: Մի՞թե մոգությունը կարող է քարը հաստատել: Ժողովուրդն էլ չի կարող հաստատվել մոգության վրա: Բայց երբ ամեն մեկը հասկանա, որ ոգու ուղին պարզ է և ձեզ է բերում Աշխարհի Մոր կոչը, այդժամ ամեն մեկը կտեսնի, որ Դարպասը բաց է:
Առանց ողբալու և ոգեկանչության յուրաքանչյուրը կարող է առընչվել կյանքի մեխանիզմին ոչ թե մտքով, այլ ոգով: Ձեռքերն էլ կարող են պարզվել ոչ թե մուրալու, այլ բարձրացնելու համար: Մոր կոչը ցույց կտա Դարպասը, ուր ժամանակն է մտնել, - հենց Մոր կոչը: Երբ մոռացված են մանկության քմահաճությունները, միայն Մայրը կարող է կանչել:
Սեղանը գցված է՝ եկել է ժամը, երբ նո՛ր սեղանն է պատրաստ: Եկե՛ք, քանի ամանեղենն այնքան էլ տաք չէ: Շատերը չեն կարող տաք ուտելիքը կուլ տալ, բայց ամենա-ամենան, ինչպես սքանչելի արքայազն, կուլ կտա աշխարհի կրակը: Եվ կրակի ուղին կլուսավորի ամենամոտ ճանապարհը:



- - - - - - -



8.


Մեր խոհերը ձեր մասին են, ձեզ ուսմունք Ենք հղում, թե ինչպես քայլել ուղղաբերձ ժայռի վրայով, դարձնելով այն սքանչելի հովիտ: Մարդկությունը զգում է, որ ընթացք չկա սրի ծայրին: Եվ վերջին հնարավորությունն է հղվում Դարպասը ցույց տալու համար: Հաջողությունն ընդամենը ճշմարիտ ուղղության նշան է: Համբավն՝ ընդամենը պահի ըմբռնումն է: Ուսմունքն՝ ընդամենը թատրոնի վարագույրը բարձրացնելն է: Որքա՜ն հրաշալի է համաշխարհային գաղտներգության դերակատարը լինել:
Ընթացեք լուսավո՛ր: Չկտրված շղթան մեծ արժեք ունի: Իմ ձեռքն արտացոլում է սարի ճառագայթները: Նոր Դարաշրջանը սկսենք անմիջապես: Ուսուցանում Եմ ոչ թե երազել, այլ լսել իրադարձությունների ընթացքը:

Sambitbaba
17.03.2018, 20:28
9.


Հիշողություն և գիտակցություն: Եթե հիշողությունն՝ անցյալի համար է, ուրեմն գիտակցությունն՝ ապագայի համար է: Այդ պատճառով հիշողությունը փոխարինում ենք գիտակցությամբ: Հիշողությամբ չեմ կարող թափանցել արևի սահմանները, իսկ գիտակցությունը դարպասներ է բացում: Թանգարանն ու գրադարանը մեզ փոխարինում են հիշողությանը, և այդ պատճառով աշակերտը չպետք է տրտնջա հին հիշողությունը կորցնելու համար: Ուղղակի փոքր բանը փոխարինվում է մեծով:
Գիտակցությունը նման է ոգու ըմբռնմանը: Այն աճում է, կրակի պես համակելով քո ողջ էությունը: Այդ ընթացքի ներքո հիշողության բեկորները, խարամի նման, խանգարում են այրմանը:
Գիտենալ՝ չի նշանակում հիշել: Հասանողը վազում է առանց հետ նայելու: Մարդկության գտնվելու վայրը նրա համար է, որ հիշեցնի մարմնավորվել գիտակցության մեջ:
Որտեղի՞ց են Մեր փորձերի ուժերը: Արևային գիտակցությունից, պրանայի ձևով մեր վրա հոսող: Երկրի շերտավորվող մտքերի վերևում հոսում են արևի իմաստության հորձանքները, և նրանց սահմաններում սկսվում է պատգամված մեծ ուսմունքը: Կանչում ենք աշխարհն ընդգրկելու: Բայց միայն գիտակցություն-գործիքը կարող է թույլատրել, որ ոգին միաձուլվի նյութի հետ:
Կարման չի կարող բարդություններ պատճառել ներդաշնակ մարմնին:
Այդ պատճառով գործնականորեն օգտակար է վերելքի ճանապարհը:



- - - - - - -



10.


Հավերժական ճշմարտության արմատների հետևում շատ փոշի կա կուտակված: Ժամանակն է հեռացնել պալարները:



- - - - - - -



11.


Իմ գիրքը պետք է ավելի լավ հասկանալ: Գետնի վրա քայլելու ուսմունքը տրված է նրանց, ով երկինքը համարում է կենդանի: Ուսուցիչը նա է, ով կարող է հաստատորեն քայլել երկրի վրայով:
Ես կրկնում եմ, թե որքան կարևոր է հասկանալ կյանքի երևույթը, առանց երկիրը լքելու: Զգոնորեն պետք է ներթափանցել ամեն օրվա երևույթների մեջ: Երբ գա ժամանակը, անգամ մրջյունը ձեզ համար լրաբեր կդառնա:

Sambitbaba
18.03.2018, 17:52
III



1.


Սուզվելով Տիեզերքի բարձունքները, պետք է փոխադարձ կապ գտնել երկրի հետ: Ամեն պահ մենք պատրաստ ենք լքել երկրային ամեն բան և միևնույն ժամանակ սիրում ենք յուրաքանչյուր ծաղիկ: Այն է իմաստությունը, թե ինչի՛ մասին հիշողությունն ես տանելու քեզ հետ. թագի կամ ֆրեզիաների բույրի մասին, հաղթանակի կանչերի կամ հովիվների երգերի մասին: Ամենափոքրը, մեզ ամենաչպատկանելին - մեր ճանապարհի լավագուն բեռն է: Երգը մեզ առողջություն է հղում, և գույնն էլ բուժում է սպիները: Այդ պատճառով ասում Եմ. երջանիկ են ձայնն ու գույնը հասկացողները:
Ամենասկզբից էլ մարգարեներն առընչվում էին հնչողությանն ու ծաղկունքին: Ղողանջի մասին հինավուրց ուսմունքը լի է նշանակությամբ: Ծաղկապսակներն ու ծաղկաշղթաները հիշում են բուժարար ըմբռնումը: Ծաղիկները յուրաքանչյուրին գրավում են գույնով իրենց ճառագայթման: Սպիտակն ու յասամանագույնն ազգակից են մանուշակագույնին, կապույտը՝ երկնագույնին, հետևաբար խորհուրդս է սենյակում այդ գույներից ավելի շատ ունենալ: Կարելի է հավատարիմ մնալ կենդանի ծաղիկներին: Ըստ գույնի ընտրված բույսերն առավել առողջարար են: Խորհուրդ եմ տալիս հնարավորինս շատ ֆրեզիաներ: Մեր արծաթյա ճառագայթն ավելի նման է սպիտակ ծաղիկների: Գույնը և ձայնը՝ մեր լավագույն Հացկերույթն է:



- - - - - - -



2.


Ոճրագործություններով հրահրաված մրրիկը խեղդում է հին երկիրը: Խեղդիչ օդը տարածվել, մթագնում է մտքերը: Անհար բան է երկաթե բաղնիքը: Պետք է շրջահայացորեն պահպանել, - հաջողությունը ոչ թե շտապելու մեջ է, այլ ժամանակը հասկանալու: Ճակատագրի ձեռքը մղում է դեպի անխուսափելի ժամկետները: Ցանկացեք Նոր Աշխարհի գալուստը: Մենք ոչ թե քանդում ենք պետությունները, մենք ընդամենը մաքրում ենք նեխուկները:
Կարևոր է հասկանալ մակընթացության ընթացքը՝ դա կամ ըմբռնման բարձրագույն ուրախություն է, կամ վախճան:

Sambitbaba
19.03.2018, 07:25
3.


Ոչ համաձայնագիրը, ոչ գիտակցությունը, այլ ոգու փոխանցքն է բերում Տիեզերքի զգացումը: Ժամանակակից կյանքի կացութաձևը մարդկությանը կտրել է համաշխարհային հզորության որևէ հասկացումից: Վերերկրային ոլորտներ ներթափանցելու կարողությունը դրսևորվում է միայն քնի սահմանի վրա:
Ով կարող է գնահատել այդ սրբազան պահը, նա արդեն վարագույրը բացել է: Կարևոր է գիտակցումը, այլ ոչ թե տեսածը: Արժեքավոր է ոչ թե վարժությունների ճնշումով ձեռք բերածը, այլ կամավոր բացահայտածը:
Գալիք ժամանակը պետք է պատգամախոսուհու եռոտանի սեղան տա ամեն մի զգոն ոգուն: Արիստոկրատիզմի հատկանիշների յուրովի հանրապետականացում: Բայց ամեն մեկի մոտ անխուսափելի են հետևում թաքցրած կշեռքները, և անհնար է, որ այդ կշեռքները խաբեն: Ամեն մեկն անմիջապես կկշռի իրեն արժանի կտորը: Դա համապատասխանում է նոր դարաշրջանին և հեշտությամբ ընկալվում է ժողովրդի հոգեբանությամբ: Հասկանալով մարդկային մտքի հոսքը, հետևանքների մասին դատելը հեշտ է:



- - - - - - -



4.


Կարողացեք հարձակումներն օգտի փոխակերպել: Ցանկացեք շատ թշնամիներ, բայց նրանց մի ստեղծեք:
Ավարտենք երեկ սկսածը: - Վատ և լավ արարքների փոխհատուցումը պետք է արագացվի: Հոգևորի առաջին պայմանը պետք է լինի՝ պրակտիկ լուծում տալ կյանքին: Երկնային փոխհատուցումը վերացական մի բան է, պետք է փոխհատուցումը մոտեցնել երկրին: Ժողովուրդը կարող է հասկանալ հնարավորությունների վերանորոգման ներկայումս զգալի աշխարհահասանելի հրաշքը: Այստեղից էլ՝ ձեռքն Անտեսանելի Բարեկամի, կամ սրածայր սուրը: Եվ հիշելով փոխհատուցում դրսևորելու օգտակարությունը, ժողովուրդը դեպի Տաճար տանող նոր ուղի կգտնի:
Աստվածությանը խնդրել պետք չէ: Պետք է ինքդ քեզ լավագույն գործ նվիրես:

Sambitbaba
19.03.2018, 18:22
5.


Տիեզերքի մեծությունը դատողությունների համար տեղ չի թողնում, այլ շշմեցնում ու վեհացնում է: Ոգու ճանաչմանը կարելի է հասնել ոգին ճանաչելով:
Ուշադրություն դարձրեք արծաթե թելին, որը Ղեկավար-Ոգուն կապում է մինչև մոլորակի Առաջնորդը տանող արծաթի հետ: Ասես թե ստացվում է ցանց, որն իր լարը փոխ է առել Բարձրագույն Ոգուց: Բարձրագույն անհատականացումը չի վախենում միասնությունից և գտնված նվերներն արծաթե թելով ուղարկում է մինչև Բարձր Ոլորտներ: Նույնը կարող է լինել, երբ ծնունդ առնելու դեպքում իր լարն է ուղարկում:
Հիշեք, ոգու աշխարհում ամեն բան հնարավոր է: Եվ ոչ թե հորինված բանաձևով, այլ ոգու աննկարագրելի հզորությամբ են կազմավորվում նոր հնարավորությունները: Եվ բարդ է, և հրաշալի:



- - - - - - -



6.


Ուրախանում եմ մարգարեական հնարավորություններին, քանզի միայն նրանց միջոցով է ապահովվում ապագա լավագույն բարեշրջումը: Առանց կանխատեսության, անցյալի ճանաչումը մեզ առաջ չի տանում:

Sambitbaba
21.03.2018, 21:05
7.


Կրոնների մաքրումը ենթադրում է նոր, անմիջական վերաբերմունք հոգևոր աշխարհի հանդեպ: Քրիստոսը, Բուդդան և նրանց ամենամոտ օգնականները մոգական բանաձևերից չէին օգտվում, այլ արարում ու գործում էին ոգու հետ լիակատար միաձուլման միջոցով: Այդ պատճառով նոր բարեշրջման մեջ նախկին արհեստական մեթոդները պետք է մի կողմ դրվեն: Պատճառ և հետևանք: Յոգիզմի մեխանիզմն այլևս չի համապատասխանում աշխարհի վերանորոգմանը: Ծառի տակ նստած և արգելող Ուսուցիչ այլևս պետք չէ:

Ուժ և խրատներ որտեղի՞ց եք վերցնում: Միանալով Մեծ Ոգու հետ, ճանաչելով պատճառն ու մղումը, անհապաղ հետևանք ենք կառուցում: Կանչում ենք նրանց, ովքեր արդեն անցել են ինքնաճանաչման և պատասխանատվության մեծ ճանապարհով: Եվ մեր կոչերը հասնում են, հազարաձեռք մեծարված: Պետք չեն պահանջներ, պետք չէ սարսափ, այլ միաձուլումը զանգվածներ է տեղաշարժում: Ցանկանալով բարիք, Մեծ Բարեկրողների ժառանգությունն ենք ընդունում: Բարեբեր պարագաներ ընդունելու համար բաց ենք թողնում մեր հոգևոր անոթը: Եվ չար ոչինչ մեզ չի դիպչի, քանզի ոգով հաստատված բարիք ենք ցանկանում: Եվ գրերի սարդոստայնը խնամքով պահոց կհասցնենք, քանզի գնացինք դեպի Սկզբնաղբյուրները: Լինել պատրաստ, լինել հրաժարված, լինել արտահայտված, լինել սեղմ, լինել ուրախ, լինել ցնծացող, լինել լռակյաց, լինել բերող և տվող և Արևի լույսով ուսուցանված լինել այս կյանքում՝ այդպիսին ենք մենք ցանկանում տեսնել ձեզ, այդպիսիներին էլ ուղարկում ենք ձեզ: Այդպես է ձեր ոգին ընդունել հանձնարարությունը:

Ոչ արքայությունից, ոչ ալքիմիկոսի նկուղից, ոչ մոգականչությամբ, այլ կյանքից ենք գալիս և այցելում ենք Ձեզ, Ավագ Եղբայրներ և Քույրեր, ստանալու Ձեզ պահապան տված մեր կուտակած տապանները, քանզի Մեծ Ոգու հասարակ Տաճար ենք գնում: Եվ հետ կվերադառնանք Ձեզ մոտ, քանզի Դուք այդպիսին էիք ցանկանում մեզ տեսնել: Եվ Ձեր տված բեռը տեղ կհասցնենք Անմահության թասի պես:

Sambitbaba
22.03.2018, 19:59
8.


