PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչո՞ւ են բոլորը ատում կորեացիներին



ՄիլենաBTS
30.10.2017, 17:34
Էս վերջերս շատ եմ նկատել, թե հայերը ոնց են ատում կորեացիներին: Ես գիտեմ ինչու, բայց կուզեի ձեր կարծիքները լսել: :think
Ինձ թվումա նրա համար, որ իրանք իրանց հետևում են, միշտ խնամված են, իրենց մազերը ներկում են(ոչ միայն կորեացիները, այլ ամբողջ աշխարհը) ու որ իրանց աչքերը պուճուրա: ^_^

Lion
30.10.2017, 18:13
Այ քեզ հաաարց??!! Փաստորեն ես բոլոր մեջ չեմ...

ՄիլենաBTS
30.10.2017, 18:27
Դուք մտնում եք էն 5% հայերի մեջ, ովքեր նորմալ են վերաբերվում կորեացիներին::good

for.est
30.10.2017, 18:35
Դուք մտնում եք էն 5% հայերի մեջ, ովքեր նորմալ են վերաբերվում կորեացիներին::good

էտ ստատիստիկան որտեղից եք վերցրել եթե հայերի մեծ մասը նույնիսկ "ժիվոյ" կորեացի չեն տեսել? :D

Արամ
30.10.2017, 21:08
Ինձ թվում ա նախանձում են։

StrangeLittleGirl
30.10.2017, 21:22
էս տռո՞լ ա։ Չեմ հավատում, որ իսկական մարդը կարա սենց լինի:

Yellow Raven
30.10.2017, 22:06
Միլենա ջան, հավատա տենց չի։ Մենք դաժե էնքան ենք սիրում կորեացիներին, որ իրանց պատվին Կորեայի ձոր ունենք շամպայնի գործարանի կողմերում։ Այ ասեիր ճապոնացիներին կամ վիետնամցիներին` մի տեղ հասկանայինք, բայց կորեացիների՞ն :o

boooooooom
30.10.2017, 22:21
Մենք՝ հայերս, իրար չենք սիրում, ոյտև մեր պատճառով "երկիրը երկիր չի": Մնացածին պաշտում ենք (չհաշված մի 2 հարևանի, որոնք փորձում են մեզանից վատը լինել)։
Բայց չեմ հասկանում, ոնց կարելի է մի ամբողջ ազգի չսիրել :think

Վահե-91
30.10.2017, 23:23
Ուզբեկի նման են, դրա համար:

Rammstein
31.10.2017, 00:51
Օրինակ ես առաջ ամեն օր ռեժիմով ատում էի կորեացիներին, երբ հեռախոսս Samsung Galaxy S3 էր (տե՛ս նկարը) ու անտանելի կախում էր ամեն ինչ անելուց։ Հիմա արդեն ահագին ժամանակ ա չեմ ատել։

https://i.imgur.com/gIh3EVk.png

One_Way_Ticket
31.10.2017, 03:40
Ինձ թվում է, ինչ-որ մեկը նպատակ է դրել կորեացիներին PR անել։
Եթե թեմայի մեջ, ապա՝ ի՞նչ է մտածում միջին-ստատիստիկ հայը կորեացիների մասին։ Միջին-ստատիստիկ հայը կորեացիների մասին չի մտածում։

Անվերնագիր
31.10.2017, 11:08
Ատում եմ Կորեացիներին՝
որ միշտ խնամված են
որ իրենց հետևում են
որ ունեն աչքեր այդքան պուճուր:

Ատում եմ նաև նրանց սերիալները
որ ի վիճակի են
սովորական գլխացավանքը
փոխակերպել սուր գլխացավի…


Թու՜հ, ինչքա՜ն բան կա Կորեացիների մեջ ատելի,-
Ես չգիտեի…

ՄիլենաBTS
31.10.2017, 13:28
Շնորհակալություն, ինձ պատճառներն էին հետաքրիր thnx;)

Տրիբուն
31.10.2017, 14:06
էս տռո՞լ ա։ Չեմ հավատում, որ իսկական մարդը կարա սենց լինի:

Վերջին կորեական բոտ-երից ա, version hay 7.3

Հարդ
31.10.2017, 21:54
Էս վերջերս շատ եմ նկատել, թե հայերը ոնց են ատում կորեացիներին: Ես գիտեմ ինչու, բայց կուզեի ձեր կարծիքները լսել: :think
Ինձ թվումա նրա համար, որ իրանք իրանց հետևում են, միշտ խնամված են, իրենց մազերը ներկում են(ոչ միայն կորեացիները, այլ ամբողջ աշխարհը) ու որ իրանց աչքերը պուճուրա: ^_^

Բա դրանց ո՞նց չատես: Էլի նեռվանացրին:

Sambitbaba
01.11.2017, 00:55
Հետաքրքիրն այն է, որ ամբողջ աշխարհը մազերը ներկում է, իսկ մենք կորեացիներին ենք ատում::think

Freeman
02.11.2017, 12:04
Զզվում եմ դրանցից, հետամնաց ազգ են

ՄիլենաBTS
04.12.2017, 22:39
Հետամնաց¿ Ինձ թվումա դուք Հյուսիսային Կորեային նկատի ունեք։ Մենք խոսում ենք Հարավային Կորեայի մասին։ Վերջինս համարվում է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը։

ОлегТрофимов
26.01.2018, 02:20
Որտեղից տենց ինֆո, ինձ թվումա մեծամասնությունը նույնիկս չգիտեն իրենց մասին)

boooooooom
22.05.2019, 21:38
Նոր էս թեման աչքովս ընկավ, մտածեցի. ես կորեացիներին չեմ ատում, հնդիկներին էլ, իտալացիներին ու ֆրանսիացիներին էլ... ես բացի հայերից, ոչ մի այլազգիի հետ բավարար չեմ շփվել, որ ատեմ(չնայած բացառվում ա, որ ազգին ատեմ, անգամ մի քանի հազարից ստացած տպավորություններով)։ Ես անգամ չեմ պատկերացնում, թե իրանք ինչով են ուրախանում, ինչից են տխրում, ինչի մասին են մտածում, արդյոք մեր նմա՞ն են մտածում/ապրում։ Երբեմն, էն խմբերով քայլող հնդիկ ուսանողներին ուզում եմ մոտենամ ու առաջարկեմ ուղղակի իրար ճանաչել. ինձ նենց հետաքրքիր ա ցանկացած ոչ հայի առօրյան, հոգսերը, մտածելակերպը։ Տեսնես շատ տարբեր ե՞ն:
Իսկ իրականում, ես էս ամենի ժամանակը չունեմ դեռ(էս տեմպերով դժվար էլ երբևէ ունենամ)։
Մի քիչ պատմեք ոչ հայերից "լսեմ" գենե))

Գաղթական
23.05.2019, 07:38
Մի քիչ պատմեք ոչ հայերից "լսեմ" գենե))

Բում ջան, կարծում եմ մի քիչ անհարմար թեմա ես գտել ու հարցերի շատ ծավալուն սպեկտր ընդգրկել:

Գուցե արժի առանձին թեմա բացել ու կոնկրետ հարցե՞ր առաջ քաշել: