PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկախ Կատալոնիայի Հանրապետություն

Գաղթական
06.11.2017, 10:28
Կրքերը գնալով թեժանում են Կատալոնիայի ճգնաժամի շուրջ:

Այս գիշերը Պիժդեմոնն՝ իր 4 նախարարներով, ազատ է արձակվել Բրյուսելի ոստիկանությունից՝ ուր երեկ առավոտ կանուխ նրանք կամավոր եկել էին հանձնվելու:
Ազատ են արձակվել պայմանով, որ առնվազն երկու շաբաթ դեռ կմնան Բելգիայում:

Բելգիական N-VA-ն էլ՝ չխախտելով Պիժդեմոնի Բելգիայում գտնվելու վերաբերյալ մեկնաբանություններ չանելու պայմանավորվածությունը, վերջապես խոսեց Կատալոնիայի ճգնաժամի մասին, ինչի համար հարձակման ենթարկվեց Իսպանիայի վարչապետ Ռահոյի կուսակցության կողմից՝ որակվելով որպես քսենոֆոբական կուսակցություն:

Ինչպիսի՞ կարծիքներ կան էս ամենի շուրջ:

Աթեիստ
06.11.2017, 10:37
Ես հետևում եմ ռուս բլոգերին, որը շատ վաղուց բնակվում ա Կատալոնիայում ու պարբերաբար արտահայտվում ա էս թեմայով։
Մի երկու անգամ էլ անկախացման դեմ անցկացված միտիգներից նկարներ ա դրել։ Ես կյանքում տենց բան չէի տեսել, էդքան բազմամարդ միտինգ։
Կարծում եմ էս պահին ունեցած ավտոնոմիայի ու պետության կողմից ստացվող տնտեսական աջակցության պայմաններում անկախանալը շատ անհեռատես քայլ ա։
Լիքը ընկերություններ հասցեները փոխել են, Կատալոնիայից Իսպանիա, այդ թվում և հենց Պիժդեմոնի աղջկա ընկերությունը։

StrangeLittleGirl
06.11.2017, 10:53
Արտ, տնտեսական աջակցություն ավելի շատ Իսպանիան ա Կատալոնիայից ստանում, քան Կատալոնիան՝ Իսպանիայից։
Ես խոսել եմ մի խումբ խելքը գլխին կատալոնացիների հետ։ Իրանք ասում են, որ ուղղակի զզվել են Իսպանիայի տիրապետության տակ լինելուց, որ իրանք առանձին ազգ են, առանձին լեզվով և այլն, իսկ Իսպանիան ոնց կարում, ճնշում ա իրանց։ Ամեն դեպքում, ասում են նաև, որ անկախանալու էս ձևի մասին էլ չգիտեն՝ ինչ ասեն։ Մի կողմից, լավ ա, որ անկախանում են, մյուս կողմից՝ էն կարգի ոչ մի տեղից աջակցություն չունեն, որ կարող ա էս ամենը շատ վատ հետևանքներ ունենա։
Իմ կարծիքը․ ես կողմ եմ, որ ազգային ինքնություն ունեցող խմբավորումն անկախանալու հնարավորություն ունենա։ Ու վաբշե ԵՄ-ն կեղծ, սրիկա կառույց ա, իսկ ժողովրդավարությունը երկակի արժեք ա։ Եթե էդքան ժողովրդավար լինեին, Իսպանիայի վրա մատ թափ կտային, երբ խոչընդոտում էին Կատալոնիայի բնակիչների՝ հանրաքվեին մասնակցելու դեմոկրատական իրավունքը։

Գաղթական
06.11.2017, 10:56
Կարծում եմ էս պահին ունեցած ավտոնոմիայի ու պետության կողմից ստացվող տնտեսական աջակցության պայմաններում անկախանալը շատ անհեռատես քայլ ա։

Պետության կողմից ստացվող տնտեսական աջակցությա՞ն..
Բայց ինքը Կատալոնիան Իսպանիայի ամենահարուստ շրջաններիցա ու միայն ինքը ապահովումա Իսպանիայի ապրանքաշրջանառության 1/5-ը:

Էստեղ միակ խնդիրը կլինի, որ, Իսպանիայից անկախանալով, ինքը փաստորեն դուրս կմնա Շենգենի զոնայից (նշածդ ֆիրմաների քոչի մասին, ճիշտն ասած, չէի լսել, բայց էս Շենգենի պահնա հենց հավանաբար դրա պատճառը):
Նոր բանակցություններ պետք կլինեն, որ Կատալոնիան ինքնուրույն մտնի Եվրոմիություն...

--» բայց ոչ ոքս ստույգ չգիտի, թե էս ընթացքում Պիժդեմոնն իր նախարարների հետ ում հանդիպեց Բրյուսելում ու ինչ բանակցեց..

Տրիբուն
06.11.2017, 17:31
Արտ, տնտեսական աջակցություն ավելի շատ Իսպանիան ա Կատալոնիայից ստանում, քան Կատալոնիան՝ Իսպանիայից։
Ես խոսել եմ մի խումբ խելքը գլխին կատալոնացիների հետ։ Իրանք ասում են, որ ուղղակի զզվել են Իսպանիայի տիրապետության տակ լինելուց, որ իրանք առանձին ազգ են, առանձին լեզվով և այլն, իսկ Իսպանիան ոնց կարում, ճնշում ա իրանց։ Ամեն դեպքում, ասում են նաև, որ անկախանալու էս ձևի մասին էլ չգիտեն՝ ինչ ասեն։ Մի կողմից, լավ ա, որ անկախանում են, մյուս կողմից՝ էն կարգի ոչ մի տեղից աջակցություն չունեն, որ կարող ա էս ամենը շատ վատ հետևանքներ ունենա։
Իմ կարծիքը․ ես կողմ եմ, որ ազգային ինքնություն ունեցող խմբավորումն անկախանալու հնարավորություն ունենա։ Ու վաբշե ԵՄ-ն կեղծ, սրիկա կառույց ա, իսկ ժողովրդավարությունը երկակի արժեք ա։ Եթե էդքան ժողովրդավար լինեին, Իսպանիայի վրա մատ թափ կտային, երբ խոչընդոտում էին Կատալոնիայի բնակիչների՝ հանրաքվեին մասնակցելու դեմոկրատական իրավունքը։

Տնտեսական աջակցություն ոչ մեկը ոչ մեկից չի ստանում։ Խնդիրը նրանում ա, որ Կատալոնիան Իսպանիայի բնակչության 16%-ն ա, ու տարածքի 6%-ն, բայց արտադրում ա ՀՆԱ 20%-ը։ Այսինքն համեմատաբար ավելի բարեկեցիկ ա միջին կատալոնացին, քան միջին իսպանացին, բացառությամբ Մադրիդի, որտեղ մեկ շնչին ըկնող ՀՆԱ-ն, ամենաբարձրն ա։ Կատալոնիան համ էլ ամենաշատ տուրիստն ա ընդունում, ու արտահանման մոտ 25%-ն ա տալիս։ Թե ֆիսկալ ֆեդերալիզմը (ով ինչքնա հարկ ա հավաքում, ինչ իրավունքով, ինչի համար ու ծախսերը ոնց են արվում) ինչպես ա Իսպանիայում աշխատում, մի կողմ թողնենք, քան որ նախ բարդ ա, երկրորդ՝ էս պահին էնքան էլ կարևոր չի։

Բայց, մի ուրիշ պահ կա էս պատմության մեջ - ներկա պահին Կատալոնիայի բնակչության միայն կեսն ա, կամ կեսցի էլ պակասն ա կատալան։ Մնացածը կաստիլիացի ա, կամ սենց ասենք, պռոստը իսպանացի։ Բայց, Կատալոնիայի տեղական ընտրություններին մասնակցում են հիմնականում կատալանները, իսկ իսպանացիները թքած ունեն, դրա համար էլ Կատալոնիայի պառլամենտում մեծամասնություն են կազմում անկախության կողմնակիցները։ Նույնն էլ անկախության հանրաքվեի ժամանակ տեղի ունեցավ․ կատալանները գնացին ու 90% կողմ քվեարկեցին, մինչդեռ բնակչութն կեսից ավելին ընդհանրապես չմասնակցեց հանրաքվեին։ Կարելի ա ասել, է թող գնային մասնակցեին, իրանց դեմոկրատական իրավունքն էր։ Բայց իրանք էլ ասում են, որ գլխանց իրանք էտ հանրաքվեն չեն էլ ուզել, որ մի բան էլ գնային մասնակցեին։ Իտոգում ստացվեց կանֆուզ, երբ հանրաքվեին մեծամասնությունը անկախություն ա ուզում, բայց միասնական Իսպանիայի հանրահավաքին ավելի շատ մարդ ա մասնակցում։

Հիմա նշանակվել են Կատալոնիայի պառլամենտի նոր ընտրություններ դեկտեմբերին, ու ամենայն հավանականությամբ էս անգամ կատալաններից բացի իսպանացիներն էլ կմասնակցեն ու անկախության կողմնակիցները էլ մեծամասնություն չեն ունենա պատլամենտում ու էս պատմությունը կվերջանա։

Պատմության ցավալի կողմը էն ա, որ մեր օրերում, ԵՄ անդամ երկրում, օրը ցերեկով, Իսպանիայ կենտրոնական ոստիկանությունը իրան նենց այլանդակ պահեց, ոնց Ֆրանկոյի ժամանակներում էր պահում, ու գրեթե ոչ մեկը դրա դեմ բան չասեց, կամ գոնե նենց չասեց, որ լսելի լիներ։ Էս փիս հարված էր ԵՄ հեղինակությանը, ու սրանից հետո ասենք իրանք իրանց ոնց են թույլ տալու ասենք Հայաստանում կամ Ուզբեկստանում ոստիկանությունը հանրավաք ցրելուց համաչափ ուժ ա կիրառում, թե չէ։

StrangeLittleGirl
06.11.2017, 18:09
Տրիբուն ձյա, ոստիկանության գեշ պահվածքը ԵՄ պետություններում հա էլ լինում ա, ուղղակի չի լուսաբանվում։ Նույն Կոպենհագենում մի քանի տարի առաջ խայտառակ (https://en.wikipedia.org/wiki/Copenhagen_December_Riot) բախում ա էղել, որը մինչև հիմա բնակչությունը չի կարողանում մարսի։ Ու էլի ոչ ոք գնահատական չտվեց ոստիկանության վարքին։ Էդ սաղ եվրոպական արժեքները սուտի բաներ են, մենակ մեզ նման ճ կլասի երկրներին վերևից նայելու ու դաս տալու համար են։

Տրիբուն
06.11.2017, 18:28

Համաձայն եմ, բայց Իսպանիան մի քիչ առանձնահատուկ ա։ Մինչև 75 թիվը զակոննի ֆաշիստական դիկտատուրա էր էտ երկրում՝ իրա սաղ ատրիբուտներով․ բրուտալ ոստիականություն, առանց դատ-դատաստանի մարդկանց տանել փակել, գլուխները ուտել, կորցնել, և այլն։ Ես գիտեմ, որ Եվրոպայում ոստիկանություն կարա շատ բռի լինի, բայց Իսպանականը առանձնանում ա իրա բրուտալությամբ, հատկապես երբ բանը հասնում ա կատալաններին տփելուն, որոնց հետ անհաշտությունը քաղաքացիական պատերազմից սկսած պահպանվում ա։ Ռեալ Մադրիդ - Բարսելոնա ֆուտբոլային սուր հակասությունը քաղաքացիական պատերազմի արդյունքն ա։

StrangeLittleGirl
06.11.2017, 19:09

Դե հա, բայց բրուտալ անցյալը չի արդարացնում տենց պահվածքը։ Ու վաբշե շատ կատալոնացիներ են ասում, որ Ֆրանկոյից հետո իրականում լիքը բաներ (=կատալոնացիների նկատմամբ բռի վերաբերմունք) դեռ մնացել են։ Ու անկախություն ուզենալը նաև դրանով ա պայմանավորված։