Լուսատուների մասնիկները ոչ թե պատահաբար են թռչում-հասնում հարևան ոլորտներ՝ յուրովի հաղորդակցության ուղիներ են դրանք: Ժամանակակից գիտությունն այդ նշանները բաց է թողել: Այն չէ բանը, որ ասուպը կարող է իր մեջ ամփոփել գոհարի կարատները, կարևորը հոգեմագնիսի նշանակությունն է: Այդ ճանապարհով ժողովուրդները կարող են ավելացնել շփման ոլորտը: Նյութի կոորդինացման դեպքում հոգեմագնիսի այդ հատկությունը կարևոր է ապագայի համար: Չէ՞ որ նյութը, վերջիվերջո, պետք է միաձուլվի ոգու հետ. այդպես ապակին կարող է կռելի դառնալ:
Նոր բարեշրջման սկզբին, բաշխելով մարդկանց ըստ լուսատուների ճառագայթների, կարելի է բժշկելու նոր միջոցներ կիրառել: Մոլորակի սահմաններից դուրս գալը՝ ձեր մոտակա ձեռքբերումը կլինի: Ոչ թե աշխարհների հանդիսատեսը, այլ գիտակցող մասնակիցն է մարդը, և նրա ճանապարհը ոչ թե կեղտաջրերի, այլ ոլորտների փայլքի միջով է գցված: Ընդամենը զգալ է պետք, - ինչու՞ փնտրել լույսը: Ոգին գիտի, որ իրեն հասանելի է, իրեն վիճակված է: Հակառակ դեպքում ու՞մ է պետք Մեր Եղբայրության սանդուղքը: Այն հենվել է երկրին և կորել է երկնքում:



- - - - - - -



9.


Արիաբար ընդունեք սահմռկելի հարձակումները: Ձեր ոգին պետք է ուրախ լինի ամեն գործողության: Երբ հավերը կչկչում են՝ ուրեմն անձրև է գալու և բերքն էլ լավը կլինի: Կալատեղի կողքին փոշին շատ է, բայց հացն էլ ելնում է այդ նույն կալատեղից:



- - - - - - -



10.


Կրկնողության մեջ կա մի ուժ, որը սխալ է կիրառված կրոնում, բայց կյանքում այդ զրահն անհրաժեշտ է: Պետք է կրկնակի զրահապատվել:

Sambitbaba
23.03.2018, 17:54
11.


"Որք կհասցնի լսել իր ոգու ձայնը, անդունդի վրա կհառնի": - Այդպես ասում էր Սերգին: - "Եվ անտառի մեջ խորացածը չի կարող լսել մարդկային ձայները, և մահճի մեջ քնածը չի լսի ճնճղուկներին, արևի ավետաբերներին: Եվ դրսևորված հրաշքի մասին լռողը աչքից էլ կհրաժարվի: Եվ եղբոր օգնության մասին լռողը փուշն իր ոտքից էլ չի հանի": Այսպես էր ասում Սերգին:
Սերգիի մասին խոսել ստիպված ենք, ժողովուրդը Նրա մասին գիտենալ է ուզում: Եկեք, ուրեմն, ներկեր դնենք Սերգիի Պատկերին: Գունազարդելով, պատմելով Նրա կյանքն ու ասացվածքները:



- - - - - - -



12.


Խոսենք աուրաների մասին: Ձվաձև աուրան հատուկ է եթերային մարմնին: Ամենասովորական, նեղ, ամբողջ մարմնով ճառագող, մինչև երկու մատնաչափ: Հոգևոր աճին համեմատ, այն սկսում է աճել վերին կենտրոններից սկսած: Սկզբում արևահյուսակից, բայց հետո բարձրանում է դեպի ուղեղի կենտրոնները, ստեղծելով այսպես կոչված արևային աուրան: Արյան մղումները բնորոշ են աուրայի տեղափոխման համար, այդպես լարման ուժը տեղափոխում է իր ճնշումը: Հնարավոր են ուշագնացություններ անգամ: Վերջապես, ստորին վերջույթների ճառագայթումն անհետանում է և աուրան գնդի տեսք է ստանում: Կենդանի օրգանիզմը դառնում է արտասովոր զգայուն: Հատկապես ձայների և գույնի նկատմամբ: Այդ անցումնային ժամանակաշրջանում հնարավորինս հանգիստ է հարկավոր: Արևային աուրան հասնում է տաս, տասնհինգ մատնաչափի: Իհարկե, նրա չափերն աճում են:

Չնայած աուրայի փոխակերպման անհարմարություններին, կարելի է շնորհավորել նրան, ով վերին ճառագայթում է ստացել: Զգուշորեն հանգստի հնարավորություն է պետք ստեղծել: Հետո ասես նոր զրահ է աճում, և մաշկի ներվերը գալիս են հաստատուն վիճակի: Ֆիզիկականն ու հոգևորը հավասար մասերի կիսել անհնար է: Կշեռքը տատանվում է, ալիքներն էլ օրգանիզմում այս և այն կողմ են շարժվում: Պետք չէ դա հիվանդություն անվանել, բայց ամեն րոպե պետք է օրգանիզմին օգնել հաստատվել նոր վիճակի մեջ:

Sambitbaba
24.03.2018, 18:18
13.


Ինչպես առաջ զգում էիք միայնությունը, այնպես էլ հիմա պետք է զգաք ոգու իմացությունը: Խրատներ ամեն նոր աստիճանի համար: Հնարավոր համարեք ոգու ցանկությունը: Համադրելով հոգևոր գիտակցության հետ, վարժեցրեք ձեր շրջահայացությունը: Հարցրեք ձեզ, թե ինչպես է ոգին ցանկանում: Ոգու գիտելիքների աստիճանը կարևոր է: Երբ մոտենում եք նրան, թվում է, թե ոգին ձեզանից շատ է հեռու, բայց դա թվում է միայն՝ ոգին, ընդհակառակը, ուժեղ է թակում: Կարևոր է գործել ուղիղ, կառչել ոգու գիտելիքներից: Ինչպես ցանկանում եք, հենց այդպես էլ գործել: Կիրառել գիտելիքները կարելի է մաս-մաս՝ այդպես ավելի լավ է, քան մեծ կտորներով վտանգի ենթարկվել:



- - - - - - -



14.


Այժմ համեմատենք ոգու գիտելիքը և կամքի հրամանը: Գիտելիքը ծաղկում է, դրսևորելով պաշտպանություն ու լուսավորելով հիմքերը: Կամքի հրամանը սլանում է օտար ոլորտներ և նվաճում և միացնում է: Հրամանը տեսանելի է սրի և նետի խորհրդանշով: Ոգու գիտելիքի խորհրդանիշն է՝ ծաղիկը: Հրամանը կարող է հաղորդվել աշակերտին դրսից արագընթաց առաքմամբ, այն դեպքում երբ ոգու գիտելիքը ծաղկում է ներսից և ոչ մի գավազանով հրահրվել չի կարող: Այսինքն, ճիշտ ինչպես ծաղիկ, գիտելիքը ծաղկում է սահմանված ժամանակին:
Ինչպե՞ս ուրեմն նպաստել ծաղկին: Դրեք այն հանգիստ տեղ, տվեք նրան արևի լույս և արգելեք ձեռք տալ ու պոկել տերևները: Առանց ոգու գիտելիքի անհնար է մարդկության համար նախասահմանված գիտելիքը հասցնել ամհրաժեշտ բարձունքին:



- - - - - - -



15.


Գործերի աճը շուշանների է նման: Մի ցանկապատի տակ թաքնվել է սպիտակ քույրիկը: Ընկերուհիներ չունի, բայց ցողուններն արդեն նորերի հայտնությունն են բերում:
Ծաղիկների մեջ մարմնավորվելը հաճախակի երևույթ չէ: Այլոք ձգտում են ծառերի ավելի մեծածավալ ձևերին, բայց ծաղիկների հմայքը ոչ միշտ է հասանելի, որպեսզի երկու անգամ դիմես դրան: Բույսերի միջնորդությամբ կենդանական մարմնավորումներից մեկը կրճատելու արգելք չի կարող լինել: Չէի ասի, թե շատ միջատների գիտակցությունը գերազանցում է սքանչելի ծաղիկների գիտակցությանը: Իմաստուն քայլ է ծաղկի միջնորդությամբ մի քանի մարմնավորումներ շրջանցելը: Շտապեք, շտապեք, ես կսպասեմ սքանչելի տանիքի տակ, որ ձեզ կանխեմ: Այդպես գեղեցկության ճանապարհը կրճատում է ուղին:

Sambitbaba
25.03.2018, 19:10
16.


Խաբողին ասա. ինձ համար քո սուտն այնքա՜ն օգտակար է: Առևանգողին ասա. երևում է, ժամանակն է, որ ես նոր իրեր ստանամ: Բայց, հիրավի, ավելի լավ է, չդիպչես իմ իրերին: Լուտանքն ու հափշտակումը կայծակի հարվածը կթեքեն քեզ վրա: Դանակդ կբթանա, դեմ առնելով անտեսանելի զրահին, կփչացնես նույնիսկ քո ամենաամուր զենքը: Եվ քառթված ու մոխրացած, ասա, ու՞ր կգնաս:
Ես ձեզ ասացի ժպիտի և ամրության մասին: Եվ Ինձ հետ նավարկողներին էլ տարեկան վերհիշողությունների օրը կարելի է սուր նվիրել: Վերադարձման օրենքը գործում է, և ով տվել է՝ կստանա:
Ինչու՞ եք քայլում Նրանց հետ: - Հեշտ և օգտակար է Նրանց հետ քայլելը: Արագ է, ինչպես բազեի թռիչքը; անսպասելի է, ինչպես Յովնանի փոխակերպումը; անսպառ է, ինչպես կրա՛կը:
Միայն վերադարձման շնորհիվ, թե ոգով, թե երկրի վրա կհասնեք լույսի և ճշմարտության արտահայտմանը: Անսպա՛ռ է այդ աղբյուրը: Երկրի վրա սպառնալիքների մեջ, զրկված օգնությունից և ասես թե գահավիժելով, նրանք տալիս են, առաջարկում են և նվիրում են և գնում են աստղի հետևից: Եվ այդ պատճառով տարեդարձի գիշերն ուրախ է մեզ համար: Եվ ոչ միայն գնում և լուսավորում են աուրաները, այլ որոշում են ընթանալ սրընթաց, այդ պատճառով ուրախալի է Մեզ համար:



- - - - - - -



17.


Ավարտում ենք տոնակատարությամբ և սկսում ենք գործով: Որոշենք, թե ի՞նչ ենք անում. - գործում ենք: Այդ հավերժական գործողության մեջ է Մեր տոնակատարությունը: Բայց դուք, Մեր օրինակի վրա, գործեք առանց տխրության: Ցանկացեք գործել հանգստի մեջ, գիտենալով, թե ինչպես է Մեր աղբյուրը ծորում ձեր մեջ անդադար: Եվ երբ դուք մտածում եք. ու՞ր են Նրանք, խոստացողները, - Մենք կանգնած ենք ձեր թիկունքին և, չափելով ձեր աուրայի ծաղկի աճն, ուրախանում ենք: Չէ՞ որ դա Մեր այգին է: Հեռուների սահմանից այն կողմ Լույսը միահյուսում է սրտերը:

Sambitbaba
26.03.2018, 08:13
18.


Տեսիլքներն իրական են նույնքան, որքան ֆոտոհեռախոսը: Նրանց կարելի է ավելի իրական համարել, քան նյութական աշխարհը: Հարցն այն է միայն, թե ինչ աղբյուրից են գալիս, բայց ոգին վերահսկում է: Լավ հարցման հանդեպ կարելի է լավ պատասխան ստանալ:
Կասեմ շատ կարևոր բան՝ մարդիկ քիչ են ուսումնասիրում տեսիլքները: Հատկապես ըստ տեսիլքների բնույթի կարելի է բանականության լավագույն պատմությունը գրել: Նույնիսկ տեսիլքների ամենակոպիտ հուշարձաններն ուսումնասիրելիս, որոշ ժամանակաշրջաններ ենք տեսնում: Իհարկե, առանձնահատուկ են զգայուն ոգիների ձևերը: Երբ Քրիստոսից սկսեցին անհասանելի կուռք սարքել, եկավ Քրիստոսի տեսիլքների ժամանակաշրջանը հենց կենդանի մարմինների մեջ: Նա դարձավ ավելի մոտիկ, կյանքին ավելի մասնակից: Կարճ ասած, ամեն հասարակական մոլորության համար գոյություն ունի իր ճշտումը: Կանանց նվաստացնելու օրերին կարելի է հետևել Աստվածամոր հայտնությունը: Այժմ, երբ պետք է դրսևորել երկրի և երկնքի միջև շղթայի անընդհատությունը, համախմբվել են դրսևորումները տարբեր ոլորտների վրա:

Ավգուստինից հետո եկեղեցին սկսեց սուզվել միջնադարյան մթի մեջ, և Քրիստոս իրեն կողպված գտավ ոսկե ճաղերի հետևում: Որպեսզի կոտրի այդ ճաղերը, ինքը Քրիստոս հայտնվում էր նույնիսկ ներկված Պատկերների մեջ, միայն թե նորից դրսևորի միասնության շփման վեհությունը: Հին ժամանակների իմաստությունը լավ է յուրացրել աշխարհի կարիքների ալիքները: Իհարկե, համատեղ է Միասնական Աղբյուրի ճանապարհը: Ինչպես ամենաբարձր ոգիները, այնպես էլ երկրի զգոն անձիք գիտեն այդ միասնությունը: Եվ Բարձրագույն Իրականության աշխարհը փայլկտում է միասնական ոգու մասնիկների պատուհաններում, հրապուրելով նրանց մոլորակների պտույտի մրրիկի անդունդով:

Նյութի հավասարակշռության դեպքում ապագայում կարելի է հստակ աչք ունենալ: Բայց այժմ տեսանելի են մասնիկներ միայն: Այդ պատճառով է, որ այդքան հոգատարորեն պահպանում էին հներն այդ բնական հեռադիտակը: Եվ կանայք ամենաուժեղ հեռադիտակներն էին: Եվ նրանց պահպանելու առաջին պայմանն էր հանգիստը:

Sambitbaba
26.03.2018, 18:13
19.


Օրհնյալն այստեղ փոխանցում է. "Ամենն ամեն ինչի համար է և ընդմիշտ": Նկատեք չորս օրենքները. Օրենք Տարողության - Օրենք Խիզախության - Օրենք Մերձեցման - Օրենք Բարիքի:
Պետք չէ բացատրել Բարիքի և Խիզախության օրենքները, հեշտ է հասկանալ Տարողության օրենքը, բայց Մերձեցման օրենքը պետք է բացատրել: Մոտենալով ժամկետներով նախասահմանված պատկերներին, ստացվում է մի հատուկ հագեցված մթնոլորտ, ճիշտ ինչպես երկինքն ու երկիրը ծածկող ծխի քուլաները: Քիչ առաջ եղած հստակությունը սկսում է բաղդատվել և տարրալուծվում է ասես մրրիկի մեջ: Նույնիսկ մարմնի համար այդ ժամանակահատվածը ծանր է: Բայց այդպես ազդարարվում են ճանապարհի ուղեցույցներ հանդիսացող որոշ ժամկետներ:
Բայց գիտենալով, որ նախասահմանված մարդիկ անքակտելիորեն պատկանում են ժամկետներին, մենք պետք է հանգիստ անցնենք այդ ժամանակահատվածը, ասես թե օդընտելանալով նոր աչքերի հետ: Հիշել, որ այդ ժամանակ ոչ միայն Ուսուցիչը, այլև ամբողջ Եղբայրությունն է հետևում, և եթե առանձին ձայներ հասնում են, պետք չէ զարմանալ: Լավ է ծաղիկներ ունենալ ձեր կողքին այդ ժամանակահատվածում:



- - - - - - -



20.


Հին մոգական գրքերում կարելի է գտնել "Illuminacio Regale" տերմինը, որը նշանակում է Արքայական Պայծառացում: Այնքան կարևոր սկզբունք է դա, որ Եռամեծն ավարտում է շարադրանքը հետևյալ խոսքերով. "Օրհնյալ են Պայծառացման ուղին ընտրողները":
Թագավորների գահակալության օծման խորհրդանիշը միևնույն հիմնավորումն ունի: Գաղտնի Ուժի բոլոր գիտակները որոշակիորեն հանգում են Պայծառացման հզորության արտահայտումների մեջ բարձրագույն ներդաշնակության առկայության հաստատմանը: Այդ պատճառով խորհրդանշական է, որ օծյալ-թագավորն, առանց երկրից հեռանալու, արտահայտում է երկնքի կամքը: Նախախնամությունների կեղևի մեջ խցանված պայմանական բանաձևերից վեր, կան գիտելիքներ, ասես տարրալուծված օդի մեջ:
Կանգնեցրու շանթարգել և հավաքիր երկնային նետերը: Մեկի համար վտանգավոր է այն, բայց մյուսի համար լավագույն զենք կարող է ծառայել: Եվ ամբողջ ապագան հիմնված է պայծառացում ձեռք բերելու վրա: Ամենադժվար հեռախոսը մարդու ձեռքին է լինելու:

Sambitbaba
27.03.2018, 08:14
IV


1.


Կատակի համար չէ, որ հիշատակված են Ուրանից այն կողմ գտնվող մոլորակները, հաճախ ոգին, խոցված տիեզերական հողմով, չի կարողանում ընտելանալ և դիտել, բայց դա ընդամենը ժամանակի և վարժվելու հարց է: Մեր երկարատև փորձը կնախապատրաստի շատ բաների: Այդ թվում նաև երկարատև աշխատանքի: Մեր շատ փորձեր նույնիսկ դարեր են տևում: Այդպիսով, եթե դուք զգում եք աշխատանքի անվերջությունը, ուրմեն գիտեք ևս մեկ Մեր զգացում՝ յուրաքանչյուր ակնթարթ լիքն է:

Եվ ձայները և գույներն անհրաժեշտություն են հետագա թռիչքների համար: Ոլորտների կյանքի ձայները և գույների կենսական ճառագայթումը հիրավի Ամրիտայի* դեղատոմսի բաղադրիչներն են: Արժեքավոր է, չլինելով ոգեմիջնորդ, չլքելով կյանքը, մոտենալ բարձրագույն ուղիներին: Որտեղ գիտակցությունն է, որտեղ վախն է, որտեղ նախապաշարմունքների սկիզբն է, այնտեղ դժվար է սպիտակ գույների համար: Ավելի, ավելի, ավելի հեշտ է սեր, արիություն և պատրաստակամություն նվիրելով: Անժամանակ են փչված փուչիկները, անպատեհ է գոռոզությունը, երբ Քրիստոս լվանում էր ձկնորսների ոտքերը: Կյանքի պարզության մեջ, Նոր Աշխարհին ծառայելու արժանապատվության գիտակցման ներքո, արժանապատվության հանդեպ սերը բացում է Դարպասները:

- - - - - - -

*Ամրիտա (Ամրտա) - (հնդկ.) երկնային ըմպելիք կամ աստվածների սնունդը, որ անմահություն է տալիս: Հին վեդայական տերմին է, որ համահունչ է սրբազան սոմայի հյութին հոգևոր գաղտներգություններում:

Sambitbaba
27.03.2018, 18:28
2.


Մենք հետևում ենք ինչպես ձեզ, այնպես էլ զարգացմանը, հետևում ենք օրորոցի երեխաներին և կշռադատում ենք նրանց լավագույն մտքերն ամբողջ աշխարհում: Իհարկե, ոչ հաճախ է ոգին հասնում իր զարգացմանը և մեծ է ընկնողների թիվը, բայց ինչպես սքանչելի այգու, Մենք ուրախանում ենք մաքուր մտքին: Հետևաբար մի զարմացեք, որ Մեծ Ուսուցիչը հասարակ ֆրազներ է կրկնում: Հաստատադրելով այդ մտքերը, Մենք երբեմն թույլ ենք տալիս, որ ամրապնդվի ոգու գերազանց ծաղիկը: Այդ պատճառով, մեծագույն տիեզերական հայտնագործությունների և համաշխարհային իրադարձությունների կողքին, նույնքան խնամքով Մենք ոգու ծաղիկներ ենք աճեցնում: Այնքա՜ն բազմազան է Մեր Եղբայրության աշխատանքը:

Կա միտք՝ ներս տանող, և ոգու մակերեսը չի տատանվում; իսկ տարածության մեջ թռչող մեկ ուրիշ միտք՝ ասես իր մեջ պայթյունի համար լիցք կրող ռումբ լինի: Ճառագայթն ուղեկցում է այդ թռչող գնդին: Յուրաքանչյուր ոգի գիտի, թե է երբ միտքը թռչում է բումերանգի նման: Հատկապես ցանկալի է, որ միտքը ներկվի իր գույնով, միայն թե բացված կենտրոնները մտքին ոչ թե գույն են տալիս, այլ միտքը պատում են մարդու գույնով, - այդ ժամանակ սկսվում է իսկական անհատականությունը: Ոչ թե մտքի բովանդակությունն է գունազարդում նրան, այլ դրսևորված ամեն ինչ ներծծվում է անհատականության երանգով: Այդպես ֆիզիկապես կազմավորվում է ճառագայթը:

Ծիածանը՝ լավագույն նշանն է, ծիածանի դրսևորման մասին ամեն մի ակնարկ ցույց է տալիս երրորդ աչքի զարգացումը:

Sambitbaba
28.03.2018, 22:04
3.


Քրիստոս ասում էր. ոչ թե տաճարի, այլ ոգու մեջ եք աղոթելու: Հիրավի, կրոնական նախախնամությունը՝ ամենադառը գռեհկությունն է: Հաճախ կրոնական էքստազներն իրենց հետևից նույնիսկ ավելի շատ վնաս, քան օգուտ են բերում: Ամբոխը նրանցից գռեհիկ մի շքերթ է սարքել, այդ պատճառով կարևոր է ցույց տալ սանդուղքի բոլոր աստիճանների վրա կանգնածներին:

Ժամանակն է դեն նետել սուրբ պատկերը պղծող գոհարները: Ժամանակն է, հետևելով Քրիստոսի պատգամին, այրել մասունքները: Ժամանակն է Ոգեգիտակցման Տաճարը մտնել, գիտելիքը կատարելագործող ուժերը նվիրելով ոգու իսկական հզորությանը: Ոչ թե հեռու աշխատանոցներում, ոչ թե մենախցերում, այլ կյանքում կհավաքեք դուք իրական գրառումները, որտեղ Քրիստոս ոչ թե զգեստի ծալքերում, այլ աշխատանքի գեղեցկության մեջ է հավաքում ոգու ազատությունը որոնողներին:

Որքա՜ն անգամներ են սրբերը վերադարձել երկիր, քանզի կյանքը կառուցելու փոխարեն ամբոխի վզին փաթաթում էին իրենցով հիացումը:

Մենք վճռականորեն դեմ ենք մենաստաններին որպես կյանքի հակադրությունների. միայն կյանքի օրրանները, աշխատանքի դրսևորման լավագույն հանրակացարանները կգտնեն Մեր օգնությունը:

Այսինքն, կյանքի՛ց է պետք հասանել: Այսինքն, պետք չէ ընդունված կրոնասիրությունը: Պետք են Լույսի Կացարանի հետ գիտակից շփման փաստեր: Ահա մենք ցանկանում ենք ձեզ օգուտ բերել, գալիս ենք գիտակցաբար, փաստացի Աղբյուրի հանդեպ առանց որևէ մոգության: Այդ պարզության մեջ է ամփոփված ամբողջ հերթական Գաղտնիքը, որն առայժմ այնքա՜ն անհասանելի է մինչև գոտկատեղը նախախնամությունների մեջ թափառող մարդկանց: Նրանք անկարող են հասկանալ պարզությունը, գեղեցկությունն ու խիզախությունը:

Sambitbaba
29.03.2018, 17:56
4.


Խիզախությունը՝ Մեր ուղեվարն է: Գեղեցկությունը՝ ըմբռնման Մեր ճառագայթն է: Պարզությունը՝ երջանկության գաղտնի դռների Մեր բանալին է:
Կարող եք հատկապես գրել պարզության մասին, քանզի ոչինչ այնպես չի խափանում ճանապարհը, ինչպես գոռոզության փարթամությունը: Ամբողջ ուժերով պետք է վտարել ինքնապարծության ամեն մի սաղմնավորում, առանց կեղծ բարեպաշտության մեջ ընկնելու: Թվում է, թե հին ճշմարտություն է, բայց հիմա պետք է ամրապնդել այն: Ամեն ոք պետք է ինքը հասկանա, թե որտեղ է տուժում իր պարզությունը:




- - - - - - -



5.


Որքան գործերի մեջ բարեմաղթված է իքնավստահությունը, նույնքան կործանիչ է ինքնահավանությունը: Ինքնահավանությունը թշնամի է պարզությանը: Նույնիսկ մեծ մտածողներն են ենթակա այդ հիվանդությանը, և ավելորդ անգամ պետք է վերադառնան աշխատանքին, քանի դեռ չեն ջնջել էության հետ կապ չունեցող այդ ավելորդությունը: Խանգարող պայմաններից մեկն է՝ պարզության բացակայությունը: Կարելի է տրեխ հագնել, սակայն պարզ չլինել: Պարզության մեջ մեծագույն տաճար կարելի է կառուցել:
Պարզություն, գեղեցկություն և խիզախություն՝ Քրիստոս և Բուդդան ուրիշ ոչինչ չեն ասել: Եվ բարի, եթե ոգին թրթռում է այս պատգամներով:
Նկատու՞մ եք, նույնիսկ խոսել ջանում ենք ամենապարզ բառերով, միայն թե մոտեցնենք բաբելոնյան աշտարակների անկումը: Այդպես էլ ասացեք՝ բառարանները կմոխրացնենք, եթե նրանք Քրիստոսի նրբակերտ խոսքից վայրագ հասկացությունների կույտ են սարքել: Ասված է պարզորեն. "Մի՛ աղոթեք ամեն կերպ, այլ միայն ոգու մեջ":
Բուդդան անցավ աշխարհով՝ և մոռացան: Քրիստոս տառապեց՝ և այդ էլ մոռացան: Թող հիմա իրենց թրերը բարձրացնեն իրենց գլխավերևում, ամեն մեկն ըստ ցանկության:
Փորփրիր, ժողովուրդ, ցնցոտիներդ, սպիտակ հագուստը պատրաստ է բոլորի համար: Կապկի հարդարանքը կրկես կհանձնենք, և փքված հիմարներին էլ այնտեղ տեղ կտանք: Այո - այո - այո:
Ավելի լավ է ապրել վայրենիների մեջ, քան կեղծ դեղամիջոցների դեղատանը, - այդպես էլ ասացեք:

Sambitbaba
30.03.2018, 17:49
6.


Քանի որ Մեր աշակերտներն իրենց մեջ կրում են Եղբայրության միկրոտիեզերքը, նրանց հանդեպ անտարբեր վերաբերմունք չի լինում: Նաև աստիճանաբար բացահայտում են նրանց մեջ Մեր ապրելակերպի մանրամասները՝ աշխատանքն անվերջ է: Բացակայում է նույնիսկ գիտելիքի ավարտվածության զգացումը: Միայնությունը և երկրի վրա տան բացակայությունը: Ուրախության՝ որպես հնարավորության գիտակցման ըմբռնումը, քանզի լավագույն նետերն այնքա՜ն հազվադեպ են հասնում: Իսկ երբ տեսնում ենք դեպի միևնույն այգին ձգտող մարդկանց սրտերը, ինչպե՜ս ուրախություն չարտահայտենք: Բայց առանձնապես կարևոր է աշխատանքի անվերջության առջև խիզախությունը: Ճիշտ է, անվերջանալի հնարավորությունների գիտակցումից մարդու ապարատը հեշտությամբ է գործում:
Արևահյուսակի օձն օգնում է հաղթահարել կենտրոնների անկարգությունները: Այդ պատճառով օձը՝ արքայի խորհրդանիշն էր: Երբ օձի օղակները սկսում են հյուսվել, օրգանիզմն առանձնապես զգայուն է դառնում: Գույներն իրենց կենսական ճառագայթները փոխանցում են օձի միջնաբերդը պաշտպանող սպիտակ գնդիկների հյուսվածքաթելերին: Բնության մեջ օձը սիրում է գույները, այդպես էլ արևահյուսակի օձն է սնվում նրանցով:
Խոզերը նույնպես տրորում են ծաղիկները, բայց առանց արդյունքի: Հետևաբար առանց կենսական բխումների կիրառման, կարելի է չնկատել լավագույն դեղամիջոցները: Այստեղից էլ ցանկությունը՝ տեսնել ծաղիկները չպոկված:



- - - - - - -



7.


Ճառագայթների բեկումը, - այդ ձայները մտնում են ոլորտների երաժշտության նվագախմբի մեջ: Կարելի է պատկերացնել մրրիկի հզորություն ունեցող նրբության բյուրեղայնությունը:
Ուղեղում կա կենտրոն, որը կոչվում է զանգ. ինչպես ռեզոնատոր, այն հավաքում է աշխարհի սիմֆոնիան և նույնիսկ ամենախորին լռությունն ընդունակ է դարձնել ահեղ մի ակորդ: Ասված է. "Ով ականջներ ունի, կլսի": Ճիշտ ինչպես ողնուղեղն է կոչվում նիզակ, քանզի, ցանկանալով խափանել հարվածները, մենք պետք է լարենք այդ փոխանցքը: Ճիշտ ինչպես ուսերի կենտրոնները կոչվում են թևեր, քանզի անձնվեր սխրանքի ներքո ճառագայթները հզորանում են: Թևերի մասին լեգենդը շատ պատկերավոր է: Ճիշտ ինչպես հների ցանկությունը՝ կրծքին կլոր վահանակ կրել:
Գլխի գագաթը ջրհոր անունն ունի, քանզի օտար ազդեցությունների ալիքներն այնտեղից են ներթափանցում: Հին ժամանակներում ամենուր տեսնում ենք հոգևորականի խորհրդանիշը կրող գլխարկով ծածկված գլուխներ, իսկ այժմ այդ խորհրդանիշը փոխարինված է արտադրող ձեռնարկության անունով՝ այդպես ոգով ճաղատացել են մարդիկ:
Ավարտենք ուղերձով դեպի նոր ժամանողները: - Ահա թե ինչ է պետք գիտենալ, որպեսզի տիրապետեք հանգստության և գործունեության իմաստությանը: Դիմակները պետք է դեն նետել և Իմ Անունը զրահ սարքել ամեն գործողության համար:
Չէ՞ որ կգամ նշյալ երկիր՝ և արևածագի այդ ճրագի մեջ չպետք է քնած մնալ, և ուրեմն զգոնության սովորեք: Եվ կարողացեք ձեր կողքին մաքուր հագուստ պահել: Իսկ երբ հոգնեք, հիշեք՝ Մենք անգործություն չգիտենք: Ջանացեք ունենալ այդ նույն սովորությունը և սիրեք գույներ ու ձայներ:
Առաջ ընթացեք առյուծների պես, բայց պահպանեք փոքրերին, քանզի նրանք կօգնեն ձեզ բացել Իմ դռները: Ըմբռնու՛մ ունեցեք:

Sambitbaba
31.03.2018, 18:11
8.


Երբ, վնասվածքների հետևանքով, անհրաժեշտ կլինի շատ երկրային մարմիններ ոչնչացնել, այդ ժամանակ կգա մարդկությանը բնական մարմնի միջոցով մեզ մոտեցնելու ժամանակը: Մարմինը նախնական աստիճանն է: Իսկական հաղթանակն այն է, երբ ոգին կփոխարինի բոլոր մարմիններին: Զինել մարդկությանն առանց որևէ մեքենա, մի՞թե դա հաղթանակ չէ՛:
Գրագետը գիտելիքով կարող է գործել ընդամենը երկրի մակերեսին, - ոգով՝ գրագետը կարող է գործել առանց սահմանների:
Նոր համաշխարհային համակցությունների կառուցումը հեշտորեն չի ընթանում: Լուծարքի ենթարկվող կենտրոնները փորձում են բարդեցնել նորերի ջանքերը:
Կդիմանանք հողմին ու հեղեղին՝ Մեր հայելին լուսավոր է:



- - - - - - -



9.


Կար թեթև զգացում, որ հասանելու համար պետք է հավաքել ամբողջ արիությունը: Լինում են ձանձրալի և վտանգավոր անցումներ, և հանդուրժել դրանք կարելի է միայն Ուղևարի վրա հույսը դնելով: Նա պետք է տեղ հասցնի և չջլատի ուժերը: Եթե ջլատի ուժերը, ինչո՞վ դրանք կփոխարինի:
Պետք է կի՛նը դրսևորի կանանց բարձր հանձնարարությունը: Եվ Աշխարհի Մոր Տաճարում էլ պետք է կին լինի:
Աշխարհի Մոր հայտնությունը կստեղծի կանանց միասնություն: Այժմ դա է հենց խնդիրը՝ կնոջը համապատասխան հոգևոր-արքայական դիրք ստեղծել: Եվ Բարձրագույն Ուժերի հետ անմիջական հաղորդակցության դրսևորումն էլ կնոջն անհրաժեշտ է որպես հոգեբանական վերհրում: Իհարկե, նոր կրոնի մեջ ի հայտ կգա անհրաժեշտ հարգանքը:
Զգում եմ, թե որքան լարված են ուժերը, ինչպես է մթնոլորտը շիկացած, բայց շուտով աստղերի ճնշումը կփոխվի: Ծանր է նույնիսկ բարեկամական մոլորակի մոտենալը, քանզի նոր ճառագայթները պատռում են մթնոլորտի նոր շերտերը: Իհարկե, լուսնի ճառագայթներից ավելի լավ են նրանք, բայց նոր ճնշումը դեռ չի բաշխվել:



- - - - - - -



10.


Քրիստոս մատնացույց էր անում երեխաներին խորին խորհրդով, եկեք նույնպիսի պարզությամբ մոտենանք Մեծ Իմացության Դարպասներին: Ճիշտ է, Մենք կառուցում ենք բարդ ու ճշգրիտ բանաձևեր, բայց գտնելու մեթոդը հոգևոր գիտակցության մեջ է ընկած: Հենց այդ գիտակցությամբ ենք գտնում աշխարհների նոր ոլորտները հասանելի մտածելակերպի հետ համակցելու նոր ճանապարհները, քանզի, նվաճելով նոր ոլորտներ, գիտակցությունն ասես սուզվում է անհուն օվկիանոսի մեջ: Այդքան մեծ և հզոր է Տիեզերքի արարումը:

Sambitbaba
01.04.2018, 18:30
11.


Ուրուսվատի*՝ ժամանակն է ասել, որ այդպես անվանում ենք աստղին, որն անզսպելիորեն Երկրին է մոտենում: Վաղուց ի վեր նա Աշխարհի Մոր խորհրդանիշն է եղել, և երբ նրա աստղը արտասովոր մոտենա Երկրին, կսկսվի Աշխարհի Մոր դարաշրջանը:
Սկսվում է մեծ դարաշրջանը, քանզի ոգեըմբռնումն Աշխարհի Մոր հետ է կապված: Նույնիսկ ժամկետն իմացողները հիացմունքով կնայեն նախասահմանվածի ֆիզիկական մոտեցմանը: Կարևոր է գալուստը շատ մեծ դարաշրջանի, որն էականորեն կփոխի Երկրի կյանքը:
Ո՜վ Մեծամայր, Ես այնքա՜ն եմ ուրախանում, տեսնելով, թե ինչպես նոր ճառագայթները ճեղքում են Երկրի ստվարաշերտը: Եթե սկզբում նույնիսկ ծանր են նրանք, բայց նրանց ճառագայթումը ներմուծում է նոր էլեմենտներ, որոնք շատ անհրաժեշտ են հրման համար: Երկրի կազմավորումնից սկսված, այս նոր ճառագայթներն առաջին անգամն են հասնում նրան:
Այսօր կնոջ արթնացման սկիզբն է, քանզի նոր ալիքը մեզ հասավ այսօր և նոր օջախներ վառվեցին, քանզի ճառագայթների նյութը խորն է թափանցում:
Ուրախալի է զգալ նոր դարաշրջանի մոտեցումը:



- - - - - - -



12.


Ստելու անհրաժեշտությունը հին կրոնների սպասավորներին ստիպում է ժողովրդին հրել դեպի մթի անդունդը: Այո, նրանց կարելի է, ինչպես արեց Մովսեսը, թողնել սարի ստորոտին, բայց քարետախտակները պետք է ցուցադրել:
Ամեն ինչ այնքա՜ն անցողիկ էր թվում: Մեր աշակերտները, վերջին անգամ հայտնվելով երկրի վրա, միայնության և անջատվածության զգացում են ապրում: Միայն գիտակցությամբ ենք հասկանում երկրի արժեքը, բայց եթե ոգին արդեն կապել է իր ճամպրուկը, հետ նայել ոչ ոք այլևս չի ստիպի: Գլխավորը՝ ուրախության մարդկային զգացմունքի վերափոխումն է: Եվ ի՞նչ ուրախություն կարող է լինել, երբ գիտակցում ես կյանքի անկատարյալությունը: Բայց երբ ոգին դիպչում է Տիեզերքի չափերին, ուրախությունն էլ փոխարինվում է հնարավորությունների գիտակցմամբ:
Եվ երբ ես շշնջացի. "Քո ուրախությունը կանցնի", - նկատի ունեի մարդկային ուրախության փոխակերպումը տիեզերական արտահայտված կոնցեպտի, ինչպես երբ անօդ տարածություն ենք ընկնում: Նոր կյանքի ճառագայթները պաշտպանում են ավելի լավ, քան մոծակների ցանցերը, և պետք չէ լարվել երկրի նկատմամաբ՝ ներդաշնակությունն այն է, երբ աշխատաում ենք երկրի համար: Օտարների համար դա լիակատար հիմարություն է, բայց դուք կհասկանաք, թե ինչպես կարելի է որսալ ու աճեցնել ամեն մի երկրային միտք, առանց այժմեականությանը դիպչելու:
Եվ երբ Քրիստոսից մինչև փոշեհատիկը գիծ է անց կացված, այդ դեպքում թաքցված է միայն դասընթացների տարածությունը:
Մեծ է մահվան բացակայության իմացությունը: Բոլորը մոռացել են այն՝ հակառակ դեպքում կապրեին:

- - - - - - -
*Ուրուսվատի - համաձայն Ելենա Ռերիխի գրառումների, խոսքը գնում է Վեներայի մասին. "Աշխարհի Մոր աստղն է Վեներան: Սանսկրիտում Վեներան կոչվում է Շուկրա: Սպիտակ Եղբայրությունը նրան անվանում է Ուրուսվատի: Վեներայի Վեհապետի, կամ Հանճարի անունն է՝ Ուրիել":

Sambitbaba
02.04.2018, 16:54
13.



Մարիամ Մագթաղենացու պատմածը: "Դուք գիտեք իմ ապրելակերպը, երբ գիշերները մեզ կանչում էին, իսկ ցերեկը երես էին թեքում մեզանից. նույնն էլ Հիսուսինն էր, գիշերները գնում էին մոտը, իսկ ցերեկը երեսները շուռ էին տալիս:
Մտածեցի ես` ահա ես ամենացածրն եմ և մարդիկ ամաչում են ինձանից արևի ներքո, բայց Ամենաբարձր Մարգարեից նույնպես ցերեկը խուսափում են: Այդպիսով հավասարապես խուսափելի են ամենացածրն ու ամենաբարձրը:
Եվ ահա որոշեցի ես գտնել Նրան և ցերեկով ձեռք մեկնել Նրան: Հագա ամենալավ հագուստս և Սմիրնայից բերած մանյակը և օծեցի մազերս` այդպես գնացի, որ ասեմ ժողովրդին. արևի լույսի ներքո, քեզանով խուսափելի ցածրն ու բարձրը հանդիպում են:
Եվ երբ տեսա Նրան, նստած ձկնորսների միջև, միայն քաթանով ծածկված, մնացի փողոցի այն կողմում կանգնած և մոտենալ չէի համարձակվում: Մեր միջև անցնում էին մարդիկ, հավասարապես խուսափելով մեզանից:
Այդտեղ որոշվեց իմ կյանքը, քանզի Նա ասաց ամենասիրելի աշակերտին. “Վերցրու մի պտղունց հող և տար այն կնոջը, որ փոխի նա դրա հետ իր մանյակը: Հիրավի, այս մոխրի մեջ ավելի շատ լույս կա, քան նրա քարերի մեջ, քանզի մոխրից կարող եմ քար սարքել, իսկ քարից` միայն փոշի”: Նա չդատեց ինձ, այլ միայն կշռեց իմ շղթաները, և անպատվության շղթաները փշրվեցին դարձան փոշի:
Շատ հեշտ էր լուծում Նա, երբեք չէր զլանում ուղարկել ամենահասարակ մի բան, ամբողջ կյանք որոշող: Նա ձեռք էր տալիս այդ իրերին, ասես ոգի շնչելով նրանց մեջ:
Նրա ճանապարհը դատարկ էր, քանզի ժողովուրդը, ստանալով Նրա նվերը, հապճեպ ցրիվ էր գալիս:
Եվ ցանկանում էր Նա ձեռք դնել, և դատարկ էր ամենուր:
Խայտառակության ոգիներն էին սլանում Նրա հետևից և կեղծավոր թափահարում էին ճյուղերը, երբ Նա դատապարտված էր արդեն: Ավազակի գինն ավելի արժանի էր ամբոխին:
Հիրավի կոտրեց շղթաները, քանզի տվեց գիտելիք, իսկ վարձը չվերցրեց":

Sambitbaba
03.04.2018, 17:28
14.


Որքան տարբեր են անցնում կառուցումների մակարդակները: Ժամանակին Մենք ասում էինք. տուր ամեն ինչ: Այժմ ավելի հեռու ենք գնում և ասում ենք. վերցրեք ամեն ինչ, բայց ձերը մի համարեք: Հասարակ միտքը կհասկանա, որ անհնար է տանել քեզ հետ երկրային իրերը: Բայց նրանք ստեղծված են ոգու մասնակցությամբ, և այդ պատճառով արհամարհելու հարկ չկա: Ինչպես կարելի է անցնել բնության ծաղիկների կողքով, - բայց աշխատանքի ստեղծագործություններն էլ՝ մարդկության ծաղիկներն են: Եթե հոտն ու գույնը նրանց կատարյալ չեն, կարելի է միայն ցավել:



- - - - - - -



15.


Այդպես ամեն օգտակար միտք խրախուսանք է գտնում՝ հարվածը լարին համահնչյություն է հարուցում: Շատ օգտակար է մտքի հստակ և քաջասիրտ ձևակերպումը:
Մեզ կարող է ուրախացնել ինչպես միջնադարյան վինը, այնպես էլ Վագների "Վալկիրիաները": Լավ է նաև չինական հինավուրց բյուրեղյա երաժշտական գործիքը: Ձայնի մաքրությունը համապատասխանում է գույների մաքրությանը: Այդ գործիքը ծիածանագույն տավիղ են անվանում: Ճառագայթները սքանչելի փողային ձայներ են տալիս, և հողմապտույտ օղակներն էլ անփոխարինելի են, ինչպես լարային ակորդը: Իրոք որ, արժե ապրել նման հեռանկարներով:



- - - - - - -



16.


Ըստ համաշխարհային շարժման ռիթմի անհրաժեշտ է զարգացման կրկնողականությունը: Շտապողականության դրսևորումը հակառակ է համաշխարհային ստեղծագործմանը:
Բյուրեղների և գույների կերտվածքը ցույց է տալիս, թե ինչպես է աճում կատարելությունը:



- - - - - - -



17.


Մարդկային հասկացողության մեջ աղոտ կայծկլտում է Քրիստոսի՝ Բուդդայի հետ կապը:

Sambitbaba
04.04.2018, 15:29
18.


Իմ դեղամիջոցները կիրառելու մասին: Բուսական աշխարհի բոլոր ուժերը պետք է ուղղված լինեն մեկ բանի վրա՝ այն բանի, ինչի համար էլ հենց նրանք գոյություն ունեն, - կենսունակության ուժեղացմանը: Բոլոր հիվանդությունները կարելի է բուժել կենսունակությունը նրանց հակադրելու միջոցով:
Որոշ բույսեր գոյություն ունեն որպես պրանայի շտեմարան: Փշատերևները կուտակում են այն որպես էլեկտրականության ասեղներ: Եվ որպես կապ երկնքի և երկրի ընդերքի միջև, լիքն է հողը շոշափուկներով, որոնք հավաքում և պահպանում են հոգևոր հյուսվածքի իսկական վերակենդանացումը:
Տգիտությունը կարող է քողարկել հիվանդությունը, բայց ավելի լավ է այրել այն կյանքի կրակի վրա: Ոչ թե ուժասպառող արհեստական դրդումով, այլ կյանքի հզորությամբ վերականգնելով հավասարակշռությունը:
Պետք չէ որոնել հանքանյութերի մեջ, քանզի նրանք արդեն վաղուց զուրկ են պրանայի ազդեցությունից: Նրանց նշանակությունն այլ է: Բայց արևի դրսևորումը կյանք է տալիս:
Ճիշտ է, հանքանյութային բնահողը կյանքի հիմքի տպավորություն է թողնում, բայց դա միայն ոտնակ է, որն առանց լարերի անօգուտ բան է:
Եվ ուրեմն, Իմ դեղարանն ուղղված կլինի համամարդկային էությանը, այն կհաստատի կենսունակությունն առանց սպանության, քանզի բույսերը հեշտությամբ անցնում են հաջորդ վիճակին:
Պատվաստումները լավ են, եթե նրանց համապատասխանում է կենսունակությունը, հակառակ դեպքում նրանք հանդես են գալիս որպես ավերիչ սպեղանիներ: Կենսունակ էությունը պատվաստումների կարիք չունի, քանզի նա ունի այսպես կոչված արևային իմունիտետ:
Կենսունակությունը գյուղերում քիչ է, քանզի պրանան օգնում է, միայն եթե գիտակցաբար է ընդունված: Ոգու սնուցումը միայն գիտակցաբար կարող է լինել:
Հիշատակված դեղամիջոցներին պետք է ավելացնել նաև, որ Լեմուրիայում գնահատվում էին նաև մշկային գազանների մորթիները: Ինչպես նաև հին Խորասանի արքաների օծման արարողություններում երևան էր գալիս մայրենու խեժի թասը:
Դրուիդների մոտ նույնպես, մայրենու խեժի թասը կյանքի թաս էր կոչվում: Եվ միայն ավելի ուշ, ոգու գիտակցման կորուստից հետո, խեժը փոխարինվեց արյունով:
Զրադաշտի կրակը ծագել է թասի մեջ խեժի այրման հետևանքով:

Sambitbaba
05.04.2018, 18:05
19.


Երկնքի կեսը զբաղեցված է արտասովոր նախանշանով: Չտեսնված Լուսատուի շուրջ ասես մի անընդգրկելի շրջանակ շողշողաց, ճառագայթներ վազեցին նրա ծայրերին: Նախանշանի փայլքից ընկճված, սարսափի աստվածուհիները թաքնվեցին քարանձավներում: Լավագույն ունակություն ստացավ ժողովուրդը: Տվող ձեռքն ապրում է իմաստնաբար, և ընդունող վայրերը թող հանգստանան:
Ու՞մ ուրեմն տալ նոր երկիրը: - Ով հինավուրց գիտելիքի մի պտղունց կբերի: - Ժողովուրդների հանգույցը դատարկ տեղն է ամրացված: Գնացածները թող հետ վերադառնան:
Եթե ծովերը կարող են ծածկել սարերը և անապատները փոխարինել ծովի հատակին, մի՞թե անհնար է պատկերացնել անապատի բնակեցումը: Մաճկալը, հասարակ շինականը, ծածկելով դաշտը մթով՝ մոլախոտով, թողնում է, որ այն հանգստանա: Այդպես էլ ստեղծագործելու ոլորտում պետք է փոխել բերքի տեղերը: Նորին պատշաճ է նոր տեղում լինել:
Զգում եմ, մարդկային ոգին կհառնա, բայց ընդունեք ամենադժբախտներին: - Եկեք, տկլորներ, մենք ձեզ կհագցնենք; եկեք, փոքրեր, մենք ձեզ կմեծացնենք; եկեք, համրեր, մենք ձեզ խոսք կտանք; եկեք, կույրեր, քանզի մեզ մոտ կտեսնեք նախասահմանված կարողությունը: Ու՞մ ձեռքն է ձգվում դեպի Իմ դռան փականը: Ճամփորդ, քոնը չունես, ուրեմն ներս համեցիր: Այդպես կհասանենք:



- - - - - - -



20.


Նյութի անկատարյալությունը վերացնելու ժամանակն է: Դրա համար ժողովուրդը պետք է գիտակցի ոգին, հակառակ դեպքում ընդհանուր վիճակն ասես իրեն է հավասարեցնում առանձին հնարավորությունները, ինչպես օվկիանոսի ալիքներն ընդհանուր ռիթմն են պահպանում: Այդ պատճառով ժամանակն է սրով կամ կայծակով ոտքի հանել ժողովուրդներին, միայն թե արթնացնենք ոգու ճիչը:



- - - - - - -



21.


Եթե տեսնեիք առաջին արարումների կլիշեները, դուք կսարսափեիք: Գլխավոր բարդությունն է դա, քանզի նյութի վրա ազդել կարելի է նյութի միջոցով: Մարդիկ, թութակների պես, կրկնում են հիանալի բանաձևը. "Մահով ոտնահարելով մահը ", - բայց չեն մտածում նրա նշանակության մասին:
Որոշված է ապագա ճակատագիրը ներմուծել ոգու կոոպերացիայի կենսապայմանների մեջ: Բարդությունը մարդկության նոր բաժանման մեջ է: Կաստաների, դասակարգերի և զբաղմունքների նախկին պարզունակ բաժանումը փոխարինվում է ըստ լուսաստվերի բարդ տարբերակման: Այնպիսի երևույթը, ինչպիսին է մաքրված կոմունիզմը, ընտրում է մարդկության լավագույն շերտերին: Առանց մանրամասների պետք է անց կացնել ընդհանուր լուսաստվեր, որպես նոր բանակի զորակոչ:
Որքա՜ն դժվար է ընտրել, չդիմելով հատուկ միջոցների:

Sambitbaba
06.04.2018, 17:19
V



1.


Հոսանքների ալիքները պարուրաձև են աճում: Պարուրաձև մրրիկի սկզբունքն ամեն ինչի մեջ է:



- - - - - - -



2.


Նոր դարաշրջանների մեջ Աշխարհի Մայրը կանացի Սկզբի խորհրդանիշն է, և տղամարդկային Սկիզբը հոժարակամորեն կանացի Սկզբին է տալիս Աշխարհի գանձը:
Եթե ամազոնուհիները կանացի Սկզբի խորհրդանիշն էին, ուրեմն այժմ անհրաժեշտ է ցույց տալ կնոջ հոգևոր կատարյալ կողմը:
Քրիստոսի անունով մեծ ոճրագործություններ են կատարվել, այդ պատճառով այսօր Քրիստոս նոր հագուստ է հագնում: Անհրաժեշտ է մաքրել չափից դուրս զարդարած ամեն բան: Եթե չխոսենք նույնիսկ հեշտորեն չափազանցված շարադրությունների մասին, բայց Օրիգենեսի հատորներում էլ ցատկոտել են տարբեր ուղղումները: Այդ պատճառով ժամանակն է փոխել աշխարհի դիրքորոշումը:
Զսպանակները ժամանակից շուտ չեն կարող գործել, արագացնել՝ նշանակում է կտրել լարերը:



- - - - - - -



3.


Մենք չգիտենք ոգու նվաճումների հնարավորությունների սահմանները: Ոգու սերմն ինքնաբավ է, բայց ըստ աուրայի կարելի է դատել ուղղության մասին:
Կան դեպի ներս ուղղված և ոգու ներունակությամբ կլանված մտքեր: Կան մտքեր, որոնք երկրային ոլորտում արտահայտում չեն գտել:



- - - - - - -



4.


Կարելի է կառուցել քաղաք, կարելի է տալ լավագույն գիտելիքներ, բայց ավելի դժվար է կեղտից լվանալ Քրիստոսի իսկական պատկերը: Մտածեք, թե ինչպես մաքրեք Քրիստոսի մարմինը:
Հավաքելով ժողովրդական Փրկչության մասունքները և վանականի հագուստը դարձնելով աշխատանքային խալաթ, կարելի է պայծառացման հասնել:
Տաճարը պետք է կառուցվի մարդկային ձեռքերով:

Sambitbaba
07.04.2018, 18:45
5.


Ալլահաբադի աստղը ճանապարհ էր ցույց տալիս, և այդպես Մենք այցելեցինք Սարնատ և Հայա: Ամենուր կրոնների անարգանք գտանք: Հետդարձի ճանապարհին, լիալուսնի ժամանակ, տեղի ունեցավ Քրիստոսի հիշարժան ասացվածքը:
Գիշերային անցումի ժամանակ ուղևարը կորցրեց ճանապարհը: Որոնումների ընթացքում Ես գտա Քրիստոսին, որ նստած ավազաբլուրին, նայում էր լուսնի լույսով ողողված ավազներին: Ես ասացի՝ Մենք կորցրել ենք ճանապարհը, պետք է սպասել աստղերի դիրքին:
"Ռոսսուլ Մորիա, Մեր ինչի՞ն է պետք ճանապարհը, եթե ամբողջ աշխարհը Մեզ է սպասում": Վերցնելով եղեգնացողունը, Նա քառակուսի գծեց Իր ոտնահետքի շուրջ, ավելացնելով. "Հիրավի եմ ասում՝ մարդկային ոտքով": Հետո, տպելով ավազի վրա Իր ձեռնահետքը, նմանապես ամփոփեց քառակուսու մեջ: - "Հիրավի եմ ասում՝ մարդկային ձեռքով": Քառակուսիների միջև գծեց սյունի պես մի բան և ծածկեց այն կիսաշրջանով: Նա ասաց. "Ա՜հ, ինչպես է Աումը թափանցում մարդկային գիտակցության մեջ: Ահա, Ես նկարեցի վարսանդ և աղեղ նրա վրա, և հիմք դրեցի չորս ուղղություններով: Երբ մարդկային ոտքերով և մարդկային ձեռքերով կառուցվի Տաճարը, որտեղ կծաղկի Իմ հիմնած վարսանդը, թող Իմ ուղուն հետևեն շինարարները: Ինչու՞ ենք սպասում ճանապարհի, երբ այն Մեր առջևում է", - և, վեր կենալով, ցողունով ջնջեց գծածը:
"Երբ Տաճարի Անունն արտասանված լինի, այդժամ Իմ գծածը նորից կվերականգնվի: Հիշելով Իմ համաստեղությունը, քառակուսին և ինն աստղեր կփայլեն Տաճարի վերևում: Ոտնաթաթի և ձեռքի նշանները տպված կլինեն անկյունաքարի վրա": - Այդպես Նա Ինքն ասաց նորալուսնի նախօրեին: Մեծ էր անապատի տապը:
Առավոտյան Աստղը՝ նշանն է Մեծ դարաշրջանի, որն առաջին շողով կփայլի Քրիստոսի ուսմունքից, քանզի էլ ու՞մ է մեծարելու Աշխարհի Մայրը, եթե ոչ Քրիստոսին, քանզի Քրիստոսին էր նվաստացրել աշխարհը:
Տվե՛ք Մեզ Աղեղը կամարի, ուր պետք է մտնենք:

Sambitbaba
08.04.2018, 18:35
6.


Եղբայրության ճառագայթի հպումն ուժեղացնում է զգացողությունների խորաթափանցությունը, այդ պատճառով պետք է կշռադատման ենթարկել ամեն մի զգացողություն:
Ինչպես փոքրիկ, այնպես էլ կարևոր իրադարձությունները հարվածում են աուրային, ինչպես լարերի: Աճող աուրան ունի իր առավելությունները, բազմակերպորեն են հնչում այդ Էոլյան Թևերը: Աշխարհի բեռը նրանց վրա կատարում է իր սիմֆոնիաները: Չի կարելի ասել, որ աուրայով լուսավորված մարդը կարող է անշարժ լինել: Աուրայի արտաքին թաղանթը, ծովի նման, ալեկոծվում է: Ինչպիսի՜ առաջադրանք է գիտնականի համար՝ հետևել աուրայի սնուցումը ներսից և դրսից՝ արտացոլումը: Հիրավի՛ աշխարհիկ ճակատամարտ է:
Աշխարհի բեռի խորհրդանիշը՝ ուսերին գունդ տանող մարդն է: Բոլոր բարդ զգացողությունները ցավալիորեն ուժեղանում են: Կարող է ստացվել տպավորություն, ինչպես մուրճի և սալի միջև: Այդ է պատճառը, որ ծիածանագույն աուրայի ձեռքբերումն այդքան պրակիկ բան է, քանզի այն իր մեջ կրում է ամենայն գոյի յուրացումը: Նույնիսկ ամենալավ միագույն աուրաները հրդեհները պետք է հանգցնեն իրենցով, օգտվելով սեփական օվկիանոսից: Այն ժամանակ երբ ծիածանագույն աուրան ընդունում և արտացոլում է ճառագայթները:
Հետևաբար ամենապրակտիկ գործողությունը՝ սխրանքն է:



- - - - - - -



7.


Տարակուսանքի դեպքում լուռ նստեք միասին և մի միտք մտածեք: Շուտով կհասկանաք, թե որքան պրակտիկ է նման լուռ խորհուրդը: Ուղղենք ոգու ուժը մեկ ընդհանուր հունով: Ստացվում է արտասովոր լիցք, ուժեղացած մագնիսով և ռիթմով համաձայնեցված: Օրենք է, որ երկու համաձայնեցված մտքեր յոթ անգամ մեծացնում են ուժը: Դա ոչ թե մոգություն է, այլ պրակտիկ ըմբռնում:

Sambitbaba
09.04.2018, 17:59
8.


Կարողացեք գեղեցիկ դիմավորել ալիքները: Ոչ թե քաղցրավենիքներ ստանալը, այլ սուր կոփելը: Ոչ թե շաքարակալած մատները, այլ ոգու ռազմիկի բազկի հզորությունը: Չճանաչելով թշնամուն, գնալ նրան ընդառաջ, և հասնել Դարպասներին առանց հետ նայելու, - սա է Մեր Ճանապարհը:
Մենք գիտենք նախասահմանաված հաղթողների քայլվածքը: Գլխավորը, որ չթռչկոտեք ճանապարհին: Գլխավորը, որ Մենք կարողանանք հիանալ ձեր քայլվածքի անհաղթելիությամբ: Ճառագայթին ավելի վայելուչ է լուսավորել քայլողներին, քան թռչկոտել թռչկոտողների հետևից: Շատ բան կարող էին մարդիկ, բայց հազվադեպ էին կարողանում գեղեցիկ ավարտել: Առավոտյան արևածագին կամ երեկոյի սկզբին, արշավի կամ նահանջի ժամանակ, թռիչքի և սուզվելու պահին, մտածեք Մեր՝ ձեզ Հետևողների մասին: Կլինի գեղեցիկ՝ ու նաև արժանավայել: Մի՞թե պետք է բացենք Պատմության էջն այն պահին, երբ հսկաները դժվարանում էին անցնել առվակը: Երբ հեշտը մթացվում էր տգեղով և, կորցնելով դատողությունների գեղեցկությունը, տատանվում էր միտքը: Բայց դժվար խնդիրների ի հայտ գալը ուրախություն է միայն մաթեմաթիկոսի համար: Այդ դեպքում մնում է լռության հզորությունը, որի մասին արդեն ասվել է:



- - - - - - -



9.


Կրակը մոխրեցնում է ոչ կատարյալ մտքերը: Ուրիշ ի՞նչ կերպ հավաքել արժանահավատ նվաճումների օրորոցը: Շատ կարևոր է միտքը ճառագայթի միջով բաց թողնելու փորձը: Ամեն մեկն արտահայտում է իր աուրայի էությունը, բայց առանձին մտքեր, ըստ հոգևոր կազմության, ունեն տարբեր գույներ: Այդ ժամանակ մտքի մարմինը կարող է փորձարկվել հատուկ ճառագայթով: Ներքին հոգևորության առկայությունը կլուսավորի միտքը աուրայի գույնով, բայց եթե միտքը ստոր է, ճառագայթի տակ այրվում է: Ոչ միայն մտքի փորձություն է ստացվում, այլև տարածության ախտահանում: Կարելի է պատկերացնել, թե ինչպես է ճառագայթը թափանցում տարածության մեջ և գտնում սքանչելի գանձեր՝ և կարմիր ու նարնջագույն կրակներ, ճիշտ ասես ոճրագործ թունավորիչներ:
Ինչպե՞ս ուրեմն մաքրել շերտերը երկրի վրա, եթե նույնիսկ աչքով կարելի է տեսնել, որ նրանք ծխե-նարնջագուն են:
Գլխավորը, վերացնել ստոր մտքերի բացիլները, որոնք շատ ավելի վարակիչ են, քան բոլոր հիվանդությունները: Պետք է հոգալ ոչ թե արտասանված խոսքերի, այլ մտքերի մասին: Մեկ խոսքի ընթացքում տաս միտք է ծնվում:

Sambitbaba
10.04.2018, 17:49
10.


