Դիտել ողջ տարբերակը : Ուղերձներ Թոմասից
Sambitbaba
17.10.2017, 18:06
ՈՒՂԵՐՁՆԵՐ ԹՈՄԱՍԻՑ
Ջեյմս Թվայմենը՝ համաշխարհային ճանաչում ստացած գրող և երաժիշտ է: Շրջագայելով ամբողջ մոլորակով, նա "խաղաղության համերգներ" էր տալիս երկրներում, որտեղ տիրում են բռնությունն ու կռիվը: Կառավարությունների և հումանիտար կազմակերպությունների հրավերքներով ճանաչված "աշխարհի տրուբադուրը" ելույթներ է ունեցել Իրաքում և Հյուսիսային Իռլանդիայում, Բոսնիայում ու Սերբիայում, Կոսովոյում և Արևելյան Թիմորում, Իսրայելում և Մեքսիկայում և այլն:
Թվայմենի "Ուղերձներ Թոմասից: Հոգևոր երեխաների դաստիարակությունը" գիրքը նվիրված է նոր երեխաներին: Նրանք իրոք ուրիշ են: Նրանց յուրահատուկ վարքը, ներառյալ նույնիսկ "թերությունները", մատնացույց են անում այն առանձնահատուկ շնորհները, որոնք հատուկ են նրանցից ամեն մեկի համար: Նրանք ուժեղ են և խոցելի, նրանք անհրաժեշտ են մեզ և նոր աշխարհին: Եվ նրանք ունեն մեր սիրո կարիքը...
Գրքում երեխաների մասին պատմում են նրանց ծնողները, խոսում են նրանց հետ առընչված ամենատարբեր մարդիկ, ինչպես նաև մասնագետներ: Իսկ բանաստեղծությունները, որոնք ես որոշեցի թարգմանել, Թվայմենը ստացել է բուլղարացի տասնամյա Թոմասից՝ հաղորդատվության միջոցով: Ահա թե ինչ է նա գրում այդ մասին.
"Առաջին անգամ ես հանդիպեցի Թոմասին 2001 թվականի մայիսին, երբ այցելել էի Բուլղարիայի սարերում գտնվող հեռավոր մի մենաստան: Սկզբում Թոմասն ինձ ամենասովորական տասնամյա մի տղա թվաց, կենդանի և հետաքրքրասեր, ինչը յուրահատուկ է նրա տարիքի բոլոր երեխաներին: Բայց շուտով ես հասկացա, որ այդ մենաստանի փոքրիկ բնակիչներից և ոչ մեկը նման չէ այսպես կոչված "սովորական" երեխայի: Այն ժամանակ մենաստանում ապրում էր չորս երեխա. երկու տղա և երկու աղջիկ: Նրանց այնտեղ ծնողներն էին բերել, քանի որ դա ամենալավ տեղն է Բուլղարիայում, որտեղ այդպիսի արտասովոր երեխան կարող է զարգացնել իր ունակությունները և սովորել օգտագործել իր ուժը, որն իրականում կանգնած է նրա շնորհի հետևում..."
Գրքի այս նախաբանն ավելի համառոտ կարելի է կարդալ հենց գրքում, իսկ այստեղ ես կտեղադրեմ միայն այն, ինչ վերաբերվում է կոնկրետ Թոմասի բանաստեղծություններին:
"...2002 թվականի հունվարին, տանս՝ Էշլենդում (նահանգ Օհայո), ես տաք բաղնիք էին ընդունում: Հանկարծ ինձ թվաց, թե ինչ-որ մեկը նայում է ինձ վրա և ես շուռ եկա, որ տեսնեմ, թե ով է դա: Ոչ ոք չկար, բայց տարօրինակ զգացումն ինձ չէր լքում: Այդ պահին ես զգացի Թոմասի ներկայությունը, - ճիշտ ինչպես մենաստանում հանդիպման ժամանակ... Հետո ուղեղս լցվեց մտքերով, - և ես գիտեի, որ դրանք իմ մտքերը չեն: Դրանք Թոմասի մտքերն էին, և սկզբում ես ոչ մի կերպ նրանց իմաստը չէի կարողանում հասկանալ: Ես դուրս թռա բաղնիքից, վազեցի աշխատասենյակ և դրեցի ձեռքերս համակարգչի ստեղնաշարին, հուսալով, որ ինչ-որ բան տեղի կունենա, ինչ-որ չափից դուրս տարօրինակ բան: Սկզբում լռություն էր միայն, բայց հետո ինչ-որ բան փոխվեց: Մատներս սկսեցին շարժվել, մտքերը որոշակի ուրվագծեր ստացան: Եվ ես գրի առա Թոմասի առաջին ուղերձը..."
Մի խոսքով:
Ինձ շատ կարևոր են թվում այս ուղերձները: Առավելապես նրանց համար, ովքեր փոքրիկ երեխաներ են դաստիարակում: Բայց, հաշվի առնելով, որ Թոմասն այսօր արդեն մոտ երեսուն տարեկան պետք է լինի, կարելի է ասել, որ նա ձեր հասակակիցն է, - ես վստահորեն կարող եմ ասել, որ ձեզանից շատերն էլ մեծ հավանականություն ունեն թոմասներ լինելու և են, ուղղակի մոռացել են այդ մասին:
Ես շատ-շատ կուզեի, որ դուք վերհիշեք ձեր իրական էությունը, և ահա թե ինչու որոշեցի թարգմանել այս բանաստեղծությունները:
Ս -բաբա
1
Ուզու՞մ եք իմանալ, թե ով ենք մենք:
Ձեզանից ոմանք մեզ անվանում են Ինդիգո երեխաներ,
Կամ երեխաներ-արտազգայունակներ,
Կամ նույնիսկ բյուրեղյա երեխաներ:
Բայց այդ բառերը ոչինչ չեն նշանակում:
Նույնիսկ "երեխա" բառը մեզ չի համապատասխանում:
Մենք նման ենք երեխաների
և անում ենք այն, ինչ դուք սպասում եք մեզանից:
Բայց դա բոլորովին էլ այն չէ, ինչ մենք կանք:
Նույնը վերաբերվում է յուրաքանչյուրին:
Դու ինչ-որ տեսք ունես կամ գործում ես ինչ-որ կերպ:
Բայց այդ ամենը այն չէ, ինչ դու կաս:
Դու էլ՝ դեռ երեխա ես,
Քո միտքն անքակտելիորեն կապված է մեր մտքերի հետ,
Չէ՞ որ մենք բոլորս՝ նույնն ենք, ինչ դուք եք:
Դժվար է անբացատրելին բացատրել:
Եվ այնուամենայնիվ ես կարող եմ ասել, թե ով ենք մեք:
2
Մենք - դու՛ք եք:
Sambitbaba
18.10.2017, 04:36
3
Մենք ձեզ չենք պատկանում:
Հուսով եմ, դուք արդեն գիտեք այդ:
Բայց մենք եկել ենք ձեր մոտ,
Որպեսզի դու՛ք դառնանք:
Հասկանու՞մ եք:
Երեխաներն այսօր այս աշխարհ չէին գա,
Եթե չլիներ այն, ինչ դուք արդեն արեցիք:
Դուք մեզ հրավիրեցիք՝
Եվ ահա մենք այստեղ ենք:
Դուք մեզ կանչեցիք մեկմեկու հանդեպ ունեցած ձեր սիրով:
Եվ հիմա մենք սիրված ենք:
Ասածս՝ մտքով մի փորձեք հասկանալ,
Բայց զգացեք սրտով:
Եվ կհասկանաք, որ դա միակ ճշմարտությունն է:
Եվ կհավատաք:
4
Մենք՝ ձեր սիրո արտացոլանքն ենք:
Ձեր լույսի
Եվ ձեր առաքինությունների:
Մենք՝ ձեր բարձրագույն պատկերացումն ենք
Այն մասին, թե ով դուք կարող եք դառնալ
Եվ ով իրականում կաք:
Գիտակցելով դա, դուք մեզ կարող եք շատ բան սովորեցնել:
Մենք էլ կարող ենք ձեզ շատ բան սովորեցնել:
Մենք այստեղ ենք, որ միասին Նոր Աշխարհ ստեղծենք,
Աշխարհ, որը միշտ առկա է Աստծո Մտադրություններում:
Ներս թողեք այն նաև ձեր մտադրությունների մեջ,
Այդ ժամանակ կզգաք և կտեսնեք այն:
Այլ կերպ անհնար է:
Այսօր ծնված երեխաները ոչնչով չեն տարբերվում
Անցյալի երեխաներից:
Ուղղակի եկել է ժամը:
Հասկանու՞մ եք:
Sambitbaba
18.10.2017, 21:30
5
Եկել է ժամանակը, որ համարձակվես ու վերհիշես, թե ով ես իրականում:
Դա այն պահն է, երբ քեզ համար ամեն ինչ կփոխակերպվի:
Մեր առաքելությունն է՝ ցույց տալ ձեզ, թե ինչպես է դա արվում:
Ուղղակի նայիր մեր աչքերի մեջ և կհասկանաս մեկից:
Եթե համարձակվես գոնե մի ակնթարթ վանել քո վախերը
Եվ նայել ազնվորեն,
Դու կտեսնես այն, ինչ թաքնված էր մինչև օրս.
