Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Բարեգործական ծրագիր 3



Cassiopeia
24.10.2017, 19:49
Հիշո՞ւմ եք մեր բարեգործական ծրագիրը։ Գումար հավաքեցինք, օգնեցինք երեխաներին, ինչով կարող էինք։

Եկեք էսօր մի ուրիշ բարեգործություն անենք։
Ակումբի Քույր Քերրին մի քանի օր առաջ ավտովթարի է ենթարկվել։ Քանի որ ինքը ամրագոտիով կապված է եղել, ֆիզիկական վնասվածք չի ստացել։ Բայց քույրը կոտրել է ողնաշարը։ Վիրահատության արժեքը (500000 դրամ) փոխհատուցում է ԱՊՊԱ-ն։ Բայց քանի որ քայլել-չքայլելու հարց կար, իմպլանտներ են տեղադրել ողնաշարի վրա (որոնց քանակը դեռ հայտնի չի), որը ոչ մի ապահովագրական չի փոխհատուցում։ Իմպլանտը բավական թանկ արժե (1 իմպլանտի արժեքը 1200000 դրամ է)։
Տանը միայն Հասմիկն է աշխատում և այդ գումարը նրա վրա է։ Գումարը պետք է վճարեն երևի մի շաբաթից։

Եկեք հավաքվենք ու թեկուզ մեկ օրվա սուրճի կամ ընդմիջման գումարը փոխանցենք Հասմիկին։

Սա պարտադիր չէ, գումարի չափ էլ ֆիքսված չկա։ Օգնում է նա, ով ցանկանում է և ինչքան ցանկանում է։

Հաշվեհամարը մի ժամանակ Աթեիստը բացել է ակումբում գրական մրցույթ կազմակերպելու համար։

Այն հիմա դատարկ է և ամբողջությամբ կտրամադրվի Հասմիկի օգնությանը։ Ով կցանկանա, նրան մանրամասն հաշվետվություն կտամ (բացահայտ չեմ տեղադրի, որպեսզի ոչ ոք չհամեմատի իր փոխանցած գումարը մյուսինի փոխանցման հետ)։

Հաշվեհամարը՝

2050061562317002 (Ինեկոբանկ)
Գաբոյան Արտակ


ԱրՔա քարտի համար, որը կցված է նույն հաշվեհամարին՝

4578 8900 0013 3742
ARTAK GABOYAN


Անձամբ ես նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն այս բարեգործությանը։

Jarre
24.10.2017, 20:25
Իսկ արտասահմանից օնլայն փոխանցելու տարբերակներ կա՞ն (ոչ բանկային փոխանցում)։ Օրինակ PayPal։ Կամ այլ տարբերակներ ՝ MoneyGram, Western Union.

Cassiopeia
24.10.2017, 20:42
Իսկ արտասահմանից օնլայն փոխանցելու տարբերակներ կա՞ն (ոչ բանկային փոխանցում)։ Օրինակ PayPal։ Կամ այլ տարբերակներ ՝ MoneyGram, Western Union.

PayPal-ը միակողմանի ա, գումար հանել չենք կարող։ Western Union-ը Հայաստանում չկա։
MoneyGram-ի համար ի՞նչ տվյալ է պետք։

Cassiopeia
24.10.2017, 20:44
Գումարը փոխանցելուց խնդրում եմ, ձեր անունն էլ գրեք նպատակի մեջ, որ իմանամ ով է փոխանցողը։

Jarre
24.10.2017, 20:48
MoneyGram-ի համար հարկավոր է անուն ազգանուն լատինատառ ինչպես անձնագրում։ Կարող ես ուղարկել ֆբ մեսինջերով։

Cassiopeia
24.10.2017, 20:50
MoneyGram-ի համար հարկավոր է անուն ազգանուն լատինատառ ինչպես անձնագրում։ Կարող ես ուղարկել ֆբ մեսինջերով։

BURNUCHYAN VERONIKA

Cassiopeia
24.10.2017, 21:50
Նոր խոսեցի Հասմիկի հետ, ասեց, որ ասել են 800000 դրամ պետք է վճարի (չնայած դեռ վստահ չէր)։ Բայց դա էլ ա շատ մեծ գումար իրա համար։

Cassiopeia
26.10.2017, 09:51
Չեք պատկերացնի, ինչ ուրախ եմ, որ ես ակումբցի եմ ու որ ձեր նման ընկերներ ունեմ :*

Sambitbaba
26.10.2017, 11:42
BURNUCHYAN VERONIKA

Իսկ հաշվեհամարները նույնն են, ինչ Արտակի՞նը:

Cassiopeia
26.10.2017, 12:25
իմ անուն-ազգանունով ManyGram-ի համար ա։ Իսկ հաշվեհամարները վերևում գրված են ու Արտակի անունով են։

Cassiopeia
26.10.2017, 13:31
Ներկա պահին հավաքվել է մոտ 200000դրամ (հաշվեհամարին և կանխիկ իրար հետ)։ Շատ շնորհակալ եմ բոլոր արձագանքողներին։

Լուսինեին այսօր դուրս են գրել հիվանդանոցից։ 3-րդ անձը վճարել է գումարը, բայց Հասմիկը առաջիկա օրերին նրան պետք է վերադարձնի այն։

Alphaone
26.10.2017, 13:55
ես սպասում եմ աշխատավարձին ու սենց պահերի նոր հասկանում, թե ինչի ա հոգեպահուստ գումար ունենալը կարևոր ((

Cassiopeia
27.10.2017, 16:50
Իմ լավ ու բարի ընկերներ.
Մինչ այսօր կանխիկով և փոխանցումով հավաքված 285000 դրամը այսօր հանձնեցի Հասմիկին։ Շատ շնորհակալ եմ բոլոր մասնակցողներից։ Հուսով եմ, որ այլևս մեզանից և ոչ ոքի հետ նման բան տեղի չի ունենա և միայն լավ առիթների դեպքում իրար թևութիկունք կլինենք։ Ուրախ եմ, որ ձեր նման ընկերներ ունեմ։

Հ.Գ. Եթե էլի ցանկացողներ կլինեն, ուշ չի մասնակցելը։

Cassiopeia
30.10.2017, 22:27
Հարգելի ակումբցիներ.
Այսօր Հասմիկին փոխանցեցի 116000 դրամ (ևս 20000 դրամ դեռ պետք է փոխանցեմ, բայց էսօր չհասցրեցի)։
Նախ իմ կողմից հայտնեմ խորին շնորհակալություն բոլոր փոխանցողներից ու հոգեպես աջակցողներից։
Ու քանի դեռ Հասմիկը ակումբ չի մտել, ես իր փոխարեն գրեմ. ինքը բոլորից շատ-շատ շնորհակալ է օգնության համար ու հուսով է, որ մի օր անպայման կփոխհատուցի :)

Մենք հպարտ ենք, որ ակումբցի ենք :)

Cassiopeia
04.11.2017, 23:58
Հարգելի ու շատ սիրելի ակումբցիներ.
Հասմիկի խնդրանքով էլ գումար չենք հավաքի։
Ընդհանուր առմամաբ հավաքվել և Հասմիկին է փոխանցվել 507000 դրամ։
Անչափ շնորհակալություն բոլոր մասնակիցներին։

Էստեղ են ասել՝ «Գյուղ կանգնի, գերան կկոտրի»։