PDA

Դիտել ողջ տարբերակը : ԳՆՈՒ / Լինուքս

Brutus
06.11.2017, 22:43
Եկեք այս բաժնում քննարկենք ԳՆՈՒ/Լինուքս ՕՀ - երի հետ կապված հարցեր։
Հետաքրքիր ա կգտնվեն ֆորումում լինուքսոիդներ՞
Իմ մասին։ ես դեռ նորեկ եմ լինուքսի աշխարհում 2 ամիս առաջ առաջին անգամ (Ubuntu Gnome, խիստ չդատեք noob իս :) ) dual boot եմ արել Windows 10 ի հետ․ Ասեմ շատ հետաքրքիր ա գործ ունենալ մի ՕՀ ի հետ որտեղ օգտատերը տեսականորեն կարա փոխի ամեն ինչ։ Չնայած հիմնականում օգտագործում եմ Windows, բայց միշտ փորձում եմ գոնե մի քանի օր մենակ լինուքս օգտագործեմ, ( շատ դաժան ա ստացվում :) )
Հետաքրքիր կլինի լսել ձեր պատմությունները․․․

Աթեիստ
06.11.2017, 22:50
Չզարմանաս, բայց լինուքս բզբզելու համար Windows 10-ը հերիք էր ;)

https://www.howtogeek.com/249966/how-to-install-and-use-the-linux-bash-shell-on-windows-10/

Աթեիստ
06.11.2017, 22:51
Եկեք այս բաժնում քննարկենք ԳՆՈՒ/Լինուքս ՕՀ - երի հետ կապված հարցեր։
Հետաքրքիր ա կգտնվեն ֆորումում լինուքսոիդներ՞
Իմ մասին։ ես դեռ նորեկ եմ լինուքսի աշխարհում 2 ամիս առաջ առաջին անգամ (Ubuntu Gnome, խիստ չդատեք noob իս :) ) dual boot եմ արել Windows 10 ի հետ․ Ասեմ շատ հետաքրքիր ա գործ ունենալ մի ՕՀ ի հետ որտեղ օգտատերը տեսականորեն կարա փոխի ամեն ինչ։ Չնայած հիմնականում օգտագործում եմ Windows, բայց միշտ փորձում եմ գոնե մի քանի օր մենակ լինուքս օգտագործեմ, ( շատ դաժան ա ստացվում :) )
Հետաքրքիր կլինի լսել ձեր պատմությունները․․․

Որ խնդրեմ, կմանրամասնե՞ս, թե ինչն ես կարում լինուքսում փոխես, որ windows-ում չես կարում։

Brutus
06.11.2017, 22:54
Գիտեմ, բայց ոնց որ ամբողջական ՕՀ չի, Գրաֆիկալ ինտերֆեյսով, ամեն ինչով։
Համ ել մոտակա ժամանակները մտածում եմ ամբողջությամբ հրաժարվեմ Windows ից (փախնեմ պրծնեմ :) )

Brutus
06.11.2017, 23:05
Գրաֆիկական օգտատիրոչ ինտերֆեյսը՝ սահմանափակված չէմ Մայքրոսոֆթի ընտրությամբ, դու կարաս ընտրես քո թարմացումները․․․
Հետո լինուքս ՕՀ երը ավելի մեծ ճկունություն են ապահովում, հետո կարամ ընտրեմ տարբեր միջավայրեր (environment) որոնք գալիս են իրանց սեփական ֆայլերի համակարգերով, Package manager ներով, Հիմնական ծրագրերով և այլն։ Ես որպես նորեկ դեռ էսքանի հետ եմ առնչվում բայց կարամ ասեմ որ Լինուքսի կողմը ուզում եմ գնամ որովհետև տրամադրում ա լրիվ ազատ մթնոլորտ։
Բացատրեմ․ Լինուքսական ծրագրերի մեծ մասի կոդը կարաս նայես ու փոփոխես որովհետև ազատորեն հասանելի ա։ Հետևաբար եթե կոդը ունես ծրագիրը (նաև օպերացիոն համակարգը) կարաս փոխես, կատարելագործես և ինչու ոչ ազատորեն օգտագործես քո պրոյեկտի մեջ։ Ասեցի տեսականորեն որովհետև ամեն մարդ չի որ ունի էդ գիտելիքները ու հմտությունները որ բոլոր ծրագրերից գլուխ հանի։ Ու ամեն մարդ ել չի որ ծրագրավորող ա որ կարողանա կոդի հետ կապված բաներ փոխի:

Աթեիստ
06.11.2017, 23:29

1. Ուզում ես ինձ համոզել, որ փորձել ես փոխել Windows-ի Shell-ն ու չի՞ ստացվել։
2. «որոնք գալիս են իրանց սեփական ֆայլերի համակարգերով» - հը՞։
3. Opensource ծրագրերի ճնշող մեծամասնությունը հասանելի ա ինչպես լինուքս, այնպես էլ Windows օպերացիոնա համակարգի համար։ Կարամ նույնիսկ պնդեմ, որ Windows-ի համար դրանք անհամեմատ ավելի շատ են ;)
Իսկ փակ կոդով, կոմերցիոն ծրագրերի ընձեռած հնարավորությունները լինուքսի օգտատերերը նույնիսկ երազում չեն տեսնում, որտև անիմաստ ա :D
4. Բաց կոդի մասին լավ ասեցիր։ Իմ նման մեկը, որ չգիտի ծրագրավորում, քաշում ա տենց մի հատ լինուքս, օգտվում ա, մեկ էլ ինտերնետում կարդում ա, որ միջուկում մի մեծ ծակ կա, որը փակելու համար պետք ա կոդի որոշակի հատվածում որոշակի փոփոխություն անել, compile անել ու վերջ։ Ես բացում եմ VIM-ը, 3 օր ման եմ գալիս դրանից դուրս գալու ձևը, իսկ էդ ընթացքում էդ ծակով 6 անգամ արդեն կոմպիցս ինչ կար տարել են։ Էն դեպքում, որ Windows-ի դեպքում պարզապես Update կանեի, ու վերջ։ Update-ն էլ էնքան հեշտ ա, որ տատիկիս էլ կարամ սովորեցնեմ։

Աթեիստ
06.11.2017, 23:40
Պարզապես պատկերացնելու համար, թե ինչի մասին եմ խոսում՝ List of alternative shells for Windows (https://en.wikipedia.org/wiki/List_of_alternative_shells_for_Windows)

Brutus
07.11.2017, 00:14
Ուխխ դզեց սիրում եմ բանավեճեր ։) երկար ա լինելու կներես :)
1. Այո, նորմալ չի ստացվել․ Ստարտի մենյուն փոխել եմ, բայց ինչ վերաբերվում ա ընդհանուր ինտերֆեյսին վեբից տարբեր ծրագրեր եմ փորձել ու անհաջող՝ մեկ վիրուս, մյուսը բագոտ․․․ կարող ա կան լավերը բայց ես չէմ հանդիպել։
2. Windows ի ֆայլերի համակարգով տեղափոխվելու համար file explorer-ն ա օգտագործովում։ Վատը չի, բայց կան ավելի լավ այլընտրանքներ որոնք ունեն ավելի զարգացած հնարավորություններ, extension ների համար ճկունություն։ (Windows - ով ել կլինի, բայց նախատեսված չի փոփոխությունների համար)
3. էսի իմ ցավոտ կետն ա :) էն քիչ պատճառներից մի քանիսը որ ես Windows եմ օգտագործում դրանք կոմերցիոն ծրագրերի բացակայությունն են Լինուքսում (Photoshop, Ms office, Guitar Pro), նաև Windows ի համար կոմերցիոն դրայվերները ավելի շատ են ու ավելի լավ են աշխատում:
Ինչ վերաբերվում ա open source ին։ Լինուքսը չի զիջում Windows ին ստեղ, ու չգիտեմ էդ ինֆոն որտեղից ես գտել բայց որ աղբյուրը նշես լավ կլինի :) հետո open source ը ավելի շատ փիլիսոփայություն կամ էկոհամակարգ ա քան զուտ տեխնիկական բնութագիր։ Open source նպաստում մարդկության պրոգրեսին՝ դու կարաս սովորես ինչ-որ մեկի ծրագրից, կատարելագործես իրան (եթե ծրագրավորող ես :) ) ու չվախենաս որ ինքը վիրուս կամ Backdoor կունենա որի մասին դու չգիտես։ Էսի շատ երկար թեմայա ավելի լավ ա GNU project ի հետ ծանոթանաս։
4. զուտ հետաքրքիրա ինչ դիստրո՞։
VIM ի մասին տենց կատակները արդեն էլ խնդալու չէն :) Windows, ու Լինուքսով օգտագործել եմ թե՛ գրաֆիկական թե՛ տերմինալ վարիանտները ոչ-մի խնդիր՝ խաչով փակում ես եթե չէս ջոկում :) կամ մի քանի անգամ հուսահատ գրում ես :quit քեզ ասում ա որ գրես :wq :o ծակի պահը չհասկացա կմանրամասնես՞ ։ Ի դեպ լինուքսի update ները շատ ժամանակ ավելի հեշտ են ուղղակի տերմինալով կոդ ես գրում (շատ պարզ ա, copy-paste) միաժամանակ գործդ ես անում։ Windows ի նման կարևոր պահին 30 րոպե update չի գնում քո կամքին հակառակ:
Վերջում։ Եթե ուզում ես քո համար հանգիստ, առանց մտածել, մի քիչ պրոդուկտիվ ապրես գնա Windows ի կողմը
Բայց։ Եթե քեզ իրոք հետաքրքրում ա ամեն ինչում անել առավելագույնը, աջակցել ազատ սկզբունքներին, ազատ պահել գիտությունը մեծ կորպորացիաներից ու նպաստել թափանցիկ քաղաքական, հասարակական սկզբունքների ձևավորմանը ուրեմն Լինուքսը քոնն ա։
P.S. Համ ել եթե լիբերալ ես ու նոութիդ կամերային տիպ ես կպցնում :)

Վահե-91
07.11.2017, 09:46
Աթեիստ,
չգիտեմ երբ ես վերջին անգամ լինուքս օգտագործել, բայց ոչ մի բան քո նկարագրածի հետ չի բռնում, մանավանդ թարմացումների պահը :))

Freeman
07.11.2017, 10:14
Աթեիստ, եքա բան էի գրել, կորավ, հասնեմ կոմպին, նորից գրեմ :դ
Կարճ ասած՝ վին տասը լավն ա, լինուխ չեմ օգտագործում հիմա, որտև համարյա միշտ VS ը բաց ա մոտս))

Brutus
07.11.2017, 10:29
Աթեիստ, եքա բան էի գրել, կորավ, հասնեմ կոմպին, նորից գրեմ :դ
Կարճ ասած՝ վին տասը լավն ա, լինուխ չեմ օգտագործում հիմա, որտև համարյա միշտ VS ը բաց ա մոտս))
Բայց բացում ա լինուքսի վրա, պաշտոնական կայքում ել գրած ա որ for win, mac and linux նենց որ լավ առիթ ա :) լինուքս փոխելու
Ի դեպ ուբունտունել ա լավացել էս վերջի տարիներին

Freeman
07.11.2017, 10:50
Բայց բացում ա լինուքսի վրա, պաշտոնական կայքում ել գրած ա որ for win, mac and linux նենց որ լավ առիթ ա :) լինուքս փոխելու
Ի դեպ ուբունտունել ա լավացել էս վերջի տարիներին

Visual Studio Code -ը՞)

Աթեիստ
07.11.2017, 11:42
Ուխխ դզեց սիրում եմ բանավեճեր ։) երկար ա լինելու կներես :)
1. Այո, նորմալ չի ստացվել․ Ստարտի մենյուն փոխել եմ, բայց ինչ վերաբերվում ա ընդհանուր ինտերֆեյսին վեբից տարբեր ծրագրեր եմ փորձել ու անհաջող՝ մեկ վիրուս, մյուսը բագոտ․․․ կարող ա կան լավերը բայց ես չէմ հանդիպել։
2. Windows ի ֆայլերի համակարգով տեղափոխվելու համար file explorer-ն ա օգտագործովում։ Վատը չի, բայց կան ավելի լավ այլընտրանքներ որոնք ունեն ավելի զարգացած հնարավորություններ, extension ների համար ճկունություն։ (Windows - ով ել կլինի, բայց նախատեսված չի փոփոխությունների համար)
3. էսի իմ ցավոտ կետն ա :) էն քիչ պատճառներից մի քանիսը որ ես Windows եմ օգտագործում դրանք կոմերցիոն ծրագրերի բացակայությունն են Լինուքսում (Photoshop, Ms office, Guitar Pro), նաև Windows ի համար կոմերցիոն դրայվերները ավելի շատ են ու ավելի լավ են աշխատում:
Ինչ վերաբերվում ա open source ին։ Լինուքսը չի զիջում Windows ին ստեղ, ու չգիտեմ էդ ինֆոն որտեղից ես գտել բայց որ աղբյուրը նշես լավ կլինի :) հետո open source ը ավելի շատ փիլիսոփայություն կամ էկոհամակարգ ա քան զուտ տեխնիկական բնութագիր։ Open source նպաստում մարդկության պրոգրեսին՝ դու կարաս սովորես ինչ-որ մեկի ծրագրից, կատարելագործես իրան (եթե ծրագրավորող ես :) ) ու չվախենաս որ ինքը վիրուս կամ Backdoor կունենա որի մասին դու չգիտես։ Էսի շատ երկար թեմայա ավելի լավ ա GNU project ի հետ ծանոթանաս։
4. զուտ հետաքրքիրա ինչ դիստրո՞։
VIM ի մասին տենց կատակները արդեն էլ խնդալու չէն :) Windows, ու Լինուքսով օգտագործել եմ թե՛ գրաֆիկական թե՛ տերմինալ վարիանտները ոչ-մի խնդիր՝ խաչով փակում ես եթե չէս ջոկում :) կամ մի քանի անգամ հուսահատ գրում ես :quit քեզ ասում ա որ գրես :wq :o ծակի պահը չհասկացա կմանրամասնես՞ ։ Ի դեպ լինուքսի update ները շատ ժամանակ ավելի հեշտ են ուղղակի տերմինալով կոդ ես գրում (շատ պարզ ա, copy-paste) միաժամանակ գործդ ես անում։ Windows ի նման կարևոր պահին 30 րոպե update չի գնում քո կամքին հակառակ:
Վերջում։ Եթե ուզում ես քո համար հանգիստ, առանց մտածել, մի քիչ պրոդուկտիվ ապրես գնա Windows ի կողմը
Բայց։ Եթե քեզ իրոք հետաքրքրում ա ամեն ինչում անել առավելագույնը, աջակցել ազատ սկզբունքներին, ազատ պահել գիտությունը մեծ կորպորացիաներից ու նպաստել թափանցիկ քաղաքական, հասարակական սկզբունքների ձևավորմանը ուրեմն Լինուքսը քոնն ա։
P.S. Համ ել եթե լիբերալ ես ու նոութիդ կամերային տիպ ես կպցնում :)

1. Ես երեխա վախտերը (windows 98-ի վախտերից) շատ եմ փորձել, բայց հիմիկվա windows-ը էնքան լավն ա (չհաշված օղորմածիկ ստարտ մենյուին փոխարինած աղբը), որ սկի կարիքը չկա այլընտրանք որոնելու, ի տարբերություն Unity կոչվող աղբի, որը հենց տեսնում ես, մտածում ես սրանից ոնց պրծնեմ։ Այլ ստեղ լավ ա, որ այլընտրանք կա։ Ի դեպ, եթե տվածս հղումը նայել ես, կնկատեիր, որ նույնիսկ KDE-ն կա windows-ի համար, բայց ոչ մեկին 1000 տարի պետք չի ։)
2. Դու գրում ես ինչ որ միջավայրերի մասին, որոնք գալիս են «սեփական ֆայլային համակարգով»։ Սա համարենք վրիպակ, ու ենթադրենք, որ նկատի ունեիր ֆայլային մենեջեր։ Ինչը windows-ի տակ էլ շնից շատ են, ու մեկը մեկից լավը։ Ու հեչ կապ չունեն Windows explorer-ի հետ։ Դու մեջը գործ արա ֆայլերի հետ, ձեռի հետ explorer.exe-ն անջատի, ու դա ոչնչի չի խանգարի։

3. OpenSource ծրագրերի մասին։
https://www.datamation.com/open-source/open-source-software-list-ultimate-list-1.html
https://www.datamation.com/open-source/linux-invasion-101-open-source-apps-for-windows-1.html
«Some of the applications on the list run on Windows only, but others also run on Linux or OS X.»
Իհարկե կան նաև նենցները, որոնք միայն լինուքսի համար են, բայց պետք չի open source արտահայտությունը կապել լինուքսի հետ։

Թարմացումների մասին գրածիս իմաստն էն էր, որ եթե ես նույնիսկ գիտեմ, որ ինչ որ ծակ ա հայտնաբերվել, եթե ես ծրագրավորող չեմ, ես պտի նստեմ սպասես Patch-ի, ինչը կոմերցիոն պրոդուկտների դեպքում շատ ավելի շուտ ա հելնում։

Brutus
07.11.2017, 11:45
Freeman
հեսա պաշտոնական կայքում կարաս նայես, որ ասում էի էս վերջին տարիներին դզվել ա :)
https://code.visualstudio.com/download

Freeman
07.11.2017, 12:06
Freeman
հեսա պաշտոնական կայքում կարաս նայես, որ ասում էի էս վերջին տարիներին դզվել ա :)
https://code.visualstudio.com/download

Եղբայր, էդ Visual studio code -ն ա, ոչ թե հենց Visual Studio -ն:

Brutus
07.11.2017, 12:27
Եղբայր, էդ Visual studio code -ն ա, ոչ թե հենց Visual Studio -ն:
Հա ճիշտ ես ասում, ուշադիր չէի:

Elmo
07.11.2017, 12:50
Linux -ը լավն ա, չէ Windows-ն ա լավը վեճը ճիշտ չի: Էդ ոնց որ վիճես, թե 4 քաշող բարձր տակով մեքենան ա՞ լավը թե ցածր սեդանը: Կամ ուղաթիռը, թե ինքնաթիռը: Իհարկե մայրուղում սեդանը, իսկ գրունտային, անհաթ ճանապարհին՝ ամենագնացը: Երկար թռիքչներին ինքնաթիռը՝ իսկ սարերում ու սահմանափակ տարածությունում՝ ուղաթիռը:

Կորպորատիվ ենթակառուցվածքում Microsoft AD-ի պես լավ, հարմար ու հզոր համակարգ չգիտեմ Linux-ի տակ: Նույնիսկ Linux-ներն են AD ինտեգրացիյով ապահովվում: Նույնիսկ Linux based ցանցային սարքերն են AD ինտեգրացիա ու LDAP սատարում: Հաստատ չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ Microsoft AD-ն այլընտրանք չունի: Հիմա շատ զարգացած ա ASP.NET տեխնոլոգիան: Դրա մասնագետը չեմ, բայց ծրագրավորողները ինձ կուղեն, դա էս պահին ամենահարմար ու ամենահզոր տեխնոլոգիան ա միաժամանակ web application ու սովորական application գրելու համար: Նույն AD-ի ունենալու պայմաններում արդեն Microsoft SCCM ես դնում ու ադմինդ թագավորի պես ապրում ա: Shearpoint, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, SQL բան սենց բաների մասին էլ չասսեմ:

Բաներ կան, որ երկուսի մոտ էլ հիանալի ստացվում ա, բայց դրա մասին չեմ գրի: Հիմա անրադառնամ նրան, ինչով windows -ի տակ եթե կա էլ՝ տենց լավ չի աշխատում, ոնց Linux -ի տակ:

Օրինակ proxy server: Չկա Microsoft-ական նորմալ պրոքսի սերվեր: Ժամանակին ISA սերվեր կար ու էնքան տարածում չգտավ, որ հանին ռադ արեցին: Ես ինքս օրինակ նախըտնրում եմ postfix mail server դնեմ, քան exchange: exchange-ը գեմառոյի պես ա, քանի նոր ա՝ կարելի ա դրա հետ ապրել, հեո մեծանում ա ու անհնար ա դառնում հետը յոլա գնալ: Կամ պետք ա գերմասնագետ լինես, կամ չգիտեմ: SCOM-ը օրինակ շատ վատն էր, այ cacti-ի պես մուտազ մոնիտորինգի համակարգ չկա windows-ի տակ: SCOM-ի փորձ ունեցել եմ: 6 սերվերանոց հսկա մոնստրը մի քանի հարյուր գիգաբայթ բազա ա պահում ու ոչ մի բան չի տալիս: Cacti-ն դնում ու մոռանում ես, իսկ սերվերը մի հատ ա՝ բազանմի քանի հարյուր մեգաբայթ: Oracle ադմիններն են ասում, որ Linux -ի տակ իրանց շատ լավ ա աշխատել: Ամեն ինչ արագ ա ու քիչ ռեսուրսատար:

Կարճ ասած խնդրից ա կախված: Ասեք ինչ խնդիր եք լուծում, ասեմ թե ինչի մի համակարգը մյուսի նկատմամբ մի քանի անգամ վատն ա կամ լավը:

Freeman
07.11.2017, 12:51
Հա ճիշտ ես ասում, ուշադիր չէի:

Իրականում տենց շատ դեֆիցիտ ծրագիր չի ինքը, անալոգները կան տարբեր պլատֆորմերի վրա (օր. Mono, jet Brains Rider, երկրորդը անվճար չի): Բայց դե ստուդիոյից հեռու են:
Ես էլ դեռ լրիվ չեմ դավաճանել լինուխին, բայց գործանականում քիչ եմ օգտագործում

Արամ
07.11.2017, 12:55
Հիմա շատ զարգացած ա ASP.NET տեխնոլոգիան: Դրա մասնագետը չեմ, բայց ծրագրավորողները ինձ կուղեն, դա էս պահին ամենահարմար ու ամենահզոր տեխնոլոգիան ա միաժամանակ web application ու սովորական application գրելու համար:

ASP.NET-ը չէ, .NET-ը։
ASP.NEТ-ը .NET-ի Extension ա կոնկրետ web application-ների համար։

Freeman
07.11.2017, 13:01
Օրինակ proxy server: Չկա Microsoft-ական նորմալ պրոքսի սերվեր: Ժամանակին ISA սերվեր կար ու էնքան տարածում չգտավ, որ հանին ռադ արեցին: Ես ինքս օրինակ նախըտնրում եմ postfix mail server դնեմ, քան exchange: exchange-ը գեմառոյի պես ա, քանի նոր ա՝ կարելի ա դրա հետ ապրել, հեո մեծանում ա ու անհնար ա դառնում հետը յոլա գնալ: Կամ պետք ա գերմասնագետ լինես, կամ չգիտեմ: SCOM-ը օրինակ շատ վատն էր, այ cacti-ի պես մուտազ մոնիտորինգի համակարգ չկա windows-ի տակ: SCOM-ի փորձ ունեցել եմ: 6 սերվերանոց հսկա մոնստրը մի քանի հարյուր գիգաբայթ բազա ա պահում ու ոչ մի բան չի տալիս: Cacti-ն դնում ու մոռանում ես, իսկ սերվերը մի հատ ա՝ բազանմի քանի հարյուր մեգաբայթ: Oracle ադմիններն են ասում, որ Linux -ի տակ իրանց շատ լավ ա աշխատել: Ամեն ինչ արագ ա ու քիչ ռեսուրսատար:

Exchange -ի խնդիրը չհասկացա, ի՞նչ ա անում ժամանակի հետ կախված: Շատ ա՞ մեծանում, թե՞ ոնց:

Կարճ ասած խնդրից ա կախված: Ասեք ինչ խնդիր եք լուծում, ասեմ թե ինչի մի համակարգը մյուսի նկատմամբ մի քանի անգամ վատն ա կամ լավը:

Այ էս լրիվ համաձայն եմ: Ու քանի դեռ ընտրություն կա, բոլորն էլ աշխատելու են ավելի լավը սարքեն, վին. 10ի փոփոխությունները վկա:

Իսկ եթե խոսքը ամենօրյա "տնային" օգտագործման մասին ա, ինձ որ լինուխները ավելի հարմար են, ինչքան էլ գլխացավանք առաջացել ա, կարացել եմ առանց ֆորմատ անելու կամ որևէ տվյալ կորցնելու ուղղեմ:

Վահե-91
07.11.2017, 13:14
Exchange -ի խնդիրը չհասկացա, ի՞նչ ա անում ժամանակի հետ կախված: Շատ ա՞ մեծանում, թե՞ ոնց:

Երբ մեյլերի բազան մեծանում ա, սկսում ա կախել: Էդ ժամանակ կարիք կա բազան օպտիմիզացնելու, օրինակ մի քանի մասերի բաժանելով, բազաների maintenance-ի գրաֆիկը ճիշտ գծել: Ամեն դեպքում ճիշտ կարգավորելու դեպքում խնդիր չի լինում:

Elmo
07.11.2017, 14:02
Exchange -ի խնդիրը չհասկացա, ի՞նչ ա անում ժամանակի հետ կախված: Շատ ա՞ մեծանում, թե՞ ոնց:

Բազան մեծանում դառնում ա պրոբլեմ: Հետո մեծանալը հալա ինչ-որ տեղ կարելի ա կանխել: Ինքն ա ահավոր թանկ: Մի լիցենցիան 5000 դոլար ա: Պլյուս դրան սպասարկումն էլ հեշտ չի: Հետն էլ պետք ա windows server էլ առնես, հետո ամեն հաջորդ տարբերակի հետ թարմացնես(էլի առնելով):

Իսկ եթե խոսքը ամենօրյա "տնային" օգտագործման մասին ա, ինձ որ լինուխները ավելի հարմար են, ինչքան էլ գլխացավանք առաջացել ա, կարացել եմ առանց ֆորմատ անելու կամ որևէ տվյալ կորցնելու ուղղեմ:

Այ էս մի պահով տարօրինակ ա: Ասենք իմ տան կոմպը խաղալու համար ա: Չեմ պատկերացնում ոնց պետք ա Linux -ով խաղամ:

Արամ
07.11.2017, 14:14
Բազան մեծանում դառնում ա պրոբլեմ: Հետո մեծանալը հալա ինչ-որ տեղ կարելի ա կանխել: Ինքն ա ահավոր թանկ: Մի լիցենցիան 5000 դոլար ա: Պլյուս դրան սպասարկումն էլ հեշտ չի: Հետն էլ պետք ա windows server էլ առնես, հետո ամեն հաջորդ տարբերակի հետ թարմացնես(էլի առնելով):

Լիցենզիաների քաղաքականությունը microsoft-ում ահավոր անդուր ա։ Գոնե կոնկրետ պրոդուկտի լիցենզիան առնելուց, server-ի լիցենզիա էլ տային: Թե չէ սենց, ամեն կոնկրետ առանձին պրոդուկտի հետ, պետք ա server-ի լիցենզիա էլ առնես (եթե իհարկե արդեն չունես, բայց դե թեկուզ ունենաս, մի սեռվերի վրա մի քանի մեծ պրոդուկտ դնելն էլ լավ գաղափար չի)։ Դրա լուծումը ուզում են Azure(cloud)-ով տան, բայց դե ոչ բոլոր կազմակերպություններն են պատրաստ on-premise-ից անցնեն cloud-ի (ինձ թվում ա պետք էլ չի)։

Brutus
07.11.2017, 17:45
1. Ես երեխա վախտերը (windows 98-ի վախտերից) շատ եմ փորձել, բայց հիմիկվա windows-ը էնքան լավն ա (չհաշված օղորմածիկ ստարտ մենյուին փոխարինած աղբը), որ սկի կարիքը չկա այլընտրանք որոնելու, ի տարբերություն Unity կոչվող աղբի, որը հենց տեսնում ես, մտածում ես սրանից ոնց պրծնեմ։ Այլ ստեղ լավ ա, որ այլընտրանք կա։ Ի դեպ, եթե տվածս հղումը նայել ես, կնկատեիր, որ նույնիսկ KDE-ն կա windows-ի համար, բայց ոչ մեկին 1000 տարի պետք չի ։)
2. Դու գրում ես ինչ որ միջավայրերի մասին, որոնք գալիս են «սեփական ֆայլային համակարգով»։ Սա համարենք վրիպակ, ու ենթադրենք, որ նկատի ունեիր ֆայլային մենեջեր։ Ինչը windows-ի տակ էլ շնից շատ են, ու մեկը մեկից լավը։ Ու հեչ կապ չունեն Windows explorer-ի հետ։ Դու մեջը գործ արա ֆայլերի հետ, ձեռի հետ explorer.exe-ն անջատի, ու դա ոչնչի չի խանգարի։

3. OpenSource ծրագրերի մասին։
https://www.datamation.com/open-source/open-source-software-list-ultimate-list-1.html
https://www.datamation.com/open-source/linux-invasion-101-open-source-apps-for-windows-1.html
«Some of the applications on the list run on Windows only, but others also run on Linux or OS X.»
Իհարկե կան նաև նենցները, որոնք միայն լինուքսի համար են, բայց պետք չի open source արտահայտությունը կապել լինուքսի հետ։

Թարմացումների մասին գրածիս իմաստն էն էր, որ եթե ես նույնիսկ գիտեմ, որ ինչ որ ծակ ա հայտնաբերվել, եթե ես ծրագրավորող չեմ, ես պտի նստեմ սպասես Patch-ի, ինչը կոմերցիոն պրոդուկտների դեպքում շատ ավելի շուտ ա հելնում։