Դու կտեսնես քեզ:
Քո էությու՛նը:
Եվ մենք կժպտանք քեզ,
Քանզի այդ պահին ամեն ինչ իր լիարժեք իմաստը կստանա:
Ու մենք պարտավոր ենք աշխատել միասին, որպեսզի դա տեղի ունենա:
Այդ պատճառով է, որ մենք քեզ հիմա այս գիրքն ենք հղում:
Մենք ցանկանում ենք, որ դու մեզ լավ հասկանաս
Եվ թե մեզ, թե քեզ, օգնել կարողանաս:
6
Մենք եկել ենք ասելու քեզ հավերժական ճշմարտությունը.
Աստված սիրու՛մ է քեզ:
Ահա ամենը:
Պատրա՞ստ ես ընդունել, որ ամեն ինչ այդքան պարզ է:
Sambitbaba
19.10.2017, 19:53
7
Ու նաև դու մեզ պետք ես, որ մենք կարողանանք ձեռք բերել մեր ամենաբարձր տեսունակությունը,
Որին ընդունակ ենք:
Եվ հիշիր. դու անում ես այդ ոչ այնքան մեզ համար,
Որքան քեզ:
Ինչ որ մեզ տալիս ես,
Ինքդ կստանաս:
Դա քո հնարավորությունն է, որպեսզի նորից ծնվես
Եվ ստանաս մի դաստիարակություն, որը քեզ կօգնի ապրել կյանք անպարսավելի:
Եթե պատրաստ ես սովորել դրան,
Կիսել սովորածդ քեզ շրջապատող երեխաների հետ,
Ուրեմն կստանաս:
Դա նվեր է, որը դու կհրամցնես մեզ,
Իսկ մենք՝ քեզ:
Եվ այդ ժամանակ դու կվերհիշես:
8
Մենք բոլորս երեխաներ-արտազգայունակներ ենք:
Ահա առաջին դասը քեզ համար.
Մի փորձիր հասկանալ, արդյո՞ք քո երեխաներն արտազգայունակներ են:
Հրաժարվիր պիտակներից:
Ուղղակի գիտեցիր, որ նրանց մեջ ապրում է Աստված,
Այժմ և ընդմիշտ:
Նրանց են պատկանում Աստծո բոլոր նվերները,
Ինչպես նաև քեզ:
Վերաբերվիր նրանց այնպես, ասես Տիեզերքում նրանց է ենթակա ամեն ինչ:
Եվ դա այդպես է:
Պահիր քեզ այնպես, ասես Տիեզերքի ողջ սերը պատկանում է նրանց:
Եվ դա այդպես է:
Հիշիր, որ նվերները, որ դու նրանց ես մատուցում,
Քեզ էլ են հասնում:
Տուր նրանց ամեն ինչ՝
Եվ ամեն ինչ կստանաս:
Պատրա՞ստ ես ընդունել, որ ամեն ինչ այդքան պարզ է:
Sambitbaba
20.10.2017, 17:51
9
Եթե դու հասկացել ես, որ արտազգայունակ երեխաների դաստիարակության մասին խորհուրդները վերաբերվում են հենց քեզ,
Ուրեմն քո դասը գերազանց յուրացրել ես:
Բայց եթե պնդում ես, որ քո երեխաները բաժան են քեզանից,
Ուրեմն չհասկացար ոչինչ:
Մենք շատ կխոսենք այն մասին, թե ինչ է մեզ պետք,
Բայց նույն բանն անհրաժեշտ է նաև քեզ:
Բացիր գիտակցությունդ, որ նա կարողանա տեղավորել ավելի, քան այն, ինչին դու հավատում ես,
Եվ կտեսնես, որ հավատն այստեղ ոչ մի կապ չունի:
Սերը՝ միակ դասն է, որը մենք դասավանդում ենք,
Եվ տարբերությունների մասին սերը ոչինչ չգիտի՝ դրանք դու ես, որ ստեղծում ես:
Իսկ սերը քեզ տեսնում է այնպես, ինչպես տեսնում է Աստված:
Եվ դրանում է մեր իսկական նպատակը:
Եվ դու էլ դրա համար ես այստեղ:
10
Դու պատրա՞ստ ես արդյոք գիտակցել, որ քո երեխան՝ Քրիստոս է,
Կամ Բուդդա,
Կամ մեկ այլ Պայծառացած:
Դա ամենակարևոր բանն է, որ մենք կարող ենք խորհուրդ տալ քեզ՝
Երեխաների դաստիարակության վերաբերյալ:
Եվ դա ամենակարևորն է, ինչ մենք կարող ենք ասել քեզ կյանքի մասին:
Քո երեխայի աչքերի մեջ փնտրիր Պայծառացածին:
Պայծառացածին փնտրիր ամենուր:
Այդ ժամանակ կգտնես նրան քո ներսում:
Քո երեխան քեզ հետ է այն բանի համար,
Որպեսզի դու սովորես, որ տալով՝ ստանաս:
Որքան շատ ես տալիս,
Այնքան ավելի ես գիտակցում, որ ամեն ինչ ունես:
Եվ երբ ըմբռնում ես, որ ամեն ինչ ունես,
Կարող ես տալ երեխայիդ ամենն, ինչ նրան պետք է
Աճելու և իրեն շնորհվածն իրագործելու համար:
Sambitbaba
21.10.2017, 18:07
11
Եթե ցանկանում ես երեխայիդ դաստիարակել այնպես, որ նա բաց լինի իրեն տրված շնորհները գիտակցելու համար,
Քեզ անհրաժեշտ է բաց լինել քեզ տրված շնորհները գիտակցելու համար:
Դու կլսես սա նորից ու նորից
Տարբեր ձևակերպումներով:
Չի կարելի երեխային տալ այն,
Ինչ դու քոնը չես համարում:
Հենց որ գիտակցես, որ ինչ-որ բան քեզ է պատկանում,
Դու կարող ես այն տալ:
Երեխաները սպասում են, որ դու գիտակցես,
Թե որքան անհավանականորեն հրաշալի ես:
Եվ այդ ժամանակ նրանք այդ նվերը քեզ կվերադարձնեն:
Դու կստանաս այն նրանց ամեն հայացքի հետ,
Նրանց արտասանած ամեն խոսքի հետ:
Եվ ամենն այն պատճառով, որ կարողացար առաջինը համարձակություն ցուցաբերել:
12
Քո երեխան ընտրել է քեզ որպես իրեն ծնող
Այն նվերների պատճառով, որոնք դու ի վիճակի ես տալ իրեն:
Կյանքը սկսվում է ոչ թե ծնունդով:
Եվ այդ պահին չէ նաև, որ սկսվել են քո հարաբերությունները քո երեխայի հետ:
Շատ հավանական է, որ դուք արդեն եղել եք այստեղ առաջներում
Եվ որոշել եք նորից վերադառնալ այս կարևոր պահին:
Դուք շատ մեծ համատեղ աշխատանք ունեք կատարելու:
Ձեզ պետք է շատ բաներ այսօր բացահայտել:
Դուք վերսկսել եք ձեր գործընկերությունը, որը միշտ եղել է:
Եթե հարգանքով վերաբերվես այդ փոխհարաբերություններին հիմա,
Քեզ կվերադառնան անցյալում ձեռք բերած քո բոլոր շնորհները:
Sambitbaba
22.10.2017, 18:53
13
Ժամանակին դու երեխայի հետ սուրբ միություն հաստատեցիր:
Դեռևս ժամանակների ամենասկզբից առաջ
Այն կնքված է ձեզանով
Ու նաև ձեր համար:
Աշխատիր հիշել այդ մասին, երբ ստանձնում ես
Օգնել երեխային՝ արթնացնել իր շնորհները:
14
Հիմա դու ընտրություն ես կատարում:
Եվ քո որոշումը դուրս է անձնական փոխհարաբերությունների սահմաններից:
Այդ ընտրությունը դու կատարում ես ամբողջ աշխարհի հետ միասին:
Ամբողջ Տիեզերքն է մասնակից դրանում:
Ահա թե ինչու ենք մենք այդքան ուշադիր քո հանդեպ:
Դու չես կարող պատկերացնել, թե որքան կարևոր է այդ ամենը:
Քո երեխայի աճի հետ մեկտեղ դու ինքդ կտեսնես պտուղներն աշխատանքիդ,
Եվ քեզ համար ամեն ինչ կպարզվի:
Երեխաները եկել են, որ փրկեն աշխարհը:
Եվ դա չափազանցություն չէ:
Բայց նրանց անհրաժեշտ է քո օգնությունը:
Դու ընտրիր սերը,
Իսկ մնացած ամեն ինչ ինքնին կբացահայտվի:
Sambitbaba
23.10.2017, 16:23
15
Ահա հարց, որը դու քեզ պետք է տաս.
Ո՞րն է այն մեծագույն նվերը, որը դու կմատուցես քո երեխային:
Ի՞նչ կսովորեցնես նրան, որպեսզի օգնես
Ի կատար ածել իր առաքելությունը Երկրի վրա:
Ի՞նչ կառաջարկես, որպեսզի հարստացնես
Աշխարհի և նրա վրա գոյություն ունեցող ամեն ինչի
Նրա ընկալումը:
Եթե ի վիճակի լինեիր նրան միայն մեկ բան տալ, -
Դու ի՞նչ կընտրեիր:
16
Ահա ևս մեկ հարց, որ դու պետք է քեզ տաս.
Ի՞նչ նվեր կուզենայիր ինքդ ստանալ:
Sambitbaba
23.10.2017, 23:14
17
Երբ սկսես երեխայիդ այս աշխարհ ուղեկցել,
Կպարզվի, որ այդ երկու հարցերը՝ միևնույն բանն են:
Եվ որքան արագ դու այդ գիտակցես,
Այնքան ավելի արագ կօգնես երեխայիդ արթնացնել իր շնորհները:
Չէ՞ որ դա ձեր ընդհանուր խնդիրն է:
18
Աշխարհին իմաստություն է պետք, պետք են շնորհներ,
Որոնք քո երեխան ունի:
Դու ես պետք աշխարհին:
Պատկերացրու քեզ.
Դու քնած էիր, բայց եկել է արթնանալու ժամանակը:
Եկել է ժամանակը սկսել
կառուցումը երջանիկ կյանքի:
Երբ դու բացես աչքերդ և շուրջդ նայես,
Կտեսնես քո աչքերի մեջ նայող երեխայիդ:
Դուք երկուսդ էլ քնած էիք:
Քո արթնանալու հետ մեկտեղ երեխան էլ արթնացավ:
Իսկ հիմա պետք է անցնել գործի:
Sambitbaba
24.10.2017, 10:07
19
Խորհիր այս գրքի վերնագրի մասին.
"Երեխաների դաստիարակությունը..."*
Անգլերեն "դաստիարակել" բառը
Հոմանիշ է "բարձրացնել" բառին:
Բարձրացնել սեփական երեխային...
Նայելով իրերին այս կողմից,
Դու նոր ըմբռնում ես ձեռք բերում:
Դու այստեղ ես նրա համար, որ երեխայիդ երկինք բարձրացնես:
Մնացած ամեն ինչ տեղի կունենա ինքնիրեն:
Քեզ պետք է սովորել, թե ինչպես երեխայիդ փոխանցես Աստծուն:
20
Արտազգայունակ երեխաների դաստիարակության ոլորտում
"Հեղինակությունների" մի լսիր:
Վերջիվերջո դու հրաժարվելու ես նույնիսկ նրանից,
Ինչ հիմա ես եմ ասում:
Լսիր քո սրտին:
Նա գիտի, թե ինչ է պետք:
Փորձիր ազատվել գլխիդ իշխանությունից:
Հրաժարվիր քեզ համար սովորական ուղիներից,
Եվ թող ամեն ինչ իր հունով շարժվի:
Որքան ավելի քիչ ես ուղղորդում իրադարձությունները,
Այնքան ավելի շատ նրանք ուղղորդում են քեզ:
- - - - - - - - - - - - - -
* Գրքի անգլերեն վերնագիրն է.
"Messages from Thomas
Raising Psychic Children"
Sambitbaba
24.10.2017, 17:57
21
Երեխաները եկել են այստեղ, որպեսզի ծառայեն որպես
Նոր Աշխարհի հայելի:
Նրանք անում են այդ, միանալով գիտակցության ցանցին,
Որտեղ կարող են գործել որպես Միասնական Գիտակցություն:
Կապ չունի, թե կոնկրետ ինչպես է դա տեղի ունենում:
Մանրամասները հասանելի չեն մտքին:
Կարևոր է միայն գիտակցել, որ դու
Անբաժան ես ցանցից:
Նրանք քեզ կոչում են միանալ այդ Մեծ Աշխատանքին:
Երեխաներին անհրաժեշտ է քո օգնությունը:
Հենց դրա համար էր անհրաժեշտ այս գիրքը:
Ինչպե՞ս դու կարող ես օգնել երեխաներիդ իրենց շնորհներին տիրանալ:
Նրանց ականջ դնելով:
22
Լսիր տողերի արանքում:
Նրանք քեզ շատ բան են ցանկանում ասել:
Բայց նրանց ուղեղն աշխատում է ոչ քո ուղեղի պես:
Նրանք ձեր գծային սխեմաները դեռ վերջնականապես չեն յուրացրել,
Եվ այդ պատճառով նրաց այնքան էլ դժվար չէ պարուրվել նրան,
Ինչ իրենք գիտեն և ցանկանում են արտահայտել:
Իսկ այդ օղակի կենտրոնում՝ պատասխանն է,
Աշխարհին անհրաժեշտ:
Նայիր կենտրոնին ամենի, ինչ նրանք ասում են:
Մի սպասիր, որ նրանք կխոսեն այնպես,
Ինչպես դու ես խոսում:
Իսկ ամենալավը քեզ համար կլիներ՝ համարձակվել
Եվ այդ շրջանի մեջ հենց ինքդ մտնել:
Եվ այդ ժամանակ դու կհասկանայիր ամեն ինչ այնպես,
Ինչպես առաջներում երբեք չես հասկացել:
Sambitbaba
25.10.2017, 17:57
23
Եթե սովորես մեզ իսկապես լսել,
Դա քեզ օգուտ կտա ամենաանսպասելի ոլորտներում:
Նվիրիր մեզ լսելու քո պատրաստակամությունը:
Այդ ժամանակ կլսես
Եվ անպայման կհասկանաս:
Երբ հասկանաս, թե ինչ են ցանկանում ասել երեխաները,
Դու կկարողանաս խոսել նրանց լեզվով
Եվ ապրել նրանց պես:
Մենք չենք խնդրում, որ դու մեզ տաս ինչ-որ բան,
Այլ ընդունիր միայն քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
Քո մեջ արտազգայունակ երեխա է ապրում,
Եվ այդ երեխան շատ բան է ցանկանում ասել:
Լսիր մեզ՝
Եվ դու կսովորես լսել քեզ:
24
Աշխատիր չմոռանալ, որ նայելն ու տեսնելը՝
Տարբեր բաներ են:
Ճիշտ, ինչպես լսելն ու ընկալելը:
Կարելի է նայել ինչ-որ մեկի վրա, բայց իրականում չտեսնել նրան:
Ճիշտ նույնպես կարելի է լսել մեկին, բայց չընկալել:
Քո երեխաները ծարավի են , որ իրենց տեսնեն
Եվ ընկալեն:
Դա առաջին նվերն է, որ դու կարող ես նրանց մատուցել:
Լսիր ամբողջ սրտով
Եվ նայիր ամբողջ հոգով:
Եթե կարողանաս տալ նրանց այդ նվերը,
Դրանով դու նրանց մեծ օգնություն կցուցաբերես:
Իսկ նրանք կօգնեն քեզ վերհիշել քո իսկական էությունը:
Sambitbaba
26.10.2017, 11:07
25
Լույս է եկել աշխարհ, իսկ քո միտքը չի կարողանում ճանաչել նրան:
Դու նրան էիր սպասում շատ վաղուց:
Քո երեխաները կարող են տեսնել այդ լույսը,
Իսկ դու ոչ:
Եվ այնուհանդերձ քո ներսում էլ այն նույքան պայծառ է, որքան նրանց մեջ:
Նայիր նրանց աչքերի մեջ, և հասկացումը կգա:
Հետո նայիր քո աչքերի մեջ:
Կտեսնես, որ տարբերություն չկա:
Նայիր մանկան աչքերի մեջ, և կտեսնես այն,
Ինչը դուրս է բանականության սահմաններից:
Երեխան չի հեռացնի հայացքը,
Այլ կնայի և կժպտա սիրով:
Դու կգնաս, քեզ զգալով վերանորոգված:
Ու սիրտդ էլ կթեթևանա,
Իսկ գլուխդ կպայծառանա:
Հաջորդ անգամ, երբ մեկը նայի քեզ վրա,
Մի փախցրու հայացքդ:
Համարձակվիր նայել մարդու աչքերի մեջ այնքան, որքան կկարողանաս:
Կարող է ընկնել պատը:
Կարող է խափանվել նզովքը, -
Եվ ամենն այն պատճառով, որ դու համարձակվել ես տեսնել:
26
Կուզե՞ս իմանալ երեխաներին դաստիարակելու ամենալավ միջոցը,
Որպեսզի նրանք կարողանան արթնացնել իրենց շնորհն արտազգայունակության:
Իմ լավագույն խորհուրդն է.
Տե՛ս նրանց:
Տես նրանց իսկապես:
Իսկ հետո լսիր:
Sambitbaba
26.10.2017, 21:16
27
Երեխաները, որ հիմա աշխարհ են գալիս,
Չեն տեղավորվում այն տուփերի մեջ, ուր ցանկանում են նրանց խցկել մեծերը:
Դու կարող ես միայն այդ տուփը դնել երեխայի կողքին,
Իսկ նա կարող է ուղղակի նրա կողքին նստել:
Ուրիշ ոչինչ երեխայից դու մի սպասիր:
Եթե նա նստեր տուփի մեջ,
Դու նրանից ոչինչ չէիր սովորի:
28
Նոր երեխաները գիտեն, որ առանց իրենց կյանք տվող աղբյուրի
Արտազգայունակության շնորհը ոչ մի բան չարժի:
Այդպիսի երեխան կարող է անել ձեզ անհավանական թվացող բաներ,
Կամ արտահայտվել իմաստուն անհամեմատ իր տարիքի,
Իսկ վայրկյան անց զբաղվել այլ բաներով ու նորից դառնալ սովորական մանկիկ:
Բայց ամեն ինչի կենտրոնում
Գտնվում է հիմքը, որի շնորհիվ դա հնարավոր է.
Սե՛րը:
Երբ բաց է քո սիրտը,
Հրաշքներն ինքնիրեն են տեղի ունենում:
Քո երեխաները հասկանում են դա:
Երբ քո կյանքի կենտրոնում գտնվում է սերը,
Միտքդ լայնանում է և ամփոփում է իր մեջ
Հնարավորությունների մի ամբողջ տիեզերք:
Եվ երեխաները դա հասկանում են:
Մի՛ փորձիր սովորեցնել երեխաներին արտազգայունակությանը:
Թող նրանք ինքները սովորեցնեն քեզ սիրել,
Եվ այդ ժամանակ կհասկանան, թե իրենք ով են:
Sambitbaba
27.10.2017, 17:34
29
Երեխաները կարող են սովորեցնել քեզ, որ խոսքեր պետք չեն:
Հնարավոր է, լսելով երեխաներին, դու շփոթության մեջ կընկնես:
Բայց եթե նրանց նայես սրտաբաց՝
Ամեն ինչ իմաստ կստանա:
Դու կարծում էիր, որ այս գրքում խոսքը գնալու է երեխաների դաստիարակության մասին,
Բայց իրականում ամեն ինչ ընդհակառակն է:
Իրականում
Այս գիրքն այն մասին է, թե ինչպես երեխային հնարավորություն տաս դաստիարակել քեզ:
30
Կա այդ բանը հասկանալու նաև մեկ այլ հնարավորություն:
Վերաբերվիր իրավիճակին, ինչպես եթե դու և երեխան
Երկուսդ էլ նորեկներ եք այս աշխարհում:
Հնարավոր է, որոշ ոլորտներում ինչ-որ բան դու ավելի լավ գիտես,
Բայց երեխան հավերժությանն ավելի մոտ է:
Նրա միտքն ավելի բաց է, քան քոնը:
Նա այդքան շատ ենթադրություններ չի անում:
Իսկ իրականում դուք երկուսդ էլ այս մոլորակի վրա նորեկներ եք,
Քանզի ամեն պահ այն նորից է վերաստեղծվում:
Բռնիր երեխայիդ ձեռքն ու առջ գնա զարմանքն աչքերումդ,
Այդ ժամանակ դուք կկարողանաք միասին սովորել:
Նայիր ամեն ինչին այնպես, ասես նախկինում երբեք դու այն չես տեսել:
Sambitbaba
29.10.2017, 10:43
31
Երբ դու փոքրիկ էիր,
Վարագույրը, որը բաժանում էր այն, ինչ դու տեսնում էիր աչքերով,
Եվ այն, ինչ տեսնում էր քո երևակայությունը, -
Բարակ էր:
Տարիների հետ այդ ծածկոցն ավելի էր հաստանում, -
Մասնավորապես այն պատճառով, որ ծնողներդ ասում էին,
Որ այդ աշխարհներից մեկն իրական է,
Իսկ մյուսը պատրանքային:
Դու՝ քո երեխաների հետ նույն կերպ մի վարվիր:
Նրանք տեսնում են այն, ինչ դու քո գիտակցությամբ ճանաչել անկարող ես:
Որովհետև չկա տարբերություն ֆիզիկական աշխարհի
Եվ այն աշխարհի միջև, որը դու տեսնում ես, երբ աչքերդ ես փակում:
Իրական չեն երկուսն էլ:
Երեխաներն այդ գիտեն:
Այդ պատճառով նրանք ընդունակ են, խաղալով,
Մեկից մյուսն անցնել:
Հենց դրանում է նրանց շնորհը:
Դու նույնպես կարող ես գտնել այդ վիճակը,
Բայց միայն եթե դադարես այն փնտրել:
32
Ծաղկելով ու հասունանալով, քո երեխայի իմաստությունը
Կսկսի արտահայտվել տարբեր կերպ:
Բաց եղիր ամեն ինչի համար,
Նույնիսկ նրա, ինչը չես հասկանա մտքով:
Ըմբռնումը՝ շնորհ է, որն ստանում ես, հավատալով:
Հավատը նման է տեսիլքի:
Իրը կարող է գտնվել ուղիղ քո դիմաց,
Բայց դու այն այդպես էլ չես տեսնի:
Ճիշտ նույնպես ճշմարտությունը
Կարող է քեզ հետ լինել հենց այս պահին,
Բայց եթե դու չհավատաս, որ այն կողքիդ է,
Երբեք չես գիտակցի, թե ինչ նվեր է նա քեզ խոստանում:
Մի մոռացիր, որ երեխադ քեզ ընտրել է ոչ պատահականորեն.
Դրա համար կարևոր պատճառներ են եղել:
Դու կարող ես շատ բան տալ քո երեխային,
Եվ նա էլ քեզ պատասխան նվերներ կբերի:
Դուք միասին եք արթնանում:
Ի՞նչ տարբերություն, թե ով ձեզանից առաջինը կլինի:
Sambitbaba
29.10.2017, 19:43
33
Եթե դու թույլ տաս քեզ լինել լավ աշակերտ,
Քեզանից լավ ուսուցիչ էլ կստացվի:
Երեխաներիդ պետք են թե մեկը, և թե մյուսը:
Սովորել և սովորեցնել՝ միևնույն բանն է:
Երեխաները տալիս են հարցեր, որորվհետև ցանկանում են հասկանալ:
Բայց նրանք արդեն գիտեն:
Հասկանու՞մ ես տարբերությունը:
Դու քո երեխայից ոչնչով չես տարբերվում:
Այո, մարմինդ ավելի մեծ է,
Այո, ուղեղդ ավելի շատ տեղեկություններ է կուտակել:
Բայց տեղեկություններից օգուտը քիչ է:
Ինչպես նաև ավելի հասուն մարմնից:
Երեխաներն ավելի մոտ են իրականությանը,
Չէ՞ որ բաց է նրանց միտքը
Եվ պատրաստ լցվելու:
Իսկ քո՞նը...
Քո պատկերացումներն այլևս անօգուտ են:
Հրաժարվիր նրանցից
Մեկընդմիշտ:
34
Երիտասարդ ժամանակ այս աշխարհում դու փորձում էիր գտնել
Քո ուղին:
Եվ ամենուր քեզ դիմավորում էին դժվար խնդիրներ:
Քո երեխաները փորձում են իրենց ճանապարհը գտնել միանգամից երկու աշխարհներում:
Եվ նրանց առջև կանգնած են խնդիրներ, որոնք դու ի վիճակի չես նույնիսկ իմաստավորել:
Նրանց շփոթությունը հրահրված է նրանով, որ նրանք հիշում են անտեսանելի աշխարհը,
Եվ փորձում են հաշտեցնել այդ վերհիշողությունները ֆիզիկական տիեզերքի իրականության հետ:
Մի՛ փորձիր արագացնել այդ ընթացքը:
Թույլ տուր նրանց աշխատել ինքնուրույն,
Որպեսզի գտնեն դեպի հավասարակշռություն տանող սեփական
Ճանապարհը:
Sambitbaba
30.10.2017, 18:20
35
Ոչ մի գիրք քեզ չի սովորեցնի երեխա դաստիարակել:
Սիրտը՝ միակ վստահելի ուղեվարն է:
Թող այն միշտ բաց լինի:
Քո սիրտը՝ սքանչելի ուսուցիչ է:
Այն կտանի քեզ աշխարհներով,
Որոնք քո միտքն ի վիճակի չէ պատկերացնել:
Սիրտը զգում է խորին ռիթմերը,
Երկու աշխարհներ կապող:
Այն սովորեցնում է ոչ թե տեղեկությունների միջոցով,
Այլ կարեկցանքի և ընբռնման փորձի շնորհիվ:
Եթե դու ականջ դնես սրտիդ խորհուրդներին,
Միշտ միայն ճշմարիտ որոշումներ կընդունես,
Նույնիսկ երբ թվում է, որ ճիշտ որոշում չկա:
Արդյունքներ սիրտը երբեք չի հասկանում:
Նրա տեսադաշտն ավելի լայն է:
Սիրտը հավերժական պատասխաններ է փնտրում:
36
Սովորիր ազատվել քո մտավոր կառույցներից:
Որքան արագ հասկանաս, որ չգիտես, թե ինչ ես անում,
Այնքան ավելի լավ քեզ համար
Եվ այնքան ավելի շատ կօգնես երեխայիդ:
Թուլություն չէ հասկանալ, որ քեզ պետք է օգնություն:
Թուլություն է՝ համարել, որ ինչ-որ բան գիտես,
Իսկ իրականում չգիտենալ:
Հրաժարումն ամեն ինչից՝ իմաստության սկիզբն է:
Վստահելն ամեն ինչին՝ հիմքն է իմաստության:
Երախտագիտությունն ամեն ինչի համար՝ իմաստության արդյունքն է:
Երեխաները բավական շատ գիտեն, որպեսզի քեզանից օգնություն խնդրեն,
Նույնիսկ ամենաաննշան որոշումներն ընդունելիս:
Չես փոշմանի, եթե օրինակ վերցնես նրանցից:
Sambitbaba
31.10.2017, 18:01
37
Ապրիր անվրդով
Քո "ես չգիտեմ"-ի մեջ:
38
Դու մինչև օրս դեռ հավատում ես, որ ժամանակը՝ ուսուցման խոչընդոտն է:
Ոչ, ժամանակը սովորելու հետ կապ չունի:
Գիտելիք՝ ահա ապացույցը նրա, որ դու ինչ-որ բան սովորել ես:
Ամենն, ինչ քեզ սպասվում է իմանալ, - որ Աստված քեզ սիրում է:
Քո երեխաներն այդ արդեն գիտեն,
Իսկ դու դեռ դիմադրում ես:
Դու շատ կօգնես երեխաներին, եթե թույլ տաս նրանց սովորեցնել քեզ այդ սիրուն:
Այդ ժամանակ նրանք էլ ավելի լիովին կհասկանան:
Երբ երեխան ձեռք է բերում իր շնորհները,
Դա քո մեջ վառում է մի կրակ, որն ընդունակ է արթնացնել
Քո սեփական գիտելիքները:
Հիշիր, որ այդ ճանապարհով դուք միասին եք քայլում:
Դա ամենակարևորն է, ինչ մեք կարող ենք քեզ սովորեցնել:
Sambitbaba
01.11.2017, 19:10
39
Արտազգայունակ երեխաները չեն համարում, որ մի շնորհը մյուսից ավելի լավն է:
Մեկն առարկաներ է տեղաշարժում մտքի լարումով,
Իսկ մյուսն ապաքինում է սրտով:
Երկու դեպքում էլ շնորհը մի որակով է ծնված.
Սիրո՛վ:
Մի սպասիր, որ երեխաներդ կսկսեն հրաշքներ գործել:
Միակ իսկական հրաշքը՝ սերն է:
Այս պահին նրանք նայում են քեզ վրա
Եվ սպասում են, որ դու ցույց տաս այդ հրաշքը:
Բանն այն է, որ նրանք ինքները սերը չեն հասկանում,
Դա նրանց համար կամուրջ է սրտի և մտքի միջև:
Դու էլ հենց այդ կամուրջն ես:
Եվ նրանք հարյուրապատիկը քեզ հետ կվերադարձնեն:
Այդ կամուրջով նրանք քայլում են իրենց կողմից,
Իսկ դու՝ քո կողմից ես քայլում:
Գաղտնիքը՝ հանդիպումն է կամուրջի մեջտեղում:
40
Լույսը թունելի վերջում չէ:
Այն վառվում է ոչ այնքան հեռվում,
Եվ մի փնտրիր այն քո սեփական փորձից դուրս, -
Այն հիմա էլ քո ներսում է:
Այն երբեք չի մարել,
Ինչպես դու էլ երբեք չես լքել Աստծո Գիտակցությունը:
Դու գնալու տեղ չունես,
Կատարելու բան չկա:
Բռնիր երեխայիդ ձեռքը
Եվ կանգնիր նրա կողքին լուռ և անշարժ:
Շունչ քաշիր խո՜ր-խոր
Եվ հասկացիր, որ տանն ես:
Թույլ տուր երեխաներին լինել նա, ով իրենք կան:
Դա մեծագույն նվերներից մեկն է, որը դու կարող ես նրանց տալ:
Երեխաներից ոմանք շվարած են այս աշխարհ գալով:
Ոչ այն պատճառով, որ մոռացել են ինչ-որ բան,
Այլ որովհետև այստեղ չեն տեսնում արտացոլանքն այն սիրո,
Որն իրենց մեջ զգում են նրանք:
Նախ և առաջ քո մեջ են նրանք այդ սերը փնտրում:
Եթե դու բացվես և տաս իրենց ուզածը,
Նրանք այդ սերը կգտնեն ամենուր:
Sambitbaba
02.11.2017, 19:25
41
Դու պատրա՞ստ ես մոռանալ բոլոր դերերը, որոնք, ինչպես քեզ թվում է,
Դու պետք է խաղաս, -
Հատկապես սեփական երեխաներիդ վերաբերյալ:
Մի կողմ դիր դրանք և ուղղակի բացիր սիրտդ:
Լինում են օրեր, երբ քեզ խնդրում են ծնող լինել,
Իսկ լինում են օրեր, երբ քեզ խնդրում են լինել երեխա:
Երբեմն դու կսովորեցնես, իսկ երբեմն՝ կսովորես:
Դու արդեն գիտես լավ օրինակ ծառայել,
Սովորիր ուրեմն թույլ էլ լինել,
Սովորիր թույլատրել:
Սովորիր ընդունել, որ ամեն ինչ կատարյալ է
Այնպիսին, ինչպիսին կա:
Մի փորձիր փոխել ինչ-որ բան:
Թույլ տուր փոխել քեզ:
42
Ամենն, ինչ մենք ցանկանում ենք ասել, կարելի է արտահայտել հետևյալ բառերով.
Բացվիր:
Թույլատրիր:
Զիջիր:
Հարցրու:
Տես:
Լսիր:
Հիշիր:
Եղիր:
Սիրիր:
Մնացածն՝ ավելորդ է:
Sambitbaba
03.11.2017, 17:53
43
Հնարավոր է, դու մտածում ես, որ քեզ պետք են ավելի շատ տեղեկություններ,
Որպեսզի կարողանաս օգնել երեխաներին իրենց շնորհն իրագործել:
Բայց քեզ պետք են քիչ տեղեկություններ
Եվ ավելի շատ գիտելիքներ:
Տեղեկությունները միայն խանգարում են:
Չկան դեղատոմսեր,
Որ պիտանի են յուրաքանչյուր երեխայի
Կամ ցանկացած իրավիճակի համար:
Հրաժարվիր նրանից, ինչ մտածում ես,
Եվ գիտակցիր այն, ինչ գիտես:
Դա կարելի է անել, միայն դիտիր, թե ինչպես է երեխադ այդ անում:
Դա տեղի է ունենում բնականորեն,
Երբ դու ավելի շատ ժամանակ հատկացնում ես լինելուն,
Եվ ավելի քիչ՝ դառնալուն:
44
Հաճախ ծիծաղիր:
Բաց թող կատակներ հիմար:
Ժպտա անցորդներին:
Հարցեր տուր անհամար:
Հիմար երևալ մի վախեցիր:
Ժամանակ մի խնայիր բնահայեցողության համար:
Թույլատրիր շանը՝ թող երեսդ լպստի:
Խնդրիր օգնություն, եթե ունես կարիքը դրա:
Թավալվիր խոտերի մեջ և նայիր ամպերին:
Զբոսնիր, եթե նույնիսկ անձրև է գալիս:
Երեխաներին պետք է տեսնել, որ դու այդ ամենն անում ես:
Դա նրանց կօգնի ընդունել քեզ,
Իսկ քեզ՝ վերհիշել, թե ով ես երբևիցէ եղել:
Sambitbaba
04.11.2017, 05:01
45
Բացիր քո սիրտը և պատկերացու, որ ամենն, ինչ մենք ասում ենք, ճշմարտություն է:
Քո ինչ-որ մասը դեռ կասկածում է,
Այլ կերպ քեզ կարիք չէր լինի այս ամենը լսելու:
Այս գիրքն էլ պետք չէր լինի:
Երևակայիր, որ դու արթնանում ես
Քո երեխայի հետ:
Այդժամ դու գիտակցում ես,
Որ քո մատուցած ամեն նվեր
Հենց ինքդ էլ ստանում ես:
Այդ ժամանակ դու կհասկանաս պարզ ճշմարտությունը,
Որ դու ոչ միայնակ ես և ոչ էլ բաժան:
Երեխան քեզ նվեր է բերել,
Բայց դու այն չես ստանա,
Քանի ինքդ այդ նվերը երեխային չես նվիրել:
Հասկանու՞մ ես:
Պատկերացրու, որ դու՝ երեխայիդ հետ մի ամբողջություն ես:
Այդ ժամանակ կմոտենաս այն ճշմարտությանը,
Որ դու մեկ ես աշխարհում ամեն ինչի հետ,
Եվ Աստծո:
Դա գաղափար չէ, որին պետք է հասնել մտքով:
Դա ուղղակի այդպես է:
46
Քո երևակայելու պատրաստակամությունը՝
Լուսամուտ է դեպի երեխայիդ գիտակցությունը:
Հայացք նետելով այնտեղ, դու կկարողանաս հասկանալ նրա կարիքները:
Այդ պատճառով ենք մենք այստեղ
Եվ այդ պատճառով ես դու այս գիրքը կարդում:
Որպես ծնող, դու ցանկանում ես տալ երեխայիդ բոլոր հնարավորությունները՝
Այս մոլորակի վրա իրականացնել իր խնդիրները:
Եվ նա էլ նույնն է ցանկանում քեզ համար,
Նույնիսկ եթե մտքով այդ չի կարող հասկանալ:
Դրան է կոչում նրան իր հոգին:
Պատկերացնել՝ նշանակում է նորից դառնալ երեխա:
Ինչպե՞ս դու կարող ես քո երեխային օգնել,
Եթե նրա աչքերով նայել աշխարհին պատրաստ չես:
Փորձիր մտածել մտքով, որի համար աշխարհը նոր է:
Փորձիր վերհիշել ժամանակը, երբ բարակ էր վարագույրը
Եվ դու կարող էիր զգալ նաև անտեսանելին:
Դա քո աստվածայնությունն է, որի մասին մոռացել ես,
Եվ վերհիշել այն հնարավոր է, միայն տեսնելով
Աստվածայնությունը երեխայի:
Երբ դու գիտակցես, որ Աստված քեզ սիրում է,
Քո շնորհն անբասիր կլինի:
Sambitbaba
04.11.2017, 18:33
47
Այն պատճառով, որ դու ինքդ ես ինչ-որ բան երևակայել,
Դեռևս չի նշանակում, որ դա սխալ է:
Տարբերություն չկա քո երևակայած իրականության
Եվ իրականության մեջ:
Երեխաներն այդ հասկանում են:
48
Երեխաներդ գիտեն, որ կյանքը՝ խաղ է:
Չկա ոչ հաղթանակ, ոչ պարտություն,
Կա միայն լավ խաղ:
Որտեղի՞ց իմանաս, որ դու լավ ես խաղում:
Արդյո՞ք երջանիկ ես:
Սա միակ հարցն է, որ քեզ պետք է տաս:
Ինչպե՞ս կարելի է սպասել, որ քո երեխան կողմ լինի այդ հայացքին,
Եթե դու ինքդ այդ մասին մոռացել ես:
Եղիր երջանիկ, նույնիսկ երբ դժբախտ ես:
Եթե հասկանում ես, թե ինչ է սա նշանակում,
Նշանակում է, դու շատ ավելի առաջ ես ընթացել, քան ինքդ ես կարծում:
Sambitbaba
05.11.2017, 10:03
49
Դու չես ապրում մաթեմաթիկորեն ճշգրիտ տիեզերքում,
Եվ դա բացարձակ ճշմարտություն է:
Այդ դու ես հորինել ամենն, ինչ տեսնում ես քո շուրջ:
Պատրա՞ստ ես ընկալել այդքան հեռու:
Եթե այո,
Ուրեմն շատ մոտ ես նրան, ինչ անհրաժեշտ է քեզ, -
Ոչ, ոչ թե նրան, որ քո երեխային օգնես,
Դու արթնացմանն ես մոտ:
Իսկ դա էլ այն միակ բանն է, որը կօգնի երեխայիդ:
Հնարավո՞ր է արդյոք հոգալ նրա ֆիզիկական պահանջների մասին,
Երբ դու քնած ես:
Հնարավո՞ր է արդյոք հոգալ նրա ավելի խորը պահանջների մասին,
Երբ քնած ես հոգեպես:
Դու չես կարող սպասել, որ նա կիրականացնի իր շնորհները,
Քանի չես բացել աչքերդ և երազիցդ դուրս չես եկել:
Ահա թե ինչու եմ ես քեզ ասում, որ այդ ամենն ավելի շատ ոչ թե երեխայիդ,
Այլ քեզ է վերաբերվում:
50
Հնարավոր է, դու վերջապես սկսում ես գիտակցել,
Որ երեխային իր շնորհներն իրականացնելու միակ միջոցը՝
Քո սեփական շնորհներն իրականացնելն է:
Կարող է, դու այդ բանը չես ցանկանում լսել,
Բայց դա միակ ճշմարտությունն է, որ քեզ պետք է յուրացնել:
Ավելի հեշտ կլիներ, եթե քո ձեռքը տային վարժությունների
Եվ ներդիտարկման պրակտիկայի մի ցուցակ:
Հնարավոր է, որ դա կբավարարեր քեզ,
Բայց ոչ քո երեխային.
Դու՛ պետք ես նրան:
Մի կարծիր, որ, զոհաբերելով ուրախությունդ,
Նրան ուրախություն կնվիրես:
Որքան շատ ես ստանում,
Այնքան շատ կարող ես տալ:
Նրան այդ օրինակն է անհրաժեշտ:
Sambitbaba
06.11.2017, 21:01
51
Այդ մտահղացումներդ չափից դուրս պինդ մի պահիր.
Դա շատ լավ միջոց է, որ դրանք կորցնես:
Բացիր սիրտդ և թույլ տուր նրանց ազատ ներսուդուրս անել:
Հենց այդպես է տիեզերքը վարվում ճշմարտության հետ,
Եվ այդպես են խաղում երեխաները:
Ճշմարտությունը նրանց համար կարծր և ուղղագիծ չէ:
Այն փափուկ է և կոր:
Գոյություն չունեն խիստ սահմանումներ,
Կան միայն բաց տարածություններ, որտեղ ամեն ինչ հոսում է:
Սովորիր նայել աշխարհին այդպիսի աչքերով,
Եվ այդ ժամանակ ի հայտ կբերես քո երեխաների աճին օժանդակելու լավագույն միջոցը:
52
Քո երեխային իսկապես օգնելու միակ միջոցը՝
Գիտակցել, որ նա լավն է այնպիսին, ինչպիսին կա:
Հետո, հնարավոր է, դու կուզես քեզ էլ մատուցել այդ նվերը,
Եվ կգիտակցես, որ դու նույնպես
Լավն ես այնպիսին, ինչպիսին կաս:
Դու քո մեջ որևէ բան փոխելու կարիք չունես:
Այդպիսի գիտակցումը քեզ ազատություն կտա:
Պետք չէ ինչ-որ տեղ գնալ:
Եվ պետք չէ անել ինչ-որ բան:
Դա կբերի քեզ պայծառացմանը:
Բացելով միտքդ լույսի համար,
Դու օգնում ես երեխայիդ էլ անել նույն բանը:
Sambitbaba
07.11.2017, 10:53
53
Ի՞նչ ես կարծում, ինչու՞ մենք նորից ու նորից կրկնում ենք նույն բանը:
Ադամանդը լրիվ այլ տեսք ունի,
Եթե նրա վրա նայում ես տարբեր տեսանկյուններից
Եվ տարբեր անկյունների տակ:
Բայց դա միևնույն ադամանդն է:
Նույնն էլ իրականությունն է:
Շուտով դու կիմանաս, որ քո սրտի մեջ
Մի ամբողջ տիեզերք է պահված:
Դիտարկիր նրան տարբեր անկյունների տակ,
Եվ կտեսնես մի հսկայական աշխարհ:
Այդ ժամանակ կհասկանաս կյանքի գաղտնիքը.
Քո երեխայի սիրտը նույնպես քո ներսում է:
Ահա թե ինչու մենք պնդում ենք,
Որ այս ճշմարտությունները հենց դու պետք է ընդունես,
Այլ ոչ թե քո երեխան:
Նա արդեն գիտի դրանք:
Նա ուղղակի սպասում է, թե երբ դու նրան թույլ կտաս
Լինել այն, ինչ ինքը կա:
54
Եթե դու գիտակցեիր, թե որքան պարզ է ամեն ինչ,
Ուղղակի կփակեիր այս գիրքը
Եվ կգրկեիր երեխայիդ:
Մենք չենք խնդրում քեզ անել այն, ինչ դու դեռ չես արել:
Մենք քեզ ուղղակի խնդրում ենք հասկանալ, թե ինչու ես այդ անում:
Եվ կա միայն մեկ պատճառ.
Որ օգնես երեխայիդ արթնացնել
Իր արտազգայունակ հատկությունները.
Դա կօգնի քեզ էլ վերհիշել, թե դու ով ես:
Ամենն, ինչ դրանից փոքր է, նշանակություն չունի:
Ես մեծ գաղտնիքի մասին եմ խոսում,
Որը մտքով գիտակցել չի կարելի:
Բայց քո սիրտն արդեն այն գիտի:
Լսիր, թե նա ինչ է ասում:
Sambitbaba
07.11.2017, 19:43
55
Քո արթնացումը կապված է
Երեխայիդ արթնացման հետ:
Դա միևնույն բանն է:
Նույնը կարելի է ասել ամբողջ աշխարհի վերաբերյալ:
Միայն մեկ մարդու է
Անհրաժեշտ արթնանալ:
Գուշակիր, ո՞վ է:
56
Բացելով աչքերդ, դու ձեռք ես բերում ունակություն տեսնել այն,
Ինչը քո առջև էր միշտ:
Բացելով սիրտդ,
Դու հնարավորություն ես ձեռք բերում զգալ այն,
Ինչը միշտ էր ճշմարիտ:
Մենք փորձում ենք սովորեցնել քեզ մտածել սրտով, -
Միայն սիրտն է ընդունակ ճանաչել իրերի հավերժական բնույթը:
Այլ կերպ դու ինչպե՞ս կկարողանաս տեսնել
Հոգին քո երեխայի:
Հոգուն չի կարելի տեսնել աչքերով,
Այլ միայն սրտով, երբ սերը բացի այն:
Որքան ավելի շատ ես արտահայտում քո սերը,
Այնքան ավելի երկար է նա շնչում
Արբեցնող օդով մաքուր ազատության:
Որքան ավելի երկար է նա շնչում ազատությամբ,
Այնքան քիչ է հնարավորությունը, որ կհամաձայնվի նորից
Բանտ վերադառնալ:
Sambitbaba
08.11.2017, 09:52
57
Դժվար չէր լինի տալ քեզ հրահանգներ
Այն մասին, թե ինչ անես և ինչպես պահես քեզ երեխայիդ հետ:
Բայց ավելի լավ է սպասել, թե երբ քո հոգին կուզենա խմել
Եվ կսկսի հողի մեջ խորը փոս փորել,
Մինչև կհասնի ստորգետնյա մի աղբյուրի,
Որտեղից ջուրը կցայտի:
Եվ այլևս երբեք դու ծարավ չես մնա:
Հնարավոր է, դու կարծում էիր, որ այս գիրքը երեխաների
Պրակտիկ դաստիարակության ձեռնարկ կլինի:
Իրականում սա դասագիրք է՝
Քո կյանքի ամեն վայկյանի մեջ
Քո հոգում գտնվող
Հավերժական ճշմարտության արթնացման:
Արթնացումից հետո
Քեզ խոսքեր պետք չեն լինի:
Քո երեխաները նայում են քեզ վրա:
Լավ օրինակ ծառայիր նրանց համար.
Թող այս խոսքերը մտնեն սրտիդ մեջ:
58
Սրանք գաղափարներ չեն, որ կարելի է հասկանալ մտքով,
Այլ քո հոգու ապարներից հանած փայլաքարեր:
Եթե դու իրոք ցանկանում ես օգնել երեխայիդ,
Այդ մասին դադարիր մտածել:
Ուղղակի հավատա, որ արդեն ունես ամենն, ինչ պետք է:
Դու պատկերացնել անգամ չես կարող, թե ինչպես են քեզ օգնում:
Ամբողջ աշխարհում կան երեխաներ, որոնք գիտեն քո մասին
Արդեն այն պատճառով, որ իրենց մասին գիտեն:
Հուսով եմ, այս խոսքերը քեզ համար
Ոչ մի իմաստ չունեն:
Նրանք պետք է շփոթեցնեն քեզ այնքան,
Որ դու հրաժարվես հասկանալու փորձերից
Եվ ընկնես գիրկը երանության:
Մնացած ամեն ինչ կգա ինքն իրեն:
Անպայման, պարտադիր:
Կտեսնես:
Sambitbaba
08.11.2017, 20:40
59
Ահա թե դու ինչ կարող ես ասել երեխայիդ.
Միակ բանը, ինչին արժե հասնել աշխարհում, -
Այն է, որ սիրտը
Միշտ գտնվի Ներկայում:
Երբ դա հաջողվի,
Մնացած ամեն ինչ ինքնին իր տեղը կընկնի:
Իսկ եթե երեխան չափազանց փոքր է այդ հասկանալու համա՞ր:
Ուրեմն քո սեփական կյանքով դու այդ ցույց տուր նրան:
60
Սեփական սիրտը բացելու լավագույն միջոցն է՝
Մարդկանց օգնելը:
Կարևոր չէ, թե ինչպես ես դու այդ անում:
Իսկական շնորհը ուրիշին չէ, որ պատկանում է:
Այն քեզ է պատկանում:
Քո երեխաներին օգնելու լավագույն միջոցն է՝
Տալ նրանց ուրիշներին
Օգնելու հնարավորություն:
Արա այդ հնարավորինս աննկատ:
Ուշադրություն մի գրավիր քեզ վրա,
Թույլ տուր նրանց հարթել սեփական ճանապարհը:
Եղիր լավ օրինակ,
Իսկ մնացածը կանի Տիեզերքը:
Sambitbaba
09.11.2017, 10:20
61
Ահա առաջինը, ինչ դու կասես, երբ բացես աչքերդ
Եվ առաջին անգամ ընկալես իրականությունը.