Պետք է խոսել հիմնավորման ճշմարտացիության մասին: Դուք նկատել եք, որ եթերային ոլորտը Մենք կուտակում ենք անվանում: Ընդգծում ենք, թե ինչպես Մենք շրջանցում ենք այն: Արդեն գիտեք, որ եթերային մարմիններն ունեն և ծավալ և կշիռ, և իրենց վրա կրում են երկրային կյանքի առանձնահատկությունները: Հայտնի է երկրային գիտելիքների հարաբերականությունը: Իհարկե, հարաբերականության ոչ քիչ քանակություն են կրում իրենց վրա եթերային մարմինները, բայց, ազատագրվելով երկրային մարմնից, ձեռք են բերում հոգու արվեստը: Բայց չեք կարող պատկերացնել, թե գիտելիքների հարաբերականությունն ինչպես է ազդում այդ կազմությունների վրա:
Հնարված Օլիմպոսի կողքին կարելի է հանդիպել երկրի վրա չկայացած այլանդակ գործարան: Լինում են ներդաշնակ օազիսներ էլ, բայց հիմնականում գերակշռում է մարդկային ապրումների ցնորային գերեզմանոցը: Անհնար է սուզվել աստրալ կլիշեի մեջ, քանզի միայն կեղծ պատկերացումներ են հետևելու: Սովորական հոգեկանչողները հենց դրանով են վտանգավոր:
Եկեք չթվարկենք երկրային խոհանոցի խեղդող ծխի հետևանքները, բայց կարևոր է հասկանալ, թե ինչպես կարելի է քչացնել հարաբերականության հետևանքները: Այն կարելի է քչացնել իսկական ճշմարտացիությամբ, բայց ճշմարտացիությունը կարելի է գիտակցել միայն հոգևորի միջոցով; հետևաբար հոգևորի արթնացումը տիեզերական պայման է:



- - - - - - -



11.


Ուրախությունն՝ առանձնահատուկ իմաստություն է, - այդպես ասել է Քրիստոս:
Ոչ մի բան պրանայի այնքան բնահյութ չի կուտակում, որքան բույսերը: Նույնիսկ պրանայաման կարող է փոխարինվել բույսերի հետ շփումով: Եվ օգտակար է հասկանալ, թե որքան խորաթափանց պետք է բևեռել հայացքը բույսերի կառուցվածքին: Բույսերի ծակոտիները ծավալվում են ոչ միայն նոր տերևներով ու ծաղիկներով, այլև մահացած մասնիկների հեռացմամբ: Բույսերի շոշափուկների միջոցով հողը սնուցելու օրենքը հնարավորություն է տալիս տեսողության և հոտառության շնորհիվ այդ շտեմարանից կորզել կենսունակության թանկարժեք կարողությունը, այսպես կոչված նատուրովալորիս, ինչը ստացվում է գիտակցված ձգտման դեպքում:
Որքան արժեքավոր են կենսունակությունը չկորցրած կենդանի բույսերը, նույնքան օգտակար կարող են լինել նաև արևի տակ չորացրած պատրաստուկները: Պետք չէ խուսափել նեխման փուլից, քանզի տարրալուծումը միանման է ամեն ինչում և առավել անկատարյալ ոգիներ է գրավում: Այդ պատճառով պետք է հետևել կտրված ծաղիկների վիճակին: Պետք է զգալ նեխման հոտը՝ ոչ թե տեսքը, այլ հոտն է նշանը:
Երբ դեռ ծաղիկների ժամանակը չէ, օգտակար է ունենալ փոքրիկ փշատերև ծառեր; նրանք կուտակում են կենսունակությունն, ինչպես էլեկտրական մեքենաներ՝ և օժանդակում են ճիշտ շնչառությանը: Եվ ծիսական շնչառությունների փոխարեն կարելի է պրանայի ամենախտացված պաշար ստանալ: Իհարկե, հանգստի առկայությունն էլ ուժեղացնում է ներգործությունը:
Բնության հզորության կենսունակ ըմբռնումը հնարավորությունների թարմացում կտա նույնիսկ առանց որևէ մոգության:

Sambitbaba
11.04.2018, 19:30
12.


Անհնար է երկրի պայմաններն առանձնացնել նրան շրջապատող Տիեզերքից, քանզի մտավոր աշխարհը սեղմ սահմաններ չունի:
Նորից պետք է դեմ խոսել եթերային ոլորտի մասին, քանզի ապագայում ցանկալի է նշանակալիորեն կրճատել այդ փուլը: Հիմա այն անխուսափելի է, բայց ոգու զարգացման դեպքում մտավորի դրսևորումն ավելի մոտ կլինի:
Դևականը (Deva Chan)՝ հաճելի գիտակցությունների տեղ է, բայց նաև վտանգավոր, քանզի թույլ ոգին չի ցանկանում բաժանվել նման հաճելի կայարանից, քանզի այդ կայարանն ամենից շատ է նպաստում նորից աշխատել չցանկանալուն: Եվ երբ գալիս է ժամանակը լքել այդ Վալհալլան, մտավորը մղում է սխրանքի, իսկ եթերային մարմինն այդ տեղը շատ հարմար է գտնում իր համար:
Այստեղ ոգին է, որ թույլ չի տալիս կանգ առնել, քանզի ոգին ինչ-որ տեղ իր խորքերում հիշում է սքանչելի աշխարհների մասին: Բոլոր վերհիշողությունների հետևում ապրում է անարտահայտելին, հաստատուն գիտակցությունը լույս աշխարհ վերադառնալու հնարավորության, որտեղից թռել է կայծը:
Ինչպե՞ս կարող է զգայուն ոգին խուսափել համաշխարհային թախծի մոլուցքից: Չի եղել դեպք, որ առանց կենտրոնների կծկման մարդ անջատվի երկրային ոլորտից: Ճիշտ այդպես խիզախ օդաչուն, կտրվելով երկրից, ինչ-որ դողեր է զգում իր սրտապարկում:
Գոյության իմաստն ու նպատակն է՝ սլանալ հայտնիի սահմաններից վեր և օգնել մեկմեկու:
Եթե առանց որևէ մեխանիկա հիշենք ժայռի ծայրին կանգնածի զգացմունքը բնության առեղծվածի առջև, եթե հիացմունքի ներքո սիրտը չսեղմվի, - այդ փուլից հետո ի հայտ կգա Անընդգրկելիության մեծապարփակության զգացումը:
Ոմանք հեշտորեն հաշտվում են Եթերայինի շքեղության հետ, բայց ինքնուրույն չեք գտնի, միայն գիտելիքի մենախցերն են ճանապարհ ցուցում:

Sambitbaba
12.04.2018, 17:34
13.


Դուք նկատել եք, որ ամեն Մեծ Ուսուցիչ խոսել է կյանքի անընդմեջության մասին: Նույն կերպ կարելի է նկատել, թե ինչպես հենց այդ ցուցումն է ոչնչացված յուրաքանչյուր ուսմունքից, քանզի մատերիալիզմը պետք է պաշտպանվի: Երկրի վրա այդ պայմանն առանձնապես նշանակալի է:
Պետք է գիտենալ, որ երկրի նյութը շատ խիտ է: Երկրից ավելի ցած կանգնած մոլորակների վրա նյութը շատ ավելի կոպիտ է, իսկ Երկրից ավելի վեր կանգնածների վրա նյութը ներդաշնակվում է ոգու հետ, այդ պատճառով Երկիրը շրջադարձային կետ է համարվում: Բարձր մոլորակների վրա կան անկատարյալություններ, բայց չկա նյութի համառություն: Այնտեղ ավելի հեշտ է որոնել, չվատնելով ուժերդ անիմաստ պայքարի վրա: Նյութն այնտեղ ոգու հետ անբաժանելի է դառնում առանց հակադրումների:
Ոչ ոք չի հերքում նյութը, բայց չի կարելի հասկանալ, թե ինչու՞ շոգեքարշի անիվներն ու շոգեկաթսան պետք է վեճի բռնվեն: Թվում է, թե որքան ավելի լավ է աշխատում շոգեկաթսան, այնքան ավելի լավ է անիվների համար: Բայց անիվների կառավարիչը մտածում է, որ նրանք օրգանիզմի ամենակարևոր մասն են, և բոլորին հրավիրում է զբոսնել անիվների վրա, լռելով այն մասին, որ առանց շարժիչի անիվները կարող են միայն սարնիվար գլորվել:
Նյութի և ոգու կառուցվածքն իր հիմքում թշնամություն չունի: Ինչու՞ կասեցնել շարժումը դեպի սքանչելի Անսահմանություն: Եվ ինչու՞ ցնորային պատնեշներ կուտակել երկրի մոտ:
Մեղք են անիմաստորեն կասեցված ճամփորդները, քանզի այդ երկրային կայարաններն այնուամենայնիվ նրանց պետք չեն լինի հայտնի ժամկետից ավելի:
Ինչի՞ են պետք հարյուր մարմնավորումները, եթե տասով կարելի է շեմն անցնել: Ինչպե՜ս կարելի է հիշել վերջին Մեծ Ուսուցչին, որն ամոթալի մահն ընդունեց հանուն նրա, ինչը, թվում էր, թե վաղուց հայտնի է մարդկությանը:



- - - - - - -



14.


Պետք է նկատի ունենալ, որ ճկուն նյութը կուլ տվող հատկություն ունի: Երբ ինչ-որ մեկը մոտենում է նյութին հանուն նրա իսկական վիճակի, նա չի ստանում ոգու անձեռնմխելիությունը և ընկղմվում է այսպես կոչված մայայի* մեջ, քանզի առանց իրերի էության կատարելագործման նրանց մարմինը թունավոր է դառնում:

- - - - - - -
* Մայա (սանսկրիտ) – Ցնորք, պատրանք, խաբուսիկություն

Sambitbaba
13.04.2018, 17:41
15.


Ոգու ըմբռնման աճը հրապուրում է նաև օդը բնակեցնող փոքր կազմությունների համագործակցությունը: Ահա թե ինչու կարելի է ափսոսալ նյութի թշնամության մասին: Ժամանակին կարելի էր նյութի հետ հասնել գիտակից համագործակցության:
Գայթակղիչ է անմիջապես նյութական առավելություններ ստանալը: Նույնիսկ խելամիտ մարդը դեմ չէ պաշտոն ստանալ, առանց դրա հետևանքները կշռադատելու: Գերեզմանոցը լիքն է բարձրադիր պաշտոնյաներով, դա հուշարձան է նյութի անջատվածության ցանկապատին:
Իհարկե, նյութը շատ նշանակալի բան է, բայց միայն ոգու ներքո է այն ձեռք բերում իր սուրբ նշանակությունը: Ճիշտ ինչպես նյութապաշտն է առանց ոգու անգրագետ, այդպես էլ հասյալը՝ առանց բանականության: Բայց ոգու մեջ այնուհանդերձ կարելի է թռչել, իսկ նյութը թևեր չունի: Քանզի երկրի վրա հոգևորը կարող է մեծ Դարպասներ բացել: Եվ երբ մարդ անվտանգ է վախից, նա կարող է իմանալ նաև իրականության ծագումը:



- - - - - - -



16.


Ճառագայթների որակն անսահմանափակելիորեն տարբեր է, բայց ճառագայթների երկու տեսակներն իրարից տարբերելը հեշտ է: Մեկը՝ այն է, որը կարող է բացվել մարդկությանը; մյուսն ընդգրկում է ճառագայթներ, որոնք մարդկանցից ոգու ըմբռնում են պահանջում, և առանց դրա այդ ճառագայթները կարող են կործանիչ լինել:
Ամեն ճառագայթ կարող է պաշտպանություն ցուցաբերել միայն իրեն յուրահատուկ գույների սահմաններում: Եթե մանուշակագույն ճառագայթի համար նույնիսկ շատ վառ դեղինն է տհաճ, ուրեմն որքա՜ն է խոցում աուրայի թաղանթն ալ գույների ընտանիքը: Կատարելագործման հետ մեկտեղ ի հայտ է գալիս նոր պաշտպանություն, երբ մենք, մեր ճառագայթով կլանելով տարբեր ճառագայթներ, սկսում ենք ճանաչել նրանց: Մեր գույների երանգով մենք ասես թե ծածկվում ենք հոգնություն հարուցող տարբեր բռնկումներից:
Օրինակ. ինչ-որ մեկը, որ մանուշակագույն աուրա ունի, ամեն ինչ կսկսի տեսնել մանուշակագույն և կապույտ ալիքների մեջ, - դա նշանակում է, որ նրա վահանն ամրանում է: Դա նշանակում է, որ, խոցեր ու վնասվածքներ ստանալու փոխարեն, նա ամեն ինչ հեղեղում է իր օվկիանոսով, և օտար գույներն ասես խեղդվում են սեփական աուրայի կուտակումների մեջ: Բայց այդ կուտակումների դժվարությունն այն է, որ նրանք չեն կարող հղվել դրսից և պետք է միայն և միայն ներսից լինեն ուղարկված: Եվ այդ պատճառով բարի նշան է, երբ ոգու հուրն իր գույնով է փայլում:
Յուրաքանչյուր՝ մեկ գույն ունեցող աուրա, իր մեջ ունի երեք ալիքներ, համապատասխանող երեք գլխավոր բնույթներին՝ մարմնական, եթերային և մտավոր:

Sambitbaba
14.04.2018, 18:12
17.


Տեսնում ենք նախասահմանված իրադարձությունների առաջխաղացումը և ասես կյանքի կողքով անցնող լուռ մարմինների դրսևորումը, չնայած Մենք գնահատում ենք նրանց ըստ իրենց սխրանքի: Բայց նրանց կյանքը, թվալով ասես կայծ մթի մեջ, հոսում է ինչ-որ մեկնման և սխրանքի միջև:
Նախկին և հաջորդ իրադարձությունները բացարձակապես աննկատելի են անցնում: Գահը կամ մենաստանի խուցն ու կոշկակարի անկյունը նշանակություն չունեն, նախկինում կուտակած աուրան ուղեկցում է այդ վերջին ճանապարհին: Իհարկե, այն աճում և ծածկում է չտեսնված զգայունակությամբ, բայց նրա որակը փոխվում է այլևս, և վաղ տարիքից կարելի է տարբերել ոգու դրսևորման իրենց աշխարհը կրող այդ առանձնահատուկ երեխաներին:
Շատ հազվադեպ, համարյա երբեք նրանք չեն սահմանափակվում մեկ մասնագիտությամբ: Հենց մասնագիտության բացակայությունն է նրանց բնորոշ, ձեռքերն ասես ձգված են դեպի թասը: Վերանայելով անցած կյանքերը, կարելի է տեսնել կրոնի, արքայությունների, գիտության, արվեստի և մեխանիկայի ներկայացուցչի, որը սպասում և պատրաստվում է ճանապարհ ընկնել և պատրաստ է մեկնել ամեն ժամ առանց ափսոսանքի:
Նյութի գեղեցկության ճշմարիտ գնահատականի համակցությունը ոգու նվաճումների մեջ խորանալու պատրաստակամության հետ, սխրանքն ասես թե հասունացած է դարձնում: Կյանքի խառնաշփոթն այլևս չի հրապուրում, և, իհարկե, հասունանում է գիտակցությունը, որ այլևս չի կարող այդ կերպ շարունակվել:
Սխրանքը լինում է կամ համեմատաբար կարճաժամկետ, կամ ակնթարթային: Որոշակի գործողություն արտահայտելու անհրաժեշտության յուրացումը բերված է հնուց, և որքան հեշտորեն՝ կենսական քայլ է կատարվում:
Այսպիսով, ամենադժվարն է՝ համատեղել հիացումը նյութով և ոգու դրսևորումները: Եվ որքա՜ն սքանչելի որոնումներ են կասեցվել նյութի մասին ափսոսելով կամ ոգուն առանձնացնելով: Երբեմն ոգու հարազատությունը նյութի հետ պատկերանում է հեշտորեն, այդ դեպքում պատճառը պետք է փնտրել անցյալից ընտրած կյանքերում:
Աշխարհի գեղեցկությունն անիծող ամենանրբաճաշակ մենակյացն անգամ իր առջև ծածկում է Դարպասները: Նմանապես Սկզբնաղբյուրի մասին մոռացող գիտնականը զրկում է իրեն դեպի նվաճումների երկիր թռիչքներից: Երեխաները կհասկանան այդ հասարակ պայմանը, բայց մեծերը հերքում են դա որպես հիմարություն:
Միայն կապի հատուկ ճանապարհներով կարելի է ընթանալ սխրանքի գնացքում: Եվ սպասել նրան, թե ինչ է ոգին համարում և գիտի ըստ ժամի, այնքան ցավալի է լինում երբեմն, ասես ժամանակը կանգ է առել և ինչ-որ հրդեհ ոչնչացրել է կուտակած հարստությունը: Հիրավի Քրիստոս ասել է. "Չգիտեք ոչ օրը, ոչ ժամը": Նա էլ հենց բացահայտել է մեկ այլ ֆորմուլա, ասելով. "Ինչու՞ լքեցիր ինձ, իմ Տեր", նկատի ունենալով ոգու գիտելիքը, քանզի վերջին ակնթարթին մենք ասես սուզվում ենք անօդ տարածություն՝ այդպես լինում է երկրային շրջանի ավարտից առաջ, որպեսզի անմիջապես բռնկվի կուտակումների բոլոր կրակներով: Անցյալի գիտակցության կասեցման ճանապարհով, հնարավորություն է ստեղծվում թռչել անդունդի վրայով:

Sambitbaba
15.04.2018, 18:09
18.


Նույնիսկ երկրային բաների դրսևորումը իրենց կողքին հատուկ մթնոլորտ է պահպանում: Դեռևս կարդալուց առաջ կարող եք համակվել փասթաթղթի տրամադրության էությամբ: Ընթերցումը նշանակալիորեն կխորանա, երբ հնարավոր է նախ և առաջ փոխանցել երևույթի էությունը: Երաշխավորում եմ, շատ արագ կարելի է ընտելանալ զգայուն ապարատներին: Ոգու թույլատրությամբ կռահողությունը նորմալ է զարգանում:
Առավելապես հաճախ մարդիկ ասում են. "Այլևս ոչնչի չենք զարմանում", - և անմիջապես զարմանում են առաջին իսկ անհասկանալի շրշյունին:
Հիմա հարցրեք, թե ինչու է անհրաժեշտ վերջին մարմնավորման միայնությունը: Դա շատ դժվար է բացատրել երկրի տեսանկյունից, բայց անվիճարկելի է և պարզ, հենց որ անցնում եք երկրի նյութական գոյության սահմանը: Նույնիսկ նավամատույցին մոտենալու սովորական գործողության վրա կարելի է նմանատիպ երևույթ նկատել: Նավի կյանքը դադարում է, ավարտվում է ճանապարհի երևույթը որպես այդպիսին, և ուղևորները զբաղված են բեռնաթափման հարցերով, և մոտ անցյալի համատեղ զբաղմունքներն արդեն չեղյալ բաներ են թվում: Որքա՜ն մեծ է բացարձակապես փոխվող պայմաններին մոտեցող օրգանիզմի զգացումը: Ինչպես դեպի վերջին գործողության արտահայտչամիջոցները ձգտող հոսանքի զգացումը:



- - - - - - -



19.


Ու նաև լինում է, երբ հեռանալուց առաջ լռում են բոլոր ձայները, և, նույնիսկ գիտենալով այդ օրենքը, սահմռկելի է դառնում: Եգիպտական գաղտնություններում հիմնված է մի պահ, երբ օծվողին հասցնում են բացարձակ մթի շեմին և նա պարտավոր է, առանց քայլերը դանդաղեցնելու, մտնել Անհայտի մեջ: Հատկապես հիմա, երբ Քրիստոս հրաժարվեց հրաշքներից, այդ մուտքն Անհայտի մեջ պետք է անցնել առանձնահատուկ կերպով: Որովհետև գալիք դարաշրջանը ջնջելու է աշխարհների սահմանները: Եվ եգիպտական գաղտնությունները փոխարկվել են բանաձևի՝ մարդկային ոտքերով:



- - - - - - -




20. Արգելափակիչ ցանցը պետք է շրջապատի մարմինը: Շատ կարևոր է, որ աուրան վերջանա կենսունակ կայծերի ցանցով, և այդ պատճառով նույնիսկ մանուշակագույն և կապույտ աուրաները շրջանագծում պետք է սուտակե կայծեր ունենան: Միայն երկրից հեռու երանգների դրսևորումը դրանց տիրոջը չափազանց զգայուն է դարձնում երկրի դրսևորումների հանդեպ: Աուրայի լայնությունը հաճախ աճում է, դուրս մղելով երկրի նշանները: Թերոսն ու Թամասը* պետք է գործեն որպես եղբայրներ, քանզի Թամասի ու Թերոսի ներկայացուցիչները պետք է անբաժան լինեն:
Ոգին մարմինը լցնում է կայծով, բայց ցանցն այն հավաք է դարձնում: Ցանցի գիտակցմամբ կարելի է սահմանափակել ճառագայթումները, բայց չի կարելի քաշել ցանցն առանց Թերոսի, որի ճառագայթը պետք է, լապտերի նման, հետևի ճեղքմանը: Դրանից կարող է արտաքին աշխարհի հետ շփման անհամապատասխանություն լինել: Այդ հասարակ դրույթը պետք է առանձնապես յուրացվի: Քանզի ցանցը կարգավորվում է սովորական գիտակցությամբ և կամքի հրամանով:
Առաջին հայացքից, թռչկոտող կայծերն ընդամենը հիշեցնում են ապարատի շարժման մասին, բայց նրանք պահապաններ են, որ պատրաստ են դիմագրավել թշնամուն:

- - - - - - -
*Թերոսը ոգու հոմանիշն է, Թամասը՝ մարմնի կամ նյութի: Տիեզերքի կյանքը կազմվում է այս երկու սկիզբների հավասարակշռությունից: Բնության կամ մարդու մեջ սրանցից մեկի գերակշռությունը բերում է քայքայման ու վերջնական կործանման:

Sambitbaba
16.04.2018, 17:41
VI



1.


Կարելի է ասել, թե ինչից է հրաշքներից հրաժարվելու որոշումը: Հրաշքների ճանապարհն ամենահեռուն է ներդաշնակությունից: Կամ հրաշքը կորչում է, և այդ ժամանակ այն ուղղակի վնասակար է; կամ էլ այն բարձրացնում է մարդուն մի աստիճանի վրա, որին շրջապատող մթնոլորտը չի կարող դիմանալ; կամ, ընկնելով նախանձողների աչքին, այն չարիք է ծնում: Արիաբար գիտենալ լիակատար լույսի մեջ ներթափանցելու հնարավորությունը և գիտակցաբար ծածկել արտասովոր դրսևորումները՝ նշանակում է մոտեցնել ներդաշնակությունը: Ընթանալ գիտակցությունը լայնացնելու ճանապարհով՝ նշանակում է մոտենալ ճշմարիտ գործունեությանը:
Հզորության դրսևորումների նախասահմանված անսահմանության ըմբռնումը կարող է միացնել պատրաստի ոգիներին, և առանց այդ պատրաստության յուրաքանչյուր հրաշք ընդամենը հետաքրքրասիրություն է դառնում: Կարելի է տրամադրության տակ ունենալ ուժեր, բայց ոչ թե ցուցադրելու, այլ առաջընթացի գործողությունների համար: Երբ էությունը տեսանելի չէ ամբոխի համար և, հետևանքների տակ թաքնված, ուշադրություն չի գրավում, այդպիսի էությունը թափանցում է ժողովրդի գիտակցության մեջ, սովորեցնելուվ նրան ձեռակերտ փաստին: Այդպիսով ոգու բարձրագույն ստեղծագործության հետևանքը կլինեն ձեռակերտ գործողությունները: Ոգուն հարիր է տրամադրաված լինել: Թող ձեռքը ցուցաբերի երկրային ուղղություն, ձեռակերտությունն ատելություն չի հրահրում: Հնում, Աստծո կարգադրությունները հայտնելու ժամանակ, ծածկում էին դեմքը, հետո, հայտարարելով չնվաճված ուժերի մասին, սկսեցին ընկճել նյութը: Իհարկե, դա ծնեց ինկվիզիցիա: Ինկվիզիցիայի էությունը՝ արտասովորը հետապնդելն է:
Դարձնել արտասովորը վիճակված բան, որպես կոոպերացիայի հետևանք, կստիպի ընդունել նույնիսկ ամենատգետներին: Այդ պատճառով թող հրաշքները մնան միայն քչերի գիտակցության մեջ, որոնք ընդունակ են այցելել Անսահմանություն:
Ստացվում է հնին հակառակ մի բան. առաջ քուրմերը պահպանում էին հրաշքներն ամբոխի համար, հիմա հրաշքները քուրմերի համար են:
Դեպի իսկական կոոպերացիա ձգտումն ընկած է բարեշրջման հիմքում:
Տգիտության ուղին կարելի է վերացնել միայն ստեղծագործման արթնացումով: Թող նրա ձևերը նույնիսկ հրեշավոր լինեն, թող հետնաբակերում կայծերից արևներ սարքեն: Բայց եռացող հոսանքը կճեղքի-կանցի նյութի պատերը: Նոր հայտնաբերումները կսրեն հավաքչությունը: Բիրժային խաղերի փոխարեն թող լինի հայտնաբերումների ձգտում, կոոպերատիվով աջակցված:

Sambitbaba
17.04.2018, 19:42
2.


Բեկորների քաոսը կարող է ընկալվել որպես գեղեցկություն: Ուրիշ ի՞նչ չափանիշ կարող է կիրառելի լինել մտքի մնացուկների խայտաբղետության հանդեպ: Եվ երբ գտնում եք մի կույտ բարություն, պատրաստակամություն և շարժունակություն, գործի անցնել կարող եք միայն գեղեցկության բահիկով: Ժողովրդի հետ շփման մեջ սքանչելի հուր է ամփոփված:
Դժգոհությունն ընդամենը հնարավորությունների գիտելիք է:
Լիությունը ոգու մահն է:



- - - - - - -



3.


Այնտեղ, որտեղ ժողովուրդը սպասում է, Մենք հղում ենք Մեր ընտրյալներին: Մարմնի ճառագայթներից վեր վառվում են ոգու ճառագայթները: Այրեք նախորդ օրվա հագուստները: Խլուրդը ուղեկից չէ: Հայտնության համար փոս, համարում եմ, աշխարհի բոլոր խլուրդներն էլ չեն փորի: Ձեռքերդ հեռու՛, ձեռքերդ հեռու՛, ձեռքերդ հեռու՛: Մեր Վահանը կոփվում է երկրային ձեռքերով: Հայտնության հզորությունը կգա մարդկանց միջոցով, - շեփորներով ականջ խլացնող Հրեշտակներ պետք չեն, երբ գտնվել են մարդկային բազուկներ, որոնք ի վիճակի են ընդունել թասը:



- - - - - - -



4.


Կյանքի մշտաձևությունը պետք է հմտորեն շրջանցել: Լավագույն մարդիկ ամպերով ծանրաբեռնված աշխարհից առաջ են անցել:
Նոր Երկիր հասնել ցանկացողը պետք է ոչ միայն դեն նետի բոլոր նախախնամությունները, այլև մուտք գործի նոր ճանապարհով: Կյանքի հաստատումը պետք է կառուցել տեղական պայմանների կիրառման վրա: Եթե մի տեղ կա հարյուր լեզու, պետք է հարյուր հոգեբանություն հասկանալ: Բոլորի համար կիրառվող մեկ արտահայտությունը նման է օտար տան սյունի: Բազմազանության մեջ միասնությունը բերքին հետևանք է տալիս: Մրգերը պետք է աճեցնել նոր անհրաժեշտ էներգիաների պատվաստմամբ, այդ պատճառով հաճախ ենք խոսելու Նոր Երկրի մասին՝ դա ամենահրատապն է:

Sambitbaba
19.04.2018, 20:59
5.


Փոքրից մինչև մեծ, առօրեականից մինչև աշխարհներ ենք թափառում, բայց ոչ ոք դա չնչին չի անվանի, և երբեք հետևությունը սխալ չի թվա: Թե մեկը հարցնի. ինչու՞ է ուսմունքը ցրիվ տված սերմերի նման, - պատասխանեք. միայն տարբեր թելերից կարելի է բարդ գործվածք ստեղծել: Կհարցնեն. ինչու՞ ուսմունքը չունի ավարտուն դրույթներ, - պատասխանեք. քանզի մահն է բնակվում ավարտվածության մեջ: Կհարցնեն. ինչու՞ տրամաբանորեն չի կարելի միացնել ուսմունքի մասերը, - պատասխանեք. քանզի տգեղ է մեկ գլուխ կամ մեկ ձեռք աճեցնելը:
Կհարցնեն. ինչու՞ սկզբում չարտասանել երկնքի բանաձևը, իսկ հետո երկրի երդումը: - Պատասխանեք. քանզի Մոր զգեստի ամեն մի թել անցնում է վերից վար և ընդհակառակը:
Կհարցնեն. ինչու՞ չի կարելի միանգամից ցույց տալ նախասահմանվածը: - Պատասխանեք. տան սյուները հերթով են կանգնեցվում: Եվ երբ աշխատողներն ասեն. թող, որ մենք անմիջապես կանգնեցնենք, - շինարարը կասի. քանդե՛լ եք մտադրվել: Այդպես կաթիլն ամբողջ աշխարհ է պարունակում: Անսահմանափակ հնարավորությունների դրսևորումը մեզ ընկալման հանգստություն կտա: Ուրեմն ինչպե՞ս են երկրաշարժը, տարբեր քամիներն, ամպրոպներն ազդում գոյի վրա: Տարբեր մարդկանց աուրան ինչպե՞ս է արտացոլվում բույսերի վրա: Կարելի է մի ամբողջ նոր ինստիտուտ կառուցել: Ճիշտ է, համադրելով տարբեր էլեմենտների զարկերակները, կարելի է նաև գտնել տիեզերական ներդաշնակվածության թելը: Նոր ոչինչ այստեղ չկա, բայց ամբողջ համաշխարհային կոոպերացիայի նշանակությունը ակնառու կերպով կարելի է ցուցաբերել նույնիսկ այն ընթերցողների համար, որոնց ոգին նման է անկյունում թաքստոց գտած ուտիճի:
Լայնից ավելի լայն, ավելի ծավալուն կարեք: Դպրոցում պարգև նշանակեք առաջարկված հարցերի քանակի համար: Նախկինում վճարում էին պատասխանների համար, իսկ հիմա՝ հարցերի:

Sambitbaba
20.04.2018, 19:27
6.