Վիշապ
07.11.2017, 03:48
Ինձ թվում է, հարուստ պրովինցիայի կամ մարզի անկախացումը զուտ բարեկեցության մոտիվներով առհասարակ էդքան էլ լավ գաղափար չի, դրանով աշխարհը փոխանակ ինտեգրվի, բևեռացվում է, ու կոնֆլիկտները ավելի են սրվում: Կարծես թե նենց չի որ կատալոնացիների գոյությանը կամ մշակույթին վտանգ է սպառնում, կամ սուպեր-նեղված են, եսի՞մ: Հնարավոր է, քաղաքականապես արհեստականորեն սրված թեմա է, ինչ-որ նեղ խավի նեղ շահերից ելնելով:
Էդպես, ուրեմն Կալիֆորնիան էլ պիտի անկախանա Նահանգներից (առանց էն էլ տենց թեմա կա (https://en.wikipedia.org/wiki/Yes_California)), կամ ասենք Երևանը մարզերից, և այլն :Ճ
Ու հարցական է, որ հարուստ մարզը անկախանալուց հետո ավելի լավ է ապրելու, փողն էլ ավելի է շատանալու: Շատ ժամանակ հարուստները հարուստ են աղքատների հաշվին, չլինեն այդ աղքատները (նույն երկրում), չեն լինի հարուստներ :))

Հ.Գ. Էս հարցի առաջին պատասխանը դուրս եկավ, ահագին պոլիտ-կոռեկտ ա :Ճ

Why are Catalans so hated in Spain? (https://www.quora.com/Why-are-Catalans-so-hated-in-Spain-The-fury-directed-at-Catalans-from-central-and-southern-Spain-seems-to-be-stronger-than-negative-feelings-towards-Basques-or-Gallegos-Why-is-that)

Շինարար
07.11.2017, 03:54

առանձին էթնիկ խումբ են՝ իրանց լեզվով տարբեր, չեն ուզում Իսպանիայի հետ, ճնշված լինեն, ճնշված չլինեն, տնտեսական գործոնը լինի, թե չէ, ի՞նչ կապ ունի, պիտի իրավունք ունենան՝ դեմոկրատական միջոցներով որոշելու ուզում են Իսպանիայի կազմում լինեն, թե չէ, կամ հեչ չլինի, փոխեն երկրի անունը, որ իսպանացիների դոմինանտ դերը անունից սկսված չշեշտվի: լինի ասենք Պիրենեյան ֆեդերացիա:

Վիշապ
07.11.2017, 04:18

Եթե էթնիկ խմբերով նայենք, Նահանգները պիտի բաժանվի մի 130 մասի (որ խորանանք, ստեղ սաղ էթնիկ խմբերը ճնշված են), and the good news is: հայերս կարող ա կարգին թաղ կպցնենք :Ճ Միշտ չի, որ ժողովուրդն ինչ ուզում է, դա լավ է և ճիշտ, և դա իսկապես ժողովուրդն է ուզում :)) (ես լատենտ ձախ-տոտալիտարիստ եմ աչքիս)

Գաղթական
07.11.2017, 08:06
Կարծես թե նենց չի որ կատալոնացիների գոյությանը կամ մշակույթին վտանգ է սպառնում, կամ սուպեր-նեղված են, եսի՞մ:

Մի քիչ դժվարա համեմատել, թե ով ումից ավելի է նեղված, քանի որ յուրաքանչյուրի համար սեփական ցավն է ավելի սրտամոտ:

Մյուս կողմից էլ, շատերի կարծիքով, նույն ինքը գլոբալիզացիան, կամ, ինչպես դու ասացիր՝ աշխարհի ինտեգրումը, ուղիղ է սպառնալիք է հանդիսանում ազգերի մշակութային առանձնահատկությունները պահպանելուն:

Աշխարհիս մեծերին բնականաբար ձեռք չի տա, որ ամեն մի «քոսոտ» ձայնի իրավունք ունենա ու դրա համար էլ հանդես կգան երկրների տարածքային ամբողջականության տեսանկյունից և ոչ ազգերի ինքնորոշման իրավունքի:

Միշտ չի, որ ժողովուրդն ինչ ուզում է, դա լավ է և ճիշտ, և դա իսկապես ժողովուրդն է ուզում :))

Այդ դեպքում ո՞ւմ ուզածն է լավը և ճիշտ:

StrangeLittleGirl
07.11.2017, 09:56
Ինձ թվում է, հարուստ պրովինցիայի կամ մարզի անկախացումը զուտ բարեկեցության մոտիվներով առհասարակ էդքան էլ լավ գաղափար չի, դրանով աշխարհը փոխանակ ինտեգրվի, բևեռացվում է, ու կոնֆլիկտները ավելի են սրվում: Կարծես թե նենց չի որ կատալոնացիների գոյությանը կամ մշակույթին վտանգ է սպառնում, կամ սուպեր-նեղված են, եսի՞մ: Հնարավոր է, քաղաքականապես արհեստականորեն սրված թեմա է, ինչ-որ նեղ խավի նեղ շահերից ելնելով:
Էդպես, ուրեմն Կալիֆորնիան էլ պիտի անկախանա Նահանգներից (առանց էն էլ տենց թեմա կա (https://en.wikipedia.org/wiki/Yes_California)), կամ ասենք Երևանը մարզերից, և այլն :Ճ
Ու հարցական է, որ հարուստ մարզը անկախանալուց հետո ավելի լավ է ապրելու, փողն էլ ավելի է շատանալու: Շատ ժամանակ հարուստները հարուստ են աղքատների հաշվին, չլինեն այդ աղքատները (նույն երկրում), չեն լինի հարուստներ :))

Հ.Գ. Էս հարցի առաջին պատասխանը դուրս եկավ, ահագին պոլիտ-կոռեկտ ա :Ճ

Why are Catalans so hated in Spain? (https://www.quora.com/Why-are-Catalans-so-hated-in-Spain-The-fury-directed-at-Catalans-from-central-and-southern-Spain-seems-to-be-stronger-than-negative-feelings-towards-Basques-or-Gallegos-Why-is-that)
Տնտեսական գործոնը ԵՄ-ն ա խաղացնում։ Իրականում թեև դա էլ կա, բայց դա ամենակարևորը չի։ Ավելին՝ տնտեսական գործոնը կա հենց ճնշված լինելու պատճառով։ Ու հա, Իսպանիան Կատալոնիային լավ ճնշած ա պահում։ Իսպանական այլ մարզեր ավելի շատ ինքնավարություն ունեն, քան Կատալոնիան։ Էստեղ ազգային ինքնագիտակցությունն ա ու տարիներ շարունակ ճնշված լինելը։ Ֆրանկոյից հետո իբր պիտի մի բան փոխվեր։ Որոշ բաներ փոխվել են, բայց Իսպանիան չի ուզում լիքը այլ ճնշումներից հրաժարվել։ Մի պարզ օրինակ բերեմ․ Իսպանիան հատուկ էնպիսի սահմանադրություն ա ընդունել, որ պատմության ընթացքում երբեք որևէ մեկը չկարողանա անկախանալ։ Ստեղ կասեին՝ է սահմանադրությունը փոխեք։ Սահմանադրությունը փոխել չի լինի, որովհետև իսպանական պառլամենտում կատալոնացիներն ուղղակի չեն կարող մեծամասնություն կազմել։ Հանրաքվե չեն թողնում մարդավարի անցկացնել։

StrangeLittleGirl
07.11.2017, 09:58
Եթե էթնիկ խմբերով նայենք, Նահանգները պիտի բաժանվի մի 130 մասի (որ խորանանք, ստեղ սաղ էթնիկ խմբերը ճնշված են), and the good news is: հայերս կարող ա կարգին թաղ կպցնենք :Ճ Միշտ չի, որ ժողովուրդն ինչ ուզում է, դա լավ է և ճիշտ, և դա իսկապես ժողովուրդն է ուզում :)) (ես լատենտ ձախ-տոտալիտարիստ եմ աչքիս)

Վիշ, եթե 130 էթնիկ խումբ ուզում ա անկախանալ, ուրեմն թող անկախանա։ Ի՞նչ ա էղել որ։ Եթե չեն ուզում, թող չանկախանան։ Օրինակ նույն Իսպանիայում կա նաև Գալիսիան, որտեղ նույնպես առանձին էթնիկ խումբ ա ապրում, բայց իրանք առանձնապես անկախանալ չեն ուզում։ Իրանց գործն ա։ Բայց որ ուզեն անկախանալ, պետք ա իրանց տալ էդ հնարավորությունը։

Տրիբուն
07.11.2017, 12:23
առանձին էթնիկ խումբ են՝ իրանց լեզվով տարբեր, չեն ուզում Իսպանիայի հետ, ճնշված լինեն, ճնշված չլինեն, տնտեսական գործոնը լինի, թե չէ, ի՞նչ կապ ունի, պիտի իրավունք ունենան՝ դեմոկրատական միջոցներով որոշելու ուզում են Իսպանիայի կազմում լինեն, թե չէ, կամ հեչ չլինի, փոխեն երկրի անունը, որ իսպանացիների դոմինանտ դերը անունից սկսված չշեշտվի: լինի ասենք Պիրենեյան ֆեդերացիա:

Շին ջան, Իսպանիան ֆեդերացիայա ու աշխարհագրական տերմին ա, որը որպես ազգի դենոմինացիա կիրառվում ա համ կատալանների համար, համ արագոնեսների համար, համ անդալուսիացիների համար, համ էլ կաստիլիացիների համար։ Մադրիդի իսպանացիներն էլ իսպանացի չեն, կաստիլիացի են, եթե իրանց ազգայիններին հարցնես։

Տրիբուն
07.11.2017, 12:33
Ինձ թվում է, հարուստ պրովինցիայի կամ մարզի անկախացումը զուտ բարեկեցության մոտիվներով առհասարակ էդքան էլ լավ գաղափար չի, դրանով աշխարհը փոխանակ ինտեգրվի, բևեռացվում է, ու կոնֆլիկտները ավելի են սրվում: Կարծես թե նենց չի որ կատալոնացիների գոյությանը կամ մշակույթին վտանգ է սպառնում, կամ սուպեր-նեղված են, եսի՞մ: Հնարավոր է, քաղաքականապես արհեստականորեն սրված թեմա է, ինչ-որ նեղ խավի նեղ շահերից ելնելով:
Էդպես, ուրեմն Կալիֆորնիան էլ պիտի անկախանա Նահանգներից (առանց էն էլ տենց թեմա կա (https://en.wikipedia.org/wiki/Yes_California)), կամ ասենք Երևանը մարզերից, և այլն :Ճ
Ու հարցական է, որ հարուստ մարզը անկախանալուց հետո ավելի լավ է ապրելու, փողն էլ ավելի է շատանալու: Շատ ժամանակ հարուստները հարուստ են աղքատների հաշվին, չլինեն այդ աղքատները (նույն երկրում), չեն լինի հարուստներ :))

Հ.Գ. Էս հարցի առաջին պատասխանը դուրս եկավ, ահագին պոլիտ-կոռեկտ ա :Ճ

Why are Catalans so hated in Spain? (https://www.quora.com/Why-are-Catalans-so-hated-in-Spain-The-fury-directed-at-Catalans-from-central-and-southern-Spain-seems-to-be-stronger-than-negative-feelings-towards-Basques-or-Gallegos-Why-is-that)

Ապեր, աշխարհը օբշի դեպ աջ ա թեքվում ու բավականին արագ։ Ու խարիզմատիկ գաղափարական լիդերների բացակայության պայմաններում աջաբ սանդալ ա դարձել ամեն ինչ։ Մի հատ նայի Եվրոպային ու ԱՄՆ-ին։ Ովքե՞ր են էտ երկրների քաղաքական առաջնորդները - Տրամփը՞, Մակրոնը՞, իձիոտ Կամերոնը՞, որ բրեքզիթ սկսեց, հետո ջոկեց ինչ քաքի մեջ ա, բայց արդեն ուշ էր, Ռախոյը՞, որը Բարսելոնայի կենտրում մարդկանց քացու տակ քցելու պրյամոյ հրաման ա տալիս, Պուժդեմոնը՞, որը անկախություն ա հայտարարում ու թռնում ա երկրից: Քչից շատից մի ադեկվատ քաղաքական լիդեր ա մնացել արևմուտքում, Մերկելն ա, էն էլ հեսա գլուխը կուտեն:

