PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական բլոգների ու Ֆեյսբուքի գալստյան մասին

Brutus
06.11.2017, 01:28
Չգիտեմ ճիշտ բաժնում եմ գրել թե չէ․․․
Ես, լինելով ֆեյսբուքի ակտիվ քաղաքացի մի օր փորփրում էի նյուզֆիդս։ Ասեմ ինձ տանջում էին էն մտքեը թե ինչի ա որ հայկական օրիգինալ կոնտենտը համարյա բացակայում ա ֆեյսում, ու տենց մտածեցի ինտեռնետով փորփրեմ հայկական բլոգերը։ Ճիշտն ասած շատ ծանոթ չէի հայկական բլոգերին՝ մենակ Արմբլոգը գիտեի ու վերջ։ Տենց որոնումներով մի քանի բլոգերի բախվեցի, լիքը հետաքրքիր նյութերով, անունները չէմ ասի ։Ճ
Ասելիքս ինչ ա նայում եմ տենամ վերջին գրառումը ասենք 2013 թիվ կամ 2010 թիվ բայց շատ քիչ են որ մինչ օրս թարմացվում են։ Հիմա ես ֆեյսից էն կողմ հայկական վեբ տեսած չլինելով դիմում եմ ձեզ որպես ամենամեծ ֆորումներից մեկի ժողովրդին։
Ինչ ա պատահել հայկական բլոգերի հետ? արդյոք Ֆեյսբուքի պատճառով ա էդ ամեն ինչը ամայացել? կան հիմա ակտիվ բլոգգերներ? թե ինձ ուղղակի սուբյեկտիվորեն ա թվում որ լիքը ամայացված բլոգեր կան?
P.S էսօր մի հատ հայկական (երևի) պլատֆորմի հանդիպեցի անունը սփյուրք էր ոնց որ, բայց չհասկացա ինչի համար էր

Աթեիստ
06.11.2017, 03:15
Վերջերս Բյուրը ոնց որ որոշել էր ակտիվ բլոգերների ցուցակ կազմել, կարծում եմ ինչ որ բանկով կկարողանա օգնել։

StrangeLittleGirl
06.11.2017, 10:48
Մենք մի խումբ մարդկանցով (ակումբցիներով) հայկական բլոգոսֆերան քիչ թե շատ ակտիվ ենք պահում։ Աշխատում ենք պարբերաբար գրառումներ անել, գրառումների տակ հաճախ հետաքրքիր քննարկումներ են ծավալվում։ Ակտիվ բլոգների ցուցակը կարող եք էստեղ (https://byurakn.wordpress.com/2017/10/16/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AC%D5%A5%D5%A6%D5%B8%D6%82-%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE-%D5%A2%D5%AC%D5%B8%D5%A3%D5%B6%D5%A5%D6%80/) տեսնել։

Հ․Գ․ Ու ճիշտ եք, ահավոր վիճակ ա բլոգոսֆերայում․ բոլորն արտագաղթել են ֆեյսբուք, ու միօգտագործման ստատուսներում են իրենց մտքերն արտահայտում։ Դրա համար մենք փորձում ենք այլընտրանք ստեղծել, բայց առայժմ էդ վեց-յոթ հոգով ենք, ընդ որում՝ ոչ մեկս Հայաստանում չի ապրում։

Brutus
06.11.2017, 22:15
Շատ շնորհակալություն ցանկի համար, ուղղակի ինձ թվում ա խնդիրը նրանում ա որ բլոգերի ինչ-որ կենտրոնացված համակարգ չկա՝ ամեն մարդ չի էլի որ հավես կանի ամեն անգամ մտնել առանձին բլոգերով շրջել տենալ թե նորություն կա՞ թե չէ։

StrangeLittleGirl
06.11.2017, 22:35

Ես փորձում եմ էդ գրառման մեջ կենտրոնացնել բլոգները։ Բացի դրանից, հնարավոր ա RSS extension քաշել բրաուզերի վրա ու ավելացնել հետաքրքրող բլոգները։ Հենց նոր գրառում ա լինում, նոթիֆիքեյշըն ա հայտնվում։

Brutus
06.11.2017, 22:49
չգիտեյի որ տենց բան կա, օքեյ կփորձեմ ։)

Ուլուանա
07.11.2017, 17:33
չգիտեյի որ տենց բան կա, օքեյ կփորձեմ ։)
Բացի դրանից, միշտ էլ հնարավոր ա համապատասխան կոճակի միջոցով հետևել/բաժանորդագրվել ձեզ հետաքրքրող բլոգին, որից հետո ամեն անգամ տվյալ բլոգում նոր գրառում հայտնվելու դեպքում էլի տեղեկացում եք ստանում մեյլին։

LisBeth
13.11.2017, 19:18
Ուրիշը ո՞վ ա։ Ակումբցի ա՞։

Ուլուանա
14.11.2017, 02:08
Ուրիշը ո՞վ ա։ Ակումբցի ա՞։
Հա, Բարեկամն ա։

Arpine
14.11.2017, 13:54
Ես պատրաստվում եմ, պատրաստվում եմ լավ պատրաստ լինել, ու հենց պատրաստ լինեմ կմտնեմ էդ ոլորտ:read։