Եթերային մարմնի դուրս գալուց առաջ ողնաշարից հոսքեր են նկատվում: Տարբեր կենտրոններ տարբեր կերպ են զարգանում, և գալիս է ժամանակ, երբ այդ զարգացումը պետք է չափակարգել հանգստով: Ճիշտ այնպես, ինչպես նոր լարված դաշնամուրին պետք է ժամանակավորապես ձեռք չտալ և մետաղե առարկայով լարերին չհարվածել:
Ապառաժի կտորը ճեղք է տալիս, եթե նրան հարվածես լարից ընկած մետաղով: Չնայած այդ երևույթը լավ հայտնի է, բայց մարդու օրգանիզմի վերաբերյալ դժվար է այն պատկերացնել: Միայն փորձով կարելի է զգալ, թե երբեմն թույլ շշնջոցն անգամ որքան ավելի ծանր է պայթյունից: Ընդ որում պետք է հիշել, որ նյարդերի համակցություններն այնքան տարբեր են, որ հետևանքը դժվար է որոշել օրենքներով:
Ֆիզիկական վիճակն այնպես է կապված ոգու հետ, որ միայն անձնական փորձը կարող է մատնացույց անել, թե ինչպես պահպանել կրակների ճիշտ առաջընթացումը: Կրակները՝ ճառագայթների ջրհորներն են:



- - - - - - -



7.


Համաշխարհային միտքը համաշխարհային լուրեր է հաղորդում, և Նոր Երկրի կառուցումը կարող է լինել միայն համաշխարհային ըմբռնման շնորհիվ:
Մի՞թե Մենք պերճախոսության կարիք ունենք: Ոգուն առընչվելու ուղին շատ ավելի հզոր է: Երբ տեսնեք, թե ինչպես մի ժեստով խոշոր որոշումներ են կատարվում, այդ ժամանակ պարզ կդառնա, Որ խոսքերն արժեքավոր են ոչ թե քանակով կամ արտաքին տեսքով, այլ ներքին էությամբ:
Պետք է ավելի համառոտ խոսել: Դարբինը իր մուրճով չպետք է զրնգա: Հիսուսի ուսմունքը կարող է գրված լինել ձեռքի ափին:



- - - - - - -



8.


Ոգու թռիչքը ժամերով չի հաշվվում, - երբ ոգին սլանում է մոլորակների կողքով, այդ երևույթը ժամանակից դուրս է: Դա ակնթարթ է, և երկարել չի կարող, հակառակ դեպքում խիտ մարմինը կկտրվի մտավոր մարմնից: Բայց պետք է հիշել, որ ոգին, գործելով ժամանակից դուրս, ճանաչում է ձեռք բերում նույնպես առանց հաշվարկների: Եվ մինչև տասնչորսերորդ լսողություն է ոգին հասանում, այն դեպքում երբ երկրային ոլորտի վրա կարելի է մինչև իներորդին հասնել:
Լսողության աստիճանները թույլ են տալիս մարդուն աշխատակիցներ դարձնել տարբեր էլեմենտներ: Անձրևի աղմուկը նույնպես նշանակությունից զուրկ չէ: Շատ ուղիներ կան երկրային ստեղծագործումը հարստացնելու համար:

Sambitbaba
24.04.2018, 18:23
9.


Մութը կարելի է ցրել, փոխելով մտքերի ուղղությունը: Ոչ թե խոսքերը, այլ արագընթաց մտքերն են հյուսում աուրան:
Ցանկանում ենք Մեր գործերը շահութաբեր դարձնել հոգևոր և նյութական իմաստով: Հավաստիացնում եմ, որ մտքերի որակը դրա համար մեծ նշանակություն ունի: Պետք է ընդգծել բարի և օգտակար միասնությունը, և որ հիմարությունն էլ Մենք գնահատում ենք գերազանց: Իհարկե, մեծ գործի մեջ հիմարությունն էլ բնակարան կգտնի, բայց ոչ վերին հարկում:
Ապրել կարող է յուրաքանչյուր ոք, բայց գալիք աշխարհը կարիք ունի գիտակցության պայծառացման, այլ ոչ վեհափառ ասույթներ քրթմնջալու:
Ավելի շատ գնահատում ենք շահութաբեր հաշվետվությունը, քան փափկամազ ասացությունները: Պետք է աշխարհի մասին մտածել, արտահայտել գործնական մտքեր:
Նոր Տաճարի նախօրեին պետք է ցուցաբերել հնարամտություն և ժողովրդին զարմացնել իմացունակությամբ: Բարուրի մեջ քայլելն անհարմար է:



- - - - - - -



10.


Երաշխավորում եմ, որ ավելի հեշտ է սարեր անցնել, քան ուղղել մարդկության պոչուկը: Մեր ճառագայթը սլանում է, լի որոնումներով:
Մեր վահանը պետք է հասկանալ՝ հիրավի արիություն է հարկավոր:



- - - - - - -



11.


Խելոք կրոնի մեջ շփոթվածություն չկա:



- - - - - - -



12.


Աստծոն հերքողները Նրան չեն տեսել, բայց ի՞նչ տեսք ունի պանդոկատերերի Աստված: Եվ Քրիստոսի կաշառակերությունն էլ է մեծ, եթե նա հանուն մոմի ցանկացած դավաճանություն է ծածկում:
Չկա ավելի վատ բան, քան ստորության մոմը: Քրիստոս այդպիսի երկրպագուների կարիք չունի, քանզի նրանց մոմերը հագուստ են մրոտում: Այդպիսի նվիրաբերումների հետքերը Հորդանանի և Ուրդարի ջրերն էլ չեն լվանա:

Mephistopheles
24.04.2018, 19:03
Լսի այ Ագնի Յոգ... սերժը հրաժարական ա տվել, արի քաղաքական բաժին, քեֆ ա...

Sambitbaba
24.04.2018, 19:23
Լսի այ Ագնի Յոգ... սերժը հրաժարական ա տվել, արի քաղաքական բաժին, քեֆ ա...

Ամեն տեղից էլ ես ձեզ հետ եմ, Մեֆ ջահ...:drinks


Հ.Գ. Սխալս անմիջապես տեսա, ուզեցի ուղղել... Բայց շատ խորհրդանշական սխալ ստացվեց՝ Մեֆ-ջահ:
Այսօր յուրաքանչյուր հայ աշխարհում՝ ջահ է: Ուռա՜...

Կամ էլ՝ Հրեղեն Հոգի...:P

Sambitbaba
25.04.2018, 19:46
13.


Լեգենդ Բուդդայի մասին: Մի մաքուր մարդ, հառելով իր ուշադրութունն ամենատարբեր իրերի վրա, ցանկանում էր նրանց մեջ տեսնել Բուդդային: Բայց ձեռքերը նրա չէին բռնում իմաստուն պատկերներ, և աչքերը չէին տեսնում պաշտամունքի առարկաներ՝ հայտնությունը չէր գալիս:
Վերջապես, խոնարհվելով աղոթքի մեջ, որոնողը զգաց, թե ինչպես իր ճակատին իջավ սարդոստայնի թելը; նա մի կողմ նետեց այն, և հնչեց հստակ մի ձայն. "Ինչու՞ ես վանում Իմ Ձեռքը: Իմ Շողքը հետևում էր քեզ, թույլ տուր քեզ գրկել": Այդժամ դողաց մարդու մեջ օձն արևային և գտավ նա դեն գցած թելը: Եվ նրա ձեռքին փոխակերպվեց այն քառասուն մարգարիտների և ամեն մեկը Բուդդայի Դեմքն էր կրում; իսկ մեջտեղում մի քար էր և վրան գրություն. "Սխրանք, հուսաբեկություն, սփոփանք": Բուդդայի հետևորդը ստացավ սփոփանքը, քանզի գիտեր ճանապարհը դեպի այն:

Մտածում եմ թևերի մասին: Հիրավի թևավոր են գործերը: Ձիերը կտրում են երկրի տարածքները և մրրիկի պես սուրում են ստեղծագործական ձգտումները: Մարտի՛, մարտի՛, մարտի՛:
Հիրավի՛ վեհափառ է ոգու օվկիանոսի կտավը: Շչում ու զրնգում է կոչի ձայնը, և ոգու զենքն ընդունողները դեպի գահն են ձգտում, քանզի կույսն աշխարհի ավարտել է գործել ոգու ծածկոցը:
Մարտի՛, մարտի՛, մարտի՛: Լսում եմ կոչը և խոնարհում եմ գլուխս Բարերար Վեհապետի պատվիրանի առջև:

Sambitbaba
26.04.2018, 18:01
14.


Պետք է ասել Ինձ խանգարողների և սպառնացողների մասին:
Թեթևամտություն է հուսալ, որ պատռված կտորները հեշտությամբ կարելի է կարկատել: Նույնիսկ հասարակ ձայնը հեռվից անսպասելի արձագանք է բերում: Որքա՜ն ավելի խորն է խոցում տարածությունը ոգու պատգամը: Եվ այդ վերքերը համարյա անբուժելի են:
Ձեռքը, որը վնաս է հասցրել Վեհապետների ծրագրին, հրաժարվել է վահանից:
Կարելի է ավերել տունը, կարելի է կտրել ծառը, բայց խոչընդոտ լինել Վեհապետների ծրագրի՞՜ն:
Ոչ թե սպառնում եմ, այլ հասարակ հետևություն եմ անում: Եթե մարդ դիպել է տիեզերական մրրիկին, ուրեմն ամեն խուսափելու փորձ հաջորդ ալիքն է հարուցում: Նրա ազդեցության տակ ընկնելը նույնն է, ինչ Հսկայի կրունկի տակ ընկնելը:
Բարությամբ Ենք խնդրում, մի մերժիր Առաջնորդող Ձեռքը, հակառակ դեպքում վա՜յ հետ մնացողին: Եվ ի՞նչ մի արժանապատվություն է Ինձ վերք հասցնելը, նախ հետ վերադարձրու Ինձանից ստացած ամենը, բայց անկարող ես այդ անել, եթե նույնիսկ սիրտդ ու լյարդ էլ առաջարկես:
Ինչպե՞ս կզարկես դու քեզ տաղանդ տվողին: Ինչո՞վ կտարբերվես դու ավազակից, գողից: Տվող Ձեռքը մի՛ կեղտոտիր, քանզի այդ կեղտը քեզ համար բորոտության կփոխակերպվի: Այդ պատճառով Մեր Եղբայրությունը հարգում է երախտագիտության գիտակցումը, այդ պատճառով հասկացի՛ր քո օգուտը:

Sambitbaba
27.04.2018, 18:24
15.


Ձեզ արդեն տրված է զոհողության մասին ուսմունքը: Զոհողությունն՝ իշխանություն է: Իշխանությունը՝ հնարավորություն է: Նշանակում է ամեն զոհողություն նախ և առաջ հնարավորություն է: Ժամանակն է դեն նետել երեսպաշտությունը, իբր զոհողությունը՝ զրկանք է:
Զրկանքներ չենք ընդունում, բայց տալիս ենք հնարավորություններ:
Տեսնենք, թե ինչ հնարավորություններ են ծնվում այսպես կոչված զոհողություններից: Որտե՞ղ է իսկական զոհողությունը, որը կարող է նսեմացնել: Մեր Պահոցում զոհողությունների մեծ հավաքածու կա, և ամեն մեկն օգտակար է եղել իրեն դրսևորողին: Զոհողության մասին թոթովանքը մեր զրույցը չէ, քանզի զոհողությունն ամենաեկամտաբեր ձեռնարկումն է:
Մանր առևտրականները սիրում են լացել ծախսերի մասին և վշտացած ձևանալ: Բայց կյանքի իսկական արդյունաբերողն ամեն ծախս միայն գործի գրավական է համարում: Դուք կորցրել եք ոչ թե զոհողության, այլ ավազակության վրա: Քրիստոս խորհուրդ էր տալիս բաժանել հոգևոր հարստությունը: Բայց քանի որ հեռու են հոգևոր հարստության բանալիները, այդ խորհուրդը մարդիկ փոխադրեցին թալանած փողերը բաժանելու վրա: Սկզբում թալանել, իսկ հետո արցունքոտ աչքերով բաժանել թալանածը և հիանալ սեփական բարությամբ: Ասես թե, խոսելով բաժանելու մասին, Ուսուցիչը կարող էր նկատի ունենալ աթոռներ կամ հին մուշտակներ: Անկշռելի հարստություն էր Ուսուցիչը ցուցանում: Միայն հոգևոր նվիրատվությունը կարող է շարժել կշեռքի նժարները:
Դիտարկենք մի շարք աշխատակիցների՝ չի՞ զրկվել արդյոք մեկնումեկն ինչ-որ բանից: Ոչ՝ բոլորը բազմապատկել են: Մի՞թե բազմապատկում չէ Նոր արքայության տիրակալ դառնալը: Այնքան հարուստ է այդ Արքայությունը, որ առանց լուրջ վնասի կարող ենք կոտրել ամանեղենի մի մասը: Դրականորեն աճում են ձեռքերը, և երախտանքների գիրքը կարելի է վերանայել:
Կյանքի արդյունաբերողներին խորհուրդ եմ տալիս բոլոր պաշտոնների համար փոխարինողներ ունենալ: Մեծ գործընկերություններում գործը հիմնվում է գործի, այլ ոչ անձի վրա:
Եվ ո՞վ կարող է պնդել, թե ինչ է տվել ինքը: Մենք կբացենք Մեր առևտրի գրքերը և կապացուցենք, թե ով որքան է ստացել, և այդ պատճառով զոհաբերել այնքան էլ հեշտ չէ, երբ զոհողությունը՝ հնարավորություն է; իսկ հնարավորությունն՝ օգուտ է; իսկ օգուտը՝ գիտակից համագործակցություն է; իսկ համագործակցությունը՝ Ալատիր-քար* է, որը կամ հարություն կտա, կամ կայրի:
Բայց անձնվիրությունը կարող է բացել Ըմբռնման Դարպասները, և անպետք իրերի հինավուրց զոհողությունն ինքնասիրության հետ միասին կճոճվի մի ճյուղի վրա:


- - - - - - -
* Ալատիր-քար - ռուսական բանահյուսությունում՝ սուրբ քար, "բոլոր քարերի հայրը", իր մեջ սուրբ գրեր պարունակող և բուժիչ հատկություններով օժտված, երկրի պորտը: