PDA

Դիտել ողջ տարբերակը : Պիրիտի, Նիկեայի և Alphaone-ի համատեղ պատմվածքը



ivy
25.10.2017, 22:03
Նոր համատեղ պատմվածք. Պիրիտը սկսում է, Նիկեան՝ շարունակում, Ալֆան՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք էստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելու համար գրանցվեք էստեղ (https://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6/page31):

Քննարկումները կարող ենք սկսել, երբ պատմվածքի երեք հատվածն էլ տեղադրված լինի:

Պիրիտ
26.10.2017, 18:05
Այսօր կապիտալ մաքրության օր է տանը: Արդեն մեկ ամսից ավել մեր սիրուն տունը միայն ուտելու, խմելու, ուռելու, պարելու, բարձր երգելու, հարևանների ու ոստիկանների առաջ մեղանչելու ու քնելու համար էինք օգտագործում միայն: Իսկ տունը երկհարկանի է, ժամանակակից ու խնամքով կառուցված, ավելի բարեկարգ, քան մենք արժանի ենք: Մի խոսքով մեկ շաբաթ առաջ օր նշանակեցինք, օրացույցի մեջ նշեցինք, որպես տոն: Այսօր ապաշխարհանքի ու ինքնամաքրման օր է:

Խաղարկության արդյունքում ինձ բաժին հասավ առաջին հարկի՝ իմ սենյակի կողքի զուգարանը: Դանդաղ քերում եմ զուգարանի նստատեղի դեղին նստվածքը դոմեստոսով ու խոզանակով, խնամքով հիշում բոլոր անիմաստ օրերը ու տառապանքը, որ պատճառել եմ նրան: Թղթերի արկղը լցվել է ինչով ասես՝ անհասկանալի տուփեր, տամպոն, տաքդիր, պահպանակ, թուղթ, թուղթ, գրիչ: Լվացարանը սպիտակից վերածվել էր դեղնա-կապտա-կանաչավուն օվալի: Կրկին՝ հատուկ հեղուկի օգնությամբ վրայով լավ անցնելուց հետո այն սպիտակ է, ինչպես վայել է իսկական կերամիկային: Նույնը պատահեց նաև զուգարանակոնքի ու մնացած նախկինում սպիտակ մակերևույթների հետ: Մի խոսքով երկու ամիս առաջվա հետ համեմատած այն փոխվեց 360 աստիճանով՝ իսկական հիդրոօդերեվութաբանի նման:

Եթե ես էլ մանրեի նման գույն եմ տալիս քո զուգարանին ու հոտ հանում, օ՛ ամենազոր արարիչ, խնդրում եմ օծիր ինձ մեռոնով քո սուրբ ու ոչնչացրու իմ անիմաստ գոյությունը: Եթե չէ, ուրեմն սաղ կայֆա, կամ էլ այնքան անպետք ու չնչին, որ իմաստ չկա ժամանակ ծախսելու: Ժամանա՞կ, էտ ինչա: Լուլի լու լի, լու լի լու լի, քնի իմ բալիկ, տամագոչի, հուլ հուլի, իմ անուշ, տռոլիկ, տռոլիկ, տար ինձ տուն:

Նիկեա
28.10.2017, 01:03
Ինչ-որ տեղից ինչ-որ բան էր կաթում ճակատիս, բայց ես ոչ էներգիա, ոչ էլ հավես ունեի աչքերս բացելու ու տեսնելու համար թե էդ ինչ է։ Հետո կաթիլները ավելի հաճախակի ու ավելի շատ դարձան, ոնց որ ինչ-որ մեկը ջուր շաղ տար դեմքիս։ Ես էլի իմ համար հանգիստ կպառկեի՝ ինձ մեռելի տեղ դրած, եթե հանկարծ հեղեղի նման սառը ջուրը վրաս չլցվեր։ Հանկարծակիի եկած վեր թռա տեղիցս։ Լրիվ թրջվել էի։ Ինձ թափ եմ տալիս ու դեռ ուշքի չեկած նայում շուրջս։ Չգիտեմ որտեղ եմ, չգիտեմ ինչքան եմ անջատված էղել ու չգիտես ինչի դիմացս կանգանած է մեր կողքի հարևան Սիլվարդ ծյոծյան ու իր ոչինչ չասող դեմքով նայում է ինձ։

Կարճ փաստ Սիլվա ծյոծյայի մասին։ Ինքը ինձ տանել չի կարողանում, ինչը առավել քան բնական է ու օրինաչափ։ Իր կարծիքով մենք տունը ծառայեցնում ենք անառակաբարո նպատակների, աղմկում ենք, խանգարում հարևաններին։ Շաբաթը 2 անգամ կանոնավոր զանգում է Իսպանիա ու տան տերերին պատմում մեր պարսավելի վարքի մասին, օրական ամենաքիչը 2 ժամ իրենց տան պատուհաններից հեռադիտակով ուսումնասիրում է մեզ, մի խոսքով, վերը նկարագրված արարածը բավարարում է իդեալական հարևանի բոլոր չափանիշներին։

Հա, ու հիմա ես կանգնած եմ Սիլվարդ ծյոծյայի առաջ ու չգիտեմ ինչ ասեմ։ Ճիշտ է, մենք 2 ամիս է հարևաններ ենք ու լուռ ատում ենք իրար, բայց էս նախադասության մեջ բանալի բառը լուռ-ն է։ Համենայն դեպս ես իր հետ երբևէ չեմ խոսել, դե հիվանդ կնիկ ա, ինչ անես։ Հիմա չգիտեմ ինչ ասեմ։

Լեզուս լրիվ կապ ընկավ, երբ նկատեցի որ հագիս վարդագույն ատլասից գիշերանոց է, էն գիշերանոցներից որ սովետի ժամանակ օժիտ էին դնում։ Չէ, չմտածեք թե ամաչում եմ, ուղղակի էդ գիշերանոցով ավելի էին ընդգծվում ոտքերիս ու կրծքիս երկար գանգուրները ու ես ինձ մի տեսակ պոշլի հեքիաթում էի զգում։ Վերջը, որոշեցի շնորհակալություն հայտնել, չգիտեմ էլ ինչի համար, բարի գիշեր մաղթել, չնայած որ վստահ չէի գիշեր է թե ցերեկ ու տուն գնալ, բայց երբ բերանս բացեցի, ինձանից անկախ լրիվ ուրիշ բառեր դուրս թռան։

- Որտե՞ղ եմ ես ու ինչու՞ եմ էս դեբիլ գիշերանոցով,- ձայնս մի տեսակ աղջկական ու վախեցած ստացվեց։

Սիլվարդը էլի չէր խոսում, բայց դեմքի հեգնական արտահայտությունից փշաքաղվեցի։

- Ի՞նչ եք ուզում ինձանից,- արդեն վախենում էի խոսել, որովհետև ձայնս կառավարել չէի կարողանում։ Մի քիչ էլ ու 12 տարեկանի պես նվնվալ կսկսեի։

- Օ՛ ամենազոր արարիչ, եթե ես էլ մանրէի նման գույն եմ տալիս քո զուգարանին ու հոտ հանում, խնդրում եմ օծիր ինձ մեռոնով քո սուրբ ու ոչնչացրու իմ անիմաստ գոյությունը: Դու էիր ասում, չէ՞։

- Հա՜։
- Ես եմ։ Եկել եմ, որ վերջ տամ քո անիմաստ գոյությանը,- Սիլվարդ ծյոծյայի ձայնը էնքան ոչ սիլվարդային հնչեց, որ թվաց թե ձայնից երակներումս արյունը սառեց։

Alphaone
01.07.2018, 01:36
Փորձեցի բարձրանալ ու մեջտեղից կիսվեցի՝ մի կեսս ասում էր քշտեմ այդ անիծյալ վարդագույն գիշերանոցն ու վազեմ ուր աչքս կտրի, մյուս կեսը (հավանաբար, էն աղջկական ձայնովը) պարտադրում էր վախից տեղումս քարացած մնալ ու սատկած ձևանալ: Իրեն թողեցի քարացած իր տեղում ու ես վազեցի: Թիկունքում զգացի՝ ինչպես Սիլվարդ ծյոծյան բզիկ-բզիկ արեց նրան ու կտորները լցրեց սան հանգույցը, որ չարչարվել, մաքրել էի: Հետո ստիպված էի լինելու լերդացած արյունը քերել, ոնց քերում էի հատակին ընկած տամպոնի հետքը: Զզվելի էր: Վազելուն զուգահեռ մեր էքսցենտրիկ երեկոների դրական հիշողությունները կորում էին, փոխարենը մնում էր կեղտոտ, դեղին նստվածքը, որ ոչ մի դասմեստոս մաքրողը չէր:
Ցնցվեցի ու վերև նայեցի, բայց չէ, թվում էր. Սիլվարդ ծյոծյան չէր հետապնդում ցախավելով:
Կանգ առա այգու մոտ՝ մարդիկ տարակուսած նայում էին վարդագույն, էլեգանտ գիշերանոցի անհեթեթությանը: Հետո ականջիս հասավ ոստիկանական մեքենաների աղաղակը՝ այդ ձայնն ուրիշ ոչ մի բանի հետ չեմ շփոթի: Չսպասեցի՝ համոզվեմ, որ իմ հետևից են եկել, վազեցի: Հասա տուն, մի կողմ նետեցի գիշերանոցը, գնացի իմ մաքրած լոգասենյակ, որ ցնցուղ ընդունեմ: Հաճելի էին անակնկալները, թե չէ, դուք որոշեք, բայց դրանք երկուսն էին՝ լերդացած արյունը կպել էր կերամիկային, հարկավոր էր ժամերով քերել, գիշերանոցը կպել էր էությանս, ես այն հանում էի, ինքն էլի էր աճում: Մտածեցի, որ եթե լոգասենյակն անթերի մաքուր լինի, ապա գիշերանոցն էլ կանհետանա, բայց գիշերանոցը ոչ մի տեղ չկորավ, թեև լոգասենյակն արդեն պսպղում էր ոնց մաքրող միջոցների գովազդներում է լինում: Մի կերպ լոգանք ընդունեցի, գիշերանոցով ու հենց էդպես թաց գիշերանոցով էլ պառկեցի քնելու:
Դեժավյու: Ինչ-որ տեղից ինչ-որ բան էր կաթում ճակատիս, բայց ես ոչ էներգիա, ոչ էլ հավես ունեի աչքերս բացելու ու տեսնելու համար թե էդ ինչ է։ Հետո կաթիլները ավելի հաճախակի ու ավելի շատ դարձան, ոնց որ ինչ-որ մեկը ջուր շաղ տար դեմքիս։ Ես էլի իմ համար հանգիստ կպառկեի՝ ինձ մեռելի տեղ դրած, եթե հանկարծ հեղեղի նման սառը ջուրը վրաս չլցվեր։ Հանկարծակիի եկած վեր թռա տեղիցս։ Լրիվ թրջվել էի։ Ինձ թափ եմ տալիս ու դեռ ուշքի չեկած նայում շուրջս։ Չգիտեմ որտեղ եմ, չգիտեմ ինչքան եմ անջատված էղել ու չգիտես ինչի դիմացս կանգանած է մեր կողքի հարևան Սիլվարդ ծյոծյան ու իր ոչինչ չասող դեմքով նայում է ինձ։
Մի կերպ, ճոճվելով տեղիցս բարձրացա ու շուրջս նայեցի:
Հետո տղաները պատմեցին, որ լոգասենյակը մաքրելուց ընկել, ջարդուփշուր եմ եղել, իրենք տանը չեն եղել: Ոռնոցիս վրա Սիլվա ծյոծյան է եկել, աղմուկ բարձրացրել, հասցրել հիվանդանոց : Հիվանդանոցից իր տուն է տարել, մտածելով՝ որ մեր «թափթփուկները» ինձ խնամողը չեն: Հագուստ է ուզել, ուռած են եղել, չեն տվել, իր գիշերանոցն է քաշել վրաս, ամբողջ գիշեր անքուն ճակատիս թրջոցներ դրել: Առավոտյան զարթնել, արնաշաղախ վազել եմ դուրս, գիտակցությունս կորցրել: Վրաս ջուր է շփել, ուշքի բերել ու կիսազառանցող վիճակներում հանձնել ընկերներիս: Էն նույն Սիլվա ծյոծյան, որ մեր կյանքը դժոխք էր դարձնում:
- Հիմա ի՞նչ, Սամ, օրինակելի հարևան ենք դառնում, - ոնց որ Տիկոն էր հարցնողը:
- Չէ, ախպեր, տեղափոխվում ենք ու ապրում ոնց գիտենք, - ասացի, - մենք էս տանն արժանի չենք:
Տեղափոխվելուց հետո իմացանք, որ տան նոր վարձակալներն էլի մեր նման են:

ivy
01.07.2018, 02:04
Նոր տեսա, որ Պիրիտն Ակումբում ընդամենը 177 գրառում ունի, բայց ինձ համար էնքան վառ ու հիշվող դեմք էր, որ կմտածեի` շատ ավելի շատ գրառում է արել։
Հավես էր մի երկու ամիս առաջ հետը Գերմանիայում (մեր տանը :))) ահագին չպլանավորված ձևով ծանոթանալը։
Ափսոսում եմ, որ հաճախ չի երևում Ակումբում։
Իր գրած հատվածն էլ շատ լավն էր, մյուսներն էլ հետաքրքիր են շարունակել, բայց կուզեի Պիրիտն ինքն էլ իր սկսածն ավարտեր, համ էլ առիթ կլիներ, որ մեզ նորից իր գրած մի ամբողջական գործ նվիրեր։

Նիկեա
02.07.2018, 00:32
Էս ինչ դեբիլություն եմ գրել, գրողը տանի, լրիվ մոռացել էի :))

Ապրի Պիրիտը, որ հավես բան էր սկսել, ապրի Ալֆան, որ ցեխը մտցրած էշիս փորձել ա հանել :))

Alphaone
02.07.2018, 00:58
Էս ինչ դեբիլություն եմ գրել, գրողը տանի, լրիվ մոռացել էի :))

Ապրի Պիրիտը, որ հավես բան էր սկսել, ապրի Ալֆան, որ ցեխը մտցրած էշիս փորձել ա հանել :))

Նիկ, պակաս դեբիլություն էլ իմ գրածը չէր, էս պատահաբար աչքովս ընկավ, մտածեցի ավարտեմ, որ ինձ իրավունք վերագրեմ նոր համատեղ սկսել :D

Ծլնգ
02.07.2018, 01:05
Նիկեա ու Ալֆա, ինչ լավ ա որ դուք ինքներդ ասացիք :D փորձեցի կարդալ, Պիրիտի գրածը մի կերպ կարողացա վերջացնել․․․ վերջին երկու մասերը տանջանք էին, նաև այն պատճառով, որ երկուսիդ էլ օրագրերը այնքա՜ն լավն են, ու այնքան լավ եք գրում երկուսդ էլ։ Իսկ այստեղ՝ կախվա։

Անհամբերությամբ սպասում եմ ձեր գալիք համատեղներին։ :)