Open source ը կապում եմ լինուքսի հետ որովհետև ինքը հենց 0 ից հիմնված ա էդ սկզբունքների վրա։ Որ GNU ի մասին կարդաս գլխի կընկնես ինչի մասին եմ ասում։
Սեփական ֆայլային համակարգը վրիպակ էր՝ չգիտեի հայերենով ոնց ասեի։ Արդեն լեզվակռվի ա վերածվում էս ամեն ինչը :) Կարանք անվերջ բանավիճենք էս թեմաների շուրջ բայց շատ իմաստ չկա։
Ուզում էի ասեի բայց Elmo - ն ինձանից առաջ ընկավ։ Այստեղ խնդիրը ոչ թե նրա մեջ ա թե որն ա ավելի լավը դեսքթոփի համար այլ զուտ քննարկում ենք առավելություններն ու թերությունները։ Բայց որ սկսեցիր ասել որ անիմաստ ա լինուքս օգտագործելը դեսքթոփի համար, կամ որ սկսեցիր գրել ծրագրերի մասին որոնք նորմալ չէս կարում օգտագործես տեղ գռգռվեցի մի քիչ :) Խնդիրը ոչ թե նրա մեջ ա թե բա նայի ես լինուքսով կարամ էս անեմ դու չէս կարա, դու ել ասես թե բա անհնար չի։ Այլ ամեն մեկն ա ընտրում թե ինչն ա իրան հարմար, ու ինչն ա իրան դուր գալիս։
Ես բնույթով նոնկոնֆորմիստ եմ չէմ սիրում որ ուրիշները իմ տեղը որոշումներ են կայացնում դրա համար գնում եմ լինուքսի կողմը։ էս ա իմ հիմնական պատճառը։ Windows ը վատը չի, որոշ տեղերում գերազանցում ա լինուքսին, որոշում՝ զիջում։
Ավելի հետաքրքիր կլիներ որ լինուքսի նոր դիստրոները փորձեիր ու կիսվեիր տպավորություններով ինչով ել կարողանաինք օգնեինք եթե հետաքրքրված ես :)

Աթեիստ
08.11.2017, 10:31
Կարելի ա ասել, որ ես շատ քիչ եմ բզբզել, ու միշտ մեծ հաճույքով վերադարձել եմ windows-ի, որին շատ լավ ծանոթ եմ։
Ubuntu-ն աչքիցս ընկավ էն օրը, երբ 2 օր տանջվելուց, ինսթալլից հետո պարզեցինք, որ gruբb-ը ամենավերջի փուլում ա փորձում դնի, չի ստացվում, առանց մի բան ասելու ռեստարտ ա անում, սպասելի արդյունքով։ Ընդ որում էդ կոմպի վրա, որ Windows XP-ն միանում էր կես րոպեում, ubuntu-ի հին, էդ կոմպին համապատասխան տարբերակները (5,6,7) նստում էին ժամից ավել։ Դե պատկերացրա քանի անգամ ենք տենց ժամով ինսթալլ արել, մինչև ջոկել ենք, որ grub-ը չի նստում։ Ստիպված ավելի նորմալ լինուքսով grub դրեցինք։
Ավելի նորմալը puppy -ն ա, որը բզբզելու համար իդեալական ա։ Շատ փոքր, LiveCD-ով ինչ ուզում ես ասա, շատ թեթև, ու առանց root-ի, այսինքն ի սկզբանե root Ես, ոնց ուզում ես փչացրա։
Էս պահին տան համար խորհուրդ եմ տալիս Zorin-ը, որ էլի Ubuntu-ի միջուկի վրայա հավաքած. բայց քեզ չի դիմավորում քաքի գույնով, քաք unity-ով, ու չգիտեմ խի, ավելի թեթև ա աշխատում։

Այսինքն ես zorin դնում եմ, եթե մարդն անպայման լինուքս ա ուզում, բայց չի կարում ադեկվատ բացատրի թե ինչին ա պետք։ Թե չէ, իհարկե ինքս երբեք, ոչ մեկին խորհուրդ չեմ տա անցնել մի ՕՀ-ի, որի խնդիրների լուծումը դառնալու ա թութք։ Էն որ 5 հատ ֆորում ես գտնում, քո խնդրով, բայց սաղում մենակ հարցն ա, առանց խնդրի լուծման։

Արամ
08.11.2017, 11:47
Ուզում էի ասեի բայց Elmo - ն ինձանից առաջ ընկավ։ Այստեղ խնդիրը ոչ թե նրա մեջ ա թե որն ա ավելի լավը դեսքթոփի համար այլ զուտ քննարկում ենք առավելություններն ու թերությունները։
Ինձ թվում ա Elmo-ի ասածը ճիշտ չես ընկալել։ Elmo-ի ասածը հակառակն ա, դու չես կարա զուտ քննարկես էդ OS-ների առավելությունները կամ թերությունները։ Նույն Elmo-ի օրինակով, ո՞նց կարաս ասես ուղղաթիռը ինքնաթիռից վատն ա, որովհետև ինքը ինքնաթիռից դանդաղ ա թռնում։ Այսինքն պետք ա քննարկենք, օրինակ հենց Desktop-ի համար, որն ա լավ, վատ, ինչի համար, ոչ թե գլոբալ(առանց խնդրի), ինչն ա վատ, ինչն ա լավ։

Brutus
08.11.2017, 12:06
Կարելի ա ասել, որ ես շատ քիչ եմ բզբզել, ու միշտ մեծ հաճույքով վերադարձել եմ windows-ի, որին շատ լավ ծանոթ եմ։
Ubuntu-ն աչքիցս ընկավ էն օրը, երբ 2 օր տանջվելուց, ինսթալլից հետո պարզեցինք, որ gruբb-ը ամենավերջի փուլում ա փորձում դնի, չի ստացվում, առանց մի բան ասելու ռեստարտ ա անում, սպասելի արդյունքով։ Ընդ որում էդ կոմպի վրա, որ Windows XP-ն միանում էր կես րոպեում, ubuntu-ի հին, էդ կոմպին համապատասխան տարբերակները (5,6,7) նստում էին ժամից ավել։ Դե պատկերացրա քանի անգամ ենք տենց ժամով ինսթալլ արել, մինչև ջոկել ենք, որ grub-ը չի նստում։ Ստիպված ավելի նորմալ լինուքսով grub դրեցինք։
Ավելի նորմալը puppy -ն ա, որը բզբզելու համար իդեալական ա։ Շատ փոքր, LiveCD-ով ինչ ուզում ես ասա, շատ թեթև, ու առանց root-ի, այսինքն ի սկզբանե root Ես, ոնց ուզում ես փչացրա։
Էս պահին տան համար խորհուրդ եմ տալիս Zorin-ը, որ էլի Ubuntu-ի միջուկի վրայա հավաքած. բայց քեզ չի դիմավորում քաքի գույնով, քաք unity-ով, ու չգիտեմ խի, ավելի թեթև ա աշխատում։

Այսինքն ես zorin դնում եմ, եթե մարդն անպայման լինուքս ա ուզում, բայց չի կարում ադեկվատ բացատրի թե ինչին ա պետք։ Թե չէ, իհարկե ինքս երբեք, ոչ մեկին խորհուրդ չեմ տա անցնել մի ՕՀ-ի, որի խնդիրների լուծումը դառնալու ա թութք։ Էն որ 5 հատ ֆորում ես գտնում, քո խնդրով, բայց սաղում մենակ հարցն ա, առանց խնդրի լուծման։

Հեշտ չի լինուքսը, ու էդ ել ինձ գրավում ա ։Ճ Սովորում եմ թե ոնց ա ՕՀ-ն կառուցված, էդ խնդիրները լուծելով ավելի լավ եմ ծանոթանում համակարգին և ի վերջո bash (տերմինալը) ից օգտվել եմ սովորում։
Իմ մոտ որ առաջին անգամ տեղադրելուց էդքան շատ խնդիրներ չի եղել ու սաղ լուծվել ա։ Ընտրության հարց ա ստեղ կարաս ընտրես user-friendly միջավայր/ՕՀ որտեղ ամեն ինչ քո տեղը որոշվում ա դու հանգիստ իրան օգտագործում ես, բայց փոխարենը կարաս գնաս ճկուն համակարգի կողմը ինչը նշանակում ա որ կարան լինեն խնդիրներ։
Unity ի պահով համաձայն եմ, ամենալավ ինտերֆեյսը չի, դրա համար ել Ubuntu ն արդեն գնացել ա Gnome ի կողմը։ Ու ի վերջո լինուքսը չի ասում արի իմ մոտ հենց միացնես նորմալ կաշխատեմ windows ի ու mac ի նման։ Փոխարենը ինքը քեզ հնարավորություն ա տալիս փոխել էն ինչը քեզ դուր չի գալիս՝ դասավորել քո նախընտրությունների տակ ։Ճ Օրինակ ես եթե unity ն դուրս չգա չէմ բռնի իրա մասին վատ բաներ սկսեմ ասել, ուղղակի կփոխեմ իրան ուրիշ միջավայր կդնեմ։ Այլ խոսքերով ասած՝ խնդրին լուծում կգտնեմ։
Սկզբից ել ասում էի եթե ուզում ես հանգիստ ապրել ու համաձայն ես microsoft ի որոշումների հետ իմաստ չկա լինուքսի կողմը գնալու եթե էդ հետաքրքրասիրությունը չունես ։Ճ Եթե քեզ խնդիրներ լուծելը, էդ ամբողջ փիլիոսոփայությունը հետաքրքիր չի, իմաստ ել չկա որ քո պրոդուկտիվությունը զոհես։
մի հատ ինտեռնետով Elementary OS ը նայի, ի տարբերություն շատ Լինուքս ՕՀ - երի ինքը շատ user-friendly ա ։Ճ

Brutus
08.11.2017, 13:10
Ինձ թվում ա Elmo-ի ասածը ճիշտ չես ընկալել։ Elmo-ի ասածը հակառակն ա, դու չես կարա զուտ քննարկես էդ OS-ների առավելությունները կամ թերությունները։ Նույն Elmo-ի օրինակով, ո՞նց կարաս ասես ուղղաթիռը ինքնաթիռից վատն ա, որովհետև ինքը ինքնաթիռից դանդաղ ա թռնում։ Այսինքն պետք ա քննարկենք, օրինակ հենց Desktop-ի համար, որն ա լավ, վատ, ինչի համար, ոչ թե գլոբալ(առանց խնդրի), ինչն ա վատ, ինչն ա լավ։

Արամ ջան, ես միանշանակ համաձայն եմ Elmo ի հետ, ճիշտ ել հասկացել եմ իրան։ Ուղղակի քննարկումները էն ուղղությամբ գնացին որ լինուքս օգտագործելը անիմաստ ա հիմնավորելով որ դժվար ա, ես ել սկսեցի պնդել հակառակը տենց բանավեճ ստացվեց ։Ճ Բայց ավելի հետաքրքիր կլիներ որ բանավեճի փոխարեն այստեղ մեզ հետաքրքրող հարցեր քննարկենք, փորձով կիսվենք և այլն ։Ճ

Աթեիստ
08.11.2017, 15:09
Brutus, ես տենց էլ չիմացա, թե էդ ինչն ա windows-ում նենց, որ չեմ կարա փոխեմ, իսկ լինուքսում կարամ ;)

Brutus
08.11.2017, 17:37
Brutus, ես տենց էլ չիմացա, թե էդ ինչն ա windows-ում նենց, որ չեմ կարա փոխեմ, իսկ լինուքսում կարամ ;)

Էսքան ժամանակ բա ինչ էի խոսում՞, վերջնական ասում եմ ու վերջ․ ԱՄԵՆ ԻՆՉ, Լինուքսի կերնելից սկսած մինչև սպեցիֆիկ ՕՀ - ի ամենա վերջին անիմացիայի միլիվայրկյանները ։Ճ օրինակ Լինուքսի Կերնելը (միջուկը, ինչի վրա հիմնված են ՕՀ երը) համարյա ամբողջությամբ open-source ա այսինքն դու կարաս իրա կոդը վերցնես փոխես ու աշխատացնես քո ուզած ձևով։
1.Կերնելը հենց զարգանում ա էդ սկզբունքի վրա՝ համայնքը (ցանկացած մարդ) GitHub ով առաջարկում ա փոփոխություն, հիմնադիրը՝ Լինուս Տորվալդսը ու ուրիշ մարդիկ որոշում են հաջորդ պաշտոնական կերնելի մեջ ներառեն թե չէ։ Թե չէն ընդունում դու մեկ ա ազատ ես քո համակարգի համար փոփոխելու ու կոմպիլացնելու։ Ի հակադրություն սրան Windows ի կերնելը մեծամասամբ closed-source ա (իրա պատճառները ունի)։ Էսի hardware ի հետ կապված։
2.Ինչ վերաբերվում ա Լինուքս կերնելի վրա հիմնված ՕՀ երին, մեծամասամբ ամբողջությամբ open-source են (Ubuntu ի մեջ բացառություններ կան), շատերը հիմնված ու ստեղծված free software foundation ի (GNU) կամ նմանատիպ սկզբունքների վրա։ Էսի իրա մեջ ենթադրում ա որ դու ազատ ես source code ը փոխելու, վերաբաշխելու, կատարելագործելու․․․ Microsoft ը իրա հերթին անօրինական ա համարում closed-source ի հետ անել էս ամենը եթե չէս աշխատում Micro$oft ում։
Օրինակ՝ Ubuntu ն հիմնված ա Debian ի վրա իսկ Ubuntu ի վրա հիմնված են ուրիշ շատ դիստրոներ։ Կարաս համեմատես Linux Mint, Elementary OS, Trisquel քո ասած Zorin ը ու տենաս ինչ են փոխել օրիգինալ Debian ի համեմատ։ Ու նաև տեսնես թե Ուբունտու ից ինչքան ա փոփոխվել։ Չէս կարա windows ը որպես միջուկ նոր ՕՀ սարքես առանց կոդի ։Ճ
3.Ինչ վերաբերվում ա առանձին ծրագրերին, դրանցից ամեն մեկը ունի իրա քաղաքականությունը, բայց մեծամասամբ open-source են ու շատը հիմնված են GNU ի լիցենզիայի վրա։ Ասեմ ավելին կան ՕՀ-եր (Trisquel) որոնք խրախուսում են բացառապես open-source ծրագրեր ու դրայվերներ։ Կա նաև Ubuntu որը դեմ չի Վճարովի, փակ ծրագրային ապահովմանը ու մի բան ել սերվերների support ի վրա փող ա աշխատում։

Ասածս ինչ ա ։Ճ դու լինուքսի վրա էնքանով ես ազատ փոփոխություն անելու որ 1991 թվից սկսած 13,500 ծրագրավորողների փոփոխությունների շնորհիվ կերնելը 0.01 վերսիայից սկսած հասել ա էնպիսի Լինուքսի վրա հիմնված ՕՀ երի ինչպիսիք են՝ Android, Debian․․․
Էնքանով ա հնարավոր փոփոխել որ կերնելի առաջին վերսիայից սկսած սարքել են ՕՀ եր որոնք ամբողջությամբ իշխում են սմարթֆոնների ու սերվերների շուկան։ Խոսքը չի գնում ֆայլ մենեջերը քեզ ընձեռնված գործիքներով փոփոխելու մասին, խոսքը գնում ա սեփական լինուքս ՕՀ - ի ստեղծման մասին՝ փոփոխելով ուրիշ դիստրոների կոդը։
Ինձ թվում ա պարզ արտահայտվեցի ։Ճ արի էս բանավեճին վերջ տանք որովհետև սենց անվերջ կարանք շարունակենք։ Ու ոնց Elmo ն ասում էր չէս կարա ասես մեկը մյուսից լավն ա, ամեն մեկը տարբեր խնդիրներ լուծելու համար ա։ Եթե քեզ հարմար ա, դուրդ գալիս ա բարի գալուստ ։Ճ թե չէ Windows ն ել ա լավ ՕՀ
#վարագույր ։Ճ

Աթեիստ
08.11.2017, 18:23

Ամեն ինչի մեջ օրինակ ես հասկանում եմ որ կարանաս իրան կպցնես DirectX, կամ օգտագործես Windows-ի համար գրված վիդեոյի դրայվերները (ոնց որ անում են ցանցային դրայվերների դեպքում)։ Կարա՞ս։
Ինստալլ անես MSSQL ու Հայկական ծրագրեր (որոնք կարում են աշխատեն Open Office-ի հետ)։

Եթե էսքանից մեկն անես, կսկսեմ գրածներիդ ավելի լուրջ վերաբերվել։ Իսկ մինչ այդ իմ մոտ տպավորություն ա, որ լսել ես open source, ու էլֆորիայի մեջ ես, բայց պրակտիկ թե ինչ կարելի ա անել, դեռ չես պատկերացնում։ Համենայն դեպս մի հատ պրակտիկ օրինակ ես չտեսա։

https://www.youtube.com/watch?v=KUc6QGREUIY

Արամ
08.11.2017, 20:12

Արտակ ջան, ի՞նչ պրակտիկ օրինակ պիտի լինի Kernel-ի source-ում ինչ որ փոփոխություն անելը։ Ախր դրա համար էնքան գիտելիք ու կոնտեքստ ա պետք, որ էլ դու սուս։ Ամեն մարդ ասելը որս ա, ամեն ծրագրավորղ չի, որ կարա թեկուզ մի մանրուք ինչ որ OS-ի kernel-ում փոխի։ Հետո էլ, kernel-ում ինչը պիտի դուրդ չգա, որ ուզենաս փոխես, memory management -ը, թե ասենք cpu task scheduling -ը։ Թե կարող ա դու քո File System-ը ուզենաս գրես։ :)

Արամ
08.11.2017, 20:23
https://www.youtube.com/watch?v=KUc6QGREUIY

Էս ինչ video ա ? :lol

Աթեիստ
08.11.2017, 20:45
Էս ինչ video ա ? :lol

http://lurkmore.to/Денис_Попов

Վերջն ա էս տղեն, ու հիմա, երբ որ ասում են, թե լինուքսն ինչ ազատություն ա տալիս, մտքիս առաջին հերթին էս գյադեն ա գալիս :D

Brutus
08.11.2017, 20:50
Վիդեոն լրիվ սպանում ա Ուբունտույի վրա սարքել ա իրանց դպրոցի հերոսն ա դառել ։Ճ Սայթը նայեցի վաբշե մեռա աաա ։Ճ ։Ճ պահպանեցի մոտս ։Ճ Ասում ա անտիվիրուս եմ սարքել լինուքսի համար ։Ճ աաա ես մեռաա

Լավ հիմա լրջի մեջ։ MSSQL ը linux ի վրա աշխատում ա։ Կներես DirectX <<կպցնել>> ասելով ինչ՞ նկատի ունես։ Ես դրայվերների հետ խնդիր չէմ ունեցել 0 A.D. ել խաղացել եմ լինուքսով: Մեկ ել հայկական ծրագրեր ասելով չհասկացա ինչ նկատի ունես։ Խնդրեմ նաև հաշվի առ էն հանգամանքը որ open office ը վերջին անգամ 2011 թվին ա թարմացվել ու կան ավելի լավ այլընտրանքներ ։Ճ
Ստեղ կարողանալ կամ չկարողանալու հարց չի, հիմա իրար հետ կռիվ տանք ինչը կլինի ինչը չէ՞։ Ես ել բռնեմ քո նման սկսեմ ասել նայի ես կարամ դու չէս կարա՞։ Խնդրեմ գոնե փորձի հասկանաս ինչ եմ ասում, դու հարցրեցիր ինչ կարամ փոխեմ լինուքսի մեջ ինչը չէմ կարող Վինդոուսի մեջ, ես քեզ մանրամասն նկարագրեցի որ ամբողջ համակարգը հենց փոփոխության համար ա ստեղծված սկսեցիր ասել որ չէմ պատկերացնում։ Ստեղ խոսքը չի գնում թե ով ա ավելի շատ պատկերացնում թե չէ, ուղղակի ոչ ինֆորմացված կարծիք ներկայացրեցիր որը իրականությանը չի համապատասխանում։
VIM ի մասին խոսացիր որ չէս կարողանում դուրս գալ ու հասարակ unity ն պատճառ բռնեցիր որ ամբողջ ՕՀ-ն փոխարինես առանց հետաքրքրվելու մնացած environment ների մասին ։Ճ
Պրակտիկի մասին։ Կարգավորել եմ իմ GUI ն ամբողջությամբ, դասավորել էն փլագինները որոնք իմ կյանքը ավելի են հեշտացնում,
advanced power management ի հետ կապված կարգավորումներ եմ արել որ power saving ը լավ աշխատի,
սովորում եմ աշխատել bash տերմինալով, մասնավորապես հետաքրքրված եմ գործողությունների ավտոմատացումով,
Ու ընդհանրապես հարմարվում եմ նոր համակարգին՝ փորձում հասկանալ թե ոնց ա աշխատում, թե ոնց ա package manager ը աշխատում, Filesystem Hierarchy ի տարբերությունները և այլն։
Եթե պրակտիկ օրինակներն էին հետաքրքրում հենց սկզբից ասեիր ինձանից հաստատ ավելի լավ իմացողներ կլինեին, բայց դու թեման էն ուղղությամբ տարար որ նայի ես կարամ դու չէս կարա, անիմաստ ա ու տենց․․․
Հա ի դեպ եթե ուզում ես պատկերացնես գնա ինտեռնետով կարդա սովորի եթե չէ խնդրեմ ոչ ինֆորմացված կարծիք մի արտահայտի, նենց ա որ ես ել շատ բաներ չգիտեմ հետևաբար ինչի մասին չգիտեմ չէմ կարա պնդեմ որ սխալ կամ ճիշտ ա ։Ճ

Brutus
08.11.2017, 20:51
http://lurkmore.to/Денис_Попов

Վերջն ա էս տղեն, ու հիմա, երբ որ ասում են, թե լինուքսն ինչ ազատություն ա տալիս, մտքիս առաջին հերթին էս գյադեն ա գալիս :D

Հենց նոր էդ էի նայում խնդալուց մեռել էի ։Ճ
«Надоели виндовсовские обои… Не интересно»

Աթեիստ
08.11.2017, 21:10
Վիդեոն լրիվ սպանում ա Ուբունտույի վրա սարքել ա իրանց դպրոցի հերոսն ա դառել ։Ճ Սայթը նայեցի վաբշե մեռա աաա ։Ճ ։Ճ պահպանեցի մոտս ։Ճ Ասում ա անտիվիրուս եմ սարքել լինուքսի համար ։Ճ աաա ես մեռաա

Լավ հիմա լրջի մեջ։ MSSQL ը linux ի վրա աշխատում ա։ Կներես DirectX <<կպցնել>> ասելով ինչ՞ նկատի ունես։ Ես դրայվերների հետ խնդիր չէմ ունեցել 0 A.D. ել խաղացել եմ լինուքսով: Մեկ ել հայկական ծրագրեր ասելով չհասկացա ինչ նկատի ունես։ Խնդրեմ նաև հաշվի առ էն հանգամանքը որ open office ը վերջին անգամ 2011 թվին ա թարմացվել ու կան ավելի լավ այլընտրանքներ ։Ճ
Ստեղ կարողանալ կամ չկարողանալու հարց չի, հիմա իրար հետ կռիվ տանք ինչը կլինի ինչը չէ՞։ Ես ել բռնեմ քո նման սկսեմ ասել նայի ես կարամ դու չէս կարա՞։ Խնդրեմ գոնե փորձի հասկանաս ինչ եմ ասում, դու հարցրեցիր ինչ կարամ փոխեմ լինուքսի մեջ ինչը չէմ կարող Վինդոուսի մեջ, ես քեզ մանրամասն նկարագրեցի որ ամբողջ համակարգը հենց փոփոխության համար ա ստեղծված սկսեցիր ասել որ չէմ պատկերացնում։ Ստեղ խոսքը չի գնում թե ով ա ավելի շատ պատկերացնում թե չէ, ուղղակի ոչ ինֆորմացված կարծիք ներկայացրեցիր որը իրականությանը չի համապատասխանում։
VIM ի մասին խոսացիր որ չէս կարողանում դուրս գալ ու հասարակ unity ն պատճառ բռնեցիր որ ամբողջ ՕՀ-ն փոխարինես առանց հետաքրքրվելու մնացած environment ների մասին ։Ճ
Պրակտիկի մասին։ Կարգավորել եմ իմ GUI ն ամբողջությամբ, դասավորել էն փլագինները որոնք իմ կյանքը ավելի են հեշտացնում,
advanced power management ի հետ կապված կարգավորումներ եմ արել որ power saving ը լավ աշխատի,
սովորում եմ աշխատել bash տերմինալով, մասնավորապես հետաքրքրված եմ գործողությունների ավտոմատացումով,
Ու ընդհանրապես հարմարվում եմ նոր համակարգին՝ փորձում հասկանալ թե ոնց ա աշխատում, թե ոնց ա package manager ը աշխատում, Filesystem Hierarchy ի տարբերությունները և այլն։
Եթե պրակտիկ օրինակներն էին հետաքրքրում հենց սկզբից ասեիր ինձանից հաստատ ավելի լավ իմացողներ կլինեին, բայց դու թեման էն ուղղությամբ տարար որ նայի ես կարամ դու չէս կարա, անիմաստ ա ու տենց․․․
Հա ի դեպ եթե ուզում ես պատկերացնես գնա ինտեռնետով կարդա սովորի եթե չէ խնդրեմ ոչ ինֆորմացված կարծիք մի արտահայտի, նենց ա որ ես ել շատ բաներ չգիտեմ հետևաբար ինչի մասին չգիտեմ չէմ կարա պնդեմ որ սխալ կամ ճիշտ ա ։Ճ

Ինչ թեման բացել ես, ես հակառակն եմ ասում, հիմի պարզվում ա, «ես կարամ, դու չես կարա»։ :D

Ընդհանրապես, երբ ասում են բաց համակարգ, ես հասկանում եմ, որ համակարգն ես քեզ հարմարեցնում, ոչ թե «ընդհանրապես հարմարվում եմ նոր համակարգին»
;)

Ինչ որ է, ես տենց էլ չտեսա էդ բաց համակարգի պրակտիկ առավելությունները։
Կհետևեմ թեմային. եթե ինչ որ իսկապես պրակտիկ բան կանես, գրի, ինձ էլ ա հետաքրքիր, թե չէ «Կարգավորել եմ իմ GUI ն ամբողջությամբ, դասավորել էն փլագինները որոնք իմ կյանքը ավելի են հեշտացնում, advanced power management ի հետ կապված կարգավորումներ եմ արել որ power saving ը լավ աշխատի», սրանով windows-ի մասնագետին չես զարմացնի։

Brutus
08.11.2017, 21:23

բայց իրոք հետաքրքիր ա խի ես տենց windows ը պաշտպանում՞, լավ ինչևէ երկուսն ել տարբեր իրավիճակներում տարբեր առավելություններ ունեն։
Ես էդ բավարար գիտելիքները չունեմ որ իմ սեփական համակարգը սարքեմ, դրա համար ծանոթանում եմ միջավայրին (որ էդ տղու օրը չընկնեմ)։
Իրար հետ ընդհանրապես կապ չունեն, եթե համակարգը բաց ա էդ չի նշանակում որ ուրիշի ստեղծածը չպետք ա փորձես հասկանաս։
Իրար հետ եթե զուտ քերականորեն նմանություն կար, իրականում լրիվ տարբեր արտահայտություններ են ։Ճ հուսամ դու ել ես հասկանում
Սենց ասեմ․ Ինչքանով կարողանում եմ հարմարեցնում եմ ։Ճ
Բաց համակարգի հետ կապված ել ասել եմ, եթե բավարար չի ասածս, որոշ պրոյեկտների մասին գրել եմ բացի նայի ։Ճ
Տենանք կարող ա ուրիշները ասելիք ունենան ։Ճ

Աթեիստ
08.11.2017, 21:58
բայց իրոք հետաքրքիր ա խի ես տենց windows ը պաշտպանում՞

Որտև ինձ ամբողջ օրը կոմպերի պրոբլեմներով են դիմում, ու հեչ չի դզում, որ կողքից ստեր են լսում, թե լինուքսի/մակի վրա վիրուս չի նստում, դա են դնում (առնում), իսկ հետո որ փչանում ա, ով պտի դզի՞, իհարկե էն մարդը, որ առավոտից իրկուն ամեն առիթով ասում ա, որ լինուքսն էլ macos-ն էլ քաք են։

Ես չեմ սիրում մարդկանց մերժել, ու դրա համար հենց հիմա տանը 2 շաբաթ ա կոմպ ա դրած, որի տերը սովորել ա լինուքսին, բայց երևի մենակ լինուքսի բռաուզերի տեղը գիտի, իսկ որ խնդիր ա ծագում, ոչ մի բան չեն կարում անեն։
Ես հիմի պտի համ փչացած windows-ի, համ լինուքսի ֆայլերը պահեմ, ու երկուսն էլ թազա դնեմ։ Ու էլ չեմ կարում համոզեմ, որ մենակ Windows դնեմ։

Արդեն շատ դեպքերում չորում եմ. ոնց առել եք MAC-ը (ոնց դրել եք լինուքսը) նենց էլ տակից դուրս եկեք։ Արդեն էն տարիքում չեմ, որ ձեր փորձերի համար դնեմ դեբիլ MAC-ին հարմարվեմ, կամ լինուքսին սովորեցնեմ մարդավարի հայերեն ու ռուսերեն գրել։

Brutus
08.11.2017, 22:56

Հաճելի պահ չի որ տենց ա լինում ։Ճ էս որ տենում եմ որ էդ մարդուն օգնում եմ բայց չի սովորում, նույն խնդիրով նորից դիմում ա արդեն խուսափում եմ, բայց զարմանում եմ էն մարդկանց ինքնավստահության վրա որ դնում են լինուքս ու ուզում են սաղ աշխատի հետո ել բողոքում են ։Դ Բայց ոչ մեկն ել վատը չի օրինակ՝ mac -ը դիզայների համար դրախտ ա, Լինուքսը ոնց որ built by developers for developers։ Ոչ մեկն ել <<քաք>> չի որովհետև հազարավոր մարդիկ աշխատել են ժամանակ են տրամադրել որ ստեղծեն էդ հսկա ՕՀ երը, հաստատ հեշտ բան չի ( Ուրալցի տղեն բացառություն ա )
Համ ել մարդուց ա կախված, էսքան տարի Վինդոուս եմ օգտագործել երևի մի անգամ ա վիրուս ընկել։ Էն ել արագ կանխել եմ։ ամեն պատահած բան չի որ քաշել ա պետք, բայց որ open-source ա լինում 100% կարաս վստահ լինես որ վատ բան չի անի ։Ճ