"Ինչու՞ էի այսքան երկար ես գալիս դեպի սա":
Ամեն ճշմարիտ բան անշարժ է:
Դու պարում ես,
Եվ թվում է, թե խելակորույս պտտվում է աշխարհը:
Կանգ առ, և կհասկանաս, թե ինչ պետք է կատարվի:
Նայիր երեխաներիդ, երբ նրանք քնած են,
Եվ կսովորես ամենն, ինչ պետք է գիտենալ
Անշարժության մասին:
62
Հարցերը, որ դու տալիս ես քո երեխաներին,
Ասես բանալիներ լինեն,
Որ բացում են նրանց սրտի և մտքի դռները:
Հնարավորինս շատ նման բանալիներ տուր նրանց
Եվ հայացք նետիր բացված սենյակները:
Քեզ համար օգտակար կլիներ, եթե որոշ ժամանակ դու
Լինեիր այդ սենյակներից ամեն մեկում:
Դա կօգներ քեզ իմանալ ամենն, ինչ անհրաժեշտ է:
Sambitbaba
09.11.2017, 19:28
63
Եթե դու ավելի շատ ժամանակ հատկացնես այն բանին,
Որ իմանաս երեխայից,
Թե ինչ է իրեն պետք
Եվ փոխարենը բացատրես նրան, թե ինչ է պետք քեզ,
Այդ ժամանակ դուք երկուսդ էլ կստանաք ձեր ցանկացածը:
Սա շատ պարզ է հնչում:
Ավելի բարդ է անելը:
Քո առջև անտեսանելիորեն կբացվեն
Ինքնաիրականցման նոր հնարավորությունները:
64
Արտազգայունակ երեխաների դաստիարակության ընթացքում
Դու կարող ես բախվել անսպասելի խնդիրների հետ:
Այդ խնդիրները՝ փայլաքարեր են, ընդերքում թաքնված,
Կամ չճանաչված շնորհներ:
Դու ընդունակ ես կոտրել խեցին
Եվ շողափայլ ադամանդը հանել լույս աշխարհ:
Բայց սկզբում քեզ սեփական խեցիդ պետք է կոտրել:
Sambitbaba
10.11.2017, 11:00
65
Քո երեխան փորձում է ճանապարհ հարթել
Անտառի մեջ, որը նա չի հասկանում:
Այդպես է ստացվում, որովհետև նրա աչքերը
Աշխարհն այլ կերպ են ընկալում:
Մի փորձիր վերակարգավորել նրա հայացքը,
Այլ ինքդ էլ ջանա ձեռք բերել նման տեսողություն:
66
Ավելի շատ լսիր երեխայի շուրթերից դուրս եկող ձայներին,
Քան խոսքերին:
Դու հասկանու՞մ ես, թե ես ինչ նկատի ունեմ:
Հոգոցը քեզ կարող է ասել ավելին, քան հազար խոսքերը,
Իսկ կարճ ծիծաղն՝ ավելին, քան գիրքը:
Ձայնը՝ ուղիղ ճանապարհն է դեպի երեխայի հոգին:
Դա սրտի ձայնն է.
"Ես չեմ կարող բացատրել բառերով,
Բայց ինձ համար դա իրական է":
Թող դա իրականություն դառնա նաև քեզ համար,
Եվ դրանով դու մեծ նվեր կմատուցես քո երեխային:
Sambitbaba
10.11.2017, 19:02
67
Կգա ժամանակ, երբ քո երեխաները կփախչեն նրանից, ինչ գիտեն,
Եվ նրանից, ինչ կան:
Ամբողջ բանն այն է, որ հին աշխարհը
Դեռ նոր պետք է փորձի նրանց հետևից հասնել,
Եվ երբեմն իրենց միայնակ են զգում նրանք:
Ականջ դիր երեխայիդ զգացմունքներին,
Եվ այս աշխարհում սեփական կյանքով արտացոլիր ճշմարտությունը:
Թույլ տուր երեխային հասկանալ, որ նրա զգացմունքները կարևոր են:
68
Պետք չէ այդ մասին խոսել ուրիշ մարդկանց հետ:
Պահիր այն քո սրբության սրբոցում:
Պետք չէ այդ մասին խոսել քո երեխաների հետ էլ:
Մինևնույն է, խոսքերը չունեն նշանակություն:
Բացիր սիրտդ և ապրիր:
Դա է Աստծո ուղերձը ժամանակների ամենասկզբից:
Երեխաները եկել են Աստծո կամքը կատարելու:
Sambitbaba
11.11.2017, 09:13
69
Մանկական սրտերի խորքերում թախիծ է թաքնված,
Որը հասկանալի չէ նույնիսկ իրենց:
Այդ թախծի պատճառն այն է, որ նրանց սրտերում
Կա մի բան,
Ինչ չկա աշխարհում:
Դուք ունեք ընդհանուր նպատակ.
Կյանքի բերել աշխարհում այն, ինչը միշտ
Սրտի ճշմարտություն է եղել:
Դու կարող ես թեթևացնել նրանց ցավը,
Եթե դա քո կյանքում իրականացնես:
Հենց այդ պատճառով են նրանք
Քեզ ծնող ընտրել:
70
Նոր երեխաները կոնֆլիկտներն ավելի լավ են հասկանում, քան հանգստությունը:
Դա քեզ զարմացնու՞մ է:
Նրանք գիտեն, թե ո՛ր իրերը երբեք օգուտ չեն բերել:
Եվ ինչպիսի միջոցները երբեք չեն օգնել հասնել
Նպատակին, որի համար նախատեսված են եղել:
Եվ սակայն նրանք լի են խաղաղությամբ և հանգստով,
Այն ժամանակ, երբ ձևերի աշխարհում
Դա ոչ ավելին է, քան հնարավորություն:
Երբ դուք հրաժարվեք պատերազմի հանդեպ ձեր հակումից,
Նույնը կանեն նաև երեխաները:
Sambitbaba
11.11.2017, 21:01
71
Ինչու՞ եք դուք մտածում, որ ձեր երեխաները կապրեն մի վայրում,
Որը դուք ինքներդ ձեզ համար երբեք չէիք ընտրի:
Նրանք՝ շարունակությունն են ձեր մտքի
Եվ զգացումների:
Ահա թե ինչու խոսքն ավելի շատ ձեր մասին է այս գրքում,
Քան երեխաների:
Այժմ, այս պահին, նրանք ձեզ են նայում:
Տվեք երեխաներին այն, ինչը նրանց կոգեշնչի:
72
Քո երեխաներն արդեն գիտեն դեպի ճշմարտություն տանող ճանապարհը:
Ամենակարևորն է՝ օգնել նրանց "չմոռանալ":
Երբևիցէ դու էլ գիտեիր այն,
Բայց քո ուշադրությանը տիրել է
Աշխարհն անիրական:
Այժմ դու հնարավորություն ունես ապաքինել այդ վերքը,
Պաշտպանելով երեխաներիդ:
Sambitbaba
12.11.2017, 09:54
73
Ծառն արդեն աճել է, պտուղը հասել է:
Նա ինքը ճյուղից կընկնի,
Ծառը պետք չէ թափահարել:
Այդ դու արմատներին օգնեցիր ուժ հավաքել,
Հավատա քո այդ ծառայությանը:
74
Աշխատիր կենտրոնանալ ոչ թե այն բանի վրա, ինչ դեռ պետք է անես,
Այլ նրա, ինչ արված է արդեն:
Դա յուրաքանչյուր երեխայի դաստիարակության բանալին է,
Ինչպես նաև քո:
Sambitbaba
12.11.2017, 18:59
75
Ահա ամենակարևորը, ինչ ես կարող եմ սովորեցնել.
Քո ներսում երեխա է ապրում,
Որը երջանկության համար ունի ամեն անհրաժեշտ բան:
Քեզ պետք չէ ոչինչ նրանից, ինչ դու կարող էիր չունենալ:
Սա քո փրկության բանալին է:
Երբ դու սա գիտակցես,
Քո երեխաները կգիտակցեն նույնպես:
Ահա թե ինչու ես անընդմեջ պնդում եմ,
Որ քեզ պետք չէ անհանգստանալ քո երեխաների համար:
Ոչ մի բանի համար պետք չէ անհանգստանալ:
76
Երբ ելնի արևը, դու առանց դժվարության
Կբացես աչքերդ:
Դու փորձում էիր արթնանալ,
Երբ փողոցում դեռ մութ էր:
Բայց մթի մեջ մարդ նորից քուն է մտնում:
Իսկ հիմա ամեն ինչ փոխվել է:
Շողում է արևը:
Sambitbaba
13.11.2017, 07:40
77
Թռչունները թռչել սովորելու կարիք չունեն:
Նրանք ուղղակի բացում են թևերը և իրենց քամուն են տալիս:
Քո երեխաները նույնպես նույն կերպ կվարվեն
Եթե դու նրանց ցույց տաս, թե ինչպես բացել հոգին:
Ինչպես այդ անե՞լ:
Պատասխանը դու գիտես:
78
Կարող է պատահել, որ երեխադ կվախենա
Բացել թևերն ու թռչել:
Հնարավոր է, դու ստիպված կինես քնքշանքով հրել նրան:
Հակառակ դեպքում նա չի հասկանա, որ պատրաստ է թռիչքի:
Նրան առաջ մղելու լավագույն միջոցն է՝
Օրինակ ծառայելը:
Sambitbaba
13.11.2017, 21:01
79
Եթե ցանկանում ես հասկանալ, թե ինչպես են երեխաներն աշխատում
Աշխարհի ապաքինման վրա,
Հետևիր չվող սագերին:
Նրանք թռչում են բոլորը միասին և գլխավորում են երամը
հերթով:
80
Ճաշակիր երկինքը և գիտակցիր, որ այնտեղ դու տանն ես:
Բացիր աչքերդ և հասկացիր,
Որ ոտնաթաթերդ երբեք գետնին չեն դիպել:
Դու ծնված ես թռիչքի համար,
Չնայած երբեք դրան չես հավատացել:
ՎԵՐՋ