Ասածս ի՞նչ ա. շատ դժվար ա ենթադրություններ անել էս կոնտեքստում ով ա ճիշտ, ով ա սխալ: Նենց տպավորություն ա, որ սպոնտան ու չկառավարվող պրոցեսներ են, ու ոչ մեկը չի ջոգում, թե լուծումը որն ա: Եքա ԵՄ-ն, իրա սաղ ինստիտուտներով, դեռ մի հատ նորմալ բառակապակցություն չի ասել, թե որն ա իրա դիրքորոշումը Կատալոնիայի հարցում:

Տրիբուն
07.11.2017, 12:51
Ու հա, Իսպանիան Կատալոնիային լավ ճնշած ա պահում։ Իսպանական այլ մարզեր ավելի շատ ինքնավարություն ունեն, քան Կատալոնիան։ Էստեղ ազգային ինքնագիտակցությունն ա ու տարիներ շարունակ ճնշված լինելը։

Չէ, Բյուր, չկա սենց բան: Սաղ մի համակագի մեջ են, բացի Բասկերի երկրից ու Նավառայից, որոնք որոշ փորք առավելություններ ունեն ֆինանսական հարցերում:

Գաղթական
07.11.2017, 14:07
Պուժդեմոնը՞, որը անկախություն ա հայտարարում ու թռնում ա երկրից:

Մի քիչ սուրա որակումդ հորոխպեր:
Նորմալ պայմաններում իրենք իրենց բոլոր քայլերը պիտի նախօրոք հաշվված լինեյին՝ և՛ ոստիկանության հավանական գործողությունները, և՛ միասնական Իսպանիայի կողմնակիցների գործողությունները, և՛ Իսպանական խորհրդարանի կողմից մինչ այդ չկիրառված 155 հոդվածի հռչակումը, և՛, իհարկե, իրենց Բրյուսլյան երթը:

Եթե էդ մինիմումն էլ չեն հաշվարկել, ուրեմն սովորական ավանտյուրիստներ են, ո՛չ երկրամասի քաղաքական ղեկավարություն:

Անձամբ ես հակված եմ հավատալուն, որ ապուշ չեն:

Իսկ, եթե տենցա, իրենք երկու ճանապարհ ունեյին անկախության հռչակումից հետո.
կա՛մ քաղաքացիական պատերազմ սկսել, մեր լեզվով ասած՝ ազգային-ազատագրական,
կա՛մ փորձել հարցը միմիայն քաղաքական դաշտում լուծել..

Պիժդեմոնն էլ երկրորդ ճամփեն ընտրելով՝ նախօրոք հայտարարեց, որ իրենք ոչ թե քաղաքացիական այլ դեմոկրատական պատերազմ են հայտարարում Մադրիդին ու մեկնեցին Բրյուսել, պաշտոնական տվյալներով՝ էնտեղից հրավեր ունենալով:

Տրիբուն
07.11.2017, 14:19

Իիմ ասածն էլ էտ ա, էլի, գաղթական հոպար։ Սաղ գործողությունները մի տեսակ չհամակարգված ու սպոնտան էին, անոռուգլուխ:

Bookinist
16.11.2017, 03:24
Մենք ով ենք, որ քննարկենք ուրիշ ազգի գործողությունները․․․ մեզ ինչ

Ներսես_AM
16.11.2017, 05:30
Մենք ով ենք, որ քննարկենք ուրիշ ազգի գործողությունները․․․ մեզ ինչՈւրիշ ազգի գործերն անքննելի՞ են

Bookinist
16.11.2017, 21:35
Ուրիշ ազգի գործերն անքննելի՞ են

Իմ կարծիքով այո, քանզի դա մեզ չի վերաբերում

Mr. Annoying
16.11.2017, 21:42
Ուրիշ ազգի գործերն անքննելի՞ են

Հարգելի՛ Ներսես գծիկ այ ամ, ճիշտ այդպես։ Դա է կամքը Եհովայի։