Ուլուանա
14.11.2017, 17:52
Ես պատրաստվում եմ, պատրաստվում եմ լավ պատրաստ լինել, ու հենց պատրաստ լինեմ կմտնեմ էդ ոլորտ:read։
Նախօրոք պատրաստվելու կամ պատրաստ լինելու կարիք բոլորովին չկա, պարզապես մտնում ես ու ակամա արդեն պատրաստ ես լինում կամ սկսում ես պատրաստվել, տարբերությունն առանձնապես մեծ չի :))։ Ուղղակի քեզ հետաքրքրող մի բանից սկսի գրել, ու դու էլ չես նկատի, թե ոնց հունի մեջ ընկար, կողքից էլ որ մի քիչ քոմենթներ ու, ինչու՞ չէ, նաև լայքեր ստանաս, ավելի կոգևորվես ու լրիվ պատրաստ կլինես արդեն :))։ Նկատի ունեմ՝ պետք չի տենց չափից դուրս լուրջ վերաբերվել բլոգին. օնլայն օրագիր ա, էլի, ուղղակի ավելի լայն ու ընդգրկուն։

Arpine
14.11.2017, 20:53

Շնորհակալ եմ, Ոլու: Միանշանակ ճիշտ ես, ինձ իրականում լիքը խորհորդներ ա պետք դեռ գուգոյին էլ չեմ հարցրել: Սկսկելը շատ դժվար ա։ Իրականում էն ինչ մտածում եմ անել արդեն ամիսներ շարունակ, մի քիչ ավելին ա քան անձնական բլոգը, թեմատիկ ա, ինֆորմատիվ ու ընդ որում, էդ թեման ինձ չափից դուրս հետաքրքրում ա։ Հիմա չէի ուզի բարձրաձայնել :)): Ու հենց էս պատճառով ինձ իրոք պատրաստվել ա պետք մի քիչ :)):

LisBeth
14.11.2017, 21:24
Ինձ թվում ա բլոգը ինֆորմատիվ լինելուց բացի, պետք ա հետաքրքիր կարդացվի։ Այսինքն շարադրանքն էլ ա կարևոր։ Օրինակ Այվիի բլոգը հաճույքով եմ կադում մի հանքի, առանց ձանձրանալու, ու դրանից ինքը պակաս ինֆորմատիվ չի դառնում։ Չգիտեմ, կարող ա իրա բարձրացրած թեմաներից էլ ա։ էս վերջին գրառումն էլ ներքին ռասիզմի մասին, ընդհանրրապես կարելի ա ակումբ բերել ու քննարկել, որովհետև ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց։

Ուլուանա
14.11.2017, 22:05

Հա՜, թեմատիկ ու մասնագիտացված բլոգի դեպքում՝ ուրիշ բան. դրան, իհարկե, պետք ա նախապես պատրաստվել, համապատասխան նյութեր ունենալ։ Բայց, ինչպես սովորաբար լինում ա, ինձ թվում ա՝ խնդիրն ավելի շուտ սկսելն ա, քան պատրաստվելը, չէ՞ :))։

Ուլուանա
14.11.2017, 22:17
Ինձ թվում ա բլոգը ինֆորմատիվ լինելուց բացի, պետք ա հետաքրքիր կարդացվի։ Այսինքն շարադրանքն էլ ա կարևոր։ Օրինակ Այվիի բլոգը հաճույքով եմ կադում մի հանքի, առանց ձանձրանալու, ու դրանից ինքը պակաս ինֆորմատիվ չի դառնում։ Չգիտեմ, կարող ա իրա բարձրացրած թեմաներից էլ ա։ էս վերջին գրառումն էլ ներքին ռասիզմի մասին, ընդհանրրապես կարելի ա ակումբ բերել ու քննարկել, որովհետև ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց։
Դե հա, բայց, ասենք, նույն ձևով պիտի հետաքրքիր կարդացվեն նաև ֆորումային գրառումները, ֆեյսբուքյան ստատուսները և այլն, այսինքն՝ ցանկացած բան, որ ներկայացվում ա հանրության ուշադրությանը։ Ես որ գրել էի՝ պետք չի չափից դուրս լուրջ վերաբերվել բլոգին, նկատի չունեի, թե նշանակություն չունի՝ ոնց ես գրում։ Ես կասեի՝ հենց բլոգի դեպքում ամենաշատը նշանակություն ունի, թե ոնց ես գրում, նույնիսկ ավելի շատ, քան՝ թե ինչ ես գրում, որովհետև եթե հարցը զուտ ինֆորմացիան լիներ, կարծում եմ՝ ինֆորմացիայի պակաս առանձնապես չկա ինտերնետում, ու զուտ չոր ինֆորմացիան մարդիկ սովորաբար բլոգներում չեն փնտրում, այլ դրա համար ավելի համապատասխան պլատֆորմներում։ Բլոգն, իմ կարծիքով, անկախ բովանդակությունից, մի տեսակ ավելի մտերմիկ մթնոլորտ ա ապահովում, ի տարբերություն մի շարք այլ ինտերնետային տիրույթների։ Ու հատկապես հաշվի առնելով, որ հիմա բլոգների դարն ինչ–որ առումով անցել ա, ու փոխարենը եկել ա սոց. ցանցերի դարը, բլոգից պահանջները համապատասխանաբար ավելի շատ են. եթե հետաքրքիր չկարդացվի, չի գոյատևի։

LisBeth
14.11.2017, 23:15

Չէի ասի, որ նույնն ա ինչ ֆեյսբուքյան ստատուսը, կամ ֆորումային գրառումը։ Ինչպես ինքդ նշերցիր բլոգների դարն անցնում ա։ Ասենք ստատուսը գրեցիր, ունես հարյուր հատ ընկեր, որից հիսունը կարդաց, քսանը հավանեց, անցան առաջ, տո յեսծ, կա մարդկանց որոշակի զանգված, որ հաստատ պարպերաբար կկարդա։ Կամ ֆորումում քեզ չհետաքրքրող ինֆոյի կողքով անցնում ես, բայց ֆորումը չես լքում։ Իսկ բլոգ մտնողը, պետք ա երկրորդ անգամ էլ ուզենա գա։
Մտերմիկ մթնոլորտը լավ բան ա, բայց կոնֆրոնտացիա, շարժում, զարգացում չկա, ասինք խոսինք, իրար գլուխ շոյեցինք անցանք, սուր անկյունները շրջանցելով։ Մեկ մեկ տենց բաներ էլ ա պետք։ Շոշափել թեմաներ, որոնց մասին մնացածը քո կարծիքը կարող ա չկիսեն։ Օրինակ Ուրիշի բլոգում Հետաքրքիր բանավեճ էր մի գրառման տակ։ Բայց էլի փորփրեցի, չգտա տենց բաներ։ Զուտ ինչ որ պատմողական բաներ են, որոնց տակ մյուսն իր նամնատիպ պատմություններն ա պատմում։ Ի՞նչ ա փոխում նմանատիպ գրառումը ընթերցողի համար։ Նյութ չի տալիս մտածելու։

StrangeLittleGirl
15.11.2017, 01:27

Է ո՞վ ա քեզ խանգարում բացել բլոգ, շոշափել էնպիսի հարցեր, որոնց մասին մնացածը քո կարծիքը կարող ա չկիսեն։
Բլոգի կայֆն էն ա, որ դա ամեն մարդու անձնական տիրույթն ա ու ինչ ուզում, անում ա էնտեղ։ Մարդ կա մենակ նկար ա պոստում, մարդ կա երեք նախադասություն ա գրում, մարդ կա տասը էջանոց գրառումներ ա անում։ Հետաքրքրում ա, կարդա, չի հետաքրքրում, անցի առաջ․ ոչինչ, մի ուրիշին կհետաքրքրի։

Ուլուանա
15.11.2017, 02:04
Չէի ասի, որ նույնն ա ինչ ֆեյսբուքյան ստատուսը, կամ ֆորումային գրառումը։ Ինչպես ինքդ նշերցիր բլոգների դարն անցնում ա։ Ասենք ստատուսը գրեցիր, ունես հարյուր հատ ընկեր, որից հիսունը կարդաց, քսանը հավանեց, անցան առաջ, տո յեսծ, կա մարդկանց որոշակի զանգված, որ հաստատ պարպերաբար կկարդա։ Կամ ֆորումում քեզ չհետաքրքրող ինֆոյի կողքով անցնում ես, բայց ֆորումը չես լքում։ Իսկ բլոգ մտնողը, պետք ա երկրորդ անգամ էլ ուզենա գա։
Մտերմիկ մթնոլորտը լավ բան ա, բայց կոնֆրոնտացիա, շարժում, զարգացում չկա, ասինք խոսինք, իրար գլուխ շոյեցինք անցանք, սուր անկյունները շրջանցելով։ Մեկ մեկ տենց բաներ էլ ա պետք։ Շոշափել թեմաներ, որոնց մասին մնացածը քո կարծիքը կարող ա չկիսեն։ Օրինակ Ուրիշի բլոգում Հետաքրքիր բանավեճ էր մի գրառման տակ։ Բայց էլի փորփրեցի, չգտա տենց բաներ։ Զուտ ինչ որ պատմողական բաներ են, որոնց տակ մյուսն իր նամնատիպ պատմություններն ա պատմում։ Ի՞նչ ա փոխում նմանատիպ գրառումը ընթերցողի համար։ Նյութ չի տալիս մտածելու։
Ես չասեցի՝ նույնն ա, ինչ ֆեյսբուքյան ստատուսը, ընդամենը նկատի ունեի, որ հետաքրքրելու, դուր գալու համար երկուսն էլ պիտի հետաքրքիր գրված լինեն, եթե բացառենք խծբ–ն, որով պայմանավորված կարող ա շատերը լայքեն՝ անկախ նրանից՝ հետաքրքիր են համարում, թե չէ։ Իսկ ո՞վ ասեց, թե մեր բլոգներում ամբողջ օրն իրար գլուխ ենք շոյում, նույնիսկ ամենաանմեղ թեմաներով գրառումների տակ էլ համարյա միշտ լինում են տարակարծություններ, հաճախ՝ նաև քննարկումներ։ Լավ չես փորփրել, եթե մենակ էդ մեկն ես գտել. բոլորիս բլոգներում էլ կան հետաքրքիր բանավեճեր առաջացրած գրառումներ՝ անկախ նրանից, թե գրառումն առանձին վերցված ինչ բնույթի ա կամ ինչպես ա գրված։ Մյուս կողմից էլ՝ ո՞վ ա ասել, թե բլոգում պարտադիր քննարկումներ ու բանավեճեր առաջացնող գրառումներ պիտի լինեն, որ հետաքրքիր լինի։ Ուրիշ բան, եթե անձամբ դու բլոգ կարդալիս մենակ դա ես փնտրում։ Բայց ընդհանրապես մարդիկ շատ տարբեր նախընտրություններ ունեն էդ առումով, ու, ինչքան նկատել եմ, մարդկանց մեծ մասը զուտ մի տեսակի գրառումներով չի հետաքրքրված, այլ տարբեր։ Իհարկե, շատ դեպքերում, ինչպես արդեն ասեցի, կարևոր ա, թե ասելիքն ինչքանով ա հետաքրքիր ներկայացված։ Ընդհանրապես եթե խորանանք, քննարկումների ու բանավեճերի պլատֆորմը ֆորումն ա, ոչ թե բլոգը, բլոգն ավելի շատ պատմողական ա, քան քննարկողական, ուրիշ բան, որ ֆորմատը թույլ ա տալիս համարյա ամեն տիպի գրառումներ ու դրանց համապատասխան զարգացում՝ քոմենթներում։ Մեկը ես, օրինակ, կարող եմ հաճույքով մասնակցել բլոգային գրառման տակ ծավալված քննարկումներին ու բանավեճերին, եթե ինձ հետաքրքրում են, բայց ինձ համար շատ ավելի հետաքրքիր ա կարդալ պատմողական բնույթի գրառումներ, անձնական դիտարկումներ, որոնք պարտադիր չի, որ թեժ քննարկումներ առաջացնեն։ Ինձ համար մարդու բլոգն իր դեմքն ա, իր տունը, իր կենսագրությունը, անձնական փորձը և այլն, ու ճիշտն ասած՝ զուտ քննարկում ծավալելու նպատակով արված անդեմ գրառումներն ինձ համար որպես բլոգային գրառում էնքան հետաքրքիր ու արժեքավոր չեն, որովհետև բլոգում ես նախ և առաջ փնտրում եմ մարդուն, իսկ քննարկումների համար ավելի շուտ կմտնեմ ֆորում, ու եթե ինչ–որ թեմա հետաքրքրի, ու արդեն բացված չլինի, կբացեմ, կքննարկեմ։

Իսկ ուսուցողական, մասնագիտական ուղղվածության բլոգներն ուրիշ դեպք են, դրանք էլ, բնականաբար, կախված ոլորտից ու ներկայացման ձևից, ոճից՝ կարելի ա մեծ հետաքրքրությամբ ու հետևողականությամբ կարդալ կամ՝ հակառակը։ Ամեն դեպքում բոլորս գտնում ու կարդում ենք էն, ինչ մեզ ա հետաքրքրում։

Բարեկամ
15.11.2017, 02:53
Չէի ասի, որ նույնն ա ինչ ֆեյսբուքյան ստատուսը, կամ ֆորումային գրառումը։ Ինչպես ինքդ նշերցիր բլոգների դարն անցնում ա։ Ասենք ստատուսը գրեցիր, ունես հարյուր հատ ընկեր, որից հիսունը կարդաց, քսանը հավանեց, անցան առաջ, տո յեսծ, կա մարդկանց որոշակի զանգված, որ հաստատ պարպերաբար կկարդա։ Կամ ֆորումում քեզ չհետաքրքրող ինֆոյի կողքով անցնում ես, բայց ֆորումը չես լքում։ Իսկ բլոգ մտնողը, պետք ա երկրորդ անգամ էլ ուզենա գա։
Մտերմիկ մթնոլորտը լավ բան ա, բայց կոնֆրոնտացիա, շարժում, զարգացում չկա, ասինք խոսինք, իրար գլուխ շոյեցինք անցանք, սուր անկյունները շրջանցելով։ Մեկ մեկ տենց բաներ էլ ա պետք։ Շոշափել թեմաներ, որոնց մասին մնացածը քո կարծիքը կարող ա չկիսեն։ Օրինակ Ուրիշի բլոգում Հետաքրքիր բանավեճ էր մի գրառման տակ։ Բայց էլի փորփրեցի, չգտա տենց բաներ։ Զուտ ինչ որ պատմողական բաներ են, որոնց տակ մյուսն իր նամնատիպ պատմություններն ա պատմում։ Ի՞նչ ա փոխում նմանատիպ գրառումը ընթերցողի համար։ Նյութ չի տալիս մտածելու։

Ինձ հղում տվեցին, որ էստեղ քննարկում ա գնում բլոգագրության մասին։
Եկա, ասեմ, որ բլոգը պարտադիր չի, որ մտածելու նյութ տա, կամ բոլոր տեսակի հետաքրքրությունների ու ճաշակի տեր մարդկանց համար կարդալիք + մտածելիք ապահովի։ Ու ընդհանրապես, բլոգավարությունը պարտադիր չի, որ որևէ պարտավորություն ունենա ընթերցողի հանդեպ, դա գրելու անձնական տարածք ա, որը բաց ա ընթերցողի առաջ՝ կարդալու, մեկնաբանելու, եթե բլոգի հեղինակն այդպես կամենա, ի տարբերություն ֆորումների, որոնք կոչված են թեմա ու քննարկում զարգացնելու։ Իսկ ի տարբերություն ֆեյսբուքյան ստատուսների, սա ասածիդ պես աչք չի խոթում՝ ակամա կարդալու, այլ միայն հետաքրքրվածներն են հետևում։ Եվ նաև, ի տարբերություն ստատուսների, բլոգային գրառումները պահպանվում են արխիվի ձևով՝ որպես տարեգրություն, ու դա կարևոր ա հատկապես, երբ որպես օրագիր ես վարում բլոգդ։ Ու վերջապես, բլոգի գրառումները իմաստալից և արժեքավոր են հիմնականում հեղինակի համար և կարող են ոչինչ չնշանակել ընթերցողի համար, և դա նորմալ ա։ Թեև նույնիսկ առօրեական, քննարկման նյութ չապահովող գրառումներն էլ կարող են հետաքրքրել այս կամ այն մարդուն, կախված հետաքրքրվածության ոլորտից։ Ես, օրինակ, ուրիշների առօրեական օրագրային գրառումները, որ ոչ մի թեմա առաջ չեն քաշում, հաճույքով ընթերցում եմ՝ վերցնելով ինձ հետաքրքրողը։

ivy
29.11.2020, 14:22
Ակտիվ բլոգեր կա՞ն դեռ․ էլ աչքովս չեն ընկնում։

Վերջերս մեկի խորհրդով մի նոր հայկական սոցիալական ցանց հայտնաբերեցի՝ թութ․հայ (https://xn--69aa8bzb.xn--y9a3aq/explore)-ը։ Էստեղի կարճլիկ գրառումները ոչ թե թվիթ են կոչվում, այլ թութ :)
Տարածքը ոնց որ թե ակտիվությամբ աչքի չի ընկնում, բայց հետաքրքիր էր մի քիչ թափառելն էնտեղ ու ծանոթ դեմքեր գտնելը։ Մեր Progart-ին էլ տեսա ("archive")՝ իր դասական ուղղագրությամբ, չնայած վերջին թութը ահագին հին էր, մարտ ամսին էր արել։
Ադմինն էլ Նորայր Չիլինգարյանն է ("կողմնակի"), որին կարծեմ livejournal-ից գիտեմ, համենայնդեպս դեմքը շատ ծանոթ էր (ինտերնետում մի քիչ քչփորեցի), ու տարիների ընթացքում ոնց որ թե հեչ չէր փոխվել։
Ծանո՞թ եք էդ սոցիալական ցանցին։

StrangeLittleGirl
29.11.2020, 15:02
Ակտիվ բլոգեր կա՞ն դեռ․ էլ աչքովս չեն ընկնում։

Իմ բլոգը դեռ ակտիվ ա

ivy
29.11.2020, 15:12
Իմ բլոգը դեռ ակտիվ ա

ԿՄ-ում ու Wordpress-ում վերջին գրառումը հոկտեմբերի 19-ին արվածն էր, չէ՞, դա տեսել եմ։ Դե ակտիվ ասելով՝ նկատի ունեի ավելի ակտիվ գործածումը։
Կարծեմ, մի ուրիշ բլոգ էլ ունեիր, չէ՞։

StrangeLittleGirl
29.11.2020, 15:39
ԿՄ-ում ու Wordpress-ում վերջին գրառումը հոկտեմբերի 19-ին արվածն էր, չէ՞, դա տեսել եմ։ Դե ակտիվ ասելով՝ նկատի ունեի ավելի ակտիվ գործածումը։
Կարծեմ, մի ուրիշ բլոգ էլ ունեիր, չէ՞։

Դե արդեն երկու ամիս ա ամբողջ հայությունն ա պարալիզացված։ Չէ, wordpress-ն ա ակտիվ բլոգս։ Կսկսեմ նորից թարմացնել, երբ էս պարալիզվածությունն անցնի։

Sambitbaba
29.11.2020, 23:24
Այվ ջան, Բյուր ջան, ձեր բլոգների հղումը կտա՞ք:

Ուլուանա
30.11.2020, 07:08
Ակտիվ բլոգեր կա՞ն դեռ․ էլ աչքովս չեն ընկնում։
ԲլոգՆեր: Բլոգերը բլոգ գրողն ա :)):

Ես էլ կամ: Ճիշտ ա, պատերազմական շրջանում բան չեմ գրել, բայց մինչև էդ գրում էի պարբերաբար: Շուտով էլի կսկսեմ գրել: Բարեկամն էլ կա: Ինքն էլ վերջերս չի գրել, բայց մինչև էդ գրում էր: Սրտիկն էլ կա (Նարինեն): Ճիշտն ասած` ես հիմա հիմնականում մի քանի ակումբցիների բլոգներին եմ հետևում (բաժանորդագրված եմ, ու որ նոր գրառում են անում, մեյլիս տեղեկացում ա գալիս), մյուսները կարծեմ չեն էլ գրում հիմնականում (դե, բոլորը հիմա ՖԲ-ում են ակտիվ, բլոգն անտեսել են վաղուց), մենակ, ասենք, տարին մեկ կարող ա մեկը մի գրառում անի: Էդ էլ իմանում եմ, որովհետև LiveJournal-ից տենց դեպքերում տեղեկացում եմ ստանում որպես ինչ-որ արտասովոր իրադարձություն, ասում ա` ձեր բլոգային ընկեր էսինչը երկար ժամանակ չգրելուց հետո առաջին անգամ գրառում ա արել :D, թե չէ` ոչ էլ կիմանայի, որ գրում են, լրահոս նայելը վաղուց թարգել եմ, իրենց էլ հատուկ բաժանորդագրված չեմ:

Ես երեք բլոգ ունեմ. LiveJournal-ի ու Wordpress-ի հիմնական բլոգներս, որոնք նույնն են, ուղղակի հիմնականում ամեն մեկը տարբեր լսարան ունի, մեկ էլ ստեղծագործական բլոգս, որտեղ մենակ աշխատանքներս եմ դնում ու էդ թեմայով գրառումներ անում:

Ուլուանա
30.11.2020, 07:27
Թութ.հայը մտա, մի քիչ ֆռֆռացի. ինձ համար շատ անսովոր միջավայր էր, մի տեսակ խառնաշփոթ (ես թվիթերում էլ չկամ, չի ձգում), գրառումներն էլ, ինչքան աչքովս ընկան, առանձնապես հետաքրքիր չէին ինձ համար: Բլոգն ինձ համար ամեն դեպքում շատ ավելի հաճելի ու հարմարավետ տեղ ա, նաև` բլոգում գրելիս հիմնականում նպատակ կա իմաստալից բան գրելու, իսկ էդ ոտի վրա գրած մտքերը հազվադեպ են հետաքրքիր ու իմաստալից լինում, ինչպես որ, ասենք, ֆեյսբուքում օրական բազմաթիվ ստատուսներ գեներացնողների գրածները:

Freeman
30.11.2020, 10:31
Տելեգրամի որոշ չենլներ կան, որ բլոգի տեղ կանցնեն, օրինակ էլմոյինը (https://t.me/vazgen_torosyan)։

ivy
30.11.2020, 15:43
Այվ ջան, Բյուր ջան, ձեր բլոգների հղումը կտա՞ք:

Սամ ջան, վերջին տարիներին բլոգս չեմ թարմացրել ու ահագին հեռացել եմ բլոգերությունից (չնայած ուրիշներինը դեռ երբեմն կարդում եմ)։ Եթե մի օր նորից ակտիվանամ, անպայման կուղարկեմ քեզ հղումը։
Շնորհակալություն հետաքրքրվելու համար։

StrangeLittleGirl
30.11.2020, 16:03
Այվ ջան, Բյուր ջան, ձեր բլոգների հղումը կտա՞ք:
http://byurakn.wordpress.com

Տելեգրամի որոշ չենլներ կան, որ բլոգի տեղ կանցնեն, օրինակ էլմոյինը (https://t.me/vazgen_torosyan)։
Տելեգրամ ասելով լավ հիշացրեցիր։
Արցախի հարցով հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս հետևել Վարուժան Գեղամյանին (https://t.me/varuzhandragoman) ու Էդգար Էլբակյանին (https://t.me/elbakyan_edgar), երկուսն էլ հրաշալի մասնագետներ են։

Արշակ
30.11.2020, 19:32
Ընդհանրապես հայկական միջավայրում (ու ոչ միայն) կարծես բլոգերին փոխարինելու են գալիս տելեգրամ ալիքները։ Լիքը մասնագիտական, թեմատիկ ու զուտ անհատական ալիքներ կան։ Ընդ որում հիմա ալիքի գրառումների տակ քոմենթելու հնարավորություն էլ ա ստեղծվել ու դրանով կարելի ա ասել դառնում ա լիարժեք բլոգի փոխարինիչ։ Միակ թերությունը երևի էն ա, որ google–ը չի ինդեքսավորում ու գուգլելով ինչ–որ մեկի Տելեգրամ ալիքի վրա չես ընկնի։

ivy
30.11.2020, 19:59

Իսկ ո՞րն է տարբերությունը, կամ ինչի՞ ընտրել տելեգրամ ալիք՝ WordPress-ի փոխարեն: Ինչ-որ առավելություն կա՞:

Արշակ
30.11.2020, 22:16
Իսկ ո՞րն է տարբերությունը, կամ ինչի՞ ընտրել տելեգրամ ալիք՝ WordPress-ի փոխարեն: Ինչ-որ առավելություն կա՞:
Միանշանակ պատասխան չունեմ, ոչ էլ վստահ եմ, թե էս տենդենցը կշարունակվի, կամ որ Տելեգրամը միանշանակ ավելի լավ ա, բայց եթե առավելություններ նշեմ՝ Տելեգրամն ավելի mobile-friendly ա, follower–ներ հավաքելու ու follow արածդ մարդու գրառումների notification–ներ ստանալու առումով ավելի հեշտ ու ֆունկցիոնալ ա, ավելի մինիմալիստիկ ու դեմոկրատական ա․ վեբ էջերի ու բլոգ–պլատֆորմների ավելորդ աղմուկը չկա։
Ալիքի հեղինակի համար էլ երևի հոգեբանորեն ավելի թեթև ա՝ պակաս պատասխանատվությամբ․ ոչ թե բլոգի պես «ծավալուն հոդված» ես գրում, այլ չաթում մեսիջ գրելու կամ թվիթերում, ֆբ–ում ստատուս գրելու տիպի ա ընկալումը, չնայած նրան, որ հաճախ լավ էլ ծավալուն են լինում հատկապես անձնական ալիքներում գրառումները։ Բացի դրանից, բլոգերի մանր ու մեծ հարթակները չափից դուրս շատ են ու իրարից տարբեր, իսկ Տելեգրամը մեկն ա, ու գրեթե բոլորը Տելեգրամում կան։

Ամեն դեպքում, ինքս Տելեգրամում մի շարք հեղինակային ալիքների հետևում եմ ու էդ հետևելը առանձնապես ջանք չի պահանջում, մինչդեռ բլոգերին կայուն հետևելու սովորություն տենց էլ չկարողացա ձևավորել։ Տեխնիկապես ջանջալ էր կազմակերպելը, որ հիշեմ բացեմ բլոգերը կարդամ կամ նոր գրառումների մասին տեղեկանամ։ Բացի դրանից, բլոգերում սովորաբար մարդիկ լավաշ տեքստեր են գրում․ մարդիկ կան, որ ինձ ընդհանուր առմամբ հետաքրքրում են, կուզեմ իրանց մտքերին հետևեմ, բայց էդքան ժամանակ չունեմ էդ բոլորի երկար–բարակ տեքստերը կարդալու։ Տելեգրամում մի քիչ ավելի լակոնիկ են գրում։ Երևի մոբայլն ա մեղավոր։

Արշակ
30.11.2020, 22:28
Ինտերնետի, բջջայինի անդադար նոթիֆիքեյշնների դարում մարդկանց attention span -ը էականորեն կրճատվել ա, ու բլոգերի լավաշ տեքստերին շատերի համբերությունը չի հերիքում։ Էդ լավ ա, թե`վատ, բայց դե փաստ ա, որի հետ հաշվի ա պետք նստել։

Մյուս կողմից, տեքստով բլոգերի փոխարեն շատացել են վիդեո բլոգերը։ Հատկապես ջահելները լրիվ վիդեո քոնթենթի վրա են նստած։ Մենք բձեքս տեքստ կարդալուն ավելի սովոր ենք, բայց դե տեքստի գոյությունը զուտ տեխնիկական սահմանափակումներով էր պայմանավորված։ Փաստացի վիդեոն շատ ավելի մոտ ա բնական ու կենդանի կամունիկացիային, քան՝ չոր ու ցամաք տեքստը։ Տեքստի ինֆորմացիա փոխանցելու bandwidth–ն էլ շատ ավելի ցածր ա քան աուդիո ու առավել ևս վիդեո ֆորմատինը։ Գրքերի դեպքում էլ շատերը նախընտրում են աուդիոգրքերը հենց առաջին հերթին ժամանակ տնտեսելու համար՝ նույն գիրքը աուդիո տարբերակով շատ ավելի արագ ա «կարդացվում»։ Հավանաբար մի երկու տասնամյակի ընթացքում տեքստ կարդալը գրիչով գրելու պես աշխարհի երեսից մանրից կվերանա։

Կոնկրետ իմ դեպքում, սուտ կլինի, թե ասեմ վիդեոն իմ սիրած ֆորմատն ա, բայց այնուամենայնիվ որոշ վիդեո բլոգերի ինքս հետևում եմ։ Երևի պատճառներից մեկն էլի հետևելու ու տեղեկացման համակարգով ունիվերսալ՝ ստանդարտի վերածված պլատֆորմի՝ youtube–ի գոյությունն ա։

Աթեիստ
01.12.2020, 14:36
Իսկ ո՞րն է տարբերությունը, կամ ինչի՞ ընտրել տելեգրամ ալիք՝ WordPress-ի փոխարեն: Ինչ-որ առավելություն կա՞:

Մի քանի փաստարկ իմ կողմից բերեմ

1. Wordpress-ը կայք ա, որը նշանակում ա պտի բռաուզեր բացեմ, ինչն էլ նշանակում ա լիքը ռեսուրս (հենց դրա համար խուսափում եմ FB մեսսենջերից)։
2. Շատերը Wordpress-ում նենց ահավոր դիզայն են դնում, որ կարդալը տհաճ ա դառնում։ Տելեգրամում ես եմ որոշում ինչ ֆոնտ ու չափ դնեմ։
3. Տեղեկացումները։ Ես համարում եմ, որ էս թվին մեյլով տեղեկացում ստանալը փոստային նամակի պես ատավիզմ ա։
4. Հարմար ա, որ բոլորը մի տեղում են, ու դա էլ շատ արագ թեթև աշխատող ծրագիր ա։ Համ անձնական հաղորդագրությունները, համ հիշեցումները, համ չաթերը, համ բոտերը, համ էլ արդեն անհատական կանալները։ Ու էդ բոլորը հիանալի աշխատող որոնման համակարգով։

Freeman
01.12.2020, 21:36
Իսկ ո՞րն է տարբերությունը, կամ ինչի՞ ընտրել տելեգրամ ալիք՝ WordPress-ի փոխարեն: Ինչ-որ առավելություն կա՞:

Էս հարցին արդեն մի քանի պատասխան հնչեց, բայց իմհկ ամենամեծ պատճառը մոբայլ-ֆրենդլիությունն ա՝ իր հետևանքներով։ Օրինակ, որ առանց գործից կտրվելու, տրանսպորտի մեջ, զուգարանում կարող ես կարդալ։
Մի անգամ արդեն ակումբում գրել էի էս մասին, որ ամենաշատը զարգանում ա հենց մոբայլ ուղղությունը ու օրինակ էի բերել, որ էն խաղերը, որ մի ձեռքով կարաս խաղաս, միլիարդանոց բյուջե ունեցող խաղերի չափ եկամուտ են բերում։

Գաղթական
02.12.2020, 03:43

Էդ դու քո տեսանկյունից ես նայում, որ զուգարանում նստած առանց գործից կտրվելու մենակ մի ձեռով կարաս խաղալ:
Հակառակ սեռի համար էդքան էլ տենց չի..

Պառդոն գռեհիկության չափաբաժնի համար ))

StrangeLittleGirl
02.12.2020, 11:07
Հանուն արդարության ասեմ, որ wordpress-ն էլ հեռախոսի հավելված ունի, որն ահագին մոբայլ ֆրենդլի ա, որտեղ հետևածդ բոլոր բլոգները կարաս մի տեղում մի ֆոնտ ու դիզայնով կարդաս։ Էն ա որ հեռախոսով բլոգ (ու ընդհանրապես) կարդալն էն չի։

Freeman
03.12.2020, 13:13
Հանուն արդարության ասեմ, որ wordpress-ն էլ հեռախոսի հավելված ունի, որն ահագին մոբայլ ֆրենդլի ա, որտեղ հետևածդ բոլոր բլոգները կարաս մի տեղում մի ֆոնտ ու դիզայնով կարդաս։ Էն ա որ հեռախոսով բլոգ (ու ընդհանրապես) կարդալն էն չի։

Մոբայլ բլոգային հարթակներից մեդիումն եմ օգտագործում, ահագին հարմար ա, wordpress չեմ էլ փորձել

ivy
20.08.2021, 16:28
Հետաքիքիր է, որ սոցիալական ցանցերն իրենց բնույթով քանի գնում ավելի պարզանում են, եթե չասենք՝ պրիմիտիվանում։
Ֆորումներում ու բլոգերում պիտի գրես, վերլուծես, քննարկես։ Դրանց դարը մնաց հետևում․ ֆեյսբուքն արդեն համեմատ ավելի ժամանցային էր ու թեթև։ Թվիթերն էլ դեռ ավելի կարճացրեց մտքերի ձևակերպումը։ Յութուբը որոշեց, որ բլոգերը կարելի է բանավոր էլ ձևակերպել․ ով հավես ունի էդքան գրել-կարդալու։ Ինստագրամը մտածեց՝ ինչի գրել-խոսել-վերլուծել․ նկարներով շփվելն ավելի հեշտ է։ Հետո թիք-թոքն եկավ՝ իր մի քանի վայրկյանանոց անիմաստ-պրիմիտիվ ներկայացումներով։
Տեսնես հաջորդն ի՞նչ է լինելու։ Որ մարդ էլ ընդհանրապես ոչ մտածի, ոչ խորանա․ էն դեպքում, երբ մտածել-խորանալու թեմաները գնալով աճում են։

Աթեիստ
20.08.2021, 17:30
Ֆբ-ը մարդկանց սովորեցրեց, որ իրանց գրածին միանգամից պտի ռեակցիա տան։
Թեմատիկ խմբերում հարցը տալիս են ու նույն վարկյանին պատասխան ակնկալում։

Բարեկամ
20.08.2021, 18:09
Ֆեյսբուքը նաև մարդկանց սովորեցրեց մարդկանց՝ միմյանց հանդեպ վերաբերմունքին գնահատական տալ ըստ լայքերի։

ivy
23.08.2021, 16:16
Էսօր բլոգիս վրայի փոշին էի թափ տալիս․ պարզվեց՝ վերջին գրառումը 3 ու կես տարի առաջ եմ արել։
Մի քանի գրառումներ նայեցի 2018-2017-ից․ սովորություն չունեմ հին գրառումներ կարդալու, ու սրանք էլ մենակ աչքի տակով էի անցկացնում, բայց էդքանը հերիք էր հասկանալու համար, որ լիքը դրվագներ մոռացել եմ, դժվարությամբ էի մտաբերում՝ ինչի մասին է խոսքը։ Բա որ դեռ ավելի հին գրառումներ նայեի :8
Ամեն դեպքում, հետաքրքիր զգացողություններ արթնացան՝ բլոգագրության հետ կապված։ Գուցե դեռ հավեսս գա, նորից սկսեմ գրել։

Fragile
26.08.2021, 01:34
Ֆեյսբուքը նաև մարդկանց սովորեցրեց մարդկանց՝ միմյանց հանդեպ վերաբերմունքին գնահատական տալ ըստ լայքերի։

Նաև վերիֆիկացիա ստանալ` ըստ լայքերի։ Մտքերի դեպքում` լայքերը վերիֆիկացնում են իմաստունությունը, սրամտությունը, նկարների դեպքում` գեղեցկությունը, երաժշտության դեպքում` ճաշակը. բոլոր դեպքերում հավատալու համար կողքիններից հաստատում են ուզում։

Բարեկամ
26.08.2021, 06:09

Էդ կոնցեպտի հետ ոչ մի խնդիր չունեմ։ Ես ոչ թե դեմ եմ լայքերին, այլ նշածս՝ դրա առավել տարածված ինտերպրետացիային։

Fragile
26.08.2021, 11:39
Էդ կոնցեպտի հետ ոչ մի խնդիր չունեմ։ Ես ոչ թե դեմ եմ լայքերին, այլ նշածս՝ դրա առավել տարածված ինտերպրետացիային։

Ես էլ դեմ չեմ։ Դեմ լինել-չլինելու հարցը չի այստեղ, այլ ՖԲի ազդեցություններից, կամ թեկուզ կիրառություններից պատճառը միգուցե։

Բարեկամ
26.08.2021, 12:02
Ես էլ դեմ չեմ։ Դեմ լինել-չլինելու հարցը չի այստեղ, այլ ՖԲի ազդեցություններից, կամ թեկուզ կիրառություններից պատճառը միգուցե։

Հա, բայց քանի որ էդ կիրառությունների պատճառները մենակ չեն, այլ հաճախ զուգորդվում են նշածս խնդրին, առաջանում ա կոնֆլիկտ, ու ստիպված "դեմ ես լինում" բոլորին միասին :)

ivy
28.08.2021, 11:00
Այվ ջան, Բյուր ջան, ձեր բլոգների հղումը կտա՞ք:

Սամ ջան, վերջին տարիներին բլոգս չեմ թարմացրել ու ահագին հեռացել եմ բլոգերությունից (չնայած ուրիշներինը դեռ երբեմն կարդում եմ)։ Եթե մի օր նորից ակտիվանամ, անպայման կուղարկեմ քեզ հղումը։
Շնորհակալություն հետաքրքրվելու համար։

Sambitbaba
iparika.livejournal.com (https://iparika.livejournal.com/)